Ես կգնամ, ասաց Վազգենը և Ժորիկ հետ գնաց վառարանի խողովակները բերելու, քիչ հետո Վազգենը խողովակները ձեռքը մտավ բակ, Ժորիկի գալիս էր նրա ետևից, նա մի քանի կտոր փայտ էր բերում վառարանի համար, Ռուբենը այդ մասին ևս հոգ էր տարել, հասկանալով որ մեր բակում փայտ չկա: Տղաները աշխույժ գործի անցան, խողովակները ամրացվեցին վառարանին Ժորիկը փորձում էր օգնել տղաներին:

Չնայած գիշերային մռայլ ու անձրևային եղանակի օրը բացվել էր, պարզ եղանակ էր արևի ջերմությունից ծառերի և կանաչների վրայից գոլոշիանում էր ջրի կաթիլները և շաղ կապելով ցնդում էր օդում, նույնիսկ բակ դուրս եկած խխունջների քարավանները սողալով շտապում էին թաքնվել այգու սաղարթների մեջ: Մարգարիտան ննջարանից վերցրել էր իմ խոնավ համազգեստը և փռել էր պատշգամբի պատուհանի վրա, որպեսզի չորանա, հետաքրքիրը այն էր, որ չնայած իր տարիքի արդեն պատրաստի հարսնացու էր, և այդ մասին ողջ գյուղն էր խոսում, շատերն էին ցանկանում Ռուբենի դաստերակած աղջկան հարս տանել իրենց զավակներին:

Հարկավոր է ջոկատի Մալխասյան Վարդանին ասել, որ ձեր համար փայտ բերի, խորհուրդ տվեց Ռուբենը, իսկ միչև նրանք կբերեն մեր տանից փայտը կբերեք...

Շատ լավ, Ռուբեն եղբայր, գետինը հենց որ մի քիչ չորանա, ամպայման շտաբ կգնամ, խոստացավ Թաթուլը, հետո փոխելով թեման հարցրեց նրան, Ռուբե՛ն եղբայր, իսկ գյուղ հացը ինչպե՞ս են բերում...

Մեր Թաղին Բաբուստին Միշիկի տղան` Արարատն է պիրում շենի խանութի համար, խանութի աշխատողն էլ մեր թաղի Հրատիկի կինն ա` Մարոն… (Արարատ Միշայի Հակոբյան )

Հարկավոր է նրանց զգուշացնել, որ մեր հասանելիք հացը ձեզ տան, ասաց Թաթուլը, եթե տիկին Ռուբինան կարող է, թող խանութի աշխատողին զգուշացնի…

Ռուբենը համաձայնության նշան արեց:

Ռուբենը պատմում էր իրենց շենի մասին և իրենց շրջանում կատարվող անցքերի մասին, անգամ պատմում էր այն դեպքերի մասին, որոնց մասին լսել էինք շատ համագյուղացիներից, այսինքն նրանց գանգատների մասին Ռուբենը արտահայտվում էր առանց վախենալու կամ խուսափելու: Պտտվող լուրերը կարծես թե իրական էին դառնում, շրջանի ղեկավար որոշ պաշտոնյանների սանձարձակությունների մասին գրեթե բոլորն էին գանգատվում, սակայն վախենալով էին արտահայտվում այդ մասին, քանի որ աչքների տեսածից էին վախենում, եղել են գյողացիներ որոնք բարձրաձայնել են և դժգոհել, սակայն որոշ ժամանակ անց նրանց ահաբեկելով և հաշվեհարդար տեսնելով լռեցրել են, և դա կարծես ժողովրդին ավելի էր ահաբեկում քան ադրբեջանական ուժերը: Շատերը ուղակի խուսափում էին նման թեմայի շուրջ անգամ խոսալ: Ես հետագայում մանրամասնություններով կնկարագրեմ այդ դժգոհությունների շառժառիթները:

 

 

                                                                          151

Առհասարակ Շահումյանի պատմությունը շատ հարուստ էր դեպքերով և դեմքերով, ուստի անդրադառնալով շրջանի պատմությանը որոշ մանրամասնությունների կնկարագրեմ հնարավորինս համառոտակի:

Շահումյանի շրջանը դա պատմական Արցախի Հյուսիսային գավառներից էր, որի մի մասը պատկանում էր Ուտիքին, շրջանը տարածքային մակերեսով շուրջ 600 քառակուսի կիլոմետր էր: 1918-1920 թվականին Հայ-Ադրբեջանական բախումների ժամանակ Գյուլիստանը և Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներ վարում էին ինքնավարություն Հայ ազգաբնակչությունը, որը զգալի մասն էր փորձելով ինքնուրյուն լուծել իրենց գյուղերի ինքնապաշտպանության հարցը կազմավորված «Ազգային Խորհուրդը»համագործակցում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ: Սովետական կարգերից հետո տարածքային հարցը լուժվում է Սովետական Ադրբեջանի օգտին: 5 Հունիսին 1921 թվականին Գյուլիստանի շրջանը և Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Կովկասյան Կուսկոմը (ЦК РКП ) Սովետական Ադրբեջանի ենթակայության տակ, չնայած այն բանի որ տարածաշրջանի 95% կազմված էին էթնիկ հայերից: Սովետական Ադրբեջանում բորբոքված Հայկական բնակչության հուզումները և դրանք հանգստացնելու համար 1923 Թվականին Հուլիսին արհեստականորեն ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, սակայն հեռանկարներ հետապնդելով վարչական բաժանմար հարցում Հյուսիսային Արցախը տարանջատելով ստեղում են Խանլարի և Շահումյանի շրջանները, որոնք ընդհանրապես դուրս են մնում ինքնավարության պատկանելիությունից, այդպիսով այդ երկու վերհիշյալ շրջանները մտնում են Սովետական Ադրբեջանի կազմի մեջ: (8/08/1930) 1930 Թվականին Հեղափոխական Ստեփան Շահումյանի պատվին շրջանը վերանվանվում է Շահումյանի շրջանը:

Ինչպես ասում էին Շահումյանի շրջանում հայկական բնակչության թիվը հասնում էր մոտավորապես 55 հազարի, սակայն այդ թիվը հնարավորին էր որ պակաս լիներ, քանի որ վերջին տարիների ազգամիջյան բախումները և մինչ այդ արտագնա աշխատանքի մեկնածների թիվը կրկնապատկվել էր:

 

 

                                                                         152

Շահումյանի շրջանը գտնվում էր կղզիացված վիճակում, չորս կողմից շրջապատված լինելով ադրբեջանաբնակ շրջաններով, շրջանը Հյուսիս-արևելյան կողմից Շահումյանը սահմանակից էր ադրբեջանական Գերամբոյի շրջանին, որն էլ 1938 թվականին վերանվանվելով դարձել էր Կասում-Իսմաիլովի շրջան, իսկ շրջանի Հյուսիս-արևմտյան կողմից սահմանակից էր նույն Խանլարի շրջանին, որի պատմական Հայաստանի Գարդմանա աշխարհն է, և լինելով հայաբնակ շրջան, դեռևս մի քանի ամիս առաջ ադրբեջանական միլիցիայի և խորհրդային զորքերի համատեղ գործողությունների` Կոլցո օպերացիայի շրջանակներում հայաթափվեց: Հետագայում կանդրադառնամ Գետաշեն, Ազատ, Կամո, Մարտունաշեն և այլ հայաշատ գյուղերի հայաթափման պատմությանը:

Շարունակելով տարածքային բաժանման թեման, ասեմ որ Շահումյանի շրջանը Արևմտյան կողմից պատնեշում էր Քյալբաջարի ադրբեջանաբնակ շրջանը, իսկ հարավից սահմանակից էր Լեռնային Ղարաբաղի` Մարտակերտի շրջանին, Մռավա լեռնաշղթան և Ինջի գետն էլ հանդիսանում էին այդ շրջանների վարչական սահմանագիծը, ինչպես ասել էի նախորդում Ղարաբաղը և Շահումյանը կապող միակ ճանապարհը անցնում էր հենց մեր Մանասի Շենի տարածքով: Շրջանի շրջկենտրոնը` Շահումյան ավանն էր ( Ներքին Շենը) շրջանի 16 գյուղերը կարծես շրջապատել էին` Ներքին Շեն շրջկենտրոնը: Շրջանի ամենաբարձրադիր գյուղը դա Գյուլիստանն էր` որտեղ ուղղաթիռով իջել էինք առաջին անգամ: Առհասարակ ինչպես հայտնի էր ինձ Գյուլիստանը շրջանի ամենադյութական գյուղն էր, իր լեռնայի օդով և չքնաղագեղ բնությամբ: Կանաչ լեռների մեջ վեր էր խոյանում Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, Մռավի լեռնագագաթը ( ծովի մակարդակից բարձր է 3419 մ ) Մռավը իր հաղթանդամ ձյունապատ գագաթով մխրճված կապույտ երկնքի մեջ իշխում էր անտառապատ ստորոտների հանգիստը, լեռան գագաթը մի մեծ ժայռաբեկոր էր հիշեցնում և հավերժական ձյան հալոցներից առաջացած սառնորակ աղբյուրները անտառներով անցնելով դուրս էին գալիս լեռան փեշերը և միավորվելով կազմում առվակներ, որոնք մեծանալով և միավորվելով դառնում գետակ` հենց այդ գետակն էլ այն Ինջին էր, որը սկիզբ առնելով Մռավի փեշերից ծուռումուռ կիրճերով անցնելով հասնում էր մինչև Գերամբոյի դաշտավայրային:  

 

 

                                                                     153  

Եվ պատահական չէր, որ Մռավի ստորոտներին փռված այդ դրախտավայրը Հայոց արքանները անվանել Վարդուտ կամ Վարդաստան հետագայում պարսիկները իշխելով երկրամասին թարգմանելով տեղանունը դարձրել են Գյուլիստան: Հայոց պատմության շատ կարևոր իրադարձություններ են կապված այս բնության և լեռների հետ, և ինչեր որ ասես չի տեսել Մռավա թագուհին, նրա փեշերին որսի է գնացել մեր պատմության, և հեքիաթների ճանաչված Վաչագան Բարեպաշտ թագավորը իր իշխանների և թիկնազորի հետ, անգամ որսի են դուրս եկել Հայոց արքունիքի սպարապետներն և իշխանները, մելիքներն և նրանց ժառանգները: Եվ իզուր չէր որ Մռավա լեռնաշղթայի գողտրիկ անկյուններում էր գտնվում Հայոց արքունիկի մի շարք ճանաչված բնակավայրեր և արքայական ամառանոցներ, որոնցից մեկը` Դրախտիկին էր և Գյուլիստանը, այդ թարմ օդն ու զուլալ ջրերը համտեսելով մարդու մեջ առաջանում է երկնային ինչ որ բան, և դա կարելի էր նկատել անգամ շահումյանցու բնավորության մեջ և նրանց խառնվածքում: Մռավի մասին պատմությունները տանում են դարերի խորքը, անգամ նախկան քրիստոնոեությունը հեթանոս հայերը այստեղ Մեհրաններ են կառուցել լեռան փեշերին, անցնելով պատմության ու ժամանակների միջով այդ լեռը միշտ մնացել են որպես սրբություն հայ մարդու համար: Հայ մելիքները և իշխաները իրենց բերդերն ու ապարանքները կառուցել են Մռավի փեշերին, ունենալով մի դրախտավայր, որը մոտ է երկնքին և Աստծոն: Հայոց Սպարապետները կարողացել են պաշտպանվել այս լեռներով, նրանք անանցանելի կիրճերում դարանակալելով թշնամու բանակներին, կարողացել են փոքրաքանակ զորքով արժանի հակահարված տալ թշնամու բանակներին: Մռավը մեր Հայոց պատմության ամենահերոսական պաշպանական ամրությունն է, որը ստեղծված էր Աստծո արարչությամբ և նրա կողմից: Տեղացիները պատմում էին, որ լեռնաշղթան հարուստ է անանցանելի խոր կիրճերով և ձորերով, դա նկատեցի ինքս երբ մեր ուղղաթիռները սավառնում էին Մռավի կիրճերի վրայով, նաև պատմում էին, որ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Մռավի գագաթին տեղադրվել է հեղափոխության առաջնորդների` Լենինի և Ստալինի կիսանդրիները, բանը այն է, որ Մռավի գագաթը անանցանելի է, քանի որ ուժեղ ձնամրրիկները և փոթորիկները, այդ թվում ուժեղ կայծակները, կարող է անակնկալներ մատուցել ցանկացած արկածախնդիր լեռնագնացին: Մռավի լեռնաշղթան անտառածածկ էր և ինչպես ասացի դեռևս շատ հնուց այդ տարածքները եղել են արքունիկի արքայական որսատեղեր:  

 

 

                                                              154  

Շահումյանի անտառները հարուստ են որսով` կխտարներով, արջերով, վարազներով, քարայծներով: Սակայն ինչպես ասում էին ժողովուրդը վերջին տարիներին անտառների որսը ավելացել է որովհետև ազգամիջյան ընդհարումների պատճառով շրջանի որսորդների քանակը նվազել էր, ավելի ճիշտ կարելի է ասել` որս անողների քանակն էր նվազել, քանի որ վերջին դեպքերի ժամանակ Սովետական Ադրբեջանի ներքին գործերի մինիստրության հրամանի համաձայն Ադրբեջանի միլիցիայի ջոկատները տուն առ տուն անցնելով խուզարկել և բռնագրավել են շրջանի հայ որսորդների որսորդական հրացանները և զինամթերքը: Իսկ ովքեր էլ ունեին զենքեր և զինամթերքը պահում էին գոնե ինքնապաշտպանության համար, այնպես որ, որսի համար անհարմար ժամանակներ էին:

Շահումյանի շրջանի գյուղերը թվարկելով հետագայում կփորձեմ մանրամասն առանձին առանձին ներկայացնել նրանց պատմությունը և բնակիչների վարքը ապրելակերպը և սովորությունները, որոնք մեկը մյուսիս ավելի հետաքրքիր է և բազմազան: Այդպիսով շրջանի գյուղերը հետևյալն են Շահումյանը ընդհանուր առմաբ կազմված էր 16 գյուղերից որոնք էին` Շահումյան ավանը, Ներքին Շեն, (Աջաքենդ, Шаумяновск) Խարխափութ (село Хрхапут) Գյուլիստան (с. Гюлистан ), Ղարաչինար, (Ալջղալա с. Карачинар )Մանասի Շեն (Ենիքենդ, с. Норшен ) Գաղթութ (Ղափրիքյանդ с. Гахтут ), Վերի Շեն (Յուխարի Աջաքենդ пос. Веришен ) Հայ Պարիս (с. Армянские Борисы) Ռուս Պարիս (с. Русские Борисы ), Էրքեջ (с. Эркеч), Բուզլուխ ( с. Бузлух ) Մանաշիդ ( Մնաշեն с. Манашид ), Շեֆեկ (с. Шефек, ) Զեյվա ( с. Зейва) Թոդան (с. Тодан) Գյուրզալար (с. Гюрзалар) վերջիս թվարկած չորս գյուղերը ադրբեջանաբնակ են իսկ Ռուս Պարիս գյուղը բնակչությունը բաղկացած էր ռուս-մալականներից: Վերի Շեն գյուղը, որը շրջանի ամենավերջին գյուղն էր և համարվում էր շրջանի ամենաերկար գյուղն, շուրջ յոթ կիլոմետր երկարությամբ ձգվում է Սև Ջուրը(Կարա-Չայը) գետի երկանքով Վերի Շենը այնքան մեծ էր որ ուներ երկու միջնակարգ դպրոց: Ազերիները գյուղը անվանում էին` Յուխարի Աջաքենդ Վերի Շենի հարևանությամբ է գտնվում շրջանի մյուս բարձ լեռնագագաթը «Քյափազը»  (Ալահարակ ծ/մ 3066 մ) որը կարծես փորձում է մրցակցել Մռավա լեռնա հետ: Հավերժական ձյունով ծածկված լեռների փեշերից դուրս եկող մեծ և փոքր գետակները հատելով շրջանի ողջ տարածքը անցնում էին դեպի ադրբեջական շրջաններ: Օրինակ Քյափազի փեշերից սկիզբ էր առնում Բուզլուխ գետը, որը անցնելով Բուզլուխ և Էրքեջ գյուղերով հոսում է դեպի Գերամբոյի դաշտավայր: Մյուս գետակը` Կարա-Չայը ( Սև Ջուրը) ևս ծնվելով Կյափազի ստորոտից անցնելով Վերի Շենով և Ներքին Շենով հաuնում է Կարաչինար և Շեֆեկ: Իսկ Մռավա լեռան փեշերից սկիզբ է առնում շրջանի ամենասառնորակ գետը` Ինջին, Ինջա-Չայը, որը անտառապատ կիրճերով հոսում է դեպի դեպի ադրբեջանական տարածքներ: Ինչպես ասում են Ինջի գետակը միայն Գյուլիստանի տարածքում աչքով անելով անհետանում է կանաչ լեռնազանգվածների արանքում: Տեղացի ձկնորսների և որսորդների ամենասիրած վայրը դա Ինջիի փեշերն են, ինչպես ասացի գետակը որը սկիզբ էր առնում Մռավից եկող աղբյուրներից, քանի որ ձնահալից է առաջանում աղբյուրները ապա շատ սառնորակ է, որի մեջ լողացող միակ ձուկը դա «Կարմրախայթն » է:  Ձուկը տեղացիների ամենանախնտրելի և սիրած կերակրատեսակն է:  

 

 

                                                               155  

Ինչպես ասացի նախորդում Մռավը և Ինջին դեռևս միջնադարյում և դրանից առաջ եղել են տեղացիների ամենասիրած վայրերը և այդ էր վկայում խոր և անանցանելի անտառներում կառուցված միջնադարյան հուշակոթողները` Վանքերն ու հին բնակավայրերը: Կուսական անտառներում կարծես կորած էին այդ հին բնակավայրերի ավերակները: Գյուղացիները ասում էին որ անտառներում շատ ավելի կոթողներ և վանքեր կան քան պատկերացնում են մարդիկ, իրականում այդ հուշարձանների տեղը գիտեին միայն տեղացի մի քանի խիզախ որսորդները: Ես այդ մասին հարցրեցի նաև Յաշա պապիկին (Քյոբառին) և նա հաստատեց այդ վարկածը, իրոք խոր անտառներում կան հին բնակատեղեր իրենց մատուռներով և գերեզմանոցներով, այդ գաղտնի բնակավայրերը տեղացիները օգտագործել են թշնամիների հարձակումներից զերծ մնալու համար, և ժամանակի ընթացքում թփերի և կանաչի մեջ ծածկվել է անգամ այնտեղ տանող արահետներն են փակվել, և շատերը անգամ խուսափել են փնտրել կամ հետազոտել դրանք: Ինչպես ասացի, Ինջի գետը հանդիսանում էր բնական սահմանագիծ Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի միջև, չնայած որ գետակը այնքան էլ մեծ չէր, սակայն միակ գետանցի ճանապարհը դա Ինջիի վրայի կամուրջն էր, որը և տեղացիները այդպես էլ կոչում էին «Ինջի կամուրջ », որը Կարաչինարը կապում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ հետ: Շահումյանի շրջանը իր տարածքով փոքր էր, սակայն հետաքրքիր աշխարհագրական ռելևֆ ուներ, երկրամասը: Կարաչինարի տարածքը սև հողային էր, իսկ դրանից արևմուտք դեպի շրջկենտրոն գորշագույն, իսկ դրանից դեպի վերև` Վերի Շեն կավահողային, և դրա համար էլ բուսական աշխարհը ևս փոփոխականություն էր տալիս: Բացի այդ կլիմայական փոփոխականություն գյուղերի միջև ևս տարբերվում էին: Շրջանի դաշտավայրային հատվածը հարուստ էին խաղողի այգիներով իսկ լեռնային մասերում` օրինակ Գյուլիստանը հարուստ էր կարտոֆիլի և ցորենի ցանքատարածություններով: Շրջանի բնակլիմայական պայմանները թույլ էին տալիս, որպեսզի ձմռան ամիսներին կոլտնտեսության անասուններր արածեն հանդերում, այսինքն ձմռը այստեղ խիստ չէ և ձյունը հազվադեպ է լինում, չհաշված լեռնային Գյուլիստանը, որտեղ կլիման կտրուկ փոփոխվում էր: Բացի գյուղատնտեսությունից շրջանը հարուստ էր գյուղմթերքների և հանքարտադրական ձեռնարկություններով: Շրջկենտրոնում կար գինեգործական (виннйзавод) և պահածոների (кансервнны завод) և մսամթերքների, Կարաչինարում կար պանրի թթվասերի գործարանը, Վերի Շենում էր գտնվում սպիտակ գիպսի և գիպսաքարի արտադրամասեր և այլ գյուղատնտեսական մթերքների արտադրամասեր: Շահումյանը նաև հարուստ էր մշակույթային կրթօջախներով, Ներքին Շենում էր գտնվում Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի մասնաճյուղը: Շրջկենտրոնում կար մի քանի պրոֆտեխնիկական այլ ուսումնարաններ, հայկական, ռուսական և սպորտ դպրոցներ:  

 

 

                                                        156

Այդ ամենը իրոք շատ մեծ նշանակություն ունեին Ադրբեջանի համար, և նա չէր կարող համակերպվել այդ հարուստ շրջանի կորուստի հետ, չնայած ինչպես ասել էի այն դեռևս խորհրդային կարգերի ժամանակ 1923 Թվականին հակառակ բնակչության կամքին Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանի կազմին, սակայն վերջի տարիների հայկական կոտորածներից հետո Ադրբեջանի Գերագույն Սովետը` 1991 թվականի Փետրվարի 12-ի որոշումով կազմալուծում է Շահումյանի շրջանը և միացնում Գերամբոյի շրջանի վարչական տարածին: Հակահայկական դրսևորումները ադրբեջանցիների կողմից կարծես հաշվարկված էր անյպես ինչպես Երիտթուրքերի պարագայում, առաջին համաշխարհային պատերազմը մի այնպիսի քաոս էր ստեղծել աշխարհում, որ կարծես հայկական վեջին կոտորածների վրա ուշադրություն դարձնող չկար, և հիմա էլ կրկնվում էր նույն ներկայացումը նույն հեղինակների կողմից: Այն իրարանցումը, որը կատարվում էր Խորհրդային Միության տարածքում և նրանից դուրս, դա իրենից ներկայացնում էր նույն Սոդոմն ու Գոմորը, դեռևս տարին չսկսած Խորհրդային Միության տարածքում սկսեց թանկացումնեը (5 % Հունվարի 1-ին ) Մերձբալթյան երկրներում իջեցված դեսանտային զորամասերը, որոնք ուղարկվել էին ՍՍՀՄ պաշտպանության նախարարության հրամանի համաձայն, Հունվարի 5-ին որպեսզի լռեցնեն անջատողական կրքերով բորբքված հանրապետությունները: Վիլնուսում Հունվարի 11-ին փորձ է արվում պետական հեղաշրջման, որպեսզի տապալեն Խորհրդային իշխանությունը, այդ թվում Հունվարի 26 -ին Վրաստանի և Հարավային Օսետիաի միջև սկսում են բորբոքվել ազգամիջյան կրքերը, Վրաստանը միլիցիայի ջոկատներ ուղարկում այնտեղ հանդարտեցնելու բախումնորը վրացիների և Օսերի հետ: Դրությունը լարված էր ԽՍՀՄ-ից դուրս, առասարակ տարածաշրջանը պայթունավտանգ էր` Պարսից ծոցում սկսվում են մարտական գործողությունները` ԱՄՆ-ի և Իրաքի միջև Հունվարի 17-ին « Փոթորիկն անապատում» օպերացիան, այդ ամենին գումարվում էր տնտեսական ծանր վիճակը, որի արդյունքում օրեցոր արժեզրկվում էր ԽՍՀՄ-ի գումարային միավորը` ռուբլին: ՍՍՀՄ-ում թանկացումները և շրջանառությունից հանվում է 1961 թվականի 50 և 100 ռուբլիները, որոնք մեծ և բացասական հետևանքներ են թողում, բնակչության վրա:

Նաև քաղաքական վիճակը բարդանում է Լեհաստանում, Չեխոսլովարկիայում և Բուլղարիայում, որոնք ցանկանում էին դուրս են գալիս Վարշավյան պայմանագրից: Խորհրդային ողջ տարածքում ազգամիջյան բախումներ էր և այդ պատճառով Մ. Գորբաչովի առաջարկով որոշում են Մարտի 17-ին անցկացնել ռեֆերենդում պահպանելու Սովետական Միության համակարգը, չնայած որ մի քանի հանրապետություններ բոյկոտում են այդ շինծու ռեֆերենդումը:  

 

 

                                                      157 

Եվ այս համաշխարհային ցնցումների միայն չնչին մասն էր, որ թվարկեցի, իրականում ավելի լարված էր և խառը, և այդ էր պատճառը, որ աշխարհը լռեց Ապրիլի 30-ին Լեռնային Ղարաբաղում իրականացված « Կալցո» օպերացի դեմ դժգոհել կամ քննադատել Խորհրդային իշխանություններին, այդ ժամանակ ադրբեջանական ՕՄՕՆ-ը և Սովետական զորքերի աջակցությամբ հայաթափեցին Խանլարի շրջանի հայաշատ գյուղերը: Ադրբեջանի իշխանությանները ցանկացած գնով ցանկանում էր վերականգնել իր իշխանությունը ԼՂԻՄ և Շահումյանի շրջաններում և օգտվելով աշխարհում տիրող քաղաքական խառնաշփոթ իրավիճակից: Ինչպես և առաջին համհաշխարայինի պատերազմի ժամանակ երիտթուրքերի նման քայլով որոշեցին մաքրազտել հայկական տարածքները: Գործի էր դրվել թուրքական հին մեքենան, առաջին հերթին մամուլի և հետուստատեսության միջոցով ցանկանում էին ապակողնորոշել, կենտրոնական մամուլին և հեռուստատեսությանը տալով իրենց հնարած հեքիաթային սցենարով հայկական զինյալ « էքստրեմիստների » վերաբերիալ, և այդ սցենարով կողմնորոշվելով իրագործում իրենց ծրագիրը:

Տղաներին նստել էին սեղանի շուրջ և լսում էին Ռուբենի դայու հետաքրքիր պատմությունը: Ժորիկը նստել էր իմ կողքին և ուշադիր լսում էր հոր պատմած պատմությունը, առհասարակ ինչպես մեր ժողովուրդն էր ասում` «եթե ինչ որ նորություն կամ լուր ես ուզում իմանալ, ապա դա մանրամասնություններով կարող ես իմանալ տաքսու վարորդներից կամ վարսավիրներից»:

Բացվեց բակի դարպասի դուռը, և ներս մտավ Արտուշայի տղան` Սամվելը, նրա ետևից գալիս էր իր հասակակից մի երիտասարդ,

Բարև  ծեզի, ուրախ ողջունեց նա, ընկերը ևս ողջունեց, տղե՛րք ծանոթացեք էսի Հայկիկն ա...

Տղաները հերթով մոտեցան և ծանոթացան եկվոր երիտասարդի հետ,

Սամվել ի՞նչ նորություն կան շենում, հարցրեց Մուշեղը,

Հլա ոչինչ, կա ոչ, կմկմաց նա, տղե՛րք Հայկիկը եկել ա, որ ձեզ յուրանց տուն տանի, վար հաց օտեք...

 

                                                                158

  Ռուբենը առաջարկեց մեզ շտապել, քանի որ նա երևի տեղյակ էր այդ հրավերի մասին: Բոլորը դուրս եկանք փողոց, Ռուբենը Ժորիկի հետ գնացին իրենց տուն, հենց իրենց տան առջև մեզ հրաժեշտ տվեցին և մտան տուն: Փողոցի վերջում աղմկում ու խաղում էին թաղի մանկիկները, մեզ տեսնելով վազեցին ընդառաջ: 

Ու՞ր    է  իմ  աղջիկը,  կանչեցի ես, 

Էստե՛ղ   եմ,  ձայնեց   փոքրիկ   Նելլին,   նա   արդեն ընտելացել էր և ավելի   համարձակ էր, նրա ընկերները սկսել էին տղերքին արդեն անուններով կանչել, բոլորին   ճանաչում էին:  (Ես   հետագայում   կանդրադառնամ  այդ փոքրիկների   խմբին   անուն  առ   անուն )   Ես   գրկեցի Նելլիին և համբուրեցի, —  դե   հիմա   ինձ ասա   կգաս չէ՞ քեզ տանեմ ինձ աղջիկ, հարցրեցի նրան,

Ըհը՜.  գլխով արեց նա, տղաները ծիծաղեցին,

Մի   տե՞ս   է՜,  ուրախացավ  Սմբատը,  չի հրաժարվում...

Իսկ մամայիդ, չե՞ս կարոտի, հարցրեց Թաթուլը,

Հըկը՜,  գլխով   արեց փոքրիկը: Տղաները ծիծաղեցին:

Ես գրկած քայլում   էի   փոքրիկին,   չարաճճիների   խումբը   մեզ ուղեկցում էր: Հայկիկենց   տունը    գտնվում   էր   հենց     Սամվելենց     տան հարևանությամբ` Եսայան   Ռաֆիկենց   տան  մոտ, երեխանների խումբը մեզ ուղեկցեց մինչև Հայկենց տան դարպասների մոտ:

Համեցե՜ք,  սիրալիր   ասաց Հայկը, մենք ներս մտանք, բակը հարմարավետ էր և ընդարձակ, խաղողի գեղեցիկ   մովի   ստվերի   տակ գցված էր լայն սեղանը,

Բարև ձեզ  համեցեք,  ընդառաջ եկավ տան տերը, նրա հետ էր կինը և երեխաները,

Ծանոթացե՛ք,  պապաս   և  մամաս   է,  ծանոթացրեց Հայկը,

Բենիկ.  նա պարզեց ձեռքը, տղաները հերթով սեղմում էին տան տերերի ձեռքերը և ներկայանում, վերջում գալիս էինք` ես և փոքրիկ Նելլին,

Վարդա՛ն, ներկայացա ես,

Իսկ է՛ս փոքրիկը ու՞մ աղջիկն է,  զարմացած կատակեց Բենիկը, ճանաչելով   Այակուլի աղջկան,

Վարդանի,  հպարտ  պատասխանեց  նա, բոլորը  ծիծաղեցին:

 

 

                                                             159

Ես ցած դրեցի   փոքրիկին,  նա  վազելով  դուրս գնաց և միացավ դրսում իրեն սպասող  ընկերներին: Բենիկի կինը` տիկին    Մանյան  ծանոթացրեց  իր   կողքը կանգնած երեխաներին` Անուշիկին և Գարիկին: Տան տերերը առաջարկեցին մեզ նստել սեղանի մոտ: Տան տերը` Բենիկը հաճելի բարձրահասակ և գեղեցկադեմ տղամարդ էր, նա ժպտերես և հյուրասեր մարդ էր երևում, նրա կինը` տիկին Մանյան ևս գեղեցիկ էր և դրա համար էլ նրանց զավակները գեղեցիկ էին  ինչպես   և  նրանց    ծնողները:    Փոքրիկ աղջիկը Անուշիկն շիկահեր էր և նուրբ դիմագծերով, փոքրիկ կազմվածքով, նման էր մորը:

Մենք նստեցինք սեղանի մոտ, տան տղամարդիկ մեզ հետ նստել էին սեղանի շուրջը, Սամվելը նստել էր իմ կողքին: Տան տերը` Բենիկը Թաթուլին նստացրել էր սեղանի գլխին, որպես պատվավոր հյուրի: Անուշիկը արագ-արագ օգնում էր մորը, նրանց տղաները` Հայկը և Գարիկն արտաքինով նման էին հոր` Բենիկին, գանգրահեր էին և բարձրահասակ, (Հայկ Բենիկի Հարութունյան 10/02/1970 )(Գարիկ Բենիկի Հարութունյան  26/11/1975)ինչպես ասացին տան տերերը նրանք ունեին ևս մեկ աղջիկ` Ֆենյան, նրանց մեջի ավագն էր նա սովորում էր Ստեփանակերտի ( Ֆենյա Բենիկի Հարութունյան 27/11/1971 ) բժշկական տեխնիկումում, որը ինչպես ասացին շուտով պետք է վերադառնար գյուղ: Հայկիկը ինչպես և Սամվելը իրար հասակակիցներ էին և ընկերոջ նման անդամագրված էր գյուղի ինքնապշտպանության ջոկատում` Մալխասյան Վարդանի ջոկատում: Սեղանին դրված էր տարբեր տեսակ համեղ ուտեստներ, առատ ու տարբեր համեմունքներով և աղցաններով, գինին և օղին անպակաս էին սեղանից ինչպես բոլոր շահումյանցիների օջախներում, տան տիկինը և աղջիկը սեղանին էին անընդհատ բերում նոր տեսականին: Հենց առաջին հայացքից երևաց տան տերերի ջերմ ընդունելությունը և առատաձեռնությունը, նայելով Բենիկի (Հարութունյան Բենիկ Լևոնի 20/02/1942 ) պաշտոնական դիրքից  կարելի  էր ասել բավականին կրթված մարդ էր, խոսակցությունից պարզվեց, որ Բենիկը վարսավիր էր և Կարաչինարում վարսավիրի փոքրիկ կրպակ ուներ: Նայելով նրա դեմքին նկատվում էր իր մասնագիտական հմտությունը, կոկիկ ածիլած դեմքից և հարդարված մազերից բացի նրա վերին շրթունքի վրա կամարող նուրբ ու բարակ բեխերը հիշեցնում էր 50-ականների երիտասարդական   նորաձևության   ոճը:

 

 

                                                          160

 

Տան այգուն նայելով երևում էր որ Բենիկը հողագործությունից շատ հեռու մարդ է, սակայն նա իր մասնագիտությամբ կարողանում էր կերակրել բազմանդամ ընտանիքը և հոգալ ընտանիքի ծախսերը: Տան տիկինը` տիկին Մանյան ( Հարութունյան  / Բաղյան Մանյա  Արսենի 21/08/1946)  աշխատում էր Մանասի Շենի ութամյա դպրոցում, հայոց լեզվի և գրականության ուսուսչուհի, սակայն դպրոցների փակման պատճառով մնացել էր անգործ: Ընկեր Մանյաի գրական խոսակցական ոճից ամիջապես նկատվում էր ուսուսչուհի է: Անուշիկը (Անուշ  Բենիկի  Հարութունյան  11/03/1973 ) նոր էր ավարտել դպրոցը և պատրաստվում էր շարունակել ուսումը Ներքին Շենի մանկավարժական ուսումնարանում, աղջիկը նախնտրել էր մոր մասնագիտությունը, սակայն բարդը տղաների համար էր և շրջանի քաղաքական վիճակը թույլ չէր տալիս տղաներին կողմնորոշվել ուսման հարցում:

Արդեն մի քանի օր է ինչ գտնվում էինք շրջանում, սակայն բավականին արագ սովորել էի տեղական բարբառը, և նույնիսկ հաճախակի իմ խոսակցության ժամանակ օգտագործում էի իրենց բառերը, նախ որ տեղացիները լսելով հայաստանցուց իրենց շենի բարբառը ավելի էին մտերիմ զգում, նրանց հաճելի էր, և կարծես այդ ավելի էր մտերմացնում մեզ, մեծ վստահություն տալով, դա կարևոր գործոն էր, որպեսզի ժողովուրդը վստահի և հավատա իր պաշտպաններին:

Հետաքրքիրը այն էր, որ Բենիկի ընտանիքը ապրելով գյուղում չունեին անգամ ընտանի կենդանիներ, ինչպես ասում էին տիկին Մանյան տանել չէր կարողանում գոմաղբի հոտը, և այդ էր պատճառը, որ նրանք անգամ հավ չէին պահում իրենց բակում: Եվ դրանից կարելի էր գուշակել, որ Բենիկի ընտանիքը գյուղատնտեսական  մթերքները  գնում էին: Սեղանին դրած օղին և գինին և այդ  թվում մյուս  կաթնամթերքները ինչպես հասկանալի էր գնում էին հարևաներից: Իսկ   նրանց   տնամերձ  այգու  խնամքը  ընկած  էր Հայկիկի և Գարիկի վրա, նրանց այգում միայն մի քանի մրգատու ծառերից բացի կանաչեղեն  էր  ցանած:  

 

 

                                                                161

Մեր  տղաները  իսկույն բացահայտեցին տան տերերի անկեղծ և հյուրասեր բնավորությունը, ճոխ հյուրասիրությունը տղաներին զարմացրել էր, նրանցընտանիքի բարի ավանդությունը նկատվեց առաջին իսկ պահից, մեր տղաները  արագ   ընդհանուր  լեզու գտան տան տերերի հետ, նույնիսկ տիկին Մանյան և Անուշիկը միացան մեզ: Տղաների տրամադրությունը բարձր էր, մթնոլորտը ջերմ էր, Վալերիկը երգեց իր սիրած երգերից մեկը, հետո երգեց Սմբատը: Սեղանի շուրջը թեժ քննարկումներ էր գնում, Սմբատը և տիկին Մանյան կարծես թե ավելի լավ էին իրար հետ լեզու գտել, երևի պատճառը նրանումն էր, որ երկուսն էլ մանկավարժ էին, սկզբից իմանալով, որ տիկին Մանյան մանկավարժ է ամիջապես ներկայացրի, որ մեր Սմբատըպատմության դասատու է և նրա մանկավարժ լինելու այդ փաստը շատ ուրախացրեց տիկին Մանիային, և հիմա նրանք լարված քննարկում էինդպրոցական նոր բարեփոխումների իրենց տարբերակները:

Վերջում  սեղանին  դրեցին   Անուշիկի  պատրաստած  թխվածքը, զարմանալին    այն էր, որ երկաթե վառարանի մեջ  կարողացել   էին  այդքան   գեղեցիկ    և  համեղ  տորթ  թխել:

Բավականին  ուշ  էր  երբ  ավարտվեց   Ճաշկերույթը,   մենք    շնորհակալություն  հայտնեցինք  տան  տերերից,

Այնպես որ տղաներ, ինչի  կարիք   որ լինի համեցեք, ժպտաց տան տիկինը` ընկեր Մանյան, Սամվելը անընդհատ տիկին Մանյաին այդպես էր անվանում, երևի ժամանակին Սամվելը եղել էր նրա աշակերտներից:

Դէ՜ տղաներ արդեն տան տեղը իմացաք, այնպես որ առանց քաշվելու ինչ պետք լինի ուղիղ կգաք այստեղ, ասաց  Բենիկը, ճիշտ է  ես  գործի եմ լինում, բայց   տանեցիք   միշտ   տանն են լինում...

Եթե շոր ունեք լվանալու՞, ասացեք, առաջարկեց Անուշիկը,

Եթե նեղություն չի՞, իմ համազգեստը պետք է լվացվի, առիթից օգտվեց Մուշեղը,

Իհարկե՜ հարց   չկա,  ուրախացավ  Անուշիկը, այսօր  բերեք  կլվանամ...

Շատ  լա՜վ. —  համաձայնվեց Մուշեղը, մենք   հրաժեշտ տվեցինք նրանց,

Դե՜ Բենիկ   ջան  շատ-շատ   շնորհակալ  ենք,  մեզ մեծ պատիվ էր ծանոթանալ այսպիսի   լավ  ընտանիքի   հետ, ինչ որ մեր ուժերը  ների   կարող  ենք  օգնել, միայն ասացեք...

Մենք   ուղղվեցինք   դեպի    մեր    տուն, բոլորի  տրամադրությունը   բարձր էր, Սամվելը   ուղեկցում    էր  մեզ:

 

 

                                                          162 

 

 

Նա մեզ հրաժեշտ տվեց և գնաց իրենց տուն, չնայած, որ մեզ մի քանի անգամ հրավիրեց իրենց տուն, սակայն տղաները հրաժարվեցին, մենք գոհ և շնորհակալ ուղղվեցինք դեպի մեր տուն: Սամվելի շունը` Պիրատը տիրոջ ետևից գնալու փոխարեն եկավ մեր խմբի հետ ուղեկցելով մեզ: Բենիկի ընտանիքի հյուրասիրությունը բարձր էր կազմակերպված, հետաքրքիր զրույցների հաջորդած  երգը   և  ասմունքը  ավելի  էր  բարձրացրել  տոնական տրամադրությունը:

Ինչպես  իմացանք  Մանասի  Շենի   Հարութունյան   Բենիկին  շրջանում բոլորն  էին  ճանաչում  հետաքրքիրը  այն    էր,  որ  գյուղում  Բենիկին   ասում էին « Քուչին Բենիկ » կամ « Օգուտ»:

Դրսում բավականին    շոգ էր, թաղի  երեխաները  փողոցում  չէին, երևի ամառվա տապից հոգնած քնել էին: Գետինը  արդեն  չորացել    էր միայն տեղ-տեղ խոր ջրափոսերում հավաքված ջուրն էր, որ դեռ չէր ուզում կիզիչ շողերից նահանջել, սպիտակ թիթեռնիկները հավաքվել էին ջրափոսերի մոտ և ջուր էին խմում, նույնիսկ ճնճղուկները օգտվելով այդ պահից որսի էին դուրս եկել թիթեռնիկների  երամների վրա:

Մուշեղ  լավ  առիթը  օգտագործեցիր, սրամտեց Սմբատը,

Ինչու՞ ոչ, պատասխանեց նա,

Ի՞նչ  է    ի՞նքդ  չես կարողանում լվանալ, բորբոքվեց Թաթուլը,

Թաթու՛լ, բերանս  բացել   չտաս, բարկացավ նա, ի՞նչ է ամեն ինչի մեջ վատ բան ես տեսնում, մարդիկ խնդրեցին, որպեսզի մի բանով մեզ օգնեն, ես չմերժեցի...

Թաթու՛լ այն որ Մուշեղը գիշերը անքուն նստում է, որպեսզի նրանք հանգիստ քնեն, ի՞նչու դա՛ չես ասում, նախատեցի ես,

Վարդանը ճիշտ է ասում,  հաստատեց Մուշեղը,   եղբա՛յր   մոռացար Նժդեհի  թևավոր    խոսքերն    էլ  ասել.  կատակեց նա,  հլա մի ասա թե ո՞նց  էր  ասում  Մեծ   զորավարը...

Ո՛վ  իր  զինվորին    չկերակրի, ապա  ստիպված  է լինելու   թշնամու զինվորին  կերակրել,    ավելացրեցի ես:

Տղաները ծիծաղեցին, Թաթուլը բարկացած սակայն չփորձեց վեճի բռնվել:

Լա՜վ,  լա՜վ   սրանից հետո  այլևս  չեմ   խոսա,  նեղացավ նա:

Մենք հասանք տուն, ամեն մեկը  փռվեց մի մահճալալի վրա և փորձեց հանգստանալ, տղաներից  մի քանիստ պարկել էին խորդանոցի պատի տակ դրված մահճակալների վրա:  Կարծես  Մորփես աստվածուհու ուրվականը շղարշ էր փռել Մանասի Շենի վրա, ձանձրացած քունը ստիպում էր տղաներին հանձնվել, առանց այն էլ գիշերային անքուն հերթապահությունից հետո մի քանի ժամ քունը չէր խանգարի փոքր ինչ թարմանալ:

 

 

                                                               163

 

Ես մտա տուն ներսում մաքուր էր, դռան շեմին հանեցի կոշիկներս և բարձրացա երկրորդ հարկ: Ինչպես նկատվում էր Մարգարիտան ամբողջությամբ մաքրել էր բոլոր սենյակները, նույնիսկ հավաքել էր իմ բացած մահճակալը: Պատշգամբին փռած համազգեստս չգիտես ինչու չկար, երևի Մարգարիտան է պահել, կամ էլ տարել:

Ես մոտեցա բաց պատշգամբին, տղաները ճեմում էին բակի մահճակալների վրա, Շեֆեկում ևս լռություն էր, երևի ազերիների ՕՄՕՆ -ականները օրվա տապից դրդված ննջում էին:

Տղե՜րք,    կանչեցի ես,    ովքեր   որ  վերև  բարձրանալու լինեն, թող ամպայման  շեմին  հանեն  կոշիկները...

Վերև եկող չկա, մի անհանգստացի, մրթմռթաց Մուշեղը,

Տղե՛րք հանկարծ  չքնե՛ք մնաք, թուրքերը գան բոլորիս մորթեն ու գնան, ձայնեցի ես,

Էսօր   « Պիրատի»   հերթն է, կատակեց Գևորգը, Սամվելի շունը լսելով իր անունը ոտքի կանգնեց պարկած տեղից և սկսեց պոչը խաղացնել, տղաները ծիծաղեցին:

Ըհը՜ տենու՞մ ես չէ... — բացականչեց Վալերիկը,

Բոլորը ննջել էին ես պարկեցի նույն մահճակալի վրա, որի վրա քնել էի գիշերը:

Տղաները` Գևորգը և Վարդանը հասցրել էին ջրաղացի մոտ` գետի վրա` վտանգավոր հատվածում բարակ մետաղալարերից գործած սարդոստայնը սարքել, որպեսզի անցանկալի հյուրերի այցելության դեպքում իմանաինք: Սարդոտայնի ծայրերին ամրացնելով դատարկ պահածոնների տուփերը, այսինքն թակարդ ընկնողնեը, կամ անցանկալի հյուրերը մեզանից աննկատ չէին կարող անցնել այդ տեղամասով: Մինչ տղաները ննջում էին կցանկանաի անդրադառնալ շրջանի պատմության վերաբերող կարևորագույն հարցերից մեկին ազգային և էթնիկական հարցին:

Դեռևս քսաներորդ դարի առաջին կեսին 1918-1920 թվականների ընթացքումինչպես և նախորդում ազերիները բազմիցս անգամ փորձել են նվաճելԼեռնային Ղարաբաղի և Շահումյանի, Գանձակի հայաշատ տարածքները: Մեզհասած պատմական վկայությունները և այդ ժամանակահատվածի մարդահամարի տվյալները տարբեր ժամանակահատվածում բավարար են ուղղակիորեն կարծիք կազմել տարածաշրջանում էթնիկ` խառը բնակչություն ունեցող տարածքների մասին: 19-րդ դարի առաջին տասնամյակներումտարածաշրջանի թաթարները կարողացան օգտագործել իրենց խորամանկությունը, ինչպես իրենք են ասում « Եթե նախկինում թաթարաները հողը նվաճում կամ պաշտպանում էին զենքով, ապա տարածաշրջանը Ռուսական Կայսրության միանալուց հետո գործի դրեցին իրենց խորամանկությունը ու դիվանագիտությունը »:  

 

 

                                                                     164  

Քանի որ ՌուսականԿայսրության միանալուց հետո` 1822 թվականին վերացվեց  մինչ այդ  գործող Պարսկական  Խանական կարգը և հաստատվեցին նոր Կայսրական կարգ ու կանոն, և այդ քաոսային ժամանակահատվածը օգտագործելով, տեղի  թաթարները ի  շահ իրենց ցեղախմբի` խաները,  բեկերը և նրանց մերձավորները  կաշառքով և խորամանկությամբ ռուս չինովնիկների ձեռքովկարողանում էին հայերից խլել նրանց տարածքները, անգամ տեր    էինկանգնում հսկայական գյուղերի և արոտավայրերի: Այդ վկայությունների մասին անգամ  հենց  իրենք` Ռուսական Կայսրության չինովնիկներն էին թողել իրենց վկայություններում և արձանագրումթյուններում: Դեռևս այդ ժամանակահատվածում հայերը բազմիցս դիմել են Կայսրության իշխանություններին, սակայն կեղծ դատավարությունների արդյունքումտարածքային վեճերը լուծվում էին գրեթե միշտ տեղի թաթարաների օգտին: 1813 Թվականին Անդրկովկասի փոխարքա Վորոնցովի օրոք ավելի սարսափելիէ եղել պատկերը, մինչև անգամ գեներալ Ռտիչևը այդ հարցով զեկուցել է իրվերադասին փոխարքա Վորոնցովին, սակայն այդ տարածքային հարցերովզբաղվող Լադինսկին կարողանում է խորամանկությամբ  համոզել փոխարքային, որ տեղական թաթարները կարող են մեծ օգուտներ բերեն կայսրությանսահմանների պաշտպանությանը հարցում, և այդ պատճառով հարկավոր է մեծառավելություն տալ նրանց: Ռուսական Կայսրության արխիվներում   բազմաթիվփաստաթղթեր վկայում են տարածաշրջանի թաթարների խարդախությամբնվաճված   հողերի մասին, բացի խորամանկությունից թաթար բեկերը ևավազակները հաճախակի  հարձակվել   են հայկական գյուղացիների վրա, թալանելով նրանց անասունները և ստացած բերքը: Այդ մասին անգամ անդրադարձել է նաև Րաֆֆին, ասելով որ « Տեղական թաթարները, որոնքպատկանում էին սյունի աղանդին շատ ծույլ էին սակայն թալանի ևկողոպտելու արվեստին տիրապետում էին վարժ, և շրջանում անգամ եղել ենճանաչված ավազակներ,  ինչպիսին  էին` Քյոռ Ջամալը, Իսմաիլը, Դաշի  Դումարը  ինչպես  և Ջաֆար բեկը նրանք իրենց ցեղախմբերով,  զենքով  և փողով   ինչով  կարողանում   էին   թալանում    էին հայ գյուղացուն»:

19-րդ  դարի  վերջերին  տարածաշրջանում   կյանքը  աշխուժանում   է, և դրան  նպաստում   է 1883  թվականին  Թիֆլիս-Բաքու երկաթուղու    բացումը, որը  անցնելով  Գանձակի  տարածքով  հնարավորություն   էր  տալիս   շրջակա տարածքի  հայ  երիտասարդներին մեկնել խոշոր քաղաքները սովորելու կամաշխատելու նպատակով:  

 

 

                                                                            165  

Ինչպես հայտնի էր տարածաշրջանի թաթարները առհասարակ ուսման և սովորելու հետ սեր չեն ունեցել, դեռևս հին ժամանակներից խաշնարածությամբ զբաղվող թաթարները անկիրթ էին և այդ պատճառով հայերի արվեստի և արհեստի բազմաթիվ բնագավառներում միշտ առաջինն էին, և դա թաթարներին նախանձի և չարություն էր ներշնչում:

Մեռյալ ժամը ավարտվեց, կարծես երեկոյան տապը նահանջելով տեղը զիջել էր հովին, սարերից փչող մեղմ զեփյուռի հետ կենդանացել էր և բնությունը, փողոցում լսվում էր թաղի երեխանների աղաղակները, Շեֆեկը ևս կենդանացել էր մեքենաների անցուդարձը շարունակվում էր, երևի ցերեկվա տոթը կապված էր գիշերային անձրևի գոլոշիացման հետ:

Վարդա՜ն, Վարդա՜ն արթնացի՛ր հյուրեր ունես, դրսից լսվեց Գևորգի ձայնը, ես ամիջապես ոտքի ելա և մոտեցա պատուհանին: Ժորիկն էր: Նա կանգնել էր բակի կենտրոնում, ձեռքին բռնել էր խնամքով ծալված իմ համազգեստ,

Հիմա՜ իջնում եմ, Ժորիկ ջան, վերցնելով զենքերը իջա բակ,

Շորերդ եմ պիրել, ասաց Ժորիկը,

Ապրես Ժորիկ ջան...

Երևում էր որ Մարգարիտան նորից լվացել էր և արդուկել, չնայած, որ լվանալու կարիք էլ չկար, միայն թրջվել էր գիշերային անձրևից:

Ռուբենի երեխեքը ոսկի են, ասաց բարեխոսեց Վազգենը,

Դա հոր` Ռուբենի դաստերակությունից է, ավելացրեց Վալերիկը:

Ժորիկը նստել էր թախթի վրա և լսում էր տղաներին, իսկ « Պիրատը » կարծես մտել էր իր դերի մեջ, փռվելով խորդանոցի դիմաց և հսկում էր մեր հանգիստը:

Ժորի՛կ ուզու՞մ ես քեզ սովորացնեմ թե ինչպես են քանդում հավաքում ավտոմատը, առաջարկեցի նրան

Ըհը՜, ուրախացավ նա, ես դրեցի զենքը սեղանին և սկսեցի մաս-առ-մաս քանդել, բոլոր մեխանիզմներ, շարելով կողք -կողքի:  

Իսկ Ժորիկը  աչքերը  անթարթ  ուշադիր    հետևում  էր  բոլոր շարժումները, չէր  ցանկանում    բաց    թողնել  մանրամասնությունները:

 

 

                                                                            166  

 

Ժորիկ ջան հիմա ուշադիր նայիր հավաքում եմ.  և սկսեցի դանդաղ շարժումներով հաջորդաբար հավաքել ավտոմատի անջատված մասերը, մեկ րոպեից ավտոմատը պատրաստ էր.  դե՜ տեսա՞ր Ժորիկ ջան...

Ըհը՜,  ուրախ գլխով արեց նա,

Հիմա  դու   փորձիր...

Նա վերցրեց ավտոմատը և սկսեց դանդաղ  հերթականությամբ իրարից անջատել մեխանիզմները և խնամքով դասավորել կողք կողքի, այնպես ինչպես ցույց էի տվել: Նա դանդաղ շարժումներով հաճախակի նայելով դեմքիս փորձում էր հայացքիս մեջ տեսնել իր սխալները: Վերջացրեց ավտոմատի հավաքումը նա իրոք որ ամեն ինչ ճիշտ էր արել, ես խրախուսեցի նրան տղաները սկսեցին ուրախ ծափահարել:

Ապրե՜ս Ժորիկ ջան,  բացականչեց Վալերիկը,

Երևում է, որ հաստատ Ժորիկին տանլու ենք մեզ հետ, որպեսզի դառնա մեր Գնդի որդին.  կատակեց Գևորգը, Ժորիկը ուրախ էր, տղաների խոսքերը նրա համար շատ մեծ նշանակություն ուներ: Տասնմեկ ամյա տղան առաջին անգամ էր ավտոմատը քանդում, սակայն առաջին անգամվա համար գերազանց էր: Թաթուլը շոյեց տղայի գլուխը և խրախուսեց նրան:

Ժորիկ ջան, շատ լավ է,  համաձայնվեցի ես,  դե՜ հիմա փորձիր հավաքել...

Նա սկսեց դանդաղ  վերցնել մեխանիզմները և  կամաց-կամաց հաջորդաբար հավաքել, ավտոմատի վրա, ամեն ինչ ճիշտ էր անում, մեկ րոպեից վերջացրեց, տղաները նորից բացականչություններով և ծափահարություններով ողջունեցին նրա հաջողությունը: Տղան գոհ էր, ես հնարավորություն տվեցի որպեսզի նա մի քանի անգամ քանդի և հավաքի, այդպես նրա ձեռքը կարող էր վարժվել:

Բացվեց դարպասի դուռը, Ռուբենը ինչպես միշտ մահակը ձեռքին դանդաղ քայլերով մոտեցավ մեզ:

Բարի երեկո,  ողջունեց նա,  կերա՜ծ խմածներդ անուշ ըլի...

Ռուբենը նստեց թախտի եզրին:

Պապ  տե՛ս  Վարդանը  հինչա  սովորացրել,  պարծեցավ տղան նայելով դեմքիս կարծես  սպասում  էր  իմ  թույլտվությանը:  

 

 

                                                                           167

 

 

Դե՜ Ժորիկ ջան քեզ տեսնեմ, — գոտեպնդեցի նրան, նա սկսեց առանց շտապելու առանձնացնել ավտոմատի մեխանիզմները և շարել իրար կողք-կողքի: Ժորիկը ուրախ էր, հայրը նայում էր որդուն և հուզված ժպտում էր, թախիծը իջել էր նրա աչքերին:

Ժորիկը ավարտեց, ուրախ նայեց հոր դեմքին,

Հիմա հավաքե՞մ, — թույլատրություն հարցրեց նա,

Քեզ տեսնեմ Ժորիկ ջան, — նույն ձև դանդաղ շարժումներով սկսեց հավաքել բոլոր մեխանիզմները, մահաբեր զենքը դարձել էր խաղալիք երեխայի ձեռքին, քանի-քանի անգամ դեռևս փոքրուց ես էլ Ժորիկի նման երազել եմ երբևէ իսկական զենք վերցնել, և հիմա լավ էի հասկանում նրան, այդ երջանիկ պահը, որ ապրում էր տղան անկարագրելի էր: Ժորիկը հավաքեց ավտոմատի բոլոր մեխանիզմները, և նույնիսկ չմոռացավ նախազգուշական լիցքաթափումը:

Ըհը՛, վերջացրեցի, — ուրախ բղավեց նա, տղաները բացականչություններով և ծափահարություններով խրախուսել և ոգևորել էին տղային: Ռուբենը հուզվեց սակայն ժպտում էր, տղան` Ժորիկը արդեն մեծացել է, նա փորձում էր ծխախոտի ծխի մեջ խեղդել իր հուզմունքը,

Ապրե՜ս տղաս, — ժպտաց հայրը և շոյեց զավակի գլուխը:

Ռուբեն Դային իսկական հայկական ավանդական ընտանիքի օրենքներով էր սովորացրել իր զավակներն:

Ռուբե՞ն եղբայր, Բենիկենց տուն գինի խմեցինք, շատ լավն էր, — թեման փոխեց Վալերը, Ռուբենը քթի տակ ժպտաց, — ինչքան իմացանք Բենիկը հողի մարդ չէ, և գինի չի քաշում…

Հա՜ չի քաշում, — հաստատեց նա, — նա մեր տանից է գինին տանում...

Տեսա՞ր, Սմբատ, — ուրախ բացականչեց Վալերը, — ես ասում էի չէ, որ եղբայր Ռուբենի գինուց է...

Սմբատը նահանջեց քանի որ դեռևս ( Բենիկենց ) Օգուտենց տանը վիճում էին այդ թեմայով:

Դէ՜ hինչ չէ՞ք օզում մի բան խմել, — հարցրեց Ռուբենը, տղաները նայեցին իմ դեմքին կարծես սպասում էին, որպեսզի ես որոշեմ,

Ռուբեն դայի թանից հաստատ չենք հրաժարվի, — առաջարկեցի ես, տղաները գոհ էին իմ ընտրությունից, և Ռուբենի և Ժորիկի ուղեկցությամբ ուղղվեցինք նրանց տուն:

Ռուբենենց տանը ինչպես միշտ տղաները նստեցին հոնենու շվաքում և նույն հաջորդականությամբ ինչպես ամեն անգամ: Ռուբինան թանը բերեց, սեղանին դրված էր ընկույզով լի զամբյուղը: Քասախցի Վարդանը և Վազգենը դանակով բացում էին և ուտում ընկույզի միջուկը, Վազգենը հաճախակի մաքրած միջուկը դնում էր իմ առջև հյուրասիրելով ինձ: Ժորիկը նստել էր իմ կողքին և կարծես չէր ուզում բաժանվել ինձանից:

 

                                                                         168

Երևաց Մարգարիտան նա մոտեցավ սեղանին բարևեց, հացով լի փոքրիկ զամբյուղը դրեց սեղանին,

Մարգարիտա ջան, նեղություն մի քաշի, հաց չենք ուտելու, — զգուշացրեց Թաթուլը, Մարգարիտան նայեց ինձ և զարմացած հարցրեց,

Չայ չես խմու՞մ, — տղաները ծիծաղեցին, աղջիկը կարմրեց,

Լավ որ բերե՞ս կխմեմ, — խոստովանեցի ես, նա ժպտաց և արագ հեռացավ, քիչ-քիչ նա կարծես համարձակություն էր առել, անգամ սկսել էր խոսալ, երևի դա գալիս էր ծնողների վերաբերմունքից մեր հանդեպ: Ռուբենը ինքը շատ խիստ էր ցանկացած հարցում և դա նույնիսկ հայտնի էր ողջ շրջանում, և հիմա նա իրոք հավատացած էր մեր տղաների ինքնազոհաբերության վրա, քանի որ շատ քչերին էր հաջողվել գրավել նրա վստահությունը, և դա տեսնելով ընտանիքի մյուս անդամները իրենք փորձում էին լրացնել բաց թողածը: Մարգարիտան վերադարձավ թեյի սկուտեղը ձեռքին, բաժակները դրեց սեղանին և նորից հեռացավ, քիչ հետո բերեց պանիրն ու կարագը:

Ռուբեն եղբայր, որ ճիշտն ասեմ, մեր Վարդանին վատ էք սովորացնում, — կատակեց Թաթուլը, — թեյ, պանիր, կարագ նա այլևս ձեր տանից հեռու գնացողը չէ, — Ռուբենը ծիծաղեց,

Թաթուլ ջան ծեր միջի ջահելը հինքն ա, պետք ա լավ նայեք, — խորհուրդ տվեց նա, — թող գա երբ օզենա, էսի յուրա տօնն ա...

Ըհը՜ Թաթուլ ջան, տեսա՞ր, որ ձյաձ Ռուբենը ճիշտ է ասում, այնպես որ ինձ պետք է սիրեք ու փայփայեք...

Վարդանը այստեղ լավ էլ հարմարվել է, — կատակեց Վալերը, — հետո նրան այստեղից դժվար կլինի Երևան տանել. — տղաները ծիծաղեցին,

Տղաները կատակում էին և ուրախանում:

Զաքարյանների տանից դուրս եկանք բավականին ուշ: Արդեն մթնել էր, Մանասի Շենի գեներատորը աշխատում էր: Գեներատորը գտնվում էր ներքին թաղի գետակի մոտ` երկաթե փոքրիկ կամրջի հարևանությամբ: Թաթուլը ինչպես պայմանավորվել էինք բենզին էր տվել գեներատորի համար Ռաֆիկին և պատվիրել, որպեսզի գյուղացիներից գումար չհավաքի: Գեներատորը միայն աշխատում էր երեկոյան ժամերին, այն էլ միայն մեկ կամ երկու ժամով միայն, գեներատորի խնամքը ընկած էր Եսայան Ռաֆիկի վրա, (Եսայան Ռաֆիկ Բենիկի 23/01/1958) բացի այդ նաև խնամք էր տանում Բաբուստին Միշիկի տղան` Արարատը, որը բնակվում էր Մանասի Շենի ներքին թաղում:

 

                                                                       169  

ՄենքվերադարձանքԶարմիկիտուն, գյուղըթաղվելէրմթությանմեջ, Շեֆեկիփողոցայինլուսավորությունըմիացվածէր:

Տղերք վաղը առավոտյան հարկավոր է մի ծածկ դնել փողոցի պոստի վրա, — ասաց Քասախցի Վարդանը, — ով գիտի մեկ էլ տեսար նորից անձրև եկավ...

Վաղը առավոտյան Գևորգի հետ կծածկենք, — խոստացավ Սմբատը,

Թող լույսը բացվի, բարին էլ հետը, — սրամտեց Վալերը,

Վալե՛ր ի՞նչ է կարողե լույսը չբացվի՞, — կատակեցի ես, նա լռեց երևի լուրջ ընդունեց կատակս:

Համեմատ նախորդ գիշերների հերթապահության հենց սկզբից ազերիների գնդացիրը չգիտես ինչու սկսեց կրակեկ Կարաչինարի ուղղությամբ, և հենց Շեֆեկի գերեզմանների խրամատներից, երևում էր, որ ազերիները նոր գնդացիր էիր դրել խրամատում: Չդադարող կրակահերթից կարելի էր գուշակել, որ ՕՄՕՆ- ականները հարբած էին կամ օրվա խրախճանքից հետո առյուծ են դառել: Կարաչինարի դիրքերց մե ր ինքնապաշտպանները պատասխանում էին չդադարող կրակին, ես և Մուշեղը բարձրացանք Զարմիկի տան երկրորդ հարկ, որտեղից պարզ երևում էր Շեֆեկի գերեզմանոցի խրամատը:

Տեսնու՞մ ես, — ցույց տվեցի ես, — թուրքերը խփում են Արոյենց պոստին. — կրակող գնդացիրի բոցկլտացող կայծերը տեսանելի էին մեզ և հասկանալի էր, որ կրակակետը հենց դա էր:

Մենք սկսեցին ավտոմատային կրակով լռեցնել թշնամու կրակակետը, մի պահ լռություն տիրեց, կարծոս թե խոցել էինք թիրախը, այնուհետև ազերիները պատասխան կրակ բացեցին մեր ուղղությամբ: Կարաչինարից արձակված նռնականետի հարվածը լռեցրեց չարաբաստիկ խրամատի բնակիչներին, կրակը դադարեց: Լռություն էր երկու կողմերից էլ, մի քսան րոպե անց ազերիները նորից սկսեցին կրակել, այս անգամ կատաղած կրակի թիրախը մենք էինք, կրակում էին մեր դիմացի խրամատներից, մենք ընդունեցինք մարտահրավերը և պատասխանեցինք կրակահերթով: Մենք արագ իջանք բակ և դիրքավորվեցինք բակի դարպասների մոտ, մեր տղաները փորձում էին կարճ կրակահերթերով գտնել կրակակետի Օմոնականներին: Տղաներից երկուսը դիրքավորվել էին փողոցի վրա սարքած մեր բլինդաժում: Թաթուլն ու Վազգենը հսկում էին գետի մոտի հատվածը: Վալերիկը դիրքավորվել էր մեր հարևանությամբ` երկաթե դեպոզիտի ետևում, հանկարծ լսվեց մի սարսափելի սուլոց, ձայնը խլացուցիչ էր արձագանքը տարածվեց մթության մեջ խլացնելով բոլորին, տղաները ամիջապես կրակը դադարեցրին մեր ականջներում սարսափելի ոռնոցն էր, ազերիները ևս լռեցին: Թաթուլը շտապեց մեզ մոտ նրա դեմքից երևում էր որ ահաբեկված է:

 

 

                                                                      170 

 

 

 

Տղե՛րք այդ ի՞նչ աղմուկ էր, — անհանգստացավ նա, մենք հարցական նայում էին իրար, չ հասկանալով թե ինչ է կատարվել:

Վալերիկի առաջին կրակոցի հետ էր լսվել ոռնոցը, ազերիները ևս դադարեցրել էին կրակը, կարծես մեզ նման ցանկանում էին կողմնորոշվել թե ինչ զինատեսակից է եղել արձակված սուլոցը:

Վալե՛ր մի կողմ քաշվիր տեսնեմ թե ի՞նչ արեցիր, — կռահեեց Մուշեղը ցանկանալով պարզել,

Ես ոչինչ էլ չարեցի՛, — անմեղացած դեմքով արդարացավ նա, — ահա էսպես կանգնել ու կրակում էի...

Մուշեղը մոտեցավ դեպոզիտին, և գրավեց նույն դիրքը ինչպես արել էր Վալերը, և կրակեց, սարսափելի ոռնոցը արձագանքեց մթության մեջ, բոլորը փակեցին ականջները, անտանելի սուլոցի արձագանքը ծակում էր անգամ ուղեղը:

Այ՜ քեզ բա՜ն, — զարմացած ասաց Թաթուլը, տղաները զարմացել էին Մուշեղը երկրորդ անգամ քաշեց ձգանը, նույն ոռնոցը, տղաները փակեցին ականջները: Ինչպես պարզ դարձավ, երկաթե հսկա տարանը, որը դատարկ էր, բաց բերանով ընդունելով ավտոմատի արձակած գնդակի ձայնը, տասնապատիկ անգամ ավելացնում էր աղմուկը, սարսափելի ոռնոցով արձագանքում մթության մեջ: Հետաքրքիր հայտնագործությունը բացահայտել էր Վալերիկը, այն էլ պատահական, այդպիսով հրազենից արձակված գնդակը տարայի բաց բերանից արձագանքելով վերածվում էր սարսափելի սուլոցի, որն էլ արձագանքելով ոռնոցի էր նմանվում, և այդ աղմուկի մեջ դժվար էր կողնորոշվել զենքի տեսակը, ավելի ճիշտ դա հսկա հրթիռի տպավորությունն էր թողնում:

Տղե՛րք Վալերը հենց նոր հայտնագործեց մասայական ոչնչացման մի զենք, — կատակեցի ես, տղաները սկսեցին ծիծաղել, Վալերը զարմացած նայում էր տղաներին, — լուրջ եմ ասում Վալեր ջան, հիմա թուրքերը լեղաճաք են եղել...

Այդ մեկը հաստա՛տ, — հաստատեց քասախի Վարդանը,

Չեմ կարծում, որ միայն թուրքերը, — կատակեց Գևորգը, բոլորը ծիծաղեցին, նա նկատի ուներ Մանասի Շենի բնակիչներին:

Դե՜ լավ, տղերք գնամ Վազգենին զգուշացնեմ որ մենք ենք դրա հեղինակը, — ուրախ ասաց Թաթուլը, — մենք էլ ձայնը լսելով կարծում էինք թե թուրքերն են, հիմա որ Վազգենին ասեմ ավելի կզարմանա...

Թաթու՛լ սպասի՛ ր մի րոպե մի գնա, — կանգնեցրի նրան, — հիմա ուշադի՛ր լսում էք, Թաթուլ և նույնն խնդրում եմ թոխանցես Վազգենին: Վալերիկի այս հայտնագործության մասին ոչ մեկին ոչ մի խոսք, տղե՛րք այս ամենի մասին ոչ ոք չպետք է իմանա բացի մեզանից, երբ գյուղացիները հարցնելու լինեն, կասեք, որ Հայաստանից նոր գաղտնի զենք ենք բերել. — բոլորը ծիծաղեցին, — տղե՛րք ես ամենևին կատակ չեմ անում, դուք ասացեք այնպես ինչպես ասացի, ոչ մեկ կրկնում եմ չպետք է իմանա մեր գաղտնիքի մասին...

Վարդանը հաստատ մի բան է նորից մոգոնել, — կատակեց Վալերիկը,

Հա՛ տղերք, մի բան եմ մտածել, բայց խնդրում եմ անեք այնպես ինչպես ասացի...

Տղե՛րք Վարդանը շատ ճիշտ է ասում, — համաձայնվեց Մուշեղը, — դե՛ կտեսնենք թե սուտ լուրը ինչքան օգուտ կտա մեզ...

Տղաները համաձայնվեցին այդպես էլ անել: Կես գիշերվա երկրորդ կեսը անցավ տարօրինակ խաղաղ, ազերիների կողմից կրակը դադարել էր, հնարվոր է, որ հիմա նրանք գլուխկոտրուկի մեջ էին, որպեսզի պարզեն հայկական կողմից օգտագործված նոր զինատեսակի մասին: Այնուամենայնիվ հերթապահությունը ուժեղացրել էինք, այսինքն ողջ կազմով արթուն էինք, գտնվելով մեր մարտական կրակակետերում, բացառված չէր, որ ազերիները մեր նոր զենքի տեսակը պարզելու համար դիվերսիա կամ հարձակում սկսեին, այդ պատճառով էլ փոփոխել էինք գիշերային հերթափոխի գրաֆիկը:

 

 

 

                                                                        171

 

 

Աքլորականչը ավետեց լուսաբացը, կարծես գյուղերի աքաղաղները ևս մրցակցության մեջ էին իրենց հարևան Շեֆեկի ցեղակիցների հետ, մրցակցում էին թե ում ձայնն է բարձր և թե ում է պատկանում լուսաբացի ավետման իրավունքը: Պատերազմի բնույթն է այդպես, ակամայից հիշում էի Թումանյանի « Մի կաթիլ մեղրը » ստեղծագործությունը, երկու հարևան գյուղերի թշնամությունն ու պատերազմը, սակայն այս պատերազմը մի կաթիլ մեղրի համար չէր, այլ հայ գյուղացու պատմության, իրավունքի, ազատության, հողի այդ թվում և ապագայի համար էր, այստեղ որոշվում էր իր գոյի` լինելու և չլինելու հարցը, այստեղ զոհասեղանին դրված էր անգամ ցեղի գոյության հարցը:

Բացվեց դարպասները, Ռուբեն դային էր, նա ինչ որ բան խոսաց դարպասների մոտ կանգնած Գևորգի հետ և մանր քայլերը ուղղեց մեր կողմ:

Բարի լույս, — ասաց նա, դեմքից երևում է որ անհանգիստ է, — է՛ս գիշեր շատ կրակեցիք, դե՜ հի՞նչ նորություն կա...

Հա՜ ձյաձ Ռուբեն, — ասաց Վազգենը, — փա՜ռք Աստծո ամեն ինչ լավ վերջացավ...

Մինչև մեր Երևանից բերած նոր զենքը չփորձարկեցինք, թուրքերը չլռեցին, — լուրջ ասաց Մուշեղը, խորամանկ հայացքով նայելով ինձ տղաները քթների տակ ժպտում էին սպասում լսել Ռուբենի կարծիքը:

Ուրեմն է՛դ դու՞ք էիք կրակում. — զարմացավ նա, — ա՜յ քեզ բա՜ն. — ձեռքը խփեց ծնկին, — երեկ այդ ձենը սաղ շենն էր պռնել, շատ անհանգիստ էինք, երեկ էի  օզում կյալ, ասացի  գիշերով չգամ խանգարեմ... — Հետո ուրախ ոտքի կանգնեց, — լավ, գնամ մերոնց ասեմ որ դուք էիք կրակում, թող չանհանգստանան...

Ռուբենը  սովորականից արագ քայլերով շտապում էր հայտնել ուրախալի լուրը, տղաները ժպտում էին հասկանալով, որ տարօրինակ գաղտնի զենքի առաջին փորձը հաջող պսակվեց:

Տեղին է նշել Քյորօղլու նշանավոր պատմություններից մեկը: Կցանկանաի այնհամառոտակի ներկայացնել: Այդպիսով մ ի խորամանկ մարդ է լինում, որը որոշում է գնալ դիմացի սարը, որտեղ արածում էին հարևան գյուղերի հոտերը, գալիս է հովիվների մոտ ու ասում, որ իրեն ուղարկել է մեծՔյորօղլին, ուղարկել է իրեն որպեսզի գա ու մի ոչխար տանի նրա համար: Դե հովիվներն էլ զարմանում են ու իրար մեջ տալիս-առնում, բայց Քյորօղլի անունով ոչ մեկին չեն  ճանաչում, միտք են անում և միտք սակայն  այդպես էլ չեն կարողանում տեղը  բերել, և վերջապես նրանցից ավագը  ասում է` « Դե  որ եթե Քյորօղլի  ուղարկել է էս   մարդուն, ուրեմն  մի ինչ անուննով ու  հարգանքով  մարդ   կլինի,  արի   կլինի մի լավ պատիվ  տանքսրան ու  Քյորօղլու համար էլ մի գառ տանք... » ինչպես  որոշել   էին այդպես էլ անում են, անծանոթ հյուրին լավ պատիվ են տալիս` կերցնում   խմացնում  իսկ վերջում Քյորօղլու համար մի  ոչխար  են  տալիս ու նվերներով  ճանապարհ  դնում:  

 

 

                                                                      172  

Էդպես ամեն անգամ այս մարդը գնում է հովիվների մոտ Քյորօղլու անունից ուտում խմում ու նվերներով ետ գալիս: Մի անգամ էլ միտք է անում ու ասում է` « Որ եթե հովիվները Քյորօղլու սուրհանդակին այսպես պատվում են ու ճամփու դնում, ուրեմն այս անգամ գնալուց կասեմես եմ Քյորօղլին  հնարավոր է որ կրկնակի  վարձատրություն   ստանամ»   Ինչպես  որոշել էր,  ադպես էլ անում է: Գալիս է հովիվների մոտ ու ասում է, որ ինքը Քյորօղլին է: Հովիվները կատաղում են վրա են տալիս ու սկսում մահակներով ծեծել, նա հազիվ կարողանում է հասկացնել կատաղած հովիվներին, որ ինքը կատակում էր, ինքը Քյորօղլու ուղարկած ծառան է: Հովիվները դադարեցնում են ծեծը ավագ հովիվը իմանալով որ նա Քյորօղլին չէ ասում է « Տո՛ շան լակոտ, եկալ ես ասօմ ես թե Քյոռօղլին ես, մենք էլ  նայում  ենք ու  տեսնում  տո՛  քեզանից  հի՞նչ Քյորօղլի...»:    «Քյորօղլու ուղարկած ծառային» մի լավ պատիվ են տալիս ու մեծ նվերներ դնելով Քյորօղլու համար ճանապարհ են դնում:

Այս պատմության իմաստը նրանումն է, որ շատ դեպքերում մարդու անունը ավելի շատ բան կարող է անել, քան թե ինքը:

Այս  դեպքում էլ մենք  սպասում էինք ամենակարևոր գործոնին,  մեր  

« Գաղտնի զենքի »  արձագանքներին:

Շատ չէր անցել երբ դարպասներից ներս մտավ Մալխասյան Վարդանը և գյուղսովետի նախագահը` Հայրապետը նրանք ևս անհանգիստ էին երեկվա տարօրինակ փոխհրաձգությունից, անընդհատ փորձում էին խոսք քաշել և սակայն հնարավոր էր, որ արդեն նրանց ականջին հասել էր մեր Հայաստանից բերած « Գաղտնի զենքի » լուրը: Տղաները ժպտում էին փորձելով թաքցնել իրենց արտասովոր ժպիտները: Մուշեղը ժամանակ չկորցնելու համար պատմեց նույնը ինչ պատմել էինք Ռուբենին:

Թաթուլ ջան Ճիշտն ասած երեկ եինք ուզում գալ, — ասաց Մալխասյան Վարդանը, — սակայն տղաների հետ Պավելիոնի մոտի պոստում էի…

Վարդա՛ն ուզու՞մ էք տեսնել թե ինչ զենքով էինք կրակել երեկ, — հարցրեցի ես, տղաները  հայացքները  ուղղեցին ինձ,

Իհարկե՜, ուրախացավ գյուղի նախագահը` Հայրապետ Բուդաղյանը, ես մտա խորդանոց և դուրս բերեցի մեզ հետ բերած Հրազդանմաշ գործարանի ինքնաշեն նռնականետը, որը իր անճոռնի տեսքով ավելի սարսափելի էր թվում, քան թե կար իրականում: Դրա տեսքը բավական էր որ պատկերացնել այդ տարօրինակ զենքի հնարավորությունները: Տղաները հազիվ էին զսպում իրենց ծիծաղը, նույնիսկ Քասախցի Վարդանը փախավ տուն, որպեսզի հյուրերը չտեսնեն իր հիստերիկ ծիծաղը: Ամենածիծաղելին մեր հյուրերի զարմացած դեմքերն էր, այդպես էլ զարմացած մեզ հրաժեշտ տվեցին և հեռացան:

Տղաները սկսեցին ծիծաղել:  

 

 

                                                                       173

Վարդան ա՛յ տղա դու՛ օյին ես. — ուրախացավ Սմբատը, — միայն այդպեսի բան քո մտքով կանցներ...

Թաթուլի աչքերից նույնիսկ արցունքներ էր հոսում, տղաները փռվել էին մահճակալների վրա և հռհռում էին: Իրոք ամենահետաքրքիր պահը դա Հայրապետի և Վարդանի ապշած հայացքներն էր երբ տեսան սարսափելի և անճոռնի զենքը:

Լա՜վ, տղերք եկեք մի անեկդոտ պատմեմ, — ասացի ես, տղաները բոլորը հավաքվեցին իրար գլուխ, — անեկդոտը երևի հենց այս նռնականետի գրանատամյոտին մասին է... Ուրեմն այսպես, Ապարանի ջոկատի տղերքին նոր նռնականետը են տալիս, դե սրանք էլ որոշում են առաջին անգամ թուրքի գյուղի վրա փորձարկեն, ամեն ինչ պատրաստում են, սակայն նռնականետը թարս են բռնում, փոխանակ առաջ կրակելու ետ են կրակում, և սկսում են նայել առջև թե որտեղ է պայթելու արձակած նռնակը, սակայն փայթունը լինում է հակառակ կողմում` նրանց թիկունքում: Բոլորը ուրախանում են և ծաոահարում, մեջների խելոքը ասում է … « Տղե՛րք էստեղ որ էսպես թոզ-դուման արեց, բա՜ էնտե՛ղ` թուրքի գյուղում ինչ արած կլինի… »

Բոլորը սկսեցին ծիծաղել, ավելի վատ վիճակում էր Քասախցի Վարդանը, նա ընկել էր թախտին և փորն էր բռնել: Ծիծաղը երկար տևեց, անընդհատ հիշելով աբարանցիների պատմությունը նորից բորբոքվում էր հիստերիկ և վարակիչ ծիծաղը:

Մանասի Շենի մեր ծանոթները գիշերային փոխհրաձգությունից անհանգստացած իրար ետևից գալիս էին պարզելու իրավիճակը, չնայած որ արդեն բոլորն էլ գիտեին մեր Երևանից բերած նոր զենքատեսակի մասին, այնուամենայնիվ ցանկանալով մեզանից լսել նոր զենքի առկայության փաստը, պարզելով այդ ուրախ և գոհ հեռանում էին:

Տղե՛րք ի՞նչ եք կարծում, արդյոք լավ պահ չէ փորձարկելու մեր նոր նռնականետը, չեմ կարճում որ սրանից լավ առիթ կլինի, — առաջարկեց Գևորգը, բոլորս միաձայն համաձայնվեցինք, որոշեցինք Ժորիկին կանգնեցնել իրենց տան առջև, որպեսզի անցանկալի հյուրերից գաղտնի փորձարկենք նոր նռնականետը, ամեն ինչ պատրաստ էր, Գևորգը պետք է փորձարկեր, բոլորս քաշվել էինք թաքստոցները, քանի որ, ով գիտեր հնարավոր էր որ փորձարկումը անհաջող անցներ: Գևորգը իր վրա վերեց առաջինը փորձարկելու պատասխանատվությունը: Նա կանգնեց բակի կենտրոնում նշան բռնեց դեպի երկինք որպեսզի նռնականետի հեռահարությունը ավելի ընդլայնի հասցնելով մինչև Շեֆեկի դպրոցին: Նա քաշեց ձգանը, որոտաց ձայնը նռնականետի արկը դուրս թռնելով պտուտակաձև շարժումներով սլացավ Շեֆեկ: Գևորգը կորավ ծխի ամպի մեջ, քիչ հետո արձակված արկը պայթեց Շեֆեկում: Բոլորս շտապեցինք տան երկրորդ հարկ տեսնելու թե արձակված արկը որտեղ է պայթել: Շեֆեկից փոքրիկ փոշու ամպը էր բարձրանում, տղաները ուրախացան և սկսեցին ողջունել իրար:

Տղե՛րք գիտե՛ք, այնքան էլ վա՜տ չէ՜, — ասաց Գևորգը, — սակայն ինչպես տեսնում եք նշանառության համար պիտանի չէ, քանի որ ուղիղ գնալու փոխարեն զիգզագաձև է գնում. — բոլորը ծիծաղեցին

Ի՞նչ էք զարմանում, սա՛ հայերի սարքածը չէ՞, — կատակեցի ես, — ասում ենք Հրազդանի սարքածն էլ, ի՞նչ եք ուզում « Քոռ Ախտեցիներից » այսքանն էլ բավական է...

Տղաները ծիծաղեցին:

 

 

 

                                                                 174 

Նռնականետի փորձարկումըբարեհաջող անցավ, արդյունքները բավարար էր, քանի որ նայելով այդ անճոռնի ինքնաշեն սարքին չէիր կարող պատկերացնել, որ դա  ընդունակ է կրակել: Միակ թերությունըայն էր, որ նռնականետիհռթիռը  անկանոն թռիչքով  էր թռնում, այսինքն հայտնի չէր  թե որտեղ կարող էր պայթել արձակված հրթիռը: Սակայն այս պարագայումդա հոգեբանականմի գործոն էր, որը կարող է մեզ մեծ առավելություն տալ: Կարևորը այն էր, որ պայթունը եղել  էր ազերիներիգյուղում, և ազերիների տարօրինակլռությունը  պայթունի դիմաց անհանգստացնում էր տղաներին, անգամ ոչ մի կրակոց նրանց  կողմից, կարծես նրանց  գիշերայինսարսափելի ոռնոցը և առավոտյանտարօրինակ  նռնակի պայթունը, ազերիներինետ էր պահում  ինչ  որ  բան  ձեռնարկելուց:

Տղե՛րք  ինձ  թվում է  հարկավոր է  զգոն  մնալ, — առաջարկեց  Գևորգը, — ոնց էլ   լինի  թուրքերը պատասխան մի բան կձեռնարկեն...

Դէ՜ պարոնայք իսկ  մենք ի՞նչու համար ենք այստեղ, եկեք  քսանչորսժամյա հերթապահություն նշանակենք, — առաջարկեցի ես, տղաները համաձայն էին ուժեղացնելգյուղի հսկողությունը... — եթե  դեմ չե՞ք, ես գնամ Ժորիկին պոստից հանեմ, համ էլ Ռուբենենց տանը թեյ կխմեմ, նոր կգամ... Իսկ  եթե առարկություններ  կա՞ն, խնդրում եմ գրավոր շարադրեք մինչև  գամ

Տղաները  ծիծաղեցին:

Առարկություններ  չկան, — ասաց Թաթուլը, — կարող ես  հանգիստ գնալ

Ես դուրս եկա փողոց, Ժորիկը կանգնած էր իրենց դարպասների առջև նրա հետ էին  նաև Սամվելը և Հայկիկը, որոնք երևի ցանկացել էին գալ մեզ մոտ:

Բարև տղե՛րք, — ողջունեցիես, նրանք պատասխանեցին,

Վարդա՛ն Ժորիկն ասաց թազա զենք եք փորձարկում, — լուրջ հարցրեց Սամվելը,

Չէ Սամվել ջան, գիշերն ենք փորձարկել, երևի  ձայնը լսած կլինեիք, հիմա ուրիշ բան էինք փորձում, — բացատրեցի ես, տղաները հրաժեշտ տվեցին և հեռացան, կարծես թե գոհ մնացին լսած պատասխանից, երևի նրանք շտապում էին իրենց հարազատներին  հայտնել լսած նորությունը: Ես և Ժորիկը   մտանք  իրենց  բակ, Մարգարիտան բակում էր:  

 

 

                                                                  175 

Բարև ծեզ,   ողջունեց նա և արագ հեռացավ,  հետո ինչ որ բան հիշեց ու ետ եկավ, Վարդան չայ  կխմե՞ս. հարցրեց  ինձ,

Որ բերես  մեծ  հաճույքով, նա  ծիծաղեց  և  հեռացավ, Ժորի՛կ իսկ պապադ  որտե՞ղ է…

Չգիտեմ…

Իսկ  մամա՞տ…

Մամաս  քյաց  հաց  առնի, հիմա կգա…

Մենք նստեցինք հոնի ծառի տակ սեղանի մոտ, Ժորիկը ուրախ էր, տղան արդեն ընկերացել էր մեզ հետ: Վարդա՛ն կտա՞ս ավտոմատը, որ նշանց տամ Մարգոյին, խնդրեց նա, թող տեսնի ինչ խրեկ եմ քանդում հավաքում...

Շատ լավ Ժորիկ ջան, համաձայնվեցի ես,

Մարգարիտան դուրս եկավ խոհանոցից, և սկուտեղի վրա բերեց հաց, պանիրը և կարագը, նորից գնաց և այս անգամ բերեց շաքարը, նա անըդհատ գլուխը կախ արած էր, կարծես վախենում էր գլուխը բարձրացնել:

Մարգո՛ նստի տես հինչ եմ ցույց տալիս, ասաց եղբայրը,

Ժորիկ ժամանակ չկա, նախատեց քույրը և հեռացավ: Վառարանի վրայից վերցրեց թեյնիկը լցրեց գավաթները և բերեց:

Դե՛ հիմա ասա՛ Ժորիկ հի՞նչ կա. հարցրեց եղբորը, Ժորիկը նայեց դեմքիս, ես ինքնաձիգից հանեցի պահեստատուփը լիցքաթափեցի և տվեցի նրան,

Դե՜ քեզ տեսնեմ  Ժորիկ  ջան, խրախուսեցի նրան, նա դանդաղ շարժումներով ավտոմատի վրայից առանձնացնում էր մեխանիզմները և դասավորում թախտի վրա: Քույրը լուռ ու զարմացած հետևում էր եղբորը, Ժորիկը ավարտեց, նա ամեն ինչ ճիշտ էր արել,

Հիմա  հավաքե՞մ. հարցրեց նա,

Ըհը՜, պատասխանեցի  իր նման, քույրը ծիծաղեց: Ժորիկը սկսեց  հավաքել քանդված  մեխանիզմները  նա լուրջ էր, այդպես կարող է քրոջը զարմացնել, ամեն ինչ պատրաստ էր, նա ավարտեց և ինքնաձիգը մեկնեց ինձ:

Լօ՛խ  լավա  Ժորիկ. քաջալերեց  քույրը, — հօ՞վ ա  սվորացրել...

Վարդանը՛.  ուրախ  ասաց  նա, Վարդա՛ն Մարգոն  օզոմա քո պիստալետը  տեսնի, կտա՞ս...

Քույրը անակնկալի  եկավ  կարմրեց և արագ հեռացավ, եղբայրը վազեց նրա ետևից  և  քրոջ  ձեռքից քաշելով ստիպեց որ ետ գա:

 

 

                                                                  176

Չէ՜ չէ՜ զառապատ ա անում, պնդեց քույրը, երևի իրենց բարբառով բա նշանակում է որ եղբայրը կատակում է:

Ոչինչ, եկ այստեղ, ասացի ես, հանելով նագանը մեկնեցի նրան, զգու՛յշ մեջը պատրոն կա, զգուշացրեցի նրան, նա վախեցած վերցրեց և նայեց և արագ վերադարձրեց, երևի շատը նրա համար, որպեսզի եղբայրը ձեռք քաշի իրենից:

Մարգարիտայի բախտից դարպասներից ներս մտավ մայրը` Ռուբինան, նա ինձ տեսնելով ժպիտը դեմքին մոտեցավ և ողջունեց,

Է՛ս հինչի՞ ես մենակ, զարմացավ նա,

Տղերքը զբաղված էին տիկին Ռուբինա, բացատրեցի ես, աղջիկը վերցնելով մոր ձեռքի հացերը շտապեց խոհանոց,

Երեկ գիշեր շատ վխացանք, ասաց Ռուբինան և նստեց սեղանի մոտ, երևում էր որ հոգնած է, Մարգարիտան շատ էր վախեցել, բացատրեց մայրը, աղջիկը վերադարձավ բերելով երկու բաժակ թեյ և դրեց մոր առջև և նստեց մոր կողքին, հետաքրքիրը Մարգարիտայի համարձակ հայացքն էր առանց քաշվելու կամ ամաչելու նրա նայում էր և ժպտում,

Երեկ դու՞ք էիք կրակում,  հարցրեց  նա,

Հա՜ մենք էինք, բացատրեցի ես,  վտանգավոր ոչինչ   չկա...

Հա՜ Ռուբենը ասաց,  հաստատեց մայրը, մայր և աղջին նստել էին կողք կողքի, նրանց նմանությունը ակնհայտ էր:

Մարգարիտա՛, իրոք շատ վախեցա՞ր,  հարցրեցի   նրան,

Ըհը՜, եղբոր նման գլխով արեց նա, մենք ծիծաղեցինք:

Մարգարիտան անգամ կովից ա վխանում,  բացատրեց   Ռուբինան, երբ կովը հայաթ է մտնում, Մարգարիտան այս աստիճաններովը իջնում չի, մինչև կովին չենք կապում...

Մա՜.  ամոթխած դժգոհեց   աղջիկը,

Իսկ ի՞նչ կա դրա մեջ,  զարմացա   ես,  Մարգարիտա   ջան  ես էլ եմ կովից վախենում...

Բոլորը ծիծաղեցին:

Զարաթափ ես անում,  ուրախ ասաց նա, բա  որ վախենում  ես հինչի՞ ես   թօրքի   դեմ   կռվում...

Վախենալով եմ կռվում, կատակեցի ես մենք ծիծաղեցինք,  

 

 

                                                                   177

Մարգո ռազան չէ՞ս դրել սեղանին, ( hում սեր ) հանկարծ նկատեց մայրը, աղջիկը նստած տեղից վեր թռավ և վազեց խոհանոց: Քիչ հետո եկավ ափսեն ձեռքին, դու գիդում չէ՞ս որ Վարդանը ռազան ա սիրում…

Մոռացել էի, արդարացավ աղջիկը, նա նորից նստեց մոր կողքին գլուխը դնելով նրա ուսին: Զրույցը հաճելի էր վերջապես մայր և աղջիկ առանց քաշվելու և ամոթխածության զրուցում էին ինձ հետ, երևի նրա համար, որ մեր տղաների մեջ ամենափոքրը ես էի, և նույնիսկ Ռուբինայի երեխաների տարիքին էի: Ռուբինայի անկեղծ հետ կարողացանք զրուցել երեխաների մասին, նա շատ էր մտածում մանավանդ Մարգարիտայի անվտանգության հարցում, Ժորիկը մորը ևս ցույց տվեց ավտոմատի քանդել հավաքելու իր ունակությունները, մայրը հպարտ էր քույրը ևս, Ժորիկի ուրախ պահերը կիսում էին ողջ ընտանիքի անդամները, հասկանալով, որ երեխայի միակ ուրախություն դա մեր տղաների հետ շփումն է:

Ես տան տերերին հրաժեշտ տվեցի և հեռացա:

Տղաները ինչպես միշտ նստած էին բակում, տղաներին անհանգստացնում էր Շեֆեկի տարօրինակ հանգստությունը, ազերիները լռում էին, չգիտես ինչու գիշերային փոխհրաձգություններից հետո լռել էին:

Եկա՞ր պարոն Հովհաննիսյան, ասաց Մուշեղը, տղաները իմ բացակայության կտոր էին դրել վրան, որպեսզի անձրևից կարողանանք պաշտպանվել, տեսա՞ր մեր աշխատանքը...

Հա՜ տեսա, ապրեք, լավ գործ էք արել...

Իսկ Վալերը դժգոհ է արված գործից, կատակեց Մուշեղը,

Ո՞վ ե՞ս, զարմացավ նա, խեղճ Վալեր, բերանս թե բացել եմ գետինը մտնեմ, Տղաները ծիծաղեցին:

Իմ ետևից բակ մտավ մի երիտասարդ մարդ, քաղաքավարի բարևեց, կարծես թե հյուրը քաշվում էր,

Համեցե՜ք առաջ անցեք, հրավիրեցի ես, մենք մոտեցանք բակի դրված սեղանին,

Բարև ձեզ, ողջունեց նա, իմ անունը Գեորգի է, եկել եմ որ ձեզ հրավիրեմ հաց ուտելու, այնպես որ ծեզ ենք սպասում, նախագահն ու Վարդանը ևս մեր տունն են...

Մենք ծանոթացանք եկվորի հետ, որպեսզի երկար սպասեցնել չտանք նրան, արագ վերցրեցինք զենք ու զրահը և հետևեցինք նրան: Գեորգին 45-ի ( Գեորգի Աշոտի Հակոբյան 4/03/1955 ) մոտ բարձրահասակ էր և գանգրահեր, սակայն ճերմակած մազերը նրան ավելի խորհրդավոր էր դարձնում:

Մենք անցնելով ներքին թաղով հատեցինք գետակը և բարձրցանք վերին թաղ, Գեորգին պատմում էր, գյուղի դեպքերից, նրա տունը հեռու չէր Յաշա դայու տանից, գտնվում էին գրեթե նույն փողոցի վրա:

Մենք մտանք բակ, սեղանը գցած էր բակում խաղողի թառմայի տակ, այնտեղ էին գյուղի ջոկատի հրամանատարը, և գյուղսովետի նախագահը, սեղանի շուրջ կաին այլ հյուրեր, որոնք երևի մեզ էին սպասում, մենք բոլորի հետ ծանոթացանք, և նստեցինք սեղան: Սեղանի վերև նստել էր Գեորգիի հայրը, (Աշոտ Սեյրանի Հակոբյանը 3/04/1930- 1/02/2008 )Ինչպես պարզ դարձավ տունը, Գեորգի էր, և նա Մանասի Շենի ամենանշանավոր դեմքերից մեկն էր, նա գյուղի ութամյա դպրոցի ուսուցիչներից էր, նույն դպրոցում էր դասավանդում նրա եղբայրը` Գրիշա Հակոբյանը: Սեղանին էր նստած նաև Գրիշայի զոքանջը` Լենա Եսայանը, ( Լենա Դավիթի Եսայանը 10/10/1930 -2/02/2010 Բուդաղյան) որը Մանասի Շենի դպրոցի նախկին տնօրեն էր:

 

 

                                                                       178

Մի խոսքով գյուղի հարգված և ճանաչված դեմքերը սեղանի շուրջն էին, ինչպես երևում էր այդ ընտանիքը բավականին մեծ էր: Սեղանի շուրջը նստած էր Կարաչինարի պանրի ( Маслазавод) գործարանի տնօրենը Շիմոն, (Շիմոն Ոսկանյանը) որը Գեորգի կնոջ Վսկին հայրն էր, այնտեղ էր նաև ( Ոսկեհատ Շիմշադի Ոսկանյան)Ֆինատդելի պետը` Սամսոնը, որը Գեորգիի կնոջ եղբայրն էր: Գեորգիի հայրը Աշոտը մեր իմացած Բաբուստին Միշիկի ( Միշիկ Սեյրանի Հակոբյան ) հարազատ եղբայրն էր, այսինքն նա Գեորգիի հարազատ հորեղբայրն էր: Գրիշա և Գեորգին Հակոբյանները բնակվում հարևան փողոցների վրա, կարելի էր ասել մի քանի տուն այն կողմ: Գեորգին ուներ երեք զավակ, մեկ տղա և երկու աղջիկ երեխաները փոքր էին:

Սեղանին բերեցին խորովածը, տան տերը իր քաշած « մուշկետի » գինին էր առաջարկում տղաներին, բոլորի տրամադրություններն էլ բարձր էր, հանդիսավոր բաժակաճառով սկսվեց կերուխումը, սեղանի առատությունից չէր կարելի կռահել, որ շրջանը գտնվում է պաշարման մեջ: Մթնոլորտը քանի գնում էր ավելի էր ջերմանում, տան տիրոջ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը տղաներին վստահություն էր տվել: Բոլորը կատակում էին և ծիծաղում, միայն Մուշեղն էր, ինչպես միշտ բարկացած Վարդան Մալխասյանի ներկայությունից, չգիտես ինչու նա գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի հանդեպ այդպես բացասական էր տրամադրված, Թաթուլը նկատելով նրա խիստ հայացքը, սեղանի տակից ոտքով հարվածեց ոտքիս, և հայացքով հասկացրեց որ զսպեմ Մուշեղի բարկությունը: Ներկաները իրենց շնորհակալական խոսքով խմեցին մեր տղանների կենացը: Խոսք խնդրեց Մուշեղը, բոլորը ուրախ սպասում էին նրա բաժակաճառին: ( Գեորգի Աշոտի Հակոբյան ապրում է Զելինոգրադում, Գրիշա Աշոտի Հակոբյան 1951, Սեյրան Աշոտի Հակոբյան, բնակվել է Հայաստանում, երեք Հակոբյաններ եղբայրն էլ եղել են մաթեմատիկայի ուսուցիչներ, նրանք այժմ ապրում են Ռոստովի Մարզում )մենք զարմացել էինք: Մուշեղը առհասարակ բաժակաճառից հեռու մարդ էր, մանավանդ նա խմիչքի հանդեպ այնքան էլ սեր չուներ, չհաշված հազվադեպ խմած մեկ գավաթ գինին:

Սիրելի՜ հարազատներ, ասաց նա, ես այստեղ մի քանի օր է ինչ եկել եմ, այս գյուղ, բայց շատ հարազատ եմ զգում, այստեղ այս տանը Գեորգի ջան, ոտներս խերով լինի քո օջախը: Ես բաժակաճառ ասել չեմ սիրում, բայց հիմա պետք է երկար խոսեմ, ինձ կներեք…

Խոսի Մուշեղ ջան, ուրախ համաձայնվեց Գեորգին,

Ես ցանկանում էի հանդիպել ձեր նախագահ Բուդաղյանի հետ և Վարդանի, շարունակեց նա, և շատ ուրախ եմ, որ հենց այս սուրբ օջախում հանդիպեցինք, և կարծում եմ այստեղ, այս սեղանի շուրջ կարելի է լուծել կարևոր հարցերից մի քանիսը...

Նա ավարտեց իր ճառը և դատարկեց գավաթը: Նախագահը և Վարդանը իրար երեսի նայեցին, չնայած մինչ տարօրինակ կենացը լսելը նկատել էին Մուշեղի խիստ հայացքը: Կերուխումը շարունակվեց, վերջում տան տերերը սուրճ հյուրասիրեցին: Նախագահը և Մալխասյան Վարդանը անհանգիստ էին այդ ամբողջ ընթացքում Մուշեղի ճառը փոխել էր նրանց տոնական տրամադրությունը, ես փորձեցի շտկել իրավիճակը:

 

 

                                                                   179 

 

Քանի որ հիմա սուրճի սեղանի շուրջն էինք, կցանկանաի մի էքսպրոմտ արտասանել, ճիշտ ասած ես որոշ փոփոխումներ եմ արել, կարծում եմ կհավանեք...

Դե՜ քեզ տեսնեմ Վարդան ջան, — ուրախացավ Թաթուլը,

« Էքսպրոմտ Շահումյանի » սկսեցի ես,

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դու՛ք հողմերի պես խուժեցիք վայրագ,

Մենք ձեր դեմ ելանք, մեր լեռների պես,

Դու՛ք հողմերի պես կկորչեք վայրագ»

Բոլորը սկսեցին ծափահարել,

Բայց դա Շիրազի էքսպրոմտն է, զարմացավ Սմբատը, չհասկացա՜ դու ի՞նչն էիր փոխել այստեղ...

Ա՜յ տեսնում եք, ուրախացա ես, այստեղ քանի մանկավարժ է նստած և դուք նույն կարծիքի՞ն եք, որ ես ոչինչ չեմ փոխե՞լ:

Կարծես թե ոչինչ, հարցական նայեց Գեորգին, բոլորը զարմացած էիր չէին կարողանում գտնել փոփոխությունը:

Լա՜վ ես կասեմ, համաձայնվեցի ես, պարոնա՛յք վարժապետներ դու՛ք սկզբից չլսեցի՞ք թե ինչ ասացի...Ես փոխել եմ միայն վերնագիրը, « Էքսպրոմտ Շահումյանի»

Բոլորը սկսեցին ծիծաղել, Սմբատը հազիվ էր զսպում արցունքները:

Նախագահը և Վարդանի տրամադրությունները բացվել էր, նրանք միացել էին ծիծաղողներին, նույնիսկ սեղանը սպասարկող կանայք միացել էին նրանց:

Ժողովուրդ  Վարդանը  մեր  ջոկատի պոետն է, սրամտեց Վազգենը,

Վատ չէ՜ վատ չէ՜. ուրախացավ Գեորգին,

Քանի որ այստեղ հավաքված են գյուղի այսպիսի հարգարժան մարդիկ կարող ենք այս սեղանի շուրջ լուծել այն հարցերը, որը իմ եղբայրը Մուշեղը ասաց, Վարդանն  ու նախագահը ամիջապես զգաստացան, ես շարունակեցի, անցած օրը Մուշեղի հետ գյուղամիջում էինք, և ճիշտն ասած մեր հիասթափեցրեց գյուղի եկեղեցու անմխիթար վիճակը: Այնպես որ մեր ջոկատի տղաների անունից խնդրում եմ գյուղի նախագահին այդ հարցը շտապ լուծել, ինչքանով մենք գիտենք եկեղեցին կոլտնտեսության թունաքիմիկատների պահեստն է, կարծում ենք որ այդ նյութերը կարող եք տեղափոխել կոլտնտեսության գոմերը, միևնույն է այնտեղ անասուններ չկան...

Տեսնում եմ ամեն ինչից լավ տեղյա՞կ եք, կատակեց Գեորգին, բոլորը ծիծաղեցին, Մալխասյան Վարդանի և Հայրապետի դեմքից ցրվեց այն հարցական հայացքը,

Այո՜ Գեորգի ջան շատ լավ տեղյակ ենք, կատակեցի ես, նույնիսկ ավելին, քան կարծում եք, նորից բռնկվեց ծիծաղը,

ՈՒրե՜մն  կարծում  եմ որ հարկավոր է շտապել, շարունակեց Մուշեղը, հենց վաղն էլ կարող եք սկսել, մենք վաղը առավոտյան կգանք և կմասնակցենք աշխատանքներին

 

 

 

                                                                180 

 

 

Դա մենք կարող ենք անել, — մեջ մտավ Մալխասյան Վարդանը,

Ըհը՜ ավելի լավ, — շարունակեց Մուշեղը, — դու էլ քո տղաներին կհավաքես որ մեզ օգնեն, Թաթուլին էլ կուղարկենք, որ գնա շրջկենտրոն որ մի քահանա գտնի որպեսզի  կարգուկանոնով  վերաբացենք  ու  օծենք  եկեղեցին...

Ապրե՜ս  Վարդան  ջան լավ  միտք  է, — ասաց  Վալերը,

Դա  Մուշեղի  միտքն է  և  ծրագիրը,— խոստովանեցի  ես,

Հը՜  Ի՞նչ  ես  կարծում  ընկեր  Բուդաղյան, — ասաց Գեորգին, — մենք  ևս  կօգնենք...

Վաղը  ամեն ինչ  կանենք, — խոստացավ  նա,

Այդ  առթիվ  պետք  է  նշենք, — ուրախացավ Գեորգին  և  լցրեց   տղաների  բաժակները այդ  առթին  բոլոր  խմեցին  նախագահը  և  Վարդանը  տոնական  տրամադրության   մեջ  էին,   փոխվել  էր  Մուշեղի հայացքը:

Դէ՜ լավ եթե այս հարցը լուծված համարենք, ուրեմն կարող  ենք  խոսել  մի  հարցի  մասին  ևս,— առաջարկեցի  ես, — ինչքանով  տեղյակ  ենք  գյուղում  լքված  տներ  շատ  կան,

Շա՜տ, շա՜տ, — տխուր   հաստատեց Բուդաղյան

Այնպես որ ես  կցանկանաի մնալ այս գյուղում, և դառնալ ձեր շենի բնակիչ, եթե իհարկե դուք դեմ չէ՞ք...

Իմ ցանկությունը հավանության արժանացավ ոչ միայն գյուղացիների կողմից այլև մեր տղաների կողմից, այդ առթիվ հանդիսավոր բաժակ բարձրացրեցին և շնորհավհորիցին ինձ:

Վարդան ջան, ինչպես երևում է դու մեզանից լավ գիտես ամեն ինչ, անգամ շենի պատմությունը, հաստատ որ ընտրած տուն կունենա՞ս, — կատակեց գյուղսովետի նախագահը, ցանկանալով լսել իմ կարծիքը,

Հա՜ ընտրել եմ. — հայտարարեցի ես, — հենց Զարմիկի տունն էլ ընտրել եմ...

Բոլորը բացականչություններով ծափահարեցին,

Ուրե՜մն Ռուբենին հարևան ես գնու՞մ, — կատակեց Գևորգը,

Լա՜վ ընտրություն է, Վարդան ջան — համաձայնվեց նախագահը, — դե՜ ինչ արդեն կարող ենք շնորհավորել...

Ասաց նա և սեղմեց ձեռքս,

Ես առաջարկում եմ հոնի արաղով շնորհավորել, — առաջարկեց Գեորգին բոլորը բարձրացրեցին գավաթները:

Ուրախությունը երկար տևեց, տղաները և գյուղացիները շատ գոհ էին, այդ ջերմ հարաբերությունները ավելի էր խորանում, Գեորգին լավ հարբած էր սակայն չէր ուզում նահանջել, հաճախակի մեկ գրկում էր ինձ մեկ Մուշեղին և նորից առաջարկում էր սեղանակիցներին լցնել գավաթները:

Գեորգիենց տանից դուրս եկանք բավականին ուշ` երբ գյուղի գեներատորը աշխատում էր, ես գնում էի տղաների առջևից ձեռքի լապտերիկով լուսավորելով ճանապարհը:

Տան տերերի հյուրասիրությունը մեծ տպավորություն էր թողել բոլորիս վրա, միայն մեզանից գինովցած էր միայն Վալերիկը, այն էլ միայն այն պատճառով որ նախորոք տղաները որոշել էինք, որ նա բոլորիս փոխարեն պետք է բաժակ բարձրացներ տան տիրոջ հետ, նա սեղանակիցների կենացների տարափը իր վրա էր վերցրել, որպեսզի մեզ ազատի անհարմարությունից: Սմբատն ու Գևորգը թևանցուկ ուղեկցում էին Վալերին, երեկոն շատ հաճելի անցավ: Եղանակն հաճելի էր, մեղմ զեփյուռը թարմություն էր բերում լեռներից:

Հասանք մեր տուն, տղաները փորձում էիր քիչ հանգստանալ Թաթուլը նշանակեց վերակարգը, հերապահությունը սահմանագծին սկսվեց:

 

 

                                                       181  

 

Շատ չէր անցել երբ ազերիները սկսեցին իրենց գիշերային հրաձգությունը, տարօրինակը այն էր, որ բավակաին ժամանակ էր ինչ լռում էին: Ազերիներին հայտնի էր որ Մանասի Շենի ինքնապաշտպանները բացի որսորդական հրացաններից ունեին մարտական ինքնաձիգներ և նույնիսկ տիրապետում են տարօրինակ ոռնոց արձակող մի անհահտ զինատեսակի: Մեր տղաները փորձում էին չպատասխանել այդ կրակահերթերին որոնք աննպատակ էին: Շեֆեկի ազերիները ժամանակին դրացիներ են եղել Կարաչինարի և Մանասի Շենի հայ հարևանների հետ անընդհատ տ արիներով հարևանություն էին արել, սակայն գեներով անցած թշնամությունը արթնացել էր նրանց հոգում, ի տարբերություն Մանասի Շենի բնակիչները թշնամություն չէին տածում դեպի Շեֆեկցին թուրքը, շատ դեպքերում փորձում էին մեղքը բարձել Բաքվից եկած Ժողովրդական Ճակատի էմիսարների վրա, իսկ Շեֆեկցու հասցեին փորձում էին չմեղադրել կամ էլ չարտահայտվել, դա գալիս էր մեր Հայ Ժողովրդի միամտությունից նա չէր ցանկանում հավատալ, որ հարևան թուրքը կարող է պապերի պահած յաթաղանը օրերից մի օր գործի դնել հարմար առիթիդեպքում: Պատմությունը դա ցույց է տվել ինչպես ասում են « Մեր ներկան մեր անցիալի շարունակություննէ »: Ես ինչքանով հիշում եմ դեևս փոքր ժամանակ, երբ գյուղ էինք գնում` Արարատ, այն ժամակ ավտոբուսի երթուղին անցնում էր ադրբեջանաբնակ Շիրազլու գյուղով, այդ գյուղով անցնելու ժամանակ և ծնողներս մեզ արգելում էին որ պատուհանների մոտ նստենք, քանի որ ասում էին որ` « թուրքերի լամուկները քարկոծում են մայրուղով անցնող ավտոբուսները»: Իմ համար զարմանալի էր, ես գիտեի, որ թուրքերը ապրում են Արաքսի այն կողմը, էին իսկ ինչու էին հայտնվել հայկական գյուղերի արանքում դա չէի պատկերացնում: Նաև հորեղբորս տուն գնալու ժամանակ գրեթե նույն վիճակն էր, Մասիսի /Զանգիբասարի /Ղուկսավան գյուղի հարևան Զահմեթ ( Խաչատուր ) գյուղը,` որը Զանգուի մյուս ափին էր թշնամաբար էին տրամադրված դոպի հայերը, նույնիսկ անցնելով Զանգուն գալիս էին և հայ գյուղացիների անասուններն էին գողանում, ես դեռ մանկուցգիտեի որ Հայերի և թուրքեր միջև եղած սահմանը դա Արաքս գետն է ( Արազն) բայց ինչ կապ ուներ Հրազդան գետը` « Զանգուն» իմ համար անհասկանալի էր և հարց էր առաջանում թե ինչու են հայերը այդպես վախենում թուրքերից և ինչու այդ թուրքերի սանձարձակությունները չեն պատժվում հայերի կողմից: Անհասկանալի էր նաև Հայաստանում թուրքական  անվանումները, Բաջազլու, Զանգիբասարը, Ղամառլու, Դարղալու, Գետաքլու, Նարզլու, Աջաղլար ( Արտաշատ ), Դավալու, Ալավերդի Ազիզբեկով ( Վայք ) (Արարատ)Շիրազլու, Արազդայան, Սադարակ Շարուրա ( Կապան Ղափան) Ախտա, Բաբակչի, Դարաչիչակ, Խալիսա, Շիդլու, Դաշլու, Չիման, Շխլար, Չուչուկ Վեդի, Սադարակ, և այլն ( Ծաղկաձոր ): Ազերի թուրքերի լամուկները հայկական մեքենաներին քարկոծում էին առանց պատճառների նույնիսկ Գորիս տանող Ճանապարհը անցնելով Ադրբեջանական ՍՍՀ- ի Քյարքի գյուղի մոտով, որը սեպի պես խրվել էր ՀայկականՍՍՀ-ի տարածքի մեջ, և վերահսկում էր Հայաստանի այդ կարևորագույն ավտոմայրուղին , այդ ճանապարհի վրա ազերիթուրքերը ավելի ագրեսիվ էին քան մնացած տեղերում, և նույնիսկ հայերը վախենում էին այդ ճանապարհով անցնել, և իմ դեռ ինձ փոքրիկիս համար հանելուկ էր թե ինչու՞ է այդ ամենը այդպես, սեփական երկրում ինչու՞ պետք է մենք հայերս վախենանք թուրքից, որը այս երկրի տերը չէր: Տեղին է հիշել իմ ծանոթներից մեկի հետաքրքիր պատմություններից մեկը, որը մի ժամանակ եղել էր Մասիսի շրջանի ղեկավար պաշտոնյաներից մեկում, (Ներսես Աբրահամյան Մեյանդար գյուղից ) բանը այն էր որ, Զանգիբասար կայարանը որը ներկայիս Մասիս շրջկենտոնն է ժամանակին բավականին խառը բնակչություն է ունեցել, բացի տեղական հայերից և թուրքերից մեծ թիվ են կազմել նաև եզդինները, քրդերը, ասորիները, սակայն մի կողմ դնելով մյուս ազգերի պատմությունը վերադառնամ ազերի թուրքերի և հայերի պատմությանը:

 

 

                                                           182

Այդպիսով շրջանը ձևավորվել է որպես վարչական մի միավոր 1969 թվականին, այսինքն վերցնելով տարածքներ Էջմիածնի շրջանից և Արտաշատի շրջանից ստեղծվեց Մասիսի շրջանը Մասիս շրջկենտրոնով, սակայն մինչ դա 1945-1947 թվականի հայրենադարձության ժամանակ Քոչինյանը խնդրանքով դիմում է Մոսկվա կենտրոնական իշխանություններին որպեսզի պայմաններ ստեղծեն հայրենադարձող հայերի բնակելի տարածքներ տրամադրելու համար, Մոսկվայի կողմից հրահանգվում է, որ ներգաղթողներին տեղավորեն Նախիչևանի տարածքում, սակայն Ադրբեջանի իշխանությունները հասկանալով որ իրենց հեռանկարային ծրագրերին կարող է վտանգ ներկայացնել, հայ բնակչության աճը Նախիչևանի ինքնավար մարզում, որոշում են տեղին տալ և համաձայնվում են որ Հայաստանի Արարատյան դաշտավայրի ադրբեջանցի բնակչության մի մասին վերաբնակեցնել Ադրբեջանի հարավային շրջաններում` Ֆիզուլու, Զանգիլանի և Արաքսի սահմանային գոտում, այդպիսով գոնե զերծ պահելով Նախիջևանի հայ բնակչության աճին: Հայրենադարձներից շատերին տրամադրելով Մասիսի և Էջմիածնի շրջանների ադրբեջանցիների բնակարանները: Սակայն այդ ամենին Մասիսի շրջանում բավականին զգալի թիվ էին կազմում արագ աճող ադրբեջանական բնակչությունը, 69 հազար բնակչությունից 32 հազարը կազմում էին ադրբեջանցիներ, որոնք ինչպես ասացի ավելի արագ էին աճում քան հայ ազգաբնակչությունը, այդպիսով ադրբեջանցու ընտանիքում ամենաքիչը լինում էր 5-6 երեխա, մինչդեռ հայ ընտանիքներում լինում էր ընդամենը 1 կամ 2 երեխա: Ադրբեջանցիների արագ աճին նպաստում էր նաև սոցիալ տնտեսական և բնակարանային պայմանները, շրջանի շատ ղեկավարներ լինելով հայեր ադրբեջանցիների կողմից խոշոր նվերներ կամ գումարների դիմաց հողահատկացումներ էին անում, որոնք նպաստում էին ազերիների բնակարաշինությանը: Դա իր հերթին հայ կոմունիստ դավաճան ղեկավարների քաղաքականությունն էր սեփական գրպանի և ստամոքսի հաշվին ոչնչացնելով ազգային շահը: Մեյմանդար (պարսկերենից թարգմ hյուրնկալ պալատական )գյուղը, որը Մասիսի շրջանի խառը բնակչություն ունեցող գյուղերից մեկն էր, որը ունենալով մոտ 1200 տնտեսություն ընդհանուր թվով 4-5 հազար մարդ, ադրբեջանցի բնակչության արագ աճի հետևանքով կարիք է լինում սկսել ադրբեջանական դպրոցի կառուցումը, սակայն գտնվում են մարդիկ, որոնք հասկանալով այդ դպրոցի վտանգավոր հեռանկարների մասին, համոզում են շրջանի ղեկավարին, որ դպրոցը կառուցեն հարևան` ադրբեջանաբնակ Զանգիլար գյուղում: Այդպիսով Մասիսի շրջանում, որը Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու, և Արարատյան դաշտավայրի ամենաբարեբեր հողերը գտնվում էին ադրբեջանցի բնակչության ձեռքին: Շրջանում կային ադրբեջանաբնակ գյուղեր, որոնց բնակչության 99 % ադրբեջանցի թուրքեր էին դրանցից էր օրինակ` Չորանքյարը, Զանգիլանը, Զահմեդը, Սայաթ-Նովան իսկ Այնթափը, Խալբերդը և նույնիսկ Մասիս շրջկենտրոնի 20% ադրբեջանցիներ էին: Հետաքրքիր մի միջադեպ որը չէի ցանկանանալ անտեսել, դեպքը տեղի էր ունեցել 1983 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին: Ադրբեջանցինները, որոնք հարսանիք էին անում Մեծ Եղեռնի օրը` ապրիլի 24-ին Մասիսի մշակույթի տան դիմաց խփած մեծ վրանում, ուրախանում էին և աղմկում, երկու հայ երիտասարդ մտնում են վրան ու մի լավ ծերծկրտուք սարքում այնտեղ գետին տապալելով վրանը և փչացնելով ողջ հարսանիքը, հաջորդ առավոտյան Մասիս շրջանի ողջ ադրբեջանաբնակ բնակչությունը մեծից փոքր մի մարդու նման ոտքի են կանգնում ու շարժվում են դեպի պետական սահմանը պահանջելով որ իրենց թույլ տան անցնելու թուրքիա, այդ աղմուկի արձագանքը հասնում է Մոսկվա:

Ռանչպար գյուղի ուղեկալի մոտով ցանկանալով հատել պետական սահմանը, այնտեղ է հասնում Հայաստանի Կոմկուսի երկրորդ քարտուղարը` Անիսիմովը, որպեսզի հանդարտեցնի կրքերը, սակայն ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվում է և շուռ են տալիս նրա մեքենան բարեբախտաբար Անիսիմովին հաջողվում է խույս տալ թուրքերի ամբոխի ինքնդատաստանից:

Այդպիսով որոշում են բացել ուղեկալի դարպասները և « թույլ տալ»  որպեսզի կատաղած ամբոխը անցնի սահմանը, սակայն ադրբեջանցիները հրաժարվում է անցնել սահմանը և վերադառնում են իրենց տները հասկանալով որ իշխանությունները և KГБ կարող է ծուղակ էին պատրաստել սահմանախախտների համար: Այդ միջադեպի պատճառով մի շարք Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներ զրկվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: Շատ դեպքերոմ ինչպես ասացի մեր հայ ղեկավարները չցանկանալով պաշտպանել հայրենիքի շահերը տեղի էին տալիս ազերիների կամայականություններին:

 

 

                                                              183

Դեռ դպրոցական տարիներին կարդալով Րաֆֆու« Կայծերը» հասկացա շատ բան, հասկացա հայ հայրենասեր ազատարարի հոգու հուրը, հասկացա արժանապատիվ հայ լինելու որակի չափանիշը: Մեծ գրողի ստեղծագործությունը իր արժանի նպատակին ծառայեց, դաստերակելու և կրթելու իմ նման շատ պատանիների, երևի մեծ գրողը ցանկացել է դաստերակել հայրենի հողին արժանի մի սերունդ: Կայծերը դա մի յուրահատուկ ստեղծագործություն է որը սլաքավարի պես ցույց է տալիս է Ազգային Գաղափարախոսության և ինքնագիտակցության զարգացման ճանապահը: Րաֆֆին իր հեղափոխական միտքը ներկայացնելով արտահայտելով իր հերոսների օրինակով որ մտավոր բարձր կարողությունները կարող է հանդիսանալ ձերբազատվելու ստրկամիտությունից Ենթագիտակցական հեղափոխությունով է որ պիտի կարողանանք ժողովրդին դարձնել ազատասեր, պայքարող իր իրավունքների արժանիքների և արժանապատվության համար: Քանի ժողովուրդը օտարամոլ է և վախկոտ միևնույն է նա դարերով կրելու է ստրուկի լուծը: Րաֆֆին կարողացավ իր ստեղծագործություննեով տալ ճիշմարիտ ուղին որը հայ ժողովրդին կտար Անկախության այն երազանքը, որը այսքան դարեր կորցրել ենք, միայն չունենալով այդ Ազգային Գաղափարախոսությունը, չունենալով այն Ազգային մտածելակերպը: Նայելով մանկության ու պատանեկության տարիները հասկանում ես միայն մի տարօրինակ բան, որ ինչու լինելով Հայ չենք փորձում դասեր քաղել մեր պատմության սխալներից: Հարկավոր է ընդմիշտ հիշել, որ ժամանակները փոխվում են պայմանները, սակայն թուրքը և նրանց տիրելու և իշխելու ցանկությունը ոչ: 20-րդ դարի սկզբին 1910 թվականին Ամերիկացի գիտնական Թոմաս Մորգենը ապացուցեց, որ մարդկային գեները համարվում են ժառանգության միավոր, այդպիսով եղեռնագործություն իրականացրած ազգը իր գենետիկական ժառանգական հատկություններով չի կարող ձևափոխվել և դառնալ հումանիստ: Մենք հայերս պետք է ընդունենք և հասկանանք թուրքի որակը, այդ որակն եղել է կրակ ու պատիժ բոլոր ժամանակներում: Մինչ Սուլթան Համիդը եղել են այլ եղեռնագործներ, և նրանից հետո էլ տեսանք թե ովքեր եկան: Հասկանալով այդ ամենը պետք է միշտ հաշվի առնել դա, հայը պետք է միշտ զենքը ձեռքին քնի և արթնանա, ինչպես էր անում Զեյթունցին: Բոլոր ժամանակներում և դարերում Հայ ժողովրդին ավելի շատ վնաս են տվել հայ դավաճանները քան թե թշնամու բանակները, այդ դավաճանների թվին կարելի է միավորել նաև հայ բոլշևիկներին ներկայիս կոմունիստներին, որոնք ծախեցին Էրզրումը և Կարսի մարզը:

Դեռևս 70-ական թվականներին համայն հայության մայրաքաղաքում` Երևանի ժամանակով ժամը 6-ին ամբողջ քաղաքով ողողվում էր Ադրբեջանի երգի թագուհու` Զեհնաբ Խանլարովայի բայաթին, նույնիսկ հանելուկ այն թե ինչու էր այդպես, սակայն մեր հայ կոմունիստ պաշտոնյաների ծրագրված այդ եղբայրական ժողովրդի մշակույթի միջով ներարկում էին թուրքական « դոզան» հասկանալով, որ դա մեր թշնամու երգն է, որն էլ իր հերթին ճաշակ էր ձրավորում: Ինչքան մեխք կա այդ դավաճանների խղճին նույնիսկ ինչպես ասում էր Վահան Տեյրանը:

 Այս  դառն օրերի  մթնում  մահաբեր,

 Արնոտ  խնջույքի  այս  սև  զնդանում

 Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

 Մատնի՛չ  է, ով  իր  սուրը  չի  հանում:

Ինչպես Գարեգին Նժդեհն էր ասում « Առանց ցեղասիրության չկա ՃշմարիտՀայրենասիրություն»Եվ հասկանալով այս դժվարին ժամանակների մարտահրավերը ազգի և ցեղի գոյության մեր երկրի իշխանավորների անտարբերությունը առք ու վաճառքը, բզկտում էր թուրքի դեմ կռվող հայազատամարտիկի հոգին, բոլորը ունեին մեկ ցանկություն, ժամ առաջ շուտվերջացնել այս պատերազմը: Սակայն հարկավոր էր վերջացնել այնպեսմ որպեսզի մեզանից հետո եկող սերունդը չժառանգի այն կիսատ գործերը, որոնք թողեցին մեր պապերը: Ինչպես ասում էր Նժդեհը` « Հայ Զորական, հիշի՛ր անպարտելի է մնում միայն այն դրոշակը, որը պարզվում է ցեղի անունով և ցեղի համար»: Գարեգին Նժդեհի թևավոր խոսքերը կարծես դարձել էր պատգամ, և ամենօրյա խոսակցական թեմայի նյութ: Զորավարի խոսքերի ամեն մի բառը սովորացնում էր գոյատևելու և պայքարի ճանապարհը: Հայ-ադրբեջանական հակամարտությունը արդեն վաղուց վերածվել էր պատերազմի Ազատամարտիկները գիտակցում էին նույն կերպ նույն ձև,Սումգայիթյան և Բաքվի կոտորածները, դրան գումարած «Կոլցո» օպերացիայի հետևանքով հայաթափված գյուղերը վկայում էին որ դա բառացի օսմանյան կայսրության ժառանգություն թողած Պանթուրքիզմի պատգամն է ամեն գնով ոչնչացնել Հայի տեսակը: Եվ այդ մարտահրավերը մեր ցեղինն էր, մեր ազգինը, և պարտավոր է, որ ազգովին կարողանանք դիմակայել այդ հորդանների  բանակների   դեմ:

 

 

 

                                                           184

 

 

Գյուղերից լսվող աքլորականչը ավետեց լուսաբացը, Շեֆեկի հորիզոնում գյուղին հարող բարձրունքների վրա երևաց արևի նորածին ճառագայթները, չնայած որ օրը նոր էր սկսում, սակայն եղանակը բավականին տաք էր և կարելի էր գուշակել, որ օրը շոգ է լիելու:

Բարի լույս, — ողջունեցի Գևորգին, նա նստել էր թախթին և սպասում էր թե երբ կարթնանան տղաները:

Բարի՜ լույս, — պատասխանեց նա, — տեսնում եմ լավ քնեցիր...

Հա՜ Գևորգ ջան չեմ դժգոհում...

Ինչու՞ պիտի դժգոհես որ, քո՛ տանը, քո՛ բակում մուշ-մուշ քնում ես հլա պիտի դժգոհեի՞ր. — կատակեց նա, մենք ծիծաղեցինք

Լավ է հիշեցրիր, տղաները հենց որ արթնանան, կասես որ սրանից հետո այս տանից ոչինչ չվերցնեն առանց իմ թույլատվության...

Հլա՜ մի սրան նայե՜ք տան տեր է դառել. — ծամածռվելով քնից արթնացավ

Սմբատը, — մեզ էլ պահանջներ է թելադրում...

Ի՞նչ է ճիշտ չեմ ասու՞մ, — դժգոհեցի ես,

Վարդանը ճիշտ է ասում, — համաձայնվեց Գևորգը, — սա իր տունն է այնպես որ ինչ կուզի կասի մենք էլ որպես հյուր մեզ էլ կանի էլ

Այնպես որ համոզվեղի՞ր Սմբատ ջան, — ուրախացա ես, — եթե դուրդ չի գալիս հանգիստ կարող ես գնալ...

Չէ՜ չէ՜ բան չունեմ ասելու, — արդարացավ նա,

Հլա պետք է գոհ լինե՛ք, որ տան վարձ չեմ վերցնում, — բոլորը ծիծաղեցին:

Վալերը արթնացել էր քնից Թաթուլն ու Մուշեղը եկան հերթապահությունից, բոլորով հավաքվել էինք սեղանի շուրջ,

Հը՜ պարոն Ղալիջյան, ի՞նչ կասես, մի հատ Վարդանի նոր տունը շնորհավոր չանենք. — խորամանկ ժպտաց Վալերը, Թաթուլը համաձայնվեց, Սմբատը սեղանին դրեց բաժակները, Վալերը խորդանոցից բերեց Գինու շշերը, բաժակները նոր էին լցել երբ դարպասները բացվեց և Ռուբենը ինչպես միշտ, մահակը ձեռքին դանդաղ մոտեցավ մեզ:

Ըհը՜ այս էլ ձյաձ Ռուբենը, — բացականչեց  Վազգենը, Ռուբենը զարմացած ողջունեց,

Սմբատ հլա Ռուբեն եղբորն էլ բաժակ բեր, — ասաց Վալերը, — դե՜ Ռուբեն եղբայր այսօրվանից քեզ նոր հարևան է եկել, և հիմա այդ առիթ ենք խմում...

Բոլորը ծիծաղեցին: Ռուբենը ժպտաց չհասկանալով եղելությունը, նա զարմացած նայում էր մեզ փորձում էր կռահել տոնական տրամադրության պատճառը, իսկապես տղաները տրամադրությունը տոնական չնայած որ ողջ գիշեր անքուն հերթապահել էին:

Վալե՛ր ի՞նչ ես կիսատ պռատ խոսում, — դժգոհեց Թաթուլը, — մի կարգին բան ասա խեղճ մարդը բան հասկանա, հետո նոր կխմենք...

Չէ՛. — պնդեց Վալերը, — եկեք ես բաժակը խմենք, հետո կբացատրենք...

Բոլորը վերցրեցին բաժակները,

Դե՜ Թաթուլ ջան, քանի որ դու ես հրամանատարը, դու՛ էլ ասա, — առաջարկեց Մուշեղը,

Դե՜ ի՞նչ ասեմ, — կմկմաց նա, — ոտքերներս խերով լինի այս օջախը, շնորհավոր Վարդան ջան...

Էհ՜, Թաթուլ լավ չասացիր, — դժգոհեց Սմբատը, — ա՛յ տղա մի քիչ գեղարվեստական ասա, — և փորձեց շտկել Թաթուլի բացթողածը:

Դե՜ Վարդան ջան, աչքներս լույս լինի, քո ոտքն էլ մեր ոտքն էլ թող խերով լինի, առաջին հերթին Աստված տա, որ շուտ հաղթանակով վերջացնենք այս պատերազմը, և թող որ այս տանը սրանից հետո միշտ լսվեն ուրախության աղմուկի ձայներ, և թող ճժեր-պժերդ էլ ուրախ խաղաղ վազվզեն այս բակում...

Լավ ասացիր Սմբատ ջան, — համաձայնվեց Վալերիը, բոլորը խմեցին Ռուբենը ևս, — հիմա նստիր Ռուբեն եղբայր ու կբացատրենք թե ինչը ինչոց է,— երեկ դու գիտես որ գնացել էինք Գեորգիենց տուն նախագահն էլ էր այնտեղ մեր Վարդանը ասաց որ ուզում է մնալ ձեր գյուղում և ապրել այստեղ, նախագահից էլ խնդրեց որ մի տուն տա իրեն, նախագահն էլ ընտրությունը թողեց Վարդանի վրա, դե Վարդանն էլ որոշեց Զարմիկի տունը վերցնել, եթե...

 

                                                  185

 

 

Եթե իհարկե ձյաձ Ռուբեն, դուք դեմ չե՞ք որ ձեզ հարևան գամ, — շարունակեցի ես,

Չէ՜ չէ՜, ի՞նչ ես ասում, ես ուրախ եմ, — ուրախացավ նա, — իմ համար մեծ պատիվ է քո պես հարևան ունենալը. — Ռուբենի հայացքից երևում էր, որ նա անկեղծ է, չնայած շրջանում Զաքարյան Ռուբենին գիտեին որպես շատ Ճշտապահ և Ճշտախոս մարդ, նրա անկեղծության վրա կասկած չէր կարելի,

Ամենակարևորը որ Ռուբեն եղբայրը համաձայն է, — ուրախացավ Վալերը, տղաները նորից լցրեցին բաժակները,

Տղե՛րք եթե թույլ կտաք, ես ուզում եմ ձյաձ Ռուբենին մի բան ասել, — խնդրեցի ես, — ձյաձ Ռուբեն դա չի նշանակում որ այսօրվանից ես եմ այս տան տերը, ես գիտեմ որ Զարմիկը քո հարազատն է, և սա նրա օջախն է, և այսքան տարի դու ես խնամել ու փայփայել նրա եղած չեղածը, կարծում եմ որ նրա զավակները այլև չեն վերադառնա, այստեղ, բայց եթե վերադառնան էլ ուրեմն սա նրանց տունն է, ես այնպիսի մարդ չեմ որ աչք դնեմ ուրիշի եղածին, ես ուզում եմ մնալ այստեղ և ամեն ինչ անել որ այս գյուղի մարդիկ ապրեն խաղաղ և երջանիկ, այնպես որ ոչինչ չի փոխվելու դո միշտ հարազատ մարդ ես լինելու այս օջախում, ինչպես եղել է Զարմիկի ժամանակ և հետո այդպես էլ շարունակիր, բանալիները թող մնա քեզ մոտ, քանի պատերազմը չի վերջացել մենք ենք տան տերը ես և դու, մի բան ավելացնեմ միայն տանից ինչ պետք է կառող եք առանց հարցնելու վերցնել. — Ռուբենը և տղաները ծիծաղեցին, — այնպես որ հենց թուրքերին Շեֆեկից քշենք, մորս հետ Երևանից կտեղափոխվենք այստեղ...

Բոլորը բարձրացրեցին բաժակները Ռուբենը դողդոջյուն ձեռքով վերցրեց բաժակը և ոտքի կանգնեց, նա հուզված էր երևի իմ խոսքերը հուզել էին նրան:

Դե՜ ուրեմն նորից աչքներս լույս, — ասաց նա և դատարկեց գավաթը,

Սրանից հետո սա Զարմիկի տունը չէ՛, այլ Վարդանի, — փիլիսոփայեց Սմբատը, բոլորը դատարկեցին բաժակները, — ես կցանկանաի շարունակել Վարդանի խոսքը, — Վալերիկը արագ լցրեց բաժակները,

Կարծում եմ որ սա վերջին բաժակն է՛, — նկատողություն արեց Թաթուլը,

Թաթու՛լ այսօր կարելի է, — միջամտեց Մուշեղը, Սմբատը վերցրեց գավաթը,

Տղե՛րք ինչպես ասեց Վարդանը շատ մեծ իմաստ ուներ, դրա համար ուզում եմ համբուրել նրա ճակատը, — նա առանց ձգելու մոտեցավ և համբուրեց ճակատս, — ապրե՛ս Վարդան ջան, հալալ է քեզ ախպեր ջան, այն որ ասացիր որ երբ Զարմիկի զավակները ետ գան ապա դու դեմ չես լինի... Տղե՛րք Վարդանը ապացուցում է որ շատ մեծ հայրենասեր է, նա իր օրինակով ապացուցում է որ այս հողը այս երկիրը մեր է և մենք պետք է ամուր մնանք այս հողի վրա, և նրա երեկվա քայլը դա նոր ժամանակվա սկիզբն է, և ես ուզում եմ խմել որ այս հողի ժողովուրդի կենացը, հանձինս Վարդանի և Ռուբեն դայու որ ամուր մնան իրենց հողի վրա, և թող այլևս երբեք ոչ մեկ ստիպված չլքի իր հայրենի օջախը, և թող որ մյուս ղարիբներն էլ վերադառնան ու շենացնեն այս հողը...

Տղաները համաձայն էին Սմբատի խոսքերի ամեն մի բառի հետ, և ժամանակն էր որ օտար երկրներում ապաստանած շահումյանցիները զգաին որ իրենց կարքը զգում է երկիրը և հայրենիքը, որ ժամանակն է որպեսզի վերադառնալ և տեր կանգնել իրենց երկրին:

 

 

                                                         186 

 

Լույսը նոր էր բացվել սակայն բոլորն էլ տոնական տրամադրության մեջ էին, մանավանդ վաղ կանուխ խմել էին երկու գավաթ գինի: Ռուբեն եղբայր ինչպե՞ս տեսնում ենք Վարդանի այգում հոնի ծառներ շատ կա՞ն, Ռուբենը գլխով արեց, Ռուբեն եղբայր Վարդանը օղի չի խմում, այնպես որ այս հոնից քաշած օղուց մեզ բաժին է հասնում...

Տղաները ծիծաղեցին:

Չարաչար սխալվում ե՛ս եղբայր, ա՛յս հոնից ես մուրաբա եմ անելու. միջամտեցի ես, ծիծաղը ավելի բորբոքվեց

Երևում էլ է մենք էլ ենք մնալու այստեղ, ասաց Վազգենը, ի՞նչ վատ է մաքուր օդ, մաքուր ջուր...

Տղաներին թողնելով Ռուբենի հետ ես Գևորգը և Մուշեղը քայլեցինք դեպի Վերին թաղ, Ներքին թաղի մանկիկները ինչպես միշտ խաղում էին փողոցում մեզ տեսնելով վազեցին ընդառաջ: Մուշեղը սկսեց երեխաներին չամիչ բաժանել, երեխաները ուրախ աղմկելով հեռացան: Ասատուրի աղջիկը` Նելլին չկար երեխաների մեջ, նրա մեծ քույրն` Միլան էր այնտեղ: Հետաքրքիրը այն էր որ Այակուլի ( Ասատուր Նազարի Զաքարյան) երեխաները` Նելլին և Միլան հարազատ քույրեր էին սակայն տարբերությունը բավականին էր, թե արտաքնապես և թե բնավորությամբ: Նելլին հորն էր նման, իսկ Միլան մորը` Ասիային:

Միլա՛ իսկ որտե՞ղ է Նելլին, հարցրեցի նրան,

Տօնն ա, ուրախ պատասխանեց նա, ես գրպանիս ընկույզը լցրեցի նրա գրպանները, — սա կտանես քույրիկիդ հետ միասին կուտեք...

Նա ուրախ վազեց տուն:

Տեսա՞ր երեկ որ ասում էի վերցնենք նազ ու տուզ էիր անում, նախատեց Մուշեղը: Բանը այն էր որ երեկ Գեորգիենց տանը մեծ զամբյուղով չիր ու չամիչ էր դրված սեղանին, Մուշեղը առաջարկեց որ լցնեմ գրպաններս, սակայն ես ամաչում էի, բայց նա սկսեց լցնել իր գրպանները և նույնիսկ մի քանի բուռ ընկույզ իր ձեռքով լցրեց իմ գրպանները, Վարդան ինչ է քոկարծիքով ես իմ համար էի՞ գրպաններս լցնում, տեսնու՞մ ես չէ երեխաները ինչքան ուրախացան, ի՞նչ է կարծում ես թե նրանց տանը չկա... Կա ուղակի նրանք մեր ձեռքից են ուզում ստանալ...

Մենք բարձրացաք դեպի Գյուղամեջի թաղ, եկեղեցու մոտ հավաքվել էր մեծ բազմություն, եկեղեցու դուռը բաց էր, և գյուղացի երիտասարդ աղջիկները լվանում էին շքմուտքի դիմաց թափված քիմիկատների թողած կապույտ հետքը, նրանց մեջ էր նաև մեզ ծանոթ Ներքին թաղի աղջիկների մեծ մասը:

Բարով եկաք տղերք, ուրախ ընդառաջ եկավ Մալխասյան Վարդանը, լավ բան եք նախաձեռնել ժողովուրդը շատ է ուախացել...

Նա ձեռքով բարևեց մեզ հետ, երևում էր որ նրա տրամադրությունը տոնական է: Մենք մտանք եկեղեցի, ներսում տարիներով կուտակված կեղտն ու աղբը բավականին շատ էր, երիտասարդ տղաները անընդհատ դույլերով ջուր էիր բերում, աղջիկ տղա լծվել էին այդ գործին, զգացվում էր որ նրանց տրամադրությունները բարձր է, չհաշված գյուղի ծերերը կարծես լքել էին իրենց ավանդական նստատեղը հավաքվել էին եկեղեցու մուտքի մոտ, ավելի շատ խանգարում էին քան օգնում, սակայն ընդհանուր կարելի էր ասել, որ բոլորն էլ ուրախ էին:  

 

 

                                                         187

Եկեղեցին փոքրիկ էր ավելի շատ բազիլիկ մատուռի էրհիշեցնում, ներսում դիմացում գտնվում էր հարթակը, որը երկու-երեք աստիճանբարձր էր ընդհանուր սալահատակից: Ինչպես երևում էր ներսում մնացել էր այնպես ինչպես թողել էին մեր հին վարպետները, նրանց հմուտ ձեռքի գործը այս էլ քանի դար է, որ որը մնացել կեղտի և փոշու մեջ, սակայն մաքրվելով ստանում էր նախկին տեսքը: Եղել են ժամանակներ երբ ժողովուրդի կողմից մոռացվել էր այդ ամենը, ինչպես հետագայում ուսումնասիրելով շրջանի պատմության էջերը պարզեցի այդ խորհրդավոր հանելուկների պատասխանները: Շրջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, շրջանի մի շարք բոլշևիկ ակտիվիստների նախաձեռնությամբ սակսվում է եկեղեցիների և վանքերի հիմնահատակ ավերումը, և հենց այդ ժամանակ էլ Մանաի Շենի` Ս. Մանասի եկեղեցին վերածվում է կոլտնտեսության պահեստի, ի տարբերություն Ներքին Շենում այդ նույն ակտիվիստների ձեռքով քանդվում է շրջկենտրոնի եկեղեցին: 1935 թվական Մանասի Շենի եկեղեցին այդ բարբարոս կոմսոմոլների ավերումից պահպանվեց երևի միայն այն պատճառով որ նոր կազմավորվող կոլտնտեսության համար հարմար պահեստ չեն գտել, և այժմ վերակենդանանում է, այսքան տարի հետո բացվեց այդ անիծված փականը և հիմա տեսնում է այսքան շատ բազմություն: Փոքրիկ հարթակի վրա քարի վրափորագրված էին փոքրիկ խաչեր: Չնայած որ Սովետական տարիներինխորհրդային իշխանությունները փակել էին եկեղեցին և վերածելկոլտնտեսության պահեստի, այնուամենայնիվ գյուղում եղել են հավատացիալներ, որոնք ծածուկ հավատացել են անգամ իրենց տներում ունենակով մի անկյուն սրբապատկերների և աղոթքի համար, այդ մարդկանց մտքովը չէր անցնի որ օրերից մի օր կվերականգնվի արդարությունը և կբացվի կողպված եկեղեցու դռները: Ինչպես երևում էր եկեղեցու տանիքը ինչ որ ժամանակ վերանորոգվել էր, քանի որ ավելի ժամանակակից էր քան կառույցը, երևիկոլտնտեսության ղեկավարները ցանկացել են անձրևաջրերից պաշտպանել այնտեղ պահվող թունաքիմիկատները:

Մուշեղ մի տե՛ս, — մատնացույց արեցի հարթակի կողքի պատը: Պատի այդ հատվածը սվաղած գաջի հաստ շերտով, չնայած որ եկեցին ամբողջությամբ քարից էր, միայն այդ փոքրիկ կամարաձև հատվածն էր գաջված էր, հնարավոր էր որ այդ գաջի հաստ շերտով խակել էին ինչ որ գրություն կամ որևե այլ բան, — ի՞նչ ես կարծում Մուշ ինչու՞ պետք է գաջած լինեն...

Նա դուրս եկավ դրսի կողմից զննելու պատի անկյունը, նորից ներս մտավ,

Վարդան դրսի կողմից ոչինչ չկա, — զարմացավ նա, — հնարավոր է որ ինչ ոչ գրություն է եղել, հարկավոր է քանդել գաջը...

Ես և Գևորգը փորձում էինք դանակով քերել գաջի շերտը, սակայն ոչինչ չստացվեց, Գևորգը երիտասարդներից մեկին պատվիրեց որ մուրճ և զուբիլ բերեն: Գաջած պատի խոնավ մասում ավելի հեշտ էր քանդվում սվաղը, մինչ մուրճը կբերեին ես դանակի ծայրով սկսեցի փորել, քիչ անց երևաց աղյուսաձև պատը, երիտասարդները զարմացած հետևում էին մեզ: Մալխասյան Վարդանի ցուցումով աղջիկները լվանում էին անգամ ներսի և դրսի պատերը: Մուրճը բերեցին: Գևորգը վերցրեց սկսեց զգուշությամբ քանդել գաջի շերտը, գաջի տակ թաքցրած աղյուսի անհասկանակի էր մեզ համար, սակայն վերևի աղյուսները, հանելուց հետո ետևում դատարկ էր հատված, հետաքրքրությունը ավելի մեծացավ բոլորը թողել էին իրենց գործը և հավաքվել էին տեսնելու այդ խոհրդավոր անցքը, որը չգիտես ինչու թաքցրել էին գաջի հաստ շերտի ետևում: Գևորգը շարունակեց խնամքով պոկում էր գաջը, որպեսզի պատահաբար չվնասի պատը, աղյուսների տակ դրված էր քարի մի մեծ կտոր ինչու էին այդ սալահատակ քարով փակել այդ անցքը:

Ի զարմանք բոլորիս քարը հանելուց հետո հայտնաբերեցինք եկեղեցու փոքրիկավազանը, որտեղ ժամանակին ջրով մկրտել էին փոքրիկներին, մեկ ընդհանուր մեծ քարի մեջ հարթ փորված կամարաձև ավազանը փակել էին սվաղելով: Մեր զարմանքը ավելի մեծ եղավ երբ պատից հանված սալահատակի ետևիմասում հայտնաբերեցինք հայերեն գրված արձանագրությունը: Գրված արձանագրության համաձայն Մանաս Բեկի հիշատակին արված քարը բերվել է Թիֆլիսից, կարելի էր եզրակացնել որ Մանաս Բեկը վ ախճանվել է Թիֆլիսում, և Թիֆլիսի հայերի կողից ուղարկվել է այս քարը: ( Դա շատ մեծ հայտնագործություն էր, սակայն դա պարզեցի միայն մի քանի տարի հետո, միայն երբ Շահումյանը նվաճված էր ազերիների կողմից ): Ինչպես արդեն ասացի արձանագրության համաձայն քարը ուղարկվել է Թիֆլիսից ինչպես կարելի էր եզրակացնել կամ ինչպես պատմում էին տեղացիները Շենի ժողովուրդը Գյուլիստանի մելիքների գլխավորությամբ արտագաղթել են Վրաստան, և հնարավոր է, որ հենց իրենք համագյուղացի հայերն են ուղարկել այս քարը: Բայց հետաքրքիրը այն էր որ այն վարպետը որը գերեզմանաքարը դնել է ավազանի վրա և փակել այն, լավ իմացել է այդ արձանագրության մասին և նա կանխամտածված, է գնացել այդ քայլին ցանկանալով թաքցնել բարբարոսներից կարևոր արձանագրությունը: Ավազանը իր մեջ է թաքցրել այդ կարևոր շիրմաքարի գաղտնիքը: Այդ հայտնագործության լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ գյուղում, առաջինը ծերունիները իրար հաջորդելով շտապեցին տեսնել խորհրդավոր ավազանը խորհրդավոր գերեզմանաքարով:

 

 

                                        188

Ես վերցրեցի դույլով ջուրը և ինքս սկսեցի լվանալ ավազանը, նույնիսկ ավազանից դուրս եկող փոքրիկ անցքը, որով ավազանի ջուրն էին հեռացնում, փակված էր փայտե խցանով, հետաքրքիր էր անցիալի բացահայտված գաղտնիքը ինչքան հաճույք է պատճառում մարդուն, որը ցանկացել է գնտնլ ինչ որ մի այդպիսի առեղծվածային պատմության էջերը, քանի-քանի անգամ է քահանան այդ խցանը վերցրել իր ձեռքը, և հիմա այդ խցանը իմ ձեռքում էր:

Մարինեն` Միշիկ ամու աղջիկը ինձ օգնության հասավ.

Մարինե ջան, դու այս քարը լվացի, պատվիրեցի ես, նա գործի անցավ, գեղեցիկ օրիորդը իր նուրբ մատերով լվանում էր հայրեն արձանագություններով գերեզմանաքարը: Տարիներով մնալով բանտարկված լքված եկեղեցու մութ փակված ավազանում հիմա լույս աշխարհ դուրս գալով ապացուցելու հայոց պատմության մոռացված մի էջ: Այդ հայտնագործությունը իրոք որ ցնցող էր:

Մուշեղը և Գևորգը կանգնել էին դրսում և փորձում էին զսպել հետաքրսեր գյուղացիների հոսքը, որպեսզի չխանգարեն ներսում մաքրություն անողներին: Բոլոր դեպքերում էլ դժվար էր լինում կանգնեցնել նրանց, բոլորը ցանկանում էին տեսնել հայտնաբերված հրաշքը: Մուշեղը սովորացնում էր, գյուղացիներին որ եկեղեցի մտնելուց առաջ գոնե գլխարկները հանեն: Քիչ հետո Մալխասյան Վարդանը և Թաթուլը եկեղեցի մտան,

Դե՜ ցույց տվեք տեսնենք ի՞նչ եք հայտնաբերել, ուրախ հարցրեց Վարդանը մոտենալով սկսեց զննել գերեզմանաքարը, այս արձանագրությունից կարելի է պարզել, որ Մանաս բեկը այստեղ է թաղված...

Այո՜ կարելի է այդպես հասկանալ, հաստատեց Գևորգը, հույսով ենք, որ դա ևս շուտով կպարզվի...

Գյուղացիները շարունակում էին այցելել տեսնելու հայտնաբերված հրաշքը, նույնիսկ Ելենա Հարութույանը, որը գյուղի տարեց տատիկներից էր մի քանի սրբապատկերները ձեռքին շտապեց տեսնելու եկեղեցու թաքցրած ավազանը, և ով գիտեր երևի նրան հենց այդ ավազանի մեջ էին մկրտել ժամանակին: Կինը խաչակնքեց և խոնհարվեց հետո ձեռքի սրբապատկերները դրեց եկեղեցու հարթակին, ծեր կնոջ աչքերում արցունքներ երևացին, նա ողջ կյանքում հավատացյալ լինելով զրկված էր եկեղեցի այցելելու հնարավորությունից, չնայած որ նրանց տունը գտնվում էր եկեղեցու հարևանությամբ: Դուրս գալուց առաջ նա օրհնանքի խոսքերով հրաժեշտ տվեց եկեղեցու ներսում մաքրողներին: Դրսում եկեղեցու մուտքի մոտի կապույտ հետքը ամբողջությամբ մաքրված էր, ներսում և դրսում մաքրված էր պատերը: Երիտասարդները ջանք չէին խնայել, նրանք ավելի էին ոգևորվում երբ լսում էին անցելուները գովեստի և օրհնանքի խոսքերը: Մարինեն ամբողջությամբ մաքրել և լվացել էր գերեզմանաքարը, և մենք որոշեցինք այդ քարը տեղադրել հենց հարթակի վրա, որպես գյուղի խորհրդանիշ: Օրվա կեսին ամեն ինչ ավարտված էր, գյուղի երիտասարդները գոհ էին իրենց աշխատանքի արդյունքից: Այցելուները շատ էին նույնիսկ հարևան գյուղերից` Կարաչինարի և Գաղթութի բնակիչներն էին այցելում տեսնելու Մանասի-Շենի վերաբացված եկեղեցին: Թաթուլն ու Վարդանը մեզ հրաժեշտ տվեցին և մեկնեցին շրջկենտրոն լուծելու քահանայի հարցը: Մանասի Շենի բնակչությունը տոնական տրամադրության մեջ էր, վերջապես գյուղի եկեղեցին կարող է հույս տալ և ներշնչել, այսքան տարի հավատքից կտրված ժողովրդին: Եկեղեցու վրայի արձանագրությունից կարելի էր հասկանալ տարեթիվը 1860 թվական: ( Սուրբ Մանասի եկեղեցին 1860 թվական) Ինչպես պատմում էր Սամվելի մայրը` տիկին Լենան, Մանասի Շենի եկեղեցին գործել է մինչև 1921 թվականը, և այն որ եկեղեցու քահանան եղել է հենց տիկին Լենայի պապը` Տեր-Հայրապետը: Պատմությունը շատ հետաքրքիր էր, ուստի համառոտակի կցանկանաի ներկայացնել այդ պատմությունը: Մանասի Շեն բնակություն հաստատած առաջին գերդաստաններից մեկը եղել է հենց Տեր-Հարությունանց գերդաստանը, նույնիսկ գյուղում առաջին դպրոց հիմնելուց հենց նույն այն գյուղի տերտերը Տեր-Հարությունը իր սեփական տունը տրամադրում է գյուղի մանուկներին: Բացի իր բնակարանից նա սեփական միջոցներով վարձատրում է դպրոցի ուսուցիչներին և անգամ օգնում է դպրոցական կահույքով և գույքով:

 

  

 

 

                                                     189  

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ   Է