ՀՈԴՎԱԾՆԵՐ

 http://surhandak.wordpress.com/

https://vimeo.com/user17069692    SURHANDAK.PRESS

vie

25

ago

2023

ԱԶԱՏՎԵՔ ՉԱՐԻՔԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻՑ

« Համբալ է եւ կատարյալ անասուն այն հայը, որը Վազգենին ի սրտե, անկեղծորեն հերոս է համարում եւ խոնարհվում նրա առջեւ »։ « Մտորումներ « Պազոլինի »-ից առաջ »։ գրքից

Այսօր ժողովուրդը չունի ոչինչ, բացարձակ ոչինչ: Երկրի ամբողջ հարստությունը կուտակված է մի բուռ մարդկանց ձեռքին, դրա համար էլ այսքան մեծ է սոցիալական տարբերությունը:Եվ այս ամենի համար ոչ ոք պատասխան չի տալու,քանի որ ժողովուրդը չգիտի ու չի ցանկանում իմանալ անցած 35 տարիների իրական պատմությունը,չգիտի թե իրականում ով` ով է եղել ու ինչեր է արել:Ասում են անցածն անցած է, դուք այսօրվանից խոսեք ու չեն հասկանում անգամ,որ այդ անցյալն ու անցյալի տեր-տիրականները դրեցին այսօրվա հիմքը ու այս նորերն էլ, սրանց գործերն էլ խիստ կապ ունեն անցյալի ու անցյալի զոռբաների հանցագործությունների հետ, որը մի հզոր ցանց է: Օրինակ եթե շատերը տեղյակ լինեին այդ անցյալի իրականությունից, ոչ թե ԼՏՊ-ին կհամարեին խելացի նախագահ, ոչ թե Վանոյին կհամարեին "տաղանդավոր" գրող, ոչ թե Վազգենին կհամարեին " հերոս ու սպարապետ", այլ կիմանային, որ մի ամբողջ շեն երկիր թալանեցին ու կործանեցին հենց այս երեքը, իրենց մետաստազներով և սրանց "իմաստուն, տաղանդավոր և սպարապետ" պիտակներն էլ հորինվեցին ու մատուցվեցին խաբված, հարստահարված ժողովրդին միտումնավոր, որպեսզի մի ամբողջ շեն երկրի աննախադեպ թալանը, բազմաթիվ սպանությունները, դավաճանություններն ու մյուս հանցագործությունները ջրվեին ու այս հրեշավոր ճիվաղները հավերժ մնային անխոցելի: Կիմանային, որ սովետական տարիներին ամբողջ կյանքում տքնաջան աշխատանքով դրամարկղներում դրված աշխատավոր մարդկանց անձնական գումարները, մինչեվ վերջին կոպեկը թալանեցին հենց այս երեք ազգավիժվածքները ու դարձան դոլլարով միլիոնատերեր և այս ամբողջը պատերազմի տարիներին ու դրանից հետո, սովամահության հասցնելով ժողովրդին` պատերազմի անվան տակ:Եթե իմանային, հարց կտային,թե օրինակ Մատենադարանի աշխատող ԼՏՊ-ին ո՞րտեղից տներ և բիզնեսներ ԱՄՆ-ում...Ամբողջ Երևանի քիչ թե շատ հայտնի մարդկանց 2-3 ռուբլի պարտք եղող, Պապլավոկում ուրիշի կիսատ թողած սուրճը խմող Վանոյին ո՞րտեղից ԱՄՆ-ում, Ֆրանսիայում տներ, ո՞րտեղից այնքան գումար, որ սկսել էր դղյակ կառուցել սոված, պատերազմող երկրում, ո՞րտեղից գումար, որ ֆինանսավորում էր մարդասպանների իր ստեղծած բանդային, կամ ո՞վ էր իրավունք տվել այս հարբեցող, մարդասպան վիժվածքին քանդելու հրապարակի Լենինի արձանի պատվանդանի և Բարեկամություն մետրոյի կայարանի սրբատաշ սալիկներն ու կնոջ հետ ինքնաթիռով տեղափոխելու Ֆրանսիա, որպեսզի սալապատի այնտեղ կառուցվող իր տան պատերը...Եթե իմանային անցյալի իրական պատմությունն ու դեմքերի իրական կերպարները, կհարցնեին, թե իրենց "հերոս սպարապետին" դեռ կենդանության օրոք այդ ո՞րտեղից 2 տասնյակի հասնող գործարանները, մի քանի հանքերը, Շվեցարիայի բանկերում դրած իր անվամբ հարյուրավոր միլիոնների դոլլարները, Ծաղկաձորում եղած հյուրանոցներն ու ռեստորանները, Հանրապետությունում առաջին պարսպապատ դղյակը և այս բոլորը` պատերազմի, սովի թեժ տարիներին...Ո՞ՐՏԵՂԻՑ, որ մինչ օրս էլ իր ընտանիքը ժողովրդին չարաչար խաբելով, շատերի ունեցվածքը խլելով, եղբոր անունը հանիրավի "հերոս" դարձրած, այն օգտագործում է որպես վահան և լկտիաբար լվանալով գողացված միլիոնները, վայելելով գողացած ու կուտակած տասնյակ տոննաներով ոսկին, հանգիստ վայելում է այդ ահռելի թալանը,որը իրականում ժողովրդի ու պետության հարստությունն է և պատկանում էր ու է` ժողովրդին...Միամիտները չգիտեն, որ կռվի թեժ տարիներին նույն այդ "հերոս սպարապետը" զբաղված էր նաև զենքի ակտիվ առևտրով, որոնք անց էր կացնում Վրաստան ու այնտեղից էլ Ադրբեջան: Դեռ մինչեվ օրս էլ կան բանտերում ցմահ դատապարտված զինվորներ, ովքեր պատահաբար ականատես են եղել այս ահավոր դավաճանությանը և ովքեր Գագիկ Ջհանգիրյան կոչվող հանցագործ հրեշի թեթև ձերքով իրենց վրա սարքված գործերով գնացել են բանտ... Քանի դեռ այս երեք ազգավիժվածքներին` ԼՏՊ, Վազգեն,Վանո, չի տրվել ճիշտ գնահատական, քանի դեռ ժողովուրդը չգիտի իրականում ովքե՞ր են սրանք, քանի դեռ սրանք իրենց հայրենադավության համար, կենդանի,թե սատկած, չեն դատապարտվել ու հսկայական գողոնը չի վերադարձվել պետությանը, ոչինչ, ոչինչ չի փոխվի երկրում, քանի որ ամեն նոր եկող նիկոլ, հրաշալի գիտի այս ամենն ու մտածում է նույն կերպ, որ " այս ժողովուրդը դավաճան սիրող ժողովուրդ է"...

Եթե Վազգենի ամբողջ տխրահռչակ կյանքն ու բոլոր դավաճանությունները իմանային մարդիկ, բաց աչքով կտեսնեին, որ նիկոլի գիրքը` "երկրի հակառակ կողմը", ճիշտ ու ճիշտ գրվել է Վազգենի կերպարը ի նկատի ունենալով, առանց որևէ բացառության: ՈՒ եթե այդքանից հետո Վազգենին սրբացրել, հերոսացրել է այս ժողովուրդը, ինչու՞ պիտի նույն կերպ այս երկրի ու ժողովրդի հետ չվարվեին մյուսներն ու նաև նիկոլը: Նրանք էլ են չէ՞ ուզում և´ թալանել, և´ անհրաժեշտության դեպքում կարճ ճանապարհով ազատվել անցանկալի մարդկանցից` սպանել, և´ Վազգենի նման երկրի տարածքները վաճառել թշնամուն, և´ վերացնել ու բանտարկել բոլոր աչքի ընկնող զինվորականներին, և´ եթե Վազգենը ծեծի էր ենթարկում զոհված, անհայտ կորած ու բանտված ազատամարտիկների ծնողներին ու քույրերին, նիկոլն իր գրքի հերոսի օրինակով և´ս ծեծի է ենթարկում ու քարշ տալիս այդ ծնողներին, և Վազգենի նման, առանց ետ ու առաջ նայելու անխնա կեղծում է ընտրությունները, թքած ունենալով ժողովրդի էլ, օտարերկրյա դիտորդների վրա էլ ու մի օր էլ Վազգենի նման սա կնետի ժողովրդի երեսին, թե " եթե անգամ 100%-ով էլ ձայն տված լինեիք (այսինքն ժողովրդի ընտրյալին), մեկ է, իշխանությունը չէինք հանձնելու", և´ Վազգենի նման շիզոֆռենիկ մոլագար է, ճիշտ նրա նման հոգեբուժարանի թղթով բանակից փախած ( թող հիմա որքան կուզեն հեքիաթներ հորինեն Վազգենի բանակից փախած լինելու մասին, հո գիտե՞ն որ դրանք սուտ հեքիաթներ են ու նա ազատվել է բանակից հոգեբուժարանի թղթով): ՈՒրեմն նիկոլը ոչ թե այդ գիրքը գրել է ըստ իր պատկերացումների ու հիմա իրականացնում է դրանք, այլ գրել է կոնկրետ ունենալով Վազգենի օրինակը և ինքն էլ այսօր ճիշտ ու ճիշտ ընդօրինակում է Վազգենին, հաստատ իմանալով, որ այս ժողովուրդը մի օր էլ իրեն է սրբացնելու և հերոսացնելու...

Լռեցին, երկար լռեցին կռված, ազնիվ ազատամարտիկները և դրանից օգտվեցին սրիկաները, ովքեր երբեք վառոդի հոտ առած չկային, սահմանի տեղը չգիտեին, բայց հենց Վազգենի կողմից նրան իրենց հավատարմության ու նրան գովերգելու դիմաց ստացել էին ուսադիրներ և թալանելու, կեղեքելու կանաչ ճանապարհ...Եվ այսպես հյուսվեց մեծ կեղծիքը Վազգեն "հերոսի" մասին ու տարածվեց եղածից անտեղյակների շրջանում, որին հետագայում հավատաց նաև նոր սերունդը...

Մեր պատմության վերջին հազարամյակում գոյություն չունեցած ու մեր սերնդին բաժին հասած այս ազգավիժվածքին` Վազգենին, որին իր կենդանության օրոք անիծում և հայհոյում էր ամբողջ ազգը, իրեն արժանի մահից անմիջապես հետո սարքեցին "հերոս", նրա անունն օգտագործելու համար որպես վահան, իրենց կատարած հանցանքների համար պատասխան չտալու ու ահռելի թալանը հանգիստ վայելելու համար: Այսօր էլ դերևս շարունակվում է կեղծիքի հաղթարշավը, որի համաձայն Վազգենը անտեղյակների շրջանում համարվում է Բանակ ստեղծող, երբ նրա ստեղծածն ընդամենը Երկրապահ կոչված իր մաուզերիստների բանդան էր, ովքեր երբեք չէին մասնակցել որևէ կռվի, ինչպես իրենց ասֆալտի "սպարապետը", իսկ Բանակն ստեղծել էր հենց Վազգենից զզված ու սահմաններից Երևան եկած Ռուսաստանի ազգությամբ հայ գեներալների այն խումբը, ովքեր հայտարարելով, որ Վազգենը դավաճանություն է կատարում և երկիրը տանում է պարտության և այդ տգետի, ռազմական գործից ոչինչ չհասկացողի պատճառով էլ իրենք հեռանում են Ռուսաստան: Ահա այս գեներալների հեռանալու օրերին էր, որ ԼՏՊ-ն պաշտոնից հեռացրեց Վազգեն Սարգսյանին ու նրա փոխարեն ՊՆ նշանակեց արդեն իր հետ խիստ հակասություններ ունեցող Վազգեն Մանուկյանին, որպեսզի դռներիս չոքած պարտության մեղքը հետագայում վերագրվի նրան: Մանուկյանը կարողացավ համոզել և իր շուրջը համախմբել հեռանալու պատրաստ գեներալներին և անմիջապես ձեռնամուխ լինելով Բանակի ստեղծմանը, ռազմական գործի այդ գիտակ գեներալների խորհրդով, եղած աշխարհազորին հրաման տվեց անցնելու հակահարձակման: Եվ մերոնք Մանուկյանի օրոք սկսեցին գյուղ-գյուղի ետևից ազատագրել մեր տարածքները... Բանակի ստեղծումը սուտ հեքիաթների հիմքով Վազգեն Սարգսյանին վերագրողներին խորհուրդ կտամ մեկ անգամ գոնե նայել ամենահասարակ պատմական փաստերը` թե Բանակի ստեղծման ժամանակ ո՞րտեղ է եղել Վազգեն Սարգսյանը, ի՞նչ պաշտոնի է եղել և ո՞րտեղ, ի՞նչ պաշտոնի է եղել Վազգեն Մանուկյանը ու այս երկուսի պաշտոնավարման ժամանակ որքա՞ն պարտություններ և որքա՞ն հեղթանակներ է կերտել մեր աշխարհազորը...ՍՏՈՒԳԵՔ...

Վազգեն Սարգսյանին հերոսացնողները, կամ այդ հեքիաթին հավատացողները մեկ անգամ գոնե մտածե°լ են, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեր իրական հերոսներից որևէ մեկը` Մոնթեն, Ազգալդյանը, Բեկորը, Դուշմանը և այլն, գոնե մեկ հիացմունքի բառ չթողեցին պատմությանը այսպիսի "հերոս սպարապետի" մասին: Մտածե՞լ են, թե ինչու՞ չկա գոնե մեկ ազատամարտիկ, ով վկայած, պատմած լինի այդ "սպարապետ" կոչվածի հետ որևէ ճակատում գոնե 5 րոպե կողք-կողքի կռված լինելու մասին, էլ չեմ ասում` պատմի նրա կատարած որևէ հերոսական արարքի մասին: Մտածե՞լ են, թե ինչու՞ երբ Մոնթեն ասել էր` "հասա Երևան,Վազգենի ոտքից բռնելու եմ ու դուրս շպրտեմ իր կաբինետից", դրանից հետո "զոհվեց" Մոնթեն...Ա յս վիժվածքին հերոսացնողները տեղյա՞կ են, որ Ազգալդյանին հրավիրել են հրամանատարական կետ հանդիպման, որից հետո դաժանաբար ծեծելով կոտրել են 2 ձեռքերի դաստակներն ու վիզը և դրանից հետո միայն իբր "կրակվել ու սպանվել է"... Դագաղում անգամ, վիրակապով կապված են եղել Ազգալդյանի կոտրված դաստակներն ու վիզը և ես ունեմ այդ նկարը... Այս չարիքին հերոսացնող անտեղյակները գիտե՞ն, որ սրա հրամանով 1992 թվականին ԱԻՄ-ի զինված ջոկատի 42 մարտիկներն ուղարկվել են այն տեղանք, որի համար սա հավաստիացրել է, թե իբր տարածքը մաքրված է ադրբեջանցիներից, այնինչ պայմանավորված տղերքին գցել է տվել շրջափակման մեջ ու բոլորը զոհվել են, որի պատճառով այն ժամանակ Գորիսի պարետ նշանակված Պարույր Հայրիկյանը դիմում է գրել ԼՏՊ-ին, պահանջելով ՊՆախարարի պաշտոնից հեռացնել Վազգեն Սարգսյանին և սկսել հետաքննություն այդ դավաճանության գործով... Տեղյա՞կ են մարդիկ, որ նույն 1992-ին ինչպես է Ադրբեջանի հետ պայմանավորված, որն իրենց ականջներով պատահական կապ մտնելով լսել են Շահեն Մեղրյանն ու Սամվել Շահմուրադյանը, հրաման տվել Շահեն Մեղրյանի ջոկատին ականազերծելու այս ու այն կետերը և այդտեղից ադրբեջանական բանակն առաջանալով "գրավել" Շահումյանն ու միայն հրաշքով են փրկվել այդ ջոկատի տղաները: Սա 92-ին Հայաստանի ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Շահեն Մեղրյանն ինքը, պահանջելով կազմել հանձնաժողով և ստուգել դավաճանության փաստը: Հանձնաժողովը արձանագրեց փաստերը, բայց դեռ դրանց մասին չհայտարարած, օդում պայթեցվեց Մեղրյանը և "զոհվեց" Շահմուրադյանը ու գործը փակվեց...

1996-ի աշնան ընտրություններին,ՀՀՇ-ի այս հանցագործ պարագլուխներից ամբողջովին զզված ժողովուրդը երբ ձայների բացարձակ մեծամասնությունը տվեց Վազգեն Մանուկյանի օգտին, ՀՀՇ-ն կեղծելով ընտրության արդյունքները, հայտարարեց, թե իբր իրենք են հաղթել: Այս կեղծիքի պատճառով ժողովուրդը դուրս եկավ ՀՀՇ-ի դեմ: Եվ Վազգեն Սարգսյանն էր, որ զրահամեքենաները հանեց ժողովրդի դեմ, ծեծ ու ջարդով, արյունոտելով բանտերը լցրեց հարյուրավորներին, ուժով պահելով իշխանությունը ՀՀՇ-ի համար ու նողկալիօրեն շպրտեց ժողվրդի երեսին, թե "հարյուր տոկոսով էլ ընտրած լինեիք, ձեզ իշխանություն տվող չկար", այսպիսով երկրում դնելով ուժով, անօրինականությամբ իշխանությունը պահելու հանցագործության հիմքերը...ԱՀԱ, ՍԱ ԷՐ ՇԱՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ "հերոս սպարապետ" ՃԱՆԱՉՎՈՂ ԱՅՍ ՃԻՎԱՂԸ...

Սրան "հերոս" համարողները գիտե՞ն, թե ինչ պատահեց ԱՐԱԲՈ ջոկատի 70-ից ավելի քաջարի մարտիկների հետ, ինչպե՞ս սրանց տարան ու հոշոտեցին, իսկ հետո ի՞նչ հալածանքների ենթարկեցին ԱՐԱԲՈՅԻ հրամանատար Մանվել Եղիազարյանին...

Գիտե՞ք, որ ամբիոնից ու լրագրողների առաջ կոռուպցիայի հաղթահարման մասին մեծ-մեծ ճառեր ասող այս տականքը, ով սովորություն ուներ իր բոլոր հանցագործություններից ու դավաճանություններից առաջ ու հետո պատմությանը թողնելու գեղեցիկ խոսքեր, երկրում կոռուպցիան հասցրել էր աննախադեպ չափերի և մինչեվ իր մահվան օրն ընդհուպ, ինչպես պղծել էր երկիրն ամբողջովին իր բոլոր ոլորտներով, այնպես էլ պղծեց հոգևոր դաշտը, Գարեգին Բ-ից պահանջելով 20 միլիոն դոլարի կաշառք, որի դիմաց ահաբեկեց հոգևորականներին, որ Գարեգինին ընտրեն կաթողիկոս: Այս մասին մինչ օրս խոսում ու բացէիբաց պատմում են շատ հոգևորականներ, որոնց վկայությունները կան յութուբում:

Այս ազգաչարիքին երկրպագող խաբված զանգվածը գիտի՞ արդյոք, որ 1999-ի ամռանը ԱՄՆ-ում Վազգեն Սարգսյանն իր ձեռքով, 5 միլիարդ դոլարի դիմաց ստորագրել էր Գոբլի հայադավ ծրագրի տակ, որով պարտավորվում էր Ադրբեջանին հանձնել Արցախն ու Մեղրիի միջանցքը, համաձայնություն կորզելով ամերիկական վերնախավից, որ այդ 5 միլիարդը պետք է հանձնեն անձամբ իրեն և ինքը պետք է իրավասու լինի տնօրինելու այդ միլիարդները...Այս ստորագրված դավաճանական փաստաթուղթը այսօր էլ գոյություն ունի ԱՄՆ-ում: Սրա մասին գրում ու գրում եմ դեռ 2007-ից սկսած ու ոչ մի ձայն...Եվ միայն մի քանի տարի առաջ ՀՀՇ-ի նախկին կարկառուն դեմքերից Ալբերտ Բաղդասարյանը համարձակվեց գրել ու հաստատել, որ ԱՅՈ, իրոք Վազգենն ԱՄՆ-ում ստորագրել է Արցախի ու Մեղրու միջանցքի հանձնման համաձայնագիրը: 2-3 ամիս առաջ էլ, Հայելի ակումբում իր հարցազրույցի ժամանակ այս բանը բարձրաձայնեց նաև քաղաքական գործիչ Սարգիս Ավետիսյանը և վախից Անժելա Թովմասյանն այնպես վրա տվեց ու սվաղեց Սարգսի հայտարարածը, որ դեպքի մասին չիմացող դիտորդին ընկալելի չեղավ ասվածը...

Եվ այսքանից հետո ինչու՞ են զարմանում մարդիկ, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Այն տեղի չունենալ չէր կարող պարզապես...

Եվ այսօր բոլոր նրանք, ովքեր ժողովրդից շարունակում են թաքցնել ճշմարտությունը, հերոսացնել այս ու նման հրեշներին, ջուր են լցնում չարիք-կերպարների, երկիրը կործանած ու կործանող հրեշների ջրաղացին, երկրում հավերժացնելով դավաճանների, գողերի, թալանչիների անարգել հաղթարշավը...

Իսկ այսպիսի դեպքերը, կապված այս ազգավիժվածքի անվան հետ, բազմաթիվ են...Իր ողջ տխրահռչակ կյանքում ԲԱՑԱՐՁԱԿ գոնե 5 րոպե որևէ ճակատում, որևէ մարտի չմասնակցած այս տականքը այնքան ցինիկ էր, որ հայտարարում էր, թե."հերոսները պետք է մարտի դաշտից ետ չվերադառնան, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում" և ամեն բան անում էր, որ այդ իրական հերոսները մնային մարտի դաշտում...

Ո՞վ կազմակերպեց Խոռխոռունու սպանությունը, կամ ինչու՞ չբացահայտվեց դա և ուրիշ սպանություններ...1999-ին հանկարծ սկսեցին թեժանալ կրքերը Վանոյի շուրջ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտավ ԱԺ, պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Վանո Սիրադեղյանին: Այդ օրերի մի նիստի ժամանակ Վանոն ելավ ու հայտարարեց ի լուր ամբողջ Հայաստանի`" չփորձեք ինձ դարձնել քավության նոխազ, եթե բերանս բացեմ, էլի այս երեքիս մեջ ( ի նկատի ուներ իրեն, Վազգենին ու Լևոնին )ամենաանմեղը ես դուրս կգամ...20 րոպե անց, շալվարը վախից ոտքերն ընկած Վազգենը հայտնվեց ԱԺ-ում և անմիջապես մոտենալով ամբիոնին, հայտարարեց` "Վանոն իմ ընկերն է"...Հասկացրեց, որ "ձեռքներդ հեռու Վանոյից" և "Վանո սսկվիր, բերանդ մի բաց"...

Նույնը տեղի ունեցավ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ մի օր Վազգենի մայր Գրետը հայտնվեց կառավարականի առջև ու նստեց նստացույցի: Հետո դուրս եկավ Քոչարյանն ու մոտեցավ նրան, թե ի՞նչ ասաց, ի՞նչ չասաց, Գրետի նստացույցը տևեց հազիվ 1 ժամ, հավաքեց եղած չեղածն ու փախավ այդտեղից: Ըստ օդում կախված լուրերի, ասում են, որ Քոչարյանը տարել ու հենց իրենց տանը Գրետի առաջ էր գցել մի տեսագրություն ու ասել էր, որ ձեզ խելոք պահեք, սա որ գցեմ ժողովրդի ձեռքը, Վազգենի դիակը Եռաբլուրից կհանեն ու շպրտեն աղբանոց... Երևի նման մի բան նախօրոք ասել էր նույն օրը նստացույցի նստած Գրետին, որ սա փախել էր...

Իրականում Հոկտեմբերի 27-ով Հայաստանն ու ժողովուրդը փրկվեց այդ մեծ չարիքից, սակայն մինչ օրս,այդ ընտանիքի մյուս երկու չարիքները` Արամն ու Արմենը շարունակում են կեղեքել ու քցել մարդկանց, որպես անձեռնմխելիության վահան օգտագործելով Վազգենի "հերոս" լինելու հանգամանքը: Օրինակ` Ոսկու Սիփան-1 ՓԲԸ սեփականատեր, իրենց համագյուղացի Ստեփան Սամվելյանին խաբելով, սեփականացրել, իսկ հետո վաճառել են նրա միլիոնների ունեցվածքը: Սամվելյանի տարիների բազմաթիվ բողոքները մնացել են անպատասխան Հայաստանի տարբեր իրավական կառույցներում,իսկ այդ հարցով ՊԱԿ կանչված այս բարոյազուրկ ընտանիքի կրտսեր մարդասպան զավակ Արմենը, ցուցմունք է գրել սեփական մոր վրա, թե իբր իր մայր Գրետն է վաճառել Սամվելյանին պատկանող ոսկու ընկերությունը: Սամվելյանն այս ամենի հետևանքով ինսուլտ է ստացել, իսկ այս անբարո գողերի ընտանիքը, սեփական մոր վրա ցուցմունք տվողները մինչ օրս հանգիստ վայելում են գողոնը...

Գիտե՞ք, հաշվե՞լ եք, թե քանի-քանի ազնիվ ազատամարտիկներ են Վազգենի ու սրա ընտանիքի անդամների պատճառով տնազուրկ եղել, բռնել գաղթի ճամփան: Մտածե՞լ եք, թե ինչու՞, ինչպե՞ս եղավ, որ դեռ Վազգենի կենդանության օրոք շատ ու շատ ազատամարտիկներ հայտնվեցին օտարության մեջ, երբ պատրաստակամ, կամովին էին գնացել թշնամու դեմ, հանուն հայրենիքի փրկության, բայց չկարողացան շարունակել ապրել իրենց ազատագրած հայրենիքում: Քանի-քանի ընտանիքներ են դարձել սգավոր Վազգենի ու նրա եղբայրների ձեռքով: Քանիսներն են երկար տարիներ տառապել բանտերում մոլագար այդ շիզոֆռենիկի կամքով...Ով կամքի ուժ ուներ և չէր համաձայնվում անցնել այդ մոլագարի թրի տակով, կամ պետք է սպանվեր, կամ տառապեր բանտերում, կամ էլ հաջողացներ փախնել, հեռանալ երկրից ու այս հրեշի վրեժխնդրությունից...

Եվ այս բոլորը ընդամենը մի փոքր մասն են կազմում այդ մեծ չարիքի`Վազգենի ու նրա եղբայրների կատարած գործերի, որոնց հատուցման պահը մի օր հաստատ գալու է...

Ահա թե ինչու է քաղաքագետ, հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանը գրել, որ ամեն տարի մարտի 5-ին (դա Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է), պետք է Հայաստանի բոլոր ծննդատներում սանիտարական օր հայտարարեն ու մանրակրկիր հակավիրուսային մաքրություն անեն, որ հանկարծ նորից մի Վազգեն Սարգսյան չծնվի ոչ մի ծննդատանը...

Իսկ "Մտորումներ Պազոլինիից հետո" գրքում, Խաչատրյանը գրում է. "Վազգեն Սարգսյանն, անշուշտ, ոչ միայն քաղաքակրթական հանցանքների տեր է: Երկրի քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որի հետ կապ չունենար նրա կեղտոտ ձեռքը: Այստեղ և´ գանձագողությունն է, և´ հարկային դաշտից դուրս ստվերային կոմերցիան, և սովորական խուլիգանությունները, որ բազմիցս կատարել է նա հասարակության աչքի առջև, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ սպանություններ կան նրա խղճի վրա, ավելին, առավել համարձակ չար լեզուներն անգամ հավաստիացնում են, որ Եռաբլուրում թաղվածների 20%-ը կյանքից հեռացել է նրա անմիջական աջակցությամբ և ահա այսօր նա` սպարապետ Վազգենը, ննջում է իր զոհերի, կուռքերի, ընկերների և հայրենիքի համար զոհված բազմաթիվ անշահախնդիր մարդկանց կողքին: Լևոն Տեր-Պետրոսյանին նա պարտական էր ամեն ինչով` և´կարիերայով, և´ հարստությամբ, և´այն ամենով, ինչ ուներ: Նա հավերժ հավատարմության երդում էր տվել և խոստացել, մինչեվ իր կյանքի վերջը ծառայել նրան ծառայողական շան կարգավիճակում ( ի դեպ կա այդ "երդման" բավական տպավորիչ տեսաերիզը): Թե ինչպես վարվեց սպարապետն իր հայր-ուսուցչի հետ, հայտնի է, բայց ավելի զզվելի է այն, որ նա կատարեց մինչեվ նախագահի հրաժարականը, հավանաբար շատերն են հիշում, թե ինչպիսի հալածանքի ենթարկեց սպարապետը ԼՏՊ-ին մամուլում, նախապատրաստելով համապատասխան գաղափարախոսական հիմնավորում իր պուտչին: Այս բանից քիչ անց, Սարգսյանը բոլոր առումներով դարձավ պետության մեջ առաջին դեմքը, քանի որ Քոչարյանը նրա համար սովորական ֆիգուր էր"...

Ահա, այսպիսի բարոյականության տեր էր շատերիդ պաշտելի "սպարապետը", բացարձակ ոչ մի սրբություն չունեցող այդ ազգակործան հրեշը, որի եղբոր նույնատիպ անսուրբ պահվածքից շատ միամիտներ այսօր զարմանում են, թե ինչպե՞ս կարող է "հայրենասեր, հերոս սպարապետի" եղբայրը սատարել նիկոլի նման վիժվածքին ու ԻԲՐ "այսքան տարբեր լինել եղբորից, չիմանալով իրականությունը, որ այդ ընտանիքում բոլորն անխտիր ունեցել են նույն վարքն ու նույն ձգտումները: Եվ պատահական չէ, որ Վազգենի ամբողջ շրջապատը մեկ մարդու նման, եղբայրն էլ դրանց շարքում, անմիջապես հայտնվեց նիկոլի կողքին, սատարելով իրականացնելու երկրի կործանումը, այն նույն ծրագրով, որի տակ դեռ 1999-ին ստորագրել էր Վազգենը, բայց այն ժամանակ Նաիրի Հունանյանի կատարած քայլը փրկեց երկիրն այդ աղետից...

Այսպիսի ազգադավին պաշտամունք դարձրածները գոնե մեկ անգամ հետաքրքրվե՞լ են, գիտե՞ն,որ Վազգենն անձամբ իր "եղբայր" Գրաչովի միջնորդությամբ Ադրբեջանին վաճառեց Արծվաշենը, Շահումյանն ու Մարտակերտի մի մասը և դա` բազմաթիվ հայերի դաժան սպանության ուղեկցությամբ...

Այսպիսի բաներից անտեղյակ խաբվածները ո՞րտեղից պետք է իմանան ճշմարտությունը, երբ մինչ օրս էլ տարբեր քաղաքական գործիչներ, լրագրողներ, մտավորականներ, անհատ մարդիկ, սազն առած, մեկը մյուսին հերթ չտալով, առանց որևէ փաստացի ապացույցի գովերգում ու հերոսացնում են այս հերշին, որին գովերգելը դարձել է երկրում կարծես ինքնապաշտպանական քայլ, իրենց կարիերայի առաջընթացի գրավական...ՈՒ ՉԵՆ ՆՈՂԿՈՒՄ, ՉԵՆ ԱՄԱՉՈՒՄ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՍՉԱՓ ՄԵԾ ԿԵՂԾԻՔԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒՑ և հետո բոլորից բարձր են գոռում, ճչում, թե երկիրը կործանվում է, հասեք, փրկեք, ոտքի´ ելեք...Հարց տվող չկա սրանց, իսկ ո՞վ ոտքի ելնի: Նրա՞նք ու նրանց զավակնե՞րը, որոնք 30 տարի առաջ կամավոր գնացի կյանք ու արյուն, առողջություն տալու ձեզ համար ու երկրի, իսկ դուք թույլ տվեցիք, հանդիսատես եղաք, թե Վազգենի նման պատեհապաշտ հանցագործն ու դավաճանը ինչպես վարվեց այս իրական հերոսների հետ ու դուք,դեռ մինչ օս էլ փրփուրը բերաններիդ հերոսացնում եք այսպիսի վիժվածքին,հրաշալի տեղյակ լինելով նրա անցած խայտառակ ճանապարհին...ՍՐԱ՞ՆՔ ՈՏՔԻ ԵԼՆԵՆ... ՈՐ Ի՞ՆՉ ՍՏԱՑՎԻ...ՈՐ ՆՈՐԻ՞Ց ՎՏԱՐՎԵՆ ԵՐԿՐԻՑ,ՈՐ ՆՈՐԻ՞Ց ՏԱՌԱՊԵՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ,ՈՐ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ՍՊԱՆՎԵ՞Ն ԹԻԿՈՒՆՔԻՑ, ԹԵ՞ ԴԱՌՆԱՆ " ՈՃՐԱԳՈՐԾ, ՀԵՐՈՍԱՍՊԱՆ" ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐ ՈՒ ՓՏԵՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ...Եվ ինչու՞ ելնեն, որ պաշտպանեն այսօր է՞լ թուրքի հետ քիրվայություն անող Գռզոներին ու Վազգենի եղբայրներին, սրանց ահռելի թալանը, որն ամեն մեկի մոտ ավելին է, քան Հայաստանի բյուջեն...

Ահա թե ո՞վ էր իրականում այսօր շատ անտեղյակների պաշտամունք Վազգեն Սարգսյանը, որի մասին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրավոր դիմելով ԼՏՊ-ին հորդորել էր "զսպեք հանցագործի հակումներով Վազգեն Սարգսյանին"...

Հայրենիքը թալանած, ժողովրդի հարստությունն իրենց ձեռքում կուտակած, մինչ օրս էլ սրան-նրան խաբող, քցող այս ընտանիքը հարգանք ու պատիվ չունի ողջ Արարատի մարզում: Այդ հեռու մարզերում է, որ ժողովուրդը չգիտի սրանց ով լինելը: Սրանք վախ ունեն, անասնական վախ իրենց կատարած հանցագործությունների պատճառով, դրա համար էլ միշտ փակ են պահում իրենց տան դռները և չեն շփվում գյուղացիների հետ, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ տան պատուհաններին անխոցելի ապակիներ են տեղադրել: Իսկ սեփական տան բակը դարձրել են գերեզմանոց, որտեղ ըստ օդում կախված լուրերի, Եռաբլուրից արտաշիրիմել են Վազգենի դիակն ու տարել ամփոփել իրենց տան բակում, այնտեղ են թաղել նաև իրենց մորը`Գրետին ու չեն տարել հանրային գերեզմանատուն...

Այսօր է, սերունդ փոխվելուց հետո, որ շատերը չգիտեն անցյալն ու այս ազգավիժվածքների իրական կերպարները: Սակայն միշտ էլ գրվել է ու դեռ գրվելու է իրականությունը: Սմբատ Հովսեփյանի " ՀՀՇ-ն ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ" գրքում կան այսպիսի տողեր." 1998 թվականի ապրիլի 8-ին "Ազատություն" ռադիոկայանի հայկական բաժնմունքը հայտարարեց, թե խաղաղ պայմաններում մեկ տարվա ընթացքում ՀՀ բանակում տեղի է ունեցել 350 սպանություն, որոնց մեծ մասը հայտարարվել է իբր ինքնասպանություն: Իսկ Հայաստանի իշխանության գլուխ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաները լռությամբ էին անցնում այս և այլ փաստերի կողքով": Իսկ մի քանի ականատեսների վկայության համաձայն էլ, "հայրենասեր, հերոս սպարապետը" ի պատասխան սպանված զինվորների ծնողների բողոքին, իրեն հատուկ ցինիկությամբ շպրտել էր, թե." սրանք զզվացրին իրենց լակոտներով": Ահա, իրականում սա էր այդ "հերոսը"... Իսկ մի օր, երբ ժողովուրդն ավելին կիմանա Վազգենի կենդանության օրոք բանակում կատարված "ինքնասպանությունների" ահռելի չափերի ու դրանց իրական պատճառների մասին, կտեսնի,թե նիկոլի գրած " Երկրի հակառակ կողմը" գրքի թեմաները որքան են համընկնում այդ իրականության հետ...

Քանի դեռ այս ՉԱՐԻՔՆԵՐԻ ՉԱՐԻՔԻՆ և նրա հանցակից ԼՏՊ-ին ու Վանոյին ճիշտ գնահատական չի տրվել, երբեք, երբեք երկրում չի հաստատվելու արդարություն, քանզի ամեն իշխանության եկող նոր անձ գիտի և փորձելու է ինքը ևս գնալ նույն ճանապարհով,որով երկիրը կործանած բոլոր ճիվաղները գնացին 35 տարի շարունակ,լավ իմանալով,որ մնալու է անպատիժ և այսպիսի գիտակցության տեր ժողովրդին մի փոքր ողորմություն շպրտելու դեպքում էլ,դառնալու է պաշտելի ու հերոսացվելու է նույնիսկ...

Իսկ երկինքը, ԵՐԿԻՆՔԸ, երկինքը երբեք այսպիսի ՉԱՐԻՆ պաշտամունք դարձրած ազգին չի տալու ոչ մի բարի բան,քանզի ամեն ինչ Տիեզերքում ունի բումերանգի օրենք, ինչ ցանում ես, ինչ որ երազում ես, ինչը որ պաշտելի ու բաղձալի է քեզ համար, այն էլ ստանում ես..

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 24.08.2023թ.

Աղբյուրը՝ facebook svetlana.margarian

https://www.facebook.com/svetlana.margarian.7/posts/pfbid02Fc8bCGpWK8iVp9jw2j3T2e9dGXnpiTZ9bwJapZWRgPhUrZbY9XvartM6PzZSmnVol 

vie

23

dic

2022

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՀՀ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ՀՀ ԱԱԾ-Ի ՊԵՏԻՆ

Ք․ Արմավիրի « Նժդեհ »ջոկատի նախկին հրամանատար Ազատ Կառլենի Հովհաննիսյանից:

Փոքր վերլուծություն ք․ Վանաձորի « Նժդեհ » ջոկատի հրամանատար Արշալույս Փայտյանի, նրա տեղակալ Ռոդեն Պողոսյանի և այլոց դեմ քրեական գործերը 4 անգամ փակելու մասին։

1) 1993թ. նոյեմբերին իմ՝ ք․ Արմավիրի «Նժդեհ» ջոկատի հրամանատար կապիտան Ազատ Հովհաննիսյանի զեկուցմամբ, ՀՀ Ռազմական ոստիկանությունը ( քննիչ Լ. Հայրապետյան...) քրեական գործ հարուցվեց ք. Վանաձորի «Նժդեհ» ջոկատի հրամանատար կապիտան Արշալույս Փայտյանի եւ նրա տեղակալ-կապիտան Ռոդեն Պողոսյանի․․․ դեմ, որոնք մեղավորություն ունեն Արցախյան պատերազմի ժամանակ Հարութ Սավադյանի անվերադարձ գերեւարվելու մեջ։ Ես որպես դաշտային հրամանատար Հարութ Սավադյանի համարել ու համարում եմ իմ լավագույն մարտիկներից մեկը, որը գերևարվեց Ֆիզուլու շրջանի մարտերի ժամանակ այդ թվում կամավորականներ Պետրոսյան Աշոտի, Կամո Հովհաննիսյանի «պատահական» զոհվելու, դրամական միջոցների, զենք-զինամթերքի դուրս գրումների և վաճառքի համար, այդ թվում անօրինական ադրբեջանցի ռազմագերիների վաճառքների համար, որոնց մենք պետք է փոխանակեինք մեր գերևարված մարտիկների ետ բերելու համար:

1993-ի դեկտեմբերին, ՊՆ նախարարի օգնական Ալիկ Պետրոսյանի հրամանով գործը փակվեց:

2) 1996-ին, ինչ-որ անհասկանալի վաստակի համար Արշալույս Փայտյանը դարձավ փոխգնդապետ, իսկ իր տեղակալ՝ Ռոդեն Պողոսյանի հետ միասին ուղարկեցին ՌԴ Ակադեմիա ուսանելու։

3) 1997 թվականին Արշալույս Փայտյանը Ռոդեն Պողոսյանի հետ ավարտել է ՌԴ ռազմական ակադեմիան:

4) 1998 թվականին Արշալույս Փայտյանը նշանակվել է ՀՀ ռազմական ինստիտուտի պետ:

5) 1998-1999 թվականներին գալով իշխանության, զենք, զինամթերքների վաճառքի, և այլ հանցագործությունների համար, Ռոբերտ Քոչարյանը քրեական գործեր հարուցելով, ձերբակալեցին Արշալույս Փայտյանին և նրա ամբողջ թիմին։

Այդպիսով` Ռ․ Քոչարյանը տեղյակ էր, թե ինչով էր զբաղվում Արցախում և Հայաստանում Արշալույս Փայտյանւ իր թիմակիցների հետ։

6) 2000 թվականին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը « բարեկամությամբ » ազատ արձակեց Արշալույս Փայտյանին և նրա ամբողջ թիմին, կրկին փակեց քրեական գործը և նրան նշանակեց ՊՆ 3-րդ կորպուսի հրամանատար։

7) 2001 թվականին իր համար գործակալ դարձնելու նպատակով Ռոբերտ Քոչարյանը Փայտյանին շնորհեց գեներալ մայորի կոչում։

8) 2003 թվականին Ռ․Քոչարյանը Ա․Փայտյանին նշանակեց ՊՆ 1-ին կորպուսի հրամանատար։

9) 2005 թվականին Ռ․Քոչարյանը Ա․ Փայտյանին նշանակել է 4-րդ կորպուսի հրամանատար։

10) 2006 թվականին Ռ․Քոչարյանը Ա․ Փայտյանին նշանակել է ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Բնականաբար այս բոլոր տարիների ընթացքում գնդապետ դարձնելով՝ Ռ․Քոչարյանի հովանու ներքո, Ա․Փայտյանը իր հետևից քարշ տվեց Ռոդեն Պողոսյանին։

Իսկ թէ ո՞րն է մինչ այսօր ՀՀ նախկին նախագահ Ռ․ Քոչարյանի այսքան մեծ հետաքրքրությունը քրեական գործերը փակելով, պաշտոններ, աստղեր նվիրելով Ա․ Փայտյանին և Ռ․ Պողոսյանին, որոնք ողջ պատերազմի ընթացքում 1992-1993 թվերին թաքստոցներից դուրս չգալով նույնիսկ 1 փամփուշտ չկրակեցին հակառակորդի ուղղությամբ, պետք է պարզեր ԱԱԾ-ի քննիչ ավագ լեյտենանտ Բալյանը, քննչական դեպարտամենտի պետի տեղակալ գնդապետ Գրիգորյանը, Ա․ Վանեցյանի գլխավորությամբ, սակայն հապշտապ քրեական գործը փակելով, չուզեցին, այն ավարտել, անգամ չցանկացան, որովհետև քննություն որի ընթացքում հանցավոր խմբի հանցանքը կբացահայտվեր։

11) 2009 թվականին Սերժ Սարգսյանը Ա. Փայտյանին շնորհել է գեներալ լեյտենանտի կոչում։

12) 2012 թվականին աչք փակելով նախորդ բոլոր հանցագործությունների վրա Սերժ Սարգսյանը զինված ուժերից հեռացրեց գեներալ լեյտենանտ Ա․ Փայտյանին ( միայն գոմեշի մսի գործով կատարվածին )։

Իսկ հետո անմիջապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գեներալ լեյտենանտ Ա․Փայտյանին վերադարձրեց որպես իրեն խորհրդական:

13) 2018 թվականի հուլիսին. իմ զեկուցմամբ ԱԱԾ-ն Ա. Փայտյանի, Ռ. Պողոսյանի նկատմամբ հարուցել է թիվ 58214918 քրեական գործը:

14) 2018 թվականի նոյեմբերին Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Ս. Օհանյանի ցուցումներով, ԱԱԾ-ի պետ Ա. Վանեցյանի հրամանով, քննչական դեպարտամենտի պետի տեղակալ գնդապետ Գրիգորյանը և քննիչ ավագ լեյտենանտ Բալյանը ծիծաղելի պատրվակներով, կրկին փակեցին այդ գործը:

Հատուկ նշեմ ԱԱԾ-ի ՈՐՈՇՄԱՆ ծիծաղելի մի հատված՝ ․․․Քննության ընթացքում Արշալույս Փայտյանը հայտարարեց, որ Ազատ Հովհանիսյանին չի ճանաչել-չի ճանաչում։ Ուստի Ազատ Հովհաննիսյանը տվել է կեղծ ցուցմունքներ գործի վերաբերյալ։ Ծիծաղելի չէ՞ արդյոք, երբ գրքերումս տեղադրված բոլոր փաստաթղթերը հենց Արշալույս Փայտյանի ստորագրություններով ներկայացված էր քննիչին։

Ինչպես նաև արժե ավելացնել՝ եթե ես՝ Ազատ Հովհաննիսյանս, կեղծ ցուցմունքներ եմ տվել ՀՀ բարձրաստիճան սպաների վերաբերյալ, ապա ինչու՞ հենց ԱԱԾ-ը իմ հանդեպ չհարուցեց քրեյական գործ, կեղծ ցուցմունքներ տալու վերաբերյալ։ Թէ՞ այլևս նման ՀՀ-ում քրեական հոդված չկա կեղծ մատնության հոդվածով։

Աատվելով ԱԱԾ պետի պաշտոնից Ա Վանեցյանը իբրև ընդդիմադիր քաղաքական գործիչ ամիջապես միացավ ու ընդգրկվեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքներում։

Կասկած չի մնում, որ Ա. Փայտյանի, Ռ. Պողոսյանի դեմ հարուցված բոլոր 4 քրեական գործերը և այլն, փակվել են պաշտպանության նախարարի օգնական Ալիկ Պետրոսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջամտություններով:

Պայմանավորված այն հանգամանքով, որ 2019 թվականից ի վեր իմ բազմաթիվ դիմումները Նիկոլ Փաշինյանն, ԱԱԾ-ն, ՀՀ դատախազը թողնում են առանց ուշադրության, կասկած չկա, որ այս անգամ քրեական գործը փակվել է հենց Ա. Վանեցյանը համաձայնեցնելով կամ անմիջականորեն Ձեր միջամտությամբ:

Ստացվում է՝ այս բոլոր տարիների ընթացքում գեներալ լեյտենանտ Ա Փայտյանին ու նրա թիմին հովանավորել են վերը նշված բոլոր պաշտոնյաները, այժմ նաև ՀՀ դատախազը և ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը...

Հարկ է նշել, որ նման աղմկահարույց գործի մասին ԱԱԾ-ի այսպես կոչված հետաքննությունը անցկացվել է ընդամենը 4 ամիս և իբր մեղավորներին չեն հայտնաբերել:

Հատկապես նշեմ, որ ի հեճուկս քննիչ Բալյանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, այսպես կոչված քննչական դեպառտամենտի տեղակալ Գրիգորյանը և քննիչ Բալյանը քննություններն իրականացրել են առանց վկաների մասնակցության, առանց առերեսումների, առանց « ստի դետեկտորի» սարքի, որոնք իրենց իսկ ասելով, իբր արգելված են ՀՀ օրենքներով:

Իսկ ես ու շատերն այս բոլոր տարիների ընթացքում հավատալով վերադաս պաշտոնյաներին, հատկապես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի պարկեշտությանը, ուզում ենք պարզել իմ և այլ լավագույն մարտիկների զոհվելու, անվերադարձ գերության մեջ մնալու, զենք-զինամթերքների դուրսգրման, ռազմագերիների վաճառքի իրական պատճառը և ռազմական տրիբունալի առջև կանգնեցնել այդպիսի « թունդ գեներալ » Արշալույս Փայտյանին, նրա տեղակալ «գնդապետ» Ռոդեն Պողոսյանին և մյուսներին, և բացահայտել ռազմական հանցագործների ամբողջ շղթան:

Նման անօրինական և ձևական գործողություններով ակնհայտ է դառնում, որ որոշ «հրամանատարների, գնդապետների, գեներալների» մեջ վախ ներշնչելու համար Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին քավության նոխազ դարձնելը:

Օրինակ թալանած հրամանատարների հանդեպ, այսպիսի միջոցով՝ դատախազությունը Մանվել Գրիգորյանի ժառանգորդների գույքի բռնագանձման հայցով դիմել էր դատարան։ Հայաստանի դատախազությունը հայց էր ներկայացրել Երևանի դատարան՝ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգորդների գույքի բռնագանձման վերաբերյալ: Գերատեսչության տեղեկություններով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար գլխավոր դատախազության վարչությունը հայցի շրջանակներում պահանջել է բռնագանձել Գրիգորյանի ժառանգորդների և նրա հետ կապված անձանց գույքերը: Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագրավել 28 անշարժ գույք և շինություն, 16 տրանսպորտային միջոց, իսկ դրանց բռնագրավման անհնարինության դեպքում, այդ շինությունների շուկայական միջին արժեքի բռնագանձում՝ 2.552.000.000 դրամ (ավելի քան 6 մլն դոլար): Հայցադիմումը պարունակում է նաև 6 իրավական անձանց բաժնային մասնակցության բռնագանձման, իրավական անձանց 668.160.803 դրամ (ավելի քան 1.6 մլն դոլար փոխառություններ ստանալու իրավունքի պահանջ): Նշվում է, որ հայցը դատարան է ներկայացվել հունիսի 28-ին, վարույթ է ընդունվել հուլիսի 11-ին: Դատախազության տեղեկություններով ՝ սա արդեն 12-րդ հայցն է`ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։

Իսկ չթալանած հրամանատարների, ազնիվ կռված տղեքի հանդեպ, այսպիսի միջոցով՝ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ առաջին անգամ այս գրեթե 30 տարվա ընթացքում, պատվիրված նամակով (կրկնօրինակը պաշտպանության նախարարին) դիմել եմ (RA71025291RU) Վարչապետ Փաշինյանին խնդրանքով օգնել գոնե իմ բուժման համար՝

= Հայաստանի Հանրապետության վարչապետին (կրկնօրինակը պաշտպանության նախարարին)

ՌԴ, ք. Սամարա 14 ապրիլի 2020 Հեռ. 8 917 037 50 96; էլ. փոստ: az.oganisian@yandex.ru

Պարոն Նիկոլ Փաշինյան և պաշտպանության նախարար, ես՝ Ազատ Կառլենի Հովհաննիսյանս (ծնվ. 1953 թ.), 1991-1993թթ. ներառյալ ղարաբաղյան պատերազմում եղել եմ Հոկտեմբերյանի « Նժդեհ » ջոկատի մասնակից և հրամանատար: Մի քանի անգամ վիրավորվել եմ (թև, ոտք, մեջք, գլուխ) և այլն: «Մարդկանց շնորհիվ՝ որոշ զորահրամանատարներ»՝ Ալիկ Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի և ՀՀՇ կուսակցության մյուս քաղաքական գործիչների, ինչպես շատերը, այնպես էլ ես՝ մեր իսկ կողմից պաշտպանված Հանրապետությունից ստիպված մեկնեցի 1994 թվականին: Ես ապրում եմ Ռուսաստանում ՌԴ քաղաքացի եմ 1995 թվականից: Քանի որ ես Ռուսաստանի մարտական գործողությունների մասնակից չեմ, սկսած 1995 թվականից, բուժվել եմ և մինչ այսօր բուժվում եմ բացառապես սեփական միջոցներով պատերազմում «վաստակած» տարբեր հիվանդություններից:

Վերջին տարիներին ավելի ու ավելի է վատանում առողջությունս:

Առաջարկվում է բուժում հետագա հնարավոր վիրահատություններով՝ լյարդի, թոքերի, սրտի, գլխի, ոտքերի:

Քանի որ, ինչպես հանրապետության նախկին ղեկավարները, այնպես էլ անձամբ Դուք չկատարեցիք և չեք կատարում ձեր պարտքը Հայրենիքի պաշտպանների հանդեպ, ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ՝

Նյութապես օգնել ինձ բուժման համար: Բուժման արժեքը (հնարավոր է, վիրահատություններով) այսօր կազմում է ավելի քան 4 (չորս) միլիոն ռուսական ռուբլի:

Նաև տեղեկացնում եմ, որ ՀՀ տարածքում բուժում անցնելու համար Հայաստանի բյուջեի հաշվին, պատրաստ եմ վերադառնալ և բուժվել Հայաստանի հիվանդանոցներում:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ՝ տեղեկանքներ-քաղվածքներ իմ վերքերի մասին թվով ինը թերթ:

 Հույսով և հարգանքով՝ պահեստազորի կապիտան Հովհաննիսյան Ա. Կ.

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ, ԲԱՅՑ ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻՆ՝

Sose Mikaelyan sose.mikaelyan@gov.am6 մայիս 2020 դեպի 11:39 Ձեզ az.oganisian@yandex.ru

Ի պատասխան Վարչապետին հասցեագրված Ձեր դիմումի` ափսոսանքով տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հնարավորություն չունի Ձեզ ֆինանսապես աջակցելու, քանի որ պետական բյուջեով միջոցներ

նախատեսված չեն: Հայցում եմ Ձեր ներողամտությունը: Հարգանքով, ՀՀ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն sose.mikaelyan@gov.am Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 Regards, Sose Mikaelyan Republic Square, Government House 1, 0010

Yerevan, Republic of Armenia http://www.gov.am/

Եվ Դուք՝ փաշինյան Ձեր վարչակազմով այսքանից հետո, ձեզ հայ, կամ վառչապետ եք համարում՞։

Անձամբ ես ժամանակին օգնել եմ ձեր կեղծ քայլին, հիմա ընդունում եմ սխալս, ձեզ չեմ համարում ազգի ընտրյալ, և ձեզ հայ չեմ համարում՛։

Ինքստինքյան հարցեր են առաջանում՝

1) Ունենալով բոլոր փաստերը, թե ինչ անձնական շահագռգռվածությունների համար են Ալիկ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, բազմիցս ձերբակալելով ազատ արձակել գնդապետ Ռոդեն Պողոսյանին, գեներալ լեյտենանտ Արշալույս Փայտյանին՝ իրենց տափօղակներով, ոչ թե դատեցին, այլ բարձրացրին կոչումները, մեդալներով պարգևատրեցին, և միայն Մանվել Գրիգորյանին ՝ առանց հատուկ քննության, առանց դատարանի, առանց ռազմական տրիբունալի (եթե ճիշտ է այն ամենը, ինչ ցույց են տալիս հեռուստատեսությամբ), հասցրին մահվան:

Ուրեմն, ասենք թէ՝ Փաշինյանը պատժել է գեներալ-հերոս մաֆիոզ Գրիգորյան Մանվելին, ապա ինչու՞ Մանվելից ոչնչով չտարբերված որոշ հրամանատարներին չի դիպչում, և նույնիսկ խրախուսում է։ ՈՐՏԵ՞Ղ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵ՞Ղ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Նման աղմմկահարույց աղմկահարույց քրեական գործերը փակելու համար անհրաժեշտ են կտրուկ, հիմնավորված դրդապատճառներ:

Վերը շարադրածի հետ կապված, ՀԱՐՑԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ, ՀՀ դատախազին, ԱԱԾ-ի պետին, ՀՀ վարչապետին՝

1) Ի՞նչ հիմքերով, ՀՀ ո՞ր օրենքներով, խախտելով միջազգային բոլոր նորմերը, ԱԱԾ-ն ՌԴ քաղաքացուն՝ Ազատ Հովհանիսյանին կանչում է Հայաստան, հարցաքննության:

2) Ին՞չ օրենքով (քննիչ Բալյանի խոսքով) է Հայաստանում արգելված վկաների եւ մեղադրյալների միջեւ առերեսումները:

2.1.) Որպես ապացույց կրկին ՆՇԵՄ՝ 2 անգամ ինձ հարցաքննության ընթացքում, քննիչը բազմաթիվ անհիմն հարցեր տվեց բրիգադի հրամանատար գենեռալ Մանվել Գրիգորյանի վերաբերյա, որի ընթացքում, խնդրեցի առերեսում կատարել իմ և բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի միջև, որը այդ պահին գտնվում էր ԱԱԾ-ի նկուղոմ, սակայն քննիչը առարկեց հիմնվելով ՀՀ օրենքի վրա, որ արգելված են նման առերեսումները։

3) Ի՞նչ օրենքներով են ՀՀ-ում արգելված վկաների և մեղադրյալների ցուցումների իսկությունը ստուգել «ստի դետեկտորի» սարքի միջոցով։

4) Չնայած մինչ այօր իմ հնչեցրած բոլոր խնդրանքներին, պահանջներին ԱԱԾ-ն, ՀՀ դատախազը, ինքը՝ Փաշինյանը, ինչու՞ են թաքցնում, չեն արձագանքում նման աղմկահարույց գործին։

Հաշվի առնելով 44-րդ օրվա պատերազմի վերջին իրադարձությունները, զոհված երեխաների մեծ թվերը, զինատեսակների անբավարարությունները, արյունով ազատագրված հողերի փուլային հանձնումը, և ոչ միայն, ես և բնականաբար բոլոր իրականում կռվածները, ժողովրդի մեծամասնությունը, կարծիքներ ունենք, որ անպատժելիությունները, նախկին զորապետերին պաշտպանելու պատճառները, ընդհուպ՝ Հանրապետության ղեկավարության կողմից դավաճաննություններ չբացահայտելու ցանկությունը, 30 տարվա նույն սխալների շարունակություններն են այսօր։

ՎԵՐԸ ԹՎԱՐԿԱԾԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՇԱՐԱԴՐՐՈՒՄ ԵՄ՝

1) 44-օրյա մարտերից հետո ԵԿՄ հրամանատար Սասուն Միքայելյանը լրագրողների և ողջ աշխարհի առջև հայտարարեց. «հիմա ես ճանաչում եմ բոլոր դավաճաններին: 3-5 օր հետո ես նրանց անունները կհայտարարեմ: նրանք բոլորը պետք է պատասխանեն »:

Արդյունքում մինչ այսօր, քար լռություն:

2) Հետո դուք ՝ Փաշինյա'ն, լրագրողների և ամբողջ աշխարհի առջև հայտարարեցիք՝ մեզ հայտնի են բոլոր դավաճանները։ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 1 300 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ։ ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ: 

Արդյունքում մինչ այսօր, քար լռություն: Չբացահայտվեցին ոչ մի դավաճան։

Հարկ է նշել, որ, ԱԱԾ-ի այսպես կոչված նման աղմկահարույց թիվ 58214918 գործի հետաքննությունը անցկացվել է ընդամենը 4 ամիս, և, իբր, մեղավորներ չեն հայտնաբերվել:

Հատկապես նշեմ, որ ձեր ելույթից և ԵԿՄ պետ Ս. Միքայելյանի ելույթից հետո լրագրողների և ամբողջ աշխարհի առջև, անցել է գրեթե 3 տարի, և նույնպես ոչ մի մեղավորներ չհայտնաբերվեցին:

համոզված եմ, որ դուք՝ նիկոլ փաշինյա'ն, գիտեք, թե ձեր անընդմեջ բացթողումները, ինչով է սպառնում հանրապետությանը և ժողովրդին։ Նորից օրինակ՝

1) Ադրբեջանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը, որ 30 տարվա ընթացքում օգտագործել է Ղարաբաղի և 7 գրավված հարուստ շրջանների հարստությունը։ Պահանջում են փոխհատուցում:

2) Քանի որ, իբր դավաճաններ չկան, և իբր հայտնի չէ, թե ովքեր են օգտագործել Ղարաբաղի և 7 հարուստ շրջանների հարստությունները, վնասը փոխհատուցելու ոչինչ չի լինի, համապատասխանաբար Հանրապետություն-Ժողովուրդը պետք է փոխհատուցի Հայաստանի որոշակի տարածքների հանձնմամբ...

ԻՆՉԸ և ՆԵՐԿԱՅՈՒՄՍ, ԱՐՎՈՒՄ Է:

ՀԵՏևԱԲԱՐ, ՄԵԶԱՆԻՑ, ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԶՈՀՎԱԾ, ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ, ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

1) թիվ 58214918 քրեական գործի ապօրինի փակման և հետևյալ հարցերի հիման վրա՝ հեռացնել աշխատանքից, ընթացքում քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին պետ Ա. Վանեցյանի, քննչական դեպարտամենտի պետի տեղակալ գնդապետ Գրիգորյանի, քննիչ ավագ լեյտենանտ Բալյանի նկատմամբ:

1.1.) Ի՞նչ հիմքերով, ի՞նչ օրենքներով է ՀՀ-ում հարցաքննության կանչվել ՌԴ քաղաքացի Ազատ Հովհաննիսյանը:

1.2.) Ինչու՞ են գործը փակել նման ծիծաղելի դրդապատճառներով, իբր գեներալ Փայտյանը ինձ՝ Հովհաննիսյանիս չի ճանաչում, և ես կեղծ ցուբմունքներ եմ տվել ՀՀ վերադաս զորավարների դեմ, երբ իմ գրքի-հուշերում՝ « Գողացված հաղթանակներ » որոնք փոխանցված են ԱԱԾ քննիչին, ՊՆ , ՀՀ կառավարության ընդունարան կցված բոլոր փաստաթղթերով, ապացուցում են, որ ք. Հոկտեմբերյանի «Նժդեհ» ջոկատը՝ ի դեմս հրամանատար Ա. Կ. Հովհաննիսյանի, և ք. Կիրովականի «Նժդեհ » ջոկատը՝ ի դեմս հրամանատար Արշալույս Փայտյանի, համատեղ մասնակցել են մարտական գործողություններին 1992 – ից 1993 թվականները ներառյալ:

1.3.) Ինչո՞ւ ինձ՝ Ազատ Հովհաննիսյանի հանդեպ, ով իբր կեղծ ցուցմունք էր տալիս վերադաս զորապետերի դեմ, զրպարտության համար քրեական գործ չի հարուցվել։

1.4.) Ի՞նչ փաստերով չեն հաստատվել Հովհաննիսյանի կողմից բերված ապացույցները:

1.5.) Ի՞նչ օրենքներով, ու՞մ շահերով են Հայաստանում արգելված առերեսումները, « ստի դետեկտորի» վրա ստուգումներ անցկացնելը:

1.6.) Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հրաժարվում դիմողին ուղարկել տվյալ գործով իրականացված հետաքննությունների վերաբերյալ փաստաթղթերի բոլոր պատճենները, իսկ ՀՀ դատախազն ու վարչապետն էլ, չեն արձագանքում:

1.7.) Պարզաբանել՝ ինչ՞ նպատակներով են վերոհիշյալ ղեկավարները փակել-փակում այս, և նմանօրինակ աղմկահարույց քրեական գործերը։

  1. «ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» գրքի-հիշողությունների հիմքերով, վերսկսել թիվ ԹԻՎ 58214918 քրեական գործը, հանցագործներին կանգնեցնել ռազմական դատարանի առաջ։

  2. Բազմակողմանի հետաքննություն անցկացնել՝ համաձայն այս «գողացված հաղթանակներ»" գրքում առկա և այլ փաստաթղթերի, որոնք հարցաքննությունների ընթացքում, ես փոխանցել եմ աած՝ քննիչ բալյանին..

  3. Բազմակողմանի հետաքննություն անցկացնելիս` գործը վերցնել անձնական հսկողության տակ, առերեսումներ կատարել իմ բոլոր նշված – նշվող վկաների հետ, ցուցմունքներ անցկացնել անկախ կազմակերպության «ստի դետեկտորի» վրա։

  4. Թույլ տալ անկախ լրագրողների, իրավապաշտպանների, դիտորդների, գրողների, իրավաբանների, իմ կողմից նշված – նշվող պատերազմների մասնակիցների ներկայացուցիչների մասնակցությունը:

Համոզված եմ՝ անշահախնդիր հետաքննության ընթացքում, կբացահայտվեն 30 տարվա նմանօրինակ չբացահայտված, թաքցված այլ գործողություններ։

Հավելված:

1) գիրք-հուշեր հայերեն (pdf): http://artofwar.ru/img/o/oganisjan_a_k/text_0040/ogan.pdf 

Ա․Կ․ Հովհաննիսյան 27 նոյեմբեր 2022թ․

vie

23

dic

2022

Украденные победы

Воспоминания бойца о карабахской войне
(1991--1993 гг.) / А.К. Оганисян. 2018 г
 131 с.
Книга содержит воспоминания участника военных
событий 1991-1993 годов в Нагорном Карабахе.
Выход книги приурочен автором к 30-летию так называемого "Сумгаитского погрома" -- беспорядков на этнической почве в городе Сумгаит Азербайджанской ССР, спровоцировавших эти военные события.
Издание адресовано широкому кругу читателей. 

Вместо предисловия

Почти 30 лет думал написать об этой истории или нет, но долгие годы ночами снятся и не дают покоя раненые, погибшие, плачущие жены и дети погибших, по сей день не нашедшиеся
пропавшие без вести, обманутые не справедливой войной ребята, которые поверили нам, властям и со мной прошли боевой путь под знаменем освобождения Карабаха, защиты Родины. Не могу не писать о том, как эта война была выгодна политикам. Тысячи беженцев, разруха, бедность -- результаты их политики. Теперь эти действия я называю геноцидом армянского народа, учиненным нашими же правителями. Все в истории человечества повторяется: так было десятки, сотни, тысячи лет назад, только изменились имена подло действующих лиц. События в Сумгаите в конце 1980-х перевернули души армян всего мира. Но в подаче политиков эти события не были расценены как геноцид армян, а правду скрывают и в наши дни, вводя в заблуждение армянский и азербайджанский народы, которые годами дружно жили бок о бок. Историей доказано, что важнейшим фактором разрушения великих держав являются межнациональные конфликты. На советском и постсоветском пространстве почти тридцать лет наблюдалась череда гражданских войн: в Армении, Азербайджане, Грузии, Северном Кавказе, Таджикистане, Киргизии, Приднестровье, Грузии; испытывались на прочность Татарстан, Башкирия, Якутия, теперь и Украина. И везде разрушения, смерть простых людей, всюду беженцы, бедность, издевательство над собственным народом, межнациональная вражда и кровь. Народы бывшего Советского Союза оказались одурачены лозунгами, пустыми обещаниями новорожденных лидеров -- самозванцев непонятных мастей. Это они, эти лидеры, толкали людей в мясорубку: вчерашние соседи и друзья стали убивать друг друга. Очень плохое наследство получило наше поколение, что же говорить про наших детей и внуков? Возможно, понадобятся не десятки, а сотни лет, чтобы восстановить доверие
людей, кардинально изменить психологию наций и народностей, чтобы они смогли вернуться к прежней -- нормальной жизни,
дружбе, а главное понять, что возвращение к своим

Для прочтения книги необходимо войти по ссылке

http://artofwar.ru/o/oganisjan_a_k/karabah2.shtml

vie

23

dic

2022

ՀԱՅԻ ԻՄ ՏԵՍԱԿԸ․ Սոկրատ Հովսեփյան

Գիրքը սիրով նվիրում եմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և. գալիք բոլոր գլխավոր դատախազներին՝ մի ցանկությամբ, որ ժողովրդին հեռու պահեն ամեն կարգի պրոֆեսիոնալ սրիկաներից:

Հեղինակ Սոկրատ Հովսեփյան

Չին մեծ փիլիսուիա Կոնֆուցիոսն ասել է «Եթե փոքրը համարչակ է, բայց անարդար, վերջում ավազակ է դառնում»: առածին հավելում եմ. եթե փոքրը համարչակ է ն արդար, վերջում միշ զոհ է դառնում:

ՆԱԽԱԲԱՆ

Ոչ անվանի բանաստեղծ եմ ն ոչ էլ վիպասան, քաղաքական գործիչ կամ հեղափոխական, հայտնի դերասան, գիտնական կամ փիլիսոփա, պարզապես` շարքային մտավորական, որի նմաններն անթիվ են, բայց հաստատ քիչ են նրանք, որոնք անհատականություն են, ունեն իրենց դեմքը, սկզբունքները, հանուն որնէ բանի չեն վաճառվում, իսկ ավելի ճիշտ, ընդհանրապես չեն վաճառվում ն որոնց համար չկա ավելի մեծ շահ, քան հայրենիքը: Ատում եմ այն սին փիլիսոփայությունը, թե մարդկային կյանքը

ամենաբարձր արժեքն Է: Ըստ իս, հարյուրավոր մարդկային կյանքեր չարժեն հայրենի հողի մեկ քառակուսի մետրը: Մարդկային ռեսուրսը միշտ էլ վերականգնվում է, իսկ հողը՝ երբեք: Վերցնենք մեր օրինակը: Եթե 1,5 միլիոնից կես միլիոնը զենքը ձեռքին մեռներ, կփրկվեր մեկ միլիոնը ն ամենակարնորը՝ հողը հայրենի: Վառ օրինակը Արևելահայաստանն է, որը 1920. թվականին ուներ ընդամենը 700 հազար մարդ: Ընդամենը մի քանի տասնյակ տարի ն այն դարձավ 3,5 միլիոն, իսկ Արեմտահայաստանը, թեկուզ ժամանակավոր, կորցրինք:

Պետք չէ անհատին դաստիարակել հայրենիքը փրկելու համար անպայման տանկի տակ պառկելու գաղափարով, այլ՝ հաղթել տանկին ն ապրել հայրենիքի սերը վայելելու համար:

Դժվար է հայրենիք սիրելը: Իսկական սերն առ հայրենիք հերոսություն է, իսկ հերոսությունը միշտ էլ անձնազոհություն է պահանջում: Ըստ իս, հայրենիքը պետք է սիրել հավատացյալի պես, անխոս, ծնրադիր, մտմտալով, բայց ե իսկույն պիտի մռնչալ, երբ նրան վտանգ է սպառնում: Անցած դարի 60-ականներին, սառը պատերազմի դաժան տարիներին, խաղաղության մասին խոսելիս ամերիկացիք ասում էին. «Կա՞ ավելի թանկ բան, քան խաղաղությունն է, դա պատվի ն արժանապատվության հասկացությունն է»:

Այնպես որ, թող այսօր ազերիները մեզ չվախեցնեն պատերազմով:

Ես միշտ ապրել եմ պատվի ն արժանապատվության գիտակցությամբ, որի համար գուցե ն շատ եմ տուժել, բայց եթե նորից սկսեի կյանքս, դարձյալ կապրեի մտավորականի նույն կյանքով, ինչպես ն եմ: Այ դրա համար որոշեցի գրել շարքային հայի իմ տեսակի մասին։ 

ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀՂՈՒՄՈՎ  կամ QR-կոդով 

 QR-կոդ 

0 comentarios

vie

23

dic

2022

ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկի հիշողությունները (1991-1993թթ.) Ազատ Կառլենի Հովհաննիսյան

Գիրքը պարունակում է 1991-1993թթ. Լեռնային Ղարաբաղում պատերազմական իրադարձությունների մասնակցի հիշողությունները: Գրքի լույս ընծայումը հեղինակը պատշաճեցրել է այսպես կոչված` «Սումգայիթյան ջարդերի» 30-ամյակին - Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում էթնիկական հողի վրա անկարգություններին, որոնք էլ հրահրել են այդ պատերազմական գործությունները: Հրատարակությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար: Գիրքը թարգմանված է հայերեն հավատարիմ մնալով բնագրին, տեղակայված փաստաթղթերին, և հեղինակի մտորումներին

ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀՂՈՒՄՈՎ

ԿԱՄ QR-կոդով

Գիրքն ներբռնելու ու կարդալու համար սեղմել հղումը։ (PDF format, 20 Mb)  

https://disk.yandex.kz/i/DLxzbE0rXlIIrw

http://artofwar.ru/o/oganisjan_a_k/text_0040.shtml?fbclid=IwAR18Q8UG1bhBinC-QbKMyLPghahY9ZxycyMd4EjxzO6RH7MRyOTQzE3AbEw

Աազատ Կառլենի Հովհաննիսյան․
ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ 

mar

06

oct

2020

ԱՀԱԶԱՆԳ ԹԵ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Հիմա շատ են համեմատություններ անում Արցախյան պատերազմի եւ այսօրվա պատերազմի միջեւ, շատերը կարծում են, որ այս պատերազմը ավելի դժվար է, քան Արցախյան առաջին պատերազմը։ Շատերը տեղյակ չէին ,թե ինչ էր կատարվում 90 ականներին։ Փորձեմ զուգահեռներ տանել պարզեցնելու համար, չնայած այն ժամանակ թռչող սարքեր չկաին ինչպես հիմա, սակայն թշնամին ավելի լավ էր տեսնում մեզ, որովհետեւ բոլոր ջոկատներում ԿԳԲ-ի լրտեսներ էին ներգրավված։ Այն ժամանակ մեր ԿԳԲ-ի գործակալներից շատերը աշխատում էին կամ ադրբեջանի համար կամ էլ ռուսաստանի ու բացի տեղեկատվություններ տրամադրելը հնարավորության դեպքում թիկունքից ոչնչացնում էին փորձառու հրամանատարներին։ 90 ականներին ժողովրդի մի փոքր մասն էին սատարում կամ օգնում ազատամարտիկներին, դա չափազանցություն չէր, մանավանդ այդ ժամանակ ռազմաճակատը մի գծով չէր ինչպես հիմա, որովհետեւ թշնամին ամենուր էր՝ ճակատում, թիկունքում ու մեր մեջ։ Բացի այդ էլ կամավորագրված տղաներից շատերը հասակը առած մարդիկ էին առանց մարտական փորձի ու մարտական գիտելիքների, երիտասարդները համեմատ քիչ էին, սակայն ոգեւորությունը ավելանում էր օր օրի։ Արցախյան պատերազմի ժամանակ ազերիները ունեին գրադ կայանքներ, հրետանի, ինքնաձիգներ ու անգամ զրահապատ մեքենաներ ու տանկեր, մեր ձեռքի տակ եղածը որսորդական հրացաններ էր, մի քանի տասնյակ ինքնաձիգներ, որոնք անգամ մարտական չէին ու հակակարկտային « ալազան » տիպի հռթիռներ, որոնք միայն այրելու կամ վախեցնելու համար էին։ Մեր հնարավորությունները շատ սուղ էին չէր գտնվում զինամթերք անգամ հանդերձանք կամ անհրաժեշտ միջոցներ անձրեւին ու ցրտից պաշտպանվելու համար։ Անգամ խրամատներ փորելու հնարավորություններ էլ չկաին։ Կամաց կամաց ադրբեջանցիներից առգրավեցինք իրենց ռազմական տեխնիկան ու զենքը, ձեռք բերեցինք փորձ եւ հմտություն, սակայն միշտ մնացինք անզգոն, ներքին թշնամին թիկունքում ու մեր մեջ գործում էր անխափան։ Չհաշված այն հոգեբանական վիճակները, որին ականատեսն էինք լինում ամեն անգամ ռազմաճակատից՝ Երեւան վերադառնալուց։ Գիշերային ակումբներ, վետերոկներ ու ռեստորաններ, շուկաներում առեւտուրը եռում էր, ոչ մեկ չէր մտածում, որ սահմաններին պատերազմ է, ոչ մեկ չէր մտածում, որ հարյուրավոր փախստականներ կան Բաքվից, Գանձակից, Սումգայիթից ու Շահումյանից։ Ամեն ինչ կարծես փոխվում էր, մեր տղաներից շատերը նույնիսկ մի քանի օր չէին կարողանում մնալ Երեւանում, որովհետեւ զզվում էին այդ տեսարանից ու իրականությունից, նախընտրում էին ռազմաճակատը քան թե քաղաքի սոդոմն ու գոմորը։ Հավատացեք այդ ամենը զզվելի էր, երբ ամեն քայլափոխին դոլար առնող ծախող քրեական տարրերը վխտում էին շուկաների մուտքերի մոտ, չհաշված ձայնագրման կետերի բարձր հայրենասիրական երաժշտությունը, ռաբիզ ու թուրքական կլկլոցը։ Ոչ մեկ չէր մտածում, որ հայրենիքը պատերազմի մեջ է, ոչ մեկ չէր մտածում, որ սահմաններին կատաղի կռիվ է ադրբեջանական հրոսակախմբերի հետ։ Մեր դեմ ոչ միայն հրոսակներն էին, այլ խորհրդային բանակը, ԿԳԲ, մահմեդական երկրներից եկած վարձկանները, ներառյալ մեր իշխանության վերին պաշտոններում բազմած դավաճանները։ Հավատացե՛ք ազատամարտիկները թիրախավորված էին, անցանկալի տարրեր էին երկրի ու իշխանությունների համար։ Չհաշված պաշտպանության նախարարությունում բազմած ԿԳԲ-ի գործակալների ու լրտեսների, որոնք ամեն ինչ անում էին կործանելու իրենց դեմ կանգնած կամավոր ազատամարտիկներին, մանավանդ հրամանատարներին։ Այդ տարիներին շատ օրագրեր ու հուշագրեր ունեմ գրված, սակայն դրանք պետք չեկան ոչ եկող սերնդին, ո՛չ էլ հիմա։ Իսկ ամենավտանգավորը դա ՀՀ իշխանությունների կողմից ստեղծված « Ասֆալտի ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ » ջոկատներն էին, որոնք ստեղծված էին ազատամարտիկի կերպարը, նրա անունը արժեզրկելու համար, բարոյալքելու ու կազմաքանդելու նրանց միասնականությունը, ջնջելու նրանց գաղափարներն ու ձգտումները։ Ու հավատացեք այն ինչ եղավ, կարելի է ասել պսակվեց հաջողությամբ, նրանք հաղթեցին, այդ մասին ես շատ եմ գրել իմ հուշագրերում։ Այդ ասֆալտի ֆիդայինները օգտվում էին պետական հովանավորությունից, այնտեղ ներգրավված էին հիմնականում քրեական տարրեր ու թաղային հեղինակություններ, որոնց համար հայրենիքը դա եկամուտի աղբյուր էր ու ապրելու միջոց։ Բայց զարմանալին այն էր, որ միլիցիայի ու ներքին գործերի ու անգամ ԿԳԲ ի աշխատակիցների կողմից գործում էր նույնպես այդպիսի ջոկատներ, նույն հանդերձանքով նույն ինքնաձիգներով ու ինչպես իրենց քրեական գործընկերները կողոպտում էին ու թալանում, ուտուշ-խմուշից ու զվարճանքներից հետո գիշերային հրաձգություններ Երեւանում։ Այդ ասֆալտի ֆիդայինները հիմնականում Երեւանում էին հացի գործարանների պահակային ծառայությունում, էլեկտրոցանցերում, բանկերում, օդանավակայաններում, Զոդի Ոսկու հանքերում ու ոսկու գործարանում։ Չհաշված, որ նրանք շատ լավ զինված էին ի տարբերություն ճակատում կռվող մարտիկների, նրանք զինամթերքի կարիք չունեին, հանդերձանքի ու մեքենաների, չհաշված երեկոյան ռեստորաններում ու գիշերային ակումբներում վխտում էին իրենց սիրուհիների ու ընկերուհիների հետ միասին։ Ռազմաճակատում գիտեինք բոլորս, որ ապականված միջավայրը մեր տեղը չէր, նախընտրելի էր մաքուր սարերն ու թշնամուն պատժելու հաճույքը։ Բոլորս հիշում էինք Հայրենական պատերազմի լոզունգները « Ամեն ինչ ռազմաճակատի համար», իսկ մեզ մոտ ցավոք այդպես չէր, ամեն մեկը մտածում էր իր կաշվի ու փորի համար, այդ տարիներին էր, որ աղետյալ գոտու համար նախատեսված շինարարական տեխնիկան մետաղի գնով վաճառվեց Իրան, թուրքական անորակ ռադիոակտիվ սննդամթերքը ու ապրանքները մտավ Հայաստան, դա պետական դավաճանություն էր, մինչ ճակատում մեր տղաները կյանքի գնով ազատագրում էին ամեն մի թիզ հողը, ՀՀՇ- ի ոհմակը կոպեկներով սեփականաշնորհում էր գործարանները։ Իսկական ազատամարտիկները մնացել էին թշնամիներով շրջապատված ամեն ուր նրանց ծաղրում էին ու առհամարում, երևի ասֆալտի ֆիդայինների գործոնը աշխատեց նրանց կերպարը դարձնել փալասին հավասար։ Այն որ թալանում էին մեր երկիրը արդեն տեսնում էինք բոլորս, այն որ թիկունքից խփում էին մեր ընկերներին տեսնում էին միայն ազատամարտիկները, այն որ թշնամուն էին ծախվում տարածքներ դա նույնպես տեսանելի էր մեզ, տեսնողներին ոչնչացնում էին, խոսողներին էլ գնդակահարում, բարձրաձայնողներին էլ փտացնում էին ԿԳԲ-ի նկուղներում։ Շատ ավելի դժվար էր տեսնել, լռել ու համակերպվել, երբ տեսնում ես, որ հայրենիքդ գահավիժում է անդունդը։ Արցախյան պատերազմի վերջերին՝ 1994 թվականին արդեն ականատես էինք եղել մեծ դավաճանությունների, Շահումյանի ու Արծվաշենի մասին շատ եմ գրել ժամանակին, սակայն անօգուտ Ձայն բարբառո անապատի․․․ Ազատամարտիկների դիմաց կռվում էին ոչ միայն ադրբեջանցիները այլեւ չեչեններ, աֆղան մոջահեդներ, պակիստանից ու ալժիրից եկած վարձկաններ, թուրքական գորշ գայլերի ջոկատներ, լատիշ դիպուկահարներ, ուկրաինացի օդաչուններ, ռուսներ ու այլազգիներ։ Այդ ամենի դիմաց մի բուռ ազատամարտիկ, թիկունքից ու ներսից բզկտված ու արյունաքամ։ Երբ մենք՝ ազատամարտիկներս խոսում էինք Թուրանի, Պանթուրքիզմի մասին, մեր վրա ծիծաղում էին, ասում էին այս ինչե՞ր եք խոսում, հիմա թուրքը առաջվանը չի․․․ Թուրքը առաջվանն է, ուղակի մեթոդներն են այլ։ Շրջափակում էր, բայց միայն մեր ժողովրդի համար, ոչ թե իշխանավորների համար, նրանք ցրտի ու մթի մեջ պահեցին ժողովրդին, որպեսզի իրենց թալանածը չնկատվի, այդպես Հայաստանում ձեւավորվեց նոր դասակարգ, քրեաօլիգարխիան ու ինչպես կասեր իմաստուններից մեկը Շահագործող դասակարգը, որը պատերազմի անվան տակ թալանում էր ամեն ինչ, անգամ ազատամարտիկների համար սփյուռքից ուղարկած միջոցները։ Անկախության գաղափարը հենց այդպիսի առնետների ձեռքով դարձավ ատելի, թալան, կողոպուտ, սպանություններ ու դավաճանություն։ Կեղծ հայրենասերներ, ծախված մտավորականներ, հանցագործ վերնախավ ու կուսակցական թափթփուկներ։ Արցախյան պատերազմի տարիներին մամուլը լռում էր, որովհետեւ չկաին իրական լրագրողներ, որոնք կլուսաբանեին ճշմարտությունը։ Այդպես էլ ծնվեցին կեղծ հերոսները, որոնք անգամ սահմանի տեղը չեն իմացել։ Պաշտպանության նախարությունում նստել էին մարդիկ, որոնք ավելի էին վնասում, քան թե օգնում ճակատին։ Թիկունքային ծառայությունում նույն կողոպուտն ու թալանն էր։ Այնպես չէր, որ մեզ մոտ՝ կամավորական ջոկատներում ամեն ինչ հարթ էր, մեր մեջ կաին մարդիկ, որոնք ասֆալտի ֆիդայիններից ավելի վնասակար էին, այդպիսի մարդիկ սահման գնալուց առաջ նրանց մոտ սկսում էր փորացավը կամ հարազատների հուղարկավորությունը, դաշտանային գլխացավանքը ու նման բաներ, ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց ընկերների հետ մարտադաշտ չգնան, փոխարենը մնում էին Երեւանում ու ավել պակաս սուտ հերոսություններ պատմելով գովազդում իրենց։ Կար մի կատեգորիա նույնպես, որոնք մի անգամ են եղել ճակատում, այն էլ թիկունքում ու անունը դրել են, որ եղել են Արցախ ու կռվել են ամենաթեժ մարտերի ժամանակ։ Կար նաեւ երրորդ կատեգորիա, որոնք գալիս էին սահման, մի երկու անգամ կրակում էին ազերիների ուղղությամբ առանց տեսնելու նրանց, հետո լուսանկարվում էին կամ տեսանկարահանվում ու վերադառնում էին հաղթանակած, իրենց կռիվը դրանով ավարտվում էր, նրանց ձեռքին կար լուսանկարներ ու տեսանկարահանումներ, դրանցով էին ապացուցում, որ կռվել են։ Նույնիսկ Հրազդանի ձորում էին լուսանկարվում համազգեստով իբր Արցախում են լուսանկարվել։ Իմ ազատամարտիկ ընկերներից ականատես են եղել մի այդպիսի կեղծարարության, տասնամյակներ անց բարձրաստիճան ոստիկաններ ոստիկանապետի հետ գնում են Ջերմուկ, մեքենաներից հանում են համազգեստը, զենքերով կեղծ մարտ բեմադրում, նկարահանում, ուտում խմում եւ հեռանում։ Հետո այդ օպերատորը խոստովանում է, որ ֆիլմի վրա նշել են 1992 թվական, ահա կեղծված փաստագրություն։ Մի ժամանակ Պաշտպանության նախարության կողմից տրվում էին Արցախյան պատերազմի վետերանի վկայական, այդ վկայականը տրվում էր մարդկանց, որոնք վեց ամսից ավելի եղել են սահմանագծում, հետո շատ չանցած այդ չափորոշիչները հանեցին ու սկսեցին վկայականներ ու կեղծ տեղեկանքներ վաճառել մարդկանց, որոնք առհասարակ կապ չեն ունեցել ազատամարտի հետ, որոնք կապ չեն ունեցել ոչ Արցախի, ոչ էլ պատերազմի հետ։ Այդպիսով ուռճացվեցին թվերը, կեղծվեցին փաստերը ու ամեն ինչ դարձավ այն ինչ տեսնում ենք։ Խեղճ ու անճար ազատամարտիկներ, միլիոնատեր գեներալներ ու առաքելացված քաղաքական գործիչներ։ Մինչ Արցախում պատերազմ էր տղաները արյուն էին տալիս ապահովվելու երկրի անվտանգությունը, Հայաստանում ձեւավորվում էր ԲՈՒՐԺՈՒԱ-ՖԵՈԴԱԼԱԿԱՆ դասակարգը՝ Լֆիկներ, Դոդի Գագոներ եւ ավելին։ Այն որ Հայաստանում ու Արցախում վխտում էին օտարերկրյա էմիսարներ, որոնք կրկին ազատամարտիկների գլխին պակաս փորձանքներ չէին բերում։ Ազատամարտիկները թիրախավորվում էին ոչ միայն ադրբեջանցիների ու ԿԳԲ-ի կողմից, այլեւ մեր իշխանությունների ու նրանց հարող արբանյակների կողմից, պետական մանր ու մեծ իշխանավորների կողմից՝ վետերոկների տերերի ու բենզին ծախողների, չարչիների ու քրեականների, կեղծ հայրենասերների կողմից, որոնք ամեն կեղծիք տարածում էին, թե իբր իրենք ազատամարտիկների համար զենք ու հանդերձանք են բերել, դեղեր ու այլ տիպի անհրաժեշտ պարագաններ, պետք է խոստովանեմ, որ պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չտեսանք այդ զենքն ու օգնությունը, չհաշված դաշնակներին, որոնք միայն իրենց ջոկատներին էին ապահովվում։ Այն լուրերը, թե հայ քրեական հեղինակությունները Արցախյան պատերազմի ժամանակ ինքնաթիռներով զենքեր են բերել, դա նույնպես հեքիաթ է, այն որ Արցախյան պատերազմը պատճառ դարձավ, որ ինչքան անորակ ու անպիտան դասալիք կար դառնար հերոսական կերպար, ոչ մեկին հետաքրքիր չէր հետաքրքրվել կամ լուսաբանել։ Մի քանի տարի առաջ էր, իմ հարազատներից մեկին, որը ուսանող էր լրագրություն էր ուսանում, ներկա պահին Փաշինյանի կառավարության կազմում է աշխատում։ Ես սոցցանցով գրել էի նրան, որպեսզի համացանցում կարդա իմ Արցախյան պատերազմի հուշագրերի մասին։ Նա պատասխանեց, որ պատերազմը մոռացված թեմա է, եւ ոչ մեկին հետաքրքիր չէ։ Շատ զարմացա, որ հայ երիտասարդը, այն էլ լրագրող ընդունակ է այդպիսի անգրագետ ու անիմաստ պատասխան գրելու։ Չնայած մի քանի տարի անց, Երեւանում՝ Պաշտպանության նախարարությունում պատահական հանդիպեցի նրան։ Պարզվում էր, որ նրան զորակոչել են բանակ, եւ նա որպես լրագրող պետք է ծառայեր « Զինվոր » թերթի խմբագրությունում։ Առիթը բաց չթողեցի, իր ներկայությամբ ՊՆ ի բարձրաստիճան իմ մարտական ընկերոջ մոտ պատմեցի իր գրառման մասին, նա ամոթից գետինն էր մտնում՝ հասկանալով, որ սխալվել էր, անգամ գնդապետի ապշահար դեմքին չկարողացավ նայել, լուռ հեռացավ։ Ցավալին միայն այն չէր, որ նա այդպես էր մտածում, ցավալին այն էր, որ շատերն էին նրա պես մտածում քանի դեռ Ապրիլյան քառօրյա պատերազմը չսկսեց։ Հավատացե՛ք, Արցախյան պատերազմի ազատամարտիկները մինչեւ հիմա թիրախավորված են, քանի որ շատերին ձեռնտու չէ նրանց ներկայությունը, անգամ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո, նրանց հետապնդել են հալածել են ու սպանել։ Այն, որ նրանք լռությամբ համառությամբ տարել են այդ ծանր խաչը դրա մասին գիտեն շատերը, բայց բարձրաձայնում են ընդամենը մի քանիսը։ Իմ մարտական ընկերները լավ գիտեն, թե այս խոսքերը որտեղից են ծնվել, ու ինչու են հնչում հիմա։ Այնպես չէ, որ ասվում է սրա մասին , սրա մասին ասվել է, ասվում է ու ասվելու է։ Սական չեն լսել, չեն լսելու ու դեռ հարց է սերունդները հաշվի կառնե՞ն թե ոչ։ Արդյո՞ք չեն կրկնի Արցախյան պատերազմի սխալները։ Ազատամարտիկի համար ամենաողբերգականը եղավ Բիշքեկի զինադադարի ստորագրումը, երբ ընդամենը մի քանի ժամ էր հարկավոր, որպեսզի Ադրբեջանը ստորագրի կապիտուլացիան, դրա մասին անգամ Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանցն էր խոսում։ Երբ մեր տանկային գումարտակը ադրբեջանական Նավթալան քաղաքից ընդամենը ուղիղ գծով 15 կիլոմետր հեռավորության վրա էր կանգնած, բավական էր մեկ արկ ու ամբողջ քաղաքը բենզինի վառվող տակառի պես կպայթեր։ Սակայն մեր դավաճանները գնացին այդ քայլին, մեր չավարտված պատերազմը ժառանգեցին մի քանի սերունդ, ու զոհեր ու ավերվածություններ։ Փոխարենը ավարտելու պատերազմը, այն ավելի թեժացրեցին եկող սերնդի համար։ Իսկ հաղթանակի դասերից պետք է դասեր քաղենք, չկրկնենք Արցախյան պատերազմի սխալները։ Հանրապետության երեք նախագահները իրենց հանցախմբերով մեր թշնամու ջրաղացին միշտ ջուր են լցրել ու լցնում, անկախ պատերազմ է թե ժամանակավոր զինադադար, դրանք պետք է բանտերում լինեն, այլապես hաղթանակը արժեք չի ունենա, արժեքը կլինեն զոհված տղաների արյունը։

Վարդան Հովհաննիսյան 03․10․2020

mar

06

oct

2020

Ցռան մոզին ողջ նախիրի անունն է գցում

Ճիշտ են աում, որ « Ցռան մոզին ողջ նախիրի անունն է գցում »։ Կոպիտ համեմատություն է բայց տեղին։ Գեներալ Գագիկ Մելքոնյանը ու աբարանցի Ռազմիկ Պետրոսյանը եղել են Հայաստանի Հանրապետության « Հատուկ գնդից » այն որ երկուսն էլ իրենցից ոչինչ չեն ներկայացնում դա դեռ հայտնի էր 90-ականներից, սակայն այդ մասին չգիտես ինչու լռում են գնդի տղաները, բայց ես հասկանում եմ նրանց, որովհետեւ այսքան տարիներ նրանց իսկապես դրել են « նախիրի » տեղ ու ամեն ինչ արել են արժեզրկելու ու նվաստացնելու համար, բայց այսքանից հետո գոնե հիմա իմ գրելուց հետո համարձակություն ունենան ասելու ճշմարտությունը։ Երեւում է այս անգամ էլ ես պետք է « Հատուկ գնդի» տղաների անունից պետք է խոսեմ։ Ինքս եղել եմ « Հատուկ գնդի» առաջին առաջամարտիկներից մեկը, եղել եմ այդ գնդի աչքերը ու ականջները, շատերը երբ չէին տեսնում ու լսում, ես էի տեսնում ու լսում։ Վատ ժամանակներ էին 90-ականները, քանի որ մեկ անուշադիր խոսքից կարող էր տուժել ոչ միայն խոսացողը, այլեւ իր ընտանիքի անդամները։ Բայց ի տարբերություն « Հատուկ գնդի» մյուս կամավորականների ինձ համար արժանապատվությունը, զինվորի պատիվը ու հայրենիքի սերը ավելի կարեւոր է եղել, քան հրամանատարներին քծնելու գայթակղությունը։ Այն որ Գագիկ Մելքոնյանը ու Ռազմիկ Պետրոսյանը եղել են անգրագետ ու անտառաճանաչ ինչպես կասեր ժամանակակիցներից մեկը դա փաստ է։ Պետրոսյան Ռազմիկի կեղծ դիպլոմի լեգենդը, ողջ համացանցում է, տարածված, իսկ փորձեք նրան հարցնել հայերենի ուղղագրությունից որեւէ բան, կամ մի հասարակ թելադրություն գրել կամ գոնե իր ինքնակենսագրականը, վստահ եմ, որ իր ազգանունը գրելուց սխալներով կգրի, անգամ նրա ձեռագրից պարզ կլինի նրա ընդունակությունների մակարդակը, իսկ դիպլոմից չեմ խոսում։ Ինչ որ ասում եմ Ռազմիկին, վերաբերվում է նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանին։ « Հատուկ գնդի » տղաներին՝ վետերաններին միշտ հանդիպել եմ հայրենիք գալուց։ Իմ մարտական ընկերներից շատերը, եթե ոչ 99 տոկոստ սոսկալի վատ պայմաններում են բնակվում, սոցիալական ու առողջական խնդիրները, բնակարանային, աշխատանքի, նրանց զավակների ուսման, նրանց անտարբերության մատնել են այսքան տարիներ, իսկ տարվա մեջ նրանց երկու անգամ կանչում են մայիսյան տոնակատարությունների ժամանակ, նվաստացնում ու ծաղրում, կանաչի, բողկ ու օղի հրամցնում, հետո խոստումներ տալիս ու ճանապարհում տները, եթե իհարկե տուն ունեն, շատերը անգամ տանիք չունեն գլխներին, ամոթ չլինի ասել ուղղակի « Բոմժի » կարգավիճակում քաշ են տալիս իրենց գոյությունը, հաշմանդամ տղաների մասին ավելորդ է խոսել։ Այդ տղաները ոչ պատերազմի ժամանակ գնահատվեցի, ոչ էլ պատերազմից հետո, միայն արհամարված գործիք դարձան Գագիկ Մելքոնյանի ու Ռազմիկ Պետրոսյանի նմանների ձեռքին։ Ժամանակին ես ազատամարտիկների մասին բարձրաձայնեցի, բայց լսողն ո՞վ էր․․․ Արցախյան պատերազմի ժամանակ ու հետո անգամ Աբարանի ջոկատի հրամանատար՝ լուսահոգի Նահապետ Տոնոյանի (Ֆեդյայի հերոսության մասին ոչ մեկ չհիշեց, որովհետեւ Ռազմիկի պես թափթփուկները ամեն ինչ արեցին, որ խամրի հերոսական մարդու կերպարը ու պատմությունը։ Աբարանի հրամանատար Նահապետ Տոնոյանը՝ Ֆեդյան 1992-ին Լաչինի մարտերի ժամանակ մնաց խրամատում, իր ջոկատի տղաներին հրամայեց հեռանալ, իսկ ինքը միայնակ կռվեց մինչեւ վերջին փամփուշտը, իսկ վերջում ձեռքի նռնակով պայթեցրեց իրեն ու խրամատ մտած թշնամու զինվորներին։ Այդ մասին ոչ գրեցին պատմության գրքերում, ոչ էլ հիշեցին։ Փոխարենը վախկոտ Ռազմիկին դարձրեցին լեգենդար հրամանատար։ Նույնը Գնդի հրամանատարի՝ գնդապետ Վոլոդիա Կարապետյանի մասին։ Գագիկ Մելքոնյանի շնորհիվ էր, որ « Հատուկ գունդը » դարձավ իր հոր բոստանը, այնտեղ բուծվեցին բանակ թալանողները ու հրեշավոր գեներալները, գեներալներ՝ Նորայր Յոլչյանը, Ֆելիքս Գզողյանը, Աշոտ Պետրոսյանը եւ շատերը։ Այն որ պատերազմի տարիներին ու դրան նախորդող տարիներին Հատուկ գնդի տղաները մնացին խաբված պետության ու իշխանավորների կողմից դա փաստ է։ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի մտերիմները ստացան ոչ միայն պաշտոններ ու սեփականացված գործարաններ ու հանգստյան տներ, այլեւ ստացան գեներալի կոչումներ, պատգամավորական մանդատներ, անձեռնամխելիություն ու անսահմանափակ հնարավորություններ։ Ինչքանով տեղյակ եմ Ռազմիկ Պետրոսյանը բավականին հարուստ մարդ է, ունի մի քանի բենզալցակայաններ, բիզնեսներ ու անսահմանափակ հնարավորություններ։ Կրկնակի կամ գուցե քառապատիկ անգամ գերազանցող հարստություն ունի Գագիկ Մելքոնյանը, որը երկար տարիներ ՊՆ թիկունքի ծառայության պետն էր։ Ժամանակին շատ եմ գրել հայկական բանակի ու գեներալների մասին, նրանց թալանածի ու ունեցվածքի մասին, այն ժամանակ սվիներով էին դիմավորում իմ գրած ցանկացած քննադատություն, հիմա էլ վստահ եմ նույնն է լինելու։ Այն որ Գագիկ Մելքոնյանի ու Ռազմիկ Պետրոսյանի մասնակցությունը Արցախյան պատերազմին չի նշանակում թե նրանք պետք է օգտվեն երկիրը թալանելու մենաշնորհից ու ցեխ շպրտեն իրենց ճակատին ասող ճշմարտախոսին։ Այդ մարդկանց տված օգուտը Արցախյան պատերազմում եղել է այնքան չնչին, որ անգամ տհաճ է խոսել, նրանց տված վնասների մասին մի օր կխոսեն հենց իրենց ծառայակից ընկերները։ « Հատուկ գնդի» տղաներին օգտագործելով Գագիկ Մելքոնյանը ու Ռազմիկ Պետրոսյանը իրենց հռչակեցին հերոս, իրականում երկուսն էլ եղել են ոչնչություն, անգրագետ ու հանցագործ։ Արդեն իսկապես ամաչում եմ, որ ինքս էլ եղել եմ դրանց զինակիցը, չնայած նրանք ի՞նչ զինակից, նրանք անգամ խրամատ չեն մտել, մտնելուց էլ միայն դիտորդ են եղել։ Կգա ժամանակ կնամոզվեք, չնայած հմա երեք տասնամյակ անց բացահայտվեց նրանց ով լինելը, մնում է գնդի տղաները համարձակություն ունենան ու ստորագրեն իմ ասածների տակ։ Այլապես ստացվում է « նախիրի » արտահայտությունը ճիշտ էր։ Այսքանը բավարարվենք քչով, այլապես ասելու շատ բան կա։ Նաեւ կցանկանաի ավելացնել, որ ՊՆ 5-րդ կամավորական բրիգադայում էլ էր նույնը կատարվել, հրամանատարները թալանում էին իսկ կամավորականները սովահար ու ողբալի վիճակում իրենց գոյությունը քաշ տալիս։ Փաստերը անգամ տեսագրել եմ ժամանակին։

15․01․2022 Վարդան Հովհաննիսյան « Հատուկ գնդի » հետախույզ։

mar

06

oct

2020

ԱՀԱԶԱՆԳ ԹԵ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Բարեւ տղերք... Մտածեցի ու որոշեցի նորից գրել, երեւի վերջին անգամ... Վերջին, որովհետեւ անիմաստ է գրել, առանց հասցեատիրոջ, գրել ոչ մեկի համար: Երեւի կարդալուց հետո կհասկանաք, որ սխալ եք ապրել, ու շարունակում եք սխալ ապրել: Տղերք, կան բաներ, որ ոչ ոք չի կարող ասել, սակայն ես կարող եմ ասել, որովհետեւ անքուն գիշերներ եմ անցկացրել խոնավ ու թաց խրամատներում, ձեզ հետ կիսել եմ սոված ու դժվար օրերը...

Ձեր մեջի կրտսերը ես էի, սակայն երեւի ավելի շատ ձեզանից իմացողը, որովհետեւ ի տարբերություն ձեզ, իմ բնազդը չէր խաբում, ի տարբերություն ձեզ ես գիտեի, թե որից հետո, որը պետք է գա կամ լինեի... Բայց դուք սխալվեցիք տղերք, քանի որ ինչի որ հասանք, միգուցե ձեր մեղքով... Դեռեւս այն ժամանակ 90- ականների սկզբին հազար անգամ ասում էի, որ սխալ է մեր բռնած ճանապարհը, սակայն ինձ` ձեր կրտսեր ընկերոջը համարում էիք տաքարյուն եւ խենթ պատանի, Ինչու՞մն էր իմ խենթությունը եւ տաքարյունությունը, երբ ձեզ առաջարկում էի կանխել եկող վտանգը, որը աղետալի է լինելու երկրի ու ժողովրդի համար: Իմ առաջարկած ճանապարհը չկարողացաք դարձնել սկզբունք, քանի որ չէիք գիտակցում, որ դա իմ սկզբունքը չէր, այլ մեր Ազգային Գաղափարախոսության: Չգիտակցեցիք եւ միջոցներ էլ ձեռք չառաք, որդեգրել ճշմարիտ քաղաքականությունը: Ձեզ քանի՜, քանի՜ անգամ համոզում էի եւ բացատրում, որ սխալ ենք թույլ տալիս, եւ սխալը սխալի վրա կուտակվեց եւ դարձավ սխալների հեղեղ, որի միջից դժվար է դուրս գալ: Միասին անցանք բոլոր ճանապարհներով, բոլոր մարտերում էլ նայեցինք մահվան ու կյանքի աչքերին, սակայն դեռ կրտսեր ընկերոջ առաջարկած ճանապարհը մնաց այդպես էլ անհասցեատեր...

Դեռ այն ժամանակ, Օպերայի նստացույցերում երդվեցինք, որ հավատարիմ կլինենք մեր ուխտին, հավատարիմ պիտի լինենք պայքարին, երդվեցինք, որ պիտի հաղթենք, սակայն պարտվեցիք... Ինչու՞ պարտվեցիք, եւ ոչ թե պարտվեցինք... Որովհետեւ դուք պարտվեցիք, միայն ոչ ես... Ես մնացի առաջվա պարզ ու հաղթական ու ձեր ասած խենթ ու տաքարյունը, ( բայց ոչ պատանին, Իսկ դուք պարտվեցիք տղերք, ջախջախվեցիք ու միայն ձեր գործած սխալի համար:

Տղերք, գիտեք, որ ձեր կառուցած երկիրը սխալ էր, ինչու՞ ձեր, որովհետեւ ես այսպիսի երկիր չէի ուզում, բազմիցս անգամ ձեզ առաջարկել եմ, որպեսզի մաքրենք մեր միջի աղբը, որպեսզի կարողանանք կառուցել ամուր պետություն, բայց դուք չլսեցիք... Չլսեցիք, որովհետեւ մեր կողքին ծպտված « ընկերն » է, որը մեջներիցս ավելի բարձր ձայնով պիտի երգեր`

Ելնենք սարերը, սարերը Սասնա,

Ելնենք, որ Հայոց զորքը զորանա,

Չէ տղերք, նա չէր ուզում, որ մեր զորքը զորանա, նա ուզում էր որպեսզի իրեն մարդատեղ դնենք, նա ուզում էր, որ մեր մեջ ծպտված իր գործերը առաջ տաներ: Սրա-նրա ետեւից բամբասելով ու ընկերոջ տակը քանդելով իր մաշկի մասին էր մտածում: Տղերք, մեր սխալը հենց այստեղ էր, որ կարողանաինք զանազանել կեղծավորին ու դավաճանին: Պիտի հասկանաինք, որ յուրայինի անվան տակ հազար մորթապաշտ տականք կար մեր կողքին... Գիտեք տղերք, թե երբ իմացա, որ սխալ է ամեն ինչ... Այն ժամանակ դեռ 88- ի վերջերին, երբ աչքովս տեսա, թե աղետյալ գոտու համար նախատեսված օգնությունը ինչպես է թալանվում: Այն ժամանակ, երբ աշխարհի ամենահեռավոր երկրի բնակիչը ողբում էր ու կարեկցում էր մեր ցավը, մեր տականքը թալանում էր, թալանում էր դաժանորեն, անխղճաբար... Գողանալով այն ծածկոցները, որոնք պետք է տաքացներին աղետյալ մանուկներին, թալանում էին սննդամթերքը ու դեղորայքը, որոնց կարիքը կար, բայց թալանեցին ամենը ու ամենքը: Թալանեց ոստիկանը, թալանեց կոմունիստն ու կոմսոմոլը, ՀՀՇ-ականն ու դաշնակը... Թալանեցին ազգադավ տականքները... Ու այնժամ հասկացա, որ ամեն ինչ սխալ է: Սխալ ենք կառուցում այն հիմքը, որը պիտի կոչվեր պետականություն: Քանի որ մինչեւ պետություն կառուցելը, պետք է հրապարակներում, օրը ցերեկով գնդակահարեինք այն թալանչիներին, որոնք անկուշտի պես կողոպտում էին աղետյալներին... Պետք է գնդակահարվեին անկախ պաշտոնից ու տարիքից, լիներ դա պահեստապետ, թե նախարար, որպեսզի մնացածին դաս լիներ, որ աղետի պահին պետք է միասնական լինենք, որ թալանչին ու գողը տեղ չունի մեր հասարակությունում: Գիտեք մենք չարեցինք դա եւ հենց այստեղից էլ դրվեց ԱԼԱՆ-ԹԱԼԱՆԻ սկիզբը, քանի որ անկուշտները շարունակեցին իրենց հաղթարշավը: Հետագայում էլ ծախեցին Խորհրդային Հայաստանի շարժական եւ անշարժ գույքն ու ողջ հարստությունը: Այս անգամ նրանք թալանեցին մեր կողքին, մեր անունից, մենք լռեցինք... Սակայն պիտի հասկանաինք, որ երկրի շահը այլ բան էր պահանջում... Դուք լռեցիք, իմանալով, թե ով ով է... Թիկունքից մեզ ոչնչացնում էին, դուք լռեցիք, որովհետեւ չէիք հավատում լսածներին, չէիք հավատում անգամ տեսածը... Տղերք, ինչ ուզում եք ասեք... Դուք սխալ սարքեցիք այս պետությունը...

Ես չէ, դու՛ք, քանի որ ես չեմ ցանկացել, որպեսզի ոտնատակ տան իմ դրացուն և հարեւանին, անպատվեն ու կողոպտեն անճարին... Եվ երբ հասկացա, որ իմ տեղը այդ երկրում չէ հեռացա, քանի որ ուշ էր որեւէ բան փոխել... Հասկացա, որ իմ միտքը այդ երկրի համար չէ, հասկացա, որ ավելի լավ է լինել հայրենիքից հեռու, ազատ -անկախ, քան թե հայրենիքում` անբարոյականության ճիրանների մեջ: Անբարոյականություն... Դա եղավ ձեր լռության պատասխանը... Դուք լռեցիք, երբ պետք էր խոսեիք, դուք մնացիք անշարժ, երբ պիտի գործեիք... Հիմա տղերք, ու՞մ եք մեղադրում... Մեր եղբայրներից շատերը հանգչում են Եռաբլուրում, սակայն գիտեմ, որ տեսնում են իրենց ընտանիքների ողբալի վիճակը: Նրանք չկարողացան ոչինչ անել, բայց մենք կարող էինք անել, որպեսզի մեր զոհված ընկերոջ զավակները լքված չզգան... Կարող էինք, բայց չարեցինք, չարեցինք, որովհետեւ սխալ էինք կառուցում, որովհետեւ մեր մեջ ծվարած դուշմանը, մեր մեջ դավեր էր հյուսում, որովհետեւ նրանք գիտեին, որ մեր հզորությունը մեր միության մեջ է: Նրանք խախտեցին մեր միությունը, որակավորումներ տալով, բամբասելով, ոմանց էլ ոչնչացնելով... Մեր միջից մաքրեցին առաջնորդ տղերքին ու հրամանատարներին, որպեսզի լինենք թեւերը կտրած արծվի պես... Արծիվն առանց թեւերի արծիվ չէ, այլ հավ, երեւի հավից էլ սոսկալի, քանզի միայն մնում է վիզը քաշել ու վերջ: Գիտե՛ք տղերք, ստի եւ կեղծիքի վրա բարոյական, ուժեղ պետություն չես կարող կառուցել, երբ անբարոյական ,,միլիցեն,, դառնում է բարոյական ոստիկան, դա արդեն պարզ էր, որ աղետը մոտալուտ է... Ինչպես կարելի է մարդուն փոխել... Համազգեստ ու անուն փոխելով տականքը չի փոխվում, ինչպես ասում են ,, ոստիկան չեն դառնում, ոստիկան ծնվում են...,, Ինչու հիշեցի նրանց կհարցնեք երեւի, Որովհետեւ այն ժամանակ, երբ տականք ոստիկան կոչեցյալին, բերեցին ու դրեցին ձեզ հրամանատար ու ղեկավար, արդեն պարզ էր, որ ինչ է լիելու... Նրանք ողջ կյանքը թալանել են, հիմա ինչպես կլինի, Անկախ Հայաստանի բանակի շարքերը մտնելով դարձավ բարոյական իր գիտելիքներով պիտանի սպա... Նույն ձեւով քրեական տականքները սողոսկեցին ու տեղավորվեցին տաքուկ տեղերում, որ յուղոտ պատառը իրենք լափեն: Ու մեր բանակի անկյունաքարը դարձան ՄԼԻՑԵՔՆ ու ՔՐԵԱԿԱՆՆԵՐԸ... Տղերք, մեր մեջքին խփելով նրանք պիտի կայանաին, պիտի ձեւավորեին իրենց գեներալական էլիտան:

Տղերք, մեր միջի տղաներից որը՞ դարձավ գեներալ, չկա, չէր կարող լինել, քանզի քաղաքական այրերը հենց իրենք էին նրանց կնքահայրերը, մեր թիկունքի ետեւում գործում էին պետության անունից, մեր մեջքի ետեւ խոսում էին ժողովրդի անունից... Մինչդեռ դուք գիտեիք, որ պետությունն ու ժողովուրդը դուք եք եւ ձեր ընտանիքները:

Տղերք, ես հեռացա դեռ այն ժամանակ` քսան տարի առաջ, եւ հասկացա, որ ճիշտ եմ արել, որովհետեւ իմ էությամբ ես մնացի նույնը, իսկ դուք փոխվեցիք, քանզի նախընտրեցիք լռել, տանելով ստորություններն, որոնք նախապատրաստել էին ձեր առաջնորդները: Ստորություն ու հալածանք, միայն դա տեսաք, ոչ մեծարու՛մ, ոչ էլ արժանապատի՛վ ծերություն: Ու դուք գիտեք, թե ով էր այդ ամենի մեղավորը, գիտեիք, բայց լռում էիք... Լռում էիք վախենալով, լռում էիք չուզենալով առանձնանալ մեծամասնությունից, Բայց դուք մեղավոր էիք, քանի որ մեծամասնությունը անտեղյակ էր, իսկ դուք ականատեսն էիք ու վկան: Ձեր լռությունը ծնեց հանցագործ իշխանություն ու սերունդ, ու դուք ծառայում էիք նրանց, դուք ծառայում էիք նրանց, ոչ թե ժողովրդին կամ պետությանը, նրանք են ձեզ այսօր ղեկավարում, նրանք են հրամաններ տալիս: Միեւնույն է տղերք, սխալվեցինք, ձեր գործած սխալը հնարավոր չէ շտկել, քանի դուք չեք հասկացել, որ սխալը ուղղելուց առաջ, պետք է ասել դրա մասին, պետք է գտնել այն բացիլը, որը տարածվելով մեր մեջ ձեւավորվեց ու դարձավ աղետի պատճառ: Ո՞վ էր... Ինչու՞.. եւ Ե՞րբ... Քանի այս երեք հարցերը շրջանցում ենք, մեզ մոտ ոչինչ չի կարող փոխվել: Ավելի ճիշտ ձեզ մոտ, քանի որ ես հեռու եմ այդ անբարոյականությունից, սակայն, միեւնույն է այդ վարակը ամենուր է, Եվրոպայում, Ամերիկայում, թե Ռուսաստանում... Հայի տեսակն է... Մենք չկարողացանք կառուցել մի պետություն, որտեղ բարոյականությունը կլինի երկրի անկյունաքարը: Այսինքն չչաչրախոսել ու չբամբասել, քիթը չխոթել ուրիշի գործերի մեջ, ապրել ձեր համար, չվնասելով շրջապատին: Այն ժամանակ ամեն ինչ կդասավորվի:

Տղերք, ձեզանից շատերը ծախվեցին, ծախվեցին բառիս բուն իմաստով, դավաճանելով ինքներդ ձեզ, ծախվեցիք կուսակցություններին, ծախվեցիք Լեւոնին ու Վազգենին, շատերն էլ ծախվեցին ուսադիրներին, պաշտոններին ու ժամանակին... Լռեցիք, երբ ծախեցին Շահույանն ու Արծվաշենը, շարունակում եք նույն անտարբերությամբ լռել նույնիսկ քսան տարի անց: Լռեցիք, երբ Հայրենական պատերազմը վերածվեց ԹԱԼԱՆՉԻԱԿԱՆ պատերազմի, երբ գեներալները ու զորավարներդ կողոպտում էին ինչ տեսնում էին, իրենց զինվորների արյան շնորհիվ հարտացան: Իսկ դուք լռում էիք ու լռում... Գիտեմ, դժվար է լսել մարտական ընկերոջից այս մեղադրական խոսքերը, բայց պետք է ասել, որպեսզի հասկանանք իրար, ովքեր ընդունում են ճշմարտությունը ինձ կհասկանան, վստահ եմ Եռաբլուրում հանգչող իմ ընկերները կհասկանան: Ես հեռացա հայրենիքից, որովհետեւ չգտա իմ տեղը գորշ շրջապատում, ինձ նման հարյուրավոր ազնիվ տղաներ հեռացան ցավը սրտում, վիրավորված, բայց երբեք չդավաճանեցին գաղափարին ու հայրենիքին: Ինչպես ասում են « Մի ծաղկով գարուն չի գալիս » Այո այդ մեկ ծաղիկը իմ պես տղաների ազնիվ գաղափարներն էր, որը մենք պահել ու փայփայել ենք, թույլ չենք տվել, որ տականքները տրորեն մեր ազնիվ գաղափարնեը: Եվ սխալը այն էր, որ շատերը մոռացան այն երդումը, լռեցին տասնամյակներով ու այդ լռությունը հանցանք էր, քանզի ձեր լռության ներքո հերոսացվեցին տականքներն ու դավաճանները, քանզի քո լռության ներքո բանակում դրվեց քրեական աշխարհի օրենքները, բանակում սկսվեցին սպանվել զինվորները: Քանզի ձեր լռության տակ գործեցին նրանք, որոնք պետք է գնդակահարված լինեին, որպես վնասակար տարր մարդկությանն ու հայրենիքին: Դուք լռեցիք, սակայն մենք ոչ, չլռեցինք քանի որ հայրենիքից հեռու ղողանջում էինք գալիք աղետի մասին, ղողանջում էինք կեղծված պատմության համար, ղողանջում էին սուտ հերոսների համար... Մենք աղաղակեցինք, սակայն մեզ լսող չեղավ... Ինչպես ստացվեց, որ մենք մոռացանք մեզ, մոռացանք դժվար օրերը, պայքարի տարիները: Մոռացանք, որովհետեւ այդպես էին ուզում մեր թշնամինները, որոնք մեր մեջ էին: Ինչպես ստացվեց, որ Ազատամարտիկներից մնաց միայն մի բուռ գաղափարի մարտիկներ, որովհետեւ նրանք մնացին իրենց գաղափարների հետ, չդավաճանելով իրենք իրենց, իսկ մնացածը ինչ արեցին, լռեցին իմանալով ճշմարտությունը... Կար ժամանակ երբ, հնարավոր էր շտկել սխալները, բայց այդ ժամանակը անցավ, դրանից հետո գալիս է լճացումն ու ճահճացումը... Երեւի կհիշեք, որ երիտասարդ ժամանակ մեզ ուսուցանում էինք պատմություն, որտեղ ճահճանում էր ֆեոդալիզմի ու մոնոպոլիզմի արատավոր երեւույթը: Արատավոր երեւույթ, որի մասին խոսել ու գրվել է բազմաթիվ գրքեր... Նարեկացուց սկսած վերջացրած Տեյրանով ու Չարենցով: Եվ ինչի՞ հասանք մեր անկախությունով, չարաղետ դասակարգային անդունդը բաժանեց մեզ բանակների, այդ բանակները չունեն ոչ մի գաղափարախոսություն քանի որ սոված դասակարգը պետք է հացի մասին մտածի, իսկ լափող դասակարգն էլ` լափելու: Այսքանից հետո, որտեղ է պետության ու ազգի իմաստը, երբ Մաճկալանց Դավիթներին պիտի բանակում սպանեն, իսկ Միկիտան Սաքոները ու Զիմզիմովները նրանց արյան հաշվին պիտի հարստանան: Հայրենիքը մեզ համար է հայրենիք, իսկ նրանց համար մի քսակ` եկամուտի աղբյուր: Ուրեմն ասացեք, որտեղի՞ց է սկսում հայրենասիրությունը: Դուք տղերք, կռվեցիք հայրենիքի համար, իսկ հիմա որտեղ է այդ հայրենիքը, նրանց գրպանու՞մ, թե՞ քո տանջահար հոգում: Հայրենասիրությունը դա սրբություն է, բայց դուք թույլ տվեցիք, որ կեղտոտ ոտքերով տրորեն ձեր սրբությունը, ձեր ազնվությունն ու համբերությունը: Ուրեմն էլ ում էր պետք այս անկախությունը, երբ պիտի տառապեն ձեր զավակները, նզովվեն ձեր կառուցած պետությունը:

Չգիտեմ կմեղադրեք, թե ոչ, սակայն ես ասացի, որովհետեւ բացի ինձանից ոչ մեկ իրավունք չուներ ասելու ձեզ այս ամենը... ես միշտ ՅՈՒՐԱՅԻՆ եմ, անկախ նրանից թե ձեր կողքին, եմ թե հեռվում... Ես միշտ ձեր ընկերն եմ, անկախ նրանից, թե դուք այն ուզում եք, թե ոչ... Ես միշտ մնալու եմ այն զինվորը, այն ոգով երիտասարդ տղան, որը իր հայրենակցի ցավով է ապրել, ապրում է ու կապրի: Կգա ժամանակ երբ կհասկանաք եւ կգնահատեք այս խոսքերիս իմաստը: Փորձեք չվատնել անիմաստ խոսքեր, չարժեզրկեք ազատամարտիկի խոսքը, քանզի նրա խոսքը ժայռի պես հաստատուն պետք է լինի... Կեղծիքով հնարավոր չէ ընտանիք կառուցել, ուր մնաց պետություն, այնպես որ գիտեք ինչից սկսել... Մենք գիտեինք, թե ովքեր մեզ ստորացրին ու խոշտանգեցին, որ ներքին թշնամու վնասը ավելի աղետալի եղավ քան արտաքին... Այնպես եղավ, որ մեզ հիմա կոչում են ՆԱԽԿԻՆ-ազատամարտիկներ, որովհետեւ այդպես սովորացրին սերնդին, մենք ՆԱԽԿԻՆ ենք. մեր հաղթանակները ՆԱԽԿԻՆ են, ու հարգանքը նույնպես, այնպես որ ավելորդ է ջանքեր գործադրրել, անիմաստ պայքարել, քանզի ՆԱԽԿԻՆՆԵՐՍ անպետք ենք... Որովհետեւ ազատամարտիկիներից շատերը չգիտակցելով կանգնեցին անիմաստ ՊԱՅՔԱՐԻԿ-ների կողքին, խամրեցնելով իրենց անունն ու փառքը, Դուք տղերք, մոռացաք ձեր առաքելությունը, քանզի պետությույնը միայն սահմանագիծը չէ, այլ թիկունքը, քանզի երկիրը միայն հողը չէ, այլ ժողովուրդը: Տղերք, դուք երդվեցիք, որ հայի արյուն չի թափվի, սակայն դուք մոռացաք մեր Արքաների ու Ֆիդայինների ժառանգություն թողած պատվիրանը, որ « ԴԱՎԱՃԱՆԸ ԵՐԲԵՔ ՅՈՒՐԱՅԻՆ ՉԷ » անկախ նրանից թե ինչ ազգություն ու դավանանք ունի, նա պետք է ոչնչանա երկրի երեսից: Իզուր չէ, որ դավաճանների գերդաստանները մեծից-մանուկ սրի էին քաշվում, որովհետեւ արյան գենետիկական այդ հատկությունը փոխանցվելու է նրանց ժառանգներին: Իսկ դուք ի՞նչ արեցիք, նրանց դավաճանությունը որակելով « ՍԽԱԼՄՈՒՆՔ » եւ հենց այդ սխալմունքն էլ դարձավ մեր գլխին փորձանք, այս սխալմունքն էր որ մեզ կործանեց, կործանեց անկախությունն ու բարոյականությունը: Եվ հիմա մեղադրել ժամանակին հանցանք կլինի, քանի որ ժամանակը մեզ հնարավորություն տվեց եւ դուք կորցրեցիք պահը, Կորցրեցիք պահը եւ վերջ: Երեւի Աստված եւս կտա մեկ հնարավորություն շտկելու անցյալի սխալը:

13/08/2014 ՎՀ Իսպանիա  

13

dic

2016

ԻՆՉՈՒ՞ ԿԵՂԾԵՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  • Համակարգչային հարցազրույց Արցախյան պատերազմի հրոս Սամվել Բեկթաշյանի հետ: Արցախյան պատերազմի առեղծվածները շատ են, ուստի հարցազրույցում կգտնեք մի շարք հետաքրքիր բացահայտումներ: Հարցազրույցում քննարկվում է Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանին վերաբերվող մի շարք գաղտնիքներ, որոնցից մեկը Պետական դավաճանությունն էր Հայաստանի բարձրագույն իշխանավորների կողմից: Հայաստանի իշխանությունները շուրջ քսանհինգ տարի փորձել են հասարակությունից թաքցնել ճշմարտությունը: Որի առանցքում ընկած են այդպես կոչված ,, Ազգային հերոսները ,, որոնց մութ եւ սեւ էջերը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․

mié

01

abr

2015

ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԱԾ ԿՌՎՈՒՄ ՀԵՐՈՍԸ ԸՆԿԱՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԱՐՏՈՒՄ

ԹՈՂ   ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԴ

Եվ քսանամյա քո նոր պատմության,

Անկախ բայց կախված անդունդի եզրին,

Տառապանքների մի բազում շարան,

Կուլ գնացող այս դարաշրջանին:

Պիղծ ու կեղտարյուն ելան ընդերքից,

Ենիչերների վիժվածքը թորված,

Ու գամին   սյունին   անարգանքի,

Հիսուսի   նման   խաչեցին   անձայն:

Եվ   գործած   մեղքը   պատիժ   մեզ   դարձավ,

Աղետ,   տառապանք,  սով   ու   դառնություն,

Պատերազմն   հաղթած,   բայց   պարտված   կռվում.

Հերոսը   ընկավ,     սակայն   ոչ   մարտում:

Եվ   համբուրեցիր   աջը   դահիճիդ,   

ՈՒ   աստվածացրիր   հերոսի   դափնով,

Սակայն   սխալը   անցած   դարերի,

Չդարձավ   քեզ   երբեք   առաջնորդ:

Ու   խրատները   քո   մեծությունների,

Տալով   ոտատակ՝   առաջ    գնացիր,

Պիղծ   « Առաքյալներիդ »   հնազանդ,  հլու,

Ստրուկին    վայել    ապրում    ես   այսօր:

Ո՞րն    է   քո   մեղքը,   կհարցնես   գուցե,  

Լավ   իմանալով    պատասխանը   ճիշտ,

Սակայն   վախով    էլ    կապրես    հարատեւ, 

Թե   որ   ստրու՛կ    ես,   ազատ   չես    լինի:

Ազատությունը    պետք   է    վաստակել,

Եվ   ոչ    թե    մուրալ,    լացով    աղերսել,

Բռնակալների    օրենքն    է   այդպես,

Թե   հնազանդ   եղար,    ստրուկ    կդարձնեն:

19/05/2014   ՎՀ © VH 

sáb

15

nov

2014

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Արցախյան շարժումը սկիզբ առավ 1987 թվականին, չնայած միշտ այդ էլ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման հարցը միշտ եղել է անգամ հետ Խորհրդային ժամանակներից: Արցախի բնակչության եւ մտավորականների ջանքերը խորհրդային տարիներին անպտուղ եղավ, ամեն անգամ վիժեցվեց այդ բռնկումները: Սակայն հարցը սրվեց 1987 թվականին, Հյուսիսային Արցախի Չարդախլու գյուղի բնակիչների կողմից ներկայացված բողոքի, որտեղ հարեւան ադրբեջանաբնակ գյուղի իշխանությունները փորձում էին հերթական անգամ ապօրինաբար զավթել գյուղին պատկանող արոտավայրերը: Չարդախլուն՝ Խաչիսարը հին բազմադարյան մշակույթ ունեցող հանրաճանաչ հայկական գյուղերից մեկն էր, որը հանդիսանում է պատմական Գարդմանի (Ուտիք – Արցախ) մի մասը։ Չարդախլու գյուղը հայտնի էր, որպես մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք։ Աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է 2 մարշալ, 11 գեներալ, 50–ից ավելի գնդապետներ։ Չարդախլույում մի քանի ամիս շարունակված բռնությունները հասան նրան, որ Ադրբեջանի միլիցիայի կազմակերպված ուժերով շուրջ 200 ադրբեջանցիներ զինված հարձակում գործեցին հայկական գյուղի վրա։ Հանրապետական ու կենտրոնական իշխանության մարմինները ամեն կերպ քողարկեցին այդ երեւույթը։ Միայն « Սելսկայա ժիզն» կենտրոնական թերթում, գրվեց, այն էլ շատ ուշացումով, այնտեղ նկարագրվել էր,թե ինչպիսի ահավոր բռնություններ ու ապօրինություններ են կատարվել հայերի նկատմամբ Չարդախլու գյուղում: Գորբաչովյան « Պերեստրոյկայի » շրջանակներում գյուղի բնակիչները 1987-ի ամռանն ու աշնան սկզբներին ստորագրահավաք կազմակերպեցին։ Դրանց հիման վրա մարզային խորհուրդը 1988 թ. Փետրվարի 20-ին որոշում ընդունեց Հայաստանի հետ վերամիավորելու մասին մի բանաձեւ։ Եվ այն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը փորձում էր չտեսնելու տալ պատմական այդ որոշումը, փոխարենը Ադրբեջանի ղեկավարությունը բոլորովին այլ բնույթի աշխատանք էր տանում։ 1988 -ի Փետրվարի վերջերին հայերի զանզվածային ջարդ կազմակերպվեց Սումգայիթում։ ԽՍՀՄ Իշխանությունները գործնական ոչ մի քայլ չկատարեցին սպանդը կանխելու համար: Ինչպես տեսանք, Չարդախլուի անարձագանք դեպքերին հաջորդեց Գանձակի, Սումգայիթի, Բաքվի, եւ հայաբնակ մյուս քաղաքների հայկական կոտորածները։

1988 ի Փետրվարի Սումգայիթյան դեպքերը արդեն արձագանք գտան Հայստանում եւ Արցախում, Ստափանակերտում եւ Երեւանում սկսեցին բողոքի ցույցեր եւ միտինգներ: Շարժումը գնալով ավելի զարգացավ իր մեջ ներառնելով ժողովրդական զանգվածներին:

ՀԽՍՀ   ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես  ասվեց Ժողովրդական տարբեր շերտեր փորձում էին իրենց բողոքի    ձայնը  բարձրացնել Ադրբեջանի՝  Սումգայիթ քաղաքում կատարված Հայկական ջարդերի դեմ: Իսկ  ՀԽՍՀ իշխանությունների  տարօրինակ  պահվածքը    հույս չէր ներշնչում  ժողովրդին:  

Խորհրդային  Հայաստանի  Կոմունիստական Կուսակցության  (Կոմկուս)   կենտրոնական կոմիտեի  (Կենտկոմ)  առաջին  քարտուղար` Կարեն  Դեմիրճյանի հայտարարությունները  ազգային  շարժման հասցեին ծաղրանք էր,  նա    անգամ  փորձ  չարեց  կանգնեցնելու Սումգայիթում մի քանի օր  տեւած հայկական  ջարդերը:  Սումգայիթից փախած աղետյալները ժամանել էին (Կենտկոմ) նրան տեղեկացրել են, որ միջոցներ ձեռք առնի դադարեցնելու սպանդը, սակայն նա ոչինչ չի ձեռնարկել: Անգամ կարող էր նկարահանող խմբեր ուղարկեր այնտեղ, որպեսզի արձանագրեին կամ նկարահանեին հայերի դեմ կատարված սպանդը: 1988-ին Դեմիրճյանը բարձրացավ Օպերայի հրապարակի հարթակ ու այնտեղից ցինիկաբար հայտարարեց՝ , «Ղարաբաղը ջեբս ա՞, որ հանեմ տամ ձեզ»: Համեմատ Հայաստանի ղեկավարների, Ադրբեջանում ավելի շուտ արձագանքեցին ժողովրդական մասսաների ելույթներին: Ադրբեջանում ձեւավորվում էր « Ազգային Ճակատը », որը իշխանությունների ալտերնատիվ որոշումները իրագործողն էր: Սումգայիթյան եւ Բաքվի ջարդերի Գանձակի հայկական թաղամասի պաշարումը իրականացրել էին` « Ազգային ճակատի » հրոսակները: Չնայած որ, Ադրբեջանի Կենտկոմի ղեկավարները բացահայտ ղեկավարում էին հակահայկական ճակատը, որը իր հերթին աջակցություն էր ստանում միլիցիայի, բուժ- հիմնարկների, հրշեջ ծառայությունների եւ պետական հիմնարկների կողմից, ընդհուպ գիտահետազոտական ինսիտուտները, որտեղ մշակվում էին  ԽՍՀՄ  նոր գաղտնի զենքերի նախագծեր: Մոսկովյան իշխանությունները պահանջում էին Հայաստանի Կենտկոմի ղեկավարներից միջոցներ ձեռք առնել վիժեցնելու արդեն նոր թափ հավաքած ազգային շարժումը: Հայաստանի Կոմունիստական կուակցության ղեկավար՝ Կարեն Դեմիրճյանը կենտրոնից` Կրեմլից խնդրում էր զինվորական նոր ստորաբաժանումներ եւ պատժիչ գումարտակներ, որոնք մահակների եւ զենքի սպառնալիքի տակ փորձում էին ճնշել ժողովրդի դժգոհությունը: Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ զինվորականների սանձարձակությունները Երեւանում մեր կանայք եւ աղջիկները ծաղիկներով էին դիմավորում նրանց: Հայաստանի Կենտկոմըգործի էր դրել ողջ պետական համակարգը՝ միլիցիան, ԿԳԲ-ի գործակալների եւ Ներքին զորքերի պատժիչ զորամասերը, այդ թվում Խորհրդային բանակի ստորաբաժանումները, եւ անվտանգության համակարգի լրտեսների ջոկատները: Ինչպես ասվեց նախորդում, միշտ Արցախի եւ Հայստանի վերամիավորման համար Հայաստանի եւ Արցախի մտավորականներից շատերը ժամանակին բազմիցս նամակներ են ուղարկել ԽՍՀՄ  ղեկավարներին՝ այդ հարցը նորից բարձրացնելով, սակայն պաշտոնական Երեւանը եւ Հայաստանի Կենտկոմի ղեկավարները դրա մասին երբեք չեն ցանկացել խոսել: Եթե հաշվենք Հայաստանի Կենտկոմի լուռ համաձայնության ներքո հայաթափվեց Նախիջեւանի ինքնավար մարզի հայկական գյուղերը, Հայաստանի ղեկավարների անտարբերության ներքո Լաչինի շրջանը, որ համարվում էր « Կարմիր Քրդստան » ամբողջապես ադրբեջանականացվեց:  1972 թվականին Բաքվում մի շարք ԲՈՒՀ-երում փակվեցին հայագիտական ամբիոնները եւ Հայ ժողովրդի պատմության բաժինները, պաշտոնապես Ադրբեջանը վարում էր հակահայկական քաղաքականություն, ադրբեջանական գյուղերը զավթում էին հարեւան հայկական գյուղերի տարածքները, պետական հարկերը համեմատ ավելի էին գանձվում հայկական գյուղերից, քան թե ադրբեջանաբնակ: Հայաստանը շարունակում էր լռել: Իսկ Հայստանում ադրբեջանական համայքները բարգավաճում էին եւ ծաղկում: Հայաստանում շուրջօրյա գործում էր Ադրբեջանական ռադիոհաղորդումները, Երեւանում գործում էին մի քանի ադրբեջանական դպրոցներ, դրան գումարած ադրբեջանաբնակ բոլոր գյուղերում կաին ադրբեջանական դպրոցներ եւ մանկապարտեզներ, իրենց մշակույթային օջախներով եւ խմբակներվ: Հայաստանի ԲՈՒՀ-երում գործում էին ադրբեջաներենի ամբիոններ եւ ֆակուլտետներ: Չնայած որ անգամ Հայաստանի ադրբեջանաբնակ գյուղերը, կաշառելով հայ ղեկավարներին զավթում էին հայկական գյուղերի վարելահողերը կցելով իրենց վարչական տարածքին: Ադրբեջանի Կենտկոմի բարձր հովանավորությամբ վերահսկվում էր Հայաստանի ադրբեջանական համայքներին մշակույթային կրթօջախների վերանորոգման եւ դասագրքերի մատակարարման հարցերը: Իսկ Հայաստանի Կենտկոմի իշխանավորները միայն բյուրոկրատական իրենց կեցվածքով նպաստում էին ադրբեջանցիների թվաճը բազմապատկելու գործում:

ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ

Չնայած այն բանին, որ Արցախյան շարժումը գնալով թեժանում էր, իսկ ժողովրդական նոր զանգվածները ավելանում էին։ Սակայն ազգային վերելքի առաջին դրոշակակիրները եղան գաղափարի մարտիկները։ Գաղափարի մարտիկների նկարագրությունը։ Դա երիտասարդ սերունդն էր, որոնց գլխում ազատության ու հայրենասիրության վեհ  գաղափարներն էր, երազանքները, որը պետք է դարձնեին իրենց համար որպես դրոշակ, ուղղորդվեին մարդկային բարձրագույն հատկանիշներով։ Ձեռնոց նետեին ժամանակի բռնապետությանը, Այս սերունդը ֆիդայինների թոռներն էին եւ զավակները, որոնց հայրենյաց ձայնը լսելի դարձավ։ Այդ հայրենասիրությունը մղեց նրանց ինքնազոհաբերության եւ հերոսության։ Նրանք իրենց մարմնով պետք է ճանապարհ հարթեին եկող սերնդի համար, հասկանալով, որ իրենք պետք է վերջնականապես ավարտեն իրենց պապերի կիսատ թողածը, որպեսզի նոր՝ եկող սերունդը չունենա կիսատ ու անավարտ պատերազմ։ Այդ Գաղափարի մարտիկների երակներում հոսում էր ազնվազարմ հայ ֆիդայինների արյունը։ Այդպիսի մարտիկի համար Բարոյականության, նվիրվածության եւ հավատարմության չափանիշը բարձր է ամեն ինչից։ Նրանք զինված էին ամենակարեւոր զենքով՝ հոգու մաքրությունով, որը բացակայում էր խորամանկ ու շահամոլ մարդկանց մոտ։ Մտքերով պղտոր մարդը խորամանկ է եւ կեղծ, այդպիսի մարդը չի կարող լինել հայրենասեր ու ազնիվ, նրա մոտ առաջնակարգը սեփական շահն է ու սեփական կաշին։ Ինչպես ասացի Գաղափարի Մարտիկները առաջինն էին, որ ոտքի կանգնեցին, որպեսզի ավարտեն մեր պատության ապտակների շարքը։ Որպեսզի կարողանան կառուցել մեր պատմության ու գրականության  տիտանների  փայփայած  երազանքների    « Ավետյաց երկիրը »: Գաղափարի մարտիկները հենց այնպես չծնվեցին, իրենց ֆիդային պապերի արյունն էր, որ եռում էր եւ պետք է հրաբուխի պես ժայթքեր։ Գաղափարի մարտիկների հայրենագիտության ձգտումը եւ պրպտումները պատմության եւ ժամանակի մեջ պետք է ծներ մի սերունդ՝ նոր գաղափարներով, որը օժտված էր իր առաքինությամբ եւ առաքելությամբ։ Նրանք իրենց հոգում եւ մտքում արդեն կառուցել էին այդ Ավետյաց երկրի մոդելը։ Այն պետության, որը կդառնար համայն հայության հայրենիք, որտեղ կգնահատվեր մարդկային բարոյականությունը եւ ունակությունները, Որտեղ հայ մարդը կլիներ ազատ, անկախ իր դավանանքից եւ մտքերից, որտեղ ազգային արժեքները սրբությամբ պետք է պահպանվեր եւ խնամվեր, որտեղ մարդը կլիներ պաշտպանված, անկախ հավատքից եւ սեռից, որտեղ Առաքելական հավատքը պետք է լույս սփռեր, դարձնելով մարդկանց մեկ -մեկու հանդեպ սիրալիր ու բարյացկամ։ Որտեղ հայ եկեղեցիները՝ Կաթողիկե եւ Առաքելական, կծառայեին մեկ գաղափարի եւ մեկ նպատակի համար, քարոզելով  Աստվածահաճո գործերը, ամրացնելով մեր պետականությունը։ Պետություն, որտեղ ուսումը եւ բժշկությունը կլիներ անվճար։

Գաղափարի մարտիկներն էին, որ խմբեր կազմած պետք է հայտնվեին Գանձակի պաշարված հայկական թաղամասերի բարիկադների վրա, Գետաշենում ու Մարտունաշենում, Շահումյանում եւ Արցախի մյուս վայրերում։ Գաղափարի մարտիկներն էին, որ պետք է հրաժարվեին « Շքամուտքի » բանաձեւից եւ հրաժարվելով սեփական բարեկեցությունից պետք է մեկնեին Արցախ՝ իրենց հայրենակիցներին օգնելու։ Գաղափարի մարտիկները մտածում էին մեկ քայլ առաջ , նրանց ուսուցանած պատմությունը եւ գրականությունը, նրանց ուսուցանած հայրենագիտությունը թույլ էր տալիս կողմնորոշվել ժամանակի մեջ, նրանք կանխազգում էին մոտալուտ պատերազմը, այդ պատճառով մարտիկներից շատերը մեկնեցին Արցախ կազմակերպելու ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտիկներից շատերը փորձում էին զենք հայթայթել, հասկանալով «Երկաթե Շերեփի » խորհուրդը․ Իզուր չէր Խրիմյան Հայրիկը պատվիրել։ « Ուժն է ծնում իրավունք » Նժդեհի այս խոսքերը շուրթերին նրանք պետք է մարտահավեր նետեին ժամանակին, Խորհրդային կայսրությանը, ԿԳԲ-ին Խորհրդային բանակին; Նրանք գիտեին, որ իրենց պայքարը արդար է, եւ որ իրենք հաղթելու են։ Այդպես էլ եղավ Գաղափարի մարտիկները արեցին ամեն ինչ հաղթանակով ավարտելու պատերազմը։ Սակայն այդպես չէ որ նրանք ցանկանում էին ավարտել պատերազմը։

15/ 08/1994 Վարդան Հովհաննիսյան Մարդակերտ Թալիշ

0 comentarios

vie

15

ago

2014

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՆԱՄԱԿԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Բարեւ տղերք... Մտածեցի ու որոշեցի նորից գրել, երեւի վերջին անգամ... Վերջին, որովհետեւ անիմաստ է գրել, առանց հասցեատիրոջ, գրել ոչ մեկի համար: Երեւի կարդալուց հետո կհասկանաք, որ սխալ եք ապրել, ու շարունակում եք սխալ ապրել: Տղերք, կան բաներ, որ ոչ ոք չի կարող ասել, սակայն ես կարող եմ ասել, որովհետեւ անքուն գիշերներ եմ անցկացրել խոնավ ու թաց խրամատներում, ձեզ հետ կիսել եմ սոված ու դժվար օրերը...

Ձեր մեջի կրտսերը ես էի, սակայն երեւի ավելի շատ ձեզանից իմացողը, որովհետեւ ի տարբերություն ձեզ, իմ բնազդը չէր խաբում, ի տարբերություն ձեզ ես գիտեի, թե որից հետո, որը պետք է գա կամ լինեի... Բայց դուք սխալվեցիք տղերք, քանի որ ինչի որ հասանք, միգուցե ձեր մեղքով... Դեռեւս այն ժամանակ 90- ականների սկզբին հազար անգամ ասում էի, որ սխալ է մեր բռնած ճանապարհը, սակայն ինձ` ձեր կրտսեր ընկերոջը համարում էիք տաքարյուն եւ խենթ պատանի, Ինչու՞մն էր իմ խենթությունը եւ տաքարյունությունը, երբ ձեզ առաջարկում էի կանխել եկող վտանգը, որը աղետալի է լինելու երկրի ու ժողովրդի համար: Իմ առաջարկած ճանապարհը չկարողացաք դարձնել սկզբունք, քանի որ չէիք գիտակցում, որ դա իմ սկզբունքը չէր, այլ մեր Ազգային Գաղափարախոսության: Չգիտակցեցիք եւ միջոցներ էլ ձեռք չառաք, որդեգրել ճշմարիտ քաղաքականությունը: Ձեզ քանի՜, քանի՜ անգամ համոզում էի եւ բացատրում, որ սխալ ենք թույլ տալիս, եւ սխալը սխալի վրա կուտակվեց եւ դարձավ սխալների հեղեղ, որի միջից դժվար է դուրս գալ: Միասին անցանք բոլոր ճանապարհներով, բոլոր մարտերում էլ նայեցինք մահվան ու կյանքի աչքերին, սակայն դեռ կրտսեր ընկերոջ առաջարկած ճանապարհը մնաց այդպես էլ անհասցեատեր...

Դեռ այն ժամանակ, Օպերայի նստացույցերում երդվեցինք, որ հավատարիմ կլինենք մեր ուխտին, հավատարիմ պիտի լինենք պայքարին, երդվեցինք, որ պիտի հաղթենք, սակայն պարտվեցիք... Ինչու՞ պարտվեցիք, եւ ոչ թե պարտվեցինք... Որովհետեւ դուք պարտվեցիք, միայն ոչ ես... Ես մնացի առաջվա պարզ ու հաղթական ու ձեր ասած խենթ ու տաքարյունը, ( բայց ոչ պատանին, Իսկ դուք պարտվեցիք տղերք, ջախջախվեցիք ու միայն ձեր գործած սխալի համար:

Տղերք, գիտեք, որ ձեր կառուցած երկիրը սխալ էր, ինչու՞ ձեր, որովհետեւ ես այսպիսի երկիր չէի ուզում, բազմիցս անգամ ձեզ առաջարկել եմ, որպեսզի մաքրենք մեր միջի աղբը, որպեսզի կարողանանք կառուցել ամուր պետություն, բայց դուք չլսեցիք... Չլսեցիք, որովհետեւ մեր կողքին ծպտված « ընկերն » է, որը մեջներիցս ավելի բարձր ձայնով պիտի երգեր`

Ելնենք սարերը, սարերը Սասնա,

Ելնենք, որ Հայոց զորքը զորանա,

Չէ տղերք, նա չէր ուզում, որ մեր զորքը զորանա, նա ուզում էր որպեսզի իրեն մարդատեղ դնենք, նա ուզում էր, որ մեր մեջ ծպտված իր գործերը առաջ տաներ: Սրա-նրա ետեւից բամբասելով ու ընկերոջ տակը քանդելով իր մաշկի մասին էր մտածում: Տղերք, մեր սխալը հենց այստեղ էր, որ կարողանաինք զանազանել կեղծավորին ու դավաճանին: Պիտի հասկանաինք, որ յուրայինի անվան տակ հազար մորթապաշտ տականք կար մեր կողքին... Գիտեք տղերք, թե երբ իմացա, որ սխալ է ամեն ինչ... Այն ժամանակ դեռ 88- ի վերջերին, երբ աչքովս տեսա, թե աղետյալ գոտու համար նախատեսված օգնությունը ինչպես է թալանվում: Այն ժամանակ, երբ աշխարհի ամենահեռավոր երկրի բնակիչը ողբում էր ու կարեկցում էր մեր ցավը, մեր տականքը թալանում էր, թալանում էր դաժանորեն, անխղճաբար... Գողանալով այն ծածկոցները, որոնք պետք է տաքացներին աղետյալ մանուկներին, թալանում էին սննդամթերքը ու դեղորայքը, որոնց կարիքը կար, բայց թալանեցին ամենը ու ամենքը: Թալանեց ոստիկանը, թալանեց կոմունիստն ու կոմսոմոլը, ՀՀՇ-ականն ու դաշնակը... Թալանեցին ազգադավ տականքները... Ու այնժամ հասկացա, որ ամեն ինչ սխալ է: Սխալ ենք կառուցում այն հիմքը, որը պիտի կոչվեր պետականություն: Քանի որ մինչեւ պետություն կառուցելը, պետք է հրապարակներում, օրը ցերեկով գնդակահարեինք այն թալանչիներին, որոնք անկուշտի պես կողոպտում էին աղետյալներին... Պետք է գնդակահարվեին անկախ պաշտոնից ու տարիքից, լիներ դա պահեստապետ, թե նախարար, որպեսզի մնացածին դաս լիներ, որ աղետի պահին պետք է միասնական լինենք, որ թալանչին ու գողը տեղ չունի մեր հասարակությունում: Գիտեք մենք չարեցինք դա եւ հենց այստեղից էլ դրվեց ԱԼԱՆ-ԹԱԼԱՆԻ սկիզբը, քանի որ անկուշտները շարունակեցին իրենց հաղթարշավը: Հետագայում էլ ծախեցին Խորհրդային Հայաստանի շարժական եւ անշարժ գույքն ու ողջ հարստությունը: Այս անգամ նրանք թալանեցին մեր կողքին, մեր անունից, մենք լռեցինք... Սակայն պիտի հասկանաինք, որ երկրի շահը այլ բան էր պահանջում... Դուք լռեցիք, իմանալով, թե ով ով է... Թիկունքից մեզ ոչնչացնում էին, դուք լռեցիք, որովհետեւ չէիք հավատում լսածներին, չէիք հավատում անգամ տեսածը... Տղերք, ինչ ուզում եք ասեք... Դուք սխալ սարքեցիք այս պետությունը...

Ես չէ, դու՛ք, քանի որ ես չեմ ցանկացել, որպեսզի ոտնատակ տան իմ դրացուն և հարեւանին, անպատվեն ու կողոպտեն անճարին... Եվ երբ հասկացա, որ իմ տեղը այդ երկրում չէ հեռացա, քանի որ ուշ էր որեւէ բան փոխել... Հասկացա, որ իմ միտքը այդ երկրի համար չէ, հասկացա, որ ավելի լավ է լինել հայրենիքից հեռու, ազատ -անկախ, քան թե հայրենիքում` անբարոյականության ճիրանների մեջ: Անբարոյականություն... Դա եղավ ձեր լռության պատասխանը... Դուք լռեցիք, երբ պետք էր խոսեիք, դուք մնացիք անշարժ, երբ պիտի գործեիք... Հիմա տղերք, ու՞մ եք մեղադրում... Մեր եղբայրներից շատերը հանգչում են Եռաբլուրում, սակայն գիտեմ, որ տեսնում են իրենց ընտանիքների ողբալի վիճակը: Նրանք չկարողացան ոչինչ անել, բայց մենք կարող էինք անել, որպեսզի մեր զոհված ընկերոջ զավակները լքված չզգան... Կարող էինք, բայց չարեցինք, չարեցինք, որովհետեւ սխալ էինք կառուցում, որովհետեւ մեր մեջ ծվարած դուշմանը, մեր մեջ դավեր էր հյուսում, որովհետեւ նրանք գիտեին, որ մեր հզորությունը մեր միության մեջ է: Նրանք խախտեցին մեր միությունը, որակավորումներ տալով, բամբասելով, ոմանց էլ ոչնչացնելով... Մեր միջից մաքրեցին առաջնորդ տղերքին ու հրամանատարներին, որպեսզի լինենք թեւերը կտրած արծվի պես... Արծիվն առանց թեւերի արծիվ չէ, այլ հավ, երեւի հավից էլ սոսկալի, քանզի միայն մնում է վիզը քաշել ու վերջ: Գիտե՛ք տղերք, ստի եւ կեղծիքի վրա բարոյական, ուժեղ պետություն չես կարող կառուցել, երբ անբարոյական ,,միլիցեն,, դառնում է բարոյական ոստիկան, դա արդեն պարզ էր, որ աղետը մոտալուտ է... Ինչպես կարելի է մարդուն փոխել... Համազգեստ ու անուն փոխելով տականքը չի փոխվում, ինչպես ասում են ,, ոստիկան չեն դառնում, ոստիկան ծնվում են...,, Ինչու հիշեցի նրանց կհարցնեք երեւի, Որովհետեւ այն ժամանակ, երբ տականք ոստիկան կոչեցյալին, բերեցին ու դրեցին ձեզ հրամանատար ու ղեկավար, արդեն պարզ էր, որ ինչ է լիելու... Նրանք ողջ կյանքը թալանել են, հիմա ինչպես կլինի, Անկախ Հայաստանի բանակի շարքերը մտնելով դարձավ բարոյական իր գիտելիքներով պիտանի սպա... Նույն ձեւով քրեական տականքները սողոսկեցին ու տեղավորվեցին տաքուկ տեղերում, որ յուղոտ պատառը իրենք լափեն: Ու մեր բանակի անկյունաքարը դարձան ՄԼԻՑԵՔՆ ու ՔՐԵԱԿԱՆՆԵՐԸ... Տղերք, մեր մեջքին խփելով նրանք պիտի կայանաին, պիտի ձեւավորեին իրենց գեներալական էլիտան:

Տղերք, մեր միջի տղաներից որը՞ դարձավ գեներալ, չկա, չէր կարող լինել, քանզի քաղաքական այրերը հենց իրենք էին նրանց կնքահայրերը, մեր թիկունքի ետեւում գործում էին պետության անունից, մեր մեջքի ետեւ խոսում էին ժողովրդի անունից... Մինչդեռ դուք գիտեիք, որ պետությունն ու ժողովուրդը դուք եք եւ ձեր ընտանիքները:

Տղերք, ես հեռացա դեռ այն ժամանակ` քսան տարի առաջ, եւ հասկացա, որ ճիշտ եմ արել, որովհետեւ իմ էությամբ ես մնացի նույնը, իսկ դուք փոխվեցիք, քանզի նախընտրեցիք լռել, տանելով ստորություններն, որոնք նախապատրաստել էին ձեր առաջնորդները: Ստորություն ու հալածանք, միայն դա տեսաք, ոչ մեծարու՛մ, ոչ էլ արժանապատի՛վ ծերություն: Ու դուք գիտեք, թե ով էր այդ ամենի մեղավորը, գիտեիք, բայց լռում էիք... Լռում էիք վախենալով, լռում էիք չուզենալով առանձնանալ մեծամասնությունից, Բայց դուք մեղավոր էիք, քանի որ մեծամասնությունը անտեղյակ էր, իսկ դուք ականատեսն էիք ու վկան: Ձեր լռությունը ծնեց հանցագործ իշխանություն ու սերունդ, ու դուք ծառայում էիք նրանց, դուք ծառայում էիք նրանց, ոչ թե ժողովրդին կամ պետությանը, նրանք են ձեզ այսօր ղեկավարում, նրանք են հրամաններ տալիս: Միեւնույն է տղերք, սխալվեցինք, ձեր գործած սխալը հնարավոր չէ շտկել, քանի դուք չեք հասկացել, որ սխալը ուղղելուց առաջ, պետք է ասել դրա մասին, պետք է գտնել այն բացիլը, որը տարածվելով մեր մեջ ձեւավորվեց ու դարձավ աղետի պատճառ: Ո՞վ էր... Ինչու՞.. եւ Ե՞րբ... Քանի այս երեք հարցերը շրջանցում ենք, մեզ մոտ ոչինչ չի կարող փոխվել: Ավելի ճիշտ ձեզ մոտ, քանի որ ես հեռու եմ այդ անբարոյականությունից, սակայն, միեւնույն է այդ վարակը ամենուր է, Եվրոպայում, Ամերիկայում, թե Ռուսաստանում... Հայի տեսակն է... Մենք չկարողացանք կառուցել մի պետություն, որտեղ բարոյականությունը կլինի երկրի անկյունաքարը: Այսինքն չչաչրախոսել ու չբամբասել, քիթը չխոթել ուրիշի գործերի մեջ, ապրել ձեր համար, չվնասելով շրջապատին: Այն ժամանակ ամեն ինչ կդասավորվի:

Տղերք, ձեզանից շատերը ծախվեցին, ծախվեցին բառիս բուն իմաստով, դավաճանելով ինքներդ ձեզ, ծախվեցիք կուսակցություններին, ծախվեցիք Լեւոնին ու Վազգենին, շատերն էլ ծախվեցին ուսադիրներին, պաշտոններին ու ժամանակին... Լռեցիք, երբ ծախեցին Շահույանն ու Արծվաշենը, շարունակում եք նույն անտարբերությամբ լռել նույնիսկ քսան տարի անց: Լռեցիք, երբ Հայրենական պատերազմը վերածվեց ԹԱԼԱՆՉԻԱԿԱՆ պատերազմի, երբ գեներալները ու զորավարներդ կողոպտում էին ինչ տեսնում էին, իրենց զինվորների արյան շնորհիվ հարտացան: Իսկ դուք լռում էիք ու լռում... Գիտեմ, դժվար է լսել մարտական ընկերոջից այս մեղադրական խոսքերը, բայց պետք է ասել, որպեսզի հասկանանք իրար, ովքեր ընդունում են ճշմարտությունը ինձ կհասկանան, վստահ եմ Եռաբլուրում հանգչող իմ ընկերները կհասկանան: Ես հեռացա հայրենիքից, որովհետեւ չգտա իմ տեղը գորշ շրջապատում, ինձ նման հարյուրավոր ազնիվ տղաներ հեռացան ցավը սրտում, վիրավորված, բայց երբեք չդավաճանեցին գաղափարին ու հայրենիքին: Ինչպես ասում են « Մի ծաղկով գարուն չի գալիս » Այո այդ մեկ ծաղիկը իմ պես տղաների ազնիվ գաղափարներն էր, որը մենք պահել ու փայփայել ենք, թույլ չենք տվել, որ տականքները տրորեն մեր ազնիվ գաղափարնեը: Եվ սխալը այն էր, որ շատերը մոռացան այն երդումը, լռեցին տասնամյակներով ու այդ լռությունը հանցանք էր, քանզի ձեր լռության ներքո հերոսացվեցին տականքներն ու դավաճանները, քանզի քո լռության ներքո բանակում դրվեց քրեական աշխարհի օրենքները, բանակում սկսվեցին սպանվել զինվորները: Քանզի ձեր լռության տակ գործեցին նրանք, որոնք պետք է գնդակահարված լինեին, որպես վնասակար տարր մարդկությանն ու հայրենիքին: Դուք լռեցիք, սակայն մենք ոչ, չլռեցինք քանի որ հայրենիքից հեռու ղողանջում էինք գալիք աղետի մասին, ղողանջում էինք կեղծված պատմության համար, ղողանջում էին սուտ հերոսների համար... Մենք աղաղակեցինք, սակայն մեզ լսող չեղավ... Ինչպես ստացվեց, որ մենք մոռացանք մեզ, մոռացանք դժվար օրերը, պայքարի տարիները: Մոռացանք, որովհետեւ այդպես էին ուզում մեր թշնամինները, որոնք մեր մեջ էին: Ինչպես ստացվեց, որ Ազատամարտիկներից մնաց միայն մի բուռ գաղափարի մարտիկներ, որովհետեւ նրանք մնացին իրենց գաղափարների հետ, չդավաճանելով իրենք իրենց, իսկ մնացածը ինչ արեցին, լռեցին իմանալով ճշմարտությունը... Կար ժամանակ երբ, հնարավոր էր շտկել սխալները, բայց այդ ժամանակը անցավ, դրանից հետո գալիս է լճացումն ու ճահճացումը... Երեւի կհիշեք, որ երիտասարդ ժամանակ մեզ ուսուցանում էինք պատմություն, որտեղ ճահճանում էր ֆեոդալիզմի ու մոնոպոլիզմի արատավոր երեւույթը: Արատավոր երեւույթ, որի մասին խոսել ու գրվել է բազմաթիվ գրքեր... Նարեկացուց սկսած վերջացրած Տեյրանով ու Չարենցով: Եվ ինչի՞ հասանք մեր անկախությունով, չարաղետ դասակարգային անդունդը բաժանեց մեզ բանակների, այդ բանակները չունեն ոչ մի գաղափարախոսություն քանի որ սոված դասակարգը պետք է հացի մասին մտածի, իսկ լափող դասակարգն էլ` լափելու: Այսքանից հետո, որտեղ է պետության ու ազգի իմաստը, երբ Մաճկալանց Դավիթներին պիտի բանակում սպանեն, իսկ Միկիտան Սաքոները ու Զիմզիմովները նրանց արյան հաշվին պիտի հարստանան: Հայրենիքը մեզ համար է հայրենիք, իսկ նրանց համար մի քսակ` եկամուտի աղբյուր: Ուրեմն ասացեք, որտեղի՞ց է սկսում հայրենասիրությունը: Դուք տղերք, կռվեցիք հայրենիքի համար, իսկ հիմա որտեղ է այդ հայրենիքը, նրանց գրպանու՞մ, թե՞ քո տանջահար հոգում: Հայրենասիրությունը դա սրբություն է, բայց դուք թույլ տվեցիք, որ կեղտոտ ոտքերով տրորեն ձեր սրբությունը, ձեր ազնվությունն ու համբերությունը: Ուրեմն էլ ում էր պետք այս անկախությունը, երբ պիտի տառապեն ձեր զավակները, նզովվեն ձեր կառուցած պետությունը:

Չգիտեմ կմեղադրեք, թե ոչ, սակայն ես ասացի, որովհետեւ բացի ինձանից ոչ մեկ իրավունք չուներ ասելու ձեզ այս ամենը... ես միշտ ՅՈՒՐԱՅԻՆ եմ, անկախ նրանից թե ձեր կողքին, եմ թե հեռվում... Ես միշտ ձեր ընկերն եմ, անկախ նրանից, թե դուք այն ուզում եք, թե ոչ... Ես միշտ մնալու եմ այն զինվորը, այն ոգով երիտասարդ տղան, որը իր հայրենակցի ցավով է ապրել, ապրում է ու կապրի: Կգա ժամանակ երբ կհասկանաք եւ կգնահատեք այս խոսքերիս իմաստը: Փորձեք չվատնել անիմաստ խոսքեր, չարժեզրկեք ազատամարտիկի խոսքը, քանզի նրա խոսքը ժայռի պես հաստատուն պետք է լինի... Կեղծիքով հնարավոր չէ ընտանիք կառուցել, ուր մնաց պետություն, այնպես որ գիտեք ինչից սկսել... Մենք գիտեինք, թե ովքեր մեզ ստորացրին ու խոշտանգեցին, որ ներքին թշնամու վնասը ավելի աղետալի եղավ քան արտաքին... Այնպես եղավ, որ մեզ հիմա կոչում են ՆԱԽԿԻՆ-ազատամարտիկներ, որովհետեւ այդպես սովորացրին սերնդին, մենք ՆԱԽԿԻՆ ենք. մեր հաղթանակները ՆԱԽԿԻՆ են, ու հարգանքը նույնպես, այնպես որ ավելորդ է ջանքեր գործադրրել, անիմաստ պայքարել, քանզի ՆԱԽԿԻՆՆԵՐՍ անպետք ենք... Որովհետեւ ազատամարտիկիներից շատերը չգիտակցելով կանգնեցին անիմաստ ՊԱՅՔԱՐԻԿ-ների կողքին, խամրեցնելով իրենց անունն ու փառքը, Դուք տղերք, մոռացաք ձեր առաքելությունը, քանզի պետությույնը միայն սահմանագիծը չէ, այլ թիկունքը, քանզի երկիրը միայն հողը չէ, այլ ժողովուրդը: Տղերք, դուք երդվեցիք, որ հայի արյուն չի թափվի, սակայն դուք մոռացաք մեր Արքաների ու Ֆիդայինների ժառանգություն թողած պատվիրանը, որ « ԴԱՎԱՃԱՆԸ ԵՐԲԵՔ ՅՈՒՐԱՅԻՆ ՉԷ » անկախ նրանից թե ինչ ազգություն ու դավանանք ունի, նա պետք է ոչնչանա երկրի երեսից: Իզուր չէ, որ դավաճանների գերդաստանները մեծից-մանուկ սրի էին քաշվում, որովհետեւ արյան գենետիկական այդ հատկությունը փոխանցվելու է նրանց ժառանգներին: Իսկ դուք ի՞նչ արեցիք, նրանց դավաճանությունը որակելով « ՍԽԱԼՄՈՒՆՔ » եւ հենց այդ սխալմունքն էլ դարձավ մեր գլխին փորձանք, այս սխալմունքն էր որ մեզ կործանեց, կործանեց անկախությունն ու բարոյականությունը: Եվ հիմա մեղադրել ժամանակին հանցանք կլինի, քանի որ ժամանակը մեզ հնարավորություն տվեց եւ դուք կորցրեցիք պահը, Կորցրեցիք պահը եւ վերջ: Երեւի Աստված եւս կտա մեկ հնարավորություն շտկելու անցյալի սխալը:

13/08/2014 ՎՀ Իսպանիա  

3 comentarios

vie

01

ago

2014

23 տարի առաջ ''մահացած'' ընկերը վերադարձել է

Հայկ Պետրոսյանը պատերազմական բազմաթիվ հիշողություններ ունի, մարտական ընկերներ, որ անփոխարինելի դարձան նրա համար ողջ կյանքում: Հայկը սակայն 22 տարի շարունակ հիշում էր մեկին, ում հետ առիթ էր ունեցել շփվելու հոսպիտալում:

’’Գագիկ Դանիելյանին երկար կյանք չխոստացան, վիճակը ծանր էր, անհույս… ինքը հոսպիտալից դուրս գալուց հրաժեշտ տվեց ինձ ու այսքան տարի ես նրան մահացած էի համարում: Բազմաթիվ անգամ խմել եմ ընկերոջս կենացը, հիշել եմ, ցավ ապրել’’, -Henaran.am-ի  թղթակցի հետ կիսվեց Հայկը:

Երեկ Հայկը ցնցվում է անակնկալից…. Մարտակերտում բնակվող մեկ այլ ընկերոջ միջոցով փորձել էր պարզել մահացած համարվող ընկերոջ գերեզմանի տեղը, ու ընկերը ուղարկում է նրան մի հեռախոսահամար. ” Զանգեցի Գագոն էր, ուղղակի հրաշք… մինչև հիմա հուզված եմ, ոնց հասկացա հրաշքով փրկվելա… էնքան ուրախ եմ հիմա, աննկարագրելի”,-հավելեց Հայկ Պետրոսյանը:

Հայկը շեշտում է, որ իսկական ընկերությունը երբեք չի մոռացվում, սակայն մարտի դաշտում կոփված ընկերության ամրությունը ուրիշ է:

Լուսանկարում` Հայկ Պետրոսյանն է:

0 comentarios

lun

24

feb

2014

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ԵՎ ՈՒ՞Ր ԵՆՔ ԳՆՈՒՄ

Տեսանյութեր   Հատուկ   ՁԵՐ   համար…

ԽՃԱՆԿԱՐ,   ՈՐԸ   ՄԵՐ   ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ  Է 

ԽՈՆԱՐՀ    ՀԵՐՈՍՆԵՐ

Խոնարհ   հերոսներ   մեր   ազատամարտի`

Դուք   ճաշակեցիք   հայոց   փորձության   դառը   գավաթը,

Նետվեցիք   անվախ   ընդդեմ   թշնամու`

Զոհաբերելով   ընտանիքն   անգամ:

Դուք   չվարանեցիք   եւ   ոչ   մի   վարկյան`

Կանգնեցիք   պաշտպան   ապառաժի   պես,

Զարկեցիք,   զարկվաք,   սակայն   մեզ   բերիք

Հայոց   ցնծության   գարունները   վառ,

Տարաք   հաղթանակ   այս   գոյապայքարում,

Մինչդեռ   ժամանակն   այլ   բան   է    ասում,

Երեկվա   վիշտը   մնաց   անցյալում,

Պատերազմի  մասին   իսկ  ո՞վ   է   հիշում...

Հերոս   է   ահա   Կամոն   փառապանծ`

« Բլոգ »   է   հիմնել   ազգին   նվիրված: (KAMOBLOG )

Ժամանակների   այս   հողմապտույտում

Թացն   էլ   չորի   հետ   այրվում   է,  գնում:

Նոր   « հերոսների »  հսկա   բանակում

Երեկվա   քաջին   իսկ   ո՞վ   է   հիշում...

Բարեգործների   անուն   վաստակած

Կերպարներ   ունենք   « ազգին  նվիրված »,

Իսկ   ապառաժը   մեր   ազատամարտի,

Մի   փոշեհատիկի   արժեք   էլ   չունի:

Տեսա՞ր`  ժամանակն  իրենն  ասաց...

Երեկվա   դասալիքը   հերոս   է   հարգված,

Անիվը   պատմության   չես   կարող   շրջել.

Դավաճաններից   չենք   կարող   պրծնել`

Դավաճանը   մեր  խաչն  է  անբաժան`

Դա   ես   չեմ   ասել`  հնուց   է   ասված:

Վախկոտը,   ավա՜ղ,  կեղծ   հերոս   դարձած`

Երկրի   գահին   է   այսօրով   բազմած,

Գեներալներով   ձեր   հերոսացրած`

Շքահանդեսի   առջեւն   են   կանգնած`

Կարծես   երեկվա   մեծ   հաղթանակների

Փառապանծ   հերոսը   հենց   իրենք   լինեն...

Միշտ   օտարներին   մատնացույց   արել,

Թե   հայոց   պատմության  էջերն   են   կեղծել,

Ցավոք,  այսօր   այրերը   երկրի

Իրենք   են  գրում   էջերը   ստի,

Հայոց  պատմության  էջերն  են  կեղծում`

Եւ   հերոսացած  անցյալն  են  կերտում:

Իրենց   մասին   էլ  գրքեր  են  գրում`

Ձոներ  եւ  երգեր,  տաղ   ու   շարական,

Հերոս   կարգելով   երեկվա   բոզին`

Խաբում   են   ազգի   եկող   սերունդին,

Ու   իրական   հերոսին,  ավա՜ղ,  տալով   ոտնատակ:

Խոնա՜րհ   հերոսներ,  բարի   եք   այնքան,

Որ   մայրը   թշնամու    հարգում   էր   անգամ,

Որ   ազատամարտի   հերոսի   առջեւ

Գալիս   էր   ծնկի   ու   ձեռքն  համբուրում,

Մինչդեռ   երեկվա  հերոսներն   այսօր`

Դարձել   են   մի   լուռ   թափառ   ճգնավոր:

Երկրիդ   այրերը   Ձեզ   դավաճանեցին

Ու   սուր   դաշույնը   թիկունքդ   խրին,

Ճակատից   հեռու`  առանձնասենյակում,

Իրենց   հերոսական   անցալն   էին   կերտում,

Ու   ժամանակը   իզուր   չեն   վատնել`

Այսօրվա   օրով   « հերոս »   են   դարձել,

Կուրծքը   զարդարել   փառքի   նշանով,

Եւ   հերոսական   սուտ   պատմություններով`

Ինչ   որ   չարեց   բանակը   թուրքի,

Արեցին   դավադիր   այրերը   երկրի:

Խոնարհ   հերոսնե՛ր,   այնքա՜ն  խոնարհ   եք,

Որ    լուռ   ու   անձայն  ձեր   խաչն   եք   տարել,

Պատառն   եք  մուրում` ձեր   իսկ  գոյության,

Սակայն   լռում  եք,  ի  սեր   հայության,

Երկրիդ    այրերը   դարձրին   դավաճան,

Ինչպես   ասում   են`  Հսկան  չի   ընկնում`

Իր   յուրայինի  գնդակն  է   խոցում:

Ու  դուք   խոցվեցիք   լռելով   այդպես`

Քանի   որ   մեր   պատմության  միակ  վկան  եք:

31/03/2012 թ. Վ.Հ© VH   

0 comentarios

dom

02

feb

2014

ԱՆԱԶԱՏ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ

0 comentarios

vie

24

ene

2014

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

  Մկրտիչ   Ա   Վանեցի   (  Խրիմյան    Հայրիկ, Ապրիլի   4-ին  1820 - Հոկտեմբերի   29, 1907),    հայ    եկեղեցու   125-րդ   կաթողիկոս,   հասարակական-քաղաքական   և   հոգևոր-մշակութային   գործիչ,   մտավորական   ու   գրող։   Ծնվել   է   4/4/1820 թվականին  Վանում,   սովորել   է   Վասպուրականի    Լիմ   և   Կտուց   անապատների   վանական    դպրոցներում։   1842-ին   հաստատվել   է   Կ.   Պոլսում։   1848–1850-ին   ուսուցչություն   է   արել   Կ. Պոլսի   Խասգյուղ   թաղամասի   իգական դպրոցում։   1851-ին   Կ. Պոլսի հայոց   պատրիարքարանի    հանձնարարությամբ   մեկնել   է   Կիլիկիա՝   կրթական   գործի   զարգացմանը   նպաստելու   և   տեղի   հայության   կյանքն    ուսումնասիրելու    նպատակով։   1854-ին ձեռնադրվել   է   վարդապետ։     1855-ի հունիսից 1856-ի հունիսը Կ. Պոլսում    հրատարակել   է   «Արծվի   Վասպուրական»    ամսագիրը։   1856-ի   հունիսին   վերադառնալով   Վան՝   սուլթանի   ֆերմանով   և   Կ. Պոլսի   հայոց   պատրիարքի   կոնդակով   ստանձնել   է   Վարագավանքի   վանահայրությունը։   1857-ին   վանքում    հիմնադրել    է   հոգևոր    ժառանգավորաց    վարժարան,   իսկ   1858-ին   վերսկսել   «Արծվի   Վասպուրական»-ի հրատարակությունը։   1860-ին    մեկնել   է    Արևելյան    Հայաստան,   եղել   Երևանում,   Էջմիածնում,   Սյունյաց   աշխարհում,    Արցախում,   Թիֆլիսում։   1862-ին   Կ. Պոլսի    հայոց    պատրիարքարանը    նրան    է    հանձնել    Տարոնի   հոգևոր առաջնորդի    պաշտոնը   և   Ս.   Կարապետ    վանքի    վանահայրությունը։    Տարոնում    հիմնադրել    է    նոր    հոգևոր   ժառանգավորաց   վարժարան   և հրատարակել    (1863–65)   «Արծվիկ    Տարոնո»   երկշաբաթաթերթը՝    Գարեգին Սրվանձտյանցի    խմբագրությամբ։  https://hy.wikipedia.org/wiki/Մկրտիչ_Ա_Վանեցի 

«  Երկաթե  Շերեփի»    Խորհուրդը

Բեռլինի    վեհաժողով   (1878 թ.)  մեկնած    Հայկական    պատվիրակությունը    գլխավորում     էր    Խրիմյան    Հայրիկը,   սակայն   այդ    վեհաժողովում    հայերին    ոչ   միայն   ձայն   չտվին,  այլև    ներս    չթողեցին:   Հայկական   հարցը   չլուծվեց,   և   մեր    պատվիրակությունը    հուսախաբված   վերադարձավ:    Ճնշված   ու   վհատված   Խրիմյան    Հայրիկը  վերադառնալով   Կ. Պոլսից   Բեռլինի    վեհաժողովը   նմանեցրեց   հարիսայով    լի   կաթսայի,   որտեղից   տարբեր   ազգերի   ներկայացուցիչները   երկաթե   շերեփներով   վերցնում   տանում   են   իրենց    հասանելիքը:  Նա    իր    խոսքերով   ողջ   հայության   մոտ   այն    գիտակցությունն    էր   ուզում   արթնացնել,   որ   ազատությունը   ձեռք   է   բերվում   ոչ   թե    խնդրագրերի,   այլ   երկաթե   շերեփի՝   զինված   պայքարի   գնով:   Այս    խոսքերով    իմաստուն    հոգևորականը   ողջ    հայության   մոտ   այն   ճշմարիտ    գիտակցությունն   էր   ուզում    արթնացնել ,  որ      « Ազատությունը   ձեռք   է    բերվում   ոչ   թե  խնդրագրերի ,   այլ   երկաթե   շերեփի՝   զինված    պայքարի    գնով» :  Պատահական   չէ ,   որ   1878 թ.   Հետո   հայ    ազատագրական    շարժումըթևակոխեց    իր    զարգացման   նոր՝  զինված    պայքարի    փուլը:   Պատմությունն    ապացուցեց ,   որ   թուրքական   արյունոտ    բռնակալությունից    հայ    ժողովրդի   փրկության   միակ    հնարավորությունը     զիված    պայքարն   է:   Բռնության    առջև    չպետք    է   խոնարհվել ,   այլմիասնական    ուժերով   պայքարի   նետվել   և    այդ   ճանապարհովհաստատել   գոյության   ու   անկախության    իրավունքը:

«  Միայն   զենքով   կա   հային    փրկություն: »   Խրիմյան  Հայրիկ
« Միայն զենքով կա հային փրկություն: » Խրիմյան Հայրիկ
4 comentarios

mar

21

ene

2014

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: Շահամիր Շահամիրյան

Շահամիր Շահամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անցնել՝ նավարկություն, որոնում

Շահամիր Շահամիրյան (1723-1799 թթ.), հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ, վաճառական, « Որոգայթ փառաց » աշխատության հեղինակ։ Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար 1771թ. Մադրաս քաղաքում հիմում է հայկական տպարան, որտեղ 1772թ. լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի « Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ » գիրքը։

1773թ. հրատարակվում է «Որոգայթ փառաց» գիրքը, որը օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր։ Ըստ Շահամիրյանի, հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը[1]։

Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը։ Նրա «Որոգայթ փառաց» (1773 թ.) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում։

Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում։ Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել է առևտրով և մեծ հարստություն կուտակել։ Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը։ Շահամիրյանը 1771 թ-ին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թ-ին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով։ Իսկ 1783 թ-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»։ Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ։ Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Անդրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար։ Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը։ Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ։ 1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Անդրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր։

ՔՐԵԱԿԱՆ    ԻՐԱՎՈԻՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ « ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑՈԻՄ»

Հ. Ս . ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քրեական   իրավունքի   տեսութեան   մեջ   իր   առաջատար   տեղն  ունի հանցագործության    հասկացության   հարցը,  որը  հայտնի չափով պատկերացում   է   տալիս   այս   կամ   Ա՛յն   մտածողի  քրեաիրավական հայացքների    բնույթի   մասին։    Ինչպես   ժամանակի   շատ մտածողներ, այնպես   էլ   Շահամիր   Շահամիրյանը ( հարցը,   քրեական    իրավունքի   այլ հարցերի    հետ,  բացատրել  և   հիմնավորել   է   նախ՝   բնաիրավական տեսությունների   ( բնական   իրավունքի,   աստվածային   իրավունքի   և հասարակական   դաշինքի)    դրույթներով,   հետո   միայն՝   դրական իրավունքով։   Շահամիրյանի   աստվածային   իրավունքի   տեսության համաձայն  ոչ   մեկը   իրավունք   չունի   հասարակության   մեջ  թագավոր   լինել  և   իր   կամքը   թելադրել   ժողովրդին,   իսկ   վերջինս   էլ   իր    հերթին պարտավոր   է   արգելակել   միապետական   կարգերի   ստեղծումը,   խոչընդոտել   դրանց   պահպանմանը։   Երբ    խախտվում   է    հիշյալ   պահանշը,  ապա   դրանում  մեղավոր   են  ոչ   միայն  միապետները,   այլև  հենց   ինքը   ժողովուրդը,  որի   թողտվությամբ   իրականացվում    է    նման   կարգերի   ստեղծումը։  Այսպիսով,   աստվածային   իրավունքի   տեսանկյունից հանցագործություն    է   համարվում   ամեն    մի   արարք ( գործողություն կամ   անգործութ ),   որը    նպաստում   է    կառավարման   միապետական   կարգերի  ստեղծմանը   և    կամ   դրա   պահպանմանը։   Դրական  իրավունքի տեսանկյունից հանցագործության հարցը  Շաhամիրյանը քննության է առել ապագայում ստեղծվելիք  հայկական հանրապետության պայմաններում։  Ի տարբերություն  ավատական կարգերի,   որտեղ   մի   և   նույն   արարքը  հանցագործություն    համարելու   կամ    չհամարելու  հարցը    կախված  էր   տիրող   դասակարգի   կամքը   կատարող  առանձին    անհատների   հայեցողությունից,   հանրապետական   կարգերում   այն     բացառապես որոշվելու  էր  օրենքով.  « Ուրեմն   մի   ոք   իցէ  զի   ըստ    կամաց   և   ըստհաճոյից  իւրոյ    իշխեսցի՝ի   վերայ  մեր,  եթէ   ոչըստ   Օրինօք  գործոյ  ձեռաց   մերոց   հատուսցէ    մեզ    ըստ   արժանւոյն   գործոյ   մերոյ, զի  ամենայն   ոք...   արժանի  գտցի   պատուոյ   և   պատժոյ   ըստ   արժանաւոբութեան   գործոյն   իւրոյ», « բառցցի   և  կորնչեսցի   ամենայն  չարագործ   ըստ   արժանի   գործոյն  ձեռաց   իւրոց    ըստ    Օրինօք   առ՝ի   պատել    հասարակ   ազգի»՝։   Այս   ևհամանման   այլ  դատողություններով   Շահամիրյանն   ավելի    մատչելի   ձևով    է   արտահայտել  « չկա  հանցագործություն,     չկա  պատիժ    աոանց   օրենքի »   սկզբունքի   պահանջը։   Շահամիրյանը   գտնում  էր,   որ   հանցագործության    հարցի   լուծման   համար   անհրաժեշտ   է   ոչ  միայն  համապատասխան   օրենքի   գոյության  փաստը,   այլև   այդ   օրենքը   պետք  է   սահմանված   լինի   այն  հաշվով,   որպեսզի    հասարակությունը, ժամանակի   առումով,   հնարավորություն   ունենա  իմանալ,  թե    որ  վարվելա  կերպն    է   օրենքով   արգելված  և   այն    դրսևորելուց    ինչպիսի   պատիժ   է   սպասվում,   «Նովաւ . (օրենքով — Հ. Խ.) պարտաւոր   առնէ    մեղ  հեռանալ ՛ ի  գործոց    չարութենէ  որում     ծանեաք   պատիժս   և   նախատինս  ըստ  Օրինօք  մերովք»,   « յօրէնս  և   կարգս, և կանօնս  ձեր զի  ծանուսցէ   ձեղ զոր ինչ   գործ բարի և   չար  և  զոր ինչ հարկաւոր գործելոյ և   հրաժարեւոյ»_։

                                                                 1

Այլ    կերպ  ասած,   Շահամիրյանը  պահանշում   է,  որ  պատասխանատվություն   («նախատինք–»՝)  սահմանող    օրենքներին ընդհանրապես   և    քրեական   պատիժ   նախատեսող  կամ   պատժաչափը  խստացնող  օրենքներին   մասնավորապես,  ետադարձ   ուժ    չտրվի։   Ինչպեսասվեց,   դրական    իրավունքի   տեսանկյունից    հանցագործություն  է   հսւմարվում    օրենքով   արգելված   ամեն   միարարք։   Այն    բնորոշումը  վերաբերմունք  է    հանցագործության   հասկացության   բացահայտման  ձևական    կողմին։   Ա՛րդ՝   ինչ   էր    հասկանում    Շահամիրյանը    նյութական   առումով   հանցագործություն   ասելով։   «Որոգայթ    փառացը»,   իր   իսկ   հեղինակի   վկայակոչմամբ,   հանդիսանում   էր    օրենքների   մի   այնպիսի  ժողովածու,  որը  ելնում   էր    բացառապես   ժողովրդի   բարօրությունիցն,   և   այդ   բարօրության    դեմ   ուղղված    ամեն  մի   ոտնձգութիյուն    դիտվում   էր   հանցագործություն։   Չնայած   Շահամիրյանը,   որպես    լուսավորական    մտածող,   բարօրությունը   հասկանում   էր    ժողովրդի    շահերի   դիրքերից    իրականում   այն   ուներ   դասակարգային    բովանդակություն   և   ըմբռնվում   էր     քաղաքական   իշխանության   ձգտող   հայ    առևտրական    բուրժուազիայի   աշխարհայացքով։    Բուրժուական   գաղափարախոսները   չէին    պատկերացնում   և    չէին    էլ   կարող   պատկերացնել    մարդու   բարօրությունը   առանց   արտադրամիջոցների   մասնավոր  սեփականության    և    տնտեսական  գործունեության   ազատության:   Բավական   է   նշել,   որ   «Որոգայթում»   սեփականության   մասնավոր    ձևը   և   տնտեսական  գործունեության    ազատության   անձեռնմխելիությունը   երաշխավորվում    էր   այն  պատժատեսակներով   և  պատժաչափերով,  որոնք    նախատեսված   էին    մարդու  կյանքի    ևառողշության    դեմ    ուղղված    հանցագործությունների    համար,  Դրա   հետ   միասին,   պետք    է    նկատել,  որ   բուրժուազիան    իր    քաղաքական   պայքարում   հաջողության   հասնելու    համար    չէր   կարող    բարօրության   հասկացության    մեջ    չմտցնել   այնպիսի   պահանջներ  (անձի    կյանքի,  գույքի,   պատվի,   արժանապատվության    ապահովումը   և  այլն), որոնք օբյեկտիվորեն    չարտահայտեին    նաև    ստորին   խավերի    շահերը։     Հենց    այս   փաստի    ուժով   է,     որ   պատմական  ասպարեզ   իջած  բուրժուազիայի  գաղափարախոսների   պահանջները   ընդհանրապես   և   լուսավորականներինը՝  մասնավորապես,   ձեռք   բերեցին   առաջադիմական  բնույթ։  Այս  տեսակետից   «Որոգայթում»   քրեական     իրավունքի  միշոցով   պաշտպանվում   էր    նաև    անձի   կյանքի   (Հոդված 463),   առողջությունը, պատիվն   ու   արժանապատվությունը    (հոդվածներ 129, 466),   ինչքայինիրավունքները

 (հոդվածներ  466, 467), ազատությունները   այդ   թվում   և   օտարազգիներիխղճի    ազատությունը    (հոդվածներ 128, 129, 485)   և  այլն։   ՍակայնՇահամիրյանը    չէր   տեսնում    և    չէր   էլ    կարող    տեսնել,   որ  իր   երազած   հասարակագը,    որի    դեմ    գործած   արարքների   համար  նախատեսում   էր   ծանրագույն   պատիժներ  (հոդվածներ 484, 486 ևայլն), իրականում   ներհակ   դասակարգին   երբեք   չէր   կարող   տալ   ամենացանկալի    բարօրությունը՝    փաստացի   ազատությունը.  Այն   միայն   փոխարինելու    էր   նրանց    շահագործման  մի     ձևը   մյուսով,   ավելի   կատարյալով։   « Որոգայթ   փառացում »   բավականին   ծավալուն   խոսվել   է   նաև   հանցագործություններ    ծնող    պատճառների   և    դրանց   վերացման  ուղիների    մասին։

                                                                 2

պատճառներից    հիշարժան   են   միապետական   կարգերի  գոյությունը,   սոցիալական   անբավարար   պայմանները  և   օրինականության   բացակայությունը:   Վերջին   հարցը,   մեր   կարծիքով,  առավել    հետաքրքրություն.   է   ներկայացնում,   ուստի    անհրաժեշտ   է   կանգ     առնել   դրա   վերլուծության    վրա։   Ստեղծվել   իր   հանրապետական    կարգերում   օրենքների   մասին   Շահամիրյանի   արած    դատողություններից    երևում   է,  որ   եթե   չկա   օրենք,   ապա    չի  կարող    խոսք    լինել    օրինականության   մասին։   նա   օրինականության  նկատմամբ   ներկայացրել   է   որոշակի   և   հստակ   պահանջներ,  որոնցից   առաջինը   օրենքի   պահանջի    անխախտելիությունն   է.   «Եթե՛ի    մէջ   աշխարհին   մի՛  գտցի   Օրէն   անխախտելի   և   եթէ    գուցէ   ռի   ես   զերծից՛ի    հատուցմանէ   պարտուց   մեղաց    իմոց    ատ   ամնայարութենէ   և   միմիայն   միով   անձամբ   (անգամբՀ. Խ.)   զերծանելոյ   իմոյ՛ի   յօրինացն   հա­մանգամայն   մտցէ   անօրենութիւն՛ի   մէնջ,  զի  վաղիւն  դու  փորես   աչջ   եղբօրրոյ,   միւսն   յափշտակ  է   զինչ    դրացւոյն,   միւսն   բռնադատէ    կուսի   պատւոյ   Ա   այլն։   Շահամիրյանը,   խոսելով    անցյալ   ժամանակներում     Հայաստանում    տիրող   անօրինականություններից   առաջացած     բազմաթիվ   վնասների   մասին,   մասնավորապես     նշում   է,   «Այնքանելի    անիրաւութիւնք   անցանելով՝ի   մէն՛),   մինչև   շաղախեցալ   երկիր՛ի    աըենէ   արդարոց   անպարտիցտ,    այսինքն,   միայն     անօրինականության   պայմաններում    կարող   է   անմեղ   մարդը   ենթարկվել   պատժի։   0րինականության   հաջորդ   պահանջը   օրենքի   առաջ    բոլորի   հավսարության   սկզբունքն  է՝   անկախ   նրանց     հասարակական   դիրքից,   սոցիալական   ծագումից,   կրոնական  պատկանելությունից   և     այլն.  «Ո՛չ   մեզ   (նկատի   ունի   հայերին Հ. Խ.)  և   ո՛չ՛ի   վերայ   աշխարհին     մերոյ     մի՛լիցի  և    մի՛   երևեսցի   ոչ   ոք,  ով   ոք   ո՛ր   իցէ    այր    ինքնակալ    և    ինքնակամ՛   իարարս   իւր   որ  ո՛չ   պատժեսցի    ըստ     Օրինօք»։   Օրենքի   առաջ    բոլորի    հավասարության    սկզբունքը     Շահամիրյանի   մոտ   միաժամանակ  ենթադրում    է   նաև    ազգերի     հավասարության    սկզբունքը։   Այս   առումով,  նա    տարբեբություն     չի   դրել,   թե   հանցագործություն   կատարող   անձը     քրիստոնյա   է,   թե    մահմեդական,    հայ    է,  թեայլազգի։    Եթե   կա    հանցագործություն,    պետք   է   լինի   նաև   պատիժ։

Շահամիրյանը   գտնում     էր,    որ  աստվածային    իրավունքի   խախտմանհամար     ժողովուրդն     իր   պատիժը    պետք     է     կրի   հանդերձյալ   կյանքում,   եթե   մինչ  այդ   չուղղի  իր   սխալները։   Ընդհանրապես   «Որոգայթում» կրոնական   բնույթի (այդ   թվում  և   աստ­վածային   իրավունքի)   պահանջների   խախտումը, զուտ  քրեաիրավական   իմաստով,   հանցագործություններ  չեն   համարվում    և    չեն    պատժվում։   Միայն  մի    դեպքում  է    արտաքնապես   Շահամիրյանը     այս   կարգից     նահանջ    կատաըել, երբ     հայոց    եկեղեցու   դավանանքին    պատկանող     հայը   հավատափոխ     է    լինում   (հոդված 6)։  

                                                                                 3

պատճառներից    հիշարժան   են   միապետական   կարգերի   գոյությունը,    սոցիալական   անբավարար   պայմանները    և   օրինականության    բացակայությունը:   Վերջին   հարցը,   մեր   կարծիքով,  առավել  հետաքրքրություն   Է   ներկայացնում,   ուստի    անհրաժեշտ  է    կանգ    առնել   դրա   վերլուծության    վրա։   Ստեղծվել   իր   հանրապետական  կարգերում   օրենքների    մասին   Շահամիրյանի    արած    դատողություններից    երևումէ,   որ    եթե    չկա    օրենք,  ապա  չի  կարող  խոսք    լինել   օրինականությանմասին։    նա    օրինականության    նկատմամբ    ներկայացրել    է   որոշակի    և   հստակ    պահանջներ,  որոնցից    առաջինը   օրենքի    պահանջի    անխախտելիությունն   է.    « Եթե՛ի    մէջ   աշխարհին    մի՛  գտցի    Օրէն   անխախտելի   և    եթէ    գուցէ    ռի   եսզերծից՛ի  հատուցմանէ   պարտուց  մեղաց   իմոց    ատ    ամնայարութենէ   և    միմիայն   միով    անձամբ    (անգամբՀ. Խ.)   զերծանելոյ    իմոյ՛ի   յօրինացն    համանգամայն    մտցէ    անօրենութիւն՛  ի    մէնջ,    զի   վաղիւն   դու    փորես   աչջ   եղբօրրոյ,   միւսն    յափշտակ  է    զինչ    դրացւոյն,   միւսն   բռնադատէ     կուսի   պատւոյ   Ա    այլն։    Շահամիրյանը,   խոսելով   անցյալ   ժամանակներում    Հայաստանում   տիրող    անօրինականություններից   առաջացած    բազմաթիվ    վնասների   մասին,   մասնավորապես    նշում   է,   «Այնքանելի   անիրաւութիւնք    անցանելով՝ի    մէն՛), մինչև    շաղախեցալ   երկիր՛ի    աըենէ    արդարոց    անպարտիցտ,  այսինքն,    միայն   անօրինականության     պայմաններում   կարող    է    անմեղ    մարդը   ենթարկվել    պատժի։    Օրինականության   հաջորդ    պահանջը   օրենքի   առաջ    բոլորի    հավսարության   սկզբունքն   է՝    անկախ    նրանց   հասարակական    դիրքից,    սոցիալական     ծագումից,   կրոնական    պատկանելությունից    և    այլն.  « Ո՛չ   մեզ   (նկատի    ունի   հայերին Հ. Խ.)  և   ո՛չ՛ի   վերայ    աշխարհին   մերոյ   մի՛   լիցի    և    մի՛   երևեսցի   ոչ   ոք,  ով   ոք   ո՛ր    իցէ     այր   ինքնակալ   և   ինքնակամ՛ի     արարս    իւր    որ   ո՛չ   պատժեսցի    ըստ   Օրինօք»։   Օրենքի    առաջ   բոլորի    հավասարության    սկզբունքը   Շահամիրյանի   մոտ    միաժամանակ     ենթադրում     է     նաև   ազգերի   հավասարության    սկզբունքը։   Այս   առումով,   նա    տարբեբություն  չի    դրել,    թե    հանցագործություն    կատարող    անձը     քրիստոնյա   է,   թե   մահմեդական,   հայ    է,   թե   այլազգի։   Եթե    կա   հանցագործություն,   պետք   է   լինի    նաև   պատիժ։   Շահամիրյանը    գտնում   էր,  որ   աստվածային   իրավունքի   խախտման    համար     ժողովուրդն    իր   պատիժը    պետք    է   կրի   հանդերձյալ    կյանքում,   եթե    մինչ   այդ   չուղղի   իր   սխալները։    Ընդհանրապես   « Որոգայթում »   կրոնական    բնույթի   ( այդ    թվում   և    աստվածային    իրավունքի)   պահանջների    խախտումը,   զուտ  քրեաիրավական    իմաստով,    հանցագործություններ  չեն   համարվում   և   չեն    պատժվում։   Միայն   մի    դեպքում    արտաքնապես    Շահամիրյանը    այս   կարգից   նահանջ    կատարել,    երբ    հայոց    եկեղեցու   դավանանքին   պատկանող    հայը   հավատափոխ    է    լինում   (հոդված 6)։   Եթե   դավանանքը   մեր    ժամանակնեըում    զուտ   խղճի    հարց   է,    ապա    քննարկվող   ժամանակաշրջանում    հայ   ժողովրդի   համար   այն   դուրս    էր   գալիս    դավանանքի    շրջանակներից   և    ձեռք    էր  բերում    քաղաքական- ազգապահման   նշանակություն,    որի    հետևանքով    հավատափոխությունը   համարժեք    էր    դառնում   ներկայիս    դավաճանությանը։

                                                         4

Շահամիրյանը,   ինչպես  և   իտալական    խոշորագույն    քրեագետ   Բեկկարիան,   պատժի   կիրառման   անհրաժեշտությունը   տեսականորեն   հիմնավորել    է   պետության    և    իրավունքի    ստեղծման   պայմանագրային  տեսության   դրույթներով։   Շահամիրյանի  տեսակետի    համաձայն,   ժողովոլրդը    հասարակական   դաշինքով    պետության    հանրապետական   ձևի   առաջ   պարտավորություն   է   վերցնում   անշեղորեն   ենթարկվել     իր  իսկ   ստեղծած   օրենքների   պահանջներին   և   միաժամանակհամաձայնություն   է   տալիս   այն   խախտելու    դիպքում    կրել   համապատասխան    պատիժներ.    « Ամենայն   բնակիչք   աշխարհին    մերոյ  կամաւ   ընդունելութեամբ    յանձն   առնուն   վարձ    գործոց   ձեռաց   իւրոց    թէ    կեանս    պատուականս   և   թէ    մահ    նախատանօք   փոխանակ    գործոյան   օրէնութեան   իւրեանց    ոչ՛   Ի   յանոէ  ՛Ի   հրամանաւ    ինքնակամ  իշխանէ    և   ոչ՛ի    սպան   ու   օղէ՝    եթէ    ո՛չ    միայնակ՛ի    ձեռանէ     իւրմէ     հատեալ     վճռէ    Օրինաց   իւրոց։    Այս   ձևով    պատժի    կիրառումը    կգոհացնի    նույնիսկ    պատժվողին,   « քանզի   վճիռն   գործոյն    իւրոյ   ինրն    ըստ  կամաց    և     ըստ   հաճոյից   իւրոց    է՛  հատ   և    ինքն    ըստ   անձին     ազատապէս   թագաւոր    գոլով՝   կարգադրեաց    օրէնքս.,    և      ինքն    իւրն    հնազանդ   օրինաց   իւրոյ     արար    պարտաւոր     և   մնայ    ընդունիլ    հատուցումն    գործոց    իւրոց    թէ   պատիւ   եթէ   պատիժ   ըստ    օրինաց  իւրոց  »։  Անցնելով   պատժի   նպատակի    հարցին,   պետք    է   նկատել,   որ  այն    Շահամիրյանի    մոտ    ձեռք   է    բերում   բազմակի    իմաստ։  

Նախ՝   « Որոգայթում »    պատժի   կիրաոումը     հետապնդում   է     ընդհանուր    նախազգուշական   նպատակ,  պատժելով    հանցագործին,    այդ   երևույթը   միաժամանակ   ներգործում   է    հասարակության    մնացած    անդամների   վրա՝    ետ   պահելով    նրանց    հանցավոր     ոտնձգություններից.   «...և  կալանաւորութիւնս   (հանցագործի Հ. Խ.)   լինիցի    դարման   նշաւակութեան    ապագայ   տկարացելոց    մերոց    (հայ    ժողովրդին։    Իսկ    ներգործության   ուժը,    ինչպես    տեսանք,    Շահամիրյանը    վերագրում   էր    ոչ    թե   պատժի    խստությանր  ( չնայած    նրա   մոտ    պատիժներն   այնքան   էլ   մեղմ   չեն ),   այլ    նրա    անխուսափելիությանը։   Պատիժը,    ընդհանուրից     բառի,   ունի    նաև    հատուկ     կամ    մասնավոր  նախազգուշական   նպատակ՝    հնարավորություն   չտալ   պատժվողին     նոր    հանցագործություն     կատարելու.   «... որ     ի    որ    ոք    պատճառէ   որ   իոէ՚,    եթէ   կամիցին    անձանց   լինելով   գործել    զչարիս     իսկոյն    ըմբոնեսցի   անձն    ամենայն   ըզգայարանօք    նորա   պահելով   անշարժ,   զի   ձեռն   չարագործին    մի    գտցի   շարժում    գործելոյ    չարութիւն   մինչև    մատուցանելով    վարձ    գործոց   չարութեան    իւրոյ»։   Ինչպես    երևում   է   այս   վերջին  պարբերությունից,   պատժի    կիրառումը   ենթադրամ   է    նաև    կատարած    հանցագործության    հատուցում։   Հատուցման   տեսությունը  գալիս   է    վաղ    ժամանակներից   և   պաշտպանվել   է     նաև    բազմաթիվ    բուրժուական    մտածողների    կողմից։   Այսպես, Կանտը  « ակն   ընդ    ական,  ատամն    ընդ    ատաման »  Թալիոնի   սկզբունքի    կիրառումը   դիտում   էր    կատարած   հանցագործության    համար    արժանի   հատուցում– :    Չնայած   Շահամիրյանը   ընդունում     էր   « ամենայն   բնութիւն    մարդոյ   բնականապէս     խոստովանի  ակն   ընդ    ական   և   ատամն    ընդ   ատաման     արդարութիւն »   սկզբունքը,    սակայն  միայն   երեք    դեպքերում   է    ղեկավարվել    դրանաք   ( հարբած   վիճակում   սպանության    և     մարմնական    վնասվածք   հասընելու    համար   նախատեսվում   են    հարբեցնելու   միջոցով   պատիժներ.   Հոդվածներ   471,  472)։    Ինչպես   Կանտը,   այնպես   էլ    Շահամիրյանը    հիշյալ    սկզբունքով    ձգտել    են  հավասարությունը    ստեղծել    կատարած   հանցագործության    և    դրա   համար   կիրառվողպատժի    միջև։

                                                                          5

Պատիժը    պետք    է   նշանակվի   ոչ   միայն   այն    հաշվով,   որպեսզիհանցագործը    հատուցի    իր  հանցանքի    համար,   այլև    միաժամանակ     հնարավորություն      ունենա  վերադաստիրակվելու    և    ուղղվելու. «Բժշկեսցի՛ի    տկարութենէ   չարեաց    իւրոց»։   Սա    արդեն   պատժի   դաստիարակչական    կողմն     է,   որը    պատժի    նպատակների   մեջ    ամենաարժեքավորն    է:   Դաստիարակման    նպատակը  « Որոգայթում » հիմնականում   իրականացվելու   էր    հանցագործության    կատարման   դրդապատճառին   համապատասխան    պատժատեսակ  նշանակելու  միջոցով։   Այս   երևույթն    ակնառու    կերպով    դրսևորվել    է   192-րդ   հոդվածում։    Երբ   մեկը   հարվածել   է    մեկ      ուրիշին,    ապա     դատարանը    պատժատեսակ   ընտրելիս    պետք     է    ղեկավարվի    հետևյալ   կերպ, Ա)    եթե    ամբաստանյալը    ջղային    է    և    ուժեղ,    պետք     է   բանտարկել   այնքան    ժամանակ,    մինչ    մեղմանա   և   դառնա   խոնարհ, Բ)  եթե    հարուստէ, պետք   է    հատուցի   իր   «  անիրաւ »  հարսաության   չափին   համապատասխան   տոկոսներ,    « զի    իջցէ     հպարտութենէ »,   Գ)  եթե    իշխանազուն    է     և   փառաւեր,    պետք    է   «  հարկանելով    գան  հայրցի   նմայ   հռչակաւոր   տեղի», Դ)   իսկ   եթե   նույն    արարք    կատարողը    աղքատ    է    և    այն   կատարել   է   «՝ի   բնական    եոացմանէ   արենէ »,   պեսք   է   տուժողը   հարվածի    նրան     այնպէս,   ինչպես   ինքն   է   հարվածել։    Այս    վերջին    դեպքում   բացառապես    դաստիարակելունպատակով   Շահամիրյանը    ղեկավարվել     է  «  ական    ընդ   ական, ատամն   ընդ    ատաման »    սկզբունքով:    Պատժի    կիրառման    արդարությունը    ապահովելու    նպատակով   Շահամիրյանը   պաշտպանում  էր   կատարված    հանցագործության   ծանրության    և    կիրառվող  պատժի    խստության    համամասնության   սկզբունքը.   «...բառցցի   և   կորըն    չեսցի   ամենայն   չարագործ   ըստ   արժանի   գործոյն   ձեռաց     իւրոց»։   Հայաստանի   գլխավոր   դատավորին    տված    լիազորագրում,  մասնավորապես   լիազորվողը    պահանջվում    էր    « արդարութեամբ   հատանեսցես   վճիռ՛ի   վերայ    գործոց  ձեռաց   և    բանից  ըստ   իւրաքանչիւր   գործոց      ըստ  Օրինօքն     Հայաստանեաց»––։   Նույն    տեղումէջ   183 —,   184։   Կատարված    հանցագործության    և    կիրառվող    պատժի  միջև   համամասնությունը     ապահովելու   նպատակով   Շահամիրյանը     նախատեսել   էր   որոշակի    պատժասիստեմ,   որի    մեջ   ամենածանրը   մահապատիժն   էր։   Վերջինս   պատժասիստեմի    մեջ   ընդգրկելու   հարցը   քննարկվող   ժամանակաշրջանում   ձեռք    էր    բերել    խնդրի  նշանակություն.    մտածողների     մի   մասը  (Դիդրո,   Վոլտեր,  Բեկկարիա ),  բացառությամ՛բ   առանձին    աննշան   դեպքերի,    դեմ     էր     մահապատժին,  իսկ    մյուս   մասը Ռուսսո, Կանտ   և   այլք)՝կողմ   էր։   Շահամիրյանը   վերջին   տեսակետի   կողմնակից  էր  և   նրա   մոտ   այն   պայմանավորված   էր   ընդհանուր    նախազգուշացման    անհրաժեշտությամբ.   « Մահ    մեղաւորին    լինցիցի     վասն    նշաւակի    կենդանեաց,   զի    զսպեսցեն  կենդանիքն    վարքս    իւրեանց՛ի    չարագործութենէ  »։    Եթե     Բեկկարիան   միապետության   կողմնակից     էր    և   մահապատժի   կիրառմանը    դեմ   լինելով    ցանկանում    էր    վերացնել   այն   վտանգը,   որով    առանձին   անհատների   ցանկությամբ մարդիկ զրկվում   էին   կյանքից,   այդթվում   նաև՝   բազմաթիվ    անմեղներ ապա    « Որոգայթում »  մահապատժի   կիրառումը    նախատեսվում    էր    հանրապետական    կարգերում,   որտեղ  այն   իրականացվելու   էր    միայն   օրենքի     հիման    վրա,   օրենք,   որը,   ըստ    Շահամիրյանի,   արտահայտելու   էր    ժողովրդի    կամքը,    այդ   թվում  նաև՝    պատժվողի։   Մահապատժի   կիրառման՝   կողմնակից    լինելով  հանդերձ,   Շահամիրյանը   այնուամենայնիվ     այս   հարցում    ցուցաբերել   է   իր    հումանիզմը։  Նախ՝   բարոյական  տեսակետից   նա    մահապատիերևույթը     դիտում    էր     նողկալի։    221-րդ   հոդվածով     մահապատիժիրականացնողի     աշխատանքը   համարվում     էր    անպաաիվ   և    նաիրավունք    չուներ    հետագայում    այլ  աշխատանքի   անցնելու։   Եթե     ընդհանուր    առմամբ    դատավորները,    իբրև    մարդ,   արդարադատությունը    իրականացնելիս   պետք   է    առաջնորդվեն    սառը   բանականությամբ    «  մի    տեսանելով    զերեսս    մարդոյ     Ողորմեսցիս   և  իյստ   ան   ացուց  ան    ես  սիրտ    քո    առ   գանգատօղ    և    դատախա  ԱԱ » (հոդված 59),    ապա   225-րդ   հոդվածի     համաձայն դատավորը։մահապատիժ     նախատեսող    գործերը:

                                                               6

Քննելիս   պարտավոր   է   գթություն   ցուցաբերել։   Բացի   այդ,   ժողովուրդը պարտավոր     է    սիրել    այն    փաստարանին,   որը   օրենքի    սահմաններումկկարողանա    ազատել  պաշտպանյալին   մահվան    դատավճռից   (հոդված 226)։   Ավելին,  մահապատժի   դատապարտվածներր,   օրենքով   սահմանված   կարգով,   կարող    էին    ներում   ստանալ,  մահվան   վճիռը   չէր   կարող    իրականացվել    առանց   հայոց    տան  (պառլամենտի)  հավանության   (հոդվածներ 223, 224)  ևայլն։   Վերը   նշված   միջոցաոումներով   Շահամիրյանը   ցանկացել    է    նվազագույնի   հասցնել   մահապատժի  կիրառման    հնարավորությունը    և    սխալ    դատավճիռների   իրականացումը։   Հաջորդ    պատժատնսակներն    են՝    ազատազրկումր   (15 օրից   մինչև    ցմահ  ),   տռւգանքը,    մարմնական    պատիժները   (ծեծ   և  շիկացած   երկաթով    ձեռքն   այրել ),   պաշտոնանկաթյունր    և    այլն։   Ելնելով    ընտանիքի    անդամների    շահերից,   Շահամիրյանը   չէր   թույլաարում    մահվան    դատապարտվածի   ինչքի   վրա    բռնագրավում   տարածել  (  հոդվածներ   220, 367)։   Բացի    այդ,    տուգանքներից    գանձված,   ողջ    գումարը     օգտագործվելու    էր   ընչազուրկների   կարիքներր     բավարարերու    համար։    Շահամիրյանի   կողմից   մարմնական    պատիժների    ընդունումը   շատ   դեպքերում   ուղղված   է    եղել    դաստիարակման     նպատակին։   Ըստ    « Որոգայթ   փառացի »  հանցագործության    ենթակա,   այսինքն   հանցագործություն    կատարող,  կարող   է    լինել    որոշակի    տարիքի    հասած,    մեղսունակ    անձը։Քրեական   պատասխանատվությունը    սկսվում    է    անձի 18  տարին  լրանալու    հետ,   իսկ     դրանից    պակաս   տարիք   ունեցողների   նկատմամբ    թույլատրվում     է    կիրառել    միայն   դաստիարակչական   բնույթի    ներգործության     միջոցներ.   « Ամենայն     պատիժ  ՛ի    վերայ    քրէական    մեղաւորաց     կատարեսցի...  թէ    մեաղաւորն    գուցէ    / գիտցի   տի    հասակիիւրոյ    ավելի    քան    թէ   ութնևտասն   ամաց,   եթէ    պակաս,    իյրատելով   արձակեսցի   իբր    մանուկ»   (հոդված 200)։

Չնայած    Շահամիրյանն    ուղղակի    չի    խոսում   18 տարին    լրացած,   բայցանմեղսունակության    վիճակում   գտնվող   անձի   կողմից   կատարածհանցավոր   արարքննրի    պատժելիության    հարցի    մասին,  սակայն   նրաարած   առանձին    դատողություններից    երևում   է,   որ   նման    դեպքերում   ևս    անձը    չի    կարող    քրեական   պատասխանատվության   կանչվել։    494-րդ    հոդվածի   դիսպոզիցիան    պահանջում   է    որոշ   կարգի  պաշտոնատար    անձանց    ազատել    աշխատանքից,   եթե    որևէ    մեկի   կողմից    հասցրած    վիրավորանքի    դիմաց    նրանք     չեն   պաշտպանել   իրենց    պատիվր,    քանզի    «ոչ  կարաց   պահել    պատիւ    կարգ    աստիճանի   ազատութեան   իւրոյ,    բայց՛ի    խելագար    յառնէ »։  

                                                                 7

Եթե    նկատի   ունենանք,    որ « Որոգայթում »   անձի   պատիվը  և   արժանապատվությունը   հիմնականում    պաշտպանվում   էին   դատական   կարգով,   ապա   դժվար    չէ    հետևցնել,    որ   եթե   հոգեկան    հիվանդի   կողմից     հասցրած    վիրավորանքի    նկատմամբ   ցուցաբերածանտարբեբության  համար    պաշտոնատար   անձը   չի   ազատվումաշխատանքից,    ուրեմն,   Շահամիրյանը    դրանով    իսկ    նշված   հիվանդիարարքում   բացառում    է    մեղքի    դրսևորման   փաստը։   նշված՝   կարևորհարցի   ուղղակի    լուծման    բացակայումը   պետք   է    բացատրել   նրանով, որդեռ   վաղ   ժամանակներից   հայ   քրեական    իրավունքամ    այն   լուծվել   և   լուծվում   էր   դրական   առումով,   ուստի     և   Շահամիրյանը    ավելորդ   էհամարել   դրա     մասին   առանձին    գրել։   «  Որոգայթ   փառացում »  հատկապես   շեշտվում     է,   որ    հանցագործության    ենթակա    կարող   է   լինել   միմիայն   դրա    մեջ    մեղավոր     անձը.   « Հատուցումն    վասն    պարտուց     քրէական   մեղաց   ոչ    այլ    ոք   հատուսցէ    բայց    միայն    անձն   մեղաւորին    որում    գործ    ձեռաց   նորա    գործեցալ    մեղս     քրէականս »   (հոդված   214)։   Դրանով     իսկ     բացառվում    է    անմեղ    մարդկանց,   մեղավորի    հարազատներին    քրեական   պատասխանատվության    ենթարկելու    հնարավորությունը։    «Որոգայթ   փառացում »  նախատեսված   են    հանգամանքներ,  որոնք    վերացնում    են    արարքի    հասարակական  վտանգավորությունր։    Որպես    այդպիսին,   նախ,   պետք     է   նշել   անհրաժեշտ   պաշտպանության   սահմաններում    կատարած    արարքները։    215-րդ    հոդվածը   տանտիրոջը    իրավունք     է    վերապահում     սպանել    նրան,    ով   գիշեր   ժամանակ   զինված    մտնում     է     նրա     բնակարանը։   նման  դեպքերում   « արիւն    նորա   ի   ձեռանէ    սպանողի     մի     խնդրեսցի»։   Աչս   և    այլ   օրինակներում,   հասկանալի    է,    սպանողր    չի  պատժվում    անհրաժեշտ    պաշտպանության   սահմանակարգի   ուժով։   Սակայն   որպեսզի    հիշյալ     սահմանակարգի   նպատակը    չշարաշահվի,   Շահամիրյանր    նախատեսել    է     որոշակի    պայմաններ   և   միայն   այդպայմանների   առկայության     դեպքում   կարող     է   խոսք    գնալանհրաժեշտ   ինքնապաշտ­պանության    մասին։    215-րդ     հոդվածի  դիսպոզիցիայից     երևում    է,     որ    տվյալ    դեպքում   արարքըարտաքնապես    պետք    է   բավարարի    հետևյալ    պահանջներին, Ա).   հարձակվողը   պետք    է   զինված   լինի    սուսերով.  Բ)  հարձակումր   պետք   է   կատարվի   գիշեր   ժամանակ    և    այն   էլ    ժամր   21-ից    հետս  Գ ) հարձակումը     պետք    է    կապված    լինի    ուրիշի    բնակարան    մտնելու   հետ,   Դ ) այն   կրելու   է    հանկարծակի     բնույթ,  Քանի    որ   գործնականում    դժվար    է     տվյալ    դեպքերում    պարզել    հարձակման    նպատակը     սուսերով     ցանկանում    է    սպանել,    թե՛   մարմնական   վնասվածք    հասցնել  ).   ուստի     խանգարող    առարկա    չի    դարձվում   հարձակման    նպատակը։     Ւսկ   461- րդ    հոդվածը     արդեն    անհրաժեշտ   պաշտպանության   առկայությա)։    հարցը     սերտորեն     կապում   է    ոտնձգության   նպատակի    հետ,    համաձայն   որի.    եթե   մեկը    հանդգնաբար   մտնում     է     ուրիշի   տուն     կռվելու    կամ     վրեժ     լուծելու   մտադրությամբ,   ապա   տանտերն    այս   դեպքում   կարող   է    «ազատապէս   հարկանել    և    դուրս    ձգել   մինչ    խոցել,    այլ    ոչ     սպանել:  Անհրաժեշտ   պաշտպանության    նման    սահմանափակումըպայմանավորված    է   ոտնձության    անվտանգավորաթյան    աստիճանի   և   դրանից    պաշտպանվելու    համար    ընտրված    միջոցի    համամասնությամբ։    Այս  դպքում   արդեն   հարձակվողը     չպետք   է    զինված   էին   ի   ( հարձակումն  էլ    չպետք   է    կատարված     լինի   գիշեր   ժամանակ,   հանգամանքներ,    որոնք    սակավ    են    դարձնում   հանցագործության    վտանգավորության  աստիճանր։

                                                                                     8

Ամեն   դեպքում,  երբ   մարդու   կյանքին   իրական   վտանգ   է    սպառնում,  նա   կարող    է    որպես   անհրաժեշտ   պաշտպանություն    ընտրել    հանցագործին    սպանելու   միշոցը,   « Աավազակ  ոմն   եթէմէջ   աւազակութեան    իլրոյ    գուցէ    դտռի    դատավուութիւն   և   ի   ձեռն  է   դատվողէ    մեռցի   աւազակն,  արիւն    աւազակին   մի    խնգրեսցի  ՝ի  ջատագովողէ »   (հոդված    191)։    Ավազակությունը,   ինչպես   մեր  օրերում,  այնպես   էլ    XVIII    դարում   իրենից     ներկայացնում    էր    մի    այնպիսի  հանցագործություն,    որը    իրական   վտանգ    է    սպառնում    հարձակման  ենթարկվողի    կյանքին,   ուստի   և   դրանից  պաշտպանվելու    համար   կատարված    սպանությունը   Շահամիրյանը   դիտում    է    անհրաժեշտ   պաշտպանություն։   Արարքի   հասարակական   վտանգավորությունը   վերացնող   մյուս    հանգամանքն   է     ծայրահեղ    անհրաժեշտությունը։   Շահամիրյանը,    խոսելով   հայ    ժողովրդի     թույլ  տված    մեղքերի  գնահատման   հարցի    մասին,    մասնավորապես     նշում    է,   « քաղցեալն  կերաւ   և   յագեցաւ,   մերկն     զգեցաւ,   գեղեցիկն     սիրեցաւ    և     այլն,   որ  ամենայն    բնութիւն    մարդոյ    ոչ    ոք    կարէ    զսպել    անձին    սիւրիայսպիսի   բնական     մեղաց   ոչ   ուտող    և    ո՛չ     դգենօղն    և   ամուսնացեալն    կարի    ղրկիլ՝ի    բարութենէ    Տէառն,  և    կուրուս    անել    պատիւս    ազատութեան    իւրոյ )։   Եթե    նկատենք,   որ    հայ լուսավորչականը     մեր    ժողովրդի    թույլ    տված     այդ   օրինակ.   (մեղքերը    պատժելի   չի    համարեէ,   նույնիսկ    կրոնա-աստվածաբանական    իմաստով,    ապա   հասկանալի   է,    որ    երբ   մեկը    իր    առավել   կենսական    պահանջներր   (  մերկությունը   ծածկելու,  քաղցը   հագեցնելու  և    այլնի)  բավարարելու   համար    կատարում     է    արտաքնապես   հանցագործությանը    նման   որոշակի    արարք,    ուրեմն,    առավել   ես,   չի    կարող    պատժվել    քրեական    իմաստով։    Այսպիսով,    Շահամիրյանի   մոտ     այդ  և   համանման    բնույթի    արարքները   փաստորեն    գնահատվում    բննարկվող   հարցն    իր   մեջ     ընդդոկամ    է    միայն    մարդու   են   որպես   ծայրահեղ    անհրժեշտություն։    Ինչպես   տեսնում    ենք, այստեղ    առավել    կենսա­կան    պահանջների    բավարարման   անհրաժեշտությունը,   սակայն   « Որոգայթ » ի   .389-րդ    հոդվածը    ցույց    էտալիս,  որ    Շահամիրյանի   մոտ   ծայրահեղ   անհրաժեշտության  սահմանակարգի   ծավալը     դրանով    չի    սպառվում։    Նշված    հոդվածով, հայկական    զորքը    պատերազմի    ժամանակ   իրավունք    չունի    քանդելու թշնամու,  քաղաքացիական   նշանակության   շինությունները,   (՛բայց   յայնմանէ    որ   հարկաւոր    լինիցի     դաշտեցուցանել    շուրջ    ամրոցի   բերթօրէից   առ՝ի    ապահովութեանց,   և   որ   ոք    ամրոց    թշնամեաց    ւդատերադմալ   ստացեալ,   եթէ   հարկաւոր    լինիցի  մեզ  ավերել    և    քակել   վասն     աջողութեան    պատերազմի   մերոյպարիսպն  և   շուրջն   ամրոցաց    և   բերթօրէից     և    տուն   վառյօդի   և   ջաբախանայի,   ե   բնակութիւն  զինուորաց    միայն   ալերեսցի»։Այսօրինակում   արդեն   Շահամիրյանը,   մի   կողմից     թույլ    է    տալիս   ավելի   մեծ   արժեքներ    ձեոք     բերելու   համար  (՛պատերազմ՝ը   շահել, զինվորների   անվտանգությունը    ապահովել ) ոչնչացնել    առավել      նվազ    կարևորության    արժեքները    (ռազմական   և   որոշ     տարածքներում   գտնվող    քաղաքացիական   բնույթի   շինությունները),   մյուս   կողմից՝    արգելում     որոշակի   անհրաժեշտությունից    ելնելով   (բայց    ոչ   ծայրահեղ  )  վնաս   հասցնել   նույնիսկ    թշնամու    նյութական   արժեքներին։    Սա   ևս   Շահամիրյանի  հումանիզմի    դրսևորումներից     մեկն   է։  

                                                               9

Շահամիրյանը    բավական    հետաքրքիր   ձևով   է   լուծել   ապաստանիիրվունքի   հարցը։   Հիշյալ   իրավունքից    օգտվում   են   ոչ   միայն   օտարերկրացիները,   նաև   հանրապետության   քաղաքացիները՝    իրենց    իսկ    հայրենիքում։   Այս   վերջին    դեպքում    ապաստանի  իրավունքը   սերտորեն   կապված    է   բնակարանի   անձեռնմխելիության  հետ։   185 -րդ    հոդվածով  պաշտոնատար   անձինք    կամ  սրանց    ներկայացուցիչները, թեկուզ    և   հանցագործին   բռնելու    նպատակով,   եթե   բնակարանի    դուռը  բաց    չէ,   իրավունք    չունեն    այն    ջարդելու   միջոցով   ներս   մտնել։

Իսկ    327-րդ     հոդվածով՝   « ամենայն   փախստական  ՛ի    ամենայն     ազգէ    որ    լինիցի     եթէ    մտցի    աշխարհն    մեր    գտց   ի    պահպանութիւն՛ի    մէնջ   ըստ    Օրինօք   մերոյ  »։   Երբ    Հայաստանում    ապաստան    գտածօտարերկրացին    իր   հայրենիքում   քաղա­քացիական    բնույթիպարտավորություն    ունի ,  նա    ամեն    դեպքում    դրանք   պետք   է  կատարի։   Եթե    ապաստան    գտածը    կատարել   է    այնպիսի   հանցագործություն   որը    կապված   է    եղել     նյութական   արժեքների  հափշտակման    հետ,   աա    պարտավոր    է    հափշտակած     գույքը   ((ըստ    Օրինոք    մերոց   յետս   գարձուցանի   Տեսւռն    իւրոյ,    անձն    իւր   միայն    փրկեսցի՝ի     պատժոյ   դատաստանի   և     զինքն    մնաք     նախատանօք (հոդված 327)։    Շահամիրյանը,    օտարերկրյա    հանցագործին   քրեականպատասխանատվությունից    ազատելով    նրան   չի   ազատում՛   բարոյական պատասխանանատվությունից՝    նախատինքից։   Ամփոփելով   մեր   համառոտ    հաղորղումը,   կարող  ենք    ասել,    որ   Շահամիր   Շահամիրյանը  « Որոգայթ   փառացուի »   հայ  քրեաիրավականմիտքը   բարձրացրեց մի  նոր    աստիճանի։Եթե    այդ  աստիճանը   միանգամայն   բնական    էր    դիտվում   եվրոպական    բուրժուական    մտածողների   կողմից   քրեական   իրավունքի    բնագավառում    առաջ    քաշած   նոր    սկզբունքների   շարքում,   Հայաստանի   համար   Շահամիրյանի   գաղափարներից    շատերը  նորություն  էին։   Նա   հանցագործության    փաստը   սերտորեն    կապեց   համապատասխան    օրենքների   գոյության    և    արարքի    վտանգավորության    հետ։   Պատժի    մեջ   Շահամիրյանը    տեսավ   ոչ   միայն    կատարված    հանցագործության    հատուցման,    ընդհանուր   և   հատուկ    նախազգուշացման,  այլև    հանցագործի    դաստիարակման    և    ուղղման   նպատակ։   Նա    մշակեց    որոշակի    պատժասիստեմ,   որը    պետք     է   ապահովեր    պատժի   նպատակի    իրագործումը։    « Որոգայթփառացում »  քրեական   իրավունքի    դրույթները   ներծծված    են  հումանիզմի    գաղափարներով։   Նույն    իսկ    մարմնական  պատիժների  գոյության   փաստը  ( որքան   էլ   տարօրինակ   թվա )   ոչնչով   չի    կարող՛   հակասել    ասվածին։    Եթե    Արևելքում,    այդ    թվում    և    Հայաստանում,  մարմնական   պատիժները    համատարած    բնույթ    էին    կրում,    ապա   « Որոգայթում »   խեստ   սահմանափակված     է։Մարմնական    պատիժների   նախատեսումը   մեծ    մասամբ   կապված    է    դաստիարակչական   նպատակի   իրականացման    հետ   և    հիմնականում   ծառայում   է    առանձին    տեսակի   հանցագործությունների   դեմ    պայքարելուն։   Շահամիրյանն   այդ    տեսակետից    ժամանակի   մտածողների    շարքում    միայնակ   չէր։   Նա   այնքան  էր    տարված    հումանիզմի    գաղափարներով, որ    չէր   տեսնում,   թե    իր   իսկ   կողմից    սահմանված   ապաստանի    իրավունքի    միգոցով   որքան    էր   դժվարանում  ծանր   հանցագործությունների   դեմ    պայքարելը։   Պատժի   անհատականացման,  օրենքի    առաջ    բոլորի    հավասարության    և   նրա   պահանջի    անխախտելիության   ու    ետադարձ   ուժ    չունենալու  սկզբունքները,   խոսք,   աոաջադիմական    բնույթ    ունեին։  

                                                               10

0 comentarios

mié

18

sep

2013

ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ՆՐԱՆՔ, ՄԵՆՔ ՉԵԻՆՔ ՀԱՂԹԻ ԱՎԱՐԱՅՐՈՒՄ

Ինչու   է    Հայաստանում   տիրում   այս   վիճակը,  շատերը   տալիս  են  այս   հարցը...  Սակայն   այս   ամենի   պատճառը   միայն   մեկն  է,  ՈՐ   ԿԵՂԾՎԵԼ   ԵՒ   ԿԵՂԾՎՈՒՄ   Է   ՀԱՅՈՑ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ...   Շատերը   օգտվեցին   հնարավորությունից   եւ   կարողացան  իրենց   կենսագրական   հանցագործ  տարիները   դարձնել    հաղթական   պայքարի   էջեր...   Իսկ   գիտե՞ք  թե  ովքեր   էին   արդյոք   ԱՎԱՐԱՅՐԻ  ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ  իրական   հերոսները...

Այս   լուսանկարում   երեւում  է  հստակ,  կարող  եք  մեծացնել   եւ   կհամոզվեք  ինքներդ...    ԵԹԵ   ՉԼԻՆԵԻՆ  ՆՐԱՆՔ, ՄԵՆՔ  ՉԵԻՆՔ  ՀԱՂԹԻ   ԱՎԱՐԱՅՐՈՒՄ

0 comentarios

lun

24

jun

2013

Վահրամ Սահակյան

Երբ   մի   զինվոր   պատահաբար  բերանից   թռցնում   է,  թե   կռվել,  պայքարել է   պետության  եւ   մարդկանց   համար՝  դա   ինչ-որ  հասկանալի  է   (թեեւ դրա   մասին   պիտի   խոսի  միայն   անհրաժեշտության  դեպքում)։

Բայց   երբ   ինչ-որ   ջեբի   քաղաքական   գործիՉՈՒԿներն   են   անընդհատ նման   բան   վնգստում՝   ուզում   ես   բռնես,   հագցնես   ձուկ   բռնելու закидушк-ի   վրեն   ու   արաքսախառն  շպրտես   Թուրքիա։

Ասա   այ   խոզի   ծնունդ,   մի  հատ  չթռի  կուսակցություն   ես   բացել, 3  հատ միտինգ  ես   արել,  «Ազատ  Հայաստան»,  «Անկախություն»  ու   եսիմինչեր  ես ոռնացել՝   հիմա   դու   իրավունք   ունես   «Ազատության  մարտիկի» կարգավիճակում   ֆռֆռա՞ս,  ծերտ։

Կամ,  ասենք  սովետի  ժամանակ  դիսիդենտ  ես   եղել։  Որ   ի՞նչ,  дальше! Պետությանը,   մարդկանց,   ինձ   օգուտ   ե՞ս   տվել   դրանով։  Սերունդներ  ե՞ս դաստիարակել   քո   այլախոհությամբ։  Չե՞ս   հարմարվել  ռեժիմին՝  ԴԱ ՄԻԱՅՆ   ՔՈ   ԳՈՐԾՆ  Է՝   ուրիշի՞ն  ինչի   ես   խառնում   դրան,  էծ։

Ժողովրդի,  պետության  ու   մարդկանց   համար   եղել  են  ու  կմնան  Ավետիք Իսահակյանը,  Մհեր  Մկրտչյանը,  Խորեն  Աբրահամյանը,  Արտավազդ Փելեշյանը,  Հրանտ  Մաթեւոսյանը  եւ  մյուս  մեծերը։

Դուք  ոնց   հանցավոր   կերպով  ձեր   մոր   արգանդից   պլոկվել-շրխկացել  եք ասֆալտին՝  էնպես   էլ   կսատկեք,   անասուններ…

Բա   էս   անկիրթ,   անտաղանդ, փոքրոգի   մոծակներին  էսքան  շատ   ո՞վ   ծնեց   ու  լցրեց   էս   աշխարհը…  

 Ո՞ւմ   են   պետք  էդ   քաղաքական  զիբիլները…

 Դրանց  պիտի   հազարներով  լցնել  ստադիոնը   ու   վառել  к  чертовой матери!!!!

© VS   23 /06/ 2013  Վահրամ   Սահակյան

0 comentarios

vie

24

may

2013

ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ես   Դավիթբեկյան   ուխտին   հավատարիմ՝   շարունակում   եմ   մնալ   լեռների, ամպերի   տակ,   մենակ,   վիրավոր   ու   ավելի   հպարտ քան   էի:  Այժմ   լիզում   եմ   քո   և   թշնամու   ինձ   հասցրած   վերքերը   և   սպասում   եմ   քեզանից   խնդրածս   վարպետին,   որ   գա,   շուտ   գա   կոպիտ   գործիքներով   հանելու   իմ   աչքերը,   կուրացնելու   ինձ,   որ   չտեսնեմ   քո   գլխին   գալիք   զուլումները,   քո   խայտառակությունը,  քո   բարոյական   անկումը:   

Դու   ուզեցիր   այն,   ինչ   ուզում   էր   թշնամին...   Դու   քո   վիրավոր,   սրտից    զարկված   հրամանատարին   դավաճանում   ես՝   մենակ   թողնելով:

Ժողովուրդ,   քեզ   հետ   խոսողը   քո   հրամանատարն   է,   քո   վիրավոր,   սրտից   զարկված   հրամանատարը,   որի   սուրը   վաղուց   է,   ինչ   հանուն   քո    ինքնապաշտպանության,   հանգստացած   չի   պատյանի   մեջ:

Լսիր,   մի   ավելորդ,  գուցէ   և   վերջին   անգամ   նա   դիմում   է   քեզ,   խոսում    է   քեզ   հետ:   Նա   ասում   է.   Քո   սև   ու   նեղ    օրերին,   երբ    հայակեր   Գեղվա   և   Օխչիի   ձորերը,   երբ   Բարգուշատի   և   Հաքցարու   մեջ   սպառնացել   էին   քո   կին   ու   երեխաների   արյունով   քո   երկիրը   ներկելու,  դու   կանչեցիր   ինձ   և   ես   հասա   քո   կանչին:   Ասա,   ժողովուրդ,   այն   օրերից   քո   երկիրը   մնա՞ց   մի   բարձր   սար,   մի   քար,  որի   վրա   ես   դրած  չլինեմ   իմ   հոգնած   գլուխս:   Ասա,   դու   ինձ   տեսա՞ր  մի   օր,  մի  ժամ   անհոգ,   հանգիստ:   Դու   ինձ   տեսե՞լ   ես   փափուկ   տեղաշորիս,   հարուստ   սեղանների   շուրջը:   Դու   լսու՞մ   ես,   քարերը,   քարերը   աղաղակում   են,  ասում   ոչ:   Ասա,   մնա՞ց   մի   բան,   որ   խնայեի,   չզոհաբերեի   քո   ազատության,   քո   փրկության,   քո   փառքի   համար:  Քո   դաշտերում,   քո  հողի   վրա   իմ   արյունն   է   թափվել:   Դեռ   չի   փակվել   թշնամու   ինձ   հասցրած   վերքը,   իսկ   քոնը,   ժողովուրդ,   քո   հասցրածը   միշտ   թարմ   պիտի   մնա   ու   հազար   վերքերի   ցավով   պիտի   մորմոքա:

Ժողովուրդ,   այսօր,   երբ   ադրբեջանյան   դրամներով   կաշառված   բոլշևիկները՝   քո   գերեզմանափորները,   կեղծ   ու   պատիր   խոստումներով   քո   դուռն   են   բախել   և    քո   ձեռքով   պղծած   աղ   ու   հացիդ   են   սպասում,   դու   դավաճանաբար   լքում   ես,   մենակ   թողնում   քո    հրամանատարին:    Այդ   հերիք   չէ,   քո   լրտեսներն   ու   ահաբեկիչները    իմ    գլուխն   են   փնտրում   երեք   միլիոնով    Ադրբեջանին    ծախելու:   Ապերախտ  ժողովուրդ:   Քանի,   քանի   անգամ   քո   կինն   ու   երեխան   կռվներից   վերադառնալիս   փաթաթվել   են   ձիուս   վզով,   համբուրել   ձեռներս   « փաշա   ջան »   կանչելով:   Քանի,   քանի   անգամ   փրկել   եմ   քեզ   վերահաս    վտանգից    կոտորածից:   Ինչ    շուտ   մոռացար   իշխան   Ղազարին,   որի   զորքերին   պատերիդ   տակից   եմ   քշել,  վայ   քեզ,  ժողովուրդ,   ինչ   պատասխան   պիտի   տաս   աստծուդ,   խղճիդ,   պատմությանը:   Ժողովուրդ,   կանցնեն   օրեր,   թշնամին   քեզ   զինաթափելուց,   ղեկավարներիցդ    զրկելուց   հետո,   երբ   այլևս   չի    լսվի   « ԱԺԴԱՀԱ   ՓԱՇԱ »   անունը,   կսկսի   հազար   ձևով   ու   ճանապարհով   բնաջնջել   քեզ:  Այն   ատեն   դու   կվերհիշես   քո   հրամանատարին,   որի   սուրը   յոթն   անգամմեծացրել   էր   քո   երկիրը   և   քեզ   համար   բացարձակ   ապահովություն   ստեղծել,   այն   ժամանակ   հայացքդ   կբարձրացնես   Խուստուփին   ու  նրա  կատարին   նստած   սև   ամպերին,   կնայես,   կկանչես,   բայց    հրամանատարիդ   փոխարեն   սարերիդ,   ձորերիս    թույլ    արձագանքը   կպատասխանի   քեզ:   Գուցե   մի   օր   էլ   թշնամուց   հալածական   սարերն   ընկնես   ու   թափառումներիդ   ժամանակ   հանկարծ   մի   թփի   տակ,   մի   ժայռի   վրա   իմ   սառած   դիակը   գտնես,  ծունկի   գաս   ու  արյուն   լացես:

Ժողովուրդ,   ինձ    լքելուց,   ինձ    դավաճանելուց   առաջ   զլացար   իմ   խնդիրը    կատարել:   Դու   չուղարկեցիր   վարպետներիդ   բութ   գործիքներով   հանելու   իմ   աչքերը,   կուրացնելու   ինձ,   որ   չտեսնեմ    քո   գլխին   գալիք   զուլումը,  քո   բարոյական   անկումը:  Ներում   եմ,   թեև   պատմությունը   չի   ների   քեզ   և   խնդրում,   երբ   ինձ    սպանված  տեսնես,   դիակս   թաղիր   Խուստուփի   ամենաբարձր   կատարին,   որտեղից   երևա   ինձ   և   Կապանը,  և   Գենվազը,   և   Գողթանը,   և   Գեղվաձորը:   Իսկ  մինչ   այդ,   հայացքդ   մի   կտրիր   Խուստուփից:   Որքան   հաճախ,   որքան   շատ   նայես   այդ   սեգ   ու   սև   ամպերով   ծածկված   սարին,   այնքան   շուտկգա,   կհասնի   փրկությունդ:

Աստված   և   իմ   սերը   քեզ   հետ,   ապերախտ   ժողովուրդ:

1920  սեպտ. 17   Խուստուփյան   լեռներ   ՀՐԱՄԱՆԱՏԱՐ    ՆԺԴԵՀ

0 comentarios

vie

24

may

2013

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԹԱՆԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ.

Անցել է ավելի քան 24 տարի այն օրից, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Մի շարժում, որն արթնացրեց ազգը ու բերեց աննախադեպ համախմբման: Հայոց Ազգը դարձավ մի սիրտ, մի հոգի: Պայքարեց ու հաղթե´ց:

Հայտնի երգի տողերն ասում են՝.

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար...

Եվ բնականաբար, առաջին գիծ նետվեցին հենց այդ Խենթերը, որոնք ազատության զոհասեղանին անմնացորդ դրեցին իրենց կյանքը, տվեցին արյուն ու հերոսացան: Խենթեր՝ որոնք հետո՜, շա՜տ հետո, հաղթանակից հետո, դառնալու էին իրենց իսկ հաղթանակով կայացած Անկախ Հայաստանի «ՄԵՐԺՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐ»:

22 տարի է արդեն, որ մխում է հոգիս անպարփակ ցավից, կեղծիքի ու ստի հաղթարշավից: Անցած լինելով Շարժման ամենադժվարին ու դժոխային ճամփաներով, սեփական մաշկիս վրա զգալով կեղծիքի, ստի ու անարդարության դաժան խարանը, ճաշակած լինելով ազգադավների կողմից մեզ ու մեր նմաններին պարտադրված դժողքի պտուղները՝ լռել չէի կարող: Լռությունս՝ հավասար էր մահվան: Լռությունս՝ կրակե շապիկ էր, որ անխնա լափում էր հոգիս, կեղեքում սիրտս և ստիպում ազատություն տալ լեզվիս ու մտքիս: Կարծում էի միայնակ եմ, կարծում էի բոլորը մոռացել են, կամ՝ պարտադրվել՝ մոռանալ, քանզի ինձ ևս պարտադրել էին ժամանակին, կարծում էի՝ լեռելու են հավիտյան: Կարծում էի ինձ հետ միասին մեռնելու է նաև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ա´յն ճշմարտությունը, ա´յն իրականությունը, որի ականատեսն ու կրողն էի եղել ճակատագրորեն: Եվ այս ամենի ցավը, իմ հիշողություններում միայնակ լինելուս ենթադրությունը, որքան էլ զարմանալի թվա, ոչ թե վախ էին սերմանել հոգուս մեջ՝ ստիպելով ինձ լռել, այլ՝ ընդհակառակը՝ բողոքում ու պարտադրում էին ինձ խոսել, գրել, բարձրաձայնել իրականությունը, դարձնել այն խեղաթյուրված, գլխիվայր շուռ տված պատմությամբ սնվող երիտասարդ սերնդի սեփականությունը...

Միայնակ լինելու այդ գիտակցման մեջ, իսկական հայտնություն դարձավ ինձ համար Վարդան Հովհաննիսյանի «Ազատամարտիկի Հիշատակարանը», որտեղ Արցախյան ազատամարտի դաժան ճամբան ամբողջովին ծայրից-ծայր անցած լրագրող-հեղինակը, ճշգրտությամբ վեր է հանում կատարված իրականությունն ամբողջությամբ: Մաքրում, զտում է մեր նորօրիա պատմության էջերը կեղծիքից, ստից և մատնացույց անում ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ա´յն հերոսներին, ովքեր թեև մեզ բոլորիս համար տվեցին ամենաթանկը՝ կյանք ու արյուն, բայց Արցախյան շարժումը միտումնավոր աթոռակռվի նենգափոխած ՀՀՇ -ի մի խումբ ազգադավների կողմից գնդակահարվեցին, զանազան կեղտոտ ու սարքովի քրեական մեղադրանքներով բանտերը լցվեցին, տարբեր կերպերով ոչնչացվեցին ու անտեսվեցին...

ՎԵՐՋԱՊԵՍ ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԽՈՍԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ...

Եվ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ լրագրողը, մարտիկը ու ազնվագույն հայորդին, ստանձնել է այդ դժվարին, այդ պատասխանատու ու նաև վտանգավոր առաքելությունը: «Ազատամարտիկի Հիշատակարանը », առաջին հերթին անհրաժեշտ է մեր երիտասարդ սերնդին, հետո նոր՝ փառքի ուղին անցած մեր իրական մարտիկներին ու նրանց զոհված և ոչնչացված մարտիկ-ընկերների զավակներին: «Ազատամարտիկի Հիշատակարան»-ը, մեր բոլոր ԱՆԻՐԱՎՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՃԻՉՆ Է, նրանց ցավը, բողոքը՝ վերջին 24 տարիներին կատարված ու կատարվող անարդարության և այդ անարդարությունն իրականացնողների դեմ:

Վարդան Հովհաննիսյանն իր պրպտումների արդյունքում գտել, լսել, ձայնագրել ու տեսագրել է բազմաթիվ ազատամարտիկների, ովքեր 24 տարի ցավն ատամների տակ սեղմած, լու՜ռ ականատես են եղել իրենց կատարած հերոսական գործերը սեփականացնողների, իրենց հասանելիք փառքի դափնիները վայելողների և իրենց ստորաբար անտեսած ու կյանքի անփառունակ անկյունը նետած «ասֆալտի ֆիդայիների» հերոսացմանը:

Ահա´ թե ինչպես վարձահատույց եղան ՀՀՇ-ի իշխողները, նրանց «հերոս սպարապետն » ու նրանց ժառանգորդը հանդիսացող հետագա կառավարողները իրական հերոսներին: 24 տարի է խեղաթյուրված է պատմությունը, 24 տարի արգելանք դրվեց ճշմարտությունը բարձրաձայնելու վրա, քանզի « հերոս սպարապետի » կողմից միայն իր սեփական անձին հավատարիմ լինելու համար նվիրված գեներալական ուսադիրներ կրողները շա՜տ էին և նրանք ամեն բան անում էին ու այսօր էլ անում են՝ անսասան պահելու իրենց «սպարապետի » անիրական հերոսական կերպարը, ինչը հենց իրենց սեփական կերպարների և ունեցած ուսադիրների հավերժության գրավականն է: Իսկ Վարդան Հովհաննիսյանի հիրավի հերոսական այս աշխատանքը՝ «Ազատամարտիկի Հիշատակարան»-ը, գալիս է արդարացիորեն ջախջախելու եղած արգելանքը, ազատելու բանտված ճշմարտությունը և մոռացման թմբիրից վեր հանելու մեր անտեսված, բայց իրակն ու փառապանծ Արցախյան հերոսներին...

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

06.02.2013 թ.

Բելգիա

0 comentarios

vie

19

abr

2013

ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՄ... Վարդան Հովհաննինսյան․ Բանաստեղծություններ

Գիրքը ամբողջությամբ ներբեռնելու եւ կարդալու համար կարող եք PDF տարբերակով

0 comentarios

sáb

30

mar

2013

Հրամանատարը հուզվու՜մ է, լա՜ց է լինում...

Svetlana   Margarian

 Հրամանատարը   հուզվու՜մ   է,  լա՜ց   է  լինում... և   այսքա՜ն   տարիներ   անց...

 Հասկանում   ե՞ք   մարդիկ,  հայե՜ր,  թե   դա   ի՞նչ  է   նշանակում...

 Հասկանում   ե՞ք,  որ   թշնամու   դեմ   գնացող,   աչք   չթարթող,  կյանքը    նվիրաբերող հերոսը    լա՜ց   է   լինում   այս   խախաղ   պայմաներում,   իր    երկրու՜մ...   Ինչու՞՞՞...

 Հասկանում   ե՞ս   այս   արցունքների   իմաստը,   «Հայազն»-ի   կուսակցական    Արմեն Մկրտչյան...    Նաիրի   Հունանյանին   ատող   Արմեն    Մկրտչյան...     

Գիտե՞ս    գոնե,   թե   ինչքան   մեծ   ցավ,   ինչ   չափի   ահավոր   պատմություն   ու   գաղտնիք է   անթեղված   այդ   արցունքների   տակ...

 Գիտե՞ս,  որ   միայն   «Արաբոյից»   մեկ   օրում   72   մարտիկ   դաժանորեն   սպանվեցին դավադրության   արդյունքում,  խորհրդարանում   Նաիրիի   կողմից   սպանված   մի   քանի հոգուն   ափսոսացող   Արմեն   Մկրտչյան...

 Այսպիսի   կեղծիքով   ու   շողոքորթելո՞վ   ես   սկսում    կուսակցական    կենսագրությունդ,   մա´րդ...

  ՈՒ՞մ   է   պետք   նման   կուսակցությունների   ստեղծումը,   դրանցով   արդե´ն   իսկ    լիքն   է մեր    երկիրը:   Ժողովուրդը   հոգնել   է   ձեր   նմաններից:   Ժողովրդին   ճշմարտությունը վերադարձնողներն   են   պետք,   քաջերը,  որ   կարող   են   բարձրաձայնե  լ այդ ճշմարտությունը,   ո´չ   թե   ձեզ   նմանները,   որ   մայրաքաղաքում    նստած,   կրակոցի   ձայն անգամ    չլսած,   վախենալով    անգամ    ազգադավ    մեռելների    ուրվականներից՝ շարունակում   են   հարթել   կեղծիքի     ճանապարհը...

http://www.facebook.com/permalink.php?story_fbid=474977425889921&id=298067533655285   

0 comentarios

sáb

09

mar

2013

Անդրանիկ Ծառուկեան (1913-1989

Անդրանիկ   Ծառուկեան    (1913-1989), սփիւռքահա  յ բանաստեղծ,   արձակագիր, լրագրող:   Ծնած է 1913-ին Կիւրին, Արեւմտեան Հայաստան: Մանկութիւնը անցուցած է որբանոցներու մէջ, Եղեռնի եւ աքսորի տարիներուն: 1920-ականներու սկիզբը մայրը կը գտնէ զինք եւ նախնական ուսումը կը ստանայ Հալէպի Հայկազեան Վարժարանին մէջ: Ապա կ'անցնի Պէյրութ եւ կ'աւարտէ տեղւոյն Հայկազեան Ճեմարանը:    Գլխաւոր   գործերն   են   «Մանկութիւն   Չունեցող   Մարդիկ»,   «Երազային   Հալէպը», «Թուղթ  Առ  Երեւան»:

 Երկար   տարիներ  խմբագրած  է  Նայիրի  գրական  հանդեսը:

 Խօսելով   ինքն   իր   մասին,  Ծառուկեան  կ'ըսէ  թէ  իր   բանաստեղծութիւնները ազդուած  են   Դանիէլ   Վարուժանէն  եւ  Սիամանթոյէն:

 Ծառուկեանի   արձակ   գործերը   ընդհանրապէս   ինքնակենսագրական   կամ յուշագրական  են,   ինչպէս՝  «Մանկութիւն   Չունեցող  Մարդիկ»ը   եւ   «Երազային Հալէպը»:

Եղերաբախտ   Քերթողներ (1939)

Բանաստեղծական   երկեր

 Առագաստներ (1939)

 Թուղթ  Առ Երեւան (1946)

Վէպ  /արձակ  գրութիւններ

 Մոխրամանը   (1939)

 Մանկութիւն   Չունեցող   Մարդիկ (1955)

 Երազային  Հալէպը (1979)

 Երազային  Հալէպը- Բ Շարք (1996)

 Վերջին   Անմեղը (1980)

 Սէրը   Եղեռնին  Մէջ

 Հին  Երազներ  նոր  Ճամփաներ

0 comentarios

vie

15

feb

2013

ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԱՐ ԵՔ ԽԱՌՆԵԼ

ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԱՐ ԵՔ ԽԱՌՆԵԼ

http://www.louysworld.com/archives/17244

«Ազատամտություն» օրաթերթում և «Ազգային գաղափար» հանդեսում հաճախ ենք հանդիպում արհամարհական կամ վիրավորական արտահայտությունների, որոնք ուղղված են հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ ինչ-որ դեր ունեցած անհատներին: Այսօր Հայաստանում փորձ է կատարվում կոմունիստներից ժառանգություն մնացած մի մեխանիզմի տալ նոր որակավորում, ու նորից տաքացված ճաշի նման մատուցել ժողովրդին: Խոսքը «մաուզերիստի» ստերեոտիպի մասին է: Խորհրդային տարիներին սույն ստերեոտիպը մարդկանց մոտ առաջացնում էր երկու տիպի վերաբերմունք: Առաջինը, որը պետական պրոպագանդայի ցանկությանն էր համապատասխանում, զզվանք էր առաջացնում մարդկանց մեջ բոլոր այն հայորդիների նկատմամբ, որոնք հայրենիքի պաշտպանության անվան տակ փորձում էին սեփական նպատակներ հետապնդել՝ հարստանալ, կեղեքել և այլն: Իսկ երկրորդը, ինչպես միշտ՝ տոտալիտար հասարակարգերում, հակառակ պատկերն էր. եթե իշխանություններն այդքան սևացնել են փորձում մաուզերիստներին, ուրեմն մաուզերիստներին պետք է հերոս համարել:

Անկախության տարիների սկզբից այս ստերեոտիպը մոռացվեց: «Ասֆալտի ֆիդայի» տերմինը շատ ավելի ճշգրտորեն էր նկարագրում այն «երկիր պահողներին», որոնք Երևանում էին անցկացնում իրենց պատերազմական օրերը: «Ասֆալտի ֆիդային» զենք էր ստանում այս կամ այն կազմակերպությունից, գրանցվում էր այս կամ այն վիրտուալ ջոկատի կազմում, ապա մնում էր Երևանում: Եվ այդ զենքի միջոցով էլ հարստանում էր՝ կողոպտելով, շորթելով, խլելով ու սպանելով: Նա սկսում էր պատերազմական զոհողություններ պահանջել ժողովրդից: Ինչպես գիտենք, «մեր դեմ խաղ չկա»-ի փիլիսոփայության ակունքներում կանգնած այս երևույթն արժանանում էր ժողովրդի ամենաբացասական վերաբերմունքին, սակայն` ոչ ըմբոստացմանը: Որովհետև բոլորն էլ գիտեին, որ եթե փորձեիր այդպիսի մի ճիվաղի գլուխը ջարդել, ապա իշխանական օղակներում գտնվող նրա տերերը քեզ ամենայն դաժանությամբ կպատժեն: Նման անպաշտպանվածության ու անարդար միջավայրի պայմաններն էին արտագաղթի հիմնական պատճառը: Չկար կարգին պետության հեռանկար:

«Ասֆալտի ֆիդայիների» շարքերում կային նաև այնպիսիները, որոնք մի անգամ եղել են «ֆրոնտում» ու ստանալով վախ ու սարսափի մի խոշոր չափաբաժին` իրենց շունչն առել էին Երևանում: Այս տիպի «ասֆալտի ֆիդայիները», փաստորեն, «կռված տղեք» են: Գնացել են ճակատ, նկարվել են, հնարավոր է նաև, որ կրակած լինեն, ու դրա արժեքն այնքան մեծ է իրենց աչքում, որ այն փորձում են վաճառել հնարավորինս բարձր գնով:

Կան նաև երրորդ տիպի «ասֆալտի ֆիդայիներ», որոնց նախընտրելի է կոչել «վարձկան զինվոր»: Հաճախ ենք հանդիպում նման խոսքերի` «Ի՞նչ, կարո՞ղ է Մանվելը չի կռվել»: Պարզ է, որ նա երկար ժամանակ եղել է պատերազմում, ճակատին մոտ: Ու պարզ է, որ ոչ ոք չի կարող ուրանալ այն հանգամանքը, որ նա, իրոք, ինչ-որ դրական դեր ունեցել է պատերազմում: Սակայն հենց պատերազմի դաշտում ամենամեծ ջանքեր թափող տղաների շրջապատում էին Մանվելի ու նրա նմանների մասին պատմվում ամենահետաքրքիր անեկդոտները: Դրանց մասին Երևանում ոչ ոք չէր լսելու: Օրինակ, երբ Մանվելի ջոկատները, որոնց մեծ մասը կազմված էր վիճակ գցելու արդյունքում Արցախի ճակատում հայտնված դժկամ ոստիկաններից, գտնվում էին Ֆիզուլուց հարավ, նրանց դիմաց տեղակայված էին ադրբեջանական վիճակ գցած դժկամ ոստիկանները՝ սեփական մանվելի հրամանատարության տակ: Այս երկու մանվելների միջև ռադիոկապի միջոցով «գաղտնի համաձայնություն» էր կայացվել` «ախր ինչներիս է պետք իրար վրա կրակենք. երբ կասեն հարձակում, մեկս կամ մյուսս կնահանջի»: Այս ռադիոկապի մասին տեղեկացել էին դաշնակցականների գումարտակում, որոնք Մանվելի դիրքերին շատ մոտ դիրքեր էին զբաղեցնում: Ու այսպես, ամեն օր դաշնակցական մի քանի սնայպեր գնում էր Մանվելի խրամատները ու այնտեղից խփում մի քանի ազերի վիճակ քաշածների: Դրա հետևանքով սկիզբ էր առնում փոխհրաձգություն և այլն: Ի վերջո, Մանվելի ու դաշնակցականների միջև բախում տեղի ունեցավ, մի զոհ, և դաշնակցականներին Մանվելի կողքից հանեցին:

Այս դրվագը ամենահստակ նկարագրությունն է այն երևույթի, որ, այո, գոյություն ունեն «ասֆալտի ֆիդայու» տարբեր տեսակներ, որոնցից ամենավտանգավորները նրանք են, որոնք իրո՜ք մասնակցել են պատերազմին: Դրանով նմանները փորձում են մեր բերանները փակել: Սակայն սխալվում են, քանի որ մարդիկ հստակ տարբերակել գիտեն իրենց հերոսներին ու վարձկան զինվորներին: Հենց հերոսի խոնարհությունը ու մյուս կողմից վարձկանի կողմից ակնկալվող վճարը տարբերում են այս երկու կատեգորիաները իրարից: Հիշենք այն մեծածավալ թալանը, որ «ասֆալտի ֆիդայիներն» իրականացրեցին թե Արցախում` հատկապես ազատագրված տարածքներում, ինչպես նաև Հայաստանում, այն մետաղի ջարդոնի անվան տակ վաճառելով, երկար տարիներ արտոնյալ սեփականաշնորհման հնարավորություններով հարկեր չվճարելով… և այլն: Այս անխռով կյանքի երաշխիքը եղել է «հավատարմությունը» և ժամանակին մուծվելը իրենց շեֆ-սպարապետին:

«Ես կռված եմ» և «դուք բոլորդ ինձ պարտական եք» խոսքերը հատկանշում են վարձկանին: Իսկական հերոսը առանց ոչ մի ակնկալիքի է իր ազգն ու հայրենիքը պաշտպանում:

Այս իմաստով, տեսնում ենք բազմաթիվ հայորդիներ, որոնք, իրոք, Արցախյան ազատամարտի ժամանակ խաղացել են կարևոր դեր, ու մի պահ չենք էլ կարողանում կողմնորոշվել, թե արդյո՞ք նման հերոսական անձի նկատմամբ մենք պետք է ինքներս մեզ թույլ տանք բացասական որևէ արտահայտություն: Օրինակ, Սամվել Բաբայանը: Նա այն մարդն է, որ, երբ Արցախի պաշտպանական ուժերի գրեթե ամբողջական պարտության պայմաններում ոչ ոք չեր ցանկանում ստանձնել հայկական հուսալքված ուժերի հրամանատարությունը, իր մեջ այնքան ուժ գտավ, որ վերցնի այդ մարտահրավերը: Նա դարձավ հուսալքված ուժերի հրամանատարը ու այն վերածեց ոգևորված ու հաղթանակող մի ուժի: Նրա դերը բեկումնային էր: Ոչ ոք չի կարող վիճարկել, որ Սամվել Բաբայանը հերոսական ակտ է արձանագրել: Սակայն նույն Սամվել Բաբայանը հետո սկսեց նյութական միջոցներ կուտակել, գուցե քաղաքական նկատառումներով, գուցե` անհատական, սակայն հենց դրանով էլ իր հերոսական գործունեությունը վերածվեց վարձկանին հատուկ գործունեության: Ազգը նրան վճարեց: Ու այսօր նա հիշվում է ոչ միայն իր հերոսությամբ, այլև իր նյութապաշտությամբ: Այսինքն` նա հերոս չէ:

Սակայն «Ազատամտություն» օրաթերթը կամ «Ազգային գաղափար» ամսագիրը, կարծում ենք, որ պարտավոր են բացասականն ու դրականը համատեղ ներկայացնել, քանի որ գոյություն չունի աշխարհում որևէ մեկը, որը դարձի գալու հնարավորությունից զերծ է: Նույնիսկ չգիտենք, թե Շուշվա բանտից դուրս եկած Սամվել Բաբայանն ո՞վ է: Դուք կարծես փակում եք մարդկանց բարի գործունեության ճանապարհը, քանի որ հարվածն ստացածը պարզ է, որ պիտի ցանկանա հակադարձել: Օրինակ, բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանը տեղյակ է բազմաթիվ անցուդարձերից, որոնք խեղեցին հայ ազգի վերածննդի մեծ հնարավորությունը 1992-1994 թվերին: Նոր, ոչ նվազ նշանակալի հերոսություն կլիներ գուցե այդ բոլորը կիսել հանրության հետ, և ցույց տալ, որ ճշմարտությունը, որն արդարության հիմքն է, ավելի մեծ արժեք է ներկայացնում Սամվել Բաբայանի համար: Ես վստահ եմ, որ նման քայլով նա վերջնականապես ամրագրած կլինի իր հերոսական կերպարը: Նույնը չէ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի պարագան: «Ազատամտություն» օրաթերթն ու «Ազգային գաղափար» պարբերականը մեծ ջանասիրությամբ են պայքարում նրա դեմ: Միայն այն հանգամանքը, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում է հայտնվել, բավարար չէ, որ նրան ներկայացնեք բացասական ոճով: Նա իսկական հերոսներին է մաս կազմում, մարդկանց, որոնք Արցախյան ազատամարտին մասնակցել են` առանց որևէ վճարի ակնկալիքի: Ամեն մի հաղթանակը բավարար խրախուսանք է նա համարել: Ավելին, երբ որևէ նյութական առաջարկ է նրան կատարվել, նա կտրուկ հրաժարվել է դրանից:

Ավելի լավ կլիներ վերլուծել այն հարցը, թե ինչո՞ւ են Ժիրայր Սեֆիլյանի նմաններից ոմանք անցել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը: Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում ապագա Հայաստանի ինչ-որ մշուշոտ, բայց ամեն դեպքում հետզհետե ավելի հստակորեն ուրվագծվող ապագա Հայաստանը պատկերացվում է: Այսինքն նրանք ասում են, թե ի՜նչ Հայաստան են ուզում, իսկ դուք ասում եք, թե ինչ Հայաստան չեք ուզում: Պատմությունն ապացուցում է, որ այս երկու ոճերից միշտ առաջինն է հաղթում: Կարծում եմ` հիմնական պատճառներից մեկ ուրիշը նաև հենց այն վերաբերմունքն է, որ «Ազատամտություն» օրաթերթն ու «Ազգային գաղափար» ամսագիրը դրսևորում են Դրաստամատ Կանայանին ու Անդրանիկին բացասական իմաստով` Վազգեն Սարգսյանի ու մանվելների հետ նույնացնելով: Ի վերջո, սուտ արժեքներից ձերբազատվելու միակ միջոցը անխտիր բոլոր արժեքների վերացո՞ւմն է: Դրաստամատ Կանայանը անձամբ առաջնորդել է իր խմբերին զինվածությամբ և քանակով իր ուժերից բազմաթիվ անգամ գերակա ուժերի դեմ: Ու նրա ոգևորող ներշնչանքը բավարար է եղել հաղթանակի ապահովման համար: Վազգեն Սարգսյանը նոր տարվա իր « բարի մաղթանք ֆրոնտիցը» նկարահանել է Նորքի անտառում: Անդրանիկը ոչ միայն ապացուցել է, որ կարելի է պարտիզանական կռիվ տանել թուրքական հզոր բանակի թույլ կողմերին հարվածներ հասցնելով, այլև ապացուցել է մի մոռացված բան, որ հայ մարտիկը 10-20 թուրք զինվոր արժի նաև վճռական ու ճակատային բախումների ժամանակ: Վազգեն Սարգսյանը հենց որպես «ռազմական առաջնորդ» ստեղծվել է, որպեսզի Մովսես Գորգիսյանը կամ Վիտյա Այվազյանը չդառնան հայկական ջոկատների ղեկավար: Անդրանիկը, հակառակ ռուսական բանակի ղեկավարության ցանկության, ազատագրել է Վանն ու փրկել տեղի հայության մի հատվածի կյանքը: Իսկ Վազգեն Սարգսյանը հրամայել է Վարդենիսում տեղակայված Հովսեփ Հովսեփյանին հանկարծ չգրավել Քելբաջարը (որին Հովսեփը բարեբախտաբար չի ենթարկվել): Դրաստամատ Կանայանը ոչ մի ճակատամարտ չի պարտվել: Իսկ Վազգենը կամ Մանվելը ոչ մի ճակատամարտ անձամբ չեն էլ տեսել: Անդրանիկն ու Կանայանը գաղափարական մարտիկներ էին: Երկուսի համար էլ գոյություն ուներ ապագա մի Հայաստանի պատկերացում, որն իրականություն դարձնելու նպատակով նրանք ջանք ու ճիգ չէին խնայում: Մանվելի, Վազգենի ու նմանների մոտ միակ գաղափարը սեփական հզորությունն ու հարստությունն էր, որը ձեռք են բերել եղած շեն Հայաստանը տկարացնելու գնով: Ո՞նց կարելի է, «մաուզերիստ» կամ «ասֆալտի ֆիդայի» ստերեոտիպին դիմելով, նման տականքներին համեմատել հայ ազգին նոր շունչ տված երկու հերոսների հետ: 1996-ին ժողովրդի վրա կրակող Վազգեն Սարգսյանի ու կամովին իշխանությունը բոլշեվիկներին հանձնող Կանայանի վարքում նույնությու՞ն եք տեսնում: Կանայանի, Անդրանիկի ու Նժդեհի նմանների գործունեության արդյունքում չէ՞ր, որ մենք ունեցանք մեր սեփական պետությունը: Ու Նժդեհը մահացավ բանտում՝ աղքատ: Անդրանիկը` նույնպես աղքատ: Ո՞ւր էին նրանց «թալանած» փողերը: Իսկ Կանայանը, լինելով հարուստ ընտանիքի զավակ, նյութական ոչ մի արժեքի կարևորություն երբեք չի տվել: Հարյուրավոր միլիոններ դիզած մանվելների ու վազգենների հե՞տ եք նրանց համեմատում:

Անշուշտ կարելի է ենթադրություններ անել, թե` եթե 1918-1920 թթ. Ժամանակահատվածում Դրաստամատ Կանայանը ունեցել է մեծ իշխանություն և հեղինակություն, ուրեմն նա անպայման վազգեն սարգսյան է դարձած եղել: Սխալ է այս մտածելակերպը, քանի որ փաստերն ապացուցում են, որ նրանք երկու իրարից շատ տարբեր մարդիկ են եղել: Ամոթ է անգամ նրանց իրար հետ համեմատելը: Ո՜չ Անդրանիկը, ո՜չ էլ Կանայանը վարձկաններ չեն եղել, ու չեն թալանել ամբողջ ազգը` իրենց կատարած հերոսությունների դիմաց որպես հատուցում: Ու դրա վառ ապացույցը կարծում ենք կլիներ այն, որ նրանք առաջնորդել են իրենց զինվորներին, և ոչ թե` ուղարկել: Նախ իրե՜նք են վտանգվել ու իրենց օրինակով կերտել են հայ հերոսի վարակիչ կերպարը, որին պիտի հետագայում հասնեին Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդը, Ասկոլկան և ուրիշներ: Նույն կերպ, այսօր, Արցախյան ազատամարտի ավարտից 14 տարի հետո, բարոյական ամենատարրական պահանջն այն կլինի, որ հստակ զատորոշում կատարենք վարձկանների ու հերոսների միջև: Նրանց միջև, որոնք պատերազմից հետո, սեփական հերոսությունները համարելով բնական հայրենասիրական դրսևորում, շարունակում են իրենց սեփական բնականանոն կյանքը (ինչպես օրինակ Արկադի Տեր-Թաթևոսյանն ու Արկադի Կարապետյանը և ուրիշներ ), և նրանց, որոնք տարբեր շուկաների, պետական այգիների, մայթերի, մանկապարտեզների ու կլինիկաների սեփականաշնորհումն են կատարել ու տարբեր տիպի ջիպերով փորձում են մեզ զարմացնել: «Ազատամտություն» օրաթերթին և, հատկապես, «Ազգային Գաղափար» հանդեսին առաջարկում եմ, անգամ մի քիչ ավելի ճգնելու գնով, քննարկումներ ծավալել ազգային գաղափարախոսության շուրջ: Այս բանն ասում եմ, որովհետև հստակ է, որ այս պարբերականներում գոյություն չունեն արգելված նյութեր: Առանց անցյալի ճիշտ գնահատականի, չենք կարողանալու ներկա քաոսը ըմբռնել: Ու առանց ներկան ըմբռնելու` ո՞նց ենք պատկերացնում ապագան: Բոլոր ազգերն էլ անցել են արժեքների ու նպատակների նման քաոսի միջով: Պարզապես նախ պետք է ընդունենք, որ այդ քաոսը գոյություն ունի, ապա փորձենք համադրել, թե ի՞նչ արժեքային համակարգի հիմամբ է, որ մենք կկարողանանք հայկական պետականության գոյապահպանումն ու զարգացումը ապահովել: Պարզապես, սկզբնական ժամանակահատվածում, հարկ է դրսևորել մեծ հանդուրժողականություն` նպատակ հետապնդելով մի պարբերականի սահմաններում ներգրավել ազգային խնդիրների համար այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ կբավարարեն թե՜ անհատի երջանկության համար անհրաժեշտ դրույթները, թե՜ պետության անվտանգության պահանջները և թե՜ ազգային նպատակները: Քաղաքական սպեկտրի միայն մի դաշտում ճշմարտությունն ասելը չի նշանակում նոր հասարակարգ կառուցել:

Ազատ

0 comentarios

sáb

29

dic

2012

Ամանորյա ուղերձ «Ազատամարտիկի Հիշատակարանի» կողմից

Ամանորյա   ուղերձ   « Ազատամարտիկի  Հիշատակարանի »  կողմից

Սիրելի   բարեկամներ    և   ընկերներ   Շնորհավորում    եմ   բոլորիս  Ամանորի    և   Սուրբ   Ծնունդի    կապակցությամբ,   և   ցանկանում   եմ   նոր   նվաճումներ   և    հաղթանակներ:  Եվ   այս   Նոր   Տարին    մեզ   թող     բերի    նոր   Գիտակցական   միտք,   նոր    հայացքներ   և կողմնորոշվելու   ձիրք    որպեսզի     կարողանանք  հաղթահարել     և   իրականացնել    մեր   Ազգային   Գաղափարախոսությունը:    Թույլ   տվեք   այս   մաղթանիքի  ավելացնել    իմ   գրած    այս   պոեմը  

  Հոմանիշներ

Հոմանիշները   կարծես  կյանքում,

Ուղեկցում   են,  մեզ ամենուր,

Կյանքն  է  այդպես, դու՛  իմացի՛ր,

Հոմանիշն  է  մեզ   չափանիշ,

Միավոր  է   կարծես   չափման,

Համեմատում  ենք   ու   կշռում,

Ծանր  ու  թեթև   ենք  մենք   անում,

Հեռու  մոտիկ,  կարճ   ու  երկար,

Եվ   քաղցրահամ   և   դառնահամ,

Գեր   ու   նիհար,  սև   ու   սպիտակ,

Բուրումնավետ    և   գարշահոտ,

Հաստ   ու   բարակ,  անգին   էժան;

Լույս   ու   խավար,  գիտուն  անգետ,

Շա՜տ   են  նրանք, և բազմազան:

Ու   դառնում   է   մեզ   ուսուցիչ,

Հոմանիշը՛,   հենց   մեր   կյանքում:

Եվ   փնտրում   ենք,   մենք   ամենուր,

Լավը   վատից,   այդպես   զատում,

Եվ   փորձում   ենք   գտնել   կարծես,

Հոմանիշն   է   մեզ   չափ   դառնում:

Հոմանիշնե՛ր,   ինչա՜ն   ինչքա՜ն,

Բազմապիսի,   բազմաերանգ,

Եվ դառնալով,   մի   մե՜ծ   նժար,

Ու  չափելով,   հոգին   անգամ`

Ա՛յս   մարդկության...

Երկու   նժար,  մեկի  ծայրին   մենք   դնում   ենք,

Ազնիվ   մարդուն,  իր   գործերով,

Իսկ   մյուսի   վրա,  խաբեբային  և   խարդախին:

Եվ   կշռում  ենք,   հոմանիշով,

Հավատացյալ,   հայրենասեր,

Ազգադավան,   դավանափոխ,

Վախկոտ   մարդուն,   հերոսի   հետ,

Ու  կշռելով,   հոգիները   չարագործի,

Ազնիվ   մարդկանց   և   գործերը...

Մենք   փնտրում   ենք,   այդ   երկուսից,

Միայ՜ն   մեկի՛ն...

Թե՜ ուզու՞մ   ես,   քեզ   ճանաչել   դու՛  իսկապես,

Հոմանիշի՛ն, դու   հարցրու,   առանց   քաշվել,

Ո՞վ   է   արդյոք,   քո   ընկերը,   հարցրու   դու  քեզ,

Հոմանիշը   քեզ   կօգնի,

Գտնել   հարցիդ,   պատասխանը...

« Ընկերով   են   մեզ   ճանաչում »,

Հնուց   խոսք  է   մեզ   հասած,

Դա   այդպես   է,   ես   չեմ   ասել,

Սուրբ   գրքում   է   դա   գրված:

Մարդիկ   հարկավ,  իրենց   կյանքում,

Ունենում   են   ընկերներ,

Սակայն   ո՞վ   ես, իրականում...

Դու՛  հարցրե՞լ   ես   երբևէ:

Հոմանիշով   համեմատվի՛ր,   չափն   է   հոգու  իմացի՛ր,

Լա՞վն   ես   բարի,  քո   գործերով   պիտանի,

Թե՞  պատի՛ժ   ես,  մարդկանց   գլխին,

Չար   գործերով,  վայրենի,

Երկու   նժար,  միայն  երկու՛սն   իմացի՛ր...

Որտե՞ղ   ես   դու՛,   քո՛   գործերով,

Ո՞ր    նժարի՛ն,   բարու՛,   թե՞   չարի՛:

29/12/2012     

0 comentarios

mié

08

ago

2012

« Վերջին Մոhիկանը »

   « Վերջին Մոհիկանը »Ազատամարտիկ նոթատետրից

Հարգելի ընթերցող այս վերջին իրադարձությունները  « Հարսնաքարում» ինձ դրդեցին ներկայացնելու մի շատ կարևոր փաստեր և պատմություններ, որոնք մեր լայն հասարակությանը անհասի է, նյութերը և փաստերը որոնք ներկայացնելու եմ դրանք մեր իրականությունն է, որոնք պատմել են մեր Ղարաբաղյան Ազատամարտի հերոսները: Ինձ հաջողվել է բազմիցս անգամ զրուցել Ազատամարտիկների հետ, լսել նրանց սոցիալական և հոգեբանական պրոբլեմների հետևանքների մասին: Շատերին անհավանական կթվա նման պատմությունները, սակայն Երևանում ես տեսա բազմաթիվ ազատամարտիկների և հերոսների, որոնք զգուշավորությամբ և վստահելով պտմեցին ինձ այս ամենը, դա նրանց հոգուց դուրս ելած մի ճիչ է, որը ես լսելով վերնագրեցի հետևյալ անունով` « Վերջին Մոhիկանը »: Այդ հայրենասեր տղաներից շատերը ճանաչելով ինձ միշտ առաջարկում էին հեռու մնալ նման թեմաններին անդրադառնալ, քանի որ ինչպես իրենք էին ասում` վտանգավոր է, նրանք ավելի լավ էին հասկանում իրավիճակը քան ես: Երկար տարիներ ապրելով հայրենիքից հեռու` արտասահմանում ծանոթ եմ եղել հայ իրականությանը, սակայն ինչ ներկայացրեցին Երևանում դա սարսափելի է և ցավալի: Ղարաբաղյան Ազատամարտի հերոսներից շատերը այսօր ապրում են ողբալի վիճակում, կարելի է նշել « Բոմժ » բառը, թող չնեղանան իսկական ազատամարտիկները, քանի որ դա այդպես է և միշտ այս խոսքերը լսել եմ հենց իրենցից` Ազատամարտիկներից: Երբ բանակի կազմավորման 20-ամյայի առիթով հավաքվել էին Եռաբլուրում, ազատամարտիկներից մեկը ասաց` « Եղբայր դու այսքան Բոմժ տեսե՞լ էիր միասին հավաքված»: Այնպես, որ իսկական Ազատամարտիկը ոչինչ չունի ամաչելու այդ բառից, թող ամաչեն պետական այրերը, որ պատերազմը հաղթած Ազատամարտի հաշվին հարստացած ու հզորացան, թե իրենց կարողություններով և թե իրենց պաշտոններով: Բանը այն է որ պատերազմը տեսած և իր մաշկի վրա զգացած մարդը երբեք չի կարող ստել, և այն, որ բազմիցս զգուշավորությամբ էին մոտենում ներկայիս իշխանության գործելաձևը ներկայացնելով, անընդհատ զգուշացնելով, որ վտանգավոր է, իրենց պատճառով հարվածը իմ վրա վերցնել: Ցավալի մի փաստ, այն ժամանակ նրանք չվախեցան Խորհրդային ԿԱԳԵԲԵԻՑ և Ադրբեջանական ու մահմեդական միացիալ բանակներից, մեկնեցին կամավոր պատերազմի դաշտ աննվիրական նվիրվելով Հայրենիքի Սուրբ գործին: Ռազմաճակատում սոված ու անոթի պաշտպանելով հայրենի երկրի սահմանները, սակայն այսօր այս լուսավոր դարում, անգամ վախենում են հարազատներ հետ այդ մասին խոսել, կամ հիշել, որովհետև ինչպես իրենք են ասում` « Խփում են »: Իսկ ովքե՞ր, ինչու՞, ի՞նչն է պատճառը: Իմ զրուցակիցներից մի քանիսը ժամանակին Հայաստանին Հանրապետության Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպաներից են, որոնք հիմա անցել են թոշակի, սակայն նույն բաները կրկնեցին նրանք, ինչ շարքային ազատամարտիկը, կարծես թե ես անդրադարձել էի մի թեմայի, որը վտանգավոր է անգամ մտածելը, բոլորը զգուշանում էին և միշտ խորհուրդ տալիս, որպեսզի հեռու մնամ կամ անգամ անդրադառնալ այդ թեմային: Ի՞նչ է կատարվում Հայաստանում կարծես ամեն քայլափոխին քեզ հետապնդում են, վախ, սարսափ, չքավորություն, մաֆիա, տեռոր, հաշվեհարդար, հաստավիզ ու տհաս պատգամավորներ իրենց հաստավիզ ախրանիկներով: Անդրադառնալով «Վերջին Մոhիկանին» շարունակեմ կիսատ թողած միտքը: Ազատամարտիկներից շատերը անգամ չոր հացի գումար չունի դրանում համոզվեցի ինքս, երբ այցելեցի նրանցից մի քանիսի տները: Գիտե՞ք ազատամարտիկներից շատերի բերանում անգամ ատամնաշար չկա, և դա այսօրվա մեր հերոսի կերպարն է: Մի ժամանակ նրանցից շատերը երիտասարդ էին և իրենց հպարտությունը թույլ չէր տալիս դիմել անգամ, որ վիրավորվածության թոշակավորում ստանան, սակայն հիմա անցել է երկար ու ձիգ տարիներ և հիմա առողջական խնդիրները ի հայտ են գալիս սակայն հիմա ինչպես իրենք են ասում ուշ է: Եվ ինչպես իրենք` Ազատամարտիկներն են ասում «չեն ուզում դռներ թակել, որովհետև իրենց հպարտությունը թույլ չի տալիս, և չեն ուզում հաջորդական անգամ նվաստանալ ինչ որ չինովնիկի առջև, միևնույն է նրանց ոչ մեկ չի լսելու » Հերոս հպարտ Ազատամարտիկներից հիմա մնացել են մի խումբ ծեր անատամ, մոռացված, ընչազուրկ և բարոյալքված թոշակառու ծերեր, որոնք մինչև այսօր էլ ոտատակ տրորվում են որպեսզի իրենց գոյը պահեն: Այս զրույցները և ծանոթությունները առծածվող թեմային ես եկա մի եզրահանգման, որ մեր Հայ Ժողովրդի մեջ գտնվող այն Ոսկե միջինը այսօր ոչնչացվում է այն էլ բարբարոսաբար, ինչպես 1993 թվականին հունվարին էին արմատախիլ արվում Հայաստանի կանաչ գոտիները: Իմ զրուցակիցներից շատերը եղել են գրոհային ջոկատների հրամանատարներ հետագայում վաշտերի և գումարտակների հրամանատարներ, սակայն պատերազմից հետո հեռացել են ծառայությունից հայտնի պատճառներով, որոնց մասին կանդրադառնամ հետագայում: Վերջին Մոհիկանները որոնց ես անվանում եմ, կամ մոռացված հերոսները պատահական չէ այդ անվանումը, նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ թողնելով անգամ իրենց մինուճար ծնողներին, որոնք ձմռան ցրտին միայնակ սառելով իրենց բնակարաններում, որպեսզի պաշպանեն Հայրենի երկրիը, իսկ այդ ժամանակ որոշ պաշտոնյաներ հայրենասիրության անվան տակ թալանում էին երկրը: Փորձեք խոսել մի Ազատամարտիկի մոտ հայրենասիրությունից և կհամոզվեք, որ նա հիասթափված թեման իսկույն կփոխի, ինչու՞մն է դրա գաղտնիքը, կարող եմ տալ այդ հարցի պատասխանը, նրանք այնքան անարժան մարդկանց կողմից են լսել այդ բառը, որ անգամ արժեզրկվել է բառի իմաստը: Դավաճանների «հայրենասիրության » պտուղները նրանք վայելել են, և կարիք չկա հակառակը ապացուցելու: Մեր ժողովուրդը մինչև հիմա չի տեսնում, որ այդ քաղաքական դաշտում հայտնված անհատականությունների մեջ և չկա ոչ մի Ազատամարտիկ: Ինչո՞վ է պայմանավորված այդ բացթողումը, որովհետև Ազատամարտիկը չի ցանկանում հայտնվել դավաճանների ու խաչագող ավազակների կողքին, ինչպես ժողովուրդն է ասում «ինքը իր յուղով է տապակվում »: Նորից եմ կրկնվում սակայն տղաներից շատերը ցանկանում էին այդ թեման ընդհանրապես չշոշափվի մամուլում, որովհետև ինչպես իրենք էին ասում, առանց այն էլ քիչ են մնացել, իսկ մի բուռ մնացածներին էլ չեն «խնայի» Սակայն նախօրոք ներողություն եմ խնդրում նրանցից, որ որոշեցի գրել այս թեմայով, քանի որ Հարսնաքարի դեպքերը կարծես լիցք հաղորդեցին: Մեր իշխանությունները անընդհատ շեշտում են մի բան, որ չպետք է այդ Հարսնաքարի երևույթը դիտել քաղաքական տեսանկյունից, քանի որ դա միջադեպ է, որին չպետք է քաղաքական երանգներ տալ: Ես չեմ փորձի գնահատականներ տալ, սակայն այս փաստերը և պատմությունները կարծում եմ կտա այդ ամենի պատասխանը: Ներողություն եմ հայցում Ազատամարտիկներից և իմ ընկերներից խոնհարվելով նրանց արջև և հիշեցնելով, որ ես նպատակ չունեմ հարվածի տակ դնել իրենց: Անվտանգության գործոններից ելնելով չեմ նշելու նրանց անունները, ուստի կներկայացնեմ միայն զինվորական կոչումը: Մինչ հիմնական թեմաններին անդրադառնալը կցանկանաի մեջ բերել երկու տաղանդավոր Հայորդիների խոսքերը: «Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար». Միքայել Նալբանդեան : « Խաչագողի հիշատակարան »։ Ես էլ այդ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև ե՞րբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը... Րաֆֆի: Վստահ եմ մենք այժմ կարող ենք բարձրաձայնել այն ամենի մասին ինչ կա, այսօրվա աղտը, որ կարող է ոչնչացնել մեր գոյը և հարկավոր է բուժել դա և մեր Հայկական իրականությունն է և ի՞նչ կատարվեց Ղարաբաղյան Պատերազմի տարիներին` սով, կոտորած, պատերազմ, երկրաշարժ, շրջափակում, սակայն մոռանում ենք այն կարևոր գործոնը և շարժիչ ուժը, որով կարողացանք դուրս գալ այդ սարսափելի քաոսից: Դա Ազատամարտիկն էր, մենք այսօրով հպարտանում ենք, որ ունենք տարածաշրջանում հզոր բանակ, լավ զինված և այլն, սակայն մեզ գրեթե դաս չի լինում, ոչ վաղ անցիալի պատմությունը: Որ Ղարաբաղյան պատերազմը մենք ոչ թե հաղթել ենք « Հմուտ » և փորձառու գեներալների շնորհիվ և ոչ էլ զենքի քանակի, այլ միայն Հայ Ազատամարտիկի ոգու ու նվիրվածության շնորհիվ: Ազատամարտիկը կամավոր գնաց հասկանալով Հայրենիքի առաջ ծառայած խնդիրը: Գեներալը հավասար է ոչինչ եթե իր զորքը պատրաստ չէ ինքնազոհաբերության: Սա մի տաղանդավոր Ազատամարտիկ խոսքեր են, կարծում եմ շատերը համաձայն կլինեն: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր բանակի կարողություններով և հնարավորություններով, արդյոք ներկայիս զինվորը պատրա՞ստ է նույն հերոսությունը կրկնել, ինչ կրկնեց Ղարաբաղյան Ազատամարտիկը: Նախ ասեմ, որ բազմիցս անգամ այդ հարցը տվել եմ, ոչ միայն Ազատամարտիկներին, այլ նաև նրանց զավակներին, որոնք ներկայիս ապագա սերունդն է, և գիտե՞ք զարմանալի մի փաստ, որը մեղք կհամարեմ ստել, ոչ մեկ նրանցից պատրաստ չէ կրկնել հոր սխրանքը, այսինքն, նա ոչ թե վախենում է կամ խուսափում է կրկնել Հոր սխրանքը, այլ հարցադրումը հետևյալն էր « Իսկ ու՞մ Համար` Լֆիկների, Նեմեց Ռուբոների թե՞ Քոչարյանների, որոնք այսօր վայելում են կյանքը ու վայելքները »: Մեր իրականության մեջ դա նորմալ է քանի, որ տեսնելով իրենց հայրերի անձնազոհությունը, որոնք այն տարիներին ընտանիքից հեռու զրկվելով իրենց զավակների սիրուց և փայփայանքից գնացին ճակատ և բերեցին հաղթանակը, որպեսզի ինչպես իրենք են ասում` այն դասալիքների զավակները այսօր « Համերներով » քաղաքում տնօրինեն ինչպես կարան, և այն էլ իրենց պահակազորով ցանկացած պահին հաշվեհարդար տեսնելով հայրենիքը պաշտպանող սպային: Տեղին կլինի նշել մի դեպք, որի մանրամասները ինձ հայտնի են կցանկանաի նշել 1992 թվականին դեպքը: Երբ Հայկական ջոկատները կատաղի կռիվներ էին մղում Արցախում և ՀՀ սահմանների վրա « Հատուկ Գնդի» այդ ժամանակվա թիկունքի պետ` Փոխ-գնդապետ Վաչիկ Չիբուխչվանը որպես ծառայությամ պետ գնում է Երևանի Հայծխախոտ գործարան որպեսզի իր գնդի տղաների համար ծխախոտ գնի, սակայն այդ ժամանակվա գործարանի տնօրենը` Լիդա Սարգսյանը նրան առաջարկում է առանց ֆիլտր էժանագին գարշահոտ ծխախոտ, նա անգամ լկտիաբար հայտարարում է ասելով` « Միևնույն է տղե՛րքդ գնալու են մեռնելու, եթե ֆիլտրով ծխախոտ չծխեն չի լինի՞... » խոսքերը ցնցում են Փոխ-Գնդապետին: Եվ պատկերացնում էք թե այդպիսի տնօրեններն այդ ժամանակ ինչեր էին անում, Վրաստանում ծախելով այդ ծխախոտը միլիոններ էին աշխատում, և կուրծքները ծեծելով իրենց հայրենասերի տեղ են դնում, և դրանց նման մոլախոտերը գալով իշխանության գլուխ կարողացան թալանելով հարստանալ ժողովրդի և պետության հաշվին անգամ ուրանալով ազգ, հայրենիք, և ամեն տեսակ սրբությունները : « Ցավալին այն է, որ շատ Ազատամարտիկներ ժամանակին հաղթելով Ղարաբաղյան պատերազմում հեռացան իրենց իսկ ազատագրած Հայրենիքից, ես նրանց անվանում եմ Անդրանիկներ, նրանք էլ ինչպես Անդրանիկ Զորավարը և Գարեգին Նժդեհը հեռացան խուսափելով Հայ բոլշևիկների դավադրությունից, որպեսզի կառափնարաններում զորավար Համազասպի և Չարենցների նման չկացնահարվեին «դավաճանի» պիտակը ճակատներին: Այդպես էլ մեր օրերում, սակայն բոլշևիկները չէին այլ ՀՀՇ-ականները և նրանց փոխարինողները: Ցավալին այն է, որ մենք շարունակել և շարունակում ենք հպարտանալ մեր բանակով, նույնիսկ աշխարհի հզոր բանակներ ունեցող երկրները այդպես չեն գովազդում իրենց հզորությունը, որքան մենք: Կարող եմ վստահեցնել, որ սրանք պրովոկացիոն հայտարարություններ չեն, իմ ընկերներից շատերը գիտեն, որ ես եղել եմ մեր Հայաստանի Հանրապետության բանակաշինության առաջին մասնակիցը և վկան, այնպես որ իրավունք եմ վերապահելու ասել այդ ճշմարտությունը: Մեզ նույնիսկ հայտնի է, որ դեռևս Տիգրան Մեծն էր իր իշխանավարության ժամանակ ուշադրություն դարձնում Պետական Սահմաններին: Այսինքն սահմանը պետք է ժողովրդով ապիր և գոյատևի պետական սահմանը, իսկ հիմա ի՞նչ է կատարվում մեր սահմանային գյուղերում` պայմանները այնքան սարսափելի է, որ գյուղի երիտասարդները անգամ չեն էլ ուզում հիշել հարազատ գյուղի մասին, էլ ուր մնաց մեր պետական իշխանավորների ազգային մտածելակերպը, հարկերի ու դժվար պայմաններ բեռի տակ ժողովուրդը հեռանում է հայրենիքից օտար երկրներում իր օրհասական հացը մուրալու, իսկ հսկայական կարողություններ վաստակած փառապանց այրերը միլիոնները կուտակում են Եվրոպական բանկերում: Այստեղ ո՞րն է դավաճանը ինքներդ դատեք, երբ մի Ազատամարտիկ, որը պատերազմում վիրավորվեց և այսօր հաշմանդամի կարգավիճակով իր գոյն է հազիվ պահում: Մի Ազատամարտիկ ինձ խնդրում էր, որպեսզի իր զավակին ինձ հետ արտասահման տանեմ, որ գոնե իր զավակը կարողանա այդ « Դժողքից պրծնի »: Շատերի համար հայրենիքը մինչև իրենց տան շքամուտքն է սակայն մոռանում ենք, որ միշտ Հայ ժողովրդի գլխին լինելու է Պանթուրքիզմի սարսափը, անկախ դա կլինի գումարով թե պատերազմով, միևնույն է թուրքը միշտ հետապնդելու է իր նպատակը: Ազատամարտիկն էր, որ այդ « շքամուտքի » գաղափարախոսությունը ուրացավ և Կամավորգրվեց տեր կանգնելու մեր երկրի անվտանգությանը, նա գնաց գիտակցելով և նպատակով, հաշվի չառավ, անգամ այն, որ իր թինունքի հետև մի երկու լածիրակ թալանում են, հաշվի չառավ, այն որ զրկվելու է կյանքից, զրկվելու է իր զավակների սիրուց, նա գնաց գիտակցելով, որ Հայրենիքն է կանչում, որպեսզի չպղծվի Հայոց դարավոր պատմությունն ու ոգին, նա գնաց որպեսզի մեր թշնամին նորից չհամարձակվեր ոչնչացնել հայի տեսակը: Սակայն հիմա ժամանակը ցույց տվեց հակառակը: Ազատամարտիկներից մեկը մի միտք ասաց կցանկանաի մեջ բերել այն` «Այն ժամանակ մենք գնացինք պաշտպանելու հայրենիքը անշահախնդիր և առանց որևե մտքեր հետապնդելու, միակ երազանքն ու նպատակը հաղթել և վերադարձնել երկրի խաղաղությունը և անվտանգությունը: Այն ժամանակ ճիշտն ասած գաղափարախոսությունը և մտածելակերպը այդ էր պահանջում, չմոռանանք նաև, որ եղած հողն էլ այդ ժամանակ Հանրային սեփականություն էր: Իսկ հիմա ի՞նչ... Ամեն ինչը անհատական սեփականություն է դարձել, այսինքն ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի իմ զավակը գնա և պատերազմի դաշտում իր կյանքը զոհաբերի ուրիշի՛ հարստության և հողի պաշպանության համար: Հայրենիքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է Անհատական Սեփականությունը »: Եվ այս խոսքերը ասում էր մի մարդ, որը պատերազմի սկզբից մինչև վերջ անցավ իր ջոկատով հասնելով մինչև Փոխ-Գնդապետի աստիճանի: Ի՞նչ էք կարծում, արդյոք դա այդպես չէ, Փոխ-Գնդապետի խոստովանումը անակնկալ չէր ինձ համար, մանավանդ նրանից ավելի բարձրաստիճան հրամանատարներ նույնը ասացին զգուշանալով մնալ ստվերում: Այն տպավորությունն էի զգում, որ այս նյութը, որը գրում եմ մեր ներկայից Սոլժենիցինի « Արխիպելագ Գուլագն» է լինելու քանի որ ամեն քայլափոխին զգուշացնում էին « Հիմա վտանգավո՛ր ժամանակներ են այդ թեմային անդրադառնալ »: Ես ապրելով երկար տարիներին հեռվացել եմ ներկայիս հայ իրականությունից կարծես հայտնվել էի 1937 -1946 թվականները Խորհրդային բռնապետության տարիները, երբ Սովետական ՆԿՎԴ-ի գործակալները իրականացնում էին Կարմիր Բանակային զորահրամանատարների և մտավորականների սպանդը, երբ Ստալինյան և Բերիական հզոր մեքենան կուլ էր տալիս առանց դատի և դատաստանի շատ տաղանդավոր մարդկանց, և այդ քաղաքականությանը արդյունքում կարող էիր սեփական կյանքով պատասխան տալ նույնիսկ չնչին անզգույշ արտահայտության համար անգամ: Այդպես էլ հիմա, նույնիսկ ավելի սարսափելի: Բանը այն է, որ շատ Ազատամարտկների հետ զրուցելուց պարզ էր դառնում միայն մեկ բան, մեջ բերելով այդ ազատամարտիկի արտահայտված բառերը անփոփոխ — « Բանը այն է, որ 2008 -ի մարտի մեկի ողբերկագան դեպքերը ապացուցին միայն, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են գնալ ամեն քայլի, անգամ սեփական ժողովրդին` տալով դահիճների ձեռքը, մանուկ թե կին նրանց համար միևնույն է լինեն հազարավոր զոհեր կամ թեկուզ միայն մեկը, միայն թե պահեն իրենց իշխանությունը: Ցավը այն է, որ նրանք խաբելով և կեղծելով այդ փաստերը արդարացնում են իրենց քայլերը: Այդպիսի մարդիկ գիտեն ինչպես պահել իշխանությունը, նրանք Ստալինից և Բերիաներից են օրինակ վերցնում բռնակալական ճիրաններում պահելով սեփական ժողովրդին, իսկ առաջինը այդ անելու համար, նրանք երիտթուրքերի նման գլխատեցին ազգին, ես նկատի ունեմ իսկական Ազատամարտիկներին, ինքդ տե՛ս պատմությունը և կհամոզվես, սկզբում անօրինական զենքը բռնագրավելու անվան տակ ձերբակալեցին ազգի պաշտպաններին, իսկ հետո ազգին սրի քաշեցին, սրանք էլ նույնն են անում, նույնիսկ ավելի սարսափելի, կեղծելով անգամ հայոց պատմությունը և իրական փաստերը: Ես միայն զարմանում եմ թե ինչու՞ մեր ապագա սերունդը անտարբեր է իր ապագայի հանդեպ, քանի որ կան դահիճներ իսկ նրանց հակապատկերը գրեթե բացակայում է, դա նշանակում է նրանք անգամ գլխատել են ազգային գաղափարը և ոգին: Մեր պատմության ողջ ժամանակներում ունեցել ենք Թեհլերյաններ և Նայրի Հունանյաններ իսկ հիմա գլխատված ենք և անդամալուծված, ինչպես կասեր մեր հեղինակներից մեկը « Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար» հենց այդ խենթե՛րն էին, որ 1988 -ին ոտքի կանգնեցին տապալելու Խորհրդային բռնապետությունը, հենց այդ Խենթե՛րն էին, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ բերեցին: Հենց այդ Խենթե՛րն էին, որ բերեցին խաղաղության այս երկրին... »

Այս ամենը Ազատամարտիկի հոգուց էր դուրս գալիս, սակայն զարմանալին այն էր, որ միայն նա ինձ վստահելով էր ասում այս բառերը, ինչու՞ է նա խուսափում մարդկանցից, դա հասկանալի պատճառները ես դիտեցի Ա 1 Պլուս հեռուստաընկերության նկարահանած կադրերը 2008 -ի մարտի 1 դեպքերի հետ կապված, որը կոչվում էր` Հայաստանի կորցված գարուն Չնայած, որ դեռևս այն ժամանակ` 1994 -1995 թվականները այդպիսի Ստալինյան ռեպրեսիաների ալիք բարձրացավ նախորդ իշխանությունների ժամանակ` Լևոն Տեր-Պետրոսյանը գահալալության ընթացքում: Շատերին տարօրինակ կթվա այս մեջբերումը, սակայն այդ ժամանակ գաղտնի ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին հարյուրավոր Ազատամարտիկների, դա փաստ է: Սակայն ինչու՞ մինչև հիմա ոչ մեկ հարց չի տալիս իշխանություններին, թե ինչու՞ պատերազմից հետո սկսեցին հետապնդել Ազատամարտիկներին, ինչու՞ նրանք վտանգ էին ներկայացնու՞մ, ինչումն է նման քաղաքականությանը, ինչու՞ հասարակությանը չեն ասում, այն ոչ հեռու անցիալում թողած ճշմատությունը, որպեսզի երիտասարդությունը խաբված չգնա այդ Փարիսեցիների ետևից, նրանց դարձնելով միակ «փրկիչ»: Ինչու՞ հիմա հաղթանակած երկրի զինվորը պետք է վախենա սեփական իշխանություններից, կամ վախենա անգամ ճիշտը ասել: Կարծես թե պետական այրերը վախից են նման քաղաքականության որդեգրել, կրկնելով նախորդների սխալը: Ինչպես ասում են « Կամ Շահին են մորթում, կամ Շահն է մորթում »: Սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ Ազատամարտիկներին « Շահ » լինել չեն կարող, որովհետև նրանց բարոյականությունը երբեք թույլ չի տա: Նրանց երբեք էլ իշխանություն հարկավոր չէ, այլ միայն հարգանք և մի քիչ ուշադրություն, իսկ մեր իշխանությունները կարծես այդ չնչինը անգամ չեն կարող բավարարել: Գիտե՞ք զարմանալի մի փաստ Ազատամարտիկներից մեկի խոսքերը, որը ասաց կատակով կարծում եմ հետաքրքիր կլինի — « Եղբայր հիմա որ Ադրբեջանի նախագահին` Ալիևին նամակ գրեմ իմ այս վիճակի մասին և օգնություն խնդրեմ, համոզված եմ, որ նա կօգնի »— Զարմանալի է սակայն այս խոսակցությունից մեկ ամիս անց, Փարիզի հյուրանոցներից մեկում հանդիպեցի ադրբեջանցի ամուսիների զրուցեցի նրանց հետ և ասացի այդ Ազատամարտիկի խոսքերը, և գիտե՞ք ամուսիները վստահում էին, որ իրոք Ալիևը անպատճառ նամակը ստանալու դեպքում օգնություն ցույց կտա, նույնիսկ նրանք ասացին, որ պատրաստ են անգամ միջնորդել այդ հարցում, երևում երիտասարդ զույգերը բարեկեցիկ ընտանիքի զավակներ էիր և չեմ կարծում, որ նրանք ստեցին, նույնիսկ իրենք պատրաստակամ էին իրենց սեփական միջոցներով օգնել այդ ընտանիքին, անգամ խնդրում էին այդ Ազատամարտիկի հասեն: Ի՞նչ էք կարծում, սա ադրբեջանցի ամուսինների ներկայացում էր, իրենց ձևացնելով որպես բարեգործների: Միևնույն է, եթե անգամ սա մի կեղծ ներկայացում էլ լիներ, կարելի էր հասկանալ, որ մեզ թշնամի երկրի քաղաքացին ավելի մտահոգված է մեր Ազատամարտիկով, քան մեր իշխանավարներից որևե մեկը: Ինչու՞մն է բանը սեփական իշխանությունները անտեսում են իրենց կյանքը զոհաբերած հերոսներին գնահատել, իսկ թշնամի պետության ղեկավարը կարող է ցուցաբերել մարդասիրություն և անգամ օգնել իր պետության դեմ կռվող հայ Ազատամարտիկին: Այդ ամենը կարծես տարօրինակ է հնչում, սակայն զարմանալին այն էր, որ այդ ադրբեջանցի ամուսիններից հետո պատահական հանդիպեցի մեկ ուրիշ ադրբեջանցու, որը ինչպես ինքն էր ասում եղել էր Աղդամի բնակիչ անգամ` փախստական և եկել էր Փարիզ հանգստանալու նա, գրեթե նույնը խոսքերը հաստատեց, որ իրոք Ադրբեջանի նախագահը` Ալիևը կարող է մեծ օգնություն ցույց տալ այդ Ազատամարտիկի ընտանիքին: Ադրբեջանցի տուրիստի պատմածը անհավանական էր թվում, սակայն փաստը մնում է փաստ: Պարզվում է, որ նույնիսկ պատերամից անցել է այսքան տարիններ Ադրբեջանի փախստականների զավակները, այսինքն Ղարաբաղից և գրավյալ տարածքների ադրբեջանցի բնակիչները, և նույնիսկ որոնք ծնվել են պատերազմից հետո, Ադրբեջանի իշխանությունները և պետությունը նրանց մեծ օգնություն է ցուցաբերում, այսինքն նրանք բացի անվճար բնակարանից, օգտվում են մի շարք արտոնություններից օրինակ` նրանց համար անվճար է էլեկտրաէներգիան, գազը և ջուրը, ազատված են կոմունալ վճարումներից անգամ հարկերից, իսկ այն ադրբեջանցիները որոնք մասնակցել են պատերազական գործողություններին, բացի այդ ամենից նրանք անվճար ստանում են բնակարաններ և նույնիսկ «ԿԻԱ » մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ինչու՞ չպետք է համեմատել սա, քանի որ ամեն անգամ մեր լրատվական միջոցները համեմատական զուգահեռական են անցկացնում մեր և Ադրբեջանի միջև: Ինչու՞ այս թեման չի շոշափվում, ինչու՞ նրանց ղեկավարները կարող են հոգալ սեփական ժողովրդի մասին, իսկ մերը ոչ: Ի՞նչ էք կարծում եթե հիմա այն Ազատամարտիկը այդ իր ասած նամակը ուղարկի Բաքու, ինչ կստացվի, վստահ եմ, որ նրան մեր Իշխանությունները կանվանեն դավաճա՛ն և լրտե՛ս, հազար պիտակ կկպցնեն, որ նա ուրացել է հայրենիքը մեր ազգային գաղափարը վեջիվերջո հայի պատիվը, անգամ ծախել է պետական գաղտնիքները և այլն: Սական սեփական ժողովրդին ահաբեկող և սարսափի մեջ պահող իշխանությունները, որը սովի են մատնել հազարավոր ընտանիքների և փախստական ու գաղթական դարձնելով ազգի մի մասը, դավաճաններ չե՞ն: Սակայն ինչու՞մ է պայմանավորված մեր Ազատամարտիկների այն զգուշավորությունը, որոնք անըդհատ ինձ խորհուրդ էին տալիս չհրապարակել և ոչ մի նյութ այդ մասին: Չէ որ նրանք անցան պատերազմի ողջ ճանապարհը և չվախեցան, այն ժամանակ գիտեին, որ թշնամին որտեղ է, չնայած որ դեռևս այն ժամանակ` պատերազմի տարիներին շատ հրամանատարներ ընկան յուրային դավաճանների գնդակից, — « Այդպիսի դավաճաններ հիմա բազմել են երկրի բարձր պաշտոններին » — ասաց մի ազատամարտիկ, որը ժամանակին եղել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը հետ նրա մտերիմներից մեկը, չնայած որ նրա մեղադրանքների առյուծի բաժինը ընկնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, նա մեղադրում էր, որ այդ ահաբեկումների հիմքը դրել է հենց նա` Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին, իսկ նրա նախորդներն էլ շարունակել են այդ նույն ավանդույթը և ոճը: Դեռևս 1990 թվականին Ճանաչում էի Խորհրդային Բանակում ծառայող մի Ենթասպայի, որը այդ ժամանակ հանդերձանք և զինամթերք էր ծախում Ազատամարտիկների վրա, իսկ հետո 1993 թվականին հանդիպեցի նրան արդեն Փոխ-Գնդապետի ուսադիրներով, ՀՀ Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպա էր, ինչո՞վ էր պայմանավորված այդ ամենը, ի՞նչ է նա հիա ավելի «հայրենասեր » տղա դարձավ, կամ Հայրենիքի կարոտը նոր զգաց: Այդ ամենը դեռևս այն ժամանակ` պատերազմի ժամանակ է, որտեղ հիմք էր դրվել այդ անարխիային: Ինչու՞ էք այդ վախենում բարձրձայնել այդ լուրջ պրոբլեմների մասին, և այդ հարցին միանշանակ ինձ պատասխանեցին տասնյակ Ազատամարտիկներ « — Եղբայր մենք չենք վախենում մեր կյանիքից, մենք վախենում ենք, որ մեզ խփեն ու այդ ճշմարտությունը այդպես էլ մնա առանց բացահայտվել »— Այո կարելի էր հասկանալ նրանց մտահոգությունը, Հայոց ժամանակակից պատմության էջերը կեղծվում են, մարդիկ իրենց հերոսական կենսագրական են գրում, որպեսզի դառնան « Ազգային փրկիչներ և հերոսներ » նրանց մտահոգությունը տեղին է, որովհետև այդպես ասած պատահակական միջադեպերից զոհ են գնացել և գնում հարյուրավոր Ազատամարտիկներ, ասեմ որ զգալի թիվ են կազմում ինքնասպանություն գործած Ազատամարտիկները: Ինչու՞ պետք է պատերազմը հաղթած հերոսը այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելով հասնի այս լուսավոր օրերին և ինքնասպան լինի: Այդ հարցի պատասխանը ու՞մ պետք է տալ: Այդ մեր հասարակության մեջ ձևավորված նոր խավը երբեք հարց չի տալիս թե ու՞մ արյամբ է արդյոք այդ ամենը ստեղծել, ինչու՞ ազատագրելով հայրենի հողը, Ազատամարտիկը իր մինուճար զավակին խորհուրդ է տալիս հեռանալ այդ «Դժոխքից » : Ինչու՞ նա հենց այդ «Դժողքն» էր երազում, երբ գնում էր մարտի: Ազատամարտիկներից մեկը լինելով ժամանակին վաշտի հրամանատար կապիտան պատմեց մի ցավալի դեպք, որը կարծում եմ արդեն արմատավորվել է մեր բանակում և շարունակվում է որպես ավանդույթ: Նա անցնելով ողջ պատերազմը հասել էր մինչև վաշտի հրամանատարի պաշտոնին: Իր զորամասում սովորականի պես իր զինվորներից մեկին նշանակում է վերակարգ, սակայն նրան վերևից հրամայում են, որ նա իրավունք չունի այդ զինվորին վերակարգ նշանակել, քանի որ զինվորը մեծահարուստ պատգամավորներից մեկի տղան է: Եվ պատկերացնու՞մ էք այդ հրամանատարի վիճակը, մյուս զինվորները իմանալով, որ հրամանատարը վախենալով տարբերություն է դնում: Այսինքն հասարակ պատգամավորի տղան ամեն ինչ կարող է թույլ տալ, անգամ վերակարգից ազատվել իսկ իր վաշտի հրամանատարը անգամ իրավունք էլ չունի նրան նկատողություն անել: Ի՞նչ էք կարծում զինվորը այդ հրամանատարին կարո՞ղ է հարգել դրանից հետո: Այնպես որ վաշտի հրամանատարը` կապիտանը սեփական զեկուցագրի համաձայն հեռանում է բանակից: Եվ այն էլ այն մարդը, որը իր նվիրական մասնակցությունը բերեց Հայաստանի բանակաշինության գործին, իսկ հիմա նա մի թոշակառու պահակ է, ամենի աչքից հեռու և հազիվ հոգում է իր ընտանիքի ապրուստը: Եվ իմ հարցադրմանը թե ի՞նչը դարձավ պատճառ, որ այդպես արատավորվեց Հայոց բանակը, պատասխանը ինձ համար զարմանալի էր «Երբ սկսեցին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ուսումնարանի շրջանավարտները լրացնել Հայոց Բանակի շարքերը, այնտեղից սկիզբ առավ մի նոր ավանդույթ Գումարի, Մաղարիչի և Փողի, խնամու և բարեկամի ավանդույթը »:

Չգիտեմ ինչքանով է այդ հավանական, սակայն իմանալով նրան ես հավատում եմ այդ վարկածին: Չնայած ավելի սարսափելի բաների մասին էին պատմում քան այս գումրային և կաշառակերության հարցն է: ՊՆ-ում կատարվող հսկայական գումարների և հեղուկ վառելիքի յուրացման հարցերն է, որ բացի այդ ֆինանսական և տնտեսական կողոպուտները նաև բռնաբարության դեպքերն էր, որ կարծես վախենում են խոստովանել, քանի որ սա արդեն քրեական ծանրագույն պատիժների մեջ է, և Հայաստանում այդ մասին բարձրաձայնել վտանգավոր է և բացի այդ էլ ամոթալի: Անգամ ինձ հանդիպած ՊՆ բարձրաստիճան հրամանատարը հաստատեց և անգամ օրինակներ և անուններ տալով, ճիշտն ասած այդ վարկածը հաստատեցին գործից տեղյակ այլ սպաներ: Բռնաբարության դեպքերը դարձել են կարծես ավանդույթը, ինչպես ասեցին հարյուրավոր դեպքեր չեն բացահայտվում կամ լռում են որովհետև բողոքողներ չկան կամ էլ հարցը ամիջապես փակվում է: Այդպես կներկայացնեմ մի օրինակ, որ ինձ պատմեց Ազատամարտիկներց մեկը, որը պատերազմից հետո աշխատել է ՆԳՆԶՎ զորամասերից մեկում: Այդպիսով « Զորամասի հրամանատարներից մեկը զինվորներ հանդիսավոր երդման արարողության ժամանակ տեսնում է զինվորներից մեկի ծնողին, այս դեպքում մորը և ցանկանում է «ժամանակ» անցկացել նրա հետ և զինվորի համար արհեստականօրեն անտանելի պայմաններ են ստեղծվում նույնիսկ ուղարկվում է ճակատային գիծ հերթապահության, և արդյունքում մայրիկի « Բանակցություններից» հետո զինվորին նկատմամբ դադարեցվում է «հետապնդումը»: Եվ ահա այդպեսի տարբերակով էլ իրենց ծուղակն են գցում հերթական զոհին, լինի դա զինվորի մայրը թե քույրը: Ասացե՞ք խնդրեմ այդպիս զինվորը կարո՞ղ է մեր Ղարաբաղյան Ազատամարտիկի նման անձնազոհությունը ցուցաբերել, երբ հարկ լինի պաշտպանելու հայրենիքը, չեմ կարծում թե դա այդպես լինի, այդ բացասական երևույթները տեսնելով նա առիթը բաց չի թողնի առաջին գնդակը այդպիսի «հրամանատարի» ճակատին արձակել: Երբ զինվորը տեսնում է, որ հրամանատար « քաղցր» աչքով է նայում, և անգամ քծնում է հարուստի անպատիժ զավակի ծառայության վրա, կարո՞ղ է արդյոք նա հայրենիք պաշպանել, և կարծու՞մ էք այդպիսի « հրամանատարը» կարող է այսօր բռնաբարել, իսկ վաղը գլուխը դնել հայրենիքի պաշպանության զոհասեղանին: Իհարկե ո՛չ տեսեք, ի՞նչ է կատարվում և ո՞րն է ճշմարիտ ուղղին, որ պետք է գնանք և տանենք մի բուռ մնացած ժողովրդին: Ազգովին դարձել ենք « լավ տղա », սակայն իսկական տղու շնորհք չի մնացել պատրաստ ենք ցանկացածին հոշոտել երթուղային տաքսու մեջ, սակայն «Համերներով» երթևեկողների առաջ խոնհարվել ու վիզ ծռել: Մենք շատ բաներ չգիտենք: Ազատամարտիկներից մեկը մի լավ խոսք ասաց որ կարծում եմ տեղին է մեջ բերել « — Պատերազմի ժամանակ երկիրը սահմանափակվում էր հողատարածքներով, որը հանրային սեփակնություն էր, էսօր ինչ որ օլիգարխիկներ` փնթի կամ մեկը, գնացել է սեփականացրել է դա, և նա պատրաստ չի լինելու իր հողը պաշտպանելու և դու ես պատրաստ գնալ և իրա հողը պահել, և նրա այդ հողը դու կոչելու ես հայրենիք: Դու՛ք չե՞ք տեսնում որ իշխանությունները դեմ են եղել մեզ բոլորիս, Ազգային Ոգին ջարդելու համար հաղթանակներ պարգևող ժողովրդին էս ազգի իշխանները պետականորեն... Երևի դրանից լավ բան չէին կարող մտածել, որ Ղարաբաղից բերեին Ռոբերտի նման մեկի՛ն, Վազգենի նման մեկի՛ն, ու Սերժի նման մեկի՛ն և իրանց շուրջ հավաքվածներով թքեն հոգուդ խորքի մեջ: Այսինքն, պատերազմի ժամանակ քո՛ հարևանը, որը ծախում կամ մատնում էր, թե կողքի կռվողի տունը քանի պատրոն կար, նրան շնորհել պետական պարգև իսկ քեզ երեք մատի կոմբինացիայով, հեղափոխության անունից...— »

Այս խոսքերը առաջին հրամանատարներից մեկի խոսքն էր, որը ես ներկայացրեցի, ինչու՞մ է բացահայտվում այդ անտարբերությունը ազգային գաղափարախոսության հանդեպ, ովքե՞ր են կանգնած ոչնչացնելու ազգային ոգին, ի՞նչ ուժեր են, արտաքի՛ն թե ներքին: Հայաստանի Հանրապետության Պետական մոտեցումը Ազատամարտիկների հանդեպ կարելի է պատկերացնել Լավրենտի Պավլովիչի Բերիայի մոտեցմանը, այսինքն « Չկա՛ անհատը չկա՛ պրոբլեմը» Պատերազմի ժամանակ եռամսյա հավաքով ճակատային գիծ բերված այդպես ասած « Կամավոր Ազատամարտիկները » ավելի շատ արտոնություն ունեն, քան թե վեց տարի ճակատային գծում կռվող կամավորագրված Ազատամարտիկը: Բանը այն է, որ Ազատամարտիկներից մեկը մի գեղեցիկ ձևակերպում արեց, որը հետևյալ կերպ է հնչում: «— Վազգեն Սարգսյանը հասկանալով որ Ազատամարտիկները իրեն համար վտանգ են ներկայացնում, իր հավատարիմ զինակիցների ձեռքերով Փորձառու Ազատամարտիկներին քշեց ճակատային գծի` ականապատված հատվածները, ոչնչացնելով փորձառու և հմուտ զինվորականներին իսկ դրանից հետո այդ իր զինակիցներին շնորհեց Գեներալական աստիճաններ — »: Ինչու՞մ է բացահայտված այդ ամենը, ինչու՞ այդ պետական քաղաքականության մասին ոչ մեկ չի խոսում կամ բարձրաձայնում: Որովհետև ինչպես իրենք են ասում` վտանգավո՛ր է մարդիկ մարտի մեկի դեպքերը տեսնելով վստահ են, որ ոչինչով չեն կարող փոխել այդ ամենը: Ինձ ասացին մի բան, որը կարծում եմ տեղին է նշել` — « Նայրի Հունանյանն էր, որ փորձեց հանրության ուշադրություն դարձնել դեպի ոճրագործները, սակայն ինքը դարձավ այդ մեքենայի զոհը: Նրա հիմարության արդյունքը դարձավ ճակատագրական մեր ժողովրդի համար Եվ մինչև հիմա տառապում ենք, —»: Ներկայիս ՊՆ-ի թոշակավորման հանձնաժողի մասին սարսափելի բաներ են պատմում, այն որ այնտեղ մեծ գումարներ է շրջանառության դրվում դա փաստ է, բոլոր Ազատամարտիկներն էին միաբերան հաստատում այդ փաստը: Այսինքն հաշմանդամության տվյալ կարգը հաստատելու համար, կա գումարային կաշառքի հստակ չափ: Ես դեռևս դրանից մի քանի ամիս առաջ Եվրոպական երկրներից մեկում հանդիպեցի մի Մասիսցի տարեց մարդու և նա սկսեց պատմել և գլուխ գովալ, թե ինչպես է իր տղայի համար Ղարաբաղյան պատերազմի վետերանի փաստաթղթեր գնել և անգամ հաշմանդամության թոշակ է ստանում: Ինչու՞մ է այդ անտարբերությունը նույնիսկ այն շքանշանները, որոնք տրվում են Ազատամարտիկներին անգամ վաճառվում է: Հետաքրքիր մի փաստ, որ անգամ ոչ ազատամարտիկը, կամ ցանկացած մեկը կարող է գումարով դառնալ Ազգային Հերոս: Ալիկ Պետրոսյանին ես չեմ ճանաչում, սակայն հեռուստացույցով բազմիցս անգամ տեսել եմ, կուրցքը զարդարված անթիվ շքանշաններով և մեդալներով, բանը այն է, որ իր բարեկամներից մեկը պատմեց նրա մասին և զարմանալու տեղիք տվեց: Թող ների ինձ Ալիկ Պետրոսյանը, որովհետև չեմ կարող նրա մասին չարախոսել, միգուցե նա շատ լավ մարդ է և արժանիքների տեր, սակայն համեմատական տեսնելով այն ինչ պատմել էին: Ասում են թե նա անգամ « զոքանչի կամ քենու ծննդյան տոներին են նրան մեդալներով պարգևատրել» Դա լավ է, թո՛ղ պարգևատրեն, և չուզողն էլ թող ես լինեմ, սակայն ինչու՞ անտեսել նաև արժանիք ունեցող այն տղաներին: Ես ուրախ կլինեմ, որպեսզի շատ Ազատամարտիկներ կուրծքները զարդարված հպարտ քայլեն իրենց հայրենիքում, ինչպես մի ժամանակ անում էին Հայրենական Պատերազմի վետերաններն: Հաճելի կլիներ որ մեր Ազատամարտիկներն էլ այդպես հպարտ քայլեին Երևանի փողոցներով, փոխարենը նրանք վախենում են անգամ հիշել, որ երբևե եղել են Ազատամարտիկներ: Այդպես նոր տարվա օրերին պատահական հանդիպեցի մի Ազատամարտիկ, որը երթուղային տաքսի էր քշում, նրա տեսքը սոսկալի էր ինչպես և նրա նման շատ Ազատամարտիկների, նա անգամ վախեցավ հիշել որ երբևե հայրենիքի համար մարտնչել է: Պարոնա՛յք մինչև ե՞րբ է շարունակվելու «Արխիպելագ Գուլագը » մինչև ու՞ր ենք ուզում հասնել այդ ինքնավստահությամբ: Ինչու՞ ենք այդքան վստահ, որ պատերազմ չի կարող կրկնվել: Ինչու՞ էք այդքան վստահ, որ ձեր ներկայիս զինվորները տեսնելով մեր Ազատամարտիկների տառապալից սովահար վիճակը պատրաստ կլինի Զիմզիմովների համար իր կյանքը զոհաբերել: Լավ տղերքը այդ ժամանակ կերևա երբ սահմանագծին լինեն, ոչ թե Երևանում հարյուր հոգով մի երկու հոգու ինքնադատաստան տեսնելիս: Պապայի բալեքը բանակ գնում են, որպեսզի հետագայում կարողանան պետական պաշտոններում աշխատանքի անցնել, այլ ոչ թե գնում են հայրենիքին պարտքը տալ: Ազատամարտիկներից մեկը պատմում էր մի դեպք, որ իրեն մարտական ուղղի վերցնելու համար պետք է գյուղապետից թուղթ բերի, իսկ արդյոք գյուղապետը ի՞նչ կապ ունի պատերազմի հետ, ինչու՞ է այդ արհեստական քաշքշուկը, երևի նրա համար որ եղած այն մի բուռ Ազատամարտիկներն էլ հիասթափեցնեն: Մի մոռացե՛ք, որ դեռ այդ Ազատամարտիկների զավակները տեսնում են այդ ամենը. ինչու՞ մոռացել էիք այն ամենը ինչ կարող է սպասվել: Ինչպես ասաց մի Ազատամարտիկ « — Մանիկյուր տղերքը էսօր տիրում են երկրին ու ոտնահարում են տղամարդ տղերքի ինքնությունը »: Մյուս Ազատամարտիկի խոսքը կարծում եմ ավելի հստակ է ր բացատրում « Անդրանիկը խելոք մարդ է եղել, որ փախել է փրկվել: Մենք թուրքի տանկի դեմ ելել ենք նաուռա՛ կռվել ենք չենք վախեցել, ու հիմա եկել ենք ու Հայաստանում վախենում ենք խոսալ—»: Ինչու՞մն էր պայմանավորված այս արտահայտությունը և այս բառերը ասում էր այն ժամանակվա Գրոհային ջոկատի հրամանատարը, որոնք ճակատային ամենավտանգավոր տեղամասում էին կռվում: — «Մենք այնտեղ կռվի դաշտում չենք վախեցել, էսօ՛ր այստե՛ղ ենք վախենում խոսալ... » —Այս խոսքերը լսեցի բազմաթիվ Ազատամարտիկների շուրթերից, ինչու՞ են վերացնում կամ ոչնչացնում մեր պատմությունը կերտողներին: Հայաստանի Բանակի 20 ամյա տարելիցի առիթով կազմակերպվել էին գեղեցիկ միջոցառումներ և հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր, սակայն նրանց մեջ բացակայում էին իրական Ազատամարտիկները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց Բանակի կազմավորման և բանակաշինության գործին, իսկ փոխարենը նվերներ և շքանշաններ և նույնիսկ պետական պարգևներ ստացան մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին բանակի հետ: Իրական հերոսները մնացել են անտեսված և լքված: Հեռուստատեսային մի հաղորդման մեջ բարձրաստիճան գերերալներից մեկը մի դրվագ պատմեց պատերազմի մասին, դեպքը հետաքրքիր էր և ներկանները կարծես հուզվեցին, սակայն դա իրո՞ք այդպես էր: Ազատամարտիկներից մեկը ևս դիտել էր այդ գեներալի ելույթը և հերքեց այդ գեներալ կոչվածի ճակատում լինելու փաստը: Ուրեմն ի՛նչ մենք ինքնե՛րս ենք կեղծում պատմությունը: Երևանում գրախանութներում ես տեսա մի քանի գրքեր և գրքույկներ և գեղեցիկ ձևավորված Ղարաբաղյան Պատերազմի թեմաններով և նորից այստեղ սուտ հերոսներ և պատմություններ նորից աղավաղում: Այն տպավորությունն է թե դա ազգային ծրագիր էր կամ քաղաքականություն: Կեղծել իրական պատմության էջերը ինչպես արեցին Բոլշևիկ պատմաբանները ինչպես անում են ադրբեջանցի պատմաբանները` Զիյա Բունիյաթովները դրա նմանները, դա հասկանալի է որ ազերիները անում են ի շահ իրենց ժողովրդի, իսկ մերոնք ինչու՞ են կեղծում իրական պատմության էջերը, դրա նպատակը որն է: Դեռևս պատերազմի ժամանակ Ազատամարտիկներից մեկը տեսնելով թե ինչ էր կատարվում ճակատում և ում անուններն էին հայտնվում մամուլի էջերում ինձ ասաց մի հետաքրքիր բան, որը կարծում եմ տեղին կլինի նշել` «Եղբա՛յր ինձ թվում է թե Հայոց պատմությունը սուտ է, այն որ « ծովից ծով » է եղել Հայաստանը, եղբայր երբեք չհավատա՛ս: Տիգրան Մեծը մի պատմաբանի մի քանի քսակ ոսկի է տվել, ու պատվիրել է, որպեսզի գրի իբր թե Ծովից - Ծով Հայաստան է եղել, իսկ մենք էլ հավատացել ենք այդ գրվածքին »:— Այո՜ նրա հումորը տեղին էր, և շատ մարդիկ հերոսական էջեր գրեցին իրենց համար, այն եռամսյա հավաքով ստիպողաբար ճակատ բերված մարդիկ այսօր հպարտանում են, որ կամավոր են մեկնել ռազմաճակատ, իսկ այն ոստիկանները, որոնք այդ ժամանակ գումար էին աշխատում դարձել էին « հերոսական » դեմքեր: Մենք Հայերս չգիտենք թե ինչքան վեհն և անձնազոհ են մեր Ազատամարտիկները, որ դեռևս 1994 թվականի պատերազմի դաժան ամիսներին ադրբեջանցիները նույնիսկ ամեն օր իրենց «Արազ » ռադիոկայանով հայերեն հաղոևդումներում իրազեկում էին Երևանում կատարվող անարդարությունների մասին, որ մեծահարուստների ընտանիքներին երբեք ճակատային գիծ չեն գնում, իսկ փոխարենը, ոստիկանները մեծ գումարներ վերցնելով փողոցից բռնած անցորդի էին խցկում ավտոբուսը և ուղարկում ճակատ: Ադրբեջանցիները ռադիոկայանի տեղեկատվությունը մատուցելով ցանկանում էին կազմալուծել հայ Ազատամարտիկների շարքերը կոտրելով նրանց մարտական ոգին, սակայն Ազատամարտիկը գիտեր, որ դա ճիշմարտություն է սակայն լռեց և չենթարկվեց պրովոկացիայի: Այդ ժամանակների մի հետաքրքիր դրվագ, որի ականատեսը ես եմ եղել, թե ինչպես էր պատահական Ճակատ էր ուղարկվել մի Վրաստանի վրացի քաղաքացի, որը ընդհանրապես կապ չուներ Հայաստանի հետ, միայն եկել էր Լենինական գնումների, իսկ մեր ոստիկանները նրան բռնելով խցկել էին ավտոբուսը և ուղարկել Ղարաբաղյան ճակատային գիծ: Եվ այն որ նա ստիպված մնաց մինչև զինադադարի ավարտը դա փաստ էր, ինքս էմ նրան ճանապարհել Երևան: Ադրբեջանական Ռադիոյի պրովոկացիոն հայտարարություններ մեր Ազատամարտիկները անտեսեցին, հասկանալով երկրին սպառնացող վիճակը, իսկ հիմա այդքանից հետո գոնե գնահատենք և անգամ համարձակություն ունեցեք ճշմատությունը ասելու: Մեր փակագծերով Գեներալները այնքան գեղեցիկ Ֆանտազիա ունեն, որ անգամ Հայ Գրականության Ֆանտաստիկ գրող` Կարեն Սիմոնյանը նրանց հետ չի կարող մրցել: Դա լավ է եթե նրանք կարողանաին գրել Ֆանտաստիկ գրականության մեջ, սակայն նրանք պղծում են մեր Հայոց պատմության Հերոսական էջերը, իրենց դարձնելով « Ազգային փրկիչներ»: Սակայն զրուցելով Ազատամարտիկներից շատերի հետ բացահայտվում է մի փաստ, որ մենք փորձում ենք աղավաղել և ուռճացնել Ղարաբաղյան Պատերազմին մասնակից Ազատամարտիկների իրական թիվը: Ինչու՞ է դա արվում նպատակը ո՞րն է: Զարմանալին այն է, որ ինչպես ասում են Ազատամարտիկները « հայկական կողմը համոզում է, որ Ղարաբաղյան Պատերազմին մասնակցել է մոտ 150 հազար հայորդիներ» ինչքանո՞վ է դա ճիշտ, ես չփորձեցի անգամ ճշտել, միայն հիմնվելով Ազատամարտիկների բերած տվյալների վրա: Բացի այդ էլ իմ մի քանի փորձերը հանդիպելու Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հետ չհաջողվեց քանի որ նրա տեղակալները կամ չէին ուզում, որպեսզի ես հանդիպեմ նրան, կամ էլ Այդպես վերադառնալով Ազատամարտիկների ասած ուռճացված թվերին գրեթե հաստատում էին բոլորը: Ես մեջ եմ բերում միայն նրանց խոսքերը խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ: Այդպիսով « Ղարաբաղյան Պատերազմին մասնակից Ազատամարտիկների թիվը չի գերազանցում հինգ (5000) հազարը: Արդյոք որտեղի՞ց են վերցրել մեր պատմաբանները և մասնագետները այդ 150 հազար թվաքանակը »—: Պատկերացնում էք 5 հազարի փոխարեն 150 հազար, ո՞վ է այս թվերի հեղինակը: Այնպես որ շատ Ազատամարտիկներ պնդում են որ, այժմ` պատերազմից հետո իրենց գումարտակներում թոշակի անցած « Ազատամարտիկների » թվաքանակը բազմապատկված է: Նորից մի տարօրինակ հարց, որ առաջ էին քաշում Ազատամարտիկներից շատերը, հարցը այն էր, որ ՊՆ կամ այլ կառույցները Պատերազմը մասնակցած Ազատամարտիկից տեղեկանք կամ բնութագիր են պահանջում, այսպես ասած` «Մարտական ուղղի »: Դա շատ ճիշտ է, բայց զարմանալին և տարօրինակը այն է, որ այդ մարտական ուղղին պետք է գրի Գուղխորհրդի կամ տարածքային կառավարման ղեկավարը: Նորից եմ կրկնում ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ, որը ընդհանրապես պատերազմի անունը անգամ չեն լսել, և ի՞նչ էք կարծում արդյոք այդպիսի իրավասություններ ունեցող անձը առիթը բաց չի թողնի և անգամ իր «Զոքանչի» կամ « Քենու » համար գեղեցիկ Մարտական Ուղղի գրել: Ցավալին այն է, որ հանդիպեցի շատ Ազատամարտիկների, որոնք անգամ մարտական ուղղի չունեին կամ այն պատճառով, որ ՊՆ-ում վստահում էին թե արխիվները այրվել են և ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Սակայն դրա փոխարեն ի հայտ են գալիս մարդիկ, որոնք թիկունքային ծառայությունում լինելով, Ղարաբաղի տեղը անգամ չիմանալով ստացել են անգամ Գնդապետի աստիճան և անգամ պետական պարգևներ, չգիտես թե որ «սխրագործությունների » համար: Շատ ցավալի հարց է, սակայն թվում է թե պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը մենակ է, այդպես էին ներկայացնում գրեթե բոլոր Ազատամարտիկները, համակրելով նրան, սակայն նա շրջապատված է մարդկանցով, որոնք չեն թողում նրան ազատ գործել: Սակայն մեկ Պաշտպանության Նախարարով ոչինչ չես փոխի, մեկ նախարար հազարավոր պրոբլեմներ: Անգամ ես հավատացած եմ, որ ՊՆ-ի ընդունարանում հավաքված բազմության մասին նրան չեն էլ զեկուցում նրան: Ես որպես քաղաքացի խորհուրդ կտաի մեր նախարարին գոնե տեսախցիկի օգնությամբ անձամբ հետևեր ընդունարանում անցուդարձը: Բանը այն է որ մենք Հայերս կարող ենք պետ-պատվերի շրջանակներում ուղղել մեր սխալները, ունենալով երիտասարդ և խելացի լրագրողներ, փառք Աստծո դեռ ողջ են իրական Պատերազմի ճանապարհներով անցած Ազատամարտիկներ, որոնց միջոցով կարելի է գրի առնել նրանց հուշերն ու պատմությունները: Սակայն ցավը նրանում է, որ մեր իշխանությունները այդ ցանկություն անգամ չունեն: Չեն ցանկանում անել ճիշտ քայլեր, վերականգնելու ճշմարտությունը: Ինչու՞ են մարդիկ գրում պատերազմից, որոնք անգամ գաղափար չունեն դրա մասին: Վազգեն Սարգսյանի հերոսական կերպարը լավ է, սակայն ինչու՞ ստվերում թողնել հերոսական դեմքերին, անդրադառնալով դեռևս 1992 թվականների տարածքային կորուստներին Վազգեն Սարգսյանը արդեն Ազատամարտիկների մեջ կորցրել էր իր վստահությունը, իզուր չէր նրա կեցվածքը Հերոսական հրամանատարների հանդեպ: Նրա ամենամոտ զինակիցներից մեկը, խոստովանեց և հաստատեց այդ փաստը, որ իրոք «Վազգենը արդեն սկսել էր տղաների հանդեպ ատելություն դևսևորել, այդ էր պատճառը, որ շատ հարցերում հենվում էր ներքին գործերի իր զինակիցների վրա քան թե Ազատամարտիկների »: Եվ պատերազմի ժամանակ և հետո նրա որդեգրված Ազատամարտիկների դեմ իրագործվող բռնությունները շարունակվեցին անգամ նրանից հետո, այդ « էստաֆետը » փոխանցելով նորերին: Այնպես որ սպասենք, որ երբևե կգան ժամանակներ, որպեսզի մեր պետությունը կարողանա արժանավույնս գնահատել իսկական հերոսներին իսկ հիմա արդեն մնացել են մի քանի տասնյակ « Վերջին Մոհիկաններ» նրանցից շատերը զոհ գնացին չքավորությանն և անարդարությանը: Նրանցից շատերը կորցրեցին իրենց ընտանիքներին քանի որ լքված հաշմանդամները ոչ մեկին հարկավոր չեն: Այժմ գոնե հիմա կարողանանք մեր կեցվացքով և բարոյապես նպաստ բերել մեր հայրենիքին, Օգնե՛նք մեր Հայոց Ազատամարտի Վերջին Մոհիկաններին, որոնք իրենց հոգում թաքցնում են մեր Հայոց Պատմության Հերոսական էջերը: Ես կոչ եմ անում բոլոր հայ լրագրողներին լծվել հայրենանվեր գործին մաքրելու և ի հայտ բերելու իսկական հերոսների պատմությունները: Նրանք մեզ տվեցին ամեն ինչ, դուք էք, որ պետք է կարողանաք սատար կանգնել մեր Ազատամարտի Վերջին Մոհիկաններին:

27/ 06 /2012 Վարդան   Հովհաննիսյան

1 comentarios

jue

01

mar

2012

Vardan Hovhannisyan presenta el libro ,, El DIARIO DE PATRIOTA ,, Հայտարարություն ...

Vardan Hovhannisyan  presenta el libro ,, El DIARIO DE PATRIOTA ,, estas historias están escritas en los años 1988 -1994 el período de la guerra, en Nagorni Karabaj Historia de gente que viveron en Region Shaumyan en Alto Karabaj  es y el sufrimiento de la gente y la victoria triunfal en su lucha por la supervivencia,     http://azatamartiki-hishatakaran.jimdo.com 

Հայտարարություն ...

 Հարգելի ընթերցող, նախկինում ,,Ազատամարտիկի Հիշատակարանում ,, տեղադրված  հոդվածներիև հարցազրույցների մի մասը տեխնիկական պատճառներով  ջնջվելէին  կայքից, որի պատճառով ներեղություն ենք խնդրում:

Մեր Web- էջի աշխատակազմը այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, որպեսզի ամբողջությամբ վերականգնեն նախքինում տեղադրված էջերը:

Ցավալի է..

Մեր ժողովուրդը չգիտես ինչու իրեն համար կուռքեր է ստեղծում, և այդ կուռքերի ետևից է գնում, իսկ իրական հերոսները, որոնց ետևից պետք է գնա ազգը այսօր ոտնահարված են, թէ ժամանակի և թէ իշխանությունների կողմից, այդպես կոչված պետական այրերից շատերը լեքսուսներով են ման գալիս, իրենց ետևում ունենալով հզոր նյութական միջոցներ և ստեղծելով իրենց գործի հետ զուգահեռ միջոցներ գործարաններ, և առևտրի կետեր: Ցավալին այն է, որ պատերազմի տարիներին այդպիսի մարդկանց բերած օգուտը Հայրենիքին գրեթէ չէր երևում, չհաշված, որ դա նրանց առիթ տվեց ստեղծել նյութական խոշոր միջոցներ և թէ կեղծ հերոսական նկարագիր: Այսօր այդ կուրցքները զարդարված ,,հերոսներից,, շատերը շարունակում են նույն ոճով թալանել, առանց այն էլ աղքատ երկրի կարողություները, չմոռանալով որ ժամանակին իրենց ենթակայության տակ եղել են հերոսություն գործած մարդիկ: Այսօր երկրապահ կոչվող կառույցը չգիտես ինչու դարձել է առաջվա կոմերիտմիությունը, ընդունվում են նոր սերնդի երիտասարդներ, որոնք իրենք-իրենց չգիտես ինչու համարում են ազատամարտիկներ, մինչդեռ իսկական երկրապահները մատնված են անուշադրության: Այդ շքանշանները և մեդալները, որոնք նվիրում են կամ վաճառում ցանկացած գործարարի իր առատաձեռն համագործակցության շնորհիվ: Մինչդեռ ազատամարտիկներից շատերին անգամ այդ կառույցի կողմից շնորհակալագրեր չի տրվել երբևէ: Պաշտպանության նախարարության կողմից անտեսվել են, ստեղծվել է մի արհեստական եռանկյունի ՊՆ գցում է երկրապահի վրա, իսկ նա էլ իր հերթին ՊՆ-ի վրա, և այդ քաշքշուկից հիասթափված հերոս ազատամարտիկները լռում են չփորձելով բարձրացնել իրենց ձայնը, քանի որ նրանցից շատերը հպարտ են և այդքան նվաստացումները նրանց համար չեն: Հիմա մոռաալով ազգի նվիրված արժանի զավակներին, մեր ժողովուրդը գնում է Լևոնափաշինյանական կամ Ջահանգիրասարգսյանական կոչվող ,,փրկիչների,, ետևից չիմանալով որ այդ խղճուկները դառնալով իշխանության տեր, ավելի սարսափելի կլինեն քան իրենց նախորդները, հիշենք հայկական առածներից մեկը, կարծում եմ կարիք չկա ասելու, ինձ թվում է գուշակեցիք: Մի թէ՞ մեր միջից չգտնվեցին արժանավույներս, որ կարողանա ճիշտ ճանապարհով տանելու աշխարհասփյուռ հայ ազգիս հոտը: Այդպիսի մարդիկ կան որոնց ոտնատակ են տվել և մոռացել:

Սակայն հիմա սերնդափոխության հետ գալիս է մի նոր սերունդ, մի նոր երիտասարդ ջահելներ, փոքր գլուխներով, երկար մազերով, պապայի մանկլավիկ զավակներ, որոնք բջջային թանկարժեք հեռախոսներով և մեքենաներով այսօրով տնօրինում են երկրում: Ուշադիր նայեք նրանց բարակ ու նուրբ մատիկներին և կհամոզվեք թէ այդպիսի փափկասուն օրիօրդ զավակները ինչ նպաստ կարող են բերել ապագայի կառուցման համար: Մոռանալով ազգային պատկանելիությանը այս գլոբացման դարում մենք միշտ մոռանում ենք, որ միևնույն է քանի տարի կամ դար էլ ապրենք, թեկուզ մեկ այլ երկրում, մենք մնում ենք Հայ: Համասեռամոլ դառնալով կամ ժամանակակից բջջային հեռախոս կրելով չեն դառնում եվրոպացի, դա գռեհիկ է նայվում, հարկավոր է մնալ մեր բարքերի մեջ:

Կարդացեք Մեծ Րաֆֆու գրվածքները և կհամոզվեք, որ մեծ գրողի ժամանակաշրջանում ևս եղել են նման մոլախոտեր, որոնք միայն թասիբի և նամուսից են խոսացել, բայց իրականում եղել են վիժվածքներ և ոչնչություններ: Կցանկանաի առանց փոփոխումների մեջ բերել վիպասանի այս մի քանի տողերը:

Փաշան եթե կարելի է այդպես կոչել մի ահագին մսեղեն բլուր էր, հաստ փորով, հաստ գլխով, հաստ ձայնով, մի խոսքով նրա մեջ ոչինչ նուրբ և տաշած բան չկար: Նուրբը նրա մեջ միայն տաճկական բարձր պաշտոնաիայի բնական խելքն էր, խորամանկությունը կեղծավորությունը, որը նենգավորության էր հասնում:

( Կայծեր Նահանգապետ փաշան էջ 52) Ինքներդ համոզվեք արդյոք սա մեր ժամանակվա երեսփոխան պատգամավորներից շատերի նկարագրությունը չէ՞ր, որոնք ազգային արժեքներից են բարձրաձայնում:  Ինչպես ասում է մեր ժողովուրդը ,, դատարկ կարասը ավելի ուժեղ է զնգում,,:  Այդպիսի վտանգավոր քաղաքական գործիչները ամենուրեք են նաև այդպիսի նախարարներ: Ետ նայելով  մեր  մեծերին և նրանց  թողած  մեծ  ժառանգությանը  կարելի է հպարտանալ որ  ցանկացել  են  կրթել  նոր  սերունդներին,   մենք  չգիտես  ինչու  սիրել  և  սիրում  ենք  օտարինը օրինակ բերեմ  Նաստրադամուսին: Ճիշտ է նա եղել  է  բանիմաց  և  տաղանդավոր սակայն  հեռու  չգնալով  մեր  գրականությամ  մեծերից  մեկին Խնկո  Ապորը Ինչով  է  պակաս  նա  Նաստրադամուսից  գրելով  իր  ,,Մկների  Ժողովը,,  գլուխգործոցը հեղինակը  գուշակել  է  այժմվա  մեր  ազգային  ժողովը: Ինչպես  մեր  ժողովուրդն  էր  ասում, ,,Ասա  ընկերդ  ով  է ասեմ  դու  ով  էս,,:  Չգիտեմ  երևի  մեր  ազգը  սիրում  է  մականուն  ունեցող անհատականությունների սակայն  իրականում  կյանքը  ցույց  է  տվել որ մարդը  մնում  է  միշտ  նույնը  ինչպես  կա  իրականում ժողովուրդը  ասում  է ,, Կարմիր  կովը  կաշին  չի  փոխում,, : Այդպիսով  մականունը   դա  չեն  դնում դրանք  կնքվում  են  իսկ   ինչու՞  չընտրենք  այնպիսի   մականուններով   մարդկանց որոնց  անունները  լինեն ,, Տաղանդ,, կամ Հանճար հակառակը   անելով   ընտրում  ենք   կռծողների և    բուսական  դասի   պատկանող  անվանումներով   մարդկանց Ժամանակները  փոխվել  են  կյանքը  նույն  ձև սակայն  արհեստական  ստեղծված  քաղաքացի  և  գյուղացի  բալանսը  խախտվել  է,   այն  հասարակությունը որի  միջև  խախտված  է  դա չի  կարող  նորմալ  ընթանալ  դեպի  զարգացում Հիմա  Հայաստանում  խախտված  է  նաև  կապիտալիստ  և  աշխատավոր  բալանսը Այսինքն  Հայաստանում  չի  գործում  ոչինչ մենք  վերցնելով  Կապիտալիզմի  բոլոր  բացասական  երևույթները  միացրեցինք  Սոցիալիզմից  ժառանգած  բացասական  դրվածքին  և  վերջնական  գումարում  ստացվեց  Սոդոմ-Գոմոր Առաջվա  ,,համբալը,, այսօր  տեր  տիրական  է  իսկ  այդ  քաոսի  մեջ  բոլոր  հանցավոր  տարրերը  կարողացան  դառնալ  քաղաքական  գործիչներ  և  գործարարներ Այդ  համակարգը  դժվար  է  քանդել քանի  որ  այդ  հիմքերը  ամուր  են միակ  ելքը  դա  դասակարգային  պայքարն  է կհիշենք  Թումանյանի  շատ  հեքիաթներում  և  գրվածքներում  առկա  են  նման  հասարակարգին  վերաբերող  գրվածքները: Ինչու  ժողովուրդը  ճիշտ  պայքարը  թողած  գնում  է  շինծու  հերոսների  ետևից որոնք  միևնույն  է  գալու  են  իշխանության  գլուխ  և  մոռանալով  ժողովրդի  տառապանքի  այդ  դժվաիրն  ճանապարհը: Ինչու  մոռացանք  այն  գործիչներին  որոնք  դարձել  են  խորհրդատուններ  և  ճանաչված  և  հարգված  մարդիկ, օրինակները  շատ  են միան  կթվարկեմ  մի  քանի   նախկին  վարչապետների որոնք  կոպեկներով  ծախեցին  Արմենթելը   ու  Կոնյակի   գոծարանները իսկ  հսկա  շահույթները  իրենց  անձնական  բարեկեցիկությունը  ապահովեցին Հարկավոր  է  գործել որտեղ  մնաց  մեր  հայ  երիտասարդ  վրիժառունների  պատիվն  ու  թասիբը որ   այսօր  նախնտրելով  վիզ  ծռել  հարստահարիչների  առջև  ստանալով  իրենց  թուլփայը   այսօր  հպարտանում  են որ  իրենց  մորքուրի  կամ  հորեղբոր  զոքանչը  ինչ որ  մականուն  կրրղի  վարորդի  հորեղբոր  եղբայրն  է:  

Մինչդեռ  երբ  է  անթասիբ  ապրենք  Նաիրի  Հունանյանին  դավաճան  անվանելով  ինչու  ենք  մոռանում որ  կաին  մարդիկ  որ  ավելի  հանցավոր  էին  քան  նա ինչու  չենք  հիշում  այն  խոսքերը որ  ասաց  նա ինչու  մյուսների  հանցնքը   դատապարտող  միակ  զոհը  նա  եղավ սակայն  Հոկտեմբերի 27-ը  ից  օգտվելով  որոշ  մարդիկ  դարձան  ավելի  հզոր   և  հարստության  տեր Հիմա  էլ   կան  մարդիկ որոնք  անցնելով  պատերազմի  ողջ  ծանծաղուտներով  չհասան  այդքան  մեծարման քան  թէ  մի  պատգամավոր  որը  միջադեպի  օրը վախից  միզելով  տակը կարող  է  արժանանալ  փառքի   ու  մեծարանքի:

Պատմության  չարաբաստիկ   անիվը  նորից  ետ  է  պտտվում և  այդպիսինների  պատճառով  էր որ   Անդրանկի Դրոյի  և  Նժդեհի  նման  մեծ  հայրենասերներ  լքում  են  իրենց  հայրենիքը  և  հիմա  նոր  եկող  սերունդը  ոչինչ  չի  ուզում  փոխել  փորձելով   ապրել   մանկլավիկների  նման  լինել  հարստահարիչ   մոնոպոլիստների  ստրուկը,   այդ  կարգավիճակով  հեշտ  է  ապրել:

Չկա  այն պայքարի  կրակը չկա  Թեհլերյաններին  հաջորդողները իսկ  Նայրիի  Հունանյանների  նմանները որոնք  ցանկանալով  փոխել  մի  բան սակայն  սխալ  գործելով  և  անմտածված այդպես  էլ  կկորչեն  կփոշիանան    բացասական  Դավաճանի  պիտակը  թողնելով մեր  պատմության  մեջ:  

Հ . Վարդանյան ,,Ազատամարտիկ,, 20/10/2010

Մոռացված Հերոսներ ,, Մահապարտներ ,,

Մեր ժամանակների պատմագետները և լրագրողները, որոնք այժմ խոսում են ժամանակակից պատմության մասին չգիտես ինչու հիմնվում են այս կամ այն փաստաթղթերի վրա, այդպես ասած ՀՀՇ-ական շատ ղեկավարներ իրակամ թաքցրել են հանրությունից շատ կարևոր պատմական փաստեր և նյութեր, և չգիտես ինչու ոչ մի լրագրող կամ համապատասխան մասնագետները անտեսել են դա: Չէ որ լրագրողների հաղորդած կամ գրված նյութերի վրա է ստեղծվում պատմությունը, եկենք հիշենք 80-ականների վերջերին կարևոր փաստագրական շատ նյութեր գտնվում էր Պետական Անվտանգության Կոմիտեի ձեռքին, և շատ հարցերում նրանք թաքցնում էին ճշմարտությունը, սակայն Խորհրդային Կայսրության փլուզումից հետո, որոշ անհատներ, ՀՀՇ-ից փորձեցին իրենց վերագրել ,,ազգային փրկիչների,, կամ ,, ազգային հերոսների,,: Խորհուրդ կտաի շատ լրագրողների այդ հարցին մոտենալ ավելի խոհեմ, քանի որ դա վաղ անցիալում էր և դեռ կան ականատեսներ և գիտակ մարդիկ, ինչու չփորձել գոնե նրանց միջոցով Ճշտել այն տարիների բացթողումները, գոնե հիմա անենք այն ինչ չենք արել են տասնյակ տարի առաջ: Հասարակությունը նույնիսկ չգիտեն որ դեռևս պատերազմի ժամանակ 90-ականների սկզբին, ՀՀՇ-ի պարագլուխների միջոցով կրկնվել է և իրականացվել Ստալինյան 37 թվականի ռեպրեսիայի ժամանակների հունձը,: Խոշորամաշտաբ որս սկսելով Ղարաբաղյան ազատամարտիկների դեմ, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Լևոնի Տեր-Պետրոսյանի հնարած ,,Դրո,, կազմակերպության անվան տակ շատ դաշնակների, որոնք մարտադաշտում սխրանքներ էին գործել խոշտանգվեցին ՊԱԿ-ի նկուղներում, օրինակ բերելով նույն ՀԱԲ-ի և Արաբո ջոկատի տղաներինի նկատմամբ հետապնդումները:

Հենց նույն ոստիկանը, որը մի ժամանակ մահակներով դիմավորեց մեր ազգային շարժումը, և իր ծառայության ընթացքում մի քոռ փուշ հանելու համար մատը մատին չէր տվել, այսօր դարձել է ,, Ազգային Հերոս,,:

Պարոնայք, համազգեստ փոխելով և անվանափոխումով մարդու ինքնությունը չեն փոխում: Մեր պատմության ամենակարևոր մի փաստ, որը ցավով կարելի էր նշել, դա հայ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ հարցն է: Միշտ խոսվում է այն թէ Վազգեն Սարգսյանի կոչով 1993 թվականի աշնանը ստեղծվեց մահապարտների` Արծիվներ գումարտակը, սակայն այն, փաստը որ մինչ 1993 թվականի եղել են Ազատամարտի առաջին մահապարտները այդ մասին ոչ մեկ չի հիշում նույնիսկ հնարավոր է, որ անգալ նյութեր էլ չկան:

1991Թվականին պրիլին ՀՀ ,,Հատուկ Գնդում,, պաշարված Գետաշենին օգնություն հասնելու նպատակով գնդի կամավորական մարտիկներից ընտրվում է 20 հոգանուց բաղկացած ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ մի խումբ: Նորից եմ կրկնում 1991 ապրիլին Մահապարտները խումբը կազմված էր երկու վաշտերից ընտրված տասական կամավորներից և իրականում հենց նրանք էլ առաջին Մահապարտների խումբն էր մեր ազատագրական գոյապայքարում: Մահապարտների ջոկատը, պետք է իրագործեր աներևակայելի մի առաջադրանք, նրանց առջև դրված առաջադրանքի մասին չեմ խոսում, ջոկատի 20 հոգանոց խումբը բազմիցս անգամ մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանությանը մարտերին ուներ բավականին մարտական փորձ: Սակայն այդ առաջադրանքը, որը դրված էր նրանց առջև դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձ չկար, գոյատևելու կամ կենդանի մնալու երաշխիքը բացառված էր, նրանք կամավոր գնում էին մահվան: Դա գիտեին և մեկնողները և նրանց Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն տեղեկացնեմ որ Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ Հատուկ Գնդի հրամանատար` գնդապետ Ս. Առաքելյանը: Նրանք գիտեին, որ գնում են և առանց վերադարձի: Կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը, գնացին գիտակցելով, կատարելով իրենց հայրենասիրական պարտքը:

Մահապարտները խումբը հասնելով Վարդենիսի սահմանային գծին ստանալով Ներքին գործերի Փոխ-նախարար` Աշոտ Մանուչարյանի անմիջական հրամանի համաձայն հանվում է և ամիջապես ուղարկվում Շամշադինի շրջանի մարտական գործողությունների վայր, այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է զոհաբերել ջոկատը: Այդ ,,Խենթ,, գործողությունը պայմանավորված էր միայն նրանում, որ զոհաբերելով Մահապարտների Խումբը միայն բարոյապես պետք է ոգևորեին Գետաշենցիներին, որ Հայաստանից նրանց օգնության է շտապում զինված մի ջոկատ, որպեսզի Գետաշենցիները սեփական ուժերով դիմակայեն Ադրբեջանական և Ռուսական զորքերի հարձակումը: Այդպիսով խումբը սահմանագծին ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում է Շամշադինի մարտական գործողությունների վայր: Նորից եմ ուզում կրկնվել, առաջադրանքը փոխվում է հենց սահմանագծին և նոր տրված առաջադրանքը խումբը կատարեց փառքով:

Բարեհաջող Մահապարտների խումբը միայն մեկ վիրավորով վերադարձավ Երևան: Բանը այն է որ ինչու՞ է մոռացելվել այդ մասին, ինչու՞ չենք հիշում նրանց, որոնք առաջինն, նրանք որոնք պատմություն են գրում կածես չեն ուզում հետաքրքրվել իրական պատմությունով: Ներկայիս ,, Հերոսները,, որոնք պատմություն են ստեղծում, որպեսզի իրենց ներկայացնեն ողջ ազգին որպես փրկիչներ, սակայն այդ մարդկանց անունները, որոնք բաց ճակատով գնացին մահվան, այժմ ծպտված ու մոռացված տանում են իրենց գոյը: Մենք արժանի գնահատական չենք կարող տալ մեր իսկական հերոսներին, Սակայն նրանք մեր մեջ են, հարկավոր է գրել նրանց մասին, նրանք մեր կենդանի լեգենդներն են: ԵՎ թող չասի ոչ մի ազատամարտիկ, որ իր համար հեշտ էր գնալ մահվան, սակայն նրանք դա արեցին և նրանց սխրանքը ցավոք սրտի մոռացվեց, նրանց զոհաբերությունը ջնջվեց, նույնիսկ շնորհակալության և հարգանքի չարժանացան: Եվ որպեսզի մեր իրական հերոսները` Անդրանիկի և Նժդեհի նման վիրավորված ու խոցված սրտով չլքեն հայրենիքը: Ուստի ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այդ մասին, և կոչ եմ անում Պաշտպանության Նախարարին և Հանրապետության Նախագահին, գոնե հիմա այսքան տարիներ մոռանալոց հետո արժանապատիվ գնահատեք մեր առաջին և մոռացված Մահապարտներին, որոնք պատրաստ էին իրենց կյանքի գնով ճանապարհ հարթել մեր ազատամարտի հաղթանակին:

Կցանկանաի նշել այդ Մահապարտների խմբի երկու հրամանատարների անունները, որոնք գլխավորում էիր խումբը: ,,Գարեգին Նժդեհի,, վաշտից Սամվել Արամի Աբրահամյան, իսկ ,,Արցախի,, վաշտից Ջանիկ Գիրգորի Սահակյան:

Ետ նայենք և կտեսնենք, որ հայոց պատմության մեջ եղել են անձնազոհ և նվիրված քաջ մարտիկներ, սակայն Մահապարտներ կնիքով հայրենասերներ նվիրյալներ գրեթէ չեն եղել, և մենք իրավունք չունենք անտեսելու նրանց, որոնք իրենց վրա վերցրեցին այդ Մահապարտի դրոշմը: Վերականգնենք արդարությունը գնահատենք մոռացված հերոսներին: Հարկ եղած դեպքում կարող եմ տրամադրել ողջ Մահապարտների անվանացանկը:

  Վ Հովհաննիսյան 20 /04/2011 Ի 

0 comentarios

dom

17

jul

2011

Բաց նամակ ՀՀ Պաշտպանության Նախարար Ս.Օհանյանին

Մոռացված Հերոսներ «Մահապարտներ»

ՄՈՌԱՑՎԱԾ   ՀԵՐՈՍՆԵՐ  « ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ »

 Հարգելի Սեյրան Օհանյան, լինելով մեր ազատամարտի առաջին առաջամարտիկներից ցանկանում եմ հայտնել այն դեպքերի մասին, որի մասին կամ մոռացվել է, կամ էլ նպատակահարմար չէ հիշատակել, բոլորը խոսում են ժամանակակից պատմության մասին, սակայն հենց այդ մեր նոր պատմությունը մենք մեր իսկ ձեռքով ենք կեղծում, բայց չգիտես ինչու հիմնվում են այս կամ այն փաստաթղթերի վրա, որը անհիմն է ու իրենից ոչինչ չի ներկայացնում, ստից բացի: Մեր ժամանակների պատմագետները եւ լրագրողները, որոնք այժմ խոսում են ժամանակակից պատմության մասին, չգիտես ինչու հիմնվում են այս կամ այն փաստաթղթերի վրա, այդպես ասած ՀՀՇ-ական շատ ղեկավարներ իրականում թաքցրել են հանրությունից շատ կարեւոր պատմական փաստեր եւ նյութեր, եւ չգիտես ինչու, ոչ մի լրագրող կամ համապատասխան մասնագետ ուշադրության չի արժանացրել դա: Չէ որ լրագրողների հաղորդածների կամ գրված նյութերի վրա է ստեղծվում պատմությունը: Եկենք հիշենք 80-ականների վերջերին դեպքերը: Կարեւոր փաստագրական շատ նյութեր գտնվում էր Պետական Անվտանգության Կոմիտեի ձեռքին, եւ շատ հարցերում նրանք թաքցնում էին ճշմարտությունը, սակայն Խորհրդային Կայսրության փլուզումից հետո, որոշ անհատներ ՀՀՇ-ից փորձեցին իրենց վերագրել « ազգային փրկիչների » կամ « ազգային հերոսների » տիտղոսներ ստանալով: Խորհուրդ կտաի շատ լրագրողների այդ հարցին մոտենալ ավելի խոհեմ, քանի որ, դա վաղ անցյալում էր եւ դեռ կան ականատեսներ եւ գիտակ մարդիկ: Ինչու՞ չփորձել գոնե նրանց միջոցով Ճշտել այն տարիների բացթողումները, գոնե հիմա անենք այն ինչ չենք արել տասնյակ տարիներ առաջ: Հասարակությունը նույնիսկ չգիտի, որ դեռեւս պատերազմի ժամանակ` 90-ականների սկզբին, ՀՀՇ-ի պարագլուխների միջոցով կրկնվել է եւ իրականացվել է Ստալինյան 1937 թվականի ռեպրեսիայի ժամանակների հունձը: Խոշորամաշտաբ որս սկսելով Ղարաբաղյան Պատերազմի Ազատամարտիկների դեմ, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարած « Դրո » կազմակերպության անվան տակ շատ դաշնակցականների, որոնք մարտադաշտում սխրանքներ էին գործել, խոշտանգվեցին ՊԱԿ-ի նկուղներում, օրինակ բերելով նույն ՀԱԲ-ի եւ «Արաբո» ջոկատի տղաներին:

Հենց նույն ոստիկանները, որոնք 1988-ին մահակներով դիմավորեցին մեր Ազգային շարժումը, հիմա դարձել են հայրենյաց պաշտպաններ, եւ այն փաստը, որ իրենց ծառայության ընթացքում մի քոռ փուշ հանելու համար մատը՝ մատին չէր տվել, սակայն այսօր դրանք դարձել են « Ազգային Հերոսներ »:

Պարոնայք, համազգեստ փոխելով եւ անվանափոխումով մարդու ինքնությունը չի փոխում: Մեր պատմության ամենակարեւոր մի փաստ, որը ցավով կարելի էր նշել, դա հայ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ հարցն է: Միշտ խոսվում է այն թե Վազգեն Սարգսյանի կոչով 1992 թվականի աշնանը ստեղծվեց մահապարտների` Արծիվ գումարտակը, այն փաստը, որ մինչ 1992 թվականի դեպքերը՝ 1991 թ ապրիլին « Կոլցո » օպերացիայի ժամանակ եղել են Արցախյան Ազատամարտի առաջին մահապարտները այդ մասին ոչ մեկ չի հիշում նույնիսկ հնարավոր է, որ անգամ նյութեր էլ չկան: 1991 Թվականի ապրիլին ՀՀ « Հատուկ Գնդում » պաշարված Գետաշենին օգնություն հասնելու նպատակով գնդի կամավորական մարտիկներից ընտրվում է 20 հոգանուց բաղկացած ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ մի խումբ: Նորից եմ կրկնում 1991 թվականի ապրիլին։ Ջոկատը կազմված էր երկու վաշտերից ընտրված տասական կամավորներից եւ իրականում հենց նրանք էլ առաջին Մահապարտների խումբն էր մեր ազատագրական գոյապայքարում: Մահապարտների ջոկատը, պետք է իրագործեր աներեւակայել մի առաջադրանք, նրանց առջեւ դրված առաջադրանքի մասին չեմ խոսում: 20 հոգուց կազմված ջոկատի անդամները մինչ այդ բազմիցս անգամ մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին, ունեին բավականին մարտական փորձ, սակայն այդ առաջադրանքը, որը դրված էր նրանց առջեւ դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձ չկար, գոյատեւելու կամ կենդանի մնալու երաշխիքը բացառված էր, նրանք կամավոր գնում էին մահվան: Դա գիտեին եւ մեկնողները եւ նրանց Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն տեղեկացնեմ, որ Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ « Հատուկ Գնդի » հրամանատար` գնդապետ Սերգեյ Առաքելյանը: Իսկ վերջում տվեց ջոկատին իր վերջին հրամանը « Հրամայում եմ կենդանի վերադառնալ... »: Ջոկատի տղաները գիտեին, որ գնում են եւ առանց վերադարձի: Կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը, գնացին գիտակցելով, կատարելով իրենց հայրենասիրական պարտքը:

Մահապարտների խումբը հասնելով Վարդենիսի սահմանային գծին, ստանում է մեկ այլ հրաման: Այդ ժամանակվա Ներքին Գործերի փոխ-նախարար` Աշոտ Մանուչարյանի անմիջական հրամանի համաձայն Մահապարտների ջոկատը ամիջապես ուղարկվում է Շամշադինի շրջանի մարտական գործողությունների վայր, այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է աննպատակ զոհաբերել ջոկատը: Այդ « Խենթ ու արկածախնդիր » գործողությունը պայմանավորված էր միայն նրանում, որպեսզի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարները հայտարարեն արդարացնեն իրենց քայլերը որ Գետաշենի մեր պաշարված եղբայրներին օգնություն է ուղարկվել: Բառիս բուն իմաստով, զոհաբերելով ջոկատը։ Մահապարտների խումբը կարող էր գոտեպնդեր գետաշենցիներին, բարոյապես ոգեւորել, որպեսզի գետաշենցիները դիմեին ինքնապաշտպանության: Այսինքն պաշարված գետաշենցիները եւ ինքնապաշտպանական ջոկատները լսելով, որ Հայաստանից օգնություն է շտապում զինված մի ջոկատ, կարող էին ոգեւորել եւ սեփական ուժերով դիմակայեն ռուս-ադրբեջանական զորքերի հարձակումը: Սակայն Մահապարտների խումբը Վարդենիսի սահմանագծին ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում է Շամշադինի մարտական գործողությունների վայր: Նորից եմ ուզում կրկնվել, մարտական առաջադրանքը փոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծին, իսկ նոր տրված առաջադրանքը խումբը կատարեց փառքով: Բարեհաջող Մահապարտների խումբը միայն մեկ վիրավորով վերադառնում է Երեւան: Ցավը այն է, որ ինչու՞ է մոռացելվել այդ պատմության մասին, ինչու՞ չենք ցանկանում հիշել նրանց, որոնք առաջինն, էին մեր պատմության մեջ նրանք գնում էին որպես զոհ: Նրանք որոնք պատմություն են գրում կածես չեն ցանկանում հետաքրքրվել իրական պատմությունով: Ներկայիս «Հերոսները» որոնք պատմություն են ստեղծում, որպեսզի իրենց ներկայացնեն ողջ ազգին որպես «Փրկիչներ», սակայն այդ մարդկանց անունները, որոնք բաց ճակատով գնացին մահվան դեմ հանդիման, այժմ ծպտված ու մոռացված տանում են իրենց գոյը: Մենք արժանի գնահատական չենք կարող տալ մեր իսկական հերոսներին, սակայն նրանք մեր մեջ են, հարկավոր է գրել նրանց մասին: Նրանք մեր կենդանի լեգենդներն են, որոնց անուները ոսկե տառերով պետք է գրենք հայոց պատմության մեջ: Եվ թող չասի ոչ մի Ազատամարտիկ, որ իր համար հեշտ էր գնալ մահվան ընդառաջ, սակայն նրանք դա արեցին եւ նրանց սխրանքը, ցավոք սրտի մոռացվեց, նրանց զոհաբերությունը ջնջվեց, նույնիսկ շնորհակալության եւ հարգանքի չարժանացավ: Եւ որպեսզի մեր իրական հերոսները` Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի նման վիրավորված ու խոցված սրտով չլքեն հայրենիքը: Ուստի ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այդ մասին եւ կոչ եմ անում պաշտպանության նախարարին եւ հանրապետության նախագահին, գոնե հիմա, այսքան տարիներ մոռանալուց հետո արժանապատիվ ձեւով փորձեք գնահատել մեր առաջին ու մոռացված Մահապարտներին, որոնք պատրաստ էին իրենց կյանքի գնով ճանապարհ հարթել մեր ազատամարտի հաղթանակին:

Կցանկանաի նշել այդ Մահապարտների խմբի երկու հրամանատարների անունները: Հատուկ Գնդի «Գարեգին Նժդեհի» վաշտից Սամվել Արամի Աբրահամյան եւ «Արցախի» վաշտ հրամանատար Ջանիկ Գրիգորի Սահակյան:

Ետ նայենք եւ կտեսնենք, որ հայոց պատմության մեջ եղել են անձնազոհ եւ նվիրված քաջ մարտիկներ, սակայն Մահապարտի կնիքով հայրենասերներ նվիրյալներ գրեթե չեն եղել, եւ մենք իրավունք չունենք անտեսելու նրանց, որոնք իրենց վրա վերցրեցին այդ Մահապարտի դրոշմը: Վերականգնենք արդարությունը, գնահատենք մոռացված հերոսներին:

Հարկ եղած դեպքում կարող եմ տրամադրել ողջ Մահապարտների անվանացանկը:

Վարդան Հովհաննիսյան 20 / 04 / 2011 Իսպանիա

Մոռացված Հերոսներ «Մահապարտներ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ »

Հատված «Ճանապարհորդություն դեպի Շահումյան »

« Ազատամարտիկի Հիշատակարանը » էջից

 ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության ղեկավարության հեռագրի համաձայն 19/04/1991 կարգադրվեց շրջանի պարետին ռազմական եւ արտակարգ դրության շտաբին, որ շտապ Խորհրդային զորքերը դուրս բերեն Խանլարի շրջանի Գետաշեն գյուղից, չնայած այն բանի, որ Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի հայ բնակիչները հատուկ հեռագրով դիմել էին ԽՍՀՄ նախագահ`Միխայիլ Գորբաչովին եւ ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարներին որպեսզի ՆԳՆ զորքերի անցակետերը հսկվեն խորհրդային զինվորների կողմից, այնուամենայնիվ ԽՍՀՄ զորքերի դուրս բերելուց ամիջապես հետո Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարները եւ իշխանությունները հնարավորությունը բաց չեն թողնում եւ ամբողջ ուժերով գրոհում են հայակական բնակավայրերի վրա: Ազերիները ամիջապես անջատում են հայկական գյուղերի հոսանքամատակարումը հեռախոսային կապը, ՆԳՆ-ի կողմից արգելվում է հայկական ուղղաթիռների թռիչքները։ Հայկական գյուղերը հայտնվում են պաշարման մեջ, ադրբեջանցիները անօրինական զինված խմբավորումների զինաթափման եւ « անվտանգության գոտի» ստեղծելու անվան տակ սկսում են « էթնիկ զտումների » միջողառումները, ուժի ճանապարհով լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Խորհրդային ղեկավարության կողմից` Ապրիլի 30/ 04/1991 Գետաշեն է ուղարկվում Բաքվի ՆԳՆ գնդի եւ ԽՍՀՄ հրամանատարության տակ գտնվող զորամիավորումներ: Միեւնույն ժամանակ հայկական գյուղերին հարեւան ադրբեջանական գյուղերից հրոսակների զինյալների խմբերը ամբողջովին շրջափակում են հայկական գյուղերը եւ սկսում սեղմել օղակը, ԽՍՀՄ զորքերի զրահապատ տեխնիկայի՝ տանկերի ու հրետանու աջակցությամբ անցնում են հարձակման, միակ հնարավորին ուժերը, որոնք դիմակայում էին այդ հսկա ուժերին, դա տեղի ինքնապաշտպանական ջոկատներն էին, որոնց միջոցները գրեթե սպառվել էին: 1991 թվականի Ապրիլին 30-ին Գետաշենից եւ Մարտունաշենից հասնող վերջին ռադիոուղերձները ողբերգական էր․ « SOS! SOS! SOS! Մենք` Գետաշենի եւ Մարտունաշենի բնակիչները երկու գյուղերի հայերեն աղաչում ենք փրկել... Խորհրդային բանակը ոչնչացնում է խորհրդային քաղաքացիների: SOS! SOS! SOS! Мы, жители двух армянских сел - Геташен и Мартунашен – умоляем спасти нас. Советская армия уничтожает советских граждан. Стреляют с земли и воздуха, из пушек и автоматов. Нас давят танками. Азербайджанский ОМОН захватывает в заложники наших детей, женщин и стариков. Наши дома грабят, поджигают. Мы не в силах о хотничьими ружьями противостоять армии. Люди мира, помогите! SOS! SOS! SOS! » 30 апреля, 1991 года. Այդ թվում Հայաստանի սահմանամերձ գոտում դրությունը նույնպես շիկացած էր, Գետաշենը շրջապատված էր ադրբեջանական ու Խորհրդային զորքերի կողմից հազիվ դիմակայում էր ազերիների հաճախակի կրկնվող գրոհներին: Գետաշենցիները ահազանգում են օգնություն աղերսում: ՀՀ ղեկավարությանը քանի որ իր ձեռքի տակ չուներ ռազմական կանոնավոր զորք եւ Հայաստանի միակ զինված կազմավորումը հանդիսանում էր ՀՀ «Հատուկ Գունդը » ուստի որոշվում է Գնդի անձնակազմի աջակցությամբ լուծել գետաշենցիներին « օգնության » օպերացիան։ Գնդի հրամանատարությունը որոշում է « Մահապարտների » քսան հոգանոց մի խումբ ուղղարկել պաշարված գետաշենցիներին օգնության: Ամիջապես Գնդում սկսվում է կամավորների հավաքագրումը, հանձնարությունը իրենից ներկայացնում էր շատ բարդ առաջադրանք, որտեղից այլեւս հետադարձի ճանապարհ չկար, այսինքն առաջադրանքը կայանում էր նրանում, որ քսան հոգանոց խումբը պետք է հասներ Վարդենիսի սահմանային գիծը, ճեղքելով Ադրբեջանի՝ Քելբաջարի սահմանային պաշտպանությունը, մտնելով Քելբաջարի տարածք, շրջանցելով ադրբեջանաբնակ տասներկու գյուղերը ու աննկատ հասներ պաշարված գետաշենցիներին օգնության։ նրանց: Սակայն այն հարց մնում էր անհայտ, թե արդյոք կհաջողվեր ջոկատինանցնել աննկատ սահմանային գիծըեւ թափանցել Գետաշեն, որը շրջապատված էր մեծաքանակ ԽՍՀՄ ի զորքերով ու Ադրբեջանական օմոնականներով: Չհաշված, որ Գետաշենի երկնքում ճախրում էին ռազմական ուղղաթիռներն ու կործանիչները։ Այսինքն հարցը կայանում էր միայն նրանում, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները զոհաբերելով փոքրիկ ջոկատը, կարող էին բարոյապես բարձրացնել հուսալքված ու ընկճված գետաշենցիների մարտական ոգին: Պաշարված Գետաշենցիները հասկանալով, որ Հայաստանից իրենց օգնության շտապող ջոկատը շուտով տեղ կհասնի այդ փաստը կարող գոտեպնդել ու հույս ներշնչել հուսալքված պաշարվածներին, որոնք մինչեը վերջ կարող էին պայքարել դիմավորելու եկող ջոկատին, սակայն նրանք այդպես էլ չիմացան, որ այդ օգնություն շտապող ջոկատը կազմված է ընդամենը քսան հոգուց, որոնք անգամ հակատանկային միջոցներ չունեին իրենց ձեռքի տակ:

Հատուկ Գնդում կամավորագրված տղաները հասկանում էին այդ բարդ առաջադրանքի լրջությունը, սակայն պատրաստ էին կյանքի գնով կատարել մարտական առաջադրանքը, ողջ գնդի անձնակազմներից միայն երկու վաշտերից ընտրվեցին տասական մահապարտներ: Ադպիսով կամավորագրված մահապարտների մեջ էր` 5 վաշտի՝ «Գարեգին Նժդեհի» վաշտից` Սամվել Աբրարահամյանը, որը այդ խմբի հրամանատարն էր, խմբում էր նաեւ Սամվել Սմբուլյանը, Վարդան Հովհաննիսյանը Արթուր Կոխլիկյանը, Արթուր Ամիրխանյանը, Երվանդ Աժդահարյանը, Հարություն Միքաելյանը, Հենրիկ Աբաջյան, Սմբատ Ասլանյան, եւ Ալբերտ Հարությունյանը,

1.ԱՓՈ-Սամվել Արամի Աբրարահամյան 16/05/1952,

2.Սամվել Թովմասի Սմբուլյան 11/02/1969,

3.Վարդան Հակոբի Հովհաննիսյանը, 29/02/1968)

4. Արթուր Հենզելի Կոխլիկյանը, 23/11/1969,

5. Երվանդ Միսակի Աժդահարյանը16/03/1968,

6.Արթուր Բախշիկի Ամիրխանյան14/08/1965 ,« Հրեշտակ »

7. Սմբատ Հակոբի Ասլանյան 01/07/1955,

8. Հենրիկ Գեւորգի Աբաջյան 03/07/195,

9.Ալբերտ Գուրգենի Հարությունյան 07/07/ 1949)

10. Հարություն Լուլաշի Միքաելյան 01/04/1956,

Հատուկ Գնդի « Արցախի » վաշտից, որը 6-րդ վաշտն էր կամավորագրվել էին եւս տաս մարտիկ իրենց հրամանատար` Ջանիկ Սահակյանի գլխավորությամբ, (« Արցախի » վաշտից

1. Ջանիկ Գիրգորի Սահակյան 25/09/1952

2. Ալբերտ Բենիկի Ստեփանյան,

3. Գրիգոր Լենդրուշի Գրիգորյան զոհվել է 1992 թ,

4.Լյովա Բենիկի Հակոբյան,

5. Վարդան Կոլիայի Հարությունյան,

6. Բորիա Խաչատուրի Մեջլումյան,

7. Ռուբեն Դարիջանի Քոչարյան,

8. ԱրամՎլադիմիրի Առաքելյան զոհվել է,

9. Կառլեն Հակոբի Դարբինյան,

10.Սաշա Յակովի Աբգարյան

Մահապարտների խումբ, պետք է իրականացներ այդ առաջադրանքը։ Առաջադրանքը, որը դրված էր նրանց առջեւ դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձը բացառվում էր, նրանք գնում էին մահվան: Դա գիտեին մեկնողները եւ Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն կասեմ այն որ, Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ Գնդի հրամանատար` Գնդապետ Սերգեյ Առաքելյանը նա հուզված էր: Հրամանատարը կանգնել էր մեկնող տղաների առջեը կարծես թաղման արարողության էր եկել, նա խոսում էր սովորականից ցածր ներկայացնելով առաջադրանքը, նա հուզված էր եւ ձայնը խզվեց հազիվ կարողացավ արձակել վերջին հրամանը « Հրամայում եմ բոլորիդ վերադառնալ» նրա աչքերից գլորվեցին արցունքները: Գնդի հրամանատարի հետ լացում էր նաեը ողջ Գունդը, հետո Գնդի հրամանատարը եւ նրա տեղակալ` փոխ-գնդապետ Վաչիկ Չիբուխչյանը հերթով անցնելով մեկնողների առջեւից ձեռքսեղմումով հրաժեշտ տալով նրանց ցանկանում էին բարի վերադարձ: Բոլորը գիտեին, որ Ջոկատը գնում է առանց վերադարձի, կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը։ Տղաները գնացին ընդառաջ մահվան գիտակցելով, որ կատարելու են իրենց հայրենասիրական պարտքը:

Արդեն որոշված էր, որ անգամ զոհերի դեպքում ընկերները ստիպված զոհված ընկերոջը գլխատելով պետք է գոնե նրա անդամահատված գլուխը հասցնեին իրենց հարազատներին: Շատ դաժան է հնչում, այնուամենայնիվ դա իրակնություն էր ու փաստ: Սակայն ինչպես ասացի նախորդում Մահապարտների խումբը հասնելով սահմանագծին՝ Վարդենիս, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ` Աշոտ Մանուչարյանի հրամանի համաձայն ստանում է նոր մարտական առաջադրանք՝ ուղարկվում է Շամշադինի շրջան, որտեղ այդ ընթացքում թեժ մարտեր էին ընթանում: Այդպիսով ՆԳ փոխ-նախարար Աշոտ Մանուչարյանը հրաժարվում է այդ «Խենթ ու արկածախնդիր » անիմաստ գործողությունից: Մահապարտների խումբը ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում է Շամշադինի շրջան` մարտական գործողությունների վայր` Հյուսիս Արևելյան տարածաշրջանի պաշտպանության Համակարգող խորհուրդի տրամադրության տակ: Խորհրդի ղեկավարը հանդիսանում էր Գերագույն Խորհուրդի Պաշտպանության եւ Ներքին Գործերի հանձնաժողովի քարտուղար: Գեւորգ Կոյրունի Բաղդասարյանը։ Մահապարտների խումբը հենց այդ կորդինացիոն շտաբի հրամանով ստանում է նոր առաջադրանք: Մահապարտների ջոկատի տղաներին փոքրիկ խմբերով տեղաբաշխվում են սահմանային ճակատի երկանքով` Մովսեսում, Ներքին-Կարմրաղբյուրում, Պառավաքարում եւ այլ գյուղում: Ներքին-Կարմրաղբյուր գյուղում մի քան օր տեւած մարտերից հետո ողջ խումբը նորից միավորվում է Պառավաքար գյուղում « Հատուկ Գնդի » մյուս վաշտերի հետ միասին, սակայն ահազանգ է ստացվում, որ Խորհրդային բանակի հատուկ ջոկատները ու Հատուկ պատժիչ զորքերը Մոսկվայի Կրեմլյան ղեկավարների հրամանով փնտրում էին անօրինական զինված խմբավորումներին: Մի քանի զինված ջոկատներ փոխ-գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ միավորվում են Պառավաքարում այնուհետեւ հրամանատարությունը, գյուղի ղեկավարների հետ որոշում են չվտանգել զինված ջոկատների անվտանգությունը եւ զինված տղաներին թաքցնել գյուղացիները տներում: Խորհրդային զորքերը իմանալով, որ Պառավաքարում զինված ջոկատ է պատսպարվում, որոշում են շրջապատել գյուղը եւ սկսել խուզարկումը, սակայն ջոկատի հրամանատարությունը չցանկանալով վտանգել գյուղացիներին որոշում է ամիջապես ջոկատները հեռացնել Պառավաքարից: Միավորելով « Հատուկ Գնդի » մի քանի ջոկատներ, շարասյուն կազմած Գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ որոշում են ամեն գնով, նույնիսկ ճակատային մարտով հասնել Երեւան, որտեղ Խորհրդային դեսանտայիններին դժվար կլիներ հայտնաբերել զինված խմբերին: Բարեհաջող ջոկատները հասնում են Երեւան միայն մեկ վիրավորով:

Վ. Հովհաննիսյան 23 /01/2012 Երեւան Erevan

0 comentarios

sáb

09

jul

2011

Կարեն Սիմոնյանի հարցազրույցը Վարդան Հովհաննիսյանի հետ

 1993 թվականին  Լևոն Տեր-Պետրոսյանի   կողմից  հետապնդվեց  և  հայրենիքից   արտաքսվեց   Հայ    քաղաքան   գործիչ  գրող-հրապարակախոս  Կարեն  Սիմոնյանը:  Ապրելով  հայրենիքից  հեռու  նա  շարունակում  է  ստեղծագործել  և  ապրել  հայրենիքի  կարոտով: 

1         Կարո՞ղ  եք  համառոտակի  յիշել  1988  թվականներին նախորդող  շարժման  պատմական կարևոր  դեպքերը  որոնք  երբեք  չեն  բացահայտվել  կամ  հանրությունից  գաղտնիք  է  մնացել

Հաւանաբար սկսելու ենք այն անցուդարձից որ պաշտօնապէս զեղծուեց Սեպտեմբեր 21-ին յաջորդող մի քանի ժամանոց հաղորդումով, որտեղ բանն այնպէս ներկայացուեց, թէ շարժումը սկսուել է 1988-ին միայն։

 Եւ ոչ ոք չզարմացաւ, թէ այդ ինչպէ՞ս յանկարծ, առանց նախապատրաստական աշխատանքի, օպերայի հրապարակը լցուեց ոչ միայն մտաւորականներով, այլեւ Ալավերդիից մինչեւ Արտաշատ ու Կապանից եկած արդէն գոյութիւն ունեցող շարժումի մասնակիցներով։

Շարժումը ծայր առաւ այն բանից յետոյ, երբ Անուար Ալիմժանովը ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ իմ հաղորդաշարով պատմեց Արալ լիճը ցամաքելու եւ դրան յաջորդող ողբերգութիւնների մասին։ Լիճը «պլանաւորուած» ցամաքացնելու հետեւանքով ոչ միայն ոչնչացել էին առափնեայ վիթխարի տարածութիւնների բուսականութիւնը, սայգակ կոչուող կենդանիները, որ մեր ոչխարների ու կովերի պէս Արալ լճի ափերին դարեր ի վեր բնակուող ժողովուրդների հիմնական ուտելիքն էին, այլեւ իրենք՝ այդ ժողովուրդները։ Եւ այդ մասին լռում էին… Այդ ողբերգութեան մասին բարձրաձայն խօսելը արգելուած էր եւ առաջին անգամ ի լուր հայերի՝ սփռուեց մեզ մօտ։ Ընդ որում, Անուարը Ղազախ գրողների միութեան քարտուղարն էր։ Այսպէս ասած պետական եւ պաշտօնական գրող։ Այնուհանդերձ, նա օգտագործեց առիթը եւ հրապարակեց ճշմարտութիւնը… Նրա կողմից այդ քայլը իսկական խիզախութիւն էր, որպիսին չէր արտայայտուել մեր գրական շրջանակի մէջ։

Այս հրապարակումից յետոյ ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ հաղորդաշարը, որ մինչ այդ անդրադառնում էր մայրենի լեզուի նկատմամբ իրականցուող աղէտալի գործողութիւններին, նաեւ անդրադառնում էր նախադեկրետային ուղղագրութիւնը վերականգնելու անհրաժեշտութեան, այնուհետեւ խնդրահարոյց նիւթերը դարձրեց Երեւանի պատմա-մշակութային շերտի պահպանութիւնը եւ կենսոլորտի մաքրութիւնը։

Հաղորդումները հաճախ տեսագրւում էին Ժուրնալիստների Տան դահլիճում, որ լեցուն էր լինում մտաւորականներով… բացառութեամբ գրողների։ Հաղորդման բեմադրիչ Գոհար Մարտիրոսեանը սովորաբար ձեռքի տակ ունենում էր չորս ժամի համար տեսագրական ժապաւէն եւ ներկաները հնարաւորութիւն ունէին իրենք եւս ելոյթներ ունենալ, իրենց նկատառումները յայտնել։ Ի հարկէ, այդ չորս ժամերից մնում էր ժամուկէսանոց մի հաղորդում, բայց նաեւ ներկաների խօսքերն էին սփռւում, բնական է, գրաքննութեան մամլակից անցնելուց յետոյ։ Բայց գլխաւորն մարդկանց խօսելու եւ ազատ խօսելու

հնարաւորութիւն ունենալն էր… Յատկապէս որ սկսուել էր կոմկուսի նոր քաղաքականութիւնը՝ «պերեստրոյկան եւ գլաստնոստը»։

1984-ի վերջերից սկսեցինք հաւաքուել Կինո Տան սրահի մէջ։ Խօսքը վերաբերում էր կենսոլորտին։ Յետոյ, երբ հեռատեսլային հաղորդումների շնորհիւ մտաւորական մեր հայրենակիցները առաջարկեցին աւելի հաճախ հաւաքուել, որոշեցինք հանդիպել ամէն ուրբաթ օր երեկոյեան ժամը  7-ին։ Եւ այս արդէն աւանդութիւն դարձաւ։ Սկզբնաւորուեց Գոյապահպանական շարժումը։ Իր օգնութիւնն առաջարկեց գիտնական Յակոբ Սանասարեանը, որ այսօր Հայաստանում գլխաւորում է Կանաչների շարժումը։ Ես պատրաստակամօրէն ընդգրկեցի նաեւ Կարինէ Դանիէլեանին, քանի որ նա կարող էր ապահովել մեր շարժման, այսպէս ասած՝ անվտանգութիւնը, որպէսզի իշխանութիւնները իրենց վստահելի ներկայացուցիչը ունենան։ Նաեւ Խաչիկ Ստամբոլցեանին, քանի որ իր կարողութիւններով նա լաւագոյն տարբերակն էր ամբոխի մէջ գոյապահպանական քարոզչութիւնը կատարել եւ այն էլ Աւետարանը ձեռքին։

Մի քանի տարուայ ընթացքին յաջողուեց ոտքի հանել Քանաքեցիներին, Ալավերդցիներին,Քաջարանցիներին, Մեծամօրցիներին, Արտաշատցիներին… Եւ 1988 թուականի Փետրուար 12-ի Ուրբաթ օրուայ մեր հերթական հաւաքի օրը տեղեկացրեցինք, որ յաջորդ Շաբաթ օր՝ Փետրուար 20-ին Օպերայի հրապարակ են հրաւիրուած Երեւանի եւ շրջանների ներկայացուցիչները։ Ընդամէնը երկու-երեք հոգու էր յայտնի որ այդ օրը յայտարարուելու էր Ազատագրական պայքարի սկիզբ։ Քանի որ թէ՛ Պատմա-մշակութային, թէ՛ կենսլորտի եւ թէ՛ Հայերէնի վրայ իջած կոմունիստական կայսրութեան դամոկլէսի սուրը հնարաւոր չէ այլ կերպ մեզինից հեռացնել, բացի Ազատագրութեան ճամբայ ելնելն էր։

Ահաւասիկ, Գոյապահպանութեան շարժման հրաւերուվ հրապարակը իջան մէր մտաւորականները։ Եւ ոչ միայն գիտա-հետազօտական հիմնարկներից, այլեւ դպրոցներից, բուժական հիմնարկներից, արտադրութիւնից… Փետրուարեան այս մէկ շաբաթին էր, որ հրապարակի հաւաքը իր տեսակի մէջ մնաց իբրեւ բացառութիւն…

2003 թուականին հրատարակուեց ակադեմիկոս, «Ղարաբաղ կոմիտէի» անդամ Ռաֆայէլ Ղազարեանի «Հաշուետու եմ…» յիշողութիւնների գիրքը։ Այս գրքի մէջ նա գրում է հետեւեալը. «1986 թուականին սկիզբ առաւ ու թափ հաւաքեց էկոլոգիական շարժումը։ Կարէնը մտաւորականների ժողովների շարք էր կազմակերպել։ Աշխատում էի բաց չթողնել այդ հաւաքները։ Ի վերջոյ քննարկում-բողոքը դուրս հոսեց օպերայի հրապարակ՝ դառնալով Արցախեան շարժման նախերգանքը»  (էջ 126)։ Նրա նշած 1986-ը Գոյապահպանական շարժումի արդէն լայնատարած ընդգրկումով է պայմանաւորուած։

2  Երբ  ՀՀՇ  արդէն  խորհրդարանում էր,  ինչպիսի՞  ճնշում  էր  գործադրվում  կոմունիստ  կամ  այլ  կուսակցական  պատգամավորների  նկատմամբ:

Այն ամէնը, ինչ տեղի էր ունենում խարհրդարանի պատգամաւորների եւ հեռուստադիտողների դիմաց՝ միայն արտաքին երեւոյթն էր, ձեւը, միայն խաբուսիկ հարաբերութիւններն էին։ Դեպուտատներից մի քանիսին էր միայն յայտնի, որ իրենք ընդամէնը դերակատարներ են, ովքեր անտեղեակութեամբ ու իբրեւ խամաճիկներ ստեղծում էին այն տպաւորութիւնը, թէ սրահի մէջ նստած են երկու հակադիր ուժեր։

Կուսկենտկոմի առաջին եւ ՀՀՇների նախագահները իրենց պայմանաւորուածութիւնն ունէին եւ նրանց միջնորդ-հրահանգիչը Մոսկուան էր։ Չմոռանանք… երբէք չմոռանանք որ

մենք դեռ միութեանական սահմանադրութեան կարգավիճակի մէջ էինք։ Խաղը այնքան խաբուսիկ էր դրսի հայեացքի համար, այնքան բնական, որ գրողներից մէկը »Խորհրդային Հայաստան» թերթի մէջ իր մի յօդուածով հորդորում էր ազգովի «թագաւոր ընտրել» կոմկուսի կենտկոմի քարտուղարին։ Բայց կարճ ժամանակ անց այդ նոյն գրողը դարձաւ ՀՀՇական նախագահի թեկնածուի ընտրութեան վստահուած անձերից մէկը։

Ինչ վերաբերում է միւս կուսակցութիւններին, որոնց ներկայացուցիչները իբրեւ ՀՀՇնական դեպուտատներ ընտրուել էին Ազգային Ժողովի մէջ, բացայայտուեցին աւելի ուշ։ Երբ, եթէ չեմ սխալւում… կարելի է ճշտել… արդէն յայտնի էր, որ իրենց որեւէ վտանգ չի սպառնում։ Այդ դեպուտատները պարզապէս բացայայտուեցին…

Ասելիքս այն է, որ ներկայ լինելով այս անցուդարձին իբրեւ միութենական Գերագոյն Խորհրդի դեպուտատ եւ Մոսկուա եղած ընթացին ականատես լինելով, թէ ինչպէս են տախտակի վրայ դասաւորում խաղաքարերը, հաղորդակցուելով ոմանց հետ, ովքեր այս անցուդարձը իրականացնողների շրջանակի մէջ էին, ես պնդում եմ որ ըստ էութեան որեւէ պայքար գոյութիւն չունէր… Կուսկենտկոմի առաջին քարտուղարը արդէն վստահ էր իր հետագայ ճակատագրի համար, իսկ թէ ըստ այդ ներքին պայմանաւորուածութեան ինչպէս բոլորիս աչքի առաջ պետական-կառավարական պաշտօններ ստացան կոմկուսի կադրերը, բացայայտ իրողութիւն է։

3         Ի՞նչ  էք  կարծում  ինչ  նպատակ  է  հետապնդում  Լևոն Տեր-Պետրոսյանը   վերադառնալով  քաղաքական  դաշտ,

Մոսկովեան բանտի մէջ ԿԳԲ-ի հետ ունեցած հարաբերութեան ժամանակ նա իր անմեղութիւնը կորցնելուց յետոյ, բնական է, մինեւ օրս էլ մնում է քաղաքական ոստիկանութեանը ծառայելու իր ընտրութեան կապանքների մէջ։ Յատկապէս որ ամբողջ Ռուսաստանը  «անկախ» յայտարարուած արբանեակների հետ մնում է չէկիստական կամ ԿԳԲ-ական կայսրութիւն։

Ինչպէս իր իշխանութեան մի քանի տխրահռչակ տարիներին, նոյնպէս եւ այսօր պրն Տէր Պետրոսեանը գործում է Մոսկուայի հրահանգներով։ Մոսկուայի հրահանգով եւ պաշտպանութեամբ էր որ նա 1996-ին համարձակուեց Վազգէն Սարգսեանի հետ «Իշխանութիւն չհանձնել, եթէ նոյնիսկ դիմացինը ստացած լինէր ձայների հարիւր տոկոսը»։ Իսկ ձայների մեծամասնութիւն ստացել էր «Ղարաբաղ կոմիտէի» երեք չծախուածներից Վազգէն Մանուկեանը։ Մոսկուան չէր կարող հանդուրժել, որպէսզի Հայաստանի մէջ իշխանութիւնը անցնի մէկին, ով բանտում իրեն «վատ է պահել», կամ ուրիշ կարպ ասած՝ իրեն «լաւ չի պահել» ինչպէս մնացեալ ութ հոգին։ Բայց իշխանութիւն չհաձնող պրն Տէր Պետրոսեանը պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի հետ կազմակերպած путч-ից յետոյ այնուհանդերձ  չկարողացաւ վերադարձնել Արցախը, Մոսկուան ասպարէզ նետեց Դեմիրճեան-Վազգէն Սարգսեան զոյգը, բայց բարեբախտաբար Ազգային Ժողովի սրահի մէջ թնդացող կրակոցները կանխեցին Մոսկուայի բեմագրութիւնը։ Նաիրի Հունանեանը դարձաւ այն ուժը որ քաջաբար իրեն նետեց ոտնակոխ եղող ազգային մեր արժանապատւութիւնը պաշտպանելու համար։ Երկուսից բացի միւս զոհերը, վստահ եմ, որ գնդակահարուեցին դաւաճանների հետ հաշուեհարդարը իբրեւ սովորական, քաղաքականազերծ ոճրագործութիւն ներկայացնելու նպատակով։ Ես ցաւում եմ այդ անմեղ զոհերի համար…

Բնական է, տասը տարուայ ընմիջումից յետոյ, երբ ժողովրդի ամենատարբեր խաւերը դարձեալ պատրաստ էին ներդաշնակուելու իբրեւ հզօր մի ընդդիմութիւն, երբ արդէն պարզ էր որ պրն Քոչարեանը դարձեալ Մոսկուայի հաւանութեամբ նախագահական պաշտօնը փոխանցելու է մէկ ուրիշ Սարգսեանի… Գիտէ՞ք, ես անդրադարձա, թէ որքան շատ եւ մեծ մասամբ նոյն սանրի կտաւ են այդ սարգսեանները… Ուրեմն, ներդաշնակուած ընդդիմութիւնը ոչնչացնելու համար Մոսկուան նորից կեանքի կոչեց իր վստահելի գործակալին։ Իսկ նա, այդ վստահելի գործակելը նաեւ իր ղեկավարների խարդավանքների շնորհիւ թեթեւօրէն, դիւրութեամբ դարձաւ ընդվզող խաւերից ամենադիւրին խաբուելու ընդունակ ամբոխի «առաջնորդ»։ Իսկ ովքեր են այդ խաբուողները նոյնքան դիւրութեամբ հնարաւոր է ճանաչել համացանցային ընկերային դաշտերի վրայ։ Դրանք պատմութիւնից զրկուած, նոյնիսկ քսանամեայ անցեալից անտեղեակ, կիսագրագէտ, սահմանափակ մարդիկ են, որոնք 84-88 թուականների Գոյապահպանութեան մտաւորական շարժումի տարիներին նոյնիսկ չէին էլ ծնուած։ Իսկ ծնուածներն էլ ընդհանրապէս անտեղեակ էին թէ ինչ է կատարւում իրնց շուրջ։ Խօսքս անտարբեր զանգուածի մասին է։ Եւ այդ զանգուած ինչպէս այն ժամանակ, նոյնպէս եւ հիմա, բաւականին ուշացումով մէջտեղ  գալով՝ իրեն բնորոշ փիլիսոփայութեամբ միայն ոտքերի տակ ընկնելով՝ խանգարում է։

3        Ի՞նչ  էք  կարծում  ներկայիս  հանրապետության  իշխանությունների վարած  քաղաքականության  մասին,

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները երբէք սեփական քաղաքականութիւն վարելու հնարաւորութիւն չեն ունեցել եւ ընդունակութիւն չունեն։ Սովետական շրջանին սովետական Հայաստանի սեփական քաղաքականութեան մասին խօսք անգամ լինել չէր կարող, քանի որ այդ հանրապետութիւնը որպէս այդպիսին միջազգային ճանաչում չունէր։ Իսկ խաբուսիկ «անկախութիւնից» յետոյ, աւելի ստոյգ՝ Սովետական կայսրութեան տրոհուելուց անմիջապէս յետոյ ստեղծուեց Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն կոչուող մի թիւրիմացութիւն, որտեղ, կնքուած պայմանագրի համաձայն ընդհանուր են Անվտանգութեան Ծառայութիւնը, որ մինչ այդ ունէր ԿԳԲ անունը, Ներքին գործերի մինիստրութիւնը, որին նախարարութիւն ասելով՝ մնում է ընդհանուր ուխտի մէջ, բնական է, Արտաքին գործերը, քանի որ Ռուսաստանը յաջողացրեց հաստատել իր տիրակալութիւնը ետսովետական տարածքների վրայ… Եւ մի՞թէ բացայայտ չէ այն իրողութիւնը, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը նոյնիսկ Արցախի հարցով՝ ենթարկւում է Կրեմլին։

3        Կա  արդյոք  ելք   դուրս  գալու  այս  քաղաքական  և  տնտեսական  ճգնաժամից

Ելքը միակն է։ Մեր ժողովրդի ազատութիւնը, մեր երկրի ազատութիւնը… Եւ օրինակը ունենք երբեմնի սովետական չորս հանրապետութիւնների օրինակով։

4        Որպես  կոչ  խնդրում  եմ  դիմեք  մեր  ժողովրդին

Կոչերով հանդէս էին գալիս կոմունիստներն ու հանդէս են գալիս կէսկատար եւ դրածոյ ժամանակակից առաջնորդները։

Ես միայն ենթադրում եմ, որ վաղուց ժամանակն է սեփական մեր էութիւնը, մեր բարեկամներին ու հակառակորդներին, ընդհանրապէս աշխարհը դիտել ու տեսնել առանց սեւով ու սպիտակով հակադրութեան… Սեւն ու սպիտակը գոյներ չէն։ Առաջինը ընդհանրապէս խավարն է, որեւէ գոյնի բացակայութիւնը։ Իսկ երկրորդը հազարաւոր  եւ տազնեակ հազարաւոր երանգների համատեղութիւնը… Մենք խստավարժեցուել ենք աշխարհն ու երեւոյթները գնահատել երկվորեակ թւային համակարգով՝ «այո» եւ «ոչ», կամ՝ «1» եւ «0»… Մեքենայական պարզամտութեամբ… Բայց ոչ երբէք մեքենայական արագութեամբ։ Հետեւաբար միշտ ընկնում ենք մի դէպքում ծայրահեղօրէն հակադիր դաշտեր («պեչենու արտեր»), կամ անհուսալիօրէն կորցնում ենք պահը, բարենպաստ ժամանակը, մեր վճռական հակադարձութիւնը… Ինձ նաեւ թւում է որ, երբ սկսենք մեզ ու աշխարհը տեսնել մեր ու աշխարհի բազմերանգութեամբ, ապա կը պարզուի որ ո՛չ մէնք ենք բացառիկ, ո՛չ մեր բարեկամներն են բացառիկ եւ ոչ էլ մեր հակառակորդներն են բացառիկ…

Դեռ մինչեւ ե՞րբ երբ ենք այս ամէնի բացառիկութիւնը տեսնելու սոսկ երկու գոյնով… Իրար հակառակ, իրար ժխտող, իրար սպանող գոյներով… Եւ մեր բոլոր դժբախտութիւնները, մեր գլխին եկած աղէտները մեր այս դալտոնիզմի հետեւանքներն են։

Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ

8 comentarios

mar

06

oct

2020

ԱՀԱԶԱՆԳ ԹԵ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Leer más

mar

06

oct

2020

Ցռան մոզին ողջ նախիրի անունն է գցում

Leer más

mar

06

oct

2020

ԱՀԱԶԱՆԳ ԹԵ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Բարեւ տղերք... Մտածեցի ու որոշեցի նորից գրել, երեւի վերջին անգամ... Վերջին, որովհետեւ անիմաստ է գրել, առանց հասցեատիրոջ, գրել ոչ մեկի համար: Երեւի կարդալուց հետո կհասկանաք, որ սխալ եք ապրել, ու շարունակում եք սխալ ապրել: Տղերք, կան բաներ, որ ոչ ոք չի կարող ասել, սակայն ես կարող եմ ասել, որովհետեւ անքուն գիշերներ եմ անցկացրել խոնավ ու թաց խրամատներում, ձեզ հետ կիսել եմ սոված ու դժվար օրերը...

Ձեր մեջի կրտսերը ես էի, սակայն երեւի ավելի շատ ձեզանից իմացողը, որովհետեւ ի տարբերություն ձեզ, իմ բնազդը չէր խաբում, ի տարբերություն ձեզ ես գիտեի, թե որից հետո, որը պետք է գա կամ լինեի... Բայց դուք սխալվեցիք տղերք, քանի որ ինչի որ հասանք, միգուցե ձեր մեղքով... Դեռեւս այն ժամանակ 90- ականների սկզբին հազար անգամ ասում էի, որ սխալ է մեր բռնած ճանապարհը, սակայն ինձ` ձեր կրտսեր ընկերոջը համարում էիք տաքարյուն եւ խենթ պատանի, Ինչու՞մն էր իմ խենթությունը եւ տաքարյունությունը, երբ ձեզ առաջարկում էի կանխել եկող վտանգը, որը աղետալի է լինելու երկրի ու ժողովրդի համար: Իմ առաջարկած ճանապարհը չկարողացաք դարձնել սկզբունք, քանի որ չէիք գիտակցում, որ դա իմ սկզբունքը չէր, այլ մեր Ազգային Գաղափարախոսության: Չգիտակցեցիք եւ միջոցներ էլ ձեռք չառաք, որդեգրել ճշմարիտ քաղաքականությունը: Ձեզ քանի՜, քանի՜ անգամ համոզում էի եւ բացատրում, որ սխալ ենք թույլ տալիս, եւ սխալը սխալի վրա կուտակվեց եւ դարձավ սխալների հեղեղ, որի միջից դժվար է դուրս գալ: Միասին անցանք բոլոր ճանապարհներով, բոլոր մարտերում էլ նայեցինք մահվան ու կյանքի աչքերին, սակայն դեռ կրտսեր ընկերոջ առաջարկած ճանապարհը մնաց այդպես էլ անհասցեատեր...

Դեռ այն ժամանակ, Օպերայի նստացույցերում երդվեցինք, որ հավատարիմ կլինենք մեր ուխտին, հավատարիմ պիտի լինենք պայքարին, երդվեցինք, որ պիտի հաղթենք, սակայն պարտվեցիք... Ինչու՞ պարտվեցիք, եւ ոչ թե պարտվեցինք... Որովհետեւ դուք պարտվեցիք, միայն ոչ ես... Ես մնացի առաջվա պարզ ու հաղթական ու ձեր ասած խենթ ու տաքարյունը, ( բայց ոչ պատանին, Իսկ դուք պարտվեցիք տղերք, ջախջախվեցիք ու միայն ձեր գործած սխալի համար:

Տղերք, գիտեք, որ ձեր կառուցած երկիրը սխալ էր, ինչու՞ ձեր, որովհետեւ ես այսպիսի երկիր չէի ուզում, բազմիցս անգամ ձեզ առաջարկել եմ, որպեսզի մաքրենք մեր միջի աղբը, որպեսզի կարողանանք կառուցել ամուր պետություն, բայց դուք չլսեցիք... Չլսեցիք, որովհետեւ մեր կողքին ծպտված « ընկերն » է, որը մեջներիցս ավելի բարձր ձայնով պիտի երգեր`

Ելնենք սարերը, սարերը Սասնա,

Ելնենք, որ Հայոց զորքը զորանա,

Չէ տղերք, նա չէր ուզում, որ մեր զորքը զորանա, նա ուզում էր որպեսզի իրեն մարդատեղ դնենք, նա ուզում էր, որ մեր մեջ ծպտված իր գործերը առաջ տաներ: Սրա-նրա ետեւից բամբասելով ու ընկերոջ տակը քանդելով իր մաշկի մասին էր մտածում: Տղերք, մեր սխալը հենց այստեղ էր, որ կարողանաինք զանազանել կեղծավորին ու դավաճանին: Պիտի հասկանաինք, որ յուրայինի անվան տակ հազար մորթապաշտ տականք կար մեր կողքին... Գիտեք տղերք, թե երբ իմացա, որ սխալ է ամեն ինչ... Այն ժամանակ դեռ 88- ի վերջերին, երբ աչքովս տեսա, թե աղետյալ գոտու համար նախատեսված օգնությունը ինչպես է թալանվում: Այն ժամանակ, երբ աշխարհի ամենահեռավոր երկրի բնակիչը ողբում էր ու կարեկցում էր մեր ցավը, մեր տականքը թալանում էր, թալանում էր դաժանորեն, անխղճաբար... Գողանալով այն ծածկոցները, որոնք պետք է տաքացներին աղետյալ մանուկներին, թալանում էին սննդամթերքը ու դեղորայքը, որոնց կարիքը կար, բայց թալանեցին ամենը ու ամենքը: Թալանեց ոստիկանը, թալանեց կոմունիստն ու կոմսոմոլը, ՀՀՇ-ականն ու դաշնակը... Թալանեցին ազգադավ տականքները... Ու այնժամ հասկացա, որ ամեն ինչ սխալ է: Սխալ ենք կառուցում այն հիմքը, որը պիտի կոչվեր պետականություն: Քանի որ մինչեւ պետություն կառուցելը, պետք է հրապարակներում, օրը ցերեկով գնդակահարեինք այն թալանչիներին, որոնք անկուշտի պես կողոպտում էին աղետյալներին... Պետք է գնդակահարվեին անկախ պաշտոնից ու տարիքից, լիներ դա պահեստապետ, թե նախարար, որպեսզի մնացածին դաս լիներ, որ աղետի պահին պետք է միասնական լինենք, որ թալանչին ու գողը տեղ չունի մեր հասարակությունում: Գիտեք մենք չարեցինք դա եւ հենց այստեղից էլ դրվեց ԱԼԱՆ-ԹԱԼԱՆԻ սկիզբը, քանի որ անկուշտները շարունակեցին իրենց հաղթարշավը: Հետագայում էլ ծախեցին Խորհրդային Հայաստանի շարժական եւ անշարժ գույքն ու ողջ հարստությունը: Այս անգամ նրանք թալանեցին մեր կողքին, մեր անունից, մենք լռեցինք... Սակայն պիտի հասկանաինք, որ երկրի շահը այլ բան էր պահանջում... Դուք լռեցիք, իմանալով, թե ով ով է... Թիկունքից մեզ ոչնչացնում էին, դուք լռեցիք, որովհետեւ չէիք հավատում լսածներին, չէիք հավատում անգամ տեսածը... Տղերք, ինչ ուզում եք ասեք... Դուք սխալ սարքեցիք այս պետությունը...

Ես չէ, դու՛ք, քանի որ ես չեմ ցանկացել, որպեսզի ոտնատակ տան իմ դրացուն և հարեւանին, անպատվեն ու կողոպտեն անճարին... Եվ երբ հասկացա, որ իմ տեղը այդ երկրում չէ հեռացա, քանի որ ուշ էր որեւէ բան փոխել... Հասկացա, որ իմ միտքը այդ երկրի համար չէ, հասկացա, որ ավելի լավ է լինել հայրենիքից հեռու, ազատ -անկախ, քան թե հայրենիքում` անբարոյականության ճիրանների մեջ: Անբարոյականություն... Դա եղավ ձեր լռության պատասխանը... Դուք լռեցիք, երբ պետք էր խոսեիք, դուք մնացիք անշարժ, երբ պիտի գործեիք... Հիմա տղերք, ու՞մ եք մեղադրում... Մեր եղբայրներից շատերը հանգչում են Եռաբլուրում, սակայն գիտեմ, որ տեսնում են իրենց ընտանիքների ողբալի վիճակը: Նրանք չկարողացան ոչինչ անել, բայց մենք կարող էինք անել, որպեսզի մեր զոհված ընկերոջ զավակները լքված չզգան... Կարող էինք, բայց չարեցինք, չարեցինք, որովհետեւ սխալ էինք կառուցում, որովհետեւ մեր մեջ ծվարած դուշմանը, մեր մեջ դավեր էր հյուսում, որովհետեւ նրանք գիտեին, որ մեր հզորությունը մեր միության մեջ է: Նրանք խախտեցին մեր միությունը, որակավորումներ տալով, բամբասելով, ոմանց էլ ոչնչացնելով... Մեր միջից մաքրեցին առաջնորդ տղերքին ու հրամանատարներին, որպեսզի լինենք թեւերը կտրած արծվի պես... Արծիվն առանց թեւերի արծիվ չէ, այլ հավ, երեւի հավից էլ սոսկալի, քանզի միայն մնում է վիզը քաշել ու վերջ: Գիտե՛ք տղերք, ստի եւ կեղծիքի վրա բարոյական, ուժեղ պետություն չես կարող կառուցել, երբ անբարոյական ,,միլիցեն,, դառնում է բարոյական ոստիկան, դա արդեն պարզ էր, որ աղետը մոտալուտ է... Ինչպես կարելի է մարդուն փոխել... Համազգեստ ու անուն փոխելով տականքը չի փոխվում, ինչպես ասում են ,, ոստիկան չեն դառնում, ոստիկան ծնվում են...,, Ինչու հիշեցի նրանց կհարցնեք երեւի, Որովհետեւ այն ժամանակ, երբ տականք ոստիկան կոչեցյալին, բերեցին ու դրեցին ձեզ հրամանատար ու ղեկավար, արդեն պարզ էր, որ ինչ է լիելու... Նրանք ողջ կյանքը թալանել են, հիմա ինչպես կլինի, Անկախ Հայաստանի բանակի շարքերը մտնելով դարձավ բարոյական իր գիտելիքներով պիտանի սպա... Նույն ձեւով քրեական տականքները սողոսկեցին ու տեղավորվեցին տաքուկ տեղերում, որ յուղոտ պատառը իրենք լափեն: Ու մեր բանակի անկյունաքարը դարձան ՄԼԻՑԵՔՆ ու ՔՐԵԱԿԱՆՆԵՐԸ... Տղերք, մեր մեջքին խփելով նրանք պիտի կայանաին, պիտի ձեւավորեին իրենց գեներալական էլիտան:

Տղերք, մեր միջի տղաներից որը՞ դարձավ գեներալ, չկա, չէր կարող լինել, քանզի քաղաքական այրերը հենց իրենք էին նրանց կնքահայրերը, մեր թիկունքի ետեւում գործում էին պետության անունից, մեր մեջքի ետեւ խոսում էին ժողովրդի անունից... Մինչդեռ դուք գիտեիք, որ պետությունն ու ժողովուրդը դուք եք եւ ձեր ընտանիքները:

Տղերք, ես հեռացա դեռ այն ժամանակ` քսան տարի առաջ, եւ հասկացա, որ ճիշտ եմ արել, որովհետեւ իմ էությամբ ես մնացի նույնը, իսկ դուք փոխվեցիք, քանզի նախընտրեցիք լռել, տանելով ստորություններն, որոնք նախապատրաստել էին ձեր առաջնորդները: Ստորություն ու հալածանք, միայն դա տեսաք, ոչ մեծարու՛մ, ոչ էլ արժանապատի՛վ ծերություն: Ու դուք գիտեք, թե ով էր այդ ամենի մեղավորը, գիտեիք, բայց լռում էիք... Լռում էիք վախենալով, լռում էիք չուզենալով առանձնանալ մեծամասնությունից, Բայց դուք մեղավոր էիք, քանի որ մեծամասնությունը անտեղյակ էր, իսկ դուք ականատեսն էիք ու վկան: Ձեր լռությունը ծնեց հանցագործ իշխանություն ու սերունդ, ու դուք ծառայում էիք նրանց, դուք ծառայում էիք նրանց, ոչ թե ժողովրդին կամ պետությանը, նրանք են ձեզ այսօր ղեկավարում, նրանք են հրամաններ տալիս: Միեւնույն է տղերք, սխալվեցինք, ձեր գործած սխալը հնարավոր չէ շտկել, քանի դուք չեք հասկացել, որ սխալը ուղղելուց առաջ, պետք է ասել դրա մասին, պետք է գտնել այն բացիլը, որը տարածվելով մեր մեջ ձեւավորվեց ու դարձավ աղետի պատճառ: Ո՞վ էր... Ինչու՞.. եւ Ե՞րբ... Քանի այս երեք հարցերը շրջանցում ենք, մեզ մոտ ոչինչ չի կարող փոխվել: Ավելի ճիշտ ձեզ մոտ, քանի որ ես հեռու եմ այդ անբարոյականությունից, սակայն, միեւնույն է այդ վարակը ամենուր է, Եվրոպայում, Ամերիկայում, թե Ռուսաստանում... Հայի տեսակն է... Մենք չկարողացանք կառուցել մի պետություն, որտեղ բարոյականությունը կլինի երկրի անկյունաքարը: Այսինքն չչաչրախոսել ու չբամբասել, քիթը չխոթել ուրիշի գործերի մեջ, ապրել ձեր համար, չվնասելով շրջապատին: Այն ժամանակ ամեն ինչ կդասավորվի:

Տղերք, ձեզանից շատերը ծախվեցին, ծախվեցին բառիս բուն իմաստով, դավաճանելով ինքներդ ձեզ, ծախվեցիք կուսակցություններին, ծախվեցիք Լեւոնին ու Վազգենին, շատերն էլ ծախվեցին ուսադիրներին, պաշտոններին ու ժամանակին... Լռեցիք, երբ ծախեցին Շահույանն ու Արծվաշենը, շարունակում եք նույն անտարբերությամբ լռել նույնիսկ քսան տարի անց: Լռեցիք, երբ Հայրենական պատերազմը վերածվեց ԹԱԼԱՆՉԻԱԿԱՆ պատերազմի, երբ գեներալները ու զորավարներդ կողոպտում էին ինչ տեսնում էին, իրենց զինվորների արյան շնորհիվ հարտացան: Իսկ դուք լռում էիք ու լռում... Գիտեմ, դժվար է լսել մարտական ընկերոջից այս մեղադրական խոսքերը, բայց պետք է ասել, որպեսզի հասկանանք իրար, ովքեր ընդունում են ճշմարտությունը ինձ կհասկանան, վստահ եմ Եռաբլուրում հանգչող իմ ընկերները կհասկանան: Ես հեռացա հայրենիքից, որովհետեւ չգտա իմ տեղը գորշ շրջապատում, ինձ նման հարյուրավոր ազնիվ տղաներ հեռացան ցավը սրտում, վիրավորված, բայց երբեք չդավաճանեցին գաղափարին ու հայրենիքին: Ինչպես ասում են « Մի ծաղկով գարուն չի գալիս » Այո այդ մեկ ծաղիկը իմ պես տղաների ազնիվ գաղափարներն էր, որը մենք պահել ու փայփայել ենք, թույլ չենք տվել, որ տականքները տրորեն մեր ազնիվ գաղափարնեը: Եվ սխալը այն էր, որ շատերը մոռացան այն երդումը, լռեցին տասնամյակներով ու այդ լռությունը հանցանք էր, քանզի ձեր լռության ներքո հերոսացվեցին տականքներն ու դավաճանները, քանզի քո լռության ներքո բանակում դրվեց քրեական աշխարհի օրենքները, բանակում սկսվեցին սպանվել զինվորները: Քանզի ձեր լռության տակ գործեցին նրանք, որոնք պետք է գնդակահարված լինեին, որպես վնասակար տարր մարդկությանն ու հայրենիքին: Դուք լռեցիք, սակայն մենք ոչ, չլռեցինք քանի որ հայրենիքից հեռու ղողանջում էինք գալիք աղետի մասին, ղողանջում էինք կեղծված պատմության համար, ղողանջում էին սուտ հերոսների համար... Մենք աղաղակեցինք, սակայն մեզ լսող չեղավ... Ինչպես ստացվեց, որ մենք մոռացանք մեզ, մոռացանք դժվար օրերը, պայքարի տարիները: Մոռացանք, որովհետեւ այդպես էին ուզում մեր թշնամինները, որոնք մեր մեջ էին: Ինչպես ստացվեց, որ Ազատամարտիկներից մնաց միայն մի բուռ գաղափարի մարտիկներ, որովհետեւ նրանք մնացին իրենց գաղափարների հետ, չդավաճանելով իրենք իրենց, իսկ մնացածը ինչ արեցին, լռեցին իմանալով ճշմարտությունը... Կար ժամանակ երբ, հնարավոր էր շտկել սխալները, բայց այդ ժամանակը անցավ, դրանից հետո գալիս է լճացումն ու ճահճացումը... Երեւի կհիշեք, որ երիտասարդ ժամանակ մեզ ուսուցանում էինք պատմություն, որտեղ ճահճանում էր ֆեոդալիզմի ու մոնոպոլիզմի արատավոր երեւույթը: Արատավոր երեւույթ, որի մասին խոսել ու գրվել է բազմաթիվ գրքեր... Նարեկացուց սկսած վերջացրած Տեյրանով ու Չարենցով: Եվ ինչի՞ հասանք մեր անկախությունով, չարաղետ դասակարգային անդունդը բաժանեց մեզ բանակների, այդ բանակները չունեն ոչ մի գաղափարախոսություն քանի որ սոված դասակարգը պետք է հացի մասին մտածի, իսկ լափող դասակարգն էլ` լափելու: Այսքանից հետո, որտեղ է պետության ու ազգի իմաստը, երբ Մաճկալանց Դավիթներին պիտի բանակում սպանեն, իսկ Միկիտան Սաքոները ու Զիմզիմովները նրանց արյան հաշվին պիտի հարստանան: Հայրենիքը մեզ համար է հայրենիք, իսկ նրանց համար մի քսակ` եկամուտի աղբյուր: Ուրեմն ասացեք, որտեղի՞ց է սկսում հայրենասիրությունը: Դուք տղերք, կռվեցիք հայրենիքի համար, իսկ հիմա որտեղ է այդ հայրենիքը, նրանց գրպանու՞մ, թե՞ քո տանջահար հոգում: Հայրենասիրությունը դա սրբություն է, բայց դուք թույլ տվեցիք, որ կեղտոտ ոտքերով տրորեն ձեր սրբությունը, ձեր ազնվությունն ու համբերությունը: Ուրեմն էլ ում էր պետք այս անկախությունը, երբ պիտի տառապեն ձեր զավակները, նզովվեն ձեր կառուցած պետությունը:

Չգիտեմ կմեղադրեք, թե ոչ, սակայն ես ասացի, որովհետեւ բացի ինձանից ոչ մեկ իրավունք չուներ ասելու ձեզ այս ամենը... ես միշտ ՅՈՒՐԱՅԻՆ եմ, անկախ նրանից թե ձեր կողքին, եմ թե հեռվում... Ես միշտ ձեր ընկերն եմ, անկախ նրանից, թե դուք այն ուզում եք, թե ոչ... Ես միշտ մնալու եմ այն զինվորը, այն ոգով երիտասարդ տղան, որը իր հայրենակցի ցավով է ապրել, ապրում է ու կապրի: Կգա ժամանակ երբ կհասկանաք եւ կգնահատեք այս խոսքերիս իմաստը: Փորձեք չվատնել անիմաստ խոսքեր, չարժեզրկեք ազատամարտիկի խոսքը, քանզի նրա խոսքը ժայռի պես հաստատուն պետք է լինի... Կեղծիքով հնարավոր չէ ընտանիք կառուցել, ուր մնաց պետություն, այնպես որ գիտեք ինչից սկսել... Մենք գիտեինք, թե ովքեր մեզ ստորացրին ու խոշտանգեցին, որ ներքին թշնամու վնասը ավելի աղետալի եղավ քան արտաքին... Այնպես եղավ, որ մեզ հիմա կոչում են ՆԱԽԿԻՆ-ազատամարտիկներ, որովհետեւ այդպես սովորացրին սերնդին, մենք ՆԱԽԿԻՆ ենք. մեր հաղթանակները ՆԱԽԿԻՆ են, ու հարգանքը նույնպես, այնպես որ ավելորդ է ջանքեր գործադրրել, անիմաստ պայքարել, քանզի ՆԱԽԿԻՆՆԵՐՍ անպետք ենք... Որովհետեւ ազատամարտիկիներից շատերը չգիտակցելով կանգնեցին անիմաստ ՊԱՅՔԱՐԻԿ-ների կողքին, խամրեցնելով իրենց անունն ու փառքը, Դուք տղերք, մոռացաք ձեր առաքելությունը, քանզի պետությույնը միայն սահմանագիծը չէ, այլ թիկունքը, քանզի երկիրը միայն հողը չէ, այլ ժողովուրդը: Տղերք, դուք երդվեցիք, որ հայի արյուն չի թափվի, սակայն դուք մոռացաք մեր Արքաների ու Ֆիդայինների ժառանգություն թողած պատվիրանը, որ « ԴԱՎԱՃԱՆԸ ԵՐԲԵՔ ՅՈՒՐԱՅԻՆ ՉԷ » անկախ նրանից թե ինչ ազգություն ու դավանանք ունի, նա պետք է ոչնչանա երկրի երեսից: Իզուր չէ, որ դավաճանների գերդաստանները մեծից-մանուկ սրի էին քաշվում, որովհետեւ արյան գենետիկական այդ հատկությունը փոխանցվելու է նրանց ժառանգներին: Իսկ դուք ի՞նչ արեցիք, նրանց դավաճանությունը որակելով « ՍԽԱԼՄՈՒՆՔ » եւ հենց այդ սխալմունքն էլ դարձավ մեր գլխին փորձանք, այս սխալմունքն էր որ մեզ կործանեց, կործանեց անկախությունն ու բարոյականությունը: Եվ հիմա մեղադրել ժամանակին հանցանք կլինի, քանի որ ժամանակը մեզ հնարավորություն տվեց եւ դուք կորցրեցիք պահը, Կորցրեցիք պահը եւ վերջ: Երեւի Աստված եւս կտա մեկ հնարավորություն շտկելու անցյալի սխալը:

13/08/2014 ՎՀ Իսպանիա  

Leer más 0 comentarios

Leer más 3 comentarios

vie

01

ago

2014

23 տարի առաջ ''մահացած'' ընկերը վերադարձել է

Հայկ Պետրոսյանը պատերազմական բազմաթիվ հիշողություններ ունի, մարտական ընկերներ, որ անփոխարինելի դարձան նրա համար ողջ կյանքում: Հայկը սակայն 22 տարի շարունակ հիշում էր մեկին, ում հետ առիթ էր ունեցել շփվելու հոսպիտալում:

’’Գագիկ Դանիելյանին երկար կյանք չխոստացան, վիճակը ծանր էր, անհույս… ինքը հոսպիտալից դուրս գալուց հրաժեշտ տվեց ինձ ու այսքան տարի ես նրան մահացած էի համարում: Բազմաթիվ անգամ խմել եմ ընկերոջս կենացը, հիշել եմ, ցավ ապրել’’, -Henaran.am-ի  թղթակցի հետ կիսվեց Հայկը:

Երեկ Հայկը ցնցվում է անակնկալից…. Մարտակերտում բնակվող մեկ այլ ընկերոջ միջոցով փորձել էր պարզել մահացած համարվող ընկերոջ գերեզմանի տեղը, ու ընկերը ուղարկում է նրան մի հեռախոսահամար. ” Զանգեցի Գագոն էր, ուղղակի հրաշք… մինչև հիմա հուզված եմ, ոնց հասկացա հրաշքով փրկվելա… էնքան ուրախ եմ հիմա, աննկարագրելի”,-հավելեց Հայկ Պետրոսյանը:

Հայկը շեշտում է, որ իսկական ընկերությունը երբեք չի մոռացվում, սակայն մարտի դաշտում կոփված ընկերության ամրությունը ուրիշ է:

Լուսանկարում` Հայկ Պետրոսյանն է:

0 comentarios

lun

24

feb

2014

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ԵՎ ՈՒ՞Ր ԵՆՔ ԳՆՈՒՄ

Տեսանյութեր   Հատուկ   ՁԵՐ   համար…

ԽՃԱՆԿԱՐ,   ՈՐԸ   ՄԵՐ   ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ  Է 

Leer más 0 comentarios

dom

02

feb

2014

ԱՆԱԶԱՏ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ

Leer más 0 comentarios

vie

24

ene

2014

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Leer más 4 comentarios

mar

21

ene

2014

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: Շահամիր Շահամիրյան

Leer más 0 comentarios

mié

18

sep

2013

ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ՆՐԱՆՔ, ՄԵՆՔ ՉԵԻՆՔ ՀԱՂԹԻ ԱՎԱՐԱՅՐՈՒՄ

Ինչու   է    Հայաստանում   տիրում   այս   վիճակը,  շատերը   տալիս  են  այս   հարցը...  Սակայն   այս   ամենի   պատճառը   միայն   մեկն  է,  ՈՐ   ԿԵՂԾՎԵԼ   ԵՒ   ԿԵՂԾՎՈՒՄ   Է   ՀԱՅՈՑ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ...   Շատերը   օգտվեցին   հնարավորությունից   եւ   կարողացան  իրենց   կենսագրական   հանցագործ  տարիները   դարձնել    հաղթական   պայքարի   էջեր...   Իսկ   գիտե՞ք  թե  ովքեր   էին   արդյոք   ԱՎԱՐԱՅՐԻ  ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ  իրական   հերոսները...

Այս   լուսանկարում   երեւում  է  հստակ,  կարող  եք  մեծացնել   եւ   կհամոզվեք  ինքներդ...    ԵԹԵ   ՉԼԻՆԵԻՆ  ՆՐԱՆՔ, ՄԵՆՔ  ՉԵԻՆՔ  ՀԱՂԹԻ   ԱՎԱՐԱՅՐՈՒՄ

0 comentarios

lun

24

jun

2013

Վահրամ Սահակյան

Երբ   մի   զինվոր   պատահաբար  բերանից   թռցնում   է,  թե   կռվել,  պայքարել է   պետության  եւ   մարդկանց   համար՝  դա   ինչ-որ  հասկանալի  է   (թեեւ դրա   մասին   պիտի   խոսի  միայն   անհրաժեշտության  դեպքում)։

Բայց   երբ   ինչ-որ   ջեբի   քաղաքական   գործիՉՈՒԿներն   են   անընդհատ նման   բան   վնգստում՝   ուզում   ես   բռնես,   հագցնես   ձուկ   բռնելու закидушк-ի   վրեն   ու   արաքսախառն  շպրտես   Թուրքիա։

Ասա   այ   խոզի   ծնունդ,   մի  հատ  չթռի  կուսակցություն   ես   բացել, 3  հատ միտինգ  ես   արել,  «Ազատ  Հայաստան»,  «Անկախություն»  ու   եսիմինչեր  ես ոռնացել՝   հիմա   դու   իրավունք   ունես   «Ազատության  մարտիկի» կարգավիճակում   ֆռֆռա՞ս,  ծերտ։

Կամ,  ասենք  սովետի  ժամանակ  դիսիդենտ  ես   եղել։  Որ   ի՞նչ,  дальше! Պետությանը,   մարդկանց,   ինձ   օգուտ   ե՞ս   տվել   դրանով։  Սերունդներ  ե՞ս դաստիարակել   քո   այլախոհությամբ։  Չե՞ս   հարմարվել  ռեժիմին՝  ԴԱ ՄԻԱՅՆ   ՔՈ   ԳՈՐԾՆ  Է՝   ուրիշի՞ն  ինչի   ես   խառնում   դրան,  էծ։

Ժողովրդի,  պետության  ու   մարդկանց   համար   եղել  են  ու  կմնան  Ավետիք Իսահակյանը,  Մհեր  Մկրտչյանը,  Խորեն  Աբրահամյանը,  Արտավազդ Փելեշյանը,  Հրանտ  Մաթեւոսյանը  եւ  մյուս  մեծերը։

Դուք  ոնց   հանցավոր   կերպով  ձեր   մոր   արգանդից   պլոկվել-շրխկացել  եք ասֆալտին՝  էնպես   էլ   կսատկեք,   անասուններ…

Բա   էս   անկիրթ,   անտաղանդ, փոքրոգի   մոծակներին  էսքան  շատ   ո՞վ   ծնեց   ու  լցրեց   էս   աշխարհը…  

 Ո՞ւմ   են   պետք  էդ   քաղաքական  զիբիլները…

 Դրանց  պիտի   հազարներով  լցնել  ստադիոնը   ու   վառել  к  чертовой матери!!!!

© VS   23 /06/ 2013  Վահրամ   Սահակյան

0 comentarios

vie

24

may

2013

ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Leer más 0 comentarios

Սուրհանդակ ՎորդՊրես կայքում կարող եք գտնել հեղինակի` Վարդան Հովհաննիսյանի հոդվածների շարքը, կարող եք սեղմել վերհիշյալ հղումը

Հարգելի նախարարներ, փոխ-նախարարներ, պատգամավորներ քաղաքական գործիչներ …

Ձայն Բարբառո

Հարգելի նախարարներ, փոխ-նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և պետական այրեր, այս օրհասական պահին երբ մեր երկրի առջև առաջացել է մեր ազգի լինել չլինելու հարցը, որտեղ որոշվում է մեր ազգային արժեքների և ազգի պահպանման կարևոր գործոնը: Դուք կարծես թե մոռացել էք ձեր պարտքը հայրենիքի և ժողովրդի արջև: Իսկ այն որ մեր ժողովուրդը վաղուց մոռացել է իր ազատության և իրավունքների մասին դա փաստ է, Մինչև ե՞րբ ենք այդպես նստելու և սպասելու որ երբևե ձեզ կմատուցեն այն ինչի կարոտ է մեր ժողովուրդը, մինչև երբ կդադարեն խոշտանգել և ահաբեկել մեզ: Անդրադարձ նետելով դեռ քսան տարի առաջ, մեր ազատամարտի պայքարի տարիներին, բոլորս էլ հասկանում էինք, որ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի գործոնը, կապ չուներ բազմատեսակ վարչապետիկների գործելակերպից, և ոչ էլ Վազգեն Սարգսյանից կամ այլ բարձրաաստիճան զինվորականներից, սակայն մենք չենք ուզում ընդունել ճշմարտությունը, այդ պատերազմը հաղթեց ի գիտություն բոլորին, հայ ազատամարտիկի հայրենասիրական ոգին և կամքը: Մենք մոռանում ենք, որ պատերազը ոչ թե հաղթում են քանակով և ոչ մարտունակ բանակով, այլ մարտունակ ոգով: Ղարաբաղյան ազատամարտը, դա մի նոր Սարդարաբադ էր մեր գոյի, մեր երաշխիքի պատերազմն էր, որ կարողացանք փառքով դուրս գալ պարտադրված պատերազմից: Սակայն մենք մոռանում ենք, որ պատերազմի արհավիրքը մեր ժողովրդից անպակաս է լինելու քանի գոյություն ունի Պանթուրքիզմի վտանգը: Մեր պատմությունը և ժամանակը ցույց տվեց, որ թուրքական պետությունները իրենց դարավոր ավանդույթը չեն մոռացել և ժամակները չեն փոխել նրանց գաղափարները: Եվրոպական ինտեգրացումը նույնիսկ հետ չի կարող պահել թուրքերին այդ ծրագրից, չմոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպես կերպարանափոխվեցին, նույն էլ այժմ: Տեսնեք Կիպրոսը և Կոսովոն, Ղարաբաղյան և Չեչենական պատերազմները դրա վառ ապացույցներն են: Չմոռանանք, որ բարքերը և ժամանակները փոխվում են, սակայն «Պանթուրքիզմի » գաղափարը ոչ, ուստի հարգելի պարոններ, ինքներդ նայեցեք ետ և կհամոզվեք ինչպիսի շնորհակալության էք արժանացրել մեր Ազատամարտիկներին, այն մարդիկ, որոնք իրենց ներդրումն են բերել մեր գոյապայքարի հաղթանակին: Զոհված ազատամարտիկների ընտանիքներից շատերը մատնվեցին անուշադրության, այդ թվում վիրավոր և անդամալույծ տղաները, որոնք միայն հեռուստատեսային եթերներից են խրախուսվում կամ էլ հիշվում: Չմոռանանք այն, որ այդ պետական այրերը մեր դժվար տարիներին ինչպիսի նպաստ կամ վնաս բերեցին հայրենիքին, դա ինքներդ լավ գիտեք: Այն տարիներին բենզին և շաքարավազ ներկրելով իրենք նպաստ չբերեցին հայրենիքին, այլ միայն իրենց, և մինչև հիմա կուրծք են ծեծում, թե եթե իրենք չլինեին մենք պատերազմը տանուլ կտաինք: Հիշեցնեմ այն, երբ մեր զինվորը առանց զենքի ու զինամթերքի սոված ու անոթի կռվում էր ճակատում, մեր «գործարար տղերքը» հսկա կարողություններ էին ձեռք բերում: Այդ պաշտոնյաների թվին գումարում եմ, Մեր փառապանց Միլիցիային, որոնք մի ժամանակ` դեռևս 1988-ին մահակներով դիմավորեցին մեր Ազգային Ազատագրական շարժումը, և կերպարանափոխվելով սկսեցին նոր կերպով հարստահրել ժողովրդին: Պատերազմի տարիներին: Մեր Ազգային Անվտանգության « հերոսական սպեցնազը » կամ ոստիկանական ջոկատները, ինչու՞ չհայտնվեցին Ճակատում, որպեսզի իրենց «մարտական փորձը» տան, ադրբեջանական թնդանոթի պատառ դարձած` եռամսյա հավաքով ճակատ բերված անփորձ տղաններին: Ի փոխրենը գտնվեցին շատ պաշտոնյաներ որ կարողացան օգտագործելով այդ հնարավորին առիթը, որպեսզի գումարներ պոկեն մարդկանցից, որպեսզի ճակատ չուղարկվեն: Նույնիսկ այդ մասին ադրբեջանական ռադիոն առիթը բաց չթողեց պրոպագանդելու և հուսալքելու ճակատում գտնվող մեր Ազատամարտիկներին: Սակայն մեր զինվորը գիտակցեցին, որ կարևորը Հայրենիքի սահմանն է, ոչ թե անարդար դավադիր քաշքշուկները և երկպառակտումները Երևանում: Ղարաբաղում մեր տարած հաղթանակների վրա ձևավորվում էր Հայկական բանակը, իսկ այդ ընթացքում զուգահեռ Երևանում ստեղծվում էր հայկական «Բուրժուազիան » և « Մոնոպոլիան»: Ինչու՞ ենք մենք վախենում անուները նշել իրենց ճիշտ անուններով, այն ինչ կա ներկայիս Հայաստանում դա Նեխած և Փտած Բուրժուազիան է որտեղ մաուզերիստների և թալանչիների իշխանությունն է գերիշխում: Մեր Ազատամարտիկները այնքան համառություն ունեցան, որ անգամ մարտադաշտից տեսնելով այդ ամենը, համբերատար լռեցին, հասկանալով որ երկրին սպառնացող դժվար ժամանակը և վտանգը: Նրանք լռեց, որպեսզի թուրքը չօգտվի առիթից, նրանք լռեցին որպեսզի բերեն այն հաղթանակը, որը մեզ այդքան հարկավոր էր… Հանրապետության համար դժվար պարիները կարծես թե մնացին անցիալում, Հարգելիներս երբ երկրում թափով իրար ետևից աճում են « էլիտար» շենքերը, հյուրանոցները և խաղատները, ու գիշերային ակումբները, գոնե հիմա, գտեք ձեր մեջ մարդկություն և հիշեք նրանց, որոնց անքուն գիշերների ու տանջանքների գնով ձեռք բերեցինք այդ անկախությունը և ձեր հսկայական կարողությունները: Սակայն Պարոնայք այն կուսակցական կռիվները, որոնք դուք մղում էք իրար դեմ իշխանություն ստանալու համար, դարձել է ձեզ մոտ հիմանդագին մի վիրուս, շուռ եկեք և մի պահ ետ նայեք ու տեսեք արդյոք հայրենանվեր գործ արել էք երբևե, երկու «թուլափայ» գցելով ժողովրդին, դարձել էք այժմ «բարեգործներ» և « Ազգի փրկիչ Առաքյալներ»: Արդյոք այն Ազատամարտիկը, որը զենքը ձեռքին կյանքը վտանգելով կռվում էր հայրենիքի թշնամու դեմ, երազում էր երբևե, մոտակա ապագայում իր երազած «Ազատ Անկախ Հայաստանի »տեր ու տիրակալը դառնալու է Ֆիլմի հայտնի Սևաչերյանների նման դավաճան Բազազ Արտեմները և Զիմզիմովները, որոնք երկիրը թիքա-թիքա անելով պիտի վաճառեն օտարներին: Արդյոք նա կռվեց, որպեսզի մեր «պատմաբան » կոչեցիալները, փոխարեն մեր նոր պատմությունը գրելու, անգործությունից քննադատում են Ավարայրի ճակատամարտի հերոսների ճիշտ ու սխալը քայլերը: Արդյոք նույն այդ Ազատամարտիկը պատերազմ գնալուց երազում էր, երբևե որ իր զոհվելուց հետո, ապագայում նույն պետության այրերը իր զավակին դարձնելու են մեր ժամանակների Գիքորը: Ողջ Ազատամարտիկները այսօր երանի են տալիս իրենց զոհված ընկերներին, որոնք չտեսան այս իրականությունը, որոնք չտեսան իրենց զավակների և ընտանիքների մուրացիկ վիճակը: Այդ նույն ազատամարտիկը չէր մտածում երբևե, որ գալու է մի ժամանակ, որտեղ լինելու է անգամ իր ընտանիքի լինելու կամ չլինելու գոյի հարցը, անգամ հարցը դառնալու է « հացի խնդիր» նրանց համար: Արդյոք նրանք երբևե մտածում էին, որ տարիներ հետո` հայրենի հողը ազատագրելուց հետո բռնելու է տարագիր աշխատանքի ճանապարհը, որպեսզի կերակրի իր ընտանիքը: Սակայն ի տարբերություն այդ տղաների մեր սևաչյանները մտածում էին դիզել հարստություն, ծախծխելով երկրի հիմնարկ- ձեռնարկությունները կարողանան դառնալ չակերտավոր «Մանթաշովներ»: Աթոռի համար կռիվ տալով, իրենց ամպագոռգոռ բառերի ետև թաքնվելով: Թող այդ քաղաքական գործիչները որոնք միայն խոստումներ են տալիս, բարգավաճ Հայաստանի փոխարեն մեր ազատագրված տարածքներում ՝ Լաչինում կամ Քարվաճառում մի Բարգավաճ գյուղ կառուցեն, կամ օրինաց երկրի փոխարեն գոնե մի օրինաց ավան: Եվ ապացուցեն որ արժանի զավակ են հայրենիքին: Ինքներդ տեսեք մեր պետական այրերը ինչ է, չէի՞ն կարող իրենց կազինոները Երևանի փոխարեն կառուցեն` օրինակ Լաչինում, գոնե այդպես քիչ թե շատ օգուտ կտաին իրենց ոչ բարով հայրենիքին: Իսկ Ղարաբաղցի բուրժուզիայի կառկառուն դեմքերը, փոխարենը Ղարաբաղում զարգացնեն գյուղատնտեսությունը և տուրիզմը և օգուտ բերեն իրենց հայրենիքին, Երևանում և արտերկրում շահույթաբեր օբեկտներ են կառուցում: Սակայն մեր ժողովուրդը հասկանու՞մ է թե ում ետևից է գնում, որոնք Սպիտակ եղեռնի մատնեցին մեր ազգին, դարձնելով նրան տարագիր: Մեր Ազատամարտիկները ինչու՞ պետք է ստիպված լքեին և հեռանաին այն երկրից, որի համար պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքը: Մեր ժողովուրդը ինչու՞ մինչև հիմա չհասկացավ, որ այդ ոհմակները, ժամանակին սննկացրին Խորհրդային Միության ամենահզոր Հանրապետություններից մեկը և անգամ պատրաստ են այսօր էլ նույնը անել, ինչ արեցին տարիներ առաջ: Նաև իմանալով, որ այդ հրեշավոր « բարգործների» ձեռքով իրագործվեց մեր գաղափարախոսության և ազգային ոգու գլխատումը, իրենք իրենց ձեռքով թաղեցին ազատամարտի, հայ մարդու ոգին և անգամ պայքարի ցանկությունը: Հարգելիներս Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաղաղը լինելով գյուղատնտեսական հզոր մի միավոր կարողանում էր կերակրել մի ողջ Ադրբեջան, սակայն հիմա Ղարաբաղը իր գրավյալ տարածքներով հանդերձ անգամ չի կարողանում կերակրել ինքը իրեն: Ապա ինչպե՞ս կարելի է հասկանալ, երևի հայկական Էպոսի առյուծն է նստել Ճանապարհին:

Մեր իշխանությունները գլխատեցին կոլեկտիվացումը, որպեսզի հեշտ լինի թալանել, մեր նախկին նախարարները հիմա իրենց սեփական հիվանդանոցներն ու հյուրանոցներն են կառուցում օտար երկրներում, չգիտես որտեղից են հայթայթել այդ միջոցները:

Հայկական հեռուստասերիալներում փառաբանվող ոստիկանները և « լավ ախպեր տղերքի» գովազդային մեծարումը, Հայկական շոու « աստղերի » Ճոխ փարփինները դիսկոտեկներում, շատ լավ է այդ ամենը, սակայն ինչու՞ ենք մոռանում ոչ հեռու անցիալի այն տղաներին, որոնց շնորհիվ վայելում էք այդ ամենը: Հայրենական պատերազմի ավարտից հետո Ռուս ժողովուրդը կարողացավ արժանավույնս գնահատել և մեծարել իրենց հերոսներին մինչև հիմա, սակայն մենք ոտատակ տվեցինք նրանց: Ի՞նչ էք կարծում պատերազմը վերսկսելու դեպքում, արդյոք այդ նույն անտեսված ազատամարտիկի որդիները իրենց հայրերի նման զենքը ձեռքին պատրաստ կլինե՞ն գնալ հայրենիքը պաշտպանելու: Մանավանդ երբ տեսնում է թե ինչպես գնահատվեցին իրենց հայրերը, և նրա ընկերները:

Արդյոք այդ ամեն կեղծիք չէ՞, արդյոք Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր, Ոսկե ապագա, Փառապանծ հայրենիք, խոստացող քաղաքական այրերը այդ ամենի մասին ինչ են մտածում: Չմոռանանք, որ Պանթուրքիզմի վտանգը եղել է կա և կլինի: Զարմանալին այն է որ անընդհատ մեր քաղաքական գործիչները քարոզում և վստահում են միայն մեկ բան, որ « Պատերազը երբեք չի վերսկսվի», ինչու՞ ենք ինքներս մեզ խաբում, թուրքը մի լավ խոսք ունի « Երբ զենքով չեն կարում հաղթել դա անում են փողով » Ինչ կարիք կա պատերազմ սկսել, եթե նրանց փոխարեն Հայաստանի իշխանություններ ոչնչացնում սեփական ժողովրդին, կարծես թե նրանց պատվերն են կատարում: Հարկավոր է գոնե այսքանից հետո դիմակայենք Պանթուրքիզմին, ոչ թե խոսքով այլ գործով: Գոնե քաղաքական կամք ունեցեք խոստովանել, որ սխալ էք գործում օտարներին ապավինելով Ազատ Անկախ Հայաստան չենք կարող ունենալ: Խորհրդային տարիներին Սովետական Հայաստանը ավելի անկախ էր քան հիմա, վաճառելով ամեն օտարներին ժողովրդին դարձրելով մեր ժամանակի Գիքորները: Չգիտես ինչու ժողովրդին տեր կանգնելու, փոխարեն ստեղծում էք անիմաստ և անկապ նախարարություններ և առանց այն էլ չքավոր երկրի փողերը վատնում: Սևաչերյանների նմաններին դարձնում Հայոց երկրի « Փրկիչ Առաքյալները»: Հարգելի այրեր, արդյոք մտածել էք երբևե պատերազմը վերսկսելու դեպքում ինչ եք անելու, արդյոք հայ զինվորը տեսնելով ներկայիս Ազատամարտիկի խղճուկ և սովահար ապրելակերպը պատրաստ կլինի վտանգելու իր կյանքը պաշտպանելու Զիմզիմովները հարստությունները` կազինոները և գիշերային ակումբները, արդյոք զինվորը պատրաստ կլինի պաշտպանել անհատի սեփական հողատարածքը, որը կոչվում էք Հայրենիք: Չեմ կարծում որ նա տեսնելով այս անարխիան վտանգի իր կյանքը, դա պետք է հասկանաք: Արտաքին պարտքեր կուտակելով, երկրի հարստությունը վաճառելով Հայկական պետության դարձրիք Գաղութային վասալական Հայաստան, որը անգամ Խորհրդային տարիներին կամ Արաբական խալիֆության ժամանակ այդ կարգավիճը չուներ:

Պարոնայք եղեք զգոն, ժամանակը ձեր սխալները չի ների…

« Ազատամարտիկ » Հ. Վարդանյան 02/ 04 /2010

Իսպանիա

Ցավալի է... Լացեմ թե՞ Խնդամ

Մեր ժողովուրդը չգիտես ինչու իրեն համար կուռքեր է ստեղծում, եւ այդ կուռքերի ետեւից է գնում, իսկ իրական հերոսները, որոնց ետեւից պետք է գնա ազգը, այսօր ոտնահարված են թե ժամանակի եւ թե իշխանությունների կողմից, այդպես կոչված պետական այրերից շատերը  « Լեքսուսներով » են ման գալիս, իրենց ետեւում ունենալով հզոր նյութական միջոցներ եւ ստեղծելով իրենց գործի հետ զուգահեռ միջոցներ` գործարաններ եւ առեւտրի կետեր: Ցավալին այն է, որ պատերազմի տարիներին այդպիսի մարդկանց բերած օգուտը գրեթե չէր երևում, չհաշված, որ դա նրանց առիթ տվեց ստեղծել նյութական խոշոր միջոցներ եւ թե կեղծ հերոսական նկարագիր: Այսօր այդ կուրցքները զարդարված «հերոսներից» շատերը շարունակում են նույն ոճով, թալանել առանց այն էլ աղքատ երկրի կարողություները: Չմոռանալով, որ ժամանակին իրենց ենթակայության տակ եղել են հերոսություն գործած մարդիկ: Այսօր երկրապահ կոչվող կառույցը չգիտես ինչու դարձել է առաջվա կոմերիտմիությունը, որտեղ ընդունվում են նոր սերնդի երիտասարդներ, որոնք իրենք իրենց չգիտես ինչու համարում են ազատամարտիկներ, մինչդեռ իսկական երկրապահները մատնված են անուշադրության, այդ շքանշանները եւ մեդալները, որոնք նվիրում են կամ վաճառում ցանկացած գործարարի իր առատաձեռն համագործակցության շնորհիվ: Մինչդեռ իսկական ազատամարտիկներից շատերին անգամ այդ կառույցի կողմից իրենց հերոսությունների համար անգամ հասարակ մի շնորհակալագիր չի տրվել երբեւե: Պաշտպանության նախարարության կողմից անտեսվել են, նրանք ստեղծվել է մի արհեստական « Բերմունդյան եռանկյունի» ՊՆ- գցում է երկրապահի վրա, իսկ նա էլ ՊՆ-ի վրա, եւ այդ անիմաստ քաշքշուկից հիասթափված հերոս ազատամարտիկները ստիպված լռում են, չփորձելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Հիմա մոռանալով ազգի նվիրված արժանի զավակներին, մեր ժողովուրդը չգիտես ինչու նախընտրում է եւ գնում է Լևոնափաշինյանական կամ Ջահանգիրասարգսյանական կոչվող « փրկիչների» ետեւից, եւ չհասկանալով, որ այդ « խղճուկները» դառնալով իշխանության տեր, ավելի սարսափելի կլինեն քան իրենց նախորդները: Հիշենք հայկական առածներից մեկը, կարծում եմ կարիք չկա ասելու, ինձ թվում է գուշակեցի՛ք: Մի թե մեր ժողովրդի միջից չգտնվեցին արժանավույներս առաջնորդներ, որ կարողանան ճիշտ ճանապարհով տանելու աշխարհասփյուռ հայ ազգիս հոտը: Այդպիսի մարդիկ կան, որոնց ոտնատակ ենք տվել եւ մոռացել ենք նրանց, սակայն հիմա սերնդափոխության հետ գալիս է մի նոր սերունդ, մի նոր երիտասարդություն որոնք փոքր գլուխներով, իսկական պապայի մանկլավիկ զավակներ, որոնք բջջային թանկարժեք հեռախոսներով եւ մեքենաներով այսօրով տնօրինում են երկրին եւ ժողովրդին, ուշադի՛ր նայեք նրանց բարակ ու նուրբ մատիկներին եւ կհամոզվեք ինքներդ, թե այդպիսի փափկասուն զավակները ինչ նպաստ կարող են բերել մեր երկրի ապագայի կառուցման գործին: Մոռանալով ազգայն պատկանելիությունը այս գլոբացման դարաշրջանում մենք միշտ մոռանում ենք, որ միեւնույն է քանի տարի կամ դար էլ ապրենք, թեկուզ մեկ այլ երկրում մենք միեւնույնն է մնալու ենք Հայ: Համասեռամոլ դառնալով, կամ ժամանակակից բջջային հեռախոս կրելով չեն դառնում եւրոպացի, դա՛ գռեհիկ է նայվում, հարկավոր որպեսզի մենք մնանք մեր բարքերի մեջ եւ մեր կերպարի: Կարդացեք Մեծ Րաֆֆու գրվածքները եւ կհամոզվեք, որ մեծ վիպասանի ժամանակաշրջանում եւս եղել են նման մոլախոտեր, որոնք իրականում միայն « թասիբի» եւ «նամուսից » են խոսացել, բայց իրականում եղել են վիժվածքներ եւ ոչնչություններ: Կցանկանաի առանց փոփոխումների մեջ բերել վիպասանի ա՛յս մի քանի տողերը, որոնք համեմատելով ներկայիս քաղաքական գործիչների հետ կստանանք այժմյան ազգային ժողովի պատգամավորի նկարագիրը: « Փաշան եթե կարելի է այդպես կոչել, մի ահագին մսեղեն բլուր էր, հաստ փորով, հաստ գլխով, հաստ ձայնով, մի խոսքով նրա մեջ ոչինչ նուրբ եւ տաշած բան չկար: Նուրբը նրա մեջ, միայն տաճկական բարձր պաշտոնյաի բնական խելքն էր, խորամանկությունը կեղծավորությունը, որը նենգավորության էր հասնում »: (Կայծեր Նահանգապետ փաշան էջ 52 ) Ինքներդ համոզվեք արդյոք սա՛ մեր ժամանակվա երեսփոխան` պատգամավորներից շատերի նկարագրությունը չէ՞ր արդյոք, որոնք մեր ազգային արժեքներից են խոսում: Ինչպես ասում է մեր ժողովուրդը « դատարկ կարասը ավելի ուժեղ է զնգում» Այդպիսի վտանգավոր քաղաքական գործիչները ամենուրեք են նաև այդպիսի նախարարներ: Ետ նայելով մեր մեծերին եւ նրանց թողած մեծ ժառանգությանը կարելի է հպարտանալ, որ ցանկացել են կրթել նոր սերունդներին, մենք չգիտես ինչու սիրել եւ սիրում ենք օտարինը, օրինակ բերելով Նաստրադամուսին: Ճիշտ է նա եղել է բանիմաց եւ տաղանդավոր, սակայն հեռու չգնալով կարելի է հիշել մեր գրականության մեծերից մեկին` Խնկո Ապորը: Ինչո՞վ էր պակաս նա Նաստրադամուսից, նա գրելով իր « Մկների Ժողովը » գլուխգործոցը... Հեղինակը գուշակել էր այժմվա մեր ազգային ժողովը: Ինչպես մեր ժողովուրդն էր ասում, « Ասա՛ ընկերդ ո՞վ է, ասեմ դու՛ ով ես »: Անհասկանալի է, երևի մեր ազգը սիրու՞մ է մականուն ունեցող անհատականություններին, սակայն իրականում կյանքը ցույց է տվել, որ մարդը մնում է միշտ նույնը. Ինչպես կա իրականում, ժողովրդական առածն ասում է ` « Կարմիր կովը կաշին չի փոխում »: Շատերը չգիտեն որ մականուններըը չեն դրվում, այլ դրանք կնքվում են, իսկ ինչու՞ մենք չընտրենք այնպիսի մականուններով մարդկանց, որոնք կունենան « Տաղանդ » կամ « Հանճար » մականուններ: Իսկ փոխարենը մենք ընտրում ենք կռծողների, եւ բուսական մոլախոտերին պատկանող անվանումներով հեղինակությունների: Ժամանակները փոխվել են կյանքը նույնպես, սակայն արհեստականորեն ստեղծված քաղաքացի եւ գյուղացի բալանսը խախտվել է, այն հասարակությունը, որի միջեւ խախտված է դա, չի կարող ընթանալ դեպի նորմալ զարգացում: Հիմա Հայաստանում խախտված են նաև կապիտալիստ եւ աշխատավոր բալանսը: Այսինքն Հայաստանում չի գործում ոչինչ, մենք վերցնելով Կապիտալիզմի բոլոր բացասական երեւույթները միացրեցինք Սոցիալիզմից ժառանգած բացասական դրվածքին եւ վերջնական գումարում ստացվեց Սոդոմ-Գոմոր: Առաջվա «համբալը» այսօր տեր եւ տիրական է իսկ ժամանակի այդ քաոսի մեջ բոլոր հանցավոր տարրերը կարողացան դառնալ քաղաքական գործիչներ եւ գործարարներ: Այդ համակարգը դժվար է փոխել կամ քանդել, քանի որ այդ վարակի հիմքերը ամուր են, միակ ելքը դա դասակարգային պայքարն է, հիշե՛նք Թումանյանի շատ հեքիաթներում եւ գրվածքներում առկա են նման հասարակարգին վերաբերող գրվածքները: Ինչու՞ ժողովուրդը ճիշտ պայքարը թողած գնում է շինծու « հերոսների» ետեւից, որոնք միեւնույն է գալով իշխանության գլուխ մոռանալու են ժողովրդի տառապանքի այդ դժվարին ճանապարհը: Ինչու՞ մոռացանք այն գործիչներին, որոնք դարձել են խորհրդատուններ եւ ճանաչված եւ հարգված մարդիկ, օրինակները շատ են, միան կթվարկեմ մի քանի նախկին վարչապետների, որոնք կոպեկներով ծախեցին Արմենթելը ու Կոնյակի գործարանները, եւ այռուծի մեծ բաժինը յուրացնելով դարձան « մեծահարուստ գործարարներ » իսկ հսկա շահույթներով ապահովեցին իրենց, և իրենց ժառանգների անձնական բարեկեցիկությունը: Հարկավոր է գործել, որտեղ մնացին մեր հայ երիտասարդ վրիժառունների պատիվն ու թասիբը, որ այսօր նախընտրելով վիզ ծռել հարստահարիչների առջեւ ստանալով իրենց օրվա թուլփայը: Այսօր հպարտանում են, որ իրենց մորքուրի կամ հորեղբոր զոքանչը, ինչ որ մականունավոր հեղինակության վարորդի հորեղբոր եղբայրն է: Մինչդեռ ե՞րբ ենք անթասիբ ապրելու, Նաիրի Հունանյանին դավաճան անվանելով ինչու՞ ենք մոռանում, որ կաին մարդիկ, որ ավելի հանցավոր էին քան նա, ինչու՞ չենք հիշում այն խոսքերը, որ ասաց նա, ինչու՞ մյուսների հանցանքը դատապարտող միակ զոհը նա եղավ, սակայն Հոկտեմբերի 27-ից օգտվելով, որոշ մարդիկ դարձան ավելի հզոր եւ ուժեղ, դիզելով հսկա կարողություն հարստության: Հիմա էլ կան մարդիկ, որոնք անցնելով Ղարաբաղյան պատերազմի ողջ ծանծաղուտներով չհասան այն մեծարմանը, որքան մի պատգամավոր, որը Հոկտեմբերի 27-ի միջադեպի օրը վախից միզելով տակը, կարողացավ արժանանալ փառքի ու մեծարանքի: Պատմության չարաբաստիկ անիվը նորից ետ է պտտվում, եւ այդպիսինների «հերոսների » պատճառով էր, որ զորավարներ Անդրանիկը, Դրոյն, Նժդեհը եւ էլի ուրիշ մեծ հայրենասերներ ժամանակին լքեցին իրենց հայրենիքը եւ հեռացան, հիմա էլ նույնն է կատարվում ներկայիս ժամանակում ազատամարտիկներից շատերը ստիպված լքելով հայրենիքը հեռացան, մեր ժողովուրդը եւ հայրենիքը չկարողացավ արժանավույնս գնահատել նրանց, ինչպես հարկն էր: Հիմա նոր եկող սերունդը ոչինչ չի ուզում փոխել, փորձելով ապրել մանկլավիկների նման լինել հարստահարիչ մոնոպոլիստների ստրուկը, այդ կարգավիճակով հեշտ է ապրել: Չկա այն պայքարի կրակը, չկա Թեհլերյաններին հաջորդողները, իսկ Նայրիի Հունանյանների նմանները, որոնք ցանկանալով փոխել մի բան այս երկրում, սխալ գործելով և անմտածված, այդպես էլ կկորչեն եւ կփոշիանան բացասական «Դավաճանի» պիտակը թողնելով մեր պատմության մեջ:

20/10/2010© VH Հ . Վարդանյան « Ազատամարտիկ»

Անլռելի Զանգակատուն ՇԱՀՈՒՄՅԱՆ

Պատմության չարաբաստիկ անիվը նորից ետ է պտտվում, մենք հայերս հետադարձ հայացք նետելով, դեռեւս առաջին համաշխարհային պատերազմի տարիները` Հայկական Հարցին վերաբերյալ, որոշ պատմական փաստեր եւ նյութեր ուսումնասիրելով գալիս ես այն եզրահանգմանը, որ դավաճանություն գործոնը եւ փաստը գրեթե միշտ ներկա է: Որոշ դեպքերում այդ բացաական երեւույթի մեղքը բարդելով արտաքին ուժերի վրա, սակայն դա հայկական բնավորության գիծ է ամեն ինչ բարդել մյուսի վրա: Այն փաստը, որ Վանի եւ Կարսի մարզերի կորուստը Ռուսական զորամասերի նահանջով էր պայմանավորված դա փաստ է, սակայն այդ կորուստի ամենամեծ բաժինը նորից մնում է հայերի վզին, հայկական կամավորական ջոկատների եւ զորամասի շնորհիվ թուրքական յաթաղանից ազատվեցին հազարավոր հայ գաղթականներ եւ փախստականներ: Դա մի ցավալի հարց է մեր պատմաբանների համար եւ շատ վերլուծությունների տեղիք է տվել պարզելու ժամանակի սխալները եւ բացթողումները: Սակայն դրանք մնացին պատմական անցիալում եւ մինչև հիմա աղաղակելով անցած դարասկզբին թույլ տված սխալները: Այդ ամենը աղաղակելով ետ չես բերի, սխալները եւ դավաճանությունը մեզ համար դարձավ ճակատագրական` ոչ միայն կորցրեցինք հայկական տարածքները այլեւ հուսալքեց տառապած ժողովրդի վստահությունը:

Մեր պատմության ներկայիս փաստերին եւ դեպքերին մանրակրկիտ անդրադառնալիս կարելի էր հանդիպել նույն « դավաճանություն»երեւույթին: Ղարաբաղյան պատերազմի տարիներին 1992 թվականի Հունիսի 13-ի Շահումյանի անկման մութ պատմության մասին լռում ենք ինչու՞ մոռացանք այդ սարսափելի օրերը: Ականատեսները եւ փաստերը մնացին մեր դժվարությամբ ձեռք բերած հաղթանակի ստվերում: Ինչու՞ չգտնվեցին Շահումյանի շրջանը դավաճանությամբ հանձնած անձանց անունները, ինչու՞ չգտնվեցի՞ն այն անձիք որոնք ծախեցին Շահումյանը, շահումյանցուն այդ թվում նաեւ այնտեղ գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Փաստերը եւ տվյալները բավականին են որպեսզի եզրակացնել եւ պնդել որ Շահումյանի շրջանի կորուստը դա դավաճանություն էր, քանի որ շրջանում գտնվել է բավականին զինված ուժեր, որպեսզի կարողանաին դիմակայելու թշնամու ցանկացած հարձակումը: Բացելով փակագծերը եւ մանրամասնելով փաստերը եւ տվյալները: 1992 թվականին Շրջանում հունիս ամսվա սկզբին կար բավականին զորամիավորումներ, որպեսզի ոչ միայն պաշտպանվեն այլ անգամ կարող էին ազատագրել Շահումյանի շրջանի Շեֆեկ եւ Զեյվա ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք դարձել էին ազերիների խոշոր ռազմական բազզաններից մեկը եւ շրջանին սպառնացող հիմնական վտանգը հենց այդ ուղղությունից, սպառնում: Այդ ադրբեջանական գյուղերը ոչ միայն վտանգ էին ներկայացնում Շահումյանի շրջանի համար, այլև նաեւ Ղարաբաղի անվտանգությանը: Ոչնչացնելով այդ երկու ադրբեջանաբնակ գյուղերի կրակակետերը եւ գրավելով նրանց հարակից բարձրունքները ստեղծվում էր անվտանգությանը մի գոտի, որը հնարավորություն կտար զերծ պահել շրջանի հայկական բնակավայրերը թշնամու հրետանու կրակից: Հաշվի առնելով այն կարեւորագույն փաստը, որ Շուշվա, Աղդամի եւ մի շարք շրջանների ազատագրումից հետո ադրբեջանական բանակը բարոյալքված էր եւ խուճապի մեջ, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանում ներքին քաղաքական խառնաշփոթը եւ ոչ կայուն վիճակը ստեղծել էր օրհասական վիճակ, այդ խուճապի հետեւանքով Ադրբեջանական բանակում ծայր առած մասայական դասալքությունը հասնում էր աննկարագրելի չափերի: Շահումյանի շրջանի Շեֆեկ եւ Զեյվա գյուղերում ադրբեջանական զորամասերի բոլոր հնարավորությունները հայտնի էին հայկական հետախուզությանը: Այսինքն հայկական ուժերին հայտնի էր իր դիմաց կանգնած ադրբեջանական բանակի ռեալ հնարավորությունները, եւ արդեն մշակված հստակ ծրագիր կար: Հայկական ինքնապաշտպանական ուժերը բավականին ժամանակ կանգնած լինելով Կարաչինարի պաշպանական գծում ստեղծել էին բարենպաստ եւ ամուր պաշպանություն: Այսինքն ականապատված էին հայկական տարածքներ մտնող ողջ ճանապահները եւ անցանելի բոլոր ուղիները: Այսինքն բացառված էր առանց կորուստների ռազմական տեխնիկայի մուտքը շրջան: Նշեմ այն փաստը, որ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության շտաբը ղեկավարում էր Շահեն Մեղրյանը եւ նրա համախոհները: Նաեւ տեղին է նշել այն կարեւորագույն գործոնը, որ շրջանում էին գտնվում կամավորական ջոկատներ, որոնք մինչեւ արյան վերջին կաթիլը պատրաստ էին դիմակայելու հակառակորդի ցանկացած հարձակումը, եւ նրանք արդեն մարտադաշտում բազմիցս ցուցադրել էին դա եւ միայն բավակականին էր նշել այդ ջոկատների անունները որոնցից էր « Հատուկ Գունդը » « Արաբոյի, Գարեգին Նժդեհ, Ալաշկերտ, Այգեստան, Զորավար Անդրանիկ, Կոտայք Սասունցի Դավիթ, Տիգրան Մեծ, Կոռնիձորի ջոկատը » ջոկատները շրջանում էին նաև «Գետաշենի վրիժառունների» ջոկատները, որոնք պատրաստ էին ցանկացած պահին մարտական ակտիվ գործողություններ սկսել Գետաշենի տարածում եւ անգամ ադրբեջանական տարածքներում...

Այդպիսով Հունիսի սկզբին Շահումյանի կենտրոնական շտաբում գումարված ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարների ժողովի ժամանակ Հ.Հ. « Հատուկ Գնդի» հրամանատար` գնդապետ Վլադիմիր Կարապետյանի կողմից ներկայացվում է Շահումյանի ադրբեջանաբնակ Շեֆեկ եւ Զեյվա գյուղերի ազատագրման եւ անվտանգության գոտի ստեղծելու հստակ ծրագիր, սակայն այդ ծրագիրը չգիտես ինչու կտրականապես մերժվում է Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարների` հիմնականում Շահեն Մեղրյանի կողմից, հետագայում հենց այդ սխալն էլ դառնում աղետալի ողջ շրջանի համար: Այդպիսով Շեֆեկ եւ Զեյվա գյուղերը եւ նրանց հարակից բարձրունքները ռազմավարական առումով հանդիսանում էին շատ կարեւորագույն գործոն ողջ Արցախի եւ Հյուսիսային Արցախի անվտանգության համար, քանի որ Շեֆեկի գյուղի կարկտացրիչ կայանի բարձրունքներում տեղակայված ադրբեջանական հրետանային մարտկոցները կրակի տակ էին պահում Շահումյանի շրջանի բոլոր հայկական բնակավայրերը, եւ ամեն օր կատաղի կրակի հետևանքով զոհվում էին տասնյակ խաղաղ բնակիչներ եւ ինքնապաշտպանության ջոկատների մարտիկներ: Այդպիսով ազատագրելով այդ երկու ադրբեջանաբնակ գյուղերը, ազերիները առհասարակ զրկվում էին հարակա բարձրունքներից, մնալով այդպես ասած հարթավայրում: Հայկական ուժերը անցնելով ամուր պաշպանության դյուրին էին դարձնում պաշպանությունը եւ վերահսկում էին անվտանգության գոտին, քանի որ մարտական գործողությունների շարունակվելու դեպքում այս անգամ մարտերը ընթանալու էին Ադրբեջանական խիտ բնակեցված տարածքներում, նաեւ ապահովվելով Շահումյանը շրջանի հայկական գյուղերի անվտանգությունը ազերիների հրետանու ուղիղ նշանառությունից: Բացի դա Շեֆեկի նույն բարձրունքները օգտագործելով հայկական հրետանային մարտկոցները կարող էին կրակի տակ պահել Ադրբեջանի ամենանշանավոր շրջաններից մեկը` Գերամբոյի ողջ շրջանը (Կասում-Իսմաիլովի ) իր շրջկենտրոնով: Այդպիսով Գնդապետ Կարապետյանի զորամիավորումներ միայն իրենց ուժերով պատրաստ էին ազատագրել եւ կազմակերպել Հյուսիսային Արցախի ամուր պաշտպանություն: «Հատուկ Գունդը » տրամադրության տակ կար ծանր հրետանի եւ մեկ տանկ, որի միջոցով գնդի գումարտակները կարող էր չնչին կորուստների գնով ազատագրել նշված տարածքները: Շահումյանի ինքնապաշտպանական շտաբում Գնդապետ Կարապետյանի ծրագրի մերժումից հետո, գնդի հրամանատարը որոշում է իր զորամասերի մի մասը ուղարկել Հայաստան ժամանակավոր հանգստի, քանի որ մի քանի գումարտակներ մի քանի ամիս շարունակ գտնվել էին պաշպանական գծում: Այդպիսով զորամասերի մի մասը հունիսի 8-ին ճանապահելուց հետո Գնդապետը մնում է շրջանում, սպասելով Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի հետագա գործողություններին: Սակայն Շահումյանի ինքնապաշտպանական շտաբը կտրուկ փոխում է իր որոշումը եւ գնդապետից գաղտնի մշակում է մեկ այլ ծրագիր, վնասազերծելով շրջանի սահմաններին գծում տեղադրված հակատանկային բոլոր ականները, այդպես ասած պատրաստվելով հետագա «հարձակմանը »: Մեկ շաբաթ ձգձգվող այդ նախատեսված « հարձակում» , որ պլանավորել էր այդ շտաբը, Շահեն Մեղրյանի գլխավորությամբ հնարավորություն էր տալիս ադրբեջանցիներին կաշառելով Սովետական բանակի զորամասերի հրամանատարներին օգտագործելով նրանց ռազմական տեխնիկան հաղթարշավով մտնել Շահումյանը: Խորհրդային զրահատեխնիկան տանկերը եւ զրահատեխնիկան առանց խոչնդոտի մտնում են հայկական գյուղեր: Հաշվի առնելով այն փաստը, որ ինչքան տգետ հրամանատար պետք է լիներ, որ մեկ շաբաթ առաջ պետք է պաշտպանական գծի վրա տեղակայված ականների ականազերծման հրաման տար, բացելով շրջանի ճանապարհը թշնամու տանկերի եւ զորքի առջեւ: Եթե հաշվի առնենք այն որ ինքնապաշտպանական շտաբը հնարավորություն չուներ պաշպանելու շրջանի բնակչությանը, այլ զբաղված էր ներքին հարցերով, այսինքն ահաբեկելով եւ պատժելով շրջանի ղեկավարների դեմ արտահայտվող գյուղացիներին: Եթե մշակվել էր շրջանը Ադրբեջանցիներին հանձնելու ծրագիր, ապա ինչու՞ նախօրոք խաղաղ բնակչությունը տեղահանման հրաման չտվեց, կամ կարելի էր այդ ամիսների ընթացքում ողջ բնակչությանը տարահանել Լեռնային Ղարաբաղ: Եւ ինչու՞ Գնդապետ Կարապետյանից գաղտնի որոշեցին հանձնել շրջանը: Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարները խաղաղ բնակչության տարահանման հնարավորությունը ունեին եւ ինչու՞ ինքնապաշտպանական ջոկատների համար անակնկալ էր շտաբում կայացրած այդ դավաճանական քայլը: Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի եւ Հատուկ գնդի մարտիկների շնորհիվ կարողացան Կարաչինարի բնակչության մի մասը մազապուրծ փախնել ադրբեջանական հրոսակներից: Շահումյան մտած ադրբեջանական ոչ մի ռազմական տեխնիկա չպայթեց ականների վրա, այսինքն ճանապարհը բաց էր նրանց առջեւ եւ դա փաստ է: Հատուկ Գնդի տղաների նռնականետերով կանգնացրած մի քանի մարտական միավորները կասեցրել էին ռուսական տեխնիկայի առաջխաղացումը: Գնդապետը արագ կազմակերպելով պաշտպանությունը եւ անվտանգ նահանջը ապահովվելով խաղաղ բնակչության գաղթը: Գնդապետին անակնկալ էր Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի դավաճանական քայլը նրա վրա ծանր ազդեցություն էր թողել նաեւ Շահումյանի բնակչության նահանջը եւ անկումը: Նա չկարողացավ շահումյանցիներին անպաշտպան թողնել 20 հազար մարդ կանայք երեխաներ ծերեր փրկվեցին միայն նրա ջոկատների շնորհիվ, ինքը ականատես էր այդ ամենին ճիչ, լաց խուճապ գաղթ եւ դավաճանություն սարսափելի էր, եւ նա իզուր չէր որ ասել է հետևյալ խոսքերը, « Որ երբ հասնեմ Հայաստան ապա իմ ձեռքով եմ գնդակահարելու այդ դավաճանին... » Կարծես թե գնդապետը գուշակել էր, թե ով է կանգնած այդ դավաճանության ետևում: Ցավոք սրտի գնդապետը այդպես էլ չհասավ Հայաստան: Հունիսի 17-ին Վլադիմիր Կարապետյանը եւ Մարտակերտի ինքնապաշտպանական գումարտակի հրամանատար Վագիֆ Գալստյանը, Մարտակերտի շրջանի Մատաղիսի գյուղի մատույցներում մեքենանայով պայթում են հակատանկային ականի վրա, ողջ է մնում միայն վարորդր: Պայթած մեքենայի ականատեսները վկայում են որ պայթուցիկը եղել է մեքենայում, ոչ թե ճանապահին, ահա այստեղ նույն դավաճանի ձեռագիրն է: Այդ ամենը պարզաբանելով կցանկանաի մանրամասնել այն հակառակ երեւույթը, որը կարող էր լինել եթե Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի կողմից չականազերծվեին այդքան կարեւոր պաշպանական հակատանկային ականները: Հարձակման ժամանակ ռուսական զրահատեխնիկան հանդիպելով սահմանագծին հայկական հակատանկային ականներին անակնկալի կգաին, եւ առաջին ռազմական տեխնիկայի կորուստները ռուս անձնակազմներին եւ հրամանատարներին խուճապի մեջ կգցեր եւ նրանք չէին համարձակվի հաշթարշավով շարունակել առաջխաղացումը: Շահումյանի ինքնապաշտպաններին ավելի հեշտ կլիներ կանգնեցնել մարտական մեքենաները եւ հետեւակի մուտքը շրջան: Բացի այն որ Շահումյանում կար մարտական տեխնիկա, որը տեղի ինքնապաշտպանական շտաբը աննպատակ էր օգտագործում, տեղական ինքնապաշտպանական ջոկատներին չունեին հստակ ծրագիր եւ պայմաններ, չհաշված այն որ Գյուլիստանի ջոկատը, որը մինչև ատամները զինված էր, զբաղվում էր միայն պատժիչ գործողություններով ահաբեկելով շրջանի գյուղացիներին: Շրջանի ղեկավարների դավաճանության հետեւանքով շատ բացթողումները կաին, բացի դա շրջանում պաշտոնյանների կաշառակերությունը եւ բնակչության բարոյալքված ու տնտեսական վիճակը ստեղծել էր անվստհության մի մթնոլորտ տեղական իշխանությունների հանդեպ: Շրջանի բնակիչների գանգատները եւ բողոքները ղեկավարներ հասցեին փաստ էր, ոչ մեկ դա չի կարող հերքել: Բացի այդ բացասական երևույթները Ադրբեջանին աջակցող KГБ գործակալների ներկայությունը փաստ էր, ի տարբերություն մեր այդքան փառափանց « գաղտնի գործակալության» Ադրբեջանցիները կարողանում էին հստակ ինֆորմացիա ստանալ հայկական կողմի մասին, եւ կարողանալով օգտագործել այդ ինֆորմացիա կարող էին հասնել կրկնակի հաջողությունների: Այդ փաստերը առանձնացնելով հատ առ հատ կարելի է տեսնել նույն կրկնությունը նաեւ Արծվաշենի անկման տարբերակում, կարծես թե դա նույն ձեռագիրն էր: Եւ արդյոք ո՞վ է կանգնած այդ գլուխկոտրուկների ետևում, այդ մասին հնարավորին է որ լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչու՞ մինչեւ հիմա ոչ մեկ հարց չի տվել նրան թե ո՞վ էր այդ դավաճանությունների ետեւում կանգնած, ու՞մ հրամանով էր հանձնվել Շահումյանի շրջանը, ու՞մ հրամանով հազարավոր շահումյանցիներ արժանցան այդ դառը ճակատագրին, ու՞մ հրամանով հայկական ինքնապաշտպանական ջոկատները հայտնվեցին ադրբեջանական ծուղակում, ու՞մ նկատի ուներ Գնդապետ Վլադիմիր Կարապետյանը Դավաճան անվանելով: Հարցերը շատ են իսկ պատասխանատու այրերը լռում են մենք նույն պես, իսկ հետո էլ ասում ենք թե անցիալի դավաճանությամբ կորցրեցինք Վանն ու Կարսը:

Իսկ Շահումյանի մասին ո՞վ է հիշելու....

20/11/2011 © VH

http://asekose.am/news/article/view/11/104098/

http://surhandak.wordpress.com/2012/10/07/ուրախ-ժամանց-ի՛մ-ժողովուրդ/

Վարդան Հովհաննիսյանին « Չեչեն Գրոհայինի անկեղծ նամակը »
chechenia.pdf
Documento Adobe Acrobat 113.3 KB

http://es.scribd.com/doc/108458708/«-ՉեչենԳրոհայինի-անկեղծ-նամակը

http://blognews.am/arm/news/33279/hargeli-artak-ov-e-dzez-iravunq-verapahel-arhamarhel-u-tsaxrel-hyurin-dzer-pahvatsqy-vayel-cher-normal-lragroxin.html

Բաց  նամակ   Բանաձև  Հաղորդաշարին

և Արտակ Ալեքսանյանի 

Վերջերս ինտերնետում տեսա ArmNews-ի Արտակ Ալեքսանյանի` Բանաձև հաղորդաշարը որտեղ նրա հյուրը` ՀՀ նախագահի թեկնածու` Մարտիկ Սարգսյանն էր, այդ հաղորդումը ապշեցրեց ինձ և ցնցված եմ: Արտակ Ալեքսանյանի պահվածքը կարծում եմ վայել չէր նորմալ լրագրողի պահվածքին: Արտակ Ալեքսանյանի հարցադրումները և արհամարական պահվածքը և տոնը ավելի շատ բարկացրեց ինձ և որոշեցի գրել նրան: Եվ որպես լրագրող և ազատամարտիկ արտահայտվել և խորհուրդ տալ նրան եթե կնդունի կհարգեմ նրան, եթե ոչ այդ դեպքում ներեղություն կխնդրեմ անիմաստ ջանքերիս համար: Հարգելի և սիրելի Արտակ ինչպես դու ասացիր տասնհիգ տարի դու մեկնաբանել ես հեռուստատեսությունում սակայն կարծում եմ դու այս տարիներին կարդալով մատուցված տեքստը չեք կարող իրավունք վերապահել ծաղրել մի մարդու, որին հրավիրել էիր ձեր հաղորդաշարին: Ես զարմանում եմ, թե ինչքան եսասեր և ճոռոտախոս են դառնում մարդիկ երբ հանրության աչքին դառնում են ճանաչելի: Եվ կարելի է կարծել, որ պետք է բոլորը խոնհարվեն իր կերպարի առջև: Հարգելի Արտակ ես չեմ զարմանում որ դուք եզակի էք, բայց Երևանում հանդիպեցի շատ երիտասարդների, որոնք կարծում են որ մոլորակը իրենց շուրջն է պտտվում, սակայն նրանք քծնում և խոնհարվում են իրենց տերերի վարորդների, թիկնապահների և անգամ նրանց սիրուհիների առջև, նրանք պատրաստ են շեֆի հրամանով հոշոտել խեղճ և անճար թշվառին: Ձեր պահելաձևը այն տպավորությունը թողեց ինձ մոտ, միգուցե ես սխալվում եմ: Հարգելի Արտակ Ալեքսանյան ես այն մարդը չեմ, որ փորձեմ սև բիծ թողնել ձեր կենսագրության վրա, ինչպես և դուք արեցիք իմ մարտական ընկերոջ` Մարտիկ Սարգսյանի հանդեպ: Գիտե՞ք դա է մեր մեջ եղած տարբերությունը, որ ես իմ գլխի տերն եմ, բայց ոչ դուք ձեր: Սակայն վերադառնալով այդ հարցադրումներին որոնք դուք էիք տալիս Մարտիկ Սարգսյանի կցանկանաի փոխարեն ես պատասխանել հակիրճ որպեսզի ձեզ մոտ կասկածանքներ և հարցականներ չմնա: Ձեր հաղորդաշարի սկզբում մեկնաբանեցիք թե Մարտիկ Սարգսյանի անհասկանալի Բանաձևի մասին, իհարկ ձեզ համար անհասկանալի է, քանի որ բացի գրված տեքստերից ուրիշ բան չէք կարդացել, հարկավոր է գեղարվեստական գրականություն կարդա լ որպեսզի հասկանալ և դա լրագրողի սուրբ պարտքն է մանրամասն տեղեկություն հավաքել հաղորդաշարից առաջ: Հարգելի Արտակ այն հարցին թե ո՞վ է նրան ընտրելու... Ապա ես հասկանում եմ որ ձեզ մոտ ձևավորվել է մի ստերոտիպ, որ հարկավոր է միայն ընտրել հարուստ մի օլիգարխի կամ բիզնեսմենի որոնք շրջապատված են թիկնազորով ջիպերով: Եվ ցավալին այն է հենց այդպեսներին մարդիկ ժողովրդի կամքից հակառակ փողով և կաշառքով են հասնում իշխանության: Հարգելի Արտակ ես տարիներ առաջ համացանցով զրուցում էի երիտասարդ բարեկամիս հետ նա լրագրող էր, ինձ ապշեցրեց նրա կարծիքը: Ճիշտն ասած նա ձեզ պես էր մտածում և մեր զրույցի թեման Ղարաբաղյան պատերազմն էր և գիտե՞ս թե նա ինչ ասած` « Հիմա ով է Ղարաբաղյան պատերազմը հիշում»: Ես ցնցված էի նրա պատասխանից , սակայն մեկ տարի հետո պատահական հանդիպեցի այդ երիտասարդ լրագրողի հետ, և այն էլ Պաշտպանության նախարարությունում` «Զինվորի» խմբագրությունում, և գիտեք ես հիշեցրեցի նրան իր ասած խոսքերը, նա կարմրեց և լռեց հասկանալով իր սխալը: Կներես երևի այս առաջին տողերից երևի դու հասկացար այն սխալը, քո ցուցաբերած ագրեսիվությունը վերագրելով Մարտիկ Սարգսյանին, դու չկարողացար հասկանալ այն որ նա պատերազմի դաշտոմ արյուն է թափել, որի ընկերներն են զոհվել և հիմա նրան ծաղրելով ուզում եք բարեհաճո երևալ ձեր պատվիրատունների առջև: Հարգելի Արտակ երևի դուք դեռ չգիտեք որ ադի գործածվող « Գիտակցական հեղափոխություն» բառը դեռևս 1988 թվականին արդեն ձևավորված էր մեր սերնդակիցների մեջ, այդ տղաների ջանքերով ձեռք բերեցինք Անկախությունը, այդ տղաներն էին կրում Ազատության Գաղափարախոսությունը, որը երազում էր Մեծն Նալբանդյանը և մեր մյուս մեծերը: Այդ տղաները դարձան «Գիտակցական Հեղափոխություն» մարտիկներ և կանգնեցին ընդեմ Խորհրդային ռեժիմի, և Մարտիկ Սարգսյանը հենց այդ մարտիկներից մեկն էր: Պատերազմի ժամանակ նա իր ընկերների հետ գնաց մարտադաշտ, որպեսզի մեր դարավոր թշնամին ոտատակ չտա մեր պատմությունը, մեր բարոյականությունը, նրանք գնացին պատերազմ գիտակցելով, որ զոհաբերում են այդ ազատության գաղափարին իրենց զավակներին և իրենց ընտանիքները: Շատերը ինչպես գիտես այդպես էլ չկարողացան վայելել մեր հաղթանակի բերկրանքը: Հարգելի Արտակ դու պատճառբանեցիր թե դու այդ ժամանակ փոքր էիր եղել, իսկ հարց տվե՞լ ես արդյոք քո հորը կամ հորեղբորը, թե ինչու՞ նրանք այդ ազատամարտիկների մեջ չեն եղել, ինչու՞ նա չի մտածել պաշտանելու իր հայրենիքի և իր ընտանիքի պատիվը, իսկ եթե համոզես որ թեկուզ որևե մեկը ն րանցից մասնակցել է այդ գոյապայքարին, ապա ավելի վատ, ինչ ապերախտ ժառանգ պիտի լինի, որ ուրանա իր հարազատի տանջանքները պատերազմի դաշտում: Հարգելի Արտակ դու հարցադրում էիր թե Ով է ընտրելու Մարտիկ Սարգսյանին, ապա ես կասեմ, որ նրան ընտրելու են հենց այն ոտնահարված ազտամարտիկները, որենց ոտնահարում են արդեն քսան տարի շարունակ, նրան ընտրելու են պատերազմի դաշտում զավակ կորցրած մայրերը և նրանց ընտանիքները, նրան ընտրելու են օտարության ճամփեքը բռնած Ազատամարտիկների գերդաստանները: Երևի սա ձեր համար ընտրազանգված չէ, քանի որ դուք ընտրազանգված ասելով պատկերացնում եք Կուսակցություններին որոնք զբաղվում են անօրինական և օրինական ալան թալանով, բիզնեսմեների որոնք տնօրինում են հասարակաց տներից սկսած մինչև աղանդավորական խմբակները: Դուք ընտրազանգված նկատի ունեք գույնզգույն Փարթիններով և այլ կենսակերպով ապրող երիտասարդությունը, որոնք կուսակցական դառնալով, անգամ չգիտեն, թե դա մոդայի համար է թե քաղաքական կողմնորշման: Հարգելի Արտակ այն հարցը, որը դուք տվեցիք վերագրելով ընտրությունները` Խեղկատակություն: Ձեզ հետ համամիտ եմ հարգելի գործընկեր, սակայն տեղին չէր ձեր արտահայտությունը այդ պահին: Հիշեցնելով ասեմ որ 1991 թվականից սկսած Հայաստանում բոլոր ընտրությունները խեղկատակություն էր մանավանդ նախագահականը: Սակայն ցավալին այն է, որ դուք ծաղրեցիք մի մարդու, որը զրկվելով ամեն ինչից գնաց պաշտպանելու երկրիը հայրենիքը: Մ. Սարգսյանի նմաններին մի քանի անարժան և ապերախտ մարդկաց կողմից ոտնահարվեցին խոշտանգեցին, և դա էլ քիչ էր հիմա էլ դուք էք ծաղրում որպես խեղկատակի: Ինչպես տեսանք Մ. Սարգսյանը համեստություն և հպարտություն ունենալով լռեց: Գիտե՞ք հարգելի Արտակ չգիտեմ թե ինչու և ինչ շահ էիր հետապնդում նվաստացնելով այդ համեստ մարդուն, և դու փորձիր նույն տոնով և նույն խոսքերը շռայլեիր որևե ԱԺ պատգամավորի հասցեին և ինքդ գիտես, որ հաջորդ օրը այդ խեղկատակ բառի համար քեզ կգտննեն ոտքերդ կոտրած, որևե մութ գետնանցումներից մեկում : Բայց ես վստահ եմ որ նման մարդկանց դու նման հարցադրում չէիր անի: Իսկ եթե հաշվի առնենք քո տասնհինգ ամյա լրագրողական փորձը, ապա ինչու՞ 2008 թվականի մարտի -1 ի դեպքերի ժամանակ չասացիք ա՜յ Սիրելի Սերժ Սարգսյան ի՞նչ եք անում, հո ազգովին խեղկատակ չե՞նք և որպես ճանաչված լրագրող ազգի անունից հայտարարություն կանեիր: Այն հարցադրումը որ անում էիր Մարտիկ Սարգսյանին թե որտեղից նրան ութ միլիոն դրամ, իսկ նույն հարցը ինչու՞ չես տալիս մեր միլիարդատեր պատգամավորներին և նախկին նախագահներին: Ուրեմն ինչ է ստացվում դուք ևս պատվերով էք աշխատում, օլիգարխների պատվիրած երաժշտության տակ էք պարում: Արտակ ջան եթե ձեր արհամարական տոնը դուք կողքից տեսնիք կարծում եմ կհասկանաիք իմ այդ բարկության պատճառը և դուք կհասկանաք ձեր պահվածքի երանգները: Մեր հասարակության մեջ ձևավորվել է միայն մի բան այդ կուսակցական և թիմային վարակի տեսակը, ես միայն կառաջարկեմ լսել Վահրամ Սահակյանի հարցազրույցներից մեկը, կարծում եմ նա տալիս է այդ հարցի ճիշտ պատասխանը, և դրանից լավ պատասխան չեմ կարող գտնել: Հարգելի Արտակ այն որ դուք հարցնում եք թե Մարտիկ Սարգսյանը վերջին տաս տարում ինչու չէր երևում քաղաքական դաշտում: Ապա դրա պատասխանը մեկն է, նա հիմա էլ չէր գա քաղաքական դաշտ եթե...

Ասեմ որ իսկական ազատամարտիկներից և ոչ մեկ քաղաքական դաշտում չեն եղել այսքան տարի, քանի որ նրանց շարունակ նվաստացրել են և խոշտանգել, նրանց ահաբեկել են և հետապնդել և հիմա արդեն դանակը ոսկորին է հասել: Ազատամարտիկներից շատերը սովահար և լքված մահանում են, իրենց հետ գերեզման տանելով միայն արհամարանքը և նվաստացումը: Ազատամարտիկներից շատերը ինչու հայտնվեցին հայրենիքից դուրս: Վերջերս մի ցավալի միջադեպի վկան եղա հերոսաբար զոհված Ազատամարտիկի աղջիկը գործի տեղավորվելու համար անպարկեշտ առաջարկություններ է ստանում, արդյոք նրա հայրը դրա համար գնաց պատերազմի դաշտ, որպեսզի իր դասալիք մականունավոր հարևանը թալանով ու կողոպտով հարստացած աչքը տնկի իր աղջկա վրա: Արդյո՞ք նրա հայրը գնաց պատերազմ որպեսզի նրա երեխանները սովահար վաճառելով եղած չեղածը կամավոր բռնեն Սիբիրի ճանապարհները... Արտակ ջան դու ասում էիր թե Մ. Սարգսյանը քաղաքական կենսագրություն չունի, այո համամիտ եմ նա ինչպես մեր մյուս քաղաքական գործիչները չի թալանել և կողոպտել, նրա քաղաքական ուղղին հարթ է նա դասավանդել է և սովորեցրել, իսկ մեր ժամանակներում դա նորմալ երևույթ չէ երևի: Հարգելի գործընկեր այն խոսքերը, որ դուք ասացիք` Մ. Սարգսյանին « Փառք ու պատիվ ձեզ որ կռվել եք » կարծում եմ ավելորդ էր այս ամենից հետո ասելը, սակայն կարծում եմ Ազատամարտիկները այդ դատարկ խոսքերի կարիքը չունեն, բառերով չպետք է իմաստավորել երախտագիտությունը, այլ պահվածքով և հարգանքով: Ժամանակին անշնորհակալների կողմից այնքան օգտագործվեց այդ նախադասությունը որ իմաստազրկվեց և դուք այդ ասացիք հենց այնպես ինչպես մի թռուցիկ խոսք, և ինչպես տեսանք այդ մարդիկ իրենց ուզածին հասան, որ եկող սերունդը ոտատակ տալով պատմությունը միայն ձևացնելու է որ հարգում է, բայց իրականում նա թքած ունի ինչպես և ներկայացրեցիք դուք:

Եվ վերջում նշելով ձեր վերջին խոսքը, երբ ասացիք որ, « Ոչ մեկ չի կարող խլել ձեր ազգությունը երբեք դուք դրանով ծնվել էք»: Սակայն հարգելի Արտակ թույլ տվեք չհամաձայնվել, ճիշտ է կարող է ծնվել հայ, սակայն մոռանում ես մի բան այդ հսկա չափերի հասած արտագաղթը: Հազարավոր հայրենակիցներ հիասթափված հեռանալով հայկական իրականությունից նաև կորցնում են իրենց հայ լինելու տեսակը: Եվրոպայում ես շատ հայ ընտանիքների եմ տեսել, որոնց երեխանները անգամ հայերեն չեն կարողանում խոսալ, հայրենիքից մնացած վատ հիշողությունները նվաստացումը ու արհամարանքից հետո դժվար թե նրանք երկմտեն Հայաստանի քաղաքացի մնալու: Դէ հարգելի գործընկեր հույսով եմ որ այս նամակս չես ընդունի որպես մարտահրավեր, սա ավագ ընկերոջ խորհուրդ էր, և վստահ եմ որ գոնե այս տհաճ միջադեպից հետո գոնե հարգլից կգտնվես քո հյուրերի հետ: Այս տոնական նախօրեակին Շնորհավորում եմ ձեր ընտանիքի Ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանալ հաջողություն և երջանկություն :

Հարգանքնրով Վարդան Հովհաննիսյան 26/12/2012

Ինչո՞ւ   նա   չհոգնեց   պայքարելուց    այսքան տարի

Շաբաթ, 26 Հունվար 2013 

http://www.hayrikyan.com/index.php/հրապարակումներ/153-ինչո՞ւ-նա-չհոգնեց-պայքարելուց-այսքան-տարի