Վարդան Հովհաննիսյանին « Չեչեն Գրոհայինի անկեղծ նամակը »

 

Հարգելի  ընթերցող  ձեզ  եմ  ներկայացնում  ինձ  ուղղված  Չեչեն  գրոհայինի  անկեղծ   նամակը

 

Հարգելի  ընթերցող  ձեզ  եմ  ներկայացնում  ինձ  ուղղված  Չեչեն  գրոհայինի  անկեղծ   նամակը,  որը  Ղարաբաղյան  պատերազմի  ժամանակ  1993 թվականինկռվելով  Ադրբեջանական  ուժերի կողքին  մասնակցել  է մի շարք  մարտական  գործողություններին,  Մարտակերտի  ճակատում: 

Դիտելով  YouTube   hամացանցում  տեղադրված  իմ  ֆիլմերից  մեկը` KARABAJ MADAGIS    որտեղ  ներկայացվում  է  Ղարաբաղյան  պատերազմի  Մարտակերտի  ճակատում  կռված  Հայ  կամավոր  տղաների  մասին:

Նախքին  գրոհայինը  ցանկություն  ունեցավ  անկեղծ  արտահայտվել,  ուստի  կցանկանաի  ամփոխոխ  ներկայացնել  նրա  նամակը:

Հարգանքներով  Վարդան  Հովհաննիսյանին   25/05/2011 ( ուրբաթ 23 մայիսի  2011 թվականին )

ամիր   Ասլանբեկը
ամիր Ասլանբեկը

 

Ալի Համզատովը Ղարաբաղի մասին Ես ակկիացի եմ (ակկ, ակկիացի - չեչենական ցեղախումբ, տոհմ - Անդին): Ծնվել եմ 1970 թվականին Գրոզնիում: 1991 թվականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թվականին գրեթե երկու ամիս ուղղահավատների խմբի հետ Ղարաբաղում կռվել եմ հայերի դեմ: Ադրբեջանցի-թյուրք ՙեղբայրների՚ հետ կռվում էինք ՙանհավատների՚ դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց կստանանք 200 դոլար: 1993 թվականի հունիսին մեզ (մոտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր ամրացանք թիվ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին մենք «Բազարներ» («առևտրական» արհամարհական – Անդին) էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին: Իմացանք, որ մեզնից ոչ հեռու Մարտակերտի ուղղությամբ տեղակայված են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարյուր հոգի: Թյուրք-ազերինեը կանգնած էին Լենինավանի մոտ: Հուլիսի 24 կամ 26-ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դեպի ջրամբար: Ինչպես հետագայում իմացա, նրանք (հայերը - Անդին) 60-70 հոգի էին: Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. Այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքորեն գերի չէին հանձնվում, սովորաբար հարձակվում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկույն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի, հանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերական երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու պատճառով: Օգոստոսի սկզբին ինձ վիճակվեց լսել թալիշներին ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թյուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միավորվելու ժամանակը: Մենք միասին պիտի թյուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները, ապա կանգ կառնենք, կսպասենք ձեզ»: Առաջարկում էին հանձնվել: Եվ շատերը հանձնվեցին, իսկ մյուսները հետագայում զենքը շրջեցին թյուրքերի դեմ: Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ քշելու են ազերիներին և մինչև վերջ գնալու են նրանց ետևից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թյուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին: Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Հիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին - Անդին) կոչում էին ազերոչխարներ՝ կեղծավորության ու վախկոտության համար: Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում: Կարևորը նրա ազգային-հոգևոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին: Նրանք գիտեին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանվանումներից - Անդին), և հարգում էին մեզ, ինչպես մենք էինք հարգում նրանց: Նրանք կշարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչև թյուրքերին չվռնդեն նաև Գյանջայից: Ինշա Ալլահ: Իսկ դուք՝ լեզգիներ, ավարներ և թալիշներ, պետք է վճռեք. կամ ոչնչանալու եք, կամ ձեր հողի վրա ապրելու արժանապատիվ կյանք վաստակեք: Կովկասցիների դեմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չեք հասնի... Մենք դա հասկացանք Խասավյուրտից հետո: Իմիջիայլոց, կուզենայի ևս մի պատմություն անել հայերի մասին: Օգոստոսի կեսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայված էր Ասկերանի մերձակայքում, անմիջապես լեռների ստորոտում: Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն: Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցին «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին: Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ազերիները ոչ մեկիս փող չտվեցին, իբր դուք վատ եք կռվել, հետո ինչ, որ այդքան անհավատների եք փռել: Մենք զայրացանք, սակայն ամիրը, իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Հետո Իչկերիա գալով իմացանք, որ գերագույն հրամանատար ամիր Բասաևը նույնպես կռվել է Ղարաբաղում: Ղարաբաղից հետո լիովին փոխվել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլև թյուրք-ազերիների նկատմամբ: Հայերը խիզախ և ուժեղ ժողովուրդ են, իրենց նպատակին կհասնեն: Նրանք իսկական լեռնցիներ են, նամուս ունեցող, ջիգիթի օրենքները հարգող: Մեզ նման ուժեղ չեն, իհարկե, բայց արժանի թշնամիներ էին: Կարծում եմ՝ կարող են լինել նաև արժանի բարեկամներ: Մենք կորցրեցինք 38 շահիդի, նրանք հիմա Ալլահի գրկում են: Սա է իմ պատմությունը հայերի և ադրբեջանցիների մասին: Ցավոք, ռուսները գրավել են մեր երկիրը, և ես ստիպված եմ հայրենիքից հեռու գտնվել, սակայն կգա օրը, և ես կվերադառնամ, կհավաքեմ եղբայրներիս, որոնց հետ կռվել եմ Ղարաբաղում, ու կփորձեմ գտնել հայ ֆիդայիններին, որոնց դեմ կռվել եմ Ղարաբաղում: Մեկին կոչում էին Մարդ/տ/իրոս Ս/Կ/ամսարյան, դասակի հրամանատար էր, Աբխազիայի հայ: Գուցե մեկն ու մեկը գիտի՞ նրա մասին, ո՞ղջ է, թե՞ զոհվել է: Իմիջիայլոց, աբխազների հետ վրացիների դեմ կռված եղբայրները Իչկերիայում նույնպես պատմում էին հայերի մասին: Նույնպես մեծ հարգանքով ու ջերմությամբ: Մենք չէինք հիշում, որ նրանք անհավատներ են: Եվ մի՞ թե կարելի է այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, ազերիներին մահմեդական համարել, իհարկե՝ ոչ: Խոզությունը ադրբեջանցիների կողմից համատարած էր: Սկզբից խլեցին զենքերը, որ մեզ հետ տարել էինք կռվելու, հետո ուզում էին բաժան-բաժան անել մեզ և առաջ գցելով՝ օգտագործել իբրև վահան իրենց հիմնական ուժերի համար, մեր վիրավորներին թողնում էին, այնինչ իրենց դիակները տանում էին: Ստիպում էին իրենց համար խրամատներ փորել այն ժամանակ, երբ իրենք լափում էին խոզի նման: Մի խոսքով, ամիր Ասլանբեկը որոշեց մեզ դուրս բերել Ղարաբաղից: Իմ խորհուրդը ձեզ. Մի հավատացեք ազերիների պանիսլամիստական կոչերին: Դա ես եմ ասում, մարդ, որը մոտիկից է տեսել ազերիների ՙուղղափառությունը՚: .. Ղարաբաղում իսլամի զինվորները 300-350 հոգի էին: Նրանց 30 տոկոսը զոհվեց հերոսաբար:... Հայերը գերիներին ձեռք չէին տալիս, ի տարբերություն ազերիների, որոնց ՙխիզախությունը՚ ի հայտ էր գալիս անզենների նկատմամբ միայն:

 

 Ալի   Համզատով 

Չեչեն գրոհայինի նամակը Ազատամարտիկ Վ.Հովհաննիսյանին

 оставил комментарий к видео KARABAJ MADAGIS 1994 .mp4

 

Итак, я аккинец (Чечня). Родился в 1970 г. в Грозном. С 1991 г. участвовал в освободительной борьбе своего народа. С 1993 г. почти 2 месяца с группой чеченских правоверных воевал против армян в Гарабахе. Договорились с нашим амиром, что за каждого убитого арменина нам должны были платить по 200$. В июне 1993 г. нас (около 120 шахидов) направили нас в район армянского селения Агдера (Мардакерт), где и мы обосновались на высоте 203 возле лесистых склонов. Так вот, мы узнали, что неподалеку от нас по направлению в Мардакерт стоят братья-толыши. Из было много, несколько сотен. Азера-тюрки стояли перед Ленигаваном 24 или 26 июня азера вместе с толишами шли в атаку, потеснили армян к водохранилище. В дальнейшем, как я узнал, их было всего 60-70 человек. Столкнулись мы с ними впервые ночью следующего для, когда они попытались войти с тыла между нами и толишами. Вражеский огонь был подавлен. Я не буду углубляться в хронику боев, но скажу одно: мы не ожидали увидеть подобную стойкость и мужество. Армяни в плен принципиально не попадали, отковывали ночью обычно без беспорядочных выстрелов. Мы сразу окрестили эти атаки «странными», по скольку федаи, как они себя называли, имели высокую моральную подготовку, умело маскировывались, любили внезапные свойские атаки. Это наводило ужас на тюркских «братьев», которые после нескольких потерь безпорядочно бежали. Азерские части 2 заменялись из-за дезертирств и самострелов. В начале августа мне удалось услышать призыв к толышам, где арменин говорил слова, которые я помню до сих пор. «Братья толиши, кавказцы, война между нами завершена еще 1000 лет назад, в тот момент, когда кочевники-тюрки вторглись на Кавказ. Пришло время объединения. Мы вместе должны выбить тюрок из Кавказа. Мы будем идти вперед до наших исконных границ, затем остановимся, будем ждать вашего появления». Кроме того, говорилось о сдаче Многие сдалсь, а другие в последствии подняли оружие против тюрков. Арменин говорил верные слова, амир Асланбек был уверен, что они рано или поздно уйдут за азерами. Поразительно.... Мы, толиши и другие кавказцы воевали с другими кавказцами, когда тюрки бегали и не участвовали в схватках. Армяни – войны сильные и смелые, не как русские и азера. Помню лезгины называли их азербаранами из-за лживости и трусости тюрков. . Я уверен в том, что мы тогда сделали неверный выбор – кавказец не должен воевать с кавказцем какую религию он бы не исповедовал. Все дело в его национально-духовном равновесии. Армяни не грабили, тогда как тюрки воевали только для этого, армяни били смело и сильно, в то время как азера боялись вступать с ними в ближний бой и днями ждали ударов авиации. Они продолжат войну, не остановятся, пока не выбьют тюрков из Гянджи. ИншаАлла! Вы же – лезгины, аварцы и толиши, должны решить: или уничтожение или достойное проживание на своей земле. Войной против кавказцев, какой бы она не была, вы ничего не добьетесь... мы поняли это после Хасавюрта.  Кстати, хотел рассказать еще одну историю об армянах. Итак в середине августа наша группа вместе с азерами располагалась в районе Асгарана... сразу перед горными грядами. Под вечер развязался бой и нашего хасавюртовского Вахида задел пулемет в нейтральной паласе в плечо. Сразу после нашего отступления в прежние рубежи амир Асланбек предложил вывести нашего раненного брата из нейтралки. В момент когда решили дать голос армянам для того, что бы вытащить брата, азера вдруг заявили, мол этого делать не разрешено. Вахид кричал – громко говорил на чеченском. Армянам подходить к нему не разрешали азера – стреляли, нам сказали, что мол армяни звери – убьют его. Через пол часа один из наших братьев – дуба-юртовский решил все же рискнуть и дойти до брата. Мы вскрикнули «крестам» что идем брать раненного, они вслед – давайте! Азера

так и попытались остановить нас под дулом, но Исри рискнул. После того как он дошел до брата – видит, низкорослый армянин-санитар рядом с ним лежит, пытается вынуть ногу Вахтда, застрявшего после обвала. Исри в конечном итоге вывел брата, накинул на себя, арменин в свою оченедь передал флягу с водой. Через пол минуты кто-то из азеров завалил аремнина. Они плотно ответили, но в раненного и в Исри никто из них не посмел выстрелить. В конце, когда мы выезжали, от азеров никто не получил деньги, мол вы плохо воевали, ну и что что неверных столько завалили. . Мы разозлились, но амир, мудрый человек, успокоил нас. Затем мы по приезду в Ичкерию узнали, что командующий амир Басаев также воевал в Гарабаге. У всех нас полностью изменилась отношение не только к армянам, но и к тюркам-азерам.  Армяни – сильный и смелый народ. Они своего добьются. Это истинные горцы, имеющие намус, уважающие каноны жигита. Не сильны как мы, но достойными врагами были. Думаю, могут быть и достойными друзьями. Мы потеряли 38 шахидов, они сейчас в мире лучшемК сожалению, я вынужден быть в дали от родины из-за оккупации русских, но настанет день и я варнусь, соберу братьев с кем воевал в Гарабаге и попробую встретится с армянскими федаи, с которыми сражались. Одного звали Мардирос С(К)амсарян – комвзвода, абхазский арменин. Может кто-то найдет его, жив или погиб? Кстати, братья в Ичкерии также об армянах рассказывали, которые против грузин воевали с абхазами. Также с большим уважением и теплотой. Мы не вспоминали, что они неверные. Но можно ли азеров назвать мусульманами после всего что я увидел? Конечно же нет!  Подобное свинство со стороны азеров имел массовый характер. В начале отбирали оружие, с которым мы приехали воевать, затем хотели нас разделить и бросить как прикрытие их основных сил, затем оставляли наших ребят раненными, тогда, когда своих погибших забирали Заставляли рыть для них окопы, в то время как они жрали как свиньи. ВОбщем, амир Асланбек решил вывести нас из Гарабага.

Мой вам совет – не верьте панисламским призывам азеров. Это говорю вам я, человек, который вблизи видел «правоверность» азеров.

Естественно,что были сомнения

     Dubai, Ali Gamzatov

Արդյոք ովքեր են՞ Ասֆալտի Ֆիդայինները

 

I mas

 

Արդյոք ովքեր են՞ հե՛յ, ինչ կտրիչներ են,

Մասիսը վկա, հայոց քաջերն են:

Քանի՜ քանի՜ անգամ ենք լսել այս երգի տողերը, սակայն այդ երգի իմաստը և որակը արժեքազրկվեց անբարոյական մարդկանց ջանքերով: Ֆիդայինների տեսակի և որկի մասին կցանկանաի ներկայացնել քանի որ եղել եմ վկան այդ ամենի և այդ ամենի արդյունքը եղավ այն անբարոյական մթնոլորտը որը տիրում է մեր քաղաքական դաշտում: Շատ անհայտներ և գաղտնիքներ են թաքնված այդ ամենի ետևում սակայն հիմա ժամանակն է որ կարողանանք ետ նայելով շտկենք ժամանակի գործած սխալները: Չնայած որ պատերազմից անցել է շուրջ քսան տարի, սակայն այդ գաղտնիքների և տառապանքների սպիները ավելի են խորանում և դառնում սարսափելի: Թող ինձ ներեն իմ մարտական ընկերները և Ազատամարտիկները, քանի որ ես ազգի զինվորին չեմ տալիս որևէ որակավորում, նրանք մեր պատմության սուրբ Մասունքներն են որոնք մնացել են անարատ և նրանց մասին ավելորդություններ թույլ տալը ինձ համար սրբապղծություն կլինի: Կցանկանաի միայն խոսել ֆիդայինների մասին, իհարկե զերծ մնալով նրանց համեմատել առաջին համաշխարհային պատերազմից առաջ եղած ֆիդայիններին: Այդպիսով Ֆիդայինների մասին խոսելով կցանկանաի նրանց ներկայացնել այն երանգներով, որոնց մասին մեր երիտասարդ սերունդները անգամ պատկերացում չունի: Այդպիսով Ֆիդայինների առաջին տեսակը դա այդպես ասած « Ասֆալտի Ֆիդայիններն » են թե ինչ ցեղախմբին են և որակին են պատկանում նրանք դատեք ինքներդ, ես միայն արձանագրում եմ փաստերը: Ղարաբաղյան շարժման ժամանակ դեռ ինչպես միշտ թաղերում կաին « թաղի լավ » տղերքի տեսակ, որոնք քաղաքականությունից ու հայրենասիրությունից շատ հեռու էին, այսինքն « պպզող թքող » և մականունավոր տղերքից: Նրանց տեսակի համար անծանոթ բառեր էին Ղարաբաղի հարց, քաղաքականություն, ցեղասպանություն, Հայկական հարց, և նման տիպի այլ բաներ: Իսկ 1989 թվականի սկզբին երբ Ղարաբաղյան շարջումը դարձավ արդեն հեղափոխական պայքար և զինված ջոկատների հրամայականը արդեն պարտադրված քայլ էր Հանրապետությունում հայրենասեր տղաների կողմից ստեղծվեցին կամավորական զինված ջոկատներ պաշտպանելու Հանրապետության սահմանների և Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը: Սակայն այդ ամենին հանդերձ երկրում կարծես թե գերիշխանությունը անցնում էր այդպես նոր հայտնված նոր Ֆիդայական շարժումը մասնակիցներին, որոնց ժողովուրդը սիրում էր և հարգում էր արժանավույնս: Սակայն այդ ժամանակ թաղերում « պպզած » տղերքը կարծես թե արդեն օգտվելով քաղաքական այդ քաոսից որոշում են իրենց հերթին դառնալ « ֆիդայիններ » և օգտվել այդ անվան տակ գռփել և թալանել, նրանցից շատերը հայտնվեցին ՀԱԲ- ում կամ էլ իրենց « պպզող կռուգով » ստեղծեցին սուտի - մուտի ջոկատներ և սկսեցին կողոպտել, ինչպես որ կարող է: Ոստիկանները այդ ժամանակ ծպտված էին և անգամ վախեցած քանի որ հանցագործների մոտ ավելի շատ զենք և զինամթերք կար քան իրենց: Չնայած այն բանին որ մինչև հիմա շատ ու շատ մարդիկ կուրծքները ծեծելով հայտարարում են, որ այդ տարիներին իրենք զենք ու զինամթերք են բերել Հայաստան: Կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդպիսի մարդիկ եղել են, սակայն մատների վրա հաշված և հիմա այդպիսի մարդիկ անգամ այդ մասին լռել են և լռում են: Իսկ ինչ վերաբերվում է սահմանամերձ շրջաններին և Արցախի ինքնապաշտպաններին զենք հասցնող պատգամավորներից ոչ մեկին գրեթե ոչ մի ազատամարտիկ չի հիշում, քանի որ այդ ժամանակ նրանց ոչ մեկ զենք և զինամթերք չի հասցրել, իսկ թե ու՞մ համար են զենք բերել այդ հարգարժան պարոնները գուշակեցեք ինքներդ: Շարունակելով ասեմ որ հենց այդտեղ էլ սկիզբ դրվեց « Ասֆալտի Ֆիդայինների » գործունեությանը սակայն այս անունը մտավ գործածության մեջ քիչ ավելի ուշ: Այդպիսով թաղի պպզող և թքող տղերքից` քրեական տարերից սկիզբ դրվեց այդ տեսակը, որոնք կարծես թե « կռվող տղու » անվան տակ կարող էին անձեռնամխելի լիներ, ինչպես իրենք են ասում « մլիցեքից այդպես հեռու են » : Նրանք դառնալով « ֆիդայիններ » սկսեցին համազգեստով և զենքով ազատ շրջել քաղաքում, առևանգել մեքենաներ և խանութներ. բենզալցակայաններ, հասկանալով որ իրենք են ժամանակի տերը, քանի իշխանությանները անզոր են հարկավոր է արագ գործել, այդ էր պատճառը, որ հանրապետության տարբեր շրջաններից կողոպտվում էին մեքենաներ և հասարակական օբեկտներ: Այդ « Ասֆալտի Ֆիդայինների » տեսակը մի ժամանակների Մաուզերիստներն էին որոնք գործում էին առանց քաղաքական և մտավոր հայացքների, միայն իրականացնելով սեփական կարիքները: Սակայն ՀՀՇ-ականներն համար կարծես նպաստաբեր պայմաններ էր ապահովում այդ իրավիճակը, բայց իսկական հայրենասեր տղաները տեսնելով այդ ամենը, փորձեցին վերահսկել իրավիճակը, և այդ ժամանակ բոլոր ջոկատների միավորվելով ստեղծվեց մի ռազմական խորհրհուրդ, որը կարող էր վերահսկել այդ անկանոն իրավիճակը:

Ստեղծվեց ՄՈՒՇ-ը, որը իրենից ներկայացնում էր Միացյալ Ուժերի Շտաբ այսինքն ( Սամսոնը « Ոժդը » և « Շռամ » Սամոն) բոլոր ջոկատները համաձայնագրով պարտավորվում էին վերահսկել իրենց ենթակա զինյալ ջոկատները, անգամ իրականացնելով Երևանում պարեկային ծառայություն, հայտնաբերելու համար այդ քրեական խմբավորումներին: Ինչ որ առումով քրեական այդ խմբերը խուսափում էին առճակատման գնալ Ֆիդայինների հետ, հասկանալով որ նրանց համար գողական օրենքներ և քրեական հեղինակություններ չկան և ցանկացած ժամանակ կստանան իրենց արժանի պատիժը: Որոշ առումով ՄՈՒՇ-ի պարեկային ծառայության շնորհիվ քաղաքում դադարեցին հանցագործությունների քանակը: Սակայն այս իրավիճակը կարծես ձեռնատու չէր ՀՀՇ-ական ղեկավարներին նրանք փորձեցին ՄՈՒՇ-ի նախաձեռնությունը իրենց ձեռքն առնել, իրենց իսկ կողմից հովանավորվող այդպիսի « Ասֆալտի Ֆիդայինների » ջոկատների կողմից գիշերային փոխհրաձգություններ և կրակահերթերը սկսեցին ահաբեկել ազգաբնակչությանը և վերջապես պետական որոշում կայացվեց ՀԱԲ կազմակերպության զինաթափումը և դա նախօրոք ծրագրված քայլ էր: Սակայն չմանրամասնեմ այդ իրադարձությունների խրոնիկոնը, միայն նշեմ որ, ոչ միայն ՀԱԲ- ում էին անդամագրված քրեական երևույթները այլև նաև ՀՀՇ-ականների խմբավորումների մեջ: Սակայն այդ ցածր գիտելիքներով խմբավորումները ձեռնատու էր մարդկանց, որոնք հետագայում օգտագործելով նրանց կարողությունները ցանկացան հասնել ինչ որ բարձրունքների, քանի որ հասկանում էին որ նրանց օգտագործելը իրենց նպատակների համար ավելի հեշտ է: Չնայած մի քանի անգամ Ազատամարտիկների` այդ ժամանակ Ֆիդայինների և հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ եղան բախումներ, սակայն այդ տարը զգաց որ նրանց հնարավորությունները անբավարար է հայրենասեր տղաների հետ առճակատման գնալ և տեղին տվեցին: Սակայն դա երկար չտևեց նրանք իշխանության վերին օղակներում կարողացան խնամի բարեկամի միջոցով ամրացնել իրենց դիրքերը: Հետագայում այդպիսի մարդկանց օգտագործելով նրանց հասցրեցին անգամ գեներալական կամ հրամանատարական բարձր պաշտոոններին: Իզուր չէր որ այդ « Ասֆալտի Ֆիդայինները » հետագայում բացի իրենց պաշտոնները նաև դարձան հասարակական սննդի օբեկտների տնօրեններ և այնուհետև տնօրեններ:

ՀԱԲ ի զինաթափումից և Երկրապահ կառույցը ուժեղացնելուց հետո «Ասֆալտի Ֆիդայինները » ստացան պետական հովանավորում, ինչպես ասացի նրանք երկրի բարձրագույն ղեկավարների կողմից ստացան հովանավորում և անգամ ՀՀ ՆԳՆ համակարգում միլիցիայում ստեղծվեց « Ասֆալտի Ֆիդայինների » մի քանի ջոկատներ: Շատերին ծիծաղելի կթվա այս խոսքերը, սակայն փաստերիրց չենք կարող հրաժարվել: Պատկերացնում էք « միլիցա Ֆիդայինները » անգամ եփած հավի ծիծաղն էլ կգա լսելով այս խոսքերը: Այն որ « Ասֆալտի Ֆիդայինների » գործը իրենից ներկայացնում էր յուղոտ պատառ դա կներկայացնեմ հետագայում: Բացի դա Երևան քաղաքի քաղաքային պատգամավորների ընտրությունների ժամանակ շատ «Ասֆալտի Ֆիդայինները » ՀՀՇ-ականների ղեկավարների առաջարկով ներկայացվեցին Քաղխորհուրդի պատգամավորները, հասկանալով որ ժողովրդի մեջ մեծ վարկանիշ ունեն Ֆիդայինները, և իրոք որ չսխալվեցին: Ժողովուրդն էլ որպես հայրենասեր զինվորի և մարտիկի նրանց ընտրեց պատգամավորները չիմանալով որ նրանք հենց այն «Ասֆալտի Ֆիդայիններ » են որոնց անունը սկսվել էր շոշափվել ամենուրեք: Այդպիսի «Ասֆալտի Ֆիդայինները » անգամ չգիտեին Հայաստանի սահմանի տեղը: Ասֆալտի ֆիդայինի նպատակը մեկն էր վարկաբեկել և արժեքազրկել ժողովրդի աչքին հայրենիքի իսկական զինվորի կերպարը, ժողովրդին ամեն ձևով ահաբեկելով և որակազրկելով ժողովրդի համար սուրբ դարձած Ֆիդային անունը:

 

II MAS

 

Оставить комментарий

Комментарии: 2
  • #1

    Սարգիս (Понедельник, 08 Декабрь 2014 18:55)

    Այստեղ բավականին ճշմարտացի ձևով է ներկայացվում ամեն ինչ:Բայց, ես կարող եմ ասել,որ տեքստի վերևի տողերը նեկայացված <<Ասֆալտի Ֆիդայիներ>>-ի անվան հետ չի սազում:Ես կգրեի.Արդյոք ովքեր են,ինչ սրիկաներ են,Մասիսը վկա,դրանք հայեր չեն,խաչագողի սերունդ են: <<Ասֆալտի Ֆիդայիններ>>-ի մասին ճիշտ է ասվում,թե ինչ ցեղախմբի են պատկանում նրանք:Ես անձամպ ճանաչում եմ ֆիդայու այդ տեսակց շատ մարդկանց,որոնց ցեղատեսակը,այսինքն հայի անուն ազգանվան տակ թագնված նրանց իրականում ոչ հայկական ծագումը ինձ հայտնի է,որը և իրենք գիտակցում են:Ես այդ կարգի մարդկանց անվանում եմ խաչագողի սերունդներ,չնայած այդ կարգի մարդկանց մեջ շատ կան նա այլ ծագումով մարդիկ:Սրանք քաղաքական դաշտում հանդես են գալիս իրենց եթնիկ ծագումը գիտակցող կլանների տեսքով:Ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում և տնտեսության մեջ նրանք իշխող դիրքի են հասել:Հոդվածում <<Ասֆալտի ֆիդայիներ>>-ի մասին տրված բնորոշումները լիովին համապատասխանում են իմ կողմից ներկայացվող եթնիկ կլաններ ներկայացնողների կերպարին:Սրանք ազգային չարիք են,որից պետք է ազատվել,առանց որի Հայաստանը ապագա չունի և..........:

  • #2

    Բագրատ (Четверг, 02 Март 2017 09:28)

    Պենզայից ռուսերի մասնակցության թեման ճիշտ կլինի հանվի ...սա թույլ է տալիս հակառակորդին ոգևորվել, որ ոչ թե հայի ուժն է հաղթել, այլ ռուսի միջամտությունը