ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ

 

 

ՇԱՀՈՒՄՅԱՆ 

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ  ՇԱՀՈՒՄՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

 

 

Այս պատմության հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության « Հատուկ Գնդի » տղաների հերոսական պատմությունները` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանում:

Լինելով Հյուսիսային Արցախի Շահումյանի ու նրա ժողովրդի տառապանքների եւ հաղթական գոյապայքարի վկան` ցանկանում եմ հիշողություններս` փաստերով հանդերձ, հանրության ու պատմության դատին ներկայացնել Արցախյան հերոսամարտում կյանքը հայրենիքին նվիրած հերոսների ցուցաբերած անձնազոհությունն ու հայրենասիրության անսահման վկայությունները, Հյուսիսային Արցախի Շահումյանի եւ շահումյանցու դառը ճակատագիրը, ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով շահումյանցիների պայքարի ու հաղթանակների ողջ իրական պատմությունը:

Այս գիրքը նվիրում եմ հերոսական հայ ժողովրդին, որը ճակատագրի բերումով ենթարկվելով բազում փորձությունների` գաղթի ճանապարհներին կորցնելով հարազատ ու բարեկամ, թողնելով հայրենի բնօրրանը, սփռվել է աշխարհով մեկ: Հիմա շահումյանցիներից շատ-շատերն էլ ապրում են իրենց հայրենի երկրից շատ ու շատ հեռու` օտար ափերում, հիշողություններում վառ պահելով իրենց բնօրրան երկիր դրախտավայրի սովորույթները:

Կորցնելով հայրենի երկիրը, հայրենի տունը, անգամ ծնողների ու հարազատների շիրիմները, նրանք միշտ մնացել են շահումյանցի, անգամ նրանց երեխաները, որոնք ծնվել են Շահումյանից հեռու եւ չեն էլ տեսել իրենց հայրենի երկիրը, շարունակում են ապրել շահումյանցու ոգով, պահպանելով նրա որակն ու տեսակը: Այս պատմությունը նվիրվում է նաեւ ազատամարտի այն մոռացված հերոս ազատամարտիկներին, որոնք մինչեւ վերջ մարտնչեցին այդ հողի ու երկրի համար: 1992 թվականի հունիսի 13-ին` Շահումյանի անկման ժամանակ ընկերներիցս շատ-շատերը դավաճանության զոհ դարձան եւ արժանացան դառն ու դաժան ճակատագրի, ինչպես այս պատմության շատ հերոսներ. Նելսոնի մայրը՝ Մանասի Շենից, Յաշա դային, Ժորիկը, Նելլիի մայրը` Անյան եւ շատ շատերը...

Այս պատմության մեջ հատուկ տեղ են գտել Հայաստանի Հանրապետության « Հատուկ Գնդի » քաջերը, որոնք իրենց հերոսական պատմություններով հավերժ մնացին պատմության մեջ: Նրանք իրենց վրա վերցրեցին ժամանակի ծանր բեռը եւ արժանացան նույն դառը ճակատագրին:

Այս պատմությունը շիրմաքար է եւ հուշակոթող նրանց, որոնք ընկան կոտորածի եւ գաղթի ճանապարհներին, ովքեր ընկան պաշտպանելու հայրենի հողն ու դարավոր ավանդույթներն ու սովորույթները: Սա պատմություն է հայ ժողովրդի ոսկե միջին հանդիսացող շահումյանցու մասին: Շահումյանցին այն հայն է, որ պահել պահպանել է մեր ապուպապերի ազնիվ ավանդույթներն ու սովորությունները եւ միշտ մնացել է ազնիվ ու հայրենասեր:

Այս պատմության մեջ նկարագրվում է իսկական հայ գյուղացու կերպարը, որը կրում է իր մեջ շահումյացին, որը իսկական օրինակ պետք է լինի եկող սերունդների համար, պահպանելու մեր ժողովրդի բարքերն ու սովորությունները, այդ թվում գլխավորը՝ վեհ գաղափարները: Դրական այդ արժեքները, որոնցով օժտված է ժողովուրդը, չպետք է անտեսվի, ընդհակառակը՝ պետք է կարողանանք այն դարձնել ազգային գաղափար եւ նպատակ: Անկեղծանամ Ձեզ հետ. լինելով երեւանցի՝ ես ինձ համարում եմ շահումյանցի եւ դրա իրավունքը ունեմ, որի մասին միշտ հպարտությամբ եմ ասում, որ ես շահումյանցի եմ:

Նորից անդրադառնամ « Հատուկ Գնդի » տղաներին, որոնցից շատերն անգամ Շահումյանի անկումից հետո իրենց մարտական ուղին շարունակեցին մինչեւ պատերազմի ավարտը, մարտնչելով` Լաչինում, Քելբաջարում, անցնելով հսկայական մարտական ճանապարհ, որը ձգվեց Մարտակերտից մինչեւ Ֆիզուլի, Կուբաթլուից մինչեւ Օմար ու Աղդամ: Հայաստանի Հանրապետության Հատուկ Գնդի տղաները կռվեցին պատերազմի բոլոր թեժ կետերում, կարողացան իրենց անձնուրաց հավատարմությունը ցույց տալ, կարողացան իրենց պայքարով ապացուցել, որ պատերազմում հաղթանակի գրավականը ոչ թե զորքի քանակն է եւ սպառազինությունը, այլ զինվորի մարտունակ ոգին ու կամքը` նվիրվածությունը հայրենի երկրին ու ժողովրդին: Հաղթական փառքով ավարտելով այդ դաժան պատերազմը, « Հատուկ Գնդի » տղաներից շատ-շատերը այդպես էլ չկարողացան տեսնել եւ վայելել մեր հաղթանակի բերկրանքը, նրանցից շատերն իրենց մարտական ուղին ավարտեցին « Եռաբլուրի » բարձունքում: Իսկ ողջ մնացած տղաներից շատերը մինչեւ օրս փափագում ու երազում են, որ օրերից մի օր հաղթարշավով կանցնեն Շահումյանի մեր շեները, եւ շահումյանցին օտար ափերից կվերադառնա հայրենի տուն, որպեսզի շենացնի իր հնամյա հայրենիքը` դրախտային երկիրն ու իր հողը: Անցնելով Ղարաբաղյան պատերազմի դաժան ճանապարհով` սկզբից մինչեւ ( 1989-1994 թթ.) տեսա հերոս ազատամարտիկների անձնազոհությունն ու նվիրվածությունը իրենց հայրենիքին: Մեծ « Հայ » է այն հայը, որը կարողանում է գործով ապացուցել իր նվիրվածությունը հայրենիքին, այլ ոչ դատարկաբանությամբ ու անիմաստ խոսքերով, եւ ժամանակը ցույց տվեց այդ նվիրյալներին: Հիշենք նրանց եւ խոնարհվենք ընկածների եւ ողջ մնացածների առջև: Հյուսված լեգենդները վառ ապացույցն են այն հերոսությունների, որոնք կարողացան իրենց կյանքի գնով ձեռք բերել եւ պահպանել հաղթական գարունը: Այս գոյապայքարն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ հայ զինվորը, հայ ազատամարտիկը ի զորու է իր հզոր կամքով ու անձնազոհությամբ հաղթանակ կռել:

Փա՜ռք ու պատիվ ողջ եւ նահատակված ու հերոսացած տղաններին:



ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 20/08/2009 ՊԻԿԱՍԵՆՏ ՎԱԼԵՆՍԻԱ ԻՍՊԱՆԻԱ 

 

 

 

 

ԴԵՍԱՆՏ ԳՅՈՒԼԻՍՏԱՆ 1991 Թ
ԴԵՍԱՆՏ ԳՅՈՒԼԻՍՏԱՆ 1991 Թ

 

Ճանապարհորդություն   Շահումյան

 

 

                                                         I

 

 

1991 թվականն էր, Երեւանում հուլիսյան շոգ եղանակ էր : « Հատուկ Գնդում » երկար սպասելուց և ձանձրույթից արդեն հոգնել էինք: Երեւանից ուղղաթիռները, որոնք պետք է թռչեին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջան, ավիովառելիքի պակասության պատճառով գտնվում էին Կամո քաղաքի օդանավակայանում: Տղաները որոշեցին այլեւս չսպասել, միանգամից ուղղվեցինք Կամո քաղաք, որպեսզի այնտեղից կարողանանք ուղղաթիռով թռչել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջան: « Կամազ » ավտոբուսատիպ բեռնատարը դուրս եկավ Հատուկ Գնդի » դարպասներից եւ ուղղություն վերցրեց դեպի Կամո: Բեռնատարի առջեւում երեք հոգի էին վարորդի հետ միասին, Ջիվանշիրյան Արթուրը, (Ջիվանշիրյան Արթուր Սուրենի 05/06/1959 ) որը « Գարեգին Նժդեհ » վաշտի հրամանատարի տեղակալն էր, նա ընդամենը մի քանի օր առաջ էր վերադարձել Շահումյանի շրջանից, որպեսզի կազմակերպեր մեր տղաների հերթափոխը, մյուս ուղեւորը Տարզանն էր ( Ղահրամանյան Կառլեն Արամայիսի 03/04/1954 ) որը մեր ջոկատի հրամանատարի` Բարսեղ Ղահրամանյանի եղբայրն էր, նա ջոկատի անդամ չէր, միայն գալիս էր մեզ Ճանապարհելու ու եղբորը դիմավորելու համար: Բեռնատարի ետնամասում ինը հոգի էինք, մեծ մասը « Հատուկ Գնդի » և « Գարեգին Նժդեհի » վաշտից էին: Ճանապարհը հետաքրքիր էր, տղաներն էլ ուրախ էին, բարձրաձայն երգում էին, հետո սկսեցին անեկդոտներ պատմել ու բարձր քրքջալ, դա վկայում էր տղաների բարձր տրամադրությունը: Երկար Ճանապարհը հոգնեցուցիչ էր, մանավանդ անհարմար նստարաններով բեռնատարում, տղաներից մի քանիսը ձանձրույթից հոգնել էին, կծկվելով քնել էին նստարանների վրա, իսկ արթուն մնացածները շշուկով զրուցում էին, որպեսզի չխանգարեն քնած ընկերներին: « Հատուկ Գնդի » վաշտերից կազմված մի քանի խումբ (1991թ.) դեռևս հուլիսի 6-ին մեկնել էին Լեռնային Արցախի Շահումյանի շրջան կատարելու մարտական առաջադրանքը, այնտեղ մեկնել էր Գնդի առաջին վաշտը` Ջիվան Աբրահամյանի գլխավորությամբ, նրանց մեջ էր նաեւ « Գարեգին Նժդեհ » վաշտի տղաներից մի քանիսը՝ հրամանատար` Բարսեղ Ղահրամանյանի գլխավորությամբ: Մեկ ամսից ավելի էր, ինչ մարտական խումբը գտնվում էր Շահումյանի շրջանում: Մեր փոքրիկ խումբը պետք է փոխարիներ նրանց: Չհաշված այն ցավալի դեպքը, որի պատճառով մի քանի օր առաջ մեր տղաներից մեկը` Հարություն Միքայելյանը (Միքայելյան Հարություն Լուկաշի 1/04/1956) վերադարձել էր Շահումյանի շրջանից: Պատճառն այն էր, որ նրա Շահումյանում գտնվելու ընթացքում դժբախտ պատահարից ( 15/07/1991 ) մահացել էր նրա 4-ամյա զավակը, եւ Երեւանից ստացած դժբախտ լուրը ստիպել էր հորը ամիջապես վերադառնալ մայրաքաղաք: Հարութը հասավ Երեւան միայն որդու թաղման արարողությունից մի քանի ժամ առաջ, քանի որ Շահումյանից եկող ուղղաթիռթը ավիոբենզինի սակավության պատճառով վայրեջք էր կատարել Կամո քաղաքում, եւ ստիպված տղաները գնացել էին Կամո, որպեսզի դիմավորեն նրան: Մենք Երեւանում գտնվող Գնդի մյուս ընկերներով արդեն հոգացել էինք, որպեսզի թաղման արարողությունը լինի պատշաճ: Բացի այդ Հարութի հիմնական ուշացման պատճառը եղանակային պայմաններն էին, որ թույլ չէր տվել ուղղաթիռների թռիչքը դեպի Շահումյան:

Կամո հասանք, երբ արդեն մթնել էր, բեռնատարում եղած տղաները բոլորն էլ հոգնած քնել էին: Վարորդը անջատեց մեքենայի շարժիչը, Շրջապատում մութ խավար էր, չնայած ամառային եղանակ էր, սակայն Կամոյում զգացնել էր տալիս լեռնային սառնություն: Բեռնատարի առջեւում նստած տղաները իջան մեքենայից, Ջիվանշիրյանը գնաց ճշտելու, թե որտեղ ենք գտնվում, քիչ հետո վերադարձավ, Կառլենն ու Ջիվանշիրյանը սկսեցին շշուկով խոսել, կարծես թե ճիշտ էինք եկել: Առանց աղմուկի կամաց բացվեց բեռնատարի ետեւամասի դռնակը և Կառլենը մեծ դժվարությամբ բարձրացավ բեռնատարը, ես բարձրացրեցի գլուխս.

Հը՜, Տարզան , ի՞նչ կա, — հարցրեցի նրան:

Լա՜վ է՜լ եկել ենք, — ուրախացավ նա: (Ղահրամանյան Կառլեն Արամայիսի 03/04/1954) Նրա անունը Կառլեն էր, սակայն չգիտես ինչու բոլորը նրան Տարզան էին ասում:

Ինչպես արդեն ասացի` Տարզանը մեր ջոկատի հրամանատար Բարսեղի ավագ եղբայրն էր, 40-ամյա ուրախ անձնավորություն: Չնայած նրանք` Տարզանն ու Բարսեղը հարազատ եղբայրներ էին , սակայն արտաքինով իրարից շատ տարբեր էին:

 

Տարզանը թիկնեց ավտոբուսի դատարկ նստարաններից մեկին, հարմարվելով փորձեց քնել: 

 

 

                                                                   1

 

Շատ չէր անցել, երբ բեռնատարում սկսեց լսվել Տարզանի սարսափելի խռմփոցը, տղաներից շատերը նույնիսկ արթնացան քնից, նրա խռռոցը ավելի շատ տրակտորի հռնդյուն էր հիշեցնում: Զարմանալի էր, որ թոքերը կամ քթախոռոչը չէր պայթում այդ ահռելի ձայնից: Երեւի հենց դա էլ պատճառ էր դարձել, որպեսզի նրան Տարզան ասեին:

Տարզան, — լսվեց Մուշեղի ձայնը, նա բոթեց Տարզանի կողին, — խռացնում ես… Տարզանը մի պահ կտրեց ձայնը, հետո դժվարությամբ շուռ եկավ մյուս կողքի վրա, մի քանի րոպեից նորից շարունակելով խռացնել: Երեւում էր տղաներից շատերի քունը արդեն փախել էր նրա հռնդյունից, տղաներից մի քանիսը փորձում էին քնել այդ աղմուկի տակ, անընդհատ շուռումուռ էին գալիս անհարմար նստարանների վրա` փորձելով կարողանալ աչք կպցնել:

Հը՜, չէ՞ք կարողանում քնել, — կատակեցի ես:

Արա, էս կրակ ու պատիժ բերինք մեր գլխին, — բարկացավ Մուշեղը, — ինչ խելք արեցինք մեր հետ բերել, — Տարզանին կարծես, չէր անհանգստացնում չոր նստարանների անհարմարությունը, եւ խռոցից կարելի էր հասկանալ, որ հարմարվել է անհարմար նասարաններին: Տղաներից մի քանիսը շշուկով ծիծաղում էին:

Տարզա՜ն. — կանչեցի ես, եւ ուժեղ բոթելով նրա կողին, նա բարձրացրեց գլուխը,

 

Հը՜ ի՞նչ կա, — հարցական նայեց ինձ,

 

                                                                                       2

 

 

  Ասում եմ` խռացնում ես, — դժգոհեցի ես, տղաները կարծես սպասում էին իմ զգուշացմանը, Կառլենը տրորեց աչքերը:

Հա՜, հա՜, էլ չեմ խռռացնի, — միամիտ ասաց նա, սակայն չէր անցել մի քանի րոպե եւ նորից սկսեց հռնդյունը: Մուշեղը էլ չկարողացավ համբերել, ցատկեց տեղից վերցնելով բաճկոնը դուրս եկավ մեքենայից: Տղաները չէին կարողանում քնել Կառլենի խռմփոցից, նրանցից ոմանք ուղղվել էին ու շշուկով զրուցում էին իրար հետ:

Վարդան, քնա՞ծ ես, — շշուկով հարցրեց Վալերը ( Առաքելյան Վալեր Վանոյի):

Չէ՛, Տարզանը կթողնի՞, որ մարդ հանգիստ քնի. — դժգոհեցի ես, բոլորը ծիծաղեցին, — է՛ս քնած չէ՞ք, — զարմացա ես:

Քո՜ օյին ենք…

Կատակեց Գեւորգը` Հակոբյան:

Թաթու՛լ « Հայէլեկտրոյի » տղաները բացատրեցին, թե ի՞նչպես է աշխատում դա, — հարցրեց Սմբատը:

Կիսատ պռատ, — ծամածռվելով ասաց նա, — ու՜ֆ, մեջքս կոտրվեց է՛ս նստարանների վրա, — դժգոհեց նա:

Մեր մեկնելու օրը « Հայէլեկտրո » գործարանից երկու ինժեներ էին եկել Գունդ, նրանք առաջարկեցին, որ մեզ հետ վերցնենք իրենց նորարարություններից երկուսը, որպեսզի մարտադաշտում փորձարկեինք իրենց ինքնաշեն զենքերի հնարավորությունները: Առաջինը մի ինքնաշեն նռնականետ էր, շատ տարօրինակ կառուցվածքով, իսկ երկրորդը ժամացույցով մի ական, մենք սիրով համաձայնեցինք վերցնել այդ նորարարությունը եւ հիմա մեզ հետ` բեռնատարում է:

Հորիզոնը կամաց-կամաց լուսավորվում էր, արդեն պարզ ուրվագծվում էին ստվերները, մենք կանգնած էինք ինչ-որ ֆուտբոլի դաշտի մեջ, , որտեղ երեւում էին երկու ՄԻ -8 ուղղաթիռների հսկա սիլուետները:

Ժամը քանի՞սն է, — աչքերը բացելով հազիվ շշնջաց Վարդանյան Վարդանը, երեւի նրան չէր էլ խանգարել Տարզանի խռմփոցը, ես նայեցի ֆոսֆորով փայլող սլաքներին.

Ժամը հինգն է, — շշուկով պատասխանեցի ես:

Երկու հոգի մոտեցան բեռնատարին եւ սկսեցին հարվածել մեքենային,

Пдио՜м, — կանչեց ինչ-որ մեկը, — արդեն ժամանակն է. — սկսեցին աշխատել ուղղաթիռի շարժիչները, հետզհետե թափ էին հավաքում պտուտակները: Մենք արագ ոտքի կանգնեցինք, տղաները արագ սկսեցին հավաքել իրենց մոտ եղած իրերը: Մեզ ճանապարհողները արագացնում էին, դեռ բավական մութ էր անգամ անհնարին էր տեսնել անծանոթների դեմքերը: Մեկնող խմբի տղաները բոլորը տեղավորվեցին ուղղաթիռում, կարծես բացակայում էր միայն Մուշեղը.

Վարդա՛ն, իսկ Մուշեղն ու՞ր է, — հարցրեց Տարզանը, տղաները ծիծաղեցին: Ուղղաթիռների հռնդյունը արձագանքում էր մթության մեջ, ես դուրս ցատկեցի ուղղաթիռից, փորձում էի կողմնորոշվել, թե որ ուղղությամբ կարող է գնացած լինել նա, մոտակայքում միակ կացարանը պահակի փոքրիկ տնակն էր, ես վազեցի այնտեղ ու սկսեցի թակել պատուհանը: Ի ուրախություն ինձ` փոքրիկ պատուհանից երեւաց Մուշեղի գլուխը.

Հիմա՜ գալիս եմ, — քնաթաթախ ու շփոթված` ձեռքով արեց նա եւ արագ դուրս եկավ տնակից, մենք վազեցինք դեպի ուղղաթիռը:

Լուսաբաց էր, ժամը 5-ը: Մարզադաշտում աղմկող ուղղաթիռները երկուսն էին, մթության պատճառով չնկատեցինք, թե ովքեր տեղավորվեցին երկրորդ ուղղաթիռում, սակայն մեր ինը հոգուց բցիուղղաթիռում գտնվում էին նաեւ հինգ արտասահմանյան լրագրողներ, իրենց ֆոտոխցիկներով, նրանք քնագլուխ ճպռոտած աչքերով զարմացած նայում էին մեզ վրա:

Ուղղաթիռները աղմուկով օդ բարձրացան, մենք նստած էինք իրար դեմ դիմաց, ներկաներից շատերը առաջին անգամ էին ուղղաթիռ նստում, ներսում դեղնավուն ու խավար լույսը հազիվ էր լուսավորում ներկաների հոգնած դեմքերը: 

 

 

                                                             3

 

 

 

 

 Քիչ հետո բացվեց օդաչուների խցիկի դռնակը եւ երեւաց նրանցից մեկի գլուխը.

Հիմա ներսի լույսը անջատելու ենք, թուրքերի վրայով ենք թռչելու, — աղմուկի մեջ բղավեց նա, օդաչուն նույնը բառերը կրկնեց ռուսերեն եւ նորից փակվեց խցիկում:

Ուղղաթիռում անջատվեց լույսը, ամեն ինչ կորավ խավարում, միայն ուղղաթիռի պտուտակների ահռելի հռնդյունն էր լսվում, կտրուկ վերելքներից ու վայրէջքներից կարելի էր եզրակացնել, որ թռչում էինք լեռների արանքով: Մեզ հասկանալի էր, որ հայ օդաչուները խուսափում էին ադրբեջանական բնակավայրերի վրայով թռչել, քանի որ լավ գիտեին Քելբաջարի տարածքի օդային միակ կապի մասին, գիտեին , որ ամեն րոպե հակառակորդը կարող էր ցած գցել մեր ուղղաթիռները: Այդ պատճառով մեր օդաչուները ամեն անգամ փոխում էին իրենց թռիչքների երթուղիներն ու ժամերը, որպեսզի խուսափեն ազերիների ծուղակներից:

Ներքեւում երեւում էին Քելբաջարի շրջանի ադրբեջանական բնակավայրերի վառվող լույսերը, որոնք խառը ցրված էին լեռնալանջերին: Ինչպես արդեն գիտեինք` Քելբաջարի լեռները բուսականությունից զուրկ էին ու ամայի եւ ադրբեջանական օմոնականների համար հեշտ էր նկատել լեռների արանքով սավառնող ուղղաթիռները եւ գրեթե միշտ զենիթային գնդացիրներով նրանք փորձում էին ցած բերել հայ օդային արծիվներին, և դա էր պատճառը, որ մեր օդաչուները միայն համարձակվում էին գիշերային ուշ ժամերին կամ մթնշաղին անցնել այդ վտանգավոր հատվածը: Չնայած մթության մեջ ավելի դժվար էր կողմնորոշվել` ամեն անգամ փոփոխելով երթուղին:

Ուղղաթիռում ցուրտ էր ու մութ, պտուտակների աղմուկից բոլորիս ականջները խցանվել էին: Երկնակամարը փոքր ինչ լուսավորվել էր, եւ մուգ կապույտի վրա հազիվ ուրվագծվում էին լեռները: Ուղղաթիռի շրջանաձեւ պատուհանից ներս էր թափանցում լուսնի արծաթագույն լույսը: Քիչ հետո ներսում նորից սկսեց վառվել ծիրանագույն լույսը, ուղղաթիռում արդեն նկատվում էր նստածների դեմքերը, տղաներից մի քանիսը քնած էին, քիչ հետո բացվեց օդաչուների խցի դուռը, օդաչուն հանեց գլուխը.

Տղե՛րք, հիմա Ղարաբաղի վրա ենք, վտանգն անցել է, — տեղեկացրեց օդաչուն եւ խցիկի դուռը նորից փակեց:

Ես փոքրիկ պատուհանից նայում էի դուրս, փորձելով կողմնորոշվել` ներքեւում փռված անտառապատ լեռների հաջորդականությունը: Արդեն երեւում էր երկրորդ ուղղաթիռթը, որը երկու հարյուր մետր հեռավորության վրա սլանում էր մեր ուղղաթիռի կողքով , հետո մի պահ անհետացավ մեր տեսադաշտից, հավանաբար թռչելով մեր ուղղաթիռի ետեւից: Օտարերկրյա լրագրողները կարծես սարսափած էին, ավելի շատ նրանց սարսափեցնում էին իրենց դիմաց նստած թավ մազ-մորուքավոր Երկրապահ ջոկատի երկու տղաները, որոնք ինչպես ասացին ` գրեթե միշտ ուղեկցում էին օդաչուններին:

ՈՒ ղղաթիռը սկսեց կամաց-կամաց իջնել, ներքեւում խիտ անտառներով պատված լեռներն էին, ուղղաթիռը ոլորապտույտ շրջանցումներով սլանում էր անտառապատ լեռների արանքներով:

Շահումյանի եւ Հայաստանի միջեւ միակ կապն օդային էր` ուղղաթիռները, որը կյանքի միակ կամուրջն էր:

Ներքեւում երեւաց աղոտ լույսերով ողողված գյուղը, բացվեց օդաչուի խցիկի դուռը, օդաչուն դուրս եկավ խցիկից.

Հասա՜նք տղանե՜ր, — բացականչեց նա, — ներքեւում Գյուլիստանն է, — եւ նորից մտավ խցիկը: Ուղղաթիռները սկսեցին պարուրաձեւ կամաց իջնել լեռնալանջին երեւում էին վառվող կրակները, կարծես փարոս ուղղություն էին ցույց տալիս օդաչուներին, իսկ օդաչուներն էլ չգիտես ինչու նախընտրեցին վայրէջք կատարել մեկ այլ տեղ` ձորակում վառվող կրակների մոտ:

Գյուլիստանը Շահումյանի շրջանի ամենաբարձրադիր գյուղն էր, որը թառել էր Մռավ լեռանաշղթայի լանջերին ու հսկում էր ներքեւում փռված մյուս գյուղերին: Հայ օդաչուները նախընտրել էին թշնամու կրակից բավական հեռու, ապահով վայրում իրականացնել իրենց թռիչքները, եւ նրանք այդ առումով ընտրել էին Գյուլիստանը: Շահումյանի շրջանի եւ Հայաստանի միջեւ ընկած էին ադրբեջանաբնակ Քելբաջարի ու Խանլարի շրջանները: Մեր պատմության ցավալի ողբերգական էջերից է, որ այդ շրջանները ժամանակին հայաթափվել էին եւ հիմա ազերիներին դժվար չէր զրկել մեզ` մեր միակ օդային կապից, եւ մշտապես նրանք ամեն ջանք գործադրում էին, որպեսզի ցած բերեն մեր ուղղաթիռները:

Ուղղաթիռը արդեն բավականին իջել էր եւ վերեւից նկատելի էր ձորակում հավաքված մարդկանց հոծ բազմությունը, որոնք խարույկների շուրջ հավաքված` մեր ուղղաթիռներին էին սպասում: Իջնող ուղղաթիռի պտուտակների քամու հզորությունը շաղ տվեց այրված խարույկները, բոլորը քաշվել էին ծառերի տակ, որպեսզի թույլատրեին ուղղաթիռների վայրէջքը փոքրիկ բացատում:

 

                                                                                           4

 

 

 

 

 Մեր ուղղաթիռը չիջավ գետնին, կանգնելով մի քանի մետր օդում` արագացրեց պտուտակների հզորությունը , կարծես շտապում էր նորից բարձրանալ երկինք, բացվեց օդաչուի խցի դռնակը օդաչուն դուրս եկավ եւ բացեց ուղղաթիռի դուռը.

Դե՜, արագացրե՛ք տղաներ, անփորձանք, — շտապեցրեց նա, — մենք արագ սկսեցինք բեռնաթափել ուղղաթիռը , տղաներն արագ իրար ետեւից սկսեցին ցատկել ներքեւ:

Վարդա՜ն, — ինչ-որ մեկը ինձ կանչեց եւ թիկունքից ամուր գրկեց: Ուղղաթիռի պտուտակների խլացուցիչ ձայնից դժվար էր կողմնորոշվել, ես շրջվեցի ու տեսա իմ մարտական սիրելի ընկերոջը` Սամվել Սմբուլյանին, որը մեզ էր սպասում: Մենք գրկախառնվեցինք, — եղբա’յր, ինչքան ուրախ եմ, — սրտանց ասաց նա եւ մի կողմ քաշեց:

Ուղղաթիռի պտուտակների բարձրացրած փոշու ամպը խեղդում էր մեզ:

Սա՛մ, իսկ որտե՞ղ են ձեր զենքերը, — հարցրեցի ես, — շտապե՛ք, ուղղաթիռը ձեզ է սպասում… արագացրեցի ես: Նա ձեռքով ցույց տվեց մեզ սպասող տղաններին, որոնք հավաքվել էին ծառերի տակ, նրանք շտապեցին մեզ ընդառաջ` տեղափոխելու մեր ուղեբեռը: Բարսեղը` մեր հրամանատարը շտապեց, մենք գրկախառնվեցինք:

Դե՜, ինչպե՞ս ես , Վարդանիկ, — ուրախ տոնով հարցրեց նա:

Բորյա ջան, ժամանակ չկա, արագ հանձնեք ձեր զենք-զինամթերքը, օդաչուները ձեզ են սպասում, նրանք շտապում են...

Մեր ընկերների դեմքերի կեղտից ու մրից կարելի էր գուշակել, որ երկար ժամանակ խարույկի կողքին են նստած եղել, երեւի սպասել են մեր ուղղա բմբատը ձեռքերը թափահարելով օդում` հասկացնում էր երկրորդ ուղղա

 

Մեր ուղղաթիռը չիջավ գետնին, կանգնելով մի քանի մետր օդում` արագացրեց պտուտակների հզորությունը , կարծես շտապում էր նորից բարձրանալ երկինք, բացվեց օդաչուի խցի դռնակը օդաչուն դուրս եկավ եւ բացեց ուղղաթիռի դուռը.

Դե՜, արագացրե՛ք տղաներ, անփորձանք, — շտապեցրեց նա, — մենք արագ սկսեցինք բեռնաթափել ուղղաթիռը , տղաներն արագ իրար ետեւից սկսեցին ցատկել ներքեւ:

Վարդա՜ն, — ինչ-որ մեկը ինձ կանչեց եւ թիկունքից ամուր գրկեց: Ուղղաթիռի պտուտակների խլացուցիչ ձայնից դժվար էր կողմնորոշվել, ես շրջվեցի ու տեսա իմ մարտական սիրելի ընկերոջը` Սամվել Սմբուլյանին, որը մեզ էր սպասում: Մենք գրկախառնվեցինք, — եղբա’յր, ինչքան ուրախ եմ, — սրտանց ասաց նա եւ մի կողմ քաշեց:

Ուղղաթիռի պտուտակների բարձրացրած փոշու ամպը խեղդում էր մեզ:

Սա՛մ, իսկ որտե՞ղ են ձեր զենքերը, — հարցրեցի ես, — շտապե՛ք, ուղղաթիռը ձեզ է սպասում… արագացրեցի ես: Նա ձեռքով ցույց տվեց մեզ սպասող տղաններին, որոնք հավաքվել էին ծառերի տակ, նրանք շտապեցին մեզ ընդառաջ` տեղափոխելու մեր ուղեբեռը: Բարսեղը` մեր հրամանատարը շտապեց, մենք գրկախառնվեցինք:

Դե՜, ինչպե՞ս ես , Վարդանիկ, — ուրախ տոնով հարցրեց նա:

Բորյա ջան, ժամանակ չկա, արագ հանձնեք ձեր զենք-զինամթերքը, օդաչուները ձեզ են սպասում, նրանք շտապում են...

Մեր ընկերների դեմքերի կեղտից ու մրից կարելի էր գուշակել, որ երկար ժամանակ խարույկի կողքին են նստած եղել, երեւի սպասել են մեր ուղղաթիռներին, հոգնածություն էր նկատվում նրանց կարմրած աչքերին:

Մեկնող տղաները արագ հանձնեցին իրենց մոտ եղած զենքն ու զինամթերքը եւ արագ նստեցին ուղղաթիռ, օդաչուն փակեց դռնակը : Ուղղաթիռը նորից բարձրացավ օդ եւ ուղղվեց լեռնալանջի կրակների մոտ, ազատելով փոքրիկ բացատը երկրորդ ուղղաթիռի վայրէջքի համար:

Ճիշտն ասած , մեր հայտնվելը անակնկալ էր մեզ սպասող տղաների համար, քանի որ, ինչպես ասաց Սմբուլյանը, նրանք արդեն հույսները կտրել էին, քանի որ երեք օր Գյուլիստանում նստած սպասել էին իրենց փոխարինող խմբին: (Սամվել Սմբուլյանին 11/03/1969)

Հիմա տղաները վերադառնում էին տուն, նրանց համար շատ դժվար ամիսներ էին եղել, մանավանդ մի քանի օր առաջ ընդամենը` այստեղից Երեւան էին ճանապարհել մեր մարտական ընկերներից երեքի դիակները, որոնք զոհվել էին Շահումյանի գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ:

Արդեն բավականին լույս էր եւ նկատելի էր Գյուլիստանի հմայիչ բնությունը: Երկրորդ ուղղաթիռը հռնդյունով սկսեց իջնել, հարմարվելով փոքրիկ բացատում, նա դանդաղ կանգնեց, սակայն պտուտակներն աշխատում էին, օդաչուները շտապում էին, պետք է հասցնեին նորից ետ դառնալ մթին: Երկրորդ ուղղաթիռից իջնող արտասահմանյան մի խումբ լրագրողներ` հմայված Արցախյան բնության դրախտային տեսարաններով, գործի էին դրել իրենց ֆոտոխցիկները:

Վարդա՛ն, որտե՞ղ է ականը, — բղավեց Սմբատը, ես սկսեցի փնտրել ուսապարկը, որը իջեցրել էինք ուղղաթիռից:

Հրե՜ն, այնտե՛ղ է. — նկատեց Վալերիկը, մատնացույց անելով վառվող ուսապարկը, երեւի ուղղաթիռի պտուտակների հզորությունից շաղ տված խարույկի մնացորդները ընկել էին ուսապարկի վրա եւ այն սկսել էր վառվել, իրավիճակը սարսափելի էր, քանի որ չգիտեինք այդ պայթուցիկ սարքի հզորության հնարավորությունները, ամեն վայրկյան պայթյունի վտանգը առկա էր:

Բոլորը թաքստո՜ց… աղաղակեց Սմբատը եւ սկսեց արագ հասկացնել լրագրողներին, որ ամիջապես հեռանան վտանգավոր գոտուց: Մենք սկսեցինք արագ-արագ էվակուացնել բացատում գտնվողներին: Սմբատը ձեռքերը թափահարելով օդում` հասկացնում էր երկրորդ ուղղաթիռի անձնակազմին, որպեսզի ամիջապես ազատի պայթունավտանգ տարածքը: Երկրորդ ուղղաթիռով եկած Երկրապահ ջոկատի տղաները օգնում էին մեզ տարհանել շփոթված ու խուճապի մատնված լրագրողներին:

Ուղղաթիռը ամիջապես օդ բարձրացավ, բացատում ոչ ոք չմնաց, բոլորը շունչները պահած սպասում էին պայթյունին, ուր որ է այն ցնցելու էր այդ գեղատեսիլ լեռները: Հինգ րոպե էր անցել, սակայն լուռ էր, ուսապարկը սկսել էր բոցավառվել: Ես արագ պոկվեցի թաքստոցից ու վազեցի դեպի հրավառվող ուսապարկը, որը արդեն կանաչավուն բոցով էր վառվում:

Վարդա՛ն, այդ ու՞ր, — իմ ետեւից կանչեց Թաթուլը, — ետ արի՛ , հիմարություն մի արա…

Ես հասա ուսապարկին, փորձեցի վառվող ուսապարկից դուրս հանել ականը, սակայն ցինկապատ մետաղը տաքացել էր կրակի բոցերից եւ հնարավոր չէր ձեռք տալ:

 

Ես դուրս քաշեցի գոտկատեղիս տափաշիշը, փորձեցի ջրով սառեցնել այն: Թաքստոցում գտնվող մեր տղաները շտապեցին ինձ օգնության դատարկելով իրենց ջրամանները: 

 

 

                                                                               5

desant  gyulistan 1991
desant gyulistan 1991

 

 

 

Մեր բախտից ամեն ինչ բարեհաջող անցավ, բոլորը ուրախ էին, մանավանդ մեր հետ եկած լրագրողները, որոնք պահը բաց չէին թողել լուանկարելու օրվա հերոսին եւ ընկերներին: Հավանաբար նրանք միշտ կհիշեն այդ ահասարսուռ օրը, նրանց արված լուսանկարները կվկայեն այդ վտանգներով լի օրը:

Լրագրողների մեջ կային նաեւ կանայք, նրանք մոտենում էին ջերմ ժպիտով սեղմում էին ձեռքս` ի հատույց շնորհակալության: Օտարազգի լրագրողների ներկայությունը մեծ պատիվ էր մեզ համար, մենք ավելի պատասխանատու էինք զգում մեզ, քանի որ հենց նրանց միջոցով պետք է կարողանայինք ներկայացնել աշխարհին մեր ժողովրդի արդար պայքարը, իրականությունը: Նրանք պետք է տեսնեին Արցախի ժողովրդի կրած տառապանքը, պայքարն ու հերոսական դրվագները: Որքանով հասկանալի էր , բացի արտասահմանյան լրագրողներից այնտեղ էին գտնվում նաեւ հինգ վեց ռուսներ, որոնք Մարդու Իրավունքների Միջազգային Պաշտպանության կազմակերպությունից էին: Կային լրագրողներ նաեւ ճապոնական հեռուստատեսությունից, մեկ լուսանկարիչ` իռլանդական ամսագրից, հունական ամսագրից, մեկ լրագրող եւ լուսանկարիչ: ( Երկու հունական ֆոտոլրագրող, Yannis Kambouris Γιαννης Καμπουρης Mickael Boliakis Μιχαλης Μπολιακης ) Ես առաջին անգամ էի ոտք դնում Ղարաբաղի հողի վրա եւ առաջին տպավորությունը ցնցող էր: Գյուլիստանի կանաչ լեռնազանգվածների միջից վեր էր խոյանում հսկա Մռավ լեռան ձյունաճերմակ գագաթը, դրախտային բնությունը, պարզ ու մաքուր օդը կարծես հագեցնում էր թոքերի անբավարարվածությունը: «Աստվա՜ծ իմ, ահա թե ինչու՞ են թուրքերը պայքարում` չցանկանալով կորցնել այսպիսի դրախտային տարածքները»: Լրագրողները բնության գեղեցկությունից հմայված էին ինչպես եւ մենք, նրանք գործի էին դրել իրենց լուսանկարչական խցիկները` չցանկանալով բաց թողնել անգամ ամենափոքր գեղեցկությունը, նկարելով լեռնալանջին թառած Գյուլիստանը եւ շրջապատի անտառապատ լեռների գեղեցիկ տեսարանները: Լեռնալանջին փռված գյուղը իր հմայիչ տեսքով կարծես բազմել էր մարգարիտի նման կանաչ զանգվածների մեջ եւ նիրհում էր:

 

Ինչեր չէր տեսել Գյուլիստանը իր ողջ պատմության ընթացքում, որը միշտ եղել էր հայոց իշխանների ու մելիքների պաշտպանական ամրոցը, տեսել է ծաղկման ու բարգավաճման դարաշրջաններ, տեսել է դավադրություններ եւ դավաճանություններր, տեսել է պայքար ու հերոսական հաղթանակներ: Գյուլիստանը հայոց պատմության պատմական կարեւոր իրադարձությունների եւ անցքերի փաստացի վկան է: Գյուլիստանը (Վարդուտ) անունը Հայոց Պատմության մեջ հայտնի դարձավ միայն 1804 -1813թթ. ռուս – պարսկական պատերազմից հետո, երբ 1813 թվականի հոկտեմբերի 13-ին այստեղ Ռուսաստանի ու Իրանի միջեւ կնքվեց պայմանագիր, որն էլ կոչվեց գյուղի անունով` « Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը »: Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսական Կայսրությանն էին անցնում, այսինքն` ռուսական տարածքներ ճանաչվեցին` Դաղստանը, Արեւելյան Վրաստանը` Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շաքիի, (Գյանջայի ) Գանձակ, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջեւանի, Շիրակի ու Զանգեզուրի մի շարք այլ շրջաններ։ Ռուսաստանը բացառիկ իրավունք ստացավ Կասպից ծովում ռազմական նավատորմ ստեղծել։ Այդ պայմանագրի կետերից մեկով երկու երկրների վաճառականներին թույլատրվում էր ազատ առեւտրի իրավունք։ Այդ պայմանագիրը առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար: Այդպիսով` նրանք ազատվեցին պարսկական եւ թուրքական զավթիչների մշտական արյունալի ու կործանարար ասպատակություններից, վերջ դրվեց ֆեոդալական կարգերին։ Փաստագրություններում կարդացել եմ, որ այդ պայմանագրի առիթով ժամանակին Գյուլիստանի հարակից մի բարձունքում կանգնեցվել է հուշակոթող, որը հիշեցնում է այդ Պայմանագիրի գոյության մասին:

 

                                                                                           6

 

 

 

Երկու բեռնատար մեզ էին սպասում ձորակից դուրս, մեզ առաջնորդող տեղացի երիտասարդը օգնեց մեզ բարձել ուսապարկերը « МАЗ » բեռնատարը: Մեզ դիմավորող երիտասարդը տեղացի էր` անունը Ռաֆիկ, նա Բորյայենց խմբի հետ էր եկել Գյուլիստան, որպեսզի նրանց փոխարինող խմբին դիմավորի: Այնքան արագ եղավ մեր տղաների փոխարինումը, որ նույնիսկ չհասցրեցինք կարգին ծանոթանալ նրա հետ: Բորյան միայն մի երկու խոսքով արագ հասկացրեց, որ մեր ուղեկիցը Ռաֆիկն է, եւ նա ճանապարհին կբացատրի այն առաջադրանքը, որը պետք է մենք կատարեինք : Ցավալին այն էր, որ ուղղաթիռների պտուտակների աղմուկի տակ չկարողացանք գոնե նորմալ հրաժեշտ տալ Երեւան գնացող տղաներին, միայն ուղղաթիռի պատուհաններից մեր հոգնած ընկերների դեմքերն էինք տեսնում, որոնք ձեռքները թափահարելով, բարին էին մաղթում մեզ:

Լրագրողներին դիմավորելու էին եկել քաղաքացիական հագուստով մի քանի տեղացիներ, նրանց մեզ ուղեկցեցին մյուս բեռնատարը` « Կամազը »: Մեր բեռնատարում, բացի մեր խմբի ութ հոգուց, տեղավորվեցին եւս վեց զինվորական ` « Հատուկ Գնդի » իններորդ վաշտից: Բեռնատարները փոշի բարձրացնելով սկսեցին հաղթահարել ձորակի բարձունքները, բացի զինված ջոկատայիններից բեռնատարում էին քաղացիական հագուստով մի քանի գյուղացիներ: Ամեն բեռնատարում տեղափոխվել էին 15-20 ուղեւոր, այնպես, որ դա լ եռնային ավտոբուսի տպավորություն էր թողնում: Առջեւի բեռնատարում լրագրողներն էին, նրանք կանգնել էին բեռնատարի թափքին եւ ով գիտե, երեւի կյանքում առաջին անգամ էին այդպիսի անհարմարություններով երթեւեկում: Բեռնատարները հաղթահարում էին լեռնային զառիթափը, ետեւում թողնելով Գյուլիստան գյուղը: Բեռնատարները սկսեցին ոլորապտույտ ճանապարհով իջնել դեպի ցած` բլուրների արանքից երեւացող դաշտավայրը:

Գյուլիստանի բարձունքներից երեւում էր Մռավի լեռնաշղթայի հիասքանչ գեղեցկությունը` հսկա ժայռաբեկորի նման դուրս պրծնելով անտառածածկ լեռների միջից: Մռավի լեռը հավերժական ճերմակ կատարով մխրճվել էր ամպերի մեջ` հսկելով տարածության հանգիստն ու խաղաղությունը: Լեռնազանգվածի վեհ գեղեցկությունը նկատելի էր ամեն տեղից, նույնիսկ նրանից փչող սառնությունն էր նկատելի:

Ա՜յ, այնտեղ պետք է իջնենք, — մատնացույց արեց մեզ ուղեկցող Ռաֆիկը: Հեռվում անտառածածկ լեռների արանքից երեւում էր ներքեւում փռված հարթավայրը, շրջապատի տեսարանները ցնցել էին բոլորին, մեր տղաները բերանները բաց հետեւում էին Գյուլիստանի չքնաղագեղ տեսարանները, եղանակն արդեն պարզ էր, կարծես իր պայծառ տեսքով փորձում էր ներդաշնակել բնության համայնապատկերին: Ճանապարհը քարքարոտ էր եւ դիմացից ընթացող բեռնատարի ետեւից արձակած փոշու ամպը խանգարում էր մեզ, տղաները սկսեցին աղմկել, որպեսզի մեր վարորդը տարածություն պահպանի առաջին բեռնատարից` փոշու ամպից ազատվելու համար: Անտառապատ լեռների բացատներում երեւում էին գյուլիստանցի հնձվորները, որոնք տեսնելով անցնող բեռնատարներին ձեռքները թափահարելով ողջունում էին: Ինչպես նկատեցինք Գյուլիստանի դաշտերը գտնվում էին լեռնալանջերի վրա եւ չնայած քաղաքական դժվարին պայմաններին, այնուամենայնիվ երեւում էր հերկած դաշտերի խնամքը, երեւում էին նույնիսկ աշնանացանի պատրաստ փոքրիկ հողակտորները:

Ինչպես հայտնի է` Գյուլիստանը Հյուսիսային Արցախի գողտրիկ ու դրախտային վայրերից մեկն էր համարվում, չնայած հետագայում ես ավելին իմացա նրա մասին, ճանաչեցի այդ երկրամասն ու ժողովրդին: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես հայաստանցին է ամեն առավոտ իր աչքի առջեւ տեսնում մեծ ու փոքր Մասիսները ու « բարի լույս » մաղթում Արարատին, այնպես էլ գյուլիստանցին է ամեն առավոտ իր աչքի առջեւ տեսնում Մռավի ձյունաճերմակ գագաթը եւ նույն ձեւով ողջունում նրան: Առհասարակ հայերն աշխարհի միակ ժողովուրդն են, որոնք զրուցում են իրենց լեռների հետ, նրանց պատմելով իրենց վշտի ու ուրախության մասին, հայը միակ ազգն է, որ ապրում եւ շնչում է իր լեռների շնչով: Նույնը բանը ես նկատել էի Կապանում, երբ կապանցիներին, ամեն առավոտ տեսնելով Խուստուփը` (Քյափազին ) ողջյունի խոսքով են սկսում իրենց օրը: Այդպես էր վանեցին, երբ զրուցում էր Նեմրութի ու Սիփանի հետ: Այդպես եղել է դարեր շարունակ եւ, կարծես թե, այն պահպանված միակ ավանդույթն է, որ անփոխոխ հասել է մինչեւ մեր օրերը եւ շարունակվում է մինչեւ այսօր: Իզուր չէ, որ մեր գրողների ու բանաստեղծների հիմնական թեման եղել են հայոց լեռներն ու սարերը:

ԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

Ասում են, թե մի ժամանակ,

Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:

____ Զարթնել են շուտ,

____ Ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Լվացել են պաղ ամպերում

Իրենց երեսն ու ձեռները,

Հետո՛ միայն « բարի լույս » են իրար ասել

 

Եվ իրարից « բարի լույս » են սիրով լսել:

 

                                                          7 

ԳՅՈՒԼԻՍՏԱՆ
ԳՅՈՒԼԻՍՏԱՆ

 

 

Լեռներից ոլորապտույտ ճանապարհը իջնում էր շրջանի դաշտային տարածքներ: Բեռնատարները ետեւում թողնելով լեռնային ոլորանները` մտան առաջին հանդիպակաց գյուղը: Գյուղ մտնող ցուցանակը` ի զարմանս մեզ, գրված էր հայերեն եւ ռուսերեն տառերով « Խարխափութ »: Փոքրիկ գյուղը փռվել էր Ճանապարհի երկու կողմերում` բլուրների վրա, տներից մի քանիսը ճանկռելով թառել էին բլուրների զառիթափին, ավելի շուտ կախված էին, քան թե` թառած: « Խարխափութ » անունը եւ հայատառ ցուցանակը նույնիսկ վկայում էր, որ 70- երկար ու ձիգ տարիներ, լինելով Սովետական Ադրբեջանի կազմում, պահել էր իր հայությունը: Գյուղում նկատվում էր բավականին մեծ թվով բնակչություն, ճանապարհով անցուդարձ անող մարդիկ կանգնում էին եւ իրենց զարմացած հայացքներով ճանապարհ դնում մեր բեռնատարներին:

Մեր մեքենաները գյուղի քարքարոտ ճանապարհից դուրս եկան դեպի ասֆալտապատ մայրուղի, մայրուղու վրայի ցուցանակը նույնպես գրված էր հայերեն ու ռուսերեն, առաջին բեռնատարը թեքվեց ձախ` դեպի Շահումյանի շրջկենտրոն, իսկ մեր բեռնատարը, շրջվեց եւ սլացավ հակառակ ուղղությամբ: Լրագրողները ձեռքները թափահարելով ու աղաղակելով մեզ բարի ճանապարհ էին մաղթում, մենք պատասխանում էինք նրանց հրաժեշտին:

Ասֆալտապատ ճանապարհը ձգվում էր դաշտավայրով, դեպի հարավ ընկած էին կանաչապատ լեռնային զանգվածները` իրենց վեհ գեղեցկությամբ: Մայրուղու երկու կողմերում փռված էին խնամքով մշակված խաղողի այգիները, փոքրիկ բոստաններն ու այգիները: Բոստաններում աշխատող գյուղացիներըն տարված էին աշխատանքով, նկատելով մեր բեռնատարը մի պահ կտրվում էին գործից, զարմացած հայացքով ուղեկցում հեռացող բեռնատարին, այն տպավորություն էր, թե բոլորը անհամբեր սպասում էին ինչ որ մեկի վերադարձին: Շատերը ձեռքները բարձրացնելով ու սիրալիր ժպիտով մեզ ողջունում էին, երեւում էր, որ մեր ուղեկցին բոլորն էին ճանաչում, կամ էլ` պապերից եկած սովորությունների համաձայն սիրալիր ողջունում էին ցանկացած անցորդի: Մայրուղու երկու կողմերից ձգվում էին գեղեցիկ չինարիների շարքը, կարելի էր գուշակել, որ տեղացիները ստեղծող եւ հոգատար են հայրենի երկրի բնության հանդեպ:

Բեռնատարը կանգնեց ճանապարհին, մի քանի գյուղացիներ դեռ գյուղին չհասած իջան, երեւի գնում էին իրենց հողամասերը, նրանք մեզ սիրալիր բարի ճանապարհ մաղթեցին, բեռնատարը շարունակեց ճանապարհը: Հաջորդ գյուղի մուտքի ցուցանակը նույնպես հայերեն էր «Կարաչինար » , բեռնատարը մտավ գյուղ, եւ մենք առաջին տպավորությունից հասկացանք, որ բավականին հարուստ գյուղ է: Մեքենան կանգնեց երկհարկանի շենքի դիմաց, գյուղացիները մեկը մյուսին օգնելով` սկսեցին իջեցնել իրենց պարկերը, բոլորն էլ մեզ սիրալիր հրաժեշտ տվեցին, միաժամանակ մեզ հրավերի առաջարկություններ անելով, կարելի էր պատկերացնել, որ դա տեղացիների ավանդական դարձած սովորություն էր` ցանկացած անցորդի կամ հյուրի հանդեպ սիրալիր ու հարգալից վերաբերմունք ցույց տալ, ինչպես ընդունված է հայերի մոտ: Բեռնատարում մնացինք միայն մեր ջոկատի ու իններորդ վաշտի տղաները: Մեր ուղեկիցը իջավ բեռնատարից ու տեղավորվեց վարորդի մոտ, որպեսզի վարորդին ցույց տա ճանապարհը: Բեռնատարը շարժվեց, իջած գյուղացիները ձեռքերը թափահարում էին մեր ետեւից եւ հրաժեշտ տալիս: Երկհարկանի սպիտակ շենքը, որի առջեւ քիչ առաջ կանգնած էինք, Կարաչինարի ռուսական դպրոցն էր, դա վկայում էր մուտքին փակցված ռուսերեն եւ հայերեն ցուցանակը:

 

Բեռնատարը դուրս գալով ասֆալտապատ մայուղուց` սկսեց դանդաղ շարժվել գյուղի նեղ փողոցներով: Փողոցում անցնող մարդիկ ողջունում էին մեզ, իսկ տների առջեւ նստած մարդիկ նույնիսկ ոտքի էին կանգնում ու խոնարհվելով, գլխի շարժումով ողջունում էին անցնող բեռնատարին: Առաջին տպավորությունը ցնցող էր ու հաճելի, չնայած, որ առաջին անգամ էի գտնվում Շահումյանում, սակայն բախտ էի ունեցել մինչ այդ ծանոթ լինել շահումյանցիների հետ: Դեռեւս 1989 թվականին ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ երկու շահումյանցի երիտասարդների հետ, որոնք նորակոչիկներ էին եւ զորակոչվել էին Սովետական բանակ` ծառայելու: Նրանց բախտը բերել էր` ընկել էին Հայաստանի զորամասերից մեկում ծառայության: Հանգամանքներն այնպես էին ստացվել, որ նրանք երկու շաբաթից ավելի հյուրընկալվեցին իմ տանը, ես այդ շփումներից հասկացել էի շահումյանցիների բնավորության դրական գծերը, հետագայում կանդրադառնամ այդ երիտասարդների պատմությանը: Կարաչինարի փոքրիկ փողոցներով անցնելով` բեռնատարը կանգնեց մի տան առջեւ, մեր ուղեկցողը իջավ բեռնատարից: 

 

                                                                                    8

     

 

 

  Տղե՛րք, հասանք. — բացականչեց  նա, իրենց բարբառով, — բարո՜վ եկաք…

Մենք սկսեցինք հրաժեշտ տալ իններորդ վաշտի տղաններին եւ սկսեցինք բեռնաթափել մեքենան: Բեռնատարի վարորդը` Լենդրուշը, իջավ եւ առանձին սեղմելով մեր ձեռքերը հաջողություն մաղթեց մեզ, հետո նստեց բեռնատարը եւ հեռացավ: Վարորդը պետք է իններորդ վաշտի տղաներին հասցներ Հայ Պարիս գյուղը, որտեղ տեղավորվել էին իրենց ջոկատի տղաների մի մասը:

Նեղ փողոցը բավականին մաքուր էր, միահարկանի տան երկաթե դարպասը բացվեց, եւ կարծես այնտեղ արդեն մեզ էին սպասում, նույնիսկ հարեւաններից շատերն էին եկել դիմավորելու անծանոթ հյուրերին, նրանք սիրալիր ժպտում էին ու ողջունում:

Վարդա՛ն, զգույշ ուսապարկից. — զգուշացրեց Թաթուլը, այժմ նա մեր ջոկատի` ավելի ճիշտ մեր խմբի հրամանատարն էր: Ես Հայէլեկտրոյի ականը տեղավորել էի իմ ուսապարկում:

Հանգիստ, Թաթուլ ջան, ամեն ինչ կարգին է, — հանգստացրեցի ես:

Դե՜ համեցեք ներս, — սիրալիր ասաց մեր ուղեկիցը, օգնելով մեզ ուսապարկերը տանել ներս, մենք մտանք բակ, ներսում բավականին մարդաշատ էր` կանայք խառնված արագ - արագ սեղան էին գցում, կարծես գիտեին, որ սոված կլինենք: Ընդարձակ ծածկված բակը մարդաշատ էր, երեւի ժամանակին այն ավտոտնակ էր ծառայել, ամենուրեք երեւում էին լվացքի մեքենաների կմախքներ ու պահեստամասեր, մի անկյունում կուտակված էր մի քանի կիսաքանդ սառնարան եւ լվացքի մեքենաներ, որը վկայում էր, որ տան տերը լվացքի մեքենաների արհեստավոր է կամ վարպետ: Մեր առջեւ կանգնել էին երկու խարտյաշ փոքրիկներ, շեկլիկ բալիկներ , երեւի տան տիրոջ զույգ զավակներն էին: Մեզ ուղեկցող երիտասարդը` Ռաֆիկը առաջարկեց նստել, հետո մոտեցավ եւ սկսեց ծանոթանալ մեզ հետ, — տղերք ջան, էնպես արագ եղավ ձեր սմենափոխը, որ չհասցրեցինք մի նորմալ ծանոթանալ, — ուրախ ասաց նա, ճիշտն ասած, Բորյան միայն հասցրեց մի երկու խոսքով հասկացնել, որ մեր ուղեկիցը Ռաֆիկն է, նա ամեն ինչ կբացատրի, քանի որ մեզ հայտնի էր միայն Ռաֆիկի անունը:

Հիմա կարող ենք ծանոթանալ, — ասաց Թաթուլը եւ մեկնեց իր ձեռքը, տղաները սկսեց հերթով ծանոթանալ նրա հետ: Մենք ծանոթացանք ներկաների հետ:

Իմ անունը Ռաֆո՛ա, — ներկայացավ նա, — հիմա հաց կուտենք ու մի խրեկ կհանգստանաք եւ հետո կզրուցենք, կբացատրեմ ամեն ինչ…

Ռաֆիկի բարբառը ինձ համար դժվար հասկանալի էր, միայն որսում էի բառեր, որոնք կան գրաբարում, կամ այս-այն բարբառներում: Ճիշտն ասած, մեր տղաներից շատերը իմ վիճակում էին, բացի խմբի երկու անդամներից` Վարդանից (Վարդանյան Վարդան) որը, մեր Գնդի` « Քասախի » վաշտից էր եւ մեր վաշտի Վազգենից (Մարտիտոսյան Վազգեն ) քանի, որ Վարդանը ծնունդով, Ադրբեջանի Խանլարի շրջանի Կամո գյուղից էր, իսկ Վազգենը Շամշադինից, նրանց բարբառները նման էին Շահումյանի բարբառին: Ես փորձում էի չհեռանալ Վազգենից, որը կարող էր թարգմանչի օգնություն ցույց տալ ինձ:

 

                    
                                                         9 

 

 

 

 

 Ինչպես պարզ էր, գտնվում էինք Ռաֆիկի օջախում, երեւում էր, որ տանտերը լավ անուն ու պատիվ ուներ գյուղում, հարեւանների կանայք եկել էին օգնելու Ռաֆիկի կնոջը` Էմմային: Ինչպես պարզվեց` մենք գտնվում էինք Մանասի Շեն գյուղում եւ տան տերը` Եսայան Ռաֆիկը, իրոք որ ժամանակին եղել է գյուղի կենցաղային ( Եսայան Ռաֆիկ Բենիկի 23/01/1958 ) սարքերի արհեստավոր: Նա 33-ամյա կարճահասակ աշխույժ երիտասարդ էր, աղեղնաձեւ բեղերը եւ կլորավուն մարմինը նրան խորամանկ մարդու տպավորություն էին թողնում, սակայն իրականում նա խելացի եւ ճարպիկ մարդ էր, ինչպես տեսնում էինք շատ հյուրասեր: Ռաֆիկը ունեներ չորս զավակ, երեխաներից ավագը աղջիկն էր` Ռուզաննան ( Եսայան Ռուզաննան Ռաֆայելի 02/05/1983 ) էր, հետո հաջորդում էին Նելյան ( Նելյան Եսայան Ռաֆայելի 02/03/1985 ) եւ Գեւորգը, ( Եսայան Գեւորգը Ռաֆայելի 08/01/1987 ) վերջում գալիս են փոքրիկ խարտյաշ երկվորյակները` Վալերան եւ Վալյան: ( Եսայան Վալերան, Եսայան Վալյան 22/02/1988 ) Ռաֆիկի տունը բավականին լայնարձակ էր ու հարմարավետ, լավ կահավորածությունից կարելի էր հասկանալ նրա մասնագիտությունն ու աշխատանքը: Երեւում էր, որ նա իր մասնագիտական աշխատանքով կարողացել էր հոգ տանել իր բազմանդամ ընտանիքի բարեկեցությունը բավարարելու համար:

Սեղանն արդեն պատրաստ էր: Սեղանի առատությունից երեւում էր, որ տանտերը ամեն ինչ արել էր, որպեսզի ապացուցի իր առատաձեռնությունը, սեղանին առատորեն դրված էին տնական կարագն ու պանիրը, մեղրն ու թարմ կանաչին, դրան գումարած կարմիր բողկը եւ համեմունքները, իրոք որ թագավորական սեղան էր: Երկար ճանապարհը եւ լեռնային թարմ օդը ախորժակ էր բացել, առանց այն էլ` Երեւանում մենք միայն հասցրել էինք կիսատ պռատ նախաճաշել: Սեղանի բարիքները ախորժակ էին գռգռում, սեղանն առատ էր օղու եւ գինու շշերով: Մեծ սեղանի շուրջը տեղավորվել էին Ռաֆիկի հարեւանները, որոնք եկել էին մեզ տեսնելու ու ծանոթանալու: Սեղանի գլխին պատվավոր տեղում նստել էր Ռաֆիկի տատիկը` Անյա տատը (Անյա Եսայան 1911 /Այնա ) երեւի նա գերդաստանի ամենամեծն էր, նրա կողքին էին նաեւ մեզ դիմավորող Ռաֆիկի հարեւանները: Ռաֆիկի կինը` Էմման ( Էլմիրա Սարգիսի Հովսեփյան 2/01/1960 ) եւ հարեւանների կանայք, ինչպես մի ընտանիքի անդամներ, անընդհատ սեղանին էին դնում նոր խորտիկներ ու թխվածքներ այն տպավորությունն էր, որ չեն դադարելու մատուցումը: Բոլորի բաժակները լի էին գինով եւ օղիով, սեղանի շուրջ նստած տարեց հարեւանը ոտքի կանգնեց` բարձրացնելով բաժակը խոսքը տվեց տանտիրոջը` Ռաֆիկին:

Բարո՜վ եք եկել, — ոգեւորությամբ ասաց Ռաֆիկը, — մեր աչքի եւ գլխի վրա տեղ օնիք... — ձեռքի գավաթով մոտեցավ եւ զարկեց մեր գավաթներին, — ժողովուրդ , տղերքը թող հաց օտեն, սոված կլինեն…

Հայտարարեց նա, երեւի զգում էր, որ սոված ենք, գոնե այդպիսով կդադարեցնեն հաջորդական կենացների շարունակությունը, — դե՜ անուշ արեք հետո կխոսենք…

Մենք ճաշակում էինք սեղանի հարստությունը, թարմ կանաչու բուրմունքը գրգռում էր մեր ախորժակը:

Դե՜, Թաթուլ մի բան ասա, — շշնջաց Վալերը նրա ականջին: Թաթուլը կարծես թե մոռացել էր իր պարտականությունը, նա սթափվեց` վերցնելով լի գավաթը ոտքի կանգնեց:

Հարազատներս, — խոսեց նա, — ոտքներս խերով լինի ձեր օջախ, մենք մեզ զգում ենք հարազատ…

Զրնգացին գավաթները, սեղանակիցները դատարկեցին գավաթները:

Բոլորը լուռ ուտում էին, միայն աչքի զարնեց այն, որ բոլորիս ճոխ սեղաններից միշտ անպակաս է լինում լավաշը, սակայն այստեղ զարմացրեց, որ սեղանին դրված էր միայն հաճելի համով « Պուրի » հաց: 

 

 

                                                                   10 

 

 

 

 

Տղաներն արդեն կշտացել էին, սակայն սեղանին կրկին դրվում էին նորանոր խորտիկներ, խորովածը չէր ուշացել, կերուխումը ձգձգվում էր, գալիս էին նոր հարեւաններ, մեզ ողջունում էին ու նստում սեղանի շուրջը, երեւում էր Ռաֆիկի օջախը նրանց հարազատ էր, գնում էին կերած խմած հարեւանները, իրենց տեղը զիջելով նոր եկողներին: Կանայք արագ-արագ թարմացնում էին նոր եկողների սպասքը: Մթնոլորտը ջերմ էր ու հաճելի, տանտերը անընդհատ սիրալիր առաջարկում էր մեզ փորձել նոր բերվող խորտիկները: Ռաֆիկը ամեն անգամ մեզ ներկայացնում էր նոր եկող հարեւանին, գովելով ամեն անգամ նրանց քաշած օղին կամ գինին, թվում էր, որ ողջ գյուղը մեկ ընտանիքի նման է` համերաշխ եւ սիրով:

Հաճախակի ներս էին մտնում գյուղի փոքրիկ չարաճճիները ու զարմանքով նայում նոր եկած անծանոթ « Ֆիդայիների » դեմքերին, հետո նայում էին պատի տակ դրված մեր ավտոմատներին: Գալիս ու գալիս էին հարեւանները, նախաճաշը դարձավ Ճաշ, ճաշն էլ` ընթրիք:

Ժողովուրդ ջան, բոլա, եկեք թող անենք, որ տղեքը մխրեկ դինջանան, —հայտարարեց տանտերը, հարեւանները համաձայնվեցին, բոլորը մի մարդու նման ոտքի կանգնեցին` սիրալիր հրաժեշտ տալով հեռացան: Մուսկաթի գինու առատությունից բոլորը քիչ գինովցած էին։ Հայ հողագործ ռանչպարի սեղանից առհասարակ գինին ու օղին անպակաս են եղել, եւ նման առատությունը բոլոր ժամանակներում է եղել: Այստեղ էլ կարծես սովորության համաձայն մրցակցությության մեջ էին մտնում, թե ում քաշած օղին կամ գինին է լավը:

Երկար ու դժվարին ճանապարհից հոգնել էինք, ներողություն խնդրելով ներկաներից, ոտքի կանգնեցինք, հարկավոր էր քիչ հանգստանալ: Բոլորս զրահավորվեցինք եւ տան տիրոջ` Ռաֆիկի առաջնորդությամբ դուրս եկանք տանից: Քայլում էինք նեղ փողոցով, որտեղ հարեւանները ողջունելով ճանապարհ էին դնում մեր խմբին, տունը, որտեղ պետք ապրեինք մենք, գտնվում էր գյուղի ծայրամասին` այնքան էլ հեռու չէր Ռաֆիկենց տանից:

Հարկավոր էր դեռ լույսով զննել տեղանքը, ծանոթանալ հայկական եւ ադրբեջանական գյուղերի միջեւ գոյություն ունեցող չգծված սահմանագծին: Չնայած տղաները հյուրասիրված գինուց չէին հրաժարվել, սակայն սթափ հասկանում էին, որ իրենց է վստահված հազարավոր հայ ընտանիքների անվտանգությունը, մեզանից շատ բան էր կախված, եւ մենք պետք է կարողանայինք մեր գործով ապացուցել շահումյանցուն, որ Հայաստանի զինված միակ միավորումը հուսալի կանգնած է նրանց անվտանգության ապահովման գործին: Մեր գործից էր կախված շահումյանցու վստահելու գործոնը: Մեր ութ հոգանոց խումբը ոչ միայն գործում էր միայն մեր անունից, այլեւ Հայաստանի ժողովրդի անունից, վստահությունն ու պատասխանատվությունը իրոք որ շատ մեծ էր:

Տունը, որտեղ պետք է ապրեինք , բավականին մեծ էր, երկհարկանի` ընդարձակ բակով եւ հարմարություններով, տունը, ինչպես ասացի գտնվում էր գյուղի ծայրամասին: Մանասին Թաղ` այդպես էին անվանում տեղացիներն իրենց գյուղը: Ռաֆիկի ասելով` տանտերերն ապրում էին միջին Ասիայում, ինչու նախկին, որովհետեւ երկար տարիներ էր, ինչ ծնողների մահից հետո որդիները հեռացել էին գյուղից , միայն մեկ անգամ են վերադարձել հայրենի օջախ ու այն էլ` հինգ տարի առաջ: Չնայած որ տունը լքված էր, սակայն, ի զարմանս մեզ, թե բակը, եւ թե տունը խնամված էին ինչպես հարկն էր:

Ռաֆիկ, Բորյայենք ա՛յս տա՞նն էին ապրում, — հարցրեցի ես:

 

Չէ՛, միայն հերթափոխն էին էստեղ անցկացնում, — պատասխանեց նա, — իսկ հանգստանալուց գնում էին հարեւանների տներումը հանգստանում: 

 

 

                                                                    11 

 

 

 

Մենք զարմացած նայում էինք, այդ գեղեցիկ այգով տունը ինչպես կարելի էր լքել եւ հեռանալ, այն էլ` այդպիսի դրախտավայրը:

Բացվեց երկաթյա դարպասը ու ներս մտավ կորացած մեջքով մի մարդ, նեղ եւ բարակ բեղերի տակից բարի ժպտաց:

Բարի օր ծեզի, — քաղաքավարի ողջունեց նա, հետո մոտենալով սկսեց ձեռքով բարեւել մեր տղաներին, ուսերին գցած պիտջակը նրա մեջքը ավելի էր կորացնում , այնպես որ հեռվից մեզ թվաց եկողը ծեր մարդ է, նա համեմատաբար իր տարիքից քիչ ավելի մեծ էր երեւում, քան կար, երեւի ժամանակին տառապանքն էր այդպիսի հետք էր թողել նրա վրա:

Բարեւ Ռուբեն դայի, — ուրախացած ողջունեց Ռաֆիկը, հետո շուռ գալով մեզ ավելացրեց, — տղաներ, ծանոթացեք, սա մեր Ռուբեն դային է, ձեզի ինչ-որ բան պետք լինի այս տանը, կասեք նրան…

Ինչի՞ են մեր հյուրերը որ, — զարմացավ Ռուբեն դային, — սա իրենց տօնն ա...

Ռաֆիկը կարծես չէր սպասում նման պատասխանի, շփոթվեց չիմանալով ինչ պատասխանել:

Շա՜տ ուրախ ենք, որ այդպես է, — վիճակը փրկեցի ես, մոտենալով սեղմեցի Ռուբենի ձեռքը, նա բռնել էր ձեռքս եւ ուշադիր նայում էր դեմքիս:

Շա՜տ ջահել ես. — ասաց նա:

Սա ջահելներիս կռիվն է, հայրիկ, — պատասխանեցի ես, Ռուբենը կարծես հուզվեց, բաց թողեց ձեռքս, մոտեցավ Վալերին ու ողջունեց նրան:

Դէ՜ է՛ս ձեր տօնն ա, եթե ինչ-որ բան պետք էլ լինի, մի համաչեք ասեք, քօմագ կանենք …

Առաջարկեց նա:

Ռաֆիկ ջան արդեն ուշ է, գնանք դիրքերը ցույց տուր, — ասաց Թաթուլը, — հարկավոր է ամեն ինչ լույսով տեսնել, քանի դեռ մութը չի ընկել,...

Ռուբեն դայուն թողնելով բակում` մենք հետեւեցինք Ռաֆիկին:

Դիրքերը հենց այստեղ է, — ասաց Ռաֆիկը, — եկեք բարձրանանք տուն, ինքներդ կտեսնեք, այնտեղից ամեն ինչ երեւում է: Մենք խմբով մտանք տուն ու փայտե աստիճաններով բարձրացանք երկրորդ հարկ:

Տան լայն պատշգամբը բացվում էր ուղիղ դեպի բակ, որտեղ կանգնած էր Ռուբեն դային , նա լուռ ծխում էր ձեռքի ինքնաշեն ծխախոտը: Տունը բավականին լուսավոր էր, ամբողջությամբ շրջապատված էր պատշգամբով, շատ հարմարավետ էր ու կահավորված: Ռաֆիկը բացեց պատշգամբի լայն պատուհանը, — ահա, սա՛ էլ ձեր դիրքերը, — ծիծաղեց Ռաֆիկը, — նա պարզելով ձեռքը` սկսեց ցույց տալ գյուղի սահմանային հատվածը, — թoրքերը մի վացուն մետրի վրա են, — բացատրեց նա:

 

 

 

 

 

                                                                              12

 

 Մեր եւ ազերիների գյուղերը գրեթե կպած էին իրար, մեր տան եւ ադրբեջանական գյուղի միջեւ ընկած էր միայն մի փոքրիկ խաղողի այգի, որը բաժանում էր իրարից եւ պատշգամբից պարզ երեւում էր ամբողջ ադրբեջանական գյուղը: Երեւում էր, որ ժամանակին մանասիշենցիներն այնքան մոտ էին եղել հարեւան թուրքերի հետ, որ գյուղի հիմնական ճանապարհը անցել էր ադրբեջանաբնակ Շեֆեկի միջով, իսկ հիմա գյուղերը թշնամացել են իրար հետ եւ հայերի համար այդ ճանապարհը հիմա փակ է:

Ռաֆիկը մանրամասն բացատրում էր, իսկ մենք հեռադիտակներով ուշադիր զննում էինք այդ տարoրինակ սահմանային հատվածը: Ակամայից հիշեցի Բեռլինյան պատի պատմությունը, սակայն տարբերությունն այն էր, որ Բեռլինի պատի տարբեր կողմերում նույն ազգն էր տեղակայված, իսկ այստեղ տարբեր ազգեր են, մի կողմում հայ արարչագործ ժողովուրդն է, մյուս կողմում` թուրք մահմեդականները: Ճակատագրի բերումով թուրքը հայտնվել է հայի կողքին , բայց դարեր շարունակ նրանք ի զորու չեղան քաղաքակրթվել` քանզի երբեք չթուլացավ, այլ ավելի խորացավ նրանց պանթուրքիստական ձգտումները:

Ազերիների տները գտնվում էին մեզանից հարյուր մետրի վրա, նույնիսկ ավելի մոտ, միայն այդ փոքրիկ այգին էր, որ բաժանում էր հայկական Մանասի-Շեն գյուղը` ադրբեջանական Շեֆեկ գյուղից: Երկար ժամանակ բնակվելով կողք-կողքի, հավանաբար գյուղացիները եղել են լավ հարեւաններ եւ իրար տուն գնալ-գալ են ունեցել, իսկ հիմա դարձել են ոխերիմ թշնամիներ:

Թաթու՛լ, հենց այստեղ էլ պետք է դիրքավորվենք, — առաջարկեց Գեւորգը, — սրանից ավելի հարմար տեղ չենք կարող գտնել, առջեւում վտանգավոր է, բացի այդ էլ տեսադաշտ չկա:

Հա՜, Բորյայենք էլ էին այդպես անում, — ասաց Ռաֆիկը, — դիրքը հենց այստեղ էր, էլ առջեւ գնալու տեղ չկա, կմտնենք Շեֆեկ, — կատակեց նա:

Դե՜, մենք էլ նույն ձեւով կանենք, — համաձայնվեց Թաթուլը, տղաները սկսեցին զննել տան ընդարձակ սենյակները:

Զարմանալին այն էր, որ տանից կարծես թե ոչինչ չէր պակասել, տան կահ-կարասին ամբողջությամբ տեղում էր, ներսի մաքրությունից երեւում էր, որ ինչ-որ մեկը խնամք է տանում։ Լայնարձակ սենյակներ էին, մեծ խոհանոցով։ Բոլոր ննջարանների մահճակալների վրա խնամքով դարսած բարձերի քանակից կարելի էր հասկանալ, որ տան տերերը ժամանակին բավական լավ են ապրել, նույնիսկ պահարանում դասավորված հախճապակյա բաժակներն ու սպասքը մաքուր եւ խնամքով շարված էին իրենց տեղերում, երեւի մնացել էր նույնը, ինչ ժամանակին` տերերի կենդանության օրոք: Տղաները իջան ցած, ես ու Մուշեղը շարունակում էինք զննել ընդարձակ ննջարանները: Դրանք վեցն էին, ընդարձակ հյուրասենյակը կպած էր պատշգամբին եւ դարձել էր մեծ դահլիճ: Տան հեռուստացույցն ու սառնարանը գործող էին, սակայն գյուղում բացակայում էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ինչպես պատմեց Ռաֆիկը, նրանք սեփական միջոցներով էին լուծել այդ կարեւոր հարցը, հիդրոշարժիչի օգնությամբ կարողանում էին ստանալ էլեկտրաէներգիա, որը հաղորդալարերով անցկացրել էին հարեւանների տներով: Հարեւաններին թույլատրվում էր իրենց տանը ունենալ միայն մեկ լամպ, որն էլ հիշեցնում էր, որ իրենք ապրում ենք քաղաքակիրթ եւ լուսավոր ժամանակակներում:

Ռաֆիկը մեզ հրաժեշտ տվեց եւ գնաց, ես մոտեցա պատշգամբին, Ռուբեն դային մեր տղաների հետ ներքեւում էր:

Ռուբե՛ն դայի, — ձայնեցի ես, նա բարձրացրեց գլուխը, — եթե դժվար չէ, — նա հասկացավ ինձ ու մի կողմ դնելով, ձեռքի փայտը, մտավ ներս, դժվարությամբ հաղթահարելով տան աստիճանները` բարձրացավ երկրորդ հարկ: Երեւում էր, որ այդ մի քանի աստիճանը բարձրանալը նրա համար դժվար էր, նա շնչահեղձ էր լինում, ես փոշմանեցի իմ անզգույշ քայլից:

 

 

                                                         13

Նա մի կերպ բարձրացավ երկրորդ հարկ, խորը շունչ քաշեց, հետո ձեռքը դրեց կրծքին ու մի կերպ ասաց.

Է՜հ, պռավել եմ, — հետո ժպտաց, որպեսզի ես անհարմար չզգամ իմ անզգույշ քայլից:

Ձյաձ Ռուբեն, կարո՞ղ եք մարդավարի բացատրել, թե ինչն ինչոց է: — Ի տարբերություն մեզ հանդիպած գյուղացիների, Ռուբենը միակ մարդն էր, որի խոսքի մեջ տեղական բարբառն ավելի քիչ էր ընդգծվում, — կարո՞ղ եք մանրամասն բացատրել, թե որտե՞ղ են թուրքերը, — նա մոտեցավ բաց պատուհանին ու մեկնեց ձեռքը:

Հե՜նա են մեր քթեն տակին ա, — քմծիծաղեց նա:

Իսկ ա՜յն այգիները մե՞րն է, թե՞ թուրքերինը, — հարցրեցի ես:

Մերն են, — պատասխանեց նա:

Իսկ Ռաֆիկը քիչ առաջ ասաց, որ կեսը մերն է, իսկ կեսը նրանցը, — մեջ մտավ Մուշեղը, Ռուբենը քմծիծաղեց:

Ռաֆիկը հի՜նչա գիդում, — դժգոհեց նա, — ասա մի օր հանդն ա քյացել, վար գիդա...

Ռուբենի խոսքից պարզվեց, որ Ռաֆիկը հողի մարդ չէր, միտս եկավ նրանց տան լվացքի մեքենաների կիասքանդ կմախքները:

Իսկ Ռուբեն դայի, այս տունն ու՞մն է, — հարցրեցի ես, պատին կախված ամուսինների նկարները դրված էին մոխրագույն շրջանակի մեջ:

Սա Զարմիկի տոնն ա, — տխուր ասաց նա, — օղորմի՜ յուրան, լավ մարդ էր, ուրան մեռնելանը ետը, տղերքը քյացին Տաշքենդ, ետ եկանը վըչ, ես եմ յաշում նրա տոնն ու բաղը...

Նա գրպանից հանեց թութունով լի փոքրիկ տոպրակը, թերթի մի փոքրիկ կտոր, Մուշեղը նկատելով գրպանից հանեց ծխախոտի տուփը ու մեկնեց նրան, Ռուբենը նայեց Մուշեղի դեմքին, կարծես թե քաշվում էր հյուրասիրությունից, հետո կարծես թե սիրտ արեց եւ վերցրեց մեկ հատիկ ծխախոտ:

Չէ, հայրիկ ամբողջը վերցրու, — առաջարկեց Մուշեղը, նա կամ ու կացի մեջ էր, հետո վերցրեց եւ շնորհակալություն հայտնեց, — ոչինչ մենք մեզ հետ բերել ենք...

Հանգստացրեց Մուշեղը, Ռուբենը տուփից հանեց մեկ հատիկ ծխախոտ, պոկեց ֆիլտրը ու գլանակը դրեց բերանը, Մուշեղը վառեց լուցկին ու մոտեցրեց նրան, Ռուբենը վառեց ծխախոտը եւ ագահաբար կուլ տվեց ծուխը:

Է՛ս անտերը էստեղ դիֆիցիտա, — դժգոհեց Ռուբենը, — ես առանց հացի կապրեմ, սակայն առանց սրա՛ վըչ, — ավելացրեց նա:

Ոչինչ հայրիկ, որ պետք լինի կասես, էլի կտանք, — մեջ ընկա ես, նա ժպտաց:

Դու՛ երեւի չե՞ս ծխում, — ժպտալով ասաց նա:

Չէ, չեմ ծխում, — ասացի ես, նրանք ծիծաղեցին:

Ռուբենը ինձ ու Մուշեղին մանրամասն բացատրեց հայկական ու ադրբեջանական գյուղերի միջեւ ձգվող չգծված սահմանագծի ամբողջ պատկերը:

 

Մենք իջանք բակ, Գեւորգն ու Թաթուլը զննում էին դիրքերը, որոշվեց նշանակել մեկական ժամապահ բակի տարբեր անկյուններում: Բակի անկյունում գտնվող խորդանոցի դիմաց դրված թախտի վրա փռված էին օթոցները եւ շատ հարմար էին մի քանի հոգու համար` հանգստյան ժամերին քնելու համար: Մենք տան խոհանոցից բերեցինք լայն սեղանը եւ հարմարացրեցինք բակում` թախտի մոտ, որտեղ ամեն ինչ հարմարեցված էր արդեն: 

 

                                                              14

 

 

 Մթնում էր, գյուղում լսվում էր հիդրոգեներատորի շարժիչի խուլ հռնդյունը, որը Ռաֆիկի ասելով էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն էր եւ գյուղի մի մասին ապահովում էր հոսանքով: Ինչպես պատմեց Ռուբեն դային` Մանասի Շենի գյուղի բնակիչները վճարում էին դրա դիմաց, որպեսզի կարողանան գեներատորի համար բենզին գնել, անգամ աղքատ պայմաններում, այնուամենայնիվ գյուղացիները գտել էին ելքը: Ազերիները դեռեւս 1991 թվականի սկզբին հոսանքազրկել էին ողջ շրջանը, շահումյանցիները ստիպված իրենց խորդանոցներից հանել էին իրեց պապերի պահած մոռացված նավթի եւ ձեթի լամպերը, որոնք դարձել էին խիստ անհրաժեշտ: Բացի լամպերից լույսի աղբյուր էր նաեւ գեներատորը , որի համար բավական բենզին էր պահանջվում, իսկ ինչպես ասացի շրջանը գտնվում էր շրջափակման մեջ եւ ստացվելիք բենզինը բերվում էր միայն ուղղաթիռներով Հայաստանից, դա էլ իր հերթին բարդություն էր առաջացնում: Ըստ Ռուբենի պատմածների` Շահումյանի շրջանը Ղարաբաղին կապող միակ բաց ճանապարհը անցնում է Մանասի Շենով, եւ այդ ճանապարհն էլ վտանգավոր էր, ազերիների հսկողության տակ շատ քչերն էին համարձակվում այդ ճանապարհով երթեւեկել: Այդ միակ Ճանապարհը` Կարաչինարը միացնում էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղին: Ճանապարհը գրունտային էր եւ գտնվում էր անբարեկարգ վիճակում:

Ժամանակին ադրբեջանական իշխանությունները հայաբնակ շրջանների ճանապարհների նկատմամբ անտարբեր չեն եղել, նրանք ցանկանացել են, որ հայաբնակ շրջանները անմիջական կախում ունենային ադրբեջանաբնակ գյուղերից, միշտ պատճառներ եւ պայմաններ են ստեղծել խոչնդոտելու հայկական գյուղերն իրար կապող ճանապարհները բարեկարգելու գործը: Օրինակ շահումյանցին Ղարաբաղ գնալու համար պետք է կտրեր ու անցներ մի շարք ադրբեջանաբնակ գյուղեր, գործելով մի մեծ շրջան: Ասֆալտապատ մայրուղին ավելի երկար էր, քան Ինջիի գրունտային ճանապարհը, իսկ կարճ ճանապարհը, որը ընդամենը 12 կիլոմետր էր, կարելի էր անցնել ըմդասմենը մեկ ժամում:

Գյուղում լսվում էին հաչող շների ձայները, դա վկայում էր, որ գյուղը ապրում է իր գյուղական առօրյայով:

Դե՜ տղաներ, — դիմեց Թաթուլը, — ո՞վ է առաջինը հերթափոխ կանգնում:

Ես եւ Մուշեղը, — առաջարկեցի ես, որը անցավ միաձայն, Մուշեղը պետք է կանգներ խորդանոցի ետնամասում, որը կարծես թե մոտ էր գյուղի գետակին:

Այգում սաղարթախիտ ծառերի մեջ տեսանելիությունը հավասար էր զրոյի, մթության պատճառով ոչինչ չէր երեւում, միայն լսվում էր գետակի անհանգիստ խշշոցը, որից կարելի էր եզրակացնել, որ կամ մեծ առու է կամ` փոքրիկ գետակ: Մուշեղը պետք է հսկեր այգու այդ հատվածը, որպեսզի ազերիները չփորձեին օղակել մեր տունը: Ինչպես ասացի մեր տունը Մանասի Շենի ամենավերջին տունն էր, եւ վտանգավոր էր ցանկացած առումներով: Մուշեղի կանգնած դիրքը ավելի վտանգավոր էր, քանի որ առջեւի այդ հատվածում տեսադաշտ չկար, այգու սաղարթների մթության մեջ նա պետք է թաքնվեր եւ լարեր լսողությունը: Իմ դիրքը համեմատած ավելի լավ էր, ես տեսադաշտ ունեի, քանի որ տան բակում էի կանգնած եւ կարող էի հսկել մեր տունն ու գյուղ մտնող ճանապարհը, այդ թվում նաեւ մեր տղաների քունը:

Ես հսկում էի նաեւ տան դիմացի խաղողի այգիները, որը մեր եւ ազերիների միջեւ ընկած տարածությունն էր: Եղանակը հիանալի էր, լուսնյակը իր ծիրանագույնով լույսով լուսավորել էր շրջապատը: Թախտի վրա նստած` տղաները զրուցում էին Ռուբեն դայու հետ, որը կարծես չէր էլ շտապում հեռանալ։ Սեղանին դրված նավթե լամպը աղոտ լուսավորում էր հոգնած տղաների դեմքերը: Վարդանն ու Գեւորգը քնել էին, քանի որ փոխարինելու էին ինձ ու Մուշեղին: Շեֆեկում համեմատած հայկական գյուղի` լուսավոր էր, փողոցների սյուների լույսերը վառվում էին, գյուղը խաղաղ քնած էր, չհաշված հատուկենտ լսվող կրակոցները, որը երեւի ՕՄՕՆ-ականներն էին բաց թողնում, հերթական խրախճանքից հետո զվարճանում:


                                                                 15 

Boria
Boria

Մանասի Շենում լռեց հիդրոգեներատորի ձայնը, հիմա միայն պարզ լսվում էր գետակի խշշոցը, որը գիշերային լռության մեջ ավելի էր աշխուժացել: Գեներատորը, ինչպես ասել էր, Ռաֆիկը աշխատում էր միայն երկու ժամ:

Ռուբեն դային վեր կացավ տեղից, հրաժեշտ տվեց արթուն տղաներին եւ քայլերն ուղղեց դեպի ելքը, նա քայլում էր դանդաղ, կորացած հենվելով ձեռնափայտին, ուսերին գցած էր բաճկոնը, որը ավելի շատ գավազանի էր նման, քան թե ձեռնափայտի, ի զարմանք ինձ` նրա ոտքերին տրեխներ էին հաստ բրդյա գուլպաների վրա փաթաթված թելերով: Այդպիսի տրեխները միջնադարում լինում էին գոմեշի կաշվից, եւ այն կրել էին մեր ապուպապերը: ( Զաքարյան Ռուբեն Սահակի 15 /03/1935 թ -17/04/1994թ) Ռուբենը կլիներ վաթսունին մոտ, սակայն նրա կորացած մեջքը իրեն ավելի տարիքով էր դարձնում քան կար։ Իրականում առաջին հանդիպումից էլ երեւաց, որ նա շատ բարի ու ճշմարտախոս մարդ է: Հետաքրքիրն այն էր, որ չգիտես ինչու, նա հիշեցնում էր իմ հանգուցյալ հորը, կարծես դիմագծերով հարազատ եղբայրներ լինեին, հայրս չափից դուրս հայրենասեր ու ճշմարտախոս մարդ էր: Ռուբենը հենց առաջին հանդիպումից հարազատի տպավորություն թողեց ինձ վրա, երեւում էր, որ նա շատ աշխատասեր մարդ է։

Դե՜ բարի գիշեր. — ասաց նա դիմելով ինձ:

Բարի գիշեր ձյաձ Ռուբեն, — պատասխանեցի ես:

Եթե մի բան պետք լինի, ես տղաներին ասել եմ, թե որտեղ եմ ապրում, — ասաց նա ու գրպանից հանեց Մուշեղի տված ծխախոտի տուփը, հանեց մեկ գլանակ, պոկեց ֆիլտրը եւ դրեց բերանը:

Շա՜տ լավ, շնորհակալություն, ձյաձ Ռուբեն, — Ռուբենը դուրս եկավ դարպասներից ու ծանր քայլերով հեռացավ:

Հանգստացող տղաները քնած էին, իսկ Թաթուլը նստած հետեւում էր, որպեսզի ժամանակին արթնացնի մեզ փոխարինող հերթափոխին:

Օգտվելով հարմար առիթից` կցանկանայի պատմել մեր խմբի տղաների մասին, առաջինը սկսելով իմ մոտ ընկերոջ` Ասրյան Մուշեղից, նա 30-ին ( Ասրյան Մուշեղ Համայակի 16/08/1960 ) մոտ հաճելի երիտասարդ էր, աչքի էր ընկնում իր կրակոտ բնավորությամբ ու հայրենասիրությամբ, ընկերասեր էր, ազնիվ եւ մարդամոտ: Ծնունդով երեւանցի էր, չնայած իր երիտասարդ տարիքին արդեն հասցրել էր ամուսնանալ, ուներ երեք զավակ` մեկ աղջիկ ու երկու տղա: Մուշեղը հենց Ղարաբաղյան շարժման սկզբից զինվորագրվել էր հայրենանվեր գործին, միանալով կամավորական ջոկատի տղաներին: 1989 թվականին մի քանի տղաներով համախմբվում են, Երեւանի կայարանամերձ թաղամասում ստեղծում կամավորական ջոկատ, որն էլ անվանում են « Գարեգին Նժդեհի » անվան ջոկատ: Տղաները կամավորագրվում են, որպեսզի մեկնեն Արցախ ու պաշտպանեն մեր հայրենիքն ու հայրենակիցների անվտանգությունը: 1990 թվականին Մուշեղը ջոկատի մյուս տղաների հետ միասին մտնում են Հայաստանի Հանրապետության նորաստեղծ « Հատուկ Գունդը » եւ դառնում Հատուկ գնդի «Գարեգին Նժդեհ» վաշտի անդամ։ Հենց այստեղ` գնդում մենք ծանոթանում ենք եւ դառնում լավ ընկերներ: Մարտական առաջադրանքները, որ դրված էին « Հատուկ Գնդի » տղաների առջեւ, գնալով բարդանում էին քաղաքական իրավիճակներից ելնելով, եւ դա առիթ էր հանդիսանում տղաների միջեւ կապն ավելի ամրապնդվելու եւ հզորանալու համար: «Հատուկ Գնդի» մասին ես դեռ կանդրադառնամ, շարունակելով Մուշեղի մասին` կարելի է ասել, որ նա մարտական բոլոր առաջադրանքներում ցուցադրում էր իր անվախությունն ու խիզախությունը, նա բնավորությամբ տաքարյուն էր ու բռնկվող` ինչպես ես, միշտ գրեթե նույն կարծիքին էինք:

 

Շարունակեմ պատմել մեր խմբի հաջորդ անդամի` Ասլանյան Սմբատի մասին (Ասլանյան Սմբատն 1/05/1955), նրան կոչում էինք ջոկատի «Վարժապետ»: Սմբատը բարձրահասակ, նիհար կազմվածքով, ոլորած բեղերով, 30-ին մոտ անձնավորություն էր: Նա, ինչպես եւ Մուշեղը երեւանցի էր, ավարտել էր Երեւանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, գործի էր անցել Երեւանի 125 պրոֆտեխնիկական ուսումնարանում, որպես իրավունքի ու քաղաքատնտեսության դասատու, այնուհետեւ տեղափոխվել էր Երեւանի դպրոցներից մեկը` դասավանդելով պատմություն: Սմբատը ամուսնացած էր, ինչպես մեր տղաներից շատերը, նա ուներ երեք զավակ` երկու տղա ու մեկ աղջիկ: Սմբատը չնայած նրան, որ մեր վաշտի անդամ դարձավ բավականին ուշ (1991 փետրվարին , սակայն կարճ ժամանակահատվածում, մարտական առաջադրանքների ժամանակ ցույց տվեց իր կարողությունները, հայրենանվեր ձգտումներն ու ընկերասիրությունը: Տեղին կլիներ նշել մի դրվագ, որը կարծում եմ պատմական նշանակություն ունի հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ, դեռեւս անդրադառնանք այդ պատմությանը:

 

                                                    16

1991 թվականի ապրիլի 23-ին Հյուսիսային Արցախի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը շրջափակվում է խորհրդային զորամասերի կողմից: Հենց այդ ժամանակ էլ Երեւանում « Հատուկ Գնդի » վաշտերի կամավոր մարտիկներից ստեղծվում է քսան հոգանոց « Մահապարտների » ջոկատը, որոնք պետք է օգնության հասնեին Գետաշենում պաշարվածներին: Չնայած այն, որ մահապարտներ բառը տվյալ ժամանակահատվածում գործածական չէր, սակայն մեկ այլ բառով կոչելը նույնպես սխալ կլիներ: Սմբատը հասկանալով իրավիճակի լրջությունը` համաձայնվում է միանալ 20 հոգանոց խմբին: Նա հրաժարվելով ընտանիքից` իր կյանքը դնում է հայրենիքի զոհասեղանին։ Միանում է հայրենիքի նվիրյալներին, գոյի կռիվ մղելու նոր Ավարայր դարձած ճակատամարտում, որտեղ որոշվում էր մեր ազգի ու հայրենիքի պաշտպանության, գոյի եւ արժանապատվության հարցը:

Սմբատի ոլորապտույտ խիտ բեղերը նրան նմանեցնում էր դարասկզբի Ֆիդայիներին եւ դեռ ավելի խիստ, սակայն իրականում նա շատ բարի եւ մարդամոտ բնավորություն ուներ: Հենց առաջին օրից նա « Գարեգին Նժդեհ» վաշտում տղաների հետ մտերմացավ ու ամիջապես սիրվեց բոլորի կողմից: Սմբատի մեջ ամենահետաքրքիրը նրա բարակ ձայնն էր, որը մի քանի գավաթ օղուց ավելի էր բարակում ու նրա հումորն ու կատակը ավելի վառ էր արտահայտում:

Մեր ջոկատի հաջորդ անդամը (Առաքելյան Վալեր Վանոյի 01/05/1951թ. Վալերիկն էր, որը դառը ճահատագիր ունեցավ, մահացավ հիվանդության ու աղքատության մեջ 2012 թ.) Առաքելյան Վալերիկը 45-ամյա այդ մարդը հրաշալի անձնավորություն էր, որի գանգուր մազերին ու ոլորված բեղերին ներդաշնակություն էր հաղորդում մեծ քիթը: Նա ավելի զվարճալի էր դառնում երբ գինովցած էր լինում, նմանվելով թումանյանական « Քաջ Նազարի » հերոսին: Վալերիկի բնավորության յուրահատկությունն այն էր , որ չափից դուրս բարի էր, որը չուներ չափման միավոր, նա շատ ազնիվ էր եւ ընկերասեր` մանուկի հետ մանուկ էր, իսկ ալեւորի հետ ալեւոր: Վալերիկի բարությունն ու ազնվությունը գնահատվում էր տղաների կողմից, եւ հազիվ թե գտնվեր մեկը, որ նրան չսիրեր եւ չհարգեր: Վալերիկը ծնունդով ստեփանավանցի էր, եւ միշտ հպարտանում էր իր ծննդավայրով, իրեն միշտ համարում էր « Ֆրանկներից » , այսպես ասած կաթոլիկ հայերից: Վալերիկը երկար տարիներ էր Երեւանում` կնոջ եւ երեք երեխանների հետ: Ժամանակին նա էլ, ինչպես որ մեր ջոկատի տղաներից մի քանիսը աշխատել էին Երեւանի « Քիմռեակտիվների » գործարանում, որպես նկարիչ: Ինչպես ասացի նա միշտ հպարտանում էր, որ ստեփանավանցի է եւ այն էլ` «Ֆրանկ» : Վալերիկն էլ Մուշեղի ու Սմբատի նման ուներ երեք զավակ, լավ հայր էր, սիրելի ամուսին: Վալերիկին վաշտում սիրում էին իր պարզության ու ազնվության համար, սակայն նրա բարությունը բարկանալու աստրճանի էր հասցնում տղաներին, քանի որ ցանկացած մարդու խնդրանքը նա չէր կարողանում մերժել: Վալերիկը Թաթուլի հետ ապրում էր Երեւանի Էրեբունի թաղամասի գործարանային հանրակացարանում, երկուսով էլ լավ հարեւաններ էին եւ հենց Թաթուլի միջոցով էր Վալերիկը ծանոթացել մեր ջոկատի տղաների հետ, ու որոշել, որ իր մասնակցությամբ պետք է միանա ազատագրական պայքարին:

Մեր մյուս ընկերը` Ղալիջյան Թաթուլ էր (Ղալիջյան Թաթուլ Թադեւոսի 24/01/1952 ), ծնունդով Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից էր, գանգուր սպիտակախառն մազերով, միջին հասակի մարդ էր, լայնաճակատ դեմքը հաճելի էր դառնում, երբ ծիծաղում էր, կատակասեր էր եւ խոսակցական բարբառում զգացվում էր իր հայրենի գյուղի կանչը: Թաթուլը, հայրենի գյուղում ավարտելով դպրոցը, գալիս է Երեւան եւ ընդունվում Երեւանի Քիմիական տեխնիկում, այնուհետեւ ինչպես եւ Վալերիկը, սկսում է աշխատել միեւնույն «Քիմռեակտիվների » գործարանում: Ինչպես նշել էի` Վալերիկն ու նա հարեւաններ էին եւ ապրում էին գործարանի կողմից հատկացրած հանրակացարանում: Մինչ Գունդ գալը նա եղել էր « Գարեգին Նժդեհ » երկրապահ ջոկատի անդամ ու ջոկատի մյուս անդամների հետ մտել էր « Հատուկ Գնդի » կազմ , գնդի կազմում մասնակցել մի շարք մարտական գործողությունների, ջոկատի կազմում եղել եւ մասնակցել է կռիվներին նաեւ Գետաշենոմ ու Մարտունաշենում:

 


                                                                         17

MANASI SHEN
MANASI SHEN
MANASI  SHENI  RAFIK  ESAYAN
MANASI SHENI RAFIK ESAYAN
MUSEX  ASRYAN VARDAN VARDANYAN  1997
MUSEX ASRYAN VARDAN VARDANYAN 1997
Aslanyan Smbat
Aslanyan Smbat
VALERIK  ARAKELYAN
VALERIK ARAKELYAN
MUSHEX ASRYAN
MUSHEX ASRYAN
Վազգենը Մարտիրոսյան   Աջից
Վազգենը Մարտիրոսյան Աջից
ԹԱԹՈՒԼ ՂԱԼԻՋՅԱՆ
ԹԱԹՈՒԼ ՂԱԼԻՋՅԱՆ
ԳևՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ  ԱՋԻՑ
ԳևՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՋԻՑ

ՄՈՒՇԵՂ ԱՍՐՅԱՆ
ՄՈՒՇԵՂ ԱՍՐՅԱՆ

 

Լա՛վ տղաներ, ուշ է, պետք է գնանք, — ասացի ես, Մուշեղի հետ ոտքի ելանք, — հաճելի է բայց դեռ շատ գործեր ունենք...

Տղաները մեզ ուղեկցեցին դեպի դուրս:

Մեր ուղեկիցը` Սամվելը իր շան` Պիրատի հետ կանգնած զրուցում էր իրենց հարեւան գյուղացիների հետ, մեզ տեսնելով ժպտաց,

Քինու՞մ ենք. — հարցրեց նա,

Հա, Սամվել ջան գնում ենք, — ասաց Մուշեղը, նա սկսեց ձեռքով հրաժեշտ տալ կարաչինարցիներին, մենք հերթով ձեռքսեղմումով հաջողություն մաղթեցինք եւ քայլեցինք գյուղի գլխավոր փողոցով: Կոռնիձորի տղաները խոստացան հարմար պահին այցելել մեզ, եւ իրենց հերթին էլ հրավերի առաջարկ արեցին, իրենց ասելով իրենք տեղավորվել էին Կարաչինարի հիվանդանոցի մասնաշենքում եւ իրենց ուժերով Կարաչինարի երիտասարդներից կազմել էին ինքնապաշտպանական խմբեր, որոնք ու օգնում էին տղաներին տանել շուրջօրյա հերթապահություն մարտական դիրքերում: Ճիշտ է գյուղացիներից շատերը զենք չունեին եւ ստիպված ձեռքի տակ եղած մի քանի որսորդական հրացաններով իրար փոխարինելով կարողանում էին իրենց լեզվով ասած « Քօմագ » անել Արայիկենց ջոկատի տղաներին:

Մուշեղ հարկավոր է մյուս անգամ հետախուզության գնալուց քաղաքացիական հագնվել գյուղացիների նման, այդպես աչք չենք ընկնի, — առաջարկեցի ես,

Ճիշտ ես ասում, լավ միտք է, — հավանություն տվեց նա, հետո շուռ գալով դիմեց մեր ուղեկցին, — Սամվել ջան մենք միայն զինվորական համազգեստ ունենք, կարո՞ղ ես վաղը մեզ համար շոր գտնել հագնելու համար:

Հարց չկա, — խոստացավ Սամվելը,

Կարաչինարի բնակիչները մեզ տեսնելով սիրալիր ժպտում էին եւ բարեւում, պատերի տակ նստած մեծահասակները հարգանքով ոտքի էին կանգնում ու գլխի շարժումով ողջունում էին մեզ, մենք սիրալիր պատասխանում էինք նրանց ողջունին:

Այդպես եղել էր հնում մեր գյուղերում, անցնող ծանոթ թե անծանոթ մարդկանց միշտ գյուղացիները սիրալիր ողջունել են ու այդ ավանդույթը կարծես թե մինչ այսօր մնացել է շրջանում:

Մենք Մանասի Շեն վերադարձանք մեկ այլ ճանապարհով, առաջին անգամ գալուց բեռնատարով անցել էինք հենց նույն ճանապարհով:

 

Հասնելով Մանասի Շենի եւ Կարաչինարի սահմանային փոքրիկ կամուրջին, թեքվեցինք ձախ ու մտանք նեղ փողոցը, մյուս ճանապարհը մեր ուղեկցի ասելով, կամուրջի վրայով տանում էր Մանասի Շենի վերին թաղը, այսինքն գյուղի կենտրոնը: (Գյուղամեջ) Իջնելով փոքրիկ ձորակը ճանապարհը սաղարթախիտ ծառների միջով տանում էր դեպի Մանասի Շենի Ներքին Թաղ, ինչպես տեղացիներն էին ասում: Սամվելը անընդհատ պատմում էր իրենց գյուղից, ցույց տալով այն ինչ նույնիսկ մեր աչքից վրիպում էր, օրինակ այն փոքրիկ կամուրջի մոտ գտնվող գերեզմանների ու նույնիսկ անցյալի պատմություններից մի քանիսը, հետաքրքիրը այն էր, որ այդ կամուրջը ինչպես մեր ուղեկիցը պատմեց « Պառվի Կամուրջն » է իրենց բարբառով « Պռավին կարմունջը », որի հարևանությամ էլ գտնվում էր հին գերեզմանատունը մի քանի գերեզմանաքարերով, այդտեղ էլ գտնվում է Պռվին գերեզմանը: Ինչպես մեր ուղեկիցը պատմեց « Պառավի հանգիստը » հանդիսանում էր Ղարաչինար ու Ենիքենդի` Նոր շենի ( Մանասի Շեն ) գյուղերի սահմանը: Նույնիսկ հին գերեզմանոցն է եղել երկու գյուղերինը, այնպես որ մի ժամանակ գերեզմանոցի Ղարաչինարի ուղղությամբ թաղված են եղել Ղարաչինարցիները, իսկ Ենիքենդի ուղղությամբ՝ Ենիքենդցիները: Եվ ինչպես մեզ ասաց Սամվելը, այդ գերեզմանոցում է թաղված Գյուլիստանի մելիքության ամենահայտնի եւ նշանավոր մելիքներից մեկը` մելիք Եսային: Բացի մելիք Եսայու գերեզմանը այդտեղ` գերեզմանոցի ծայրին է գտնվում շրջանի ամենահայտնի գերեզմաններից մեկը` « Պառավանար » կոչվող գերեզմանաքարը, որին տեղացիները անվանել են « Ազրունց պառավի քարը » տեղացիները դա ճանաչել են որպես սրբավայր, ինչպես ինքը ասաց գերեզմանաքարի վրա փորված են 7 – 10 փոսեր:  

 

 

 

                                                                                        32

 

 

 

 

 

 

Եվ շրջանում չի եղել մեկը, որ իմացած չլինի սուրբ գերեզմանի տեղը: « Պառավանար » գերեզմանի հետ կապված խորհրդավոր պատմությունը ներկայացնում եմ նույնությամբ:

Պառվին գերեզմանը հայտնի էր շրջանում եւ ամենակարեւորը, որ այդտեղ մարդ կարող է կորցնել իր վախը: Վախը բռնելու արարողությունը հետեւյալն էր` ապակյա շշով ջուրը եւ վախեցածին կամ հիվանդներին վաղ առավոտ տանում են Պռավի տապանաքարի մոտ, շշի ջուրը լցնում են գերեզմանաքարի փոսերի մեջ, եւ պատվիրում են կամ ստիպում, որպեսզի վախեցողը խմի այդ քարի վրայի ջուրը, մինչ նա կկռանում որպեսզի խմի քարի վրայի ջուրը, այդ պահին մի հարվածով խփում են շիշը քարին եւ ջարդում, վախեցած մարդը անակնկալից վեր է թռնում ու դա լինում է նրա վերջին վախը, վախեցածները ամիջապես առողջանում են:

Այդպիսով հանդերձյալ աշխարհից անգամ բարի տատիկը իր խորհուրդավոր ուժով կարողանում էր օգնել մարդկանց գտնելու իրենց կորցրած համարձակությունը:

Սամվելի պատմածը հետաքրքիր էր ու զարմանալի, դրա համար էլ որոշեցի բաց չթողնել ընթերցողի ուշադրությունից:

Մանասի Շեն գյուղը տեղացիները հաճախակի « Մնասին Թաղ » էին անվանում եւ կարծում եմ դա դեռեւս եկել է շատ հնուց:

Սամվելի շունը` Պիրատը վազում էր մեր առջեւից կարծես թե ինքն էր ուղեկցում մեզ, հետո առաջ ընկնելով կանգնած մեզ էր սպասում, մինչեւ հասնենք իրեն:

Մենք նեղ ճանապարհով հասանք Մանասի Շենի ներքին թաղ, այնտեղ արդեն ամեն ինչ ծանոթ էր, փողոցում վազվզում էին փոքրիկ երեխաները, աղջիկներ եւ տղաներ, մեզ տեսնելով վազեցին ընդառաջ ու շրջապատեցին: Մեջների կապուտաչյա փոքրիկ աղջիկը մոտեցավ բարձրացնելով գլուխը, մեկ աչքը փակելով համարձակ նայեց դեմքիս.

Մի պատռոն տու լի՜, — ասաց համարձակ երեխան, ես չհասկացա նրա բարբառը, նա կրկնեց հարցը, նա անմեղ աչքերով աղերսական հայացքով նայում էր մեզ,

Սամվել ի՞նչ է ուզում, — հարցրեցի ես, գրկելով մանկիկին բաձրացրեցի ու համբուրեցի նրա կարմիր այտը, նա ուզեց ազատվել իմ ձեռքից, մնացած երեխաները կրկնում էին փոքրիկի խոսքերը:

Պատրոն են օզում, — բացատրեց Սամվելը,

Պատրոնն ի՞նչ են անում, զարմացա ես, — մենք ծիծաղեցինք, Մուշեղը պահեստատուփից հանեց մի քանի փամփուշտ եւ բաժանեց երեխաններին,

Բայց տեսե՛ք հա՜, չկորցնե՛ք, որ նորից ինձ եք տալու, — ասաց Մուշեղը, նրանք աղաղակելով ցրվեցին ու սկսացին վազվզել փոքրիկ փողոցում, ես էլ Մուշեղի նման հանեցի մեկ փամփուշտ եւ տվեցի աղջնակին, որը հազիվ չորս տարեկան լիներ, նա արագ վերցրեց փամփուշտը ու ցանկացավ փախնել, ես հասցրեցի բռնել նրան,

Դե՜ հիմա գեղեղկուհի ասա՛, ի՞նչ է քո անունը. — հարցրեցի նրան, փոքրիկը այնքան անուշիկ էր ու լավիկը, որ իրեն սիրել էր տալիս իր համարձակությամբ:

Նելլո, — ուրախ ասաց նա եւ դուրս պրծնելով իմ ձեռքից միացավ իր ընկերներին,

Ասատուրին աղջիկն ա, — բացատրեց Սամվելը,

Դա շատ լավ է, որ գյուղը ապրում է, — ուրախացավ Մուշեղը,

Զարմանալին այն էր, որ չնայած պատերազմին եւ ճգնաժամին այնուամենայնիվ մանկաց ճիչերը ապացուցում էին, որ գյուղը լեցուն է եւ ապրում է իր գյուղական առօրիայով:

Մենք շարունակեցինք քայլել փողոցով,

Է՛ս, մեր տօնն ա, — մատնացույց արեց մեր ուղեկիցը, — եկեք քինանք մըր տօն, հաց կօտեք նոր կիքինաք...

Չէ՜ Սամվել ջան, շնորհակալություն, թո՛ղ մնա մեկ ուրիշ անգամ, տղերքը մեզ են սպասելու — հրաժարվեց Մուշեղը, — դե՜ դու գնա հանգստացի, երեկոյան կհանդիպենք, տե՛ս չմոռանա՛ս մեզ համար շորեր գտնել...

Շատ լա՛վ, — համաձայնվեց Սամվելը,

Մենք թեքվելով փողոցի խաչմերուկից ուղվեցինք դեպի Զարմիկի տուն:

Փողոցի խաչմերուկի մոտ գտնվող պատի տակ դրված նստարանին նստած էին ջահել աղջիկները, որոնք երեւի օրվա գործը վերջացրած զրուցում էին:

Մեզ տեսնելով կարծես թե բոլորը շիկնեցին,

Բարեւ ձեզ աղջիկներ, — ողջունեցի ես, բոլորն էլ միաձայն ողջունեցին, մեր անակնկալ ներկայությունը ամաչեցրել էր նրանց, երեւի անհարմար էր, որ անծանոթ հյուրերը այդ վիճակում տեսան իրենց: Մուշեղը նույնպես ողջունեց նրանց, նրանք նույն ձեւով պատասխանեցին նրա ողջունին:

Երբ դեռ Երեւանում էի 1988-ի վերջերին էր, իմ ծանոթ շահումյանցիներից մեկը` Լեւոնը ( Լեւոն Համբարձումյան ներքին Շենից) ասում էր, որ իրենց Շենի աղջիկները գեղեցիկ են ու ղաշանգ, ես կարծում էի կատակում է կամ էլ ուրիշ ճաշակ ունի, սակայն աչքներիս տեսածը համոզեց Լեւոնի խոսքերը, Շահումյանի աղջիկները իրոք գեղեցիկ էին: Փողոցի նստած աղջիկների մեջ չկար Ռուբեն դայու աղջիկը` Մարգարիտան:

 

 

 

 

 

                                                                                          33

 

 

Մենք անցնելով փողոցի ողջ հատվածը հասանք մեր տուն եւ մտանք բակ, մեր տղաները նստած մեզ էին սպասում:

Վալերիկը եւ Սմբատը բարկացած էին, որ ուշացել էինք, Թաթուլը դեռ չէր վերադարձել չնայած, որ ճաշի ժամից բավականին անցել էր: Տղաների ասելով Ռուբեն դային մի քանի անգամ եկել էր մեր ետեւից ու ճաշի հրավիրել, սակայն տղաները սպասել են մեզ, որպեսզի միասին գնանք հյուրասիրությանը:

Լա՜վ տղերք, ինչպես երեւում է Թաթուլը շուտ չի վերադառնա, — եզրակացրեց Մուշեղը, — հարկավոր է չմերժել ուստա Ռուբենի առաջարկը` անհարմար է սպասեցնել տանք...

Եվ որոշեցինք չսպասել Թաթուլին, միասին ոտքի ելանք եւ ուղղվեցինք Ռուբենենց տուն: Ռուբենի օջախում ամեն ինչ գրեթե նույնն էր, նույն մաքրությունը նույն խնամքը, միայն գոմի առջեւ կապած կովը չկար, երեւի գյուղի նախիրի հետ ուղարկել էին հանդ արածելու, իսկ նրա փոքրիկ հորթուկը շնիկի նման վազվզում էր բակում ու խաղում լվացքի պարանից կախ ընկած սավանի հետ: Ռուբեն դային վառարանի կրակն էր թեժացնում, մեզ տեսնելով ուրախ ընդառաջ եկավ:

Համեցե՜ք, համեցե՜ք. — ներս հրավիրեց նա, դեռ չէինք հասցրել նստել, տանից դուրս եկավ գեղեցկուհի Մարգարիտան եւ ձեռքին բռնած մի քանի սրբիչներ, տան աստիճաններից ցած իջավ, հիմա կարելի էր նկատել նրա աչքերի գույնը, սակայն նա փորձում էր թաքցնել հայացքը վախենալով նայել տղաների դեմքներին:

Բոլորը լվացվեցին եւ սրբվեցին, վերջում հերթը իմն էր, Մարգարիտան լուռ կանգնել էր ու բռնել էր սրբիչները, ես լվացվեցի եւ նրանից վերցրեցի սրբիչը, նա մի պահ արագ բարձրացրեց գլուխը ու նայեց դեմքիս, մեր հայացքները հանդիպեցին, նա չէր սպասում, որ ես հետեւում եմ նրան, ցանկանալով բացահայտել նրա աչքերի գույնը, աղջկա համար անսպասելի էր, շիկնեց քիչ մնաց ցած գցեր ձեռքի սրբիչները, ես սրբվեցի, շնորհակալություն հայտնելով միացա տղաներին, նա ոչինչ չասաց, շիկնած լուռ հեռացավ:

Տան տիկինը` Ռուբինան արդեն սեղանին դրել էր ինչ-որ պետքն էր, նա պղնձե կաթսան ձեռքին մոտեցավ սեղանին, սիրալիր ողջունելով դրեց սեղանին, նրա կարմիր թշերից երեւում էր, որ անգամ ծանոթ հյուրերի ն երկայությունից է ամաչում:

Սեղանը գցված էր նույն հոնի ծառի տակ, տղաները տեղավորվեցին սեղանի շուրջը, նույն հերթականությամբ ինչպես երեկ էին նստած, կարծես թե ամենքը իրենց տեղը գիտեին:

Ռուբեն դայի, կներե՛ք որ անհանգստացնում ենք, — ներեղություն խնդրեց Սմբատը,

Չէ՜ ի՞նչ եք ասում, — զարմացավ տան տերը, — է՛սի ձեր տօնն ա, այնպես որ մի համաչեք...

Ձյաձ Ռուբենը ճիշտ է ասում, մի տանից չենք, մի գյուղից ենք, — կատակեց Վալերը բոլորը ծիծաղեցին:

Սեղանի անկյունում դրված էր բուրավետ Դաղձի տերեւների մի փունջ, երեւի տան տիկինը դրել էր, որպեսզի Ճանճերին մոտ չթողնի սեղանին: Ռուբինայի պատրաստած սեղանը լի էր, սակայն նա շարունակում էր բերել նոր ու նոր ուտեստներ: ( Զաքարյան Ռուբինա Ռուբենի 14/04/1949) Նրա աղջիկը` Մարգարիտան միացել էր մորը, այս անգամ ավելի հաճախակի էր երեւում սեղանի մոտ, քան մայրը:

Գինու բաժակները զնգացին, տղաները Ճաշակեցին Ռուբենի « Մուշկեթի » գինին, ( Մուզկաթ ) տղաները ամեն անգամ ճաշակելուց հետո գովում էին Ռուբենի մեռոնանման ըմպելիքի արժանիքները:

Ժորիկը նստել էր իմ կողքին կարծես թե դարձել էի նրա ամենալավ ընկերը, այս անգամ նրա ձեռքին իմ նագանն էր: Նա շուռումուռ էր տալիս զենքը ու հմայվում էր նրա կառուցվածքով, Ռուբեն դային նկատեց եւ նկատողություն արեց որդուն:

Ոչինչ ձյաձ Ռուբեն, մեջի փամփուշտները հանել եմ, — հանգստացրեցի ես: Ժորիկը քաշվելով ձեռքի ատրճանակը ինձ մեկնեց, — ոչինչ Ժորիկ ջան խաղա, մի անհանգստացի, — տղաները ծիծաղեցին, նա խեղճ հայացքով նայեց հոր դեմքին, ցանկանալով որսալ հոր հայացքը, Ռուբենը ժպտաց, տղան կարծես սրտապնդվեց հետո նայեց ինձ,

Կարա՞մ Մարգոյին նհշանց տամ. — ուրախ հարցրեց նա,

Ըհը՜. — իր նման համաձայնվեցի ես, նա վերցրեց « նագանը » ու վազեց քրոջ մոտ, որը խոհանոցում էր, տղաները ծիծաղեցին:

Տան տիկինը եւ աղջիկը այս անգամ էլ մեզ հետ սեղան չնստեցին, երեւի իրենց օրենքն է կամ ադաթն է այդպեսին, չհաշված այն, որ այս անգամ տան տիկինը` Ռուբինան համեմատ ավելի մարդամոտ էր դարձել, նույնիսկ խնդրում էր որպեսզի ճաշակենք հերթական ուտեստը:

Ճաշկերույթը բավականին երկար տեւեց, տղաները վերջում ճաշակում էին բուրավետ սուրճը, զարմանալին այն էր, որ տան տիկինը սուրճ նույնպես ուներ պահած, դուք կհարցնեք ի՞նչ կա զարմանալու, սակայն պատճառը այն էր, որ չէր կարելի մոռանալ, որ Շահումյանի շրջանը դեռևս 1989 թվականից սկսած գտնվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջապատման եւ նույնիսկ պաշարման մեջ, ու կտրված լինելով արտաքին աշխարհից: Շրջանում շատ կան այնպիսի բաներ, որոնք վաղուց արդեն սպառվել էին այս տարիների ընթացքում: Ինչպես միշտ ես իմ հերթական թեյն էի ճաշակում, սեղանին դրված կարմիր եւ սպիտակ կեռասի մուրաբանների կողքին նաեւ դրված էր հոնի ու թուզի մուրաբանները: Սմբատը եւ Մուշեղը միացել էին ինձ փորձելով ճաշակել տանտիրուհու անուշահամ մուրաբանները:

Իրոք Ռուբինան այդ սիրալիրությունը եւ մեծ խոհարարական արժանիքների վկան մենք էինք, երեւում էր այդ ընտանիքի ավանդապահության եւ հարգանքի արդյունքները:

 

 

 

 

 

 

 

 

                                                                         34

ՍՄԲԱՏ ԱՍԼԱՆՅԱՆ
ՍՄԲԱՏ ԱՍԼԱՆՅԱՆ

 

 

Ռուբենն ու Ռուբինան բացի Ժորիկից ու Մարգարիտայից ունեին երեք զավակ, որոնցից երկուսը աղջիկ էին` որոնք ամուսնացած էին նույն տեղացի երիտասարդների հետ, սակայն բավականին ժամանակ է ինչ ապրում էին շրջանից դուրս, իսկ նրանց մեծ որդին` Գարիկը, նույնպես շրջանից հեռացել էր Ուկրանիա: Ռուբենի աղջիկներից մեկը ապրում էր իր ընտանիքի հետ` Արթիկում:

Այդպիսով Ռուբենը չէր կարողացել Ժորիկին ու Մարգարիտային ուղարկել շրջանի թոհից ու բոհից հեռու: Մարգարիտան ու Ժորիկը մինչ իրավիճակի բարդանալը հաճախում էին Կարաչինարի միջնակարգ դպրոցը, չնայած որ ինչպես ասացի Մանասի Շենում կար ութամյա հայկական դպրոց, Կարաչինարի դպրոցի տասնամյա դպրոց էր, մի մասը հայկական էր, իսկ մյուս մասը ռուսական, ինչպես հայտնի էր Կարաչինարի հարեւան բոլոր գյուղերն էլ ունեցել են ութամյա դպրոցներ, եւ այդ դպրոցների աշակերտները ութամյա կրթությունը վերջացնելուց հետո, իրենց ուսումը շարունակել են Կարաչինարի տասնամյա դպրոցում: Սակայն ազգամիջյան ընդհարումներից հետո` 1989 Թվականից երբ սկսվեց շրջանում հատուկ դրությունը, դադարեցվեցին նաեւ դպրոցների դասերը շրջանում: Քանի որ շրջանը, որը ամեն ինչով կախված էր Ադրբեջանական ՍՍՀ կառավարության ֆինանսական վճարումներից ու մատակարարումից: Դեռեւս 1988 թվականից Ղարաբաղյան շարժման հենց սկզբից Ադրբեջանը դադարեցրել էր բոլոր տեսակի մատակարարումները հայբնակ շրջանին, եւ հենց դա էր գլխավոր պատճառներից մեկը, որպեսզի դպրոցներում դադարեցվեն դասընթացները, սակայն շրջանը պաշարված վիճակում անգամ իր սուղ միջոցներով չէին կարող գոյատևել: Այդ ամենի հետ հանդերձ մինչ 1989 թվականը դպրոցների ղեկավարները կարողացել էին անվճար սկզբունքով կազմակերպել դպրոցների անխափան դասընթացները, սակայն այդքան դժվարությունների շարունակությունը ստիպել էր դադարել դասընթացները: Չնայած վերջին տարիների ահաբեկությունները Ադրբեջանական իշխանությունների` կազմակերպած Սումգայիթի ու Բաքվի հայ բնակիչների կոտորածներից հետո ազերիները անցել էին մաքրելու հայկական գյուղերն ու բնակավայրերը հայ բնակչությունից: Դեռեւս 1991 թվականի ապրիլին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի եւ ԽՍՀՄ Ներքին զորքերի ու Սովետական բանակի զորամիավորումների կողմից հայաթափվել էր Գետաշենը ու Մարտունաշենը: Մի քանի ամիս էր անցել Գետաշենի ենթաշրջանի հայաթափման ( 30/04/1991 թ. ) «Կալցո » օպերացիայից, որի հիմքը կարելի էր համարել Ադրբեջանի ՍՍՀ-ի Գերագույն խորհուրդի հունվարի 14-ի (14 /01/1991) որոշումը, որի արդյունքում լուծարվում է Շահումյանի հայաբնակ շրջանը ու միացվում ադրբեջանական Կասում-Իսմաիլովի` Գերամբոյի շրջանին: Ընդհարուր առմամբ Ադրբեջանի տարածքից Ապրիլ-Հուլիս ժամանակահատվածում Շահումյանի, Խանլարի, Հադրույթի եւ Շուշիի շրջաններից բռնի տեղահանվեցին ողջ հայ բնակչությունը, շուրջ 24 հայաբնակ բնակավայր մնաց առանց հայ բնակչության, նման որոշումը հասկանալի էր թե ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ հետեւանքներ կարող էր առաջ բերել: Ազերիների այդ քայլերը անսպասելի անակնկալ չէր, մենք արդեն պատմություն տարրեր ժամանակներում տեսել էինք ազերիների մատուցած եղբայրական ընկերություը, ինչպես ասում են « թուրքը երբեք բարեկամ չի կարող լինել »:

 

Հանկարծ խոհանոցից դուրս եկավ Մարգարիտան եւ սկուտեղի վրա բերեց հերթական անակնկալը, ընկույզի մուրաբան: Ընկուզով լի ափսեն ու կարմիր լոբով աղցանը, նա մոտեցավ սեղանին դրեց եւ ցանկացավ հեռանալ:

 

 

                                                                                                35

 

ՎԱԶԳԵՆ ՄԱՐՍԻՐՈՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՐՍԻՐՈՍՅԱՆ

   

 

  Մարգարիտա՛ ջան կարո՞ղ ես թեյ բերել, — խնդրեցի ես, նա շփոթվեց, երևեւի չհասկացավ գրական բարբառս,

Չայ բեր աղջիկս, — թարգմանեց Ռուբենը, աղջիկը կարմրեց,

Հիմա, — հազիվ շշնջաց նա, եւ արագ քայլերը ուղղեց բակում դրված վառարանը, որի վրա դրված էր թեյամանը, թեյնիկի հետ միասին, նա գոգնոցի փեշով վերցրեց թեյնիկը ու մոտեցավ սեղանին, զգությամբ լցրեց թեյի գավաթը:

Ինձ էլ լցիր, Մարգարիտա ջան, — խնդրեց Վալերիկը, խորամանկ նայեց աչքերիս, Մարգարիտան լցրեց Վալերիկի գավաթը ու լուռ հեռացավ,

Ռուբե՛ն եղբայր երեւի մուրաբանները տիկին Ռուբինան է պատրաստել.

Ռուբենը գլխով հաստատեց,

ճիշտն ասած ընկույզով մուրաբա շատ եմ սիրում, — ասացի ես,

Անուշ արեք, — հպարտ ասաց Ռուբենը, տղաները ճաշակում էին ընկույզը: Առհասարակ Շահումյանը հարուստություններից ամենահայտնին դա ընկույզն է ու կարմիր լոբին էր, որոնք իրենց համով եւ հոտով մրցակից չունեին:

Երեւի բացի կլիմայից ու հողից շահումյանցիների մեծահոգության եւ արդար քրտինքի պտուղների արդյունքնից էր դա:

Ռուբենը շատ աշխատասեր մարդ էր, որը բացի իր այգուց, մշակում էր ու խնամում հարեւան տան այգինները, որոնցից մեկը նրա հարազատ եղբոր այրու այգին էր, իսկ մյուսը մեր` Զարմիկի այգինները: Ռուբենը իր ձեռնափայտը ցած էր դնում, փոխարենը բահն էր վերցնում, սիրում էր խնամել եղած հարստությունը` կանաչ այգին:

Նույնիսկ Ռուբենը իր այգում նույնիսկ ծխախոտի թութուն էր աճեցնում, չորացնելով տերեւները ստանում էր ծխախոտ, ինչպես ինքն էր ասում միայն իր համար: Ռուբենը շատ էր ծխում, հանգցնելով մյուսը գլանակը վառում էր մյուսը, համարիա թե առանց դադարի, չկտրվելով ծխախոտի ծխից, չնայած այդքան ծխելուն նա դժվարությամբ էր շնչում երեւի շնչառական ինչ-որ բարդություներ ուներ: ( Զաքարյան Ռուբեն Սահակի 15/03/1935 ) Ռուբենին ինչպես պարզվեց գյուղում « Օբո » էին ասում, իր աշխատասիրության եւ կարգապահության պատճառով նրան ողջ շրջանը գիտեր, մանավանդ նրա քաշած գինու եւ օղու համբավի մասին լսել էին անգամ Կոռնիձորի տղաները:

Դարպասներից ներս մտավ Թաթուլը, խեղճի շունչը կտրվում էր հազիվ կարողացավ շունչ առնել եւ ողջունել ներկաներին,

Տղե՛ք հրդեհ է օգնություն է հարկավոր, — հեւասպառ ասաց նա, մենք արագ ոտքի կանգնեցինք, շնորհակալություն հայտնելով տան տերերին շտապ հեռացանք:

Մենք վազում էինք փողոցով, Թաթուլը շտապեցնում էր, սակայն ինքը հեւասպառ էր լինում, չէր հասցնում մեր ետեւից:

Թաթու՛լ որտե՞ղ է հրդեհը, — բարկացավ Մուշեղը, — դու՛, ասա որտե՞ղ է մենք կգնանք մինչեւ դու հասնես…

Ներքին թաղի փոքրիկ փողոցի խաչմերուկից թեքվելով ձախ նեղ փողոցով անցանք, դեպի գետակը: Գետի վրա գցված երկաթե փոքրիկ կամուրջ էր միայն հետիոտնի համար, գետակը այնքան էլ մեծ չէր, ավելի ճիշտ ջրառատ առու էր հիշեցնում: 

 

 

 

                                                                                       36

 

 

 Հատելով կամրջակը ճանապարհը նեղ արահետով մագլցում էր Մանասի Շենի վերին թաղ: Այստեղ արդեն իրարանցում էր, գյուղացիները ամեն մեկը մի դույլ ձեռքին շտապում էր հրդեհի վայրը: Մենք ետեւում թողնելով հեւասպառ Թաթուլին առաջ անցանք, վազում էինք ողջ հանդերձանքով, զինված հոգով եւ կամքով: Գյուղացիները նույնիսկ այդ պահին նկատելով մեզ սիրալիր ժպտում էին եւ ողջունում:

Հասնելով հրդեհին ամիջապես գործի անցանք, կատաղած հրդեհը ընկել, էր այգիների ցախե չոր ցանկապատների վրա ու արագ տարածվելով ողջ երկանքով սպառնում էր հարեւան տներին: Գյուղացիներր կենդանի մի երկար շղթա էին կազմել ու իրար փոխանցելով ջրով լի դույլերը, հասցնում էին կրակը մարողներին: Մենք մտանք շղթայի մեջ, շղթան ձգվում էր, նորանոր մարդիկ էին գալիս ու միանում կենդանի շղթային: Գյուղացիները ժրաջան մեղվի նման մի քանի շարքով կանգնել էին ու իրար փոխանցելով ջրով լի դույլերը հասցնում էին մեզ, մենք արդեն կրակի առաջին իսկ շարքում էինք, կես ժամից ավելի տեւեց կրակի հետ կռիվը, վերջիվերջո հաջողվեց մարել: Գյուղացիների համերաշխությունը արդյունքի շնորհիվ կատաղած կրակը նահանջեց, եթե այդ ամենը չլիներ կրակը կարող էր հասնել հարեւան տներին ու այն ժամանակ ավելի ուշ կլիներ ինչ -որ բան անել: Մարված կրակի սպիտակ ծխի քուլանները վկայում էիր պարտված կրակի նահանջը: Մի քանի երիտասարդ գյուղացիներ ջրով լի դույլերով շրջում էին այրված ցանկապատի երկանքով համոզվելով, որ վերջիվերջո կրակը չի կարող բռնկվել նորեն: Բոլորը ուրախ աղաղակներով շնորհավորում էին մեկը մյուսին, գյուղի ժողովուրդը մեծից փոքր այնտեղ էր, նրանք առանձին նախանձով էին նայում մեր ջոկատի տղանների վրա, հպարտ էին, որ մենք իրենց կողքին էինք, նույնիսկ շատերը մոտենում էին եւ շնորհակալություն հայտնում մեզանից: Իսկ գյուղի փոքրիկները շրջապատել էին մեզ եւ կարծես թե նորություն էինք նրանց համար:

Բարև ձեզ տղաներ, — մեզ մոտեցող երիտասարդը պարզեց ձեռքը, — Սմբատը առաջինը սեղմեց նրա ձեռքը, — շնորհակալ եմ. — հերթով մոտենալով սեղմեց տղաների ձեռքերը,

Տղե՛րք ծանոթացեք Վարդանի հետ, — ներկայացրեց Թաթուլը, — նա այս

գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է: ( Վարդան Մալխասյան Իջեւանից 1956) Լայնաթիկունք գանգրահեր թավ մորուքով մարդու բարբառից կարելի էր կռահել, որ նա տեղացի չէ, նա ձեռքը պարզեց ինձ,

Վարդան. — ներկայացա ես,

Էլի՛ Վարդա՛ն, — ուրախացավ նա,

Այո՛ մենք երկու Վարդան ունենք, — ուրախ ասաց Թաթուլը ու մատնացույց արեց Քասախի ջոկատի Վարդանին,

Դա լավ է՜, — ուրախ ասաց նա, — դե՛ տղաներ, եկեք գնանք շտաբ, այնտեղ հանգիստ կարող ենք զրուցենլ. — առաջարկեց Վարդանը:

Կրակը ամբողջությամբ մարված էր:

Գյուղի այդ բարձրադիր հատվածից գեղեցիկ տեսարան էր բացվում: Հսկող բարձրությունից պարզ երեւում էր շրջակա ողջ տարածքը, անգամ տեսանելի էր Կովկասյան լեռնաշղթայի հսկա լեռնազանգվածները:  

 

 

 

                                                                                   37 

 

 

 Մանասի Շենի վերին հատվածը գտնվում էր լեռնալանջին եւ շրջակա տարածքին իշխում էր իր բարձրությունից, ներքեւում հսկա հարթավայրն էր իր այգիներով ու բոստաններով, Կարաչինարի եւ Շեֆեկի ողջ տարածքը կարծես ձեռքի ափի մեջ լիներ:

Մենք քայլեցինք դեպի գյուղի շտաբ: Գյուղի ինքնապաշտպանության շտաբը գտնվում էր գյուղի կենտրոնում` որտեղ գտնվում էր Մանասի Շենի բուժ-կետը, որի հարեւան սենյակներից մեկում տեղավորված էր այդպես ասած « Վարդանի շտաբը »: Ինչպես ներկայացրեց Թաթուլը` Մալխասյան Վարդանը ծնունդով Իջեւանցի էր, սակայն Մանասի Շենի փեսա էր, բավականին ժամանակ է ինչ եկել էր գյուղ, նա լավ ճանաչում էր գյուղացիներից շատերին: Վարդանը մեզ հրավիրեց փոքրիկ սենյակը եւ առաջարկեց նստել սեղանի շուրջը, նա սկսեց պատմել մեզ գյուղի ու իր նորաստեղծ ինքնապաշտպանական ջոկատի մասին: Նա խոսում էր դանդաղ, կարծես մտածում էր իր ասածի վրա, որպեսզի հանկարծ սխալ թույլ չտա, բացի այդ երեւի փորձում էր մեր աչքին ավելի խորհրդավոր երեւալ: Նրա կարծես պաշտոնական կեցվածքի մեջ էր, նայելով իմ ընկերների դեմքներին կարծես նրանց դուրը չէր եկել նման կեցվածքը:

Ներս մտավ բարձրահասակ մի մարդ, Վարդանը ոտքի կանգնեց ու ողջունեց նրան, ժպիտը դեմքին ծանոթացրեց իր հյուրին:

Ծանոթացեք տղերք ջան, այս գյուղի կոլխոզի նախագահն է, — պաշտոնական ներկայացրեց նա, ( Բուդաղյան Հայրապետ Պատվականի 01/11/1947 )

Հայրապետ Բուդաղյան. — ներկայացավ նա, անցնելով հերթով եւ ձեռքով սկսեց ողջունեց մեզ, — տղաներ շատ շնորհակալություն օգնության համար, — քաղաքավարի ասաց նա, — դե՜ հիմա ասացեք թե ինչպե՞ս եք տեղավորվել...

Չենք դժգոհում, — պատասխանեց Թաթուլը, Մուշեղը խիստ հայացքով նայում էր Վարդանին, կարելի էր կռահել, որ Մալխասյան Վարդանը նրա դուրը չէր եկել:

Իջեւանցի Վարդանը պատմում էր գյուղում իր արած գործերից, թե ինչպես էր կազմակերպել երիտասարդ տղաներից ինքնապաշտպանական ջոկատը, կարողացել էր քչից-շատից գյուղի երիտասարդներին համախմբել իր շուրջը կազմակերպելով այդպես ասած ինքնապաշտպանական ջոկատ, այդ թվում երիտասարդ աղջիկներից կազմակերպվել էր գթության քույրերի մի ջոկատ, Մանասի Շենի բուժքույր Նելլի Զաքարյանի օգնությամբ ինչքան ինձ էր հայտնի գթության քույրերի այդ խմբակը առաջիներից մեկն էր Ղարաբաղում, դա այնքան լավ մտաղահաղացում էր, որ մեզ անգամ զարմացրեց:



 

 

                                                                                             38

 

Չնայած Մալխասյան Վարդանի ինքնապաշտպանական ջոկատը համալրված էին բավականին երիտասարդներ, սակայն նրանք զենք եւ զինամթերք չունեին, եղածը ընդամենը մի քանի որսորդական հրացաններն էին, որոնք անգամ զինամթերք չունեին ու մի քանի ինքնաշեն հրացանները, որոնք անմեն պահին կարող էին շարքից դուրս գալ, այնուամենայնիվ փաստը այն էր, որ այդ ինքնաշեն միավորները մարտի համար պիտանի չէին, սակայն կարող էին ինչ-որ առումով հասկացնել թշնամուն, որ գյուղում զենք կա ու հարկ եղած դեպքում կարող էին անգամ պատասխան տալ:

Վարդանը պատմում էր, թե ինչպես նա մի քանի անգամ Հայաստանից մարդասիրական օգնություն էր բերել գյուղի ժողովրդի համար ու ամենակարևեւորը, որ վստահում էր որ իր ձեռքով է բաժանել գյուղացիներին բերած օգնությունը:

Բավականին ուշ էր, եւ փոքրիկ սենյակում վառվեց էլեկտրական լամպը լուսավորելով ներկաների դեմքները: Սենյակից դուրս` պատշգամբում կանգնած էին մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էր նաեւ մեր ծանոթ` Սամվել Ավագյանը:

Սամվելը գյուղի ինքնապաշտպանական ջոկատում էր անդամագրվել: Ինչպես իմացանք Մանասի-Շենի նախագահը` Հայրապետ Բուդաղյանը հանձնարարել էր գյուղացիներին, որպեսզի հերթափոխով հոգան մեր խմբի սննդամթերքի կազմակերպումը:

Բավականին ուշ էր երբ դուրս եկանք գյուղի շտաբից ու նեղ արահետով սկսեցինք իջնել դեպի ներքեւի թաղը: Գյուղում աղմկում էր հիդրոշարժիչի հռնդյունը, որը խախտելով գյուղի գիշերային անդորրը հոսանք էր մատակարարում բնակիչներին: Սաղարթախիտ այգիների միջից` տեղ-տեղ երեւում էին աղոտ լամպերի լույսը, որոնք վառվում էին հարեւան տների բակում, կարելի էր գուշակել, որ այդ հարեւանները նույնպես օգտվում են գեներատորի հոսանքից:

Ի տարբերություն Մանասի Շենի եւ Կարաչինարի Շեֆեկի փողոցները լուսավոր էին, վառվում էին գյուղի փողոցային բոլոր լապտերները, կարծես ազերիները փորձում էին հայերին հոգեբանական ճնշումով պատժեին:

Անցնելով փոքրիկ կամուրջով մտանք Ներքին թաղ: Թաղի բնակիչները նստած էին խաչմերուկի նստարանին ու կարծես մեզ էին սպասում: Ռուբեն դային նրանց մեջ էր:

Բարի երեկո ժողովու՜րդ, առաջինը ողջունեց Թաթուլը,

Պարի օր ծեզ, բոլորը միաձայն ողջունեցին, ամբողջությամբ մրոտ ու կեղտոտ դեմքներիս կարծես նկատեցին մեր հոգնածությունը:

Տղերք եթե օզո՞մ եք լղանաք եկեք, քինանք մեր տօն, բաղնիք օնինք, կլողանաք հաց կոտինք, հետո նոր կքինաք, առաջարկեց տարեց գյուղացիներից մեկը,

Չէ՜, շատ շնորհակալ ենք, թող մնա հետո, ասաց Թաթուլը, տղաները քայլերը ուղղեցին դեպի Զարմիկի տուն:

Հարկավոր էր գիշերապահներ նշանակել, քանի որ արդեն բավականին մթնել էր:



 

 

 

 

 

                                                                                              39

 

 Առաջին գիշերապահների հերթափոխը ընդունել էին Հակոբյան Գեւորգը ու Վարդան Վարդանյանը, տղաները կանգնել էին իրենց թաքստոցում ու հսկում էին իրենց տեղամասը: Ինչպես տղաները ասացին դեռ առավոտյան նրանք գետի մոտ մետաղալարերից թակարդներ էին պատրաստել, ազդանշանային թակարդները հնարավորություն կտար նախորոք իմանալ ազերի հետախույզների անցանկալի գիշերային այցի մասին: Գետակը ինչպես միշտ աղմկում էր, ինչպես պարզվեց հենց Զարմիկի այգու հարեւանությամբ` գետակի վրա գտնվում էր Մանասի Շենի ջրաղացը, դա համար էլ, ջրաղացով անցնող ջուրը աղմուկով հոսում, այն տպավորությունն էր թողնում կարծես փոքրիկ ջրվեժ էր: Գետակը աղմկում էր խլացնելով գիշերային անդորրը ու փորձելով անհանգստացնել մեր գիշերապահներին:

Մանասի Շենի ջրաղացի հետ կապված էին մի շարք հետաքրքիր պատմություններ, որի մասին հետագայում կանդրադառնամ, հիշատակելով այդ պատմությունները:

Գիշերային լռության մեջ` գետակի միապաղաղ խշշոցին, ձայնակցում էին ճռռիկների նվագախումբը, խոտերի վրա կանաչավուն փոքրիկ լույսերով իրենց ներկայությունն մասին հայտնում էին լուսատիտիկները: Ես առաջին անգամ էի այդքան շատ լուսատիտիկներ տեսնում,

Մուշեղը խոնհարվեց ու խոտերի վրայից վերցրեց լուսատու միջատին, սակայն լույսը ամիջապես մարեց, կարծես թե վախից լույսը հանգավ, նա նորից զգուշությամբ ցած դրեց միջատին, զարմանալին այն էր, որ նորից սկսեց լուսավորել, երեւի զգալով իր անվտանգ վիճակը նորից սկսեց լուսավորել:

Մի տես է՜. զարմացավ Մուշեղը, Ճիշտն ասած ես կյանքում առաջին անգամ եմ այդքան լուսատիտիկներ տեսնում…

Մուշեղ ջան ես նույնպես, համաձայնվեցի ես,

Սեղանին դրված նավթե լամպը, լուսավորում էր փոքրիկ խորդանոցի պատերը, տղաներից մի քանիսը արդեն մեկնվել էին մահճակալներին եւ հոգնածությունից քնել էին: Այդպես էլ քնում էինք հանդերձանքով եւ կոշիկներով, միայն հազվադեպ էր պատահում երբ սահմանի վրա կոշիկները հանում էինք ու դա հասկանալի պատճառներով, քանի որ ամեն վարկյանին անակնկալը անպակաս էր, այդ փոքրիկ միամիտ քայլը կարող էր ճակատագրական լիներ, ոչ միայն մեր համար, այլեւ ամբողջ գյուղի: Այդպես էր զինվորի անմխիթար վիճակը, այդ տարիների ընթացքում ես ու իմ ընկերները զրկված լինելով ոչ միայն ընտանիքի ջերմությունից ու հանգստից, այլեւ կարոտ էինք մնացել նորմալ անկողնուց, մահճակալին քնելը դարձել էր մեզ համար միայն հաճելի երազանք:

Լուսնյակը երեկվա նման լուսավորում էր շրջապատը, երեւում էր մեր գիշերապահ Վարդանի անհանգիստ եւ սթափ դեմքը, նա լսողությունը լարած հետեւում էր շրջապատի ձայներին:

Հեռվից մեկ-մեկ լսվում էր երկար ավտոմատային կրակահերթերը, ձայնից կարելի էր գուշակել, որ դրանք Շեֆեկից չեն գալիս, երեւի մեկ այլ ադրբեջանական գյուղից, որտեղ հնարավորին է ՕՄՕՆ-ականները հերթական խրախճանք էին անում:

Տեղացիների ասելով եղել էին դեպքեր երբ Շեֆեկի թուրքերը բողոքել են Բաքվից եկած էմիսարների դեմ, որոնք իրենց ասելով եկել էին որպեսզի սեպ խփեն հայ եւ ազերի հարեւան գյուղացիների միջեւ, սակայն դա պետական պաշտոնյաների կազմակերպված ծրագիր էր ու ոչ մեկ չէր կարող դրա դեմը առնել, ուստի չնայած հասկանալի էր, որ կաին շատերը, որոնք ցանկանում էին տիրել հարուստ հայ գյուղացու ստեղծած բարիքները: 

 

 

 

                                                                                    40

 

 

Շահումյանի այդ բնությունը գեղեցկության մեջ կարելի էր զգալ թե ինչպես է օրհնված այդ երկրի հողն ու ջուրը: Աստծո կողմից որպես պարգեւ` այս ամենը տրվել էր Շահումյանցուն իր բարիության եւ առատաձեռնության համար, կարծես ցանկանալով վարձահատույց լինել մի ժողովրդի, որոնք տեսել են տառապանք ու չարչարանք: Չնայած այդ առատաձեռնությանը, Երկնային Տերը նաեւ տվել է մի չարակամ հարեւան, որը դարեր շարունակ ցանկացել է իր յաթաղանով վերցնել հայ շինականի ստեղծած բերքն ու բարիքը:

Չնայած այդ ամենի հեղինակը հենց մեր հայ դավաճանների ձեռքի գործն էր, հենց այն հայ դավաճան մելիքների, որոնք իրենց անձնական շահից տրվելով օտար քոչվոր խաշնարած ցեղերին թույլ տվեցին բնակվելու իրենց բնաշխարհում, որոնք հետագայում պետք է աչք տնկեին հենց այդ երկիր իրական տերերի ունցվածքին` մշակույթին եւ պատմությանը ու անգամ պատմական հերոսներին: « Քյորօղլիին »

Ես հետագայում կանդրադառնամ այդ պատմական անցքերին: Շահումյանցին գրեթե ողջ պատմության ընթացքում պատերազմելով իր թուրք ու քոչվոր հարեւան հետ, պահպանել էր իր գոյությունը ` իր հայությունը: Հաշվի առնելով ներկա քաղաքակա-տնտեսական վիՃակը 1988 թվականից սկսած շրջանը գտնվում էր շրջապատման մեջ, այնուամենայնիվ ժողովուրդը ապրում էր հարուստ եւ առատ վայելելով իրենց հողի հարստությունը, իրենց աշխատանքով ստեղծած բերքն ու հարստությունը, պատրաստ էր կիսել հարեւանի կամ ծանոթի հետ:

Հիշում եմ դեռևս 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Երեւանում բազմիցս տեսել եմ Լեռնային Ղարաբաղի Շահումյանից ժամանած բեռնատարների քարավանը, որոնք մարդասիրական օգնություն էին հասցրել Սպիտակի երկրաշարժի աղետյալներին: Բանը այն էր, որ անգամ իրենք լինելով պաշարված ու սովի մատնված իրենց չնչին եղած հացը կիսում էին իրենց աղետյալ հայրենակիցների հետ: Ինչքան մեծ հայրենասիրություն ու անձնազոհություն, հիմա մենք այստեղ էինք որպեսզի ամեն գնով ապացուցեինք Շահումյանցի մեր հայրենակիցներին, որ հայաստանցի մարդու նվիրվածությունը պակաս չէ նրանցից: Մեր ջոկատի վրա դրված էր մի մեծ պատասխանատվություն և մենք հասկանում էինք դա:

 

Մանասի Շենը դրախտային գողտրիկ այդ գյուղը իրոք հմայիչ էր իր օդով ու ջրով, գյուղը ամբողջությամբ փռված էր սարալանջին ու կարծես իր դիրքով հսկում էր շրջապատը, գյուղի աղբյուրները սառնորակ էին եւ ջրառատ, փոքրիկ գետակը, որը սկիզբ էր առնում լեռներից հոսելով փոքրիկ ձորակով, աղմուկով անցնում էր գյուղի մեջտեղով: Ինչպես լսել էինք գետակի ջուրը ոռոգման համար հասանելի էր միայն գյուղի ներքին թաղին, բնակիչներից միայն մի քանիսին, Ռուբեն դային էր ասում, որ փոքրիկ գետակի ջրից օգտվում է միայն ինքը, քանի որ ինքնահոս ջուրը միայն ներքին թաղի այգիներին է հասանելի, իսկ վերին թաղի բնակիչների դժվարին էր գետակի ջուրը հասցնել լանջերին փռված այգիներին: Շեֆեկի ազերիները ժամանակին օգտվել են փոքրիկ գետակի ջրերից, հենց այն ջրբաժանը, որտեղ գետակի ջուրը փոխելով հունը հոսում էր Շեֆեկի այգիններին գտնվում էր հենց այն` Մանասի-Շենը ջրաղացի հարեւանությամբ, սակայն գյուղի բնակիչները ազերիների շրջափակումից հետո փոխել էին գետակի ջրի ուղղությունը եւ ջրազրկել Շեֆեկի այգիները: Հայերի ջրազրկումից հետո Շեֆեկի խաղողի այգիները մասամբ չորացել էին, նկատվում էին չորացած վազերի մեռած այգիները: Ինչպես ասացի Մանասի-Շենը հարուստ էր իր աղբյուրներով սակայն ամենաճանաչվածը աղբյուրը` «Աքլին աղբյուրը » գտնվում էր գետակի հարեւանությամբ` հենց այն երկաթե հետիոտն կամուրջից ոչ հեռու, ներքին թաղի ժողովուրդը խմելու ջուրը բերում էին դույլերով նույն աղբյուրից, իսկ կաին գուղացիներ, որոնք իրենց բակերում անգամ ջրհորներ ունեին: Այդ աղբյուրների մասին մանրամասը կպատմեմ քիչ ավելի ուշ:

 

 

 

                                                                                     41

 

 

 

  Վարդա՛ն քնած չե՞ս. շշնջաց Մուշեղը, ես պարկած տեղից ուղղվեցի ու նստեցի,

Չէ՜ ի՞նչ կա…

Դու տեսա՞ր է՛դ Մալխասյան Վարդանի դեմքը, կամաց շշնջաց նա,

Ի՞նչ կա որ. զարմացա ես,

Որ Ճիշտն ուզում ես իմանալ, հենց առաջին հայացքից նա դուրս չեկավ, դեմքը ծամածռեց նա,

Եվ ի՞նչ դուրդ չեկավ որ, — զարմացա ես, — հետո, քեզ ի՞նչ...

Է՛ն որ, ինձ թվում է, որ սա՛ հավայի չի եկել էստեղ, եզրակացրեց նա, երեւի մի բան է արել Հայաստանում ու ոստիկաններից է փախել եկել է եստեղ, որպեսզի այստեղ իրեն չգտնեն…

Ա՛յդ ինչի՞ց եզրակացրեցիր որ. զարմացա ես, համ էլ ե՞րբ դարձար միլիցեքի՛ն պաշտպան, ի՞նչ է է՛դ ո՞ր ոստիկանն է, որ ժողովրդի մասին մտածել է...

Է՛ն, որ հայրենասեր մարդը այդպիսին չի լինում, ես ծիծաղեցի, ես գրազ եմ գալիս, որ դա այդպես է, շարունակեց Մուշեղը, եթե վաղը հարցնենք նրան թե Ավարայրի ճակատամարտը երբ է եղել` որ թվականին նա չի կարող պատասխանել, այդպիսի մարդկանց ես կիլոմետրի վրայից եմ զգում, բարկացած ավելացրեց նա,

Ա՛յդ ինչու՞ նրան հիշեցիր, նրա հոգսը քե՞զ են տվել. հանգստացրեցի ես,

Ինչի՞ չէ ո՜ր, բորբոքվեց նա, սուտ հայրենասերների անունից գալիս են ու է՛ս խեղճ միամիտ ժողովրդին հայրենասիրություն են քարոզում:

Եղբա՛յր եթե դու՛ է՛դ մարդուն չգիտես, ինչու՞ ես դատում առանց ճանաչելու...

Դե՛ լա՜վ, ժամանակը ցույց կտա, ես ճիշտ եմ թե սխալ. նեղացավ նա,

Իմ դուրն էլ չեկավ, լսվեց Վալերի ձայնը, մենք շուռ եկանք նրա կողմը,

Ինչ է Է՛դ քնած չե՞ս, զարմացա ես,

Չէ՛ ձեր զրույցն էի լսում, կամաց ասաց նա,

Ամոթ չլինի հարցնել, թե դու՛ ինչու՞ չհավանեցիր է՛դ խեղճ մարդուն, հարցրեցի ես,

Ա՛յն որ...

Կմկմաց նա:

Վալե՛ր եթե դեմ չե՞ս մի բան հարցնեմ, աչքով արեցի Մուշեղին, նա խորամանկ ժպտաց, դու՛ կարո՞ղ ես ասել, թե ո՞ր թվականին է եղել Ավարայրի ճակատամարտը...

Հարցրեցի ես, Վալերը առանց երկար մտածելու պատասխանեց,

451 Թվականին, մայիսի 26-ին. մենք ծիծաղեցինք, ինչի՞ որ, ինձ էիք փորձում, խորամանկ ժպտաց նա,

Չէ՜, Վարդան ջան ինչպես պարզ է Վալերը մեծ հայրենասեր է. կատակեց Մուշեղը, մենք ծիծաղեցինք:

Կարող եմ ասել անգամ թե քանի զոհ ենք տվել, — շարունակեց Վալերը, — եթե հիշողությունս չի դավաճանում 1036 նահատակ...

Մենք ծիծաղեցինք:

Լեռներից փչող մեղմ զեփյուռը շոյելով ծառների կատարները հեռանում էր դեպի Գերամբոյի հարթավայրերը:

Գյուղը խոր քնի մեջ էր, կարծես թե պատերազմ չկար,  եւ   չէր   էլ   եղել:

 



 

 

                                                                                     42

 

 

Առավոտյան մոտ էր ես Վալերիկի մարտական հերթապահությունը էինք, հսկում էինք բակը ու գյուղի սահմանագիծը:

Քեզ ասացի, որ հանգստանաս, բարկացավ Վալերիկը, այս երկու գիշեր է ինձ հետ ես պոստի կանգնում, հերիք չէ քո տեղն ես կանգնում, ինձ հետ էլ ես կանգնում, դժգոհեց նա, նա նեղվում էր կարծես հոգուն մի ծանր քար դրած լինեին:

Վալեր ջան քեզ ասացի, որ թուրքերի ռազվետկան միշտ աշխուժանում է լուսաբացին, այնպես որ ինչպես ասում են երկու աչքը լավ է, սակայն չորս աչքը ավելի լավ է, ես երիտասարդ եմ չքնելը ինձ չի անհանգստացնում, մի ժամ շուտ կամ ուշ ինձ համար էական նշանակություն չունի…

Վարդան ջան սիրտս ծխել է ուզու՜մ. տխուր ասաց նա,

Ա՜խ իսկ իմ սիրտն էլ աղջիկ է ուզու՜մ, նույն տոնով գանգատվեցի ես, մենք ծիծաղեցինք, Վալեր ջան հիմա չէս կարող ծխել եղբայր, մի երկու ժամ համբերի, մինչեւ հերթափոխը փոխենք: Գիտե՞ս շատ դեպքեր են եղել, որ թուրքի դիպուկահարները առիթից օգտվելով մերոնցից շատերին հենց իրենց միամտության կամ հիմարության պատճատով գետին են տապալել: Եթե ուզում ես իմանալ ծխախոտի լույսը մթության մեջ մեկ կիլոմետրից անգամ նկատելի է, մեկ էլ տեսար թխկացրեց ուղիղ ճակատիդ:

Լա՜վ կհամբերեմ, համաձայնվեց նա, լսի՛ր, աղջիկ ասացիր հիշեցի, Ռուբենի աղջիկը լավի՞կն է չէ՞...

Այո՛ լավիկն է, համաձայնվեցի ես, բայց դեռ երեխա է` տասնչորս տարեկան է...

Բայց ի՞նչ կապ ունի, կմեծանա չէ՞. զարմացավ նա,

Է՜հ Վալեր ջան մինչև՜ մեծանա՜. ծոր տվեցի ես.

Է՛դ ինչու՞, դու՛ այդպես շտապու՞մ ես. — մենք ծիծաղեցինք,

Չէ՜ Վալեր ջան, շտապելու ի՞նչ ունեմ, համ էլ մինչեւ  պատերազմը չվերջանա ինչ ամուսնանալ...

Դե՜ ուրեմն ավելի լավ. ուրախացավ նա, դրանից լավ, համեստ, ընտանիքի հալալ կաթնակեր, որտեղի՞ց ես գտնելու, բախտը ինքը քեզ բերել է ու գցել ձեռքդ…

Վալեր ջան իրոք, որ լավիկն է, դուրս շատ եկավ, լուրջ ասացի ես, բայց խնդրում եմ տղաներին ոչ մի խոսք չասես այդ մասին, նա սկսեց ծիծաղել, փորձում էր երկու ձեռքով փակել բերանը, որպեսզի չաղմկի,

Այդ ի՞նչ ասացի որ, զարմացա ես, իմ կարծիքով ես ծիծաղալու բան չասացի, ուղղակի դու մեր տղերքին գիտես իզուր տեղը խոսալու են նրանց էլ առիթ է պետք…

Է՜հ միամի՜տ ջան, ուրախ ասաց նա ու գրկեց ինձ, երեկվանից տղերքը ծրագրեր են կազմում քո ու Մարգարիտայի համար...

Ի՞նչ ծրագիր. զարմացա ես, նա կարծես ինչ-որ գաղտնիք ուներ հայտնելու, սակայն խոսւափում էր, նա նայեց կողքերը ու կամաց շշնջաց,

Տղերքին թվում է, որ Ռուբեն դային ուզում է իր աղջկան Շահումյանից հանել, ու նա հաստատ մեզ է խնդրելու, որպեսզի օգնենք, այսինքն գնալուց մեզ հետ տանենք, երեկ մի քանի անգամ սեղանի շուրջը նստած հիշեցրեց, որ « սահմանի վրա ենք, աղջիկ երեխա է վտանգավոր է թուրքի բերանն ենք »:

Դե՜. ծոր տվեցի ես,

Է՛լ, ի՞նչ դե՜, որ հանկարծ մեզ խնդրի Ռուբեն դային, մենք էլ չենք մերժելու, դե՜ դու կտանես ձեր տուն, կտեղավորես թող ձեր դպրոցում էլ սովորի ուսում առնի, մինչեւ տարիքը հասնի…

Բայց Վալեր մի մոռացի, որ Մարգարիտա՛ն դեռ տասնչորս տարեկա՞ն է, զարմացա ես,

Ա՛յ, տղա մի երկու տարի չե՞ս համբերի՛, խորամանկ ժպտաց նա, մենք ծիծաղեցինք:

Լա՛վ դա թողնենք մի կողմ, իսկ ամոթ չլինի հարցնել, իսկ առանց ինձ ի՞նչ որոշումներ եք կայացնում, բարկացած տոնով հարցրեցի նրան,

Լա՜վ, եթե չես ուզում տանել ձեր տուն ապա ես կտանեմ մեր տուն, արդարացավ նա, մի երկու տարի հետո կգաս մեր տանից էլ հարս կտանես, լուրջ դեմքով ասաց նա, մենք ծիծաղեցինք:

Արդեն երկնակամարում լուսացել էր գյուղի արթուն աքաղաղներից մի քանիսը արդեն ավետում էին լուաբացը, մեր հանգստացող տղաները հանգցրել էին սեղանին դրված նավթե լամպը: Լսվեց մոտեցող մեքենայի շարժիչների ձայնը, տարօրինակ էր, այդ ձայնը գնալով մոտենում էր, ես արագ բացեցի դարպասը ու դուրս եկա փողոց:

Շեֆեկի կողմից մեզ էր մոտենում մի բեռնատար, նա կարծես չէր շտապում, գալիս էր շատ հանգիստ, անցնելով Մանասի Շենի սահմանագիծը շարունակում էր երթը, մի քանի մետր էր մնացել, որպեսզի հասներ մեր դարպասներին:

Ես մի երկար կրակահերթ ուղղեցի օդ ու ավտոմատի փողը ուղղեցի բեռնատարի վրա, վարորդը ամիջապես արգելակեց, իրենց դիմաց կանգնած ավտոմատավորը կատակ չէր անում, վարորդը եւ ուղեւորը ձեռքերը բարձրացրած սարսափած հայացքով ինձ էին նայում:

Стойте ! не   отпускать    руки, բարձր կարգադրեցի ես, выходите из машины...

հրամայեցի ես վարորդը եւ կողքի նստած ուղեւորը ձեռքները բարձրացրած զգույշ իջան մեքենայից: Վալերիկը շփոթված էր, կանգնել էր ու չէր հասկանում թե ինչ էր կատարվում, — лежать՛ на земле, руки за головой, — եղավ հաջորդ հրահանգը:

Նրանք ամիջապես պարկեցին գետին, անսպասելի հյուրերի արտաքինից երեւում էին, որ ռուսներ էին, նույնիսկ « Զիլ » բեռնատարի պետ համարիշներից երեւում էր, որ Կրասնադարի բեռնատար է: Նրանք պարկել էին գետին ձեռքները դրած գլխների ետեւը սպասում էին հրահանգի, բեռնատարի վարորդը վախից լացում էր ու քթի տակ մրթմռթում,

Брат, брат, աղերսում էր նա, տղաները արագ հասան մեզ, Վալերիկը այդպես շփոթված էր, որ չգիտեր թե ինչ անել, առաջինը Մուշեղը հասավ, ավտոմատը ուղղելով հերթական զոհերին հարցրեց,

Վարդան ի՞նչ է ովքե՞ր են...

Չգիտեմ Շեֆեկից են գալիս. բացատրեցի ես, անկոչ եկվորները մեր տղաների նշանառության տակ էին, ես զգույշությամբ մոտեցա սարսափած գերիներին ու սկսեցի խուղարկել պարկած վարորդին, ест՛ь оружия, խիստ տոնով հարցրեցի նրանց,

 

Нет брат, нет брат, վարորդը վախից ցնցվում էր, դեմքի կարմրությունից քիչ էր մնում դեմքը պայթեր:

 

 

 

 

                                                                                            43  

 

 

 Սմբատը խուզարկում էր մյուս ուղեւորին, նրանց մոտ զենք ու զինամթերք չհայտնաբերեցինք, սկսեցինք խուզարկել բեռնատարը, ոչինչ չկար, միայն երեւում էր, որ եկվորները երկար ճանապարհ էին անցել, բեռնատարում հացի փշրանքները ու սննդի մնացորդները այդ էին վկայում: « Գերիներին » բերեցինք մեր բակ, իսկ Վալերիկը բեռնատարը բերեց ու կանգնեցրեց մեր տան դարպասի դիմաց` փողոցի վրա:

Մուշեղը խիստ տոնով հարցաքննում էր « գերիններին », մեր անկոչ հյուրերը սարսափած էին, մանավանդ երբ տեսնում էին Մուշեղի խիստ հայացքը, ավելի սարսափած էր բեռնատարի ուղեւորը, նա վախենում էր անգամ հայացքը բարձրացնել, մտածելով, որ կարող է շարժել տղաների բարկությունը:

Քիչ հետո փողոցի վրա հավաքվել էին Մանասի Շենի ողջ ժողովուրդը, լսել էին, որ ձերբակալել ենք Շեֆեկից եկող անկոչ հյուրերին: Ռուբենը ու Սամվելը առաջիններից էին, որ համարձակվեցին մեր տան դարպասներից ներս մտնել:

Ինչ լավ է, որ եկաք, ուրախացավ Թաթուլը, Սամվե՛լ ջան խնդրում եմ շտապ գնա շտաբ, Վարդանին ասա թող կապնվեն շրջկենտրոն ու հայտնի, որ Շեֆեկից եկող մեքենա ենք բռնել...

Սամվելը առանց հարցնելու շտապ հեռացավ, Ռուբեն դային ծանր քայլերով ձեռնափայտին հենվելով մոտեցավ ու ողջունեց տղաներին:

Մենք « գերիները » նստեցրել էին բակի կենտրոնում դրված աթոռների վրա: Հարցաքննումից պարզվեց, որ մեր անկոչ հյուրերը Կրոսնադարի երկրամասից են, Ադրբեջանի տարածքով առանց խոչնդոտի հասել են մինչեւ Շեֆեկ, այնտեղից էլ փորձել են մտնել Կարաչինար, քանի որ Շահումյան տանող մայրուղին փակված էր, թե ազերիների կողմից եւ թե մեր, նրանք էլ որոշել են շրջանցել ու անցնել Մանասի Շենով, նրանց նպատակն էր հասնել մինչեւ Ռուս Պարիս գյուղը, որպեսզի օգնեին իրենց հարազատներին տեղափոխել Կրասնադարի երկրամաս: Եկողները ռուս մալականներ էին չնայած նրանց դեմքներին մազ-մորուք չկար, ինչպես սովորաբար ունենում էին մալականներ, սակայն դեմքների արեւից խանձված կարմիր մաշկը դա էր վկայում:

Նրանց ահաբեկված վիճակը հասկանում էինք բոլորս ու փորձում էինք ավելի մեղմ լինել նրանց հետ:

Տեսնու՞մ ես եղբայր Ռուբեն, ուրախ ասաց Վալերը, մեր Վարդանն է բռնել դրա՛նց...

Երեւի Վալերը ցանկանում էր Ռուբենի աչքին ինձ հերոսի կերպարով ներկայացնել,

Հա՜ տեսնում եմ, քթի տակ ժպտաց նա, մի դրանց հարցրեք թե որդեղան գիդան է՛ս մեր շենի ճանապարհը. լուրջ հարցրեց Ռուբենը,

Вы откуда узнали про эту дорогу? խիստ հարցրեց Գեւորգը,

Нам милиционеры показали дорогу. վախեցած պատասխանեց վարորդը,

Կարծես հասկանալի է դառնում, երեւի թուրքերը հարմար զոհ են գտել, — ուրախացավ Գեւորգը, — թուրքերը երեւի ուզեցել են փորձել, թե արդյոք այս ճանապարհը ականապատված է թե ոչ, — բոլորը սկսեցին ծիծաղել, միայն « գերիներն » էին սարսափած աչքերով ուշադիր հետեւում էին տղաների ցանկանալով դեմքների արտահայտությունից պարզել թե ինչու ենք ծիծաղում:

Ամեն ինչ պարզ էր դառնում, նրանք անմեղ քաղաքացիներ էին, որոնց ազերիները մահվան էին դատապարտել, ուղարկելով այդ մահվան ճանապարհով: Քասախի Վարդանը կռահեց նրանց վիճակը, փորձեց թուլացնել նրանց լարվածությունը, նա ռուսերեն սկսեց բացատրել թե ինչպես են ազերիները խորամանկության գնացել ուղարկելով նրանց այդ Ճանապարհով:  

 

 

 

 

                                                                                     45

 

 

 

 

     Դարպասները բացվեց ու բակ մտավ գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարը` Վարդանը Մալխասյանը նրա հետ էր նաև Սամվելը, նա ուրախ մոտեցավ և ողջունեց մեզ,

Տղերք ինչպես տեսնում հյուրեր ունե՛ք, — սրամտեց Վարդանը,

Վարդա՛ն դու՛ զանգեցի՞ր շրջկենտրոն, հարցրեց Թաթուլը,

Այո՛, Թաթուլ ջան, զանգել եմ, քիչ հետո Շահենը այստեղ կլինի, շատ չի ուշանա, պատասխանեց նա, տեսնում եմ լավ բեռնատար եք որսացել, — իր գոհունակությունը հայտնեց նա,

Դրսում հետաքրքրասեր գյուղացիների քանակը ավելանում էր, բոլորն էլ անհամբեր սպասում էին մի բացատրության: Սամվելը համառոտ բացատրում էր գյուղացիներին ներսում կատարված իրավիճակը, հետո ներս մտավ ու եկավ նստեց Ռուբենի կողքին: Թաթուլը Վարդանին պատմում էր թե ինչպես ենք բռնել անկոչ եկվորներին, ամեն ինչ պարզվել էր, թե ինչպես ազերիները նորից իրենց խորամանկությունը գործի էին դրել, բաց չթողնելով նման լավ հնարավորությունը, անմեղ մարդկանց ուղարկել մահվան բերան, միայն թե համոզվելու` արդյոք այդ ճանապարհը ականապատված է թե ոչ, ու արդյոք մեր կողմից հսկվում է ճանապարհը թե ոչ: Այնպես որ միամիտ զոհերի բախտները իրոք որ բերել էր, կարեւորը, որ ճանապարհը ականապատված չէր, կամ էլ բախտները բերել էր, որ գիշերով չէին փորձել անցնել այդ ճանապարհը, թե չէ հաստատ կհայտնվեին մեր կրակահերթի տակ ու այնտեղից հազիվ թե կարողանաին ողջ դուրս գալ:

Մեր « գերիները » քիչ հանդարտվել էին, զգալով. որ թշնամաբար չենք տրամադրված, նույնիսկ տղաները նրանց խմելու ջուր էին տվել, նրանք պատմել էին, թե ինչպես են գիշերել Շեֆեկում բեռնատարի մեջ, իսկ հետո առավոտյան ազերի ոստիկաների ցուցումով բռնել էին Մանասի Շենի ճանապարհը:

Դրսում դարպասների մոտ` բեռնատարի կողքին կանգնեց « ուազիկ » մեքենան, բացվեց տան դարպասը եւ ներս մտավ կլորավուն կազմվածքով մի մարդ ու մեկ երիտասարդ, Վարդանը` գյուղի ջոկատի հրամանատարը շտապեց նրան ընդառաջ:

Բարեւ ձե՜զ, քաղաքավարի ողջունեց, մոտեցավ հերթով սկսեց սեղմել մեր ձեռքերը ներկայանալով: Նա Շահեն Հովասափյանն էր ինչպես շրջանում էին ասում էին « Փոքր » Շահենն էր, նա Շահումյանի շրջանի գործկոմ խորհուրդի նախագահի տեղակալն էր, ինչպես ասում են Շահեն Մեղրյանի տեղակալը:

Մալխասյան Վարդանը արագ ու համառոտ պատմեց թե ինչպես է կատարվել ռուսների ձերբակալումը, Շահենը լուռ լսում էր նայելով անմեղ մալականներին, որոնք հասկացել էին, որ եկվորը ինչ-որ կարեւոր մարդ է: Ինչպես ասաց Վարդանը, Շահեն Հովասափյանը ժամանակին եղել էր շրջանի ավտոձեռնարկության ղեկավարը, հետո վերջին իրադարձությունների ընթացքում սկսել էր կատարել Մեղրյան Շահենի տեղակալի պաշտոնը:

Մեղրյան Շահենը լինելով վերջին տարիներին որպես շրջանի ղեկավար իր վրա էր վերցրել թե շրջանի ինքնապաշտպանության հարցը եւ թե տնտեսական դժվարին պարտականությունները: Մեղրյան Շահենը (Մեղրյան Շահենը Զինավորի 03/01/1952 ) ծնունդով Գյուլիստանցի էր, նրա համագյուղացին էր` նրա տեղակալը Շահեն Հովասափյանը, շրջանի ժողովուրդը որպեսզի տարբերեն երկու Շահեններին, Մեղրյան Շահենին անվանում էին « Մեծ Շահեն », իսկ նրա տեղակալ ` Շահեն Հովասափյանին անվանում էին « Փոքր Շահեն »: ( Շահեն Վարդգեսի Հովասափյանի)

Ամեն ինչ պարզելուց հետո, « Փոքր » Շահենը վերցնելով մեր գերիներին ուղեւորվեցին շրջկենտրոն, իրենց հետ տանելով նաեւ մալականների բռնագրավված բեռնտարը: Մուշեղի ու տղաների խիստ պահանջով ջոկատի հրամանատա ր Վարդանը Մալխասյանը, որը մինչ այդ ոչինչ չէր ձեռնարկել այդ ճանապարհի անցանելիությունը խոչընդոտելու համար, կամ փակելու, հիմա գյուղացիների օգնությամբ Զարմիկի տան առջեւ գցած բեռնատարի կմախքը տրակտորի օգնությամբ քաշ տվեցին մինչեւ ազերիների գյուղի ու Մանասի Շենի հատման գիծը: Այդպիսով փակելով Շեֆեկից եկող ճանապարհը, հիմա Շեֆեկից եկող տեխնիկաներին կամ մեքենաներին համեմատաբար դժվար կլինել անցնել այդ արգելափակոցով:            

 

 

 

                                                                               46  

 

 



Գյուղացիների տրամադրությունը բարձր էր, քանի որ մեր ծառայության երկրորդ օրն էր, կարողացանք ցույց տալ մեր զգոնությունը, մենք համոզեցինք, որ հսկում ենք իրենց գյուղի սահմանը, ապացուցում էինք որ կարող են մեզ վստահել:

Այդպես հայ գյուղացու հոգում արթնանում է հավատը եւ վստահությունը, նրանց դեմքներից նկատվում էր, որ հավատում ու վստահում էին, առավոտվա միջադեպը բերնեբերան անցնելով տարածվեց ողջ շրջանում, առհասարակ ինչպես իմացանք ժամանակին շրջանը ունեցել է տեղական հայալեզու մամուլ, սակայն իրավիճակի բարդացումից հետո տեղական թերթերը չէին տպագրվում, սակայն շրջանում ավելի լավ էր գործում բանավոր ինֆորմացիայի տարածումը, բերնեբերան փոխանցված լուրը ամիջապես տեղ էր հասնում: Հնարավորին էր նաեւ լուրերի տարածմանը նպաստում էին ծանր քաղաքական վիճակը շրջանում, ամենուրեք հայկական գյուղերի վրա ազերիների կատարած բռնությունների լուրերը ամիջապես տեղ էին հասնում, երեւի զգոնեության նպատակով էր դա, գյուղացիները մեկը մյուսին արագ հասցնում էր իր լսած կամ տեսածը:

Ես եւ Մուշեղը սպառազինված դուրս եկանք բակից, դրսում դարպասների մոտ մեզ էր սպասում Մանասի Շենցի` Սամվելը, որը երեկ մեզ տարել էր ցույց տալու տեղանքը: Մենք ողջունեղինք Սամվելին ու միասին քայլեցինք նեղ փողոցով, Մանասի Շենեում ինչպես միշտ լսվում էր փողոցի մանուկների ճիչն ու աղմուկը: Երեխաները վազվզում էին եւ խաղում փողոցում, մեզ նկատելով մանուկների խումբը վազեց ընդառաջ, առաջեւինց գալիս էր երեկվա կապուտաչյա համարձակ փոքրիկը, նրանք շրջապատեցին մեզ, նույն մանկիկը երեկվա համարձակությամբ կանգնեց նայելով աչքերիս ու հարցրեց.

Հինչա՞ քո անումը…

Վարդան, ներկայացա ես, զգուշությամբ ցանկացա գրկել, նա փոխեց դեմքի արտահայտությունը ու խեղճ նայելով ասաց,

Վարդան մի պատրոն տու լի՜. նա երկարացրեց այդ բառը, կարծես աղերսում էր, այնքան քաղցր էր հնչում ու գեղեցիկ, նրա ընկերները սկսեցին ձայնակցել, ես գրկեցի փոքրիկ Նելլին եւ քայլեցինք առաջ, մանուկների խումբը աղմուկով հետեւում էր մեզ հասնելով փողոցի խաչմերուկին ցած դրեցի նրան,

Սիրու՛ն ջան, լուրջ տոնով ասացի ես, երեկ քեզ մի հատ պատրոն տվեցի չէ՞...

Ըհը՜, լուրջ պատասխանեց նա,

Իսկ դու այդ պատրոնը ի՞նչ արեցիր...

Տյու՛ ըսեցիր վէչ վար ես պահեմ, անմեղ ասաց նա, երեւում էր մանկիկի հնարամիտ ու խելացի մտածելու ունակությունը, առանց քաշվելու եւ վարանելու պատասխանում էր տվածս հարցերին, — տվել եմ մաման, վար պահի, — ավելացրեց նա, մենք ծիծաղեցինք:

Ապրե՜ս, Նելլի ջան, խրախուսեցի ես, համբուրելով ճակատը, հանելով պահեստատուփից մեկ փամփուշտ տվեցի նրան, սա էլ կպահես, որ հետո նորից ինձ տաս...

Լյավ, ուրախ ասաց նա ու վազեց փողոցով, նրա խաղընկերները կարծես թե բավարվեցին այդ մեկ փամփուշտով վազեցին նրա ետեւից: Սամվելի ասելով Նելլին Այակուլի աղջիկն էր, (Զաքարյան Նելլի Ասատուրի 31/08/1986 ) (Ասատուրի Նազարի Զաքարյան 8/08/1959 ) նրա մայրը` Ասյան էր: Ասատուրը գյուղում բեռնատարի վարորդ էր, իսկ Ասյան Մանասի Շենի դպրոցի մանկավարժներից: (Ասյա Մելիքի Զաքարյան /Մակարյան 28/12/1959 )

 

 

 

 

                                                                           47

 

 

 

 

Պա՜ մհեկ դիբա վերդե՞ղ էք օզում քինաք. հարցրեց Սամվելը,

Սամվել ջան , որտե՞ղ էր երեկվա հրդեհը, հարցրեցի ես,

Պաժա՞ռը, տիյերի թաղումը, կմկմաց նա,

Դե՛ այնտեղ էլ ուզում ենք գնալ, բացատրեցի ես,

Մենք փողոցի խաչմերուկից թեքվեցինք աջ եւ քայլեցինք գետի կողմը, գետակի ափով նկատեցինք եկող աղջիկների խումբը, որոնք դույլերը ձեռքին գալիս էին աղբյուրից, ես կանգնեցի, տեսարանը շատ գեղեցիկ էր, թե գետակը թե շրջապատի կանաչը եւ թե աղջիկները:

Ըղբյուրան են կյալիս, — բացատրեց Սամվելը,

Սամվել այնտե՛ղ աղբյուր կա՞. զարմացած հարցրեց Մուշեղը,

Հա՜, ընդեղ « Աքլին » աղպյունա մենք ընդղա ենք ճյուր պիրում, բացատրեց Սամվելը: Աղջիկների խումբը հասավ մեզ սիրալիր ողջունեցին ու անցան, երեւի բոլորն էլ ներքին թաղից էին: Մենք անցնելով երկաթե կամրջով սկսեցինք բարձրանալ թեք լանջով դեպի Մանասի Շենի վերին թաղ: Սամվելը պատմում էր «Աքլին աղբյուրի » մասին, աղբյուրի պատմությունը կապված էր տեղաբնակ « Աքլի » Արտուշայի հետ, չնայած որ մինչ այդ մենք Եսայան Ռաֆիկենց տանը տեսել էինք ջրհոր, կարելի էր գուշակել, որ բացի լեռնային աղբյուրներից, գյուղում կաին նաեւ ջրհորներ: Ինչպես հետագայում իմացանք գյուղի անգամ շրջանի ամեն աղբյուր իր առանձին անունը ուներ օրինակ ` Առվի աղբյուրը, Ալեքսանի բաղի տակի աղբյուրը, Մոշա աղբյուրը, Աքլին աղբյուրը, Ջրաղացի դռնե աղբյուրը Առվի ձորի ձախ կողմին, Գոսունց աղբյուրը եւ այլն:

Քանի որ հիշատակեցի Ռաֆիկի անունը կցանկանաի ավելի մանրամասն պատմել նրա մասին թե ինչ լսել էինք հարեւաններից: Եսայան Ռաֆիկի այն մարդն էր, որը մեզ դիմավորել էր Գյուլիստանում եւ առաջինը նրանց տանն էինք հյուրնկալվել, հետաքրքիրը այն էր, որ Եսայան Ռաֆիկին բացի իր «Ափո » մականունից, գյուղում նրան «Մաֆիոզ Ափո » էին ասում, դա երեւի նրանից էր, որ Ռաֆիկը շրջանի ամենախելացի եւ ճարպիկ մարդկանցից մեկն էր, (Եսայան Ռաֆիկ Բենիկի 23/01/1958) դեռեւս 1988 թվականին երբ շրջանում տնտեսական ու քաղաքական ծանր վիճակ էր, Ռաֆիկը առաջիներից մեկն էր, որ բացեց շրջանի առաջին կոպերատիվներից մեկը, (Արագած) որը զբաղվում էր կենցաղային սարքերի վերանորոգման գործով, իսկ մինչ դա Ինջիում, Ղարաբաղի եւ Շահումյանի շրջանի սահմանային գոտում եղել էր « Ասֆալտ զավոդի » (ասֆալտի գործարանի ) հիմնադիրներից մեկը: Ռաֆիկը աշխատասեր ու ժրաջան մի անձնավորություն էր 1998 թվականին երբ ազերիները հոսանքազրկել էին ողջ շրջանը, Ռաֆիկի ջանքերով եռաֆազ հիդրոշարժիչը բերվում է Մանասի Շեն ու տեղադրվում ներքին թաղում, որպեսզի քչից շատից կարողանա լույսով ապահովվել գյուղի բնակիչներին: Ահա այսքանը Եսայան Ռաֆիկի մասին, ընթացքում մանրամասն կանդրադառնամ նրանց ընտանիքի պատմությանը:

 

Հասնելով գյուղի մեծ խաչմերուկին, որը երեւի Մանասի Շենի կենտրոնն էր համարվում, կանգնեցինք ու սկսեցինք զննել շրջապատը, զարմանալին այն էր, որ երեկ մթության պատճառով չէինք նկատել գյուղի փոքրիկ հին եկեղեցին, որը առանձնացած բնակելի տներից կարծես սգում էր իր անմխիթար վիճակը, ( իջեւանցի Վարդանի ) Գյուղի շտաբը գտնվում էր եկեղեցու մոտակայքում, եկեղեցու անտաշ քարի պատերից կարելի էր գուշակել, որ բավականին հին կոթող է, միայն կառույցի տանիքից կարելի էր կռահել, որ վերանորոգված է եղել, փոքրիկ բազիլիկ եկեղեցին ավելի ճիշտ մատուռի տպավորություն էր թողնում, քան եկեղեցու: Կամարաձև մուտքի մոտ` գետնին թափված քիմիական նյութի կանաչավուն գույնից կարելի էր եզրակացնել, որ եկեղեցին նպատակին չի ծառայում, այդ էր համոզում նաեւ փայտե դռան վրայի կախովի մեծ կողպեքը:

 

 

 

                                                                                            48  

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   ՏԵՍ

MRAV
MRAV