ԱԶԱՏԱՄԱՐՏ

20  տարի   առաջ   այս  օրերին `1991 թ  առաջին  անգամ  Հայոց  պատմության   մեջ   ստեղծվեց  առաջին   ,,Մահապարտների,,  ջոկատը ,   որոնք   կազմված  էր ՀՀ ,,Հատուկ  Գնդի ,,   20  հոգանոց   կամավորներից,  որոնք  պետք  է  հասնեին  պաշարված  Գետաշենին   օգնության,   սակայն   ներկայիս   պատմաբանները  մոռացան   այդ   կարևոր  իրադարձությունը  նաև  կարելի  է հասկանալ  այն  պատճառը  որ  հանրապետությունը   դեռևս  Խորհրդային  համակարգում  էր  և  դեռ  չէր  փլուզվել  Խորհրդային  Միությունը,  սակայն  ինչու  տասնամյակներ  հետո  չհիշենք   առաջին  Մահապարտների   սխրանքը :

Հարգելի նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ քաղաքական գործիչներ …

 Հարգելի նախարարներ, փոխ-նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և պետական այրեր, այս օրհասական պահին երբ Ձեր առջև ծառայած էր մեր դարաշրջանի գոյի մարտահրավերները, որտեղ որոշվում է մեր ազգային արժեքների և ազգի պահպանման կարևոր գործոնը: Անդրադարձ նետելով դեռ քսան տարի առաջ մեր ազատամարտի պայքարի տարիններին, բոլորս էլ հասկանում ենք, որ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի գործոնը, կապ չունի բազմատեսակ վարչապետիկների գործելակերպից, և ոչ էլ Վազգեն Սարգսյանից կամ այլ բարձրաաստիճան զինվորականներից, այլ այդ պատերազմը հաղթեց ի գիտություն բոլորին, հայ ազատամարտիկի հայրենասիրական ոգին և կամքը:

Հարգելի այրեր, մենք մոռանում ենք, որ պատերազը ոչ թէ հաղթում են քանակով և ոչ մարտունակ բանակով այլ մարտունակ ոգով: Ղարաբաղյան ազատամարտը, դա մի նոր Սարդարաբադ էր մեր գոյի, մեր երաշխիքի պատերազմն էր, որ կարողացանք փառքով դուրս գալ: Սակայն մենք մոռանում ենք, որ պատերազմի արհավիրքը մեր ժողովրդից անպակաս է քանի գոյություն ունի Պանթուրքիզմի վտանգը: Մեր պատմությունը և ժամանակը ցույց տվեց, որ թուրքական պետությունները իրենց դարավոր ավանդույթը չեն մոռացել և ժամակները չեն փոխել նրանց գաղափարները: Եվրոպական ինտեգրացումը նույնիսկ հետ չի կարող պահել թուրքերին այդ ծրագրից, չմոռանանք առաջին համաշխարհայինի ժամանակ ինչպես կերպարանափոխվեցին, նույն էլ այժմ, տեսնենք Կիպրոսը և Կոսովոն, Ղարաբաղյան և Չեչենական պատերազմները դրա ապացույցն էին: Չմոռանանք, որ բարքերը և ժամանակները փոխվում են, սակայն « Պանթուրքիզմի » գաղափարը ոչ, ուստի հարգելի պարոններ, ինքներդ նայեցեք ետ և կհամոզվեք ինչպիսի շնորհակալության էք արժանացրել մեր Ազատամարտիկներին, այն մարդիկ, որոնք իրենց ներդրումն են բերել մեր գոյապայքարի հաղթանակին: Զոհված ազատամարտիկների ընտանիքներից շատերը մատնվեցին անուշադրության, այդ թվում վիրավոր և անդամալույծ տղաները, որոնք միայն հեռուստատեսային եթերներից են խրախուսվում կամ էլ քննադատվում: Չմոռանանք այն, որ այդ պետական այրերը մեր դժվար տարիներին ինչ նպաստ կամ վնաս բերին հայրենիքին, դա ինքներդ գիտեք: Այն տարիներին բենզին և շաքարավազ ներկրելով իրենք նպաստ չբերեցին հայրենիքին, այլ միայն իրենց, և մինչև հիմա կուրծք են ծեծում, թէ եթե իրենք չլինեին մենք պատերազմը տանուլ էինք տալու: Հիշեցնեմ այն երբ մեր զինվորը առանց զենքի ու զինամթերքի սոված ու անոթի կռվում էր ճակատում, մեր «գործարար տղերքը » հսկա կարողություններ էին ձեռք բերում: Այդ պաշտոնյաների թվին գումարում եմ, Մեր փառապանց Միլիցիային, որոնք մի ժամանակ` դեռևս 1988-ին մահակներով դիմավորեցին մեր Ազգային Ազատագրական շարժումը, և կերպարանափոխվելով սկսեցին նոր կերպով հարստահրել ժողովրդին: Պատերազմի տարիներին: Մեր Ազգային Անվտանգության « հերոսական սպեցնազը » կամ ոստիկանական ջոկատները, ինչու՞ չհայտնվեցին Ճակատում, որպեսզի իրենց «մարտական փորձը » տան, ադրբեջանական թնդանոթի պատառ դարձած եռամսյա հավաքով ճակատ բերված անփորձ տղաններին: Ի տարբերություն նրանք կարողացան օգտագործելով այդ հնարավորին առիթը, որպեսզի գումարներ պոկեն մարդկանցից, որպեսզի ճակատ չուղարկեին: Նույնիսկ այդ մասին ադրբեջանական ռադիոն առիթը բաց չթողեց պրոպագանդելու և հուսալքելու ճակատում գտնվող մեր Ազատամարտիկներին: Սակայն մեր զինվորը գիտակցեց, որ կարևորը Հայրենիքի սահմանն է, ոչ թէ անարդար դավադիր քաշքշուկները և երկպառակտումները Երևանում: Ղարաբաղում մեր տարած հաղթանակների վրա ձևավորվում էր Հայկական բանակը, իսկ այդ ընթացքում զուգահեռ Երևանում ստեղծվում էր հայկական « Բուրժուազիան » և « Մոնոպոլիան »: Ինչու՞ ենք մենք վախենում անուները նշել իրենց ճիշտ անուններով, այն ինչ կա ներկայիս Հայաստանում դա Նեխած և Փտած Բուրժուազիան է : Մեր Ազատամարտիկները այնքան համառություն ունեցան, որ անգամ մարտադաշտից տեսնելով այդ ամենը, համբերատար լռեց, հասկանալով երկրին սպառնացող դժվար ժամանակը և վտանգը: Նա լռեց, որպեսզի թուրքը չօգտվի առիթից, նա լռեց որթբվժկ տանի այն հաղթանակը, որը մեզ այդքան հարկավոր էր

 Հարգելիներս երբ երկրում թափով իրար ետևից աճում են « էլիտար » շենքերը, հյուրանոցները և Խաղատները, ու գիշերային ակումբները, գոնե հիմա, գտեք ձեր մեջ մարդկություն և հիշեք նրանց, որոնց անքուն գիշերների ու տանջանքների գնով ձեռք բերեցինք այդ անկախությունը և կարողությունները: Սակայն Պարոնայք այն կուսակցական կռիվները, որոնք դուք մղում էք իրար դեմ իշխաություն ստանալու համար, շուռ եկեք և մի պահ ետ նայեք ու տեսեք արդյոք հայրենանվեր գործ արել էք, երկու « թուլափայ » գցելով ժողովրդին, դարձել էք այժմ «բարեգործներ» և « Ազգի փրկիչ Առաքյալներ»: Արդյոք այն Ազատամարտիկը, որը զենքը ձեռքին կյանքը վտանգելով կռվում էր հայրենիքի թշնամու դեմ, երազում էր երբևէ, մոտակա ապագայում իր երազած « Ազատ Անկախ Հայաստանի » տեր ու տիրակալը դառնալու է Ֆիլմի հայտնի Սևաչերյանների նման դավաճան Բազազ Արտեմներ և Զիմզիմովները, որոնք երկիրը թիքա-թիքա անելով պիտի վաճառեն օտարներին: Արդյոք նա կռվեց, որպեսզի մեր « պատմաբան » կոչեցիալները, փոխարեն մեր նոր պատմությունը գրելու, անգործությունից քննադատում են Ավարայրի ճակատամարտի հերոսների ճիշտ ու սխալը քայլերը: Արդյոք նույն այդ Ազատամարտիկը պատերազմ գնալուց երազում էր, թէ իր զոհվելուց հետո, ապագայում նույն պետության այրերը իր զավակին դարձնելու են մեր ժամանակների Գիքորը, որին այդպես էլ չհասցրեց տեսնել:

Այդ նույն ազատամարտիկը մտածում էր, որ գալու է մի ժամանակ, որտեղ լինելու է անգամ իր ընտանիքի լինելու կամ չլինելու հարցը հարցը դառնալու է « հացի խնդիր »: Արդյոք նրանք երբևէ մտածում էին, որ տարիներ հետո` հայրենի հողը ազատագրելուց հետո բռնելու է տարագիր աշխատանքի ճանապարհը, որպեսզի կերակրի իր ընտանիքը: Սակայն ի տարբերություն այդ տղաների մեր սևաչյանները մտածում էին դիզել հարստութըուն, ծախծխելով երկրի հիմնարկձեռնարկությունները, կարողանան դառնալ չակերտավոր «Մանթաշովներ »: Աթոռի համար կռիվ տալով, իրենց ամպագոռգոռ բառերի ետև թաքնվելով, բարգավաճ Հայաստանի փոխարեն գոնե մեր ազատագրված տարածքներում ՝ Լաչինում կամ Քարվաճառում գոնե մի Բարգավաճ գյուղ կառուցեն, կամ օրինաց երկրի փոխարեն գոնե մի օրինաց ավան: Ինքներդ տեսեք մեր պետական այրերը ինչ է, չէի՞ն կարող իրենց կազինոները Երևանի փոխարեն կառույցեին օրինակ Լաչինում, գոնե այդպես քիչ թէ շատ օգուտ կտաին իրենց ոչ բարով հայրենիքին: Իսկ Ղարաբաղցի բուրժուզիայի կառկառուն դեմքերը, փոխարենը Ղարաբաղում զարգացնեն գյուղատնտեսությունը և տուրիզմը և օգուտ բերեն իրենց հայրենիքին, Երևանում և արտերկրում շահույթաբեր օբեկտներ են կառուցում: Սակայն մեր ժողովուրդը հասկանու՞մ է թէ ում ետևից է գնում, որոնք Սպիտակ եղեռնի մատնեցին մեր ազգին, դարձնելով տարագիր: Մեր Ազատամարտիկները ինչու՞ պետք է ստիպված լքեին և հեռանաին այն երկրից, որի համար պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքը: Մեր ժողովուրդը ինչու մինչև հիմա չհասկացավ, որ այդ ոհմակները, ժամանակին սննկացրին Խորհրդային Միության ամենահզոր Հանրապետություններից մեկը և անգամ պատրաստ են այսօր էլ նույնը անել ինչ առաջ: Նաև իմանալով, որ այդ հրեշավոր « բարգործների » ձեռքով իրագործվեց մեր գաղափարախոսության և ոգու գլխատումը, իրենք իրենց ձեռքով թաղեցին ազատամարտի, հայ մարդու ոգին և անգամ պայքարի ցանկությունը: Հարգելիներս Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաղաղը լինելով գյուղատնտեսական հզոր մի միավոր կարողանում էր կերակրել մի ողջ Ադրբեջան, սակայն հիմա Ղարաբաղը իր գրավյալ տարածքներով հանդերձ անգամ չի կարողանում կերակրել ինքը իրեն: Ապա ինչպե՞ս կարելի է հասկանալ, երևի հայկական Էպոսի առյուծն է նստել Ճանապարհին:

Մեր իշխանությունները գլխատեցին կոլեկտիվացումը, որպեսզի հեշտ լինի թալանել, մեր նախկին նախարարները հիմա իրենց սեփական հիվանդանոցներն ու հյուրանոցներն են կառուցում օտար երկրներում, չգիտես որտեղից են հայթայթել այդ միջոցները:

Հայկական հեռուստասերիալներում փառաբանվող ոստիկանները և « լավ ախպեր տղերքի » գովազդային մեծարումը, Հայկական շոու « աստղերի » Ճոխ փարփինները դիսկոտեկներում, շատ լավ է այդ ամենը, սակայն ինչու՞ ենք մոռանում ոչ հեռու անցիալի այն տղաներին որոնց շնորհիվ վայելում էք այդ ամենը: Հայրենական պատերազմի ավարտից հետո Ռուս ժողովուրդը կարողացավ արժանավույնս գնահատել և մեծարել իրենց հերոսներին մինչև հիմա, սակայն մենք ոտատակ տվեցինք նրանց: Ի՞նչ էք կարծում պատերազմը վերսկսելու դեպքում արդյոք այդ նույն անտեսված ազատամարտիկի որդիները հայրերի նման զենքը ձեռքին պատրաստ կլինե՞ն գնալ հայրենիքը պաշտպանելու: Մանավանդ երբ տեսնում է թէ ինչպես գնահատվեցին իրենց հայրերը, և նրա ընկերները:

Արդյոք այդ ամեն կեղծիք չէ, արդյոք Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր, Ոսկե ապագա, Փառապանծ հայրենիք խոստացող քաղաքական այրերը այդ ամենի մասին ինչ են մտածում: Չմոռանանք, որ Պանթուրքիզմի վտանգը եղել է կա և կլինի: Զարմանալին այն է որ անընդհատ հեռուստասեթերներց արծածվում է գովազդվում է միայն մի բան, որ « Պատերազը երբեք չի վերսկսվի », ինչու՞ ենք ինքներս մեզ խաբում, թուրքը մի լավ խոսք ունի « Երբ զենքով չեն կարում հաղթել դա մենք և մենք պետք անում են փողով » Ինչ կարիք կա պատերազմ սկսել եթե նրանց փոխարեն Հայաստանի իշխանություններ ոչնչացնում սեփական ժողովրդին, կարծես թէ նրանց պատվերն են կատարում: Հարկավոր է գոնե այսքանից հետո դիմակայենք Պանթուրքիզմին, ոչ թէ խոսքով այլ գործով: Գոնե քաղաքական կամք ունեցեք խոստովանել, որ սխալ էք գործում օտարներին ապավինելով Ազատ Անկախ Հայաստան չեն կարող ունենալ: Խորհրդային տարիներին Սովետական Հայաստանը ավելի անկախ էր քան հիմա, վաճառելով ամեն ինչ օտարներին ժողովրդին դարձրելով մեր ժամանակի Գիքորները: Չգիտես ինչու ժողովրդին տեր կանգնելու, փոխարեն ստեղծում էք անիմաստ և անկապ նախարարություններ և առանց այն էլ չքավոր երկրի փողերը վատնում: Սևաչերյանների նմաններին դարձնում Հայոց երկրի փրկիչ « Առաքյալները »: Հարգելի այրեր, արդյոք մտածել էք երբևէ պատերազմը վերսկսելու դեպքում արդյոք հայ զինվորը տեսնելով ներկայիս Ազատամարտիկի խղճուկ և սովահար ապրելակերպը պատրաստ կլինի վտանգելու իր կյանքը պաշտպանելու Զիմզիմովները հարստությունները` կազինոները և գիշերային ակումբները, արդյոք զինվորը պատրաստ կլինի պաշտպանել անհատի սեփական հողատարածքը, որը կոչվում է Հայրենիք: Չեմ կարծում որ նա տեսնելով այս անարխիան վտանգի իր կյանքը, դա պետք է հասկանաք; Արտաքին պարտքեր կուտակելով, երկրի հարստությունը վաճառելով Հայկական պետության դարձրիք Գաղութսյին վասալական Հայաստան որը անգամ Խորհրդային տարիներին կամ Արաբական խալիֆության ժամանակ այդ կարգավիճը չուներ:

Պարոնայք եղեք զգոն, ժամանակը ձեր սխալները չի ների….

 

« Ազատամարտիկ » Հ. Վարդանյան 02/04/2010

Escribir comentario

Comentarios: 0