« Ազատամարտիկի Հիշատակարանը »

«Ազատամարտիկի Հիշատակարանում » ներկայացնում է փաստա-գեղարվեստական ստեղծագործություններ մի հավաքածու, որը պատմում է 1989-1990 թվականների դեպքերը: Ղարաբաղյան Ազատամարտի պատմություններից, որը ցավոք սրտի մեր ժամանակներում շատ գրողների և ստեղծագործողների կողմից կանխամտածված կամ պատահբար կեղծվել է կամ աղավաղվել: Այդ դեպքերը և փաստերը գրվել են միայն որոշակի մարդկանց հաղորդագրությունների վրա, որով փորձել են հերոսացնել հանցահգործ մարդկանց անցիալը և կերպարը: Իրականում հենց այդ կարևոր մանրուքների կեղծումի արդյունքում ստացվեց մի սուտ պատմություն, որը փորձում են մատուցել մեր երիտասարդությանը: Ղարաբաղյան պատմությունը ունի շատ մութ և լուսավոր էջեր, սակայն այդ էջերը մեր պատմությունն է և մենք ամաչելու և խուսափելու պատճառ չպետք է ունենանք ներկայացնելու այն իրական երանգներով, ճշմարտությունը ինչքան էլ դառը լինի և ցավոտ պետք է ասել, որովհետև սխալների վրա պետք է սովորենք ճիշտ գործել: Հերոսացված կերպարներին իրական պատմությունը բացահայտելով կարող ենք ոչնչացնել անհատապաշտության այն մոդելը, որը մնաց Խորհրդային Կայսրությունից, որով հիմա առաջնորդվում են նաև Հայ ժողովրդի պատմության կեղծարարները:

«Ազատամարտիկի Հիշատակարանում » բացի փաստա-գեղարվեստական գործերից առանձնահատուկ տեղ է գրավում` « Ազատամարտիկի Նոթատետրը », որտեղ զետեղված են Ղարաբաղյան Ազատագրական Գաղափարի հերոսների նոթերը, հուշերը և իրական կյանքի օրագրերը, հույզերն ու դժգոհությունները: Ինչպես հիշատակվեց նախորդում պատմական փաստերի աղավաղումը հանգեցրեց ներկայիս արտագաղթին, քաղաքական խառնաշփոթին և ազգային հյուծվածությունը: Պետական այրերի մութ և դավաճան քայլերը քողարկելով նրանց դարձրեցինք երկրի առաջնորդներ « հերոսներ » և ղեկավարներ: Այսօր այդ արկածախնդիր Քաջ Նազարներն են որոշում երկրի ներկայի և ապագայի հարցերը: Վերականգնելով մեր իրական պատմությունը կգտնենք Ճշմարիտ ուղղին, որից շեղվել է մեր ժողովուրդը: Ազատագրական պայքարի տղաներին չգնահատեցինք արժանավույնս: Նրանցից շատերը հիմա լքված են և մոռացված ոչ միայն մեր իշխանությունների կողմից, այլև սեփական ժողովրդի կողմից: Ցանկացած նորմալ քաղաքացի խոր վիրավորանք է զգում և իրեն համարելով արժեքազրկված Հայաստանի իշխանությունների կողմից, մինչդեռ նրանք հարց չեն տալիս թե ինչպե՞ս են իրենց զգում այն Ազատամարտի պայքարի նվիրյալ մարդիկ, որոնք չխնայելով իրենց կյանքը և ընտանիքները գնացին պաշտպանելու այդ պետության անկախությունը, այդ ժողովրդի անվտանգությունը... Ինչպե՞ս են զգում այդ տղաները, որոնց աչքի առաջ այդ հրեշավոր հանցագործները կեղծելով իրական պատմությունը դարձել են ազգային « հերոսներ » և ազատագրված երկրի իշխաններ: Եվ այդ բոլորին գումարվում է մեր փառապանց ժողովրդի անտարբերությունը, ոչ միայն հերոսների, այլև սեփական պատմության և մշակույթի, սեփական բարոյականության և պատվի:

« Ազատամարտիկի Հիշատակարանում » ամփոփված գործերը դրանք Ազատամարտիկների հոգուց ելած այն բողոքի և ճիչն է, որը անհասանելի է շատերին...

« Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար ».

Միքայել Նալբանդեան

Բայց մինչև երբ. Պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը...

Րաֆֆի

Արայիկ Խուդավերդյանի Ազատամարտիկ Աշտարակ

Վերա Սողոմոնյան Ազատամարտիկ Երևան

Ալբերտ Հարութունյան Ազատամարտիկ ԱՄՆ

Վարդան Վարդանյան Ազատամրտիկ Երևան

Վարդան Հարությունյան Ազատամարտիկ Բելգորոդ

Լևոն Շալջյան Ազատամարտիկ Իսպանիա

Երվանդ Աժդահարյան Ազատամարտիկ Հոլանդիա

Արսեն Սուքիասյան Ազատամարտիկ Հոլանդիա

Մուշեղ Ասրյան Ազատամարտիկ Երևան

Սամվել Աբրահամյան Ազատամարտիկ Երևան

Արմեն Սարգսյան Ազատամարտիկ Երևան

Սմբատն Ասլանյան Ազատամարտիկ Երևան

Թաթուլ Ղալիջյան Ազատամարտիկ Երևան

Վազգեն Մարտիրոսյան Ազատամարտիկ Երևան

Կարեն Մելիքբեկյան Ազատամարտիկ Երևան

 Հակոբ Կասամանյան Ազատամարտիկ Իսպանիա

11/02/2013

   ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

 

  1990 թվականին Սեպտեմբերի 21-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության « Հատուկ Գունդը», որը ապագայում   հանդիսացավ հայոց բանակի   սկիզբը: Սակայն կազմավորումից մի քանի ամիս անց   «Հատուկ գնդի » մի քանի տասնյակ տղաներ մի քանի վաշտերից ուղարկվեցին Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղ, որտեղ արդեն ծառայություն էին տանում « Հատուկ Գնդի» Եղեգնաձորի վաշտի տղաները: Ձմեռային խիստ պայմանները Խաչիկի լեռնային հատվածում շատ դժվար էր, բացի այդ Նախիջևանի տարածքից հաճախակի հարձակումները գյուղի վրա բարդացրել էիր իրավիճակը: Մեր խումբը շուրջ մեկ ամիս մնաց Եղեգնաձորի այդ գյուղում: Այդ ժամանակ մի քանի հոգուց կազմված հետախուզական խումբը թափանցելով Նախիջևանի տարածք դարանակալում են և ոչնչացնում Ադրբեջանական ՕՄՕՆ-ի դիվերսիոն մի խումբ վեց հոգուց կազմված: Հաջորդ օրը Ադրբեջանական հեռուստատեսությունը իր լրատվական թողարկման ժամանակ անդրադարձավ այդ թեմային, և ներկայացնելով լուրերըայլ երանգավորմամբ: Սակայն հետաքրքիրը այն էր, որ այդ ոչնչացված խմբից « կենդանի մնացած » օմոնականը, հիվանդանոցում վիրավորված հարցազրույց տալով ներկայացնում էր հայկական « դիվերսանտների» դարանակալմանմանրամասները: Իսկ այն որ ոչնչացված Ադրբեջանցիների դիվերսանտների վկայականներըև փաստաթղթերը գտնվում էին մեր ձեռքում, ապացուցում էր, որ ծանր վիրավորված այդ « ականատես » օմոնականը չի եղել ընդհանրապես այդ ոչնչացված խմբի մեջ, և դա ադրբեջանցիների կողմից հերթական շինծու պատմությունն է: Ադրբեջանական հեռուստատեսության այն փաստերը, որը ներկայացրել էին նրանք, կրկնեցին նաև Մոսկովյան կենտրոնական հեռուստատեսության կողմից : Եվ այստեղ ինձ մոտ մի միտք ծագեց ինչու մեզ մոտ ջոկատում չունենալ լրատվական ծառայություն, որը գրի կառնի և կներկայացնի ջոկատի, անգամ գնդի ողջ գործողությունները առանց երանգավորման և չափազանցությունների: Նույնիսկ միտքը այն էր ստեղծել լրատվական ծառայություն, որը կարող է տեսաժապավենի վրա նկարել ողջ գործողությունները պատկերը: Ջոկատի տղաները հավանություն տվեցին այդ գաղափարին դեկտեմբերի 25 -ին վերադառնալով Երևան, այդ մտահաղացումը ներկայացրեցի« Հատուկ Գնդի» հրամանատար գնդապետ` Սերգեյ Սեդրակի Առաքելյանին նա հավանություն տվեց այդ առաջարկությանը, սակայն դա նրա իրավասություններց դուրս էր, ուստի նա առաջարկեց հանդիպել Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանին: Հանդիպումը կայացավ դեկտեմբերի 26 -ին 1990 թ առանձնասենյակում էր նաև Վազգեն Սարգսյանի տեղակալ` Գևորգ Բաղդասարյանը: Ես ներկայացրեցի Նախիջևանում վնասազերծված Ադրբեջանական դիվերսանտներիառգրավված վկայականները և պատմեցի այն ամենը, և առաջարկցի «Հատուկ Գնդում» ստեղծել լրատվական մի ծառայություն, որը կարող է արձանագրել և հավաքել դեպքերը, փաստերը, և հաղորդագրությունները և հետագայում կարող ենք այդ դեպքերի և փաստերին հիմնվելով ստեղծել փաստավավերագրական և պատմական այլ ստեղծագություններ: Առաջարկությունը զարմացրեցՎազգեն Սարգսյանին, նա առանց երկար մտածելու կտրականապես մերժեց այդ մտահաղացումը, նույնիսկ Գևորգ Բաղդասարյանի հավանեցայդ նախագիծը: Վազգենը նկատելով գործընկերոջ զարմանքը, պատճառաբանեց որ հիմա ավելի կարևոր հարցեր կան, քան ռազմական լրատվական ծառայություն ստեղծելը: Չնայած այն բանին որ մի քանի տարիներ հետո պետք է հասկանաի Վազգեն Սարգսյանի այն տարօրինակ պահվածքը լրատվական կենտրոն ստեղծելուն, քանի որ նա հասկանում էր որ փաստերը արձանագրվելով և հավաքելով դժվար կլինի ապագայում իրեն հավակնել « Սպարապետ Ազգային Հերոսի » տիտղոսին: Չնայած որ հետագայում մի քանի տարի անց ստեղծվեց այդպիսի լրատվական ծառայություն ՊՆ -ում, սակայն այս ծառայությունը ևս չէր կատարում իր առաքելությունը լուսաբանելովիր գունազարդումներով սուտ փաստերը: Անկախ նրանից թե Վազգենը Սարգսյանը դեմ էր այդ նախաձեռնությանը, այնուամենայնիվսեփական ուժերով արձանագրում էի փաստերը և դեպքերը, որպես մարտական օրագիր նշելով այն ամենը ինչ չէր մատուցվում հասարակությանը և այդ մարտական օրագիրը ամեն անգամ լրացվելով կազմվում էր իրական հերոսամարտի իսկական պատմությունը: Փաստերի արձանագրումը և վերլուծությունը ավելանում էին և 1992 թվականինՀունվարին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում ծնվեց « Ազատամարտիկի Նոթատետրի» գաղափարը: Եվ այդպես էլ կոչեցի այդ մարտական օրագիրը, որը իր մեջ պարունակում է Արցախյան Հերոսապատումի իսկականհերոսների և դեպքերի նկարագիրը: 1994 Թվականին պատերազմից հետո անգամ վտանգավոր էր անգամ մտածել խմբագրել այն քանի որ «Ազատամարտիկի Նոթատետրի» եղած փաստերը կարող էին ստվեր թողնել քաղաքական և զինվորական շատ հայտնի գործիչների վրա, որոնց արդեն հայտարարված էին « Ազգային Հերոսներ »: Ես երբեք միտումներ չեմ ունցել խմբագրել « Ազատամարտիկի Նոթատետրը» այն քանի որ դրա համար ունեինք մտավորական գործիչներ պատմաբաններ և հայագետներ զինվորական գործի այլ մասնագետներ, որոնք իրենք պետք է հետաքրքրված լինեին հայոց պատմությունով և արձանագրեին և խմբագրեին փաստերը: Սակայն այսքան տարիներ են անցել և դեռ չգտնվեց որևէ մի պատմաբան և գրող որը կգրեր Ղարաբաղյան Պատերազմի իրական պատմությունը: Ուստի այսքան տարիներ հետո հատվածներով ես փորձել եմ « Ազատամարտիկի Հիշատակարանում» ներկայացնել այդ պատերազմի իրական պատմության մասին, սակայն կարծես թե անցած էտապ է: Մեր հասարակության մեջ շատերը համարում են Ղարաբաղյան պատերազմի թեման ձանձրալի և անհետաքրքիր, սակայն այդ անտարբերությունը սեփական պատմության հանդեպ հնարավորություն տվեց շատ հանցագործների ստեղծելսուտ պատմություններ իրենց անցիալի մասին, որպեսզի այդ սուտը մատուցելով այժմ դառնան « Հայրենիքի հերոսներ », որոնց անցած փառքի ճանապահները լի է եղել « վտանգներով »: Մեր անտարբերությունը նրանց դարձրեց դահիճներ, որոնք պատրաստ են իրենց շքախմբերի և թիկնազորի ոտքերի տակ տեսնել խոնհարված ողջ ժողովրդին, իրական հերոսները երբեք դահիճ լինել չի կարող, ազգի և ժողովրդի համար արյուն թափաց Ազատամարտիկի համար թանկ է ամեն մի հայի կյանքը: Եվ տես ով հայ ժողովուրդ, ովքեր են քո հերոսները, որոնք այսօր սեփական ժողովրդին դատապարտում են ոչնցացման:

 

ՎՀ 1995 Երևան

 

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց

 

Ճակատագիրը վերևից.—

 

Ազատությա՞ն դու զինվոր

 

Կամիս գրվիլ այս օրից:

 

Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,

 

Քեզ շատ փորձանք կը սպասե.

 

Ազատություն սիրողին

 

Այս աշխարհը խիստ նեղ է»։

 

  

 

Միքայել Նալբանդյան

 

 

Ազատություն

 

  

 

Ազատությունը, որ տրվել է քեզ,

 

Շոյանքներով է քո հոգին գերում,

 

Այդքան միամիտ, հերիք է ապրես,

 

Ա՛յդ ո՞ր փրկիչն է, որ կյանք է բերում:

 

  

 Երազանք ունի, ամեն մի « փրկիչ »,

 

Սիրով կամ սրով, աշխարհին տիրել,

 

Նա գալիս է որ, աշխարհը փրկի,

 

Երբ անկարող է, ինքն իրեն փրկել:

 

  

 

Դու՛, նվաճի՛ր, քո ազատությունը,

 

Ու ինքդ քո դեմ, մի ընբոստացիր,

 

Թող երախտիքիդ, ոխերիմ թույնը,

 

Քո հոգու վրա, պարտքեր չլինի:

 

  

 Պայքարի մեջ է, միշտ փրկությունը,

 

Երբ այդ « փրկիչը », դահիճն է քո բիրտ,

 

Դու՛, նվաճիր քո անկախությունը,

 

Ազատությունը թանկ է ամենից:

 

  

 

Դառն են եղել, դարերդ բոլոր,

 

Հիշի՛ր, դու նրանց, անուն առ անուն,

 

Ազատ է ապրում, այս մեծ աշխարհում,

 

Ով իր ազատությանը, չի ստրկանում:

 

   12 /08 /1988 Երևան



 


систематическим избиениям и пыткам.

 

 Депортация мирного населения Геташена и Мартунашена закончилась 7 января. И все это время (начиная с 1 мая!), жителей сел заставили на коленях ждать прибытия вертолетов. Характерно, что мужское население сел было депортировано на автобусах в Армению, в то время, как женщины и дети были отправлены на вертолетах в столицу Нагорного Карабаха - Степанакерт. Цель этого акта не оставляет сомнений: Азербайджан намеревался подобным образом запугать население Нагорного Карабаха.

 



Esta página ha sido creada con Jimdo.

Con Jimdo puedes crear tu propia página web de forma gratuita y sin conocimientos previos. Elige un diseño y personaliza tu página en minutos. ¡Y listo!
Registrarse ahora en es.jimdo.com para tener una página web gratuita y ponerse manos a la obra.