ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

« ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ »

ՋՈԿԱՏԻ ՏՂԱՆԵՐԻՆ

 

Ելավ արշավի բանակը քնած եղեռնագործի

ՈՒ նորից հոսեց արյունը հայի…

Գաղթ ու կոտորած, մահ ու տառապանք,

Նժդեհի հոգին նոր ոգի առավ,

Կանգնեցին ոտքի ընտրյալներն ազգի,

Նետվեցին մարտի վրեժի կանչով:

Զարկեցին, զարկվեցան այդ պատերազմում`

Շատ քաջեր, ավա՜ղ, տուն չվերադարձան,

Ընկան մարտերում ու հերոսացան.

Փա՜ռք տանք ու հիշենք նահատակներին,

Եւ չմոռանանք քաջ հերոսներին:

 

 

18/02/2009 թ. Իսպանիա

 

 

Հեղինակային    իրավունքների   պաշտպանություն    Սույն   բլոգ-կայքի   հեղինակային   իրավունքները   պատկանում   են  դրա   հեղինակին՝  Վարդան   Հովհաննիսյանին:   Բլոգում   տեղ   գտած   նյութերը  պաշտպանված   են   Հեղինակային    իրավունքով:   Մեջբերումներ   անելիս  հղումը  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  պարտադիր  է:   Հեղինակային    հոդվածների,   գրառումների,   լուսանկարների   մասնակի   կամ   ամբողջական  վերարտադրությունն   այլ   կայքերում   կամ    զանգվածային   լրատվամիջոցներում    առանց  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  հղման   արգելվում   է: