Ցռան մոզին ողջ նախիրի անունն է գցում

Ճիշտ են աում, որ « Ցռան մոզին ողջ նախիրի անունն է գցում »։ Կոպիտ համեմատություն է բայց տեղին։ Գեներալ Գագիկ Մելքոնյանը ու աբարանցի Ռազմիկ Պետրոսյանը եղել են Հայաստանի Հանրապետության « Հատուկ գնդից » այն որ երկուսն էլ իրենցից ոչինչ չեն ներկայացնում դա դեռ հայտնի էր 90-ականներից, սակայն այդ մասին չգիտես ինչու լռում են գնդի տղաները, բայց ես հասկանում եմ նրանց, որովհետեւ այսքան տարիներ նրանց իսկապես դրել են « նախիրի » տեղ ու ամեն ինչ արել են արժեզրկելու ու նվաստացնելու համար, բայց այսքանից հետո գոնե հիմա իմ գրելուց հետո համարձակություն ունենան ասելու ճշմարտությունը։ Երեւում է այս անգամ էլ ես պետք է « Հատուկ գնդի» տղաների անունից պետք է խոսեմ։ Ինքս եղել եմ « Հատուկ գնդի» առաջին առաջամարտիկներից մեկը, եղել եմ այդ գնդի աչքերը ու ականջները, շատերը երբ չէին տեսնում ու լսում, ես էի տեսնում ու լսում։ Վատ ժամանակներ էին 90-ականները, քանի որ մեկ անուշադիր խոսքից կարող էր տուժել ոչ միայն խոսացողը, այլեւ իր ընտանիքի անդամները։ Բայց ի տարբերություն « Հատուկ գնդի» մյուս կամավորականների ինձ համար արժանապատվությունը, զինվորի պատիվը ու հայրենիքի սերը ավելի կարեւոր է եղել, քան հրամանատարներին քծնելու գայթակղությունը։ Այն որ Գագիկ Մելքոնյանը ու Ռազմիկ Պետրոսյանը եղել են անգրագետ ու անտառաճանաչ ինչպես կասեր ժամանակակիցներից մեկը դա փաստ է։ Պետրոսյան Ռազմիկի կեղծ դիպլոմի լեգենդը, ողջ համացանցում է, տարածված, իսկ փորձեք նրան հարցնել հայերենի ուղղագրությունից որեւէ բան, կամ մի հասարակ թելադրություն գրել կամ գոնե իր ինքնակենսագրականը, վստահ եմ, որ իր ազգանունը գրելուց սխալներով կգրի, անգամ նրա ձեռագրից պարզ կլինի նրա ընդունակությունների մակարդակը, իսկ դիպլոմից չեմ խոսում։ Ինչ որ ասում եմ Ռազմիկին, վերաբերվում է նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանին։ « Հատուկ գնդի » տղաներին՝ վետերաններին միշտ հանդիպել եմ հայրենիք գալուց։ Իմ մարտական ընկերներից շատերը, եթե ոչ 99 տոկոստ սոսկալի վատ պայմաններում են բնակվում, սոցիալական ու առողջական խնդիրները, բնակարանային, աշխատանքի, նրանց զավակների ուսման, նրանց անտարբերության մատնել են այսքան տարիներ, իսկ տարվա մեջ նրանց երկու անգամ կանչում են մայիսյան տոնակատարությունների ժամանակ, նվաստացնում ու ծաղրում, կանաչի, բողկ ու օղի հրամցնում, հետո խոստումներ տալիս ու ճանապարհում տները, եթե իհարկե տուն ունեն, շատերը անգամ տանիք չունեն գլխներին, ամոթ չլինի ասել ուղղակի « Բոմժի » կարգավիճակում քաշ են տալիս իրենց գոյությունը, հաշմանդամ տղաների մասին ավելորդ է խոսել։ Այդ տղաները ոչ պատերազմի ժամանակ գնահատվեցի, ոչ էլ պատերազմից հետո, միայն արհամարված գործիք դարձան Գագիկ Մելքոնյանի ու Ռազմիկ Պետրոսյանի նմանների ձեռքին։ Ժամանակին ես ազատամարտիկների մասին բարձրաձայնեցի, բայց լսողն ո՞վ էր․․․ Արցախյան պատերազմի ժամանակ ու հետո անգամ Աբարանի ջոկատի հրամանատար՝ լուսահոգի Նահապետ Տոնոյանի (Ֆեդյայի հերոսության մասին ոչ մեկ չհիշեց, որովհետեւ Ռազմիկի պես թափթփուկները ամեն ինչ արեցին, որ խամրի հերոսական մարդու կերպարը ու պատմությունը։ Աբարանի հրամանատար Նահապետ Տոնոյանը՝ Ֆեդյան 1992-ին Լաչինի մարտերի ժամանակ մնաց խրամատում, իր ջոկատի տղաներին հրամայեց հեռանալ, իսկ ինքը միայնակ կռվեց մինչեւ վերջին փամփուշտը, իսկ վերջում ձեռքի նռնակով պայթեցրեց իրեն ու խրամատ մտած թշնամու զինվորներին։ Այդ մասին ոչ գրեցին պատմության գրքերում, ոչ էլ հիշեցին։ Փոխարենը վախկոտ Ռազմիկին դարձրեցին լեգենդար հրամանատար։ Նույնը Գնդի հրամանատարի՝ գնդապետ Վոլոդիա Կարապետյանի մասին։ Գագիկ Մելքոնյանի շնորհիվ էր, որ « Հատուկ գունդը » դարձավ իր հոր բոստանը, այնտեղ բուծվեցին բանակ թալանողները ու հրեշավոր գեներալները, գեներալներ՝ Նորայր Յոլչյանը, Ֆելիքս Գզողյանը, Աշոտ Պետրոսյանը եւ շատերը։ Այն որ պատերազմի տարիներին ու դրան նախորդող տարիներին Հատուկ գնդի տղաները մնացին խաբված պետության ու իշխանավորների կողմից դա փաստ է։ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի մտերիմները ստացան ոչ միայն պաշտոններ ու սեփականացված գործարաններ ու հանգստյան տներ, այլեւ ստացան գեներալի կոչումներ, պատգամավորական մանդատներ, անձեռնամխելիություն ու անսահմանափակ հնարավորություններ։ Ինչքանով տեղյակ եմ Ռազմիկ Պետրոսյանը բավականին հարուստ մարդ է, ունի մի քանի բենզալցակայաններ, բիզնեսներ ու անսահմանափակ հնարավորություններ։ Կրկնակի կամ գուցե քառապատիկ անգամ գերազանցող հարստություն ունի Գագիկ Մելքոնյանը, որը երկար տարիներ ՊՆ թիկունքի ծառայության պետն էր։ Ժամանակին շատ եմ գրել հայկական բանակի ու գեներալների մասին, նրանց թալանածի ու ունեցվածքի մասին, այն ժամանակ սվիներով էին դիմավորում իմ գրած ցանկացած քննադատություն, հիմա էլ վստահ եմ նույնն է լինելու։ Այն որ Գագիկ Մելքոնյանի ու Ռազմիկ Պետրոսյանի մասնակցությունը Արցախյան պատերազմին չի նշանակում թե նրանք պետք է օգտվեն երկիրը թալանելու մենաշնորհից ու ցեխ շպրտեն իրենց ճակատին ասող ճշմարտախոսին։ Այդ մարդկանց տված օգուտը Արցախյան պատերազմում եղել է այնքան չնչին, որ անգամ տհաճ է խոսել, նրանց տված վնասների մասին մի օր կխոսեն հենց իրենց ծառայակից ընկերները։ « Հատուկ գնդի» տղաներին օգտագործելով Գագիկ Մելքոնյանը ու Ռազմիկ Պետրոսյանը իրենց հռչակեցին հերոս, իրականում երկուսն էլ եղել են ոչնչություն, անգրագետ ու հանցագործ։ Արդեն իսկապես ամաչում եմ, որ ինքս էլ եղել եմ դրանց զինակիցը, չնայած նրանք ի՞նչ զինակից, նրանք անգամ խրամատ չեն մտել, մտնելուց էլ միայն դիտորդ են եղել։ Կգա ժամանակ կնամոզվեք, չնայած հմա երեք տասնամյակ անց բացահայտվեց նրանց ով լինելը, մնում է գնդի տղաները համարձակություն ունենան ու ստորագրեն իմ ասածների տակ։ Այլապես ստացվում է « նախիրի » արտահայտությունը ճիշտ էր։ Այսքանը բավարարվենք քչով, այլապես ասելու շատ բան կա։ Նաեւ կցանկանաի ավելացնել, որ ՊՆ 5-րդ կամավորական բրիգադայում էլ էր նույնը կատարվել, հրամանատարները թալանում էին իսկ կամավորականները սովահար ու ողբալի վիճակում իրենց գոյությունը քաշ տալիս։ Փաստերը անգամ տեսագրել եմ ժամանակին։

 

 

15․01․2022 Վարդան Հովհաննիսյան « Հատուկ գնդի » հետախույզ։