ՍԻՐՈ   ԵՐԿԵՐ




ԱՉԻԿՆԵՐԸ ՔՈ ՍԻՐՈՒՆ

 

Աչիկներով քո սիրուն

Ինձ գերեցիր դու իսկույն ,

Կապույտ ասե՞մ, թե՞ կանաչ,

Ո՞ր գույնին ես հավատամ:



Երկնագույն է մեկ դառնում,

Մոխրանում է, կանաչում,

Եւ գույներն է փոխում հաճախ

Քո աչքերը բազմաթափանց:



Քո աչքերի գույներում,

Մոլորվում եմ ես իսկույն

Քո աչքերով երփներանգ

Ձոն եմ գրում շարունակ:



 

14/05/2012 թ.


     ՀԵՌՈՒ ԵՄ, ԱՎԱ՜Ղ



Գարուն է այստեղ` ծառերն են ծաղկել,

Սակայն իմ հոգում խոր աշուն է դեռ,

Հեռու եմ, ավա՜ղ, սիրածս էակից`

Կարոտն է տանջում բաժանման օրից:

 

Մինչդեռ փոթորկվող հողմերն անընդհատ

Կռիվ են տալիս գլխումս շարունակ`

Երբ կգա օրը սիրո հանդիպման,

Ե՞րբ քեզ կգրկեմ, սե՛ր իմ տանջահար:

 

Կգա գարունը մեր կյանքում հարկավ`

Այդպես է կարգել փառավոր Աստված,

Խոր ձմռան բուքը հեռու է գնում,

Երբ գարնան գալստյան շեփորն է հնչում:

 

Չարն իր չարության հրով է այրվում,

Բարին միշտ հաղթում է, այդպես է լինում,

Ու կյանքում եղավ փորձությունն այս,

Սերը հավերժ է` այսպես անբաժան:

 

 

13/05/2012 թ. 

 

Հեղինակային    իրավունքների   պաշտպանություն    Սույն   բլոգ-կայքի   հեղինակային   իրավունքները   պատկանում   են  դրա   հեղինակին՝  Վարդան   Հովհաննիսյանին:   Բլոգում   տեղ   գտած   նյութերը  պաշտպանված   են   Հեղինակային    իրավունքով:   Մեջբերումներ   անելիս  հղումը  azatamartiki-hishatakaran.jimdo.com  -ին  պարտադիր  է:   Հեղինակային    հոդվածների,   գրառումների,   լուսանկարների   մասնակի   կամ   ամբողջական  վերարտադրությունն   այլ   կայքերում   կամ  զանգվածայինլրատվամիջոցներում    առանց  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  հղման   արգելվում   է: