Արդյոք ովքեր են՞ Ասֆալտի Ֆիդայինները

 

Արդյոք ովքեր են՞ հե՛յ, ինչ կտրիչներ են,

Մասիսը վկա, հայոց քաջերն են:

Քանի՜ քանի՜ անգամ ենք լսել այս երգի տողերը, սակայն այդ երգի իմաստը և որակը արժեքազրկվեց անբարոյական մարդկանց ջանքերով: Ֆիդայինների տեսակի և որակի մասին կցանկանաի ներկայացնել քանի որ եղել եմ այդ ամենի վկան: Արդյունքը եղավ այն անբարոյական մթնոլորտը, որը տիրում է մեր քաղաքական դաշտում: Շատ անհայտներ և գաղտնիքներ են թաքնված այդ ամենի ետևում սակայն հիմա ժամանակն է որպեսզի կարողանանք ետ նայելով շտկենք ժամանակին գործած սխալները: Չնայած որ պատերազմից անցել է շուրջ քսան տարի, սակայն այդ գաղտնիքների և տառապանքների սպիները ավելի են խորանում և դառնում սարսափելի: Թող ինձ ներեն իմ մարտական ընկերները եւ Ազատամարտիկները, քանի որ ես ազգի զինվորին չեմ տալիս որեւէ որակավորում, նրանք մեր պատմության սուրբ Մասունքներն են, որոնք մնացել են անարատ եւ նրանց մասին ավելորդություններ թույլ տալը ինձ համար սրբապղծություն կլինի: Կցանկանաի միայն խոսել ֆիդայինների մասին, իհարկե զերծ մնալով նրանց համեմատել առաջին համաշխարհային պատերազմից առաջ եղած ֆիդայինների հետ: Այդպիսով Ֆիդայինների մասին խոսելով կցանկանաի նրանց ներկայացնել այն երանգներով, որոնց մասին մեր երիտասարդ սերունդները անգամ պատկերացում չունի: Այդպիսով Ֆիդայինների առաջին տեսակը դա այդպես ասած « Ասֆալտի Ֆիդայիններն » են թե ինչ ցեղախմբին են և որակին են պատկանում նրանք դատեք ինքներդ, ես միայն արձանագրում եմ փաստերը: Ղարաբաղյան շարժման ժամանակ դեռ ինչպես միշտ Երևանի թաղերում կաին « թաղի լավ » տղերքի տեսակ, որոնք քաղաքականությունից ու հայրենասիրությունից շատ հեռու էին, այսինքն « պպզող թքող » այն մականունավոր տղերքից: Նրանց տեսակի համար անծանոթ բառեր էին Ղարաբաղի հարց, քաղաքականություն, ցեղասպանություն, Հայկական հարց, եւ նման տիպի այլ բաներ: Իսկ 1989 թվականի սկզբին երբ Ղարաբաղյան շարջումը դարձավ արդեն հեղափոխական պայքար եւ զինված ջոկատների հրամայականը արդեն պարտադրված քայլ էր Հանրապետությունում հայրենասեր տղաների կողմից ստեղծվեցին կամավորական զինված ջոկատներ պաշտպանելու Հանրապետության սահմանների եւ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը: Սակայն այդ ամենին հանդերձ երկրում կարծես թե գերիշխանությունը անցնում էր այդպես կոչված նոր հայտնված` նոր Ֆիդայական շարժումը, Այդ նոր ֆիդայիններին ժողովուրդը սիրում էր և հարգում էր արժանավույնս: Սակայն այդ ժամանակ թաղերում « պպզած » տղերքը կարծես թե արդեն օգտվելով քաղաքական այդ քաոսից որոշում են իրենց հերթին դառնալ « ֆիդայիններ » եւ օգտագործելով հնարավորությունը, անկայուն իրավիճակը նրանք Ֆիդայինների անվան տակ սկսում են իրականացնել իրենից իսկ մասնագիտական հմտությունը` այսինքն գողություն եւ ավազակություն, այդ արարածներից շատերը հայտնվեցին ՀԱԲ- ում կամ էլ իրենց « պպզող կռուգով » ստեղծեցին սուտի - մուտի ջոկատներ և սկսեցին կողոպտել, ինչպես որ կարող են, կարելի է չառանձնացնել ՀԱԲ-ը, քանի որ նման քրեականներ հայտնվեցին նաև ՀՀՇ-ի եւ ԱԻՄ-ի ջոկատներում: Հանրապետությունում քաղաքական անկայունությունից ոստիկանները այդ ժամանակ ծպտված էին եւ անգամ վախեցած քանի որ հանցագործների մոտ ավելի շատ զենք եւ զինամթերք կար քան իրենց: Չնայած այն բանին որ մինչեւ հիմա շատ ու շատ մարդիկ կուրծքները ծեծելով հայտարարում են, որ այդ տարիներին իրենք զենք ու զինամթերք են բերել Հայաստան: Կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդպիսի մարդիկ եղել են, սակայն այդպիսի մարդկանց կարելի էր մատների վրա հաշվել: Եւ այդպիսի մարդիկ անգամ այդ մասին լռել են և լռում են: Իսկ ինչ վերաբերվում է սահմանամերձ շրջաններին և Արցախի ինքնապաշտպաններին զենք հասցնող պատգամավորներից ոչ մեկին գրեթե ոչ մի ազատամարտիկ չի հիշում, քանի որ այդ ժամանակ նրանց ոչ մեկ զենք եւ զինամթերք չի հասցրել, իսկ թե ու՞մ համար են զենք բերել այդ « հարգարժան պարոնները » գուշակեցեք ինքներդ: Շարունակելով ասեմ որ հենց այդտեղ էլ սկիզբ դրվեց « Ասֆալտի Ֆիդայինների » գործունեությանը սակայն այս անունը մտավ գործածության մեջ քիչ ավելի ուշ: Այդպիսով թաղերում պպզող և թքող տղերքից` քրեական տարերից սկիզբ դրվեց « Ասֆալտի Ֆիդայինների » տեսակը, որոնք « կռվող տղու » անվան տակ կարող էին անձեռնամխելի լիներ հետապնդումներից, ինչպես իրենք էին ասում « մլիցեքից այդպես հեռու են »: Նրանք դառնալով « ֆիդայիններ » սկսեցին համազգեստով եւ զենքով ազատ շրջել քաղաքում, առեւանգել մեքենաներ եւ խանութներ, բենզալցակայաններ եւ այլն, հասկանալով որ իրենք են ժամանակի տերը, քանի իշխանությանները անզոր են հարկավոր է արագ գործել, այդ էր պատճառը, որ հանրապետության տարբեր շրջաններից կողոպտվում էին մեքենաներ եւ հասարակական օբեկտներ: Այդ « Ասֆալտի Ֆիդայինների » տեսակը առաջին համաշխարհայինի Մաուզերիստներն էին, որոնք գործում էին առանց քաղաքական եւ մտավոր հայացքների, միայն իրականացնելով սեփական կարիքները: Սակայն ՀՀՇ-ականներն համար կարծես նպաստաբեր պայմաններ էր ապահովում այդ իրավիճակը, բայց իսկական հայրենասեր տղաները տեսնելով այդ ամենը, փորձեցին վերահսկել իրավիճակը, եւ այդ ժամանակ բոլոր ջոկատների միավորվելով ստեղծվեց ռազմական մի խորհրհուրդ, որը կարող էր վերահսկել այդ անկանոն իրավիճակը Երևանում եւ հանրապետության այլ շրջաններում:

Այդպիսով ստեղծվեց ՄՈՒՇ-ը, որը իրենից ներկայացնում էր Միացյալ Ուժերի Շտաբ այսինքն ( Սամսոնը « Ոժդը » եւ « Շռամ » Սամոն) բոլոր ջոկատները համաձայնագրով պարտավորվում էին վերահսկել իրենց ենթակա զինյալ ջոկատներին, անգամ իրականացնելով Երևանում պարեկային ծառայություն, հայտնաբերելու համար այդ քրեական խմբավորումներին: Ինչ որ առումով քրեական այդ խմբերը խուսափում էին առճակատման գնալ Ֆիդայինների հետ, հասկանալով որ նրանց համար գողական օրենքներ և քրեական հեղինակություններ չկան եւ ցանկացած ժամանակ կստանան իրենց արժանի պատիժը: Որոշ առումով ՄՈՒՇ-ի պարեկային ծառայության շնորհիվ քաղաքում դադարեցին հանցագործությունների քանակը: Սակայն այս իրավիճակը կարծես ձեռնատու չէր ՀՀՇ-ական ղեկավարներին, նրանք փորձեցին ՄՈՒՇ-ի նախաձեռնությունը իրենց ձեռքն առնել, իրենց իսկ կողմից հովանավորվող այդպիսի « Ասֆալտի Ֆիդայինների » ջոկատների կողմից գիշերային փոխհրաձգություններ եւ կրակահերթերը սկսեցին ահաբեկել ազգաբնակչությանը: Իշխանությունները փորձում էին իրենք ստանձնել ՄՈՒՇ-ի նախաձեռնությունը, եւ վերջապես պետական որոշում կայացվեց, այսինքն Գերագույն խորհուրդը, որտեղ ՀՀՇ-ական պատգամավորները մեծամասնություն էին կազմում որոշում են ՀԱԲ կազմակերպության զինաթափումը եւ դա նախօրոք ծրագրված քայլ էր: Սակայն չմանրամասնեմ այդ իրադարձությունների խրոնիկոնը, միայն նշեմ որ, ոչ միայն ՀԱԲ- ում էին անդամագրված քրեական երևույթները այլև նաև ՀՀՇ-ականների խմբավորումների մեջ եւս: Սակայն այդ ցածր գիտելիքներով խմբավորումները ձեռնատու էր մարդկանց, որոնք հետագայում օգտագործելով նրանց կարողությունները ցանկացան հասնել ինչ որ բարձրունքների, քանի որ հասկանում էին որ նրանց օգտագործելը իրենց նպատակների համար ավելի հեշտ է: Չնայած մի քանի անգամ Ազատամարտիկների` այդ ժամանակ Ֆիդայինների եւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ եղան բախումներ, սակայն այդ տարրերը զգացին որ իրենց հնարավորությունները անբավարար է հայրենասեր տղաների հետ առճակատման գնալ, ստիպված տեղին տվեցին: Սակայն դա երկար չտեւեց նրանք նոր իշխանության վերին օղակներում կարողացան խնամի բարեկամի միջոցով ամրացնել իրենց դիրքերը: Հետագայում իշխանավորները այդպիսի մարդկանց օգտագործելով իրենց շահերի համար, ամրացրեցին իրենց իշխանությունը եւ դիրքերը, հետագայում որպես հավատարմությա փոխհատուցում նրանց շնորհեց հրամանատարական բարձր պաշտոոններ, անգամ գեներալական եւ սպարապետական տիտղոսներ: Իզուր չէր որ այդ « Ասֆալտի Ֆիդայինները » հետագայում բացի իրենց պաշտոններից ստացան հասարակական սննդի օբեկտների տնօրեններ, իսկ հետո սեփականատերեր:

ՀԱԲ ի զինաթափումից եւ Երկրապահ կառույցը ուժեղացնելուց հետո « Ասֆալտի Ֆիդայինները » ստացան պետական հովանավորում, ինչպես ասացի նրանք երկրի բարձրագույն ղեկավարների կողմից ստացան հովանավորում: Նույնիսկ ՀՀ ՆԳՆ համակարգում միլիցիայում ստեղծվեց « Ասֆալտի Ֆիդայինների » մի քանի ջոկատներ: Շատերին ծիծաղելի կթվա այս խոսքերը, սակայն փաստերից չենք կարող հրաժարվել: Պատկերացնում եք « միլիցա Ֆիդայինները » անգամ եփած հավի ծիծաղն էլ կգա լսելով այս խոսքերը: Այն որ « Ասֆալտի Ֆիդայինների » գործը իրենից ներկայացնում էր յուղոտ պատառ դա կներկայացնեմ հետագայում: Բացի դա Երևան քաղաքի քաղաքային պատգամավորների ընտրությունների ժամանակ շատ «Ասֆալտի Ֆիդայինները » ՀՀՇ-ականների ղեկավարների առաջարկով ներկայացվեցին Քաղխորհուրդի պատգամավորները, հասկանալով որ ժողովրդի մեջ մեծ վարկանիշ ունեն ներկայիս Ֆիդայինները, եւ իրոք որ չսխալվեցին: Ժողովուրդն էլ որպես հայրենասեր զինվորի եւ մարտիկի նրանց ընտրեց պատգամավորները չիմանալով որ նրանք հենց այն «Ասֆալտի Ֆիդայիններ » են որոնց անունը սկսվել էր շոշափվել ամենուրեք: Այդպիսի «Ասֆալտի Ֆիդայինները » անգամ չգիտեին Հայաստանի սահմանի տեղը: Ասֆալտի ֆիդայինի նպատակը մեկն էր վարկաբեկել եւ արժեքազրկել ժողովրդի աչքին հայրենիքի իսկական զինվորի կերպարը, ժողովրդին ամեն ձևով ահաբեկելով և որակազրկելով ժողովրդի համար սուրբ դարձած Ֆիդային անունը:

II MAS

Հանրապետության իշխանությունները հասկանում էին որ մեր Ազգային Գաղափարախոսության հիմնական կրողները դրանք Ազատամարտիկներն էին, այսինքն այդ ժամանակվա Ֆիդայիններ, եւ իշխանություններին բան չէր մնում անելու, եթե ոչ օգտագործելով այդ քրեական տարրերին վարկաբեկել պայքարին նվիրված տղաների անունը և հետագայում տարբեր միջոցներով ոչնչացնելու նրանց: Ինչպես ասացի այդ ոչնչացման ծրագիրը պետք էր այնպես կազմակերպել, որպեսզի հենց իրենց Ֆիդայինների մոտ կասկած չառաջացնի եւ երկրորդ հերթին ժողովրդի մոտ դժգոհություն չառաջացնի, իսկ դրան նպաստող պայմանը նոր սկսվող պատերազմն էր: Հետագայում ինչպես տեսանք պետական հովանավորում ստացած այդ « Ասֆալտի Ֆիդայինները » դեռ պատերազմի ժամանակ ստանձնեցին շատ կարևոր

առաջադրանք, որտեղ կարելի էր մեծ գումարներ աշխատել, եւ այդպիսի անհատականություններ որոնք լծվեցին այդ գործին հենց հովանավորում էին անմիջական Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի կողմից: Կարծում եմ որ արդեն բոլորին հասկանալի է դառնում, որ դրա ետևում կանգնած էր ինքը` նորին Պայծառափայլություն` Լևոն Տեր-Պետրոսյանը:

Եւ պատահական հանդիպումով 1991 թվականին ծանոթացա մի Արարատցի երիտասարդի հետ, որը ներկայացավ որ ինքը եւս կռված « Ֆիդային » է և իր ջոկատը ծառայություը իրականացնում էր Զոդի ոսկու հանքերի պահպանությած ծառայությունում: Զարմանալին այն փաստն էր, որ նա առաջարկում էր ինձ բավականին մատչելի գներով գնել ոսկու ձուլակտորներ, իմ մի քանի հարցերին նա պատասխանեց անկաշկանդ եւ առանց քաշվելու պատմեց ամենը, նրա ասելով իրենց տղաների մոտ ավելի շատ ձուլակտորներ կա քան իր մոտ: Եւ այս ամենը վերլուծելով չես կարող չհավատալ, որ նրանց այդ « յուղոտ » տեղը հենց այնպես են ուղարկել, առանց շահ չստանալու, եթե հասարակ պահակի մոտ է հայտնվել թանկարժեք մետաղի այս մի քանի գրամները, ապա նրանից վերև նստած ղեկավարը քանի՞ գրամ է օրական ստանում, ( կրկին հիշեցնեմ որ այդ ամենի ետեւում կանգնած էր Վազգեն Սարգսյանը): Նույն այդ ժամանակ իմ հարազատներից մեկը պատմեց իրենց համագյուղացի մի այդպիսի « Ֆիդայինի » մասին, որը նրա պատմելով իրենց գյուղում բենզինի գործ է անում, այդինքն գողացած և թալանած բենզինը հայտնվում է նրա պահեստարանում: Ապա ասացեք թե այդ ամենը տեսնելով ինչ կարծիք կարող է կազմել նրա հարևանը այդպես կոչված «Ֆիդայինների » մասին: Մի ժամանակ քաղաքում բամբասանքներ էին պտտվում, իբր թե Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնանատուն է կառուցում Ֆրանսիայում եւ այն էլ Հայկական Տուֆ քարից, այսինքն այն ցրտի և սովի տարիներին, որ ժողովուրդը մի կտոր հաց չուներ ուտելու ինքնաթիռներով այդ Տուֆ քարը տեղափոխում էին Ֆրանսիա: Այդ լուրերը իզուր չէին շոշափվում ամեն քայլափոխին: Սակայն դա այն լուրն էր որի մասին հստակ որեւէ բան չեմ կարող ասել, սակայն համանման պատկերի ես ականատես եմ եղել և դրա մասին ես մանրամասն բացատրություններ տվել եմ: Կցանկանաի եւս մեկ անգամ հիշեցնել այդ պատմության համառոտակի նկարագրությունը: 1991-1992 թվականներին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի դեպքերի մասին էր, երբ Շահումյանում` ճակատային գծում վիրավորված ինքնապաշտպաններին ամիջապես պետք է հասցնեին Երևանի հիվանդանոցներ: Այսինքն խոսքը այն է որ այդ վիրավորներին պետք է ուղղաթիռներով Շահումյանից Երևան հասցվեին որպեսզի վիրահատվեն Երևանի հիվանդանոցներում, իսկ փոխարենը հարգարժան Շահումյանի ղեկավարները այդ ուղղաթիռներով անասունի միս էին բերում Երևանի շուկաններում վաճառելու համար: Ապա ինչու՞ չհավատալ այն լուրերին, որ Հայաստանի ղեկավարները կարող էին առանձնատներ կառուցել: Նրանք հենց այդ նույն մարդկանց ընկերներն էին, եւ ինչպես ասում է մեր ժողովուրդը` « Ասա` ո՞վ է ընկերդ, ասեմ` ով ես »: Վերադառնալով « Ասֆալտի Ֆիդայիններ » մանրամասնություններին ապա կարծում եմ կգտնվեն մարդիկ երբ կհիշեն որ դեռևս 1991-1992 թվականին Երևանի հացի գործարաներոմ եւ էլեկտրական ցանցերում պահակային ծառայությունը իրականացնողը « Ֆիդայիններն » էին: Այդ ժամանակ նույնիսկ մի քանի կոպերատիվ բանկերի պահակային հերթափոխը իրականացնում էին այդպես ասած չակերտավոր « ֆիդայինները »: Կցանկանաի պատմել մի քանի դրվագներ այդ տարիների խրոնիկոնից ինչքանով ես եմ տեսնել եմ այդ: Բոլորը հիշում են 1992 թվականի ծանր ու դժվարին տարիները, երբ հանրապետությունը հայտնվել էր տնտեսական շրջափակման մեջ ես նոր էի վերադարձել ճակատային գծից, ամենուրեք ողբալի տեսարաններ էր սովահար եւ չքավոր ընտանիքներ, Շահումյանից եւ Մարտակերտից փախստականներ, պատերազմ: Երկրում իրավիճակը ավելի բարդ էր քան կարելի էր պատկերացնել, իսկական Քաոս եւ հացի խնդիր: Հանրապետության իշխանությունները ինքնահոսի էին թողել ամեն ինչ, սակայն անձնական հոգսերը և իրենց անվտանությունը դասում էին առաջնակարգ հարցերի շարքում, այդ պատճառով նրանք հասկանալով որ ժողովուրդը կարող է գնալ ընդվզումների, նրանք իրենց անվտանգությունը ամրացնելու համար ամրացնում էին հենց «Ասֆալտի Ֆիդայիններին » ջոկատները, բացի հասարակական օբեկտների անվտանգությունը, եւ կառավարական շենքերի պահակային ծառայությունները իրականացնում էին «Ասֆալտի Ֆիդայինները » անգամ ներկայացնում են որ նախագահի անվտանգության կազմում գտնվող « ֆիդայինները » նույնիսկ մեկնում են սահմանային գիծ պաշտպանելու հայրենյաց սահմանները: Ճիշտ է բոլոր այդ տղաների մասին չեմ կարող ասել, քանի որ իրոք այդ անվտանգության կազմի մեջ եղել են լավ տղաներ, որոնք հայրենանվեր և անձնազոհաբար մարտնչել են ճակատային գծերում, եւ այդպիսի մարդկանց անունները հետագայում կնշեմ: Սակայն վերադառնամ իմ պատմությանը:

Վերադառնալով սահմանային գծից հանդիպեցի մի փաստի որը կարծում եմ բոլորը կհիշեն: Իմ հարևանը խնդրում էր որպեսզի իր հետ գնամ հացի գործարան, եւ օգնեմ իրեն հաց գնելու, ինձ զարմացրեց այն փաստը, որ նա պնդում էր, որ ինձ կհաջողվի այդ բազմահազարանոց հերթերի մեջ առանց խոչընդոտի հաց գնել քանի որ ես ազատամարտիկ եմ: Նրա երեխաները արդեն մի քանի օր էր որ հացի երես չէին տեսել, եւ ստիպված համաձայնվեցի նրա հետ գնալ, նա պնդում էր, որ ես համազգեստով նրան ուղեկցեմ, քանի որ հացի գործարանում հենց անվտանգությունը իրականացնում են Ֆիդայիններ: Ինձ զարմացրեց այդ փաստը եւ որոշեցի ուղեկցել նրան: Առաջինը եղանք Զեյթունի հացի գործարանում եւ ի զարմանիք ինձ հարևանս չէր սխալվում, այնտեղ ծառայություն էին տանում « Ֆիդայիններ » նույն զինվորական համազգեստով, առանց սափրված` մազ-մորուքով անգամ ձեռքերին ունեին «Կարաբիններ »: Ճիշտն ասած այդ « Կարաբիններ » հեռահար նշանառության զենք է, որի կարիքը շատ խիստ զգացվում էր սահմանում, իսկ թե ինչպես էին զինված այդ « Ֆիդայինները » խոսելը արդեն ավելորդ էր: Այդ ամենը ինչ տեսա շատ անհասկանալի էր քանի որ նման դեպքերում, այսինքն կարգուկանոն հաստատելու համար երկրում գոյություն ունի ՆԳՆ պահակային ծառայությունները, որոնք կարող էին պահպանել հասարակական կարգը, եւ ինչու՞ էին այստեղ բերվել այդպես ասած « Ֆիդայինների » ջոկատը, որի կարիքը ճակատում էր զգացվում հասկանալի էր որ սահմանին կանգնած Ֆիդայինները պայմաններից եւ իրավիճակից էր որ չէին կարողանում սափրվել, չնայած որ իմ ընկերները միշտ ճակատում եւ հանգստի ժամանակ միշտ սափրված են եղել, իսկ թե ինչով էր պայմանավորված հացի գործարանում եղած «Ֆիդայինների» չսափրված տեսքը, դա մնաց ինձ համար գաղտնիք, իսկ ամենակարևորը այն փաստն էր, որ սահմանին կանգնած ֆիդայինները անգամ մի հասարակ զենք չունեին իրենց ձեռքին, մինչդեռ Երևանում հացի գործարանի « Ֆիդայինների » ջոկատը զինված էր Կարաբիններով: Ինչքան ուշադրության էին արժանացել նրանք իշխանությունների աչքին, չնայած միայն մի քանի տարի հետո միայն` պատերազմի ավարտից հետո` պիտի հասկանաի այդ ներկայացման իմաստը: Հացի գործարանում գտնվող « Ֆիդայիններին » շատ շնորհակալ եմ, քանի որ ինձ տեսնելով, որպես իրենց « կռվող ընկեր » չնայած նրան որ առաջին անգամ էին տեսնում նրանց, այդ տղաները օգնեցին մեզ առանց հերթի եւ ավելորդությունների գնել այդ մի քանի կտոր հացը, իսկ հերթի մեջ կանգնած ժողովուրդը հարգելով որպես ազատամարտիկ ինձ թողեցին անցնել այդ ամբոխի միջով: Այդ դրվագը միակը չէր քանի որ հետագայում այդպիսի « Ֆիդայինների » տեսա ինչպես արդեն նշել էի էլեկտրական ցանցերում եւ այլ կազմակերպություններում: Իսկ ինչ վերաբերվում էր ժողովրդին նրանք հավատում էին Ֆիդայիններին գնահատում էին եւ սիրում պատրաստ էին ամեն գնով ընդառաջել աջակցել եւ օգնել նրանց: Եւ իշխանությունները կարողացան օգտագործելով ժողովրդի այդ սերը եւ վստահությունը գրավել այն դիրքը որտեղ հիմա գտնվում են: Բացի այդ մեկ նպատակից, նրանք հետապնդում էին ամենակարևորը նպատակը, որը նշանակում է ապահովվել իրենց իշխանությունը: Այսինքն նրանք ժամանակի ընթացքում «Ասֆալտի Ֆիդայիններինների » միջոցով ժողովրդի մեջ ձևավորելու էին բացասական մի կերպար եւ նկարագիր, ամեն կերպ փորձելով արատավորել եւ մրոտել այդ պարզ ու ազգասեր տղաների անուները: Այս տարիների անցած ժամանակը իր գործը արեց, քանի որ ինչպես տեսանք այդ տղաների վարկանիշը ընկավ, փոխարենը բարձրացավ ՆԳՆ համակարգում ծառայած` անգամ ճանապարհային ոստիկանությունում աշխատող ինչ որ մի անարժան Եֆրեյտորի վարկանիշը, եթե հիշենք որ նրանք բացի սեփական ստամոքսից ուրիշ ոչ մի բանի մասին ընդունակ չեն մտածել: Հայաստանի իշխանություններին հասկանում էին թե ինչքան հարգանք ու պատիվ ունեն կռվող տղաները, եւ նրանց դժվար կլինի սեփական ժողովրդի աչքին արժեզրկել, նրանք ամեն ինչ արեցին անգամ 1991 թվականի հունվարին երբ ստեղծվեց ՊՆ նրա վերին էշելենում ընդգրկեցին նախկին « կլուչնիկների`» գաղութի պետերին և ՆԳՆ- ից հեռացված անարժան ու « աբիժնիկ» ոստիկանների, որոնք բարձրանալով իրենց համար նախատեսված սանդուխքով սկսեցին թալանել ՊՆ և ՆԳՆ նախարարության եղած չեղածը: Հիշում եմ դեռևս 1991 Թվականին էր երբ ԱԻՄ-ի անդամները գրավել էին Երևանի քաղաքային կոմիտեի շենքը, որը գտնվում էր այժմյան Մարշալ Բաղրամյան պող. Հ. 10 հասցեում, որտեղ հիմա տեղակայված է մեր երկրի Սահմանադրական Դատարանը, այն ժամանակ այդ շենքը Երևանի կոմունիստ ղեկավարների աշխատավայրն էր, սակայն Հայաստանի Հանրապետության նորընտիր իշխանությունները փորձեցին ԱԻՄ-ականների ձեռքից խլել այդ շենքը, եւ գործի դրեցին ՆԳՆ պատկանող ՄՕՀՋ-ը ( Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ) սակայն հանդիպելով ժողովուրդական լայն զանգվածների դժգոհությանը, որոնք ընդվզեցին Հայաստանի նոր իշխանությունների բռնի գործողություններին: Ինչքանով հիշում եմ դա Հայաստանի Հանրապետության նորընտիր Իշխանությունների առաջին բռնության դրսեւորումներն էին, որոնք ապացուցեցին որ իրենք ոչնչով չեն տարբերվում իրենց կոմունիստ նախորդ իշխանություններից: Բնակչության մեջ առաջացավ անվստահություն իշխանությունների հանդեպ եւ իշխանությունները հասկանում էին այդ շիկացած մթնոլորտը պայթունավտանգ էր: Եւ ամեն պահ կարող էր ժողովրդական մասանները ԱԻՄ-ականների հետ կգրոհեն Քաղաքային կոմիտեի շենքի վրա, որպեսզի ավելի շատ պաշտպանեն իրենց ոտնահարված իրավունքները, քան թե դատարկ մնացած շենքը: Սակայն իշխանությունները ամիջապես հասկանալով այդ վիճակը այնտեղ ուղարկեցին Հայաստանի Հանրապետության «Հատուկ Գնդի » տղաներին, որոնք արդեն մարտերի մեջ թրծված եւ փորձառու մարտիկներ էին, ես այդ տղաների մեջ էի: Տեսարանը ցավալի էր ՆԳՆ ՄՈՀՋ-ի ջոկատի տղաների հետ շուրջօրյա հերթապահությունը իրականացնում էին փորձված Ֆիդայինները: Տեսարանը ցավալի էր եւ ողբերգական ամեն օր ալցելում էին հարյուրավոր դժգոհ քաղաքացիներ եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում, սակայն հասկանալով որ Ֆիդայիններն են հերթապահում լուռ հեռանում էին եւ քիչ հետո վերադառնալով մրգերի եւ սննդամթերքի փաթեթները ձեռքներին հյուրասիրելով մեզ: Իսկ ինչպես միշտ ոստիկանները առիթը բաց չէին թողնում մեր ներկայությամբ պարետային ժամի պայմաններում ուշացած քաղաքացիներից դրամներ կորզելու, չհաշված որ կենտկոմի շենքից գողանալով կահույքն ու գորգերը անգամ սենյակների վարագույրները: Պատկերացնում էք օրինապահները մեր ներկայությամբ թալանում էին իրենց ղեկավարների հետ միասին: Ճանապարհային ոստիկանները որոնք փակել էին Բաղրամյան պողոտան մի քանի ժամվա մեջ գրպանները լցրեցին դրամներով, իրենց լավ հնարավորությու էր, գիշերային ժամին կանգնեցնել պարետային ժամը խախտած վարորդներին: Տեսարանը սարսափելի էր ՀՀ ՆԳՆ-ի այդ « հերոսները» այնպիսի հաճույքով էին թալանում կոմկուսի շենքը եւ անցորդներին, կարծես թե թշնամուց մնացած ավարն էին թալանում: Իսկ այնուհետև այդ ամեն կողոպուտը և թալանը վերագրեցին ԱԻՄ-ականների վրա, սակայն փաստը մնում է փաստ և այդ ամենի վկաները դեռ կան: Ինչու՞ այդպես ստացվեց հարցը նրանում չէ որ Ազատմարտիկներին կարողացան օգտագործել ամեն անգամ որպես վահան, դեմ տալով նրանց ցանկանալով լինել միշտ, անվտանգ այդպես նրանք ապահովվում էին իրենց անվտանգությունը, հասկանալով որ ժողովրդին միայն այդպես կարող են զսպել, սակայն ամեն անգամ առիթը բաց չեն թողել դավաճանելով դավադրաբար դաշույնը խրել հարենիքին նվիրված տղաների թիկունքը: Եւ հիմա նորից ամեն անգամ իշխանությունները օգտվելով կռվող տղաների եւ Ֆիդայինների անունից փորձում են պաշտպանվել հերթական անգամ նրանց զոհաբերելով իրենց նպատակներին: 25 /3/2008 © VH

Այդ օրերին մի շատ էր տարածված անեկդոտներից մեկը, կցանկանաի գրել դա: Առավոտյան « Ֆիդային » հայրը երեխային մանկապարտեզ է տանում ինքն էլ համազգեստով զինված պատրաստված, ուսուսչուհին զարմանում է և ասում

Կներե՛ք բայց զենքով մանկապարտեզ չի կարելի, — « Ֆիդայինն » էլ պատասխանում է.

Քուր ջան, հենց նոր սարերից իջանք...

Ինչումն էր պայմանավորված ԱՖ այդքան ազատ գործելաոճը, ինչու՞ էին պետական մարմինները, այսինքն իշխանության ներկայացուցիչները շահագռգռված նրանց հովանավորչական օգնությունը: Դեռևս ինչպես ասել էր 1988 թվականին մեր Ազգային զարթոնքի ժամանակ երիտասարդ սերունդը, որը ժամանակի հետ սերտելով պատմության դասերը և մեծերի խոսքերը վերլուծելով ձևավորեց մի մի սերունդ որն էլ պետք է լիներ այդ Գաղափարախոսության առաջամարտիկները: Ներկա ժամանակներում նոր գործածվող « Գիտակցական հեղափոխություն» բառը վաղուց` 1988 թվականին արդեն ձևավորված էր երիտասարդների մեջ, այդ էր պատճառը որ ուսանողները գիշեր եւ ցերեկ նստացույցերով եւ դասադուլերով փորձում էին բարձրացնել իրենց ձայնը ընդեմ Խորհրդային Ռեժիմի, այդ տղաների ջանքերով ձեռք բերեցինք Անկախությունը: Այդ տղաներն էին կրում Ազգային եւ Ազատության Գաղափարախոսությունը, որոնց մասին երազում էին մեր մեծերը` Մեծն Նալբանդյանը, Րաֆֆին, Մկրտիչ Պեշիկթաշլյան, եւ մյուս մեծերը: Այդ տղաները դարձան « Գիտակցական Հեղափոխություն առաջամարտիկները» մարտիկներ, կանգնեցին ընդեմ Խորհրդային հզոր Կայսրության КГБ-ին ընդեմ Պատժիչ զորքերին, ընդեմ Ադրբեջանական Ազգային ճակատին եւ մահմեդական բանակներին: Սակայն ինչպես տեսանք ամեն ինչ այլ ավարտ ունեցավ նրանց դավադրաբար դավաճանելով հենց իրենց յուրայինները` իրենց իսկ պետական մեքենան եւ պետական այրերը: Ազատության ձգտող հեղափոխոխական ոգին կրող տղաների նկատմամբ շարունակվող ահաբեկությունները կարծես պատերազմի խառնաշփոթի մեջ չէր երևում, այդ տղաներից շատերին իշխանությունները ոչնչացրին պատերազմի դաշտում, ԿԱԳԵԲ-ի նկուղներում, քրեական մեղադրանքների մի երկար շարք ներկայացնելով նրանց մեկուսացնում էին ձերբազատվելով ազգային գաղափարախոսությունից: Եթե հասկանալու լինենք այդ ամենը, ապա դժվար թե կգտնվի մեկը, որը գնա այդ պայքարին, նվիրելով իր կյանքը եւ ընտանիքի հանգստությունը... Ներկա իրավիճակում բոմժի կարգավիճակով քաշ տալով իր եւ ընտանիքի գոյը: Այսքան տարիներ է անցել, նրանց շարունակ նվաստացրել են եւ խոշտանգել են, նրանց ահաբեկել են եւ հետապնդել, իսկ հիմա արդեն դանակը ոսկորին է հասել: Ազատամարտիկներից շատերը սովահար եւ լքված մահանում են, իրենց հետ գերեզման տանելով միայն իշխանությունների եւ սեփական ժողավրդի առհամարանքը ու նվաստացումը: Ազատամարտիկներից շատերը ինչու հայտնվեցին հայրենիքից դուրս: Վերջերս մի ցավալի միջադեպի վկան եղա... Հերոսաբար զոհված Ազատամարտիկի աղջիկը գործի տեղավորվելու համար անպարկեշտ առաջարկություններ է ստանում իր նոր շեֆից, ասացե՞ք խնդրեմ, արդյոք նրա հայրը դրա համար էր գնացել պատերազմի դաշտ, որպեսզի իր դասալիք մականունավոր հարևանը, որը պատերազմի տարիներին թալանով ու կողոպտով հարստանալով աչքը տնկում է իր աղջկա վրա: Արդյո՞ք նրա հայրը գնաց պատերազմ որպեսզի նրա երեխանները սովահար վաճառելով եղած չեղածը կամավոր բռնեն հեռավոր Սիբիրի ճանապարհները... Ի տարբերություն մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին մեր Ազատամարտիկներին փոխարենը լավ հիշում են Ադրբեջանի իշխանությունները եւ հենց այդ է պատճառը, որ նրանք չեն համարձակվում վերսկսել պատերազմը: Եթե հաշվի առնենք հին պատմությունը ապա միշտ էլ ունեցել ենք դավաճան իշխաններ, որոնց մասին միայն հարյուրամյակներ հետո ենք հիշել եւ քննադատել: Բայց այն որ նրանց արած դավաճանության պտուղները անգամ դարեր հետո էլ դառնություն ու ցավ է պատճառում դա փաստ է: Հիշելով Ղարաբաղյան միջնադարյան պատմության էջերը մինչև հիմա դժգոհում ենք Վարանդայի մելիք Շահնազարի եւ Փանահա խանի դաշնության պայմանագրից (1740 -թ.) որի այդյունքում մինչև հիմա տուժում է մեր ժողովուրդը: Այն ժամանակ էլ մելիք Շահնազարն էլ գնաց այդ քայլին սեփական իշխանությունը պահելու համար, իսկ հիմա ինչու՞ չենք համեմատում այսօրվա իրավիճակը, այն անցիալի հետ, ներկա իշխանությունների քայլերը, որոնք « Գույք պարտքի դիմաց » գործարքով վաճառեցին Հայաստանի տնտեսությունը եւ ռազմավարական կարևոր օբեկտները եւ ձեռնարկությունը, այդ թվում նաև կառավարական շենքերը: Մի գուցե սա էլ վերագրենք մելիք Շահնազարին: Վերադառնալով պատերազմի տարիները` 1991 թվականին մելիք Շահնազարի ժառանգները Շահումյանի շրջանում նույն բաներն էին անում, բազմիցս անգամ նշել եմ այդ շրջանում կատարվող բացասական երեւույթների մասին, այնտեղ կատարվող քաղաքական ու պաշտպանական բացթողումների արդյունքում կորցրեցինք Շահումյանը, որից հետո նաև Մարտակերտը: Սակայն բավականին ժամանակ է անցել եւ մենք պարտավոր ենք հիշել այդ բացասական երևույթների պատմությունը, այնպես որ սա անմիջական կապ ունի ԱՖ պատմության հետ: Ինչպես հայտն էր Շահումյանի շրջանը լինելով պաշարված միայն ուղղաթային կապով էր կապ պահպանում արտաքին աշխարհի հետ, այսինքն դա միայն Հայաստանն էր իրավիճակը այնքան բարդ էր, որ ցանկացած մարդ պատրաստ էր վճարել ամեն ինչ միայն թե կարողանար իր երեխաններին եւ հարազատներին տեղափոխեր Հայաստան: Սակայն Գյուլիստանում որտեղ իրականացվում էին վայրեջքները որոշ ժամանակ հերթապահեցին Հայաստանից եկած Երկրապահ ջոկատի տղաները այդպիսի մի ջոկատ եղել է նաև «Կոռնիձորի» Ջոկատը Արայիկ Խուդավերդյանի ( Կոռնիձորի Արո ) հրամանատարությամբ սակայն տղաների գործունեությունը դուր չէր գալիս տեղական իշխանություններին, որոնք իրենց դրակից հարազատներով ստեղծել էին ԱՖ մի ջոկատ, որոնք հայրենի շրջանը և բնակչությանը անվտանգությունը պահելու համար, անում էին ճիշտ հակառակը, ահաբեկում և հաշվեհարդար էին տեսնում իրենց Ռեժիմի դեմ բարձրաձայնող գյուղացիների դեմ: Ի տարբերություն այն բանին այդ ԱՖ այդ ջոկատները լավ էին զինված, անգամ ականանետներով, մինչդեռ շրջանի իսկական ինքնապաշտպաններ անգամ որսորդական հրացաններ չունեին: Վերադառնալով « Կոռնիձորի» ջոկատին կցանկանաի շեշտել որ այդ ջոկատի տղաների մինչ Շահումյան գնալը արդեն իրեն ցույց էին տվել Հայաստանի սահմանային մարտերի ժամանակ եւ բավականին հմուտ էին եւ նվիրված Ազգային Գաղափարախոսության և իզուր չէր որ Սփյուքռահայ տղաներից` ԱՍԱԼԱՅԻ մի քանիսը իրենց Ղարաբաղյան մարտական ճանապարհը սկսեցին հենց այս ջոկատի կազմում: Եվ այդ տղաներից մեկը ներկայիս Ազգային Հերոս Մոնթե Մելքոնյանն էր, և հենց այդ ջոկատի տղաներն էին որ Մոնթեին կնքեցին ԱՎՈ ծածկանունը ( մանրամասն այդ մասին կարող եք տեսնել Ճանապարհորդություն դեպի Շահումյանը գրքում ) « Կոռնիձորի» ջոկատի տղաների ուժերով էր իրականացվում Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի ինքնապաշտպանությունը: «Կոռնիձորի» ջոկատի տղաները բացի Կարաչինարի պաշտպանությունից նաև իրականացնում էին Շահումյանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի անվտանգությունը, դա Ինջի գետի վրա գտնվող կամուրջն էր: Կոռնիձորի ջոկատի տղաները բազմիցս անգամ հանդիպել են խոչընդոտների տեղական բարձրաստիճան ղեկավարների կողմից եւ նրանց հովանավորության տակ գտնվող Գյուլիստանի ԱՖ ջոկատի, որի հրամանատարը հենց Շահեն Մեղրյանի հարազատ եղբայրն էր Պողոս Մեղրյանը: Եւ Կոռնիձորի ջոկատի տղաները բացի շրջանի կարևորագույն հատվածի պաշտպանությունից նաեւ ստիպված էին տեղական բնակչությանը պաշտանել տեղական Մաֆիայի եւ նրանց ԱՖ-ի ահաբեկություններից: Իզուր չէր տեղական իշխանությունների ջանքերը: « Կոռնիձորի» ջոկատը ոսկորի պես մնացել էր նրանց կոկորդին եւ նրանք Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ ու հրամանով 1991-ի դեկտեմբերին Կոռնիձորի ջոկատին հեռացնում են Շահումյանի շրջանից, որպեսզի կարողանան ավելի ազատ գործել: Հենց այդ ջոկատի տղաների կողմից 1991 հուլիսի 18 ին ազատագրվեց Շահումյանի` Էրքեջ, Բուզլուխ եւ Մանաշիդ գյուղերը այնտեղ վիրավորվեցին ջոկատի երեք տղաները հրամանատար Արայիկ Խուդավերդյանի հետ միասին, սակայն չլքեցին մարտական գիծը կռվելով ադրբեջանական եւ ռուսական զորամիավորումների դեմ, նրանք կարողացան վերջիվերջո ազատագրել այդ հայկական գյուղերը: Այդ դեպքերից մի քանի ամիս հետո ՀՀՇ-ի իշխանավորները Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ որը Շանումյանցի ԱՖ հովանավորն էր, հաջողվում է ծախել շրջանը, շրջանի ազգաբնակչությանը հետ, այդ թվում նաև շրջանում գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Ինչպես ասացի հենց այդ Շահումյանի ԱՖ ջոկատի ղեկավարներ հետագայում ՀՀ զբաղեցրեցին բարձր պաշտոններ: Իսկ այդ ժամանակ Կոռնիձորի ջոկատի տղաներին հալածվեցին եւ հալածում են մինչև այսօր, նրանցից շատերին քրեական տարբեր մեղադրանքներ ներկայացնելով փորձեցին հոգեպես եւ բարոյապես ոչնչացնել, չհաշված նրանց նկատմամբ գործադրվող խոշտանգումները: Չնայած առանց այն էլ ֆիզիկապես նրանք տկար էին, քանի որ պատերազմում ինչպես ասացի մի քանի անգամ վիրավորվել էին: Իսկ մենք գնում ենք պատմության խորքը եւ փորձում ենք այնտեղ փնտրել մեր սխալների պատասխանները, մինչդեռ նրանք ներկայում են եւ ոչ վաղ անցիալում: Շահումյանի շրջանում զարգացող դեպքերը մինչև հիմա մնում են չբացահայտված, այն առեղծվածային դեպքերի վկաները կան եւ պարտավոր են երբեւէ պատասխան տալ իրենց դավաճանության ու մեղքերի համար: Մեր իշխանությունները այդ ձերբակալություններով փորձում էր ինքնահաստատվել, վախեցներ եւ ահաբեկել այդ նվիրյալ տղաներին, որոնք կարող էին ցանկացած պահին հաշվեհարդար տեսնել երկրի եւ սեփական ժողովրդի դեմ գործադրվող բռնություններին: Այդ ազատամարտիկների ընտանիքներին ահաբեկելով եւ վախացնելով նրանք կարողացան ինքնահաստատվել: Մինչդեռ իշխանությունները գիտեին ԱՖ հանցագործ գործողությունների մասին եւ օգտագործելով նրանց որպես ՊՆ-ի հրամանատարական սպայական «էլիտա» կարողացավ նրանց ձեռքերով կրակից շագանակներ հանել, այսինքն կաողացան ոչնչացնել մեր Հայ ժողովուրդի Ազգային Ազատագրության Գաղափարախոսության դրոշակակիրներին: Այդ ժամանակ ՊՆ-ի զորամասերում եւ նախարարությունում կարելի էր նկատել` ԱՖ նոր տեսակը, որոնք դարասկզբի Մաուզերիստների կատարելագործված տեսակն էին, որոնք ստանալով հրամանատարական բարձր պաշտոններ կարողանում էին Ազմ. անունից օգուտ քաղել ամեն ինչից, ի տարբերություն Մաուզերների նրանք փոխարեն կրում էին ՏՏ տեսակի ատրճանակներ: Հենց ԱՖ ջանքերով եւ նրանց օգնությամբ ՀՀ իշխանությունները ոչնչացնելով հայրենիքին նվիրված տղաներին, ոչնչացրեցին նաեւ պայքարի եւ հեղափոխոխական ոգին, ոչնչացրին ազատագրական մղումները, ոչնչացրեցին մեր նորօրյա պատմական փաստերը եւ իրենց հանցագործություններ ապացույցները եւ վկաններին: Եթե հաշվի առնելով ինքնազոհության գնացած շատ հրամանատարների առեղծվածային մահը կարող ենք պատկերացնել այդ ամենը, միայն կթվեմ մի քանի անուններ` Աշոտ Նավասարդյան, ԼՂՀ -նախագահ Արթուր Մկրտչյան, Մոնթե Մելքոնյան, Գնդապետ Վլադիմիր Կարապետյան, Գնդապետ Ռեմիկ Մարդանյան, Գնդապետ Պապյան Գեներալ Արծրուն Մարգարյան եւ այլն:

1993-1994 թվականների մի դեպքի մասին, առանձնահատուկ կնշեմ սակայն կխուսափեմ անուններ տալուց: Ֆիզուլու մարտական գործողությունների ժամանակ մի զոհված ազատամարտիկի դին ուղարկվում է Հայաստան հուղարկավորության համար, սակայն ինչ որ անփութության հետրանքով դիակի հետ համապատասխան փաստաթղթերը անհայտանում են կամ էլ ընդհանրապես չի լինում: Երևանի դիահերձարանից մեկում դիահերձումից հետո չեն գտնվում զոհվաշ ազատամարտիկին պատկանող փաստաթղթերը և դիահերձարանից հայտեր են ուղարկվում տարբեր զորամիավորումների համապատասխան ծառայություններին, որպեսզի գան և ճանաչելու դեպքում վերցնեն ազատամարտիկ դիակը, սակայն բլորին անհայտ էր այդ մարդը, եւ անգամ իր զորամիավորման զինծառայողները չեն կարողացել նրան ճանաչել, քանր որ զոհվածը եղել էր սափրված, իսկ նա միշտ եղել էր երկար մազ մորուքով: Նրանց կարծում եմ մեղադրել չի կարելի, եւ դիահերձարանում երկար ժամանակ մնալուց հետո վերջապես որոշում են նրան հուղարկավորել Եռաբլուրում Անհայտ Զինվորի անվան տակ: Սակայն մեկ ամիս անց Ֆիզուլուց ստացված նոր լուրերը` իրենց ընկերոջ դիակի կորուստը ստիպում է զորամասի համապատասխան ծառայությանը շարունակել փնտրումը, եւ պարզվում է հենց այն Անհայտ Զինվորը այդ զորամասի ազատամարտիկն էր: Զոհված ազատամարտիկը ուներ ութ զավակ, եւ ընտանիքի անդամները միայն այդ տարօրինակ հուղարկավորությունից մեկ ամիս հետո են իմանում զոհված Ազատամարտիկի մասին: Նրա կինը պահանջում է որպեսզի բացվի գերեզմանը: Արտաշիրիմում արվելու ժամանակ տեսարանը ավելի զավեշտալի էր սարսափելի քան պատահել էր մինչ այդ: Դագաղում Ազատամարտիկի դին ամբողջությամբ մերկ էր ինչպես սովորաբար լինում է դիահերձարանում:

Պատկերացնում եք նա զոհվեց հանուն հայրենիքի, որ մերկ հուղարկավորվի առանց հարազատների իմացության: Գոնե դիահերձարանում խելացի մեկը գտնվեր, որ գոնե մի կեղտոտ եւ ոչ պիտանի համազգեստ գտնեին զոհվածի համար: Ահա սրան էին արժանի, անգամ զոհվածների նկատմամբ չկարողացանք հարգանք ունենալ եւ ուր մնաց կենդանի մնացածների: Ինչու մեր նվիրյալ տղաները գնացին գիտակցաբար այդ ինքնազոհության դրա պատասխանը կարող եմ տալ:

Հատված « Արդյոք ովքեր են՞ Ասֆալտի Ֆիդայինները » © VH