☜☜☜ ☜☜☜ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀԱՏՈՒԿ  ԳՈՒՆԴ
ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ
1991 Manasi SHen
1991 Manasi SHen
ՄԱՐԻՆԵ  1991  ՄԱՆԱՍԻ ՇԵՆ
ՄԱՐԻՆԵ 1991 ՄԱՆԱՍԻ ՇԵՆ
1991 karachinar
1991 karachinar
karachinarum 1992
karachinarum 1992
karachinar1992
karachinar1992
sahumyan 1991
sahumyan 1991
ԿՈՌՆԻՁՈՐԻ ՋՈԿԱՏ ՀՐԱՄ.ԱՐԱՅԻԿ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
ԿՈՌՆԻՁՈՐԻ ՋՈԿԱՏ ՀՐԱՄ.ԱՐԱՅԻԿ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ   ջոկատի   հրամանատար   Բարսեղ   Ղահրամանյան

xarxaputum  1992
xarxaputum 1992
1991  sahumyan  gnaluc  araj  hatuk  gund
1991 sahumyan gnaluc araj hatuk gund
gyulistan 1991
gyulistan 1991
1987 թվական Օգոստոս Ղարաբաղցի հայերը Մոսկվա են ուղարկում հազարավոր ստորագրություններ պարունակող խնդրագիր: 18 հոկտեմբերի • Բողոքի ցույցեր Երևանում Ղարաբաղից հյուսիս գտնվող Չարդախլու գյուղում հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: 21 հոկտեմբերի • Հեյդար Ալիևին դուրս են հանում քաղբյուրի կազմից: Նոյեմբեր • Հարձակում ադրբեջանցիների վրա Հայաստանի Կապանի շրջանում: 16 նոյեմբերի • ԽՍՀՄ նախագահի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու օգտին: 1988 թվական 25 հունվարի• Ադրբեջանցիները վտարվում են Հայաստանի Կապանի շրջանից: 13 փետրվարի• Առաջին ցույցը Ստեփանակերտում Ղարաբաղի հարցի շուրջ: 19 փետրվարի• Առաջին ցույցը Բաքվում Ղարաբաղի հարցի շուրջ: 20 փետրվարի• Ժողովրդական դեպուտատների շրջանային խորհուրդը Ստեփանակերտում քվեարկեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ենթակայության տակ մտցնելու խնդրանքի օգտին: 21 փետրվարի • Երևանում սկսվում են զանգվածային ցույցերը: 22 փետրվարի • Երկու ադրբեջանցիներ են սպանվում Ասկերանում տեղի ունեցած ընդհարման արդյունքում: 24 փետրվարի • Բորիս Կևորկովին հանում են Լեռնային Ղարաբաղի կուսակցական ղեկավարի պաշտոնից: 26 փետրվարի • Գորբաչովն ընդունում է հայ գրողներ Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին: 27-29 փետրվարի • Հայկական ջարդեր Սումգայիթում: 21 փետրվարի • Բաղիրովին ու Դեմիրճյանին պաշտոնանկ են անում Ադրբեջանի ու Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարների պաշտոնից: 15 հունիսի • Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը քվեարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու օգտին: 17 հունիսի• Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մասը: 18 հուլիսի • ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պրեզիդիումը որոշում է կայացնում այն մասին, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մասը:
26 հուլիսի • Արկադի Վոլսկին գործուղվում է Լեռնային Ղարաբաղ որպես Քաղբյուրոյի ներկայացուցիչ: 18-20 սեպտեմբերի • Հայերը վտարվում են Շուշիից, ադրբեջանցիները` Ստեփանակերտից: 21 սեպտեմբերի • Ղարաբաղում մտցվում է «հատուկ կառավարման» ռեժիմ: Նոյեմբեր • Ադրբեջանցիների զանգվածային վտարում Հայաստանից: 17 նոյեմբերի – 5 դեկտեմբերի • Զանգվածային ցույցեր Բաքվում: 7 դեկտեմբերի • Սպիտակի երկրաշարժը Հայաստանում: 10-11 դեկտեմբերի• Միխաիլ Գորբաչովն այցելում է Հայաստան: Ձերբակալվում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: 1989 թվական 12 հունվարի • Ղարաբաղում հիմնադրվում է Հատուկ Կառավարման Կոմիտեն, որը ղեկավարում է Արկադի Վոլսկին: 31 մայիսի • Բանտից ազատվում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: 11 սեպտեմբերի • Գրանցվում է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատը: 25 սեպտեմբերի • Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիրը: Նոյեմբեր • Դադարեցվում է երկաթուղային հաղորդակցությունը դեպի Հայաստան Ադրբեջանի կողմից և դեպի Նախիջևան` Հայաստանի կողմից: 28 նոյեմբերի • Արձակվում է Վոլսկու ղեկավարած Հատուկ Կառավարման Կոմիտեն: 1 դեկտեմբերի • Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Ղարաբաղի Հայերի Ազգային Խորհուրդը հայտարարում են վերամիավորման մասին: 1990 թվական 13-15 հունվարի • Հայկական ջարդեր Բաքվում: 15 հունվարի • Ղարաբաղում մտցվում է հատուկ դրություն: 19-20 հունվարի • Խորհրդային զորքերը մտնում են Բաքու, սպանվել է ավելի քան 100 ցուցարար ու պատահական անցորդ: 20 հունվարի • Այազ Մութալիբովը դառնում է Ադրբեջանի կոմկուսի ղեկավար: 26 հունվարի• Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն ժամանում է Ղարաբաղ` ղեկավարելու Կազմակերպչական նոր կոմիտեն:
Մայիս • Հայոց Համազգային Շարժումը հաղթանակ է տանում Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում: • Լեռնային Ղարաբաղի բյուջեն վերադարձվում է Ադրբեջանի բյուջեի կազմ: 25 հուլիսի• ԽՍՀՄ Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեն որոշում է կայացնում Ղարաբաղի անօրինական զինված խմբավորումները զինաթափելու մասին: 4 օգոստոսի • Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է նորընտիր խորհրդարանի խոսնակ: 23 օգոստոսի • Հայաստանի խորհրդարանն ընդունում է անկախության հռչակագիրը: 1991 թվական 17 մարտի • Խորհրդային Միությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե: Ադրբեջանը մասնակցում է, Հայաստանը` ոչ: 30 ապրիլի• Խորհրդային զորքերի և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները սկսում են «Կոլցո» օպերացիան, որը պաշտոնապես ուղղված էր հայկական Չայքենդ (Գետաշեն) գյուղի զինյալների զինաթափմանը: 12 հունիսի • Բորիս Յելցինն ընտրվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ: 10 օգոստոսի • Ստեփանակերտում սպանվում է Լեռնային Ղարաբաղի կուսակցության շրջխորհրդի ղեկավար Վալերի Գրիգորյանը, ով կազմակերպել էր հանդիպում Ղարաբաղի մտավարոկանության ներկայացուցիչների ու Ադրբեջանի ղեկավարության միջև: 19-21 օգոստոսի • Տապալվում է Միխայիլ Գորբաչովին իշխանությունից հեռացնելու փորձը: 30 օգոստոսի • Ադրբեջանը հայտարարում է ԽՍՀՄ կամզից դուրս գալու մասին: Սեպտեմբեր • Հայերը վերադառնում են Շահումյանի շրջան: 2 սեպտեմբերի • Լեռնային Ղարաբաղը հայտարարում է անկախ Ադրբեջանից անջատվելու մասին: 3 սեպտեմբերի • Հեյդար Ալիևն ընտրվում է Նախիջևանի խորհրդարանի խոսնակ: 8 սեպտեմբերի • Այազ Մութալիբովն ընտրվում է Ադրբեջանի նախագահ: 23 սեպտեմբերի • Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին: Ժելեզնովոդսկում ստորագրվում է ռուս-ղազախական խաղաղ պլանը Լեռնային Ղարաբաղի շուրջ: 16 հոկտեմբերի • Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է Հայաստանի նախագահ: 20 նոյեմբերի • Ղարաբաղում վթարվում է ուղղաթիռը, որի մեջ էին գտնվում բարձրաստիճան 22 ներկայացուցիչներ Ադրբեջանից, ռուս գեներալներ և լրագրողներ. այս միջադեպը տապալում է խաղաղ պլանի իրագործումը: Ըստ ադրբեջանական աղբյուրների, ուղղաթիռը խփվել է գետնից:
26 նոյեմբերի • Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարման և Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելու մասին: • 10 դեկտեմբերի Լեռնային Ղարաբաղի հայերը հանրաքվեի ընթացքում քվեարկեցին Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին: 25 դեկտեմբերի • Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տալիս ԽՍՀՄ նախագահի պաշտոնից: 31 դեկտեմբերի • Խորհրդային Միությունը վերջնականապես տապալվում է: 1992 թվական 26 հունվարի • Տասնյակ ադրբեջանցի զինվորներ են սպանվում Դաշալթի (Քարինտակ) գյուղի վրա իրականացված հարձակման արդյունքում: 30 հունվարի • Ադրբեջանը և Հայաստանը անդամակցում են ԵԱՀԿ-ին, որն իր վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով միջնորդի դերը: 25-26 փետրվարի • Հարյուրավոր ադրբեջանցիներ են սպանվում հայերի կողմից Խոջալու քաղաքի վրա իրականացված գրոհի արդյունքում: Գրոհին մասնակցում էր նաև Ստեփանակերտում տեղակայված ռուսական 4-րդ բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը: 6 մարտի • Այազ Մութալիբովը հրաժարական է տալիս Ադրբեջանի նախագահի պաշտոնից: 10 մարտի 366-րդ գունդը կազմալուծվում է Վրաստանում` Ղարաբաղից դուրս բերվելուց հետո: 24 մարտի • Առաջարկվեց անցկացնել ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի հարցով, ձևավորվում է Մինսի խումբը: 10 ապրիլի • Տասնյակ հայեր են սպանվում ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի գրոհի ժամանակ: 14 ապրիլի • Մահանում է ղարաբաղցի հայերի առաջնորդ Արթուր Մկրտչյանը: 8-9 մայիսի • Հայերը վերցնում են Շուշին: 14-15 մայիսի • Այազ Մութալիբովը կարճ ժամանակով վերադառնում է իշխանության Բաքվում, սակայն քիչ անց կրկին տապալվում է: 15 մայիսի • Տաշքենդյան համաձայնագրով խորհրդային սպառազինությունը բաշխվում է ԱՊՀ անդամ-պետությունների միջև: 18 մայիսի • Հայերը վերցնում են Լաչինը: 1 հունսի – 5 օգոստոսի • Մինսկի խումբը բանակցություններ է վարում Հռոմում: 7 հունիսի • Աբուլֆազ Էլչիբեյն ընտրվում է Ադրբեջանի նախագահ:
12 հունիսի • Սկվում է ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, նրանց հսկողության տակ է անցնում Շահումյանի շրջանը: 4 հունիսի • Ադրբեջանցիները վերցնում են Մարդակերտը և այն վերանվանում են Աղդերե: 15 օգոստոսի • Ստեղծվում է Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեն: Այն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: 1 սեպտեմբերի • Ադրբեջանական զորքերը վերցնում են Սրխավենդ գյուղը: Նրանց վերահսկողության տակ է գտնվում Ղարաբաղի գրեթե կեսը: 19 սեպտեմբերի • Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը գումարում է կովկասյան պետությունների պաշտպանության նախարարների հանդիպում Սոչիում: 24 հոկտեմբերի • ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը, որն արգելում է կառավարական օգնության ցուցաբերումն Ադրբեջանն: 14-15 դեկտեմբերի • Տեղի է ունենում ԵԱՀԽ նիստ Ստոկհոլմում: 1993 թվական 10 փետրվարի • Սուրետ Հուսեյնովը պաշտոնանկ է արվում Ադրբեջանի նախագահի` Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնից: 20 փետրվարի • Ռագիմ Գազիևը հանվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնից: 27 մարտի – 5 ապրիլի • Հայկական ուժերը վերցնում են Քելբաջարը: 30 ապրիլի • Ընդունվում է ՄԱԿ-ի N822 բանաձևը, որը պահանջում է դուսր բերել հայկական զորքերը Քելբաջարից: 4 հունիսի • Սուրետ Հուսեյնովն առաջնորդում է ապստամբությունն ընդդեմ Էլչիբեյի կառավարության Գյանջայում: 14 հունիսի • Լեվոն Տեր-Պետրոսյանը մեկնում է Ստեփանակերտ ԵԱՀԽ խաղաղ համաձայնագրին աջակցություն հայտնելու նպատակով: 15 հունիսի • Հեյդար Ալիևն ընտրվում է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ: 17-18 հունիսի • Էլչիբեյը գաղտնի լքում է Բաքուն ու մեկնում Նախիջևան: 24 հունիսի • Խորհրդարանն Ալիևին տալիս է արտակարգ լիազորություններ: 27 հունիսի • Հայերը կրկին ետ են վերցնում Մարդակերտը: 30 հունիսի Հեյդար Ալիևը Սուրետ Հուսեյնովին նշանակում է վարչապետ: 23 հուլիսի • Հայերը վերցնում են Աղդամը:
29 հուլիսի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունում է N853 բանաձևը, որը պահանջում է հայկական զորքերի անհապաղ դուրս բերում Աղդամից: 23 օգոստոսի • Հայերը վերցնում են Ֆիզուլին: 25 օգոստոսի • Հայերը վերցնում են Ջեբրայիլը: 28 օգոստոսի • Ադրբեջանի քաղաքացիները համաժողովրդական հանրաքվեով անվստահություն են հայտնում Էլչիբեյին: 31 օգոստոսի • Հայերը վերցնում են Կուբաթլին: 24 սեպտեմբերի • Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ: 25 սեպտեմբերի • Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը գաղտնի հանդիպում են Մոսկվայում: 3 հոկտեմբերի • Հեյդար Ալիևն ընտրվում է Ադրբեջանի նախագահ: 14 հոկտեմբերի • ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունում է N874 բանաձևը, որը կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնության ակտերից: 24 հոկտեմբերի • Հայերը վերցնում են Հորադիզը` կտրելով Ադրբեջանի Զանգելանի շրջանը: 29 հոկտեմբերի • Հայերը վերցնում են Զանգելանը: 11 նոյեմբերի • ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունում է N884 բանաձևը, որը դատապարտում է հայկական զորքերի կողմից Զանգելանի շրջանի գրավումը և պահանջում է դուրս բերել զորքերն արդ տարածքներից: 30 նոյեմբերի • Իտալիայի կողմից Մինսի Խմբի համանախագահ Մարիո Ռաֆաէլին հրաժարական է տալիս: Նրան փոխարինում է ազգությամբ շվեդ դիվանագետ Յան Էլիասսոնը: 11 դեկտեմբերի • Հեյդար Ալիևը հրապարակայնորեն քննադատում է ադրբեջանական բանակին: 22 դեկտեմբերի • Ադրբեջանական զորքերը նոր հարձակում են իրականացնում: 1994 թվական 20-24 հունվարի Ադրբեջանական զորքերը հարձակում են նախաձեռնում Քելբաջարի շրջանում: Հայերը նահանջում են մեծ կորուստներով: 12-18 փետրվարի • Հայերը հակահարձակում են իրականացնում, սպանվում են հազարավոր ադրբեջանցի զինվորներ: Ապրիլ • Հայերը սկսում են գրոհ Տերտերի ուղղությամբ: 4-5 մայիսի • Բիշկեկում տեղի ունեցած բանակցությունները հանգեցնում են Բիշկեկյան արձանագրությունների ստորագրմանը, որը հրադադարի կոչ է անում կողմերին:
12 մայիսի • Հրադադարի պայմանագիրը մտնում է ուժի մեջ: 20 սեպտեմբերի • Ադրբեջանը և օտարերկրյա նավթային ընկերությունները պայմանագրեր են ստորագրում կասպյան ավազանի նավթային հանքավայրերը շահագործելու շուրջ: 3-4 հոկտեմբերի • Սուրետ Հուսեյնովը փախուստի է դիմում Ադրբեջանից անհաջող հեղաշրջման փորձից հետո: 5-6 դեկտեմբերի ԵԱՀԽ-ն վերանվանվում է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ: Ղարաբաղյան խաղաղապահական մանդատը վերահաստատվում է: 22 դեկտեմբերի • Լեռնային Ղարաբաղի խորհրդարանն «նախագահ» ընտրեց Ռոբերտ Քոչարյանին: 1995 թվական 6 հունվարի • Ռուսաստանը Շվեդիայի հետ համատեղ դառնում է Մինսկի Խմբի համանախագահ: 13-17 մարտի • Բաքվում տեղի է ունենում հեղաշրջման փորձ: Ենթադրվում է, որ Թուրքիան խառն է այդ միջադեպին: 21 ապրիլի • Ֆինլանդիան փոխարինում է Շվեդիային որպես Մինսկի Խմբի համանախագահ: 12 նոյեմբերի• Ադրբեջանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: 1996 թվական 3 հուլիսի • Բորիս Յելցինը վերընտրվում է Ռուսաստանի նախագահ: 23 սեպտեմբերի • Լեվոն Տեր-Պետրոսյանը վիճահարույց ընտրությունների արդյունքում վերընտրվում է նախագահի պաշտոնում: 24 նոյեմբերի • Համընդհանուր քվեարկությամբ Քոչարյանն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի «նախագահ»: 2-3 դեկտեմբերի • Լիսաբոնում տեղի է ունենում ԵԱՀԿ-ի գագաթաժողովը: Հայաստանը վետո է կիրառում եզրափակիչ հրչակագրի նկատմամբ, որը հաստատում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
kornidzori  jokat1991 sahumyan
kornidzori jokat1991 sahumyan
ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ  ՏԱԿ
ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ
1990 hatuk  gndi  kazmavorum@
1990 hatuk gndi kazmavorum@
1991 karachinar
1991 karachinar
ԹԱԹՈՒԼ ՂԱԼԻՋՅԱՆ
ԹԱԹՈՒԼ ՂԱԼԻՋՅԱՆ
ՎԱԼԵՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՎԱԼԵՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՎԱԶԳԵՆ ՄԱՐՏՐԻՈՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՐՏՐԻՈՍՅԱՆ

ՄՈՒՇԵՂ ԱՍՐՅԱՆ
ՄՈՒՇԵՂ ԱՍՐՅԱՆ
ՍՄԲԱՏ ԱՍԼԱՆՅԱՆ
ՍՄԲԱՏ ԱՍԼԱՆՅԱՆ

Comentarios: 0