Արո  ջան  տեսնում  եմ  լավ  տեղյակ  ես  ամեն  ինչից, — զարմացա ես,

Է՜հ  Վարդան  ջան  էստեղ  այդպես  է, կայծակի արագությամբ  լուրը  բերնից-բերան  անցնելով  հասնում է տեղ, միայն մի քիչ փոփոխված կարող է լինել, կամ էլ չափազանցված, — մենք ծիծաղեցինք, — ի՞նչ ես կարծում եթե մեզ մոտ հասնում է, ապա թուրքերի մոտ չի հասնու՞մ այդ լուրը

Ինձ  թվում  է  պետք է  որ  հասնի, սակայն հաստատ  համոզված չեմ

Չէ՜ եղբայր, ես վստահ եմ  հաստատ  հասնում է, — համոզված հաստատեց նա,

Գիտե՞ս Արայիկ ջան դա շատ լավ է, — ուրախացա ես, — եթե այդպես է կարելի է թուրքերին ծուղակը գցել...

Էդ ո՞նց. — զարմացավ նա,

Կարելի է օրինակի համար սուտ լուր տարածել, թե իբր մենք Հայաստանից ուղղաթիռներով տանկեր ենք բերել, և պահում ենք Գյուլիստանի անտառներում, գյուղացիներն էլ բերնից-բերան կտանեն ու սուտ լուրը կհասցնեն թուրքերին ստացվում է մենք կմատուցենք այն ինչ մեզ ձեռնատու է...

Մենք ծիծաղեցինք,

Լավ միտք է, Վարդան ջան կարելի է այդ մասին մտածել

Թաթուլը դուրս եկավ շտաբից և սկսեց հայացքով ինձ փնտրել,

Թաթու՜լ այստեղ եմ, — կանչեցի նրան,

Եկ այստեղ, — կանչեց նա, ես հրաժեշտ տվեցի Արայիկին և շտապեցի Թաթուլի մոտ, նա կարծես շփոթված էր,

Թաթուլ դե՜ ասա ի՞նչ է պատահել, — զարմացա ես,

Համբերի հիմա կիմանաս, — նա ձեռքս բռնելով ներս տարավ, մենք մտանք ընդարձակ աշխատասենյակը, ի զարմանք ինձ սեղանի գլխավերևում նստած էր մեր` Հատուկ Գնդի շտաբի պետը` փոխ-գնդապետ Ֆելիքս Գզողյանը:

Ներս եկեք տղաներ, — ուրախացավ նա, ոտքի կանգնելով ընդառաջ եկավ, — դե բարով տեսանք տղաներ

Պարոն Գզողյան, էս դուք ի՞նչ էք անում էստեղ, — զարմացա ես,

Ֆելիքսը հիմա Շահումյանի շտաբի պետն է, — ներկայացրեց Թաթուլը, Գզողյանը մեզ առաջարկեց նստել, նա հարցնում էր մեզանից թե որ գյուղում ենք և ինչպես է իրավիճակը մեր գյուղում, նման այլ հարցեր:

Դէ՜, հիմա ասացեք ինչի՞ կարիք ունեք, և ի՞նչով կարող եմ օգնել

Ֆելիքս ջան առաջինը զինամթերք, սննդամթերք, հետո էլ եթե հնարավոր է բենզին, — թվարկեց Թաթուլը,

— Хорошо поможем. — խոստացավ նա,

Պարոն Գզողյան եթե հակատանկային կամ հակահետևակային ականներ էլ տաք ուրեմն շատ գոհ կլինենք. — մեջ մտա ես, նա զարմացած նայեց Թաթուլին,

Իսկ տանկեր հարկավո՞ր չեն. — կատակեց նա,

Պարոն Գզողյան դէ՜ շտաբի պետը դու ես, դու ինձանից պետք է որ լավ իմանաս, — սրամտեցի ես,

— Ну и герой. — զարմացավ նա, — տե՞ս է՜, խոսքի տակ չի մնում

Մենք ծիծաղեցինք: Հետո Գզողյանը լուրջ հայացք ընդունեց, — сожалею ребята минов нет…

Մենք շտաբից գնացինք ուղիղ պահեստներ, այնտեղից ստանալով Թաթուլի թվարկած սնունդը և զինամթերքը, և նոր ճանապարհվեցինք  դեպի Մանասի Շեն:

 

                                                                    100

 

Շահումյանի  Շրջկենտրոնը   այնքան  էլ  մեծ  չէր ինչպես պատկերացնում էի, սակայն գեղեցիկ էր, փռված լինելով բարձր լեռների արանքում, երեք կողմից շրջապատված էր բլուրներով, հյուսիսային կողմի թաղամասերի թառել էին բլրալանջերին հսկելով շրջապատը, իսկ հարավային կողմից բարձրանում էր Մռավի լեռնաշղթայի կանաչապատ հսկա զանգվածները, որոնք աստիճանաձև գնալով մխրճվում էին ամպերի մեջ: Լեռների կանաչ զանգվածների մեջ` բարձրունքների վրա էր գտնվում Շահումյանի շրջանի ամենաբարձրադիր գյուղը` Գյուլիստան:  Շահումյան ավանը` Ներքին Շենը գտնվում էր շրջանի կենտրոնական մասում, և շրջկենտրոնի միջով էին անցնում բոլոր գյուղերը իրար կապող ճանապարհները: Ներքին Շեն, այդպես էին կոչում տեղացիները ինչպես ասում էին ժողովուրդը: Գյուղի անվանափոխությունը եղել է 1930 թվականին, Բաքվի 26 կոմիսարների առաջնորդ` Ստեփան Շահումյանի պատվին այն կոչվել է Շահումյան, իսկ 1962 թվականից գյուղին տրվում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Ինչպես պարզ էր Ներքին Շենի բնակչությունը կազմված էր միայն հայերից և շրջանի ղեկավար պաշտոնյաները մեծ մասը գրեթե միշտ եղել են հայեր: Ավանում ժամանակին գործել են հայկանան թատրոնի խմբակներ և մի շարք հասարակական կազմակերպություններ, դէ հայերին խառնվածքին բնորոշ կարողացել են ստեղծել մշակույթային խմբակներ և գրադարաններ:

Ներքին Շենի բարձր բլուրներից մեկի վրա վեր էր խոյանում Մեծ Հայրենական պատերազմում զոհված Շահումյանցի հերոսների հիշատակին բարձրացված հուշակոթողը: Կոթողի սպիտակի հետ ներդաշնակում էր կանաչ սրածայր կեչիների շարքը, որոնք պարսպում էին հուշակոթողը: Մեծ հայրենականի տարիներին շրջանի հայությունը մեծ մասնակցություն է ունեցել ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործին, թե թիկունքում, և թե ճակատում, Շահումյանցին պայքարել է իր նպաստը բերելով մեր հաղթանակին:

Շենի  կենտրոնում`  փոստատան   հարանությամբ` փոքրիկ  այգու  մեջ  նկատել էի հեղափոխության   առաջնորդ   Վ. Լենինի  տապալված  արձանը, ինչպես տեղացիներն էին ասում, « Քավթառ բոզի » արձանը: Բարխուդարի ասելով վերջերս էին ավանի բնակիչները ցած գցել պատվանդանից, այդպիսով հայտնելով իրենց ատելություն և բողոքը Սովետական անարդարության դեմ: Եվ հաշվի առնենք որ դեռևս Շահումյանը հանդիսանում էր Խորհրդային տարածք և Հեղափոխության առաջնորդի արձանի նկատմամբ այդ քայլը կդիտվեր որպես հակասովետական ակցիա, սակայն  շահումյանցիների գլխին եկած ադ փորձությունները նրանց արդեն կոփել  էր:

Շրջկենտրոնից դեպի հյուսիս-արևելք ձգվում էր Հայ Պարիս տանող ճանապարհը, իսկ Արևմտյան ուղղությամբ Վերի Շեն տանող ճանապարհը:

Շրջկենտրոնից արևելք փռված էր դաշտավայրը, որը ձգվելով հասնում էր մինչև Կարաչինար, այնուհետև շարունակվում էր դեպի Գերամբոյի շրջանի հարթավայրը հասնելով մինչև Քուռի գետի ափերը:

Ավանի բարձրունքից երևում էին հարթավայրում փռված բնակավայրերը, ինչպես մեր վարորդը պատմեց ժամանակին շրջկենտրոնում գործել է կինոթատրոն մշակույթի տունը հանրախանութը, ավանը ուներ նորակառույց և բավականին մեծ երկհարկանի դպրոցական համալիր, որտեղ վերջերս բնակություն էին հաստատել Գետաշենից և Շահումյանի Էրքեջ և Բուզլուխ գյուղերից գաղթաց փախստականները, այնտեղ էին նաև տեղավորվել նաև Գանձակիցի փախստականները:

Սլացիկ սրածայր գագաթներով չինարիները գեղեցկացնում էին ավանի համայնապատկերը, ժամանակին շրջանի կյանքը ավելի աշխուժ է եղել, ունենալով էներգամատակարարում և գազամատակարարում, շրջկենտրոնի և գյուղերի միջև գործելիս է եղել տրանսպորտային կապը, նույնիսկ ինչպես ասեցի նախորդում շրջանում եղել է անգամ տաքսու ծառայություններ, որտեղ և աշխատել էր Ռուբեն դային, սակայն այս վերջին տարիների շրջափակումից հետո ամեն ինչ անդամալույծ էր եղել:

 

                                                                            101

 

 

Բախո իսկ Հայ Պարիսը այստեղից շա՞տ է հեռու, — հարցրեց Թաթուլը,

Չէ՛ ի՞նչ կա որ

Կարո՞ղ ենք այնտեղ գնալ

Խոսք չկա Թաթուլ ջան, — համաձայնվեց Բարխուդարը,

Շշրջելով մեքենայի ղեկը սլացավ դեպի Հայ Պարիս տանող ճանապարհը, անցնելովВинотдел-ի մոտով ասֆալտապատ ճանապարհով շարժվեցինք առաջ, երևի տեղացիները իրենց բարբառով այդպես էին անվանում գինու գործարանը: Ինչքան հայտնի էր Շահումյանի գինու գործարանը Սովետական Ադրբեջանի ամենաառաջավոր գինու գործարաններից մեկն է եղել: Առհասարակ խոսելով առաջնային հանրապետական պետ-պլաններից, ես բազմիցս լսել էի Ռուբենից և մյուս գյուղացիներից, որ Ադրբեջանի ղեկավարները միշտ էլ հակահայկական քաղաքականության են որդեգրել, գրեթե միշտ հայաբնակ գյուղերի հաշվին կատարել կամ գերակատարել են հանրապեության դեմ դրված գյուղատնտեսական պարտավորությունները և պլանները, և իզուր չէր վարչական այդ բաժանումները, որը կատարել էին Բաքվի իշխանությունները, միացնելով հայաբնակ գյուղերը ադրբեջանական շրջանների մեջ, որպեսզի հայկական գյուղերի հաշվին փակեն նաև ադրբեջանաբնակ գյուղերի վրա դրված պլանային պարտավորությունները:

Այդ  քաղաքականության հաշվին նպաստելով էթնկի ադրբեջանցիների աճին, իսկ հայկական բնակավայրերը կտրված լինելով ամեն ինչից, ստիպված կատարել են և իրենց և անգամ հարևան ադրբեջանցիների վրա դրված պարտավորությունները: Եվ այդ գործընթացը գործում էր  ոչ միայն Շահումյանում, այլև ողջ Լեռնային Ղարաբաղում: 60-Ականներից շարունակվել է հայաթափման այդ քաղաքականության արդյունքում հայաթափվեց  ամբողջ Նախիճևանը:

Ադրբեջանցիների   թշնամությունը  հայերի հանդեպ  ոչ միայն արտահայտվել է վերջին տարիներին, այլ դա եղել է միշտ, այդ հակահայկական քաղաքականությունը ավելի սաստկացավ 1969 թվականին, երբ Սովետական Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար է նշանակվում КГБ գեներալ-մայոր` Հեյդար Ալիևը, Լեոնիդ Բրեժնևի կողմից նշանակված Ալիևը Ադրբեջանի բարձրագույն իշխանության լծակները օգտագործում էր ի շահ հակահայկական քաղաքականության, չնայած կարելի է հաշվի առնել այն փաստը, որ Նախիճևանի ինքնավար մարզի հայաթափման գլխավոր գործոնը հանդիսացել էր հենց նա: Հեյդար Հուսեյինի Ալիևը ծնված և մեծացած լինելով Նախիճևանի ինքնավար մարզում լավ ճանաչել է հայերին և հետագայում անցնելով ինքնավար մարզի մի շարք ղեկավար պաշտոններով կարողացել է հասնել այն հաջողություններին, որ տասնամյակներ անց Նախիճևանը մնաց առանց հայ բնակչության: Չնայած մինչ Ալիևը Ադրբեջանում նույնիսկ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Ադրբեջանում զորակոչված զինվորականների գերակշիռ մասը եղել են հայեր, սակայն զորակոչվելով Ադրբեջանի ՍՍՀ-ի զինկոմիսարիատների կողմից, այսինքն, Ադրբեջանցիները հայերի հաշվին կարողացել են լրացնել ռազմաճակատ ուղարկվող զինվորների քանակը: Մոսկվայի կողմից պարտավորված պետական պլանների կատարումը, նորից ընկած էր այս անգամ հայաբնակ գյուղերի վրա, որտեղ միայն կանայք էին մնացել, ամուսինները ռազմաճակատում իսկ կանայք թիկունքում կարողացան իրենց քրտնաջան աշխատանքով օգնել ճակատին: Ինչպես հայտնի էր եղել են դեպքեր երբ հայաբնակ շրջանի հաշվին կատարել և նույնիսկ գերակատարել են հարևան ադրբեջանաբնակ շրջանների մսամթերքների պետական պլանները, այդպիսով անդամալույծ անելով անգամ հայկական գյուղերի  ֆերմանների առանց  այն էլ  ծանր վիճակը, մայրացու անասուններին  անգամ  ենթարկելով  մորթի, սակայն  հայերը   լռում  էին հասկանալով,  որ   ամեն մի  բողոք  կվերջանար   հակասովետատան  երանգներ  կպցնելով,  որն   էլ  իր   հերթին  կարող   էր  վերջանալ  կամ  Սիբիրի   կամ   էլ  Ալտայի  երկրամի   համակենտրոնացման   կալանավայրերում:

 

 

                                                                             102 

 

 

Ինչպես   երևում   է  այս փաստերից  կարելի  է  եզրակացնել  այն, թէ ինչ տարբերություն կարելի է գտնել դեռևս 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության որդեգրած հակահայկական քաղաքականությանը:  Եվ  ներկայիս  Սովետական Ադրբեջանի

(Խորհրդային) որդեգրած գործելակերպի մեջ ոչինչ չէր փոխվել, այսինքն ժամանակները փոխվել են սակայն գործելակերպը ոչ, այս վերջին տարիների Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և մի շարք հայաբնակ շրջանների հայկական ջարդերը կարելի էր համեմատել Ադանայի կամ Զեյթունի կոտորածների հետ: Ինչպես կարելի է ավելացնել այն որ ժամանակները փոխվում են սակայն թուրքը ոչ:

Ճանապարհը երկար չտևեց, հենց հաջորդ գյուղը դա Հայ Պարիսն էր: Գյուղում հենց առաջին հայացքից աչքի զարնվեց սպիտակ քարից սարքած գեղեցիկ գմբեթավոր եկեղեցին, որը կարծես մարգարիտի պես փայլում էր արևի շողերի տակ իր վեհությամբ: Հայ Պարիսում երկար չմնացինք, միայն մի քանի րոպե զրուցելով մեր Գնդի 9-րդ վաշտի տղաների հետ ճանապարհ ընկանք դեպի Մանասի Շեն: Վաշտի տղաների մեջ էր իմ ընկերներից մեկը`Սուրեն Ճարատանյանը, (Ճարատանյան Խորեն Սիսակի ) որը մեր խմբի հետ էր Երևանից եկել Շահումյան: Հենց նա էլ այդ թեթևակի վիրավորն էր, մենք զրուցեցինք տղաների հետ, նրանք մանրամասն պատմեցին թէ ինչ էր կատարվել: Ազերիներ փորձել են գիշերային գրոհել ձեռնարկել Հայ Պարիսի ուղղությամբ, ճիշտն ասած գրոհել են, սակայն հանդիպելով մեր պաշտպանների ուժեղ կրակին ետ են քաշվել, սակայն ինչպես իմացանք միայն Սուրեն Ճարատանյանն էր թեթևակի վիրավորվել, այնպես որ նույնիսկ բժշկի օգնություն կարիք չի եկել: Այնպես որ ազերիների համար երևի անակնկալ է եղել, հանդիպելով մեր գիշերապահների ուժեղ կրակին, որն և համոզել է հայ ինքնապաշտպանների կարողությունները և համառությունը:

Ներքին Շենում այդ մասին խոսում էին և Թաթուլը համոզված էր որ դա չափազանցված է և ցանկանում էր անձամբ ճշտել այդ միջադեպի մանրամասնությունները, այդ էր պատճառը մեր այցելության նպատակը, 9-րդ վաշտի տղաները նույնիսկ մեզ առաջարկեցին ճաշել իրենց հետ սակայն մենք հրաժարվեցինք, առանց այն էլ շատ էինք ուշացել:

Երբ հասանք Մանասի Շեն Բարխուդարը մեզ առաջարկեց գնալ իրենց տուն  ճաշելու, սակայն մենք մերժեցինք հրավերը, խոստանալով, որ մեկ ուրիշ անգամ կայցելել նրա օջախը:

Մեքենան կանգնեց մեր տան առջև, տղաները օգնեցին բեռնաթափել ստացված մթերքը և փամփուշտներով արկղը, Ներքին Շենում ևս զգացնել էր տալիս զինամթերքի պակասը, այդ էր պատճառը, որ ընդամենը կարողացանք միայն մեկ արկղ փամփուշտ ստանալ, բենզինով լի տարանները տեղավորեցինք Զարմիկի խորդանոցում: Իսկ Բարխուդարը հրաժեշտ տվեց մեզ և հեռացավ:

Տղե՛րք բոլորտ նստեք, խոսալու բան կա, — հայտարարեց Թաթուլը, տղաները ամիջապես ամեն մեկը զբաղեցրեց իր տեղը, և սպասում էին լսել շրջկերտրոնից բերված նորությունները, — բա՜ Վալերը ու՞ր է, — զարմացավ նա,

Էստեղ եմ, — խորդանոցից լսվեց նրա ձայնը, նա շտապեց և նստեց Մուշեղի կողքին,

Ուրեմն, տխերք ջան, — շարունակեց Թաթուլը, — երեկ գիշերը թուրքերը Գյուրզալարի կողմից հարձակվել են Հայ Պարիսի վրա, սակայն մեր 9-րդ վաշտի տղաների, ասելով դա հարձակում չի եղել, այլ թուրքերի հետախուզությունն է եղել, որը հնարավոր ցանկացել է շրջանցել մեր դիրքերը և մտնել գյուղ, սակայն մեր տղաներն նկատել են և պահը որսացել են ու անակնկալ ծուղակը գցել, ազերիների հետախույզները ստիպված պաշտպանվելու համար կրակ են բացել մերոնց վրա, մեր ինքնապաշտպաների ուժեղ կրակի տակից չեն կարողացել դուրս գալ, և ազերիները ճակատային գրոհ են ձեռնարկել, որպեսզի իրենց հետախույզներին օգնել, դուրս գալ ծուղակից, փոխհրաձգությունը տևել է ողջ գիշեր և շարունակվել է մինչև լուսաբաց:

Փառք Աստծո մեր կողմից կար միայն մի թեթև վիրավոր, այն էլ ոտքի վրա էր գնդակը թեթևակի քերծել էր ուսը, այնպես որ բախտը բերել էր:

Ինչ է Է՛դ գնացե՞լ էիք Հայ Պարիս, — հարցրեց Գևորգը,

Հա, մտածեցի ինքներս գնանք տեսնենք համոզվելու համար, թէ ինչ է եղել, թէ չէ տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, — բացատրեց Թաթուլը, — դե հիմա ասեք, տեսնենք դու՛ք ի՞նչ արեցիք

 

                                                                            103 

 

  

Թաթուլ  ջան  խրամատները  փորված են, ամեն ինչ պատրաստ է, — զեկուցեց Գևորգը, — դէ Մուշեղն էլ ում որ պետքն է կլիզմա արեց, այնպես, որ այսօրվանից սկսած Մալխասյան Վարդանը 24 ժամյա հերթապահություն է նշանակել խրամատներում, — բոլորը ծիծաղեցին

Տղե՛րք, կարծում եմ թուրքերը Հայ Պարիսից հետո հանգիստ չեն կարող նստել, հաստատ մի բան կձեռնարկեն, — անհանգստացավ Քասախցի Վարդանը,

Ես համոզված եմ հաստատ մի բան կձեռնարկեն, — համաձայնվեց Թաթուլը,

Տղե՛րք մի նորություն էլ կա. — շարունակեցի ես, — Թաթուլ դու ասա՛ թե ում ենք տեսել Ներքին Շենում, — նա զարմացած նայեց դեմքիս չգուշակեց թե ում նկատի ունեմ,

Ու՞մ...

Այ տղա այդ մոռացար, — շարունակեցի ես, — տղե՛րքին ասա որ Շահումյանի շտաբում. Գզողյան Ֆելիքսին տեսանք, հիմա նա նշանակվել է Շահումյանի շտաբի պետ..

Գզողյանը էլի հարբա՞ծ էր. — կատակեց Գևորգը, տղաները ծիծաղեցին,

Այս անգամ սթափ տեսանք, — կատակեցի ես, — Ֆելիքսից բացի Հայաստանից այստեղ է եկել նաև Երջանիկ Աբգարյանը, նա հիմա Հայաստանի լիազոր ներկայացուցիչն է նշանակվել Շահումյանում...

Լավա էլի՜, — դժգոհեց Վազգենը, — դէ ասա հացներս կերանք. — կատակեց նա, տղաները ծիծաղեցին, — խեղճ շահումյանցիներ...

Տղե՛րք, հիմա մեկ հարց ևս, — շարունակեց Թաթուլը, — քանի որ հիմա պահածոներ ենք բերել և հացի հարցն էլ լուծված է հարկավոր է մի բան որոշել, որպեսզի հարևաններին նեղություն չտանք, առանց այն էլ խեղճերի վիճակը բարդ է, հարկավոր է մտածել թե ինչպես պետք է անենք, մեզ խոհարար է հարկավոր, և ով կարող է մեզ համար ճաշ պատրաստել

Ինձ թվում է այդ ամենը կարող ենք տալ Ռուբենենց, և նրա կինը` տիկին Ռուբինան թող պատրաստի, — առաջարկեց Վալերիկը, — դրա փոխարեն մի բան էլ մենք կարող ենք անել նրանց համար

Օրինակի համար, դու՛ ի՞նչ պիտի անես նրանց համար, — կատակեց Սմբատը,

Օրինակի համար նրա աղջկան կարող ենք տանել Հայաստան. — սրամտեց Վալերիկը,

Վալեր դու՛ նրա աղջկա հետ գործ չունես, — բարկացավ Մուշեղը,

Դէ՜ լավ, ինձ կներեք. — վիրավորվեց Վալերը, — ի՞նչ ուզում էք դու՛ք որոշեք, ես այլևս չեմ խառնվի...

Ա՜յ տղա, ինչու՞ ես նեղանում. — տոնը փոխեց Մուշեղը, — Ռուբենի աղջկա հարցը արդեն Վարդանի հետ որոշել ենք...

 

                                                                          104

 

 

Տղաները բոլորը   զարմացած  նայեցին իրար,

Լու՞րջ. — ուրախացավ  Վալերը, — այդ երբ... Դէ   եթե այդպես է ուրմն դա հարկավոր է պատշաճ նշել...

Սմբատը ուրախ վազեց մառան և գինու շիշը ձեռքին  վերադարձավ, Վալերիկը ամիջապես սեղանին դրեց բաժակները: Տղաների տրամադրությունը ամիջապես բարձրացավ, վատ առիթ  չէր  լիցքաթափվելու, այդքան բացասական նորություններից հետո, չնայած այն առանց էլ հոգնած էին երևում:

Մի  րոպե  սպասե՛ք, — բարկացա ես, — ինչպես երևում է է՛ս առանց ինձ հարցնելու,  իմ փոխարեն   որոշումներ էք ընդունում

Լա՜վ Սմբա՛տ  հլա բաժակները լից, հետո կասեմ, — ուրախացավ Մուշեղը, բաժակները լցված էր, կարմիր գինին, հաճելի հոտից կարելի էր գուշակել որ տնական գինին է,

Ուխա՜յ, Ռուբենի գինին հո գինի չէ, մեռոն է՜, մեռոն. — գովաբանեց Սմբատը, Վալերն էլ հաստատեց, տղաները վերցրեցին բաժակները,

Վարդան ջան, դէ հիմա ասա մեզ թե ես քո ի՞նչն եմ, — լուրջ հարցրեց Մուշեղը,

Մուշեղ ջան դէ՛ որ ճիշտը ասեմ դու ինձ գալիս ես որպես կրտսեր եղբայր...

Տղաները ծիծաղեցինք,

Լավ թող լինի կրտսեր եղբայր, — համաձայնվեց նա, — իսկ Գևորգը մեզ ի՞նչ է գալիս, — շարունակեց նա,

Դէ՜ Գևորգն էլ մեր լավ ախպերն է

Ըհը՜, տեսնու՞մ Վարդան ջան, — ուրախացավ Մուշեղը, — մենք որպես քեզ լավ ախպերնր նստեցինք, գցեցինք բռնեցինք և քո փոխարեն որոշեցինք, որ Ռուբենի աղջկան ամպայման պետք մեր վերադառնալուց Հայաստան տանենք, — տղաները բացականչություններով և ծափահարություններով ողջունեցին Մուշեղի հայտարարությունը, — բայց մի բան էլ կա

Տղաները լռեցին,

Ի՞նչ բան որ. — զարմացավ Թաթուլը,

Բայց եթե Ռուբենը մեզ այդ մասին խնդրի, որպեսզի աղջկան տանենք. — ասաց Մուշեղը,

Տղաները դատարկեցին բաժակները, հանկարծ բացվեց դարպասների փոքրիկ դուռը և Ժորիկը ուրախ-ուրախ մտավ բակ:

 

                                                                             105

Ըհը՜, է՛ս  էլ  Ժորիկը,  դա  լավ  նշան է, — ուրախ  բացականչեց Քասախի Վարդանը,

Տղաները ծիծաղեցին, Ժորիկի ետևից գալիս էր Սամվելի շունը` Պիրատը, նա պոչը խաղացնելով մոտեցավ Գևորգին,

Գևո՛րգ Պիրատը քեզ լավ վարժվել է, — կատակեց Սմբատը,

Պիրատը այսօր` ողջ օրը մեզ հետ է եղել, — բացատրեց Գևորգը, — իսկական ֆիդային է

Տղաները ծիծաղեցին,

Բարև ծեզի. — ողջունեց նա, Ժորիկի աչքերը փայլում էին, — պապաս ասում ա որ կյաք հաց օտենք, — ասաց նա,

Վալերիկի ասելով մինչ մենք Ներքին Շենում էինք, Ժորիկը ողջ օրը անց է կացրել իր և Սմբատի հետ:

Տղաները չհրաժարվեցին հրավերից, մեզ հետ վերցնելով բավականին սննդամթերք ուղղվեցինք Ռուբենենց տուն:

Տան տերը` Ռուբենը մեզ դիմավորեց բակի մուտքի մոտ, նա ողջունեց և մեզ հրավիրեց սեղանի մոտ, տղաները անցան ներս, և տեղավորվեցին իրենց տեղերում` սեղանի մոտ, Վալերիկը ուսապարկից հանեց բոլոր սննդամթերքը` պահածոների տուփերը և դրեց սեղանին, Ռուբենը չէր ցանկանում ընդունել, խիստ նայեց Թաթուլին,

Եղբայր Ռուբեն եթե չվերցնենք, հաջորդ անգամ մենք երես չենք ունենա գալ ձեր տուն ճաշելու. — բացատրեց Թաթուլը, — այնպես որ առանց այն էլ շատ ենք նեղություն տալիս

Սեղանին ինչպես միշտ դրված էր իրենց հողամասի ստացած բերքն ու բարիքը:

Ռուբինան միշտ սեղանը զարդարում էր իր խոհարարական տաղանդի նմուշներով, տեսականին շատ էր և բազմազան: Սակայն տղաները ավելի հաճույքով էին ուտում կանաչ լոբով տապակած ձվածեղը, սեղանին դրված էր թանով լի կաթսան, Ռուբինան չէր մոռացել, որ թանը իմ նախընտրած խմիչքն է, և նա տնական մածունով համեղ թան էր պատրաստել, մեր տղաների աչքից չվրիպեց թանի կաթսան,

Շատ շնորհակալություն տիկին Ռուբինա, — ուրախացա ես,

Անու՜շ ինի, — շշնջաց նա, Ռուբինան շիկնեց, այդպես հաճախակի Մարգարիտն է շիկնում, կարծես նա նորահարս էր, Մարգարիտան այդ կողմից ևս մորն էր քաշել:

Պարոնա՛յք. — դիմեցի տղաներին, — նախօրոք խնդրում եմ ձեզ, ոտնձգություններ չլինեն, ա՛յս թանը միայն իմ համար է, դու՛ք կարող էք գինի խմել...

 

 

                                                                             106

 

Տղաները սկսեցին դժգոհել,

Ես  որպես Վարդանի լավ եղբայր բացառություն եմ կազմում. — հայտարարեց Մուշեղը,

Տղաները կատակում էին և ուրախանում, Ռուբենը միայն ժպտում էր: Մեր տղաները Ռուբենի օջախում իրենց հարազատ էին զգում, ինչպես ժողովուրդն էր ասում Օբոն արդար մարդ էր, և նրա տան հացը օտվում ա:

ճաշկերույթը ավարտվեց, սակայն տղաները նստել էին և կարծես ցանկություն էլ չունեին հեռանալ, Ռուբենը պատմում էր թե ինչպես են ազերիները գողացել Մանասի Շենի կոլտնտեսության անասունները: Ինչպես պատմել էի նախորդում, Բրիգադիր Խորենին առևանգման դեպքից շատ չանցած, ազերիները զինված ներխուժում են կոլտնտեսության ֆերման և տանում են Մանասի Շենի կոլտնտեսությանը պատկանող ողջ անասունը, շուրջ 140 գլուխ խոշոր եղջրավոր անասուն, նույնիսկ Հայաստանցի հինգ երիտասարդներ, որոնք գտնվում են գյուղում ցանկանում են ետ բերել գյուղի գողացված անասունը, սակայն ազերիների կողմից ձերբակալվում են և խոշտանգումներից հետո գնդակահարվում:

Ահա այդպես է եղել. — տխուր ասաց Ռուբենը,

Ռուբեն եղբայր, հիմա գյուղը անասուն չունի՞. — զարմացավ Թաթուլը,

Չէ, միայն մի քանի մեղվի փեթակ ունի, և մեկ էլ դատարկ կոլտնտեսության գոմերը

Իսկ  Իջևանցի Վարդանը ի՞նչ   այդ   մասին մեզ   ոչինչ   չասեց, և   ինչու՞  նա ոչինչ չձեռնարկեց, — զարմացավ Վալերիկը,

Մալխասյան  Վարդանը  օգնություն  էր   բաժանում, — քմծիծաղեց Ռուբենը,

Ինչպե՞ս  թե   օգնություն  էր  բաժանում, — ոգևորվեց Մուշեղը, — նրա գործը գյուղի ինքպաշտպանութունն ապահովվելն է  թե  Մայր  Թերեզա  ձևացնելը...

Տղաները  ծիծաղեցին:

Հիշում եմ  մեր  գրողներից  մեկը  ասում էր, — մեջ մտա ես, — « Եթե գայլը հոտից ոչխար  է  գողանում, դա  ապացուցում  է,  որ հովիվներն անպիտան, կամ նրանց շները…»

Շա՜տ ապրես, Վարդան ջան, — ուրախ բացականչեց Ռուբենը, — ա՛յ տեսնու՞մ էք, ինչ ճիշտ խոսքեր են

Ձյաձ Ռուբեն, դա՛ ես չեմ ասել, դա գրողներից մեկն է ասել, — փորձեցի բացատրել նրան, — ինչքան հիշում եմ պետք է որ դա Րաֆֆին ասած լինի

Րաֆֆի՞ն, — զարմացավ նա, քիչ մտածեց և ասաց, — Րաֆֆին ինչքան հիշում եմ մեր շրջանի մասին շատ է գրել

Ռուբենը չէր սխավում, Րաֆֆին իր ստեղծագործություններից մի քանիսում բազմիցս անդրադարձել է տարածաշրջանի պատմությանը, նա մի քանի անգամ իր ճանապարհորդություններով այցելել է տարածաշրջան, եղել է Կարաչինարում և Գլուլիստանում: Նա իր պատմություններում անդրադարձել է Գյուլիստանի մելիքների պատմությանը, բացի Ճանապարհորդական նոթերից նրա « Խամսայի Մելիքություններ » գրքում մանրամասն գրել է իշխանական տոհմի պատմությանը: Րաֆֆու այցելությունը Կարաչինար և Գյուլիստանի իշխանական տոհմի ներկայցուցիչներին մանրամասն նկարագրում էր իր հուշերում: Առհասարակ Շահումյանի շրջանը գտնվելով Մեծ Հայքի պատմական Ուտիքի և Հյուսիսային Արցախի տարածքում, թողել է մի մեծ և հարուստ պատմամշակույթային կոթողների հավաքածու, այդ թվում նաև Հայ մատենագիրների և պատմագիրների թողած հարուստ վկայությունները Հյուսիսային Արցախի և ՈՒտիքի մասին: Շահումյանցին կապված լինելով իր հայրենի հողին և ջրին, լավ տեղյակ էր իր երկրի և լեռնաշխարհի պատմությանը, և Ռուբեն դային բացառություն չէր կազմում:

Բավականին ուշ էր սակայն տղաները հետաքրքիր պատմություններց չէին ձանձրացել ցանկանում էին նորից լսել կարծես թե անվերջ պատմությունը: Մանասին Թաղում լսվեց գեներատորի շարժիչի ձայնը, քիչ հետո վառվեց ծառից կախված էլեկտրական լամպը:

Ռուբեն եղբայր, դվիժոկի համար, ինչքա՞ն էք վճարում, — հարցրեց Թաթուլը,

— 20 ռուբլի, — տխուր պատասխանեց նա, — ամեն տուն էդքան ա տալիս, որ կարողանան դվիժոկի համար բենզին առնենլ

Նա նկատի ուներ շարժիչը, որը աշխատում էր միայն բենզինով:

Թաթուլ ես լավ առաջարկություն ունեմ, — առաջարկեցի ես, — ինձ թվում է մենք կարող ենք մի 20 լիտր բենզին տալ, և հարկ չի լինի, որ գյուղացիները գումար վճարեն, դա էլ մեր կողմից թող մի փոքր օգնություն լինի գյուղի ժողովրդին...

Վատ միտք չէ, — ուրախացավ Թաթուլը, տղաները սկսեցին ծափահարել, Ռուբենը  ևս ուրախ էր:

 

                                                                       107

 Գյուղացիների   ասելով   դեռրս  1991-ի ապրիլի 6-ին  Ադրբեջանցիները   հոսանքազրկել  էին  ողջ շրջանը, չնայած որ դրանից առաջ շրջանը արդեն գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, սակայն գնալով շրջափակումը  վերածվեց   ռազմական պաշարման:  Ինչպես 1941 թվականին Լենինգրադի բլոկադայի ժամանակ: Շրջափակումից հետո շրջանի ողջ բնակչությունը վճարումներ չէր ստանում, այսինքն Շահումյանի շրջանը լինելով Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության վարչական միավոր պետք է շրջանի բնակչությանը ապահովված լինեին կենսաթոշակների և մյուս ծառայությունների դիմաց, սակայն այդ գումարները տնօրինում էին Բաքվի իշխանությունները, ճիշտն ասած այդ գումարները մեծ թիվ էր կազմում, և հնարավոր է որ ադրբեջանցիները այդ գումարներով էլ կաշառում էին Խորհրդային բանակի հրամանատարներին, որպեսզի կարողանան իրագործել հայկական շրջանների հայաթափումը: Եվ շրջանի բնակչությունը չունենալով դրամական միջոցներ ավելի էր բարդանում իրավիճակը, և Ռուբեն դայու ասած այդ քսան ռուբլին, որը վճարում էին դվիժոկի համար, թվում էր թե չնչին գումարը է սակայն գումարազրկված շրջանում իրոք որ դա շատ մեծ գումար էր:  Հոսանքազրկումից հետո ստիպված գյուղացիները  Ռաֆիկ Եսայանի նախաձեռնությամբ գյուղում   տեղադրում են եռաֆազ հիդրոգեներատոր, որն էլ միայն երկու ժամով կարողանում է հոսանք մատակարարել հարևաններին, գյուղացիները այդ երկու ժամի համար վճարում էին, որպեսզի այդ վճարված գումարով բենզին առնեն հիդրոգերատորի համար: Մանասի Շենի մեխանիզատորներից Բալյան Կարապետը, Եսայան Ռաֆիկի գլխավորությամբ աշխատացնում էր շարժիչը և հոսանքով ապահովվում գյուղի մի մասին:  Ադրբեջանի քաղաքականությունը հայաշատ տարածքների  վերաբերյալ այդ հարցում ևս յուրահատուկ էր, Ադրբեջանի ղեկավարները, որպեսզի հայերին դնեին կախվածության մեջ հոսանքամատակարարման հարցում ևս դիմել են խորամանկության: Շահումյանի շրջանը ավելի մոտ լինելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզին, և Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ԳԵՍ-ից (Сарсангская ГЭС ) կարող էին այնտեղ հասցնել հոսանքը, և ապահովվել ողջ Շահումյանի շրջանի էներգամատակարումը,  սակայն ազերիները Շահումյանի հոսանքամատակարարման գիծը  միացրել  էին  Մինգեչաուրի ԳԵՍ-ից եկող ( Мингячевирская ГЭС )  էներգամատակարարման գծին, այդպիսով պահելով հայկական  շրջանը  իրենց  կախվածության մեջ և ցանկացած պահին անջատելով հոսանքամատակարումը կարող էին պատժել հայերին: Հաշվի առնելով այն փաստը, որ Մինգեչաուրի  ԳԵՍ-ը կառուցվել  է 1945 թվականից և շահագործումը տևել է մոտ ինը   տարի (1954) այսինքն Ադրբեջանի ղեկավարները դեռևս այն ժամանակ են նախագծել այդ նախագիծը, որպեսզի հայկական շրջանը կախվածություն ունենան ադրբեջանական շրջաններից, այդ հեռանկար ծրագրի ներկայիս վկան մենք էինք:

Տղերք չէ՞ք ուզենա հեռուստատեսային նորությունները դիտել. — առաջարկեց տան տերը և վեր կենալով իր մշտական տեղից մեզ հրավիրեց տուն, մենք աստիճաններով բարձրացանք երկրորդ հարկ, սենյակը բավականին ընդարձակ էր և հարմարավետ կահավորված, երևում էր, որ տան տիկինը ճաշակով տեղը տեղին դասավորել էր ամեն ինչ, սենյակի անկյունում դրված էր հեռուստացույցը, լայն թախտի առջև դրված էր մեծ սեղանը: Ռուբենը միացրեց հեռուստացույցը, ադրբեջանական հեռուստատեսության նորությունների ծրագիրը սկսվել էր, հաղորդավարուհին խոսում էր ադրբեջաներեն:

 

                                                                      108

 

Մի՜ տե՞ս է՜, — զարմացավ Վալերիկը, — թուրքերեն են

Ռուբենը ուշադիր լսում էր նորությունները, և փորձում էր արագ և համառոտ թարգմանել: Լուրերում խոսվում էր Նախիջևանի սահմանային գոտու իրադարձություններից, նորից ազերիների հերթական ապատեղեկատվությունը իրենց ժողովրդին, այդ առումով ազերիերի մամուլը և լրատվությունը բավականին առաջադիմում էին, ի տարբերություն հայկական հեռուստատեսության:

Ազերի պատմաբանները և լրագրողները ամեն անգամ կարողացել են սուտը մատուցել իրենց ժողովրդին, որպեսզի կարողանան և թշնամության և ատելություն միջոցով ոտքի հանել իրենց ժողրվրդին, դա կարծես նույն քաղաքականությունն էր, որ եկել էր դարեր առաջ: Հայերս գրեթե միշտ խոսալով թուրքական դիվանագիտությունից չգիտես ինչու ասում ենք, որ մենք չենք կարող մրցակցել նրանց հետ դիվանագիտությամբ, իսկ հետաքրքիր է թե ինչ է դժվար է արդյոք խաբել, կեղծել, հանուն հայրենիքի, սեփական ժողովրդին միայն կարելի է խաբել այն դեպքում երբ հարցը վերաբերվում է հայրենիքի բարգավաճման և հզորացման: Մենք հայերս կարողանում ենք խաբել միայն մեկս մյուսին, սակայն ի սեր հայրենիքին վախենում ենք: Ընդհակառակը մեր իշխանությունները միշտ խաբել են սեփական ժողովրդին, սակայն միայն դա արել են սեփական շահի համար: Մեր իշխանավորները ցանկանում էին խաբել չգիտես ինչու մեր ժողովրդին, ցանկանալով քողարկել անգամ սեփական պատմությունը, և սեփական սխալները, մենք հայերս մի ժամանակ քննադատում էին Վարդանանց պատերազմի Վասակ Սյունեցուն, սակայն մոռանալով, որ մեր շրջապատում այդպեսի դավաճան Սյունեցիներ և Սևաչերյանները ամենուրեք են, մենք հաշվի չենք առնում, որ ներկայիս ժամանակների դավաճանությունը դավաճանություն չէ, այլ դատարկ խոսքեր, այն ժամանակ երբ մեր դավաճաների ձեռքով հանձնվեց Անիի բանալիները, դա դավաճաննություն էր, իսկ երբ հայաթափվեց Նախիջևանը դա միայն անտարբերություն էր, ինչ տարբերություն  ներկայի և անցիալի միջև, դավաճանը մնում է դավաճան, երբ էլ լինի, որտեղ էլ լինի:

Հաշվի առնելով մեր հանրապետության Կոմոկուսի Կենտկոմի առաջին Քարտուղար Կարեն Դեմիրճյանը, որը համեմատ իր Ադրբեջանի գործընկերոջ` Հեյդար Ալիևի, փոխանակ օգնելու և օգտագործելու իր  հնավորությունները ի շահ սեփական ժողովրդի, նա  նույնիսկ  քողարկում էին  « Եղբայրական » Ադրբեջանում  կատարվող հայերի եղեռնագործության փաստը:

Մարգարիտան դուրս եկավ ննջասենյակից և դուրս գնաց, քիչ հետո վերադարձավ մուրաբայի բանկաները ձեռքին, մի կողմ դրեց ձեռքինը և մտավ կողքի սենյակը, մի սփռոց ձեռքին դուրս եկավ և գցեց սեղանի վրա,

Չայ կխմե՞ք. — կամաց շշնջաց նա, սակայն առանց սպասելու պատասխանի դուրս գնաց և վերադարձավ մոր հետ միասին: Մի քանի րոպեից նույն սեղանի պատրաստությունը գցված էր Ճաշասենյակի սեղանին:

Ա՜յ հիմա մեր շենի մասին է, — բացականչեց Ռուբենը, հաղորդավարուհին կանգնած էր Շեֆեկի « պավելյոնի » հուշարձանի դիմաց և այնտեղից հաղորդում էր օրվա կատարվող դեպքերի մասին: Մեզ հասկանալի չէր, միայն կարողանում էինք տարբերել մեզ ծանոթ բառերը, « Ենիքենդ » բառը շեշտվում էր ամեն անգամ, կարծես փորձում էր հասկացնել հեռուստադիտողին, որ չմոռանան թե որտեղից է հաղորդվում նորությունը, անըդհատ ցույց տալով Մանասի Շենի բարձրունքները, Ռուբենը ուշադիր լսում էր, որպեսզի բաց չթողի մեկնաբանի ամեն մի բառը, նա ժպտում էր մանկան նման ծիծաղում ձեռքը խփում էր ծնկին, տղաները լուռ սպասում էին, որպեսզի ավարտվի հաղորդավարուհու մեկնաբանությունը:

Ադրբեջանական նորությունները ավարտվեցին, միայն մի քանի անգամ ցույց տվեցին Մանասի Շենի նկարված պատկերները:

Հը՜ ուստա՛ Ռուբեն ի՞նչ ասաց հաղորդավարուհին, — հարցրեց Թաթուլը,

Ռուբենի ասելով հաղորդավարուհին հայտնում էր, որ Ենիքենդի տարածքում ճապոնացի վարձկաններ` նինջաներ են եկել և կռվում են հայերի կողմից:

Հենց այդպե՞ս էլ ասաց, — զարմացավ Սմբատը,

Հա հե՛նց էդպե՛ս

Բոլորը ծիծաղեցին

Տե՜ր Աստված էս ինչ հիմար ազգ են...

Զարմացած ոգևորվեց Թաթուլը,

Վարդա՛ն չլինի թե՞ թուրքեը մեզ նկատի ունեն, — եզրակացրեց Մուշեղը, — երեկ մենք ենք եղել պավելիոնի դիմաց, այն օրը երբ գնացել եինք հետախուզության, պավիյիոնի մոտի թուրքերը մեզ տեսան, և կես ժամ էր հեռադիտակները ցած չէին դնում, դէ մենք էլ մեր սև համազգեստով էինք դա հնարավոր է պատճառ են գտել...

Ծիծաղը բորբոքվեց,

Ա՜յ տղա՛ հո՛ չասեցի՛ր... — Կատակեցի ես, — ի՞նչ է ես եմ ճապոնացու նման թե՞ դու, եթե այդպես է, ուրեմն հաստատ քեզ են ճապոնացու տեղ դրել, որովհետև ես հայի նման եմ, մեծ ու հայկական քթով...

 

                                                                                              109 

Վարդան  ջան եթե  քո՛  քիթը մեծ է, բա՜ ես ի՞նչ ասեմ, — կատակեց Վալերը, — տղե՛րք հաստատ այդպես էլ եղել, — ուրախացավ Ռուբենը, — հնարավոր է ձեր սև ֆորման են տեսել, դէ մոմենտը պաց չեն թօղալ ասել իրենց օզածը, ինչքան հիմար ու բութ ժողովուրդ են, բա չե՞ն ասում, որ ճապոնացին  կյալում ա հստեղ հի՞նչ անի...

Ռուբենը շատ լավ էր ճանաչում ադրբեջանցի թուրքերին, նա երկար ժամանակ աշխատել էր Բաքվում և Կիրովաբադում, (Գանձակում) մանավանդ որ լավ տիրապետում էր ադրբեջաներենին: Շրջանում նա աշխատել էր որպես տաքսու վարորդ, և միշտ շփվելով ազերիների հետ լավ գիտեր նրանց նիստուկացը, նրանց շնչածն ու արտաշնչածը, բացի դա նա ասում էր, որ շրջանի տաքսու վարորդների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ: Ռուբենը պատմում էր, որ երբեք ազերիները չեն դադարել իրենց թշնամանքը հայերի հանդեպ, բազմիցս պատճառներ են գտել խոշտանգելու հայ   ազգաբնակչությանը, և դա գալիս էր Բաքվի իշխանությունների հրահրումից: Ազերիները բաց  չէին  թողնում   իշխանությունների  խրախուսանքը, այդ ազգամիջյան թշնամանքը ավելի վառ արտահայտվում երբ   Հայաստանի « Արարատ » և Ադրբեջանի   « Նեֆտչի » ֆուտբոլային խաղերի ժամանակ, նույնիսկ 1961 թվականին հերթական ֆուտբոլային խաղի ավարտից հետո Ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվում է հայերի վրա և բացի բռնություններից լինում են նաև սպանություններ, սակայն այն   ժամանակները Սովետական КГБ-ի և МВД-ի միջամտությամբ այդ ամենը  ամիջապես լռեցվեց   և քողարկվեց: Խորհրդային երկրում այդ սարսափելի սպանդի և ոճրագործություն հետքերը   կարողացան արագ վերացնել, քանի որ կարող էր արտասահմանում դա արձագանքը ավելի սրեր լարվածությունը: Սակայն այդ   դեպքերից հետո ազերիների ատելություններից և բռնություններից խուսափելու համար հայերը վախենում էին այդ օրերին նույնիսկ փողոց դուրս գալ, մանավանդ երբ Հայաստանի « Արարատը » հերթական հաղթանակ էր տանում: Այդ թշնամությունը առկա էր ամենուրեք:

Կցանկանաի   օրինակ   բերել  Մանասի Շենիցի   ուսուսչուհիներից` Անուշ  Եսայանի ( Անուշ Թևոսի  Եսայան 15/12 /1950)   պատմությունը, որը   անմիջական կապ ուներ հայերի  հանդեպ   ադրբեջանցիների ատելությանը, որը և հենց առաջնորդվում էր Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հովհանվորությամբ: Ասեմ այն որ Անուշը   Եսայան հենց այն Զաքարյան Միշիկի քրոջ աղջիկն էր, որի մասին պատմել եմ նախորդում, այն Միշիկ ամու, որոնց տանը մենք ճաշել էինք:

Անուշ Եսայանի պատմեով դեռևս   70-ական թվականներին, երբ նա սովորում էր Բաքվի մանկավարժական ինստիտուտի Հայկական «սեկտորի » ֆակուլտետում, Հայերենի պատմություն դասավանդող թուրք դասախոսը սկսում է հայ ուսանողներին թելադրել էր կեղծ և աղավաղված հայոց պատմությունը, և հայ ուսանողները սկսում են դժգոհել և բողոքել դասախոսի հակայկական քարոզների դեմ, սակայն պարզվում է, որ դասախոսի ետևում կանգնած է հզոր մի պետական համակարգ, որը և փորձում էր ամեն ինչ ձևափոխել ի օգուտ ադրբեջանցիների:

 

                                                                            110

   

 Եվ  այդ  հարցում ադրբեջանցիները գտնվում են ավելի հզոր: 1972 Թվականին Ադրբեջանի կրթության մինիստրության հրամանով Բաքվում փակում է հայկական ֆակուլտետը և հայկական բաժնի ուսանողներին մնում են օդի մեջ կախված և միայն մի քանի ամիս հետո` բազմաթիվ բողոքներից հետո` հոկտեմբեր ամսին հայ ուսանողներին տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ և այնտեղ շարունակում նրանց ֆակուլտետի դասընթացները: Ադրբեջանի իշխանությունները այդ քայլին գնում են միայն Մոսկովյան կենտրոնական իշխանությունների վախից դրդված, թե չէ հնարավոր էր , որ ընդհանրապես փակեին հայկական բաժինը: Բացի դրանից այդ ընթացքում Շահումյանում փակվում է հայկական թատրոնի խմբակը, այդ թշնամանքը հասկանալի կլիներ այն մարդուն, որը թեկուզ մեկ անգամ անցած կլիներ Ադրբեջանի հայկական գյուղերի ճանապարհներով: Հայաբնակ գյուղերի միջև ճանապարհները գրունտային էին և դժվարանցանելի, իսկ ադրբեջանաբնակ գյուղերը ասֆալտապատ և լուսավոր:

Տղաներով շնորհակալություն հայտնեցինք տան տերերին իրենց լավ հյուրասիրության համար դուրս եկանք Ռուբենենց տանից, այդ մի քանի օրվա մեջ այդ ընտանիքի անդամները ընտելացել էին մեզ, մանավանդ Ժորիկն ու Ռուբենը: Ժորիկը գրեթե ողջ օրը անց էր կացնում մեզ հետ, ճիշտ է իր հասակակից երեխաները թաղում շատ էին, սակայն երևի նա նախնտրում էր իրենից մեծերի հետ շփվել և ընկերություն անել:

Ժորիկի մեջ այնքան պարզություն և մաքրություն կար, որ նրա ցանկացած խնդրանք մեր տղաները չէին կարող մերժել: Նա 12 տարեկան էր ( Զաքարյան Ժորիկ Ռուբենի 7/02/1980 ) Ժորիկը ինքնասպան է եղել հայրենիքի կարոտից 14/09/1993 Ռուսաստանում ) Ժորիկի մանկությունը կարծես կանգ էր առել, նա բացի իրենց գյուղից չէր հասցրել տեսնել իր կյանքում ոչինչ, դա այն ժամանակն է երբ երեխան սկսում է բացահայտել աշխարհը և շրջապատը, իսկ շրջափակումը և պատերազմը նրան զրկել էր և թույլ չէր տալիս դուրս գալ հայրենի շենից, դա ոչ միայն վերաբերում էր Ժորիկն, այլև շրջանի ողջ մանուկները, սակայն Ժորիկը ավելի էմոցիոնալ էր, և կարծես ավելի հասուն, դա երևի Ռուբենի դաստերակությունից էր գալիս, նա միայն կարողանում էր մեծի նման դատել և նրան հաճելի էր օգտվել այդ առիթից և շփվել մեր տղաների հետ:

Մենք հասկանում էինք Ժորիկի աներանելի վիճակը, և տղաները փորձում էին իրենց հոգատարությամբ և ուշադրությամբ գրավվել նրան, որպեսզի նա իրեն զգա լիարժեք մարդ, որպեսզի զգա որ իրեն հարգում և սիրում են շրջապատում: Ժորիկը կարծես ցանկությու էլ չուներ խաղալու իր հասակակիցների հետ, և մեր առիթը լավ պահ էր դուրս գալու այդ ձանձրալի վիճակից: Եվ Ռուբենը լավ էր հասկանում և չէր փորձում որդուն արգելել որպեսզի այցելել մեզ, իսկ մենք էլ մեր հերթին փորձում էինք տալ նրան տարբեր հանձնարարականներ, որը նա հաճույքով էր կատարում: Երեխան նկատվում էր, որ իր օգնության կարիքը մենք զգում էինք, և նա կարողանում էր փոքրիկ առաջադրանքները կատարելով օգնել մեզ: Ժորիկը հաճախակի հոր հետ գնում էր այգի և օգնում էր և նրան այգում: Տղան ուշադիր էր ամեն ինչի հանդեպ, մանավանդ տնային և առօրիա գործերում միշտ օգնում էր մորը և քրոջը:

 

                                                                      111

Մենք  մտանք բակ, ես մտա տուն, ներսում մութ էր, մութության մեջ դժվարանում էի կողմնորոշվել: Ես միացրեցի ձեռքիս լապտերիկը և աստճաններով բարձրացա երկրորդ հարկ:

Վալեր՜. — կանչեցի նրան, նա կարծես չլսեց, ես մոտեցա պատուհանին և բղավեցի,

Ի՞նչ է

Ե՛կ այստեղ. — նա առանց հարցուփորձի մտավ տուն, մթության մեջ չէր կարողանում կողմնորոշվել, հազիվ շոշափելով գտավ աստիճանները, ես լապտերով լուսավորեցի նրա ճանապարհը, նա բարձրացավ վերև:

Ի՞նչ է պատահել, — հևասպառ հարցրեց նա, — Վարդան ջան շունչս կտրվեց, երևում է որ ծխելը պետք է թողնեմ. — գանգատվեց  նա,

Ժամանակն է Վալեր ջան, շուտ պետք է թողնեիր եղբայր: Վալե՛ր ե՛կ տեսնենք պահարաններում կարող ենք արդյոք ինձ համար շոր գտնել...

Վարդա՛ն իսկ շորն ի՞նչ ես անում. — զարմացավ նա,

Հետո կասեմ, դու՛ միայն բռնի՛ր լապտերը ես կփնտրեմ

Վալերիկը վերցրեց լապտերիկը և լուավորեց պահարանը, պահարանում կախված շորերը բոլորն էլ մեծահասակ տղամարդու շորեր էին, ինձ միայն հաջողվեց գտնել իմ հագով մի հին քրքրված ջինսե վարտիք, որն էլ հնարավոր էր, որ Զարմիկի թոռներից մեկինն էր: Ես հագա և փորձեցի, ամեն ինչ լավ էր միայն աջ ծնկի վրա մեծ պառվածքն էր խանգարում:

Վարդա՛ն ի՞նչ է կարծում, այս գիշեր թուրքերը հանգիստ կթողնե՞ն

Ինչու ես անհանգստանում ո՞ր

Դէ՛ Վարդան ջան Հայ Պարիսի դեպքերից հետո, թուրքերը հաստատ կատաղած կլինեն, և ո՞վ գիտե կարողա մի բան ձեռնարկեն...

Ի՞նչ է չլինի թե վախենու՞մ ես, — կատակեցի ես, Վալերիկը ծիծաղեց,

է՜հ Վարդան ջան, ծովը մտնողը, թրջվելուց չի վախենա. — սրամտեց նա,

Ես պահարանից վերցրեցի կանացի մի շրջազգեստ և Վալերի հետ իջանք ցած, տղաներից երկուսը` Վազգենն ու Սմբատը արդեն իրենց հերթապահության հենակետում էին:

Շեֆեկում անհանգիստ էր` բեռնատար մեքենաներ էին անընդհատ գնում ու գալիս, և շարժը չէր դադարում, Մուշեղը բարձրացել էր խորդանոցի կտուրը և այնտեղից հետևում էր Շեֆեկի անհանգիստ շարժը:

 

 

                                                                                         112

   

Տղաների տրամադրությունից չէր կարելի գուշակել, որ անհանգիստ են Վարդանն ու Գևորգը պարկած էին խորդանոցի պատի տակ դրված մահճակալներին և նիրհում էին, Թաթուլն նստած էր սեղանի մոտ, սեղանին դրված նավթե լամպը լուսավորում էր խորդանոցի դիմացի մեր հավաքատեղը: Առհասարակ տղաները գրեթե ողջ ժամանակ անց էին կացնում դրսում` խորդանոցի ծացկի տակ, առհասարակ տուն գրեթե չէին մտնում, միայն հազվադեպ ես էի որ մտնում տուն: Ամառային եղանակը և հաճելի օդը տղաներին չէր թողնում խորդանոցի ծածկի տակից հեռանալ, ավելի շատ հարմարվել էինք խորդանոցին քան տանը:

Վարդա՛ն Մուշեղի հետ, որոշել ենք որ առավոտյան մոտ ես և նա հերթապահենք, — ասաց Թաթուլը, — իսկ դու՛ Վալերի հետ կփոխարինեք Վազգենին և Սմբատին, Գևորգն ու Վարդանը կփոխարինեն ձեզ

Հարց չկա Թաթուլ ջան, — համաձայնվեցի ես, Մուշեղը իջավ խորդանոցի տանիքից գալով նստեց սեղանի մոտ` Թաթուլի դիմացը,

Տղե՛րք թուրքերը անհանգիստ են, ճիշտն ասած դուրս չի գալիս, անընդհատ բեռնատարներ էին գնում ու գալիս, — դժգոհեց նա, ես և Վալերիկը պետք է հանգստանաինք, որպեսզի կարողանաինք փոխարինել մեր գիշերապահների: Գիշերային լռությունը մեջ գետակի աղմուկը արձագանքում էր, հեռու լեռներից փչող զով հովը շոյում էր բարձր ծառերի կատարները: Հունիսի կեսերից գիշերները ավելի էին երկարում քան ցերեկները, սակայն անքնությունը մեր գիշերապահների ծառայության մեջ կարծես թե ավելի էր ձգվում երկարում: Առհասարակ գիշերները սահմանի վրա ավելի վտանգավոր և ձանձրալի է դառնում, մանավանդ ձմեռվա ամիսներին:

Վարդա՛ն արթնացի՛ր, — շշուկով ասաց Մուշեղը և շարունակեց արթնացնել Վալերին: Թաթուլը դեռ քնած էր, մենք միանգամից ոտքի կանգնեցինք, արագ սառը ջրով լվացվեցինք, ավտոմատները վերցնելով ուղղվեցինք ընդունելու հերթապահությունը: Սաղարթախիտ այգու մեջ ոչինչ չէր երևում, ես վառեցի լապտերիկի կարմիր լույսը,

Ա՛յս կողմ, — շշուկով լսվեց Սմբատի ձայնը, նա փորձում էր ուղություն ցույց տալ, նա մի քանի եկավ ընդառաջ, ես անջատեցի լապտերիկը մթության մեջ ոչինչ չէր երևում, — Վարդան ի՞նչ է արդեն փոխարինելու ժամն է՞

Սմբատ այստեղ բավականին մութ է, ոչինչ չի երևում, — նա ծիծաղեց, — դէ՜ լավ, կարող ես գնալ հանգստանալ, միայն վերցրու՛ լապտերիկը կտաս, ինձ փոխարինողներին...

Նա շոշափելով գտավ և վերցրեց լապտերիկը, և բարի ծառայություն մաղթելով հեռացավ: Ջրաղացի փոքրիկ ջրվեժի աղմուկը սաղարթախիտ այգու մեջ խլացնում էր, գիշերային անդորրը: Գետակի մոտ տեղադրված Գևորգի ազդանշանային թակարդները մեր միակ հնարավորությունն էր, որպեսզի կարողանաինք ժամանակին իմանալ ազերի հետախույզների անցանկալի այցելության մասին: Մետաղալարերով սարդոստյանի պես ձգվող լարերը գետակի վրա կարող էին տեղյակ պահել նույնիս գետի միջով անցնող հյուրերի այցելության մասին: Զարմիկի սաղարթախիտ այգու ծառները թույ չէին տալիս, որ լուսնյակի լույսը թափանցի այգի:

 

                                                                 113 

 

Այդ  մթության մեջ  վառվռուն լույսով  լուսատիտիկները իրենց կանաչավուն լույսով փորձում էին ազդանշան տալ իրենց զույգընկերոջը:

Բավականին անցել էր երբ մառանի մոտ վառվեց լապտերիկի կարմիր լույսը, եկողը քայլերը ուղղեց դեպի իմ կողմ,

Ա՛յս կողմ. — ուղղություն ցույց տվեցի ես, նա կամաց և անձայն քայլերով մոտեցավ: Եկողը Քասախցի Վարդանն էր:

Բարի ուշ գիշեր, — կատակեց նա, — հը՜ ի՞նչ կա

Առայժմս խաղաղ է Վարդան ջան

Լավ, է որ այդպես է, — ասաց նա, — դէ լավ Վարդան ջան հիմա կարող ես գնալ հանգստանալ...

Նա լապտերիկը տվեց ինձ, ես նրան խաղաղ ծառայություն մաղթելով վերադարձա խորդանոց: Վալերիկը այնտեղ էր, նստել էր սեղանի առջև, իսկ Մուշեղն ու Թաթուլը պարկել էին մահճակալների վրա ; Շրջապատում տարօրինակ լռություն էր, Շեֆեկում դադարել էր մեքենաների շարժը, Գևորգը իր հենակետում էր, կուչ էր եկել բակի անկյունում և թաքվնած հսկում էր իր տարածքը: Սեղանին դրված նավթե լամպի շուրջ պտտվող գիշերային թիթեռնիկը իրենց համառությամբ շարունակում էին գրոհել լամպի վրա, սակայն վառվելով նորից նահանջում էին, սակայն կարծես չխրատվելով նորից ու նորից էին շարունակում գրոհը:

Վարդա՛ն եթե քունդ տանու՞մ է, ապա կարող ես հանգիստ քնել, միևնույնն է ես նստած եմ, — առաջարկեց Վալերը

Չէ շնորհակալություն Վալեր ջան, կնստեմ. — հրաժարվեցի ես:

Գիշերները ինչպես ասացի նախորդում` սահմանի վրա ժամերը կարծես ավելի դանդաղ էին անցնում, սակայն գիշերային հոգնածությունը արևածագի հետ կարծես նահանջում էր, և ես արդեն սովորել էի այդ պայմաններին, ցանկացած ժամին երբ էլ քնեի, առավոտյան միշտ կարծես լիցքավորվում, էներգիա էի ստանում, սովորաբար միշտ արթնանում էի վաղ կանուխ մինչ աքլորականչը:

Վարդան դու այդպես էլ չասացիր, թե պահարանից վերցրած շորերը ինչի՞դ է պետք, — շշնջաց Վալերը,

Վալեր առավոտյան ուզում եմ հետախուզության գնալ

Է՛դ մենա՞կ, — զարմացավ նա,

Չէ, Ռուբենի Ժորիկի հետ

Վալերը ծիծաղեց, ձեռքերով սեղմել էր բերանը և փորձում էր չաղմկել,

Վատ չէ՜, վատ չէ՜, երկու քորփա ռազվետչիկ. — սրամտեց նա,

Վալեր ջան իմաստն էլ հենց դրանումն է, և ես այս շորերով այնքան էլ աչքի չեմ ընկնի..

Այդ մեկը հաստատ, — ժպտաց նա, — իսկ ամոթ չլինի հարցնել, բա՛ զենք չէ՞ս վերցնելու

Իսկ քեզ ո՞վ ասաց չեմ վերցնելու, — զարմացա ես, — Վալեր ջան որ քիչ համբերես կտեսնես թե ինչ եմ անելու

Երկու ժամը արագ անցավ, ես արթնացրեցի հաջորդ հերթափոխի տղաներին` Թաթուլին և Մուշեղին, տղաները արագ ոտքի կանգնեցին, վերցնելով զենքերը շտապեցին հերթապահության իսկ Վալերիկը մեկնվեց մահճակալին և փորձեց քնել: Ես մեկնվեցի թախտին, Գևորգն ու Վարդանը հանձնելով հերթափոխը վերադարձան հանգստանալու, տղաները դեռևս պետք է երկու ժամ արթուն հսկեին մեր քունը:

Գիշերային անդորրը խախտեց ավտոմատային կրակահերթը, ձայնը արթնացրեց քնածներին, Վարդանը շտապեց Թաթուլի մոտ, որը այգում էր կանգնած, ես և Գևորգը շտապեցինք Մուշեղի մոտ, կրակողը Մուշեղն էր, երկար կրակահերթը ինչ որ բան էր նշանակում, Մուշեղը լինելով փորձառու հետախույզ, սխալվել չէր կարող:

Խաղողի բաղերի միջից երևում էին ավտոմատի կրակի կայծերը, ազերիները պատասխանում էին Մուշեղի կրակին, մենք ևս միացանք նրան, ավտոմատային կրակահերթը ուղղելով անցանկալի այցելուների ուղղությամբ: Վալերը ևս միացավ մեզ:

Վալե՛ր շտապի Թաթուլենց մոտ և ասա որ խաղողի այգում թուրքերի ռազվետկեն է, թող խաչաձև կրակի տակ պահեն, տարածքը, — կարգադրեց Մուշեղը, Վալերը հեռացավ, ես և Գևորգը դուրս եկանք դարպասներից դեպի փողոց, ցանկանալով մեր կրակի լայնության գոտին մեծացնել, կարճ կրակահերթով սկսեցինք առաջանալ դեպի խաղողի բաղերի կողմը:

                                                                          114 

Շեֆեկի գերեզմանների խրամատից գնդացրային կրակը անսպասլի էր, գնդակները սուրում էին մեր ուղղությամբ:

Վարդա՛ն թաքստո՛ց, — բղավեց Գևորգը, մենք պարկեցինք հողաթմբերի ետևը, գնդացրային կրակից Զարմիկի տան պատշգամբի ապակիները սկսեցին ցած թափվել, Սմբատը և Վազգենը ևս միացել էին մեզ փորձելով պատասխան կրակով լռեցնել Շեֆեկի գերեզմաների կրակակետը, Թաթուլենց ուղղությունից սկսեցին կրկել, մեր տղաների խաչաձև կրակը հնարավորություն չէր տար ազերիներին առանց կորուստների, դուրս պրծնել կրակի տակից, փոխհրաձգությունը գնալով ավելի էր սաստկանում:

Դադարեցրե՛ք կրակը, — կարգադրեց Գևորգը, մենք դադարեցրեցինք կրակը, ազերիները ևս լռեցին, տղաները ամեն մեկը գրավել էր իր մարտական թաքստոցը:

Մուշե՛ղ, ի՞նչ է պատահել, — հարցրեց Սմբատը,

Թուրքերի ռազվետկեն էր, մի քսան մետրի վրա են, — բացատրեց նա:

Երկնակամարը արդեն սկսել էր լուսանալ, տղաները բոլորն էլ մարտական դիրքերում էին, տարօրինակ խաղաղություն էր, կարծես թե քիչ առաջ այստեղից չէր այդ կատաղի փոխհրաձգությունը:

Մուշե՛ղ հարկավոր է ճշտել, — առաջարկեցի ես,

Տղե՛րք բայց դու՛ք տեսա՞ք չէ նրանց ավտոմատների կրակները, — ոգևորված հարցրեց նա, կարծես թե վստահ չէր իր տեսածից,

Իհարկե՛ տեսանք, Մուշ ջան, — հանգստացրի ես,

Լա՜վ, Գևորգ ջան եթե այդպես ուրեմն, ես Վարդանի հետ առաջ կգնամ և կստուգեմ, եթե հարկ լինի տղե՛րք դուք կրակով կաջակցեք մեզ, — առաջարկեց Մուշեղը,

Մենք սկսեցինք սողալ առաջ, այգու հողաթմբերի միջով, խաղողի այգու բետոնի սյուների վրա ձգվող մետաղալարերի արանքով դժվար էր սողալ, ստիպված արագ - արագ փորում էինք հողաթումբը, որպեսզի կարողանանք ճանապարհ բացել: Վերջապես հասանք այն տեղը որտեղից մեզ վրա կրակում էին, Մուշեղը չէր սխալվել, այնտեղ թողած հետքերից երևում էր, որ ազերիների հետախույզներն էին եղել, անկոչ հյուրերին անակնկալ էր եղել Մուշեղի անսպասելի կրակը, մենք նորից սողացինք ետ:

 

 

                                                                                     115

 

Արդեն լուսացել էր: Մանասի Շենի մի աքլոր զիլ համառ ձայնով կանչում էր, ավետելով լուսաբացը , մնացած իր ցեղակիցները, երևի գիշերային փոխհրաձգությունից վախեցած լռում էին: Բոլորս նստել էին և քննարկում էին իրավիճակը, ամեն ինչ հասկանալի էր, և պարզ, վարկածը հետևյալն էր, ազերիների հետախուզությունն էր, որը օգտվելով գիշերային մթությունից ցանկացել էր հետախուզել մեր դրիքերը, սողալով հասել էին մինչև Զարմիկի տան մոտակայքը, սակայն Մուշեղը ինչ որ ձայներ լսելով, մտածել է, որ հնարավոր է դա մոշահավ կամ մեկ այլ թռչուն լինել, նա որոշում է աղմուկ չբարձրացնել, քար է նետում ձայնի ուղղությամբ, ձայները լռելում է, մի քանի րոպե անց Մուշեղին է հասնում տարօրինակ շարժ, նա կռահում է, որ թռչուն լինել չի կարող, և միակ վարկածը դա նշանակում է, որ թշնամու հետախույզներն են, ապահովության համար նա կարճ կրակահեթ է ուղղում ձայնի ուղղությամբ, դէ այնտեղից էլ պատասխան կրակ ստանալով սկսում է երկար կրակահերթ ուղղել թշնամու ուղղությամբ: Բոլոր վարկածներով քննարկելով եկանք այն եզրահանգմանը, որ հնարավորին էր, որ ազերիների հետախույզները կամ անփորձ էին կամ էլ համապատասխան կապի միջոցներից զուրկ էին ինչպես և մենք:

Իմ և Մուշեղի զննումից բաղերում գտանք ավտոմատի մեկ դատակ պահեստատուփ և կրակված փամփուշտներ, հնարավոր է, որ նրանք անակնկալի են եկել, հանդիպելով Մուշեղի անսպասելի կրակահերթին:

Առավոտը շուտ էր, բացվեց բակի դարպասները, և ներս մտավ Ռուբեն դային և Միշա ամին նրանց անհանգստացրել էր գիշերային փոխհրաձգությունը: Ազերիների գնդացիրային կրակը Մանասի Շենի ուղղությամբ խուճապի էր մատնել բնակիչներին, հնարավոր էր, որ դա առաջին անգամն էր, որ ազերիները այդքան ոգևորված և կատաղած էին կրակում:

Դրանից կարելի էր եզրակացնել, որ Շեֆեկ էին ժամանել Ադրբեջանական թարմ ուժերի, նոր ստորաբաժանումներում քանի որ սովորաբար նորեկները` ոստիկանները կամ օմոնականները մարտական դիրքեր գալուց ոգևորված են լինում, դա պայմանավորված է հաճախակի կրկնվող կրակահերթերով և հարձակումներով:

Գիշերային փոխհրաձգության պատճառով Զարմիկի պատշգամբի կոտրված ապակիների կտորները թափվե լ էին ողջ բակում: Ես արագ զգեստափոխվեցի, հանեցի կեղտոտ և փոշոտ համազգեստս և հագա երեկվա` Զարմիկենց պահարանից գտած ջինսե տաբատը, իսկ հետո հագա բաճկոնս, որի վրա ավտոմատի պահեստատուփերն ու նռնակներն էին դրված, այնուհետև պոկելով վերնաշապիկի երկար թևերը հագա այն այդպեսով քողարկելով իմ ռազմական հանդերձանքս:

Վարդա՛ն է՛ս ու՞ր, — զարմացավ Թաթուլը, Ռուբենը և Միշիկը լուռ նստած զարմացած նայում էին ինձ չհասկանալով թե ինչ է կատարվում:

Չէ՞ս տեսնում որ համազգեստս կեղտո՞տ է, — արդարացա ես:

Մուշեղի հետ փորսող անցնելով ողջ այգին փոշու և կեղտի մեջ կորել էինք, Թաթուլը կարծես զգաց իր սխալ հարցադրումը, փորձեց չշարունակել,

Թող մնա, ես կտանեմ Ռուբինան կլվանա, — առաջարկեց Ռուբենը,

 Վա՜յ շատ շնորհակալ կլինեմ ձյաձ Ռուբեն,  ուրախացա ես,

Վերնաշապիկի պոկված թևերը և պահարանից վերցրած կանացի հին շրջազգեստը, որը երևի Զարմիկի կնոջ տիկին Արշալույսի շրջազգեստն էր, ես պատռեցի և փաթաթեցի ավտոմատի վրա քողարկելով այն:

 

                                                                                116

Վերնաշապիկի պոկված թևերըև պահարանից վերցրած կանացի հինշրջազգեստը, որը երևի Զարմիկի կնոջ` տիկին Արշալույսի շրջազգեստն էր, եսպատռեցի և փաթաթեցի ավտոմատի վրա քողարկելով այն:

Ամոթ չլինի հարցնել, էսպես զուգված զարդարված ու՞ր էս գնում, — այլևս չհամբերեց Թաթուլը, մեր հյուրերին ևս հետաքրքրում էր իմ այդ տարօրինակ կերպարանափոխությունը,

Ամոթ չէ, Թաթուլ ջան, որոշել եմ այսօր դիսկոտեկա գնալ...

Տղաները սկսեցին ծիծաղել, չնայած որ Թաթուլից բացի տղաներին բոլորին էլ տեղյակ էի պահել իմ ծրագրերի մասին, և տղաները հավանություն էին տվել:

Թաթու՛լ մենք Վարդանին գործի ենք դրել, — մեջ մտավ Մուշեղը, Թաթուլը քաղաքավարությունից դրդված, հյուրերի ներկայությամբ չփորձեց շարունակել թեման: Ես հրաժեշտ տվեցի ներկաներին և դուրս եկա փողոց:

Փողոցի վրա Ռուբենի աղջիկը` Մարգարիտան իրենց տան առջևն էր ավլում ինձ նկատեց կանգնեց և զարմացած աչքերը չռեց վրաս,

Բարև Մարգարիտա

Նա զարմացած թարթեց աչքերը, երևի այդ հանդերձանքը և կերպարանափոխությունը անակնկալ էր նրա համար, Մարգարիտայի զարմացած հայացքը գեղեցիկ էր, առաջին անգամ էի տեսնում նրա հայացքը,

Է՛ս  թո՞րն է ս քինում, — առաջին անգամ նա խոսեց այդպես համարձակ, զարմացած ոտքից գլուխ ինձ էր նայում, — շալվարդ ծակ է, — ծիծաղեց նա,

Հա գիտեմ, թել ու ասեղ չգտա որ կարեմ,

Ուզու՞մ ես բեր ես կկարեմ. — առաջարկեց նա,

Չէ՛ այսպես լավ է, էսպես հով է, համ էլ հավանողս ո՞վ է. — կատակեցի ես, նա սկսեց ծիծաղել:

Վերջապես կարողացա տեսնել Մանասի Շենի այդ թաքնված մանուշակի գեղեցկությունը, նրա պարզ և անմեղ ժպիտը, — Մարգարիտա Ժորիկը տանն է՞...

Ըհը՜. — շարունակեց ծիծաղել նա, — ի՞նչ է օզո՞մ ես կանչեմ...

Ըհը՜. — պատասխանեցի իր նման, նա սկսեց քրքջալ, աղջիկը արագ մտավ ներս, մի րոպեից դուրս եկավ եղբոր հետ:

Բարև, — Ժորիկը ուրախ ողջունեց և մեծի նման և համարձակ պարզեց ձեռքը:

Դէ՜ Ժորիկ ջան եթե պատրաստ ես կարո՞ղ ենք գնանլ...

Ըհը՜, — ուրախացավ նա, մենք հրաժեշտ տվեցինք Մարգարիտային և քայլեցինք նեղ փողոցով: Մարգարիտան կանգնել էր և հայացքով ճանապարհ դնում:

Գյուղի փոքրիկ գետակի ափին հավաքված թիթեռնիկների ստվար խմբից գետի ափը սպիտակել էր, մեզ նկատելով բոլորը թռան, շատ գեղեցիկ էր այդ հրաշքը, ես զարմացած էի այդ բնությունը անկարագրելի տեսարանը, փոքրիկ գետակը, կանաչ գեղեցիկ ստվարախիտ ձորակը, և աղբյուր տանող փոքրիկ արահետը և թռչունների դայլայլը չգիտես ինչու ինձ այնքան հարազատ և ծանոթ էր թվում, և այն տպավորությունն էր, թե երբևէ ինչ որ ժամանակ եղել եմ նույն ժամին, նույն վայրում:

 

                                                                                 117

Մենք անցնելով երկաթե կամուրջը բարձրացանք վերին թաղ ( ԳետինԹաղ):

Ժորիկը պատմում էր իրենց շենի ժողովրդի մասին, նա համարիա թե գիտեր բոլորին, ցույց էր տալիս այգիները և ասում թե ում այգին է և ում տունն է:

Հասնելով Շենամեջի թաղը` գյուղի եկեղեցու մոտ `ուռենու շվաքում նստած գյուղի ծերունիները, որոնք ճանաչելով ոտքի կանգնեցին և միաձայն ողջունեցին և նորից նստեցին, մենք պատասխանեցինք նրանց ողջունին, և շարունակեցինք ճանապարհը, Եկեղեցու խաչմերուկից շեղվելով քայլեցինք դեպի հանդ տանող ճանապարհը` գյուղացիները զարմացած նայում էին անծանոթ ցնցոտիներով օտարականին, սակայն Ռուբենի զավակին` Ժորիկին ճանաչելով հասկանում էին, որ օտարականը Երևանի տղաներից է: Ժորիկը քայլում էր հպարտ, կարծես թե ինքը առաջնորդում էր ինչ որ կարևոր անձնավորության, ճանապարհին հանդիպած գյուղացիները քաղաքավարի ողջունում էին մեզ և մեր ետևից հարցական հայացքով ճանապարհում: Գյուղից քիչ դուրս գտնվում էր երեկվա մեր տղաների փորված խրամատը, ավելի ճիշտ Մանասի Շենի ինքնապաշտպանության ջոկատի տղաների փորած խրամատը, որը փորել էին մեր ջոկատի Մուշեղի և Գևորգի ցուցումով: Խրամատում նստած երկու գյուղի երիտասարդներից որոնք ամիջապես նկատեցին մեզ, Ժորիկը ճանաչեց իրենց շենացիներին նա արագ-արագ սկսեց պատմել տղաների մասին:

Բարև տղաներ, — ողջունեցի ես,

Բարով, — պատասխանեց տարեց երիտասարդը, — նրա ընկերը ևս ողջունեց, հետո շուռ գալով հարցրեց նրան, — Ժորիկ ջան հու՞նց ես...

Լյավ եմ, — պատասխանեց նա,

Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի տղաները, այդ հագուստների մեջ չէին ճանաչել ինձ, սակայն ճանաչելով Ժորիկին, գլխի էին ընկել, թե ով կլինի անծանոթը, երիտասարդներից մեկի ձեռքին ինքնաշեն հրացան էր, իսկ մյուսի ընկերոջ ձեռքին որսորդական երկփողանի հրացան էր: Ինչպես Ժորիկն ասաց տղաներից մեկը Գերիկ Զաքարյանն էր, իսկ մյուսը Կամո Եսայանը, տղաները երկուսն էլ Մանասի Շենից էին և հասկանալի էր, որ գյուղի ինքնապաշտպանության ջոկատից էին, ինչպես սովորաբար գյուղացիներն էին ասում, Իջևանցի Վարդանի ջոկատիցը  (Զաքարյան   Գերիկ Ռուբենի 4/01/1944 զոհվել  է    3/10/1991  թ  Եսայան  Կամո Էդիկի- զոհվելէ20/03/1992 թ)

Տղե՛րք  այս  ճանապարհը ու՞ր է տանում, — հարցրեցի նրանց,

Հանդեր. — ասաց կրտսեր երիտասարդը,

Ժորիկին թողնելով խրամատներում` տղաների մոտ, քայլեցի հանդի ճանապարհով, դաշտամիջի ճանապարհը զուգահեռ ձգվում էր Շեֆեկից Զեյվա տանող մայրուղու հետ հավասար, ներքևում գտնվում էր Շեֆեկի « Պավիլյոնը »: Մեր տղաները խրամատի դիրքը ընտրել էիր շատ ճիշտ, այնպես որ այնտեղից ամբողջությամբ վերահսկվում էր` Շեֆեկ-Զեյվա մայրուղու հատվածը, այդ թվում նաև նկատելի էր «Պավիլիոնի » անցուդարձը: Խրամատը իր բարձունքից որպես դիտակետ թույլ կտար նկատելու Շեֆեկ մտնող և դուրս եկող ցանկացած տեղաշարժը, բարձրունքից նույնիսկ վերահսկվում էր Շեֆեկի ներքին տեղաշարժը: Խրամատի դիմաց ներքևում` գետակի մյուս կողմում փռված էր Շեֆեկի կոլտնտեսության պատկանող խաղողի այգիներն, Մանասի Շենցիների ջրազրկման հետևանքով կոլտնտեսության այդ այգիները չորացել էին:

   

 

                                                                            118 

Բավականին հեռվացել էի Մանասի Շենից, հաջորդ գյուղը, որը առջևումս էր, դա ադրբեջանաբնակ Զեյվա գյուղն էր, Զեյվան ինչպես և Շեֆեկը նույնպեսպատկանում էր Շահումյանի վարչական տարածքին, նա շրջանի ամենավերջինգյուղն էր, նրանից հետո սկսում էր Գերամբոյի շրջանը, ( Կասում-Իսմաիլով) Զեյվան շրջանի ամենամեծ ադրբեջանաբնակ գյուղերից մեկն էր: Զեյվան ինչպես և հարևան Շեֆեկը փռված էր հարթավայրում, իսկ նրանից հարավարևմուտք լեռնալանջերի բարձրունքում գտնվում էին հայկական գյուղի` Մանասի Շենի կոլտնտեսության հանդերն և ցորենի արտերը, իսկ ներքևումԶեյվային պատկանող խաղողի բաղերն էին:

Զեյվայի պատկանող խաղողի այգիներում աշխատում էին մի քանի գյուղացի կին, նրանք ինձ նկատելով բարձրացրեցին գլուխները և ուշադիր հետևում էին, սակայն նկատելով որ վտանգ չկա սկսեցին շարունակել իրենց քախհանը: Ազերի բաջիներին կարծես այդ հանդերձանքների մեջ չնկատեցին իմ քողարկված զենք ու զրահը, դա նշանակում էր, որ կարողացել էր քողարկել ինչպես հարկն է: Ես չփորձեցի շատ չմոտենալ աշխատող կանանց, մանավանդ նրանցից մեկը կարծես անհանգիստ կանգնած հետևում էր ցնցոտիների մեջ հայտնված տարօրինակ անծանոթին:

Որոշեցի չշարունակել, ետ դարձա և նույն ճանապարհով սկսեցի քայլել դեպի Մանասի Շեն, սակայն ետադարձի ճանապարհին գյուղից բավականին հեռու հանդիպեցի երկու կով, որոնք արածում էիր փարթամ խոտը, ես դուրս եկա ճանապարհից և քայլեցի դեպի կովերը: Տերը որին մինչ այդ չէի նկատել, ինձ նկատելով նստած տեղից ոտքի կանգնեց, նրա ձեռքին որսորդական հրացան էր, գոտկատեղին կապված էր որսորդական պատրոնդաշը: Տարածքը պատկանում էր Մանասի Շենին և կարելի էր գուշակել, որ այդ հովիվը կարող է հայ գյուղացի լինել, սակայն տարօրինակը այն էր, որ Շենից բավականին հեռու էր եկել: Ծեր հովիվը կանգնել և ուշադիր նայում էր իրեն մոտեցող անծանոթին, տարօրինակ հանգստություն էր, նա համբերատար սպասում էր մինչև մոտենամ, քողարկված լաթերի մեջ չէր նկատել ձեռքիս ավտոմատը, ես էլ փորձում էր զենքը թողնել մի դիրքում, որպեսզի կասկած չառաջացնեմ նրա մոտ, սակայն գրպանիս նագանը պատրաստ էր եթե հանդիպածս հովիվը ազերի լիներ:

Ծեր հովվի հագ ու կապից` մաշված և քրքրված կոշիկները հուշում էին որ հայ է: Մոտեցա և ողջունեցի նրան.

Բարև՜ պապի...

Պարի օր՜. — պատասխանեց նա, ուշադիր զննում էր, կարծես փորձում էր կռահել, իմ ով լինելը, — տու՛ մեր փեդայիններան չէ՞ս...

Հա պապի, — հաստատեցի ես, ծերուկը ուրախացավ, և հանգիստ ծալապաիկ նստեց գետնին, պա հի՞նչ ես անօմ ըստեղ. — զարմացավ նա

Պապի եկել էի ման գալու, — կատակեցի ես,

Ես ծանոթացա նրա հետ, նրա անունը Յաշա էր, և իր ասելով ապրում էր Մանասի Շենում, ծերուկը տարիքով մեծ էր երևում, սակայն բավականին աշխույժ էր, գլխին դրած գլխարկը կարծես ծածկում էին նրա աչքերը, սակայն այն փաստ որ ամիջապես ինձ նկատել, էր հեռվից վկայում էր, որ տեսողությունը գանգատ չունի: Ես նստեցի նրա դիմաց, կարելի էր գուշակել որ ծերուկը բավականին խիզախ մարդ է, որ հասել էր իրենց գյուղից այդքան հեռու, որպեսզի իր զույգ կովերը արածացնի:

Է՛ս ղօլան էկա՞ր, — զարմացավ նա,

Հա պապի Զեյվայից եմ գալիս, — նա սկսեց ծիծաղել, —պապի՛ բա դուգյուղից ինչու՞ ես այսքան հեռու եկել, — հարցրեցի նրան, ծերուկը հետաքրքրվում էր երեկվա գիշերային փոխհրաձգության մասին, նրա ինչպես ևս շատ գյուղացիներ անհանգստացել էին:

 

                                                                             119 

 

Հեռու չի, — հանգիստ ասաց նա, — հանու՛մտ հի՞նչ ա, — հարցրեց նա,

Վարդան...

Վարդա՜ն, — կրկնեց նա, — լա՜վ հանուն ա, — գլուխը տարուբերեց նա, — տու՛ Երևանիցի՞ էս

Հա պապի Երևանից եմ...

Իմ աղջիկս ու թոռս Երևանում են, — տխուր ասաց նա, — էնտեղ են ապրում...

Յաշա  պապիկ  բա նրանք  չե՞ն  գալիս էստեղ...

Չէ, կյալիս են հի՞նչ անեն. — տխուր ասաց նա, — Յաշան խոսում էր, դողում էին նրա չորացած մատներով, սեղմում էր ձեռքի ճիպոտը, կարծես փորձում էր նրանից լուծել իր հոգում կուտակված վրեժը, — ըստեղ կռիվ ա...

Հետաքրքիրը այն էր, որ սովորաբար Յաշայի հասակակից ծերունիները նստած էին Շենամիջի ուռենու տակ, բայց նա համարձակվել էր եկել հասել է Զեյվայի մատույցները, որպեսզի արածացնի իր կովերին, և այն էլ այդպես զինված պատրաստված, որպեսզի հարկ եղած դեպքում դիմակայի հանդիպած ավազակին:

Պապի՛ գյուղ չե՞ս գալիս, — հարցրեցի նրան, նա ծանր ու թեթև արեց և ելավ նստած տեղից, երևի չցանկացավ վիրավորել: Երևում էր, որ Յաշա պապիկը շատ ցավ և տառապանք շատ է կրել, և հիմա էլ կարծես զավակներից զրկված, կարոտած սրտով հիշում էր նրանց: Յաշաի ասելով ինքը ապրում էր իր պառավի հետ: Նրանց միակ ապրուստը այդ երկու կովերն էին: Ծերուկի կորացած մեջքը հին ու մաշված վերարկուի կարկատաններից երևում էր, որ այնքան էլ բարվոք վիճակում չեն ապրում, սակայն ծերուկը խոսալուց չէր գանգատվում, միայն խոսում էր ազերիների և շենի վիճակից:

Նրա բարձր խոսալու տոնից կարելի էր կռահել, որ լսողությունը թույլ է, ես փորձում էի բարձր խոսալ, որպեսզի երկրորդ անգամ չկրկնեի տվածս հարցը, ծերուկը նկատեց այդ և խոստովանեց, որ դժվար է լսում: Նրա գոտկատեղին կապած որսորդական պատրոնդաշը նրա նվազ մարմնին ավելի արտահայտիչ և խորհրդավոր տեսք էր տալիս: — Յաշա պապի, բա թուրքերից չէ՞ս վախենում, որ եկել հասել այստեղ ու նրանց քթների տակ կովերն էս արածեցնում...

Ծերուկը սկսեց ծիծաղել,

Աղվեսը հավանոցի մեջ է առյուծ, — ասաց նա, —թու՛րքը գիդաց վա՛ր ապասնիյա, գյուլա՛ն ճկատան էլ տաս, կյալ չի...

Ծերուկի հետ քայլում էինք ճանապարհով, կովերը հանգիստ գալիս էին մեր ետևից, մեկ-մեկ ետ էին ընկնում, Յաշան շուռ էր գալիս, ու բղավում, հետաքրքիրը այն էր, որ կովերը տիրոջ ձայնը լսելով արագացնում էին քայլերը:

Մենք հասանք խրամատներին, որտեղ թողել էի Ժորիկին, մեկ ժամից ավել էր անցել, նա երևի ձանձրացել էր իրենց շենացի տղաների հետ, ինձ տեսնելով ուրախ ընդառաջ վազեց:

Բարև՜ ձեզ, — ուրախ ողջունեց ծերունուն, ծերունին չլսեց, ես բարձրաձայն կրկնեցի, նա հասկացավ,

Բարև մատա՜ղ, — ասաց ծերուկը, — է՛ս հյու՞ր տղան ա՜

Ռուբեն դայու տղան է` Ժորիկը, — բացատրեցի նրան,

Հա՜ Աստված պահի, — օրհնեց նրան,

Արևը սկսել էր կրակ թափել, կեսօրվա շոգը կարծես փորձում էր գրոհել լեռներից փչող մարմանդ հովին, այդ տապը իր հետ կարծես քուն էր բերում,

Կովերը  թողնելով  խրամատի  ետևը` հանդում   Յաշայի  հետ  քայլեցինք  դեպի  գյուղ,  խրամատում   հերթապահող   տղաները խոստացան տիրություն անել   ծերուկի   կովերին:

 

                                                                             120 

 

 

Ծերուկի հետ զրուցելը հաճելի էր, երևում է որ նա շատ լավ տեղյակ է շրջանի անցուդարձից և անգամ լավ գիտեր շենի պատմությունը, նա անգամ ասաց որ իրենց շենը` Մանասի Շենում է գտնվում Գյուլիստանի ամենահայտնի մելիքներից մեկի` Մելիք Եսայու գերեզմանը, ծերուկի ասելով նրա շիրմաքարը գտնվում է Ենիքենդ գյուղի «Պառավի հանգիստ» կոչվող գերեզմանոցում, դա հենց այն հին գերեզմաոցն էր, որի մասին ասել եմ, որը գտնվում էր Մանասի Շենի և Կարաչինար բաժանող ձերակում: Ծերուկը հաստատում էր, որ տապանաքարի վրա երևում է փորագրված է՝ 1764 թիվ: Այնպես որ դրանից ելնելով նա եզրակացնում էր, որ Մելիք Եսային ապրել է հենց իրենց Մանասի Շեն ( Նոր-շենում Ենիքենդ) գյուղում, և նա այնպես հպարտությամբ էր ասում, որ համոզված էի որ նրա գերդաստանի արմատներով ինչ որ կապ ուներ Մելիք Եսայու հետ: Ինչպես հայտնի էր պատմությունից Ղարաբաղի մելիքների մեջ ամենաճանաչված զորավարը եղել է մելիք Եսային՝ որը մելիք Իսրաելի որդին էր, որը Սյունիքի մեծ խանին սպանելով և պատժից խուսափելով 1687 թվականին տեղափոխվում է Ղարաբաղիր հետ բերելով իրեն հպատակ շատ ընտանիքներ: Մելիք Եսաիի մահիցհետո, նրան փոխարինումեն եղբայրները՝սկզբից Ալլահ Կուլի (թուրքերեն՝Աստծոծառա)- Սոլթան, հետո Հաթամը: ՇատկցանկանաիներկայացնելՄելիքԵսայուհետկապված մի շարք պատմական վկայություններ և դրվագներ, որոնք անմիջական կապ ունեն շենի պատմության և առհասարակ Հայ ժողովրդիազատագրական պայքարի հետ, սակայն շարունակելով   ընթացքում    մանրամասնկանդրադառնամ այդ հերոսական     մարդու անցած ուղղուն և  հերոսությունների  պատմություններին:

 

                                                                     121 

 

 

Յաշա  պապիկի  տունը  գտնվում  էր մեր  ճանապարհի վրա` հենց գյուղիծայրամասին, նա մեզ հրավիրեց տուն, ես չմերժեցի հրավերը, որպեսզիչվիրավորեմ նրան, ծերուկը ուախացավ, որ այդ պատվին արժանացրինք: Ճիշտըասած ինձ շատ հուզել էր նրա զավակների հեռանալու պատմությունը, և նրահոգուդուրս եկած այն կսկիծը, նա վերջին անգամ զավակներին և թոռներինտեսել երեք տարի առաջ, և ես խոստացա ծերուկին որ Երևան գնալուցամպայման կայցելեմ նրանց, որպեսզի իր հարազատներին նամակ տանեմ: Մենք մտանք բակ, Ժորիկը զարմացած շուրջն էր նայում, երևի նա առաջինանգամն էր լինում այնտեղ: Բակում հսկա ծառերի ստվերում հաճելի էր, կարծես դրսի այդ շոգը չէր կարողացել թափանցել բակ, ամենուրեք մաքուր էր և խնամքով դասավորված: Ծերուկը ձեռքի հրացանը մի կողմ դրեց և սկսեց կանչել կնոջը:

Մարգու՜շ Մարգու՜շ

Տանից դուրս եկավ մի ծեր կին և շտապեց մեզ մոտ,

Ստե՛ղ եմ, — բղավեց կինը, որպեսզի ամուսինը լսի, ծերուկը տեսավ կնոջը,

Մի՛ տե՛ս հյու՛մ եմ պիրել, — հպարտ ասաց նա, կարծես թե ես նրանց ամենասպասված հյուրն եմ, ծերուկը ձեռս բռնելով առաջ տարավ, — Մարգու՛շ մի գինի պեր մեր լավ տղուն...

Է՛ս հո՞վ ա Յաշա, — միամիտ հարցրեց կինը, փորձելով կռահել,

Երևանի փիդայիներից ա, — ուրախ ասաց նա, — իսկ է՛ս կուճուրն էլ մեր շենի Օբոյի տղեն ա... (Ավետիսյան   Յաշա   Մարդիի, - զոհվել   է 13/06/1992 Ավետիսյան  Մարգուշ)

Վա՜յ   քէ  մատաղ, — ուրախացավ  պառավը, մոտեցավ և չորացած ձեռքերով բռնեց գլուխս, ես խոնհարվեցի նա համբուրեց ճակատս, — Յաշա՜, ախր շատ ա ջահիլ...

Մարգուշ տատիկի աչքերին արցունքներ երևացին, նա գոգնոցի ծայրով մաքրեց արցունքները և շվարած կանգնած նայում էր:

Մարգու՜շ է՛ս hինչի՞ փետացար. — նախատեց ծերուկը, — մի գինի բեր...

Չէ շնորհակալ եմ, Յաշա պապի, ես գինի չեմ խմում, — հրաժավեցի ես,

Ո՞նց չես խմում. — զարմացավ նա, — նռան լավ գինի ա...

Ես իսկույն գուշակեցի, որ կարող եմ վիրավորել նրանց,

Ա՜յ եթե սառը թան ունենաք, չէի հրաժարվի...

Պա՜ հունց չունենք մատաղ, — ուրախացավ պառավը, — նստի՛ քէ մատաղ հիմա կպիրեմ...

Ես հանեցի ավտոմատս, որը ամբողջությամբ փաթաթված էր լաթերի մեջ և դրեցի Յաշայի հրացանի կողքին,

Է՛դ հի՞նչ ա, — զարմացավ ծերուկը,

Ավտոմատս է Յաշա պապի, — բացատրեցի նրան, բացելով մի փոքրիկ, մաս ցույց տվեցի ավտոմատի հենակը, ծերուկը սկսեց ծիծաղել,

Պա՜ հի՞նչ ես է՛տ լաթը փթաթել, — միամիտ հարցրեց նա,

Յաշա պապի դու իմացա՞ր, որ մոտս զենք կա, — հարցրեցի նրան,

Չէ, — գլխով արեց նա,

Ուրեմն թուրքերն էլ չեն իմանա, որ սա զենք է. — բացատրեցի նրան, նա սկսեց ծիծաղել:

Քիչ հետո Մարգուշ տատիկը թանով լի կաթսան ձեռքին մանր քայլերով մոտեցավ և դրեց սեղանին, հետո գնաց և նորից վերադարձավ բաժակները ձեռքին:

Անու՜շ արեք ծեզի մատաղ, — սիրալիր ասաց նա,

Ես վերցրեցի կաթսան և սկսեցի լցնել բաժակները, Ժորիկը նայում էր կողքերը և հետաքրքրությամբ զննում շրջապատը: Ծերունիները ապրում էին միայնակ, ինչպես ասացի նրանց տունը գտնվում էր Մանասի Շենի ծայրամասի փողոցի վրա, չնայած իրենց տարիքին, այնուամենայնիվ բակում տիրում էր գերազանց մաքրություն, հաշվի առնենք, որ նրանք խնամում էիներկու կով, և նրանց կերակրելը և գոմաղբը մաքրելը բավականին աշխատանք էր պահանջում, և Յաշա պապիկը միայնակ է անում այդ ծանր աշխատանքը, երևում էր, որ հասցնում են խնամել և մաքրել թե այգին և թե բակը: Երկաթե վառարանը դրված էր բակում, որտեղ տան տիկինը ճաշ էր պատրաստում, կոտրատված փայտը  խնամքով  դասավորված  էր  վառարանի կողքին:

 

                                                                                122

 Բակի այդ  հսկա ծառերի ստվերում շատ հաճելի էր, լայն թախտի դիմաց դրված էր սեղանը, երևի ծերունիները իրենց օրվա մեծ մասը հենց այդտեղ` բակում էին անցկացնում: Մարգուշ տատիկը կարծես իր տարիքին ավելի աշխույժ  էր, քան թե ամուսինը, նա սեղանին դրեց նուռով, խնձորով, տանձով լի զամբյուղը, չմոռացավ նաև ընկույզն ու պնդուկը, չիրն ու չամիչը:

Մարգուշ տատիկ նեղություն մի քաշեք, — խնդրեցի ես, — մենք շտապում ենք,

Մարգու՛շ մի տես թվանքը  որտեղ   է, — ուրախ ասաց Յաշան, — և ցույց տվեց լաթերի մեջ փաթաթված ավտոմատը,

Բա՜ հօ՞ր ա պահել, — միամիտ ասաց պառավը: Ծերուկը բացատրեց, նա ժպտաց,

Յաշա պապիկենց տանից դուրս եկանք քիչ ինչ զովացած, Մարգուշ տատիկը հասցրեց գրպաններս լցնել ընկույզն ու չամիչը, որպեսզի չնեղացնենք խեղճ կնոջը, ստիպված համաձայնվեցինք, ես նրանց խոստացա հնարավորության դեպքում նորից այցելել:

Յաշան մեզ հետ դուրս եկավ և ուղղվեց հանդ իր կովերի մոտ, իսկ մենք ուղվեցինք դեպի ներքին թաղ` մեր տուն: Ժորիկի տրամադրությունը բարձր էր, այդ օրը հաջողված էր, նրա գրպաներում լցված էին չիրն ու չամիչը, բացի այդ էլ նա կարողացել էր ինչ որ ժամանակով կտրվել մռայլ և ձանձրալի ժամերից:

Տղաները նստած սպասում էին   ինձ,  Ճաշի   ժամից  բավական անցել էր Սամվել Ավագյանը` որը մեզ առաջնորդել էր Կարաչինար, եկել էր, որպեսզի մեզ հրավիրեր իրենց տուն ճաշելու: Տղաները չէին ցանկացել առանց ինձ գնալ և երիտասարդը ստիպված նստել էր  մինչև    ես վերադառնամ:

Հիմա կարող ենք գնալ, — առաջարկեց  Թաթուլը, տղաները բոլորը վեր կացան, ինչպես   սովորաբար անում  էինք, մեզ հետ վերցնելով մի քանի տուփ պահածո և երկու տուփ  շաքար, ու  Սամվելի   ուղեկցությամբ  ուղղվեցինք   Ավագյանների տուն: Ժորիկը մեզ հետ  չեկավ   իրենց  տան   մոտ մեզ հրաշետ տվեց և տուն մտավ, իսկ մենք շարունակեցինք ճանապարհը:

Վարդան այս  ինչու՞ այդքան ուշացար. — հարցրեց Վալերը, — մենք էլ մտածեցինք, որ   այսօր էլ չես գա...

Մինչև ու՞ր հասար, — հետաքրքրվեց Մուշեղը,

Մինչև Զեյվա եմ հասել, ու ետ եկել...

Մենք էլ մտածում էինք որ երևի  Բաքու  հասած կլինես. — կատակեց Թաթուլը,

Չէ՛, Բաքու՛ որ գնալու լինեմ, քե՛զ հաստատ հետս   կտանեմ, եթե չուզենաս էլ զոռով կտանեմ, դու՛ հո ինձ լավ գիտես...

Լա՜վ լա՜վ, մի նեղացի, տեսնում  ես կատակ եմ անում, — արդարացավ   նա, — ամոթ  չլինի    հարցնել   Զեյվայում    ի՞նչ   հետաքրքիրը   բան   տեսար...

Թաթու՛լ էլի   սկսեցի՞ր, — բարկացավ Մուշեղը, — լսի՛ այն որ Վարդանն է անում, դու՛ պետք է անես, այդքանից    հետո ավել պակաս խոսում ես, հիշի՛ր Գետաշեն գնալը և կհասկանաս...

Թաթուլը  ամիջապես    լռեց,  Մուշեղի խոսքերը ուղիղ նշանակետին խփեց, նույնիսկ Թաթուլը  չհամարձակվեց   արդարանալ, հասկանալով իր սխալը, նա գրկեց ինձ,

Մի    նեղացի  Վարդան   ջան, — մենք  ծիծաղեցինք, — ասեմ,  որ   Ռուբենը համազգեստդ   տարել  է  որպեսզի    Ռուբւնան   լվանա, — թեման փոխեց նա,  

 

                                                                                 123

 

Քո գնալուց հետո ով ասես չեկավ, — շարունակեց Վալերը,

Օրինա՛կ ո՞վ է եկել...

Դէ՜ ինքդ գուշակի՞ր, — շարունակեց նա, — նախագահը` Բուդաղյանը, Իջևանցի Վարդանը, մի հարյուր հոգի մարդ եկավ գնաց...

Գիշերվա կրակոցներից գյուղը տագնապի մեջ է, — բացատրեց Վազգենը,

Մենք հասանք Սամվելենց տուն, նա հրավիրեց ներս, բակի շքամուտքի մոտ մեզ դիմավորեց նրա հայրը` Արտյուշան:

Համեցե՜ք, համեցե՜ք

Տղաները հերթով ձեռքով ողջունեցին տան տիրոջը, եկավ նաև Սամվելի մայրը` տիկին Լենան, նա հաճելի և գեղեցիկ կին էր, նա սիրալիր ողջունեց մեզ և հրավիրեց բացված սեղանի մոտ:

Ճիշտ ասած Սամվելի ծնողներին առաջին անգամը չէր որ տեսնում էինք, դեռ մեր Մանասի Շեն գալու առաջին իսկ օրը, նրանց տեսել էինք ԵսայանՌաֆիկենց ( Ափո) տանը: Արտյուշան այդ ժամանակ մեզ հետ նստած էր Ճաշի սեղանի մոտ, իսկ մայրը` Լենան Ռաֆիկի կնոջ հետ սեղանն էր սպասարկում: Սամվելիհայրը` Արտյուշա Ավագյանը նիհար նվազ կազմվածքով մի մարդ էր, դեմքի մաշկից և հյուծված դեմքից կարելի էր գուշակել, որ ծանր հիվանդություն է տանում, կամ տարել: Սակայն Արտյուշաի ուրախ և հյուրասեր բնավորությունը զգացվեց առաջին իսկ պահից: Սամվելը դիմագծերով և արտաքինով հորն էր նման: Տան տերերը զարմացած նայում էր իմ հանդերձանքների վրա ճղճղված վերնաշապիկը և քրքրված վարտիքը կարծես մուրացկանի տպավորություն էր թողում, նույնիսկ տիկին Լենան ամաչում էր ծիծաղել, որպեսզի չվիրավորի ինձ, Թաթուլը կատակեց

Տիկին Լենա, մի զարմացեք, դա մեր Վարդանն է, որ նրան մոտիկից ճանաչեք չէք զարմանա, — բոլորը ծիծաղեցին:

Լենա ջան դուք Թաթուլին մի լսեք, եթե ուզու՞մ էք ճիշտը իմանալ, ապա ասեմ որ, գնացել էի գյուղամեջ մատաղի փող հավաքելու, — կատակեցի ես,

Բոլորը սկսեցին ծիծաղել:

Մեզ առաջարկեցին նստել սեղանի շուրջ, տան տերը նստեց սեղանի գլխին, Միշիկ ամու աղջիկը` Մարինեն, այնտեղ էր, որը երևի եկել էր որպեսզի տիկին Լենային օգնի, նա մեզ ողջունեց և հետո սկսեց տիկին Լենային հետ մատուցել ուտեստները: Ինչպես մեզ արդեն հայտնի էր, Սամվելը Արտյուշայի կրտսեր տղա էր նրա երկու ավագ տղաները` Ֆելիքսն ու Արմենը ապրում էին Ռուսաստանում: (Ավագյան Սամվել Արտյուշայի 29/11/1968) իսկ աղջիկը` Նաիրան վերջերս էր տեղափոխվել Երևան:

Մի քանի օրերի ընթացքում մենք հասցրել էինք մտերմանալ Սամվելի հետդառնալ լավ ընկերներ: Սամվելի ծնողներին հենց այդպես էլ պատկերացնումէինք, հյուրասեր և ուրախ, նրանց որդին ամեն    ինչով  նմանվել   էր  իր ծնողներին:  

 

                                                                 124  

 

 

Սամվելի հասակակից երիտասարդները « Ճղացի Թաղում»միայնինքն էր և իր ասելով հարևան Օգուտի (Բենիկի) տղան, սակայն թաղում մեծամասնություն էին կազմում աղջիկները, և քանի որՆերքին թաղում բոլորըմտերիմ հարազատներ էին ապա երբ որևէ մեկին օգնություն էր հարկավորլինում, ապա մեկը մյուսին ձեռք էր մեկնում, այդ պատճառով էլ զարմանալիչէր որ տիկին Լենային, օգնում էին Էմման և Միշիկ ամու աղջիկ` Մարինեն:

Ինչպես ասել էի արդեն, առաջին իսկ օրը Եսայան Ռաֆիկենց տանը մենք նկատեցինք որ թաղում բոլորն էլ հարազատներ են ինչպես մի մեծ ընտանիք, չնայած որ իրոք մեծամասնությունը իրար արյունակից հարարազատներ էին :

Ճաշկերույթը սկսվել էր, սեղանի առատությունը ոչնչով չէր զիջում մյուս հարևանների հյուրասիրության սեղաններից, տան տերը անընդհատ տղաներին առաջարկում էր փորձել իր քաշած օղին և գինին: Մեր տղաների խնդրանքով կանայք ևս միացան մեզ սեղանին, հետաքրքիր զրույցը և պատմությունը անպակաս էր: Արտյուշան ինչպես և Ռուբեն դային ևս լավ տեղյակ էր հարազատ շենի պատմությունից: Ինչպես ասաց Արտյուշան` ինքը և Ռուբենը միասին են աշխատել շրջանի տաքսոմոտորային ձեռնարկությունում, և Արտյուշան եղել է (Արտյուշա    Հարությունի    Ավագյան 28 /01/ 1933) շրջանի առաջին տաքսու վարորդներից մեկը: Տան տիկինը` տիկին Լալան (Լենա   Ավագի   Ավագյան 25/08/1943)ժամանակին աշխատել էր Մանասի Շենի մանկապարտեզում, նա իր իմացությամբ չէր զիջում ամուսնուն, լավ տեղյակ էր շրջանի պատմությանը: Հետաքրքիրը այն էր, որ տիկին ( Լալա) Լենան շրջանում հայտնի Բոզունց ցեղի` Հարությունյանների ազգից էր: Եվ նա հպարտությամբ էր պատմում իր գերդաստանի նշանավոր մարդկանց պատմությունները: Հետաքրքիրը այն էր, որ շենում ապրող մի քանի գերդաստանները և բոլորն էլ լավ գիտեին իրենց նախնիների պատմությունը և գիտեին անգամ թե երբ և որտեղից են եկել և հաստատվե լ գյուղում:

Եվ տիկին   Լենան և   Արտյուշան  բացառություն չէին  իմանալով  իրենց տոհմերի կենսագրությունը և պատմությունը: Նրանց ասելով գյուղում առաջիններից մեկը բնակություն են հաստատել Եսայանները և Բոզունց գերդաստանները, ինչպես ասացի Բոզունք հենց նույն Հարութունյաններն էին, ինչպես բազմիցս նշել եմ գյուղը կոչվել է Նոր Շեն և դրանից հետո գյուղում հաստատվել են Հովսեփյանների գերդաստանը և գյուղը անվանակոչել են Մանասի-Շեն, նույնիսկ այդ պատմական փաստերի վկայություններ կան անգամ գյուղի հին գերեզմանատան տապանաքարերից մեկի վրա է դա գրված:

Չշեղվելով թեմայից կցանկանաի ներկայացնել տիկին Լենայի` Բոզունց գերդաստանի ամենակարևորը պատմություններից մեկը, որը կարծում եմ հետաքրքիր կլինի պատկերացնելու անցիալ դարի պատմական իրադարձությունները:

1890  թվականներին  շրջանում աշխատել էր շրջանի ականավոր բժիշկներից մեկը` Ստեփան Հարությունյանը, (Ստեփան   Հարությունյանը) նա Բեռլինում եվրոպական բարձրագույն կրթությունը ստանալուց հետո վերադառնում էհայրենիք` Ենիքենդ և սկսում է զբաղվել բուսաբուժությամբ լինելով ամենահմուտ բժիշկներից մեկը: Ստեփանը անգամ հետազոտելով շրջանի բոլոր աղբյուրների ջրերը, գալիս է այն եզրակացությանը, որ միայն  Էրքեջ գյուղիաղբյուրների ջրերն են պարունակում անհրաժեշտ քանակության    յոդ:

 

                                                                           125

 

Քանի որՍտեփան Հարությունյանը Բոզունց ազգից էր, տեղացիները հենց այդպես էլկոչում էին նրան` « Բոզունց Դոխտուր » БОЗУНЦ ДОХТУРՕրերից մի օրնրանհաջողվում է մահից փրկել նահանգապետի հիվանդ որդուն, որի դիմացնահանգապետը նրան որպես պարգև շնորհում բժշկին զինվորական բարձրաստիճան և նվիրում է հսկայական մի կալվածք Էրքեջ գյուղում` «Քոլատակի» հողերի և անտառի հետ միասին «Դոխտուրը » այնտեղ կառուցել է տալիս մի հսկա շենք և Ենիքենդ գյուղից տեղափոխում և բնակություն հաստատումայնտեղ: 1913 թվականին «Բոզունց Դոխտուր» հայրենասիրությունից դրդված իրսեփական տունը որպես դպրոց հատկացրել է իր Էրքեջ գյուղի բնակիչներինհոգալով անգամ համապատասխան կահույքի ծախսերը: 1918-1920 թթ « Բոզունց Դոխտուր» անգամ նա իր ունեցած պատվոնշանների շնորհիվ կարողանում է փրկել իր համագյուղացիներին Ադրբեջանական    մուսավաթական     և օսմանյանհրոսակների    յաթաղանից: ( Այս   պատմությունը    նաև անդրադարձել  է   իմ   լավ  բարեկամ   Կիմ   Ղահրամանյանը   իր   Հյուսիսային  Արցախ Գոյության Պայքար  գրքույկում/ էջ23 ) 1920 թվականին   խորհրդային կարգերի հաստատումից   հետո  տեղի   թաթարները    դավադրաբար    սպանում   « դոխտուրին »  և անգամ խուսափում պատասխանատվությունից: Բոզունցներին կոչել են շրջանում նաև Բոզյաններ և ինչպես ասաց տիկին Լենան իր պապը եղել է շրջանի հոգևորականներից `Տեր- Հարություն և այդ պատճառով Հարությունյաններնգյուղում անվանել են «Իրիցանց» այդինքն երեցանց նկատի ունենալովհոգևորականի` Երեց տիտղոսը: Տիկին Լենայի ասելով նրա հայրը` Հարությունը ևս հարգված մարդ էր եղել շրջանում, որին Կոզան են անվանել(Մաֆիոզ) իսկ նրա հորեղբայրը` Բոզունց Աշոտի հայրը` Տեր Սահակը, ևպապը` Տեր-Հայրապետը, եղել են քահանաներ: Ամենահետաքրքիրը այն էր, որտիկին Լենայի պապու` Տեր Հայրապետի մահից հետո, նրա գերեզմանինդրված շիրմաքարը իրենց ասելով եկեղեցու զանգի    նման  զնգում   էր   և ճիշտնասած դա շարժեց իմ հետաքրքրությունը և խնդրեցի  Սամվելին,  որպեսզի  ժամանակ   լինելու  դեպքում   ամպայման   ինձ  ուղեկցի  Մանասի   Շենի  գերեզմանատուն,  (հանգիստարան տեսնելու այդ խորհրդավոր զնգացողշիրմաքարը:

Ճաշկերույթի սեղանի շուրջ հետաքրքիր զրույցներին հաջորդեցին անգամ երգն ու ասմունքը: Արտյուշան մեր տղաների տրամադրությունը բարձրացնելու համար   ասմունքեց    «Թմբկաբերդի   առումը » պոեմը, իսկ Սմբատը երգեց մեր ֆիդայական երգերից, մենք խմբով ձայնակցում էինք, տոնական տրամադրությունը թեժանում էր: Նույնիսկ վերջում տան տիկինը տղաներին սուրճ հյուրասիրեց, Ճիշտ ասած այնպիսի բաներ կաին, որ շրջանում դարձել էր դիֆիցիտ, որոնցից էին ծխախոտը և սուրճը, այդ ամենը միայն Երևանից կարող էր այնտեղ հասնել, և այն էլ միայն նրանք` կարողանում ուզարկելորոնք  ունեին  կապեր     ուղղաթիռային  փոխադրումների     հետ, և Լենայի աղջիկը` Նաիրան ( Նաիրա Արտյուշայի Ավագյան 28/05/1970)  կարողացել էր իր կապերի միջոցով  ծնողներին ապահովվել  անհրաժեշտ   պարագաններով: Մինչև վերջին  խառը ժամանակները Նաիրան աշխատել էր շրջանի պահածոների գործարանում և Երևան տեղափոխվելուց հետո էլ շարունակում էր ձեռք մեկնել հարազատներին:

Ճաշկերույթը   ավարտվեց    բավականին ուշ, մենք շնորհակալություն հայտնելով  տան    տերերին     դուրս   եկանք  նրանց   օջախից:

 

                                                                    126

 

 

Փողոցում լսվում էր թաղիերեխաների աղմուկը, մեզ տեսնելով վազեցին ընդառաջ, փոքրիկ Նելլին նրանցմեջ էր, ինչպես միշտ վազեց և կանգնեց Սմբատի առջև:

Մի՛ պատրոն տուր լի՜, — խնդրեց նա, տղաները ծիծաղեցին Սմբատը զարմացավ,

Է՛ս ի՞նչ լավ բալիկ է...

Դու՛ ու՞մ աղջիկն ես, — հարցրեց Թաթուլը, տղաները ծիծաղում էին համարձակ երեխայի վրա,

Ի՛մ աղջիկն է. — կատակեցի ես, մանկիկը ինձ նկատելով նետվեց գիրկս, երևի ցնցոտիների մեջ ինձ չէր ճանաչել, փոքրիկը ամուր բռնել էր պարանոցս, կարծես իր վաղեմի ընկերն եմ, մենք քայլեցինք, երեխաների խումբը հետևում էր մեզ, հասնելով նրանց տան դարպասների մոտ ցած դրեցի մանկիկին:

Մի՛ պատրոն տու լի՜, — կրկնեց նա, ես պահեստատուփից հանեցի մեկ փամփուշտ և տվեցի նրան, նա ուրախ շտապեց իր ընկերների մոտ, ցույց տալու ստացած « նվերը » :

Տղաները զարմացած հետևում էին ուրախ մանուկներին: Մենք շարունակեցինք ճանապարհը, ի զարմանք մեզ հանդիպեցինք Ռուբենին, որը բահը ձեռքին վերադառնում էր այգուց, այն այգուց, որտեղ գիշերը ազերի հետախույզներին էինք հանդիպել: Ռուբենը Յաշա պապիկի նման վախ չուներ, Սամվելի իմանալով իմ և Յաշա պապիկին հանդիպման մասին համառոտ պատմեց ծերուկի մասին, նրա ասելով գյուղում Յաշային « Քյոբառ » էին ասում:

Բարի երեկո ուստա Ռուբեն. — ողջունեց Թաթուլը, մենք ևս ողջունեցինք,

Կերած խմածներդ անուշ իլի՜...

Ձյաձ Ռուբեն երևում է այգուց ես գալիս, — հարցրեցի ես,

Հա, — հաստատեց նա, — տեսա թե թօրքերը մինչև ուր էին հասել...

Ձյաձ Ռուբեն լավ կլինի այս երկու օրը չգնաս այգի, — խորհուրդ տվեց Գևորգը, նա չպատասխանեց միայն ձեռքը բարձրացրեց օդ: Մենք մտանք բակ, բակում կարծես թե ինչ որ մեկը մաքրություն էր արել, չկաին անգամ առավոտվա կոտրած ապակիների մնացորդները,

Տղե՛րք ինչքան հիշում եմ, Սամվելենց տուն գնալուց առաջ այստեղ ապակիներ էր թափված, — մատնացույց արեցի ես,

Տղաները զարմացած իրար նայեցին,

Այո Սամվելենց տուն գնալուց առաջ դեռ այստեղ էր, — հաստատեց Մուշեղը:

Ես մտա տուն և բարձրացա երկրորդ հարկ, այնտեղ ևս մաքուր էր, չկար կոտրված ապակու մնացորդները, նույնիսկ իմ և Վալերիկի թողած ոտնահետքերն էր մաքրած:

Երևի օղորմածիկ Զարմիկի ուրվականն է մաքրել, — կատակեց Գևորգը:

Տղաները ծիծաղեցին:

Քիչ հետո բակ մտավ Ժորիկը, նրա տրամադրությունը բարձր էր, ուրախ-ուրախ լայն քայլելով մոտեցավ ողջունեց բոլորին և խնամքով ծալած մաքուր համագեստը    դրեց  սեղանին:

 

                                                                  127 

Էսի Մարգոն տվեց, — ասաց նա, Սմբատը վերցրեց համազգեստը բացեց սկսեց շուռումուռ տալ, համազգեստը լվացված և խնամքով արդուկված:

Մի՛ տե՞ս է՜... Ապրի Մարգարիտան, տեսնու՞մ ես ինչ շնորհքով աղջիկ է. — գովաբանեց նա,

Իմ շորերս նույնպես պետք էլ լվացվի, — գանգատվեց Մուշեղը,

Տու տանեմ Մարգոն կլվա. — առաջարկեց Ժորիկը, տղաները ծիծաղեցին:

Չէ Ժորիկ ջան շնորհակալ եմ...

Ես արագ հանդերձափոխվեցի, իրոք որ մաքուր էր և խնամքով արդուկված, զարմանալին այն էր որ զինվոական համազգեստի արդուկելը շատ բարդ գործ էր, որ անգամ մայրս էր դժվարանում գործը գլուխ բերել, սակայն Մարգարիտան կարողացել էր խնամքով կատարել գործը:

Պարոնա՛յք, եթե դեմ չէ՞ք, ես Ժորիկի հետ կգնամ իրենց տուն թեյ խմելու, — առաջարկեցի ես դու՛ք ձեր բաժինը խմել էք այնպես որ...

Իսկ ե՜ս. — դժգոհեց Վալերիկը,

Դու՛ ի՞նչ, լավ կերել ես, լավ էլ խմելը, սուրճն էլ վրան խմեցի՛ր. —դժգոհեցի ես

Չէ՛, թող բոլորն էլ կյան, — միամիտ ասաց Ժորիկը,

Իմ խմածը միայն կամ թեյ է կամ էլ թան. — բարկացա ես,

Լա՜վ, լա՜վ, — զիջեց Վալերը, — հանգիստ գնա, ես չեմ գա...

Ես և ժորիկը դուրս եկանք և ուղվեցինք իրենց տուն:

Ռուբենը ինչպես միշտ նստած էր բակի հոնենու տակ և թեյ էր խմում, ինձ նկատելով ոտքի կանգնեց,

Բա՛ տղաները ինչու՞ չեկան, — զարմացավ նա,

Վարդանը չթողեց որ կյան, — իմ փոխարեն պատասխանեց Ժորիկը,

Հու՞նց  թէ...

Ձյաձ Ռուբեն տղաները լավ կերած խմած են, — բացատրեցի ես,

Ես սեղանին դրեցի շաքարի տուփը, Ռուբենը մի խիստ հայացք գցեց վրաս,

Ձեզ ի՞նչ ասացի, — նեղացավ նա,

Ձյաձ Ռուբեն սա ես ինձ համար եմ բերել, — արդարացա ես, — առանց այն ես էլ թեյը շատ քաղցր եմ խմում...

Մարգարիտան   եկավ, եկավ ողջունեց և կանգնած սպասում էր թե հայրը ինչ կպատվիրի,

 

                                                                 128  

Չայ բեր աղջիկս. — պատվիրեց հայրը:

Քիչ հետո սեղանին դրված էր թեյը և մուրաբանների տեսականիները: Ժորիկին կանչեց քույրը, նա ամիջապես խոհանոց գնաց քիչ հետո վերադարձավ և հոր ականջին ինչ որ բան փսփսաց, հայրը համաձայնություն տվեց, տղան խորամանկ նայեց աչերիս մեջ և վազելով դուրս եկավ դարպասներից:

Խոհանոցից դուրս եկավ տան տիկինը` Ռուբինան նա մոտեցավ ողջունեց ու սեղանին դրեց հետը բերած պանիրն ու կարագը,

Օզում՞ ես յուղծու անեմ, — հարցրեց նա, (ձվածեղ)

Չէ շնորհակալ եմ կարիք չկա, լավ կերած եմ. — հրաժարվեցի ես,

Մի քանի րոպեից հետո Ժորիկի գլխավորությամբ մեր տղաները բակ մտան, Ռուբենը սպասված հյուրերին դիմավորեց ժպիտով,

Յա՜ Վարդան դու՛ այստե՞ղ ես, — կատակեց Սմբատը,

Չէ՛, այստե՛ղ չեմ, — բարկացա ես, բոլորը ծիծաղեցին:

Ժորիկը և ծնողները որոշել էին հրավիրել տղաներին և նրանք էլ համաձայնվել են, որպեսզի չվիրավորեն տան տիրոջը, Թաթուլը սեղանին դրեց երկու տուփ շաքար Ռուբենը բարկացավ,

Եղբայր Ռուբեն մեզ համար ենք բերել, — արդարացավ Թաթուլը,

Տղաները տեղավորվեցին սեղանի շուրջը:

Մեր Վարդանը թեյը շատ քաղցր է խմում, — կատակեց Վալերը, բոլորը ծիծաղեցին:

Նա այդ հարցում չէր սխալվել, իրոք որ ես թեյը շատ քաղցր էր խմում, և այդ առիթով սկսեցի պատմել մի պատմություն, որը կապված էր կյանքից շուտ հեռացած հայրիկիս հետ: Հայրս ծնվել մեծացել էր Իրանում և 1946 թվականին ( Հովհաննիսյան  Հակոբ   Գրիգորի 10/03/1925 ) ընտանիքով գաղթում են Հայրենիք: Հայրս Իրանի սովորության համաձայն թեյ շատ էր խմում, և այն էլ բավականին քաղցր: Մի օր այցելելով իր քեռուն, դէ սովորության համաձայն « նորեկողների» տան տիկինը` այսինքն   քեռակինը   թունդ   թեյ են մատուցում, հայրս էլ սովորականի  պես   էլ   սկսում     է   գավաթի   մեջ   գցել շաքարի կտորները, գցում   է   ու   գցում: Քեռակինը դա տեսնելով միամիտ    ասում   է   «  Հակոբ    ջան շատ    մի  գցիր, սիրտդ   կվառա...» դէ  հայրս էլ  իր  հումորի   համաձայն   պատասխանում է « Որտան տիրոջ սիրտը չվառա, իմը չի վառա...»

Բոլորը, ծիծաղեցին:  

 

 

                                                                129 

  Մթնել էր, սեղանին դրված նավթե լամպը ծիրանագույնլույսով լուսավորում էր սեղանակիցների դեմքերը, զրույցը թեժանում էր, տղաները թեյի սեղանի մոտ կատակում էին և ուրախանում:

Քիչ անց լսվեց գեներատորի շարժիչի ձայնը և մի քանի րոպեից ծառից կախված էլեկտրական լամպը լուսավորվեց:

Եղբա՛յր Ռուբեն, ինչպես պայմանավորվել ենք երեկ, սրանից հետո դվիժոկի համար փող չտաք, ասաց Թաթուլը, ես առավոտյան բենզին եմ տվել Ռաֆիկին, նույն էլ գյուղի ժողովրդին ասացեք...

Ռուբենը գլխով շնորհակալություն հայտնեց: Մարգարիտան աղցանով ափսեն ձեռքին մոտեցավ սեղանին,

Մարգարիտա՛ ջան, Ժորիկը ասաց, որ համազգեստս դու ես լվացել, հարցրեցի ես,

Ըհը՜, հազիվ ասաց նա, լամպի խավար լույսի տակ երևաց, թե ինչպես խեղճ աղջիկը ամոթից շիկնեց,

Շատ շնորհակալություն...

Անուշ ինի, շշնջաց նա,

Լավ լվացելը հասկացանք, բա հետաքրքիր է թե ինչպե՞ս է արդուկել, եթե հոսանք չկա գյուղում, — հարցրեցի Ռուբենին,

Ռուբենը ծիծաղեց,

Ժորիկ ջան մի արդուկը բեր, — պատվիրեց հայրը, Ժորիկը վազեց նկուղ և այնտեղից բերեց չուգունե ծանր մի արդուկ, ճիշտ ասած ես առաջին անգամն էի այդպիսի արդուկ տեսնում, ես վերցրեցի և սկսեցի շուռումուռ տալ, Ռուբենը բացատրում էր թե ինչպես է աշխատում միջնադարյան արդուկը:

Ածուխով աշխատող արդուկը զարմանալի էր բացվող կափարիչի տակ լցվում էր շիկացած ածուխի կտորները, որն էլ տաքացնում էր արդուկի չուգունե կաղապարը:

Իսկ որտեղի՞ց ա՛յս, — զարմացա ես,

Դա մեր պապու-պապերից է մացել, — ասաց Ռուբենը, — ո՞վ գիտեր, թե մի օր հանելու ենք և օգտագործենք...

Վատ գյուտ չէ, — զարմացավ Մուշեղը, տղաներից շատերը առաջին անգամ էին տեսնում հնադարյան արդուկը, հերթով վերցնում էին և զարմացած նայում, ճիշտն ասած ես բազմիցս եղել Հայաստանի պատմական թանգարաններում, բայց այնտեղ ոչ մի անգամ չեմ տեսել այդպիսի արդուկներ, հնարավոր է, որ մեր հնագետները աչքաթող էին արել այդ կարևոր կենցաղային իրը:

Ես ճաշակում էի Ռուբինայի պատրաստած արդար տնական պանիրն ու կարագը, դրանք իմ ամենասիրած նախաճաշի կերակուրներն, էին երբ Երևանում էի իմ նախաճաշը և ընթրիքի սեղանի անպակաս էին կարագն ու պանիրը: Ռուբինան   սեղանին դրել էր սփսեով լի հում սերը, որը երևի առավել նախնտրելի  էր ինձ համար,   քան նշած կաթնամթերքները: Հում   սերի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կար,  որը   չէի   ցանկանա   անտեսել:

 

                                                                    130 



Սակայն սկսելով պատմության սկզբից կանդրադառնամ պատմական մի շատ կարևոր փաստի, որը այդպես էլ մոռացվեց ժամանակի մեջ, այնուհետև այդ պատմության ավարտից հետո կանդրադառնամ հում սերի պատմությանը:

ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ղեկավարության հեռագրի համաձայն 19/04/1991 կարգադրվեց շրջանի պարետին ռազմական և արտակարգ դրության շտաբին, որ շտապ զորքերը դուրս բերեն Խանլարի շրջանի Գետաշեն գյուղից: Չնայած այն բանին, որ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հայ բնակիչները հատուկ հեռագրով դիմել էին ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին և ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարներին որպեսզի ՆԳՆ զորքերի անցակետերը հսկվեն զինվորների կողմից, այնուամենայնիվ ԽՍՀՄ զորքերի դուրս բերելուց ամիջապես հետո Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարները և իշխանությունները հնարավորությունը բաց չեն թողնում և ամբողջ ուժերովգրոհել Հայակական բնակավայրերի վրա: Ազերիները ամիջապես անջատում են գյուղերի հոսանքամատակարումը հեռախոսային կապը, ՆԳՆ-ի կողմից արգելվում է Հայկական ուղղաթիռների թռիչքները, Հայկական գյուղերը հայտնվում են շրջափակման մեջ: Ադրբեջանցիները անօրինական զինված խմբավորումների զինաթափման և «անվտանգության գոտի» ստեղժելու անվան տակ սկսում են էթնիկ զտումների միջոցառումները, ուժի ճանապարհով լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը: Խորհրդային ղեկավարության կողմից` նախաձեռնած օպերացիան սկսվում է որը անվանվում է « Կալցո » օպերացիա: Ապրիլ 30/ 04/1991 Գետաշեն էր արգելափակվում է Բաքվի ՆԳՆ գնդի և ԽՍՀՄ, հրամանատարության տակ գտնվող զինվորների և միևնույն ժամանակ, նաև ադրբեջանական հարևան գյուղերից զինյալները ամբողջովին շրջափակում են Հայկական Գյուղերը և սկսում հարձակվել զրահապատ տեխնիկայի աջակցությամբ, միակ հնարավորին ուժերը, որ դիմակայում էին այդ հսկա ուժերին, դա տեղի Ինքնապաշտպանական ջոկատներն էին որոնց միջոցները գրեթե սպառվել էին: Այդ թվում Հայաստանի սահմանամերձ գոտում դրությունը ևս շիկացած էր, Գետաշենը շրջապատված էրԱդրբեջանական և ռուսական զորքերի կողմից և հազիվ դիմակայում էր հաճախակի կրկնվող գրոհներին:

 

 

                                                                   131  

 

Գետաշենցիները   ահազանգում   են   օգնություն   աղերսում   Հ.Հ ղեկավարությանը:   Եվ   քանի   որ   Հայաստանի   միակ  զինված   կազմավորումը   հանդիսանում   էր   «  Հատուկ  Գունդն  »  էր   ուստի   որոշվում   է  Գնդի անձնակազմի   աջակցությամբ   լուծել   Գետաշենցիներին օգնություն   օպերացիան   և   Գնդի   հրամանատարությունը   որոշում   են Մահապարտների    քսան   հոգանոց   մի   խումբ   ուղղարկել   պաշարված Գետաշենցիներին    օգնության, և ամիջապես   Գնդում սկսվում   է կամավորների հավաքագրումը,  հանձնարությունը   իրենից   ներկայացնում էր շատ   բարդ   առաջադրանք,   որտեղից   այլևu    հետադարձ   ճանապարհ   չկար, այսինքն   առաջադրանքը   կայանում   էր  նրանում, որ   քսան   հոգանոց   խումբը   պետք   է   հասներ   Վարդենիսի   սահմանային   գիծը, ճեղքելով ադրբեջանական   Քելբաջարի   սահմանային    պաշտպանությունը   և մտնելով    Քելբաջարի   տարածք` շրջանցելով   թուրքական    տասներկու գյուղերը, աննկատ   հասներ   պաշարված    Գետաշեն, և   այն էլ   հարց   էր, թե կհաջողվեր   արդյոք   ջոկատին   անցնել   և   թափանցել Գետաշեն, որը շրջապատված մեծաքանակ ԽՍՀՄ զորքերով, այսինքն հարցը կայանում էր միայն նրանում, որ զոհաբերելով փոքրիկ ջոկատը, կարող էին բարոյապես բարձրացնել և հուսալքված Գետաշենցիների մարտական ոգին, պաշարված Գետաշենցիները հասկանալով, որ Հայաստանից իրենց օգնության շտապող ջոկատը շուտով տեղ կհասնի, և այդ փաստը կարող հույս ներշնչել հուսալքված պաշարվածներին, որոնք մինչև վերջ կարող էին պայքարել դիմավորելու եկող ջոկատին: Կամավորագրված տղաները հասկանում էին այդ բարդ առաջադրանքի լրջությունը, սակայն պատրաստ էին կյանքի գնով կատարել առաջադրանքը, ողջ գնդի անձնակազմներից միայն երկու վաշտերից ընտրվեց տասական Մահապարտներ: Ադպիսով կամավորագրված Մահապարտների մեջ էր` Գարեգին Նժդեհի վաշտից `Սամվել Աբրարահամյանի, որը այդ խմբի հրամանատարն էր: Այդ խմբում էր նաև Սամվել Սմբուլյանը, Արթուր Կոխլիկյանը, Արթուր Ամիրխանյանը, Երվանդ Աժդահարյանը, Հարություն Միքաելյանը, Աբաջյան Հենրիկ, Ասլանյան Սմբատ ևես` Վարդան Հովհաննիսյանը, մեր ջոկատի Ալբերտ Հարությունյանը:

(1. ԱՓՈ  Սամվել Արամի   Աբրարահամյանի 16/05/1952 2. Սամվել   Թովմասի  Սմբուլյանը 11/02/1969, 3. Միքաելյան   Լուլաշի   Հարություն 01/04/1956, 4. Արթուր   Հենզելի  Կոխլիկյանը, 23/11/1969 5. Երվանդ Միսակի   Աժդահարյանը 16/03/1968,   6.Արթուր   Բախշիկի   Ամիրխանյան   14/08/1965   « Հրեշտակ» 7.   Ասլանյան   Սմբատ   Հակոբի   01/07/1955, 8. Աբաջյան   Հենրիկ    Գևորգի   03/07/1951 9. Ալբերտ   Գուրգենի   Հարությունյան   07/07/ 1949 ) 10. Վարդան Հակոբի    Հովհաննիսյանը, 29/03/1968   Կամսարական ) «Արցախի» վաշտից` որը   Հատուկ   Գնդի   6-րդ   վաշտն   էր   կամավորագրվել   էին   ևս տաս Մահապարտներ իրենց հրամանատար` Ջանիկ   Սահակյանի գլխավորությամբ,   իսկ ( « Արցախի»   վաշտից 1. Ջանիկ   Գիրգորի    Սահակյան  25/09/1952 , 2.Ստեփանյան   Ալբերտ   Բենիկի, 3. Գրիգորյան   Գրիգոր Լենդրուշի   զոհվել  է   1992, 4. Հակոբյան   Լովա   Բենիկի, 5. Վարդան   Կոլյաի Հարությունյան, 6.  Մեջլումյան   Բորիա   Խաչատուրի, 7. Քոչարյան   Ռուբեն Դարիջանի, 8. Առաքելյան   Արամ   Վլադիմիրի,   զոհվել   է,  9  . Դարբինյան Կառլեն Հակոբի, 10. ԱբգարյանՍաշա Յակովի) ստեղծվում   է Մահապարտների մի խումբ,   որն   էլ   պետք   է   իրագործել   այդ  օպերացիան և  նրանք  պետք  է  իրագործեին   աներևակայելի   մի առաջադրանք:

 

 

                                                                             132  

Առաջադրանքը, որը դրված էր նրանց առջև դա մահվան ճանապարհ էր, որտեղից վերադարձը բացառվում էր, նրանք գնում էին մահվան: Դա գիտեին և մեկնողները և Ճանապարհ դնողները: Չանդրադառնալով մանրամասնություններին միայն կասեմ այն որ, Մահապարտներին ճանապահելուց առաջ մահախոսական ելույթով հանդես եկավ Գնդի հրամանատար` գնդապետ Սերգեյ Առաքելյանը նա հուզված էր, Հրամանատարը կանգնել էր մեկնող տղաների առջև կարծես թաղմանարարողության էր եկել, նա խոսում էր սովորականից ցածր ներկայացնելովառաջադրանքը, նա հուզված էր և ձայնը խզվեց հազիվ կարողացավ արձակելվերջին հրամանը « Հրամայու՛ մ եմ բոլորիդ վերադառնալ» նրա աչքերիցգլորվցին արցունքները: Գնդի հրամանատարի հետ լացում էր նաև ողջ Գունդը: Հետո Գնդի հրամանատարը և նրա տեղակալ` փոխ-գնդապետ Վաչիկ Չիբուխչյանը հերթով անցնելով մեկնողների առջևից ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին ցանկանալով բարի վերադարձ: Բոլորը գիտեին, որ Ջոկատը գնում է առանց վերադարձի: Կամավոր գրելով իրենց մահվան դատավճիռը տղաները գնացին ընդառաջ մահվան գիտակցելով, որ կատարելու են իրենց հայրենասիրական պարտքը: Արդեն որոշված էր, որ անգամ զոհերի դեպքում ընկերները զոհված ընկերոջը գլուխատելով պետք է գոնե գլուխը հասցնեի իրենց հարազատներին: Շատ դաժան է հնչում այնուամենայնիվ դա իրակնություն էր և փաստ: Մահապարտների խումբը հենց Վարդենիսի սահմանային գծին հասնելով ամիջապես ՀՀ Ներքին գործերի նախարարիտեղակալ` Աշոտ Մանուչարյանի հրամանի համաձայն ամիջապես փոխելովհրամանը ստանում է մել այլ առաջադրանք և ամիջապես մեկնում Շամշադինի շրջանում մարտական գործողությունների վայր, այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է այդ« Խենթ »և անիմաստ գործողությունից: Մահապարտների խումբը ստանալով նոր առաջադրանք ամիջապես հասնում են Շամշադինի շրջանի` մարտական գործողությունների վայր: Այնտեղ` Բերդում գտնվող Պաշտպանության Համակարգող Խորհուրդի տրամադրության տակ այսինքն Գևորգ Բաղդասարյանի ( Գևորգ Կոյրունի Բաղդասարյանը 05/01/1958 ) հրամանատարության տակ որը հանդիսանում էր որը այդ ժամանակ Հ.Հ Գերագույն Խորհուրդի պատգամավոր և հանդիսանում էր Գերագույն Խորհուրդի Պաշտպանության և Ներքին Գործերի Հանձնաժողովի քարտուղար և նշանակվել էր Հայաստանի Հյուսիս-Արևելյան տարածաշրջանի պաշտպանության համակարգող խորհրդի ղեկավար: (Իջևանի Նոյեմբերյանի  և  Շամշադինի   շրջաններ) Մահապարտների Խումբը   Պաշտպանության    Կորդինացիոն    շտաբի   հրամանով ստանում է նոր  առաջադրանք: Ադրբեջանական  զինված   կազմավորումները   Թովուզի շրջանից  հարձակվելովհայկական բնակավայրերի ստեղծել էին օրհասական վիճակ, դրա  հետ  մեկտեղ ազերիները   Հայաստանի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով անցել  էին  լայնածավալ  գործողությունների, դժվար պայմանների մեջ էին  սահմանամերձգյուղերը, վտանգավոր գոտուց տարհանվել  էին կանայք և  երեխանները, իսկ  գյուղերի   տղամարդիկ մնացել էին գյուղերում, որպեսզի   հնարավության չափով սատար  կանգնեն ինքնապաշտպանական  ջոկատներին: 

 

                                                                         133 

Ներքին-Կարմրաղբյուր գյուղում մի քան օր տևած մարտերից հետո մեկնում ենք Պառավաքար գյուղը և ահազանգ է ստացվում, որ Սովետական ( Սպեցնազը ) Հատուկ պատժիչ զորքերը ստանալով Մոսկվայի Կրեմլյան ղեկավարների հրամանը փնտրում էին անօրինական զինված խմբավորումներին, մի քանի զինված ջոկատներ փոխ-գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ միավորվում են Պառավաքարում այնուհետև հրամանատարությունը, գյուղի ղեկավարների հետ որոշում են չվտանգել զինված ջոկատների անվտանգությունը, և մեզ թաքցնել գյուղացիները տներում:

Ջոկատները հավաքվել էինք գյուղսովետի շենքի դիմաց, և մեկ էլ մի երիտասարդ իմ անունն է տալիս և ինձ իր գիրկն առնում: Պարզվում է, որ նա իմ ուսանողական ընկերներից էր, որը ճանաչել էր այդ ամբոխի մեջ, ավելի ճիշտ մենք սովորել ենք զուգահեռ կուրսերում: Եվ նա էլ իր հոր հետ որոշում են ինձ և իմ երեք ընկերներին պատսպարել իրենց տանը: Եվ հենց այստեղ էլ սկսվում է մեր այն հում սերի պատմությունը, որի մասին ասել էի նախորդում: Արդեն մթնել էր երբ հասանք մեր ծանոթի տուն գյուղիծայրամասին էր, բավականին ուշ էր, սակայն տան տերերը մի լավ ընթրիքի սեղան էին պատրաստել, մենք էլ լավ քաղցած էինք, սեղանին դրված էր նաև հում կաթի սերի կաթսան և ես էլ հրաժարվելով տարբեր տեսակի ուտեստներից միայն լավաշով ճաշակեցի հում սերը: Լավ կուշտ ուտելուց հետո տան տերերը ննջանաններից մեկում պատրաստում են մեր մահճակալները, բոլորս պարկում ենք քնելու, և հանկարծ գիշերվա ուշ ժամինզանգահարում են գյուղսովետից և հայտնում տան տերերին, որ մեզ շտապ ուղարկի Գյուղսովետի, որտեղից պետք է շտապ շարժվենք Երևան: Խորհրդային զորքերը իմանալով, որ Պառավաքարում զինված ջոկատ է պատսպարվում, որոշում են շրջապատել գյուղը և սկսել խուզարկումը, ջոկատի հրամանատարությունը չցանկանալով վտանգել գյուղացիների ճակատագիրը, որոշում են ամիջապես ջոկատները հեռացնել Պառավաքարից: Դէ մենք էլ տան տերերին շնորհակալություն հայտնելով շտապում ենք   միանալ մեր    տղաններին: Երեքով վազքով ուղղվում ենք գյուղի կենտրոն, չհաշված զենք զրահի ծանրությունը,  նոր կերածը դեռ չմարսած վազում էինք խենթի պես որպեսզի հասցնենք   շքախմբին, մինչև   հասանք, գյուղխորհուրդ, ես մի քանի անգամ ճանապարհին   հետ   տվեցի, այնպես էր, որ նույնիսկ քթերիցս   էր   դուրս   գալիս   չմարսած   կերակուրը,  ինչպես ասում են « պնչիցս   դուրս    եկավ կերածս »:

 

 

                                                                                  134  

Միավորելով մի քանի ջոկատներ, Գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանը որոշում են ամեն գնով հասնել Երևան, որտեղ Ռուսական դեսանտայիններին դժվար  կլիներ    հայտնաբերել մեզ: Մեր բախտից Երևան տանող ճանապարհները ազատ էին և  բարեհաջող ջոկատները հասնում են Երևան

Ահա  այդպես    տխուր ավարտ ունեցավ հում սերի տարօրինակ պատմությունը:

Ռուբենենց   տանից   դուրս   եկանք բավականին ուշ, և ուղվեցինք մեր տուն, ճիշտ է հյուրասիրությունը    սովորականի նման էր սակայն հաշվի առնելով շրջանի իրավիճակը կարելի էր ասել որ դա շատ ճոխ էր, քանի որ շրջանի բնակչությունը մի քանի տարուց ավելի էր ինչ կտրված էր արտաքին աշխարհից և սնունդ հայթայթելն էլ դարձել էր ճակատագրի պայքար և կռիվ: Արտյուշայի և Ռուբենի ընտանիքների հյուրասիրությունից տղաները շատ գոհ էին, մենք հասկանում էինք որ նեղություն էինք տալիս, սակայն մերժելով hնարավոր էր որ վիրավորած լինեինք նրանց: Առհասարակ Մանասի Շենցիների առատաձեռնությունը և հյուրասիրությունը չափ և սահման չկար, ինչպես լսել էր Շահումյանցիները շատ հյուրասեր էին և հետագայում ուսումնասիրելով այդ ժողովրդի ապրելաձևը և պատմությունը կարող եմ վստահ ասել, որ մեր հայկական ավանդական սովորույթները պահպանվելով հասել են մինչև մեր օրերը և կցանկանաի մեջ բերել մի քանի դրվագներ պատմական աղբյուրներից, օրինակ ցարական Ռուսաստանի աղբյուրներում պահպանվում են Հյուսիսային Արցախի մահմեդական թաթար բնակչության նկարագիրը, այդ թվում նկարագրվում էր նաև տեղի հայ բնակչության մասին, սակայն այս   հատվածում կանդրադառնամ միայն հայերի նկարագրի վրա, հետագայում     կներկայացնեմ   նաև  տեղացի     մահմեդական    թաթարների մասին թողած հուշագրերը, որպեսզի համետական զուգահեռները ավելի պարզ և թափանցիկ դառնա:

Այդպիսով Ռուսական կայսրության   զեկուցագրերում   ասվում    է, որ. «Գերամբոյի» Ահմեդլիի ( Կասում  Իսմաիլովի ) տարածաշրջանի մահմեդական բնակչության որը հիմնականում բաղկացած են խաշնարած թաթարներից հիմնական բնավորության գծերը, դա նենգությունն ու խարդախությունն է, խորամանկությունը նրանց մեջ անցնում է ժառանգաբար հորից- որդուն, բայց արտաքուստ նրանք բարեսիրտ են, և   սիրալիր, ֆիզիկական   ուժի և աշխատանքի մեջ ծույլ են և ամբան, ուժեղի   հանդեպ խեղճ են և հպատակվող, իսկ թույլի հանդեպ անօղոք են   ու  բիրտ» հայ բնակչության համար զեկուցագրվում խոսվում   է ճիշտ հակառակը, տալով դրական նկարագիր « Հայերը ձգտում   ունեն    դեպի   կրթությունը, լավ   են վարում  տնտեսությունը, հյուրասեր   և աշխատասեր են, նույնիսկ Հայերը տեղական  թաթարներին  վարձակալում   են իրենց աշխատանքներում: ( Կիմ   Ղահրամանյան  Հյուսիսային    Արցախի   գոյությանՊայքար, էջ   20)  

 

 

                                                                                  135

Այդպիսով   այս  երկուհամեմատական   նկարագիրն վերաբերվում էր հայկական  գյուղերի` Կարաչինարի, Մանասի Շենի իսկ մյու կողմից ադրբեջանաբնակ  Շեֆեկի   Զեյվաբնակիչների խառնվածքի մասին:

Մուշեղը վառեց սեղանին դրված նավթե լամպը, ամեն ինչ խաղաղ էր միան ջրաղացի ջուրն էր աղմկում,

Այսօր  հաստատ  անձրև  է  գալու,  գուշակեց   Վազգենը,

Ինչի՞ց  իմացար  որ,  զարմացավ  Վալերը, իրոք   որ օդը խոնավ էր, և կարելի  էր   գուշակել, առավոտյան անձրև գալը,

Վալեր ջան հենց որ գիմառոս  սկսում է  անհանգստացնել, ուրեմն հաստատ անձրև է գալու,  բացատրեց   նա, տղաները ծիծաղեցին:

Վազգե՛ն  էդ    չլինի՞ թե  հիդրոմետին  դու ես  ինֆորմացիա  տալիս եղանակի  մասին... 

Կատակեց Մուշեղը, տղաները ծիծաղեցին, բոլորի տրամադրությունը բարձր էր, Թաթուլը հայտարարեց գիշերային հերթափի հերթականությունը, տղաները  դեմ չէին: Շեֆեկում աշխուժություն էր, մեքենաների անցուդարձը չէր դադարում, ես հրաժեշտ տվեցի տղաներին և ուղղվեցի հերթապահության:

Զարմիկի բակը մեզ համար դարձել էր հարազատ, դա մեր սահմանային ուղեկալն էր, համարիա թե օրվա մեծ մասը այդ բակում էինք անցկացնում: Հերթապահությունն և հանգիստը, համեմատ մեր տղաների ես անընդհատ շարժման մեջ էի և թափառումների ընթացքում, փորձում էի ավելի շատ մարդկանց ճանաչել, հասկանալ այդ համառ ժողովրդի հոգեբանություը, բազմիցս անգամ գյուղացիներից լսել իրենց նախնիների պատմությունները, անգամ համբերատար լսում էի նրանց գանգատները, փորձելով բացահայտել Շահումյանը և շահումյանցիններին, հետախուզությունը և թափառումները օգնում էին ճանաչել  թե է տեղանքին և բնական պայմաններին:

Պիզին Զարմիկի բակի մուտքի մոտ խաղողի գեղեցի մովի կար նրա փարթամ տերևներից երևում էր, որ հոգատար մի ձեռք է խնամել, Ռուբենը անգամ հասցնում էր բացի Զարմիկի այգուց խնամել նաև եղբոր` Լևուշի այգին: Լևուշի մահից հետո Ռուբենը միշտ օգնել է եղբոր այրուն` տիկին Մալենի խնամելու այգին, և բացի դրանից նա անգամ խնամում էր կոտնտեսությանը պատկանող խաղողի այգու մի մասը, որը գտնվում էր Զարմիկի տան հարևանությամ, կոլտնտեսության այդ բաղերը գտնվելով հայկական և աղրբեջանական գյուղերի արանքում իրավիճակի սրվելուց հետո մնացել էր առանց մշակել, և միայն Ռուբենն է համարձակվում մտնել այնտեղ:

Ինչպես գուշակել էր Վազգենը անձրևը շատ չուշացավ, միանգամից սկսեց հորդ անձրևը, կարծես երկնքից դույլերով ջուր էին թափում: Մի կողմից դա լավ նշան էր, քանի, որ թշնամու հետախույզները, չէին համարձակվի մտնել ցեխոտ դաշտ, մանավանդ հորիզոնական ձգվող մետաղալարերի տակով սողալով անցնելը խենթություն էր, իսկ ադրբեջանցի ՕՄՕՆ-ականը այդպիսի խենթության պատրաստ չէր: Ես բացեցի բակի դարպասը և դուրս եկա փողոց, փողոցում դարպասների առջև տղաները քարերից փոքրիկ ապաստան էին սարքել, ճանապարհի վրա այդ պաշտպանիչ պատնեշը հնարավորություն էր տալիս պաշտպանվելու Շեֆեկից կրակակետերից արձակված գնդակներից: Ես թաքնվեցի քարերի արանքում և սկսեցի հսկել Շեֆեկ տանող ճանապարհ, այդ հորդառատ անձրևի ժամանակ միակ վտանգավոր հատվածը դա Շեֆեկից Մանասի Շեն մտնող ճանապարհն էր, և չէր կարելի անտեսել դա:

 

 

                                                                                   136 

Վարդա՜ն, — քիչ հետո լսվեց Սմբատի ձայնը,

Այստեղ եմ, — դրսից ձայնեցի ես, նա բացեց դարպասը և դուրս եկավ փողոց, նա փաթաթվել էր զինվորական թիկնոցի մեջ,

Է՛ս ինչու՞ ես աստեղ, կանգնել, — զարմացավ նա, և ինձ մեկնեց ձեռքի զինվորական թիկնոցը, — վերցրու չթրջվես...

Շնորհակալ եմ եղբայրան, այնպես որ արդեն ուշ է լավ թրջվել եմ...

Իսկ ինչու՞ բակում չես կանգնել...

Դէ մտածեցի հիմա բաղերում գետինը թաց է, չեմ կարծում, որ թուրքերը բաղերով ցեխի միջով սողալով կգան...

Է՛դ մեկը հաստատ, — քմծիծաղեց նա, — եթե գալու լինեն, հիմա միայն ճանապարհով կգան...

Ես էլ այդպես մտածեցի, դրա համար էլ որոշեցի այստեղ կանգնել, ինչպես ասում են` « այս եղանակին տերը շանը փողոց չի գցի... »

Հա՜ է՛դ ասա: Եթե ուզու՞մ ես, ես կկանգնեմ քո փոխարեն, գնա քիչ հանգստացի, առանց այն էլ ոտքից գլուխ թրջվել ես, — առաջարկեց նա,

Ոչինչ Սմբատ ջան քիչ մնաց, կդիմանամ...

Դէ լավ, որ այդպես է զգույշ կլինես, — Սմբատը բարին մաղթելով հեռացավ:

Ինչպես ասել էի Սմբատը մինչև Ղարաբաղյան Շարժումը, առաջ աշխատել է N 125 պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես պատմության վարժապետ, ավելի ճիշտ դասավանդել է իրավունք և քաղաքատնտեսություն, սակայնինչպես մեզ հայտնի է Հայաստանում Սովետական կարգեր հաստատումիցհետո, մեր հայ ժողովրդի պատմական շատ փաստեր կեղծվել և ձևափոխվել էր և դա հասկանալի էր թե ինչու էր արվել և այդ ժամանակահատվածիշատ պատմության ուսուցիչներ հասկանալով այդ ամենը, փորձել են իրենցաշակերտներին թռուցիկ ձևով բացատրել Հայ ժողովրդի Մեծ Եղեռնի ևՖիդայական ինքնապաշտպանության մասին: Սովետները չգիտես թե ինչու էինայդպես, անում երևի վախենալով, որ հայ դատի ու հայ պահանջատիրականգաղափարները կարող է օրերից մի օր դեմ դուրս գալ: Հիշում եմ դեռմանկուց հայրս միշտ ապրիլի 24-ին մեզ` ինձ և քրոջս տանում էրԾիծեռնակաբերդ խոնհարվելու 1915 թվականինի Մեծ Եղեռնի զոհերի առջև:

 

 

                                                                                137

 

 

Եվ  այդպես  ամեն  տարի   սովորություն դարձանելով մեր ենթագիտակցությանմեջ, դպրոցական տարիներին մեր դպրոցի տնօրենը` ընկեր Չոփուրյանըկարգադրում  էր,  որպեսզի    ապրիլի 24-ին դպրոցի դռները փակեն, քանի որ գիտեր որ աշակերտներից շատերը փորձելու են գնալ Ծիծեռնակաբերդ և նա ամեն ինչ ձեռնարկում էր որպեսզի աշակերտներն դուրս չգան մասնաշենքից, այդպիսով արգելելով, որ մեր սերունդը իրենց տուրքը ևպարտքը տա մեր անմեղ զոհերի հիշատակին:

Դպրոցի  ղեկավարները միևնույնն էր դռները փակում էին, իսկ մենք պատուհաներից էինք դուրս գալիս, և ոչինչ չէր կանգնեցնում մեզ, իսկ մեր պատմության դասատուն` ընկեր Ադամյանը, կոմունիստ լինելով թշնամաբար էր տրամադրված քանի որ հնարավոր էր որ կոմունիստ լիներ, նրան կատաղացնում էր հայկական ֆիդայական շարժման պատմությունը: Քանի որ ես մեր դասարանի ակտիվիստ էի և անընդհատ քարոզում էի հայրենասիրական գաղափարներ, նույնիսկ այդպես ասած ԱՍԱԼԱ-ի ( Հայաստանի  Ազատագրության  Գաղտնի  Բանակի) պատմությունը, որի մասին շատ քչերը գիտեին այդ տարիներին, անգամ « Նեմեսիս » օպերացիայի և հայ վրիժառուների մասին արգելված էր անգամ մտածել, ես փորձում էի իմ հայրենագիտությունը հասցնել իմ դասընկերներին: Եվ մի անգամ տիկին Ադամյանը իմ շուրթերից լսելով այն արգելված երգի բառերը, որում ասվում էր` « Ստամբուլը պիտի դառնա, պիտի դառնա արյան ծով, կեցցե՜ դաշնակցությունը... » 

Նա կարծես ավելի դաժան էր դարձել իմ հանդեպ, դրանից հետո կարծես դարձել էի նրա ոխերիմ թշնամին, չնայած որ իր առարկայից գերազանց էի:

Սմբատը ( Ասլանյան Սմբատ Հակոբի  01/07/1955)այն պատմության ուսուցիչներից,  չէր  ինչպես  տիկին    Ադամյանը   և նրա նմանները, նա այն մանկավարժներից  էր,  որը   ելել  էր պաշտպանելու  հայրենիքը և վերականգնելու մեր կեղծված պատմության իրական փաստերը: Սմբատը մինչև « Հատուկ Գունդ  »  մտնելը եղել էր ՀԱԲ -ում ( Հայոց  Ազգային  Բանակ ) ինչպես  նրա    հարազատ   ընկերը` Հարությունն (Միքաելյան  Լուլաշի   Հարություն  01/04/1956 ) էր ասում Սմբատը այդ բանակում եղել է նույնիսկ « Հազարապետ » այսինքն ՀԱԲ-ի` « Զորավար  Անդրանիկ » ջոկատի հրամանատարն է եղել:

 

 

                                                                          138

Շեֆեկի էլեկտրական սյուների լույսերին նայելով կարելի էր նկատել հորդառատ անձրևի ուժգնությունը, լավ էր գոնե Սմբատը բերեց թիկնոցը, թե չէ ավելի սարսափելի վիճակում կհայտնվեի, առանց այն էլ ոտքից գլուխ թրջվել էի, կոշիկներս լցվել էին ջրով: Անձրևի հետ եկած թարմությունը զգացվում էր, առհասարակ ես սիրում էի անձրևային եղանակը, երբ Երևանում էի լինում թափառում էի փողոցներում, սակայն այս ջրի և ցեխի մեջ հաճույք լինել չէր կարող:

Անձրևը սկսեց ուժեղանալ, ջրի խոշոր կաթիլներ հարվածում էին բակի երկաթե դեպոզիտին թմբկահարելով աղմկում էր: Շուրջը խաղաղ էր չհաշված անձրևի աղմուկը, նույնիսկ Շեֆեկի մեքենաների անցուդարձն էլ դադարել էր, երևի, հորդառատ անձրևը ստիպել էր, որ ամեն կենդանի շունչ թաքնվի, բացի մեր սահմանագծի գիշերապահներից:

Բավականին ժամանակ էր անցել, երբ լսվեց եկող ընկերոջս ոտքի ձայները, բացվեց դարպասը և երևաց Վարդանը, (Քասախի) նա փաթաթվել էր զինվորական թիկնոցի մեջ, նա ժպտաց:

Բարի երեկո, հը՜ ի՞նչ նորություն կա

Վարդան ջան առայժմս խաղաղ է, միակ նորությունը, ինքդ տեսնում էս, հորդառատ անձրևն է,   մենք ծիծաղեցինք,

Երկու քայլ չկա եկել եմ, արդեն ոտքերս ջրի մեջ կորել է

Էհ  եղբայր,  բա ես ի՞նչ ասեմ

Հա՜, տեսնում  եմ, լա՜վ թրջվել էս

Ինչպես ասում են, այս անձրևին տերը իր շանը փողոց չի հանի...

Այո՜ եղբայր, դու ճիշտ ես,  համաձայնվեց նա,  դէ լավ, հիմա կարող ես գնալ, տղաները տաք թեյ են պատրաստել կխմես կտաքանաս, շորերդ կհանես կչորացնես, թե չէ կարող է մրսես...

Վարդան ջան հարկավոր է վաղը այս պատերը բարձրացնել ու վրան գոնե մի ծածկ դնել, այսպիսի դեպքերում անձրևի տակ չենք թրջվի...

Ճիշտի եղբայր, ճիշտը որ ասեմ իմ մտքովը անցնում էր բայց...

 

 

                                                                          139

Լա՜վ Վարդան ջան ես գնամ, առանց այն էլ ոտքից գլուխ ջրի մեջ կորած եմ, — բարի ծառայություն մաղթելով նրան մտա բակ: Բակի ջրափոսերի միջով անցնելով հասա մինչև խորդանոցի ծածկի տակ, Գևորգը այնտեղ էր, համեմատ ինձ նա այնքան էլ չէր թրջվել, սաղարթախիտ այգին փրկել էր նրան: Հանգստացող հերթափոխի տղաները` Վալերն, Սմբատը ու Մուշեղը կծկվել էին իրենց թիկնոցների մեջ և քնել էին մահճակալների վրա:

Վարդա՛ն ուզու՞մ ես շորերդ հանի թրջված է, առանց այն էլ ամբողջ մարմնով դողում ես, Աստված չանի որ հինանդանաս, — անհանգստացավ Թաթուլը,

Թաթու՛լ ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ թուրքերը այսօր ինչ որ բան կարող են ձեռնարկեն, — բացատրեցի ես,

Հա իրավացի ես: Ես էլ եմ այդպես կարծում, — համաձայնվեց նա,

Չէ, հաստատ, այս եղանակին չեն գա, — հաստատեց Գևորգը,

Տղե՛րք եթե դեմ չէ՞ք լինի ես կմտնեմ տուն ու անկողնում կքնեմ, ոտքերս ամբողջությամբ թրջվել է, գոնե այդպես ոտքերս տաքացնեմ, — առաջարկեցի ես,

Վարդան ջան կարող է ես հանգի՜ստ գնալ, — համաձայնվեց Գևորգը, Թաթուլը ևս համաձայն էր,

Հարկավոր է վաղը մի վառարան դնել այստեղ, գոնե այսպիսի եղանակներին հնարավոր կլինի թրջված կոշիկները չորացնել...

Վարդան ջան քիչ առաջ Գևորգի հետ այդ մասին էինք խոսում, — ասաց Թաթուլը,

Ինչ է Սմբատը քնե՞լ է, — հարցնեցի ես,

Չէ քնած չեմ, — գլուխը բարձրացրեց նա,

Բա որ քնած չես, ինչու՞ ես աչքերդ փակել, չլինի թե դու էլ Վազգենի նման մտածմունքների մեջ ես, — կատակեցի ես

Տղաները ծիծաղեցին:

 

 

 

                                                                       140

Մտքովս անցնում է, թե տեսնես հիմա Մանասի Շենի վերևի խրամատներում գյուղացի տղաները այնտեղ են, թե գնացած կլինեն տուն, քնագլուխ շշնջաց նա,

Ա՜յ ցավդ տանեմ, հո գիժ չեն մեզ նման, որ կանգնեն այս հեղեղի տակ, այն էլ այդ ջրափոսի մեջ, նրանք վաղուց արդեն տանն են, քմծիծաղեց Գևորգը:

Վարդա՛ ն հիշու՞մ ես Խաչիկում, հիշեցրեց Թաթուլը,

Հա՜ Թաթուլ ջան լավ եմ հիշում, ոչ երանի այդ օրը...

1990 բդեկտեմբերին էր ցուրտ ձմեռով սառնամանիքին լեռներում ձների մեջհերթապահում էինք գիշեր և ցերեկ հսկելով Եղեգնաձորի Խաչիկ գյուղիսահմանագիծը: Ամայի լեռնաշթայի տարանցիք քամիները ածելու նման կտրում էր անգամ մարդու շնչառությունը, հանգստի պահին քամու և սառնամանիքից պատսպարվելու հնարավորություն անգամ չկար, գիշեր-ցերեկ միջանցիք քամու և ձյան տակ էինք:

Վարդա՛ն, դու՛ չէ՞ս գնում քնելու, հիշեցրեց Գևորգը,

Չէ կնստեմ քեզ հետ մինչև ժամը լրանա...

Ա՛յ տղա մինչև ժամը լրանա դու կմրսես, պնդեց Գևորգը, հանգիստ կարող ե ս գնալ ես արթուն եմ...

Ես հրաժեշտ տալով տղաներին և մտա տուն, ներսում մութ էր, շոշափելով գտա աստիճանները և բարձրացա երկրորդ հարկ, ամբողջությամբ թրջված էի, ոտքերս ցեխոտ էին և թաց հասնելով ննջարաններից մեկին, հանեցի թաց համազգեստս և փռեցի երկաթե մահճակալի գլխին, որպեսզի չորանա, բացելով մահճակալը մտա տեղերը: Բրդյա փափուկ վերմակը տաք էր և հաճելի, թրջված ավտոմատը չորացնելով սավանի ծայրով դրեցի մահճակալիս մեջ, դա իմ անբաժան ընկերն էր մարտադաշտում, ամենուրեք ինձ հետ էր, նույնիսկ քնելուց, իսկ նագանը դնելով բարձի տակ, դա ավտոմատի կրտսեր քույրն էր, առհասարակ զենքերը դարձել էին մեր մարմնի անբաժան մի մասը, ամենուր անբաժան էինք նրանցից:  

Առհասարակ մարտադաշտում խուսափում էի նման պայմաններում տղաներից հեռու քնել, և այն էլ մահճակալում հանված վիճակում, սակայն այլ տարբերակ չկար:

 

 

 

                                                                         141

 

Առավոտյան բացեցի աչքերս, տաք անկողնում հաճելի էր քունը, նայեցի ձեռքիս ժամացույցին 8.30-ն էր, տղաները երևի չէին ցանկացել արթնացնել, հաճելի քունը տևել էր ողջ գիշեր, ես չէի շտապում լքել տաք և հաճելի անկողինը: Զարմիկի տիկինը իրոք որ հաստ բրդյա անկողինները էր պատրաստել, խեղճ կինը երևի երազել էր որպեսզի իրենց զավակները վայելեինայդ ամենը, սակայն ժամանակը և պայմանները հակառակն էին ցույց տվել: Եվ ինչու՞ մի ինչ որ « օտարական » պետք է տան տերերից առանց հարցնելու վայելեր տաք անկողնու ջերմությունը, ինչպես հայ ցանկացած կինը ամեն անգամ վերմակ կարելուց հազար անգամ օրհնում է մեջը քնողին, այնպես էլ Զարմիկի կինը` տիկին Արշալույսը երևի հազար անգամ օրհնել էր վերմակի մեջ քնողին սակայն իր թոռների փոխարեն ես էի հայտնվել այնտեղ:

Ես նախորդում խոստացել էի անդրադառնալ Յաշա Դայու պատմած Մելիք Եսայու պատմությանը, որը կարծում եմ Հայ ժողովուրդի պատմության ամենահեղինակավոր դեմքերից մեկն է, որ կարծում եմ արժանի է հիշատակման, ինչպես ասել էի Մելիքների հիմնադիրը սկսվել է մելիք Եսայուց՝ մելիք Իսրաելի որդուց, որը Սյունիքի մեծ խանին սպանելով և պատժից խուսափելու համար 1687 թվականին տեղափոխվում է Ղարաբաղ իր հետ բերելով շատ իրեն հպատակ ընտանիքներին: Գետաշենի Ավետարաններից մեկում կա հուշագիր, որ այս 1753 թվականին իր միջոցներով կառուցել է Ջրաբերդի մելիք Հաթամ I և փոխանցել է «Սուրբ Եղիշե» եկեղեցուն: Գրության շարունակության մեջ խնդրում է հիշել և աղոթել մելիք Եսայուն և իր որդիներ՝ Օսեփի, Մեժլումի, Իսրաելի և իրենց որդիների համար: 1720 -ական թվ. առաջին կեսում Գյուլիստանի մելիք Եսայու անունը, մի շարք պահպանած փաստաթղթերում գրվել է մինչև 1730 -ական թվականի սկիզբը, դրանից հետո չի հիշատակվել նրա անունը: Ժամանակի քաղաքական իրավիճակներից ելնելով Մելիք Եսային գալիս է այն եզրակացության, որ այդ իրադրության մեջ Ռուսաստանից օգնություն չի կարելի սպասել, իսկ թուրքերի հետ առճակատումը, կարող է հայերի համար լինել կործանարար:

 

 

 

                                                                      142

Ուշագրավ է, որ դեռ տարի ու կես առաջ մինչև 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, մելիք Եսային նախօրոք իմացել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք գաղտնի հաշտության մասին: Նրան հայտնի է եղել, թե ինչպես են երկու հսկա տերությունները համաձայնության եկել, պարսկական տիրապետության տակ գտնվող իշխանությունները բաժանել միմյանց միջև: Փաստերը և արխիվային գործերը վերլուծելով կարելի է հասկանալ, որ Մելիք Եսային իր հնարամտության և մեծ քաղաքական և զինվորական հմտության շնորհիվ տիրապետել է մի գաղտնի գործակալական հզոր կառույց, որը կարողացել է անգամ նյութեր հավաքել Թուրքական, Իրանական այդ թվում Ռուսաստանի արքունիքներից նա ունեցել է այդ գաղտնի պայմանագրերի և գործողությունների մասին մանրամասն նյութեր: 1724 թ. Հունիսին կնքվում է ռուս- թուրքական պայմանագիրը: Որի համաձայն Թուրքիան խոստացել է, որ մերձ- կասպյան մարզերը անցնեն Ռուսաստանի տիրապետության տակ, իսկ Ռուսաստանը իր հերթին Թուրքիայի տիրապետության տակ մտցնի Կարթլին, Կեխեթին, Գյանջան, Երևանը, Արցախը և ուրիշ մարզեր: Օսմանյան զորքերը ռազմաերթ են կատարում Ղարաբաղը գրավելու նպատակով (այդ ժամանակ օգտագործվում էր Ղարաբաղ անունը): Մի քանի իշխանավորներ, հիմնականում «Շիրվանցիները» համառորեն շարունակում են օգնություն խնդրել Ռուսաստանից և դիմադրել Թուրքիային: Մելիք Եսային փորձել է հպատակեցնել նրանց կամ վտարել Արցախից: Ռազմա-քաղաքական ուժերը իրենց ձեռքը վերցնելով ՝ Ջրաբերդի և Գյուլիստանի, մելիք Ախիջանը, Եսային, Աբրահամը և Սարգիսը, Ներսեսին պատրիարքություն են օծում Երիցմանկանց եկեղեցում: Պատճառը նրանումն է, որ իրենց քաղաքական կողմնորոշումը, ինչպես մենք հետո կհամոզվենք, շատ հաճախ եղել է ավելի ճկուն, քան Արցախի մյուս իշխանավորների: Չնայած դրան, Ներսեսը Արցախի ազատագրման վճռական հարցերը լուծել է Գանձասարի կաթողիկոս Եսայու համաձայնությամբ: 1723 թվականին Գյուլիստանի մելիք Եսային նամակ է գրում Պյոտր I ցարին, որտեղ հաղորդում է, որ արդեն 11 տարի անընդհատ «լեզգիների զորքը» հարձակվում է Գանձակի, Դիզակի վրա՝ թալանում ու մարդկանց տանում գերի, իսկ մնացածը դառնում է տեղացի թուրքերի ավար:  

 

 

                                                                 143

Հասկանալով որ ուրիշ ելք չկա, նրանք գործում են ուս-ուսի տված: Մելիք Եսային օգնություն է խնդրում ռուսական ցարից, որպեսզի նա զորք ուղարկի՝ տեղական մելիքների և վրացական զորքի հետ միասին ընդմիշտ ազատագրեն Անդրկովկասը: Ռուսաստանից ամեն անգամ գալիս էր հուսալի խոստումներ, բայց օգնությունն ուշանում էր... կամ էլ չէր ակնկալվում: Մարզի պաշտպանությունը թողնելով Աբրահամ սպարապետի վրա՝ Գյուլիստանի մելիք Եսային 1722 թվականի վերջին անձամբ ճանապարհվում է Վրաստան, որպեսզի ճիշտ տեղեկություն ստանա՝ ռուսների և թուրքերի մտադրության մասին, ճշտելու նաև նրանց զորքերի տեղափոխման մասին լուրերը: Որպեսզի այդ ծանր իրադրության մեջ ընդունի ճիշտ լուծումներ: Կիսատ թողնելով, այս պատմությունը հետագայում կշարունակեմ անդրադառնալ մելիք Եսայու և Գյուլիստանի մյուս մելիքների պատմությունները:

Քիչ հետո ինչ որ մեկը աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ, մտքովս անցավ, որ երևի տղաներից են գալիս են որպեսզի արթնացեն, ես վերմակը քաշեցի գլխիս, և ձևացրեցի թե իբր քնած եմ, սակայն կարծես, եկողը չէր շտապում արթնացնել, ես ստուգեցի համազգեստը դեռ խոնավ էր, եկողը ինչ որ բան էր փնտրում հարևան սենյակում, քիչ հետո նա սենյակ մտավ Մարգարիտան:

Մարգարիտա՛. — զարմացա ես, նա վախից անակնկալի եկավ ձեռքը դրեց կրծքին, խեղճի դեմքի գույնը փախել էր,

Վա՜յ հունց վխացի, — երեսի դեմքի քրտինքից կարելի էր հասկանալ որ մահվան չափ վախեցրել էի խեղճ աղջկան,

Վա՜յ կներես Մարգարիտա ջան, — նա շփոթվել էր և այլայլված, — դու ի՞նչ ես անում այստեղ. — զարմացա ես,

Եկել եմ տները մաքրեմ, — ասաց նա, նա խոսում էր համարձակ, կարծես իմ իմացած քչախոս աղջիկը չլիներ,

Մարգարիտա ջան, կարող ես պահարանից մի բան բերել, որպեսզի գցեմ վրաս, — խնդրեցի նրան, նա մյուս սենյակի պահարանից մի վարտիք ձեռքը մտավ սենյակ, վախվխելով մոտեցավ և տվեց ինձ, իսկ ինքը արագ հեռացավ հարևան սենյակ:  

 

                                                                 144 

Ես արագ հագա վարտիքը, որը երևի Զարմիկի վարտիքներից էր և մտա հարևան սենյակը, որտեղ դրված էր մեր ուսապարկերը, այնտեղից հանեցի իմ հետ բերած փոխնորդ համազգեստը` որը ՆԱՏՈ-ի զինված ուժերն էին կրում: Կանաչավուն գեղեցիկ գրպաններով համազգեստի աջ թևին հայկական եռագույնի նշանն էր: Մարգարիտան առաջին հարկում էր մաքրություն անում, նա աստիճանների ցեխն ու կեղտը մաքրել էր և լվացել, վերցնելով զենքերս նորից ցեխոտ ոտքերով անցնելով նրա մաքրած սենյակով իջա ցած: Աղջիկը խոհանոցն էր մաքրում — բարև Մարգարիտա...

Բարև՜. — ասաց նա, և զարմացած հայացքով նայում էր ինձ, ոտքից գլուխ չափելով, կարծես նրա ամոթխածությունը նահանջել էր, — ղաշանգ է ըսենց. — Ես չհասկացա բարբառը հարցական նայեցի նրան, նա կռահեց, — красивая форма, — ռուսերեն ասաց նա, ես սկսեցի ծիծաղել, նա ամաչեց իր ասածից և գլուխը կախ գցեց, կարծելով երևի թե ծաղրում եմ,

Իմ դուրն էլ է գալիս այս համազգեստը, — հաստատեցի ես, նա ծիծաղեց, — Մարգարիտա ջան կներես որ նորից ցեխոտեցի մաքրածդ տեղերը...

Ոչինչ նորից կմաքրեմ...

Ես դուրս եկա բակ տարօրինակ էր որ տղաները այնտեղ չէին, ինչպես երևում էր հորդառատ անձրևը առավոտյան էր դադարել, տղաները ողջ գիշեր առանց հերթափոխը խախտելու հսկել էին գյուղի և իմ խաղաղ քունը: Նորից մտա տուն Մարգարիտան իմ ոտնահետքերն էր մաքրում.

Մարգարիտա՛, իսկ մեր տղերքին չէ՞ս տեսել...

Քյացին մեր տօն չայ խմելու...

Ուրեմն այդ դու՞ ես այստեղ ամեն անգամ մաքրություն անում, երբ մենք այստեղ չենք լինում, — նա կախ գցեց գլուխը, կարծես հանցանք էր գործել, — Մարգարիտա ջան կներես, որ նորից կեղտոտել եմ...

Բան չկա, — ասաց նա և արագ բարձրացավ աստիճաններով երկրորդ հարկ,

Ես ուղվեցի դեպի նրանց տուն փողոցի ջրափոսերի մեջ լող էին տալիսհարևանի սագերը, և բադերը, երևի նրանք այդ անձրևին շատ էին սպասել:

 

 

                                                                       145

Մեր տղաներին գտա Ռուբենենց տանը` թեյի սեղանի շուրջ, այս անգամ նրանք նստել էին խոհանոցի մոտ դրված սեղանին որը ծածկի տակ էր:

Բարի՜ լույս ժողովուրդ, — ողջունեցի ես,

Բարի լույս քնած գեղեցկուհի, — կատակեց Վալերը, — լավ անուշ-անուշ քնած էիր, դ րա համար էլ չարթնացրինք...

Դէ՜ ո՞նց ես, — ժպտաց Ռուբենը, — տղերքը ասացին որ գիշերը լավ թրջվել ես, արի տաք չայ խմի որ տաքանաս...

Հա ձյաձ Ռուբեն, լավ թրջվել էի, եթե երեկ անկողին չմտնեի երևի այսօր ոտքի չկանգնեի...

Լավ անու՜շ քնել էիր փափուկ անկողնու մեջ, — ասաց Մուշեղը

Իմիջայլոց ես Մարգարիտային տեսա, եկել էր մաքրություն անելու, մեր տանը, — տղաները զարմացած իրար նայեցին, երևի նրանք տեղյակ չէին որ Մարգարիտան գնացել է Զարմիկի տուն մաքրություն անելու, — ձյաձ Ռուբեն, մի թողեք որ Մարգարիտան մենակ գնա այնտեղ, գիտեք որ թուրքերի բերաններում ենք...

Չէ մենակ չի գնում, — նրա փոխարեն պատասխանեց Ռուբինան, — Ռուբենը հետն է քինում, սպասում է որ մաքրի վերջացնի և նոր կյալիս են տօն...

Ռուբեն եղբայր, Վարդանը ճիշտ է ասում, — համաձայնվեց Թաթուլը, — մի թողեք երեխաներին այդ կողմ...

Է՜հ Թաթուլ ջան, բա հի՞նչ անեմ. — տխուր ասաց նա, Ռուբենի վրա տխրության և վշտի մշուշ իջավ: Սակայն ինչ կողմի մասին է խոսքը երբ նրանց տունը ընդամենը մի քանի քայլ էր հեռու Շեֆեկից, նույնիսկ ազերիների խրամատներից ձեռքով նետված քարը կհասներ նրանց բակ: Ռուբենը հուզվեց երևում էր որ այդ հարցը ցավ է պատճառում նրան, —չգիտեմ տխերք ջան տիժար է՜…

Տղերքը ևս հուզվեցին նրա հետ: Հայր լինելը դժվար բան է, մանավանդ երբ փորձում ես ամեն ինչի գնով պաշտպանել զավակներիդ, սակայն զգում ես որ քո ուժերից վեր է և անզօր ես ժամանակի պայմաններին:  

 

 

                                                                   146  

 Ռուբենը առաջին անգամ ցույց էր տալիս իր սրտում հավաքված վիշտը, երևի նա այժմ ավելի անհանգստանում էր Մարգարիտայի համար քան թե Ժորիկը, նրա առջև դժվար ընտրություն էր, կամ աղջիկը կամ որդին: Ռուբենի ձայնը խզվեց, ձեռքերը դողում էին, նա չկարողացավ զսպել արցունքները, բոլորը լռում էին, Վալերը կարծես գտավ ելքը ցրելու մռայլ իրավիճակը,

Ռուբեն եղբայր մի մտածի, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Մարգարիտային հետներս տանենք, շուռ գալով դեպի մեզ բղավեց, տղե՛րքի՞նչ է ճիշտ չեմ ասու՞մ…

Տղաները հավանություն տվեցին, Ռուբենը նայում էր մեր դեմքներին փորձելով գուշակել, արդյոք Վալերի այդ խոսքերը ճիշտ է թե հնարավոր է մի սփոփանքի խոսք: Ռուբենի տրամադրությունը բացվեց, երեկվա մռայլ եղանակից հետո բացվել էր նաև օրը,

Ռուբեն  եղբայր, խոստանում  եմ Մարգարիտան  այստեղ  չի մնա, խոստացավ  Թաթուլը: Ռուբենը կարծես սպասում էր միայն մեր խմբի հրամանատարի խոսքին, և ամեն ինչ պարզ էր դառնում Թաթուլի խոսքը հաստատ է, այդ լուրը կարծես մի մեծ պարգև լիներ նրանց ողջ ընտանիքին, միակ հույսը դա մեր միջոցով էր աղջկան հանել թուրքի երախից:

Շահումյանում վերջին ժամանակներիս իրադրությունից ելնելով, շրջանի ղեկավարությունը, որոշել էր, որ խստիվ արգելվում է շրջանից անչափահաս երեխանների դուրս բերումը, կամ էվակուացիան, քանի որ շրջանը լքող ցանկացող ընտանիքները սկզբից հեռացնում էին իրենց երեխաններին, իսկ հետո նրանց ետևից իրենք էին լքում շրջանը, այդպիսով դատարկելով շրջանը: Սակայն այդ որոշումը չգիտես ինչու թերի էր, նախ շրջանի ղեկավարությունը մինչ այդ որոշումը կայացնելը, պետք է կարողանար պատշաճ կազմակերպեր գյուղերի ինքնապաշտպանությունը և երեխանների անվտանգությունը, ապա նոր կարողանար կայացներ նման ճակատագրական որոշումներ:  Այդ  հարցը մեր  տղաններով   քննարկել էինք օր առաջ այն բանից հետո, երբ Սմբատը ասաց Մարգարիտայի մասին, մենք գիտեինք  շրջանի ղեկավարության  նման որոշման մասին: Չնայած որ ես ասել էի Շահումյանը  շրջանի  ղեկավար Վլադիմիր  Աղաջանյանի ( Վլադիմիր  Լևոնի  Աղաջանյան 31 օգոստոսի 1949 թ )  մասին,  որը առիթից  օգտվելով` վերցնելով  Հայաստանից պատգամավորական  մանդատը իր հայրենակիցներին թողնելով անհույս իր ընտանիքի հետ փախավ Հայաստան:

 

 

                                                                    147

Բանը այն էր որ Ղարաբաղում կամ Հայաստանում հարազատներ ունեցող շահումյանցիները բազմիցս անգամ հեռացնելով իրենց զավակներին, մի ամիս հետո տարբեր ճանապարհներով իրենք ևս էին լքում հայրենի ծննդավայրը, շրջանի ղեկավարների որոշումը տեղին էր, սակայն ինչպես տեսնում էինք մենք, Մանասի Շենի ներքին թաղի տարբերակում այդ ամենը անիմաստ էր դառնում, գյուղացին վտանգելով իր զավակին դառնում է անկարող, և եթե ղեկավարները այդպիսի որոշում են կայացնում, ապա պարտավոր են գոնե վտանգավոր գոտում գտնվող երեխաներին առանց ձգձգելու տարահանվեին ապահով վայրեր:

Մենք ըմբռնում էինք այդ բարդ իրավիճակի լրջությունը, սակայն ճանաչելով Ռուբենին, գիտեինք որ նա այդպես հեշտ ու հանգիստ չէր լքի իր հայրենի ծննդավայրը, բայց Ռուբենը այդ մարդկանց բանակի մեջ չէր, որոնք խուսափում էին վտանգել իրենց երեխաների կյանքը ինչ որ անկախամտածված որոշումների պատճառով, նա պատրաստ էր կյանքով պաշտպանել հայրենի գյուղն և տունը: Զաքարյան Ռուբենը իր արմատներով կպած էր իր երկրին, սակայն մտահոգող հարցը այն էր, որ նրա անչափահաս զավակները ավելի մոտ էին ազերի գրոհայիններին քան թե գյուղի ինքնապաշտպանները: Եվ մեր տղաները բազմաթիվ անգամ ծանր ու թեթև անելով Մարգարիտայի էվակուացիայի հարցը, և դրան գումարած, այն որ Մարգարիտայի մեջ տեսնում էին իմ ապագա հարսնացուին միանշանակ համաձայնվել էին ցանկացած գնով միջնորդել Ռուբենի խնդրանքը:

Մինչ Մարգարիտան մեր տան մաքրությունն էր անում, այստեղ նստած տղաները և նրա ընտանիքի անդամները որոշում էին նրա անվտանգության և ինչու չէ նրա ճակատագրը: Ժորիկը միացել էր սեղանակիցներին, լուռ նստել էր հոր կողքին և լսում էր մեծերի խոսակցությունը, Ժորիկը ինչպես և հայրը անհանգիստ էր:

Մարգարիտան եկավ և սկսեց մորը օգնել, Ռուբենը հուզված նայում էր աղջկան, կարծես թե վերջին անգամ էր տեսնում: Ինչպես ասում էր Ռուբինան, «Ռուբենի թույլ կողմը Մարգարիտան էր » և դա այդպես էր, ցանկացած հայ տղամարդ ավելի շատ մտածում է աղջկա համար քան տղայի, և Ռուբենը բացառություն չէր, ինչպես ասել էի բացի Մարգարիտայից Ռուբենը ուներ ևս երկու աղջիկ, որոնցից մեկը իր ընտանիքի հետ ապրում էր Արթիկում և Մարգարիտան պետք է հասցնեինք Երևան և տեղյակ պահենք քրոջը:  

 

 

                                                                    148 

Տիկին Ռուբինա, կարո՞ղ է հում սեր ունենաք, հարցրեցի ես, տղաները ծիծաղեցին,

Հա հիմա կբերեմ, ասաց նա, մտնելով խոհանոց այնտեղից բերեց երկու լիտրանոց բանկան, և դրեց սեղանին: Հում սերը դա հազվադեպ էր պատահում գյուղացիների տանը, քանի որ մեծամասամբ պանիր կամ կարագ էին պատրաստում, սակայն Ռուբինան կարողանում էր ավելացնել տան կաթնամթերքի բազմազան տեսականին:

Ես ուրախացա, տղաները ծիծաղեցին:

Տիկին Ռուբինա, դուք ասացի՞ք որ ձեր մեծ աղջիկը Արթիկում վագոնչիկի մեջ է ապրում, հարցրեցի նրան,

Հա՜, տխուր ասաց նա,

Այդ դեպքում ես լավ առաջարկություն ունեմ, շարունակեցի ես, ես Երևանում լեն ու բոլ տներ ունեմ, ապրում եմ մորս հետ միասին, Մարգարիտային ուղարկում ենք Երևան մեր տուն, իսկ ես էլ մնում եմ նրա փոխարեն ձեր տուն, այնպես որ ես այնքան էլ շատ ուտող չեմ, միայն հում սեր տաք և թեյ հաց ու պանիր, դրանով կբավարվեմ...

Բոլորը ծիծաղեցին, Ռուբենի թախիծը կարծես անցել էր, նա ժպտում էր, տրամադրությունը բարձր էր, սակայն նկատելի էր թաղծոտ հայացքը,

Էսի քո տօնն ա, ուրախ ասաց Ռուբենը ինչ որ կարող ենք կանենք…

Ժորիկ դու՛ համաձա՞յն ես, որ ես մնամ ձեր տանը, հարցրեցի նրան, նա ամուր փարվեց վզովս, նա հուզված էր, լավ հասկանում էր մեծերի խոսակցությունը և գիտեր որ շուտով բաժանվելու է սիրելի քրոջից:

Ըհը՜ Ժորիկը համաձայն է, ուրախացավ Վալերը, ամեն ինչ որոշված է, Մարգարիտային տանում ենք Երևան Վարդանենց տուն, իսկ նա էլ մնում է այստեղ` ձեր տուն…

 

                                                                 149 

Մարգարիտան որը սեղանն էր թարմացնում, զարմացած մի հայացք նետեց վրաս, առաջին անգամ էր այդ գեղեցիկ հարցական հայացքով նայում ինձ, կարծես թե ես ինչ որ սխալ քայլ էի արել, հետո կարմրեց գլուխը խոնհարելով հեռացավ, տղաները ծիծաղեցին: Արդեն նկատվում էր որ Ռուբենի ընտանիքի անդամները շատ ավելի հարազատ են դարձել մեզ, նույնիսկ Մարգարիտան առանց գլուխը կախ գցելու գալիս էր և սեղան գցում, իսկ Ռուբինան մեկ-մեկ նստում էր սեղանի անկյունում` ամուսնու կողքին և ժպտում:

Մենք հրաժեշտ տվեցինք տան տերերին և ուղվեցինք մեզ հարազատ դարձած Զարմիկի տունը, տղաների հայտնած լուրը ուրախացրել էր Զաքարյանների ընտանիքի բոլոր անդամներին, երևի միայն Մարգարիտան էր տխուր, քանի որ իր կամքին հակառակ պետք է բաժանվեր մորից հորից այդ թվում շատ սիրելի եղբորից` Ժորիկից:

Եղանակը բավականին տաք էր, սակայն գետինը դեռևս թաց էր, չհաշված ջրափոսերը, փողոցների ցեխը թույլ չէր տալիս տղաներին դուրս գալու և կարծես ցանկություն էլ չկար լքել մեզ այդքան հարազատ դարձած բակը: Զարմիկի խորդանոցը մեր հանգստի ամենալավ վայրն էր, պատերի տակ դրված մահճակալների վրա հանգստանում էինք, իսկ սեղանի մոտ ճաշում էինք նույնիսկ կարիք չկար տուն մտնել: Տղաները նստել էին սեղանի մոտ և զրուցում էին, բոլորս էլ գոհ էինք, որ կարողացանք Ռուբենենց ուրախացնել, կարծես Զաքարյանների ընտանիքի վիշտը դարձել էր մերը վիշտը:

Շատ չէր անցել բացվեց դարպասի դուռը և Ռուբենը Ժորիկի հետ քաշ տալով ներս բերեցին մի փոքրիկ վառարան, Սմբատն ու Քասախցի Վարդանը վազեցին ընդառաջ օգնելու Ռուբենին,

Մի տե՞ս է՜, ուրախացավ Թաթուլը, Ռուբենի նման մարդուն ինչ էլ անես հալալ է, կես բերան էս ասում ու տես…

Ախպեր Ռուբենը ոսկի մարդ է, ավելացրեց Վալերը,

Տղաները օգնեցին բերելու վառարանը հայր և որդի եկան և նստեցին լայն թախտի վրա, Ռուբենի շունչը կտրվում էր, խեղճ մարդը հնարավոր է շնչառության հետ պրոբլեմներ ուներ, երևում էր որ վատառողջ է, չնայած որ շատ էր աշխատում, աշխուժությունն ու աշխատանքի հետ սերը նրա ուղեկցում էին միշտ:

Նա պիջակի գրպանից հանեց ծխախոտը պոկեց ֆիլտրը և դրեց բերանը, ծխախոտի տուփից երևում էր, որ մեր տված ծխախոտը դեռ չի վերջացել, չնայած Ռուբենը շատ էր ծխում:

Ձեզ նեղություն ենք տալիս ձյաձ Ռուբեն, ասաց Գևորգը,

Ի՞նչ նեղություն, հևասպառ ասաց նա և կուլ տվեց ծխախոտի ծուխը, գոնե ձեր թաց կոշիկները կչորացնեք, հետո շուռ գալով որդուն ասաց. Ժորիկ   ջան  քինա   տրուբաններն  էլ  բեր…

 

 

                                                                150 


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ......

Ներկայացնում  եմ  իմ  բարեկամ  Կիմ  Ղահրամանյանի 

,, Հյուսիասային  Արցախ  Գոյության  Պայքար ,, 2-րդ  գրքից:  Այդպիսով  տեղ-տեղ  կներկայացնեմ  մեր  ընթերցողին  Կիմ  Ղահրամանյանի   գրքից  հատվածներ  տարածաշրջանի  պատմությունը  և  դեպքերը  մասին:

 

ՀՅՈԻՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ  ՌՈԻՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈԻԹՅԱՆ ԿԱԶՄԻ  ՄԵՋ

Հյուսիսային Արցախի միացումը ռուսական կայսրությանը բարերար ներգործություն ունեցավ  լեռնաշխարհի կյանքի վրա։ Հաստատվեց  քաղաքական շատ թե քիչ կայուն վիՃակ։ Ավելի քան մեկ դար երկրամասը զերծ մնաց պատերազմներից  ու  մեծ չափերի  արյունահեղություններից։  Զարգացավ տնտեսությունը։  Սերտ կապ էր ստեղծվեցին  հեռու  և մոտ քաղաքների հետ, խթան ստացան առևտուրն  ու արհեստները,  զարզարգացում  ապրեցին տնտեսության  նոր, առաջավոր  ու եկամտարեր ճյուղեր։ Վերելք ապրեց  և հոգևոր կյանքը։ Բարգավաճեցին գյուղերը։ Արագ թափով աճեց բնակչության թիվը։  Հին գյուղերից շատերը, որոնք ընդհարձակվելու տեղ չունեին, կյանքն ապահով դառնալու շնորհիվ տեղափոխվեցին  բարենպաստ  հովիտներ։ Ներքին  Շենի թնակչությունր  Վանք կոչվող վայրից տեղափոխվեց  ցած, գետահովիտ, որտեղ ավելի հնում նույն գյուղն Է եղել (այստեղ կան 16-րդ դարից պահպանված խաչքարեր)։ Պարիսը, օգտվելով ռուս վերաբնակների  գալու առիթից, փոխեց  բնակատեղին,  իջավ հարթավայրային, ավելի նպաստավոր տարածք։ Անցյալ դարի վերջերին նույն ձևով տեղափոխվեցին  նաև Խրխափորը, Մնաշենր և այլն։ Հաստատվեցին նոր բնույթի կապեր լեռնաշխարհի գյուղերի  միջև, ինչպես և  նրանց  ու ցարական իշխանությունների  միջև։ Սկզբնական շրջանում ռուսական կառավարությունր  Ղարաբաղում (1805 թվականից), ըստ էության, պահպանում էր նախկին վարչական բաժանումներն  ու սահմանված կարգերը։ Գյուլիստանի մելիքության գյուղերը կազմում  էին Թալիշի մահալը, իսկ մելիքության տարածքի վրա գոյացած Զեյվա և  Մոլլավալաթ  գյուղերը  մտնում էին Իգիրմիդորթ մահալի մեջ։ Ինչպես արդեն ասվել է, Գյուլիստանի (կամ Թալիշի) մելիքությունը 1808 թվականից գլխավորում  էր  մելիք  Հովսեփ Երկրորդ  Բեգլարյանը։  Նա աչքի էր ընկնում որպես ճկուն ու շրջահայաց  քաղաքական գործիչ։ Նրա օրոք կյանքը լեռնաշխարհում  համեմատաբար հուսալի ընթացքի մեջ մտավ, ամրապնդվեցին  մելիքական տոհմի  ժառանգները սկսեցին մեկը մյուսի հետևից վերադառնալ Գյուլիստան։  Հնդկաստանից վերադարձավ մելիքի եղբայր Աղաբեկը և սկսեց պահանջել  իր բաժին ժառանգությունը։ Պարսկաստանից եկավ արդեն մահացած Սայամի ընտանիքը որդին Նոյը և դուստրը՝ Սոլթին, վրաստանից՝ մելիք  Հովսեփ Երկրորդի մյուս հորեղբոր՝ Բագիրի  զավակները՝ Աբովը,  Քեթևանը, Ամարնանը, Սոֆիան։ Եվ  բոլորն էլ պահանջում  էին  իրենց բաժին ժառանգությունը Ղարաբաղի

 

 

                                                 1

                                                                   

գավառային դասարանը դատը վճռում  է  հօգուտ մելիք  Հովսեփ Երկ­րորդի, քանի որ այդ պաշտոնը նրա հայր Ֆրիդոնն  էր խանից ստացել, իսկ  ինքը  ավագ որդու իրավունքով  ժառանգել  էր այն, և  այդ իրավունքը  ևս  խանի թալաղայով վավերացվել էր 1808 թ.։ Այնպես  որ, դա դիտվում էր  մելիքական սեփականություն։ Դա­տարանի որոշման համաձայն,  թերևս, բուն այդ ընտանիքի սեփականություն  կարող էր դիտվել  և  ժառանգների միջև  բաժանվել  միայն  Ղարաչինար  գյուղը, որի բնակիչները 18-րդ դարի վերջերին  մելիքի հետ  տեղափոխվել  էին Վրաստան, մի քանի տարի անց նույն մելիքի հետ վերադարձել և  համարվում  էին Մելիք-Բեգլարյանների  սեփականությունր։  Սակայն նույնիսկ այդ գյուղը ժառանգների  միջև  չի բաժանվում  դատա­րանի կողմից։ Այդ դատավճիռը 1824 թ. Պաշտպնվում  է Կովկասի  կառավարիչ Գեներալ  Երմոլովը։ Նա գրում է, որ Գյուլիստանի մելիքությսւն բոլոր 22 գյուղերը մելիք Ֆրիդոն Բեգլարյանի ժառանգական տիրույթ պետք է համարել,  բացի այդ տարածքի Նավթալան  և  Զեյվա գյուղերից,  որովհետև  սրանք  բնակեցված էին մելիքների իշխանությսւն տակ չգտնվող ժողովրդով և ենթարկվում  էին անմիջականորեն  Խանին1։   Կովկասի ոուսական կառավարիչը դրանով, ըստ էության, ճանաչում  է Հովսեփ Երկրորդի մելիքական իրավունքները։  Այդ վեճի կապակցությամբ ծանոթանալով մելիք  Բեգլարյանների փաստաթղթերին, Երմոլովը գալիս է այն համոզման, որ Արցախում Ճորտություն չի եղել։ Հյուսիսային Արցախի գյուղերը հատկացնելով Մելիք Ֆրիդոնի ժառանգներին,  նա պայման է դնում, որ դրանց բնակիչները ճորտ չեն համարվում2։ Շրջակա խոշոր տերությունների փոխհարաբերությունների ու քաղաքական շահերի պատճառով 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին Հյուսիսային Արցախի տարածքում ժողովրդադրական փոփոխություններ են սկսվում։ Շուշվա խանը, հայոց  հողի վրա հիմնած իր իշխանությունն ամրապնդելու նպատակով, Պարսկաստանից, Վրաստանից և այլ կողմերից  բռնությամբ  կամ  շահագռգռելով  հավատակից  քոչվոր անասնապահների տեղափոխում, բնակության տեղ է տալիս Արցախում, նստակյաց դարձնում։ Եվ տեղավորում էր ռազմավարկան կարևոր դիրքերում, մելիքների հարևանությամբ, ճանապարհների  հանգույցներում  և այլն։ Այդպես առաջացած  գյուղը  խանի կամ նրա ընտանիքի անդամներից  որևէ  մեկի սեփականությունն  էր դառնում։ Այստեղից էլ նրա կրկնակի շահագռգռվածությունը։ Խանի այդ քայլերը խրախասում էր Պարսկաստանի՝ պարսկահպատակ այդ խանությունը ռուսական  առաջխաղացման  դեմ  պատվար դարձնելու նպատակով։ Խրա­խուսանք, կաշառաք էր նաև Թուրքիան  իր հետագա նվաճումների համար ուժեղ հենակետ ստեղծելու համար (մանավանդ, որ Շուշվա խանն  ինքն էլ, Պարսկաստանից  ու  Ռուսաստանից  իր անկախությունը պաշտպանելու  նպատակով,  հաճախ  որոնում  էր  Թուրքիայի  հովանավորությունը )։  Ժողովրդագրական  նմանօրինակ  քաղաքակունություն  էին  վարում  նաև  ռուսական իշխանությունները։ Իրենց կողմը գրավելով քոչվոր անասնապահների առանձին ընտանիքներին, նրանք այդ ճանապարհով յուրատեսակ հենակետ-պահակակետեր էին ստեղծում  պարսկական ու թուրքական  սահմանների մոտ, նրանց միջոցով տեղեկություններ ստանում  հակառակորդի  ուժերի

 

                                                           2

 

տեղաբաշխվածության ու տեղարշրժի և այլ իրադարձությունների մասին։1812 թ գեներալ  Ռտիշչևը գաղտնի հանձնարարություն  է  տալիս Գանձակի պարետին, թե ռուսական սահմանների լավագույն հսկողության նպատակով ինչպես պետք է օգտսագործել քոչվոր անասնապահ ցեղերին։ Նա հրամայում է, որ այրում ցեղի անասնապահները, որոնք սովորաբար ամռանը բարձրանում էին Խաչբուլաղի լեռները, և տեղացիներն էլ այդ կողմերում միշտ նրանց տեսել էին, ոչ մի կասկած չէր առաջանա, ռուսներին պետք է տեղյակ պահեին այդ սահմանում թշնամու տեղաշարժերի մասին։ Այրումների այդ պահակակետերից հետագայում առաջացան  Այրում  և  Թաշղշլաղ զյուղերը  Հյուսիսային  Արցախի սահմանային շրջանում։  Նույն ճանապարհով և նույն նպատակով լեռնաշխարհում դրանցից առաջ ստեղծվել էր Զեյվա գյաղը։ Նրա բնակիչները Ղարաբաղի կողմից պարսկական (Շուշվա խանի հետ միացյալ) հարձակման վտանգի դեպքում պետք է տեղյակ պահեին Քյուրակ-Բասանի մոտ տեղադրված երկու ռուսական գումարտակներին1, որոնք հսկում էին Ելիզավետպոլի նահանգի սահմանները։ Զեյվալին (հետագայում Զեյվա) 1804 թ. մայիսի 25-ի մի պաշտոնական տեղեկագրի համաձայն ուներ ընդհամենը 4 ծուխ, որոնցում արական՝ 7 շունչ, իգական՝ 6 շունչ2։ Այդպես առաջացան նաև Մոլլավալաթլի (այժյան Շեֆեկ ), ավելի  ուշ՝ Գյուրզալիլար (Գյուրզալար) և Թոդան բնակավայրերը Հյուսիսային Արցախի տարածքի վրա, որոնք հայկական գյուղերի շուրջը մի մեծ աղեղ են կազմում։ Այդպիսի վերաբնակեցման սկիզբը Հյուսիսային Արցախում դրվում է, թերևս, այն տարիներին, երբ մելիքները մի կարճ ժամանակով տեղափոխվել էին Վրաստան։ վերադառնալուց հետո նրանք փորձում էին իրենց հողերից վտարել այդ եկվորներին, բայց միշտ չէր այդ հաջողվում։ Հանախ այդ պատճառով կռիվներ էին ծագում։   Իսկ հաստատված ռուսական իշխանությունները,  նման դեպքերում չէին ուզում միջամտել հայերի ու մահմեդականների  վեճերին։   Նոր  տեղափոխված  ու բարեբեր հողերի վրա նստակեցության անցած քոչվոր  անասնապահները երեք տարով ազատվում էին հարկերից, գտնվում էին որոշ հովանավորյալ վիճակում։ Եվ նորաստեղծ բնակավայրերը կարճ ժամանակում բազմամարդ էին դառնում փոխելով լեոնաշխարհի ժողովրդագրական պատկերը, աղետալի հեաևանքներ ունենալով  նրա հետագա ճակատագրի համար։ Այսպես, 1804 թ. Ընդամենը 4 ծուխ (13 շունչ) ունեցող Զեյվալին, ըստ պետական խորհրդական Մոգիլևսկու կազմած տեղեկագրերի ժողովածուի, 1823 թվականին արդեն ուներ 22 ծուխ, որոնցից 11-ը հարկատու էին, 11-ը՝ ոչ, գաղթել  էին տարբեր կողմերից ու այստեղ  հասաատվել  հիմնականում 1821-1922 թվականներին։ Մոլլավալաթլին, որ վերոհիշյալ ժողովածուի համաձայն 1804 թ. մայիսի 25-ին ուներ ընդամենը 6 տուն՝ 18 շնչով (8 արական,10 իդակսւն), 1823 թ. արդեն, նույն աղբյուրի վկայությամբ, դարձել էր 27 տուն, որոնցից 8-ը՝ հարկատու, 19-ը՝ ոչ հար­կատու. գաղթել էին հիմնականում Շիրվանից, Ղազախից և այլ կողմերից՝ 1820-1822 թվականներին1։ Այս գյուղը պատկանում էր Շուշվա Մեհթի-ղուլի խանի  կին Բադըրջաղան-Բեգյումին։  Ռուսական տիրապետության  հաստատումից  հետո  էլ   քիչ  չէին լինում փորձությունները, երբ Հյուսիսային Արցախի  տերերից քաղաքական ճկունություն էր  

 

                                                                  3

պահանջվում լեռնաշխարհը պաշտպանելու, արյունից ու ավերածությունից հեոու պահելու համար։  Այդպիսի մի փորձություն  եղավ 1826 թվականին,  ռուսպարսկական պատերազմի ժամանակ։ Աբաս-Միրզայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ՝ երկրամասը Ռուսաստսւնից ետ խլելու համար։ Ավերածությունից ու կոտորածից իր սահմանները պաշտպանելու նպատակով, մելիք Հովսեփ Երկրորդը մի փոքրիկ պատվիրակության  գլուխ անցած, գնում է Աբաս-Միրզայի մոտ, հորդորում  ավերածություններ  չկատարել։ Եվ  դա  հաջողվում  է  նրան։   Պարսկական զորքի հեոացվելուց հետո, ոուսական բանակի հրամանատար Մադաթովը պատժում  է մելիք  Հովսեփ Երկրորդին ու նրա պատվիրակության անդամներին,  թե  ինչու  նրանք  ինքնագլուխ  կերպով, շրջանցելով ոուսական հրամանատարությանը, բանակցություններ են վարել  թշնամու  հետ։ Մելիքը մյուսների հետ միասին ձերբակալվում և ուղարկվում է Բաքու, որպեսզի այնտեղից քշեն աքսոր։ Սակայն մելիքը կարողանում է արդարանալ,  բացատրելով,  թե  Գյուլիստանի  հողն  էլ,  ժողովուրդն  էլ   Ռուսաց միապետինն  են, և ինքը խելամիտ ձևով պարսիկներից փրկել է ոչ թե իր, այլ միապետի ունեցվածքը։ Նրանք անմեղ են  ճանաչվում  և  ութ ամիս հետո ազատվում ու վերադառնում հայրենիք։ Դրանից  հետո էլ  Հովսեփ  Երկրորդը  շարունակում  է պատվով վարել մելիքությունը մինչև  իր մահը (1843 թ.)։    Մելիք Հովսեփ Երկրորդին հաջորդել է  որդին՝ Բեկուկ աղան, վերջինիս էլ՝ իր որին՝ Հովսեփ բեկը, որը բնակվում էր Ղարաչինարում2։ Մելիքական կալվածքները գնալով մանրատվում, բաժանվում  են  այդ  տոհմի  ժառանգների միջև, որոնք որպես բեկեր  կամ  աղաներ տիրում  էին առանձին գյուղերի կամ նույնիսկ մի  քանիսը  մեկ գյուղի1:   Խոսելով Գյուլիստանի մելիքության մասին, անցյալ դարի վերջերին Րաֆֆին  գրում է, որ մելիք  Բեգլարյաններն  առաջինն  էին Ղարաբաղի մելիքներից,  որ մինչև  վերջին ժամանակներս պահեցին իրենց ժառանգությունբ «Այժմ Գյուլիստանի գավառում այդ տոհմի ներկայացուցիչների  ձեռքում  կան  18 գյուղեր,  ավելի  քան 100000  դեսյատին  հողի  վրա։ Բոլորը հայաբնակ են, միայն մեկը՝ մալականներով բնակեցված»2։   Կովկասում Ռուսական տիրապետության հիմնավորապես հաստատվելուց հետո ստեղծվեց Կովկասյան փոխարքայություն: Այն բաժանվում էր մի քանի նահանգների ու երկրամասերի, որոնցից մեկն էլ Ելիզավետպոլի նահանգն էր։    Այն էլ բաժանված էր ուեգդների՝ տեղամասերի, դրանք էլ իրենց հերթին՝ գյուղական համայնքների, որոնցից ամեն մեկի մեջ մտնում էր մեկ կամ մի քանի գյուղ։ Վարչական այս փոփոխությունների հետ առաջին մասնատումներն է ապրում Հյուսիսային Արցսւխը։ Մելիքութ­յան գյուղերի հիմնական մասն ընդգրկվսւծ էր Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի երրորդ տեղամասի գյուղական համայնքների մեջ։ Գետաշենն իր շրջականներով կազմում էր  չորրորդ  տեղամասը, որոշ տարածքներ էլ մտնում էին  Ջիվանշիրի գավառի մեջ (Թալիշը, Հոռեկը  և Գյուլիստանի բերդը)3։ Վարչական փոփոխություններից  բացի,  ռուսական իշխանությունները նաև այլ քայլերի են դիմում՝ նոր նվաճված հողերում իրենց տիրապետությունն ամրապնդելու համար։ 1830-ական թվականներին Անդրկովկաս են աքսորվում ռուս աղանդավորների հարյուրավոր ընտանիքներ, մի կողմից` այդ

 

 

 

                                                      4

                                                                      

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ........