ԳՐՎԱԾՔՆԵՐ

ՇԱՀՈՒՄՅԱՆ
ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հեղինակի   Կողմից

 

 

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի եւ իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի ու ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների եւ հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով եւ դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկրի եւ ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը ու աղավաղումը են պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի ու տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ ու Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին եւ ոչնչացվեցին դավադրաբար՝ թիկունքից, իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի եւ հոդվածների շարքը ներկայացնում են այդ ժամանակահատվածի մութ ու գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են եւ լռում են, սակայն այս ժողովածի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել՝ լռում են նրանք` իսկական հերոսները, իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված ու խոշտանգված Ազատամարտիկները սպասում են, որ երբեւէ կգա մի օր որպեսզի իրական ձեւով կգնահատվեն մոռացված հերոսները:



ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա 

 

 

Վարդան Հովհաննիսյանը ներկայացնում է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ շարքից այս ոչ ծավալուն պատմությունները եւ գրվածքները, որոնք գրվել են 1988 -1994 թթ` Ղարաբաղյան շարժման տարիներից մինչեւ Ղարաբաղյան պատերազմի ավարտի ժամանակահատվածում:

 

Այս Հիշատակարանում կա նաեւ ժամանակակից ՊԱՏՄԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ու Պատմավերագրական նյութերի մի ծավալուն հավաքածու, ժամանակի ընթացքում կավելացվեն նման գրվածքներ ու ազատամարտիկների հուշեր:

 

ՆԺԴԵՀԻ  ԽՈՍՔԸ  ՈՒՂՂՎԱԾ  ԺՈՂՈՎՐԴԻՆ,

1920թ.-ի սեպտեմբերի 17-ին

 

Ես Դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից  խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա  կոպիտ գործիքներով հանելու իմ  աչքերը, կուրացնելու ինձ,որ չտեսնեմ  քո գլխին գալիք զուլումները,  քո խայտառակությունը,   քո  բարոյական անկումը:     Դու  ուզեցիր  այն,  ինչ ուզում  էր  թշնամին...   Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:   Ժողովուրդ, քեզ  հետ խոսողը  քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված  հրամանատարը,  որի սուրը  վաղուց է,  ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ:    Լսիր, մի ավելորդ, գուցէ և վերջին անգամ նա դիմում է  քեզ, խոսում է քեզ հետ:Նա ասում է. Քո  սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ  Բարգուշատի և Հաքցարու մեջ   սպառնացել  էին  քո կին ու երեխաների  արյունով քո երկիրը ներկելու, դու  կանչեցիր ինձ և ես  հասա քո կանչին:  Ասա, ժողովուրդ,  այն օրերից  քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած  չլինեմ իմ հոգնած  գլուխս: Ասա, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ  ես փափուկ  տեղաշորիս, հարուստ  սեղանների շուրջը:  Դու  լսու՞մ ես, քարերը,  քարերը  աղաղակում  են, ասում ոչ: Ասա,մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո  ազատության, քո  փրկության, քո փառքի համար:  Քո դաշտերում,  քո հողի վրա իմ արյունն է թափվել:  Դեռ չի  փակվել թշնամու ինձ հասցրած  վերքը,  իսկ  քոնը,  ժողովուրդ, քո հասցրածը միշտ  թարմ պիտի մնա  ու  հազար վերքերի  ցավով  պիտի  մորմոքա:   Ժողովուրդ,  այսօր, երբ ադրբեջանյան  դրամներով  կաշառված  բոլշևիկները՝   քո  գերեզմանափորները, կեղծ  ու  պատիր  խոստումներով  քո  դուռն  են բախել  և  քո  ձեռքով  պղծած աղ  ու  հացիդ  են  սպասում, դու  դավաճանաբար  լքում  ես,  մենակ  թողնում քո հրամանատարին:  Այդ հերիք  չէ, քո  լրտեսներն  ու  ահաբեկիչները  իմ  գլուխն են  փնտրում  երեք  միլիոնով  Ադրբեջանին  ծախելու:  Ապերախտ  ժողովուրդ:  Քանի, քանի  անգամ քո  կինն  ու  երեխան  կռվներից վերադառնալիս  փաթաթվել  են  ձիուս  վզով,  համբուրել  ձեռներս  «փաշա ջան»  կանչելով:  Քանի,  քանի անգամ փրկել  եմ քեզ  վերահաս  վտանգից  կոտորածից: Ինչ  շուտ  մոռացար  իշխան  Ղազարին, որի  զորքերին  պատերիդ տակից  եմ  քշել, վայ  քեզ,  ժողովուրդ,  ինչ պատասխան պիտի տաս աստծուդ,  խղճիդ,  պատմությանը:  Ժողովուրդ,  կանցնեն  օրեր,  թշնամին քեզ  զինաթափելուց,  ղեկավարներիցդ  զրկելուց  հետո,  երբ  այլևս  չի  լսվի «ԱԺԴԱՀԱ   ՓԱՇԱ»   անունը, կսկսի   հազար  ձևով  ու  ճանապարհով  բնաջնջել քեզ:  Այն  ատեն   դու  կվերհիշես   քո  հրամանատարին,  որի  սուրը  յոթն  անգամ մեծացրել  էր  քո  երկիրը  և  քեզ  համար  բացարձակ   ապահովություն  ստեղծել, այն  ժամանակ  հայացքդ  կբարձրացնես Խուստուփին ու նրա  կատարին նստած  սև  ամպերին,  կնայես,  կկանչես,  բայց  հրամանատարիդ  փոխարեն  սարերիդ, ձորերիս   թույլ   արձագանքը կպատասխանի  քեզ:  Գուցե մի   օր  էլ  թշնամուց   հալածական   սարերն  ընկնես  ու   թափառումներիդ ժամանակ  հանկարծ  մի  թփի  տակ, մի  ժայռի  վրա իմ  սառած  դիակը  գտնես, ծունկի  գաս  ու  արյուն  լացես:    Ժողովուրդ,  ինձ  լքելուց, ինձ  դավաճանելուց  առաջ  զլացար  իմ   խնդիրը   կատարել:  Դու   չուղարկեցիր   վարպետներիդ բութ  գործիքներով  հանելու  իմ աչքերը,  կուրացնելու  ինձ,  որ  չտեսնեմ   քո գլխին  գալիք  զուլումը,  քո  բարոյական  անկումը:  Ներում  եմ, թեև պատմությունը  չի   ների  քեզ  և  խնդրում,  երբ  ինձ   սպանված  տեսնես, դիակս  թաղիր  Խուստուփի  ամենաբարձր  կատարին,  որտեղից  երևա  ինձ  և Կապանը,  և  Գենվազը,  և  Գողթանը, և  Գեղվաձորը:  Իսկ  մինչ  այդ, հայացքդ  մի  կտրիր  Խուստուփից: Որքան  հաճախ, որքան  շատ նայես  այդ  սեգ  ու  սև ամպերով  ծածկված  սարին, այնքան  շուտ կգա, կհասնի  փրկությունդ: 

 

Աստված  և   իմ  սերը  քեզ  հետ, ապերախտ  ժողովուրդ:

1920 սեպտ. 17

Խուստուփյան  լեռներ   ՀՐԱՄԱՆԱՏԱՐ   ՆԺԴԵՀ

 

 

Սիրո մի գեղեցիկ պատմություն

ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀՂՈՒՄՈՎ

ԿԱՄ QR-կոդով

ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀՂՈՒՄՈՎ

ԿԱՄ QR-կոդով

ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀՂՈՒՄՈՎ

ԿԱՄ QR-կոդով

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ   ՄԵՂԱԴՐԱՆՔ

 

Այս  պատմությունը  գրված  է  իրական  դեպքերի  վրա նկարագրելով  Իսպանական  հասարակությունում   ապրող  հայ   եկվորների այդ  թվում   նաև  օտարազգիների  ինտեգրեցումը  նոր  ,, ԵՎրոպական,, հասարակություն Պատմության  մեջ   նկարագրում  է   անբարոյական    մեղադրանքների   արդյունքում  տառապող  մարդկանց  հոգևիճակը   և  կյանքը :   Օտար  Հասարակությունում  ,, հայ ,, կնոջ  պահելաձևը  և  ինտեգրումը  ազատ  հասարակություն: Պատմության  մեջ  կան  նաև  Իսպանական  Արդարադատության  համակարգում  տեղի   ունեցող  բացթողումները  և   բացասական  երևույթները այդ  թվին   գումարելով  նաև  Քրեական  մեկուսարաններում  կատարվող  խոշտանգումների  և  անօրինականությունների  մասին Պատմության  մեջ  կան  նաև  Իսպանացի  ազատազրկվածների  պատմությունները   և  նամակները,  Իսպանիայում  ապրող   այլ  ազգերի  ներկայացուցիչների  մասին:

Մենք  ԵՎրոպացի  չենք կարելի  է  ասել որ  մենք  միայն  արտաքինից  ենք  դա, իրականում  մենք նույնիսկ  ետ  ենք  Աֆրիկյան  բարբարոս  ցեղերից

ԱԼՎԱՐՈ  ԽԱՏԻՎԱ  71 Տարեկան   28/12/2009 

ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀՂՈՒՄՈՎ

ԿԱՄ QR-կոդով