Բաց նամակ ՀՀ Պաշտպանության Նախարար Ս.Օհանյանին

Մոռացված Հերոսներ «Մահապարտներ»

ՄՈՌԱՑՎԱԾ   ՀԵՐՈՍՆԵՐ  « ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ »

 

 Հարգելի Սեյրան Օհանյան, լինելով մեր ազատամարտի առաջին առաջամարտիկներից ցանկանում եմ հայտնել այն դեպքերի մասին, որի մասին կամ մոռացվել է, կամ էլ նպատակահարմար չէ հիշատակել, բոլորը խոսում են ժամանակակից պատմության մասին, սակայն հենց այդ մեր նոր պատմությունը մենք մեր իսկ ձեռքով ենք կեղծում, բայց չգիտես ինչու հիմնվում են այս կամ այն փաստաթղթերի վրա, որը անհիմն է ու իրենից ոչինչ չի ներկայացնում, ստից բացի: Մեր ժամանակների պատմագետները եւ լրագրողները, որոնք այժմ խոսում են ժամանակակից պատմության մասին, չգիտես ինչու հիմնվում են այս կամ այն փաստաթղթերի վրա, այդպես ասած ՀՀՇ-ական շատ ղեկավարներ իրականում թաքցրել են հանրությունից շատ կարեւոր պատմական փաստեր եւ նյութեր, եւ չգիտես ինչու, ոչ մի լրագրող կամ համապատասխան մասնագետ ուշադրության չի արժանացրել դա: Չէ որ լրագրողների հաղորդածների կամ գրված նյութերի վրա է ստեղծվում պատմությունը: Եկենք հիշենք 80-ականների վերջերին դեպքերը: Կարեւոր փաստագրական շատ նյութեր գտնվում էր Պետական Անվտանգության Կոմիտեի ձեռքին, եւ շատ հարցերում նրանք թաքցնում էին ճշմարտությունը, սակայն Խորհրդային Կայսրության փլուզումից հետո, որոշ անհատներ ՀՀՇ-ից փորձեցին իրենց վերագրել « ազգային փրկիչների » կամ « ազգային հերոսների » տիտղոսներ ստանալով: Խորհուրդ կտաի շատ լրագրողների այդ հարցին մոտենալ ավելի խոհեմ, քանի որ, դա վաղ անցյալում էր եւ դեռ կան ականատեսներ եւ գիտակ մարդիկ: Ինչու՞ չփորձել գոնե նրանց միջոցով Ճշտել այն տարիների բացթողումները, գոնե հիմա անենք այն ինչ չենք արել տասնյակ տարիներ առաջ: Հասարակությունը նույնիսկ չգիտի, որ դեռեւս պատերազմի ժամանակ` 90-ականների սկզբին, ՀՀՇ-ի պարագլուխների միջոցով կրկնվել է եւ իրականացվել է Ստալինյան 1937 թվականի ռեպրեսիայի ժամանակների հունձը: Խոշորամաշտաբ որս սկսելով Ղարաբաղյան Պատերազմի Ազատամարտիկների դեմ, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարած « Դրո » կազմակերպության անվան տակ շատ դաշնակցականների, որոնք մարտադաշտում սխրանքներ էին գործել, խոշտանգվեցին ՊԱԿ-ի նկուղներում, օրինակ բերելով նույն ՀԱԲ-ի եւ «Արաբո» ջոկատի տղաներին:

Հենց նույն ոստիկանները, որոնք 1988-ին մահակներով դիմավորեցին մեր Ազգային շարժումը, հիմա դարձել են հայրենյաց պաշտպաններ, եւ այն փաստը, որ իրենց ծառայության ընթացքում մի քոռ փուշ հանելու համար մատը՝ մատին չէր տվել, սակայն այսօր դրանք դարձել են « Ազգային Հերոսներ »:

Պարոնայք, համազգեստ փոխելով եւ անվանափոխումով մարդու ինքնությունը չի փոխում: Մեր պատմության ամենակարեւոր մի փաստ, որը ցավով կարելի էր նշել, դա հայ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ հարցն է: Միշտ խոսվում է այն թե Վազգեն Սարգսյանի կոչով 1992 թվականի աշնանը ստեղծվեց մահապարտների` Արծիվ գումարտակը, այն փաստը, որ մինչ 1992 թվականի դեպքերը՝ 1991 թ ապրիլին « Կոլցո » օպերացիայի ժամանակ եղել են Արցախյան Ազատամարտի առաջին մահապարտները այդ մասին ոչ մեկ չի հիշում նույնիսկ հնարավոր է, որ անգամ նյութեր էլ չկան: 1991 Թվականի ապրիլին ՀՀ « Հատուկ Գնդում » պաշարված Գետաշենին օգնություն հասնելու նպատակով գնդի կամավորական մարտիկներից ընտրվում է 20 հոգանուց բաղկացած ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ մի խումբ: Նորից եմ կրկնում 1991 թվականի ապրիլին։ Ջոկատը կազմված էր երկու վաշտերից ընտրված տասական կամավորներից եւ իրականում հենց նրանք էլ առաջին Մահապարտների խումբն էր մեր ազատագրական գոյապայքարում: Մահապարտների ջոկատը, պետք է իրագործեր աներեւակայել մի առաջադրանք, նրանց առջեւ դրված առաջադրանքի մասին չեմ խոսում: 20 հոգուց կազմված ջոկատի անդամները մինչ այդ բազմիցս անգամ մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին, ունեին բավականին մարտական փորձ, սակայն այդ առաջադրանքը, որը դրված էր նրանց առջեւ դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձ չկար, գոյատեւելու կամ կենդանի մնալու երաշխիքը բացառված էր, նրանք կամավոր գնում էին մահվան: Դա գիտեին եւ մեկնողները եւ նրանց Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն տեղեկացնեմ, որ Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ « Հատուկ Գնդի » հրամանատար` գնդապետ Սերգեյ Առաքելյանը: Իսկ վերջում տվեց ջոկատին իր վերջին հրամանը « Հրամայում եմ կենդանի վերադառնալ... »: Ջոկատի տղաները գիտեին, որ գնում են եւ առանց վերադարձի: Կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը, գնացին գիտակցելով, կատարելով իրենց հայրենասիրական պարտքը:

Մահապարտների խումբը հասնելով Վարդենիսի սահմանային գծին, ստանում է մեկ այլ հրաման: Այդ ժամանակվա Ներքին Գործերի փոխ-նախարար` Աշոտ Մանուչարյանի անմիջական հրամանի համաձայն Մահապարտների ջոկատը ամիջապես ուղարկվում է Շամշադինի շրջանի մարտական գործողությունների վայր, այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է աննպատակ զոհաբերել ջոկատը: Այդ « Խենթ ու արկածախնդիր » գործողությունը պայմանավորված էր միայն նրանում, որպեսզի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարները հայտարարեն արդարացնեն իրենց քայլերը որ Գետաշենի մեր պաշարված եղբայրներին օգնություն է ուղարկվել: Բառիս բուն իմաստով, զոհաբերելով ջոկատը։ Մահապարտների խումբը կարող էր գոտեպնդեր գետաշենցիներին, բարոյապես ոգեւորել, որպեսզի գետաշենցիները դիմեին ինքնապաշտպանության: Այսինքն պաշարված գետաշենցիները եւ ինքնապաշտպանական ջոկատները լսելով, որ Հայաստանից օգնություն է շտապում զինված մի ջոկատ, կարող էին ոգեւորել եւ սեփական ուժերով դիմակայեն ռուս-ադրբեջանական զորքերի հարձակումը: Սակայն Մահապարտների խումբը Վարդենիսի սահմանագծին ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում է Շամշադինի մարտական գործողությունների վայր: Նորից եմ ուզում կրկնվել, մարտական առաջադրանքը փոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծին, իսկ նոր տրված առաջադրանքը խումբը կատարեց փառքով: Բարեհաջող Մահապարտների խումբը միայն մեկ վիրավորով վերադառնում է Երեւան: Ցավը այն է, որ ինչու՞ է մոռացելվել այդ պատմության մասին, ինչու՞ չենք ցանկանում հիշել նրանց, որոնք առաջինն, էին մեր պատմության մեջ նրանք գնում էին որպես զոհ: Նրանք որոնք պատմություն են գրում կածես չեն ցանկանում հետաքրքրվել իրական պատմությունով: Ներկայիս «Հերոսները» որոնք պատմություն են ստեղծում, որպեսզի իրենց ներկայացնեն ողջ ազգին որպես «Փրկիչներ», սակայն այդ մարդկանց անունները, որոնք բաց ճակատով գնացին մահվան դեմ հանդիման, այժմ ծպտված ու մոռացված տանում են իրենց գոյը: Մենք արժանի գնահատական չենք կարող տալ մեր իսկական հերոսներին, սակայն նրանք մեր մեջ են, հարկավոր է գրել նրանց մասին: Նրանք մեր կենդանի լեգենդներն են, որոնց անուները ոսկե տառերով պետք է գրենք հայոց պատմության մեջ: Եվ թող չասի ոչ մի Ազատամարտիկ, որ իր համար հեշտ էր գնալ մահվան ընդառաջ, սակայն նրանք դա արեցին եւ նրանց սխրանքը, ցավոք սրտի մոռացվեց, նրանց զոհաբերությունը ջնջվեց, նույնիսկ շնորհակալության եւ հարգանքի չարժանացավ: Եւ որպեսզի մեր իրական հերոսները` Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի նման վիրավորված ու խոցված սրտով չլքեն հայրենիքը: Ուստի ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այդ մասին եւ կոչ եմ անում պաշտպանության նախարարին եւ հանրապետության նախագահին, գոնե հիմա, այսքան տարիներ մոռանալուց հետո արժանապատիվ ձեւով փորձեք գնահատել մեր առաջին ու մոռացված Մահապարտներին, որոնք պատրաստ էին իրենց կյանքի գնով ճանապարհ հարթել մեր ազատամարտի հաղթանակին:

Կցանկանաի նշել այդ Մահապարտների խմբի երկու հրամանատարների անունները: Հատուկ Գնդի «Գարեգին Նժդեհի» վաշտից Սամվել Արամի Աբրահամյան եւ «Արցախի» վաշտ հրամանատար Ջանիկ Գրիգորի Սահակյան:

Ետ նայենք եւ կտեսնենք, որ հայոց պատմության մեջ եղել են անձնազոհ եւ նվիրված քաջ մարտիկներ, սակայն Մահապարտի կնիքով հայրենասերներ նվիրյալներ գրեթե չեն եղել, եւ մենք իրավունք չունենք անտեսելու նրանց, որոնք իրենց վրա վերցրեցին այդ Մահապարտի դրոշմը: Վերականգնենք արդարությունը, գնահատենք մոռացված հերոսներին:

Հարկ եղած դեպքում կարող եմ տրամադրել ողջ Մահապարտների անվանացանկը:



Վարդան Հովհաննիսյան 20 / 04 / 2011 Իսպանիա

 

Մոռացված Հերոսներ «Մահապարտներ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ »

Հատված «Ճանապարհորդություն դեպի Շահումյան »

« Ազատամարտիկի Հիշատակարանը » էջից

 

 

 ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության ղեկավարության հեռագրի համաձայն 19/04/1991 կարգադրվեց շրջանի պարետին ռազմական եւ արտակարգ դրության շտաբին, որ շտապ Խորհրդային զորքերը դուրս բերեն Խանլարի շրջանի Գետաշեն գյուղից, չնայած այն բանի, որ Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի հայ բնակիչները հատուկ հեռագրով դիմել էին ԽՍՀՄ նախագահ`Միխայիլ Գորբաչովին եւ ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարներին որպեսզի ՆԳՆ զորքերի անցակետերը հսկվեն խորհրդային զինվորների կողմից, այնուամենայնիվ ԽՍՀՄ զորքերի դուրս բերելուց ամիջապես հետո Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարները եւ իշխանությունները հնարավորությունը բաց չեն թողնում եւ ամբողջ ուժերով գրոհում են հայակական բնակավայրերի վրա: Ազերիները ամիջապես անջատում են հայկական գյուղերի հոսանքամատակարումը հեռախոսային կապը, ՆԳՆ-ի կողմից արգելվում է հայկական ուղղաթիռների թռիչքները։ Հայկական գյուղերը հայտնվում են պաշարման մեջ, ադրբեջանցիները անօրինական զինված խմբավորումների զինաթափման եւ « անվտանգության գոտի» ստեղծելու անվան տակ սկսում են « էթնիկ զտումների » միջողառումները, ուժի ճանապարհով լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Խորհրդային ղեկավարության կողմից` Ապրիլի 30/ 04/1991 Գետաշեն է ուղարկվում Բաքվի ՆԳՆ գնդի եւ ԽՍՀՄ հրամանատարության տակ գտնվող զորամիավորումներ: Միեւնույն ժամանակ հայկական գյուղերին հարեւան ադրբեջանական գյուղերից հրոսակների զինյալների խմբերը ամբողջովին շրջափակում են հայկական գյուղերը եւ սկսում սեղմել օղակը, ԽՍՀՄ զորքերի զրահապատ տեխնիկայի՝ տանկերի ու հրետանու աջակցությամբ անցնում են հարձակման, միակ հնարավորին ուժերը, որոնք դիմակայում էին այդ հսկա ուժերին, դա տեղի ինքնապաշտպանական ջոկատներն էին, որոնց միջոցները գրեթե սպառվել էին: 1991 թվականի Ապրիլին 30-ին Գետաշենից եւ Մարտունաշենից հասնող վերջին ռադիոուղերձները ողբերգական էր․ « SOS! SOS! SOS! Մենք` Գետաշենի եւ Մարտունաշենի բնակիչները երկու գյուղերի հայերեն աղաչում ենք փրկել... Խորհրդային բանակը ոչնչացնում է խորհրդային քաղաքացիների: SOS! SOS! SOS! Мы, жители двух армянских сел - Геташен и Мартунашен – умоляем спасти нас. Советская армия уничтожает советских граждан. Стреляют с земли и воздуха, из пушек и автоматов. Нас давят танками. Азербайджанский ОМОН захватывает в заложники наших детей, женщин и стариков. Наши дома грабят, поджигают. Мы не в силах о хотничьими ружьями противостоять армии. Люди мира, помогите! SOS! SOS! SOS! » 30 апреля, 1991 года. Այդ թվում Հայաստանի սահմանամերձ գոտում դրությունը նույնպես շիկացած էր, Գետաշենը շրջապատված էր ադրբեջանական ու Խորհրդային զորքերի կողմից հազիվ դիմակայում էր ազերիների հաճախակի կրկնվող գրոհներին: Գետաշենցիները ահազանգում են օգնություն աղերսում: ՀՀ ղեկավարությանը քանի որ իր ձեռքի տակ չուներ ռազմական կանոնավոր զորք եւ Հայաստանի միակ զինված կազմավորումը հանդիսանում էր ՀՀ «Հատուկ Գունդը » ուստի որոշվում է Գնդի անձնակազմի աջակցությամբ լուծել գետաշենցիներին « օգնության » օպերացիան։ Գնդի հրամանատարությունը որոշում է « Մահապարտների » քսան հոգանոց մի խումբ ուղղարկել պաշարված գետաշենցիներին օգնության: Ամիջապես Գնդում սկսվում է կամավորների հավաքագրումը, հանձնարությունը իրենից ներկայացնում էր շատ բարդ առաջադրանք, որտեղից այլեւս հետադարձի ճանապարհ չկար, այսինքն առաջադրանքը կայանում էր նրանում, որ քսան հոգանոց խումբը պետք է հասներ Վարդենիսի սահմանային գիծը, ճեղքելով Ադրբեջանի՝ Քելբաջարի սահմանային պաշտպանությունը, մտնելով Քելբաջարի տարածք, շրջանցելով ադրբեջանաբնակ տասներկու գյուղերը ու աննկատ հասներ պաշարված գետաշենցիներին օգնության։ նրանց: Սակայն այն հարց մնում էր անհայտ, թե արդյոք կհաջողվեր ջոկատինանցնել աննկատ սահմանային գիծըեւ թափանցել Գետաշեն, որը շրջապատված էր մեծաքանակ ԽՍՀՄ ի զորքերով ու Ադրբեջանական օմոնականներով: Չհաշված, որ Գետաշենի երկնքում ճախրում էին ռազմական ուղղաթիռներն ու կործանիչները։ Այսինքն հարցը կայանում էր միայն նրանում, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները զոհաբերելով փոքրիկ ջոկատը, կարող էին բարոյապես բարձրացնել հուսալքված ու ընկճված գետաշենցիների մարտական ոգին: Պաշարված Գետաշենցիները հասկանալով, որ Հայաստանից իրենց օգնության շտապող ջոկատը շուտով տեղ կհասնի այդ փաստը կարող գոտեպնդել ու հույս ներշնչել հուսալքված պաշարվածներին, որոնք մինչեը վերջ կարող էին պայքարել դիմավորելու եկող ջոկատին, սակայն նրանք այդպես էլ չիմացան, որ այդ օգնություն շտապող ջոկատը կազմված է ընդամենը քսան հոգուց, որոնք անգամ հակատանկային միջոցներ չունեին իրենց ձեռքի տակ:

Հատուկ Գնդում կամավորագրված տղաները հասկանում էին այդ բարդ առաջադրանքի լրջությունը, սակայն պատրաստ էին կյանքի գնով կատարել մարտական առաջադրանքը, ողջ գնդի անձնակազմներից միայն երկու վաշտերից ընտրվեցին տասական մահապարտներ: Ադպիսով կամավորագրված մահապարտների մեջ էր` 5 վաշտի՝ «Գարեգին Նժդեհի» վաշտից` Սամվել Աբրարահամյանը, որը այդ խմբի հրամանատարն էր, խմբում էր նաեւ Սամվել Սմբուլյանը, Վարդան Հովհաննիսյանը Արթուր Կոխլիկյանը, Արթուր Ամիրխանյանը, Երվանդ Աժդահարյանը, Հարություն Միքաելյանը, Հենրիկ Աբաջյան, Սմբատ Ասլանյան, եւ Ալբերտ Հարությունյանը,

1.ԱՓՈ-Սամվել Արամի Աբրարահամյան 16/05/1952,

2.Սամվել Թովմասի Սմբուլյան 11/02/1969,

3.Վարդան Հակոբի Հովհաննիսյանը, 29/02/1968)

4. Արթուր Հենզելի Կոխլիկյանը, 23/11/1969,

5. Երվանդ Միսակի Աժդահարյանը16/03/1968,

6.Արթուր Բախշիկի Ամիրխանյան14/08/1965 ,« Հրեշտակ »

7. Սմբատ Հակոբի Ասլանյան 01/07/1955,

8. Հենրիկ Գեւորգի Աբաջյան 03/07/195,

9.Ալբերտ Գուրգենի Հարությունյան 07/07/ 1949)

10. Հարություն Լուլաշի Միքաելյան 01/04/1956,

Հատուկ Գնդի « Արցախի » վաշտից, որը 6-րդ վաշտն էր կամավորագրվել էին եւս տաս մարտիկ իրենց հրամանատար` Ջանիկ Սահակյանի գլխավորությամբ, (« Արցախի » վաշտից

1. Ջանիկ Գիրգորի Սահակյան 25/09/1952

2. Ալբերտ Բենիկի Ստեփանյան,

3. Գրիգոր Լենդրուշի Գրիգորյան զոհվել է 1992 թ,

4.Լյովա Բենիկի Հակոբյան,

5. Վարդան Կոլիայի Հարությունյան,

6. Բորիա Խաչատուրի Մեջլումյան,

7. Ռուբեն Դարիջանի Քոչարյան,

8. ԱրամՎլադիմիրի Առաքելյան զոհվել է,

9. Կառլեն Հակոբի Դարբինյան,

10.Սաշա Յակովի Աբգարյան

Մահապարտների խումբ, պետք է իրականացներ այդ առաջադրանքը։ Առաջադրանքը, որը դրված էր նրանց առջեւ դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձը բացառվում էր, նրանք գնում էին մահվան: Դա գիտեին մեկնողները եւ Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն կասեմ այն որ, Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ Գնդի հրամանատար` Գնդապետ Սերգեյ Առաքելյանը նա հուզված էր: Հրամանատարը կանգնել էր մեկնող տղաների առջեը կարծես թաղման արարողության էր եկել, նա խոսում էր սովորականից ցածր ներկայացնելով առաջադրանքը, նա հուզված էր եւ ձայնը խզվեց հազիվ կարողացավ արձակել վերջին հրամանը « Հրամայում եմ բոլորիդ վերադառնալ» նրա աչքերից գլորվեցին արցունքները: Գնդի հրամանատարի հետ լացում էր նաեը ողջ Գունդը, հետո Գնդի հրամանատարը եւ նրա տեղակալ` փոխ-գնդապետ Վաչիկ Չիբուխչյանը հերթով անցնելով մեկնողների առջեւից ձեռքսեղմումով հրաժեշտ տալով նրանց ցանկանում էին բարի վերադարձ: Բոլորը գիտեին, որ Ջոկատը գնում է առանց վերադարձի, կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը։ Տղաները գնացին ընդառաջ մահվան գիտակցելով, որ կատարելու են իրենց հայրենասիրական պարտքը:

Արդեն որոշված էր, որ անգամ զոհերի դեպքում ընկերները ստիպված զոհված ընկերոջը գլխատելով պետք է գոնե նրա անդամահատված գլուխը հասցնեին իրենց հարազատներին: Շատ դաժան է հնչում, այնուամենայնիվ դա իրակնություն էր ու փաստ: Սակայն ինչպես ասացի նախորդում Մահապարտների խումբը հասնելով սահմանագծին՝ Վարդենիս, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ` Աշոտ Մանուչարյանի հրամանի համաձայն ստանում է նոր մարտական առաջադրանք՝ ուղարկվում է Շամշադինի շրջան, որտեղ այդ ընթացքում թեժ մարտեր էին ընթանում: Այդպիսով ՆԳ փոխ-նախարար Աշոտ Մանուչարյանը հրաժարվում է այդ «Խենթ ու արկածախնդիր » անիմաստ գործողությունից: Մահապարտների խումբը ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում է Շամշադինի շրջան` մարտական գործողությունների վայր` Հյուսիս Արևելյան տարածաշրջանի պաշտպանության Համակարգող խորհուրդի տրամադրության տակ: Խորհրդի ղեկավարը հանդիսանում էր Գերագույն Խորհուրդի Պաշտպանության եւ Ներքին Գործերի հանձնաժողովի քարտուղար: Գեւորգ Կոյրունի Բաղդասարյանը։ Մահապարտների խումբը հենց այդ կորդինացիոն շտաբի հրամանով ստանում է նոր առաջադրանք: Մահապարտների ջոկատի տղաներին փոքրիկ խմբերով տեղաբաշխվում են սահմանային ճակատի երկանքով` Մովսեսում, Ներքին-Կարմրաղբյուրում, Պառավաքարում եւ այլ գյուղում: Ներքին-Կարմրաղբյուր գյուղում մի քան օր տեւած մարտերից հետո ողջ խումբը նորից միավորվում է Պառավաքար գյուղում « Հատուկ Գնդի » մյուս վաշտերի հետ միասին, սակայն ահազանգ է ստացվում, որ Խորհրդային բանակի հատուկ ջոկատները ու Հատուկ պատժիչ զորքերը Մոսկվայի Կրեմլյան ղեկավարների հրամանով փնտրում էին անօրինական զինված խմբավորումներին: Մի քանի զինված ջոկատներ փոխ-գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ միավորվում են Պառավաքարում այնուհետեւ հրամանատարությունը, գյուղի ղեկավարների հետ որոշում են չվտանգել զինված ջոկատների անվտանգությունը եւ զինված տղաներին թաքցնել գյուղացիները տներում: Խորհրդային զորքերը իմանալով, որ Պառավաքարում զինված ջոկատ է պատսպարվում, որոշում են շրջապատել գյուղը եւ սկսել խուզարկումը, սակայն ջոկատի հրամանատարությունը չցանկանալով վտանգել գյուղացիներին որոշում է ամիջապես ջոկատները հեռացնել Պառավաքարից: Միավորելով « Հատուկ Գնդի » մի քանի ջոկատներ, շարասյուն կազմած Գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ որոշում են ամեն գնով, նույնիսկ ճակատային մարտով հասնել Երեւան, որտեղ Խորհրդային դեսանտայիններին դժվար կլիներ հայտնաբերել զինված խմբերին: Բարեհաջող ջոկատները հասնում են Երեւան միայն մեկ վիրավորով:

 

Վ. Հովհաննիսյան 23 /01/2012 Երեւան Erevan

 



 

Escribir comentario

Comentarios: 0