23 տարի առաջ ''մահացած'' ընկերը վերադարձել է

 

Հայկ Պետրոսյանը պատերազմական բազմաթիվ հիշողություններ ունի, մարտական ընկերներ, որ անփոխարինելի դարձան նրա համար ողջ կյանքում: Հայկը սակայն 22 տարի շարունակ հիշում էր մեկին, ում հետ առիթ էր ունեցել շփվելու հոսպիտալում:

 

’’Գագիկ Դանիելյանին երկար կյանք չխոստացան, վիճակը ծանր էր, անհույս… ինքը հոսպիտալից դուրս գալուց հրաժեշտ տվեց ինձ ու այսքան տարի ես նրան մահացած էի համարում: Բազմաթիվ անգամ խմել եմ ընկերոջս կենացը, հիշել եմ, ցավ ապրել’’, -Henaran.am-ի  թղթակցի հետ կիսվեց Հայկը:

 

Երեկ Հայկը ցնցվում է անակնկալից…. Մարտակերտում բնակվող մեկ այլ ընկերոջ միջոցով փորձել էր պարզել մահացած համարվող ընկերոջ գերեզմանի տեղը, ու ընկերը ուղարկում է նրան մի հեռախոսահամար. ” Զանգեցի Գագոն էր, ուղղակի հրաշք… մինչև հիմա հուզված եմ, ոնց հասկացա հրաշքով փրկվելա… էնքան ուրախ եմ հիմա, աննկարագրելի”,-հավելեց Հայկ Պետրոսյանը:

 

Հայկը շեշտում է, որ իսկական ընկերությունը երբեք չի մոռացվում, սակայն մարտի դաշտում կոփված ընկերության ամրությունը ուրիշ է:

 

Լուսանկարում` Հայկ Պետրոսյանն է:

 

Escribir comentario

Comentarios: 0