« Վերջին Մոhիկանը »

   « Վերջին Մոհիկանը »Ազատամարտիկ նոթատետրից


Հարգելի ընթերցող այս վերջին իրադարձությունները  « Հարսնաքարում» ինձ դրդեցին ներկայացնելու մի շատ կարևոր փաստեր և պատմություններ, որոնք մեր լայն հասարակությանը անհասի է, նյութերը և փաստերը որոնք ներկայացնելու եմ դրանք մեր իրականությունն է, որոնք պատմել են մեր Ղարաբաղյան Ազատամարտի հերոսները: Ինձ հաջողվել է բազմիցս անգամ զրուցել Ազատամարտիկների հետ, լսել նրանց սոցիալական և հոգեբանական պրոբլեմների հետևանքների մասին: Շատերին անհավանական կթվա նման պատմությունները, սակայն Երևանում ես տեսա բազմաթիվ ազատամարտիկների և հերոսների, որոնք զգուշավորությամբ և վստահելով պտմեցին ինձ այս ամենը, դա նրանց հոգուց դուրս ելած մի ճիչ է, որը ես լսելով վերնագրեցի հետևյալ անունով` « Վերջին Մոhիկանը »: Այդ հայրենասեր տղաներից շատերը ճանաչելով ինձ միշտ առաջարկում էին հեռու մնալ նման թեմաններին անդրադառնալ, քանի որ ինչպես իրենք էին ասում` վտանգավոր է, նրանք ավելի լավ էին հասկանում իրավիճակը քան ես: Երկար տարիներ ապրելով հայրենիքից հեռու` արտասահմանում ծանոթ եմ եղել հայ իրականությանը, սակայն ինչ ներկայացրեցին Երևանում դա սարսափելի է և ցավալի: Ղարաբաղյան Ազատամարտի հերոսներից շատերը այսօր ապրում են ողբալի վիճակում, կարելի է նշել « Բոմժ » բառը, թող չնեղանան իսկական ազատամարտիկները, քանի որ դա այդպես է և միշտ այս խոսքերը լսել եմ հենց իրենցից` Ազատամարտիկներից: Երբ բանակի կազմավորման 20-ամյայի առիթով հավաքվել էին Եռաբլուրում, ազատամարտիկներից մեկը ասաց` « Եղբայր դու այսքան Բոմժ տեսե՞լ էիր միասին հավաքված»: Այնպես, որ իսկական Ազատամարտիկը ոչինչ չունի ամաչելու այդ բառից, թող ամաչեն պետական այրերը, որ պատերազմը հաղթած Ազատամարտի հաշվին հարստացած ու հզորացան, թե իրենց կարողություններով և թե իրենց պաշտոններով: Բանը այն է որ պատերազմը տեսած և իր մաշկի վրա զգացած մարդը երբեք չի կարող ստել, և այն, որ բազմիցս զգուշավորությամբ էին մոտենում ներկայիս իշխանության գործելաձևը ներկայացնելով, անընդհատ զգուշացնելով, որ վտանգավոր է, իրենց պատճառով հարվածը իմ վրա վերցնել: Ցավալի մի փաստ, այն ժամանակ նրանք չվախեցան Խորհրդային ԿԱԳԵԲԵԻՑ և Ադրբեջանական ու մահմեդական միացիալ բանակներից, մեկնեցին կամավոր պատերազմի դաշտ աննվիրական նվիրվելով Հայրենիքի Սուրբ գործին: Ռազմաճակատում սոված ու անոթի պաշտպանելով հայրենի երկրի սահմանները, սակայն այսօր այս լուսավոր դարում, անգամ վախենում են հարազատներ հետ այդ մասին խոսել, կամ հիշել, որովհետև ինչպես իրենք են ասում` « Խփում են »: Իսկ ովքե՞ր, ինչու՞, ի՞նչն է պատճառը: Իմ զրուցակիցներից մի քանիսը ժամանակին Հայաստանին Հանրապետության Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպաներից են, որոնք հիմա անցել են թոշակի, սակայն նույն բաները կրկնեցին նրանք, ինչ շարքային ազատամարտիկը, կարծես թե ես անդրադարձել էի մի թեմայի, որը վտանգավոր է անգամ մտածելը, բոլորը զգուշանում էին և միշտ խորհուրդ տալիս, որպեսզի հեռու մնամ կամ անգամ անդրադառնալ այդ թեմային: Ի՞նչ է կատարվում Հայաստանում կարծես ամեն քայլափոխին քեզ հետապնդում են, վախ, սարսափ, չքավորություն, մաֆիա, տեռոր, հաշվեհարդար, հաստավիզ ու տհաս պատգամավորներ իրենց հաստավիզ ախրանիկներով: Անդրադառնալով «Վերջին Մոhիկանին» շարունակեմ կիսատ թողած միտքը: Ազատամարտիկներից շատերը անգամ չոր հացի գումար չունի դրանում համոզվեցի ինքս, երբ այցելեցի նրանցից մի քանիսի տները: Գիտե՞ք ազատամարտիկներից շատերի բերանում անգամ ատամնաշար չկա, և դա այսօրվա մեր հերոսի կերպարն է: Մի ժամանակ նրանցից շատերը երիտասարդ էին և իրենց հպարտությունը թույլ չէր տալիս դիմել անգամ, որ վիրավորվածության թոշակավորում ստանան, սակայն հիմա անցել է երկար ու ձիգ տարիներ և հիմա առողջական խնդիրները ի հայտ են գալիս սակայն հիմա ինչպես իրենք են ասում ուշ է: Եվ ինչպես իրենք` Ազատամարտիկներն են ասում «չեն ուզում դռներ թակել, որովհետև իրենց հպարտությունը թույլ չի տալիս, և չեն ուզում հաջորդական անգամ նվաստանալ ինչ որ չինովնիկի առջև, միևնույն է նրանց ոչ մեկ չի լսելու » Հերոս հպարտ Ազատամարտիկներից հիմա մնացել են մի խումբ ծեր անատամ, մոռացված, ընչազուրկ և բարոյալքված թոշակառու ծերեր, որոնք մինչև այսօր էլ ոտատակ տրորվում են որպեսզի իրենց գոյը պահեն: Այս զրույցները և ծանոթությունները առծածվող թեմային ես եկա մի եզրահանգման, որ մեր Հայ Ժողովրդի մեջ գտնվող այն Ոսկե միջինը այսօր ոչնչացվում է այն էլ բարբարոսաբար, ինչպես 1993 թվականին հունվարին էին արմատախիլ արվում Հայաստանի կանաչ գոտիները: Իմ զրուցակիցներից շատերը եղել են գրոհային ջոկատների հրամանատարներ հետագայում վաշտերի և գումարտակների հրամանատարներ, սակայն պատերազմից հետո հեռացել են ծառայությունից հայտնի պատճառներով, որոնց մասին կանդրադառնամ հետագայում: Վերջին Մոհիկանները որոնց ես անվանում եմ, կամ մոռացված հերոսները պատահական չէ այդ անվանումը, նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ թողնելով անգամ իրենց մինուճար ծնողներին, որոնք ձմռան ցրտին միայնակ սառելով իրենց բնակարաններում, որպեսզի պաշպանեն Հայրենի երկրիը, իսկ այդ ժամանակ որոշ պաշտոնյաներ հայրենասիրության անվան տակ թալանում էին երկրը: Փորձեք խոսել մի Ազատամարտիկի մոտ հայրենասիրությունից և կհամոզվեք, որ նա հիասթափված թեման իսկույն կփոխի, ինչու՞մն է դրա գաղտնիքը, կարող եմ տալ այդ հարցի պատասխանը, նրանք այնքան անարժան մարդկանց կողմից են լսել այդ բառը, որ անգամ արժեզրկվել է բառի իմաստը: Դավաճանների «հայրենասիրության » պտուղները նրանք վայելել են, և կարիք չկա հակառակը ապացուցելու: Մեր ժողովուրդը մինչև հիմա չի տեսնում, որ այդ քաղաքական դաշտում հայտնված անհատականությունների մեջ և չկա ոչ մի Ազատամարտիկ: Ինչո՞վ է պայմանավորված այդ բացթողումը, որովհետև Ազատամարտիկը չի ցանկանում հայտնվել դավաճանների ու խաչագող ավազակների կողքին, ինչպես ժողովուրդն է ասում «ինքը իր յուղով է տապակվում »: Նորից եմ կրկնվում սակայն տղաներից շատերը ցանկանում էին այդ թեման ընդհանրապես չշոշափվի մամուլում, որովհետև ինչպես իրենք էին ասում, առանց այն էլ քիչ են մնացել, իսկ մի բուռ մնացածներին էլ չեն «խնայի» Սակայն նախօրոք ներողություն եմ խնդրում նրանցից, որ որոշեցի գրել այս թեմայով, քանի որ Հարսնաքարի դեպքերը կարծես լիցք հաղորդեցին: Մեր իշխանությունները անընդհատ շեշտում են մի բան, որ չպետք է այդ Հարսնաքարի երևույթը դիտել քաղաքական տեսանկյունից, քանի որ դա միջադեպ է, որին չպետք է քաղաքական երանգներ տալ: Ես չեմ փորձի գնահատականներ տալ, սակայն այս փաստերը և պատմությունները կարծում եմ կտա այդ ամենի պատասխանը: Ներողություն եմ հայցում Ազատամարտիկներից և իմ ընկերներից խոնհարվելով նրանց արջև և հիշեցնելով, որ ես նպատակ չունեմ հարվածի տակ դնել իրենց: Անվտանգության գործոններից ելնելով չեմ նշելու նրանց անունները, ուստի կներկայացնեմ միայն զինվորական կոչումը: Մինչ հիմնական թեմաններին անդրադառնալը կցանկանաի մեջ բերել երկու տաղանդավոր Հայորդիների խոսքերը: «Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար». Միքայել Նալբանդեան : « Խաչագողի հիշատակարան »։ Ես էլ այդ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև ե՞րբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը... Րաֆֆի: Վստահ եմ մենք այժմ կարող ենք բարձրաձայնել այն ամենի մասին ինչ կա, այսօրվա աղտը, որ կարող է ոչնչացնել մեր գոյը և հարկավոր է բուժել դա և մեր Հայկական իրականությունն է և ի՞նչ կատարվեց Ղարաբաղյան Պատերազմի տարիներին` սով, կոտորած, պատերազմ, երկրաշարժ, շրջափակում, սակայն մոռանում ենք այն կարևոր գործոնը և շարժիչ ուժը, որով կարողացանք դուրս գալ այդ սարսափելի քաոսից: Դա Ազատամարտիկն էր, մենք այսօրով հպարտանում ենք, որ ունենք տարածաշրջանում հզոր բանակ, լավ զինված և այլն, սակայն մեզ գրեթե դաս չի լինում, ոչ վաղ անցիալի պատմությունը: Որ Ղարաբաղյան պատերազմը մենք ոչ թե հաղթել ենք « Հմուտ » և փորձառու գեներալների շնորհիվ և ոչ էլ զենքի քանակի, այլ միայն Հայ Ազատամարտիկի ոգու ու նվիրվածության շնորհիվ: Ազատամարտիկը կամավոր գնաց հասկանալով Հայրենիքի առաջ ծառայած խնդիրը: Գեներալը հավասար է ոչինչ եթե իր զորքը պատրաստ չէ ինքնազոհաբերության: Սա մի տաղանդավոր Ազատամարտիկ խոսքեր են, կարծում եմ շատերը համաձայն կլինեն: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր բանակի կարողություններով և հնարավորություններով, արդյոք ներկայիս զինվորը պատրա՞ստ է նույն հերոսությունը կրկնել, ինչ կրկնեց Ղարաբաղյան Ազատամարտիկը: Նախ ասեմ, որ բազմիցս անգամ այդ հարցը տվել եմ, ոչ միայն Ազատամարտիկներին, այլ նաև նրանց զավակներին, որոնք ներկայիս ապագա սերունդն է, և գիտե՞ք զարմանալի մի փաստ, որը մեղք կհամարեմ ստել, ոչ մեկ նրանցից պատրաստ չէ կրկնել հոր սխրանքը, այսինքն, նա ոչ թե վախենում է կամ խուսափում է կրկնել Հոր սխրանքը, այլ հարցադրումը հետևյալն էր « Իսկ ու՞մ Համար` Լֆիկների, Նեմեց Ռուբոների թե՞ Քոչարյանների, որոնք այսօր վայելում են կյանքը ու վայելքները »: Մեր իրականության մեջ դա նորմալ է քանի, որ տեսնելով իրենց հայրերի անձնազոհությունը, որոնք այն տարիներին ընտանիքից հեռու զրկվելով իրենց զավակների սիրուց և փայփայանքից գնացին ճակատ և բերեցին հաղթանակը, որպեսզի ինչպես իրենք են ասում` այն դասալիքների զավակները այսօր « Համերներով » քաղաքում տնօրինեն ինչպես կարան, և այն էլ իրենց պահակազորով ցանկացած պահին հաշվեհարդար տեսնելով հայրենիքը պաշտպանող սպային: Տեղին կլինի նշել մի դեպք, որի մանրամասները ինձ հայտնի են կցանկանաի նշել 1992 թվականին դեպքը: Երբ Հայկական ջոկատները կատաղի կռիվներ էին մղում Արցախում և ՀՀ սահմանների վրա « Հատուկ Գնդի» այդ ժամանակվա թիկունքի պետ` Փոխ-գնդապետ Վաչիկ Չիբուխչվանը որպես ծառայությամ պետ գնում է Երևանի Հայծխախոտ գործարան որպեսզի իր գնդի տղաների համար ծխախոտ գնի, սակայն այդ ժամանակվա գործարանի տնօրենը` Լիդա Սարգսյանը նրան առաջարկում է առանց ֆիլտր էժանագին գարշահոտ ծխախոտ, նա անգամ լկտիաբար հայտարարում է ասելով` « Միևնույն է տղե՛րքդ գնալու են մեռնելու, եթե ֆիլտրով ծխախոտ չծխեն չի լինի՞... » խոսքերը ցնցում են Փոխ-Գնդապետին: Եվ պատկերացնում էք թե այդպիսի տնօրեններն այդ ժամանակ ինչեր էին անում, Վրաստանում ծախելով այդ ծխախոտը միլիոններ էին աշխատում, և կուրծքները ծեծելով իրենց հայրենասերի տեղ են դնում, և դրանց նման մոլախոտերը գալով իշխանության գլուխ կարողացան թալանելով հարստանալ ժողովրդի և պետության հաշվին անգամ ուրանալով ազգ, հայրենիք, և ամեն տեսակ սրբությունները : « Ցավալին այն է, որ շատ Ազատամարտիկներ ժամանակին հաղթելով Ղարաբաղյան պատերազմում հեռացան իրենց իսկ ազատագրած Հայրենիքից, ես նրանց անվանում եմ Անդրանիկներ, նրանք էլ ինչպես Անդրանիկ Զորավարը և Գարեգին Նժդեհը հեռացան խուսափելով Հայ բոլշևիկների դավադրությունից, որպեսզի կառափնարաններում զորավար Համազասպի և Չարենցների նման չկացնահարվեին «դավաճանի» պիտակը ճակատներին: Այդպես էլ մեր օրերում, սակայն բոլշևիկները չէին այլ ՀՀՇ-ականները և նրանց փոխարինողները: Ցավալին այն է, որ մենք շարունակել և շարունակում ենք հպարտանալ մեր բանակով, նույնիսկ աշխարհի հզոր բանակներ ունեցող երկրները այդպես չեն գովազդում իրենց հզորությունը, որքան մենք: Կարող եմ վստահեցնել, որ սրանք պրովոկացիոն հայտարարություններ չեն, իմ ընկերներից շատերը գիտեն, որ ես եղել եմ մեր Հայաստանի Հանրապետության բանակաշինության առաջին մասնակիցը և վկան, այնպես որ իրավունք եմ վերապահելու ասել այդ ճշմարտությունը: Մեզ նույնիսկ հայտնի է, որ դեռևս Տիգրան Մեծն էր իր իշխանավարության ժամանակ ուշադրություն դարձնում Պետական Սահմաններին: Այսինքն սահմանը պետք է ժողովրդով ապիր և գոյատևի պետական սահմանը, իսկ հիմա ի՞նչ է կատարվում մեր սահմանային գյուղերում` պայմանները այնքան սարսափելի է, որ գյուղի երիտասարդները անգամ չեն էլ ուզում հիշել հարազատ գյուղի մասին, էլ ուր մնաց մեր պետական իշխանավորների ազգային մտածելակերպը, հարկերի ու դժվար պայմաններ բեռի տակ ժողովուրդը հեռանում է հայրենիքից օտար երկրներում իր օրհասական հացը մուրալու, իսկ հսկայական կարողություններ վաստակած փառապանց այրերը միլիոնները կուտակում են Եվրոպական բանկերում: Այստեղ ո՞րն է դավաճանը ինքներդ դատեք, երբ մի Ազատամարտիկ, որը պատերազմում վիրավորվեց և այսօր հաշմանդամի կարգավիճակով իր գոյն է հազիվ պահում: Մի Ազատամարտիկ ինձ խնդրում էր, որպեսզի իր զավակին ինձ հետ արտասահման տանեմ, որ գոնե իր զավակը կարողանա այդ « Դժողքից պրծնի »: Շատերի համար հայրենիքը մինչև իրենց տան շքամուտքն է սակայն մոռանում ենք, որ միշտ Հայ ժողովրդի գլխին լինելու է Պանթուրքիզմի սարսափը, անկախ դա կլինի գումարով թե պատերազմով, միևնույն է թուրքը միշտ հետապնդելու է իր նպատակը: Ազատամարտիկն էր, որ այդ « շքամուտքի » գաղափարախոսությունը ուրացավ և Կամավորգրվեց տեր կանգնելու մեր երկրի անվտանգությանը, նա գնաց գիտակցելով և նպատակով, հաշվի չառավ, անգամ այն, որ իր թինունքի հետև մի երկու լածիրակ թալանում են, հաշվի չառավ, այն որ զրկվելու է կյանքից, զրկվելու է իր զավակների սիրուց, նա գնաց գիտակցելով, որ Հայրենիքն է կանչում, որպեսզի չպղծվի Հայոց դարավոր պատմությունն ու ոգին, նա գնաց որպեսզի մեր թշնամին նորից չհամարձակվեր ոչնչացնել հայի տեսակը: Սակայն հիմա ժամանակը ցույց տվեց հակառակը: Ազատամարտիկներից մեկը մի միտք ասաց կցանկանաի մեջ բերել այն` «Այն ժամանակ մենք գնացինք պաշտպանելու հայրենիքը անշահախնդիր և առանց որևե մտքեր հետապնդելու, միակ երազանքն ու նպատակը հաղթել և վերադարձնել երկրի խաղաղությունը և անվտանգությունը: Այն ժամանակ ճիշտն ասած գաղափարախոսությունը և մտածելակերպը այդ էր պահանջում, չմոռանանք նաև, որ եղած հողն էլ այդ ժամանակ Հանրային սեփականություն էր: Իսկ հիմա ի՞նչ... Ամեն ինչը անհատական սեփականություն է դարձել, այսինքն ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի իմ զավակը գնա և պատերազմի դաշտում իր կյանքը զոհաբերի ուրիշի՛ հարստության և հողի պաշպանության համար: Հայրենիքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է Անհատական Սեփականությունը »: Եվ այս խոսքերը ասում էր մի մարդ, որը պատերազմի սկզբից մինչև վերջ անցավ իր ջոկատով հասնելով մինչև Փոխ-Գնդապետի աստիճանի: Ի՞նչ էք կարծում, արդյոք դա այդպես չէ, Փոխ-Գնդապետի խոստովանումը անակնկալ չէր ինձ համար, մանավանդ նրանից ավելի բարձրաստիճան հրամանատարներ նույնը ասացին զգուշանալով մնալ ստվերում: Այն տպավորությունն էի զգում, որ այս նյութը, որը գրում եմ մեր ներկայից Սոլժենիցինի « Արխիպելագ Գուլագն» է լինելու քանի որ ամեն քայլափոխին զգուշացնում էին « Հիմա վտանգավո՛ր ժամանակներ են այդ թեմային անդրադառնալ »: Ես ապրելով երկար տարիներին հեռվացել եմ ներկայիս հայ իրականությունից կարծես հայտնվել էի 1937 -1946 թվականները Խորհրդային բռնապետության տարիները, երբ Սովետական ՆԿՎԴ-ի գործակալները իրականացնում էին Կարմիր Բանակային զորահրամանատարների և մտավորականների սպանդը, երբ Ստալինյան և Բերիական հզոր մեքենան կուլ էր տալիս առանց դատի և դատաստանի շատ տաղանդավոր մարդկանց, և այդ քաղաքականությանը արդյունքում կարող էիր սեփական կյանքով պատասխան տալ նույնիսկ չնչին անզգույշ արտահայտության համար անգամ: Այդպես էլ հիմա, նույնիսկ ավելի սարսափելի: Բանը այն է, որ շատ Ազատամարտկների հետ զրուցելուց պարզ էր դառնում միայն մեկ բան, մեջ բերելով այդ ազատամարտիկի արտահայտված բառերը անփոփոխ — « Բանը այն է, որ 2008 -ի մարտի մեկի ողբերկագան դեպքերը ապացուցին միայն, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են գնալ ամեն քայլի, անգամ սեփական ժողովրդին` տալով դահիճների ձեռքը, մանուկ թե կին նրանց համար միևնույն է լինեն հազարավոր զոհեր կամ թեկուզ միայն մեկը, միայն թե պահեն իրենց իշխանությունը: Ցավը այն է, որ նրանք խաբելով և կեղծելով այդ փաստերը արդարացնում են իրենց քայլերը: Այդպիսի մարդիկ գիտեն ինչպես պահել իշխանությունը, նրանք Ստալինից և Բերիաներից են օրինակ վերցնում բռնակալական ճիրաններում պահելով սեփական ժողովրդին, իսկ առաջինը այդ անելու համար, նրանք երիտթուրքերի նման գլխատեցին ազգին, ես նկատի ունեմ իսկական Ազատամարտիկներին, ինքդ տե՛ս պատմությունը և կհամոզվես, սկզբում անօրինական զենքը բռնագրավելու անվան տակ ձերբակալեցին ազգի պաշտպաններին, իսկ հետո ազգին սրի քաշեցին, սրանք էլ նույնն են անում, նույնիսկ ավելի սարսափելի, կեղծելով անգամ հայոց պատմությունը և իրական փաստերը: Ես միայն զարմանում եմ թե ինչու՞ մեր ապագա սերունդը անտարբեր է իր ապագայի հանդեպ, քանի որ կան դահիճներ իսկ նրանց հակապատկերը գրեթե բացակայում է, դա նշանակում է նրանք անգամ գլխատել են ազգային գաղափարը և ոգին: Մեր պատմության ողջ ժամանակներում ունեցել ենք Թեհլերյաններ և Նայրի Հունանյաններ իսկ հիմա գլխատված ենք և անդամալուծված, ինչպես կասեր մեր հեղինակներից մեկը « Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար» հենց այդ խենթե՛րն էին, որ 1988 -ին ոտքի կանգնեցին տապալելու Խորհրդային բռնապետությունը, հենց այդ Խենթե՛րն էին, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ բերեցին: Հենց այդ Խենթե՛րն էին, որ բերեցին խաղաղության այս երկրին... »

Այս ամենը Ազատամարտիկի հոգուց էր դուրս գալիս, սակայն զարմանալին այն էր, որ միայն նա ինձ վստահելով էր ասում այս բառերը, ինչու՞ է նա խուսափում մարդկանցից, դա հասկանալի պատճառները ես դիտեցի Ա 1 Պլուս հեռուստաընկերության նկարահանած կադրերը 2008 -ի մարտի 1 դեպքերի հետ կապված, որը կոչվում էր` Հայաստանի կորցված գարուն Չնայած, որ դեռևս այն ժամանակ` 1994 -1995 թվականները այդպիսի Ստալինյան ռեպրեսիաների ալիք բարձրացավ նախորդ իշխանությունների ժամանակ` Լևոն Տեր-Պետրոսյանը գահալալության ընթացքում: Շատերին տարօրինակ կթվա այս մեջբերումը, սակայն այդ ժամանակ գաղտնի ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին հարյուրավոր Ազատամարտիկների, դա փաստ է: Սակայն ինչու՞ մինչև հիմա ոչ մեկ հարց չի տալիս իշխանություններին, թե ինչու՞ պատերազմից հետո սկսեցին հետապնդել Ազատամարտիկներին, ինչու՞ նրանք վտանգ էին ներկայացնու՞մ, ինչումն է նման քաղաքականությանը, ինչու՞ հասարակությանը չեն ասում, այն ոչ հեռու անցիալում թողած ճշմատությունը, որպեսզի երիտասարդությունը խաբված չգնա այդ Փարիսեցիների ետևից, նրանց դարձնելով միակ «փրկիչ»: Ինչու՞ հիմա հաղթանակած երկրի զինվորը պետք է վախենա սեփական իշխանություններից, կամ վախենա անգամ ճիշտը ասել: Կարծես թե պետական այրերը վախից են նման քաղաքականության որդեգրել, կրկնելով նախորդների սխալը: Ինչպես ասում են « Կամ Շահին են մորթում, կամ Շահն է մորթում »: Սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ Ազատամարտիկներին « Շահ » լինել չեն կարող, որովհետև նրանց բարոյականությունը երբեք թույլ չի տա: Նրանց երբեք էլ իշխանություն հարկավոր չէ, այլ միայն հարգանք և մի քիչ ուշադրություն, իսկ մեր իշխանությունները կարծես այդ չնչինը անգամ չեն կարող բավարարել: Գիտե՞ք զարմանալի մի փաստ Ազատամարտիկներից մեկի խոսքերը, որը ասաց կատակով կարծում եմ հետաքրքիր կլինի — « Եղբայր հիմա որ Ադրբեջանի նախագահին` Ալիևին նամակ գրեմ իմ այս վիճակի մասին և օգնություն խնդրեմ, համոզված եմ, որ նա կօգնի »— Զարմանալի է սակայն այս խոսակցությունից մեկ ամիս անց, Փարիզի հյուրանոցներից մեկում հանդիպեցի ադրբեջանցի ամուսիների զրուցեցի նրանց հետ և ասացի այդ Ազատամարտիկի խոսքերը, և գիտե՞ք ամուսիները վստահում էին, որ իրոք Ալիևը անպատճառ նամակը ստանալու դեպքում օգնություն ցույց կտա, նույնիսկ նրանք ասացին, որ պատրաստ են անգամ միջնորդել այդ հարցում, երևում երիտասարդ զույգերը բարեկեցիկ ընտանիքի զավակներ էիր և չեմ կարծում, որ նրանք ստեցին, նույնիսկ իրենք պատրաստակամ էին իրենց սեփական միջոցներով օգնել այդ ընտանիքին, անգամ խնդրում էին այդ Ազատամարտիկի հասեն: Ի՞նչ էք կարծում, սա ադրբեջանցի ամուսինների ներկայացում էր, իրենց ձևացնելով որպես բարեգործների: Միևնույն է, եթե անգամ սա մի կեղծ ներկայացում էլ լիներ, կարելի էր հասկանալ, որ մեզ թշնամի երկրի քաղաքացին ավելի մտահոգված է մեր Ազատամարտիկով, քան մեր իշխանավարներից որևե մեկը: Ինչու՞մն է բանը սեփական իշխանությունները անտեսում են իրենց կյանքը զոհաբերած հերոսներին գնահատել, իսկ թշնամի պետության ղեկավարը կարող է ցուցաբերել մարդասիրություն և անգամ օգնել իր պետության դեմ կռվող հայ Ազատամարտիկին: Այդ ամենը կարծես տարօրինակ է հնչում, սակայն զարմանալին այն էր, որ այդ ադրբեջանցի ամուսիններից հետո պատահական հանդիպեցի մեկ ուրիշ ադրբեջանցու, որը ինչպես ինքն էր ասում եղել էր Աղդամի բնակիչ անգամ` փախստական և եկել էր Փարիզ հանգստանալու նա, գրեթե նույնը խոսքերը հաստատեց, որ իրոք Ադրբեջանի նախագահը` Ալիևը կարող է մեծ օգնություն ցույց տալ այդ Ազատամարտիկի ընտանիքին: Ադրբեջանցի տուրիստի պատմածը անհավանական էր թվում, սակայն փաստը մնում է փաստ: Պարզվում է, որ նույնիսկ պատերամից անցել է այսքան տարիններ Ադրբեջանի փախստականների զավակները, այսինքն Ղարաբաղից և գրավյալ տարածքների ադրբեջանցի բնակիչները, և նույնիսկ որոնք ծնվել են պատերազմից հետո, Ադրբեջանի իշխանությունները և պետությունը նրանց մեծ օգնություն է ցուցաբերում, այսինքն նրանք բացի անվճար բնակարանից, օգտվում են մի շարք արտոնություններից օրինակ` նրանց համար անվճար է էլեկտրաէներգիան, գազը և ջուրը, ազատված են կոմունալ վճարումներից անգամ հարկերից, իսկ այն ադրբեջանցիները որոնք մասնակցել են պատերազական գործողություններին, բացի այդ ամենից նրանք անվճար ստանում են բնակարաններ և նույնիսկ «ԿԻԱ » մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ինչու՞ չպետք է համեմատել սա, քանի որ ամեն անգամ մեր լրատվական միջոցները համեմատական զուգահեռական են անցկացնում մեր և Ադրբեջանի միջև: Ինչու՞ այս թեման չի շոշափվում, ինչու՞ նրանց ղեկավարները կարող են հոգալ սեփական ժողովրդի մասին, իսկ մերը ոչ: Ի՞նչ էք կարծում եթե հիմա այն Ազատամարտիկը այդ իր ասած նամակը ուղարկի Բաքու, ինչ կստացվի, վստահ եմ, որ նրան մեր Իշխանությունները կանվանեն դավաճա՛ն և լրտե՛ս, հազար պիտակ կկպցնեն, որ նա ուրացել է հայրենիքը մեր ազգային գաղափարը վեջիվերջո հայի պատիվը, անգամ ծախել է պետական գաղտնիքները և այլն: Սական սեփական ժողովրդին ահաբեկող և սարսափի մեջ պահող իշխանությունները, որը սովի են մատնել հազարավոր ընտանիքների և փախստական ու գաղթական դարձնելով ազգի մի մասը, դավաճաններ չե՞ն: Սակայն ինչու՞մ է պայմանավորված մեր Ազատամարտիկների այն զգուշավորությունը, որոնք անըդհատ ինձ խորհուրդ էին տալիս չհրապարակել և ոչ մի նյութ այդ մասին: Չէ որ նրանք անցան պատերազմի ողջ ճանապարհը և չվախեցան, այն ժամանակ գիտեին, որ թշնամին որտեղ է, չնայած որ դեռևս այն ժամանակ` պատերազմի տարիներին շատ հրամանատարներ ընկան յուրային դավաճանների գնդակից, — « Այդպիսի դավաճաններ հիմա բազմել են երկրի բարձր պաշտոններին » — ասաց մի ազատամարտիկ, որը ժամանակին եղել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը հետ նրա մտերիմներից մեկը, չնայած որ նրա մեղադրանքների առյուծի բաժինը ընկնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, նա մեղադրում էր, որ այդ ահաբեկումների հիմքը դրել է հենց նա` Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին, իսկ նրա նախորդներն էլ շարունակել են այդ նույն ավանդույթը և ոճը: Դեռևս 1990 թվականին Ճանաչում էի Խորհրդային Բանակում ծառայող մի Ենթասպայի, որը այդ ժամանակ հանդերձանք և զինամթերք էր ծախում Ազատամարտիկների վրա, իսկ հետո 1993 թվականին հանդիպեցի նրան արդեն Փոխ-Գնդապետի ուսադիրներով, ՀՀ Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպա էր, ինչո՞վ էր պայմանավորված այդ ամենը, ի՞նչ է նա հիա ավելի «հայրենասեր » տղա դարձավ, կամ Հայրենիքի կարոտը նոր զգաց: Այդ ամենը դեռևս այն ժամանակ` պատերազմի ժամանակ է, որտեղ հիմք էր դրվել այդ անարխիային: Ինչու՞ էք այդ վախենում բարձրձայնել այդ լուրջ պրոբլեմների մասին, և այդ հարցին միանշանակ ինձ պատասխանեցին տասնյակ Ազատամարտիկներ « — Եղբայր մենք չենք վախենում մեր կյանիքից, մենք վախենում ենք, որ մեզ խփեն ու այդ ճշմարտությունը այդպես էլ մնա առանց բացահայտվել »— Այո կարելի էր հասկանալ նրանց մտահոգությունը, Հայոց ժամանակակից պատմության էջերը կեղծվում են, մարդիկ իրենց հերոսական կենսագրական են գրում, որպեսզի դառնան « Ազգային փրկիչներ և հերոսներ » նրանց մտահոգությունը տեղին է, որովհետև այդպես ասած պատահակական միջադեպերից զոհ են գնացել և գնում հարյուրավոր Ազատամարտիկներ, ասեմ որ զգալի թիվ են կազմում ինքնասպանություն գործած Ազատամարտիկները: Ինչու՞ պետք է պատերազմը հաղթած հերոսը այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելով հասնի այս լուսավոր օրերին և ինքնասպան լինի: Այդ հարցի պատասխանը ու՞մ պետք է տալ: Այդ մեր հասարակության մեջ ձևավորված նոր խավը երբեք հարց չի տալիս թե ու՞մ արյամբ է արդյոք այդ ամենը ստեղծել, ինչու՞ ազատագրելով հայրենի հողը, Ազատամարտիկը իր մինուճար զավակին խորհուրդ է տալիս հեռանալ այդ «Դժոխքից » : Ինչու՞ նա հենց այդ «Դժողքն» էր երազում, երբ գնում էր մարտի: Ազատամարտիկներից մեկը լինելով ժամանակին վաշտի հրամանատար կապիտան պատմեց մի ցավալի դեպք, որը կարծում եմ արդեն արմատավորվել է մեր բանակում և շարունակվում է որպես ավանդույթ: Նա անցնելով ողջ պատերազմը հասել էր մինչև վաշտի հրամանատարի պաշտոնին: Իր զորամասում սովորականի պես իր զինվորներից մեկին նշանակում է վերակարգ, սակայն նրան վերևից հրամայում են, որ նա իրավունք չունի այդ զինվորին վերակարգ նշանակել, քանի որ զինվորը մեծահարուստ պատգամավորներից մեկի տղան է: Եվ պատկերացնու՞մ էք այդ հրամանատարի վիճակը, մյուս զինվորները իմանալով, որ հրամանատարը վախենալով տարբերություն է դնում: Այսինքն հասարակ պատգամավորի տղան ամեն ինչ կարող է թույլ տալ, անգամ վերակարգից ազատվել իսկ իր վաշտի հրամանատարը անգամ իրավունք էլ չունի նրան նկատողություն անել: Ի՞նչ էք կարծում զինվորը այդ հրամանատարին կարո՞ղ է հարգել դրանից հետո: Այնպես որ վաշտի հրամանատարը` կապիտանը սեփական զեկուցագրի համաձայն հեռանում է բանակից: Եվ այն էլ այն մարդը, որը իր նվիրական մասնակցությունը բերեց Հայաստանի բանակաշինության գործին, իսկ հիմա նա մի թոշակառու պահակ է, ամենի աչքից հեռու և հազիվ հոգում է իր ընտանիքի ապրուստը: Եվ իմ հարցադրմանը թե ի՞նչը դարձավ պատճառ, որ այդպես արատավորվեց Հայոց բանակը, պատասխանը ինձ համար զարմանալի էր «Երբ սկսեցին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ուսումնարանի շրջանավարտները լրացնել Հայոց Բանակի շարքերը, այնտեղից սկիզբ առավ մի նոր ավանդույթ Գումարի, Մաղարիչի և Փողի, խնամու և բարեկամի ավանդույթը »:

Չգիտեմ ինչքանով է այդ հավանական, սակայն իմանալով նրան ես հավատում եմ այդ վարկածին: Չնայած ավելի սարսափելի բաների մասին էին պատմում քան այս գումրային և կաշառակերության հարցն է: ՊՆ-ում կատարվող հսկայական գումարների և հեղուկ վառելիքի յուրացման հարցերն է, որ բացի այդ ֆինանսական և տնտեսական կողոպուտները նաև բռնաբարության դեպքերն էր, որ կարծես վախենում են խոստովանել, քանի որ սա արդեն քրեական ծանրագույն պատիժների մեջ է, և Հայաստանում այդ մասին բարձրաձայնել վտանգավոր է և բացի այդ էլ ամոթալի: Անգամ ինձ հանդիպած ՊՆ բարձրաստիճան հրամանատարը հաստատեց և անգամ օրինակներ և անուններ տալով, ճիշտն ասած այդ վարկածը հաստատեցին գործից տեղյակ այլ սպաներ: Բռնաբարության դեպքերը դարձել են կարծես ավանդույթը, ինչպես ասեցին հարյուրավոր դեպքեր չեն բացահայտվում կամ լռում են որովհետև բողոքողներ չկան կամ էլ հարցը ամիջապես փակվում է: Այդպես կներկայացնեմ մի օրինակ, որ ինձ պատմեց Ազատամարտիկներց մեկը, որը պատերազմից հետո աշխատել է ՆԳՆԶՎ զորամասերից մեկում: Այդպիսով « Զորամասի հրամանատարներից մեկը զինվորներ հանդիսավոր երդման արարողության ժամանակ տեսնում է զինվորներից մեկի ծնողին, այս դեպքում մորը և ցանկանում է «ժամանակ» անցկացել նրա հետ և զինվորի համար արհեստականօրեն անտանելի պայմաններ են ստեղծվում նույնիսկ ուղարկվում է ճակատային գիծ հերթապահության, և արդյունքում մայրիկի « Բանակցություններից» հետո զինվորին նկատմամբ դադարեցվում է «հետապնդումը»: Եվ ահա այդպեսի տարբերակով էլ իրենց ծուղակն են գցում հերթական զոհին, լինի դա զինվորի մայրը թե քույրը: Ասացե՞ք խնդրեմ այդպիս զինվորը կարո՞ղ է մեր Ղարաբաղյան Ազատամարտիկի նման անձնազոհությունը ցուցաբերել, երբ հարկ լինի պաշտպանելու հայրենիքը, չեմ կարծում թե դա այդպես լինի, այդ բացասական երևույթները տեսնելով նա առիթը բաց չի թողնի առաջին գնդակը այդպիսի «հրամանատարի» ճակատին արձակել: Երբ զինվորը տեսնում է, որ հրամանատար « քաղցր» աչքով է նայում, և անգամ քծնում է հարուստի անպատիժ զավակի ծառայության վրա, կարո՞ղ է արդյոք նա հայրենիք պաշպանել, և կարծու՞մ էք այդպիսի « հրամանատարը» կարող է այսօր բռնաբարել, իսկ վաղը գլուխը դնել հայրենիքի պաշպանության զոհասեղանին: Իհարկե ո՛չ տեսեք, ի՞նչ է կատարվում և ո՞րն է ճշմարիտ ուղղին, որ պետք է գնանք և տանենք մի բուռ մնացած ժողովրդին: Ազգովին դարձել ենք « լավ տղա », սակայն իսկական տղու շնորհք չի մնացել պատրաստ ենք ցանկացածին հոշոտել երթուղային տաքսու մեջ, սակայն «Համերներով» երթևեկողների առաջ խոնհարվել ու վիզ ծռել: Մենք շատ բաներ չգիտենք: Ազատամարտիկներից մեկը մի լավ խոսք ասաց որ կարծում եմ տեղին է մեջ բերել « — Պատերազմի ժամանակ երկիրը սահմանափակվում էր հողատարածքներով, որը հանրային սեփակնություն էր, էսօր ինչ որ օլիգարխիկներ` փնթի կամ մեկը, գնացել է սեփականացրել է դա, և նա պատրաստ չի լինելու իր հողը պաշտպանելու և դու ես պատրաստ գնալ և իրա հողը պահել, և նրա այդ հողը դու կոչելու ես հայրենիք: Դու՛ք չե՞ք տեսնում որ իշխանությունները դեմ են եղել մեզ բոլորիս, Ազգային Ոգին ջարդելու համար հաղթանակներ պարգևող ժողովրդին էս ազգի իշխանները պետականորեն... Երևի դրանից լավ բան չէին կարող մտածել, որ Ղարաբաղից բերեին Ռոբերտի նման մեկի՛ն, Վազգենի նման մեկի՛ն, ու Սերժի նման մեկի՛ն և իրանց շուրջ հավաքվածներով թքեն հոգուդ խորքի մեջ: Այսինքն, պատերազմի ժամանակ քո՛ հարևանը, որը ծախում կամ մատնում էր, թե կողքի կռվողի տունը քանի պատրոն կար, նրան շնորհել պետական պարգև իսկ քեզ երեք մատի կոմբինացիայով, հեղափոխության անունից...— »

Այս խոսքերը առաջին հրամանատարներից մեկի խոսքն էր, որը ես ներկայացրեցի, ինչու՞մ է բացահայտվում այդ անտարբերությունը ազգային գաղափարախոսության հանդեպ, ովքե՞ր են կանգնած ոչնչացնելու ազգային ոգին, ի՞նչ ուժեր են, արտաքի՛ն թե ներքին: Հայաստանի Հանրապետության Պետական մոտեցումը Ազատամարտիկների հանդեպ կարելի է պատկերացնել Լավրենտի Պավլովիչի Բերիայի մոտեցմանը, այսինքն « Չկա՛ անհատը չկա՛ պրոբլեմը» Պատերազմի ժամանակ եռամսյա հավաքով ճակատային գիծ բերված այդպես ասած « Կամավոր Ազատամարտիկները » ավելի շատ արտոնություն ունեն, քան թե վեց տարի ճակատային գծում կռվող կամավորագրված Ազատամարտիկը: Բանը այն է, որ Ազատամարտիկներից մեկը մի գեղեցիկ ձևակերպում արեց, որը հետևյալ կերպ է հնչում: «— Վազգեն Սարգսյանը հասկանալով որ Ազատամարտիկները իրեն համար վտանգ են ներկայացնում, իր հավատարիմ զինակիցների ձեռքերով Փորձառու Ազատամարտիկներին քշեց ճակատային գծի` ականապատված հատվածները, ոչնչացնելով փորձառու և հմուտ զինվորականներին իսկ դրանից հետո այդ իր զինակիցներին շնորհեց Գեներալական աստիճաններ — »: Ինչու՞մ է բացահայտված այդ ամենը, ինչու՞ այդ պետական քաղաքականության մասին ոչ մեկ չի խոսում կամ բարձրաձայնում: Որովհետև ինչպես իրենք են ասում` վտանգավո՛ր է մարդիկ մարտի մեկի դեպքերը տեսնելով վստահ են, որ ոչինչով չեն կարող փոխել այդ ամենը: Ինձ ասացին մի բան, որը կարծում եմ տեղին է նշել` — « Նայրի Հունանյանն էր, որ փորձեց հանրության ուշադրություն դարձնել դեպի ոճրագործները, սակայն ինքը դարձավ այդ մեքենայի զոհը: Նրա հիմարության արդյունքը դարձավ ճակատագրական մեր ժողովրդի համար Եվ մինչև հիմա տառապում ենք, —»: Ներկայիս ՊՆ-ի թոշակավորման հանձնաժողի մասին սարսափելի բաներ են պատմում, այն որ այնտեղ մեծ գումարներ է շրջանառության դրվում դա փաստ է, բոլոր Ազատամարտիկներն էին միաբերան հաստատում այդ փաստը: Այսինքն հաշմանդամության տվյալ կարգը հաստատելու համար, կա գումարային կաշառքի հստակ չափ: Ես դեռևս դրանից մի քանի ամիս առաջ Եվրոպական երկրներից մեկում հանդիպեցի մի Մասիսցի տարեց մարդու և նա սկսեց պատմել և գլուխ գովալ, թե ինչպես է իր տղայի համար Ղարաբաղյան պատերազմի վետերանի փաստաթղթեր գնել և անգամ հաշմանդամության թոշակ է ստանում: Ինչու՞մ է այդ անտարբերությունը նույնիսկ այն շքանշանները, որոնք տրվում են Ազատամարտիկներին անգամ վաճառվում է: Հետաքրքիր մի փաստ, որ անգամ ոչ ազատամարտիկը, կամ ցանկացած մեկը կարող է գումարով դառնալ Ազգային Հերոս: Ալիկ Պետրոսյանին ես չեմ ճանաչում, սակայն հեռուստացույցով բազմիցս անգամ տեսել եմ, կուրցքը զարդարված անթիվ շքանշաններով և մեդալներով, բանը այն է, որ իր բարեկամներից մեկը պատմեց նրա մասին և զարմանալու տեղիք տվեց: Թող ների ինձ Ալիկ Պետրոսյանը, որովհետև չեմ կարող նրա մասին չարախոսել, միգուցե նա շատ լավ մարդ է և արժանիքների տեր, սակայն համեմատական տեսնելով այն ինչ պատմել էին: Ասում են թե նա անգամ « զոքանչի կամ քենու ծննդյան տոներին են նրան մեդալներով պարգևատրել» Դա լավ է, թո՛ղ պարգևատրեն, և չուզողն էլ թող ես լինեմ, սակայն ինչու՞ անտեսել նաև արժանիք ունեցող այն տղաներին: Ես ուրախ կլինեմ, որպեսզի շատ Ազատամարտիկներ կուրծքները զարդարված հպարտ քայլեն իրենց հայրենիքում, ինչպես մի ժամանակ անում էին Հայրենական Պատերազմի վետերաններն: Հաճելի կլիներ որ մեր Ազատամարտիկներն էլ այդպես հպարտ քայլեին Երևանի փողոցներով, փոխարենը նրանք վախենում են անգամ հիշել, որ երբևե եղել են Ազատամարտիկներ: Այդպես նոր տարվա օրերին պատահական հանդիպեցի մի Ազատամարտիկ, որը երթուղային տաքսի էր քշում, նրա տեսքը սոսկալի էր ինչպես և նրա նման շատ Ազատամարտիկների, նա անգամ վախեցավ հիշել որ երբևե հայրենիքի համար մարտնչել է: Պարոնա՛յք մինչև ե՞րբ է շարունակվելու «Արխիպելագ Գուլագը » մինչև ու՞ր ենք ուզում հասնել այդ ինքնավստահությամբ: Ինչու՞ ենք այդքան վստահ, որ պատերազմ չի կարող կրկնվել: Ինչու՞ էք այդքան վստահ, որ ձեր ներկայիս զինվորները տեսնելով մեր Ազատամարտիկների տառապալից սովահար վիճակը պատրաստ կլինի Զիմզիմովների համար իր կյանքը զոհաբերել: Լավ տղերքը այդ ժամանակ կերևա երբ սահմանագծին լինեն, ոչ թե Երևանում հարյուր հոգով մի երկու հոգու ինքնադատաստան տեսնելիս: Պապայի բալեքը բանակ գնում են, որպեսզի հետագայում կարողանան պետական պաշտոններում աշխատանքի անցնել, այլ ոչ թե գնում են հայրենիքին պարտքը տալ: Ազատամարտիկներից մեկը պատմում էր մի դեպք, որ իրեն մարտական ուղղի վերցնելու համար պետք է գյուղապետից թուղթ բերի, իսկ արդյոք գյուղապետը ի՞նչ կապ ունի պատերազմի հետ, ինչու՞ է այդ արհեստական քաշքշուկը, երևի նրա համար որ եղած այն մի բուռ Ազատամարտիկներն էլ հիասթափեցնեն: Մի մոռացե՛ք, որ դեռ այդ Ազատամարտիկների զավակները տեսնում են այդ ամենը. ինչու՞ մոռացել էիք այն ամենը ինչ կարող է սպասվել: Ինչպես ասաց մի Ազատամարտիկ « — Մանիկյուր տղերքը էսօր տիրում են երկրին ու ոտնահարում են տղամարդ տղերքի ինքնությունը »: Մյուս Ազատամարտիկի խոսքը կարծում եմ ավելի հստակ է ր բացատրում « Անդրանիկը խելոք մարդ է եղել, որ փախել է փրկվել: Մենք թուրքի տանկի դեմ ելել ենք նաուռա՛ կռվել ենք չենք վախեցել, ու հիմա եկել ենք ու Հայաստանում վախենում ենք խոսալ—»: Ինչու՞մն էր պայմանավորված այս արտահայտությունը և այս բառերը ասում էր այն ժամանակվա Գրոհային ջոկատի հրամանատարը, որոնք ճակատային ամենավտանգավոր տեղամասում էին կռվում: — «Մենք այնտեղ կռվի դաշտում չենք վախեցել, էսօ՛ր այստե՛ղ ենք վախենում խոսալ... » —Այս խոսքերը լսեցի բազմաթիվ Ազատամարտիկների շուրթերից, ինչու՞ են վերացնում կամ ոչնչացնում մեր պատմությունը կերտողներին: Հայաստանի Բանակի 20 ամյա տարելիցի առիթով կազմակերպվել էին գեղեցիկ միջոցառումներ և հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր, սակայն նրանց մեջ բացակայում էին իրական Ազատամարտիկները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց Բանակի կազմավորման և բանակաշինության գործին, իսկ փոխարենը նվերներ և շքանշաններ և նույնիսկ պետական պարգևներ ստացան մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին բանակի հետ: Իրական հերոսները մնացել են անտեսված և լքված: Հեռուստատեսային մի հաղորդման մեջ բարձրաստիճան գերերալներից մեկը մի դրվագ պատմեց պատերազմի մասին, դեպքը հետաքրքիր էր և ներկանները կարծես հուզվեցին, սակայն դա իրո՞ք այդպես էր: Ազատամարտիկներից մեկը ևս դիտել էր այդ գեներալի ելույթը և հերքեց այդ գեներալ կոչվածի ճակատում լինելու փաստը: Ուրեմն ի՛նչ մենք ինքնե՛րս ենք կեղծում պատմությունը: Երևանում գրախանութներում ես տեսա մի քանի գրքեր և գրքույկներ և գեղեցիկ ձևավորված Ղարաբաղյան Պատերազմի թեմաններով և նորից այստեղ սուտ հերոսներ և պատմություններ նորից աղավաղում: Այն տպավորությունն է թե դա ազգային ծրագիր էր կամ քաղաքականություն: Կեղծել իրական պատմության էջերը ինչպես արեցին Բոլշևիկ պատմաբանները ինչպես անում են ադրբեջանցի պատմաբանները` Զիյա Բունիյաթովները դրա նմանները, դա հասկանալի է որ ազերիները անում են ի շահ իրենց ժողովրդի, իսկ մերոնք ինչու՞ են կեղծում իրական պատմության էջերը, դրա նպատակը որն է: Դեռևս պատերազմի ժամանակ Ազատամարտիկներից մեկը տեսնելով թե ինչ էր կատարվում ճակատում և ում անուններն էին հայտնվում մամուլի էջերում ինձ ասաց մի հետաքրքիր բան, որը կարծում եմ տեղին կլինի նշել` «Եղբա՛յր ինձ թվում է թե Հայոց պատմությունը սուտ է, այն որ « ծովից ծով » է եղել Հայաստանը, եղբայր երբեք չհավատա՛ս: Տիգրան Մեծը մի պատմաբանի մի քանի քսակ ոսկի է տվել, ու պատվիրել է, որպեսզի գրի իբր թե Ծովից - Ծով Հայաստան է եղել, իսկ մենք էլ հավատացել ենք այդ գրվածքին »:— Այո՜ նրա հումորը տեղին էր, և շատ մարդիկ հերոսական էջեր գրեցին իրենց համար, այն եռամսյա հավաքով ստիպողաբար ճակատ բերված մարդիկ այսօր հպարտանում են, որ կամավոր են մեկնել ռազմաճակատ, իսկ այն ոստիկանները, որոնք այդ ժամանակ գումար էին աշխատում դարձել էին « հերոսական » դեմքեր: Մենք Հայերս չգիտենք թե ինչքան վեհն և անձնազոհ են մեր Ազատամարտիկները, որ դեռևս 1994 թվականի պատերազմի դաժան ամիսներին ադրբեջանցիները նույնիսկ ամեն օր իրենց «Արազ » ռադիոկայանով հայերեն հաղոևդումներում իրազեկում էին Երևանում կատարվող անարդարությունների մասին, որ մեծահարուստների ընտանիքներին երբեք ճակատային գիծ չեն գնում, իսկ փոխարենը, ոստիկանները մեծ գումարներ վերցնելով փողոցից բռնած անցորդի էին խցկում ավտոբուսը և ուղարկում ճակատ: Ադրբեջանցիները ռադիոկայանի տեղեկատվությունը մատուցելով ցանկանում էին կազմալուծել հայ Ազատամարտիկների շարքերը կոտրելով նրանց մարտական ոգին, սակայն Ազատամարտիկը գիտեր, որ դա ճիշմարտություն է սակայն լռեց և չենթարկվեց պրովոկացիայի: Այդ ժամանակների մի հետաքրքիր դրվագ, որի ականատեսը ես եմ եղել, թե ինչպես էր պատահական Ճակատ էր ուղարկվել մի Վրաստանի վրացի քաղաքացի, որը ընդհանրապես կապ չուներ Հայաստանի հետ, միայն եկել էր Լենինական գնումների, իսկ մեր ոստիկանները նրան բռնելով խցկել էին ավտոբուսը և ուղարկել Ղարաբաղյան ճակատային գիծ: Եվ այն որ նա ստիպված մնաց մինչև զինադադարի ավարտը դա փաստ էր, ինքս էմ նրան ճանապարհել Երևան: Ադրբեջանական Ռադիոյի պրովոկացիոն հայտարարություններ մեր Ազատամարտիկները անտեսեցին, հասկանալով երկրին սպառնացող վիճակը, իսկ հիմա այդքանից հետո գոնե գնահատենք և անգամ համարձակություն ունեցեք ճշմատությունը ասելու: Մեր փակագծերով Գեներալները այնքան գեղեցիկ Ֆանտազիա ունեն, որ անգամ Հայ Գրականության Ֆանտաստիկ գրող` Կարեն Սիմոնյանը նրանց հետ չի կարող մրցել: Դա լավ է եթե նրանք կարողանաին գրել Ֆանտաստիկ գրականության մեջ, սակայն նրանք պղծում են մեր Հայոց պատմության Հերոսական էջերը, իրենց դարձնելով « Ազգային փրկիչներ»: Սակայն զրուցելով Ազատամարտիկներից շատերի հետ բացահայտվում է մի փաստ, որ մենք փորձում ենք աղավաղել և ուռճացնել Ղարաբաղյան Պատերազմին մասնակից Ազատամարտիկների իրական թիվը: Ինչու՞ է դա արվում նպատակը ո՞րն է: Զարմանալին այն է, որ ինչպես ասում են Ազատամարտիկները « հայկական կողմը համոզում է, որ Ղարաբաղյան Պատերազմին մասնակցել է մոտ 150 հազար հայորդիներ» ինչքանո՞վ է դա ճիշտ, ես չփորձեցի անգամ ճշտել, միայն հիմնվելով Ազատամարտիկների բերած տվյալների վրա: Բացի այդ էլ իմ մի քանի փորձերը հանդիպելու Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հետ չհաջողվեց քանի որ նրա տեղակալները կամ չէին ուզում, որպեսզի ես հանդիպեմ նրան, կամ էլ Այդպես վերադառնալով Ազատամարտիկների ասած ուռճացված թվերին գրեթե հաստատում էին բոլորը: Ես մեջ եմ բերում միայն նրանց խոսքերը խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ: Այդպիսով « Ղարաբաղյան Պատերազմին մասնակից Ազատամարտիկների թիվը չի գերազանցում հինգ (5000) հազարը: Արդյոք որտեղի՞ց են վերցրել մեր պատմաբանները և մասնագետները այդ 150 հազար թվաքանակը »—: Պատկերացնում էք 5 հազարի փոխարեն 150 հազար, ո՞վ է այս թվերի հեղինակը: Այնպես որ շատ Ազատամարտիկներ պնդում են որ, այժմ` պատերազմից հետո իրենց գումարտակներում թոշակի անցած « Ազատամարտիկների » թվաքանակը բազմապատկված է: Նորից մի տարօրինակ հարց, որ առաջ էին քաշում Ազատամարտիկներից շատերը, հարցը այն էր, որ ՊՆ կամ այլ կառույցները Պատերազմը մասնակցած Ազատամարտիկից տեղեկանք կամ բնութագիր են պահանջում, այսպես ասած` «Մարտական ուղղի »: Դա շատ ճիշտ է, բայց զարմանալին և տարօրինակը այն է, որ այդ մարտական ուղղին պետք է գրի Գուղխորհրդի կամ տարածքային կառավարման ղեկավարը: Նորից եմ կրկնում ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ, որը ընդհանրապես պատերազմի անունը անգամ չեն լսել, և ի՞նչ էք կարծում արդյոք այդպիսի իրավասություններ ունեցող անձը առիթը բաց չի թողնի և անգամ իր «Զոքանչի» կամ « Քենու » համար գեղեցիկ Մարտական Ուղղի գրել: Ցավալին այն է, որ հանդիպեցի շատ Ազատամարտիկների, որոնք անգամ մարտական ուղղի չունեին կամ այն պատճառով, որ ՊՆ-ում վստահում էին թե արխիվները այրվել են և ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Սակայն դրա փոխարեն ի հայտ են գալիս մարդիկ, որոնք թիկունքային ծառայությունում լինելով, Ղարաբաղի տեղը անգամ չիմանալով ստացել են անգամ Գնդապետի աստիճան և անգամ պետական պարգևներ, չգիտես թե որ «սխրագործությունների » համար: Շատ ցավալի հարց է, սակայն թվում է թե պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը մենակ է, այդպես էին ներկայացնում գրեթե բոլոր Ազատամարտիկները, համակրելով նրան, սակայն նա շրջապատված է մարդկանցով, որոնք չեն թողում նրան ազատ գործել: Սակայն մեկ Պաշտպանության Նախարարով ոչինչ չես փոխի, մեկ նախարար հազարավոր պրոբլեմներ: Անգամ ես հավատացած եմ, որ ՊՆ-ի ընդունարանում հավաքված բազմության մասին նրան չեն էլ զեկուցում նրան: Ես որպես քաղաքացի խորհուրդ կտաի մեր նախարարին գոնե տեսախցիկի օգնությամբ անձամբ հետևեր ընդունարանում անցուդարձը: Բանը այն է որ մենք Հայերս կարող ենք պետ-պատվերի շրջանակներում ուղղել մեր սխալները, ունենալով երիտասարդ և խելացի լրագրողներ, փառք Աստծո դեռ ողջ են իրական Պատերազմի ճանապարհներով անցած Ազատամարտիկներ, որոնց միջոցով կարելի է գրի առնել նրանց հուշերն ու պատմությունները: Սակայն ցավը նրանում է, որ մեր իշխանությունները այդ ցանկություն անգամ չունեն: Չեն ցանկանում անել ճիշտ քայլեր, վերականգնելու ճշմարտությունը: Ինչու՞ են մարդիկ գրում պատերազմից, որոնք անգամ գաղափար չունեն դրա մասին: Վազգեն Սարգսյանի հերոսական կերպարը լավ է, սակայն ինչու՞ ստվերում թողնել հերոսական դեմքերին, անդրադառնալով դեռևս 1992 թվականների տարածքային կորուստներին Վազգեն Սարգսյանը արդեն Ազատամարտիկների մեջ կորցրել էր իր վստահությունը, իզուր չէր նրա կեցվածքը Հերոսական հրամանատարների հանդեպ: Նրա ամենամոտ զինակիցներից մեկը, խոստովանեց և հաստատեց այդ փաստը, որ իրոք «Վազգենը արդեն սկսել էր տղաների հանդեպ ատելություն դևսևորել, այդ էր պատճառը, որ շատ հարցերում հենվում էր ներքին գործերի իր զինակիցների վրա քան թե Ազատամարտիկների »: Եվ պատերազմի ժամանակ և հետո նրա որդեգրված Ազատամարտիկների դեմ իրագործվող բռնությունները շարունակվեցին անգամ նրանից հետո, այդ « էստաֆետը » փոխանցելով նորերին: Այնպես որ սպասենք, որ երբևե կգան ժամանակներ, որպեսզի մեր պետությունը կարողանա արժանավույնս գնահատել իսկական հերոսներին իսկ հիմա արդեն մնացել են մի քանի տասնյակ « Վերջին Մոհիկաններ» նրանցից շատերը զոհ գնացին չքավորությանն և անարդարությանը: Նրանցից շատերը կորցրեցին իրենց ընտանիքներին քանի որ լքված հաշմանդամները ոչ մեկին հարկավոր չեն: Այժմ գոնե հիմա կարողանանք մեր կեցվացքով և բարոյապես նպաստ բերել մեր հայրենիքին, Օգնե՛նք մեր Հայոց Ազատամարտի Վերջին Մոհիկաններին, որոնք իրենց հոգում թաքցնում են մեր Հայոց Պատմության Հերոսական էջերը: Ես կոչ եմ անում բոլոր հայ լրագրողներին լծվել հայրենանվեր գործին մաքրելու և ի հայտ բերելու իսկական հերոսների պատմությունները: Նրանք մեզ տվեցին ամեն ինչ, դուք էք, որ պետք է կարողանաք սատար կանգնել մեր Ազատամարտի Վերջին Մոհիկաններին:



27/ 06 /2012 Վարդան   Հովհաննիսյան

                        

Оставить комментарий

Комментарии: 1
  • #1

    SVETLANA MARGARIAN (Понедельник, 04 Февраль 2013 02:19)

    Կեցցես,Վարդան ջան:Այս ամենի մասին գրում եմ արդեն երկար տարիներ և գիտեի թե միակն եմ,միակ համարձակը,որը մորս ասելով՝ «Աշխարհի դարդը իր վրա վերցրած՝անցավ գլուխը նորից դնում է ցավի տակ»:Հիացած եմ,եղբայրս և ՇՆՈՐՀԱԿԱԼ:Ո՞վ պետք է տա կատարվածի ճիշտ գնահատականը,սրբի հերոսական մեր պատմությունը ամեն տեսակի աղտեղություններից:Ես երբեք չեմ իմացել Ձեր մասին,Ձեր կատարած այսքան ազնիվ ու քաջ գործի մասին,բայց տեսեք,թե ինչքան ճշգրտությամբ են դեպքերի նույնատիպ նկարագրություններն ու ցավը,բողոքը,դավաճանության նկարագրությունները,կեղծիքի մասին բարձրաձայնելն ու իրականությունը վեր հանելն համընկնում քեզ և ինձ մոտ:Պատահականությու՞ն է սա:Իհարկե՝ՈՉ:Այսպիսի պատահականություններ լինել չեն կարող:Երբ նույն բանի մասին գրում,բարձրաձայնում ու բողոք են բարձրացնում երկու տարբեր մարդիկ,որոնք երբեք չեն ճանաչել,չեն զրուցել,չեն հանդիպել ու չեն էլ ճանաչում միմյանց,սա խոսում է հե´նց արծարծվող նյութի իրական,ճշմարտացի լինելու մասին:Ես այս երկար տարիներին միշտ համացանցում կոչ եմ արել ազատամարտին մասնակցած տղաներին,միանալ ինձ,բարձրաձայնել,վեր հանել իրականությունը,պատմել ճշմարտությունը և նրանց լռությունն ինձ ստիպել է մտածել,թե ազատամարտիկները ևս սկսել են տառապել «հիշողության կորստով»,ինչպես մեր ժողովրդի մի մասը,որոնք նորից հրապարակ դուրս գալով բռունց են բարձրացնում և գոռում «Լևոն,Լևոն,Վանո,Վանո»:Մտածել եմ,որ մենակ եմ մնացել,բայց դա ինձ երբե´ք չի հուսահատեցրել և գրել եմ այն ամենի մասին,ինչ որ գիտեմ,մտածելով,որ վաղ թե ուշ ինչ որ տեղից արևի ճառագայթի նման դուրս կսպրդի ճշմարտությունը և գրածս կդառնա դրա վկայությունը:Հիմա հանգիստ եմ,Եղբայրս ու հպարտ,որ այսքանից հետո,դեռ հայերիս մեջ կան քեզ նման ազնիվ նվիրյալներ:
    Մեծագույն Հարգանքով՝ Սվետլանա Մարգարյան