Բաց նամակ ՀՀ Պաշտպանության Նախարար Ս.Օհանյանին

Մոռացված Հերոսներ «Մահապարտներ»

ՄՈՌԱՑՎԱԾ   ՀԵՐՈՍՆԵՐ  « ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ »

 

 Հարգելի   Սեյրան   Օհանյան,   լինելով    մեր   ազատամարտի   առաջին  առաջամարտիկներից    ցանկանում   եմ   հայտնել   այն   դեպքերի   մասին,   որի   մասին   կամ    մոռացվել    է,    կամ    էլ   նպատակահարմար   չէ    հիշատակել,   բոլորը   խոսում   են   ժամանակակից    պատմության   մասին,    սակայն    հենց   այդ   մեր     նոր     պատմությունը    մենք   մեր    իսկ   ձեռքով    ենք   կեղծում,   բայց   չգիտես    ինչու    հիմնվում     են    այս    կամ   այն   փաստաթղթերի   վրա,   որը   անհիմն     է  ու   իրենից    ոչինչ     չի   ներկայացնում,   ստից    բացի:   Մերժամանակների     պատմագետները    եւ   լրագրողները,   որոնք    այժմ   խոսում  են  ժամանակակից   պատմության   մասին,    չգիտես     ինչու    հիմնվում    են   այս   կամ   այն     փաստաթղթերի    վրա,    այդպես     ասած   ՀՀՇ-ական    շատ   ղեկավարներ    իրականում   թաքցրել   են   հանրությունից    շատ   կարեւոր   պատմական   փաստեր   եւ    նյութեր,   եւ     չգիտես    ինչու,   ոչ   մի    լրագրող    կամ  համապատասխան    մասնագետ     ուշադրության   չի    արժանացրել    դա:   Չէ  որ    լրագրողների    հաղորդածների   կամ    գրված    նյութերի     վրա   է   ստեղծվում     պատմությունը:   Եկենք   հիշենք   80-ականների    վերջերին   դեպքերը:   Կարեւոր     փաստագրական   շատ   նյութեր    գտնվում    էր   Պետական     Անվտանգության    Կոմիտեի   ձեռքին,   եւ   շատ   հարցերում   նրանք   թաքցնում   էին   ճշմարտությունը,   սակայն    Խորհրդային   Կայսրության   փլուզումից    հետո,    որոշ     անհատներ    ՀՀՇ-ից     փորձեցին    իրենց     վերագրել   «ազգային   փրկիչների »   կամ   «ազգային    հերոսների»   տիտղոսներ   ստանալով:   Խորհուրդ     կտաի    շատ   լրագրողների     այդ   հարցին   մոտենալ     ավելի     խոհեմ,   քանի   որ,   դա   վաղ   անցյալում    էր   եւ    դեռ    կան     ականատեսներ     եւ   գիտակ     մարդիկ:     Ինչու՞     չփորձել   գոնե   նրանց    միջոցով     Ճշտել     այն     տարիների    բացթողումները,     գոնե     հիմա    անենք   այն    ինչ     չենք     արել   տասնյակ    տարիներ     առաջ:    Հասարակությունը    նույնիսկ     չգիտի,   որ    դեռեւս    պատերազմի    ժամանակ`   90-ականների    սկզբին,   ՀՀՇ-ի     պարագլուխների   միջոցով   կրկնվել     է      եւ     իրականացվել     է     Ստալինյան   1937   թվականիռեպրեսիայի    ժամանակների     հունձը:   Խոշորամաշտաբ    որս     սկսելով   Ղարաբաղյան   Պատերազմի     Ազատամարտիկների     դեմ,    նույնիսկ   պատերազմի     ավարտից     հետո    Լեւոն     Տեր-Պետրոսյանի    հնարած   « Դրո » կազմակերպության    անվան      տակ    շատ    դաշնակների,    որոնք   մարտադաշտում    սխրանքներ     էին    գործել,    խոշտանգվեցին   ՊԱԿ-ի    նկուղներում,   օրինակ      բերելով      նույն    ՀԱԲ-ի   եւ    «Արաբո»   ջոկատի   տղաներին:

Հենց    նույն      ոստիկանները,   որոնք   1988-ին    մահակներով     դիմավորեցին     մեր    Ազգային      շարժումը,   հիմա    դարձել    են    հայրենյաց     պաշտպաններ,     եւ     այն      փաստը,     որ     իրենց     ծառայության    ընթացքում    մի     քոռ    փուշ     հանելու     համար   մատը     մատին    չէր     տվել,    սակայն    այսօր   դրանք    դարձել    են   « Ազգային    Հերոսներ» :

Պարոնայք,   համազգեստ      փոխելով    եւ   անվանափոխումով    մարդու  ինքնությունը    չեն      փոխում:  Մեր   պատմության    ամենակարեւոր   մի   փաստ,     որը    ցավով   կարելի     էր    նշել,   դա     հայ    ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ   հարցն    է:    Միշտ     խոսվում      է     այն    թե   Վազգեն      Սարգսյանի   կոչով   1992    թվականի     աշնանը    ստեղծվեց    մահապարտների`   Արծիվ    գումարտակը,   այն   փաստը,    որ    մինչ     1992   թվականի    դեպքերը     եղել    են    Արցախյան     Ազատամարտի    առաջին     մահապարտները   այդ    մասին   ոչ    մեկ    չի    հիշում   նույնիսկ      հնարավոր    է,   որ    անգամ    նյութեր    էլ     չկան:   1991   Թվականի    ապրիլին    ՀՀ   « Հատուկ   Գնդում »   պաշարված     Գետաշենին    օգնություն     հասնելու     նպատակով     գնդի     կամավորական    մարտիկներից     ընտրվում     է     20    հոգանուց     բաղկացած     ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ     մի      խումբ:   Նորից    եմ   կրկնում    1991  թ.  ապրիլին    Մահապարտները   խումբը   կազմված    էր    երկու    վաշտերից      ընտրված    տասական    կամավորներից    եւ    իրականում    հենց     նրանք   էլ   առաջին    Մահապարտների    խումբն     էր   մեր   Ազատագրական   գոյապայքարում:   Մահապարտների    ջոկատը,   պետք   է     իրագործեր     աներեւակայելի   մի    առաջադրանք,   նրանց   առջեւ    դրված     առաջադրանքի   մասին     չեմ    խոսում: Ջոկատի    20   հոգանոց    մինչ    այդ     խումբը     բազմիցս   անգամ   մասնակցելով   ՀՀ    սահմանների    պաշտպանության     մարտերին,   ուներ   բավականին    մարտական    փորձ,    սակայն    այդ     առաջադրանքը,   որը    դրված    էր     նրանց     առջեւ     դա    մահվան    ճանապարհ    էր,     որտեղից    վերադարձ    չկար,    գոյատեւելու   կամ    կենդանի    մնալու    երաշխիքը    բացառված   էր,     նրանք    կամավոր    գնում     էին    մահվան:   Դա    գիտեին    եւ    մեկնողները     եւ   նրանց    Ճանապարհ    դնողները:  Չանդրադառնալով  մանրամասնություններին     միայն   տեղեկացնեմ,   որ   Մահապարտներին    ճանապահելուց   առաջ   մահախոսական    ելույթով    հանդես    եկավ   «Հատուկ   Գնդի»   հրամանատար`  գնդապետ   Սերգեյ    Առաքելյանը:   Իսկ    վերջում   տվեց     ջոկատին   իր    վերջին    հրամանը   «Հրամայում    եմ    կենդանի   վերադառնալ... »:   Նրանք    գիտեին,   որ    գնում    են   եւ   առանց   վերադարձի:    Կամավոր    գրելով     իրենց     մահվան   դատավճիռը,   գնացին    գիտակցելով,   կատարելով    իրենց    հայրենասիրական   պարտքը:

Մահապարտների     խումբը      հասնելով    Վարդենիսի     սահմանային    գծին,   ստանում      է     մեկ     այլ    հրաման:   Այդ     ժամանակվա   Ներքին    Գործերի    Փոխ-նախարար`    Աշոտ    Մանուչարյանի    անմիջական   հրամանի     համաձայն    Մահապարտների      ջոկատը     ամիջապես    ուղարկվում    Շամշադինի   շրջանի    մարտական     գործողությունների    վայր,    այդպիսով    փոխ-նախարար    Մանուչարյանը    հրաժարվում     է      զոհաբերել    ջոկատը:    Այդ   « Խենթ »     գործողությունը    պայմանավորված      էր    միայն    նրանում,   որպեսզի    ՀՀ    իշխանությունները   հայտարարեն,   որ     Գետաշենի    մեր    պաշարված    եղբայրներին    օգնություն    է    ուղարկվել:    Բառիս     բուն    իմաստով,   նրանք     զոհաբեում     էին     Մահապարտների     խումբը,    որպեսզի    բարոյապես     ոգեւորեին     գետաշենցիներին     դիմելու    ինքնապաշտպանության:   Այսինքն    պաշարված    գետաշենցիները    եւ   ինքնապաշտպանական    ջոկատները      լսելով,   որ   Հայաստանից    օգնության   է    շտապում    զինված     մի     ջոկատ,   կարող    էին      ոգեւորել,   եւ    սեփական   ուժերով    դիմակայեն    Ռուս-Ադրբեջանական     զորքերի      հարձակումը:   Սակայն    Մահապարտների    խումբը     սահմանագծին      ստանալով   նոր     առաջադրանք    ամիջապես    հասնում      է    Շամշադինի   մարտական   գործողությունների     վայր:     Նորից      եմ     ուզում      կրկնվել,    առաջադրանքը     փոխվում    է      հենց      սահմանագծին,   իսկ   նոր     տրված     առաջադրանքը    խումբը     կատարեց     փառքով:   Բարեհաջող   Մահապարտների    խումբը    միայն    մեկ   վիրավորով   վերադառնում     է     Երեւան:   Ցավը   այն   է,   որ     ինչու՞    է   մոռացելվել    այդ    պատմության    մասին,    ինչու՞     չենք    հիշում    նրանց,   որոնք     առաջինն,     էին    մեր     պատմության   մեջ      նրանք     գնում    էին     որպես    զոհ:    Նրանք    որոնք     պատմություն     են     գրում     կածես    չեն     ուզում    հետաքրքրվել    իրական    պատմությունով:    Ներկայիս   «Հերոսները»   որոնք   պատմություն    են    ստեղծում,   որպեսզի   իրենց     ներկայացնեն    ողջ     ազգին     որպես   «Փրկիչներ»,     սակայն     այդ   մարդկանց   անունները,   որոնք      բաց     ճակատով     գնացին    մահվան    դեմ    հանդիման,   այժմ    ծպտված    ու     մոռացված     տանում    են    իրենց     գոյը:  Մենք    արժանի   գնահատական     չենք    կարող     տալ    մեր     իսկական   հերոսներին,   սակայն   նրանք   մեր     մեջ     են,     հարկավոր     է    գրել    նրանց     մասին:   Նրանք    մեր     կենդանի    լեգենդներն    են,   որոնց     անուները     ոսկե     տառերով    պետք    է     գրենք     հայոց    պատմության     մեջ:   Եվ     թող   չասի   ոչ     մի    Ազատամարտիկ,   որ     իր   համար    հեշտ     էր     գնալ    մահվան    ընդառաջ,   սակայն     նրանք     դա   արեցին     եւ    նրանց     սխրանքը,    ցավոք   սրտի    մոռացվեց,     նրանց      զոհաբերությունը      ջնջվեց,    նույնիսկ  շնորհակալության    եւ    հարգանքի    չարժանացավ:   Եվ      որպեսզի   մեր    իրական   հերոսները`   Անդրանիկի     եւ   Նժդեհի    նման   վիրավորված   ու   խոցված    սրտով    չլքեն      հայրենիքը:    Ուստի     ես     ինձ     իրավունք   եմ   վերապահում   խոսել      այդ     մասին    եւ    կոչ    եմ     անում    Պաշտպանության     Նախարարին      եւ     Հանրապետության     Նախագահին,    գոնե      հիմա,     այսքան     տարիներ   մոռանալուց      հետո     արժանապատիվ    ձեւով     փորձեք     գնահատել     մեր     առաջին    ու    մոռացված    Մահապարտներին,    որոնք    պատրաստ     էին     իրենց      կյանքի    գնով    ճանապարհ    հարթել     մեր    ազատամարտի     հաղթանակին:

Կցանկանաի     նշել     այդ     Մահապարտների    խմբի     երկու   հրամանատարների    անունները:    Հատուկ     Գնդի     «Գարեգին    Նժդեհի»    վաշտից   Սամվել     Արամի      Աբրահամյան     եւ     «Արցախի»     վաշտ    հրամանատար   ՋանիկԳրիգորի   Սահակյան:

Ետ    նայենք    եւ    կտեսնենք,   որ     հայոց    պատմության   մեջ    եղել   ենանձնազոհ   եւ   նվիրված    քաջ    մարտիկներ,   սակայն    Մահապարտի   կնիքով   հայրենասերներ    նվիրյալներ    գրեթե     չեն    եղել,    եւ   մենք  իրավունք    չունենք    անտեսելու    նրանց,    որոնք    իրենց    վրա   վերցրեցին  այդ    Մահապարտի      դրոշմը:     Վերականգնենք     արդարությունը    գնահատենք   մոռացված     հերոսներին:

Հարկ   եղած   դեպքում   կարող   եմ   տրամադրել   ողջ    Մահապարտների  անվանացանկը:

Վարդան      Հովհաննիսյան   20 / 04 / 2011 Իսպանիա

 

 

Մոռացված Հերոսներ «Մահապարտներ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ »

Հատված «Ճանապարհորդություն դեպի Շահումյան »

« Ազատամարտիկի Հիշատակարանը » էջից

 

ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի և ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության ղեկավարության հեռագրի համաձայն 19/04/1991 կարգադրվեց շրջանի պարետին ռազմական և արտակարգ դրության շտաբին, որ շտապ զորքերը դուրս բերեն Խանլարի շրջանի Գետաշեն գյուղի Չնայած այն բանի որ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հայ բնակիչները հատուկ հեռագրով դիմել էին ԽՍՀՄ նախագահ` Գորբաչովին և ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարներին որպեսզի ՆԳՆ զորքերի անցակետերը հսկվեն ռուս զինվորների կողմից, այնուամենայնիվ ԽՍՀՄ զորքերի դուրս բերելուց ամիջապես հետո Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարները և իշխանությունները հնարավորությունը բաց չեն թողնում և ամբողջ ուժերով գրոհում են Հայակական բնակավայրերի վրա: Ազերիները ամիջապես անջատում են գյուղերի հոսանքամատակարումը հեռախոսային կապը, ՆԳՆ-ի կողմից արգելվում է Հայկական ուղղաթիռների թռիչքները; Հայկական գյուղերը հայտնվում են պաշարման մեջ, Ադրբեջանցիները անօրինական զինված խմբավորումների զինաթափման և « անվտանգության գոտի» ստեղծելու անվան տակ սկսում են « էթնիկ զտումների » միջողառումները, ուժի ճանապարհով լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Խորհրդային ղեկավարության կողմից` Ապրիլ 30/ 04/1991 Գետաշեն է ուղարկվում Բաքվի ՆԳՆ գնդի և ԽՍՀՄ հրամանատարության տակ գտնվող զինվորների զորամիավորումներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական հարևան գյուղերից հրոսակների և զինյալների խմբերը ամբողջովին շրջափակում են հայկական գյուղերը և սկսում սեղմել օղակը, զրահապատ տեխնիկայի աջակցությամբ անցնել հարձակման, միակ հնարավորին ուժերը, որոնք դիմակայում էին այդ հսկա ուժերին, դա տեղի ինքնապաշտպանական ջոկատներն էին, որոնց միջոցները գրեթե սպառվել էին: 1991 թվականի Ապրիլին 30-ին Գետաշենից և Մարտունաշենից հասնող վերջին ռադիոուղերձները ողբերգական էր

« SOS! SOS! SOS! Մենք` Գետաշենի և Մարտունաշենի բնակիչները երկու գյուղերի հայերեն Աղաչում ենք փրկել... Խորհրդային բանակը ոչնչացնում է խորհրդային քաղաքացիների: SOS! SOS! SOS! Мы, жители двух армянских сел - Геташен и Мартунашен – умоляем спасти нас. Советская армия уничтожает советских граждан. Стреляют с земли и воздуха, из пушек и автоматов. Нас давят танками. Азербайджанский ОМОН захватывает в заложники наших детей, женщин и стариков. Наши дома грабят, поджигают. Мы не в силах о хотничьими ружьями противостоять армии. Люди мира, помогите! SOS! SOS! SOS! » 30 апреля, 1991 года.   Այդ թվում Հայաստանի սահմանամերձ գոտում դրությունը ևս շիկացած էր, Գետաշենը շրջապատված էր Ադրբեջանական և ռուսական զորքերի կողմից և հազիվ դիմակայում էր ազերիների հաճախակի կրկնվող գրոհներին: Գետաշենցիները ահազանգում են օգնություն աղերսում:   Հ.Հ ղեկավարությանը և քանի որ իր ձեռքի տակ չուներ ռազմական կանոնավոր զորք և Հայաստանի միակ զինված կազմավորումը հանդիսանում էր ՀՀ «Հատուկ Գունդը » ուստի որոշվում է Գնդի անձնակազմի աջակցությամբ լուծել գետաշենցիներին « օգնություն » օպերացիան և Գնդի հրամանատարությունը որոշում է « Մահապարտների» քսան հոգանոց մի խումբ ուղղարկել պաշարված գետաշենցիներին օգնության: Ամիջապես Գնդում սկսվում է կամավորների հավաքագրումը, հանձնարությունը իրենից ներկայացնում էր շատ բարդ առաջադրանք, որտեղից այլևս հետադարձի ճանապարհ չկար, այսինքն առաջադրանքը կայանում էր նրանում, որ քսան հոգանոց խումբը պետք է հասներ Վարդենիսի սահմանային գիծը, ճեղքելով ադրբեջանական Քելբաջարի սահմանային պաշտպանությունը և մտնելով Քելբաջարի տարածք, շրջանցելով թուրքական տասներկու գյուղերը, աննկատ հասներ պաշարված Գետաշեն և օգներ նրանց: Սակայն այն հարց մնում էր անհայտ, թե արդյոք կհաջողվեր ջոկատին անցնել աննկատ սահմանային գիծը և թափանցել Գետաշեն, որը շրջապատված էր մեծաքանակ ԽՍՀՄ զորքերով և Ադրբեջանական օմոնականներով: Այսինքն հարցը կայանում էր միայն նրանում, որ իշխանությունները զոհաբերելով փոքրիկ ջոկատը, կարող էին բարոյապես բարձրացնել հուսալքված Գետաշենցիների մարտական ոգին: Պաշարված Գետաշենցիները հասկանալով, որ Հայաստանից իրենց օգնության շտապող ջոկատը շուտով տեղ կհասնի և այդ փաստը կարող հույս ներշնչել հուսալքված պաշարվածներին, որոնք մինչև վերջ կարող էին պայքարել դիմավորելու եկող ջոկատին, սակայն նրանք չիմանալով որ այդ օգնություն շտապող ջոկատը կազմված է ընդամենը քսան հոգուց, որոնք անգամ հակատանկային միջոցներ չուներ իրենց ձեռքի տակ: Գնդում կամավորագրված տղաները հասկանում էին այդ բարդ առաջադրանքի լրջությունը, սակայն պատրաստ էին կյանքի գնով կատարել առաջադրանքը, ողջ գնդի անձնակազմներից միայն երկու վաշտերից ընտրվեցին տասական Մահապարտներ: Ադպիսով կամավորագրված Մահապարտների մեջ էր` «Գարեգին Նժդեհի» վաշտից` ՍամվելԱբրարահամյանը, որը այդ խմբի հրամանատարն էր, խմբում էր նաև Սամվել Սմբուլյանը, Արթուր Կոխլիկյանը, Արթուր Ամիրխանյանը, Երվանդ Աժդահարյանը, Հարություն Միքաելյանը, Հենրիկ Աբաջյան, Սմբատ Ասլանյան, Վարդան Հովհաննիսյանը, և Ալբերտ Հարությունյանը, (1. ԱՓՈ Սամվել Արամի Աբրարահամյան16/05/1952, 2.Սամվել ԹովմասիՍմբուլյան11/02/1969, 3. Հարություն Լուլաշի Միքաելյան 01/04/1956, 4. Արթուր Հենզելի Կոխլիկյանը, 23/11/1969, 5. Երվանդ Միսակի Աժդահարյանը16/03/1968, 6.Արթուր Բախշիկի Ամիրխանյան14/08/1965 ,« Հրեշտակ » 7. Սմբատ Հակոբի Ասլանյան 01/07/1955, 8. Հենրիկ Գևորգի Աբաջյան 03/07/195, 9.ԱլբերտԳուրգենի Հարությունյան07/07/ 1949) 10. ՎարդանՀակոբի Հովհաննիսյանը, 29/02/1968) « Արցախի» վաշտից` որը Հատուկ Գնդի 6-րդ վաշտն էր կամավորագրվել էին ևս տաս Մահապարտներ իրենց հրամանատար` Ջանիկ Սահակյանի գլխավորությամբ, (« Արցախի » վաշտից1. ՋանիկԳիրգորիՍահակյան 25/09/1952 , 2. Ալբերտ Բենիկի Ստեփանյան, 3. Գրիգոր Լենդրուշի Գրիգորյան զոհվել է 1992 թ, 4. ԼովաԲենիկի Հակոբյան, 5. Վարդան ԿոլիայիՀարությունյան, 6. Մեջլումյան ԲորիաԽաչատուրի, 7. Ռուբեն Դարիջանի Քոչարյան,  8. ԱրամՎլադիմիրի Առաքելյան զոհվել է, 9. Կառլեն Հակոբի Դարբինյան, 10.Սաշա Յակովի Աբգարյան ) Ստեղծվում է Մահապարտների մի խումբ, որն էլ պետք է իրագործել այդ օպերացիան և նրանք պետք է իրագործեին աներևակայելի մի առաջադրանք: Առաջադրանքը, որը դրված էր նրանց առջև դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձը բացառվում էր, նրանք գնում էին մահվան: Դա գիտեին և մեկնողները և Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն կասեմ այն որ, Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ Գնդի  հրամանատար` Գնդապետ Սերգեյ Առաքելյանը նա հուզված էր:  Հրամանատարը կանգնել էր  մեկնող տղաների առջև կարծես թաղման արարողության էր եկել, նա խոսում էր սովորականից ցածր ներկայացնելով առաջադրանքը, նա հուզված էր և ձայնը խզվեց  հազիվ կարողացավ արձակել վերջին հրամանը « Հրամայում եմ բոլորիդ վերադառնալ» նրա աչքերից գլորվեցին արցունքները:  Գնդի հրամանատարի հետ լացում  էր նաև ողջ Գունդը,  հետո Գնդի հրամանատարը և նրա տեղակալ` փոխ-գնդապետ  Վաչիկ Չիբուխչյանը (Վաչիկ Սարգիսի Չիբուխչյանը21/03/1944 ) հերթով անցնելով  մեկնողների   առջևից  ձեռքսեղմումով հրաժեշտ տալով նրանց  ցանկանում էին բարի վերադարձ: Բոլորը գիտեին, որ Ջոկատը գնում են և առանց վերադարձի, կամավոր գրելով  իրենց մահվան դատավճիռը, տղաները գնացին ընդառաջ մահվան գիտակցելով, որ կատարելու են իրենց հայրենասիրական պարտքը: Արդեն որոշված էր, որ անգամ զոհերի դեպքում ընկերները ստիպված զոհված ընկերոջը  գլխատելով պետք է գոնե նրա  անդամահատված գլուխը հասցնեին իրենց հարազատներին: Շատ դաժան է հնչում, այնուամենայնիվ դա իրակնություն էր և փաստ: Մահապարտների  խումբը հենց Վարդենիսի սահմանային գծին հասնելով  ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ` Աշոտ Մանուչարյանի  հրամանի համաձայն ամիջապես փոխելով հրամանը, ուղարկվում  է   Շամշադինի շրջան, որտեղ այդ ընթացքում թեժ մարտեր էին ընթանում: Այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է այդ «Խենթ» և անիմաստ գործողությունից: Մահապարտների խումբը ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում են Շամշադինի շրջան` մարտական գործողությունների վայր` Հյուսիս Արևելյան տարածաշրջանի պաշտպանության Համակարգող խորհուրդի տրամադրության տակ: Խորհրդի ղեկավարը հանդիսանում էր Գևորգ Բաղդասարյանը ( ԳևորգԿոյրունի Բաղդասարյանը05/01/1958 ) որը այդ ժամանակ Հ.Հ Գերագույն Խորհուրդի պատգամավոր էր և հանդիսանում էր Գերագույն Խորհուրդի Պաշտպանության և Ներքին Գործերի Հանձնաժողովի քարտուղար: Մահապարտների խումբը հենց այդ կորդինացիոն   շտաբի   հրամանով ստանում   է  նոր առաջադրանք:  Մահապարտների  ջոկատի   տղաներին փոքրիկ խմբերով տեղաբաշխվում  են սահմանային ճակատի երկանքով` Մովսեսում, Ներքին-Կարմրաղբյուրում, Պառավաքարում և այլ գյուղում:   Ներքին-Կարմրաղբյուր գյուղում մի քան օր տևած մարտերից հետո ողջ խումբը նորից միավորվում է Պառավաքար գյուղում « Հատուկ Գնդի» մյուս վաշտերի հետ միասին, սակայն ահազանգ է ստացվում, որ Սովետական (Սպեցնազը ) Հատուկ պատժիչ զորքերը ստանալով Մոսկվայի Կրեմլյան ղեկավարների հրամանը փնտրում էին անօրինական զինված խմբավորումներին: Մի քանի զինված ջոկատներ փոխ-գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ միավորվում են Պառավաքարում այնուհետև հրամանատարությունը, գյուղի ղեկավարների հետ որոշում են չվտանգել զինված ջոկատների անվտանգությունը, և զինված տղաներին թաքցնել գյուղացիները տներում: Խորհրդային զորքերը իմանալով, որ Պառավաքարում զինված ջոկատ է պատսպարվում, որոշում են շրջապատել գյուղը և սկսել խուզարկումը, սակայն ջոկատի հրամանատարությունը չցանկանալով վտանգել գյուղացիների ճակատագիրը, որոշում է ամիջապես ջոկատները հեռացնել Պառավաքարից: Միավորելով « Հատուկ Գնդի » մի քանի ջոկատներ, շարասյուն կազմած Գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ   որոշում են ամեն գնով, նույնիսկ ճակատային մարտով հասնել Երևան , որտեղ Ռուսական դեսանտայիններին դժվար կլիներ հայտնաբերել զինված խմբերին: Բարեհաջող ջոկատները հասնում են Երևան միայն մեկ վիրավորով:

 

Վ. Հովհաննիսյան 23 /01/2012 Erevan

 

 

Оставить комментарий

Комментарии: 0