ՍԻՐՈ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 

 

ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

26   օգոստոս   1994   թվական   Երեւան

Երկար    հնչում   էր    հեռախոսի  զանգը:

Ալյո՜, — լսվեց   մի   օրիորդի   քնքուշ   ձայն,

Տիգրա՛ն,   այդ    դու՞   ես, — խոսափողում   լսվեց   աղջկա   հեկեկոցը,

Քրիստիկ,   այո    ես   եմ, — բարցատրեց   Տիգրանը,   աղջիկը    չէր    կարողանում    պատասխանել,    նրա   լացը   երկար    ժամանակ   չէր   դադարում,  Տիգրանը    լուռ    սպասում   էր,   թե   երբ   կդադարի   աղջկա   հեկեկոցը:

Տե՜ր   իմ    Աստված, — հեկեկոցը   նորից    շարունակվեց:

Լսի՞ր   Քրիստիկ,   մենք     կարող   ենք   այսօր    հանդիպել, — վերջապես   խոսեց    Տիգրանը,

Այո՜    իհարկե՛, — հազիվ   խոսեց    օրիորդը, — բայց   ի՞նչ   է,   դու՛   Երեւանում   ե՞ս, — շփոթված   հարցրեց    նա,

Այո   նոր    եմ    վերադարձել, — ասաց   Տիգրանը, —  եթե    դեմ    չես   կես  ժամից    քեզ    կսպասեմ   հրապարակի   յոթ   աղբյուրների    մոտ

Տիգրանը   արագ    դրեց    լսափողը,   չգիտես    ինչու   նա   մի   տեսակ   տարօրինակ    էր    թվում,    նույնիսկ    հարազատ   քրոջ    հետ   զրուցելիս   կարծես   շտապում    էր   երեւի    կարեւոր    հանդիպումն    էր    պատճառը:

Տիգրան   իսկ    ինչու՞   ես   շտապում, — հարցրեց   քույրը, — կմնաս   կճաշենք   նոր    կգնաս,   առանց    այն    էլ   սուրճդ    չխմեցիր

Հազար   ներողություն, — քաղաքավարի    ասաց   նա, — կներես    ինձ   քույրիկ   չեմ     կարող,   ինձ     սպասելու   են,   թող    մնա    մեկ   ուրիշ   անգամ,   կճաշենք, — նա    արագ    հրաժեշտ   տվեց    եւ   դուրս    եկավ    քրոջ     տանից,

Տիգրա՜ն   սպասի՛ր,    այդ   ու՞ր

 Նրա     ետեւից   բղավեց    քույրը, — եթե   սպասես   ես   կգամ    քեզ   հետ...

Տիգրանը    քրոջը   սպասեց   շենքի    բակում,   երեւի    վախենում   էր,  որ  կուշանա    այդքան    սպասված   ժամադրությունից:   Քույրը    դուրս    եկավ  տանից   ու    թեւանցուկ    անելով     եղբորը    քայլեցին   դեպի    մոտակա    մետրոյի    կայարանը, — Տիգրան,   եթե    գաղտնիք   չէ   ու՞մ    հետ    ես   ժամադրված, — հարցրեց    նա, — Քրիստիկի՞, — առանց   սպասելու    պատասխանի  գուշակեց    քույրը,

Այո՛,   նրա    հետ, — եղավ    կարճ   պատասխան,

Գիտե՞ս,   քո    բացակայության   ժամանակ   նա   միշտ    այցելել   է   մեզ,   երեխաներին    միշտ    նվերներ     էր    բերում    ու    թխվածք:  

Ճիշտն   ասած    շատ    շնորհքով   աղջիկ     է,    բայց...

Ի՞նչ    բա՛յց, — միանգամից     վրա     բերեց   Տիգրանը,

Քույրը     միանգամից   շփոթվեց   չկարողացավ   շարունակել,

Գիտե՞ս   նա    իր     վիպուստնոյին    չի   մասնակցել, — թեման     փոխեց   քույրը, — դու   նամակով   գրել    էիր   որպեսզի,   չմասնակցի,   նա    այդպես   էլ   արել    է:

Բայց   եթե   ճիշտն   ուզում    ես   իմանալ,   նա   շատ   կարճ   է    հագնում, — ավելացրեց    վերջում:

Ես   նրան    այդպիսի   խորհուրդ   չեմ   տվել, — զարմացավ   Տիգրանը, — իսկ   կարճ    հագնելը     այստեղ   ի՞նչ   կապ   ունի...

Քույրը    շփոթվեց:  

 

                                                                               1   

Նրանք    մտան    մետրոյի    կայարանը,  Տիգրանի    համար  կարծես   ամեն   ինչ   նոր    լիներ,   թե   հարազատ   քաղաքը   եւ   թե   քաղաքի   մարդիկ,   ամեն    ինչ   փոխվել    էր,   անգամ   մարդկանց    հայացքների   մեջ    օտարություն    էր   նկատում,   կամ   մի    գուցե    նա   ժամանակի   մեջ     էր    մոլորվել:  

Հանրապետության    հրապարակի   ժամացույցի   սլաքները   ցույց    էին   տալիս`  ժամը   յոթ    եւ   անց    կես,   չնայած   երեկոյան    ժամ    էր,    սակայն   քաղաքի   այդ    մասում   անցուդարձը    շատ    էր:

 Տիգրանն   ու   քույրը    կես    ժամ    էր    ինչ   ժամադրված    տեղում    էին՝    յոթ   աղբյուրների    մոտ:    Տիգրանը    հաճախակի    նայում    էր    մեկ    ձեռքի    ժամացույցին,    մեկ    հրապարակի    հսկա    ժացույցին,   կարծես    թե    չէր   վստահում    ժամացույցներին,    նա     նյարդերը    չէին    դիմանում,    կարծես    թե   բարկանում    էր    ժամացույցների    վրա:

Ժամը    քանիսի՞ն    ես    պայմանավորվել, — անհանգստացավ    քույրը,

Ժամը   յոթն    անց    եւ    կես...

Վերջապես    երեւաց    Քրիստիկը,   նրան   ուղեկցում    էր    տատիկը,   աղջկա  հագին    սպիտակ    դպրոցական    գեղեցիկ    ասեղնագործ   նուրբ    ու   կիսաթափանցիկ  վերնաշապիկ    էր,    եւ   կարճ    սեւ    կիսաշրջազգեստ:  Վերնաշապիկի    ծայրերը   երկար    էին,   համարիա    թե    ծածկում     էին    նրա   կարճ   կիսաշրջազգեստը:   Վերնաշապիկի   վերին    մասից    գեղեցիկ   բարձրանում    էին    նրա    մեծ    ու   գեղեցիկ   կրծքերը:

Տիգրանը   եւ    Քրիստինեն    ուրախ    հայացքներով   մոտեցան    իրար,   Տիգրանը   գրկեց    ու   մտերմաբար    համբուրեց    աղջկա    այտը:   Քրիստիկի   ձեռքերը   դողում    էին,    աղջիկը    շատ    հուզված     էր:

— Դե՜,   ինչպե՞ս   ես    հիմա,   Տիգրան, — հազիվ   շշնջաց    Քրիստիկը,   նրա   աչքերը    խոնավ   էին    եւ   ուրախությունից     փայլում    էին,   երեւի   նա   շատ   էր    սպասել   այդ    հանդիպմանը     ու    հիմա    վերջապես    տեսնում     էր   իր   առջեւ    կանգնած   այն   մարդուն,   որին   սպասել   էր    երկար   ու   ձիգ   9   ամիսներ 

Թվում    է    թե   այդ    ինը   ամիսները     կարճ    էր,   սակայն    այդ   ամիսները    լի   էին   ահով    եւ    տագնապով:

— Դե՜,    եթե    ողջ    եմ,   ուրեմն     ամեն    ինչ   լավ    է, — կատակեց    Տիգրանը,   նա     նույնպես    շատ    ուրախ    էր    ու   չէր    կարողանում    բառեր   գտնել   արտահայտվելեու,   մանավանդ   խուսափում     էր    քրոջ    եւ    նրա    տատիկի  ներկայությունից:

 Քրիստիկը   այս    ամիսներին    շատ    էր    փոխվել,    իրենց    վերջին    բաժանումից    առաջ    աղջիկը    ավելի    մանկանման   էր   ու   նուրբ,   մազերը    կարճ   էին    տղայի   նման,    իսկ     հիմա    դարձել    էր    մի    հասուն     օրիորդ,   իր    աչք   զարնվող    արտաքինով:   

Տիգրանը    համբուրվեց     նրա   տատիկի   հետ:

— Դե՛,   ինչ,    գնա՞նք    մեր   տուն, — առաջարկեց   Աղուն   տատը,

— Չէ՜,   շնորհակալ     ենք    Աղուն     մայրիկ,   մեզ    սպասելու    են, — մեջ   մտավ   Տիգրանի    քույրը,    հետո   տեսնելով   եղբոր     խիստ   հայացքը,   համաձայնվեց, — լա՜վ,    միայն   մի    քանի    րոպեով    կմտնենք...

Նրանք   քայլեցին    նեղ    փողոցով,

Տիգրանը    ուզում     էր    առանձին     խոսել   Քրիստինեի    հետ,   սակայն    կարծս   խանգարող    ինչ    որ    բան   նրան    ետ     էր   պահում:   Նա   եւ   Քրիստինեն    քայլում   էին    կողք - կողքի,   քիչ    ետ    էին    քրոջից    եւ    տատիկից:  

 

                                                               2

Սվերդլովի    փողոցում   ամեն    ինչ    նույնն     էր,   այստեղ    ժամանակը    կարծես   թե   կանգ    էր    առել:   

Նրանք`   երկուսով    իրար   շատ   բան   ունեին    ասելու,   սակայն   լռում   էին,   Քրիստիկը    բռնեց    Տիգրանի    ձեռքը,   մի    սառսուռ   անցավ   նրա   ողջ   մարմնով,    վերջապես    աղջիկը    հպվեց   իրեն:

— Տիգրա՛ն,   ինչ    լավ   է,   որ   վերադարձար, — կամաց    շշնջաց   նա, — ես   քեզ   շատ     էի    սպասում...

Լացակումած    հայացքը    չկտրելով    նրանից:

— Քրիստիկ    քույրս   ասում   է,   որ    դու   ասել   ես,    թե   իբր    ես   պատվիրել   եմ     քեզ,   որպեզի   չմասնակցես    քո   դպրոցի    ավարտական    տոնահանդեսին, — թեման    փոխեց   Տիգրանը,

— Գիտե՞ս   ինչ,   ես   չեմ    կարող    մացնակցել   այդ   տոնահանդեսին,   երբ   դու՛   այստեղ    չես, — արդարացավ    նա, — իսկ   Մարիամին    էլ   այդպես    եմ    ասել,   որպեսզի   արդարանամ   Իսկ    դու՛    ինչ    է    բարկանու՞մ    ես...

Տիգրանը   ի   պատասխան   ժպտաց,   նա   մտքերի    մեջ    էր   շարունակ    լռում  էր,    միայն   նայում    էր   աղջկա    երկար    ու   սեւ    թարթիչներին:

— Քիրստի՛կ   դու    շատ   ես   փոխվել, — մտքերից   կտրվելով    ասաց   Տիգրանը,

Դու՛   նույնպես, — պատասխանեց   Քրիստիկը:

Այո՜,   երեւի    շատ   եմ    ծերացել, — լուրջ    ասաց   նա, — այս   ամիսների   դժվարությունները    պառավացրել    են...

Ո՛չ,   այդպես   մի    ասա, — նեղացավ   աղջիկը, — ընդհակառակը   գեղեցկացել   ես, — հաճոյախոսեց   Քրիստիկը, — Տիգրա՛ն,   թող   բոլորը    քեզ    նման   լինեին...

Լա՜վ,   լա՜վ,   այդ   մեկը    շատ   ասացիր, — ծիծաղեց    նա,

Չէ՜,   ինչու   ես   ծիծաղում,    ես   լուրջ   եմ   ասում, — հաստատեց   Քրիստիկը,

Երեւի   ընկեր    ունե՞ս, — լուրջ   հարցրեց    Տիգրանը,   Քրիստինեն   միանգամից   լրջացավ,   նման   հարցման    չէր    սպասում:

Իի՜նչ… — Նրա    ձայնը    հուզմունքից    խզվեց:   Տիգրանը   կրկնեց   հարցը,  Քրիստինեն   քիչ   էր   մնում   լացեր, — Տիգրան   հանդիպել    ենք    հիմա,  որ   դա՛  հարցնե՞ս, — լացակումած   հազիվ   արտաբերեց    նա:  Տիգրանը   զգաց   իր  սխալը,   ձեռքը   գցեց   աղջկա   պարանոցին   եւ   մոտեցրեց    իրեն   ու  թեթեւ   համբուրեց   նրա   արցունքոտված    այտը:

Կատակում   եմ,   կներես…

Ներողություն   խնդրեց    նա:

Նրանք    հատեցին    Լենինի   պողոտան   ու   մտան   այգի,   այգու   հարեւանությամբ    էր   գտնվում    Քրիստիկենց   տունը,    նրանց    բնակարանի   պատշգամբը   բացվում    էր   ուղիղ   այդ   այգին,

Նրանք    բարձրացան   տուն:

Քրիստի՛կ    ջան    մի    հատ   շտապ   սուրճ    դիր, — պատվիրեց   տատը,   եւ   հյուրերին     հրավիրեց   ճաշասենյակ:

— Լա՜վ    է, — ուրախացավ    Տիգրանը, — դե   որ   եկել    ենք   սուրճ    կխմենք    նոր    կգնանք, — նա     խիստ   հայացքով    նայեց    քրոջը,   քույրը   հնազանդվեց   հասկանալով    իրավիճակը:

Տիգրանի   քույրը    եւ   Աղուն    տատը   մտան    հյուրասենյակ,    չնայած    որ   դա  նրանց    բնակարանի   միակ   սենյակն   էր:  Բնակարանը   մեկ   սենյականոց    էր`  բաղկացած   ոչ    մեծ    սենյակից   ու   խոհանոցից,    չհաշված   լոգարանն  ու   ընդարձակ    պատշգամբը:

Քրիստիկը    խոհանոցում    արագ արագ  սուրճի   պատրաստություն    էր  տեսնում,   Տիգրանը   մտավ    խոհանոց,    նրանք   զրուցում    էին   շշուկով,  չնայած    որ    նրանց    չէին    լսում:

Գիտե՞ս,   չես   կարող    պատկերացնել   թե    ինչքան   ուրախ   եմ, — առաջինը   արտահայտվեց    Քրիստիկը,   նա   երեւի    միշտ   մտքում   արտահայտվել   էր,  սակայն    հնարավորություն    չէր   ունեցել    ասելու:

Տիգրանը   գրկեց    աղջկան   եւ   սեղմեց   կրծքին:

 

 

                                                                                          3

 

Աղջիկը    հալվեց   նրա    ձեռքերի    մեջ,   շիկնել    էր   ամոթից:

Տիգրանն   ու    քուրը    զրուցելուց   եւ   սուրճ    խմելուց   հետո   պատրաստվեցին   դուրս   գալ,   տան    տերերը`   տատ   ու   թոռ  նրանց    ուղեկցեցին   մինչեւ   շքամուտքի   աստիճանները:

— Մարիամ   ջան   խնդրում    եմ   մեկ    վարկյան    սպասի՛ր, — աստիճանների   վրա    ինչ    որ   բան    հիշեց   Տիգրանը,   եւ   շուռ  գալով    հարցրեց, — Քրիստիկ   մոռացա    ձեռքերս    լվացել, — նա

պարզեց    ձեռքերը, — որտե՞ղ    կարող   եմ  լվացվել...

— Լոգարանում, — զարմացավ   աղջիկը,   նրան   Տիգրանին   ուղեկցեց

լոգասենյակ:

Մինչ    Տիգրանի   քույրը    աստիճանների    վրա   հրաժեշտ   կտար   Աղուն   տատիկին,    Տիգրանը   օգտագործելով   առանձին    պահը    լոգարանում   ամուր   գրկեց   Քրիստինեի   մեջքը    ու   շրթունքները

 հպեց    աղջկա    շուրթերին:  

Այդ   ամենը   այնքան    արագ   եւ    անսպասելի   եղավ,   որ   Քրիստինեն   անակնկալից,    նույնիսկ    չհասցրեց    դիմադրել,  ընդհակառակը   գրկեց   նրա   պարանոցը,   որպեսզի    չընկնի:

Առաջին    անգամ   սիրահարների   շուրթերը    հպվեցին    իրար,  կարճ եւ  կրքոտ  մի    համբույր:  Լսվում    էր    աղջկա   սրտի   բարձր   բաբախումները,    դա   նրա  կյանքի   առաջին   համբույրն    էր,   դեռ ոչ   մեկ   չէր   համարձակվել   դիպչելու   նրա    կուսական  շուրթերին…   Այդ    էլ    այդպես   հանկարծակի    եւ   կոպիտ:

 Չնայած   այդ    կոպտության    մեջ    էր    երեւի   երկար   բաժանումի  կարոտի   կիրքը,  նա    միշտ   երազել    էր   այդ    պահի    մասին: Տիգրանի   երազներում    այն   դեռահաս    աղջկա   կերպարն   էր,  որին թողել   էր    Երեւանում:  

Նրանց   կարճ    համբույրի   զորությունը    ուժեղ    էր:   Քրիստիկը   միշտ    ուժեղ   էր   նույնիսկ   դպրոցում    դասարանի   տղանների   համեմատ,   շատ   խիստ   էր,  թույլ    չէր    տալիս,   որպեսզի   անգամ փորձեին   կատակներ    անել   իր    հետ,  եւ   ուր   մնաց    թե   որեւէ    մեկը   համարձակվեր   համբուրել   իրեն,   իսկ  հիմա   զգաց  առաջին  համբույրի   զորությունը:

Տիգրանը   ու   քույրը   հրաժեշտ   տվեցին   նրանց   եւ   դուրս  եկան   փողոց:     Տիգրանը   լուռ   քայլում   էր,   քույրը   փորձում    էր   չխախտել   լռությունը,   սպասելով,   որպեսզի    առաջինը    եղբայրը խոսի,  « Աստված    իմ   եղբայրս    ինչքան    է   փոխվել » — մտածում   էր   քույրը, — այո    երեւի   դաժան   ժամանակները    ու  պայմաններն    էր   նրան    այդպես    դարձրել    լրջախոհ   դարձրել:   Ընդամենը  Տիգրանը    երեկ    էր    վերադարձել   ու    այսօր   էլ   առաջին    օրն   է   ինչ   քրոջը   տեսնում   է,   ինը   ամիսների   բացակայությունից    հետո     խոսալու   շատ   բան    կար,   սակայն   չգիտես   թե   եղբայրը    ինչու    լռում    է...

Նրանք   համարյա   թե    ողջ   ճանապարհին   լռեցին:    Տիգրանը   կարծես     մտքերով    էր   ընկած,   ինչ   որ   տարօրինակ    բան    էր  կատարվում    նրա    հետ:  Նրանք    հասան    տուն,  նրանց    այցելած   հյուրերը    անհամբեր  սպասում    էին    Տիգրանին:    Տիգրանի   գալուն,   համարյա     թե   ողջ    թաղամասի    բնակչությունն    էր   սպասում:  

Եւհիմա   բոլոր   հյուրերը    եւ    հարեւանները    նրա   վերադարձի   առիթով    էին    հավաքվել    իրանց   տուն:   Այդ   խնջույքը  Տիգրանի  վերադարձի    առիթով   էր,   բոլորը     գալիս   էին   Տիգրանի   մորը   աչքալուսանք    տալու,   մայրը    միայն   ուրախության     արցունքները   աչքերին   կմկմալով     հազիվ    շնորհակալություն   էր    հայտնում   նրանցից:  Այցելող   հարեւանների   հոսքը    չէր    դադարում,  գալիս    էին    անգամ    հարեւան   շենքերի   հարզանները:  Տիգրանի    գալուստի    լուրը     տարածվել    էր   ողջ  թաղամասում:   Եկել    էին    Տիգրանի   ընկերները   եւ   դասընկերները…

 

 

 

                                                                                    4

Առավոտյան   Տիգրանը    իր   ընկերոջ     հետ   պետք   է   գնար    եկեղեցի,   նրանք  դեռ     հայրենի   քաղաքից   հեռու   էին,   երբ   միասին   երդվեցին   ու   խոստացան,   ողջ     ու     առողջ   վերադառնալուց    հետո    ամպայման   կգնան  եկեղեցի    մոմ    վառելու:  Խոստացել    էին   որ   կայցելեն   մի  քանի   եկեղեցի,   որպես   հարգանքի   տուրք   մատուցեն    իրենց     ընկերներին:

Տիգրանը   շուտ   արթնացավ   նախաճաշեց   վերցրեց   հեռախոսախողը   եւ   սկսեց   հավաքել   Քրիստինեի   հեռախոսահամարը:

Ալյո՜, — լսափողում   լսվեց    քնաթաթախ   Քրիստինեի   ձայնը,

Այդ    քնա՞ծ    ես, — զարմացած   հարցրեց   Տիգրանը,

Այո՜, — հազիվ   արտասանեց   նա,

Կներես,   որ    արթնացրի, — ներողություն   խնդրեց   Տիգրանը, — հիմա   դու   ազա՞տ    ես, — հարցրեց   նա,

Իսկ    ինչու՞    ես     հարցնում

— Ուղղակի    ուզում    էի    քեզ   տեսնել, — կարճ    ասաց   նա,

Այո՛,   ես    տանն    եմ, — սթափվեց    աղջիկը, — Տիգրան   իսկ   ե՞րբ   կգաս

Լա՜վ   քիչ   հետո    ձեր   տանը   կլինեմ, — խոստացավ   Տիգրանը   եւ    լսափողը  դրեց,

Տիգրանը   շտապում   էր   ժամ    առաջ    շուտ    տեսնել    Քրիստիկին,  երեւի   նույնն    էլ    զգում    էր     Քրիստինեն,    քանի    որ    երկար   բաժանումը   մի   տեսակ   ավելի     էր    մտերմացրել    նրան     Տիգրանի    հետ,    աղջկա   նրա   ամենօրյա     երազանքները    կապված    էր   նրա    հետ:   Այդ   փոքրիկ   ռոմանտիկ    աղջնակը    իր    սրտում   զգացել    էր    Տիգրանի    սերը,   անգամ   նա    դա   խոստովանել   էր,    դեռ     իրենց    բաժանումից    մի    քանի    օր   հետո,    երբ   Տիգրանը    արդեն    հեռվից     հեռաձայնել    էր    նրան:

Տիգրանը   տարիքով    Քրիստինեից    բավականին    մեծ    էր,   ու   սիրո    հարցում  բավականին    փորձ    ուներ,    լավ    հասկանում    էր    այդ    տարիքի   աղջիկների   պահանջը:    Քրիստիներ   հասակակից    աղջիկների    մի    մասը     երազում     էին   մաքուր    ու    նվիրված     սեր,  իսկ    մի   մասն    էլ   հարուստ    կամ   փողով  ձյաձաներ,   կամ     էլ   արտասահման   գնացող   տղաներ,    որոնք    հետագայում   կարող    էին    ապահովվել   իրենց    նյութական    պահանջները:

Տիգրանը   լավ    հասկանում     էր,    որ    Քրիստինեն    նյութականի   ետեւից   ընկնող   աղջիկներից   չէր,    եւ    երբեք    հարստությունը   փայլը    նրան    չեն   կարող   գերել:

Տիգրանը    սեղմեց    դռան   զանգի   կոճակը,

Հիմա՜, — ներսից    լսվեց   Քրիստինեի   ձայնը,   երեւում   էր,   որ   նա   դեռ    վեր    չի     կացել   տեղերից.    Քիչ   անց    բացվեց    դուռը,   Քրիստինեն    խալաթով   էր,

— Ի՞նչ   է,   դեռ    չես    արթնացե՞լ, — զարմացավ   Տիգրանը,   մտնելով    ներս,   նայեց    շուրջը,   իսկ    տատիկդ   որտե՞ղ    է...

Չգիտեմ, — ճմրթվելով    քնաթաթախ    պատասխանեց    նա,

Դու՛   տանը   մենա՞կ    ես, — խորամանկ   ժպտաց   Տիգրանը,

Այո՜, — միամիտ     ասաց    նա,    Տիգրանը   կարծես   թե   այդ   պահին   էր   սպասում,   ամուր   բռնեց   նրա   մեջքը    ու   քաշեց   դեպի   իրեն:

Աղջիկը   քնաթաթախ   չհասկացավ    թե   ինչ   կատարվեց,   Տիգրանի   շուրթերը  հպվեցին    իր    շուրթերին:    Տիգրանը  ցանկանում     էր   աղջկա   շուրթերից   ստանալ   իրենց    բաժանման   ամիսների   ողջ    կարոտը:  

 

 

 

                                                                                                 5

Քրիստինեն   կարծես    չէր   կարողանում   տիրապետել   իրեն,   միայն    կարողացավ    ձեռքերով   ամուր    գրկել    նրա   պարանոցը,   որպեսզի   վայր   չընկնի:

Նրանք    բավականին    երկար    մնացին   գրկախառնված,   Տիգրանը   ագահորեն    համբուրում   էր    նրա    այտերը,   ճակատը   եւ   գեղեցիկ    սիրով    լեցուն    շրթունքները:    Աղջիկը   կարմրել    էր   կարծես    ամաչում     էր   իր    արածից:

Քրիստի՛կ,   մի    բան    ասե՞մ, — հարցրեց    Տիգրանը,   կամաց    թողնելով   նրան,

— Լսու՛մ    եմ, — հազիվ   արտաբերեց   Քրիստինեն,   նա   դեռ     համբույրի   ազդեցության    տակ     էր,    գլուխը   պտտվում     էր,    ոտքի   վրա    հազիվ    էր   կանգնում,   ծնկները    ծալվում    էին:    Տիգրանը   դա   զգաց    ու    նորից    բռնեց   աղջկա   մեջքը    եւ    զգույշ    ուղեկցեց    դեպի   մահճակալը,

— Քիստիկ,    նստի՛ր,   հիմա    ջուր   կբերեմ, — ասաց   նա    եւ   արագ   գնաց   խոհանոց,   վերադարձավ   ջրով   լի    գավաթը   ձեռքին, — հիմա   խմի՛ր, — պատվիրեց    նա,

Չէ՜    Տիգրան,   շորհակալ    եմ Ծարավ   չեմ, — հրաժարվեց    աղջիկը,

Ծարավի   համար    չեմ    ասում, — ժպտաց   Տիգրանը,    նա    կարծես    գոհ   էր   կատարվածից,   Տիգրանը    հասկանում   էր,   որ    այդ    վիճակում    են    հայտնվում   միայն    առաջին   անգամ   համբուրը   վայելող   աղջիկները, — Քի՛ս   գլուխդ   պտտվու՞մ    է, — հարցրեց    նա,   եւ    երկու    ձեռքերով   քնքուշ   բռնելով   աղջկա   գլուխը,   նայեց    նրա    աչքերին,   կարծես   ցանկանալով    աչքերի   միջով   թափանցել   միամիտ   աղջկա   հոգու    խորքը:

Ըհ՜ը

Հազիվ     արտաբերեց   նա,   գլուխը   մոտեցրեց    տղայի   գլխին:  

Նա    լռում    էր,   բարձր    լսվում    էր   աղջկա    սրտի   արագ   բաբախումները,   այդ   վիճակում    նա   մնաց    երկար    հետո   կարծես    սթափվեց,   իր    արածից.

— Դե՜,   հիմա   լավ    ե՞ս, — անհանգստացավ   Տիգրանը,

— Հա՜,   հիմա՛   մի   քիչ    լավ    եմ, — շշնջաց   աղջիկը,   անհարմար   զգալով   ոտքի    կանգնեց, — կներե՛ս...  Հիմա   անկողինը    պետք    է    հավաքեմ:

 Ես    արագ

Ավելացրեց     նա   ու   սկսեց   հավաքել   բաց   անկողինը, — հա՜,   Տիգրան   իսկ   ինչ    ասեցի՞ր    լավ   չլսեցի...

Բայց   ես    բան   չեմ   ասել, — ծիծաղեց   Տիգրանը,   հետո   զգալով   իր   սխալը,   փորձեց   շտկել   սխալը. — Քրիստիկ   ճիշտն   ասած   ուզում   էի   ասել,   որ   քո   շուրթերը   գեղեցիկ   են   եւ   շատ   հաճելի...

Քրիստինեն   կարմրեց   ոչինչ   չասաց   միայն   ամոթխած   ժպտալ:  

Աղջկա   արագ   շարժումներից   երկար   մազերը   թափվում   էին   դեմքին,   կարծես   ամոթից   ուզում   էր   թաքցնել   իր   հայացքը:

Քի՛ս   ուզում   եմ   ընկերոջս   հետ   գնալ   եկեղեցի,   կցանկանա՞ս   մեզ    ուղեկցել...

Իհարկե՜…  Ուրախ   կլինեմ    ընկերկցել   ձեզ…

Աառանց    երկարացնելու   համաձայնվեց   նա,

— Քրիստիկ   ջան   ես   խոստացել   եմ   վերադառնալուց   հետո   մոմ   վառել   եկեղեցում...

— Տիգրան   ե՛ս    նույնպես   խոստացել   եմ,   երբ   դու   վերադառնաս, — ասաց   նա,

Ուրեմն   ավելի   լավ, — ուրախացավ   Տիգրանը   եւ   նայեց   ձեռքի   ժամացույցին,   ժամացույցի   սլաքները   ցույց    էին   տալիս   ժամը   տասը, — Քրիստի՛կ,   ընկերս   պետք   է    մեզ   սպասի   մոտակա   մետրոյի   կայարանում...

Հիմա   արագ   կհագնվեմ, — ասաց   Քրիստինեն, — հա՜   կուզենա՞ս   սուրճ  սարքեմ...

Ո՛չ,   շնորհակալ   եմ,   թող   մնա   երբ   կվերադառնանք…

Հրաժարվեց   Տիգրանը,

— Ինչպես    կուզես…  Բայց  կարող   եմ  արագ  պատրաստել,  մինչեւ  դու   սուրճդ   կխմես,  ես  արագ  կհագնվեմ

— Լա՜վ…   Եթե   այդպես   է   ես   համաձայն   եմ, — համաձայնվեց   նա:

Նրանք    գնացին   խոհանոց,   Քրիստինեն   սուրճ   էր   պատրաստում,  Տիգրանը  կրքոտ    հայացքով   հետեւում  էր   նրա  շարժ   ու   ձեւին,   աղջիկը   նկատել  էր  սակայն  միայն   ժպտում  էր,  այդ  կարոտի  հայացքն  էր,  որով    հիմա  ուզում   էր  հագենալ: 

 Աղջիկը   սուրճը   քաղցրավենիքի   հետ   դրեց   սեղանին   ու   արագ   հեռացավ:

 Մինչ   Տիգրանը   խոհանոցում   իր   սուրճն   էր   վայելում,  նա  արագ   հագնվեց  ու   հարդարվեց:

 

                                                                              6

Քրիստինեն   զուգված   զարդարված   մտավ   խոհանոց,   նոր    հարդարված  վիճակում   կարծես  նոր   տեսք   ստացավ:   Նրա   թուխ   մաշկին   սազում   էր   սպիտակ   գույնը,  Ճերմակ   բաց   ուսերով   վերնաշապիկը   ամուր   գրկել   էր   նրա   գեղեցիկ   կազմվածքը,  ներքեւում   ջինսե   երկար   կիսաշրջազգեստ   էր,   բարձր   կրունկներով   կարմիր   կոշիկները   նրա   կառուցվածքը  ավելի   սլացիկ   էին   դարձնում:

Տիգրանը   զարմացած   եւ   հմայված   նրան   էր   նայում,

— Դե՜   ինչ   Տիգրան  ես   պատրաստ   եմ  Կարող   ենք    գնալ...

Ուրախ   ասաց   աղջիկը,

— Քրիստի՛կ,   եթե   համբուրեմ   շուրթերդ   կարո՞ղ   է   պամադա   լինեմ, — կատակեց   Տիգրանը,

— Զգուշացնու՛մ   եմ   շրթներկս   քիմիակա՛ն   է, — նախագուշացրեց   աղջիկը,

— Իսկ   ի՛մ   կարծիքով   ո՛չ, — եղավ   պատասխանը,   Տիգրանը   կանգնեց  նստած   տեղից   զգուշությամբ  բռնեց   նրա   կոնքերից   ու  շրթունքները   կամաց   հպեց   նրա   շուրթերին, — ի՞նչ   է  «կլուբնիչնի »   է, — հարցրեց  նա,

— Ճիշտ   կռահեցի՜ր   ելակի՛   է...

Ծիծաղեց    նա,

Ի՞նչ   է,   չլինի    թե   պամադա   եղա, — հարցրեց   Տիգրանը,  աղջիկը  պայուսակից   հանեց   թաշկինակը   ու   սրբեց   նրա   շրթունքները,

— Տիգրան   ի՞նչ   է   չենք   ուշանու՞մ...

Հիշեցրեց   նա,   Տիգրանը   նայեց   ձեռքի   ժամացույցին,

Ճիշտ   որ,   արդեն   ժամանակն   է,   դուրս   գանք, — համաձայնվեց   նա,

Նրանք   դուրս  եկան  տանից,  հատելով   Լենինի   պողոտան  քայլեցին  Սվերդլովի   փողոցով   դեպի   Հանրապետության  հրապարակ,

— Տիգրա՛ն,   քաղաքին   կարոտե՞լ   ես, — հարցրեց   Քրիստինեն,   Տիգրանը   ծիծաղեց,

Այո՜   իհարկե, — հաստատեց  նա, — կարոտ   ասացիր   հիշեցի...  Քրիստիկ  լսի՛ր,   այդ   ճի՞շտ   էր,   որ   դու   կարոտում   էիր   ինձ...

Ըհը՜, — նա   շիկնեց,   կարծես   ամաչեց   իր   ասածից,

Քույրս   պատմել   է,   որ   գրեթե   միշտ   այցելում   էիր   իրենց...

Այո՛…  Տիգրան   հաճախակի   էի   այցելում,   դու   շատ    լավ   քույրիկ   ունես, — հաստատեց   նա, — իսկ   երեխանները,   ուղղակի   հրաշք   են,   երբ   գնում   էի   նրանց    տուն,   ամեն   անգամ   վերադառնալուց    նրանք    ետեւիցս    լացում   էին,   մանավանդ   փոքրը`   Նարեկը...

Շնորհակալություն,   Քիս   ջան, — ասաց   Տիգրանը,   ու   կրքոտ   աչքերով   նայեց    աղջկան,

Ի՞նչի   համար, — զարմացավ   աղջիկը,

Ամեն   ինչի՛…  Նրա   համար,   որ   սպասել   ես

— Տիգրան   գիտես   ես   չէի    կարող   չսպասել   քեզ, — դժգոհեց   նա, — իմիջիայլոց    դու՛ խոպան   չէիր   գնացել...

Այո՜,   դու՛   ճիշտ    ես   ասում   սիրելի՛ս,   բայց   դա    ոչ    մի    նշանակություն   էլ   չունի,   սպասողը    սպասում   է,   չսպասողը   ոչ...

— Սակայն   ես   այդ   մարդկանց   տեսակին   չեմ   պատկանում,   ինձ   համար   նշանակություն    ունի,   ես   քեզ   չէի   կարող...

Տիգրանը   ուրախ    էր,   որ   Քրիստիեն   կարողանում   էր   անկեղծանալ   եւ   ընդունել    իրեն   ինչպիսին   կա   ինքը:

Տիգրանը   առիթը   բաց    չթողեց   պատմելու,   իր   պատանեկության  տարիների   հիշողություններից    մեկը:

 

                                                                             7

— Քրիստիկ    իմ   մանկական   ընկերներից   մեկը`   Գեւորգ,   որը   նաեւ   իմ   համադասարանցին   էր,   սովորում    էինք   10 - ի  Բ -ում:    Նա    դասարանում   սիրահարվել   էր   մեր   զուգահեռ   դասարանի   տասի   Գ-ում   աղջիկներից   մեկին`   Մարկոսյան    Գայանեին…  Տղան    սիրահարվել   էր   ու    խելագարվում   էր   նրա   համար,   եւ   գրեթե   ողջ   օրը   անց   էր   կացնում   Գայանեի   շենքի   բակում   գտնվող   փոքրիկ   տաղավարում,   մենք   էլ   ընկերներով   միանում   էինք   Գեւորգին,   որպեսզի   նա   մենակ   չմնա   այնտեղ:

Մի   խոսքով  կարճ  պատմեմ, — շարունակեց   Տիգրանը, — Ճիշտն  ասած  Գեւորգը   սկզբում  Գայանեի   ճաշակով   չէր,   սակայն   հետո  սկսեց   ընկերություն    անել,  ու   բավականին   երկար   տեւեց  նրանց   ընկերությունը,  նույնիսկ    մենք   դպոցը    ավարտեցինք,  բայց   նրանք   դեռ   շարունակում  էին   իրենց   մտերմությունը:

Հետո  եկավ  Գեւորգի  բանակ   գնալու  ժամանակը  Գայանեն  խոստացավ    սպասել    Գեւորգին   մինչեւ   նրա   վերադարձը:  

Գեւորգին   զորակոչեցին   բանակ    եւ   տարան   Տաշքենտի  դեսանտային   զորամասներից   մեկը,  մեկ   ամիս    անց,  ինձ  նույնպես   զորակոչեցին:  Ես   Հեռավոր  Արեւելքում    էի   ծառայում, սակայն  միշտ   նամակագրական   կապի   մեջ  էի   թե    Գեւորգի   հետ,   եւ    թե    նրա    փոքր   եղբայրը`   Արթուրի:  Մեր   երեքի  նամակագրական   կապը   չէր   ընդհատվում:

Արթուրը   գրում   էր   Երեւանից,   իսկ   Գեւորգը   Տաշքենտից:  

Մի   քանի   ամիս   հետո   Գեւորգին   տեղափոխում   են  Աֆղանստան

Երեւի  դու՛   լսած   կլինես   թե   այդ   տարիներին   ինչեր   էր   կատարվում  այդ   հեռավոր   երկրում, — Տիգրանը   մի    պահ  լռեց,  կարծես    ինչ  որ  բան   էր   ուզում   վերհիշել   հետո   շարունակեց… — Այդ   ժամանակ   Աֆղանստանում   իսկական     պատերազմ    էր,   կատաղի   մարտեր   էին    գնում   մոջահեդների   դեմ,  ամեն   օր   միայն  Սովետական   զինվորների    դիակներ    էին   բերում   « Черный   ворон   կամ   Груз   200 »  եւ   հանկարծ   մեկ  օր   Գեւորգի   եղբորից`  Արթուրից   նամակ   եմ   ստանում,  նա    գրում   էր    թե   Գայանեն   ամուսնացել  է  ինչ   որ   մի   տղայի   հետ:  

Այդ   լուրը   ցնցեց   ինձ…   Քրիստիկ   դու   պատկերացնու՞մ   ես   Գեւրգի   վիճակը,  նա   պատերազմում   լսում   է    իր   սիրած   աղջիկը,   որը    խոստացել   է   սպասել,   ամուսնացել   է 

Ու   ի՞նչ   ես   կարծում,   Գեւորգը   կարող    էր   նորմալ    ընդուներ  այդ   լուրը:   Իմ   կարծիքով   դա    բառիս   բուն    իմաստով  դավաճանություն   է...

Տիգրանը  հուզված  էր   եւ  բարկացած,  իսկ   Քրիստիկը   լուռ   լսում   էր,

— Տիգրան   ճիշտն   ասա՛,   եւ   դու՛   կարծու՞մ    էիր,   որ    ես   էլ   Գայանեի    նման   ապերախտ   կլինե՞մ, — դժգոհ   հարցրեց   Քրիստինեն,

Ո՛վ   գիտե՛,   մեծ   աշխարհ   է...  Բանն   այն    է,   որ   ես   եւ   Գայանեն   երկար    տարիներ   սովորել   ենք   նույն   դասարանում   եւ   շատ   լավ   էի   ճանաչում   նրան...  Սակայն   ինչպես   դու՛   ասացիր   ապերախտ   գտնվեց…

Նրանք   հատեցին   Աբովյան    փողոցը   եւ   դուրս   եկան  Հանրապետության    Հրապարակի  յոթ  աղբյուրների  մոտ,

 

                                                                            8

— Տիգրան    ե՛ս    Գայանեի   նման   չե՛մ, — վիրավորվեց   աղջիկը,

Ես   դա   գիտե՛մ, — ժպտաց   Տիգրանը, — լա՛վ,    կարելի   է   թեման   փոխել,   շատ    տխուր   թեմա    է, — առաջարկեց   Տիգրանը, — Քրիստիկ   գիտես   ես    Երեւանի   ա՛յս    աղբյուրների   ջուրը   շատ   եմ   սիրում, — թեման   փոխեց   նա,   մոտենալով   խմեց   աղբյուրից, — սառն   է,   ու   շատ   անուշ, — ավելացրեց   նա,

— Իսկ   որտե՞ղ,   ես   պայմանավորվել   ընկերոջդ    հետ, — հարցրեց   Քրիստինեն,

Մետրոյի   մուտքի   մոտ, — նրանք    քայլեցին   դեպի   մետրոյի   կայարան:

Ինչպես   միշտ   այստեղ   բազմամարդ   էր,  անցուդարձը    այստեղ   գրեթե   չէրդադարում,   փողոցային   գրքավաճառները   ինչպես   միշտ,  գետնին    փռած    վաճառում    էին    իրենց    գրքերը:  

Նրանք    թեւանցուկ   իջան   դեպի   մետրոյի   մուտքի   թաքնված   շատրվանները:  

Տիգրանի   ընկերը`   Սամվելը    այստեղ   էր,   երեւի   պայմանավորված    ժամից    շուտ   էր   եկել:  Տիգրանը   գրկախառնվեց   ընկերոջ    հետ:

— Դե՜,   եղբայր    ինչպե՞ս   ես, — ժպտաց   ընկերը,

Ինչպե՛ս    տեսնում    ես   Սամվել   ջան... — Ուրախ   պատասխանեց   Տիգրանը, — Սամվել    ծանոթացի՛ր,   խնդրեմ   սա՛   Քրիստիկն   է, — ներկայացրեց   ընկերուհուն,   Սամվելը    պարզեց   ձեռքը   ու   կամաց   սեղմեց   աղջկա   պարզած   ձեռքը,

— Շա՜տ   ուրախ   եմ,   Սամվե՛լ, — ներկայացավ   նա, — այո՜   իսկապես   գեղեցիկ   եք...   

Հաճոյախոսեց   նա,

— Շնորհակալությու՜ն:  Գիտե՞ք   ես   ճիշտն   ասած   ձեզ    այդպես   էլ պատկերացնում    էի…   Տիգրանը   այնքան    էր    ձեզանից   պատմել,   որ   առանց   տեսնելու   էլ   արդեն   պատկերացնում     էի, — ասաց   Քրիստինեն,

Սիրելի   Քրիստինե   իսկ    ինձ   ձեզանից     է   պատմել, — ծիծաղեց  Սամվելը, — նա    ոտքից   մինչեւ   մազերի    ծայրը     քեզ   է   սիրահարված,   այնտեղ   եղած ժամանակ   միշտ    Ձեզանից    էր  պատմում,  նույնիսկ    ձեզ     չճանաչելով  հանդերձ,    սակայն   նրա     պատմածներից   արդեն   պատկերացնում    էի   թե   ինչպեսին    եք:  Ամեն  օր,   ամեն    ժամ    գրեթե   միշտ    ձեր   մասին    էր   պատմում, — Քրիստինեն   շիկնեց,

— Դե՜   ի՛նչ   գնա՞նք, — առաջարկեց    Տիգրանը,   Քրիստինեն   թեւանցուկ   արեց Տիգրանին,    նրանք   քայլեցին    դեպի    Աբովյան   փողոց.

Գիտե՞ք   դուք    շատ   լավ,   սազական   զույգ    եք, — ասաց   Սամվելը,  Քրիստիկը    շոյված    զգաց    այդ    հաճոյախոսությունից,

— Ա՛յս   քաղաքը   իմ   սիրած   քաղաքն    է,   եւ   այս՛   փողոցը՛   ամենասիրածը, — ասաց   Տիգրանը,

Քրիստի՛կ,   ինձ    թվում    է   դուք   ամենաերջանիկ    աղջիկն   ես,   որ   Տիգրանի   նման   ընկեր    ունես,   նրա    նման    տղաներին   կարելի    է    հիմա   մատների    վրա    հաշվել:   Խոստովանում   եմ,   եթե   ես   աղջիկ   լինեի   միայն  Տիգրանին   կընտրեի, — նրանք   ծիծաղեցին,

— Փա՜ռք   քեզ   Աստված,   ի՛նչ   լավ    է,   որ   դու   աղջիկ   չես, — կատակեց Տիգրանը, — երեւի   շատ   տգեղ   աղջիկ   լինեիր:   Ինչպես   ասում   են   տու՛նը    մնացած    օրիորդ…

 

                                            9

Քրիստիկը    լսում   էր   երկու    ընկերների    կատակները   ու   ծիծաղում   էր,   առանց   այն    էլ,    նրա   տրամադրությունը   շատ   բարձր    էր,   մեկ   այն,   որ   Տիգրանը   վերադարձել    էր,   մյուսը,   որ   Սամվելի   գովքն    էր   հաճելի   Տիգրանի    հասցեին:   Նրանք  քայլելով   հասան   Աբովյան    եւ   Թումանյան  փողոցների    խաչմերուկներին,   թեքվեցին   ու   մտան   Թումանյան    փողոց,

— Այսօ՛ր   շատ    լավ    եղանակ   է, — ասաց   Սամվելը,

Այո՜...   Իսկապես,    իսկը   մեզ   համար   է, — համաձայնվեց    Տիգրանը, — Քրիստի՛կ    դու   գիտե՞ս,   որ   Տիգրանը   շատ    խանդոտ   երիտասարդ   է,  ու   որպես    հարազատ    մարդ   քեզ   խորհուրդ   կտաի   հաշվի   առնել   այդ    փաստը:   Ես   Տիգրանին   շատ  լավ   եմ   ճանաչում,   նույնիսկ   նրա    հարազատ   մայրը, նրան   այդքան    լավ    չգիտի,   որքան   ես,    շատ   անգամ    եմ   ես   հարցրել  քեզանից,    նա    շատ   էր   մտածում   քո   մասին,  մտածում    էր,   որպեզի   քեզ  հետ   հանկարծ   վատ    բան   չպատահի:   Նաեւ    կարող   եմ   վստահ   ասելել,   որ    նման    ոխերիմ,   վրիժառու    թշնամի    չկա,   նա    կարող    է   իրեն    հասցրած    վիրավորանքը    չմոռանալ   իր   ողջ   կյանքի   ընթացքում,   վրիժառու՛    է...   Բայց   շատ    հավատարի՛մ   ու    բարի,    նրա    բարությունն   ու   նվիրվածությունը    սահմաններ   չունի...

Սամվելը   ճիշտ   է   ասում, — ծիծաղեց    Տիգրանը, — Քրիստիկ   դու գի՞տես,   որ   Սամվելը   հասարակ   մահկանացու   չէ, — բացատրեց   Տիգրանը:   

Աղջիկը   զարմացած   դեմք   ընդունեց, — ի՞նչ   է,   չե՞ս   հավատում,  ես   լուրջ   եմ  ասում,    նա   « նեռն »   է    ինչպես   ասվում    էր    սուրբ   գրքում,   նա՛   յոթ   ամսական   է    ծնվել,    ու   նույնիսկ    ծոծրակին    ունի    այն    սատանայական    666    թիվը...

Քրիստինեն   սկսեց    քրքջալ:

Իսկապե՞ս, — նա   ծիծաղում   էր, — շատ   լավ   կատակ   էր...

Դա՛   կատակ   չէ, — լուրջ    հայացքով    հաստատեց   Սամվելը,   աղջիկը    նայում    էր    ընկերների   դեմքներին,   ցանկանալով    նրանց    դեմքի   մկանների  խաղից    որոշել    տարօրինակ   կատակի    ճշմարտությունը:   

Տիգրանն   ու   Սամվելը   լուրջ     էին    Քրիստինեն   միանգամից   լրջացավ,   չէր   կողմնորոշվում,   հանկարծ     պայթեց    Տիգրանի   ու   Սամվելի    ծիծաղը,   աղջիկը   չհասկացավ    ինչ   կատարվեց,   ինքը   քիչ   հետո   զգաց    կատարվածը   ու   սկսեց    ծիծաղել:

Է՛լ   ուրիշ   կատակներ   չունե՞ք   անելու, — նա   թեթեւ   հարվածեց   Տիգրանի    ուսին,

— Քրիստի՛կ,   Ճիշտ     ասա Հավատացիր    չէ՞, — հարցրեց   Տիգրանը,

Ըհը՜, — պատասխանեց   Քրիստիկը,

— Քրիստինե    ջան,   ա՛յ   տեսնում    ես,   Տիգրանը   այդպես    բոլորին  հավատացրել    է,   որ   ես    սատանա   եմ, — ասաց    Սամվելը,

— Եւ    ի՜նչ,     հավացե՞լ    են, — զարմացավ    աղջիկը,

Իհարկե՛     հավատացել    են... Դու՛    հավատացիր    չէ՞, — ժպտաց   Սամվելի, — նա    այնպիսի   մանրամասնություններով    է    պատմում   ու   նկարագրում,    որ  բոլորն   էլ    հավատացել    են,    ես    կպատմեմ   թե    ինչեր    է    ասել    Տիգրանը   իմ   մասին,  միայն    թողնենք   եկեղեցուց    հետո...

 

 

                                                                                 10  

 

Նրանք    հատեցին   Լենինի   պողոտան   եւ  աոաջին  խաչվող   փողոցից   թեքվեցին   դեպի   Ղուկասյան  փողոցը,

Ես   Երեւանի   եկեղեցիներից   ամենաշատը   սիրում   եմ   Սուրբ   Զորավորը, — ասաց   Տիգրանը,

Ե՛ս   նույնպես, — համաձայնվեց  Քրիստինեն, — ես   հենց   այս   եկեղեցում  եմ մկրտվել,    բացի   այդ   միշտ   գալիս   եմ   այստեղ  պատարագ  լսելու  եւ   մոմ  վառելու,

— Քրիստի՛կ,   դու՛ք    հավատացիա՞լ   եք, — հարցրեց   Սամվելը,

Այո՛,   անշուշտ — պատասխանեց   Քրիստինեն:  

Նրանք   շենքերի   արանքով  մոտեցան   փոքրիկ   եկեցեցուն,  եկեղեցին  բազմահարկ   շենքերով   շրջապատված   էր,   թաքնվել   էր   բակերի   մեջ   կածես  խուսափում   էր   քաղաքի   անց  ու   դարձից:   

Նրանք   մտան    եկեղեցի,  ներսում   կիսախավար   էր   ու   տոթ,   սակայն   հաճելի   բուրում    էր    խնկի   եւ   վառվող   մոմերի    հոտը,   ներսում   ընդամենը   մի   քանի    հավատացիալներ   էին,   որոնք   եկել   էին   առավոտյան   պատարագին:   Նրանք   ներսում   մոմեր   գնեցին    ու   մտան   գավիթ:  Արեւի   ճառագայթները   եկեղեցու    կամարաձեւ   պատուհաններից   ընկել    էին   ներս,   կարծես   ցանկանում   էին   լուսավորել   վառված   մոմերի    ծխացող   քուլաների   ճանապարհը:   Տիգրանը   վառեց   ձեռքի   մոմերը   խաչակնքեց    եւ   սկսեց   մտքում   ինչ    որ   աղոտք   մրմնջալ,    Քրիստինեն   ուշադիր   հետեւում    էր   Տիգրանին   աչքը   չկտրելով   սիրեցյալից:    Տիգրանի   աչքերը  կարծես  հուզմունքից     խոնավացան,  նա   երեւի    մտքերի    մեջ    էր,   Քրիստինեի   ժպիտը   քարացել   էր   դեմքին,   աղջկա   աչքերը   արցունքոտվեցին,   երեւի  կարոտի    արցունքներ    էին   կամ   էլ   գուցե    եւ   սիրո:

 « Աստված   իմ,    ինչքա՜ն   ինչքա՜ն   էի   կարոտել   նրան » — իր   մտքում   ասում  էր   Քրիստինեն, — «  Թվում   էր    թե   այդ   պահը  երազ   է,  ու    հիմա   կբացեմ   աչքերս    եւ   նա   կանհայտանա,    քանի քանի   գիշերներ    եմ   տեսել  Տիգրանին    իմ    երազներում...»

Տիգրանը   երկար   մնաց     լուռ   կանգնած,   հետո   հանկարծ   սթափվեց,   նայեց ուղիղ   Քրիստինեի   աչքերի   մեջ,   կամաց    բռնեց   նրա    ձեռքը   ու   քայլեց  դեպի    գավիթի   սյուներից   մեկը,   որտեղ   կախված   Վարդան   Մամիկոնյանի դիմանկարը:

Գիտե՞ս,   Քրիստիկ    լուահոգի    տատս   ինձ    միշտ,   Զորավար    էր   ասում,   ես   դեռ   մանկուց    երազում   էի   զորավար    դառնալ:   Գիտե՞ս   կյանքը   դժվար է   սակայն   չգիտես   թե   ժամանակը   ինչ   անակնկալներ   է   մատուցում,   ես կցանկանաի,   որպեսզի   ա՛յն    ինչ   ես   տեսա,   չտեսնի    անգամ   իմ   թշնամին, ես    ճաշակել   եմ   կյանքի    դժվարության   դառը   գավաթներից...

Քրիստինեն   լուռ    արտասվում    էր,  Տիգրանի    խոսքերը   նա   ավելի   էրհասկանում   քան   որեւէ   մեկը,   նրանք    դուրս    եկան    եկեղեցուց,

Հիմա   ո՞ր    կողմ    գնանք, — հարցրեց   Սամվելը,

Գնանք   Կոնդի    Սուրբ   Հովհանես    եկեղեցին, — առաջարկեց   Տիգրանը,   նրանք   շենքերի   արանքներով   դուրս   եկան   Սարյան   փողոցը,   ու   քայլեցին   առաջ,

— Տիգրա՛ն   դու   ճանապարհը   գիտե՞ս, — հարցրեց   Սամվելը,

Այո՛,  իհարկե՛,   փոստատան  մոտից   կբարձրանանք   Կոնդ, — բացատրեց Տիգրանը,   Քրիստինեն    համարիա    թե   գրկել    էր    Տիգրանի   թեւը,  նա   փայլում   էր   երջանկությունից:    Նրանք   քայլելով   հասան   մինչեւ  Սուրբ  Հովհաննես,   այնտեղ   մոմ   վառելուց   հետո   քայլերը   ուղղեցին   դեպի   Սուրբ   Սարգիս    եկեղեցին,    Քրիստինեն   հաճույքով   ուղեկցում   էր   նրանց,

Սամվե՛լ   գնա՞նք   մեր   տուն,   հաց   կուտեք   ու   նոր    կգնաս, — առաջարկեցՔրիստինեն,   Սամվելը   նայեց    ընկերոջ   դեմքին,

— Համաձայնվիր   եղբա՛յր, — առաջարկեց   Տիգրանը,

Լա՜վ,   եթե    մեր    գեղեցիկ   զույգերը   այդպես   են    ցանկանում,  ուրեմն   համաձայն    եմ, — համաձայնվեց  նա:

 

 

                                                                                11

 Նրանք   քայլելով   հասան   Քրիստիկենց   տուն:   Քրիստիկի   տատիկը`  Աղավնի   տատը   տանն   էր   ու   սիրալիր   ընդունեց   սպասված   հյուրերին,

Ծանոթացի՛ր   տատի,   Սամվելը   Տիգրանի   ամենամոտ   ընկերն   է, — ներկայացրեց   Քրիստինեն,

Դու՞  էլ   էիր   տղա   ջան,  Տիգրանի   հետ, — հարցրեց  Աղավնի  տատը,

Հա՛   տատի   ջան, — ուրախ   ասաց   Սամվելը,

Բա՜  տղա   ջան,   ձեր   ծնողները   մե՞ղք   չեն...

Ափսոսանքով   ասաց   տատը,   Սամվելը   ժպտաց:

Քրիստինեն  խոհանոցում   սուրճ   էր   պատրաստում,  Տիգրանն   ու   Սամվելը   հյուրասենյակում   նստած   զրուցում   էին   Աղուն   տատու   հետ:

Նրանք   բավականին   երկար   նստեցին,  Ճաշելուց  ու  զրուցելուց   հետո  Սամվելն  շնորհակալություն   հայտնեց   հյուրասիրության   համար:

— Լա՜վ,   արդեն   ժամանակն   է   սիրելիներս,    ինձ   կներեք,   բայց   ես   պետք   է գնամ,   ինձ   սպասելու   են,   Տիգրա՛ն   իսկ   դու   չե՞ս   գալիս, — հարցրեց   նա,

— Իհարկե՛   գալիս    եմ,   այս   երկու   օրը   շատ   հյուրեր   ենք  ունենում,   լսել   են   որ   վերադարձել   եմ,   գալիս   են   ինձ տեսնելու...

Տղաները  հրաժեշտ   տվեցին   ու   դուրս   եկան   տանից.   Քրիստիկը   դուրս   եկավ   աստիճանների   վրա   ճանապարհելու   նրանց,   Սամվելը   առաջ   անցավ,   որպեսզի   չխանգարի   սիրահարված   զույգերին:   Տիգրանն   ու   Քրիստիկը   աստիճանների   վրա   գրկախառնվեցին,   նրանց   շուրթերը   նորից   հանդիպեցին   իրար:   Տիգրանը   միշտ   ուզում   էր   ժամանակը   կանգ   առնի  այդ   պահին,   որպեսզի  երկար   մնա   աղջկա   գրկում   ու   ճաշակի   նրա   շուրթերի   բուրմունքը:   Տիգրանը   քնքուշ   զգուշությամբ  ետ   հրեց   Քրիստինեին,  երեւի   զգուշացնում    էր,  որ   ներքեւում   իրեն   սպասող  կա.

— Լա՜վ,   Քրիստիկ   ջան,   վաղը   կտեսնվենք, — խոստացավ   Տիգրանը, — չես   հասցնի   անգամ   կարոտել...

— Գիտե՛ս   արդեն   կարոտում   եմ, — հուզված   ասաց   աղջիկը,   Տիգրանը շտապեց   հեռանալ, — սպասի՜ր, — նրա   ձեռքից   հասցրեց   բռնել, — մի շտապի՛ր, — նա   մոտեցավ   ու   մատների   ծայրով   մաքրեց   Տիգրանի  շուրթերին   թողած   շրթներկի   հետքերը,

— Հա՜,   մոռացել   էի, — ժպտաց   Տիգրանը   ու   շտապեց   ներքեւ:  

Տիգրանը   ճանապարհեց   Սամվելին   ու   ինքն   էլ   գնաց   տուն:

Տիգրանը   անընդհատ   մտքերով   էր   ընկած,   մտածում   Քրիստինեի   մասին:

Առաջին   անգամ   նա   Քրիստինեին   պատահական  տեսել   էր   հենց  նրանց   տանը,  երբ   պատահական  գործերով   գնացել   էր   նրանց   տուն,  նա  առաջին   իսկ  հայացքից   հավանել  էր   աղջկան:  

 Հետո  մի  քանի  անգամ  տարբեր   պատճառներ  գտնելով   այցելելեց   նրանց,   որպեսզի   նորից   տեսնի    Քրիստինեին:  Աղջիկը   այդ   ժամանակ  սովորում   էր  8-րդ   դասարանում:

Առաջին   հանդիպման   ժամանակ  աղջկա   հագին   կարմիր   գործած   գեղեցիկ   ջեմբր   էր,   մազերն   էլ   կարճ   էր  կտրված,   տղայի   նման,  առաջին    իսկ    հայացքից  աղջիկը   չէր   վրիպել   Տիգրանի   աչքից,   նրա   համեստությունը,   ինչպես   ասում   են   իսկը   իր  ճաշակի   աղջիկ   էր`  գեղեցիկ   եւ   ձիգ   մարմնով:   Քրիստինեն   ժամանակին   լող   էր   պարապել,   ձիգ   ու   թուխ   մաշկը  Տիգրանի  ճաշակի   ամենակարեւոր   հատկանիշներից   էր,   որը   նա   հաշվի   էր   առնում,   բայց   կարեւոր  հատկանիշը    նրան   դուր   էր   գալիս  այդ  աղջկա  համեստ   ու  զուսպ   բնավորությունը:

 Անգամ   Քրիստինեի  ձեռքի  շնորհքը   չէր  վրիպել   Տիգրանի   աչքից…  Քրիստինեն   լավ   ձեռագործում   ու   ասեղնագործում   էր,   աղջիկը   բավականին   դրական   հատկանիշներ   ուներ,   որպիսի   նա   կարողանար   գերել   Տիգրանին:  

Տիգրանը   հասավ   տուն,   ամիջապես   վերցրեց   լսափողը   ու   հավաքեց Քրիստինեի   հեռախոսահամարը,

— Ալյո՜, — լսվեց   Քրիստինեի   ձայնը,

— Քրիստի՛կ   այդ   դու՞   ես...           

— Այո՛   ես   եմ…

— Ինչպե՞ս   ես,   ի՞նչ   ես   անում...

— Ոչի՛նչ, — պատասխանեց   աղջիկը, — Տիգրան   կարո՞ղ   ես   գալ   մեր   տուն, — հուզված   ասաց   նա,

— Ի՞նչ   կա,   բա՞ն   է   պատահել, — անհանգստացավ   Տիգրանը,

— Ոչինչ   էլ   չի   պատահել,   ուղղակի   ուզում   եմ   քեզ   տեսնել...

— Ինչքա՛ն   հիշում   եմ,   քիչ   առաջ   ձեր   տանն   էի, — կատակեց   Տիգրանը,

Ի՛նչ   անենք... — Զարմացավ   աղջիկը,

— Է՛ս   չլինի   թե   կարոտել   ես…

— Ըհը՜… Կարոտել   եմ…

— Ես   նույնպես   կարոտել   եմ,  ու  ցանկություն  ունեմ   քեզ   տեսնել,  եւ   մի  ամուր  գրկել:   Խնդրում   եմ   ներես   սիրուն  ջան,  բայց   իսկապես  չեմ  կարող,   հյուրերի    եմ   սպասում,  հեսա   ուր  որ  է   կգան   անհարմար   է…

Նրանք   բավականին   երկար   խոսեցին   հեռախոսով,   Քրիստինեն   երբեք հեռախոսով   երկար   չէր   խոսում,   բայց   հիմա   ցանկություն   կար   այդպես խոսափողը   ձեռքին   խոսալ   տարիներով   միայն   թե   լսեր   Տիգրանի   ձայնը:

 

 

                                                                                             12

Առավոտյան  Տիգրանը  նախաճաշեց   ու   արագ    դուրս  եկավ   տանից,  չգիտեսինչու   նրա   հոգում   հեղափոխություն   էր   կատարվել,   չգիտես   ինչու   զգում   էր  Քրիստինեի   տեսնելու  պահանջը,   ուզում   էր  կրկին  ու  կրկին   գրկել  եւ համբուրել   նրան:   Քրիստինեն   կարծես  համբուրվելու  պահին   մի   տեսակ  ավելի  է   փոքրանում,  դառնում   էր   մի   փոքրիկ  անօգնական   թռչնակ,  որը գիշատիչներից   փախնելով   ուզում   է   պատսպարվել  ապահով   ձեռքերում,  նա այնպես  միամիտ   էր   ու   անօգնական:   Տիգրանը   առաջինը   քայլերը   ուղղեցդեպի   ավտոբուսի  կանգառը  « գնալ  աշխատանքի   եւ   նոր   Քրիստիկի   մոտ,  թե՛   հակառակը »  մտքի   մեջ   էր   հարց    տվեց   ինքն   իրեն:   Ավտոբուսը   կանգնեց   կանգառում   « այս  համարի   ավտոբուսը   գնում   է   նրանց   տուն »,  եւ  առանց   երկարացնելու   բարձրացավ   ավտոբուսը:  Քիչ   անց   նա   Քրիստինեի  տան   առջեւն    էր:  Նա   սեղմեց   զանգի   կոճակը,  դուռը   ուշ   բացեցին,   ինչպես  երեւում   էր   Քրիստինեն   մենակ    է,  քանի   որ   սովորաբար   նրա   տատիկն   առավոտյան  շուտ   էր   արթնանում,  իսկ   պապը  այդ   ժամերին   արդեն   աշխատանքի   տեղն   էր   լինում:  Պատահում   էր,   որ   Աղուն   տատիկը    այդ  ժամին   գնում   էր   խանութ,   կամ   շուկա: 

 Քրիստինեն   քնաթաթախ   բացեց   դուռը,   Տիգրանի   անկակնալ   այցելությունը   ուրախացրեց   նրան:

— Տիգրան   այդ    դու՞    ես…   Ա՜յ   տղա՛,   հո՛   գիշերվա   երազ   չե՞ս, — կատակեց   նա    ու   նրա   ետեւից   ծածկեց   դուռը,

— Գեղեցկուհի   կներես,   որ   արթնացրի...

Ոչինչ,   միեւնույնն    է   ուզում   էի    ելնել, — Քրիստինեն   սենյակային   խալաթով    էր,   դեռ   չէր   հասցրել   հանել   գիշերանոցը:

— Լսի՛ր,   այդ   որ   ասացիր   գիշերվա   երազ,   ի՞նչ   է   այսօր   ի՛նձ   ես   տեսե՞լ երազում...

Աղջիկը   ծիծաղեց    նրա   կատակից,

— Տիգրա՛ն   սուրճ    կխմե՞ս, — առաջարկեց   նա,   Տիգրանը   չպատասխանեց, ամուր   բռնեց   նրա   մեջքը    ու    թեթեւ   համբուրեց    նրա   շուրթերը,

Այո՜,    եթե   քեզ   նման   քաղցր    է   լինելու,   կխմե՛մ, — հաճոյախոսեց   նա:

Քրիստինեն   ծիծաղեց,  մտավ   խոհանոց   սուրճ   պատրստելու:

Մինչեւ   դու   սուրճդ   կխմես,   ես   արագ   կհագնվեմ...

Քրիստինեի    կատուն`  Նինոն   փռվել  էր   խոհանոցի   թախտին    եւ   ճեմում  էր, Տիգրանին   տեսնելուն   պես   թռավ   ու   փախավ   հյուրասենյակ, — ա՜յ   տղա, է՛ս    խեղճ    կատուս   հենց   քեզ    տեսնում   է   դիվադադար    է   լինում   ու   իսկույն   անհայտանում   է, — ժպտաց   աղջիկը,   նրա   թշիկները    փոս   ընկան,

— Քի՛ս   ջան   այդ   նրանից    է,   որ   ես   սեւ   կատու   չեմ   սիրում, — արդարացավ   Տիգրանը,

— Բայց    իմ   կատուն   շա՜տ   լավն   է   ու   բարի՛...

— Գիտե՞ս,   Քրիստիկ   դու    այսպես   գիշերանոցով   ավելի   գեղեցիկ   ես, մանավանդ,   երբ   քնագլուխ   ժպտում   ես, — թեման   փոխեց   Տիգրանը,

Ի՞նչ   ես   ուզում   դրանով   ասե՜լ, — խորամանկ   ժպտաց    նա,

Այն,   ի՛նչ   որ   ուզում   էի   ասել   արդեն   ասացի... — կատակեց   Տիգրանը,   մոտենալով    աղջկան`   թիկունքից    մոտեցրեց    դեմքը    նրա   ծոծրակին   ու   հոտքաշեց, — ուխա՜յ,   ի՜նչ   լավ    բուրում   ես...

Խեղճ   աղջկա  ձեռքերը   դողում   էին   սիրեցյալի    թե   հաճոյախոսություններից, եւ   թե   նրա   այդքան   մոտ   լինելուց,   աղջիկը   թիկունքում   զգում   էր   նրա  շունչը,   այդպեսի   հաճելի   զգացողություն   նա   չէր   զգացել   երբեւէ, — Քրիստի՛կ,  ի՞նչ   է,   ձեռքերդ   դողու՞մ   են, — նկատեց   Տիգրանը  ու   սկսեց  ծիծաղել,  աղջիկը    կարմրեց,

                   

                                                                                           13

— Տիգրա՛ն,   կանգնել    ես   շնչիս,   հլա   ուզում   ես,  որ  ձեռքերս  չդողան, — ժպտաց   աղջիկը, — ի՞նչ   է,  վա՞տ   է...  Քեզանից    եմ   հուզվում...

— Իսկ   ո՞վ    է    ասաց   որ    վատ    է, — ծիծաեց   Տիգրանը, — դա՛   լավ   նշան   է,  հիմա   պարզ   է,   որ   իսկապես  սիրահարված   ես, — աղջիկը   զարմացած   դեմք   ընդունեց,

Իսկապե՞ս,   դա՛   այդպե՞ս   է   լինում...

Իհարկե՜,   հիմա   դրա   միակ   միջոցը   լավ   « մերսումն »   է,  եթե ուզու՞մ   ես,    ես   կարող   եմ   մերսել,   կատակեց   Տիգրանը, 

Շա՜տ-շա՜տ   շնորհակալ    եմ, — սկսեց   քրքջալ   աղջիկը:

Սուրճը   պատրաստ   էր,    Քրիստինեն   դուրս   եկավ   խոհանոցից:

— Այսօր   ի՞նչ   ես   անելու, — հարցրեց   Տիգրանը,

— Ինչու՞… Ուզում   ես,   ինչ   որ   տեղ   գնալ, — մյուս   սենյակից  ձայն   տվեց   նա

— Ո՛չ,   այսօր   ուզում   եմ    գյուղ    գնալ,   դեռ   հարազատներս չգիտեն,  որ   վերադարձել   եմ:   Քրիստինեն   սենյակից    հագնված  արագ   մտավ   լոգասենյակ   լվացվելու, — Քրիստի՛կ   հարկավո՞ր    է   քեզ   օգնել, — կատակեց   Տիգրանը

— Ո՛չ,    շնորհակալ    եմ…

Լոգասենյակից   լսվեց   նրա    ձայնը,   Տիգրանը   ոտնաթաթերի   վրա կամաց    անձայն   մտավ   լոգարան,   Քրիստինեն    կռացել   էր լվացարանի   վրա    եւ   դեմքն   էր   լվանում,   աղջիկը   չնկատեց  Տիգրանի   ներկայությունը:

 Տիգրանը   միանգամից    գրկեց   նրա   կոնքերը,   Քրիստինեն  հանկարծակի   եկավ, — Տիգրա՜ն   թո՛ղ    խնդրում   եմ,   տեսնում ես   լվացվում    եմ,   մի  խանգարի՛...

— ՈՒզու՞մս    ես   քեզ    լվացացնեմ, — կատակեց   նա,

— Ասացի՛   ո՛չ,    ես   ինքս…

Քրիստինեն   լվացվեց   հարդարեց   մազերը,   Տիգրանը  ավելի   շատ խանգարում   էր,   քան   օգնում,   նա   ուզում    էր   ամեն   վարկյան գրկել   նրան,   իրեն   հաճելի    էր   երբ  աղջիկը   հայտնվում    էր   իր  ամուր   բազուկներում:

— Քրիստիկ   իսկ   չե՞ս   ուզում   լողանալ…

Ձայնեց   նա   խոհանոցից,

— Երեկ   եմ   լողացել, — հնչեց   պատասխանը,

— Ափսո՜ս…

Հոգոց   հանեց    Տիգրանը,

— Իսկ   ի՞նչու   ես   հարցնում, — միամիտ   հարցրեց    աղջիկը,

— Հե՛չ,   այնպես,   եթե   լողանալու   լինեիր   կարող    էի   մեջքդ   տրորել, — լուրջ   ասաց   նա   Քրիստինեն   սկսեց   ծիծաղել,   նրա    ձայնը   հաստ   էր   եւ   ավելի  հաճելի   էր,   երբ   ծիծաղում   էր:

— Տիգրան   շա՜տ   խուժանն   ես    հա՜, — խորամանկ   ժպտաց   նա,

— Ե՛ս    եմ    խուժա՞ն, — զարմացավ   Տիգրանը, — ցավդ    տանեմ,  եթե   ա՛յս   քաղաքում   մի   խելոք   ու   համեստ   տղա   կա,   ուրեմն  դա՛   ես   եմ...

Էլի՜    սկսեցի՞ր    գլուխ   գովալ...

Ե՛ս   ե՞մ    գլուխ    գովում, — Տիգրանը   զգուշությամբ   գրկեց  Քրիստիկին  ունայեց   նրա   աչքերի  մեջ, — այդ   ե՛ս   եմ   խուժանը՞, — Քրիստինեն   չդիմադրեց   միայն    կամաց   գլուխը   շարժեց,   որը  նշանակում    էր  « ոչ   սիրելիս »: 

Նրանց   շուրթերը   նորից    հանդիպեցին   իրար, — լսի՛ր,   դու համբուրվել   չգիտես, — կատակեց   Տիգրանը,

Իսկ   ինչիս   է   պետք Տիգրան   իսկ   ի՞նչ   է   դու՛   ուրախ  չե՞ս...

Չէ՜    կյա՜նք,   ընդհակառակը   « տաշիցա   եմ  լինում »  ո՞նց    թե  ուրախ   չեմ...

— Ա՜յ   տեսնու՞մ   ես…

— Խոսք   եմ    տալիս   համբուրվելու   անհատական   պարապունքներ անցկացնել   քեզ   հետ,   եթե   իհարկե    դու՛ք   դեմ   չեք...

Քրիստիկը   ժպտաց:

 

 

                                                                                 14

 

Լսվեց   դռան   զանգը,   Քրիստինեն   արագ   բացեց   դուռը,    եկողը   տատիկն   էր,  նա     տեսնելով   Տիգրանին   ուրախացավ,

— Յաա՜   Տիգրանը    ջան,   այստեղ    ես, — ուրախացավ   տատը, — ինչ   լավ   է՜...

— Այո   տատի   եկել   եմ,   որպեսզի   թույլատրություն   վերցնեմ,   Քրիստիկի   հետ երեկոյան   դուրս   գանք   մի   քիչ   զբոսնելու, — արդարացավ    Տիգրանը,

— Լավ   ես   արել,   Տիգրան   ջան,   սակայն   պապուց   պիտի   հարցնես, — բացատրեց   տատը,

— Եղավ,   եթե   այդպես    է,   ես   երեկոյան   կգամ,   որպեսզի  պապուց    թույլատվություն   վերցնեմ…

Խոստացավ    նա:

Տիգրանը   քիչ   զրուցելուց   Աղուն    տատու   հետ    հրաժեշտ   տվեց   նրան   եւ  դուրս   եկավ   տանից,  Քրիստինեն   նրա    հետ   դուրս   եկավ   աստիճանների   վրա,

— Տիգրան,   մի    գնա՜, — ամոթխած   ասաց   նա,

— Սիրու՜ն,    ջան   երեկոյան    կգամ, — խոստացավ   նա,   նրանք    համբուրվեցին    եւ    Տիգրանը   հեռացավ:   Քրիստինեն  կարծես   ժամերն    էր   հաշվում,   թե    երբ  է   Տիգրանը   գալու,   նա    գիտեր,   որ   սովորաբար   Տիգրանը   միշտ   ժամադրվելուց   մի   քանի  ժամ   շուտ   է   լինում    ժամադրված    տեղում,   ինչպես   ինքը`  Տիգրանն   էր   ասում.   Նա   գերմանական   ճշտապահությամբ    է:    Ժամերն   կարծես   դանդաղ   էին   անցնում,   Քրիստինեն   գրապահարանից   վերցրեց   այն    թերթը,   որը   մի   քանի   ամիս    առաջ    Տիգրանի   քույրն   էր  տվել    իրեն:

Դա՛   ի՞նչ   թերթ   է, — զարմացավ   Աղավնի   տատը,

— Տա՛տ,   այս   թերթում    Տիգրանի   մասին    է   գրված, — հպարտացավ   աղջիկը,

— Դե՜,   կարդա   աղջիկ    ջան    տեսնենք,   ի՞նչ   են    գրում    նրա   մասին, — առաջարկեց    տատը,   Քրիստինեն   կարծես    թե   առիթը    բաց    չուզեց    թողնել,   տատիկին   ներկայացնելու     սիրեցիալի    մասին    գրված   հոդվածը:

 Հոդվածի    հեղինակը`   Աշոտ    Պետրոսյանն   էր,   որը    եղել    էր   Մարտակերտի   ճակատում   եւ   անձամբ    էր   հանդիպել    Տիգրանին   եւ   նրա   ընկերների   հետ:   Լրագրողը   այդ   հոդվածը   գրել    էր    ամիջապես    Ճակատից   վերադառնալուց   հետո,   Տիգրանը   նրա    միջոցով    ողջյուններ   էր    ուղարկել,   քանի   որ   բավական   ժամանակ   էր    նրանից    ոչ   մի   լուր    չունեին:

 Քրիստինեն   միշտ    անհամբեր   սպասում   էր,   որ  Տիգրանը   հնարավորության   դեպքում,   գոնե   մի   երկտող    ամպայման   կուղարկի:   Աղջիկը    ամեն    անգամ   վերցնում    էր   այդ   թերթի   կտորը,   կարդում    եւ   արտասվում,  կարծես   այդ   թերթի   կտորը    դարձել    էր    մի  սուրբ    մասունք   « Ազատամարտի »   հոդվածըլույս    էր    տեսել   Մայիսի  18-ի  համարում,  թերթի    այդ   հոդվածի  մասին    ինքը`   լրագրողն   էր   տեղյակ   պահել    Տիգրանի   հարազատներին:

 Քրիստինեն   տեղավորվեց    թախթին   եւ   սկսեց  կարդալ   հոդվածը,   տատը   լուռ    լսում    էր:

 

 

                                                                           15

— «  Երկու   ամիս   առաջ    զորամասում   հանդիպեցի   եռանդուն    երիտասարդհրասայլորդի, — սկսեց   ընթերցել   Քրիստինեն, — որն    իմանալով,   որ   լրագրողեմ,    ուրախացավ,   ինքն    էլ  ներկայացավ    որպես    լրագրող   եւ   առաջարկեց   լինել   իրենց    դիրքերում։    Տիգրանի    հետ    եղանք    իրենց    զորակայանում։  Այնտեղ    բոլորն   էլ    հասուն    մարդիկ    էին   փորձված    եւ    անմիջական։   Օր  ու    կես  այդ    ստորաբաժանման   զորականների   հետ    էի։     Մեծամասամբ    « Գարեգին    Նժդեհ  »   ջոկատի   կամավորներն    էին,  որոնց    մի    մասը    արդեն  4-րդ   5-րդ   տարին   է   կռվում    էին,    եղա    ընդամնը    նրանց    դիրքերում,  որոնք    ճակատային  այդ   բնագծում   մի    քիչ   ետ    էին   հետեւակի  համեմատությամբ։    Եւ   քանի,   որ   գործողության    պահին   չտեսա  հրասայլորդներին,   բավարվեցի   միայն   անմիջական    տպավորություններով։  Որքան    էլ    չէին   ուզում,  սակայն   հրասայլորդները    պատմեցին    իրենց  վիճակի  մասին։   Նրանց    մտահոգողը   հիմնականում    իրենց    ընտանիքնրն   էին,    որոնցից    կտրված   են   արդեն    4  ամիս    ավելի։   Իրենց    ասելով  բախտի    քմահաճույքին   են    թողել    իրենց    տանը,   մայրերին   ու   քույրերին:  Մասնագիտաթյամբ    բեմադրիչ    Սամվել   Սմբուլյանը   սրամիտ   մի  ազատամարտիկ,   հին    կռվողներից,    տեսնելով    ինձ,   առիթ   էր   պարպելու  հոգում    կուտակուածը։ Զինվորը    պատրաստ   է   ամեն   զոհաբերության    եւ  զոհարերությունն   կատարում    է,   բայց    նրա   կատարածը    չի   գնահատվում,   Ա՛յ,   օրինակ    է՛ս    մեր    Տիգրանը,    մոր    միակ    տղան    է։  Տանը    լսել   էին  թե   նա    իբր    զոհվել   է։  Պատկերացնում    եք    մոր,   քրոջ    վիճակը։    Կապ  չկա,   գոնե    այդ   թյուրիմացաթյուննը    ժամանակին   շտկելու   համար։  Եթե  կռվող   զինվորին    օգնում    են,  հասարակութեան    մեջ    արժեզրկման    պահը   փոխվում    է   եւ    զինվորի    կարգավիճակն   ու    բարոյական   ընկալումն    էլ   է  փոխում։

Մենք    պայքարում   ենք    ազգի   ազատութեան   համար,   սակայն  ժողովրդինբարոյալքում    են։    Բերեցին   մի    կրիա  « սրան   պետք   ուտենք,   թե՞   պահենք, հարցրին    Սամվելն   ու    Տիգրանը։   Իրենք    ամեն    ինչ    էլ    ուտում    են,   բացի   ինքնաթից։   Ցավոք    ինքնաթիռ   չեն   կարողանում    որսալ,  եւ  սրիկանները   գալիս    անցնում   են։    Հաջորդ   առավոտյան    նրանք   ինքնաթիռ  էլ    «կերան »    ճիշտ   է,  ոչ    այդ    հրասայլորդները,   այլ    ղարաբաղցիները,  ղարաբաղյան   երկնքից    ցած   բերեց    թուրքական    անգղը։   Այդ,    հաջորդ  առավոտյան    էր։    Տղաները   դեռ    չէին   արթնացել,   երբ    հնչեց    տագնապի   ազդանշանը։    Մի    ակնթարթում    զինվորները   դուրս    նետվեցին    եւ    բոլորից   շուտ   Տիգրանը    կիսամերկ   վիճակում։   Գումարտակի    հրամանատարի   տեղակալ`   Բարսեղը    « Գարե՚գին   Նժդեհի »   երբեմնի     հրամանատարը   տպավորիչ   արտաքինով    եւ   տարիքի    համեմատ   աննկարագրելի   արագությամբ    նստեց    խցի   մեջ,    որտեղ    տեղադրված    էր   հակաօդային   պաշտպանության   գնդացիրը։   Սակայն   այդ   մի   քանի   վայրկեանը    բավական  էր,   որպեսզի   գիշանգղը   անհետանար։  Արեւածագի   այդ    պահին  կատարվածը   տպավորիչ    էր։    Քիչ   հետո    Բարսեղին    կանչեցին    շտաբ։  Նա   վերադարձավ    զայրացած։   « էնքան    ծույլ  ենք,   որ   մենք    չկարողացանք  խփել    ինքնաթիռը,    այն   բաժին     հասավ   ղարաբաղցիներին:    Կրիան,    այս  զրահակիր    գեղեցկուհին    մեր    տանկիստների    խորհրդանիշն     է, — բացատրում    էր    Սամվելը։ զինվորը    կատարում   է    ամենօրյա    ծանր,  չարքաշ    աշխատանք,   ես    չեմ    ուզում   ասել,   խոսել    արդեն    վտանգի   մասին,  բայց    մեզ    ոչ   ոք    չի    գնահատում,    որովհետեւ     եթե    մեզ   գնահատեին,    մեր   վիճակն    այսպիսին   չէր    լինի։

 Ամեն   տեղ    մեզանով   հիանում    են,  սակայն   գործնականում   զինվորները   արհամարվում    են   բարոյական   աջակցություն   չեն    գտնում։   Գալիս   են   այստեղ   մեզ    փառաբանում,  վերադառնում     են    մոռանում։    Զինվորը    ափսոսում   է    թիկունքի   երիտասարդին, — Սամվելն    ու   Տիգրանը   ինձ     համար   երեւանեան    ժարգոնով   մի    ներկայացում    տվեցին,  մեկ   դերասանի    թատրոն,   որի   հերոսը    ճակատից   հեռու    թիկանքի    հռփացած  երիտասարդն   է   մենախոսաթյունը   ավարտաեց.   Ինձ    պետք   չէ   ձեր   կռիվը,   քաշվեք    ինձանից, — արտահայտությամբ,   չորս    հոգով    էինք    նստած   սենյակում   ես    Բարսեղը.   Սամվելն    ու   Տիգրանը:    

Բորեան  « սրտնեղվեց   եւ   խիստ   հայացքով   նայեց   տղաներին,   որ   նշանակում    էր   մի    շատախոսեք:  Մեկ   օր    հետո    երբ   վերադռնում    էի   դիրքերից,   հանդիպեցի    Սամվելին։   Նա   անմռունչ    էր   եւ    բարեխղճաթեամբ    կատարում   էր   իր   առօրյա   պարտականությունը,    տեսնելով   ինձ   ժպտաց,   որ    նշանակում    էր՝   մենք   միայն   խոսողներ    չենք:   Ընկերային    խնդիրների  առկայությունը   ցույց    է   տալիս,   որ    զինվորները   անզգա   մեքենաներ    չեն,    այլ   մեզ   նման    մարդիկ    անբարոյականություն   է   զինվորին     մենակ   թողնելը,    նրա   նկատմամբ    անհոգ     լինելը։   Զորամիավորման    մեջ   ընկերային    հարցերի     նկատմամբ    այո,   անտարբեր    չեն »։  

 հեղինակը`  Աշոտ   Պետրոսյան

 

 

                                                                         16

Քրիստինեն   ավարտեց   ընթերցումը,   նա    հուզված   էր,   տատիկը   լուռ   արտասվում   էր,  նա    գոգնոցի  ծայրով   սրբեց  արցունքները:  Քրիստինեն   գրկեց   տատուն,   նրանք   լռում   էին    կարծես   չէին   կարողանում   բառեր   գտնել:

— Խե՜ղճ    լինես   մա՜յր...

Հոգոց   հանեց   տատը,   Քրիստինեն   հուզված   գլուխը   դրեց   նրա   ծնկներին,

— Տա՛տ,    ճիշտն    ասա՛,   Տիգրանը    լավն    է    չէ՞...

Տատը   հուզված    էր   չկարողացավ   պատասխանել,   միայն   շոյեց   թոռան  գլուխը:

Երեկոյան    Տիգրանը   խոստացած   ժամից   ավելի   շուտ   եկավ   քան   Քրիստինեն   սպասում   էր:   Հրաչ   պապը   դեռ   չէր   վերադարձել    գործից,   տատն    ու   թոռ   տանն   էին,    Քրիստինենեն    երջանիկ    էր   կարծես    երկրի   ողջ    հարստությունը   տվել    էին    իրեն,   քիչ   էր   մնում   ուրախությունից   բարձրաձայն   ճչար:

— Տիգրան   ջան   պապը   դեռ    չի   եկել,   պետք   է   սպասես, — ասաց   տատը,

— Ոչինչ   տատի   կսպասեմ…

— Տիգրա՛ն   կարողա՞    քաղցած    լինես,   ուզում    ես   հաց   դնե՞մ, — առաջարկեց    Քրիստիկը,

— Իսկ   ուտելու   ի՞նչ   ունեք, — հարցրեց   Տիգրանը,

— Ապուր   է,   ես    եմ   պատրաստել, — բացատրեց   տատը,

— Որ   տեսնեմ    ինչպես   է,   նոր    կասեմ, — համաձայնվեց   Տիգրանը,   Քրիստինեն    ճաշով   լի    կաթսան   մոտեցրեց    Տիգրանին,    նա    շերոփով    խառնեց    ճաշը,   եւ    ծամածռեց   դեմքը, — իսկ    դու՛    ուտելու՞   ես, — հարցրեց  նա  աղջկան,

— Ճիշտն    ասած   ես    քիչ   առաջ   եմ   ճաշել…

— Որ   այդպես   է,   ես    էլ   չեմ    ուզում, — հրաժարվեց   նա,

— Ա՛յ    աղջիկ,   նստի՛ր   Տիգրանի   հետը    կեր,   որպեսզի    նա   էլ   ուտի, — նախատեց    տատը,

— Հա՜   Աղուն   տատի    ջան   ճիշտ   ես   ասում,   թող    իմ    հետ   ուտի,   որպեսզի ես    էլ    ուտեմ,   թե    չէ   ինչ   իմանամ,   կարող    է    մեջը   առնետի    դեղ   է    գցած...

— Վա՜յ,    Տիգրան   ջան,   բա   ամո՞թ   չի, — միամիտ   ասաց    տատը,  Քրիստինեն   սկսեց   լիաթոք   ծիծաղել,

— Ա՜հ,    տատի,    չե՞ս   տեսնում,   որ   Տիգրանը   կատակում    է, — հանգստացրեց  թոռը,

— Ա՜յ    տղա՛,   չես   տեսնում,   որ   տատս   միամիտ     կին    է,   ամեն    խոսքիդ   հավատում     է…  Տիգրան,    խնդրում    եմ   այդպիսի   կատակներ   այլեւս   մի  արա…   Դժգոհեց    աղջիկը,

Տիգրանը    Ճաշեց,   հակառակի   պես   պապը   ուշանում    էր:

 Տատը   նույնպես    անհանգստանում   էր    երեւի    ավելի   շատ   Տիգրանի   համար   քան    պապու:

— Օ՜ֆ   է՛ս   պապն   էլ   ինչու   է   ուշանում, — բարկացավ   Քրիստինեն,   նրա   տրամադրությունը    ընկնում     էր,   տատը    սկսել   էր    բարկանալ:

— Տիգրան    ջան   կներես,   հեսա   ուր   որ   է   կգա...

Հանգստացրեց    տատը,

— Ոչինչ,    տատի   ես    չեմ   շտապում…

— Անհարմար   եղավ,   սպասեցնել   տվեցինք…  

Ներողություն   խնդրեց    տատը:   Քրիստինեն   երեխայի    նման   նվնվում    էր   ու   դժգոհում,   քիչ   էր   մնում   հոզմունքից   լաց   լիներ,   կարծես   թարսի   պես,   այսօր   պապը    ավելի    էր    ուշանում:

 

        

                                                                                 17

— Լա՜վ,   դե   մի   նեղվիր    Քրիստիկ   ջան, — հանգստացրեց   Տիգրանը, — մարդ   է,    երեւի   կարեւոր   գործեր   ունի,   դրա   համար   էլ    ուշանում   է...

— Երեւի   պապը   ինձ   հակառակ   է   ուշանում… — դժգոհեց   աղջիկը,

— Ա՛յ   աղջիկ,    հո՛   է՛դ   մարդը   քո   թշնամին   չէ՞   որ...

Սրտնեղվեց     տատը:   Քրիստինեն   վաղուց    հագնված   զարդարված   սպասում   էր    պապուն:

 Վերջապես   պապը   եկավ,   կարծես   թե   քիչ   գինովցած   էր   երեւում,

— Ա՜յ   պապ   է՛ս    ու՞ր   ես   չկաս, — հենց   դռան   շեմին   դժգոհ    դեմքով  ընդունեց   թոռնիկը,

— Ի՞նչ   է   եղել   ո՜ր, — ուրախ   ասաց   պապը,   կոշիկները   հանեց   միջանցքում   ու   մտավ  հյուրասենյակ, — վա՜յ    Տիգրան    ջան,   դու  այստե՞ղ   ես, — ուրախացավ    նա, — բարո՜վ    ես   եկել, — նա  ձեռքով   բարեւեց   նրան, — ա՜յ   տղա   էդպես   գնալ   կլիներ   որ  դու  գնացիր…   Դե՜   նստի՛ր   տեսնենք,    ի՞նչ   կա    չկա…  Ինչպես ես,  ինչ   նորություններ  ես  բերել...

Ինքը    աթոռը    քաշելով   նստեց   սեղանի   մոտ:   Քրիստինեն    քթի   տակ   դժգոհեց,   հերիք   չէ   ուշ   է   եկել,   հիմա   էլ   ուզում   զրույցել,

— Էհ՜   Հրաչ   պապի   իմ   ուզելով,   հո    չէր,   եթե   ինձանով   լիներ,   ես   մեկ   ամիս   հետո   ետ   կգաի, — բացատրեց   Տիգրանը,

— Բա   լավ,   ձերոնք   մեղք    չե՞ն,   մինուճար   տղա    ես,   բա   որ   Աստված  չաներ    մի    բան    պատահեր…

— Աստված    պահպանում   է, — ժպտաց   Տիգրանը,

— Իրոք   որ,   տղա   ջան,   Աստված    պահում    է,   դու՛    էդքան   գնացել   ես, հերի՛ք    է…   Հիմա   էլ   թող    ուրիշներն    գնան…

— Ճիշտ    ես   պապի,   ես   էլ   եմ    այդպես   գտնում,    մեր   կռիվը    հիմա    վերջացել    է,   ու    հիմա    էլ   թող   ուրիշները    սահմանը    պահեն, — համաձայնվեց    Տիգրանը,

— Դա՜    լավ     է,  Տիգրան   ջան,   լավ    է    որ    հասկանում   ես    տղաս, — ասաց   նա:    Քրիստինեն   նայում    էր   ժամացույցին    ու    անհանգստանում   էր,

— Պապի՛   ամեն    ինչ    իր    ժամանակն    ունի, — համաձայնվեց   Տիգրանը:

Պապը   շրջվեց   նկատելով   թոռան    հագն    ու    կապը   զարմացավ

— Քրիստիկ    է՛ս    ու՞ր    ես    պատրաստվել, — Քրիստինեի   փոխարեն   մեջ   մտավ   տատը,   կարծես   թե   նա    այդ   պահին    էր   սպասում,

— Հրաչ   ջան    է՛ս    խեղճ    տղեն    եկել    է   ու    էս    քանի    ժամ   է    նստած   քեզ    է   սպասում,   որպեսզի   քեզանից    թույլտվություն    վերցնի…   Ուզում    է   Քրիստիկի   հետ    դուրս    գալ   զբոսնելու…

— Ա՛յս   ժամի՞ն, — զարմացավ   նա,

— Իսկ   դու՛    գիտե՞ս    թե    խեղճ    տղեն    քանիսին   է   եկել   ու   քեզ   սպասում, — դժգոհեց    տատը, — ժամը   4 –ից    այստեղ    է...

— Վա՜յ   կներեք,    որ   իմանաի    շուտ   կգաի, — ներողություն   խնդրեց   նա, Տիգրանը   լռում   էր   կարծես   քաշվում    էր   խոսել,   տատը   կարծես   հասկացավ   Տիգրանի   միտքը, ու   փորձեց   օգնել   նրան:

— Հրա՛չ   ի՞նչ    ես   ասում   կթողնե՞ս,    որպեսզի   Քրիստիկի   հետ   դուրս   գան զբոսնել, — նա   աղերսող   հայացքով    խնդրում   էր   ամուսնուն   որպեսզի   չմերժի,

— Բայց   արդեն    ու՛շ   է…   Հետո    ինչպե՞ս   է   Տիգրանը   տուն   հասնելու, — անհանգստացավ   պապը,    Տիգրանը   արագ   անցավ    հակահարձակման,

— Չէ՜    ի՞նչն    է   ուշ,   Հրաչ    պապ,    երբ   էլ   որ   լինի    ես   տուն   կհասնեմ… Մի    անհանգստացեք…

 

 

                                                                                        18

— Լա՜վ    եթե   այդպես   է   կթողնեմ, — դժգոհ   ասաց    նա, — բայց   կուզենաի   որպեսզի    իմանաիր,   որ   իմ   թոռնիկը   դեռ    ոչ   մի   տղայի   հետ   անգամ    չի   քայլել    փողոցում,   ու    դու   առաջինն    ես,   երեւի    արդեն   իմացել    ես,   որ   նա    քո    բացակայության   բոլոր   ամիսները   միշտ    քեզ    է    սպասել…

— Լա՜վ   էլի   պապի   վերջացրու՜, — ընդհատեց   թոռնիկը,

— Չէ   Քրիստիկ,   թո՛ղ    վերջացնեմ    ասածս, — բակացավ   պապը, — Տիգրան   նա    քեզանից    բացի, — շարունակեց   կիսատ    թողածը, — իմացի՛,   որ    իմ    աղջիկը    երկնքի   հրեշտակ   է,   ում   որ   սիրի,   նա   ողջ   կյանքը   բախտավորության    մեջ    կլինի, — պապը    հուզվեց,

Քրիստինեն   ու    Տիգրանը   դուրս   եկան   փողոց,   դրսում   արդեն    մութ   էր    սակայն   տեղ-տեղ   վառվում    էին    շենքերի   մուտերի   լույսերը,   եղանակը   տաք    էր   ու    հաճելի:   Քրիստիներ    հագին   ծնկներից    վերեւ   կարճ    կիսաշրջազգեստ   էր,   ու   սպիտակ   վերնաշապիկ:

Նրանք    թեւանցուկ   քայլում   էին    մութ   փողոցով,   հազվադեպ    էին   պատահում    պատահական   անցորդներ,  

— Քրիստի՛կ   ինչու՞   ես    այսօր    այդքան    կարճ   հագել, — հարցրեց   Տիգրանը,

— Իսկ    ինձ    թվաց   քեզ   հաճելի   կլինի    այսպես   տեսնել,   եթե   ուզու՞մ   այլեւս   չեմ   հագնի...

— Չէ՜    ինչու    ոչ,   իրոք   որ    հաճելի   է,   քո   ոտքերը    գեղեցիկ   են...

— Մինչ   քո    գալը,   երկու   երեք    անգամ   հագնվել    եւ   հանվել…

Տիգրան   քույրդ    ասում    էր,    որ   դու   սիրում   ես,   երբ   աղջիկները    կարճ   են   հագնում...

— Դա՛   նույնպես    իմացե՞լ    ես, — քմծիծաղեց   Տիգրանը,

— Այո՜, — Քրիստիկը   գրկեց    նրա   թեւը,   նրանք   քայլում    էին   գրկախառնված:

— Գիտե՞ս   Քրիստիկ   քեզ    հետ   հաճելի    է   ժամանակն    անցնում, — հաճոյախոսեց    Տիգրանը,

— Շնորհակալություն…

Քրիստինեն   շիկնեց,   աղջիկը   երանության   աշխարհում    էր,   նրան   հաճելի   էր    սիրած   տղայից    լսել    այդպիսի   խոսքեր,   նա   գրեթե   առաջին   անգամ    էր   այդպիսի   ուշ    ժամին   թափառում    հարազատ   քաղաքի   փողոցներով,    ու   այն   էլ   սիրած    տղայի    հետ:   Չգիտես   ինչու   նա    համոզված    էր,   որ   պապը    կմերժեր   Տիգրանին,   սակայն   ատարօրինակ    էր,    որ    նա   թույլատրեց    որպեսզի   այդ    ուշ    ժամին   դուրս    գա    տանից,   երեի   դա   նշանակում    է,   որ   պապը   վստահում    է    Տիգրանին:

— Գիտե՞ս    Քի՛ս   ես    նկատել   եմ    հետաքրքիր   մի   բան, — քմծիծաղեց Տիգրանը,

— Ի՞նչ, — զամացավ   աղջիկը,

— Ա՜յ    հիմա,   մի    րոպպե…

Նա   փողոցի   մի   մութ   մասում   գրկեց    ու    բարձրացրեց   աղջկան   եւ   ձեռքերի   վրա   առնելով   սկսեց    քայլել,

— Տիգրա՛ն    խելագարվեցի՛ր:    Թո՛ղ   ի՞նչ    ես   անում, — շփոթվեց    աղջիկը, — անհարմար    է    հիմա   մարդիկ    մեզ     կտեսնեն,   խայտառակ   կլինենք, — կիսաձայն   դժգոհեց    նա,   Տիգրանը   ծիծաղում    էր,    Քրիստինեին   զգույշ   դրեց    գետնին,   շենքի    պատուհանի   լույսը   ընկել     էր    մայթին    ու    լուսավորում   էր    նրանց,   Տիգրանը   գրկեց   Քրիստինեն   ու   շրթունքները   մոտեցրեց   նրա   տաք    շուրթերին:  

 

 

                                                                                   19

  Նրանք    երկար   մնացին    այդպես   գրկախառնված,

— Քի՛ս   ամոթ    չլինի    հարցնել,    ինչու՞     է   սիրտդ    այդպես    արագ   բաբախում, — կատակեց   Տիգրանը,   աղջիկը   ժպտաց    թեթեւ    հարվածելով   նրա   ուսին,   Տիգրանը   սկսեց   լիաթոք   ծիծաղել,

— Ինչու՞     ես    ծիծաղում, — շշուկով    հարցրեց   աղջիկը

— Ոչի՛նչ…

Նա     շարունակում    էր   ավելի    բարձր    ծիծաղել,

— Չէ՛   ասա՛,   ի՞նչու   ես   ծիծաղում, — համառեց   Քրիստինեն,

— Ոչինչ…

— Չէ՛   պետք    է    ասես    ի՞նչու   ծիծաղեցի՛ր, — պնդեց   նա,

— Ա՜յ    աղջիկ,   ի՞նչ   ես    ուզում    ինձանից,     ինձ   ի՞նչ    է   ծիծաղել   չի   կարելի՞…

— Չէ՛,   չի   կարելի՛, — նեղացավ   նա, — ի՞նչ   է   իմ   վրա    ես   ծիծաղում,   հետո ինչ   որ   համբուրվել    չգիտեմ...

— Իսկ   ո՞վ   ասաց,   որ   չգիտես   սիրելիս, — շարունակեց   ծիծաղը,

— Իսկ     ինչու՞    ես    այդ    դեպքում   ծիծաղում…

Քրիստինեն     բաց     թողեց     նրա    ձեռքը     եւ   սկսեց    քայլել   առաջ,   նա   մի   քանի   քայլ   գնաց    առաջ    հետո     ետ     շրջվեց     ու     տեսավ     Տիգրանին,   նա    կանգնած    ժպտում   էր,    նորից    ետ   եկավ    ու   մանկան     նման   ընկավ   տղայի    վզովը, — Տիգրան    ասա՜,   խնդրում     եմ    ինչու՞     ծիծաղեցիր…

— Լա՜վ     կասեմ, — զիջեց    Տիգրանը, — միայն   լսի՛ր   այս     պատմությունը,   եւ   նա    սկսեց   պատմել   գյուղացու   եւ   նրա    կամակոր   կնոջ   առածը,

« Մի   մարդ   իր   կնոջ    հետ   անցնում   է    հնձած   արտի   մոտով։ - Տեսնո՞ւմ   ես,   որքան   գեղեցիկ   ու    լավ    է    հնձած    արտ    է,   ասում    է   նա   կնոջը 

- Ոչ    թե   հնձած,   այլ     խուզած, - հակաճառում    է   կինը։    Քանի    ամուսինն   ասում    է՝   հնձած    է,   կինը    թե՝   չէ,    խուզած    է։   Բարկանալով՝    ամուսինը   կնոջը    նետում   է   ջուրը։    Եւ   քանի    որ    կինն    այլեւս    չէր   կարող    խոսել,   ուստի   նա    հանում    է     ձեռքը    ջրից    դուրս    ու   երկու   մատները   մկրատի պես    շարժելով,   մինչեւ    մեռնելը    պնդում      է    թե    արտը    խուզած   է.  »:

 Նրանք   սկսեցին   միասին    ծիծաղել, — դե՜   ի՛նչ…   Հիմա    եթե   ուզում    ես   կարող   եմ   ասել,   թե՜    ինչու    ծիծաղեցի…

— Ո՛չ   արդեն   հարկավոր   չէ՛…

— Չէ՛,   պետք   է    ասեմ, — պնդեց   Տիգրանը,

— Չէ՛,   հարկավոր   չէ,    չե՛մ   ուզում   իմանալ…

— Չէ՜,   եթե   ասում    ես   մի   ասա…   Ուրեմն    պիտի    ասեմ…

— Ասացի   ո՛չ, — Քրիստինեն    երկու   ձեռքերով   փակեց   ականջները, — ես   չե՛մ ուզում    լսե՛լ…

Տիգրանը   սկսեց   համառել, — լավ   եթե   ուզում   ես   ասա՛, — համաձայնվեց աղջիկը,

— Չէ՛,   չե՛մ   ասի…

Նրանք    ուրախ   էին   կատակում   էին   ու   խաղում:  

Սիրահարված    զույգերը   թափառում   էին   Երեւանի   կիսալուսավորված   փողոցներով, — Քրիստիկ   շատ   լավ    կլիներ   եթե    մինչեւ   լույս   այսպես   թափառենք, — ասաց   Տիգրանը,

— Ըհը՜… — Համաձայնվեց   աղջիկը,

— Չե՛ս    հոգնե՞լ,

— Ո՛չ   չեմ   հոգնել…

Եղանակը   քիչ   սառն    էր,   հանկարծ   միանգամից   երկինքը   որոտաց   եւ   սկսեց   հորդառատ   անձրեւ    տեղալ:  

Նրանք   վազեցին   մոտակա    շենքի մուտքը:    Անձրեւը   գալիս   էր,   լվանալով   տուֆակերտ   շենքերի   պատերը   ու   դատարկ   փողոցները:

 

 

                                                                                                 20

— Քրիստի՛կ   գիտես   ես   շատ   եմ    սիրում   եմ   անձրեւը, — թրջված   ասաց Տիգրանը,

— Ես   էլ, — համաձայնվեց   աղջիկը,

— Ես   սիրում   եմ   թափառել    անձրեւի    տակ...

— Ես էլ, — նրանք   խավար   մուտքում   գրկախառնվեցին,   նրանց   շուրթերը նորից    ձուլվեցին   իրար,   կարծես   մի   երանելի   պահ    էր,   եղանակն    էլ   էր կարծես   ցանկանում,   որպեսզի   նրանք    գրկախառնվեն:

— Քրիստի՛կ,   իրո՛ք     չե՞ս    մրսում, — անհանգստացավ   նա,

— Ո՛չ,   չեմ    մրսում…

Մեղմ    շշնջաց    նա:   Անձրեւը    կարծես   քիչ   մեղմացավ,   նրանք    դուրս   եկան թաքստոցից   ու   սկսեցին   քայլել    մայթով:   Երկու   խելագար   սիրահարվածներ քայլում     էին   գրկախառնված,   մանր   տեղում     էր   անձրեւը,   նրանք   հաճախակի   կանգնում     էին   ու   համբուրվում: — Տիգրան   ա՛յս   շենքում   ապրում    է    իմ   ուսուսչուհին, — ասաց    Քրիստինեն,

— Ի՞նչ    ես   առաջարկում, — քմծիծաղեց    Տիգրանը, — չգնա՞նք    նրանց   տուն...

— Ա՜յ   տղա     է՛լ    կատակ   չունե՞ս    անելու…

Նրանք    քայլում   էին   Սայրանի   փողոցով,    հասնելով   անկյունային   շենքի վերջը,   կանգնեցին   շենքի    պատշգամբի   տակ,   որտեղ   չոր   էր,

— Ե՛կ   այստեղ, — առաջարկեց   Տիգրանը,  նա   գրկեց   Քրիստինեին,   աղջկա    թաց    մազերից    կաթում    էին    ջրի   կաթիլները,    նրա    վերնաշապիկը   ամբողջովին     թրջվել    էր,   թափանցելով    ուրվագծվում     էր     նրա   մարմնի   գեղեցիկ     մասերը:   Քրիստինեն   կծկվել    էր, — սիրելիս   ի՞նչ   է   մրսու՞մ   ես...

Աղջիկը    աշնանային   տերեւի    պես   դողում     էր,   Տիգրանը   ամուր   գրկեց  նրան:   Քրիստինեն   նման   էր     թրջված   աղավնու,    թարթիչները     խոնավ   էին:    Նրանց     շուրթերը   նորից    ձուլվեցին   իրար,  կարծես    չէր   ուզում,  որ   իրարից    բաժանվեն,   անձրեւը   գալիս     էր    մարմանդ,   փողոցները   դատարկվել    էին    անցորդներից:   Քրիստինեն   թաց    մատներով   շոյում   էր   Տիգրանի   մեջքը:

— Տեսնես   ժամը   քանի՞սն   է…

Տիգրանը   նայեց   ձեռքի   ժամացույցին,

— Վա՜յ,   ժամացույցս   կորել    է, — ասաց   նա,

— Ինչպե՞ս    թե    կորե՞լ   է, — շփոթվեց    աղջիկը,

— Լա՜վ,    ոչինչ,   Քրիստիկ   ջան,   երեւի    իր   դարն   ապրել    էր...

— Ե՛կ    ետ   գնանք,     գուցե   փնտրենք    եւ   գտնե՞նք, — առաջարկեց    աղջիկը,

— Չէ՜    միեւնույն    է,   դու   մի   անհանգստացիր…

Տիգրանը    Քրիստինեին   ուղեկցեց    տուն,  արդեն   բավականին   ուշ   էր`   գիշերվա   ժամը   1   անց   30   էր,   նրանք   աստիճանների   վրա    համբուրվեցին:

— Տիգրան   լավ   ժամանակ    անցկացրինք, — ասաց   Քրիստինեն,

— Քրիստիկ   շատ   շնորհակալություն   քեզ,   լավ   ժամանցի    համար, — ասաց Տիգրանը, — խնդրում    եմ   չմոռանաս    տատիկին    իմ   անունից    ամպայման   շնորհակալություն    հայտնել...

— Ի՞նչ   է,   տուն   չես   մտնելու՞, — զարմացավ   աղջիկը,   նրանք   խոսում   էին շշուկով,   որպեսզի   հարեւանները   չլսեն, — Տիգրան   գոնե    սպասեիր   մինչեւ   անձեւ   կտրվի, — անհանգստացավ   Քրիստիկը, — կամ    կարող   ես   գիշերել   մեզ   մոտ,   առավոտյան    կգնաս...

— Եթե     քո՛   կողքին    եմ   քնելու    կմնամ, — կատակեց   Տիգրանը,

— Չէ՜    պապիկի՛ս   մոտ    ես    քնելու, — ծիծաղեց   նա,

— Չէ,՜    որ    այդպես    է   ավելի    լավ    է   գնամ, — նրանք   կատակում   էին   շշուկով   ու   ծիծաղում,

— Լու՜րջ   Տիգրան,   արդեն   շատ   ուշ   է,   ինչպե՞ս   ես   տուն   հասնելու…

— Ոչինչ…   Մի    կերպ    կհասնեմ, — նրանք    համբուրվեցին:    Տիգրանը   դուրս եկավ    շենքի    մուտքից:

— Տիգրա՜ն… — Նրա    ետեւից    ձայնեց    Քրիստինեն,   Տիգրանը   ետ   եկավ,

— Տիգրան    չմոռանաս    երբ    տուն   հասնես   ամպայման    կզանգահարես, որպեսզի   իմանամ   հասել   ես   տուն   թե   ոչ…

Պատվիրեց    Քրիստինեն,

— Այդ    ժամին   գեղեցկուհիս    դու՛    արդեն    քնած   կլինես…

— Չէ՜  Տիգրան   արթուն    եմ     լինելու,    միայն    խոստացիր,   որ   հասնելուն   պես    կզանգահարես…   Տե՛ս    ես    կսպասեմ…

Տիգրանը    արագ   քայլերով   հեռացավ,   անձրեւը   դադարել   էր,  փողոցները լվացվել   էին,   օդը   մաքուր   էր    ու   հաճելի:   « Աստված    իմ    ինչ   աղջիկ   է   իսկական   կրակ    է,   կայծակ   է »   անցնում   էր   Տիգրանի   մտքով,  « ինչ   լավ   էր   նրա   հետ   անձրեւի   տակ,   երբ   տեսա   նրան   թրջված     հագուստով,   որը թափանցում   էր,    քիչ    մնաց   ոտքերս   ծալվեին:  Կլեոպատրայի  հայացքով    մի   իշխանուհի,    կրծքերը   գեղեցիկ   ու   փարթամ,   հպարտ   մեջքը    ուղիղ,  կարծես    նման   է  Սուրենյանցի  Շամիրամին:   Ասորեստանի    տիրուհին   այդ   կտավում    լուրջ   է   ու   մտախոհ:   Քրիստիկի    աչքերն   էլ   են    այդպես:   Շամիրամը նստած   Արա   Գեղեցիկի   դիակի    առջեւ    խորհում   էր,   թե   ինչպես   կարող   է    կենդանացնել   իր   սերը   մերժած   սիրեցիալին:

 

 

                                                                                        21

Երեւի   մի   ժամանակ   էլ  Քրիստինեն    էր   այդպես   մտածել,   թե   ինչպես   վերադարձնի    Տիգրանին   ճակատից:   Չէ՜   իրոք   նա    նման     է   հրեշտակին   իր    մաքրությունով   ու   իր    պարզ   անմեղությամբ »:

Տիգրանը   ոտքով    հասավ   Երիտասարդական   մետրո,   այնտեղից    հեշտ   էր   իրենց   տուն    հասնել:

Նա   տուն   մտավ   երբ   տանեցիները,   քնած   էին,   փորձեց   զգույշ   եւ   անաղմուկ   մտնել   իր   սենյակ,   սակայն   նրա   գալուստը   նկատեց   մայրը:

— Տիգրա՛ն,   տղա՛ս   եկա՞ր,   քաղցա՞ծ    կլինես, — հարցրեց    մայրը, Արդեն    խեղճ     մայրը   նստած   որդուն    էր,    սպասում, 

— Հա՜    մամ     ջան,   լա՜վ     սոված    եմ…

— Հիմա    դոլման    կտաքացնեմ…

— Տունը    ինչ     է,   դոլմա     կա՞, — ուրախացավ   նա,

— Այո՛     կա…  Ես    հիմա…

— Չէ՜,    մայրիկ     շնորհակալություն,   հարկավոր    չէ    տաքացնել,   ես    այդպես   սառը    կուտեմ, — նա    սառնարանից   վերցրեց    կաթսան,   հանեց    մի    դոլմա,   դրեց     հացի   մեջ    ու    գնաց    իր     սենյակ:  Նա    վերցրեց    լսափողը    եւ   հավաքեց   Քրիստինեի   հեռախոսահամարը:    Առաջին   իսկ   զանգից    ամիջապես   վերցրեցին   լսափողը:

Այո՜, — շշուկով    լսվեց   Քրիստինեի   ձայնը,

— Ինչ     է   Գեղեցկուհի՛    արթնացրի՞…

— Ո՛չ,   քնած    չէի,    սպասում    էի   քո   զանգին, — նա   խոսում    էր   շշուկով,

— Քրիստի՛կ    ձերոնք    քնա՞ծ    են...

— Ըհը՜,    ես    խոհանոցում    եմ, — շշնջաց   աղջիկը,

— Հլա    ծիկրակիր,    տե՛ս    տատիկդ    ու    պապիկդ   ի՞նչ   են   անում, — կատակեց    Տիգրանը,   լսափողում    լսվեց   Քրիստինեի    շշուկով    ծիծաղը,

— Տիգրան   շա՜տ    խուժանն    ես    հա՜…   Իմ   տատն    ու    պապը    խելոք   իրենց   համար    քնած    են...

— Չի   կարող   պատահել,   իսկ   ես   լսափողում   տարօրինակ    ձայներ   եմ    լսում…

Քրիստիկը    շշուկով   ծիծաղում   էր,   որպեսզի   չարթնացնի   տանեցիներին:

— Ո՛չ   մի    ձայն    էլ   այստեղ    չկա:    Լա՜վ    Տիգրան   դու՛   այն    ասա՛,   ինչպե՞ս   տեղ    հասար...

— Շա՜տ    լավ…

— Քնու՞մ     ես, — տխուր   շշնջաց   նա,

— Հիմա   անկողնում    եմ, — պատասխանեց    Տիգրանը, — Քի՛ս,   դու   գոհ   ես այսօրվա    զբոսանքից...

— Ըհը՜, — երջանիկ     ժպտալով   պատասխանեց   աղջիկը:    

Նա   կուչ    էր   եկել   խոհանոցի     թախտին    եւ   հեռախոսը   սեղմած    ականջին    շշուկով    խոսում   էր    Տիգրանի   հետ:   Քրիստինեի   կատուն`   Նինոն    կծկվել    էր   աղջկա   կողքին     ու   ուշադիր    լսում    էր   նրանց     խոսակցությունը, — Տիգրան    ամեն   ինչ   շատ    լավ    էր,    բայց,   որ   ժամացույցդ    կորավ,   դա   շատ   վատ   ստացվեց…

— Ոչինչ,   ես   չեմ   մտածում,   դու՛   ես   դարդ   անում… — Ծիծաղեց   Տիգրանը, — եթե   ճիշտը    ուզում   ես   իմանալ    այդ   ժամացույցից     էլի    ունեմ,   այնպես   որ   դարդ    մի    անի, — աղջիկը   փոքր   ինչ    հանգստացավ, — լսի՛ր,    հիմա   դու ինչո՞վ     ես    խոհանոցում...

— Գիշերանոցով…  

Զարմացած   շշնջաց   աղջիկը,

— է՛լ   ինչո՞վ…

Լսվեց    Քրիստինեի    ծիծաղը,

— Հետո՜…    Տիգրան    է՛լ   ուրիշ    հարցեր   չունե՞ս…

— Ունեմ…    Cекс    по   телефону, — կատակեց    Տիգրանը,

— Խուժա՜ն,    անամո՜թ...

— Լա՜վ,    արդեն   ուշ    է,   գեղեցկուհի   ջան,    գնա   քնելու   կմրսես...

— Տիգրան   իսկ   վաղը   կգա՞ս, — շշնջաց   Քրիստինեն,

— Չգիտեմ...

— Իսկ   դու   վաղը   ի՞նչ   ես   անելու, — հարցրեց   աղջիկը,

— Անելու   եմ, — նրանք   ծիծաղեցին,

— Լա՜վ,   հերիք   է   կատակես,   ես   լուրջ   եմ   հարցնում...

— Ես   էլ   լուրջ   եմ   պատասխանում...

— Վաղը   ես   կսպասեմ,   պոնչիկ   եմ   թխելու:   Կգա՞ս    չէ՜...            

Նա   վերջին   բառերը   կարծես   աղաչանքով   ասաց,

— Լա՜վ   կգամ, — խոստացավ   Տիգրանը,

— Իսկ   ժամը   քանիսին   կգա՞ս, — ուրախացավ   աղջիկը,

— Երբ   որ   գործերս   վերջացնեմ...

— Իսկ   ե՞րբ   կվերջացնես...

— Երբ   որ   սկսեցի,   հետո   երեւի   վերջացնեմ, — նրանց   խոսակցությունը   ձգվում   էր   ու   երկարում: — Ա՛յ,   աղջիկ   ջան,   գնա   քնի՛ր,   վաղը   կգամ   ու   կխոսանք, — Քրիստինեն   շարունակ   ուզում   էր   լսել   իր    սիրեցիալի   ձայնը:

— Լա՜վ   ճիշտ   որ,    վաղը   դու   գործի   ես,   մտքովս   չէր   անցել…   Վաղը   ուրեմն   ես   քեզ   կսպասեմ,   բարի՜   գիշե՜ր...

— Բարի   գիշե՜ր   կյանք, — Տիգրանը   ուրախ   էր   նա   ժպիտը   դեմքին   քնեց,   երազներով   նորից   Քրիստինեի   հետ   էր:

 

 

                                                                         22

   

Առավոտյան    պայծառ   եղանակ   էր,  Տիգրանը   սովորաբար   առավոտյան  դեռմթնշաղին   էր   արթնանում, առհասարակ  սովորություն  էր   դարձել,  բացի  այդ էլ    կարծես  ճակատագիրն  էր   նվիրել   նրան    դժվարին  մի   ճանապարհ: Տիգրանը   դեռ   մանկուց   իր   ծնողներից  միայն  տեսել   էր   լավը,  նրանց ընտանիքում   միշտ   եղել   է   սեր    եւ   համերաշխություն  ու   նա   միշտ   ցանկացել   է   այդ   ընտանեկան   ավանդույթը   շարունակել: 

 Սակայն   սկսված   պատերազմը   նրա   բոլոր   ծրագրերը   փոխեց   ու   նա զինվորագրվեց    այդ   հայրենանվեր   գործին,   մոռանալով   անձնական   կյանքը:

Խոհանոցի   պատի   գամված   ռադիոն   անընդհատ   երգում   էր,   « 55 » երաժշտական   հաղորդումն    էր:   Տիգրանը   արագ   նախաճաշեց   ու   դուրս  եկավ   տանից,   նա   այսօր   պետք   է   կարգավորել   իր   ազատման   զեկուցագրի հարցը,   մտքերի   մեջ   տարված   շտապում   էր,    նույնիսկ   շենքի   մուտքի   մոտ   հանդիպած   հարեւանի   ողջույնին   չպատասխանեց,  քայլում   էր   արագ:

— Տիգրա՜ն...   Տիգրա՜ն...

Նրա   ետեւից   կանչեց    ինչ   որ   մեկը,   նա   մի   պահ   սթափվեց   մտքերից   ու   ետ    նայեց,   բղավողը   նրա    մանկության   ընկերներից    էր`   Խորենը,   նրանք   երկար   տարիներ   դասընկերն   էին    եղել — Տիգրա՛ն   սպասի՛ր...

Ընկերը   արագացրեց   քայլերը   եւ   հասավ    նրան,   նրանք    գրկախառնվեցին, — բարի   գալուստ   Տիգրան   ջան,   լսեցի   որ   վերադարձել   ես,   դեռ   երեկ   էի   ուզում   գալ   քեզ   տեսնել...

— Շնորհակալ   եմ   Խորեն   ջան...

— Դե՛,   ի՞նչպես   Տիգրան   ջան...

— Ինչպես   տեսնում    ես   եղբայր   կենդանի   եմ,   փառք   Աստծո...

— Մենք   շատ   էինք   մտածում   քո   մասին…

— Շնորհակալ   եմ   եղբայր,   մայրս    ամեն   ինչ   պատմել   է...  Իսկ   մայրդ   ինչպես   է   Խորեն   ջան,   այս   երկու   օրը   խոստանում   եմ   ամպայման   այցելել   ձեզ...

— Մաման   լավ   է   Տիգրան   ջան   անընդհատ   քեզանից   էր   հարցնում... 

Խորենը   Տիգրանենց    հարեւան   շենքում    էր   ապրում,   նրանք   10   տարի   միեւնույն    դասարանում   էին    սովորել,   ու   անգամ   դպրոցը   ավարտելուց   հետո,   միշտ   պահպանել   են   իրենց   մտերիմ   կապերը:   

Նրանք   զրուցելով   հասան   ավտոբուսի   կանգառ,   Տիգրանի  ավտոբուսը   շուտ եկավ   նա     հրաժեշտ   տվեց   ընկերոջը    եւ  բարձրացավ   ավտոբուս:

 Երկար   ու   ձիգ   9    ամիսներ   կտրվելով   ընտանիքից   ու   հարազատներից, նույնիսկ   հասարակ  նամակագրությունն   էր    արգելված,  չէին   կարողանում գոնե     մի   հասարակ   լուր   ստանալ   հարազատներից,  շատերը   անգամ չդիմանալով   այդ   դժվարին   պայմաններին   ու   ընտանիքի   կարոտից  նույնիսկ միանում   էին   ռազմաճակատը   լքող   դասալիքներին,  որպեսզի  մի  լուր իմանան   իրենց   դժվարին   պայմաններում   գոյությունը   քաշ   տվող  ընտանիքներից:

Սակայն  Տիգրանի   համար    նվաստացուցիչ    էր    լքել    մարտական   դիրքը,   նա   այդ   ինը   ամիսների   ընթացքում   միայն   կարողացել  էր   մի   քանի   երկտող   ուղարկել   իր   հարազատներին,   որ  ինքը   կենդանի   է:   Դեռեւս   հենց   Ղարաբայան   շարժման   տարիներից    նա   երդվել   էր   եւ   զինվորագրվել   այդ    Հայ   Ազատագրական  պայքարին,   ու   ետ   կանգնել   ճանապարհի    կեսին,  դա   նրա   համար   մահ   էր:  

 

 

                                                                                              23

 

1988- Թվականի   ուսանողական   նստացույցերից   հետո,  երկրաշարժի   օրերն    էին    նա   առաջիններից    էր,  որ   կազմակերպեց ուսանողական   փրկարարական   ջոկատ  ու   մեկնեց   աղետի   գոտի`  Սպիտակ օգնություն   ցույց   տալու   աղետյալներին:   Դրանից    հետո   կազմակերպեց ուսանողական   մի    ջոկատ,   որոնք   օգնում   էին   « Հայկոպի »  բազզաներում բեռնաթափել  աղետյալ   գոտու   համար    ուղարկված   օգնությունը   ու   բեռները: Տիգրանին   ճանաչող   մարդին    նրան   սիրում    էին   եւ   հարգում,   իմանալով նրա    նվիրվածությունը   իր   հայրենիքին   եւ   շրջապատի  մարդկանց:  

Նա   իր   նվիրումը   եւ    հայրենասիրությունը   ցուցաբերել   էր   բոլոր բնագավառներում:    Պարզ    էր   անկեղծ,   նվիրված     ընկեր,   չէր   սիրում   ստրկամտությունը   եւ    քծնանքը:   Նա     արժանապատվությունը   ամենից   վերն  էր    դասում:   Տիգրանի   նման   մարդիկ    էին,   որ   կարողացան   հաղթանակներ   տանել   պատերազմում:   Դժվարությունները    մնացել   էին    ետեւում,   սակայն   դեռ    առջեւում   սպասվում   էր    նրան  մի     դառը    ու    զրկանքներով    լի   ճանապարհ:   Նա   դեռ   պատերազմի   սկզբից   էլ   գուշակել   էր   երկիր   ապագան,  որը    լի    էր   դավաճանություններով    ու   խաբեությունով…  

Իսկ   Քրիստինեի    համար   ամեն    ինչ   նոր    էր    սկսում,   նրա    աչքին   աշխարհը   ուրիշ   երանգ     էր   ստացել,  նա    դարձել    էր   աշխարհի   ամենաերջանիկ    աղջիկը,   նա    կարծես    գտել   էր    իր   երազների   արքայազնին,    որին    միշտ   երազել    էին   իր   հասակակից    աղջիկներից   շատերը:    Ամեն   անգամ   Տիգրանի   կամ    նրա    ծանոթների    հետ   հանդիպումը   նոր    բացահայտում    էր    եւ   հայտնագործություն   աղջկա   համար,   նա    մինչ    այս   հանդիպումները    միայն    մի   քանի   անգամ    էր   հանդիպել   Տիգրանին,   եւ   այն   էլ   միայն   տատիկի   ներկայությամբ   եւ   ճանաչել    Տիգրանին   իր   համեստության    կեպարում   դժվար   էր,   նա   կարողանում    է   գրավել   մարդկանց   վստահությունը,   ու   Աղավնի    տատիկը   այդ   հարցում  չէր   սխալվում,  « Տիգրանի   նմանները    ազգի   ընտրյալներ   են »:

Ժամը 1-ի   կողմն   էր,   դեռ   աշխատանքային   ժամը   չէր   ավարտվել, աշխատասենյակում   միայն   Տիգրանն   էր,   նա   վերցրեց    հեռախեսափողը   եւ  հավաքեց   Քրիստենեյենց  տան   համարը:

— Լսում   եմ, — հեռախոսափողում   լսվեց   Քրիստինեի   ձայնը,

— Լա՞վ   ես   լսում, — կատակեց   Տիգրանը,

— Վա՜յ   Տիգրան   այդ   դու՞   ես, — ուրախացավ   աղջիկը   ու   սկսեց   ծիծաղել,

— Ինչու՞,   երեւի   ուրիշի   զանգին   էիր    սպասու՞մ...

— Չէ՜…  Բացի   քո   զանգից   ու՞մ   զանգին   պիտի   սպասեմ...

— Ի՞նչ   իմանամ… — Զարմացավ   նա,   աղջիկը   սկսեց   քրքջալ,

— Որտեղի՞ց   ես   զանգում, — հարցրեց   Քրիստինեն,

— Գործի   տեղից...

— Տիգրան   կգա՞ս   մեր   տուն…

— Իսկ   դու՛   դա   ուզու՞մ   ես, — կատակեց Տիգրանը,

— Իհարկե…   Շա՜տ...

— Դե   եթե   շատ   ես   ուզում,   ուրեմն   կգամ, — խոստացավ   նա,

— Ճի՜շտ...

Ուրախացած   բացականչեց   աղջիկը,

— Ըհը՜...

— Իսկ   ե՞րբ   կգաս…

— Մեկ   ժամից   ձեր   տանը   կլինեմ...

— Դե՜   ուրեմն,  ես   անհամբեր   կսպասեմ, — ուրախացավ  աղջիկը,

— Գեղեցկուհի   ջան   պաչիկներ   չեմ   ուղարկում,   քանի   որ   կգամ   եւ   անձամբ   պաչիկ   կանեմ… 

Կատակեց   Տիգրանը:   Աղջիկը   սկսեց   ծիծաղել:

 

 

                                                                                           24

Տիգրանը   դրեց   լսափողը   եւ   դուրս   եկավ   աշխատասենյակից,   միջանցքում   տղաներից   երկուսը   կանգնած   զրուցում   էին:

— Տիգրան   ինչ    է   տու՞ն   ես   գնում, — հարցրեց   նրանցից   մեկը,

— Այո,   տղերք   գնում   եմ, — պատասխանեց   Տիգրանը, — եթե   ինձ   հարցնող    լինի,    խնդրում   եմ   ասացեք,   որ   տուն   եմ   գնացել, — նա   հրաժեշտ   տվեց   տղաներին   ու   արագ    հեռացավ:

Կես     ժամ   հետո   նա   Քրիստիկենց   դռան   շեմին    էր,    նա   սեղմեց   զանգի   կոճակը,   դուռը    բացող    չեղավ,   նա   երկար   սեղմած   պահել    էր   զանգի կոճակը,   զանգը   երկար    համառում   էր:

— Հիմա՜,    հիմա՜    կբացեմ, — նեսից   լսվեց   Քրիստինեի   ձայնը,    ոտնաձայները   մոտեցան    դռանը, — ո՞վ    է, — հարցրեց    Քրիստիկը,

— Ես    եմ...

— Տիգրա՛ն   այդ    դու՞   ես,   հիմա    կբացեմ   դուռը,   բայց   քիչ   հետո   կմտնես...

Պատվիրեց   աղջիկը,

— Եղավ...

Մրթմռթաց   Տիգրանը,   աղջիկը   բացեց    դռան   փականը   ու   արագ    հեռացավ, Տիգրանը   կատարեց   ինչպես   պատվիրել    էր   Քրիստինեն: 

 Նա    ներս   մտավ,   Քրիստինեն   լոգարանում   էր,

— Բանալիով   փակիր   դուռը, — լոգարանից   բղավեց    աղջիկը,   Տիգրանը   փակեց   դուռը    եւ   անցավ    հյուրասենյակ,

— Ի՞նչ    է,   այդ   լողանու՞մ    ես… — Հուրասենյակից   ձայնեց   Տիգրանը,   աղջիկը   չպատասխանեց,   երեւի   չլսեց,   Տիգրանը   մոտեցավ   լոգարանի   դռանը    եւ   կամաց    թակեց   դուռը, — Քի՛ս   այդ    լողանու՞մ    ես...

— Տիգրան   հանկարծ   դուռը   չբացե՛ս...

Ներսից    բղավեց    Քրիստիկը,

— Ի՞նչ    է,   լողանու՞մ    ես, — նորից   կրկնեց   նա   հարցը,

— Բա    ինչ    եմ    անում...

— Պե՞տք    է    մեջքդ   տրորել, — դռան   արանքից   կատակեց   Տիգրանը,

— Չէ,   շա՜տ   շնոհակալություն,   արդեն   ուշացել   ես, — զրնգաց   նրա   ծիծաղը, — հիմա   դուրս   եմ   գալիս...

Տիգրանը   գնաց    հյուրասենյակ,   մոտեցավ    հեռուստացույցի   վրա    դրված   ձայնագրիչին    եւ   սեղմեց   ձայնագրիչի    կոճակը,   հնչեց    ռուսական   ժամանակակից    երաժշտություն,   նա    կանգնել    էր   պատուհանի   մոտ   եւ հետեւում   էր    դրսի   անց   ու   դարձը:    Քիչ   անց   լոգարանից    դուրս    եկավ Քրիստինեն,    նրա    գլխին   փաթաթված   էր   երկար    սրբիչը,   հագին   ոսկեգույն`   ուսերը   բաց    գեղեցիկ   մի    շապիկ    էր   եւ   կարճ   շորտ,   շապիկը   գրկել   էր   նրա   լի   ու   գեղեցիկ   կուրծքը`   ամբողջովին    ուրվագծելով    նրա   բնական   գեղեցկությունը,   ուսերը   կիսով    չափ    թաց    էին:

— Ա՜յ    քեզ    հրա՜շք…   Իսկական   փերի, — զարմացավ   Տիգրանը,   չկտրելով   հայացքը    թաց    գեղեցկուհուց,   նա   ոտքից   գլուխ   զննում   էր    նրան,   կարծես   թե   առաջին   անգամ    էր    տեսնում   Քրիստինեին,   աղջիկը   նրա   հայացքից   շիկնեց, — Քրիստիկ   իսկ    տատիկն   ու՞ր   է...

— Գնացել    է    հորաքրոջս   տուն, — Քրիստինեն   նկատեց   Տիգրանի   անսովոր   հայացքը,   Տիգրանը    խորամանկ   ժպտաց...

— Ասու՜մ   ես   գնացել   է    հորքո՜րջդ   տու՞ն, — նա   մոտեցավ   Քրիստինեին,   երկու   ձեռքով   կամաց   բռնեց   նրա    խոնավ   ուսերը:   

Աղջիկը   սկզբում   չհասկացավ   թե    ինչ    ասաց,   հետո   կռահելով   սկսեց   ծիծաղել,

 

                 

                                                                                     25

— Տիգրան   շա՜տ   խուժանն   ես   հա...

— Այդ   ե՞ս   եմ   խուժանը՜...

Նա    հայացքը   հառել    էր   աղջկա   աչքերին,   ցանկանալով   թափանցել   նրա    հոգու   խորքը,   աղջիկը   կարծես    հալվեց    նրա   ձեռքերի   մեջ,   նրանք   երեւի   հայացքներով   շատ    բան   հաղորդեցին   իրար,   քան    կարելի   էր   բառերով    արտահայտել:  Տիգրանը     խոնհարեց   գլուխը    եւ   համբուրեց    նրա   շուրթերը, Քրիստինեն   գրկեց    նրա   պարանոցը,  Տիգրանի   կուրծքը   սեղմվել   էր    Քրիստինեի   գեղեցիկ    ու   փարթամ     կրծքերին,   ու   նա   երանության    աշխարհում    էր:   Այդպիսի   վիճակում    երկար   մնացին,   այդ   համբույրը   երկար   տեւեց:  Քրիստինեի   գլուխը   պտտվում    էր,    ոտքերի    տակից    կարծես    գետինը   փախնում     էր,    նա    բռնվել    էր    Տիգրանի   պարանոցից,   որպեսզի   չընկնի:    Տիգրանը   նրան   գրկած   մոտեցավ    մահճակալին,   Քրիստինեն   դիմադրելու    ուժ    էլ     չուներ:   Տիգրանը    համբուրում     էր    նրա    մերկ   ուսերն   ու    պարանոցը:

— Տիգրան   ի՞նչ   ես   անում, — հազիվ   շշնջում     էր   աղջիկը, — խնդրում    եմ,   հարկավոր    չէ...

Տիգրանը   կարծես    չէր    լսում    նրա    խնդրանքները,   Քրիստինեն   իր   կյանքի   ողջ    ընթացքում   թույլ    չէր    տվել   ոչ   մեկին   որպեսզի   մոտենա    իրեն,    եւ  ահա    նա    հալվել    էր   Տիգրանի    համբյուրներից:   Աղջիկը    տանջվում    էր,    շրթունքները    հազիվ    միայն    շշնջում    էին:   Տիգրանը    կարծես    կտրվել    էր աշխարհից,    գտնվում    էր   յոթերրորդ    երկնքում,    նա    գրկել    էր   աղջկա   մեջքը    եւ    ագահորեն    համբուրում    էր    նրա     խոնավ    ուսերը,   Քրիստինեի   ձեռքերը   գրկել    էին    նրան    ու    դողում     էր    աշնանային    տերեւի    պես:   Տիգրանը    շոյում    էր   նրա   գեղեցիկ    կրծքերը    ու    համբուրում    նրան:

Քրիստինեն    ամբողջությամբ    այրվում    էր,    նրա    մաշկը    լոգանքից    հետո   դեռ    թաց    էր,   դրան   միացել   էր    նաեւ    նրա    ամոթխածությունը,   ու   անզգայացած    վիճակը, — Տիգրան    խնդրում    եմ…  Ի՞նչ    ես    անում...

Շշնջում   էր    Քրիստինեն:   Նա    թուլացած    ընկել   էր     մահճակալին,   Տիգրանը    շարունակում     էր    շոյել   եւ   համբուրել:   Աղջկա     սրտի    զարկերը    արդեն    լսելի    էին,    նա   շնչում     էր    ծանր    ու    դժվար,    գլխապտույտը    ավելի    էր շատանում:    Տիգրանը    ավերջապես    տիրապետեց    իրեն    ու     դարեց    համբույրները:

— Քրիստի՛կ,    խնդրում    եմ    ներես,    չկարողացա    զսպել    իմ    սիրո    կիրքը, —ներողություն    խնդրեց    ու    փորձեց     հավաքել    իրեն, — Քի՛ս    խնդրում    եմ    ներիր,    իսկ     կարելի՞    է    մի    մի    հարց     տամ, — հանկարծակի   հարցրեց    նա,    աղջիկը     չպատասխանեց,   միայն    մի     հայացք    նետեց    նրա    վրա    եւ    անմիջապես    փախցրեց     հայացքը,    ամաչելով    իր    արածից, — սիրելիս    ես    գիտեմ,    որ    դու    առաջին    անգամն    ես     համբուրվում    եւ    առաջին    անգամն    ես   գրկախառնվում,  կներես   ինձ    իմ    լկտի     պահվածքի   համար,    քեզ    տեսնելով    այսպես    անտիրապետելի   դարձա…

Քրիստինեն    ժպտաց    ուղիղ    նայելով    նրա    աչքերի   մեջ,

— ճի՞շտ    ես    ասում    Տիգրան,    իրո՞ք     քեզ     հաճելի    է    ինձ    հետ...

Երեսին    թափված    մազերը   հավաքելով    շշնջաց    նա,

— Ըհը՜,   կյանք...

Բացականչեց    նա,

— Տիգրան    ինձ     հաճելի    է,   երբ    քեզ   հաճելի    է... — Խորամանկ   ժպտաց    աղջիկը, — միայն    խորհուիդ   կտաի,    որպեսզի   ձեռքերդ    չտանել   այնտեղ,    որտեղ    արգելված     է...

 

                                         

                                      

                                         26

— Սիրելի՜ս,    եթե   ուզում   ես   ճիշտը   իմանալ,   ապա    կասեմ,   որ   սիրո   մեջ   արգելված    տեղեր   չկան...

— Ո՛չ,    սխալվում    ես...   Շատ   լավ     էլ    կան, — ժպտաց   աղջիկը,

— Ո՞վ    քեզ     ասաց, — քմծիծաղեց   Տիգրանը,

— Տատիկս...

— Էհ՜…    Քրիստիկ    ջան,   տատիկդ    շատ    հին    օրենքներով    է    քեզ   բացատրել, — ասաց    նա    ու   սկսեց   ծիծաղել    այդ    միամտության    վրա:

— Ո՛չ,   դա    նաեւ    իմ     կարծիքն     է, — պնդեց    Քրիստինեն,

— Իսկ    որ    դու՛    ասում    ես   արգելված    տեղեր,   կներես    այդ    ի՞նչը   նկատի     ունեիր...

Խորամանկ     ժպտաց    Տիգրանը,

— Հենց   այն    տեղերը՜, — ժպիտը    թաքցնելով    ասաց    նա,

— Ո՞ր     տեղերը՜...

Համառեց     Տիգրանը    ու    փորձեց    երկարացնել    ձեռքերը,    Քրիստինեն   ճարպիկ   շարժումով    դուրս    պրծավ    նրա    ձեռքից,

— Հենց     ա՛յն    տեղերը՜,    որտեղ    քիչ     առաջ...

Նա     լռեց     խորամանկ    հայացքով    նայեց    Տիգրանին    ու    սկսեց   քրքջալ,

— Դե՜     մինչեւ   վերջ     ասա՞, — համառեց    Տիգրանը,

— Իսկ    դու՛     չե՞ս    նեղանա...

— Ո՛չ,   ի՞նչու   պետք    է     նեղանամ   որ...

— Քիչ     առաջ     որտեղ   « ձեռք »   էիր   գցում...

— Օ՜,   կյանք   իմ,   դրա   մեջ    ոչ   մի   վատ   բան   չկա,   ես   նույնիսկ   հպարտ   եմ   ու   ուրախ,   որ   դու   այդպիսին   ես,   գեղեցիկ   ու   ձիգ,    կրծքեր   ունես, իրականում    շատ   աղջիկներ   երազում    են    այդպիսի   գեղեցիկ  կրծքեր   ունենալ, — Քրիստինեն   կարմրեց, — ինչ    է,   սու՞տ    եմ   ասում...

— Իմ    ընկերուհու`    Դիաննայի   մայրն    էլ    նույնն    էր    ասում...

— Իսկ   ուրիշ    ի՞նչ   էր    ասում   նա, — խորամանկ    ժպտաց   Տիգրանը,

— Իսկ   ի՞նչ    կարեւոր   է...

Զրնգաց   աղջկա   ծիծաղը:

— Ո՞նց     թե   ինչ    կարեւոր    է, — զարմացավ   Տիգրանը, — իսկ    չիմանա՞մ    թե   իմ   սիրած   աղջկա   մասին    ինչեր    են   խոսում, — Քրիստինեն    նրա   « սիրած » բառից     շոյված    զգաց,   նա   միշտ  սպասում   էր,  որպեսզի    Տիգրանը   խոստովանի    իր    սերը:

— Ինչ   ասացի՞ր...

Չլսելու   տվեց     նա,   Տիգրանը   իսկույն   կռահեց,    աղջիկա    միտքը,

— Ե՜ս,   ուզու՜մ   եմ,    ո՜ր    իմ    սիրա՜ծ    աղջկա    մասին    ամեն    ինչ   իմանամ, — բարձրաձայն    բղավեց    նա,

— Ա՜խ    այդպե՜ս...

Ուրախացավ    աղջիկը:

— Ըհը՜...

— Շատ    լավ,    կասեմ, — համաձայնվեց    նա, — ընկերուհուս`   Դիաննայի     մայրը    ասում   է,    որ   ինքը     եւ    շատ   ուրիշ     աղջիկներ    կերազեին    իմ   կրծքերի    նման    կրծքեր     ունենաին,    հետո    նա    ինձ    խորհուրդ    էր   տալիս   կրծքակալ   չհագնել,    ասում    է   որ    առանց   այն    էլ    ձիգ    է   ու   գեղեցիկ:

— Իսկ    դու    ի՞նչ    կարծիքի    ես   նրա    խորհուրդի   վերաբերյալ, — հետաքրքրվեց    Տիգրանը,

— Ես   իմ    ուղեղով    եմ    շարժվում, — ժպտաց   նա,

Իսկ   ի՞մ, — նեղացավ   Տիգրանը,

Եւ   քո՛, — ամիջապես    համաձայնվեց   նա    եւ    սիրալիր   հայացք    գցեց   ընկերոջ    վրա,

 

   

                                                                                    27

— Քրիստիկ     եթե   ուզում   ես   ճիշտը   իմանալ,   ապա   Դիանայի    մայրը    իրավացի    է,  ես   մի    ամսագրում   կարդացել    եմ,  որ   կրծքակալները  վնասակար  են   կրծքերի   համար,    եթե    իհարկե  աչքի   են   ընկնում    իրենց    բնական   գեղեցկությամբ,   օրինակ    ինչպես   քոնը…

Քրիստինեն   սկսեց   ծիծաղել:

 — Իսկ    ի՞նչ   է    դու՛,    այդպիսի   բաներ   շատ   ես   կարդու՞մ, — զարմացած    հարցրեց    աղջիկը,

— Ի    գիտություն   քեզ   սիրելիս,   ես    առհասարակ   շատ   եմ    կարդում,   ոչ    միայն    էրոտիկ    ամսագրեր,   այլեւ    գեղարվեստական    գրականություն,   պոեզիա,   պատմություն,   չհաշված    օրաթերթերը…

  — Կներես    Տիգրան,   ես   չէի    ուզում    վիրավորել, — ներողություն    խնդրեց    նա,   լավ   դու    այն    հիմա   կճաշե՞ս    թե    սուրճ    կխմե՞ս    նոր, — հարցրեց    աղջիկը    ելնելով    նստած   տեղից    ուզեց   կանգնեց,   սակայն     գլուխը   պտտվում    էր    նորից   նստեց    մահճակալի    ծայրին, — վա՜յ,   գլուխս    պտտվեց...

Տիգրանը    մոտեցավ    եւ   գրկեց   նրա    գլուխը,

— Սպասի՛ր   հիմա     ջուր   կբերեմ, — անհանգստացավ   Տիգրանը,   արագ    գնալով    խոհանոց    վերադարձավ    ջրով    լի    գավաթով, — մի    կում    արա,    ի՞նչ    է    հարկավոր,    ասա    ես     կանեմ...

— Չէ՜    Տիգրան,    շնորհակալ    եմ    արդեն     անցավ, — հանգստացրեց     աղջիկը,

— Քրիստիկ    գի՞տես,    ես    էլ    երբ   քո   նման    աղջիկ    էի,   առաջին   անգամ    համբուրվելուց     գլուխս   պտտվեց,    հետո    ընթացքում   կամաց-կամաց     սովորեցի, — կատակեց    Տիգրանը, — ոչինչ    դու    եւս     կսովորես...

Օ՜հ,   ոչ,   ոչ, — ձեռքերը     թափահարեց     աղջիկը, — ոչ    ուզում   եմ    սովորել,   ոչ    էլ     բան-ման  Դու՛   հո   լավ   բան   չես   սովորեցնի...

— Ո՞նց    թե՜, — դժգոհեց   Տիգրանը, — դե՜    որ    այդպես    է,   ինձ   կներես,   մնաս   բարյավ,   եթե    չես   վստահում   այդպես     էլ   ասա...

Նա   լուրջ   դեմքով   սպասում   էր   պատասխանի,

— Չէ՜,   չէ,՜    կատակեցի, — արդարացավ    աղջիկը   ու   փարվեց    սիրեցիալի    պարանոցին    եւ   միմիտ    աչքերը    հառեց   նրա   դեմքին, — իմ    խե՜նթ,    ի՞նչ   է,   կատակ    չե՞ս    հասկանում...

Շշնջաց     նա:   Տիգրանը    բարկացած    գլուխը    շուռ    տվեց,    Քրիստիկը   ձգվեց   ոտնաթաթերի     վրա   ու   համբուրեց    նրա   այտը, — լա՜վ,   Տիգրան    կներես   չէի   ուզում   վիրավորել...

Տիգրանը    խորամանկ    ժպտաց,   ամուր   գրկեց   նրա    ու   շուրթերը   ձուլվեցին   իրար,   նրանք     երկար   մնացին    այդ   վիճակում,   Քրիստինեն   ձեռքերով   կամաց    հարվածեց    նրա   ուսերին,   հազիվ   պոկելով    շուրթերը    նրա   շուրթերից, — Տիգրան   էլի    գլուխս   սկսեց    պտտվել...

Տիգրանը    նստեց    աթոռին   եւ    քաշելով   աղջկան   նստեցրեց    իր    ծնկներին,

— Սիրելիս   հիմա    կանցնի, — հանգստացրեց    նա,    Քրիստինեն    չդիմադրեց,   նա    նայեց    Տիգրանի    աչքերին,   կարծես    ցանկանում    էր     հետախուզել   նրա    հոգին, — Քրիստիկ   իսկ   ի՞նչու   ես   այդպես   նայում, — զարմացավ   Տիգրանը,

— Ի՞նչ   է   չի   կարե՞լի...

Շշնջաց    նա,    Քրիստինեն    սիրահարված   էր   մինչեւ   մազերի   ծայրերը,   դա    երեւում    էր   նրա     հայացքից, — խնդրում    եմ   Տիգրան   ալեւս   չհամբուրես,   թե   չէ   քո   սուրճը   դոլմա   դարձավ...

Աղջիկը   շտապեց   խոհանոց,   սուրճ    պատրաստելու,

 

 

                                                28

 

— Էհ՜, — ծոր   տվեց   աղջիկը   ու   սկսեց   մանկան   նման   դժգոհել, — լա՜վ   էլի՜,   Տի՛կ   ադպիսի   լուրջ   կատակներ   մի   արա...

Տիգրանը  լիաթոք   սկսեց   ծիծաղել:

— Ա՛յ   աղջիկ   ջան,   սիրելի՛ս,   այնպիսի   բաներ   եմ   ասում,    որպեսզի   քեզ   հաճելի   լինի,    եթե   ուզում   ես   այլեւս   չեմ   ասի...

— Ո՛չ,   ուզում   եմ   ասես,   սակայն   լուրջ    ու   անկեղծ...

— Այո՛,   սիրելիս   ինչ   որ   ասում    եմ   դրանք   անկեղծ   խոսքեր   են,   որ   հոգուց   է   դուրս   գալիս, — արդարացավ   Տիգրանը

— Օ՜Ֆ...   Էլի   սկսեցի՜ր...

Այդպես   կատակելով   ու   ծիծաղելով   շրջում    էին   Երեւանի   գեղեցիկ փողոցներով,   կարծես   հենց   օրը   նրանց   համար   այդպես   պայծառ   էր   բացվել:

— Քրիստի՛կ,   ասում-խոսում    եմ   քեզ   հետ,   սակայն   մտքերով   կարծես   ուրիշ տեղ    եմ...

— Ամոթ   չլինի   հարցնել,   իսկ   մտքերով   ու՞մ   հետ   ես...

— Վերջին   կնոջս, — կատակեց   Տիգրանը,

— Լավ   էլի՜   Տիգրան   բավական   է   կատակես...

Նա   հարվածեց   տղայի   ուսին,

— Լավ   կներես   այլեւս   չեմ   կատակի, — հանձնվեց   նա, — աղջիկ   ջան,   հարց    ես   տալիս,   եւ   չես   էլ   ուզում   լսել   պատասխանը...  — Ուզում   եմ   լսել…  Բայց    միայն   լուրջ   պատասխաններ...

Դժգոհեց   աղջիկը,

— Լա՜վ,   որ   այդպես   է    ուզում    ես    հարցրու, կպատասխանեմ, — համաձայնվեց   Տիգրանը,

— Դու՛,   ինձ     ասա,   միայն   անկեղծ,   եթե   դուրս    գաս,   աշխատանքից   ապա որտե՞ղ   ես   որոշել   աշխատանքի   անցնել...

— Կարեւորը   որ   դուրս   գամ,   այս   գործից,    հետո   կերեւա…  Մի   գուցե   ծննդաբերական   հիվանդանոցում,   որպես   մանկաբարձ…

 Կատակեց   նա,   Քրիստինեն   սկսեց   ծիծաղել,

— Իսկ   եթե   լուրջ…

— Դե՜   գիտես,  որ    ինձ   համար   պրոբլեմ    չկա,  աշխատանք   գտնելու,  թող   ուրիշները    մտածեն    ինչ    անեն,   մանավանդ   իմ   նման   բոյով-բուսաթով   տղեն, —  Քրիստինեի   ծիծաղը   բորբոքվեց, — ի՞նչ   է   սուտ   եմ   ասու՞մ...

Նա   լուրջ   նայեց   աղջկա   աչքերին,   աղջիկը   ամիջապես   լրջացավ,

— Ճիշտ    ես   ասում, — համաձայնվեց   նա,

— Եթե    հարմար   աշխատանք   չգտնեմ,   ապա   կարող   եմ   դպրոցում   ռազմագիտության   դասավանդել...

Քրիստինեն   սկսեց     ծիծաղել,   նա    այնքան   լիաթոք   էր   ծիծաղում,   որ   Տիգրանը   զարմացավ, — ինչու՞   ես    ծիծաղում,   ի՞նչ   ասացի   որ...

— Կներես,   Տիգրան   մի   նեղացիր, — հազիվ   լրջացավ   նա, — ուղղակի  մի   պահ  քեզ  պատկերացրեցի   որպես   ռազմագիտության   ուսուցիչ…  «Ընկե՜ր   Թումանյան,   թույլ   կտաք   դասը   չպատասխանել»   հանկարծ    կասի   10-րդ   դասարանի   մի  աշակերտուհի…

Տիգրանը   սկսեց   ծիծաղել,

— Հա՜... Դա   նկատի   ունեի՞ր…

— Ըհը՜, հնեց   դա...

— Դե՜   եթե    աշակերտուհին   գեղեցիկ   ու    հմայիչ    է,   կարող   եմ   գեղեցկության   համար   մեկ   անգամ   ներել...

— Ես   էլ   դա    նկատի   ունեի, — քրքջաց   նա,

— Ճիշտն   ասած,   ես   ասացի    միայն   մեկ,   ոչ   ավելին,   իսկ   եթե   դու՛,   լինեիր   նույն    այդ   տեղում   ապա   ինչպե՞ս    կվարվեիր...

— Դե՜   իհարկե՜    նույն    կերպ, — համձայնվեց   աղջիկը,

— Քրիստիկ   ջան    ինչ    ուզում    ես   ասա,   սակայն   գեղեցիկը   մնում   է  գեղեցիկ,   ինչքան   գիտեմ   Լեւ   Նիկոլաեւիչ   Տոլստոյն   է    ասել   « красота   спасёт   мир »   այ   օրինակ    ինչպես   կարելի   է   չհմայվել   ու   չհրապուրվել   քո    գեղեցկությամբ,   մանավանդ   լոգանքից   հետո:   Ինչպես    իտալական    վերածնունդի    դարաշրջանի    կտավներից    մեկով   « Գեղեցկուհին   լոգանքից հետո… »

Փիլիսոփայեց   Տիգրանը,

 

 

                                                                                     29

 

— Հա՜,   ես   արդեն    դա   նկատեցի,   որ   դու՛,   այդքան   էլ  անտարբեր  չես   գեղեցիկի   նկատմամբ, — խորամանկ   ժպտաց   նա,

— Քրիստիկ,   ա՛յ   հիմա    մի   բան   կասեմ,   սակայն   խոստացիր   որ   չես   ծիծաղի, — լուրջ    տոնով   ասաց   նա,

— Խոստանու՛մ   եմ...

Քրիստինեն    ուշադիր   լսողի   դիրք   ընդունեց,

— Լա՜վ,   եկ   նստենք   այստեղ,   հետո   կասեմ, — նրանք   նստեցին   զբոսայգու   նստարանին, 

— Հիմա   ուշադիր   լսում   եմ, — լուրջ   ասաց   աղջիկը,

— Ճիշտ   ասած   հիմա   մտածում   եմ,   թե   ինչ    լավ   կլիներ,   որ   մի   քանի   ժամով   լինի   քո   լողանալու   սոպունգի   դերում, — Քրիստինեն   սկսեց    քրքջալ, — ի՞նչ   ես   ծիծաղում,   ես   լուրջ   եմ    ասում, — Տիգրանի   լուրջ   տոնը   ավելի   բորբոքեց   աղջկա   ծիծաղը,   նրա   աչքերից   անգամ   արցունքներ   էին   հոսում, — կարծում   եմ   սպունգի   դերում   շատ   հարմար   է   տեսնել   թե ինչպես    ես   լողանում,   նույնիսկ   է   մասնակցություն   ունենալ,  մի  լավ   «կպռտեի »    մեջքդ,   հետո   էլ   է՛ն   սիրուն...

Քրիստինեն   ծիծաղը   չէր   կարողանում   զսպեր,   միայն   ձեռքով   հասկացնում    էր,   որպեսզի    նա    լռի:

— Վերջացրու   Տիգրան   խնդրում    եմ...

— Կամ    էլ   գոնե   մի   քանի   ժամով   Աղուն   տատիկի   տեղում   լինեի,   լողանալուց   մեջքդ   տրորեի...

Աղջիկը   հազիվ   կարողացավ    զսպել   բորբոքված   ծիծաղը,

— Շատ   կներե՛ս,   Տիգրան    ջան,   այդ   մի   հարցում   դու   սխալվեցիր,   լողանալուց    մենակ   եմ    լողանում,   ու   տատիկս   էլ    իմ    մեջքը   չի   տրորում…

— Ո՞նց   թե՜, — զարմացավ   Տիգրանը,

— Հենց   այդպե՜ս    սիրելիս,   ես    միշտ   մենակ    եմ    լողանում,   տատիկս   անգամ    ինձ    մերկ    տեսած   չկա...

— Յա՜...   Իսկապես, — զարմացավ    Տիգրանը, — անգամ   քնելուց   չի   տեսել...

— Ա՜յ    տղա,   քնելուց   հո   մերկ   չեմ   քնում, — ծիծաղեց    աղջիկը,

— Ի՞նչ    է    հագուստո՞վ   ես    քնում...

Միամիտ   հարցրեց    նա,   Քրիստինեի    ծիծաղը    ավելի   բորբոքվեց,

— Չէ՜     ա՛յ   տղա,   իհաիկե    գիշերանոցով...   Իսկ    ի՞նչ    է    դու՛   մերկ   ես   քնու՞մ…

— Ճիշտն    որ    ասեմ   Ղարաբաղում    ես   ու   Սամվելը    մերկ    էինք    քնում...

— Ո՞նց    թե    մերկ, — զարմացավ    աղջիկը, — բա՜    հհը՜ն...

— Աղջիկ    ջան    ինչ    հհնը՜,   ինչ     բան,   ամբողջովին    մերկ,   առանց    անդրավարտիքի,    ու    առանց    բան...

Քրիստինեն    նորից    սկսեց     քրքջալ,

— Բա՜    բաներ...

— Չէ   բաներ    չէինք    հանում, — ընդհատեց    Տիգրանը,   Քրիստինեն    չէր   կարողանում    զսպել   ծիծաղը    արցունքներ   հոսում    էին    նրա    աչքերից,

— Այո՛   սիրելիս   այդպես   էինք    քնում,   որպեսզի   ոջիլներից    ազատվենք...

Ավելացրեց    Տիգրանը,

— Յա՜,   նունյնիսկ   ոջլոտել   էիք, — զարմացավ   Քրիստիկը   հազիվ   զսպելով   ծիծաղը,

— Ի՞նչու   ոջիլներից   վախենու՞մ   ես...

— Չ՛է   ուղղակի   զզվում   եմ...

— Քրիստիկ   գիտե՞ս,   ես   մի   հատ   ոջիլ   ունեի,   անունը   Գոքոր   էի   դրել,   հինգ   ամիս   պահեցի   փայփայեցի,   ընկերություն   արեցինք,   հետո    վերջում   սրիկան   մի   զույգ   գտավ   ու   հեռացավ   ինձանից...

Տիգրանը   սգավորի   դեմք   ընդունեց:   

 

 

                                                                                      30

 Քրիստինեն    չէր   կարողանում   հանգստանալ,   անընդհատ   լիաթոք   ծիծաղից   էլ   ուժ   չուներ   խոսալու:   Տիգրանի   ամեն   մի   խոսքի   վրա   կարծես   ավելի    էր   սիրահարվում:

Նրանք   սկսեցին   քայլել   զբոսայգու   նեղ   սալահատ   Ճանապարհով,

— Տիգրան   ես    կյանքումս   այդքան   չէի   ծիծաղել,   իսկ   այսօր   կարծես   լրացրեցի    այդ   բացը...

— Քրիստինեին   խնդրում   եմ   ինձ    ջրիկի   տղու   տեղ   չդնես, — լուրջ    շարունակեց    Տիգրանը,   Քրիստինեն    նման   հարցի   չէր   սպասում,

— Չէ՜,   չէ՜,   ի՞նչ    ես    ասում...

Իսկույն    լրջացավ    նա,

— Գիտե՞ս    Քրիստիկ    ես   տեսել   եմ    ամեն    ինչ,   սակայն   իմ    այս   իննը   ամիսների   տեսածը   կրկնապատկեց,   այն   ամենը    ինչ   տեսել   էի,   իրոք    որ   սարսափելի    էր    ես   վերադարձա    դժոխքից,   որտեղից   միայն    շատ   քչերին   է   հաջողվել   վերադառնալ    անվնաս...

— Ես   գիտեմ,   Տիգրան— աղջիկը    հուզվեց, — քեզ   համար   աղոթողները   շատ էին,   եւ   Աստված    իրոք   որ     ողորմած:   Տիգրան   մենք    գիշեր-ցերեկ    աղոթում    քեզ    համար:   Լավերը   միշտ    էլ   Աստծու   ձեռքի   պահածն     են...

— Չէ՛,   սխալվում    ես   սիրելիս,   հարցը    լավին   ու   վատինը    չէ,   բանը   այն   է,   որ    լավերից     շատերի   միայն   դիակները    հասան    Հայաստան,    այն     էլ   մասնատված,    կտորներով:   Գիտես,   կարծես     թե     նոր   կյանք   մտած   լինեմ,   կարծես   նոր   եմ    ծնվել,   կցանկանաի   որպեսզի   իմ    տեսածը   անգամ   թշնամիս   չտեսնի,   իմ   ընկերներից    մեկը`   Ճաղարյան    Ժորան   միայն   երկու   ամսվա    մեջ    ճերմակեց,   մենք   ճակատային   գծի   տարբեր   տեղամասերում    էինք,   ու    գրեթե    մեկ   ամիս    ինձ     չէր     հաջողվել    տեսել   նրան,   եւ   հանկարծ    պատահական    հանդիպեցինք,    նա     ամբողջովին    ճերմակել     էր,   կարծես   մի   90  տարեկան   ալեհեր    ծերունի   լիներ,   այնքան   անճանաչելի    էր դարձել,   եթե    ինքը   չասեր,    որ   ինքը    Ժորան    է,   ապա    ես   չէի   ճանաչի:   Դանթեի     իսկական   դժոխքն   այնտեղ    էր`    Մարտակերտում:    Ես   երբեք   չէի    հավատում,    որ    կյանքում   կա    բազմազանություն    եւ    չէի    հավատում,   որ   երբեւիցե     տեսնելու   եմ    իմ   մանկության   ու    պատանեկության   քաղաքը,  ինձ    թվում   էր   թե   իմ   ապրած    տարիները    երբեք    էլ    չի   եղել,   կամ   էլ   մի    աղոտ    երազի    պես   մնացել     է    հիշողություններիս    մեջ   ու   ինձ   թվում   էր    թե    ես    ծնվել     եմ     լեռներում:   Եւ    բացի   այդ    լեռներից   ու   պատերազմից   ուրիշ    ոչինչ   չեմ    տեսել   եւ   չեմ    տեսնելու...

Քրիստինեն      հուզված    էր     քիչ   էր   մնում   արտասվել, — գիտե՞ս   Քրիստիկ   այս     ինը    ամիսները    մեզ    վայրենացրեց,    մենք    դարձանք   մեր   համար   անճանաչելի,   երբ    մարդը   կորցնում     է    ունայնությունը    դա   ամենասարսափելին   է,   քանի    որ     ունայնությունը    կորցնողներից     շատ   քչերն    են   հետագայում    կարողանում   գտնել    իրենք    իրենց,    նրանք   դարերով   մնում     են   զինվոր,   ու    միշտ   այդպես    պատերազմում    են    թե   իրենց    դեմ,  եւ    թե    ժամանակի:   Շրջապատի    եւ   հասարակական    կյանքը   նրա    համար    դառնում     է    օտար,   այդպիսի   մարդիկ    խելագարներ   ու   մանյակներ    չեն,   այդպիսի   մարդիկ,   վարակված   են    աշխարհի    ամենասարսափելի`  սպիդից    էլ   վատ     վիրուսով    դա  «  Պատերազմի   սինդրոմն »     է,    որը    գրեթե    անբուժելի    է:  Գիտե՞ս    ես   միշտ   ինձ   հարց   եմ   տվել,   թե    արդյոք    ես   ինքս    դարձել   եմ   այդ   վարակի    զոհն    ու   գերին,   սակայն   վերլուծելով    այդ   ամենը,   հաստատ    համոզված   եմ   նրանում,   որ    ես   միայն    կողքով   եմ    անցել,   սակայն   պահեր    են   լինում    իմ   մեջ    պատերազմում    են    է    երկու   ուժեր,   այժմ   փառք    Աստծո    բանագիտությունը    հաղթում    է:  

 

 

 

                                                                                      31

   Բայց    երբ    հանդիպում   ես   մի   տականքի,   որը   խաբեությամբ    ու   թալանով    հարստացել   է   եւ  փորձում   է   իր   եղած    հնարավորություններով    չարքաշ   աշխատավորին    նվաստացնել,  այդ   պահին  մոռանում    ես   բանականությունը    եւ   գալիս   է   մի   պահ   երբ   ուզում   եմ  հարցերը   լուծել   ուժի`   բռունցքների   միջոցով,   զենքով,   ցանկություն    է   լինում   պատժել   այդ   չարագործ    սրիկային: 

Կան   մարդիկ   որ   այդ   « Վիրուսը »  ավելի    է    ներգործություն   է     ունեցել   նրանց     վրա,   այդպիսի   մարդիկ    ողջ   կյանքի     ընթացքում   պիտի    պայքարեն    ու   կռվեն   անարդարության   համար    ու   վատի    դեմ:   Գիտես   հասարակ    մանրուքներից,    այդպիսի    մարդիկ    կարող   են    վիրավորվել,  նրանք   հոգին    շատ    փխրուն     է    դառնում,    ճիշտ   մանկան    նման:   Նրանք   ցանկացած    վիրավորանք   ավելի   շուտ   են   ընկալում,   քան   որեւէ    մեկը,   նրանց    վիրավորվելը   ուրիշ    ձեւ   ունի     քան   մանուկինը,    որը   միայն    վրիավորանքից    արտասվում    է   ու    խռովվում,   իսկ   նրանց   վիրավորանքը   ծնում     է   ատելություն  ու   վրեժ,   որը    միայն    արյունով     է   լվացվում    դա:  Պատերազմի   այս    ամիսներին    թե   իմ    եւ   թե   մարդկային   կյանքը   դարձել   էր   անիմաստ    դատարկություն,   մի    կրակոցով   կարելի    էր   վերջ    դնել,    մի   ողջ    ներկա   ու   անցյալ   մարդկային    Ճակատագրի:   Պատերազմի   մրրիկը    դաժան     է    եւ   անկախագուշակելի   վնասներ    է    հասցնում,   նա   մարդու   մեջ   սպանում   է    մարդկայնությունը,    մարդը     դառնում   է   մի   սարք,   մի   զենք,   մի   ռումբ,   որը   ամեն     ամեն    վայրկյան   կարող    է   պայթել,   ոչնչացնելով    եւ    իրեն,  եւ    թե    իր   շրջապատի   մարդկանց:   Այն   տպավորությունն    է,   որ    մարդիկ    ծնվել   է    որպես   զինվոր,   ու   ծնվել   են    միայն    կռվելու  ու    պատերազմելու   համար:  Գիտե՞ս   ինը   ամիս   հետո   երբ   պատահական   մի   երեխա   տեսա,  դա   այն   ժամանակ   էր    երբ   Թալիշը   գրավել   էինք,   ու   գյուղի   բնակիչները   սկսել   էին  վ երադառնալ   հայրենի   գյուղ,   ես   տեսա   այդ   տղային,   որը    մի   12   տարեկան   կլիներ,   զարմացել   էի,   մոռացել   էի    թե    մարդիկ   սկզբից    եղել    են   փոքր,   ու   հետո   նոր   մեծացել...   Ես    մոլորվել    էի     ժամանակի    մեջ,    չէի   կարողանում   պատկերացնել,   որ    վայրենացել   եմ   ու    օտարացել   աշխարհին:

Քրիստինեն    լուռ    արտասվում   չէր   փորձում    ընդհատել   Տիգրանին,   նրա    անկեղծությունը    հուզել    էր    մինչեւ    հոգու   խորքը, — Գիտե՞ս   Քրիստիկ   ցավալի   է,   որ    մեր   ժողովուրդը   դարձել    է   անշնորհակալ,   ու   ապերախտ   շատերը   պատկերացնում   են   անգամ   չունեն    թե   մեր    այդ   գաղափարի   մարտիկները    ինչերի   միջով    են   անցել,   չարախոսում   են    թե   իբր   ազատամարտիկները   գնացել   են   Ղարաբաղ    իրենց   հաճույքների    համար,   սակայն   դա   այդպես    չէ:  Որտեղ   մահն    է,   այնտեղ   հաճույք   լինել   չի   կարող    լինել:    Ազատամարտիկները   հայրենասեր   են,   ու   եթե   ուզում    ես   իմանալ    նրանք   մեր   մեր   ազգի   ոսկե   միջինն   են...

Քրիստինեն   լսում    էր   ու   շարունկում    արտասվել   « Աստվա՜ծ    իմ   ինչպիսին   է   Տիգրանը,   նրա   մեջ   խոսում   է   իմաստությունը,   վիրավոր    հայրենասերի   հոգին    է,   որը   հասարակության  անտարբերությունից  կարծես   մռնչում   է:   Կարծես   թե   նա   քիչ   առաջվա   ուրախ   ու   կատակասեր   Տիգրանը    չլիներ,   նա   կարողանում   էր   արագ    փոխվել,   նրա   մեջ   կարող   էր   արթնանալ   եւ    հոգում    թաքնված   այն    գազանային   բնազդը,  սակայ    բարիությունը   ու   ազնվությունը,   նրա   մեջ   ավելի   վեհ   է   քան   վրեժի   մոլուցքը:   Նա   պատրաստ   է   իր   կյանքի   գնով   պաշտպանելու   թույլի   իրավունքները »:   

Իզուր   չէր,   որ   Տիգրանը   կամավորագրվելով   հայրենիքի   ազատագրմանը   իր    գաղափարներից   երբեք    չհրաժարվեց,   ցանկանալով   տեսնել   իր    երկիրը    հզոր   եւ   հարուստ,   որտեղ   բարոյականությունը   գնահատվելու  է   արժանավույնս:  

Նրանք    բավականին    թափառեցին   այգում,   բավականին   մթնել   էր   երբ մտան   Քրիստիկենց   տուն, — Քրիստիկ    խնդրում   եմ    ներես   ավելորդ   խոսքերիս    համար, — ներողություն   խնդրեց   Տիգրանը,

— Ինչի՞   համար,  Տիգրան,  դու   իրավացի   ես,   ես   համաձայն   եմ   քեզ   հետ,  բացի   այդ   ասեմ     որ    ինձ     հաճելի    է    երբ   դու   խոսում   ես, — հաճոյախոսեց   Քրիստիկը,

— Օձի   լեզու   ունեմ   չէ՞...

Կատակեց   նա:              

— Չէ՜, — սիրալիր   հայացքով   ասաց    նա:  

Նրանք    համբուրվեցին,   Տիգրանը հրաժեշտ   տվեց   ու    հեռացավ:   Քրիստինեն   կարոտում   էր,   չնայած   որ   նոր էր   հրաժեշտ   տվել   նրան:   Աղջիկը   պահարանից   վերցրեց   նամակների   կապոցը,   եւ   սկսեց   կարդալ,   դրա   Տիգրանի   ուղարկած   առաջին   նամակն   էր.

 

 

                                                                                            32

 « Սիրելի   աղջնակ   ես   արդեն   մի   քանի   անգամ   նամակ   եմ   ուղարկել   եւ   խնդրել   եմ,   որպեսզի   քեզ   զանգեն,   չգիտեմ   հասել   է   ձեզ   այդ   լուրերը,   թե   ոչ,   ասեմ   որ   մենք,   այսինքն   «ես »   շատ    լավ   եմ,   միայն   հայրենի    քաղաքի   եւ   հարազատների   կարոտն   է,   որ   տխրեցնում   է:  Ռազմաճակատում   առայժմս   խաղաղ   է     բայց...   Դե   մենք   էլ    զբաղվում   ենք օրվա   առօրիայով,   ես   դիրքերից   նոր   վերադարձել   եմ   գյուղ,   առայժմս այստեղ   եմ,   մինչեւ    տեսնենք   թե    ինչ    կլինի:   Մաղավուզում   գարնանային    եղանակ   է   օրերը   տաք   են:   Հա   քո   պատվին   « գեղեցկուհուս »    անվանել   ենք   քո    անունով,   իմացիր,   որ   մեր` 119  համարի   տանկը   քո    անունով   է: Ես   կցանկանաի,   որ   մինչ   իմ   գալը   մազերդ   չկտրես,   դու   երեւի   ինձ   արդեն   գիտես:  Գիտե՞ս   ինչ,   մարդ   տարիներով   է   ձեռք   բերում   սերը    եւ     հարգանքը,   բայց   բավական   է   մեկ   կոպիտ   սխալ,   որպեսզի    ինքը    կորցնի   այն   վստահությունը   ինչ   ձեռք   է   բերել   տարիններով:   Լսիր    խորհուրդները    սովորիր,   զբաղվիր   սպորտով   ինչ   պետքական    է    կյանքի    համար   

« գողացիր »   այս    հասարակությունից   « միայն   լավը »   չգիտեմ   դու   կապ   ունես   Մարիամի   հետ,   միայն   խնդրում   եմ   ասա   նրան   թող   Լիդայի    միջոցով   նամակ     ուղարկի,   ինձ   հետաքրքրում    է    ամեն   ինչ    նույնիսկ    քաղաքական   վիճակը   Երեւանում:   Հա   եթե   քո   կարծիքը    կասկածելի   է    իմ   մասին,   կամ   ես   կխնդրեի   նորից   մտածել    քո   ընտրության   վրա,   քանի   որ ես   ընտրել   եմ   մի   դժվար   ճանապարհ  իմ   կյանքը   փորձությունների ենթարկելով:  Ովքեր   ընթանում   են   դժոխքի   ճանապարհով,  նրանք   իսկական    տղամարդ   են,   եւ  մարդ   մեծատառով,   իսկ   այդպիսիների   ճանապարհը   կամ    կարճ   է   կամ   էլ   երկար   եւ   երջանիկ:   Ես   մեռնել   չեմ   ուզում   բայց   եւ դավաճանել,   նախընտրում   եմ   մահը,   բայց   պատվով:   Իմ   ընտանիքում այդպես   չեն   դաստիարակել,  ինձ   միայն   ցույց   են   տվել   երկու   ուղղություն`   մեկը     լավ,   մյուսը   վատ,    եւ   ես   եմ     ընտրել    այն:   Կյանքում    ես    առավելագույնը   սիրում   եմ   մորս   եւ   արդարությունը,    հիմա   միայն   մեկն    է   ինձ    համար   ավելի   թանկ   Մայրս,   եւ   ես   պատրաստ   եմ   սիրտս   դնել   նրա ոտքերի   տակ,   որպես   հավատարմության   նշան:   Քեզ   համար   դժվար   է   առանց   մոր    եւ   ես   հասկանում   եմ,   բայց    եթե   դու   լինես   այնքան   նվիրված   ու    լավ,   կգտնես   այդ    մայրական   սերը:   Գիտե՞ս    ինձ     սիրում   են   բոլորը,   որովհետեւ   անկեղծ   եմ   եւ   հավատարիմ`   իմ    ընկերները,   նրանց    ծնողները, անգամ   նրանց    հարազատները    ինձ   համարում    են   իրենց   որդին:   ՈՒրեմն  տա   Աստված,   որ   շատ   լինեն   հավատարիմ   եւ   բարի   մարդիկ:   Քրիստինե    թող   Աստված   տա   քեզ   այն   զույգընկերը,   որին   դու   երազում   ու   փափագում   ես,   եւ   թող   բոլորը   հպարտանան    քեզանով,   որ   գտել    են   իրենց   հարազատ   աղջկան:     Ճիշտ   ասած    հիմա   ինձ   համար   դժվար   է   գուշակություններ   անել,    թե   կյանքը    ինչպես    կլինի:     Ես   իմ   կյանքը    վստահել   եմ   Աստծո   ձեռքը    եւ   նա   է   տնօրինում   փոքրիկ   մարդուկիս    կյանքը:   Նրա   կամքով   կամ   կնահատակվեմ   կամ    կվերադառնամ,    առջեւում    դեռ     շատ   կռիվներ   կան…: Տիրոջ    ձեռքը   ինձ    պահում    է    առայժմս,   բայց եւ   տեսար   լինի   հակառակը:   

 

 

                                                                33

Այստեղ,   այս   հողի   վրա   ես   կորցրեցի   շատ    զինակիցներ   եւ   ընկերներ,   ես   կռվում   եմ,   որպեսզի   ապրեմ   ու   ոչ    հակառակը,   բայց   ես    հաշտվել   եմ   մահվանը:   Գաբրիել   հրեշտակի   հետ արդեն   զրուցել   ենք    շատ    անգամներ:   Դու   գիտես,   որ   մահից   հետո հոգիները   ապրում   են,   եւ   կներես    անընդհատ    մահից    եմ    խոսում,   քանի որ,   նրանք   երիտասարդ   էին:   Մարիամին   խնդրիր,   որ   մորս   լավ   նայի մինչեւ    վերադառնամ,   միայն   երեխաներն   են    անընդհատ   աչքիս    առաջ:   Քրիստիկ,   եթե   որեւէ    մեկը    քեզ   նեղացնում   է   կարող   ես   վստահել   իմ ընկերներին,    ինչպես   ինձ,   թեկուզ   Սեյրանին   եւ   Արմենին   դու   հիշում   ես    երեւի:   Մարիամին   ասա   Երվանդի   եւ   Արմենի   հեռախոսահամարները   տա    քեզ,   եթե   որեւէ   հուսալի   ձեռք   է   հարկավոր,   դիմիր   նրանց   իմ    անունից,   քանի   որ   ես   այդ   ընկերներիս   հետ    խրամատներում   ենք   լուսացրել   եւ  մահվան   ճանապարհով    ենք   քայլել,   նրանք    երբեք   ընկերներին   չեն դավաճանում:   Նարեկին   Միքաելին   եւ  Հենրիկին    համբուրիր   իմ   կողմից:   Երեւի   շատ   երկար   մնանք,    մենք   այդ   չգիտենք,   դրա   համար   ուղարկեք   լուրեր   քանի   որ   ոչինչ   չունենք   ձեր    մասին,   դե   այսքանը   էլ   չեմ    երկարացնում: 

Բարեւիր   պապիկիդ   տատիկիդ,   հա    տատիկիդ   ասա,   որ   իմ   տանկի    մեխանիկին   պետք   է   որ   ճանաչի,   անունը   Սահակյան   Համլետ   է   Շիրազլուգյուղից,   կինն   էլ    Յուվեցի   է,   ունի   երկու   տղա   եւ    մեկ   աղջիկ,   նա    մոտ 50-ի   մոտ   կլինի,   շատ   լավ   ծերուկ   է,   դե   այսքանը   գրիր   եթե   ուզում   ես, եթե   չես   ուզում   գրել   թող   Մարիամը   իր   նամակով   գրի    այդ   մասին,   դու դեռ   երիտասարդ   ես,   կգտնես   ավելի   երիտասարդ   պատանի   եւ    տա    Աստված,   որ   ամեն   ինչ   դասավորվի    քո    կյանքում   ԱՍՏՎԱԾ   քեզ   հետ  

« ԽԵՆԹ »

Երբ   որ   չսիրես   այլեւս   դու   ինձ

Երբ    սրտանց   կապվես   ուրիշ   մեկի   հետ,

ԵՎ   հրաժարվես   սիրուդերդումից,

Ես   քեզ   դավաճան   չեմ   ասի   երբեք:

Եվ   չեմ   նեղանա   քեզնից,   հավատա, 

Սերն   ինքնաբուխ   է,   ու   շատ   ցավատանջ,

Ոչ   աղերսում   են,   ոչ   էլ   պատվիրում:

Այո   կափսոսամ,   կցավեմ,   կայրվեմ,

Հոգուս   մեջ   մի   սուրբ   երազ   կավերվի

Բայց   ես   հարգանքով   միշտ   էլ   կնայեմ,

Նրան   ում   սիրես   ինձնից   ավելի:

Կնշանակի   Ես   այն   չեմ   եղել,

Ինչ   որոնել   է   քո   սերը   թափառ,

Կնշանակի   սխալ   ես   պեղել,

Ոսկու   փոխարեն   գտել   ես   կապար,

ՈՒ   չեմ   տրտնջա   քեզնից   իսկապես,

Ընդհակառակը,   չեմ   ների   ես   ինձ

Անկարող   եղա   պահել   քեզ   այնպես,

Որ   ետ   չդառնաս   դու   ճամփի   կեսից,

ԵՎ   քեզ   կսիրեմ,   կսիրեմ   խորը,

Թող   որ   չամոքվի   վիշտս   դրանից,

Թող   վրաս   խնդա    այն   բախտավորը,

Որին   կսիրես   ավելի,   քան   ինձ:

 

Գյուղ   Մաղավուզ   29/03/1994 թ  Մարտակերտի   շրջան

 

                                                                                     34

                                                   

Քրիստինեն   ավարտեց   նամակը,   եւ   մտավ   անկողին:   Այդ   նամաը   բերել   էրայն   երգչուհին`   Արուսյակ   Գուլանյանը,   որը   համերգներով   էր   գնացել   ճակատային   գիծ:   Նա   Տիգրանին   հանդիպել   էր   Մարտակերտում:

 Տիգրանը   խնդրել   էր   Արուսյակին,   որպեսզի   իր   երկտողը   հասցնի   Քրիստինեին,    նա   էլ    չէր    կարողացել   մերժել:  Արուսյակը   Երեւան    հասնելուն   պես    զանգահարել   էր    Քրիստինեին   եւ   պայմանավորվել   թե  ինչպես    հանձնի   նամակը:

Արուսյակը   նամակը    հանձնելուց   շատ   հուզված  էր,   երեւի   նամակի   բովանդակությունը   նրան    հայտնի   էր    քանի,   որնամակը   բաց   էր   առանց   ծրարի:   Խեղճ   երգչուհին   իրեն   վտանգելով   էր   բերել    այդ    նամակը,   քանի   որ   արգելված   էր   թուղթ   կամ   գրություն   բերելը    ճակատից:   Արուսյակի   ասելով   այնտեղ   սարսափելի   էր`   իսկական դժոխք:   Հարյուրավոր դիակները   Մարտակերտի   ճակատից   դա   էին   վկայում   քաղաքում   պտտվող   լուրերը   միայն   Մարտակերտի   ճակատային  այդ   հատվածից   էր,   որտեղ   գտնվում    էր    Տիգրանը:   Հունվարյան    ամիսներին   էր,   երբ    Երեւանում   լուրեր   էին   տարածվել,  թե    Տիգրանի    զորամասը   հայտնվել    է   ադրբեջանցիների   զորքերի    օղակում    եւ    ոչնչացվել   է   ամբողջությամբ:   Ինչպիսի   սոսկալի   օրեր     էին,   ինչպիսի    տառապանքներ,   անգամ    հնարավոր    չէր    ճշտել   այդ   լուրերի   իսկությունը:   Իսկ     ճակատից   միայն   բերվաում    էին   դիակներ    ու   վիրավորներ:    Երեւանի    հիվանդանոցներում    արդեն    ազատ   մահճակալներ   չէին    մնացել:   Այն   փաստը,   որ   Երեւանի    եւ   շրջակա    շրջանների    դիահերձարանները լի    էին    զոհված    մարտիկներով,   շատերն   էին   հաստատում:  Հայաստանի  իշխանությունները    ստիպված   զոհերի   մի   մասը   պահում   էին   սննդամթերքի   համար    նախատեսված   սառցարաններում:   Լուրերի    համաձայն    դիակների   մի    մասը    թաքցնում   էին,   որպեսզի   բնակչությունը   ահաբեկության   եւ    խուճապի   մեջ     չընկնի:

Պետական   լրատվական   միջոցները     ռազմաճկատից   բերված    զոհերի   մասին   լռում    էին,   իսկ   եղած    լուրերն   էլ    Երեւան   բերված    վիրավորներն    էին   պատմում:   Բացի    այն,   որ   Հանրապետությունում   հայտարարված    էր   Մոբիլիզացիա`  Զինկոմիսարիատները   եւ    ոստիկանությունը   իրականացնում   եին    եռամսյա   հավաքներ,   քանի    որ   ճակատային   գծում   նկատվում    էր   կենդանի    ուժի    պակաս:     

 

 

                                                                                      34

Այդ   եռամսյա   հավաքները   իրականացվում  էին   բռնությամբ   եւ   անօրինական:  Ոստիկանական   պարեկային   խմբերը   շրջում   էին   տանից-տուն,  անգամ   փողոցներից  բռնելով   մարդկանց  ստիպեղաբար խցկում    էին   ավտոբուսները   եւ   ռազմական   ոստիկանների   ուղեկցությամբ   տանում   ռազմաճակատ:  25-45  տարեկան  երիտասարդները  խուսափում   էին   անգամ   փողոց   դուրս   գալ:   Եւ   այդ   իրարանցումի   եւ   խուճապի   մեջ   լսում   էին   ճակատային   գծից   բերված  զոհվածների   մասին:  Ողջ   հանրապետությունը   սգի   եւ   խուճապի   մեջ   էր:  Խուճապը   միայն   զոհերի   քանակով   չէր   որ   առաջացել  էր,   այլ   եռամսյա   հավաքների,   քանի   որ   շատերի   համար  միեւնույն   էր   թե   Արցախում   ինչ   է   կատարվում,  նրանք  միայն   մտածում   էին   թե  ինչպես   անել,  որպեսզի   խուսափեն   ընկնել   այդ    եռամսյա   հավաքների   ազդեցության   տակ: Հասկանալով   որ   ճակատային   գծում  իրեն   մահ   է  սպասվում:   Սարսափել  օրեր   էին    ու   տաժանակիր  միայն   նրանց   համար,   ովքեր    հարազատներ   ուների   ճակատում:  

Քրիստինեն   շուռումուռ    էր    գալիս   մահճակալում   չէր   կարողանում   քնել: Քանի-քանի    անգամ   է    նա   կարդացել   այս   նամակը:   Տիգրանի   այս խոսքերում   կար    եւ   վիշտ,   թախիծ,   սեր,  այդպիսի   սոսկալի   ճանապարհներով   անցած   մարդը    հղկվում   է   առանց    իր   կամքին  հակառակ:   Քրիստինեն   վեր    կացավ   տեղից   նորից   վերցրեց   նամակները   եւ  կամաց   ոտնաթաթերի    վրա   անձայն   գնաց   խոհանոց,   որպեսզի   չխանգարի   տատուն   եւ   պապին:   Նա   կապոցների   մեջից   վերցրեց   Տիգրանի    վերջին  նամակը   եւ   սկսեց    կարդալ   

« Քրիստինե   չգիտեմ   թե   դու   հիմա   ինչով   ես   զբաղված   բայց   համենայնդեպս   գրում   եմ,   դու   գիտես    իմ   բնավորությունը,   դու   հիշում   ես   իմ    խոսքերը,   ինձ   պետք    է   « Աստղերից   իջած »   այն   աղջիկը,   որն   կքայլի   իմ   հետ    հավիտյան,   ուստի   դու   պետք   է   հիշես   այն   խոսքերը,   որոնք   լսել   ես   ինձանից,   սկսած   մազերից   վերջացրած    մյուսով,   ես   չգիտեմ   հիմա   քեզ   երեւի   հեշտ   չէ,   առջեւում   դպրոցական   քննություններն    են   եւ  դպրոցի   ավարտական    երեկոն,   ուրախ   երգն   ու   պարը,   դե   ջահելություն   է,   իսկ   ես   մի   ծեր   զինվոր… Դե   եթե … Ես   գրել   էի,   որ   եթե   սպասում   ես   նամակս   հանձնեն   քեզ,   եթե   ոչ,   ուրեմն   դու   չէիր   կարդա   այս   տողերս:   Ես   չգիտեմ,   դեմքը    բարի   է…

Արդեն   ուշ   էր,   աղջկա   աչքերը   փակվում   էին,   նա   վերցրեց   նամակները    եւ   շտապեց   անկողին,   նամակները   դրեց    բարձի   տակ   եւ   քուն   մտավ, որպեսզի   երազներում   նորից    գրկի   սիրած   էակին:   Աղջկա   համար   ամեն   ինչ   փոխվել   էր,   անգամ   փոխվել   էր   շրջապատը,   կարծես   թե   ամեն   ինչ   Տիգրանի   գալու   հետ   պայծառացել   էր   եւ   գունազարդվել:

 

                                                                                         35

 

 

Առավոտյան շուտ էր Տիգրանը շտապեց Քրիստիկեց տուն, բակում` շքամուտքի մոտ հանդիպեց Աղուն տատին, որը երեւի խանութից էր գալիս:

Բարեւ տատի, — ուրախ ողջունեց նա:

Վա՜յ Տիգրան ջան, դու՛ ես, — ուրախացավ նա, — բարեւ տղաս...

Տատի շատ շնորհակալություն երեկվա համար, Քրիստիկի հետ շատ լավ զբոսնեցինք, այնպես որ գերազանց թոռնիկ եք մեծացրել...

Վա՜յ Տիգրան ջան... — ուրախացավ տատը, երեւի դուրը եկավ թոռնիկի մասին հնչած խոսքերը: Նրանք մտան բնակարան, Քրիստինեն դեռ անկողնուց վեր չէր կացել, տատը դեռ դռան շեմից բարձրաձայն Տիգրանին հրավիրեց ներս:

Տա՜տ... Այդ դու ես...

Սենյակից լսվեց Քրիստինեի ձայնը:

Մենք ենք, Քրիստիկ ջան, Տիգրանը հետս է, — զգուշացրեց նա:

Տիգրա՛ն հանկարծ ներս չգա՛ս...

Սենյակից բղավեց աղջիկը, իմանալով Տիգրանի ազատ բնավորությունը:

Քրիստիկ, հաշվում եմ մինչեւ երեքը եւ մտնում, — բղավեց Տիգրանը ու արագ հաշվելով մտավ սենյակ: Աղջիկը վերմակի տակ էր կծկված, խորամանկ ժպտում էր:

Տատը մտավ խոհանոց սուրճ դնելու, փորձում էր ջահելներին մենակ թողնել, որպեսզի գոնե քիչ ազատ զգան: Առհասարակ Աղավնի տատիկը շատ բարի կին էր, նա հասկանում էր նրանց եւ երբեք չէր ցանկանում, որ Տիգրանն ու Քրիստինեն իր ներկայությունից խուսափեն, ամեն ինչ անում էր օգնելու նրանց:

Տիգրանը խորամանկ ժպիտով մոտեցավ աղջկա մահճակալին:

Ա՛յ տղա՛ ամոթ է, գնա խոհանոց, — շշուկով ասաց նա:

Ինչն է անմոթ, — զարմացած հայացք ընդունեց Տիգրանը, — լավ, խնդրում եմ հիմա մի աչքերդ փակիր, եւ ձեւացրու, թե քնած ես... Ուզում եմ տեսնել, թե ինչպես ես նայվում քնած վիճակում...

Կատակեց նա: Աղջիկը ծուռ նայեց նրան:

Տիգրան, անհարմար է, տատիկը ի՞նչ կմտածի...

Քի՛ս, լուրջ եմ ասում, ինչպես ասում է մեր ժողովուրդը, աղջկան տեսնելուց պետք է, առավոտ կանուխ տեսնել, որպեսզի իր բնական գեղեցկությունը երեւա...

 

Քրիստինեն աչքերը փակեց ու քնած ձեւացավ: Ճերմակ բարձի վրա նրա գեղեցիկ երկար թարթիչներն ու հաստ գեղեցիկ շուրթերը դեմքը ավելի արտահայտիչ էին դարձնում:

 

 

                                                                    36   

 

  Ա՜յ, այսպես շատ լավիկն ես, — հաճոյախոսեց նա, — ա՜յ, եթե վերմակը քիչ քաշենք ներքեւ ավելի գեղեցիկ կնայվի...

Նա փորձեց կամաց քաշել վերմակը, աղջիկը ամուր բռնեց վերմակը:

Ա՛յ տղա, հո խայտառակ չե՞ս, — շշուկով բարկացավ նա, որպեսզի խոհանոցում տատը չլսի:

Աղջիկ ջան, շատ հետաքրքիր է, այս վերմակի տակ ինչ գեղեցիկ ու հետաքրքիր բան ես թաքցրել, որ չես ցանկանում որ տեսնեմ, — կատակեց Տիգրանը, — գիտե՛ս Քրիստիկ, հիմա աչքիս առաջ ուրվագծվում է այն գեղեցկությունը, որը թաքցնում ես ինձանից, այն նուրբ ու ցանկալի կորագծերը, որի մասին հազարվոր բանաստեղծներ ոգեշնչվել են, հազարավոր նկարիչներ ու քանդակագործներ կերտել են իրենց ստեղծագործությունները, — փիլիսոփայեց Տիգրանը, աղջիկը ծիծաղեց:

Իմիջիայլոց, դու՛ դա տեսել ես, քեզ միամիտ մի ձեւացրու...

Գիտես Քրիստիկ, դա այնպիսի բան է, որ ինչքան նայես՝ նորից ու նորից ցանկություն կառաջանա տեսնել,— կատակեց Տիգրանը, — Քրիստիկ դու՛ լսե՞լ ես Վեներա Կալիգուլիա քանդակի մասին: Ինչքան հիշում եմ Նեապոլի Ազգային թանգարանում է գտնվում՝ Վեներա աստվածուհու ամենագեղեցիկ մարմարյա արձանն է: Աստվածուհին իր հեզաճկուն շարժումով ցույց է տալիս իր գեղեցիկ մարմինը: Նրա բոլոր կորագծերը ոչինչ են այս վերմակի տակ թաքցրած կորագծերի համեմատ: Սա Աստծո եւ բնության ներդաշնակությունն է, — աղջիկը ծիծաղում էր Տիգրանի սրամիտ հումորների վրա:

Լսի՛ր հարգելի՛ս, սիրելի՛ս վերջապես թույլ կտա՞ք, որպեսզի վեր կենամ ու հագնվեմ...— դժգոհեց աղջիկը:

Դե՜ իհարկե թույլ կտամ, — համաձայնեց Տիգրանը, — դու կամաց, դանդաղ հագնվի իսկ ես մեծ հաճույքով կդիտեմ այդ գեղեցիկ տեսարանը:

Շա՜տ կներե՛ս... Բայց... — Նեղացած դիրք ընդունեց աղջիկ, — Տիգրա՛ն, հո դու՛ խայտառա՞կ չես... Իսկ տատը ի՞նչ կմտածի...

Իսկ ի՞նչ պետք է մտածի որ, — զարմացավ Տիգրանը, — տատը չգիտի՞, որ դու՛ առանց գիշերանոցի ես քնում, — աղջիկը սկսեց ծիծաղել:

 

 

                                                   37

 

  Այդ ինչու՞ ես կարծում, որ առանց գիշերանոցի եմ քնում, — հարցրեց աղջիկը ու սկսեց ծիծաղել:

Դե՜ չեմ կարծում, այլ պատկերացնում եմ...

Սրամտեց նա:

Վատ չէ՜, շա՜տ լավ ֆանտազիա ունես...

Շնորհակալություն, ես դա լավ գիտեմ, — սրամտեց նա, — իմիջիայլոց, որոշել եմ գիտաֆանտաստիկ գրքեր գրել, երբ որ թոշակի անցնեմ...

Վա՜տ չէ, վա՜տ չէ, ուրախ եմ քեզ համար...

Տիգրան, ջան սուրճը պատրաստ է...

Խոհանոցից ձայն տվեց տատը:

Գալի՜ս եմ տատի, — բղավեց Տիգրանը, — դե՜ իմ գեղեցկուհի, շատ ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել Ձեր հագուկապի արարողությանը...

Աղջիկը ծիծաղեց:

Տիգրանն ու տատը սրճում էին, սեղանին դրված էր Քրիստինեի պատրաստած մեծ եւ գեղեցիկ պոնչիկները, աղջիկը քիչ ուշ միացավ նրանց:

Ուրեմն այսօ՞ր ես խոսելու քո ղեկավարի հետ, — հարցրեց տատը:

Այո՜ տատի, այսօր ծանր օր է լինելու, — ասաց Տիգրանը, — տեսնենք, թե նախարարի հեռախոսազանգից հետո ինչ է ասելու նա...

Սրճելուց հետո Տիգրանը եւ Քրիստինեն հրաժեշտ տալով տատիկին՝ դուրս եկան տանից: Քրիստինեն թեւանցուկ արած քայլում էր նրա կողքով: Տիգրանը զինվորական համազգեստով էր՝ գլխին կրելով Հայաստանի զինանշանով բերետը, սեւ համազգեստը նրան ավելի արտահայտիչ ու տպավորիչ էր դարձնում, ավագ լեյտենանտի ուսադիրների ոսկեգույն աստղերը սեւ համազգեստի վրա փայլում էին:

Տիգրան, եթե խնդրեմ ինձ կպատմե՞ս, թե ինչպես ես ծանոթացել ձեր նախարարի հետ, — խնդրեց Քրիստինեն, — տատիկս նրան շատ է սիրում ու հավանում, մանավանդ, որ նա էլ նույն Արարատի շրջանից է, — Տիգրանը քմծիծաղեց:

Գիտես այնքան բաներ կան, որ շատ մահկանացուներիս համար հանելուկ է ու գաղտնիք, եւ այդպես էլ մնում է, առանց բացահայտելու, ե կարիք չկա, որպեսզի ես պղտորեմ քո մտքերը մի ախտով, որով ինքս եմ տառապում, նույնիսկ չեմ ուզում մտաբերել...

Տիգրա՛ն, քեզ ցա՞վ է պատճառում այդ հարցը, որ տվեցի, — միամիտ հարցրեց աղջիկը:

Է՜հ սիրելիս... հոգոց հանեց նա, — գիտես ցավ չէ, կարող եմ պատմել, բայց կարծում եմ, որ հետաքրքիր չի լինի, որ իմանաս մեր քաղաքական գործիչների կեղտերի ու չարագործությունների մասին, — արդարացավ Տիգրանը:

 

                                                   38

 

  Ի՞նչ է, այդքան լավ ճանաչում ես նրան, — զարմացավ աղջիկը, Տիգրանը քմծիծաղեց:

Ցավոք սրտի այո՛, սիրելիս, — ափսոսանքով ասաց նա, դա ավելի ոգեւորեց աղջկան:

Տիգրան, խնդրում եմ պատմիր...

Գիտե՞ս, այդ երկար ու ձանձրալի պատմություն է, չեմ կարծում, որ հետաքրքիր կլինի այն լսել, — համոզեց Տիգրանը:

Ոչինչ Տիգրա՛ն, դու պատմի՛ր, դու լավ գիտես, որ ինձ երբեք ձանձրալի չէ լսել քեզ, մանավանդ դա քո կյանքի մի էջն է, որը ինձ շատ հետաքրքիր է...

Ինչու՞, — զարմացավ Տիգրանը, — չլինի՞ թե КГБ -ից ես, կամ էլ համագործակցում ես, նրանց հետ, — կատակեց Տիգրանը:

Օ՜ֆ Տիգրան. Էլի սկսեցիր... Դժգոհեց աղջիկը, — դու կատակին ես տալիս ու խուսափում ես պատմել, այն ինչ ինձ հետաքրքիր է...

Սիրելիս շատ բաներ կան, որ մեզ հետաքրքրում է այս աշխարհում, եւ ամեն ինչ չէ, որ պետք է իմանանք, — նորից խույս տվեց Տիգրանը, — ավելի լավ է մեկ ուրիշ թեմայից խոսենք, — առաջարկեց նա:

Տիգրա՛ն, իսկ ինչ է, ինձ չես վստահու՞մ, — նեղացավ աղջիկը, — միանգամից խոստովանի, որ հաճելի չէ այդ թեմայով խոսելը, — նա նեղացկոտ դեմք ընդունեց:

Տիգրանը զգաց, որ վիրավորում է աղջկան իր կամակորությամբ, փորձեց գրկել նրա ուսերը, աղջիկը խուսափեց:

Լա՜վ սիրուն ջան, մի նեղացի՛ր, խոստանում եմ պատմել...

Իսկ ե՞րբ կպատմես..., — դժգոհ հարցրեց աղջիկը:

Երբ որ ժամանակ լինի, — արդարացավ նա:

Իսկ ի՞նչ է, հիմա ժամանակ չկա՞...

Իհարկե՜ ժամանակ չկա, չեմ ուզում, որպեսզի սկսածս պատմությունը կիսատ մնա...

Ոչինչ դու՛ հիմա պատմիր, ինչ-որ կիսատ թողեցիր, այսօր երեկոյան կշարունակես, — պնդեց աղջիկը: Տիգրանը որոշեց չշարունակել իր կամակորությունը, առանց այն էլ բազմիցս անգամ խուսափել էր պատմել կամ պատասխանել նրա տված հարցերին:

Լավ, որ այդպես է լսի՛ր... 1988 – ին էր, — սկսեց Տիգրանը, — ծանոթացա նրա հետ, շատ պատահական էր մեր հանդիպումը, նա շատ հասարակ էր ու աշխույժ, թվում էր, որ հայրենիքին նվիրված հայրենասեր մարդ է: 1988-ին ես մեր բուհի ուսանողական կոմիտեի նախագահն էի, կազմակերպում էի ուսանողական նստացույցերն ու բողոքի դասադուլերը՝ միանալով Հայոց Համազգային Շարժման երթերին:

Դրանից հետո, — շարունակեց Տիգրանը, — երկրաշարժի ժամանակ կազմակերպեցի փրկարարական ջոկատ եւ մեկնեցինք Սպիտակ՝ օգնելու երկրաշարժի աղետյալներին, դրանից հետո մեր ուսանողներից մի քանի ջոկատ կազմակերպեցի, որպեսզի կարողանանք օգնել Երեւանի « Հայկոպի » բազաներում եկած օգնությունը բեռնաթափելու աշխատանքներին, որպեսզի շտապ ուղարկվի աղետյալ գոտի, աշխատում էինք գիշեր-ցերեկ:

 

                                                                             39

 

 Մենք օգնում էինք բեռնաթափել վագոնները ու հետո բարձում բեռնատարները, որպեսզի առանց ձգձգվելու օգնությունը հասներ աղետյալներին: Իսկ պահեստապետերն ու կայարանի աշխատակիցները անամոթաբար, օրը ցերեկով թալանում էին ու գողանում եկած բեռները: Բազայի ղեկավարները բեռնատարներով թալանում էին երկրաշարժի գոտու համար նախատեսված օգնությունը, առանց գրանցման նշումների բեռները մտնում էր պահեստ, իսկ այնտեղից էլ նույն ձեւով դուրս էր բերվում: Դե ես էլ վիճում էի, կռիվ էի տալիս, պահեստապետերի հետ, սակայն ինչ օգուտ, ով էր ինձ շան տեղ դնում: Դրանից հետո Ղարաբաղում դրությունը վատացավ, հետո սկսվեց զենքի ալան թալանը: Մենք Ղարաբաղ գնալու համար զենք էինք փնտրում, դե ես էլ ինչպես ասացի ինստիտուտում ջոկատի հրամանատար էի, եւ մեր առաջին նպատակը զենք հայթայթելն էր, գտնվեցին մարդիկ, որոնք զենք էին վաճառում, ինձ հաջողվեց գնել մեկ ատրճանակ, սակայն դա մարտական զենք չէր Ղարաբաղ մեկնելու համար: Փորձեցինք ավտոմատներ գտնել, սկսեցինք մտածել, թե որտեղից ու ինչպես գտնել: Հենց այդտեղ էլ մոտիկից ծանոթացանք քո նախարարի հետ, — քմծիծաղով ասաց նա, — սկզբում ես « Անկախության բանակում » էի` Մովսես Գեորգիսյանի հետ, հետո ՀՀՇ-ի Երկրապահների ջոկատի կազմում, առանձին խումբ էինք, որը զբաղվում էր Խորհրդային զորամասերի զենքի քանակի մասին ինֆորմացիա հավաքելով: Այդ ամենը գաղտնի էր արվում, անձամբ զեկուցում էինք միայն նրան: Առաջին մեր գործողությունը պսակվեց բարեհաջող, քանի որ, այդ գործի համար մեզ փոխադրամիջոց էր հարկավոր, եւ ճիշտ է կյանքի գնով ու մեծ ջանքերով հաջողվեց հայթայթել Խորհրդային բանակի մի մեքենա, ու հենց նրանով էլ սկսեցինք մեկնել Հանրապետության տարբեր զորամասեր: Այդ ժամանակ ամենուրեք Խորհրդային զինվորներ էին ու հանրապետությունում պարետային ժամ էր, վտանգավոր էր անգամ ցանկացած տեղաշարժ:

Ես ընկերներիս հետ մեկնում էի տարբեր զորամասեր, Սովետական զինվորի համազգեստով մտնում էի ռուսական զորամասերը, ընկերություն էի հաստատում զորամասի ռուս զինվորների հետ, նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ես յուրային չեմ, այդպես մտերմաբար ընկերանալով իմանում էի ինչ հարկավոր էր, իսկ երեկոյան աննկատ դուրս էի գալիս զորամասից եւ շտապում էի զեկուցել նրան: Նա այդ ժամանակ ազգային ժողովի պատգամավոր էր եւ նստում էր Ազգային Խորհրդի մասնաշենքում: Մեր խմբում հինգ հոգի էինք, բայց մեր բերած ինֆորմացիան շատ կարեւոր էր, քան մի մեծ ջոկատի: Մեզ հովանավորում էին մեր ԲՈՒՀ-ի տնօրինությունը, թե ֆինանսական առումով եւ թե բարոյական: Դե նա էլ գիտեր ինչ բարդ գործ էինք կատարում, շատ էր գնահատում ու հարգում մեզ: Մենք ամենայն պատասխանատվությամբ զեկուցում էինք այդ ամենի մասին, թե որ զորամասերը զենք ունեն եւ ինչ քանակի: Զեկուցում էինք անգամ զինվորների վերակարգի փոփոխման ժամերի մասին, մի խոսքով ամեն ինչի մասին: Այդ մասին գիտեր միայն նա ու նրա երկու տեղակալները: Նա ամեն անգամ ուրախ էր լինում մեր այցելություններից, բարի մաղթանքներով էր միշտ ճանապարհ դնում: Եւ ահա այդտեղից էլ սկսեց մեր մտերմությունը: Նա գիտեր ու հասկանում էր, որ դա շատ վտանգավոր գործ է, չնայած չէր կարելի մոռանալ, որ դեռեւս 1989թ.-ին դեռ գործում էր Խորհրդային համակարգի հզոր КГБ-ն եւ այդպիսի բարդ առաջադրանքը հնարավոր էր, որ վճարեինք մեր կյանքի գնով: Օրերից մի օր զեկուցեցինք նրան, որ Խորհրդային զորամասերից մեկում ցանկանում էին հանրապետությունից դուրս բերեն զորամասերին պատկանող զենքը, հարկավոր էր շտապ առգրավել այդ զորամասի զենքը, հաշված օրեր էին մնում... Վազգենը կարծես թե չէր համարձակվում գնալ այդ քայլին, վտանգավոր էր ու շատ համարձակ քայլ, նա առաջարկեց հեռու մնալ այդ խենթ քայլից, չնայած նրան, որ ես ներկայացրել էի այդ զորամասի զենքի գրավման հստակ ծրագիրը, միայն հարկավոր էր մի տասնյակ խիզախ ու համարձակ հայրենասեր տղաներ, որպեսզի իրականացնեինք այդ օպերացիան:

Նա կտրականապես դեմ էր, բայց մենք հաստատ համոզված էինք, որ առանց վտանգելու մեր տղաներին կարելի էր իրականացնել այդ օպերացիան, սակայն նա մերժեց, ինձ չհաջողվեց համոզել նրան:

Նրա զգոնությունը կարելի էր հասկանալ, քանի որ, դեռ մի ամիս առաջ 1990թ- ի մայիսի 27-ին Երեւանի երկաթգծի կայարանում այդպիսի մի փորձ ավարտվել էր անհաջողությամբ, ռուս զինվորներից զենքը բռնագրավելու ժամանակ տեղում գնդակահարվել էին Երկրապահ ջոկատի 6 տղաներ, որին հաջորդել էր Էրեբունի թաղամասում ռուսական եւ հայկական ջոկատների բախումները, որոնք արյունալի ավարտ ունեցան, խաղաղ բնակչությունից զոհվել էին 20 հոգի:  

 

                                     40 

 

 Կարծում եմ, որ ռուսական զորքերի կորուստն ավելին էր, սակայն նրանք թաքցնում էին: Եւ մեծ դժվարությամբ կարողացան կանգնեցնել այդ արյունալի բախումները: Երեւի դա էր պատճանը, որ ետ էր պահում նրան այդ քայլից: Ուստի, առանց նրա համաձայնության, մենք որոշեցինք գործել ինքնուրյուն, Արտաշատի երկրապահ ջոկատներից մեկի հետ որոշեցինք իրագործել այդ ծրագիրը, սակայն պայմանավորված օրը նրանք արդեն տեղում, չգիտես ինչու, ետ կանգնեցին, կամ վախեցան, կամ էլ ինչ-որ բան նրանց ետ պահեց: Այդպիսով, ես մնացի իմ ջոկատի հինգ տղաների հետ մենակ: Եւ գիտես ինչ դժվար էր ինձ համար, սկսել գործը եւ մնալ միայնակ փաստի առջեւ, որոշեցի միայնակ գործել...

Աստվա՜ծ իմ, Տիգրա՛ն, դու՛ խենթ ես, — սարսափած ընդհատեց աղջիկը, մինչ այդ նա լուռ ու սարսափած լսում էր Տիգրանի սարսափելի պատմությունը, — Աստվա՜ծ իմ, դու՛ գիտե՛ս, դու՜ գիտե՛ս, — կմկմաց նա, աղջիկը հուզմունքից խոսքեր չէր գտնում ասելու:

Արտաշատ ջոկատի տղաները հեռացան, — շարունակեց Տիգրանը, —մենք մնացել էինք միայնակ, ուրիշ ոչինչ չէր մնում անելու, դե՜ ես էլ ստիպված որոշեցի միայնակ իմ փոքրիկ խմբով իրականացնել այդ խենթ ծրագիրը, ես ամեն մանրուք հաշվարկել էի, քանի որ երկար ժամանակ հետախուզել էի տարածքը, անգամ ճանաչում էի այդ զորամասի ռուս զինվորներից շատերին, բոլորն ինձ համարում էին յուրային...

Աստվա՜ծ իմ՜... ,այլայլված ասաց Քրիստինեն, — Տիգրա՛ն, կներես որ ընդհատում եմ: Ա՛յ, տղա՛ բա դու՛ խելք ունե՞ս, իսկ չէի՞ր վախենում, որ քեզ կսպանեին, կամ էլ չէի՞ր մտածում, որ մայրդ...

Աղջիկը հուզվեց ձայնը խզվեց, քիչ շունչ առնելով ներողություն խնդրեց եւ առաջարկեց, որ նա շարունակի պատմությունը: Տիգրանը շարունակեց իր կիսատ պատմությունը:

 

                                                                                 41

  Մի խոսքով մեզ հաջողվեց կիսով չափ իրագործել այդ ծրագիրը, ինձ հաջողվեց ձեռք բերել միայն մեկ մարտական ավտոմատ, ներկայանալով ազգենին՝ ցույց տվեցի ավտոմատը, նա ապշած էր, ուրախությունից գրկեց եւ համբուրեց ինձ, այդ դեպքից հետո նա ինձ շատ հարգում ու սիրում էր, ավելի մտերիմ էինք դարձել, քան երբեւէ: Նա վստահում էր ինձ, գիտեր, որ ցանկացած վտանգավոր ու պատասխանատու առաջադրանք կարող էինք կատարել: Սակայն մի դեպքից հետո, չգիտես ինչու, անտարբեր դարձավ, դա ոչ միայն իմ հանդեպ, այլ բոլոր կռվող տղաների հանդեպ, սկսել էր վստահել ոստիկաններին, քան կռվող տղաներին, ու այն էլ այն ոստիկաններին, որոնք 1988թ.-ին մահակներով մեր բերանն էին փակում:

Ինչպե՞ս թե՜, զարմացավ — Քրիստինեն, — իսկ ի՞նչ է, նա կռվող չի եղե՞լ..

Տիգրանը քմծիծաղեց:

Ո՛չ սիրելի՜ս, չի՛ եղել, — նա ծամածռեց դեմքը, — բոլորն այդպես են կարծում, իսկ դա սուտ է եւ կեղծ, նա ճակատում եւ մարտադաշտում երբեք էլ չի եղել, արկերը նրա ականջի տակ երբեք չեն պայթել, նա միայն թիկունքում իր առանձնասենյակից հրամաններ էր արձակում, — վիրավորված ասաց Տիգրանը, — առհասարակ շատ գեներալներ ու բարձրաստիճան հրամանատարներ թիկունքում ուտուշ-խմուշի մեջ էին, մինչ իսկական կռվողները արյուն էին թափում հայրենիքի համար: Գիտե՞ս Քրիստիկ, լավ կլինի այս պատմածներիս փոխարեն կարդաս այն նոթատետրը, որը բոլորից գաղտնի գրել եմ, կարծում եմ, որ դրա ժամանակը մի օր կգա, որպեսզի մարդիկ մի օր կարդան, ու բացահայտեն իրական պատմությունը:

Տիգրանը հուզվում էր, կարծես այդ պատմությունները ալեկոծում էին նրա հոգին, անգամ հայհոյանքները չէին կարող նրան վիրավորել, որքան այդ անարդարությունները: Քրիստինեն զգաց այդ, փորձեց փոխել խոսակցության թեման:

 

 

                                                                              42

 

 

Տիգրան, իսկ երեկոյան կարող ե՞ս գալ, որոշել եմ քեզ համար կոնֆետյուր սարքել, — Տիգրանը ժպտաց:

Դե՜, դա կախված է քո տրամադրությունից, — աղջիկը ծիծաղեց:

Տիգրան սիրելիս, երբ իմ կողքին ես, իմ տրամադրությունը միշտ բարձր է...

Այդ դեպքում երեկոյան սպասի... — Տիգրանը նայեց հրապարակի ժամացույցի սլաքներին, — շատ շնորհակալ եմ, որ ուղեկցեցիր...

Ոչինչ, մինչեւ մետրո կուղեկցեմ, — ասաց աղջիկը ու թեւանցուկ արեց նրան, Տիգրանը չհակառակվեց, նրանք քայլեցին մինչեւ Հանրապետության հրապարակի մետրո: Մետրոյի մուտքի մոտ իրար հրաժեշտ տվեցին, Տիգրանը մտավ մետրո ու անհետացավ մարդկանց բազմության մեջ:

Քրիստինեի մտքից չէր հեռանում Տիգրանի բարկացած հայացքը, ինչքան վիրավորանք կար նրա հպարտ հոգում, ինչպիսի դժվարին ճանապարհներով էր անցել, անցել էր՝ վտանգելով իր կյանքը, որպեսզի կարողանա տեսնել իր երազած լուսավոր, հզոր ու անկախ Հայաստանը, սակայն, չգիտես ինչու, ամեն ինչի հանդեպ կորել էր հավատը, կարծես նրա երազած լուսավոր ուղին անտեսանելի էր դարձել:

Տիգրանը պատմել էր իր դպրոցական տարիների արկածները, նա դեռեւս դպրոցական տարիներին, իրենց դասարանում տարածել էր ազատության ու անկախության գաղափարախոսությունը, նույնիսկ պատմել էր, որ մանկուց միշտ երազել էր կռվել թուրքերի դեմ, որպեսզի հայ նահատակների թողած վրեժը փոխհատուցի, ու այդ երազանքի կիրքը տարիքի հետ ավելի էր մեծացել ու հասունացել, ինչպես ինքն էր ասում, « ժամանակին ստեղծված առիթը բաց չի թողել Հայ ազատագրական պայքարին » միանալու: Նա զենքը ձեռքին Մեծ Եղեռնի զոհերի վրեժը սրտում՝ մեկնում է Ղարաբաղ:

 

                                                                 

                                                                             43

Քրիստիկի մտքից չէր հեռանում այն նոթատետրը, որի մասին ասում էր Տիգրանը, նա անհամբեր սպասում էր, թե երբ է կարդալու սիրեցյալի նոթատետրը, որը, ով գիտե, երեւի պատերազմի դաշտում է գրել:

Նա վստահ էր, որ Տիգրանը այնտեղ արտահայտել է իր մտքերը եւ վիրավորանքի գլխավոր պատճառները, ամենայն մանրամասնություններով, պետք է որ գրված լինեին այդ էջերում:

Քրիստինեն շտապեց տուն, հարկավոր էր պատրաստել Տիգրանին խոստացած երեկոյան ընդունելության հյուրասիրությունը: Աղջիկն ամեն անգամ ցանկանում էր մի գեղեցիկ անակնկալ մատուցել Տիգրանին:

Երեկոյան, երբ Տիգրանը եկավ, տրամադրությունն այնքան էլ բարձր չէր, նրանք համբուրվեցին հենց դռան շեմին:

Դե՜ ինչպե՞ս է իմ հերոսը, — հաճոյախոսեց Քրիստինեն:

Տո՜ հերոս է մնացել, « զաչումարիտ » են արել սիրելիս...

Կատակեց նա, փորձեց ցույց չտալ իր վատ տրամադրությունը:

Հը՜ դե ասա՛ ի՞նչ նորություններ կան, — անհանգստացավ աղջիկը:

Վատ է, նորից հրաժարվեց մակագրել դիմումս...

Բա՜յց նախարարը չէ՞ր զանգահարել...

Զանգահարել էր, սակայն նա ասաց, որ նախարար-մախարար չի ճանաչում, այնպես որ չմակագրեց ու վերջ...

Դե՜ լավ սիրելիս, մի նեղվիր, շուտ-ուշ կմակագրի, — հույս տվեց աղջիկը:

 

Ես դա գիտեմ, սիրուն ջան, — ուրախ համաձայնեց նա: Տիգրանը նրան մեկնեց ձեռքի փաթեթը, — վերցրու՛, սա էլ խոստացածս նոթատետրը, աղջիկը ուրախ վերցրեց թերթով փաթաթված հաստափոր տետրակը, զգույշ ու խնամքով սկսեց բացել այն, հետո սկսեց թերթել ձեռագրված էջերը:

 

                                                                      44

Աստվա՜ծ իմ, Տիգրան, այսքանը դու՞ ես գրել, — զարմացավ նա:

Չէ՛, անձնական քարտուղարուհիս...

Կատակեց Տիգրանը: Տետրակի կազմի վրա մեծ տառերով գրված էր՝ « ԿԵՂՏՈՏ ԽԱՂ »: Քրիստինեն դեռ չէր հասցրել կարդալ մի քանի տող, երբ դուռը զանգեցին, եկողը նրա ընկերուհին էր՝ Դիանան:

Լավ ժամանակ անցկացնելուց հետո նրանք դուրս եկան տանից, աղջիկները Տիգրանին ուղեկցեցին մինչեւ մետրոյի կայարան:

Քրիստինեն շտապում էր տուն, որպեսզի կարդա Տիգրանի նոթատետրը, նույնիսկ Դիանայի զբոսնելու առաջարկը մերժեց: Նա շտապեց տուն եւ առանց ընթրելու մեկնվեց խոհանոցի թախտի վրա ու բացեց ձեռագրված տետրակը, վերնագիրը կարծես ամեն ինչ ասում էր` « ԿԵՂՏՈՏ ԽԱՂ » ի՞նչ է թաքնված այս էջերի տողերում:

Քրիստինեն հեռու էր քաղաքականությունից, եւ այդ ամենը նրան անհասկանալի ու հանելուկային էր թվում: Նա սկսեց կարդալ.․.

« 1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, կարելի էր ասել, որ այն ժամանակ ժողովուրդը հոգեբանորեն հասունացած չէր եւ ոչ այնքան զարգացած: Ցանկանում եմ շեշտել հասունացած բառը:

 

Ժողովուրդը զգաց ինքնագիտակցությունը: Արդեն նոր էր սկսվում Հայ ժողովրդի միասնության պայքարն ու իղձը: Եւ անկախ տարիքից ու մասնագիտությունից, մարդիկ սկսեցին իրար սիրել եւ հասկանալ իրար, հարգել մեկը մյուսին միայն այն բանի համար, որ Հայ են: Հայ բառը ժողովրդի համար դարձել է պատվական անուն եւ հպարտության արգասիք: Ու միասնական պայքարի ոգեկոչման օրերին նաեւ միացավ բնական աղետների պայքարի գործընթացը, որը ժողովրդին միանգամից արթնացրեց: Նրանք, ովքեր չէին միացել Ժողովրդական շարժմանը մինչ այդ, դրանից հետո միացան: Չնայած աղետը` երկրաշարժը խլեց հազարավոր կյանքեր, սակայն ժողովրդի մեջ սկսեց ավելի աճել ապրելու ու գոյատեւելու կամքը: Հազարավոր մարդիկ պատրաստակամ էին զոհաբերելու իրենց, բարություն անելու դիմացինին: Կցանկանայի այս փոքրիկ նոթատետրում նկարագրել մարդկանց հոգեբանական աստիճանները` վերելքի ու վայրէջքի պահերը »: 

 

 

                                                                                  45

 Նոթատետրում նշվում էին քաղաքական գործիչների սեւ մութ գործերը, շեշտելով անուն առ անուն, իսկ ինչո՞վ էր պայմանավորված այդ ամենը, Քրիստինեի համար կարծես հասկանալի էր դառնում Տիգրանի այդքան մեծ հիասթափության պատճառն ու հանելուկային, առեղծվածային մեջբերումները այս կամ այն քաղաքական գործչի հասցեին: Այս նոթատետրը իրոք, որ մի պայթուցիչ է, որը իրենից ներկայացնում է ներկայիս իշխանության անօրինական գործելաոճը: Քրիստինեին պարզ էր դառնում, հանելուկների ու հարցերի պատասխանը, այն, ինչ մի ժամանակ նրան չէր հետաքրքրում, հիմա դարձել էր հետաքրքիր: Տիգրանը իր նոթատետրում մանրամասն գրել էր ժամանակների ու դեպքերի մասին, ինչքան համարձակություն եւ կամք է ունեցել նա, որ նվիրված լինելով ազգային ազատագրական նվիրական գործին, պիտի ապրեր մեծ հիասթափություն եւ հակակրանք, ինչքան ատելություն ու ցավ էր ապրել արտահայտելով իր բողոքը այս նոթատետրում: Նրա մտքերը ձեռագրվել են այս փոքրիկ տետրակում, ինչքան գաղտնիք կա, որոնց մասին նույնիսկ մտածելն անգամ վտանգավոր է:

Քրիստինեն կիսատ թողեց ընթերցումը եւ կարծես ընկավ մտքերի մեջ, փակեց տետրը՝ թողնելով շարունակությունը հաջորդ օրվան:

« Այո, իսկ տատիկս նրան հերոս է կարծում, սակայն ինչպես նոթատետրում է ասվում՝ նա միայն անուն է, օճառի պղպջակ, սակայն նրա անունը այսօրվա հերոսների առաջին հորիզոնականում է, եւ նրա այդ մեծարումը ավելի աղետալի է լինելու ապագայում, եկող սերունդների համար, քանի որ չեն կարողանալու իրականությունը ստից զատել »:

Քրիստինեն անհամբեր սպասում էր հաջորդ օրվան, որպեսզի գրկի իր հերոսին, այս նոթատետրը, իրոք որ շատ հետաքրքիր էր, թե իր գրվածքով եւ թե իր ձեւակերպմամբ: Իզուր չէ, որ Տիգրանի մակարդակը իր հասակակից երիտասարդներից շատ էր տարբերվում, մյուսները կձանձրանային եւ չէին էլ կարող գրել այդ ամենը, իսկ իր հերոսը կարողացել է գրել այդ ամենը կռվի դաշտում, լինելով ամենի վկան: Նա վեր կացավ, տատիկն ու պապիկը վաղուց արդեն քնած էին, նա հանվեց եւ մտավ անկողինը, որը վաղուց իրեն էր սպասում:

 

 

                                                                                46

 

 Առավոտյան ժամը 10-ն էր, երբ լսվեց հեռախոսի զանգը, Քրիստինեն շտապեց վերցնել լսափողը:

Լսու՜մ եմ...

Լավ ե՛ս լսում, — լսափողում լսվեց Տիգրանի ձայնը, աղջիկը ուրախացավ,

Ըհը՜...

Սիրալիր տոնը երկարացնելով ասաց նա:

Դե՜, որ լսում ես, դա լա՛վ է, — կատակեց Տիգրանը, — Քրիստիկ ամոթ չլինի հարցնել, հիմա ինչով ես...

Ա՛յ տղա՛, էլի սկսեցիր: Խուժա՜ն...

Լա՜վ ի՞նչ ասացի որ, միամիտ ասաց նա:

Դու՛ ուրիշ նորմալ հարց չունե՞ս տալու, — ուրախ հարցրեց Քրիստինեն, չնայած որ Տիգրանի զվարճալի կատակները նրան դուր էին գալիս:

Ունեմ, ո՞նց չունեմ, — լրջացավ Տիգրանը, — դե,՜ ես էլ որոշեցի հեռվից կամաց-կամաց հարցնելով գամ, — կատակի տոնով շարունակեց նա, — իսկ հիմա իմ հարցիս պատասխանելու ե՞ս թե ոչ...

Աղջիկը սկսեց լիաթոք քրքջալ:

Շորերով եմ, Տիգրան — ժպտալով պատասխանեց նա:

Աղջի՛կ ջան ես գիտեմ, որ շորերով ես, դու՛ է՛ն ասա՛, ի՞նչ շոր ես հագել, — հաստատակամ հարցրեց նա, Քրիստինեի ծիծաղն ավելի բորբոքվեց:

Լա՜վ, քեզ միամիտի տեղ մի դիր, — ծիծաղը հազիվ զսպելով խոսեց Քիրստինեն, — հիմա կասես, որ ես հարցդ սխալ եմ հասկացել...

Հա՜, էլի որ այդպես է, սխալ ես հասկացել, — միամիտ տոնով ասաց Տիգրանը, — ես նկատի ունեի, թե ինչ է հագիդ վարտի՛ք, թե՞ շրջազգե՛ստ, կոշիկնե՛ր, թե՞ հողաթափե՛ր...

Վա՜յ, խե՜ղճ տղա, ի՞նչ միամիտն ես, — միամիտ տոնով ասաց աղջիկը, — շատ միամիտն ես, ես մոռացել էի, որ ջութակի էլ ես գնում...

Սիրելիս ոչ թե ջութակի՜, այլ տավիղի՛.— ուղղեց Տիգրանը:

Աղջիկը սկսեց ծիծաղել:

 

                                              47

 

 

  Լա՜վ լրջանանք, — լուրջ ասաց աղջիկը, — երեկ կարդացի Նոթատետրը:

Ինչպես թե՛ ամբողջը՞. — զարմացավ Տիգրանը:

Չէ՜, ա՛յ տղա՜, իհարկե միայն մի մասը...

Դե՜ ինչպե՞ս է իմ մտավոր գիտելիքների մակարդակը, — կատակեց Տիգրանը:

Չտեսնվա՜ծ, — հաճոյախոսեց աղջիկը:

Չհասկացա՛: Չտեսնված լավ, թե՞ չտեսնված վա՛տ...

Լա՜վ էլի՜, Տիգրան, — դժգոհեց աղջիկը, — իհարկե բարձր մակարդակի վրա է, ձեր գիտելիքները, ընկեր Թումանյան...

Սիրելի՛ս, ոչ թե ընկեր, այլ պարո՛ն, իսկ այդպես ասած ընկերները մնացին ոչ վաղ անցյալում, — կատակեց նա:

Լա՜վ լուրջ ասա, ինչու՞ չես ուզում, որ հրատարկվի այդ նոթատետրը, դու լավ լրագրող ընկերներ ունես...

Աղջի՛կ ջան դու՛ միամիտ ե՞ս, բավական է՝ սա որեւէ թերթում տպագրվի սա․․․ Տո՜ տպողի՜ն էլ, գրողի՜ն էլ, խմբագրի՜ն էլ իրենց ընտանիքներով Բաքվի 26 կոմիսարների պես կքշեն անմարդաբնակ անապատները ու այնտեղ կգնդակահարեն, հետո էլ մարմինները կվառեն, որ առանց շիրիմ անհետ գնան ու կորեն...

Բայց կարելի է չէ՞ կեղծանունով տպագրել. — միամտորեն ասաց նա:

Սիրելիս, մի մոռացիր, որ հիմա մեր Ազգային Անվտանգությունը իր բան ու գործը թողած, ընկած է բամբասանքների ու շատ խոսողների ետեւից, որպեսզի նրանց բերանները փակի...

Իսկ այդ դեպքում, ինչու՞ ես հեռախոսով այդպիսի բաներ խոսում, — կատակեց աղջիկը:

Գիտե՞ս ինձ համար միեւնույն է, պատերազմի դաշտում չվախեցա, ի՞նչ ես կարծում, հիմա՞ պետք է վախենամ: Միեւնույն է, եթե այսօր չբռնեն, ուրեմն վաղն են բռնելու ու գնդակահարեն, — կատակեց նա:

Լա՜վ հերիք է ինքդ քեզ չարախոսես, Աստված չանի՝ քեզ հետ բան պատահի, բա ես ի՞նչ պետք է անեմ...

Դե՜ դու էլ կգաս Եռաբլուր ու ծաղիկներ կբերես իմ շիրիմին... կատակեց նա:

Տիգրա՜ն, խնդրում եմ այդպիսի բաներ մի ասա, ավելի լավ է այդ թեման փոխիր, — աղաչեց աղջիկը, — լա՜վ, դու՛ այն ասա, հիմա որտե՞ղ ես...

Աշխատանքի վայրում...

Իսկ ե՞րբ ես գործերդ վերջացնելու...

Երբ որ ասես գեղեցկուհիս, — կատակեց Տիգրանը, աղջիկը սկսեց քրքջալ:

 

 

                                                                          48 

 

 

  Դե՜, եթե իմ ասելով է, ուրեմն հիմա եկ, անհամբեր քեզ եմ սպասում...

Տիգրանը դրեց լսափողը, իր աշխատակցուհուն մի քանի հանձնարարականներ տվեց ու շտապեց հանդիպել Քրիստինեին:

Վատ ժամանակներ էին, պատերազմը նոր է ավարտվել, ավելի ճիշտ դեռ զինադադարի փուլում էր, եւ կարող էր ամեն վայրկյան վերսկսվել այդ դաժան պատերազմը, ոչ մի երաշխիք չկար: Վտանգավորը անորոշ վիճակն էր Ազերիները դժվար թե կարողանային համակերպվել պարտվողի կարգավիճակին: Վերջին մարտերի ժամանակ ազերիները կատաղի դիմադրում էին, դա էր պատճառը, որ պատերազմի վերջին ամիսներին մեր կորուստները բավականին մեծ էին: Տիգրանը ճակատային առաջին գծում լինելով՝ կարողացել էր դիմակայել Ճակատագրի հարվածներին, եւ հենց վերջին ամիսների դեպքերի թողած խորը հետքը ավելի հասուն ու խոհեմ էին դարձել նրան: Նա անգամ վիրավոր վիճակում չլքեց իր մարտական դիրքերը, հասկանալով, որ մարտական ընկերներից շատերը իրենից են օրինակ վերցնում:

Տիգրանը գումարտակի ամենակրտսերն էր, ամենաերիտասարդը, սակայն գումարտակի հրամանատարի տեղակալն էր, նա առաջին տարին չէր, որ  կռվում էր, գումարտակի տղաները նրան էին վստահում ու հավատում, հասկանալով, որ նա հուսալի եւ հավատարիմ ընկեր ու հրամանատար էր: Երկարամյա մարտական հմտությունը նա ձեռք էր բերել հենց ճակատային գծում: Տիգրանը դեռեւս 1989 թվականից էր մարտերի մեջ հայտնվել, գիտեր, հասկանում էր, որ մեր հաղթանակը միայն հայ մարտիկի աննահանջ ոգու մեջ է: Տիգրանը կարծես մոռանում էր պատերազմի այդ դաժան օրերը, երբ հայտնվում էր Քրիստինեի կողքին, նրա սերն ու շփումները օգնում էին վերագտնել մոռացված ժպիտն ու հումորը, անգամ իր կորցրած ժամանակը:

Տիգրանը սեղմեց զանգի կոճակը: Քրիստինեն արագ բացեց դուռը եւ համբուրվեցին հենց դռան շեմին:

Ինչպե՞ս է Ազգային հերոսը՜. — կատակեց աղջիկը, Տիգրանը խիստ հայացք գցեց նրա վրա, — ի՛մ ազգային հերոսը, — ամիջապես շտկեց աղջիկը:

 

                                                                              49

Քո՛ ազգային հերոսը սուրճի կարիք ունի, — կատակեց նա ու թեթեւ հարվածեց աղջկա հետույքին, հետո մտնելով խոհանոց՝ անակնկալի եկավ, Աղուն տատիկը այնտեղ էր, նա ամոթից կարմրեց: — Վա՜յ Աղուն տատ, այստե՞ղ ես, չէի նկատել, կներեք․․․

Տատը ուրախ ողջունեց նրան: Տիգրանը պատասխանեց ողջույնին եւ մի թարս հայացք գցեց Քրիստինեի վրա, որ չզգուշացրեց տատիկի տանը լինելու մասին, լավ էր գոնե, ուրիշ ավելորդ բաներ չասաց:

Տիգրանը սուրճ խմելուց, զրուցելուց հետո տանից դուրս եկավ Քրիստինեի հետ: Նրանք քայլերը ուղղեցին դեպի մոտակա մետրոյի կայարան:

Երբ Տիգրանը ճակատում էր, Քրիստինեն դարձել էր լռակյաց ու միայնակ, անընդհատ մտքերով ու երազներով նրա հետ էր, չհաշված, որ երբեք բաց չէր թողնում ռադիոյով հաղորդվող նորությունները ճակատային գծից: Իսկ հիմա արդեն այդ ծանր օրերը մնացել էին անցյալում: Նրանք մտան Մետրոպոլիտենի Հանրապետության կայարանը:

Տիգրան, այսօր լավ եղանակ է չէ՞. — ասաց աղջիկը:

Գիտե՛ս, շատ անհարմար բան ստացվեց, տատիկդ երեւի նկատեց, թե ինչպես հարվածեցի հետույքիդ...

Աղջիկը ծիծաղեց, — լավ էր, գոնե ավելորդ բաներ չասացի, թե չէ խայտառակ կլինեի․․․

Մետրոյի վագոնը կանգնեց կայարանում, այստեղ մարդաշատ էր: Տիգրանն ու Քրիստինեն մտան վագոն:

Համեցե՛ք, այստեղ նստեք, — իր տեղը նրանց զիջեց ուղեւորներից մեկը, Տիգրանի ընկերներից էր, նրանք գրկախառնվեցին, — ինչպե՞ս ես Տիգրան, ինչքա՞ն ժամանակ է չեմ տեսել քեզ․․․

 

Դու՛ ասա, Արայիկ ջան, դու՛ ինչպե՞ս ես, — հանդիպման անակնկալից սթափվելով` Տիգրանը ներկայացրեց իր ընկերուհուն.

 

                                                      50  

Քրիստիկ, ծանոթացի՛ր, Արայիկը իմ մարտական ընկերներից է, իսկական Ազգային հերոս է: — Քրիստինեն ժպտաց ու պարզեց ձեռքը: Արայիկը մտերմիկ ժպտաց եւ սեղմեց աղջկա ձեռքը: Քրիստինեն նստեց Արայիկի զիջած նստարանին:

Ասում ես ու՞ր էիր, երկար ժամանակ է չեմ տեսել, — Արայիկը կրկնեց հարցը:

Արո ջան, ինը ամիս էր Մարտակերտի ճակատում էի, մի շաբաթ է, ինչ վերադարձել եմ...

Հասկանում եմ եղբայր, չարչարանքներիդ ապաշխարանք...

Շնորհակալ եմ Արո ջան. — համեստ ասաց Տիգրանը:

Ասա՛ Տիգրան ջան, իսկ ես ինչո՞վ կարող եմ օգնել քեզ, եթե հարց կա ասա, մի ամաչիր, միգուցե մի բանով կարողանամ օգտակար լինել եղբորս...

Հաջորդ կայարանում վագոնում նստատեղերը ազատվեցին, նրանք նստեցին:

Ճիշտն ասած, Արո ջան, արդեն հոգնել եմ զինվորական ծառայությունից, հիմա էլ բանակ ունենք, պատերազմն էլ վերջացել է, այնպես որ ցանկանում եմ աշխատանքս փոխել, — գանգատվեց Տիգրանը:

Տիգրան ջան, ես հիմա աշխատում եմ Հայաստանի մաքսային ծառայությունում, — ասաց Արայիկը:

Օհո՜, վատ չէ՜, վատ չէ՜, — զարմացավ Տիգրանը, նրանք ծիծաղեցին:

Քրիստինե՛, դու՛ք գիտե՞ք, որ ձեր ընկերը իսկական լեգենդ է, Շահումյանի իսկական հերոսն է, — հաճոյախոսեց Արայիկը, — Քրիստինեն սկսեց ծիծաղել: — Այո՛, լուրջ եմ ասում, բառիս բուն իմաստով հերոս է, նրա նմանները ազգի ընտրյալներն են…

Արո ջան, այդպիսի բաներ մի ասա, կբռնեն Սիբիր կաքսորեն, — կատակեց Տիգրանը, նրանք ծիծաղեցին:

Արայիկը խոստացավ ընկերոջը օգնել աշխատանքի հարցում, հետո հրաժեշտ տվեց զույգին եւ իջավ իր կանգառում:

Տիգրան, շատ լավ ընկեր ունես, — ասաց Քրիստինեն:

 

Այո, այդպես է, Արայիկը երկրապահ ջոկատի հրամանատար է եղել, շատ համեստ ու հասարակ ազգային հերոս...

 

 

                                                          51

Դե՜, արդեն պարզ է, Տիգրան ջան, ինչպես տեսնում եմ քո բոլոր ընկերները ազգային հերոսներ են. — կատակեց աղջիկը:

Ի՞նչ է, այդպես չէ՞, — խիստ տոնով ասաց Տիգրանը:

Այդպես է, իհարկե՜, — արագ կողմնորոշվեց աղջիկը, — ինչպես ասում է մեր ժողովուրդը « Ասա՛ ընկերդ ո՞վ է, ասեմ դու՛ ով ես » :

Դա շատ ճիշտ ասված խոսք է, Քրիստիկ ջան... Արայիկ Խուդավերդյանը իսկական լեգենդ է, եթե ուզում ես ճիշտն իմանալ, ապա ասեմ, որ Մոնթե Մելքոնյանը նրա հրամանատարության տակ է սկսել իր մարտական առաքելությունը ( Արա Վարուժանի Խուդավերդյան), Ավո մականունն անգամ Արայիկի ջոկատում է ստացել...

Հերոսների հերոս ընկերները...

Ասաց Քրիստինեն եւ համբուրեց Տիգրանի ձեռքը:

Այո՜ Քրիստիկ, հենց այդպես էլ կա, հերոսը հերոս ընկերներ է ունենում.— հպարտացավ Տիգրանը:

Նաեւ հերո՛ս ընկերուհի, — շեշտեց Քրիստինեն, նրանք ծիծաղեցին, —Տիգրան, իսկ ի՞նչ լուր ունես Լիկայից, — միանգամից թեման փոխեց Քրիստինեն:

Իսկ Լիկայից դեռեւս ոչ մի լուր, ինչ գնաց Ռուսաստան նորություն չունեմ նրանից...

Իսկ այն տեսաերիզի աղջկանի՞ց ինչ լուր ունես...

Ու՞մ, Անահիտի՞ց, — զարմացավ Տիգրանը, — Ճիշտն ասած, ոչ մի լուր չունեմ, շատ եմ փնտրել նրան, սակայն ոչ ոք ոչինչ չգիտի նրանից․․․

Ճիշտն ասա, դու՛, սիրե՞լ ես նրան․․․

Սիրելի՛ս. — Տիգրանը մի պահ լռեց, — իսկ դու՛, ի՞նչ ես ուզում լսել, — խորամանկ ժպտաց նա:

Իհարկե՜ անկեղծ պատասխան…

Ինքս էլ չգիտեմ, այո թե ոչ, բայց մի բան հաստատ է, ես կարոտել եմ նրան, նա անչափ բարի էր ու նվիրված, եթե նա չլիներ, ես այստեղ նստած չէի լինի՝ քո կողքին, ես պարտական եմ նրան:

Այդ դեպքում, ինչու՞ նա հեռացավ․․․

Դա ցավալի հարց է՜, երկուսով էլ խենթ ենք եղել, իմ սխալն էր, նա վիրավորված հեռացավ, սակայն պակաս համառն էլ նա չէր, որ չի փորձում անգամ մի լուր տալ իրենից...

Գիտե՞ս Տիգրան, դու հիմա էլ սիրում ես նրան, — ափսոսանքով ասաց աղջիկը:

Այդպես չէ իհարկե, մի մոռացիր, որ Ֆիդայինը պսակվում է իր զենքի հետ...

 

Նրանք ծիծաղեցին:

 

                                                 52

Բայց դու՛ ֆիդային չե՞ս...

Սիրելի՜ս մի մոռացիր, որ ես ցանկացել եմ ազգին զինվոր դառնալ եւ իմ ետեւից չէի կարող ծանր բեռ թողնել իմ կնոջ ու երեխաների վրա եւ դժբախտացնել նրանց:

Այո՜, պատերազմը սարսափելի է, ես իմ մաշկի վրա եմ զգացել այդ…

Ա՛յ տեսնում ես, ինքդ ես ասում, ինչ է, քո կարծիքով ես ընդունա՞կ էի իմ հիմար քայլով դժբախտացնել մի աղջկա, ով անգամ չէր էլ պատկերցնի, թե ում հետ պետք է ամուսնանա եւ, եթե հանկարծ ես զոհվեի, ապա կյանքի ինչ դաժան հարված պետք է հասցնեի նրան, նա անգամ շիրիմս կանիծեր...

Այդպես մի ասա՜...

Ինչու՞, դա իրականություն է, ես ճիշտ որոշում եմ կայացրել եւ երբեք էլ չեմ փոշմանել, դա այդպես է: Ես շատ լավ ընկերուհիներ եմ ունեցել, սակայն չեմ համարձակվել, ոչ մեկին իմ կամակորության կամ հաճույքի համար խաբել: Ես չէի կարող թույլ տալ՝ քանի այդ անիծված պատերազմը շարունակվում էր...

 

Քրիստինեն գլուխը դրեց Տիգրանի ուսին, նա հուզված էր, ինչպիսի օրեր էին, երբ Տիգրանը ճակատում էր, Երեւանի հիվանդանոցներում օրեցօր ավելանում էին վիրավոր ազատամարտիկները: Սարսափելին այն էր, որ Երեւանի ռադիոն էր հատուկենտ ու աղավաղված լուրեր հաղորդում, իրականում իրավիճակն ավել բարդ էր, քան ներկայացնում էին պաշտոնական աղբյուրները: Երեւանի դիահերձարաններն աշխատում էին ծանրաբեռնված, հարյուրավոր դժբախտ ընտանիքներ հույսները դրած Աստծո վրա՝ աղոթում էին, որպեսզի իրենց սիրելիները վերադառնան ճակատից, կարեւոր չէր, թե ինչպես կվերադառնային` մեկ ոտքով կամ անդամահատված, միայն թե վերադառնային: Այդ ամենը սարսափելի էր պատկերացնել եւ վերապրել այդ դաժան օրերը...

 

                                             

                                                           53

Ժամանակ անցավ: Պատերազմն ավարտվեց` ամեն վայրկյան վերսկսվելու վտանգով: Տիգրանի ու Քրիստինեի գեղեցիկ սիրո պատմությունը եւս մնաց անավարտ: Նրանք բաժանվեցին: Գուցե ճակատագիրն էր, որ բաժանեց նրանց, կամ գուցե նրանք ի վերուստ չէին ստեղծվել միմյանց համար: Սերն առեղծվածային է, թերեւս միակ հեքիաթայինն ու անկանխատեսելին, որ միավորում է խենթ սիրահարներին եւ հետո բաժանում սիրող էակներին: Սիրո պտուղները վայելելու համար պետք է պայքարել, քանզի ոչինչ հենց այնպես չի տրվում մարդուն: Միայն այդ դեպքում է հնարավոր հաղթահարել ցանկացած փորձություն, որ մատուցում է կյանքը, իսկ եթե չես կարողանում հաղթահարել այն, ուրեմն թույլ ես, կամ այն, ինչ վերապրել ես, սեր չի եղել, այլ անցողիկ մի բան, գեղեցիկ մի հուշ: Տիգրանի ու Քրիստինեի սերն էլ դարձավ Սիրո գեղեցիկ մի պատմություն: Նրանք գտան նոր սեր ու երջանկություն, ստեղծեցին իրենց ընտանիքները, հարթեցին կյանքի իրենց ուղին: Բայց Տիգրանի հոգին դեռ ալեկոծվում է, նա կիսատ թողնված երազներ ունի: Իր եւ զոհված ու կենդանի մնացած ընկերների պատկերացրած ու երազած երկիրը, որի համար մարտնչեցին ու հաղթանակեցին, դեռեւս չի կայացել: Նրանք դեռեւս ճանապարհ ունեն անցնելու...

 

 

                                                      54

Հեղինակային   իրավունքների   պաշտպանություն   Սույն   բլոգ-կայքի հեղինակային   իրավունքները   պատկանում   են   դրա   հեղինակին՝   Վարդան Հովհաննիսյանին:   Բլոգում   տեղ   գտած   նյութերը   պաշտպանված   են Հեղինակային    իրավունքով:   Մեջբերումներ   անելիս   հղումը  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին   պարտադիր   է:   Հեղինակային   հոդվածների, գրառումների,   լուսանկարների   մասնակի   կամ   ամբողջական վերարտադրությունն   այլ   կայքերում   կամ   զանգվածային լրատվամիջոցներում   առանց  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին   հղման    արգելվում   է: