ԱԶԱՏՎԵՔ ՉԱՐԻՔԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻՑ

« Համբալ է եւ կատարյալ անասուն այն հայը, որը Վազգենին ի սրտե, անկեղծորեն հերոս է համարում եւ խոնարհվում նրա առջեւ »։ « Մտորումներ « Պազոլինի »-ից առաջ »։ գրքից

 

Այսօր ժողովուրդը չունի ոչինչ, բացարձակ ոչինչ: Երկրի ամբողջ հարստությունը կուտակված է մի բուռ մարդկանց ձեռքին, դրա համար էլ այսքան մեծ է սոցիալական տարբերությունը:Եվ այս ամենի համար ոչ ոք պատասխան չի տալու,քանի որ ժողովուրդը չգիտի ու չի ցանկանում իմանալ անցած 35 տարիների իրական պատմությունը,չգիտի թե իրականում ով` ով է եղել ու ինչեր է արել:Ասում են անցածն անցած է, դուք այսօրվանից խոսեք ու չեն հասկանում անգամ,որ այդ անցյալն ու անցյալի տեր-տիրականները դրեցին այսօրվա հիմքը ու այս նորերն էլ, սրանց գործերն էլ խիստ կապ ունեն անցյալի ու անցյալի զոռբաների հանցագործությունների հետ, որը մի հզոր ցանց է: Օրինակ եթե շատերը տեղյակ լինեին այդ անցյալի իրականությունից, ոչ թե ԼՏՊ-ին կհամարեին խելացի նախագահ, ոչ թե Վանոյին կհամարեին "տաղանդավոր" գրող, ոչ թե Վազգենին կհամարեին " հերոս ու սպարապետ", այլ կիմանային, որ մի ամբողջ շեն երկիր թալանեցին ու կործանեցին հենց այս երեքը, իրենց մետաստազներով և սրանց "իմաստուն, տաղանդավոր և սպարապետ" պիտակներն էլ հորինվեցին ու մատուցվեցին խաբված, հարստահարված ժողովրդին միտումնավոր, որպեսզի մի ամբողջ շեն երկրի աննախադեպ թալանը, բազմաթիվ սպանությունները, դավաճանություններն ու մյուս հանցագործությունները ջրվեին ու այս հրեշավոր ճիվաղները հավերժ մնային անխոցելի: Կիմանային, որ սովետական տարիներին ամբողջ կյանքում տքնաջան աշխատանքով դրամարկղներում դրված աշխատավոր մարդկանց անձնական գումարները, մինչեվ վերջին կոպեկը թալանեցին հենց այս երեք ազգավիժվածքները ու դարձան դոլլարով միլիոնատերեր և այս ամբողջը պատերազմի տարիներին ու դրանից հետո, սովամահության հասցնելով ժողովրդին` պատերազմի անվան տակ:Եթե իմանային, հարց կտային,թե օրինակ Մատենադարանի աշխատող ԼՏՊ-ին ո՞րտեղից տներ և բիզնեսներ ԱՄՆ-ում...Ամբողջ Երևանի քիչ թե շատ հայտնի մարդկանց 2-3 ռուբլի պարտք եղող, Պապլավոկում ուրիշի կիսատ թողած սուրճը խմող Վանոյին ո՞րտեղից ԱՄՆ-ում, Ֆրանսիայում տներ, ո՞րտեղից այնքան գումար, որ սկսել էր դղյակ կառուցել սոված, պատերազմող երկրում, ո՞րտեղից գումար, որ ֆինանսավորում էր մարդասպանների իր ստեղծած բանդային, կամ ո՞վ էր իրավունք տվել այս հարբեցող, մարդասպան վիժվածքին քանդելու հրապարակի Լենինի արձանի պատվանդանի և Բարեկամություն մետրոյի կայարանի սրբատաշ սալիկներն ու կնոջ հետ ինքնաթիռով տեղափոխելու Ֆրանսիա, որպեսզի սալապատի այնտեղ կառուցվող իր տան պատերը...Եթե իմանային անցյալի իրական պատմությունն ու դեմքերի իրական կերպարները, կհարցնեին, թե իրենց "հերոս սպարապետին" դեռ կենդանության օրոք այդ ո՞րտեղից 2 տասնյակի հասնող գործարանները, մի քանի հանքերը, Շվեցարիայի բանկերում դրած իր անվամբ հարյուրավոր միլիոնների դոլլարները, Ծաղկաձորում եղած հյուրանոցներն ու ռեստորանները, Հանրապետությունում առաջին պարսպապատ դղյակը և այս բոլորը` պատերազմի, սովի թեժ տարիներին...Ո՞ՐՏԵՂԻՑ, որ մինչ օրս էլ իր ընտանիքը ժողովրդին չարաչար խաբելով, շատերի ունեցվածքը խլելով, եղբոր անունը հանիրավի "հերոս" դարձրած, այն օգտագործում է որպես վահան և լկտիաբար լվանալով գողացված միլիոնները, վայելելով գողացած ու կուտակած տասնյակ տոննաներով ոսկին, հանգիստ վայելում է այդ ահռելի թալանը,որը իրականում ժողովրդի ու պետության հարստությունն է և պատկանում էր ու է` ժողովրդին...Միամիտները չգիտեն, որ կռվի թեժ տարիներին նույն այդ "հերոս սպարապետը" զբաղված էր նաև զենքի ակտիվ առևտրով, որոնք անց էր կացնում Վրաստան ու այնտեղից էլ Ադրբեջան: Դեռ մինչեվ օրս էլ կան բանտերում ցմահ դատապարտված զինվորներ, ովքեր պատահաբար ականատես են եղել այս ահավոր դավաճանությանը և ովքեր Գագիկ Ջհանգիրյան կոչվող հանցագործ հրեշի թեթև ձերքով իրենց վրա սարքված գործերով գնացել են բանտ... Քանի դեռ այս երեք ազգավիժվածքներին` ԼՏՊ, Վազգեն,Վանո, չի տրվել ճիշտ գնահատական, քանի դեռ ժողովուրդը չգիտի իրականում ովքե՞ր են սրանք, քանի դեռ սրանք իրենց հայրենադավության համար, կենդանի,թե սատկած, չեն դատապարտվել ու հսկայական գողոնը չի վերադարձվել պետությանը, ոչինչ, ոչինչ չի փոխվի երկրում, քանի որ ամեն նոր եկող նիկոլ, հրաշալի գիտի այս ամենն ու մտածում է նույն կերպ, որ " այս ժողովուրդը դավաճան սիրող ժողովուրդ է"...

Եթե Վազգենի ամբողջ տխրահռչակ կյանքն ու բոլոր դավաճանությունները իմանային մարդիկ, բաց աչքով կտեսնեին, որ նիկոլի գիրքը` "երկրի հակառակ կողմը", ճիշտ ու ճիշտ գրվել է Վազգենի կերպարը ի նկատի ունենալով, առանց որևէ բացառության: ՈՒ եթե այդքանից հետո Վազգենին սրբացրել, հերոսացրել է այս ժողովուրդը, ինչու՞ պիտի նույն կերպ այս երկրի ու ժողովրդի հետ չվարվեին մյուսներն ու նաև նիկոլը: Նրանք էլ են չէ՞ ուզում և´ թալանել, և´ անհրաժեշտության դեպքում կարճ ճանապարհով ազատվել անցանկալի մարդկանցից` սպանել, և´ Վազգենի նման երկրի տարածքները վաճառել թշնամուն, և´ վերացնել ու բանտարկել բոլոր աչքի ընկնող զինվորականներին, և´ եթե Վազգենը ծեծի էր ենթարկում զոհված, անհայտ կորած ու բանտված ազատամարտիկների ծնողներին ու քույրերին, նիկոլն իր գրքի հերոսի օրինակով և´ս ծեծի է ենթարկում ու քարշ տալիս այդ ծնողներին, և Վազգենի նման, առանց ետ ու առաջ նայելու անխնա կեղծում է ընտրությունները, թքած ունենալով ժողովրդի էլ, օտարերկրյա դիտորդների վրա էլ ու մի օր էլ Վազգենի նման սա կնետի ժողովրդի երեսին, թե " եթե անգամ 100%-ով էլ ձայն տված լինեիք (այսինքն ժողովրդի ընտրյալին), մեկ է, իշխանությունը չէինք հանձնելու", և´ Վազգենի նման շիզոֆռենիկ մոլագար է, ճիշտ նրա նման հոգեբուժարանի թղթով բանակից փախած ( թող հիմա որքան կուզեն հեքիաթներ հորինեն Վազգենի բանակից փախած լինելու մասին, հո գիտե՞ն որ դրանք սուտ հեքիաթներ են ու նա ազատվել է բանակից հոգեբուժարանի թղթով): ՈՒրեմն նիկոլը ոչ թե այդ գիրքը գրել է ըստ իր պատկերացումների ու հիմա իրականացնում է դրանք, այլ գրել է կոնկրետ ունենալով Վազգենի օրինակը և ինքն էլ այսօր ճիշտ ու ճիշտ ընդօրինակում է Վազգենին, հաստատ իմանալով, որ այս ժողովուրդը մի օր էլ իրեն է սրբացնելու և հերոսացնելու...

Լռեցին, երկար լռեցին կռված, ազնիվ ազատամարտիկները և դրանից օգտվեցին սրիկաները, ովքեր երբեք վառոդի հոտ առած չկային, սահմանի տեղը չգիտեին, բայց հենց Վազգենի կողմից նրան իրենց հավատարմության ու նրան գովերգելու դիմաց ստացել էին ուսադիրներ և թալանելու, կեղեքելու կանաչ ճանապարհ...Եվ այսպես հյուսվեց մեծ կեղծիքը Վազգեն "հերոսի" մասին ու տարածվեց եղածից անտեղյակների շրջանում, որին հետագայում հավատաց նաև նոր սերունդը...

Մեր պատմության վերջին հազարամյակում գոյություն չունեցած ու մեր սերնդին բաժին հասած այս ազգավիժվածքին` Վազգենին, որին իր կենդանության օրոք անիծում և հայհոյում էր ամբողջ ազգը, իրեն արժանի մահից անմիջապես հետո սարքեցին "հերոս", նրա անունն օգտագործելու համար որպես վահան, իրենց կատարած հանցանքների համար պատասխան չտալու ու ահռելի թալանը հանգիստ վայելելու համար: Այսօր էլ դերևս շարունակվում է կեղծիքի հաղթարշավը, որի համաձայն Վազգենը անտեղյակների շրջանում համարվում է Բանակ ստեղծող, երբ նրա ստեղծածն ընդամենը Երկրապահ կոչված իր մաուզերիստների բանդան էր, ովքեր երբեք չէին մասնակցել որևէ կռվի, ինչպես իրենց ասֆալտի "սպարապետը", իսկ Բանակն ստեղծել էր հենց Վազգենից զզված ու սահմաններից Երևան եկած Ռուսաստանի ազգությամբ հայ գեներալների այն խումբը, ովքեր հայտարարելով, որ Վազգենը դավաճանություն է կատարում և երկիրը տանում է պարտության և այդ տգետի, ռազմական գործից ոչինչ չհասկացողի պատճառով էլ իրենք հեռանում են Ռուսաստան: Ահա այս գեներալների հեռանալու օրերին էր, որ ԼՏՊ-ն պաշտոնից հեռացրեց Վազգեն Սարգսյանին ու նրա փոխարեն ՊՆ նշանակեց արդեն իր հետ խիստ հակասություններ ունեցող Վազգեն Մանուկյանին, որպեսզի դռներիս չոքած պարտության մեղքը հետագայում վերագրվի նրան: Մանուկյանը կարողացավ համոզել և իր շուրջը համախմբել հեռանալու պատրաստ գեներալներին և անմիջապես ձեռնամուխ լինելով Բանակի ստեղծմանը, ռազմական գործի այդ գիտակ գեներալների խորհրդով, եղած աշխարհազորին հրաման տվեց անցնելու հակահարձակման: Եվ մերոնք Մանուկյանի օրոք սկսեցին գյուղ-գյուղի ետևից ազատագրել մեր տարածքները... Բանակի ստեղծումը սուտ հեքիաթների հիմքով Վազգեն Սարգսյանին վերագրողներին խորհուրդ կտամ մեկ անգամ գոնե նայել ամենահասարակ պատմական փաստերը` թե Բանակի ստեղծման ժամանակ ո՞րտեղ է եղել Վազգեն Սարգսյանը, ի՞նչ պաշտոնի է եղել և ո՞րտեղ, ի՞նչ պաշտոնի է եղել Վազգեն Մանուկյանը ու այս երկուսի պաշտոնավարման ժամանակ որքա՞ն պարտություններ և որքա՞ն հեղթանակներ է կերտել մեր աշխարհազորը...ՍՏՈՒԳԵՔ...

Վազգեն Սարգսյանին հերոսացնողները, կամ այդ հեքիաթին հավատացողները մեկ անգամ գոնե մտածե°լ են, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեր իրական հերոսներից որևէ մեկը` Մոնթեն, Ազգալդյանը, Բեկորը, Դուշմանը և այլն, գոնե մեկ հիացմունքի բառ չթողեցին պատմությանը այսպիսի "հերոս սպարապետի" մասին: Մտածե՞լ են, թե ինչու՞ չկա գոնե մեկ ազատամարտիկ, ով վկայած, պատմած լինի այդ "սպարապետ" կոչվածի հետ որևէ ճակատում գոնե 5 րոպե կողք-կողքի կռված լինելու մասին, էլ չեմ ասում` պատմի նրա կատարած որևէ հերոսական արարքի մասին: Մտածե՞լ են, թե ինչու՞ երբ Մոնթեն ասել էր` "հասա Երևան,Վազգենի ոտքից բռնելու եմ ու դուրս շպրտեմ իր կաբինետից", դրանից հետո "զոհվեց" Մոնթեն...Ա յս վիժվածքին հերոսացնողները տեղյա՞կ են, որ Ազգալդյանին հրավիրել են հրամանատարական կետ հանդիպման, որից հետո դաժանաբար ծեծելով կոտրել են 2 ձեռքերի դաստակներն ու վիզը և դրանից հետո միայն իբր "կրակվել ու սպանվել է"... Դագաղում անգամ, վիրակապով կապված են եղել Ազգալդյանի կոտրված դաստակներն ու վիզը և ես ունեմ այդ նկարը... Այս չարիքին հերոսացնող անտեղյակները գիտե՞ն, որ սրա հրամանով 1992 թվականին ԱԻՄ-ի զինված ջոկատի 42 մարտիկներն ուղարկվել են այն տեղանք, որի համար սա հավաստիացրել է, թե իբր տարածքը մաքրված է ադրբեջանցիներից, այնինչ պայմանավորված տղերքին գցել է տվել շրջափակման մեջ ու բոլորը զոհվել են, որի պատճառով այն ժամանակ Գորիսի պարետ նշանակված Պարույր Հայրիկյանը դիմում է գրել ԼՏՊ-ին, պահանջելով ՊՆախարարի պաշտոնից հեռացնել Վազգեն Սարգսյանին և սկսել հետաքննություն այդ դավաճանության գործով... Տեղյա՞կ են մարդիկ, որ նույն 1992-ին ինչպես է Ադրբեջանի հետ պայմանավորված, որն իրենց ականջներով պատահական կապ մտնելով լսել են Շահեն Մեղրյանն ու Սամվել Շահմուրադյանը, հրաման տվել Շահեն Մեղրյանի ջոկատին ականազերծելու այս ու այն կետերը և այդտեղից ադրբեջանական բանակն առաջանալով "գրավել" Շահումյանն ու միայն հրաշքով են փրկվել այդ ջոկատի տղաները: Սա 92-ին Հայաստանի ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Շահեն Մեղրյանն ինքը, պահանջելով կազմել հանձնաժողով և ստուգել դավաճանության փաստը: Հանձնաժողովը արձանագրեց փաստերը, բայց դեռ դրանց մասին չհայտարարած, օդում պայթեցվեց Մեղրյանը և "զոհվեց" Շահմուրադյանը ու գործը փակվեց...

1996-ի աշնան ընտրություններին,ՀՀՇ-ի այս հանցագործ պարագլուխներից ամբողջովին զզված ժողովուրդը երբ ձայների բացարձակ մեծամասնությունը տվեց Վազգեն Մանուկյանի օգտին, ՀՀՇ-ն կեղծելով ընտրության արդյունքները, հայտարարեց, թե իբր իրենք են հաղթել: Այս կեղծիքի պատճառով ժողովուրդը դուրս եկավ ՀՀՇ-ի դեմ: Եվ Վազգեն Սարգսյանն էր, որ զրահամեքենաները հանեց ժողովրդի դեմ, ծեծ ու ջարդով, արյունոտելով բանտերը լցրեց հարյուրավորներին, ուժով պահելով իշխանությունը ՀՀՇ-ի համար ու նողկալիօրեն շպրտեց ժողվրդի երեսին, թե "հարյուր տոկոսով էլ ընտրած լինեիք, ձեզ իշխանություն տվող չկար", այսպիսով երկրում դնելով ուժով, անօրինականությամբ իշխանությունը պահելու հանցագործության հիմքերը...ԱՀԱ, ՍԱ ԷՐ ՇԱՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ "հերոս սպարապետ" ՃԱՆԱՉՎՈՂ ԱՅՍ ՃԻՎԱՂԸ...

Սրան "հերոս" համարողները գիտե՞ն, թե ինչ պատահեց ԱՐԱԲՈ ջոկատի 70-ից ավելի քաջարի մարտիկների հետ, ինչպե՞ս սրանց տարան ու հոշոտեցին, իսկ հետո ի՞նչ հալածանքների ենթարկեցին ԱՐԱԲՈՅԻ հրամանատար Մանվել Եղիազարյանին...

Գիտե՞ք, որ ամբիոնից ու լրագրողների առաջ կոռուպցիայի հաղթահարման մասին մեծ-մեծ ճառեր ասող այս տականքը, ով սովորություն ուներ իր բոլոր հանցագործություններից ու դավաճանություններից առաջ ու հետո պատմությանը թողնելու գեղեցիկ խոսքեր, երկրում կոռուպցիան հասցրել էր աննախադեպ չափերի և մինչեվ իր մահվան օրն ընդհուպ, ինչպես պղծել էր երկիրն ամբողջովին իր բոլոր ոլորտներով, այնպես էլ պղծեց հոգևոր դաշտը, Գարեգին Բ-ից պահանջելով 20 միլիոն դոլարի կաշառք, որի դիմաց ահաբեկեց հոգևորականներին, որ Գարեգինին ընտրեն կաթողիկոս: Այս մասին մինչ օրս խոսում ու բացէիբաց պատմում են շատ հոգևորականներ, որոնց վկայությունները կան յութուբում:

Այս ազգաչարիքին երկրպագող խաբված զանգվածը գիտի՞ արդյոք, որ 1999-ի ամռանը ԱՄՆ-ում Վազգեն Սարգսյանն իր ձեռքով, 5 միլիարդ դոլարի դիմաց ստորագրել էր Գոբլի հայադավ ծրագրի տակ, որով պարտավորվում էր Ադրբեջանին հանձնել Արցախն ու Մեղրիի միջանցքը, համաձայնություն կորզելով ամերիկական վերնախավից, որ այդ 5 միլիարդը պետք է հանձնեն անձամբ իրեն և ինքը պետք է իրավասու լինի տնօրինելու այդ միլիարդները...Այս ստորագրված դավաճանական փաստաթուղթը այսօր էլ գոյություն ունի ԱՄՆ-ում: Սրա մասին գրում ու գրում եմ դեռ 2007-ից սկսած ու ոչ մի ձայն...Եվ միայն մի քանի տարի առաջ ՀՀՇ-ի նախկին կարկառուն դեմքերից Ալբերտ Բաղդասարյանը համարձակվեց գրել ու հաստատել, որ ԱՅՈ, իրոք Վազգենն ԱՄՆ-ում ստորագրել է Արցախի ու Մեղրու միջանցքի հանձնման համաձայնագիրը: 2-3 ամիս առաջ էլ, Հայելի ակումբում իր հարցազրույցի ժամանակ այս բանը բարձրաձայնեց նաև քաղաքական գործիչ Սարգիս Ավետիսյանը և վախից Անժելա Թովմասյանն այնպես վրա տվեց ու սվաղեց Սարգսի հայտարարածը, որ դեպքի մասին չիմացող դիտորդին ընկալելի չեղավ ասվածը...

Եվ այսքանից հետո ինչու՞ են զարմանում մարդիկ, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Այն տեղի չունենալ չէր կարող պարզապես...

Եվ այսօր բոլոր նրանք, ովքեր ժողովրդից շարունակում են թաքցնել ճշմարտությունը, հերոսացնել այս ու նման հրեշներին, ջուր են լցնում չարիք-կերպարների, երկիրը կործանած ու կործանող հրեշների ջրաղացին, երկրում հավերժացնելով դավաճանների, գողերի, թալանչիների անարգել հաղթարշավը...

Իսկ այսպիսի դեպքերը, կապված այս ազգավիժվածքի անվան հետ, բազմաթիվ են...Իր ողջ տխրահռչակ կյանքում ԲԱՑԱՐՁԱԿ գոնե 5 րոպե որևէ ճակատում, որևէ մարտի չմասնակցած այս տականքը այնքան ցինիկ էր, որ հայտարարում էր, թե."հերոսները պետք է մարտի դաշտից ետ չվերադառնան, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում" և ամեն բան անում էր, որ այդ իրական հերոսները մնային մարտի դաշտում...

Ո՞վ կազմակերպեց Խոռխոռունու սպանությունը, կամ ինչու՞ չբացահայտվեց դա և ուրիշ սպանություններ...1999-ին հանկարծ սկսեցին թեժանալ կրքերը Վանոյի շուրջ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտավ ԱԺ, պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Վանո Սիրադեղյանին: Այդ օրերի մի նիստի ժամանակ Վանոն ելավ ու հայտարարեց ի լուր ամբողջ Հայաստանի`" չփորձեք ինձ դարձնել քավության նոխազ, եթե բերանս բացեմ, էլի այս երեքիս մեջ ( ի նկատի ուներ իրեն, Վազգենին ու Լևոնին )ամենաանմեղը ես դուրս կգամ...20 րոպե անց, շալվարը վախից ոտքերն ընկած Վազգենը հայտնվեց ԱԺ-ում և անմիջապես մոտենալով ամբիոնին, հայտարարեց` "Վանոն իմ ընկերն է"...Հասկացրեց, որ "ձեռքներդ հեռու Վանոյից" և "Վանո սսկվիր, բերանդ մի բաց"...

Նույնը տեղի ունեցավ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ մի օր Վազգենի մայր Գրետը հայտնվեց կառավարականի առջև ու նստեց նստացույցի: Հետո դուրս եկավ Քոչարյանն ու մոտեցավ նրան, թե ի՞նչ ասաց, ի՞նչ չասաց, Գրետի նստացույցը տևեց հազիվ 1 ժամ, հավաքեց եղած չեղածն ու փախավ այդտեղից: Ըստ օդում կախված լուրերի, ասում են, որ Քոչարյանը տարել ու հենց իրենց տանը Գրետի առաջ էր գցել մի տեսագրություն ու ասել էր, որ ձեզ խելոք պահեք, սա որ գցեմ ժողովրդի ձեռքը, Վազգենի դիակը Եռաբլուրից կհանեն ու շպրտեն աղբանոց... Երևի նման մի բան նախօրոք ասել էր նույն օրը նստացույցի նստած Գրետին, որ սա փախել էր...

Իրականում Հոկտեմբերի 27-ով Հայաստանն ու ժողովուրդը փրկվեց այդ մեծ չարիքից, սակայն մինչ օրս,այդ ընտանիքի մյուս երկու չարիքները` Արամն ու Արմենը շարունակում են կեղեքել ու քցել մարդկանց, որպես անձեռնմխելիության վահան օգտագործելով Վազգենի "հերոս" լինելու հանգամանքը: Օրինակ` Ոսկու Սիփան-1 ՓԲԸ սեփականատեր, իրենց համագյուղացի Ստեփան Սամվելյանին խաբելով, սեփականացրել, իսկ հետո վաճառել են նրա միլիոնների ունեցվածքը: Սամվելյանի տարիների բազմաթիվ բողոքները մնացել են անպատասխան Հայաստանի տարբեր իրավական կառույցներում,իսկ այդ հարցով ՊԱԿ կանչված այս բարոյազուրկ ընտանիքի կրտսեր մարդասպան զավակ Արմենը, ցուցմունք է գրել սեփական մոր վրա, թե իբր իր մայր Գրետն է վաճառել Սամվելյանին պատկանող ոսկու ընկերությունը: Սամվելյանն այս ամենի հետևանքով ինսուլտ է ստացել, իսկ այս անբարո գողերի ընտանիքը, սեփական մոր վրա ցուցմունք տվողները մինչ օրս հանգիստ վայելում են գողոնը...

Գիտե՞ք, հաշվե՞լ եք, թե քանի-քանի ազնիվ ազատամարտիկներ են Վազգենի ու սրա ընտանիքի անդամների պատճառով տնազուրկ եղել, բռնել գաղթի ճամփան: Մտածե՞լ եք, թե ինչու՞, ինչպե՞ս եղավ, որ դեռ Վազգենի կենդանության օրոք շատ ու շատ ազատամարտիկներ հայտնվեցին օտարության մեջ, երբ պատրաստակամ, կամովին էին գնացել թշնամու դեմ, հանուն հայրենիքի փրկության, բայց չկարողացան շարունակել ապրել իրենց ազատագրած հայրենիքում: Քանի-քանի ընտանիքներ են դարձել սգավոր Վազգենի ու նրա եղբայրների ձեռքով: Քանիսներն են երկար տարիներ տառապել բանտերում մոլագար այդ շիզոֆռենիկի կամքով...Ով կամքի ուժ ուներ և չէր համաձայնվում անցնել այդ մոլագարի թրի տակով, կամ պետք է սպանվեր, կամ տառապեր բանտերում, կամ էլ հաջողացներ փախնել, հեռանալ երկրից ու այս հրեշի վրեժխնդրությունից...

Եվ այս բոլորը ընդամենը մի փոքր մասն են կազմում այդ մեծ չարիքի`Վազգենի ու նրա եղբայրների կատարած գործերի, որոնց հատուցման պահը մի օր հաստատ գալու է...

Ահա թե ինչու է քաղաքագետ, հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանը գրել, որ ամեն տարի մարտի 5-ին (դա Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է), պետք է Հայաստանի բոլոր ծննդատներում սանիտարական օր հայտարարեն ու մանրակրկիր հակավիրուսային մաքրություն անեն, որ հանկարծ նորից մի Վազգեն Սարգսյան չծնվի ոչ մի ծննդատանը...

Իսկ "Մտորումներ Պազոլինիից հետո" գրքում, Խաչատրյանը գրում է. "Վազգեն Սարգսյանն, անշուշտ, ոչ միայն քաղաքակրթական հանցանքների տեր է: Երկրի քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որի հետ կապ չունենար նրա կեղտոտ ձեռքը: Այստեղ և´ գանձագողությունն է, և´ հարկային դաշտից դուրս ստվերային կոմերցիան, և սովորական խուլիգանությունները, որ բազմիցս կատարել է նա հասարակության աչքի առջև, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ սպանություններ կան նրա խղճի վրա, ավելին, առավել համարձակ չար լեզուներն անգամ հավաստիացնում են, որ Եռաբլուրում թաղվածների 20%-ը կյանքից հեռացել է նրա անմիջական աջակցությամբ և ահա այսօր նա` սպարապետ Վազգենը, ննջում է իր զոհերի, կուռքերի, ընկերների և հայրենիքի համար զոհված բազմաթիվ անշահախնդիր մարդկանց կողքին: Լևոն Տեր-Պետրոսյանին նա պարտական էր ամեն ինչով` և´կարիերայով, և´ հարստությամբ, և´այն ամենով, ինչ ուներ: Նա հավերժ հավատարմության երդում էր տվել և խոստացել, մինչեվ իր կյանքի վերջը ծառայել նրան ծառայողական շան կարգավիճակում ( ի դեպ կա այդ "երդման" բավական տպավորիչ տեսաերիզը): Թե ինչպես վարվեց սպարապետն իր հայր-ուսուցչի հետ, հայտնի է, բայց ավելի զզվելի է այն, որ նա կատարեց մինչեվ նախագահի հրաժարականը, հավանաբար շատերն են հիշում, թե ինչպիսի հալածանքի ենթարկեց սպարապետը ԼՏՊ-ին մամուլում, նախապատրաստելով համապատասխան գաղափարախոսական հիմնավորում իր պուտչին: Այս բանից քիչ անց, Սարգսյանը բոլոր առումներով դարձավ պետության մեջ առաջին դեմքը, քանի որ Քոչարյանը նրա համար սովորական ֆիգուր էր"...

Ահա, այսպիսի բարոյականության տեր էր շատերիդ պաշտելի "սպարապետը", բացարձակ ոչ մի սրբություն չունեցող այդ ազգակործան հրեշը, որի եղբոր նույնատիպ անսուրբ պահվածքից շատ միամիտներ այսօր զարմանում են, թե ինչպե՞ս կարող է "հայրենասեր, հերոս սպարապետի" եղբայրը սատարել նիկոլի նման վիժվածքին ու ԻԲՐ "այսքան տարբեր լինել եղբորից, չիմանալով իրականությունը, որ այդ ընտանիքում բոլորն անխտիր ունեցել են նույն վարքն ու նույն ձգտումները: Եվ պատահական չէ, որ Վազգենի ամբողջ շրջապատը մեկ մարդու նման, եղբայրն էլ դրանց շարքում, անմիջապես հայտնվեց նիկոլի կողքին, սատարելով իրականացնելու երկրի կործանումը, այն նույն ծրագրով, որի տակ դեռ 1999-ին ստորագրել էր Վազգենը, բայց այն ժամանակ Նաիրի Հունանյանի կատարած քայլը փրկեց երկիրն այդ աղետից...

Այսպիսի ազգադավին պաշտամունք դարձրածները գոնե մեկ անգամ հետաքրքրվե՞լ են, գիտե՞ն,որ Վազգենն անձամբ իր "եղբայր" Գրաչովի միջնորդությամբ Ադրբեջանին վաճառեց Արծվաշենը, Շահումյանն ու Մարտակերտի մի մասը և դա` բազմաթիվ հայերի դաժան սպանության ուղեկցությամբ...

Այսպիսի բաներից անտեղյակ խաբվածները ո՞րտեղից պետք է իմանան ճշմարտությունը, երբ մինչ օրս էլ տարբեր քաղաքական գործիչներ, լրագրողներ, մտավորականներ, անհատ մարդիկ, սազն առած, մեկը մյուսին հերթ չտալով, առանց որևէ փաստացի ապացույցի գովերգում ու հերոսացնում են այս հերշին, որին գովերգելը դարձել է երկրում կարծես ինքնապաշտպանական քայլ, իրենց կարիերայի առաջընթացի գրավական...ՈՒ ՉԵՆ ՆՈՂԿՈՒՄ, ՉԵՆ ԱՄԱՉՈՒՄ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՍՉԱՓ ՄԵԾ ԿԵՂԾԻՔԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒՑ և հետո բոլորից բարձր են գոռում, ճչում, թե երկիրը կործանվում է, հասեք, փրկեք, ոտքի´ ելեք...Հարց տվող չկա սրանց, իսկ ո՞վ ոտքի ելնի: Նրա՞նք ու նրանց զավակնե՞րը, որոնք 30 տարի առաջ կամավոր գնացի կյանք ու արյուն, առողջություն տալու ձեզ համար ու երկրի, իսկ դուք թույլ տվեցիք, հանդիսատես եղաք, թե Վազգենի նման պատեհապաշտ հանցագործն ու դավաճանը ինչպես վարվեց այս իրական հերոսների հետ ու դուք,դեռ մինչ օս էլ փրփուրը բերաններիդ հերոսացնում եք այսպիսի վիժվածքին,հրաշալի տեղյակ լինելով նրա անցած խայտառակ ճանապարհին...ՍՐԱ՞ՆՔ ՈՏՔԻ ԵԼՆԵՆ... ՈՐ Ի՞ՆՉ ՍՏԱՑՎԻ...ՈՐ ՆՈՐԻ՞Ց ՎՏԱՐՎԵՆ ԵՐԿՐԻՑ,ՈՐ ՆՈՐԻ՞Ց ՏԱՌԱՊԵՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ,ՈՐ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ՍՊԱՆՎԵ՞Ն ԹԻԿՈՒՆՔԻՑ, ԹԵ՞ ԴԱՌՆԱՆ " ՈՃՐԱԳՈՐԾ, ՀԵՐՈՍԱՍՊԱՆ" ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐ ՈՒ ՓՏԵՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ...Եվ ինչու՞ ելնեն, որ պաշտպանեն այսօր է՞լ թուրքի հետ քիրվայություն անող Գռզոներին ու Վազգենի եղբայրներին, սրանց ահռելի թալանը, որն ամեն մեկի մոտ ավելին է, քան Հայաստանի բյուջեն...

Ահա թե ո՞վ էր իրականում այսօր շատ անտեղյակների պաշտամունք Վազգեն Սարգսյանը, որի մասին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրավոր դիմելով ԼՏՊ-ին հորդորել էր "զսպեք հանցագործի հակումներով Վազգեն Սարգսյանին"...

Հայրենիքը թալանած, ժողովրդի հարստությունն իրենց ձեռքում կուտակած, մինչ օրս էլ սրան-նրան խաբող, քցող այս ընտանիքը հարգանք ու պատիվ չունի ողջ Արարատի մարզում: Այդ հեռու մարզերում է, որ ժողովուրդը չգիտի սրանց ով լինելը: Սրանք վախ ունեն, անասնական վախ իրենց կատարած հանցագործությունների պատճառով, դրա համար էլ միշտ փակ են պահում իրենց տան դռները և չեն շփվում գյուղացիների հետ, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ տան պատուհաններին անխոցելի ապակիներ են տեղադրել: Իսկ սեփական տան բակը դարձրել են գերեզմանոց, որտեղ ըստ օդում կախված լուրերի, Եռաբլուրից արտաշիրիմել են Վազգենի դիակն ու տարել ամփոփել իրենց տան բակում, այնտեղ են թաղել նաև իրենց մորը`Գրետին ու չեն տարել հանրային գերեզմանատուն...

Այսօր է, սերունդ փոխվելուց հետո, որ շատերը չգիտեն անցյալն ու այս ազգավիժվածքների իրական կերպարները: Սակայն միշտ էլ գրվել է ու դեռ գրվելու է իրականությունը: Սմբատ Հովսեփյանի " ՀՀՇ-ն ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ" գրքում կան այսպիսի տողեր." 1998 թվականի ապրիլի 8-ին "Ազատություն" ռադիոկայանի հայկական բաժնմունքը հայտարարեց, թե խաղաղ պայմաններում մեկ տարվա ընթացքում ՀՀ բանակում տեղի է ունեցել 350 սպանություն, որոնց մեծ մասը հայտարարվել է իբր ինքնասպանություն: Իսկ Հայաստանի իշխանության գլուխ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաները լռությամբ էին անցնում այս և այլ փաստերի կողքով": Իսկ մի քանի ականատեսների վկայության համաձայն էլ, "հայրենասեր, հերոս սպարապետը" ի պատասխան սպանված զինվորների ծնողների բողոքին, իրեն հատուկ ցինիկությամբ շպրտել էր, թե." սրանք զզվացրին իրենց լակոտներով": Ահա, իրականում սա էր այդ "հերոսը"... Իսկ մի օր, երբ ժողովուրդն ավելին կիմանա Վազգենի կենդանության օրոք բանակում կատարված "ինքնասպանությունների" ահռելի չափերի ու դրանց իրական պատճառների մասին, կտեսնի,թե նիկոլի գրած " Երկրի հակառակ կողմը" գրքի թեմաները որքան են համընկնում այդ իրականության հետ...

Քանի դեռ այս ՉԱՐԻՔՆԵՐԻ ՉԱՐԻՔԻՆ և նրա հանցակից ԼՏՊ-ին ու Վանոյին ճիշտ գնահատական չի տրվել, երբեք, երբեք երկրում չի հաստատվելու արդարություն, քանզի ամեն իշխանության եկող նոր անձ գիտի և փորձելու է ինքը ևս գնալ նույն ճանապարհով,որով երկիրը կործանած բոլոր ճիվաղները գնացին 35 տարի շարունակ,լավ իմանալով,որ մնալու է անպատիժ և այսպիսի գիտակցության տեր ժողովրդին մի փոքր ողորմություն շպրտելու դեպքում էլ,դառնալու է պաշտելի ու հերոսացվելու է նույնիսկ...

Իսկ երկինքը, ԵՐԿԻՆՔԸ, երկինքը երբեք այսպիսի ՉԱՐԻՆ պաշտամունք դարձրած ազգին չի տալու ոչ մի բարի բան,քանզի ամեն ինչ Տիեզերքում ունի բումերանգի օրենք, ինչ ցանում ես, ինչ որ երազում ես, ինչը որ պաշտելի ու բաղձալի է քեզ համար, այն էլ ստանում ես..

 

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 24.08.2023թ.

 

 

Աղբյուրը՝ facebook svetlana.margarian

 

https://www.facebook.com/svetlana.margarian.7/posts/pfbid02Fc8bCGpWK8iVp9jw2j3T2e9dGXnpiTZ9bwJapZWRgPhUrZbY9XvartM6PzZSmnVol