Մկրտիչ Ա Վանեցի ( Խրիմյան Հայրիկ, Ապրիլի 4-ին 1820 - Հոկտեմբերի 29, 1907), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։ Ծնվել է 4/4/1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։ 1842-ին հաստատվել է Կ. Պոլսում։ 1848–1850-ին ուսուցչություն է արել Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։ 1851-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1855-ի հունիսից 1856-ի հունիսը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը։ 1856-ի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857-ին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858-ին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։ 1860-ին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։ 1862-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը նրան է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863–65) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանցի խմբագրությամբ։ https://hy.wikipedia.org/wiki/Մկրտիչ_Ա_Վանեցի
« Երկաթե Շերեփի» Խորհուրդը
Բեռլինի վեհաժողով (1878 թ.) մեկնած Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Խրիմյան Հայրիկը, սակայն այդ վեհաժողովում հայերին ոչ միայն ձայն չտվին, այլև ներս չթողեցին: Հայկական հարցը չլուծվեց, և մեր պատվիրակությունը հուսախաբված վերադարձավ: Ճնշված ու վհատված Խրիմյան Հայրիկը վերադառնալով Կ. Պոլսից Բեռլինի վեհաժողովը նմանեցրեց հարիսայով լի կաթսայի, որտեղից տարբեր ազգերի ներկայացուցիչները երկաթե շերեփներով վերցնում տանում են իրենց հասանելիքը: Նա իր խոսքերով ողջ հայության մոտ այն գիտակցությունն էր ուզում արթնացնել, որ ազատությունը ձեռք է բերվում ոչ թե խնդրագրերի, այլ երկաթե շերեփի՝ զինված պայքարի գնով: Այս խոսքերով իմաստուն հոգևորականը ողջ հայության մոտ այն ճշմարիտ գիտակցությունն էր ուզում արթնացնել , որ « Ազատությունը ձեռք է բերվում ոչ թե խնդրագրերի , այլ երկաթե շերեփի՝ զինված պայքարի գնով» : Պատահական չէ , որ 1878 թ. Հետո հայ ազատագրական շարժումըթևակոխեց իր զարգացման նոր՝ զինված պայքարի փուլը: Պատմությունն ապացուցեց , որ թուրքական արյունոտ բռնակալությունից հայ ժողովրդի փրկության միակ հնարավորությունը զիված պայքարն է: Բռնության առջև չպետք է խոնարհվել , այլմիասնական ուժերով պայքարի նետվել և այդ ճանապարհովհաստատել գոյության ու անկախության իրավունքը:
Escribir comentario
rytuał miłosny (lunes, 10 abril 2017 23:41)
rytuał miłosny
pornstars (jueves, 13 abril 2017 13:13)
bes porn
Viagra Super Active (viernes, 14 julio 2017 14:06)
Zenegra
sex telefon (sábado, 12 agosto 2017 22:54)
дешевые кредиты