ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

 

1990 թվականին   Սեպտեմբերի   21-ի  ն ստեղծվեց   Հայաստանի   Հանրապետության«Հատուկ   Գունդը»,   որը   ապագայում   հանդիսացավ   հայոց   բանակի   սկիզբը: Սակայն   կազմավորումից   մի   քանի   ամիս   անց«Հատուկ գնդի»մի քանի տասնյակ տղաներ   մի   քանի   վաշտերից    ուղարկվեցին   Եղեգնաձորի   շրջանի   Խաչիկ   գյուղ, որտեղ   արդեն   ծառայություն   էին   տանում  «Հատուկ  Գնդի»  Եղեգնաձորի   վաշտի տղաները:   Ձմեռային   խիստ  պայմանները   Խաչիկի   լեռնային   հատվածում   շատ դժվար   էր,  բացի   այդ   Նախիջևանի   տարածքից   հաճախակի   հարձակումները Խաչիկի   գյուղի  վրա   բարդացրել   էիր   իրավիճակը:   Մեր   խումբը   շուրջ   մեկ ամիս մնաց   Եղեգնաձորի   այդ   գյուղում:   Այդ   ժամանակ   մի   քանի   հոգուց   կազմված հետախուզական   խումբը   թափանցելով   Նախիջևանի   տարածք   դարանակալում   են և   ոչնչացնում   Ադրբեջանական   ՕՄՕՆ-ի   դիվերսիոն   մի   խումբ   վեց   հոգուց   կազմված:   Հաջորդ   օրը   Ադրբեջանական   հեռուստատեսությունը   իր   լրատվական թողարկման   ժամանակ    անդրադարձավ   այդ    թեմային,   ներկայացնելով   լուրերը այլ    երանգավորմամբ:   Սակայն   հետաքրքիրը   այն   էր,   որ   այդ    ոչնչացված   խմբից  «կենդանի   մնացած»օմոնականը,   հիվանդանոցում   վիրավորված   հարցազրույց   տալով   ներկայացնում   էր   հայկական «դիվերսանտների »դարանակալման   մանրամասները: Իսկ   այն   որ   ոչնչացված   Ադրբեջանցիների   դիվերսանտների վկայականները   և   փաստաթղթերը   գտնվում   էին   մեր ձեռքում, ապացուցում   էր,   որ   ծանր վիրավորված   այդ « ականատես » օմոնականը   չի   եղել   ընդհանրապես   այդ   ոչնչացված   խմբի   մեջ, և դա   ադրբեջանցիների   կողմից   հերթական   շինծու   պատմությունն   է: Ադրբեջանական   հեռուստատեսության   այն   փաստերը,   որը ներկայացրել   էին   նրանք,   կրկնեցին   նաև   Մոսկովյան   կենտրոնական   հեռուստատեսության    կողմից : Եվ   այստեղ   ինձ   մոտ մի   միտք   ծագեց,   ինչու   մեզ   մոտ   ջոկատում   չունենալ   լրատվական   ծառայություն,   որը   գրի   կառնի   և   կներկայացնի ջոկատի,   անգամ   գնդի   ողջ   գործողությունները   առանց երանգավորման   և  չափազանցությունների:   Նույնիսկ   միտքը   այն   էր ստեղծել   լրատվական   ծառայություն,  որը   կարող   է   տեսաժապավենի վրա   նկարել   ողջ   գործողությունները   պատկերը:   Ջոկատի   տղաները հավանություն   տվեցին   այդ   գաղափարին   դեկտեմբերի   25 -ին վերադառնալով  Երևան,   այդ   մտահաղացումը   ներկայացրեցի  « Հատուկ   Գնդի»   հրամանատար   գնդապետ`  Սերգեյ   Սեդրակի Առաքելյանին   նա   հավանություն   տվեց   այդ   առաջարկությանը, սակայն   դա   նրա   իրավասություններց   դուրս   էր,   ուստի   նա առաջարկեց   հանդիպել   Գերագույն   խորհրդի   պաշտպանության  և ներքին   գործերի   մշտական   հանձնաժողովի   նախագահ   Վազգեն Սարգսյանին:   Հանդիպումը   կայացավ   դեկտեմբերի   26 -ին   1990 թ առանձնասենյակում   էր   նաև   Վազգեն   Սարգսյանի   տեղակալ`   Գևորգ Բաղդասարյանը:   Ես   ներկայացրեցի   Նախիջևանում   վնասազերծված Ադրբեջանական   դիվերսանտների   առգրավված   վկայականները   և պատմեցի   այն   ամենը,   և   առաջարկցի   « Հատուկ  Գնդում » ստեղծել լրատվական   մի   ծառայություն,  որը   կարող   է   արձանագրել  և հավաքել   դեպքերը,   փաստերը,  ու   հաղորդագրությունները   և հետագայում   կարող   ենք   այդ   դեպքերի   և   փաստերին   հիմնվելով ստեղծել   փաստավավերագրական  և   պատմական   այլ ստեղծագություններ:   Առաջարկությունը   զարմացրեց   Վազգեն Սարգսյանին,   նա   առանց   երկար   մտածելու   կտրականապես   մերժեց այդ   մտահաղացումը,   նույնիսկ   Գևորգ   Բաղդասարյանի   հավանեց այդ   նախագիծը:  Վազգենը   նկատելով   գործընկերոջ   զարմանքը, պատճառաբանեց,  որ   հիմա   ավելի   կարևոր   հարցեր   կան,   քան ռազմական   լրատվական   ծառայություն   ստեղծելը:   Չնայած   այն բանին,   որ   մի   քանի   տարիներ   հետո   պետք   է   հասկանաի   Վազգեն   Սարգսյանի   այն   տարօրինակ   պահվածքը,  լրատվական կենտրոն   ստեղծելուն,   քանի   որ   նա   հասկանում   էր,   որ   փաստերը արձանագրվելով   և   հավաքելով   դժվար   կլինի   ապագայում   իրեն հավակնել   « Սպարապետ  Ազգային   Հերոսի »   տիտղոսին:   Չնայած   որ հետագայում   մի   քանի   տարի   անց   ստեղծվեց   այդպիսի   լրատվական   ծառայություն   ՊՆ -ում,   սակայն   այս   ծառայությունը   ևս չէր   կատարում   իր   առաքելությունը   լուսաբանելով  ու  գունազարդումներով   սուտ   փաստերը:   Անկախ   նրանից   թե   Վազգենը Սարգսյանը   դեմ   էր    այդ    նախաձեռնությանը,   այնուամենայնիվ սեփական   ուժերով   արձանագրում   էի    փաստերը   և   դեպքերը,   որպես   մարտական   օրագիր   նշելով   այն   ամենը   ինչ   չէր մատուցվում   հասարակությանը:  Այդ   մարտական   օրագիրը   ամեն անգամ   լրացվելով   կազմվում   էր   իրական   հերոսամարտի   իսկական պատմությունը:   Փաստերի   արձանագրումը  և   վերլուծությունը ավելանում   էին   և   1992  թվականին   Հունվարին   Հյուսիսային  Արցախի   Շահումյանի   շրջանի   Կարաչինար   գյուղում   ծնվեց   «Ազատամարտիկի   Նոթատետրի »   գաղափարը: Եվ   այդպես   էլ   կոչեցի այդ   մարտական   օրագիրը,   որը   իր   մեջ   պարունակում   է   Արցախյան   Հերոսապատումի   իսկական   հերոսների   և   դեպքերի նկարագիրը:   1994   Թվականին   պատերազմից   հետո   անգամ վտանգավոր   էր   անգամ   մտածել   խմբագրել   այն,   քանի  որ «Ազատամարտիկի   Նոթատետրի»   եղած   փաստերը   կարող   էին  ստվեր   թողնել   քաղաքական   և   զինվորական   շատ   հայտնի գործիչների   վրա,   որոնց   արդեն   հայտարարված   էին   « Ազգային Հերոսներ »:   Ես   երբեք   միտումներ   չեմ   ունցել   խմբագրել « Ազատամարտիկի   Նոթատետրը»   այն   քանի   որ   դրա   համար   ունեինք   մտավորական  գործիչներ   պատմաբաններ   և   հայագետներ զինվորական   գործի   այլ   մասնագետներ, որոնք   իրենք   պետք   է հետաքրքրված   լինեին   հայոց   պատմությունով   և   արձանագրեին   և խմբագրեին    փաստերը:   Սակայն   այսքան   տարիներ   են   անցել   և դեռ   չգտնվեց   որևէ   մի   պատմաբան   և   գրող,   որը   կգրեր  Արցախյան   Պատերազմի   իրական   պատմությունը:   Ուստի   այսքան տարիներ   հետո,   հատվածներով   ես   փորձել   եմ « Ազատամարտիկի Հիշատակարանում »   ներկայացնել   այդ   պատերազմի   իրական պատմության   մասին,   սակայն   կարծես   թե   անցած   էտապ   է,  և  մեր հասարակության   մեջ   շատերը   համարում   են   Ղարաբաղյան պատերազմի   թեման   ձանձրալի   և   անհետաքրքիր,   սակայն   այդ անտարբերությունը   սեփական   պատմության   հանդեպ հնարավորություն   տվեց   շատ   հանցագործների   ստեղծել   սուտ պատմություններ   իրենց   անցիալի   մասին,   որպեսզի   այդ   սուտը մատուցելով   այժմ   դառնան « Հայրենիքի   հերոսներ »,  որոնց   անցած փառքի   ճանապահները   լի   է   եղել  « վտանգներով »:  Մեր անտարբերությունը   նրանց   դարձրեց   դահիճներ,  որոնք   պատրաստ  են   իրենց   շքախմբերի   և   թիկնազորի   ոտքերի   տակ   տեսնել խոնհարված   ողջ   ժողովրդին,   իրական   հերոսները   երբեք   դահիճ   լինել   չի   կարող, ազգի  և   ժողովրդի   համար  արյուն   թափաց   Ազատամարտիկի   համար թանկ   է   ամեն   մի   հայի   կյանքը:   Եվ  տե՛ս  ով  հայ   ժողովուրդ,  ովքե՞ր   են   քո   հերոսները,   որոնք   այսօր   սեփական   ժողովրդին   դատապարտում   են   ոչնցացման:

 

ՎՀ  1995- 2005  Երևան- Իսպանիա

 

Ազգադավները   երբեք   էլ   հայրենասեր    չեն  դառնա… Սերվանտես

 

 

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Ազատությո՞ւն, — ինձ   կրկնեց

Ճակատագիրը   վերեւից. —

Ազատությա՞ն   դու   զինվոր

Կամիս   գրվիլ    այս   օրից:

Օ՛հ,   փշոտ  է   ճանապարհդ,

Քեզ   շատ  փորձանք  կը  սպասե.

Ազատություն   սիրողին

Այս   աշխարհը   խիստ   նեղ   է»

 

Միքայել   Նալբանդյան

 

Ազատությունը,  որ  տրվել  է  քեզ,

Շոյանքներով  է  քո  հոգին  գերում,

Այդքան  միամիտ   հերիք  է  ապրես`

Ա՛յդ   ո՞ր   փրկիչն  է,  որ  կյանք  է  բերում:

Երազանք   ունի  ամեն  մի  « փրկիչ »`

Սիրով   կամ  սրով  աշխարհին  տիրել,

Նա  գալիս  է,  որ  աշխարհը  փրկի,

Երբ  անկարող  է  ինքն  իրեն  փրկել:

Դու՛,  նվաճիր  քո  ազատությունը,

Ու  ինքդ  քո  դեմ`  մի   ըմբոստացիր,

Թող  երախտիքիդ   ոխերիմ  թույնը`

Քո  հոգու  վրա  պարտքեր  չլինի:

Պայքարի  մեջ  է  միշտ  փրկությունը,

Երբ   այդ  « փրկիչը »  դահիճն  է  քո  բիրտ,

Դու՛,  նվաճիր  քո  անկախությունը`

Ազատությունը  թանկ  է  ամենից:

Դառն    են  եղել   դարերդ  բոլոր,

Հիշի՛ր  նրանց,  անուն  առ  անուն,

Ազատ  է  ապրում,  նա   մեծ   աշխարհում

Ով   իր   ազատությանը  չի  ստրկանում:

 

12 /08/1988    թ.   Երեւան Վ.Հ © VH 

 

 

Հարգելի ընթերցող Այս բաժնում ներկայացնում եմ իմ ընկերների` մտավորականների, լրագրողների քաղաքական գործիչներ

Այս բաժնում տեղ են գտել ազատամարտիկների հուշերից և հուշատետրերից շատ դրվագներ, որ կարծում եմ կհետաքրքրի ընթերցողներին, կան նաև նրանց մտորումները և նրանց մտահոգող շատ այլ հարցեր, բաժնում կլինեն ազատամարտիկների կյանքի, նրա հերոսական ուղղու և ընտանիքների մասին պատմող տեսանյութեր և պատմություններ:

Ձեզ  եմ  ներկայացնում  Ղարաբաղի  պատերազմի  մասնակից  մի  ազատամարտիկի հուշատետրից  մի  հատված:  Հարգելի  պատճառներով  չեմ  գրում  հեղինակի  մասին  սակայն  վստահ  եմ  կգա ժամանակներ,  որ  նա  կկարողանա  անվախ արտահայտել  իր մտքերը  քանի,  որ  հենց  նրա  նման  ազատամարտիկների  շնորհիվ  է,  որ  մեր  երկրում տիրում  է  խաղաղություն  և  անդորր,  ուստի  այս  օրագրի  հետագա  էջերը  կտեղադրվեն  այս  էջերում:  ,, Ազատամարտիկի  Նոթատետրից

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ   ՆՈԹԱՏԵՏՐ

 

Տեսար  եւ  դու  դառը   օրեր`

Տառապանք   ու  զրկանք,

Սակայն  եղար  դու   անձնուրաց

ՈՒ   լուռ   խաչը   քո   տարար:

 

Վշտին,  ցավին   եղար   եղբայր՝

Ազգին  մատաղ   եղար   դու,

Հայոց   ազգի   վիշտը   մեծ   էր,

Եւ   քո   ուսին   դու   առար:

 

Մատնիչ   այրեր,   պիղծ,   դավաճան`

Քեզ   խոցեցին    ամեն   տեղ,

Դու   լռեցիր,  գիտակցելով

Գաղափարի    քաջ    ընկեր:

 

Հայրենիքն   էր   քո  վտանգված`

Մարտի   դաշտն   էր    քեզ   սպասում,

Տվիր   կռիվ    դու    անհավասար`

Հաղթանակ    էիր   երազում:

 

Որպես    բուրվառ   հայրենիքին`

Դու   այրվեցիր    ինքնակեզ,

Սրտիդ   դաջված    սեւ   էջերը

Շարադրեցիր   տետրիդ   մեջ:

 

29/05/2012 թ. Վ.Հ© VH    

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԹԱՆԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ.

 

Անցել է ավելի քան 24 տարի այն օրից, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Մի շարժում, որն արթնացրեց ազգը ու բերեց աննախադեպ համախմբման: Հայոց Ազգը դարձավ մի սիրտ, մի հոգի: Պայքարեց ու հաղթե´ց:

Հայտնի երգի տողերն ասում են՝.

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար...

Եվ բնականաբար, առաջին գիծ նետվեցին հենց այդ Խենթերը, որոնք ազատության զոհասեղանին անմնացորդ դրեցին իրենց կյանքը, տվեցին արյուն ու հերոսացան: Խենթեր՝ որոնք հետո՜, շա՜տ հետո, հաղթանակից հետո, դառնալու էին իրենց իսկ հաղթանակով կայացած Անկախ Հայաստանի «ՄԵՐԺՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐ»:

22 տարի է արդեն, որ մխում է հոգիս անպարփակ ցավից, կեղծիքի ու ստի հաղթարշավից: Անցած լինելով Շարժման ամենադժվարին ու դժոխային ճամփաներով, սեփական մաշկիս վրա զգալով կեղծիքի, ստի ու անարդարության դաժան խարանը, ճաշակած լինելով ազգադավների կողմից մեզ ու մեր նմաններին պարտադրված դժողքի պտուղները՝ լռել չէի կարող: Լռությունս՝ հավասար էր մահվան: Լռությունս՝ կրակե շապիկ էր, որ անխնա լափում էր հոգիս, կեղեքում սիրտս և ստիպում ազատություն տալ լեզվիս ու մտքիս: Կարծում էի միայնակ եմ, կարծում էի բոլորը մոռացել են, կամ՝ պարտադրվել՝ մոռանալ, քանզի ինձ ևս պարտադրել էին ժամանակին, կարծում էի՝ լեռելու են հավիտյան: Կարծում էի ինձ հետ միասին մեռնելու է նաև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ա´յն ճշմարտությունը, ա´յն իրականությունը, որի ականատեսն ու կրողն էի եղել ճակատագրորեն: Եվ այս ամենի ցավը, իմ հիշողություններում միայնակ լինելուս ենթադրությունը, որքան էլ զարմանալի թվա, ոչ թե վախ էին սերմանել հոգուս մեջ՝ ստիպելով ինձ լռել, այլ՝ ընդհակառակը՝ բողոքում ու պարտադրում էին ինձ խոսել, գրել, բարձրաձայնել իրականությունը, դարձնել այն խեղաթյուրված, գլխիվայր շուռ տված պատմությամբ սնվող երիտասարդ սերնդի սեփականությունը...

Միայնակ լինելու այդ գիտակցման մեջ, իսկական հայտնություն դարձավ ինձ համար Վարդան Հովհաննիսյանի «Ազատամարտիկի Հիշատակարանը», որտեղ Արցախյան ազատամարտի դաժան ճամբան ամբողջովին ծայրից-ծայր անցած լրագրող-հեղինակը, ճշգրտությամբ վեր է հանում կատարված իրականությունն ամբողջությամբ: Մաքրում, զտում է մեր նորօրիա պատմության էջերը կեղծիքից, ստից և մատնացույց անում ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ա´յն հերոսներին, ովքեր թեև մեզ բոլորիս համար տվեցին ամենաթանկը՝ կյանք ու արյուն, բայց Արցախյան շարժումը միտումնավոր աթոռակռվի նենգափոխած ՀՀՇ -ի մի խումբ ազգադավների կողմից գնդակահարվեցին, զանազան կեղտոտ ու սարքովի քրեական մեղադրանքներով բանտերը լցվեցին, տարբեր կերպերով ոչնչացվեցին ու անտեսվեցին...

ՎԵՐՋԱՊԵՍ ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԽՈՍԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ...

Եվ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ լրագրողը, մարտիկը ու ազնվագույն հայորդին, ստանձնել է այդ դժվարին, այդ պատասխանատու ու նաև վտանգավոր առաքելությունը: «Ազատամարտիկի Հիշատակարանը », առաջին հերթին անհրաժեշտ է մեր երիտասարդ սերնդին, հետո նոր՝ փառքի ուղին անցած մեր իրական մարտիկներին ու նրանց զոհված և ոչնչացված մարտիկ-ընկերների զավակներին: «Ազատամարտիկի Հիշատակարան»-ը, մեր բոլոր ԱՆԻՐԱՎՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՃԻՉՆ Է, նրանց ցավը, բողոքը՝ վերջին 24 տարիներին կատարված ու կատարվող անարդարության և այդ անարդարությունն իրականացնողների դեմ:

Վարդան Հովհաննիսյանն իր պրպտումների արդյունքում գտել, լսել, ձայնագրել ու տեսագրել է բազմաթիվ ազատամարտիկների, ովքեր 24 տարի ցավն ատամների տակ սեղմած, լու՜ռ ականատես են եղել իրենց կատարած հերոսական գործերը սեփականացնողների,իրենց հասանելիք փառքի դափնիները վայելողների և իրենց ստորաբար անտեսած ու կյանքի անփառունակ անկյունը նետած «ասֆալտի ֆիդայիների» հերոսացմանը:

Ահա´ թե ինչպես վարձահատույց եղան ՀՀՇ-ի իշխողները, նրանց «հերոս սպարապետն» ու նրանց ժառանգորդը հանդիսացող հետագա կառավարողները իրական հերոսներին: 24 տարի է խեղաթյուրված է պատմությունը, 24 տարի արգելանք դրվեց ճշմարտությունը բարձրաձայնելու վրա, քանզի «հերոս սպարապետի» կողմից միայն իր սեփական անձին հավատարիմ լինելու համար նվիրված գեներալական ուսադիրներ կրողները շա՜տ էին և նրանք ամեն բան անում էին ու այսօր էլ անում են՝ անսասան պահելու իրենց «սպարապետի» անիրական հերոսական կերպարը, ինչը հենց իրենց սեփական կերպարների և ունեցած ուսադիրների հավերժության գրավականն է: Իսկ Վարդան Հովհաննիսյանի հիրավի հերոսական այս աշխատանքը՝ «Ազատամարտիկի Հիշատակարան»-ը, գալիս է արդարացիորեն ջախջախելու եղած արգելանքը, ազատելու բանտված ճշմարտությունը և մոռացման թմբիրից վեր հանելու մեր անտեսված, բայց իրական ու փառապանծ Արցախյան հերոսներին...

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

06.02.2013 թ.

Բելգիա

 

Կեղտոտ Խաղ

 

1988 Թվականին երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, կարելի էր ասել որայնժամանակ հոգեբանական հասունացած չէր և ոչ այնքան զարգացած: Ցանկանում եմ շեշտել հասունացած բառը: Ժողովուրդը զգացինքնագիտակցությունը: Արդեն նոր էր սկսվում ժողովրդի միասնության իղձը: Եվ անխտիր տարիքից և մասնագիտությունից մարդիկ սկսեցին իրար սիրելևհասկանալ իրար, հարգել մեկը մյուսին` միայն այն բանի համար որ Հայ են: Հայ բառը ժողովրդի համար դարձել էր մի պատվական անուն, ևհպարտության արգասիք: Եվ այդ բոլորի հետ միասնականության օրերին նաևմիացավ բնական աղետների գործընթացը, որը ժողովրդին ավելի արթնացրեց: Նրանք ովքեր չէին միացել մինչև այդ, միացան: Չնայած աղետը` երկրաշարժըխլեց հազարավոր զոհեր, բայց ժողովրդի մեջ սկսեց ավելի աճել ապրելու ևգոյատևելու կամքը: Հազարավոր մարդիկ զոհաբերաբար իրենց մղում էին դեպի դիմացինը, ինչ որ բարություն անելու ցանկությամբ: Կցանկանաի նշելայս փոքրիկ նոթատետրում նկարագրել մարդկանց հոգեբանականաստիճանները` վերելքի և վայրեջքի պահերը:

Թատերական հրապարակ 1988 թվականի սկզբին արդեն ժողովրդական միասնությունը հասավ այն աստիճան, որ ընդգրկեց բոլոր բնագավառները, միասնաբար կազմակերպվում էր ոչ միայն Երևան քաղաքի գործադուլները, այլև ամբողջ հանրապետության: ՈՒսանողական միասնությունները, աշակերտական և ամբողջ մասաների միությունը հասցրեց այն բանին, որ արդեն Կոմկուսի ղեկավար ապարատի ներկայացուցիչները արդեն հավատափոխ էին դեպի ժողովրդական մասաները: Կցանկանաի նկարագրել 1991 թվականի իշխանությունների գործողությունները ընդհանրապես բոլոր բնագավառներում, սկսած արտաքին պաշտպանությունից, մինջև անգամ կրոնական և եկեղեցական աշխատանքներում: Մինչ իշխանության գալը ՀՀՇ-ի ներկայացուցիչները, նկատի ունենալով այդպես կոչված « Ղարաբաղ Կոմիտեի» անդամները: ճիշտ հաշվարկները իրենց արդյունքը ցույց տվեցին 1991 թվականին:

Լավ գիտակցելով քաղաքական ճգնաժամը ԽՍՀՄ-ում նրանք գործողությունների հետ լավ դասավորեցին, ամեն մարդ կատարում էր իր վրա դրված պարտականությունները: Թվարկեմ դրանցից կարևորագույները, սկսելով այն Խաչիկ Ստամբոլցյանից` հավատացիալ գրագետ և գործունյա մարդ 1988 թվականին մասաներին` ժողովրդի կողմից հարգվեց իր առաջ քաշած հարցերի համար: 1988թ-ին նստեց քաղաքական հացադուլի և ավելի համոզեց իր նվիրվածությունը իր հայրենասիրական գաղափարի և ժողովրդի սերը շահելով դեպի ինքը: Ստամբոլցիանի առաջ քաշած հարցերը զուտ առողջապահական էին և էկոլոգիական, որոնցից էր`

1 Հայաստանի ատոմակայանի փակումը,

2 Սումգայիթի զոհվածների, ավելի ճիշտ ցեղասպանության ճանաչումը,

3 Երևանի Նաիրիտ քիմիական գործարանի փակումը և այլ առողջապահական մանր ու մեծ հարցեր:

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թ. Ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1968թ. ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ: Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

ժողովրդական մասանների սերը շահեց իր խորիմացության և լրջությամբ և կշռադատված ելույթների համար: Տեր-Պետրոսյանի առաջ քաշած հարցերն էին Կրեմլի կատարած քաղաքական սադրանքների և այդ թվում Հայաստանի կոմկուսի կատարած և վարած քաղաքականության վերլուծությունը, թատերական հրապարակի ամբիոնից, ժողովրդի կողմից լավ կազմակերպված էր ընդունվում նրա ելույթները: Նրա առաջարկած գործադուլի կոչերը ընդունվում էին պատշաճ: Հաջորդ լիդերը Վանո Սիրադեղյանն էր, (ծնվ. 1946թ. Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ, «առավոտ» թերթի հիմնադիր։ 1988.թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ - վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար, 1996-98թթ. Երևանի քաղաքապետ: 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր: 1999թ. վերընտրվում է, որպես պատգամավոր: Սիրադեղյանի ետևից գնում էր հիմնականում թույլ սեռի ներկայացուցիչները:

Լեզվի հռետոր, բանաստեղծ, մասանների սերը վայելեց ինֆորմացիայի բնագավառում, գիտակցելով լրատվական միջոցների պասիվությունը կամ էլ վակումը: 1988 թվականին ժամանակին նա ճիշտ հասցնում էր որոշ հետաքրքիր ինֆորմացիա հավաքել ԽՍՀՄ-ում կատարվող իրադարձությունների մասին:

Աշոտ Մանուչարյան, լավ լեզվի հռետոր, գործունյա երիտասարդ, ժողովրդի սերը վայելեց հիմնականում, սահմաններում և Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունները քննադատելու քննարկելու և մեկնաբանելու համար:

Վազգեն Մանուկյան, հետևյալ Հայոց Համզգային Շարժման լիդերներից մեկն էր որը Հայոց Համազգային շարժման ծրագրի գլխաոր հեղինակն էր, ժողովուրդական մասսաներին կարողանլով տանել իր ետևից, որպես խորիմաց մարդ: Վազգեն Մանուկյանին վերաբերող հարցերը տնտեսական ճգնաժամն էր և կոմունիստ ղեկավարների քննադատելը: Սահմանափակվելով այս մի քանի քաղաքական գործիչների մասին հետագայում կանդրադառնամ նրանց խմբի մյուս անդամներին:

Իրոք որ ոչ մի վատ բան չի կարելի ասել անհատականությունների մասին, սակայն միասին վերցրած նրանց աշխատանքների փաստացի վկան մենք էինք և նրանց ստեղծած հասարակական խավի զոհը մենք էինք: Այս թվարկած աշխատանքները իրոք որ շատ էին հուզում ժողովուրդական զանգվածներին և շատերը նվիրված և խաբված կամ շահից լնելով գնացին նրանց ետևից: Խորհրդային 70 տարիներին լինելով խավբված արդեն նշմարում էր ինչ որ գեղեցիկ ապագայի մի ինչ որ նշույլ: Հաշվի առնելով 1988 թվականի այդ բազմամիլիոնանոց ցույցերը, ժողովուրդը զգաց որ միասնական և միահամուռ կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, որ իր միասնակաության մեջ է մեր հաղթանակի գրավականը: Զգաց որ այդ ուժը ի վիճակի է անգամ հաղթել Խորհրդային կայսրության հզոր մեքենային, որը կոչվում է Կոմունիստական Կուսակցություն: Ղարաբաղ կոմիտեն նրա ուղեցույցն էր որը պետք է առաջնորդեր ազգային գաղափարախոսությամբ դեպի լուսավոր ապագա:

1988 թվականի երկրաշարժից հետո Ղարաբաղյան կոմիտեի ձերբակալությունը անտեղի չէր КГБ կողմից: 1988 թվականի Երևանյան ցույցերը զարմացրել էին ամբողջ աշխարհը, բազմամիլիոնանոց միտինգները և ցույցերի ընթանում էին շատ հանգիստ առանց որևէ ագրեսիվ գործողությունների, ոմանք դա վերագրում էին Ղարաբաղ Կոմիտեի ներկայացուցիչների գործադրած ջանքերի:

Կցանկանաի հերքել այդ անհեթեթությունը:

Հայ ժողովուրդը միշտ ազգահավաքներին իրեն դրսևորել է միշտ պատշաճ, երբեք ագրեսիվություն չի ցուցաբերել, պատմությունը դա է վկայել և ապացուցել և դա չի կարելի վերագրել Ղարաբաղ Կոմիտեին: Եվ հաշվի պետք է առնել այն փաստը, որ Հայոց Ազգային Շարժման առաջին շարքերում էին անձնազոհ առաջամարտիկներ ինչպիսին էր` Մովսես Գեորգիսյանը, Պարույր Հայրիկյանը, և Իգոր Մուրադյանը, Կարեն Սիմոնյանը Աշոտ Նավասարդյանը չնայած որ նրանք Ղարաբաղյան շարժման հենց առաջին շարքերում էին բայց կապ չունեին լիդերների քաղաքական « շախմատային »  խաղերին 1988 թվականի Ղարաբաղյան կոմիտեի ձերբակալությունը ավելի բարձրացրեց Կոմիտեի անդամների ռետինգը: 1988 թ. դեկտեմբերի 10-ին Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել էին և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա Տիշինա »  բանտում, նրանց ձերբակալությունը ցնցել էր անգամ ողջ սփյուռքին անգամ Ղարաբաղ կոմիտեի անդամներին   ֆրանսիայի պատվավոր քաղաքացու պատիվ էր շնորհվում անկախ այն բանից  թե ով է և ինչ գործ է կատարել:  Քաղաքակրիթ հասարակությունը սատար էր կանգնում Ղարաբաղ Կոմիտեին, Երևանում չնայած այդ դժվարին պայմաններին ազգահավաքներին ժողովուրդական մասսանների հիմնական նպատակը դարձել էր Ղարաբաղ Կոմիտեի անդամների ազատության մեջ տեսնելն էր, ստեղծվել էին հատուկ կոմիտե, որը զբաղված էր հատուկ այդ հարցով: Ձերբակալվածները հատուկ Մոսկվայից ժամանակ ՊԱԿ-ի գործակալներ էին որոնք ուղղորդվում էին միայն Կենտրոնական Կոմիտեի կողմից  որը անձամբ Մ.  Գորբաչովի ղեկավարության տակ էր գործում: Հետագայում ազատվելով   կալանքից Կոմիտեի անդամները ավելի աշխույժ սկսեցին գործել փորձելով օգտագործել ժողովուրդական զանգվածներին աջակցությունը:

Ողջ սփյուռքը և արտասահմանը հետևում էր Խորհրդային Հայաստանում տիրող քաղաքական անցքերին: Ժողովուրդը հոգնել է Խորհրդային երկրում տիրող անարդարություններից, ցանկանալով հոգում փայփայել ինքնորոշման երազանքի բողբոջները: Արտաքին  ուժերը և Խորհրդային  հզոր անվտանգությունը արդեն հասկացել  էր որ Հայ ժողովուրդական միասնության գաղափարախոսությունը կարող է վտանգել Խորհրդային Կայսրության հիմքերը  այդպիսով փորձելով  իր գրած սցենարով ուղղորդել ազգային շարժումը: Հայ ժողովրդի մեջ արթնացել էր միասնակաության ոգին Հայոց Համազգային Շարժումը սկսեց մագլցել իր առաջաընթացի առաջին սանդուխքը` Հայաստանի Գերագույն Սովետի պատգամավորների ընտրությունները: Սփյուռքում գտնվող Հայ վտարանդի Երեք կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն ( ՍԴՀԿ) Ռամկավար Ազատական Կուսակցություն (ՌԱԿ) իրենց հավանությունը տվել էին միանլաու Հայոց Համազգային Շարժմանը: Բացի բարոյական աջակցությունը նրանք փորձում էին ֆինանսական աջակցություն ցուցաբերել սփյուռքից:  Դա այնպիսի մի մթնոլորտ էր ստեղծել, որ աղետյալ գոտին և քաղաքական պայքարը դարձել էր միայն ազգային հարց և դա գիտակցում էին քաղաքական լիդերները:  

Հանցագործություն կլիներ եթե չհիշատակել հետևյալ հարցերը, որոնք օգտագործում էին ապագա պատգամավորների թեկնածունները, դրանցից առաջինը Կոմունիստական կուակցական ղեկավարների քննադատելն էր, շեշտելով այն որ կուսակցական ղեկավարներ արտահերթ օգտվում են բնակարանների և մեքենների հերթագրումից, այդ թվում օգտվելով ծառայական մեքենաններից հանգստի ուղեգրերից:

Մի խոսքով օգտագործելով Կուսակցկան տոմսերը և պաշտոններ վայելում են հարուստ երկրի բարիքներից, Ապագա ՀՀՇ-ական պատգամավորները քննադատում էին Կոմունիստական ղեկավարների մինչև անգամ անձնական նիստն ու կացը, ցանկանալով քարկոծել նրանց: Հայոց Համազգային Շարծման առաջին համագումարում անգամ դրվեց այն հարցը, որպեսզի ժողովուրդը հասկանալով այդ ամենը գնա նրանց ետևից, փորձելով ընտրություններում իր ձայնը տալ Ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անհատներին, որոնք հենց նույն` « Ղարաբաղ Կոմիտեի » անդամներն էին: 1989թ. Օգոստոսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորական ընտրություններում ՀՀՇ տարավ թե բարոյական և թե քաղաքական հաղթանակ: Ժողովուրդը հավատաց որ կարող է միասնակաությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն: Վերադառնալով օրհասական հարցերին որոնք ավելի արդիական էին:

Կոմունիստական կուսակցությունը չկարողացավ այդ ընտրություններում դուրսգալ հաղթանակով, Ազգային ժողովում պատգամավորների մեծ մասը ՀՀՇ ականներ էին կամ էլ ոչ կոմունիստ պատգամավորները: Հայոց Համազգային Շարժումը արդեն թևակոխում էր նոր փուլ, հրապարակներից տեղափոխվելով Գերագույն Սովետի դահլիճ « Գերագույն Խորհուրդ» Կոմունիստական ղեկավարներ ամեն ջանք գործադրում էին որպեսզի իրենց ձեռքից չկորցնեն ողջ իշխանությունը: Նույնիսկ ընտրություններից առաջ արգելել էին միտինգները և երթերը, սակայն ժողովրդական զանգվածները համառում էին չնայած որ ոստիկանները և ազգային անվտանգության ամեն ինչ անում էր հեռացնելու գլխավոր ակտիվիստներին: Հիմնարկ ձեռնարկություններում կոմունիստ ղեկավարներ ադմինիստրատիվ տուժերի էին ենթարկում նրանց ովքեր չէին ներկայանում աշխատանքի: ՀՀՇ-ի լիարժեք հաղթահարել էր աստիճանի առաջին սանդուխքը և հարկավոր էր որպեսզի ամրապնդեր իր դիրքերը: 1990թ. հուլիսին ԳԽ-ի նախագահության ընտրությունները առջևում էին կայն բարձրունքներ որոնք դեռ պետք է նվաճվեին: Գործի դրվեցին հայրենասիրական գաղափարախոսության վերաբերող լոզունգները, առաջինը որ շտապ պետք էր դադարացնել Երևանին սպառնացող քիմիական հրեշը` Նայրիտ կաուչուկի քիմիական գործարանը, և Մեծամորի ատոմակայանը էկոլոգիական հարցերը դարձել էին օրհասական հարց, բացատրելով նրանում որ այդ երկու հսկա ձեռնարկությունները վտանգում են ապագա գենոֆոնդի որակը: Օրհասական հարց էր նաև հայ Ադրբեջանական սահմանագծին անվտանգության հարցը: Լիդերները ամեն ինչ անում էին բարձրացնելու իրենց վարկանիշը: Գերագույն Սովետի նախագահական արշավին մասնակցում էին մի քանի պատգամավորներ, որոնցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մյուսը Վազգեն Մանուկյանը և Վլադիմիր Մովսեսյանը վերջինս Կոմունիստական կուսակցություն ղեկավարներ: Ընտրական պայքարում Վազգեն Մանուկյանը օգտագործելով իր հմուտ խորամանկությունը, հանելով իր թեկնածունը տեղը զիջեց իր ընկերոջը` հաղթանակը գրանցվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին:

 

 

 

Վազգեն Մանուկյանը 1990թ. Օգոստոսի 13-ի ն ԳԽ-ի կողմից նշանակվեց ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) դառնալով Լևոնի Տեր-Պետրոսյան աջ ձեռքը և խորհրդականը, նա սկսեց անխտիր վարել կադրային քաղաքականությանը արագ նվաճում, այդպիսով իրենց ձեռքը վերցնելով պետության ղեկը: Իսկ թե ինչ էր կատարվում բոլորի աչքից հեռու դա միայն հայտնի էին լիդերներին : Կազմակեպելով ինքնադատադտանի մի շարք գործողություններ վերացնելով  Կոմունիստ, այդ թվում ԱԻՄ-ի նույն իրենց շրջապատի անհատների, մտավորականների և զինվորական գործի հմուտ մասնագետներին: Այսինքն ֆիզիկապես ոչնչացնելով նրանց, որոնք քաղաքական ասպարեզում կարող էր իրենց մրցակից կամ « վտանգ »  ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Այդ բուրգի վերևում էր կանգնած, հնարավոր է որ այդ գաղտնի ծրագրերը կազմվել էին Վազգեն Մանուկյանի և Վազգեն Սարգսյանը, իրենց ձեռքի տակ ունենալով Աղվանստանի պատերազմով անցած մի քանի երիտասարդների, որոնք ընդունակ էին իրագործել Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի « մաքրման » գործողություններ, իրարկե հետագայում վարձահատույց լինելու նպատակով: Իսկ Վազգեն Մանուկյանը իրագործելով իր կադրային քաղաքականությունը փոխեց ողջ համակարգը սկսելով ՆԳՆ-ից վերջացրած արողջապահությունով: Եվ ամենանակարևորը որ նրանց պետք էր հզոր ներքին գործեր, որպեսզի ապահովվեին իրենց իշխաությունը և իրենց անվտանգությունը:

Չէի ցանկանա մոռանալ նաև, որ գործի էր դրվել մի քանի կարևորագույն լոզունգներ, որոնց ետև թաքնվում էին իշխանության ձգտող լիդերները: Դրանցից կարևորագույն « Նայրիտի» բացումը և Ատոմակայանի բացումը: Հաշվի առնելով որ մի քանի բարձրաստիճան պաշտոնյանների կողմից ժամանակին Հայաստանի ատոմակայանի հումքը վաճառվել էր պարսիկներին և նրանք հսկայական միջոցներ էին կուտակել այդ գործարքից: Կաին ժամանակներ, որ որոշ մարդիկ Նաիրիտը և Ատոմակայանը կապում էին էկոլոգիական ցեղասպանության հետ, սակայն մի քանի տարի անց կարելի է ասել որ այդ վտանգը վերացավ: Հայաստանին նոր իշխանավորների գալուց հետո: Հիմա հերքվում է երկրաշարժի վտանգը, այդ թվում էկոլոգիական և առողջապահական վտանգ անցած էր: Պարոն Ստամբոլցիանը շեշտում էր, որ պետք է ժամանակին լուժել այդ պրոբլեմները, իսկ հիմա հակառակն էր պնդում: Հանցագործություն կլիներ չշեշտել, որ բազմահազարանոց ժողովուրդը գիշեր ցերեկ ամիսներով նստացույց էին անում « Նաիրիտ» կոմբինատի պատերի տակ, որպեսզի դադարեցվի` հրեշի, թունավոր արտադրամասերի աշխատանքները, իսկ հիմա նաև ավելացել էր կրկնակի պրոբլեմները` ճգնաժամը խանութների դատարկ ցուցափեղկերն էի, սննսամթերքի պակասին գումարվում էր դրանց թանկացումները: Ինչպես ՀՀՇ-ական լիդերներն էին ասում, որ կոմունիստ պաշտոնյանները վարում էին բյուրոկրատական քաղաքականություն հիմա իրենք էին էին վարում այդ նուն քաղաքականությունը, սակայն այժմ իրենք են ավելի սարսափելի արարքներ թույլ տալիս : Ազգային ծրագրերի փոխարեն մշակում են անձնական ծրագրեր: Հանրապետությունում անխտիր տիրում էր անարդարությունուն, խանութներում, գործկոմներում, շրջանային խորհուրդներում, քաղաքային խորհուրդներում, նախարություններում, և այլուր, չկա խիղճ և մարդասիրություն, ծրագրերը դեպի փակուղի են տանում: Ժողովուրդը չգիտես ինչու դժգոհում է, բայց ինչպես շատ տարիներ առաջ լռում է և վախենում է արտահայտվել բարձրաձայն: Խորհրդային կայսրության տապալումը բացասական ազդեցություն ունեցավ Հանրապետության համար, սակայն պատերազմի մեջ ներքաշված երկիրը կարողանում էր դիմակայել ժամանակների մարտահրավերներին, փոխանակ ստեղծվեր ուժեղ պաշպանական համակարգ, ստեղծվում էր և հզորացվում ներքին գործերի համակարգը, միլիցիայի հզորացվում: Նրանց առաջին որոշումներից մեկն էր որը պատմական էր դա Հայաստանի Անկախության Հռչակագրին էր 1990-ի օգոստոսի Գերագույն խորհրդի նիստում սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը: Դա ժողովրդական մի ցնծություն էր գնալով Հանրապետության վիճակը վատանում էր թե տնտեսական և թե քաղաքական առումով: Վազգեն Մանուկյանը շարունակում էր իր ազգադավան երթը, այժմ նույն իրենք էին տնօրինում հսկա առանձնատները և ծառայողական մեքենանները չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը: Քաղաքում սկսում են հայտնվել փողոցային առևտրի սեղանիկները ժողովրդի լեզվով ասած « Քավորի սեղանիկները » : Լիդերները գործադրում էին ամեն ինչ, որպեսզի արագ շահույթ բերի կուսակցական ֆինանսների հզորացվում կարևորագույն ընթացք էր նրանց համար: Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակներին քննադատելով Կոմունիստական ղեկավարներին, որ Կոմունիստ իշխանավորնեին որ Աղետյալ գոտում շինարարությունը դանդաղ ընթանում, իսկ հիմա նրանք գալով իշխանության ընդհանրապես մոռացել են այդ թեման, պատճառբանելով որ պատերազմական վիճակ է և շրջափակում է: Սակայն այո պատերազմական վիճակ էր, բայց ոչ նրանց համար Երևանում պատերազմական վիճակը աննկատ էր, նույն քաղաքական գործիչը իր նորմալ կյանքով ապրելով ձեռք է բերում նյութական միջոցներ` անշաժ գույք և հիմնարկ ձեռնարկություններ: Այսինքն նույն ակտիվ շինարարության ռիթմը շարունակվում էր միայն ոչ աղետյալ գոտում, այլ սեփական առանձնատները որոնք ձգվում էին Երևան Հրազդան ավտոմայրուղու երկանքով: Այդ հսկա շինարարությունը հենց աղետյալ գոտու համար նախատեսված շինանյութով էր իրականացվում: Պետությունը պատճառբանելով, որ շրջափակում է սակայն հասկայական միջոցներ է վատնում իրենց Լիդերների բանկային գումարները բազմապատկելուն: Իսկ այդ ամենը թողնելով մի կողմ վերադառնանք ապագա սերունդի և մշակույթին: Ինչպես ասացի « քավորի սեղանիկները» կարծես թե լուծում էին մատաղ սերնդի դաստերակման հարցը, երեխանները դպրոց գնալու փոխարեն իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար կանգնում էին սեղանիկների մոտ և առևտուր անում: Հիմնական վաճառքով զբաղված էին երիտասարդ երեխանները 15-25 տարեկան նույնիսկ ավելի փոքր: Վազգեն Մանուկյանի և իր համախոհներին կարծիքով դա նպաստաբեր է երեխանների համար, քանի որ երիտասարդը ընկած առևտրով փողոցում հանցագործություն անելու ժամանակ չի ունենա: Իսկ պարոն այրերը մոռանում են որ եթե մեր երիտասարդները դպրոց և բուհ գնալու փոխարեն սեղանի մոտ կանգնեն, ապա ո՞վ է մի տաս տարի հետո երկրի ղեկը վերցնելու, ո՞վ է ազգային գաղափարախոսության ժառանգորդը լինելու: Երիտասարդը սեղանիկի մոտ կանգնելով սովորում է խաբել, գողություն անել, ձեռք բերում անարդար ապրելու մի հատկություն, որը վնասակար է հենց իր երկրի համար: Փորձեք սեղանիկների մոտ կանգնած երիտասարդին հարցնել Հայ ժողովրդի պատմության կամ գրականությունը վերաբերյալ հարցր, ապա ինքներդ կհամոզվեք թե ինչ սարսափելի բան է սեղանիկները, դա ոչ թե գեղեցկացնում էր առանց այդ էլ աղքատացած փողոցները, այլև հոգեբանական հարված էր հասցնում ազգային նկարագրին: Մտավորականները օր առաջ ցանկանում էին իրենց ընտանիքներով հեռանալ այդ անկիրթ ու չքավոր երկրից:

Մինչդեռ Հայկական Սփյուռքից ստացվող հսկայական միջոցները Հայաստան մտնելով, նորից շրջան էին կատարում և վերադառնում Եվրոպական բանկեր, այս անգամ Լիդերների անձնական հաշիվների վրա: Բացի դա նրանք արհեստականորեն ստեղծելով դիֆեցիտ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքների` բենզինի, գազի, մոմերի լուցկու, ալյուրի, շաքարավազի, և այլն որոնք իրենց հերթին բերում էր այդ ապրանքների թանկացմանը:

Անգամ Հայկական Սփյուռքում հանգանակված գումարները և օգնության ուղարկված բեռները` դեղորայք, մանկական կերերը, անգամ շոկոլադները և այլ անհրաժեշտ ապրանքներ «Գթություն Բարեգործական Միությանը » վաճառելով հարստացնում էր ՀՀՇ-ի քաղաքական այրերին, իսկ թե ով էր այդ Բարեգործական միության ղեկավարը արդեն դա հայտնի է որ ինքը` Խաչիկ Ստամբոլցիանը: Միգուցե նա չէր այդ ամենի հեղինակը, բայց նրա գլխին կաին այն մարդիկ, որոնք ավելի իշխանություն ունեին նրա վրա: Հանրապետության բոլոր բնագավառներում կաշառք տալը և վերցնելը դարձել էր մի ավանդույթ, սակայն դեռ առջևում նորից քաղաքական փոփոխումների վտանգն էր, դա Նախագահական ընտրություններ էր:

1991թ. հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ, իր ձեռքին արդեն ունենալով երկրի կառավարման ողջ լծակները, այժմ նրան խանգարող չկար, քաղաքական բոլոր վտանգավոր մրցակիցները կամ ոչնչացված էին կամ էլ քրեական տարբեր հոդվածներով բանտերում փակված: Հետաքրքիրն այն էր որ հանրապետությունում սկիզբ առած օրհասական կրիզիսը, պետական այրերը ոչինչ չէին ձեռնարկում իրավիճակը շտկելու համար: 1991թ. Սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից: Իսկ թե ինչ էր արել նա իր գործունեության ընթացքում, ոչ մեկ չհարցրեց, որովհետև նրանք միասին էին գործել և գործում: Հետագայում` 1992թ. Սեպտեմբերին նշանակվելով ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:

Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը, ռազմական գործողությունները փոխարինվեցին քաղաքական բանակցություններով: 1993թ. օգոստոսին ազատվելով պաշտպանության նախարարի պաշտոնից, նորից հանգիստ և խաղաղ անցավ մեկ այլ աշխատանքի խուսափելով պատասխանատվությունից: Վազգեն Մանուկյանը չմոռանալով ՀՀՇ-ի ամենանակարևորը դեմքերից մեկին Վազգեն Սարգսյանին, որը 1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների այդպես ասած հրամանատարն էր հետագայում Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Վազգեն Սարգսյանր նա ավելի սկսեց ակտիվ լինել իր անձնական կարողությունները բազմապատկելու, նա էր հանդիսանում ՀՀ Զինված Ուժերի այդպես ասած նախահայրը, նա մագլցելով չանցավ, այլ թռիչքներով և նույնիսկ իրեն թույլ տալով մի քանի անգամ գոռալ և մատ թափ տալ այդպես ասած իր ասելով այդպես զինակից ընկերների վրա, չնայած որ մի քանի անգամ իր զինակից ընկերներից դաս ստանալուց հետո հասկանում էր որ այդ տղաները նպատակները ավելի կարևոր են քան նախարարի պաշտոնը և գործը, փորձում էր այլևս չհակառակվել դաշտային հրամանատարներին քանի որ նրանք ազգային շահը գերադասում էին անձնականից և ժողովրդի հանդեպ ոտնձգություններ անողին կարող էին պատժել:

Այլ վարելով խորամանկություն փորձում էր իր կողքը հավաքել մարդկանց և հերոսական նկարագիր տալ, որպեսզի հետագայում կարողանա ազատ գործել, ի դեմ «կռվող տղանների » որոնք ինչպես ասածի անձնազոհ նվիրված էին հայրենիքի գործին: Վազգեն Սարգսյանին կարողանում էր կազմակերպել, և դասավորել բոլոր քայլերը, և որպես քաղաքական գործիչ խելացի էր, սակայն եթե նա այդ կարողությունները ծառայեցներ ի շահ Հայրենիքին և ժողովրդին ապա երկրիը չէր հայտնվի այս օրհասական վիճակին:

 Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Վազգեն Սարգսյանը չուներ փորձ և քաղաքականությունը նրանից հեռու էր, սակայն նորից եմ կրկնում կարողանում էր լավ կազմակերպել: Պաշտպանության հարցերին կանդրադառնամ հետագայում, իսկ հիմա տնտեսական և սոցիալական հարցը կարևորներից մեկն էր քանի որ պատերազմական ժամանակաշրջանում թիկունքը համարվում է ճակատի մատակարողը, իսկ մեր հայկական գործոնում դա այդպես չէր: Պետությունը ամեն ինչ գցելով անհատ գործարարների վրա, այսինքն նույն այդ գործարարները իրենց հարազատներն էին ստեղծում էին մի նոր հասարակարգ և դասակարգ, որը եղել էր դեռ անցիալում, դա ` բուրժուազիան և մոնոպոլիզմն է: Հիմա կմտածեք ինչու այդպես սուր արտահայտություններ: Քանի որ բուրժուազիա և մոնոպոլիզմ ասելով մենք պատկերացնում ենք Ալեքսանդր Շիրվանզադե՝ Քաոս վեպը իհարկե այն մարդիկ որոնք տեղյակ են մեր Հայ դասականներից: Այդպիսով բուրժուազիա և մոնոպոլիզմ ասելով պատկերացնում ենք Մարկոս աղա Ալիմյանին իր զավակներով, որոնք իրենց ժամանակաշրջանում լկտիաբար էին իրենց պհում: Հիմա վերադառնանք մեր ժամանակները և համեմատենք նույն աղքատությունն էր նույն պատերազմական վիճակը նույն սովահար ժողովուրդը և նույն վերնախավը, որը նոր էր ձևավորվում, դրանք դեռ սկիզբն էր քանի որ ձևավորվում էր նոր կապիտալիզմ, որը հասունանում և զարգանում էր ավելի արագ: Պատմությունից մեզ հայտնի է « Նեխած կամ Փտած » կապիտալիզմ բառերը և դրանք իրոք որ հասունալով վերածվելու էր մոնոպոլիզմի: Վերադառնալով 1992 թվականին: Հանրապետության համար ավելի շատ ծանր բաժին ընկավ 1992 թվականի ձմռանը, սոցիալ տնտեսական ճգնաժամին միացավ էներգետիկ ճգնաժամը` գազի և էլեկտրաեներգիայի մատակարարումը: Հանրապետությունում սկսվեցին էլեկտրաեներգիայի հովհարարային անջատումները, և գրաֆիկով աշխատող սահմանափակ ռեժիմը: Ձմռանը իրոք դժվարությունները շատ էին, բայց եկեք մի քիչ ետ դառնանք և կտեսնենք արդյունքները: Էներգետիկ օրհասական վիճակը հանրապետությունը հասցրել էր կործանման վիճակին: Պարզբանումը սկսելով Երևանից: Ամռանը չգիտես ինչու՞ չնախատեսվեց փոխել հին կաբելները և տրանսֆորմատորները, ինչու՞ ժամանակին չկուտակվեց բավականին քանակությամբ հեղուկ վառելիք, ծագած հարցերը շատ են սակայն և այդ հարցերը ուղված պետք է լինի Վազգեն Մանուկյանին: Երևանում չեն գործում ջեռուցման ցանցերը, դրա հետևանքով շարքից դուրս էր գալիս առանց այն էլ վատ վիճակում գտնվող կոյուղինները, դրանց ծախսերը կապված էր հազարավոր ռուբլիների հետ: Օրերով անջատվում է էլեկտրականությունը, ինչ ինչ պատճատներով, միայն բնակիչներից հավաքած դրամից հետո տալիս են էլեկտրականությունը , այս իհարկե օգուտ է և եկամտաբեր էլեկտրոցանցի աշխատողների համար: Բնակարաններում պայթում էին ջեռուցման մարտկոցները, շարքից դուրս էին գալիս էլեկտրոսարքերը: Հանրապետության որոշ շրջաններում դադարեցված էր գազի մատակարարումը, Հանրապետությունում պարաֆին ներմուծող անհատներին ձեռնատու էր այդ բիզնեսը, մանավանդ երբ Վրաստանից եկող գազամուղը չգիտես թե ինչպես պայթեցվում էր կամ էլ արվում էր արհեստականորեն, որոնք նպաստում էին ապրանքների ինքնարժեքի վրա:  

Օրհասական էր հեղուկ վառելիքի վիճակը, օրեցոր ավելանում էր գները, հաշվի առնելով որ բնակիչներից մի զգալի մաս իրենց բնակարանները տաքացնում էին հենց այդ հեղուկ վառելիքով` նավթով, իսկ ժողովուրդի զգալի մասը անցել էր նախկին փայտի վառարաններին, որը թողել էինք դեռևս նախկին դարասկզբին: Անտառափայտի պակասի արդյունքում Երևանի բնակիչներից շատերը սպառել էին հին կոշիկները և հին գրքերը, և անցել էին քաղաքի այգիների ծառահատման գործին, այրում էին վառարաններում ինչ այրվում էր, անգամ իրենց բնակարանների մանրահատակը: Սովին ցրտին, պատերազմին, և շրջափակմանը գումարվել էր կարծես մեր վայ ղեկավարությունը: ժողովուրդական մի ասացվածք կա « բոզը բոզի հետ է ընկերություն անում, խելոքը խելոքի » հնարավոր բան չէ, մի ղեկավար գալով մի պաշտոնի իր շուրջն էր հավաքում իր համախոհներին և իր ընկերությանը իր հայացքներին բնորոշ մարդկանց, նույնը վերաբերում էր Հանրապետության նախարներին: ժողովուրդական մյուս ասացվածքը հնչում է այսպես «Ասա` ո՞վ է ընկերդ, ասեմ` ով ես դու. » այստեղ կարելի է օրինակ բերել, ձեզ շատ ծանոթ անձանց` Վազգեն Մանուկյանին. Վազգեն Սարգսյանին, Խաչիկ Ստամբոլցիանին և Համբարձում Գալստյանին, երևի այս քանակով սահմանափակվենք ընկերների անվանացանկը և անցնենք վերլուծությունը: Նախագահի ընկերների ցանկը շեշտելով անցնեմ կարևորագույն հարցերից հարցին` Հայաստանի Հանրապետության սահմանների հարցն է, որը նույնպես կախված էր սոցիալ տնտեսական պրոբլեմից: Սահմանները ոչ միայն պետք է ամուր լինեն սահմանապահ զորքերի դիմադրողական ուժով, այլև պետք է ամրապնդվի սահմանային գոտու բնակչության սոցիալական ապահովվածությամբ: Եթե հեռավոր սահմանային գյուղերում չկան նորմալ ճանապարհներ, գյուղ տեխնիկա, կուլտկենցաղային օջախներ, չկա կապ արտաքին աշխարհի հետ, չկա երաշխիք անվտանգ գոյատևելու, գյուղացին երբեք այդ գյուղերում չի կարող գոյատևել, էլ ուր մնաց ապրի և ստեղծի: Մեր ղեկավարությունը այդ մասին քաջատեղյակ է, սակայն միջոցներ ձեռք չի առնում այդ խոչնդոտը վերացնելու համար: Առաջնահերթ հարցերից է նաև ճանապարհաշինությունը և տրանսպորտի հարցերը: Հանրապետության վիճակը ավելի վատացավ 1992 թ. Փետրվար և մարտ ամիսներին, առատ ձյան ծածկույթը դժվարացնում էր տրանսպորտային կապը շրջանների հետ: Էներգետիկ ճգնաժամը ավելի վատթարացավ, երկու ժամյա հովհարարային անջատումները դարձան ինը ժամյա կամ ավելի: Սառցակալած ճանապարհնեը անանցանելի էին դառնում, նույնիսկ Երևանում անդամալուծված էին բազմահազարանոց թաղամասեր, վատթարացել էր հացամթերքների հարցը, գոյանում էին բազմաթիվ հերթեր, որտեղ նույնիսկ մարդիկ դատարկաձեռ տուն դառնում, առանց հացի: Դրան գումարվում էր քաղաքի ջրամատակարարումը:

1992 թվականի ձմեռը դա հիշեցնում էր Լենինգրադյան բլոկադայի տարիները, սակայն ի տարբերություն, որ Կրեմլի ղեկավարությունը ժողովուրդի հետ էր, իսկ մեր հանրապետության ղեկավարությունը չգիտես թե որտեղ և ում հետ: Հանրապետության կատվածահար վիճակում էր, չէր գործում տրանսպորտային միջոցները, հացամթերքների պակասը, էլեկտրաեներգիայի մատակարարումը, գազի մատակարարումը, չկար մի ճյուղ կամ բնագավառ, որ գործեր նորմալ ընդանար, դրան միանում էր հիվանդությունների աճը, առողջապահական հիմնարկները գործում էին պատվերով երաժշտության նման:

1992 թվականի սկզբին Ներքին գործերի նախարի պաշտոնը ստացավ Վանո Սիրադեղյանը, որը դեռևս 1988 թվականից աչքի էր ընկել իր հռետորությամբ, և վայելում էր փառք և պատիվ, իրարկե միայն կանանց շրջապատում: Նա կարողանում էր հիմնականում քանդել, բայց նորոգման գործում, դեռևս ոչ մի փաստ չի արձանագրվել: Ժամանակը ինքը ցույց տվեց Աշոտ Մանուչարյանի գործերը, և ցույց կտա նաև Վանո Սիրադեղյանինը: 1992 թ Մարտ ամսին նոր Գերագույն Խորհուրդը սկսեց քնարկումներ զինվորականության մասին և պատճռաբանումներ չի գտնում, որ ինչ որ պատճառներով հետաձգվել էր այդ կարևորագույն հարցերից մեկը: Կցանկանաի մեջ բերել մի կարևորագույն հարց` Երևանի Շենգավիթի շրջանում կատարված պայթունի մասին, և Արթիկում կատարված զինվորականներից զենք և զինապահեստները առգրավելու մասին: Նախ կցանկանաի ներկայացնել Հայաստանին Հանրապետության պաշտոնական հայացքները: Հանրապետության հեռուստատեսությունը ներկայացրեց, որ այդ պայթունը եղել է պայթուցիկ նյութերի կուակված պահեստից և մեղադրեց այն անձին, որը «Թաքցրել » էր այդ զինամթերքը իր բակի ավտոտնակում: Իսկ հիմա ներկայացնեմ իմ անձնական տեսակետը, այդ հարցի վերաբերյալ: Ուրեմն երբ Ռուկական Կենտրոնական հեռուստաընկերությունը ցուցադրեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցիները դա վերագրեցին հայերի կողմից իրագործված ցեղասպանություն, և ամբողջ ուժերով սկսեցին հարձակվել Ղարաբաղյան պատերազմական գծի ողջ երկանքով, ի պատասխան վրեժի: Վերադառնանք հիմա առաջին հարցին: Շենգավիթի շրջանի դեպքին, արդյոք մենք կամ մեր իշխանությունները կարող էինք արդկոք այդ դեպքը նկարագրե, որպես դիվերսիա Ադրբեջանի կողմից, և ձեռք առնել համանման գործողություններ Ադրբեջանի դեմ: Հայաստանի Հանրային հեռուստատեսության այդ լուրը կրկնվեց նար ռուսական հեռուստաընկերությունների կողմից, և դրան միացավ արտասահմանյան հեռուստաընկերությունների կողմից աղաված տարբերակը, լեզու դնելով ադրբեջանցիների բերանը: Իսկ Արթիկի դեպքը մեր իշխանությունները նկարագրեցին նույն պաշտոնական ձևով, որ այդ միջադեպի մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն: Ինչու՞ հանրապետության ղեկավարությունը վախեցավ թաքցնել և անմեղանալ, սակայն ի տարբերություն մեր հարևանների իրնենց բոլոր մեղքերը բարդում էին հայերի վրա:

Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում էին որպեսզի բալոր մեղքերը բարդեն Հայաստանի և հայերի վրա: Այդպիսի դեպքերը շատ էին, իսկ մեր ղեկավարները կառչած իրենց պաշտոններին մեղավորներ էին ման գալիս յուրայինների մեջ:

1992 թվականի կորուստները ճակատային գծում, սարսափելի էր: Արծվաշենի դավաճանությունից հետո թշնամուն ծախվեց նաև Շահումյանի շրջանը, որը ինչպես ապացուցված էր ուներ բավարար քանակի զինված ջոկատներ, որպեսզի կարող էր դիմակայել խոշոր հարձակմանը, էլ չեմ ասում որ նույնիսկ հնարավորության դեպքում կարող էր արժանի հակհարված տալ թշնամուն և մարտական գործողություններ հայկական բնակավայրերից տեղափոխելով Ադրբեջական տարածք:

Մեր ճակատային գծից նախորոք ականազերծվում են պաշպանական ականները և շրջան տանող ճանապարհ բացում ադրբեջանցիներին հաղթարնակած բանակի և Սովետական դիվիզիայի զորքերի առջև, այդ մասին լավ տեղյակ են ականատեսները, որոնք պնդում էին, որ դա դավաճանություն է, որտեղ մեր ղեկավարները ծախեցին և շրջանը, և խաղաղ բնակչությանը և անգամ շրջանում գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Այդ դեպքերի մասին հստակ տեղեկություններ կա, Շահումյանիշրջապատումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության Հատուկ ԳնդիՀրամանատար Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի ռազմական օրագրում այդ մասին գրված է, ցավոք սրտի Հրամանատարը չհասցրեց տեսնել իրեն օգնության հասած նոր ուժերին: Գնդապետի մեքենան 1992 թ. հունիսի 17-ին Մարտակերտի Մադաղիս գյուղի մատույցներում պայթեցվում է: Պետական վարկածով մեքենան պայթել է հակատանկային ականի վրա Մարտակերտի Հակոբ Կամարի (Լուլասազ) գյուղի մոտակայքում: Սակայն ականատեսները որոնք տեսել են գնդապետի պայթած մեքենան, պնդում են որ պայթուցիկը մեքենայում է եղել, և հաշվի առնելով այն փաստը, որ Հակոբ Կամարի գյուղը այդ ժամանակ գտնվել է թիկունքում և հակատանկային ականը այնտեղ չի կարող հայտնվել, այն էլ ճակատային գծից բավական հեռու` երկու հայկական գյուղերի միջև: Ուրեմն ինչումն է այն հակառակ վարկածը, որոնք ներկայացրել էին Հայաստանի պետական մարմինները: Հաշվի առնելով այն փաստը որ մինչ Շահումյանի անկումը` հուլիսին Շահումյանի կենտրենական շտաբում գնդապետ Կարապետյանը ներկայացրել էր մինչ այդ մշակված Շահումյանի ադրբեջանաբնակ Շեֆեկ և Զեյվա գյուղերի ազատագրման ողջ ծրագիրը, որն էլ իր հերթին ապահովվելու էր Շահումյանի շրջանի բնակչության անվտանգությունը, սակայն նրա առաջարկած ծրագիրը մերժվում է Շահումյանի շրջանի ինքնապաշպանական շտաբի ղեկավարների կողմից, որի ղեկավար` Մեղրյան Շահենի կողմից, որը չցանկանալով որ հետագա հաղթանակների դափնին մնա երիտասարդ գնդապետին: Հետագայում առանձին հանդիպումում նույն ինքը` Շահեն Մեղրյանը խոստացավ որ իրեն ևս դավաճանել են և շրջանի կորուստի մեղքը բարդել էր Վազգեն Սարգսյանին և Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների վրա: Սակայն մի քանի օր հետո նրա հեռուստայելույթից հետո այն ուղղաթիռը որում գտնվում էր Շահեն Մեղրյանը չգիտես թե ինչու խփվում է Քելբաջարի մոտակայքում, որի արդյունքում զոհվում է Շահեն Մեղրյանը իր հետ տանելով այդ  դավաճանության   գաղտնիքը: 



Գնդապետ Կարապետյանի ծրագիրը կարելի էր համարել իրագործված վերլուծելով որոշ մանրամասներ կցանկանաի պարզաբանել: Մինչ Շահումյանի ողբերգական դավաճանությունը և անկումը: 1992 թվականին մայիսին Հայկական ինքնապաշպանական զորամիավորումների հաղթանակները, որոնցից են Լաչինի և Շուշիի ազատագրումը և այլ հաղթանակները ճակատային տարբեր տեղամասերում ադրբեջանական բանակին բարոյալքել էին և թուլացրել:

Շուշի և Լաչինի կորուստներից հետո բարոյալքված էր, դրան գումարվում էր ադրբեջանում քաղաքական խառնաշփոթը, բացի դա Շահումյանի տարածքում էին գտնվում Հայկական ինքնապաշտպանական մի քանի հայտնի ջոկատներ որոնք մարտական լավ փորձ ունեին և համապատասխան մարտական տեխնիկա, իրագործելու նման մարտական գործողություններ որը առաջարկում էր գնդապետ Կարապետյանը: Սակայն Հայաստանի Հանրապետության ղեկավարների դավաճանություն արդյունքները եղավ այն որ կորցրեցինք բացի Արծվաշենը, Շահումյանը, այլև Մարտակերտի շրջանի մեծ մասը և Հադրույթի շրջանի մի քանի գյուղեր: Շահումյանի տարածքը հանձնելով դավաճաններև հանձնեցին նաև շրջանում գտնվող ինքնապաշպանական ջոկատները այդ թբին նաև շրջանի խաղաղ բնակչությանը, որոնք այդ փախուստի և խուճապի մեջ չհասցրեցին անգամ դուրս գալ սեփական բնակարաններից: Կորուստները շարունակվում էին Հ.Հ իշխանավորները և ինքնապաշտպանությունը ղեկավարող պաշտպանության նախարարություն ղեկավարները անուշադիր գտնվեցին նաև Կապան Գորիս տանող Ճանապարհի անվտանգություն հարցում: Լաչինի մարդասիրական միջանցքը դարձել էր ադրբեջանական ուժերի ակցանում և դառնալով մի իսկական մսաղաց, անտեղ կոտորվում էին նորակոչիկ զինվորներ, մեր նախարներից ոմանք պատասխանատվությունից խոսափելու համար հրաժարական էին տալիս և անցնում մեկ այլ պաշտոնի: Հանրապետության նախագահի հրամանով կազմակերպված զորահավաքը անց էր կացվում զինվորական զինկոմիսարյատների միջոցով, որտեղ իրենց զգացնել էր տալիս անօրինականությունները: Կանչվում էին բանակ բանվոր աշխատավորների երեխանները, իսկ առևտրականների զավակները գումարով կամ մաղարիչով ազատվում էին, իսկ պաշտոնյանների զավակները ընդհանրապես չէին էլ հիշում: Նորակոչիկը կանչվում էր բանակ և երկու ամիս դեռ չոլորած հետո կամ սովորացնում էին կամ էլ առանց սովորացնել ուղարկվում էին Լաչին առաջին գիծ: Ճակատային անհաջողությունների արդյունքում, որոշ մարդիկ մեծ գումարներ էին աշխատում: Նորակոչիկ զինվորների ծնողները ամեն ինչ անում էին որպեսզի իրենց զավակները չհայտնվեն ճակատային գծում դա էլ գռգռում էր ՊՆ-ում գտնվող որոշ մարդկանց ախորժակը, որոնք ավելի մեծ գումարներ էին շորթում:

Այնպիսի պայմաններ էր էին կարծես վերադարձել էինք դարասկիզբ տասնյակ այդ նույն իրավիճակի նկարագրությունը կարող ենք կարդալ Ստեփան Զորյան 1925 թվականի գրված « Պատերազմ » վեպում: Կրկնվելով միայն կասեմ որ պատերազմը միայն Մաճկալանց Դավիթների համար էր և ոչ թե տանուտեր Արսենենց համար, Այս պարագայում նկատի ունեմ ՀՀՇ-ական տանուտերերի: Երկրի տերերը իրենք էին և նրանց մատնացույց անող չկար կռիվա, կռիվ...

Կռի՜վ, էս նեղ մաջալին էդ էր պա՛կաս, — կասեր Ծիրանանց Արշոն, բայց դե մեր պետական այրերը առիթը բաց չթողնելով գումարներ էին աշխատում:

Երկրում վխտում էր հանցագործությունը գողերը նույն իշխանավորներն էին իսկ իշխանավորները նույն գողերը: Կցանկանաի մեջ բերել մեծ Վարպետի` Ավետիք Իսահակյանի խոսքերը ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ պոեմից:

Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,

Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

 

Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,

Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

 

Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,

 Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

 

 Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,

 Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

 

 Յոթն անգամ ահա՛ ատում եմ, ատում իշխանությունը - սերունդներ լափող,

 Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

 

 Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,

 Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

 

 Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,

 Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

 

 Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,

 Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

 

 Եվ ամեն ինչ է իշխանությունը - իրավունք, օրենք և արդարություն,

 Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն:

 

 Եվ նզովում եմ իշխանությունը` հազարաճիրան մոլի բորենին,

 Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

 

 Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,

 Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք - իշխել, խողխողել իր նմաններին:



Իսահակյանը իզուր չի գրել այդ ապիկար և ստրուկ մարդիկ, այսօր իշխանավորներ են և նրանք են տնօրինում ողջ ազգի ապագան: Երկրում տիրում էր դեմոկրատական կոչվող կիսաֆաշիստական ռեժիմը, որը կարելի էր նկարագրել որպես 1918 թվականը` « Ռազմական Կոմունիզմի» տարիները երբ բոլշևիկները իրենց կամայականությամբ ահաբեկում էին ցանկացածին: : Անյայտանում էին կամ պատահարների զոհ էին դառնում մարդիկ որոնք իշխանությունների նպատակահարմար չէր, իշխանությունների կողմից հարուցվում էին քրեական շինծու դատավարություններ և ձերբակալություններ: ՀՀՇ-ն խոստանալով ժողովուրդին քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցավ ֆաշիստական մի ռեժիմի, մոռացության տալով Ղարաբաղյան հարցը, Հայկական Ցեղասպանություն, փախստականների, Աղետյալ գոտու բնակիչների ապահովվության: Հանրապետությունում չկար մի բնագավառ որտեղ աշխատեր նորմալ կարգավիճակով: Հայ ժոդովուրդը իր ողջ պատմության ընթացքում այդպիսինների վիճակում չէր եղել, նկատի ունենալով երկրի իշխանավորների անտարբերությունը, կորել էր անգամ ապագայի հավատքը: Ձևավորված նոր դասը, որը դարձել էր վտանգավոր թե հասարակություն ձևավորելու համար և թե պետության անվտանգության, մեջ բերելով Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տողերը...

 Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։ 1917

 Կարծես   թե այս տողերը երբեք չի հնացել ժամանակի շունչն է փչում, ներկա ժամանակները դարձել էր սոսկալի քանի որ մշակույթ և մշակույթային հարստություն բառը կարծես վերացել է հացի խնդրի: Պռոշյանը իր « Հացի Խնդիր » Դժբարությունները գազազացրել էին մարդկանց 1992-ին արդեն ժողովրդի դեմքից վերացել էր այն ապրելու ցանկությունը, որը կար դեռևս 1988 թվականին: Մարդիկ չգիտեին թե վաղը ինչպես են լուսացնելու, անգամ թափառող շները աղբամանների սնունդ չէին փնտրում հասկանալով, որ այնտեղ սննդի մնացորդներ անգամ չկա: Ինչպես կասեր Հովհաննես Թումանյանը

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,

Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։

Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝

Ձեր խոսքն ենք ասում. — « Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք...» 1887

Բայց մեզ պես չապրեք...» Երևի հաջորդ եկող սերունդներ հասկանան որ պատմական սխալ քայլը ճակատագրական է ողջ պատմության և ապագայի, երևի այսօրվա երիտասարդը վաղը չկարողանա իր զավակին պատմել երջանիկ և ուրախ երիտասարդության մասին, քանի որ խավարի և մթի մեջ մեծացած սերունդ է, տեսնելով որ սարքելու փոխարեն քանդում ենք իսկ շենացնելու փոխարեն ավիրում: Այժմ տեղին կլինի հիշել մեր պետության հիմնը, Միքայել Նալբանդյանի խոսքերով...

« Մեր հայրենիք, թշվառ, անտեր,

Մեր թշնամուց ոտնակոխ,

Յուր որդիքը արդ գանչում է

Հանել յուր վրեժ, քեն ու ոխ »: 1859

Այո մեր հայրենիք, թշվառ անտեր, բայց ոչ թե թշնամուց ոտնակոխ այլ սեփական իշխանավորներից, որոնք ծախելով ու թալանելով մեծ եկամուտներ են ստանում: Պետության դատարաններում կաշառակերությունը դարձել է սովորական աշխատանքային պայման Գերագույն դատարաններում և Սահմանադրական դատարաններում նույնը մարդիկ կան, որ հազար կուսակցական շապիկ փոխեցին որպեսզի մնան իշխանավորների կողքին, ուրանալով Հայրենիք և հայրենակիցներ բառը: Հանրապետության լուծվել էր արդեն էկոլոգիայի հարցը. Վերացնելով քաղաքային տրանսպորտը, որևէ ժամանակ աղաղակելով որ քաղաքի մթնոլորտի աղտոտվածության 80% բաժինը ընկնում է քաղաքային տրանսպորտին վրա:

Հիմա այդ հարցը կարելի է համարել փակված, հեղուկ վառելի պատճառով անդամալուծվել է քաղային և միջքաղաքային տրանսպորտը, չնայած որ այդ էկոլոգիայի դրական գործընթացին միացել է մի պրոբլեմ, անխտրի անդամահատվում էին թե քաղաքներում և թե շրջաններում կանաչ զանգվածները անտառային գոտում և պուրակներում մնացել էր միայն կոճղերի բացատներ կամ տափաստաններ: 1990-ականների սկզբին հեղափոխական ռոմանտիզմին փոխարինելու էր գալիս վայրի կապիտալիզմը ինչպես նշում էր լրագրողներից մեկը, քայքայված տնտեսությունը առանց այն էլ բարդացնում էր իշխանությունների վիճակը, չկար այն նյութական բազզան որպեսզի կարողանա երաշխիք հանդիսանալ պետության առաջընթացի համար: Վ. Մանուկյանի ու նրա թիմի որդեգրած տնտեսական նոր քաղաքականությունը պահանջում էր տնտեսական ազատականություն, ազատ շուկայի ձևավորում, կենսունակ մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացում, որը չեզոքացնում էր պետության դերը, տրամադրելով պետական իշխանությունը անհատական իշխանիկներին, որոնք և իրենց շրջապատի տղերքն էին: Սեփականաշնորհելով կոլտնտեսային հողերը, պետական հիմնարկ ձեռնարկությունները երկրի գույքը մաս- մաս սկսեցին վաճառել արտասահման նկատի ունենապով Իրանական Իսլամական հանրապետություն Վրաստան և Ռուսաստան: Անգամ վաճառելով այնպիսի բաներ, որը կարիքը զգում էր պետությունը: Երբեմնի Խորհրդային պետության ամենահզոր տնտեսություն ունեցող Հանրապետությունը, այսօր դարձել է մի աֆրիկյան անշան երկրին հավասար: Անխտիր ամեն ինչ վաճառում էին անգամ հաստոցաշինական գործարանների հաստոցները որոնք երկաթի ջարդոնի տակ վաճառում էին և ձեռք բերում արագ շահույթ: 1992թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, և Հայաստանի շրջափակումը դարձավ էլ ավելի ընդգրկուն: Ճանապարհների բացակայությունը անհնար էր դարձնում Հանրապետությունը ներկրել դրսում գնված սննդամթերքը, այդ ժամանակ սնդամթերքի ներքին պաշարները հազիվ թույլտրում էին բավարարել ազգաբնակչության նվազագույն պահանջարկը: Հողի սեփականաշնորհման ռեֆորմի արդյունքում հողը հանձնվեց գյուղացուն, սակայն դա մի անհեթեթություն էր, հազարավոր մշակովի հողեր հեկտարներով մնացին անմշակ, լեռնային շրջաններում մշակովի հողերը ընկած էին գյուղից տասնապատիկ կիլոմետր հեռու և գյուղացին հնարավորություն չուներ հասնել այնտեղ, և էլ ուր մնաց հող մշակեր, չկար գյուղատնտեսական տեխնիկա: Անգամ սեփականաշնորհված կոլտնտեսության տրակտորները և գյուղտեխնիկան վաճառում էին պարսկաստան որպես մետաղի ջարդոն: Գյուղացին հայտնվել էր ավելի սարսափելի վիճակում քան քաղաքացին: Հենց այդ օրերի դառը հիշատակն է պատկերավոր այն միտքը` « որ ոչ թե հողը գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին» : 1991-ի սեպտեմբերին Վազեն Մանուկյանի հեռանալուց հետո երկրի վարչապետի պաշտոնում նշանակվեց ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական նախկին բաժնի վարիչ, բայց արդեն ՀՀ փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը, (01.02.1991-30.07.1992)

Նրա նշանակումը պատահական չէր և կարող էր ենթարկվել միայն մեկ տրամաբանության. իշխանությանն անհրաժեշտ էր մի այնպիսի խամաճիկ, որը իր ներկայությամբ կլուծեր երկու խնդիր՝ կմեղմեր ինչպես վերնախավի, այնպես էլ հասարակության մեջ խմորվող դժգոհությունների ալիքն: Անհաջողությունների դեպքում նրան որպես քավության նոխազ կարող են զոհաբերել հանուն իրենց շահերին: Նրա նշանակումը ձևական էր և անիմաստ չնայած որ իմաստավոր էր նրանում, որ նա կարողացավ հասցնել ամրապնդել իր ֆինանսական կարողությունները: Գագիկ Հարությունյանին եկավ փոխարինելու Խոսրով Հարությունյան, որը իշխանավորեց և թալանեց 1992-ի օգոստոսից մինչև 1993-ի փետրվարը: Որը թալանելու բավականին փորձ ուներ, լինելով նախկինում Չարենցավանի կարի ֆաբրիկայի երբեմնի տնօրենի և ապա այդ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահը: Այնպես որ նրանից հմուտ թալանչի երևի ՀՀՇ-ականները չգտնեին: « Հացի խնդիրը » Հայաստանում սրվեց միայն այն պատճառով, որ Խ. Հարությունյանը փոխանակ հացի շուկան ազատականացներ, ընդհակառակը նա ամբողջովին այն մոնոպոլիզացիայի ենթարկեց»: Խոսրով Հարութունյանին փոխարինեց Հրանդ Բագրատյանը 12.02.1993 որը իր նախորդներից ոչ մի բանով չէր տարբերվում ինչքան արագ կարողանար վաճառել քանի որ տրված հնարավորությունը եղել է, տեսնելով իրենից առաջ պաշտոնավարած վարչապետների կարճ իշխանավարությունը նա պետք է գտներ շատ կարճ ճանապարհ արագ միջոցները բազմապատկելու: Նա փորձեց ավելի կարճ ժամակահատվածում վաճառել այն ինչ հնարավոր էր: Հասարակության ունևոր խավի այն հատվածը, որն իր միջոցների մեծ մասը ձեռք էր բերել անազնիվ ճանապարհներով կարողացավ գործի դնել որպես փոքր և միջին բիզնես, չնչին գումարներով յուրացրեցին ազգային տնտեսության ունեցվածքի մեծագույն մասը: Իսկ կառավարությունն այդ ընթացքում թեև տեսնում էր հրեշավոր անարդարության դրսևորումը, բայց այդպես էլ ոչինչ չձեռնարկեց «օրինական» թալանը կանխելու համար: Հենց այն ժամանակ ձևավորվեցին կոռուպցիայի, մոնոպոլիայի, օլիգարխիայի այն տարատեսակ հիմքերը, որոնց արդիականացված ու «քաղաքակրթված» տարբերակները կենսունակ և գործուն են նաև այսօր: Վերադառնալով 1992 թվականին դեպքերին կցանկանաի մանրամասնել այդպես կոչված` պատերազմական վիճակը որով իշխանությունները վահանի պես օգտագործում էին պատճառաբանելով, որ պատերազմ է և խոստացած տնտեսական բարեփոխումների ժամանակը չէ: Սահմանային գոտում իրավիճակը շատ բարդ էր ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությունից հրետանակոծում են Արարատ-Սիսիան տանող մայրուղու հատվածը, և այդ մայրուղով ճակատային գիծ հասցվող բեռները պետք է կատարեին հսկայական շրջան, որպեսզի անվնաս հասնեին ճակատային գիծ: Չնայած որ Հայկական ուժերը հնարավորություն ունեին Նախիջևանում իրականացնեին մի շարք ռազմական գործողություններ, որպեսզի ստեղծեն անվտանգ գոտի այդ մայրուղու համար: Դա ճիշտ է որ մեր զինված ուժերի հրամանատարական գերասեսչությունը պետք է մտածեր այդ կարևորագույն հարցի մասին: Սակայն նրանք նախնտրեցին հազարավոր գումարներ ծախսելով շրջանցել այդ հատվածը, դրան էր գումարվում Գորիս-Կապան կապող մայրուղին, որը նորից շրջանցելով Տաթևի վտանգավոր ոլորաններով պետք է հասցվեր Կապանի և Մեղրու պաշպանական ուժերին: Այդ թվին կարելի էր նաև միացնել Գորիս-Լաչին մարդասիրական իջանցքը, որտեղ հայկական ինքնապաշտպանական ուժերը կյանքի ու մահվան կռիվ էին մղում: Վազգեն Սարգսյան կարծես գործնականում որպես զինված ուժերի ղեկավար հրաժարվեց իր պաշտոնից և իր տեղը զիջեց Վազգեն Մանուկյանին 1992թ. Նա սեպտեմբերին ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի տարածքի 40 տոկոսն օկուպացված էր, երկրում տարածվում էին պարտվողական տրամադրությունները։ Ճակատային գծում անհաջողություններից խուսափելու համար Վազգեն Սարգսյան ցանկացավ անպատասխան հեռանալ միայն խույս տալով պատասխանատվությունից 13 հունիսի 1992 Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների կորուստները օգոստոսի 4-8-ը Արծվաշենի կորոստը: Վազգեն Սարգսյանը փորձում էր դուրս գալ աներանելի վիճակից: Ճակատում գտնվող, թեժ կռիվների մեջ գտնվող Ազատամարտիկները մեղադրում էին նրան դավաճանության մեջ, Շահումյանի դավաճանության փաստը առկա էր, բացի խաղաղ բնակչությունից ադրբեջանական շրջապատման օղակի մեջ էին հայտնվել Հայկական Ինքնապաշտպանական ջոկատները: Արծվաշենի ողբերկական դեպքերը համոզում էին Հայկական զինված ուժերի ղեկավարների դավաճանության փաստը: Իհարկե հետագայում այդ բացթողումները միայն դաշտային հրամանատարների անձնազոհության գնով շտկվեց: Օղակում հայտնված հայկական ջոկատները լքված էին և խաբված: Այդ էր պատճառը, որ Վազգեն Սարգսյան 30 օգոստոսի 1992 Հայկական Հեռուստատեսությամբ ի կոչ ազգի ելույթ ունեցավ, խնդրելով որպեսզի իր կողքը հավաքվեն կամավոր «Մահապարտների» մի ջոկատ, որոնք կկարողանաին կանգնեցնել ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Մարտակերտի տարածքում: Դժվարին իրավիճակից դուրս գալու ելքը այդ մարտակոչն էր, որը կարող էր մեղմացնել առանց այն էլ հուսալքված ու գազազած ազատամարտիկներին: Շատերը կզարմանան տեսնելով, Վազգեն Սարգսյանի ելույթը, նա հուզված էր և Ամենուրեք նրան մեղադրում էին Շահումյանը և Արծվաշենի դավաճանության մեջ:

http://www.youtube.com/watch?v=hwC_fdVWifs

http://www.youtube.com/watch?v=O_iCnrLTiMQ



 

Կեղտոտ Խաղ 2

 

Հայաստանի Հանրապետության ներքին թշնամին ավելի շատ վնաս էր հասցնում պետության անվտանգությանը, քանց թե արտաքին թշնամին, օտարերկրյա էմիսարները վխտում էին հանրապետությունում, տարբեր կրոնական աղանդների և կազմակերպությունների անվան տակ գործում էին առանց խոչընդոտի, դրան էր գումարվում նոր ձևավորվող վերնախավը, որոնք թալանելով և կողոպտելով հարստացել էին: Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ և Քաջարանի և Կապանի հանքերից հանվող հանքաքարը բեռնատարներով տարվում էր Իրան, անգամ գույնավոր և անգույն մետաղների հսկայական տոնաներ թալանված գործարաններից որպես մետաղի ջարդոն ուղարկվում էին Իրան, որտեղ այդ նույն մետաղից պարսիկները ձուլվում էին զենքեր և վաճառվում կամ նվիրաբերվում Աղրբեջանին, այն որ մարտադաշտում հայտնված հսկայական ռազմավարը վկայում էր, որ դրանք Իրանական արտադրության էին: Այսինքն մեր Հանրապետության իշխանությունները վաճառելով այդ մետաղը Իրան լավ տեղյակ էին այն օղակաձև շրջանակի մասին, այնուամենայնիվ էժան վաճառելով այդ մետաղը ձեռք էին բերում գումարներ, սակայն մոռանում էին, որ այդ մետաղը զենքի տեսքով հայտնվում էր հայ-ադրբեջանական պատերազմական գոտում և այն էլ մեր թշնամի պետության ձեռքում: Հայաստանի հիմնարկ ձեռնարկություններից հաստոցաշինական գործարաններից և այլ արտադրամասերից հանվում էին հաստոցները և մետաղի ջարդոնի գնով էժան վաճառվում էր Իրանցիներին: Նույնիսկ ճանապարհաշինարարական հսկա հիմնարկ-ձեռնարկությունների ճապոնական արտադրության ԿԱՄԱՑՈ հսկա տրակտորները մետաղի ջարդոնի անվան տակ վաճառում էին միայն թե արագ և կարողանան եկամուտները կրկնապատկել: Այդ թվում նաև գումարելով այն «Մալբորո » ծխախոտի գործարանը, որը նախատեսվում էր կառուցել Երևանի արվարձաններից մեկում, ողջ արտասահմանյան թանկարժեք սարքավորումները, որոնք դեռ արկղների մեջ էին մետաղի ջարդոնի գնով վաճառվեց Իրանցիներին և դրա ետևում միայն ՀՀՇ -ական գործիչներն էին: Ի՞նչ է սա դավաճանություն չէ, Հայաստանի Ազգային Անվտանգության մարմինները դրա մասին չգիտեին, կամ էլ թե անտեղյա՞կ էին նման հակապետական գործարքների մասին: Կամ նրանք մաս են կազմել այդ հակապետական քայլերին կամ էլ դավաճանի նման լռել են, իսկ մեզ հայտնի է, որ նրանք Երկրի Անվտանգության իսկական պաշտպաններն են: Պետությունը երկու տարի է ինչ ձեռք է բերել անկախություն, սակայն դեռևս չունի օրենսդրություն, եղած օրենքներն էլ խախտում են հենց իրենք` օրենքի մարդիկ: Էկոլոգիական հարցերը մնացել են անցիալում, սանիտարական վիճակը Երևան քաղաքում դարձել է ճգնաժամային, փողոցներում տոննաներով հավաքված աղբը և գարշահոտը դարձել է առնետների համար մի զվարճանքի վայր, որոնք այլևս մարդկանցից չեն էլ վախենում: Իսկ պետական իշխանավորներին դա չի էլ մտահոգում « Պատերազմ է» Պատերազմի անվան տակ մարդին գումարներ են աշխատում, օր օրի վրա բարձրացնելով դոլլարի ինքնարժեքը սկսում են թալանել առանց այն էլ աղքատությանը հասցրած բնակչությանը, թանկանում էր բենզինը, գազը հացը և այլն մարդին անգամ չէին կարողանում ցամաք հաց առնել: Քաղաքում թափառող կատաղած և սովահար շների ոհմակները անգամ հարձակվում էին անցորդների վրա: Հանրապետությա խոշոր մատակարները սկսել էին իրենց « Ռեկեռը » գյուղացիներից ստիպելով վաճառել իրենց ապրանքը էժան, մայրաքաղաքի շուկաներում վաճառում էի կրկնակի թանկ, այսինքն գյուղացիները որոնք ողջ տարին չարչարվում են և աճեցնում բերքը, ավելի քիչ եկամուտ է ստանում քան վերավաճառող « Ռեկետը » այդ ավազակներին էր միանում նաև ավտոինսպեկցիան և ոստիկանները, որոնք ամեն քայլափոխին գյուղացիներից գումար էին պոկում, մինչև բերքը կամ մթերքը քաղաք էր հասնում նրանք արդեն գյուղացուն թալանած էին լինում, փո՜ղ-փո՜ղ...

Ինչպես Թումանյանն էր ասում, « Փողը տգեղին դարձնում է գեղեցիկ, իսկ հիմարին իմաստուն »: Փողի մասին երկար կարելի է խոսել, օրինակ վերցնելով 1992 թվականի դեկտեմբերի տվյալները Ամերիկյան դոլլարի կուրսը ռուբլու հետ համեմատած դարձել էր 470 ռուբլի 1 դոլլարի դիմաց: Չնայած Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը ազդում էր Հայաստանի վրա, սակայն հանրապետությունում դժվարությունների առյուծի բաժինը ընկնում էր պետական Այրերի վրա, որոնք օգտվելով իրենց պաշտոններից փորձում էին ամեն ձևով և ամեն գնով գումարները կրկնապատկել: Հացամթերքների քարտային համակարգը դա նպաստաբեր գործընթաց էր, որոնք հնարավորություն էին տալիս գների աճմանը: Ամեն անձին հասնում էր մոտ 250 գրամ հաց, իսկ հացի գինը դա 25-35 ռուբլի է, իսկ կոմիսիոն վաճառքի գները անցնում էին 50-60 ռուբլուց: Հացի գների հետ նաև աճում էր կենցաղային սպասարկման և մյուս սննդամթերքների գները

Հաց ենք ուզում...

Ժողովուրդը գոռում գոչում

Եվ լալիս է աղեկես

  • Լևո՛ն, Լևո՛ն հաց ենք ուզում

    Վե՛ր կաց Լևո՛ն հաց տուր մեզ,

    Տեր Լևոնը գահին նստած,

    Խոր շունչ քաշեց տխրալի,

  • Այս տարի էլ չունենք մենք հաց,

    Խոսրովը գնաց հաց բերի:

  • Չէ՛, խաբում ես պարոն Լևոն,

    Դու ասացիր` էն տարի,

    Երբ որ դառնանք անկախ երկիր

    Կապրենք ազատ լի՜ ու լի՜

    Տարին եկավ և անց կացավ,

    Մենք սոված ենք դեռ էսպես,

  • Լևո՛ն, Լևո՛ն հաց ենք ուզում,

    Վե՛ր կաց Լևո՛ն հաց տուր մեզ:

  • Հաց չի գտել Խոսրովը դեռ,

    Ուղարկել է հաց ու կես,

    Քիչ էլ կացեք, իմ ժողովուրդ

    Հիմի էնտեղ կերթամ ես,

    Մի մեծ Ելցին կա վերևում,

    Նա շատ ունի էնտեղ հաց,

    Նա ձեզ այնքան շատ է սիրում,

    Նա չի թողնի ձեզ սոված...

    Ասավ նստեց ինքնաթիռը,

    Գնաց հեռվից հաց բերի,

    ՈՒ մինչ այսօր սպասում ենք,

    Բայց ազգն ինչպես համբերի...

    Ժողովուրդը գոռում գոչում

    Արտասվում էր աղեկեզ,

  • Լևոն Լևոն հաց ենք ուզում,

    Վե՛ր կաց Լևո՛ն հաց տուր մեզ:

Գայանե Սամսյան Քաղաք Արմավիր 9-րդ դասարան 1992 դեկտեմբեր

Լինում էին ընտանիքներ երբ առհասարակ տանը ուտելու հաց չէին ունենում: Հանրապետության նախագահը Դեկտեմբերին ամսին պնդում էր, որ Հանրապետությունում հացի պրոբլեմ չկա, քանի որ հացահատիկի պաշարները բավական են բնակչության պահանջարկը բավարարելու համար: Գազամատակարարումը անդհատ խափանումներով է ընթանում, այդպես ասած ադրբեջանցիների կողմից Վրաստանի տարածքում պայթեցվում էին Հայաստան մուտք գործող գազի խողովակները, սակայն իրականում օվքեր էին կանգնած այդ պայթեցումների ետևում, կամ թե արդյոք դա այդպես էր թե ոչ, բավական էր հերթական մի այդպեսի լուր, և Հանրապետությունում ամիջապես բարձրանում էին գազի ինքնարժեքը, հեղուկ վառելիքի և անգամ կենցաղային անհրաժեշտ պարագանների գներ, որոնցից էին քիմիական սպիրտը, պարաֆինը` մոմերը, և այլն, անընդհատ արհեստական խոչընդոտները մեծ եկամուտներ էին բերում ՀՀՇ-ական գործիչներին և նրանց հետ համագործակցող « Բիզնես էլիտայի » մարդկանց: Սակայն կան բաներ որոնցում մեղք կլիներ մեղադրել Հանրապետության ղեկավարներին, որոնք ոչնչում մեղք չունեին, որ երկիրը պատերազմի մեջ է, սակայն հաշվի առնելով այն կոռուպցիայի երևույթները պատերազմող երկրում դա հավասար էր դավաճանության: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Ստալինյան խիսը միջոցները թույլ տվեցին ապրել Լենինգրադյան Բլոկադան, սակայն ներկայիս վարչակարգը ոչինչ ձեռք չի առնում կասեցնելու հակապետական գործողություններ թե պետական բարձրաստիճան անհատների, և թե մանր հանցագործների դեմ: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որ դժվարին պայմաններ է և մեկը մյուսին պարտք տալով պետք է հաղթահարենք այս դժվարին անցանելի փուլը, Անկախությունը այնքան էլ հեշտ չի տրվում, Սակայն մոռանալով, որ ժողովուրդը նախընտրել էր Անկախությունը ճանապարհը, որպեսզի երկրիր բարգավաճի և հզորանա, և ոչ թե դառնա մուրացկանների պետություն: Հողի սեփականաշնորհման գործընթացը ոչնչացրեց ամեն ինչ նույնիսկ պետությունը չկարողացավ հաշվարկներ անել, որ գոնե հանրապետությունում հացահատիկային կուլտուրանների ինքնաապահովվումը կազմակերպել, նրանք անգամ այդ հացի խնդրի հարցը չի հետաքրքրում: Այդ օրերին չգիտես ինչու Վրաստանի տարածքում թալանվեցին շաքարավազով բարձված բեռնատարների շարասյունը, որոնք պետք է հասների Հայաստան: Կցանկանաի նորից հիշեցնել այդպես ասած Հայաստանի Հանրապետության փառավոր Ազգային Անվտանգությանը, որը չգիտես ինչու իր էլիտային հատուկ պատրաստություն անցած Խորհրդային ԿԳԲ-ում մասնագետները պետք է որ իմանաին և ապահովվեին Հանրապետության համար այդքան անհրաժեշտ բեռը, սակայն արդյունքը արդեն հայտնի է: Իսկ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարությունը, Հանրապետության դատախազությունը և այլ գերատեսչություններ մի շարք համաձայնագրեր էին ստորագրել Վրաստանի Հանրապետության ղեկավարների հետ, Թե այդ համաձայնագրեր զուտ անձնական բիզնեսի համար է: Ինչպես հայտնի է պետությունը ամրապնդելու համար, մեզ հզոր տնտեսություն է պետք և հարկավոր է ստեղծել նյութական բազա և հնարավորություններ որպեսզի տնտեսություն հզորանա, սակայն ընդհակառակը թալանվում է ոչնչացվում է տասնամյակներով ստեղծվածը: Լեռնային Ղարաբաղը լինելով պատերազմի մեջ կարողանում էր շրջապատման մեջ գոյատևել և պայքարել, և արդեն այդ վիճակում է չորս տարի, սակայն Հայաստանը այդ պայմաններում անգամ չորս օր չի կարող գոյատևել: Լեռնային Ղարաբաղում դեռ գործում է խորհրդային կոլեկտիվացման համակարգը գյուղատնտեսությունը հզոր է իսկ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը ոչնչացնում է ամեն ինչ: Բիզնես էլիտային ձեռնատու էր այդ քայքայումը, նա կարող էր էժանագին գյուղատնտեսական մթերք բերել և մեծ շահույթ ստանալ: Վառելիքի բիզնեսը ձեռնատու էր այն մարդկանց որոնք պետական միջոցների հաշվին հեղուկ վառելիք էին բերում, հետո կուտակելով վառելիքը, արհեստական դիֆեցիտ են ստեղծում և շահույթը կրկնապատկվում էր միայն կեղծ և սուտ լուրերի վրա: Հեղուկ վառելիքի պատճառով ավելի դժվարին պայմաններում էին հայտնվել Հանրապետության հեռավոր մարզերը, մանավանդ սահմանային շրջանները, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում: Փոխանարենը ինչպես ասում են, « Սահմանները գոնե մոտեցնեն, ընդհակառակը հեռվացնում են »: Մեկ անձը Երևանից Գորիս հասնելու համար ամենաքիչը պետք է ծախսի մոտ 60 հազար ռուբլի, դա միայն հեղուկ վառելիքի համար: Ինչ էք կարծում չքավոր պետությունում հարկավոր է Անկախություն ստեղծել: Դեկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի նախագահը հրաժարական տվեց պաշտոնից, որը ելույթ ունեցավ խորհրդարանում բացատրելով իր հրաժարականի պատճառները: Երբ ետ նայենք կտեսնենք այն նույն գործելակերպի որով ընթանում է ՀՀՇ-ն համեմատելով Համբարձում Գալստյան, Վազգեն Մանուկյանը Վազգեն Սարգսյանին և այլն նրանք գրեթե ամենաօրհասական պահերին հրաժարական են տալիս խուսափելով պատասխանատվությունից, անգամ առանց բացատրելու թե իրենց աշխատանքի ընթացքում ինչեր են արել և ինչպես են հսկայական կարողություններ դիզել:

Հանրապետությունում քաոսային վիճակը նաև առաջ է բերել բացասական այլ երևույթները, որոնք են թմրամոլությունը և պոռնկությունը, կաշառակերությունը դարձել էր ապրելակերպ անգամ տրամվայի վարորդներն են կաշառակերությամբ զբաղված: Ինչպես ասացի արդեն Երևանում մութը ընկնելուն պես թափառող շների հետ «որսի» էին դուրս գալիս երիտասարդը մասնագետները` հմուտ գողերը: Մեքենաների և բնակարանների գողությունը հասնում էր խոշոր չափերի: Ներքին թոհին ու բոհին միանում էր նաև արտաքին քաղաքականության խաղերը: Հանրապետության սահմանները անընդհատ հրետանակոծվում են ադրբեջանական կազմավորումների կողմից: Սահմանային շրջանների բնակչությունը տուժում են ամեն կողմից, թե քաղաքական առումով և թե սոցիալտնտեսական, թե արտաքին թշնամուց և թե ներքին: Հանրապետության փոստային ծառայությունը ընդհանրապես չի գործում, նամակները չի հասնում հասցեատերերին նույն էլ հակառակը: Օդային ճանապարհով փոստը չեն կարողանում ուղարկել, իսկ երկաթուղին ուղղին փակ էր շրջափակման հետևանքով, այդ ծառայությանը միացել էր հեռախոսային կապի խափանումները: Երևանի և շրջաների մեջ անգամ չէր գործում հեռախոսային կապը, նույնիսկ Երևանի մի թաղամասից չէր լինում զանգահարել մյուսը, էներգետիկ ճգնաժամը իր հետքը թողել էր և այստեղ: Հանրապետության միակ հեռուստատեսությունը չէր գործում, ավելի ճիշտ այդպես ասած կրճատվել էին եթերային ժամերը, սակայն ընդհանրապես սարսափելի վակումում էր հայտնվել հանրապետությունը, երևի ինֆորմացիոն այդ վակումը ձեռնատու էր իշխանավորներին: Ես կցանկանաի մինչ պարզաբանել իմ արտահայտած « իշխանավորներին » բառը, սա իշխանություն բառը չէ, խնդրում եմ ուշադրություն դարձնելու այս մեջբերմանը: Շարունակելով միտքը ասեմ որ դեռևս 1989 թվականին և դրանից առաջ հրապարակներում և միտինգներում իշխանավորները խոստանում էին ժողովրդին, որ Երկրաշարժի աղետյալ գոտին պետք է մոտեցնել Երևանին, այսինքն առաջնակարգ հարցը ճանապարհների արագ վերականգնում էր, և աղետյալ գոտու մեծ ուշադրությունը, սակայն նրանք գալով իշխանության մոռացան այդ թեման, չհաշված, որ նախկին կոմունիտ բարձրաստիճան պաշտոնների հետ միասին սկսեցին թալանել և կողոպտել, աղետյալ գոտու համար նախատեսված օգնությունը: Դեռևս 1988 թվականին ամիջապես երկրաշարժից հետո, Երևանի Հայկոպի բազաններում պահեստավորած երկրաշարժի գոտու համար նախատեսված սննդամթերքները հագուստեղենը և առաջին անհրաժեշտության պարագանները մուտքագրվում էին առանց հաշվառման, իսկ այնտեղից զարթուղի ճանապարհներով յուրացվում էր Հայկոպի պահեստապետների և կոմունիստ ղեկավարների կողմից, դրանից հետո ինչ մնացել էր շարունակում էին նույն ոճով արդեն ՀՀՇ-ական « Հայրենասեր» գործիչները: Աղետյալ գոտում վիճակը վատթարացել էր, տնակային ավաններում ապրող բնակչությունր մատնվել էր ցրտի և սովի, 1992 ին էր երբ աղետյալ գոտու բնակչությունը պահանջեց նախագահից, որ շտապ լուծի Էլեկտրաէներգիայի անխափան մատակարում և հացի խնդիրը: Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր շտկել իրավիճակը, էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը կարողացան որոշ չափով լուծել, սակայն հացի հարցը մնում է շատ բարդ վիճակում: ՀՀՇ- ական իշխանավորները խոստացած խոստումները աղետյալ գոտու վերականգնում հարցը մնաց միայն երազանք: Հանրապետության օրեցոր աճող վառելիքի գները հնարավորություն չէին տալիս հասնել աղետյալ գոտի, այսինքն տրանսպորտային կապը խափանված էր և անդամալուծված: Մի ժամանակ Հանրապետության շրջանները կապված էին միջշրջանային ավտոբուսային կապով, իսկ հիմա շաբաթ մեկ անգամ մեկ ավտոբուս չի գնում մայրաքաղաք: Պետությունը միջոցներ չունի ապահովել ամենահասարակ ծառայությունները, անգամ, շտապ օգնության, հրշեջ, ծառայությունները: Քաղաքացիների անվտանգության ծառայությանը չեն գործում: Այսինքն ինպես նկատելի էր իշխանավորները ավելի հարուստ էին քան իրենց կառավարած պետությունը: Պետությունը աչքաթող է արվել, առհասարակ ամեն ինչ գյուղատնտեսության նախարությունը դարձել է մի անիմաստ վարչական միավոր, պետության խնամքի տակ գտնվող մի քանի հիմնարկ ձեռնարկություններ հազիվ են գոյատևում դրանցից էր քաղաքային տրանսպորտը, որը այդպես ասած վնասով էր շարունակում աշխատել, մետրոպոլիտենը, որը Երևանի հրմնական երակն էր, էներգետիկ խափանումների պատճառով վտանգավոր էր դարձել երթևեկել, դեպքեր են եղել երբ վագոնները կանգնել են ճանապարհին և ուղղևորները ստիպված ոտքով են անցել մութ և խոնավ թունելներով մինչև մոտակա կայարանը:

Պետությունը բառը այդ պարագայում կարելի էր չարտահայտել, քանի որ պետություն կոչվում է այն քաղաքական ուժը, որը կարում է կազմակերպել և ապահովվել իր բնակչության անվտանգության և կյանքը: Իսկ այս պարագայում մենք չենք տեսնում ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Պետության ուսերին է երկրի մի շարք կառույցներ և կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են հենց իրենց իշխանությունների կողմից, այդպիսի կառույցներ են ծերանոցները, մանկատները, հոգեբուժական հիվանդանոցները, անդամալույծ և այլ կարգի հաշմանդամների խնամքը: Սակայն պետությունը գումարներ չունի և ինքնահոսի է թողել, որպեսզի բարեգործներ հայտնվեն և իրենց վրա վերցնեն այդ հիմնարկների պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետությունը այդպիսի վիճակում չի եղել անգամ առաջին Համաշխարհային պատերազմի տարիններին` 1918 թվականին, երբ երկրում մոլեգնում էր մի կողմից Օսմանյան Թուրքիայի և վրացական և ադրբեջանական զորամիավորումները, տիֆը ժանտախտը Արևմտյան Հայաստանից փախստականների հոծ զանգվածնեը: Այնուամենայնիվ առաջին հանրապետությունը ղեկավարները` Արամ Մանուկյանի գլխավորությամբ կարողանում էին հոգ տանել բնակչության չքավոր խավի կարիքները հոգալ, իրենց զրկելով ամեն ճոխությունից գտնվում էին ժողովուրդի կողքին:

Սակայն ինչպես կարելի է զուգահեռականներ անցկացնել ներկայիս ՀՀՇ- ականների և անցիալի իշխանությունների միջև: Հայաստանը դարձել է մի չքավոր երկրի, որը ձեռքը պարզած ողորմություն է աղերսում օտար երկրներից և կազմակերպություններից, ստացված միջոցներն էլ տարբեր ճանապարհներով հայտնվում է Շվեցարական բանկերում, բազմաթիվ զրոներով, ՀՀՇ-ական այս կամ այն գործիչի անձնական հաշիվներին: Հանրապետությա մտավորականներից շատերը նախագահական ընտրությունների ժամանակ անգամ չքվեարկեցին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, հասկանալով, որ դա ճակատագրական սխալ է լինելու, սակայն գտնվեցին երեսապաշտ մտավորականները, որոնք անգամ բարձրանում և աղաղակում էին, որ ժողովուրդը ընտրի հենց Լևոն Տեր-Պետրոսյանին անգամ այդ տարբերակում լինելու դեպքում հասկացան, որ իրենք խաբված են եղել, սակայն ինչպես ասում են արդեն ուշ էր: Մտավորականների վիճակը ավելի սարսափելի էր, շատերը նախընտրում էին ամեն գնով շտապ հեռանալ այդ անօրինականություններից, իսկ ոմանք էլ փորձում էին թակել իշխանավորների առանձնասենյակների դռները փորձելով ինչ որ բան հասկացնել, սակայն ստանալով արհամարական վերաբերմունք նրանց կողմից պատճառաբանելով թե` «Պատերազմ է և դժվարությունների շատ են » այնպես, որ ցանկացած հարց պատերազմի քողի տակ անտեսվում էր և մոռացվում: ՀՀՇ-ական գործիչներին ձեռնատու էր պատերազը , քանի որ ամն ինչ մարսվում էր ամեն անօրինական գործողություն մնում էր առանց պարզաբանման և առանց պատիժի: Սոդոմ և Գոմորը տեղափոխվել էր Հայաստան: Հանրապետությունում մինչ այդ ծառյացած բնակարանային հարցը վերացված էր, ընտանիքները որոնք նախկին` Կոմունիստական ռեժիմի պայմաններում տասնամյակներ առաջ հերթագրվել և սպասում էին բնակարաններ ստանալուն, այդպես էլ հույսները կտրեցին: Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում այդպես էլ կիսավարտ մնացին հարյուրավոր բազմահարկ անավարտ շենքեր, իշխանավորները փորձում էին այդ կիսակառույց ավերակները սեփականաշնորհման միջոցով վաճառել, որպիսի սեփականատերը իր սեփական միջոցներով ավարտի այդ կառույցները, հասկանալով նաև, որ հանրապետության մեջ և անգամ սփյուռքում այդպիսի մարդիկ չեն գտնվի որոնք իրենց գումարները քամուն կտան, ուղղակի սա մի քաղաքական քայլ էր պատասխանատվությունից խուսափելու համար: Մեզ մնում էր միայն շնորհակալություն հայտնել քաղաքական գործիչներին նման գեղեղիկ որոշման համար: Հայաստանի Ազգային Ժողովում, կամ Խորհուրդում հավաքված պատգամավորները մեծամասամբ ՀՀՇ- ի անդամներ էին և ցանկացած անօրինական որոշում կարող էին ձայների մեծամասնությամբ հաստատվեր Ազգային Խորհուրդում բացի այդ նախարարական պորտֆելնեը բոլոն էլ ՀՀՇ-ի ձեռքում էր: Այդպես ասած բազմակուսակցական խմբակցությունները և կուսակցական դա միայն ձևական էր, ստեղծվել են Արբանյակային փոքրիկ կուսակցություններ որոնցից էր` «Շամիրամ » կանաց կուսակցություն և այլն որպեսզի արդարացնեն, որ երկրում կոալիցիոն իշխանություն է, որպես դեմոկրատական երկիր: Իսկ Հայաստանի Սահնանադրության ոչ լիարժեք օրենքները թույլ էր տալիս իշխանավորներին անպատիժ գործել, անգամ Հայաստանի համար անհրաժեշտ շատ ապրանքներ անօրինական կամ օրինական ճանապարհով հանվում էին երկրից դուրս, կամաց կամաց ձևավորվում էր Մոնոպոլիզմ և ինչպես կարելի է ասել Հայկական նոր Բուրժուզիա: Բնակարանների գները օրեցոր աճում էին և Երևանում մեկ սենյականոց բնակարանի վաճառվում էր մեկ միլիոն ռուբլով: Օրենքի բացակայության արդյունքում տուժում էր ոչ միայն բնակչությունը այլև նաև բնությունը: Հանրապետության արգելանոցներում սկսվել է կանաչ տարածքների և կենդանիների մասայական ոչնչացնում: Որսագողերի ձեռքը բռնող չկա, անտառահատողները գործում են առանց խոչնդոտի անխնա ծառահատումներով ոչնչացնում միջավայրի կանաչ զանգվածները: Ողբալին այն է գոնե պետությունը տեր կանգնի երկրի բնական հարստություններին, սակայն նրանք աչք են փակում:

Սևանի ավազանում շատացել է ձկնագողերի թիվը, այս անգամ որսագողերը անհատներին են հարստացնում քան թե պետությանը: Որսագողերին միայն վարչական տուժի են ենթարկում և այդ գումարները գնում է որոշ մարդկանց գրպանները: Սահմանադրության և օրենքի բացակայությունը բացասական հետևանք է թողնում տնտեսություն վրա, որպեսզի հեշտ գոյատևել հարկավոր է կարդալ Իսահակյանի առածներից մեկը` « Աղվեսն ու նապաստակը» ( 1909 ) որպեսզի հեշտ լինի պատկերացնել ժամանակի ապրելու բանաձևը: Այդպիսի երկրում ոչ միայն ապրելն էր հեշտ, այլև մեռնելը, քանի որ դրանք ծախսերի հետ են կապված և միայն հաշվելով դագաղին պահանջվող փայտի ծախսերը հասկանալի կդառնա կցանկանաի հիշեցնել, որ այդ փայտը միայն Ռուսաստանից էր ներմուծվում Հայաստան: Հանրապետությունում դեկտեմբերի 12 -ին ( 1992 ) սկսեց մուտք գործել գազը, որը ինչ որ տեղ թեթևացրեց Հանրապետությունում ծառայացած դժվարին դրությունը: Հաշվի առնելով նման դժվարին վիճակին ներկայացնեմ Հանրապետության սահմաններում իրավիճակի նկարագիրը: Դեկտեմբերին հայկական զորամիավորումները Կապանի կողմից անցան հարձակման, որպեսզի ապահովվեն Կապանի օդանավակայանի և Գորիս Կապան մայրուղին, նախ կցանկանաի նշել ոչ թե ռազմական գործողությունների մասին, այլ անփույթ զորահրամանատարների ծրագրած քայլերի մասին: Այդպիսով ինչպես նշեցի հայկական զորաջոկատները պետք է հակառակորդին ետ շպրտեին Կապանի օդանավակայանին հարող բարձրունքներից, որպեսզի կարողանաին անվտանգ գոտի ստեղծել և Կապանի օդանավակայանի և մուտք գործող մայրուղու համար: Հենց այդ բարձրունքներից էր, որ ադրբեջանական զորամիավորումները կրակի տակ էին պահում ողջ Կապանի շրջանը: Հաճախակի կրկնվող հրետանակոծվում հսկա վնասներ էր հասցնում հայկական կողմին: Հայկական զորաջոկատներին հաջողվում է առանց բարդույթների ազերիներին ետ քշել այդքան մեզ մարևոր բարձրունքներից, այսինքն ադրբեջանցիները առանց լուրջ դիմադրության նահնջում են զիջելով բարձրունքները: Հայկական ուժերը գրավելով մի քանի ադրբեջանաբնակ գյուղեր ամրանում են այդ բարձրունքներին: Օպերացիան բարեհաջող է ավարտվում, սակայն մեր ուժերի ձեռքին չկար նորմալ հաղորդակցման և կապի միջոցներ: Գրավելով նոր բարձրունքները հայկական կողմը չկարողացավ իր թերի թիկունքային ծառայություններով ապահովել ճակատային գծի թե սննդով և թե զինամթերքով անգամ չկարողացան հստակ պաշտպանություն ապահովվել գրաված բարձրունքներում և ստիպված հայկակական ջոկատները սոված և հոգնած նահանջում են 5 կիլոմետր դեպի ետ նորից զիջելով ազերիներին իրենց նախկին դիրքերը: Չնայած որոշ այդպես ասած « ստրատեգ գեներալներ»անգամ չփորձեցին էլ բացատրություն տալ այդ անիմաստ քայլերին: Հայ ազատամարտիկի մարտական ոգին մնում էր, սակայն դավաճան ղեկավարների և « հրամանատարների » պատճառով այդ ամենը կորուստներով էր վերջանում: Այդպիսով կարելի էր ասել, որ սննդամթերքի և զինամթերքի անփույթ ապահովման պատճառով հայկակական այդ գործողությունները եղան ճակատագրական Կապանի համար: Քանի որ զինվորական մասնագետները մինչ այդ օպերացիան նախաձեռնելը պետք է հասկանաին, որ Ադրբեջանը մինչ այդ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հյուսիսային սահմաններին օգտագործել է օդ ուժ, ուստի Կապանի հանդեպ Ադրբեջանը չէր կարող անտարբեր գտնվել: Կապանի բնակելի թաղամասերից մեկը ենթարկվեց ադրբեջանկան ավիացիայի ռմբակոծման թիրախի : Մեր բախտից, էր որ պայթած ավիառումբերը կեստոննանոց չէին: Պայթած ավիառումբերը երեքն էին և դրանք էլ բավարար էր, որ ամբողջովին ավերվեր Կապանի մի ամբողջ թաղամաս, բազմաթիվ զոհեր և ավերվածություններ: Եվ հայկակական օդ ուժը չկարողացավ ապահովվել Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկի անվտանգությունը: Նույնիսկ դրանից հետո վարչապետ Խոսրով Հարութունյանը հայտարարեց թե կառավարությունը միջոցներ չունի Կապանից տարահանել անգամ երեխաներին: Իսկ թե ինչ միջոցներ է ձեռք առնում ապահովվելու հակաօդային պաշտպանություն ապահովվելու գործում հայտնի չէր: Խորհուրդային զորամասերում եղած հակաօդային պաշտպանության միջոցները` հակաօդային ռադարները և այլ սարքավորումները կամ տարվել են հանրապետությունից իսկ եղածն էլ անսարք և գործածական չէ: Այդպիսով պաշտպանության նախարարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ չգիտես թե ինչ տարօրինակ քայլեր է անում, որը միայն կնքվում էր ժողովրդի պարտությամբ բայց Իշխանությունների հաղթանակով: Հանրապետության իշխանությունները ոչինչ ձեռք չեն առնում գոնե սահմանամերձ շրջանների բնակչության կյանքի անվտանգությունը ապահովել:

Որպես ականատես լինելով տարածաշրջանում կարող եմ ներկայացնել իրավիճակը և նրան հաջորդող բարդույթների մանրամասները: Երևան Գորիս ճանապարհը դա միակ կենարար ճանապարհն էր, որը ապահովվում է Հայաստանի Հարավ- Արևելյան սահմանները կենտրոնի հետ, ճանապարհը ձմեռվա ընթացքում անանցենելի է դառնում երթևեկելու համար, հույսերը շատ քիչ է որ անվտանգ կարող ես հաղթահարել այդ դժվարանցանելի ճանապարհը, վտանգավոր է մանավանդ Սիսիանի Սարավան հատվածը: Իշխանությունները ձյան մաքրման կամ հալեցման համար միջոցներ ձեռք չեն առնում, չնայած, որ ռազմաճակատ հասնող զինամթերքը և ռազմական տեխնիկան և այլ կենարար միջոցները միայն այդ ճանապարհով եին հասնում ճակատային գիծ: Իսկ Կապանի մասին խոսալը ավելորդ է ձյան ծածկույթի ավելացման հետ Կապանը- Մեղրի մայրուղին դառնում է անանցանելի:

Ինչպես ասում է ժողովուրդը` « Թշվառին թշվառն է կարեկից » Եվ իշխանավորներին չի հետաքրքրում և չի մտահոգում չարքաշ ընտանիքների դրությունը: Մեկ անձը Կապանից Երևան հասնելու համար, պետք է ծախսի մոտ 12 հազար ռուբլի, իսկ Մեղրու դեպքում խոսելը ավելորդ է:

Իշխանությունները նոր որոշում են կայացրել Զինակոչի վերաբերյալ, որը խիստ միջոցներ է ձեռք առնում զինակոչից խուսափողների համար: Դա իր հերթին նշանակում էր, որ զինկոմիսարիատներում աշխատող կաշառակեր կոմունիստները, որոնք մի գիշերվա մեջ շապիկները փոխելով դարձան դեմոկրատներ և հահրենսերներ սկսեցին ավելի շատ գումարներ աշխատել, գործի դնելով իրենց տասնամյակների փորձը, իսկ պատերազմական գոտուց բերվող զոհերը ստիպում էին զինակոչիկների ծնողներին ամեն գնով զերծ պահել իրենց զավակներին այդ վտանգավոր զինակոչից, դա նպաստաբեր էր բնագավառի աշխատողների համար, նրանք մեծ գումարներ էին աշխատում:

Նոր Տարվա իր ուղերձում նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացավ որ արդեն գործածության մեջ կդրվի բարեփոխումների նոր ծրագիր, այսինքն հինչ բարեփոխումները չտեսած արդեն անցնում են նորին: Առանց այն էլ խաբված, ցրտահարված, սոված, ժողովուրդին նորից խաբել նոր խոստումներով: Նոր տարվա նախօրիակին իշխանությունները կարողացան պահեստավորած գազից օգտագործել, որպեսզի մինիմալով ապահովվեն բնակչության պահանջարկը, ջրամատակարարումը ևս գտնվում էր անդամալուծված: Անընդհատ խափանվող Էներգամատակարարումը ` հովհարային անջատումները, ոչ բավարար լարումը չի կարող ա շխատացնել ջուր մատակարարող պոմպակայանները: Ինչպես ասել էի նորից կրկնվելով հիշեցնեմ որ էներգետիկ ոլորտի անբավարար աշխատանքը անդամալույծ էր արել էլեկտրոտրանսպորտը` տրոլեյբուսները, տրաները և Մետրոպոլիտենը: Երևանը դարձել էր 18 դարի մի գավառական ավան, սառցակալած փողոցներ, պատուհաններից դուրս ցցբած ծխնելույզներ, հատված ծառներով այգիներ, գարշահոտ և աղբ, թափառող շների ոհմակներ: Ինչպես ասել էի նախկինում գիշերները միշտ կարելի էր լսել Հայաստանի Հանրապետության ամենակարևոր «նվագախմբի» կատարած «Երևանյան գիշերներ ռափսոդիան »` կոնցերտը: Շների ոռնոցներին գումարվում էր Ասֆալտի Ֆիդայինների ավտոմատների կրակահերթերը և հայհոյանքները, դե ճիշտն ասած ամեն զարգացած երկրում դրանք չեն բացակայում, սակայն մեզ հայերիս մոտ շատ ճոխ է դա արվում: Որոշ անհատներ, նկատի ունեմ մի ժամանակվա հանցագործ մականունավոր տարրերը, որոնք « մատնոց ֆռացնելով » և դոլար առնել ծախելով հիմա դարձել են հանրապետություն « բիզնես էլիտա » և նույնիսկ «բարեգործներ»: Իրենք ՀՀՇ -ականները կարողացան հնարավորություններ տալ այդ հանցագործներին որպեսզի այդպես ասած «հալալ աշխատած » գումարները կարողանան կիսվել իրենց հետ: Անդրադառնալով այն ամենը ինչ ներկայացրի կցանկանաի ներկայացնել ամենակարևոր, որը կարող է կարծիք ձևավորել ընթերցողի մոտ, այդպիսով անփոփոխ ներկայացնելով Հայոց Համազգային Շարժման / ՀՀՇ / ծրագրից մի քանի կետեր, որոնք հենց իրենք ՀՀՇ- ականները կարողացան իրենց ետևից տանել զանգվածներին:

  1. Անժխտելի է , որ հայերը ինչպես ամեն մի ազգ լավագույն ձևով կարող են դրսևորել իրենց ընդունակությունները, և նպաստել համաշխահային քաղաքականության զարգացմանը` ապրելով ազատ ժողովրդավարական պայմաններում, առանց արտաքին ճնշման:

    Ինքնուրյուն որոշելով իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակույթային կյանքի ձևերը: Ակնհայտ է, որ միայն այդպիսի պայմաններում է հնարավոր պահպանել յուրաքանչյուր անհատի ի ծնե տված իրավունքները, որոնցից կարևորագույնը կյանքի ապահովությունն է անձնական ազատությունը և երջանկության ձգտումը:

  2. Պետական կազմավորման գերագույն իշխանությունը ժողովրդի կամքն է արտահայտված համաժողովրդական հանրաքվեով կամ ազատ ընտրություններով ստեղծված ներկայացուցչական խորհրդարանի վճիռով, ժողովրդի կամքի նկատմամբ գործադրված ցանկացած բռնություն միջազգային նորմաներով սահմանված նրա ինքնորոշման խորհուրդների վճիռով:

     

Հայոց Համազգային Շարժման մոտագա ծրագրերից կարելի է ներկայացնել մի քանի կետեր, որոնք շատ կարևոր են և շատ հետաքրքրաշարժ իրենց բնույթով` 4 տարի է անցել բայց անգամ փորձեր էլ չեն արվում ստեղծել գոնե ազգային գվարդիա չնայած, որ սկսում են ստեղծել մի բան այն էլ Կաշառակեր ու բյուրոկրատ « հրամանատարների » ղեկավարությամբ, որոնք փորձում են եղած միջոցները և հնարավորություններով արագ եկամուտներ ստանալ, այդպիսի մարդիկ ավելի վնասակար են քան թե ճակատային թշնամին:

Չնայած որ բանակային համակարգում անօրինականությունների թիվը մեծ է սակայն փորձում են այդ մասին լռել, որպեսզի դոմինոյի երևույթից խուսափեն:

Նորից անդրադառնամ ՀՀՇ-ը կանոնադրությանը

2 Կետում ասվում է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և խորացմանը մեր երկրում, ելնելով ժողովուրդի շահերից և գիտակցելով, որ միայն ժողովրդավարության պայմաններում է հնարավոր լուծել այն խնդիրները , որոնք դրված են ՀՀՇ- ի առջև...

Ինչ խոսք կարելի՞, է խոսել ժողովրդավարականության մասին, երբ իշխանությունները գործում են առանց ժողովրդի կամքի իսկ ծրագրի 4 կետը հետաքրքիր է իր բնույթով:

4 Հասնել այն բանին, որ Հայաստանում բոլոր հայ երեխաները կրթություն ստանան մայրենի լեզվով ձգտելով այդ հնարավորություններ ստեղծել, հանրապետությունից դուրս` սփյուռքում:

Իհարկե գեղեցիկ ծրագիր է, ինչպես պետք է կրթություն ստանա երեխան երբ չկա նորմալ դպրոցական ծրագիր, դպրոցները գործում են համարիա թե կիսատ, այսինքն ձմռանը ցրտի պայմաններում փակվում են դպրոցները, իսկ ամռանը բաց թողածը չի վերականգնվում: Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ:

Ծրագրի 5-րդ կետը նույնպես մտահոգող թեմա է:

5. Անհրածեշտ պայքար ծավալել Հայաստանի բնության պահպանության և կենսոլորտի ապահովման ուղղությամբ, գիտակցելով, որ հանրապետությունում ստեղծվել է Էկոլոգիական ծանր վիճակ, ոչ միայն սպառնում է ներկա սերնդի առողջությանը, այլև կարող է հանգեցնել հաջորդ սերունդի մտավոր և ֆիզիկական անլիարժեքությանը:

Այո էկոլոգիայի մասին մտածող մարդը թույլ չէր տա, որպեսզի հանրապետությունում անդամահատվեին կանաչ գոտիները, մայրաքաղաքի փողոցներում գոյություն ունեցող աղբի հսկայական կույտերը, առնետների և թափառող շների ոհմակները: Դրան գումարած երիտասարդների մեջ աճող թմրամոլությունը, իսկ ու՞ր մնաց առողջ սերունդի դաստերակման գեղեցիկ խոսքերն և ծրագրերը: Այդ հարցը ուղղված է այս ծրագիրը գրողներին և հեղինակներին: Շարունակելով ՀՀՇ-ը ծրագրի 8-րդ կետը, որը վերաբերում է տարածքային հարցերին:

8. Մշտապես առաջ քաշել պատմականորեն Հայաստանի մի մասը կազմող, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով հայկակական ճանաչված տարածքնների վերամիավորման պահանջը:

Դե այդպիսի հարցի իրականացման համար ինչեր են արվում, առայժմս հայտնի չէ:

Նախ այդ հարցը վերաբերվում է ոչ միայն Ադրբեջանից տարածքային պահանջի, այլև Թուրքիանին ևս, իսկ մինչև այդ հայկակական հարցի վերաբերյալ պետական օղակները չեն հիշատակում անգամ:

Երկրորդ հարցի մեջ է մտնում Արցախի 1992 թվականին Շահումյանի Մարտակերտի շրջանների կորուստը, դրան եմ գումարում նաև Գետաշենի ենթաշրջանը և Արծվաշեն գյուղը: Չէ որ դրանք հայկակական տարածքներ են, և ազերիների 1992 թվականին ռազմական հաջողությունների արդյունքում բռնազավթվեցին ադրբեջանական բանակի կողմից, չնայած, որ հայկակական զորաջոկատները կարող էին ապահովվել այդ շրջանների անվտանգությունը: Ինչ է դա շախմատային զոհաբերություն էր թե փոխանակում Արծվաշենը տալով ազերիներին դրա փոխարենը վերցրեցինք Կապանն հարող տարածքները, իսկ Շահումյանն ու Մարդակերտը փոխանակեցին Լաչինի շրջանի հետ: Ինչե՞ր է արվում ՀՀՇ-ական գործիչների գլուխներում, արդյոք ու՞մ կողքին են արդյոք նրանք, ինչու՞ են խաբել սեփական ժողովրդին:

Նախկին « Ղարաբաղ Կոմիտեի »անդամները դեռևս 1988 թվականին Խորհուրդային Իշխանություններինց և ղեկավարներից պահանջում էին, հայ ազգաբնակչության անվտանգության ապահովման երաշխիքներ, որպեսզի պետությունը ապահովվի սեփական ժողովրդի անվտանգ կյանքը, սակայն նա այժմ ինքն է նույն քաղաքականության շարունակողը: Մայրաքաղաքի փողոցներում շրջում են հանցագործ խմբեր, մինչև ատամները զինված և գիշերային կրակահերթերով շարժվում են փողոցներով: Ինչպես կարելի է անվտանգության մասին խոսալ երբ քաղաքային տրանսպորտով երթևեկող քաղաքացին անգամ վտանգված է: Իսկապես երեկվա կիսատը մենք համարում ենք, թերություն, իսկ հիմա՞...

Այստեղ Սայաթ-Նովան կասեր... « Էրեգ լավ էր քանց վուր էսօր... »

Այո այդպես գնալով գնում ենք փակուղի, չիմանալով վաղվա օրը ինչ է լինելու , միայն կարելի է գուշակել... Հարուստներ և աղքատներ վերադառնում ենք Մարկոս Աղա-Ալիմյանի ժամանակները: Իմաստուն Ֆրրիկի ժամանակներ վերադառնում են, ինչպես նա էր ասում. ,,

Մեկին հազար դեկան ոսկի,

Մեկին ոչ փող մի պղնձի,

Մեկին հազար հատ մարգարիտ,

Մեկին ուլունք կամ ապակի...

Իրոք որ անհատներ կան, որոնք նստած են ժողովրդի վզին քամելով նրա տարիներով աշխատած վաստակը: Ինչպես մեծն Սևակն էր ասում.

Մարդ կա ելել է շալակն աշխարհի,

Մարդ էլ կա, աշխարհն է շալակած տանում...

Իսկ այդպիսի մարդիկ, որոնք ելել են «շալակը աշխարհի »` գողերը, իշխանավորները և ավազակներն ու թալանչիները նախագահի համախոհներն են և երբեք էլ մեղադրական լսել նախագահի հասցեին դառնում են ավելի վտանգավոր և սարսափելի: Քանի որ այդ ծանր պայմանների իրավիճակը բարդելով ժողովրդի վզին: Իսկ իշխանավորները վայելքների և շռայլության մեջ ապրելով վայելում են:

Սայաթ-Նովան ասում էր. «Արդար դատե, չէ վուր թագավուր իս դուն » ուրեմն պետք է կրկնենք նույն խոսքերը « Հարգելի նախագահ, եթէ չես կարում ղեկավարել, ուրեմն հեռացիր... Թող գան մարդիկ որոնք քաղաքականության մեջ փորձ ունեն, օրինակ Պարույր Հայրիկյանը »

Իմաստունները ասել են «Ամեն մարդ ինչ սովորել է, պետք է նրանով զբաղվի» միայն այս դեպքում կարող ենք առաջ գնալ դեպի զարգացում: Երբ Հանրապետության բնակչությունը սովահար է և խանութների ցուցափեղկերը դատարկ են, չհաշված կոմիսիոն և անհատական խանութները, որոնց տերերը առիթից օգտվելով օր օրի վրա թանկացնում են եղած մթերքի գները, փորձելով ավելի մեծ շահույթներ ստանալ: Ալեքսանդր Ծատուրյանը մի բանաստեղծությունում, որը գրել էր նախահեղափոխության տարիներին ասում է`

Ինչ ճամփով հեշտ է միշտ լցնել գրպանը,

Հարուստը այդ ճամփեն լավ է իմանում,

Մեկին բաշխում է նա իր հին գուլպան,

Իսկ հարյուր մեկի շապիկն է հանում:

Ժողովուրդը արդեն կանգնած է չքավորության շեմին, սննդամթերքի գները օրեցոր բարձրանում է Աստված չանի, որ Հանրապետությունում սկսվի դասակարգային բախումներ, և ինչի՞ կարող ենք հասնել: Արաբական ասույթը ասում է «Անմիաբանությունը ընտանիք է քայքայում » իսկ մեր արտաքին թշնամինները բավականին շատ են և հարկավոր է ամեն պահ հիշել դա: Արաբները ևս մի իմաստուն խոսք ունեն. « Հինը նոր չի դառնա, թշնամին բարեկամ» Ուրեմն մենք ոչ թե ամբիոններից պետք է ճառենք և խոստումներ տանք, այլ պետք է գործել: Մոնղոլները ասում են. « Խոսքին մի հավատա, գործին հավատա»: Ուրեմն գործերով գնահատենք արժանավորներին, ինչպես ասում են Ինդոնեզիացիները` « Հարվածին հարվածով են պատասխանում, խոսքին խոսքով »: Այս օրհասական պահին մեր կողքին պետք է լինեն իշխանավորները և մեզ հետ կիսեն չքավորությունը և տառապանքը, սովն ու ցուրտը, սակայն նրանք ընդհակառակը իրենց տաք ապարանքներում նստած խնջույքի և ճոխ սեղաններով վայելում են երկրի բարիքը իսկ ժողովուրդը...

Առածներից մեկը ասում է « Լավ նավավարը փոթորկի ժամանակ է զգացվում » Ուրեմն պետք է հասկանանք, որ մեր ընտրած նավավարը այն չէ, որպեսզի կարողանա մեզ մոլորյալ ազգին առաջնորդել: Եվ հարկավոր է ընտրել մի նավապետ, որը կարող է ուղեկցել ժողովուրդին դեպի լուսավոր ապագա և որը կարող է որդեգրել ազգային գաղափարները:

Ք. Երևան « » Ազատամարտիկ» 12/01/ 1993

1993 (Սև աքլորի տարի ) Ռազմական հեղաշրջման և դեմոկրատիայի, խոսքի ազատության ճնշման լուրջ վտանգ....

,,Շարունակելի….

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ  ՀԱՄԱՌՈՏ  ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

        1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարկ էր սպասել պատմական "ճոճանակի" դիալեկտիկական վերադարձը պարուրային այլ մեկ աստիճանի վրա` մասնավորապես Կենտրոնում և նրան հարակից «թույլ օղակներում»: Առավել ևս, որ կադրային, նյութական թե սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին չէին սպառվել, մասամբ անցել էին ընդհատակ, մասամբ պատեհապաշտորեն այլակերպվել, իսկ ընչազրկված թե հիասթափված զանգվածը սպասում էր նոր վերափոխումների:

 

       - Դրանց առաջին դրսևորման պատճառ հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրությունները, իրենց հայտնի հետևանքներով: Տկարացած ՀՀ նախագահը սպարապետ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնին է հրավիրում Ռ. Քոչարյանին, իսկ ՆԳ և ԱԱ միացյալ ու կարևորագույն նախարարությունները վստահում է նրա գործընկեր Սերժ Սարգսյանին (երկուսն էլ խորհրդային երբեմնի «կադրայիններ»):

 

         Եվ անմիջապես սկսվում է գալիք «հեղաշրջման» և դրա առանցքային` «հոկտեմբեր-27» իրադարձության լատենտային գործընթացը  3 :

 

       - Ճիշտ նույն 1996 թ., Սանկտպետերբուրգի քաղաքապետ Ա. Սոբչակը կորցնում է վերընտրության ընտրապայքարը, իսկ նրա արդեն «գործազուրկ» տեղակալը` նախկին հետախույզ, փոխգնդապետ Վ. Պուտինը ուղղակիորեն դիմում և դառնում է Կրեմլի վարչական ղեկավար, հայտնի զեղծարար Պ.Բորոդինի տեղակալը, իսկ երկու տարի անց միանգամից նշանակվում ՌԴ ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն ( Անվտանգության Դաշնային Ծառայություններ, նախկին ԿԳԲ-ՊԱԿ ) ...

 

       - Մինչ այդ, 1997 թ. աշնանը թափ է առնում Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնազրկման սքող գործընթացը, իսկ 1998 թ. փետրվարին, արցախյան հիմնահարցի առնչությամբ տեղի տալով Վազգեն Սարգսյան-Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան եռյակի ճնշմանը, նա ներկայացնում է իր հրաժարականը` նախապես այդ մասին տեղեկացնելով դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին ( վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Բայց այդ ինչպիսի՞...):  Այդպես, «ինքնաբերաբար» Ռ. Քոչարյանը նախ դառնում է ՀՀ նախագահի պաշտոնակատար, իսկ 1998 թ. մարտ 30-ի նախագահական արտահերթ ընտրություններում` արդեն լիիրավ, բնականաբար օգտագործելով իշխանական լծակները, ուժային գործընկերների զորեղ աջակցությունը, այդուհանդերձ սահմանադրական հայտնի խախտումներով և ընտրական զեղծարարություններով, ընդդեմ քաղաքական դաշտ վերադարձած Կ. Դեմիրճյանի: Թվում էր, թե հաղթական եռյակը հասել էր իր նպատակին և առջևում գոնե ներքին հակամարտություններ չկան: Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը մնացել էին իրենց ուժային նախարարություններում և փաստացի ողջ իշխանությունը հզոր եռյակի ձեռքերում էր: ՌԴ-ն խճճվել էր ներքին և արտաքին խնդրականներում, Ադրբեջանը` նույնպես, Չեչնիայի առաջին պատերազմը խաղաղվել էր հօգուտ վերջինիս, իսկ Արցախի հիմնահարցը` թեև հրատապ, շարունակում էր մնալ միջազգային ատյանների քննարկման առարկան, մինչդեռ Հայաստանը կարծես կարող էր գոնե առժամյա բևեռվել իր տնտեսա-հասարակական հարցերի վրա:

 

 - Բայց ահա, ներքաղաքական խնդիրների կարգավորումից ընդամենը մեկ քանի ամիսներ անց, սկսվում է խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների միմյանց հաջորդող շարքը. 08.08.1998 թ.` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյան, 10.12.1998 թ.` ՀՀ ՊՆ փոխնախարար Վ. Խոռխոռունի, 09.02.1999 թ.` ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյան ( իմա` հենց Ս. Սարգսյանի տեղակալը, բայց նաև Ներքին զորքերի հրամանատարը...),  08.03.1999 թ. լրագրող Տ. Հայրապետյանը  4 ,  այլք, և «պատահաբար» բոլորն էլ Վ. Սարգսյանի մերձակիցներից: Արտառոցն այն է, որ այդ սպանությունների մեջ անհաջող փորձ է արվում մեղադրել հենց Վ. Սարգսյանի շրջանակը: Այս ամենը զուգորդվում է նաև «վհուկերի որսով»` հատկապես սպարապետի երբեմնի մտերիմ Վ. Սիրադեղյանի: Եվ այդ` սպանված թե ինքնասպանված (երևի Ա. Մարգարյանի պե՞ս...)  ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղվան Հովսեփյանի բուռն ջանքերով, բայց նրան նշանակած Քոչարյան-Սարգսյան տանդեմի նույնքան բուռն հովանավորությամբ (խորհրդային ժամանակ նրանք հարաբերվել են Արցախում):  Իսկ առավել արտառոցն այն է, որ ՆԳ և ԱԱ միանձնյա նախարարն իր ոչ պակաս կարևոր գործընկերով հանդերձ վերոնշյալ սպանությունները անկարող եղավ բացահայտել` ինչպես նաև չի բացահայտվել ևս մի քանի ամիսներ անց հոկտ.27-ի աննախադեպ ոճրագործությունը: Բայց առայժմ ամեն ինչ հերթով:

    3   Այդ մասին հանգամանալից տես ՉԻ- «Չորրորդ Իշխանություն» թերթի N°N° 353-364 համարներում` «ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՀԸ» խորագրի տակ, ավելին` «ՎԵՐՀԻՇԵՆՔ» խորագրով N°N° 546-695, իմա`17.03.06-27.10.2007թթ,  

http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html կայքը և այլուր:  

4   1997թ. աշնանից ի վեր մամուլով բազմիցս զգուշացրել է Վ. Սարգսյանի դեմ սպասվող մահափորձի վերաբերյալ, իսկ նրա հետ անձամբ հանդիպման փորձից 3 օր անց, դարձել խորհրդավոր ավտովթարի զոհ ...


- Ըմբռնելով «արալեզների դավադրությունը» և կռահելով այժմ արդեն իր դեմ լարվող որոգայթը, Վ. Սարգսյանը հենվում է «Երկրապահ-Հանրապետական» դաշնության վրա և նախընտրելի Կ. Դեմիրճյանի ՀԺԿ կուսակցության հետ կազմում «Միասնություն» հզոր ու հեռանկարային դաշինքը: 1999 թ. գարնանը այն վստահորեն հաղթում է խորհրդարանական ընտրություններում, Կ. Դեմիրճյանը ընտրվում է արդեն մեծամասնությամբ յուրայիններից կազմված Խորհրդարանի, նախագահ, Վ. Սարգսյանը օրինաչափորեն նշանակվում վարչապետ, ի վերջո տարաբաժանում ՆԳ և ԱԱ նախարարությունները և առաջինը վստահում մերձակից Սուրեն Աբրահամյանին` թեև Ռ. Քոչարյանի համառությամբ և հասկանալի նկատառումներով ԱԱ ծառայությունների տնօրինությունը մնում է Ս. Սարգսյանին ( ըստ ոմանց, այդ Վ. Սարգսյանի հաջորդ, ճակատագրական վրիպումն էր...):  Այսուհանդերձ, փաստացի իշխանությունը հիմնականում «Միասնություն» դաշինքի ձեռքերում էր, իսկ Վ. Սարգսյանը դիտվում էր ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: Նա այդպես էլ ընդունվեց 1999 թ. սեպտեմբերի վերջերին ԱՄՆ իր այցելության և փոխնախագահ Ա. Գոռի հետ սպասվածից ավելի ջերմ ընդունելության ընթացքում:

 

         Քոչարյան-Սարգսյան տանդեմին մնում էր` բացի նախորդ իշխանափոխությամբ Հայաստանում վերականգնված և վրեժխնդրությամբ լի դաշնակցականներից ( ի միջի այլոց արդեն «թունդ» ռուսամետ ...),  քաղաքական կուռ հենարան, այլ շարունակելիություն և կողմնորոշում որոնել ...

 

       - Մինչ այդ, Կրեմլի շուրջ պայթում է կոռուպցիայի համաշխարհային աղմուկը` մասնավորապես կապված շվեյց. Mabetex ընկերության հետ: ՌԴ գլխ. դատախազ Յ. Սկուրատովը փորձում է բացահայտել գործը, ինչն էլ նրան արժեցավ հեռուստատեսային «սեռական շանտաժն» ու պաշտոնանկությունը: Դրա մեջ իր որոշակի դերն ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն Վ.Պուտինը` արժանանալով կրեմլյան «ընտանիքի» առավել վստահությանը, իսկ09.08.1999 թ.` միանգամից ՌԴ վարչապետի պաշտոնավարությանը  5 :  Այդ արդեն ուղիղ ճանապարհ էր բացում դեպի նախագահական բազկաթոռ, ինչն անմիջապես կռահեցին ներքին և արտաքին հեռատեսները ...

 

         Եվ հիրավի նրանց ակնկալիքները սպասեցնել չտվին: Պուտինն ու թիմակիցները անմիջապես սկսում են նախապատրաստվել նախ Պետդումայի մոտակա և գալիք 2000 թ. նախագահական ընտրություններին` միաժամանակ ամրագրելով Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային հնարավոր տարածքներում, և բաց չթողնելով կամ ստեղծելով նպաստավոր ցանկացած առիթ:

 

       - Առաջին այդ հնարավորությունը նախ ընձեռեց Շ. Բասաևը` 05.08.1999 թ. Դաղստանում իր ռազմական գործողությամբ, որին ՌԴ-ն պատասխանեց ջախջախիչ հարվածով  6 :  Երկրորդ առիթը ստեղծվեց09.9.1999 թ. մերձմոսկովյան բնակշենքերի տարակուսելի ահաբեկչությամբ  7 ,  որն էլ պատճառ ծառայեց չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծմանը, իբր ընդդեմ միջազգային ահաբեկչության: 12.09.1999 թ. այդ ծրագիրը Վ. Պուտինը ներկայացնում է Մոսկվա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, հավանաբար և նաև ՀՀ նախագահին` նույն սեպտեմբերին երևանյան իր կարճատև այցելության ընթացքում (թերևս վասն թիկունքի ապահովման, բայց դժվար թե նրան չմտահոգեր Հայաստանի ներքաղաքական նոր և ՌԴ-ին ոչ այդքան նպաստավոր իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը աշխարհաքաղաքական ենթատեքստում):

 

         Եվ 1999 թ. չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին Չեչնիայի դեմ Ռուսաստանն անցնում է ռազմական լայնածավալ գործողությունների, ապա Վ. Պուտինը հիմնում է հայոց նույն «Միասնություն» անվամբ արհեստական կուսակցությունը: Այն դեկտեմբերին հաղթում է Պետդումայի ընտրություններում, իսկ Ամանորի հենց գիշերը` ի զարմանս բոլորի, Բ. Ելցինը հայտարարում է իր հրաժարականը և Վ. Պուտինի փոխանորդությունը: 26.03.2000 թ. նախագահական արագացված ընտրություններում այն փառավորապես դառնում է լիիրավ  8  ...

    5   Վ.Պուտինի կտրուկ վերելքն ապահովեց կրեմլյան օլիգարխիան` մասնավորապես Բ. Բերեզովսկին, նկատի առնելով նրա մասնագիտական փորձն ու «լոյալ» ծառայությունը իրենց նկատմամբ: Այդ նախ վասն ինքնաապահովության, ապա ընդդեմ 1998-1999 թթ վարչապետ Ե. Պրիմակովի (նույնպես հին չեկիստ ու դեռ երբեմնի ԿԳԲ-ի տնօրեն): Նրանցից շատերը դեռ չէին կռահում իրենց «գլխի գալիքը» ...

       Այս և նման այլ տվյալները` միջազգային ԶԼՄ-ներից: Անշուշտ, կարելի էր տարակուսել դրանց իսկության վրա, եթե միայն չլինեին գլխավոր դեմքերի կենդանի հարցազրույցները, դեպքերի տեսագրությունները, իսկ ամենակարևորը` ամենատարբեր աղբյուրներում հիմնավոր փաստերի համապատասխանությունը, ինչն էլ սույն քննախուզության արմատական սկզբունքն է:  

 

    6   Ըստ Դաղստանում ՌԴ զինուժի հրամանատար գեներալ Շամանովի կենդանի խոստովանության, ԱԴԾ-ն նախապես տեղյակ էր այդ ծրագրից, որը նախատեսված էր իրագործել սեպտ.-հոկտեմբեր ամիսներին: Սակայն, վասն պուտինյան ընտրարշավի կտրուկ հաջողության, ԱԴԾ-ն Բասաևի շրջապատում իր գործակալների միջոցով կարողացել էր արագացնել այդ գործողությունը: Հոկտ. 27-ի հետ առերևույթ կապ չունեցող այս իրադարձություններն արծարծում ենք Վ. Պուտինի գործելակերպն ու միջոցները ուրվագծելու և զուգահեռներ ապահովելու միտումով:  

 

    7    Ըստ Յ. Սկուրատովի, արդեն հանգուցյալ Ա. Լիտվինենկոյի ու այլոց, այստեղ ևս ենթադրվում է ФСБ-ի ձեռքը: Առավել ևս, որ դրանք չբացահայտվեցին, իսկ ռուս բնակչությանը տրամադրեցին չեչենների դեմ:  

 

    8   Սույն նյութին կից, այս բոլորի վերաբերյալ, տարբեր աղբյուրների ծաղկաքաղմամբ պատրաստված է երկու տեսանյութ 36 և 52 րոպե տևողությամբ: Դրանք հագեցած են կենդանի վկայություններով և անհերքելի փաստագրություններով, որոնք անուղղակիորեն առնչվում են հայաստանյան իրադարձությունների հետ, մասամբ լուսավորում դրանք և շատ ավելի ընդգրկուն ամրագրում սույն քննախուզությունը:

 

 - Մեկ փոքրիկ, ուշացած` բայց թերևս շատ կարևոր հավելում: 09.02.2008 թ., տասնամյա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադարձած Լ. Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրարշավի առնչությամբ Ազատության հրապարակում արեց ցնցող մի հայտարարություն, հրապարակելով նույն 1999 թ. աշնանը բուռն քննարկվող ղարաբաղյան հարցում «Մեղրիի տարբերակը»: Ըստ այդմ, նախատեսվում էր տարածքների փոխանակում. Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, Լաչինի դիմաց` փոքրիկ մի անցում դեպի Իրան, որի հետ Հայաստանը կորցնում էր 35 կմ ընդհանուր սահմանն ու ինչն ըստ էության նշանակում էր լրիվ մեկուսացում: Ռ. Քոչարյանի առաջարկով, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի մանրամասները մշակել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և այն վստահաբար նախապես համաձայնեցվել էր երաշխավորող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ նախագահի կողմից (վավերացումը կցված էր պայմանագրին):  Ըստ հավաստի տեղեկության, այդ պայմանագրի հետ համաձայն չեն եղել Վ. Սարգսյանն ուԿ. Դեմիրճյանը, որոնք ոճրագործության ճիշտ նախօրերին ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստում ցասումով լքել են փաստաթղթի վերջնական քննարկումը: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի  «Այդ փաստաթուղթն էլ լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»,  մինչդեռ իշխանությունները ցայսօր դրա կապը հոկտ. 27-ի ոճրագործության հետ շարունակում են բնորոշել որպես պատահական զուգադիպություն... (ԱԶԳ օրաթերթ, #026, 12/02/2008: Այդ մասին` իր տեղում և կից հավելվածում):

 

      - Ահա, ներքին և արտաքին այս իրադարձությունների թոհուբոհում էլ այդքան «պատահական» զուգադիպությամբ Հայաստանում իրագործվում է հոկտ. 27-ի աննախադեպ ոճրագործությունը` այն էլ իբր մի քանի «ռոմանտիկ» թափթուկների ավելի քան կատարյալ «ինքնագործունեությամբ»: Վստահ պատահական չէր «Ալֆա» ջոկատի կայծակնային և սքող հայտնությունը միջադեպում (բայց այդ ո՞վ էր կանչել, եթե ոչ միմիայն իրավասու ՀՀ նախագահը... ):  Իսկ մինչ այդ, Վ. Սարգսյանի առաքելությունն ԱՄՆ և Վ. Պուտինի համարյա միաժամանակ սեպտեմբերյան այցը Երևան, դժվար թե ողջամտությունը որպես զուգադիպություն ընդունի  9 :  Զի, այն պատահականությունը, որը հետևանք է ծնում` ինքնին պատճառ է, իսկ եթե այդուհանդերձ պատահականություն` ապա պարզապես դրա պատճառը չիմանալու պատճառով:

 

       - Մնացյալն այստեղ արծարծելն ավելորդ է: Բոլորին է հայտնի թե ինչպես ոճրագործության հետաքննությունը մտավ փակուղի, իսկ դրա հնարավոր կազմակերպիչների մասը կարճվեց 2004 թ.` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ (այն ընդհանուր գործից տարանջատվել էր նույն 2000 թ. ամռանը...):  Միայն նշենք մեկ քանի կարևոր հանգամանքներ:

 

         Ոճրագործությանը հետևեցին «մեղմացուցիչ» ամիսներ, մինչև 2000 թ. մայիսը, որը նույնպես «պատահականորեն» համընկավ Վ. Պուտինի նախագահական ընտրության հետ: Քոչարյան-Սարգսյան տանդեմի դիրքերն ամրապնդվեցին, և նրանք ձեռբազատվեցին ձևականորեն վարչապետ նշանակված Վ. Սարգսյանի եղբայր Արամ Զ. Սարգսյանից ու Պաշտպանության վազգենական նախարար Վ. Հարությունյանից  10 :  Մնում էր թունդ ընդդիմության ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործության պահանջատեր Անդրանիկ Մարգարյանը  11 `  իր Երկրապահ-Հանրապետական զորակցությամբ: Մայիսյան հնարավոր սուր առճակատումից մեկ շաբաթ հետո նա նշանակեց վարչապետ և պաշտոնավարեց մինչև 2006 թ. իր տարօրինակ հանկարծամահը` 2007 թ. խորհրդարանական և 2008 թ. սկզբին նախագահական ընտրությանների ճիշտ նախաշեմին ...

 Հեղաշրջումն ավարտված էր, մնում էր աստիճանաբար «ավելել» մնացյալ հետքերն ու անցանկալի անձանց  (ոմանք խորհրդավոր մահացան, այլք` արտաքսվեցին, մյուսները` լռեցվեցին, շատերը` առինքնվեցին, իսկ մնացյալը սսկվեց... ),  և ոչ մի կերպ բաց չթողնել իշխանության բոլոր լծակները, ինչն էլ այլևս բացեիբաց դրսևորվեց հաջորդ տարիների հարաճուն բռնատիրությամբ, աներևակայելի խարդավանքներով, ընտրությունների լկտի խեղաթյուրումներով և հանցագործ աշխարհի «բարգավաճմամբ», բարոյահոգեբանական զանգվածային անկմամբ, իսկ ամենակարևորը` ռուսական այլևս բացահայտ կողմնորոշմամբ և «Հայաստան` պարտքի դիմաց» քաղաքական գործարքով ...

    9   Ըստ տարբեր աղբյուրների, Վ.Սարգսյան-Ա.Գոռ և այլ հանդիպումների ընթացքում ձեռք էին բերվել տնտեսաքաղաքական որոշ համաձայնություններ: 2005 թ. ՊՆ Ս. Սարգսյանի այցը ԱՄՆ նույնպես բորբոքեց ՌԴ իշխանությունների խիստ դժգոհությունը և նրանց համար նա այլևս դիտվեց 2008 թ. նախագահական ընտրությունների համար անցանկալի թեկնածու` տարբեր միջոցներով հենց Հայաստանում արժանանալով նախազգուշական հետապնդումների հակակրիմինալ շարժում» ևն) ...  

 

    10   Անհրաժեշտ այդ կառույցն անցավ մինչ այդ «արմենիկումով» խիստ զբաղված Ս. Սարգսյանին, իսկ ԱԱԾ վերանվանված ծառայությանը վստահվեց` ըստ լրատվության, «հոկտեմբեր 27-ի առանցքային ֆիգուր» Կ. Պետրոսյանին: Բայց երբ 2004 թ. կարճվեց ոճրագործության «ծրագրավորողների գործով» տարանջատված մասը, նրան այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանը` հայտնի «27-ի Գորիկ» մականվամբ: Զի այդժամ հենց նա էր համակարգում «ահաբեկչության դեմ պայքարը», իսկ թե ինչպե՞ս` հայտնի է հենց հետևանքներից: Մինչդեռ, ավելի ուշ Ռ. Քոչարյանի անվտանգության գծով խորհրդականի պատվին արժանացավ` ըստ չար լեզուների, «երեք ծառայությունների անհաջող գործակալ» Գառնիկ Իսագուլյանը (գուցե շատ հաջո՞ղ, նախ ԿԳԲ-ի, ապա դաշնակցական, հետո...):  

 

    11    Մինչ այդ առինքնվել էր այլ մեկ «ծանր հրետանի» և նշանակվել ՆՊ փոխնախարար` ԵԿՄ-ի ապագա նախագահ, վազգենական գեներալ Մանվել Գրիգորյանը: Գերիշխող «Միասնության» դաշտը շարունակում էր ականազերծվել անգամ գլխատվելուց հետո ...

Այս ամենը այլևս բնավ «պատահական» չեն, ոչ էլ «ռոմանտիկ» թափթփուկների ինքնագործունեություն, այլ լրիվ ընդհակառակը` խիստ «պրոֆեսիոնալ» ներքին ու արտաքին շրջանակների և կառույցների «օպերատիվ» արկածախնդրություն:


Այսքանը և դեռ շատ ավելին հայտնի են բոլորին, անհամեմատ առավել` անմիջականորեն ոմանց, և անգամ այլազգի շատերին: Սակայն գիտենալը դեռևս... դատել չէ, որն հայերենում միաժամանակ նշանակում է թե' դատողություն, թե' դատաքննություն, թե' դատավարություն և թե' դատապարտում:

Անլռելի Զանգակատուն

 

Պատմության չարաբաստիկ անիվը անիվը նորից ետ է պտտվում, մենք հայերս հետադարձ հայացք նետելով, դեռևս առաջին համաշխարհային պատերազմի տարիները Հայկական Հարցին վերաբերյալ, որոշ պատմական փաստեր և նյութեր ուսումնասիրելով գալիս ես այն եզրահանգմանը, որ դավաճանություն գործոնը և փաստը գրեթե միշտ ներկա է: Որոշ դեպքերում այդ բացաական երևույթի մեղքը բարդելով արտաքին ուժերի վրա: Այն փաստը որ Վանի և Կարսի մարզերի կորուստը և ռուսական զորամասերի նահանջով լուծվեց վերջնականապես, և միայն հայկական կամավորական ջոկատների և զորամասի շնորհիվ թուրքական յաթաղանից ազատվեցին հազարավոր հայ փախստականներ, դա մի ցավալի հարց է մեր պատմաբանների համար և շատ վերլուծությունների տեղիք է տվել պարզելու ժամանակի սխալները և բացթողումները: Սակայն դրանք մնացին պատմական անցիալում և մինչև հիմա աղաղակելով անցած դարասկզբին թույլ տված սխալները: Այդ ամենը ետ չես բերի, սխալները և դավաճանությունը մեզ զրկեցին ոչ միայն հայկական տարածքների կորուստը, այլև տառապած ժողովրդի վստահությունը:   Մեր պատմության ներկայիս փաստերը և դեպքերին մանրակրկիտ անդրադառնալիս կարելի էր հանդիպել նույն ,, դավաճանություն ,, երևույթին: Ղարաբաղյան պատերազմի տարիներին 1992 թվականի Հունիսի13-ի Շահումյանի անկման ժամանակների մասին լռում են, ինչու ականատեսները և փաստերը մնացին մեր հետագայում այդքան դժվարությամբ ձեռք բերած հաղթանակի ստվերում: Ինչու չգտնվեցին Շահումյանի շրջանը դավաճանությամբ հանձնած անձանց անունները, ի՞նչ է չգտնվեցի՞ն այն անձիք որոնք ծախեցին Շահումյանը, շահումյանցուն այդ թվում նաև այնտեղ գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Փաստերը և տվյալները բավականին է եզրակացնել և պնդել որ Շահումյանի շրջանի կորուստը դա դավաճանություն է, քանի որ շրջանում գտնվել է բավականին զինված ուժեր, որպեսզի դիմակայի թշնամու ցանկացած հարձակումը: Բացելով փակագծերը և մանրամասնելով փաստերը և տվյալները: Շրջանում հունիս ամսվա սկզբին կար բավականին զորամիավորումներ, որպեսզի կարողանաին ազատագրել Շահումյանի շրջանի Շեֆեկ և Զեյվա ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք դարձել ազերիների խոշոր ռազմական բազզա և հիմնական շրջանին վտանգը սպառնում էր այդ ուղղությունից, սպառնում էր ողջ շրջանի անվտանգությանը: Ոչնչացնելով այդ երկու ադրբեջանաբնակ գյուղերի կրակակետերը և գրավելով նրանց հարակից բարձրունքները ստեղծվում էր անվտանգությանը մի գոտի, որը հնարավորություն կտար զերծ պահել հայկական բնակավայրերը թշնամու հրետանակոծություններից: Հաշվի առնելով այն կարևորագույն փաստը, որ  Շուշվա Աղդամի և մի շարք շրջանների ազատագրումից հետո ադրբեջանական բանակը բարոյալքված էր և խուճապի մեջ, հաշվի առնելով նաև Ադրբեջանում ներքին քաղաքական խառնաշփոթը և ոչ կայուն վիճակը ստեղծել էր օրհասական վիճակ, այդ խուճապի հետևանքով Ադրբեջանական բանակում ծայր առած մասայական դասալքությունը հասնում էր աննկարագրելի չափերի: Շահումյանի շրջանի Շեֆեկ և Զեյվա գյուղերում ադրբեջանական զորամասերի բոլոր հնարավորությունները հայտնի էին հայկական հետախուզությանը: Այսինքն հայկական ուժերին հայտնի էր իր դիմաց կանգնած ադրբեջանական բանակի ռեալ հնարավորությունները, և հստակ