ՄԱՀՎԱՆ  ՃԱՆԱՊԱՐՀ, ՄԱՐՏԱԿԵՐՏ
ՄԱՀՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ, ՄԱՐՏԱԿԵՐՏ

Այս  պատմության   հիմքում   ընկած   է  1993-1994 թվականին   ԼՂՀ  Մարտակերտի   մի   շարք   գյուղերի   ազատագրական մարտերի   հերոսների   մասին,  իր   մեջ   ընդգրկելով   տարածաշրջանի   պատմական   և   աշխարհագրական   կարևոր    նորություններ, Գեղարվեստապատմական     ոճով    այս   պատմության   իր   մեջ   ընդգրկում   է  90-ականների   քաղաքա-տնտեսական  կարևոր  իրադարձությունները:  

ՄԱՐՏԱԿԵՐՏ

ՄԱՐՏԱԿԵՐՏ

 

1993   թվականի   դեկտեմբեր   ամիսն   էր,   ցուրտ   սառցակալած   քաղաքում   թափառող   շների   ոհմակների`  հետ   աղբի   կույտերի   մոտ   նաև   թափառող   կատուններն   էին   կեր    փնտրում:    Բնակարանների   պատուհաններից   ցցված   վառարանների  խողովակներից    դուրս   եկած   ծուխը   ծանր   էր   դարձնում   քաղաքի  օդը,  էլեկտրաեներգիայի   հովահարային   անջատումներին   միացել   էր   նաև   գազի   և  սննդամթերքի   սակավությունը,   այդ  ամենին   նաև  գուարվում   էր   Հանրապետության   շրջափակումը  և  պատերազմը:

Դեկտեմբերի  26   էր   սպասում   էինք   դիմավորելու   հերթական   ցուրտ   Ծննդյան   տոները,  հազիվ   էի   հասցրել   նրան   տեսնել,  երբ    նա   հայտնեց,   որ   զանգահարել   են   զորամասից   և   կանչել,   ես   գիտեի,   որ  պետք   է   մեկնեմ   ռազմաճակատ` Մարտակերտ,  սակայն   այդքան   հապճեպ   չէր   և   այդ   օրվա   մի   քանի   ժամերը   որոշել   էի   անցկացնել   նրա  հետ:  Քրիստիկի   հետ  այցելեցինք  իմ   մարտական   ընկերներին, որոնք   ապրում   էին   էրէբունի   թաղամասում:

 Սեյրանենց   օջախում    ուրախ   էին  և  մեզ   ընդունեցին  գրկաբաց,  առանց   այն   էլ  տղաները   հավաքվել   էին  և   նախատոնական  սեղանի  շուրջը   և  ուրախանում   էին

-- Հիմա   ինչ,   իսկապե՞ս   մեկնում  ես   այսօր, --  հարցրեց  Սեյրանը,

-- Այո,   հենց  այսօր   եմ   գնալու, -- բացատրեցի   ես, -- Բորիան   և   Սմբուլյանը    Գորիսում   ինձ   են   սպասելու,  այս   գիշեր  դուրս   եմ  գալու

-- Դէ  որ  այդպես   է   եղբայր ,  դէ  վերցրու   բաժակդ,   խմենք   մեր  հաղթանակի  ու   ձեր   անփորձ   վերադարձի   կենացը, -- առաջարկեց   Սեյրանը,   բոլորը   բարձրացրին   բաժակները,   Սեյրանի   մայրը   և   կինը  առաջին   անգամը   չէր,  որ   ճանապարհ   էին  դնում   մարտադաշտ   նրանք   գիտեին,   որ  չոր   աչքով   պետք   է   ճանապարհ   դնեին,   և   նրանք   կամաց  անկյունում  Քրիստինեի   հետ  զրուցում   էին,  կարծես   փորձում   էին   խորհուրդ   տալ:

 Սեղանի   շուրջ   հավաքված   տղաները   ամեն  մեկը   իր   հրաժեշտի   խոսքը   ասաց

-- Վարդան   ջան,   դէ՜   մեր   կողմից   էլ   Բորիային   ու  Սամվելին   ջերմ   բարևներ 

 կտանես, -- ասաց    Արմենը, --  կասես   որ   սպասում   ենք,  լավ  քեֆ   ենք  անելու  

-- Եղավ   ամեն   ինչ   կփոխանցեմ կներեք,   ժամանակն   է  շատ  նստեցինք,--   ասացի  ես   և  նայեցի    Քրիստինեին

-- Լա՜վ   մի   շտապի   կհասցնե՜ս, -- դժգոհեց   Սեյրանը, հետո   նայելով   կնոջը`  Մարինեին     կարգադրեց, -- հլա   է՜ն   ուսապարկս   բեր

 Մարինեն   գնաց,   քիչ   հետո   վերադարձավ   զինվորական  ուսապարկը ,  ձեռքին,   նա   փոխանցեց   սեղանի  ծայրին  նստած   ամուսնուն, -- դէ՜   հիմա   տեսնենք   ինչով   կարող   ենք   քեզ   ճանապարհել, --  նա    ուսապարկից   հանեց   մի     քանի   հատ   մարտական   Ֆ-1   նռնակ   և   դրեց   սեղանին,   և  մի   բուռ   ատրճանակի   փամփուշտ, և   ավտոմատի   պահեստատուփեր -- սրանք   կտանես,   հույս   տանք,   որ   պետք   չգա

Բոլորը   ծիծաղեցին,  մենք   հրաժեշտ   տվեցինք   բոլորին   և   Քրիստինեի   հետ   սկսեցինք   քայլել   սառցակալած   փողոցով:

 

                                                                 1 

Քրիստիներ   երկարաճիտ   կոշիկները  սայթակում էին   սառույցների   վրա,   և  նա   ամուր   բռնել   էր   իմ  թևը,   նրա   համար   տարօրինակ   էր   տեսնել   ընկերների   այդ   հասարակ   պահելաձևը,   նռնակների    և   փամփուշտների    այդ   նվիրատվությունը,   կարծես  թէ   իրենց   ընկերոջը   մարտադաշտ   չեն   ուղարկում,   այլ   հարսանիք:   Մենք    ոտքով   Էրեբունուց   հասանք  մինչև   Քրիստինյենց   տուն`  Լենինի   պողոտա:

Բեռնատարը   սրընթաց  սլանում  էր   Գորիս    տանող   ասֆալտապատ    ճանապարհով, ճանապարի    ցուցանակը     ցույց    էր   տալիս,  որ   արդեն   Գորիսի  տարածքում   ենք:  Դժվարությունը   մնացել   էր   ետևում` քանի  որ  Արարատի  Արազդայան   գյուղի   մոտ  թավ    մարախուղի   պատճառով   դժվարանցելի  էր  դարձել:  Տեսանելիությունը   զրո   էր,   վարորդը  չէր   կարողանում  տեսնել   ճանապարհը,  ես    ստիպված   իջել  էի   բեռնատարից   և   քայլելով   գնում  էի   բեռնատարի   առջևից,  ուղղություն  ցույց  տալով   վարորդին:
 
Լույսը   նոր    էր  բացվում    երկինքը   պարզ   էր   այստեղ  եղանակը  տաք  էր   Երևանի   համեմատ,  մարդիկ   էլ   այնքան   տաք    չէին   հագնված    Գորիսում   համեմատ   Սիսիանի    ձյուն    չկար։ Գորիսի   մուտքի   մոտ  ինչպես   միշտ   դիմավորում   էին     ժայռեղեն   կոթող   հուշարձանի   քարացած   գագաթները։  Մեքենան   շրջվեց   աջ   և  մտավ    մի    ուրիշ   ճանապարհ   հարյուր  մետր   անցնելուց    հետո   շրջվեց    և   մտավ    երկաթե   դարպասներից   ներս , որտեղ   գտնվում   Էր   մեր  զորամասի   մարտական  զրահատեխնիկան։  Զորամասում   իրարանցում   Էր։  Զրահատեխնիկան  բարձվում   էին  քարշակները    և   ճանապարհում   Ստեփանակերտ:  Մեզ   չհաջողվեց   տեսնել  տղաններին,  միայն   մեր  գումարտակից  այնտեղ  երկուսն   էին` Ղահրամանյան  Բարսեղը  և  Գասպարյան  Գերասիմը:

 Բորյան    տանկային    գումարտակի       հրամանատարի    տեղակալն    էր    տեխնիկայի    գծով   45-ամյա     գեղեցիկ     արտաքինով    այդ   մարդը,  արտաքինով    շատ   նման   էր   Զորավար   Անդրանիկին։ 

 Ես   Ղահրամանյանին    ճանաչում  էր   դեռևս  1988   թվականից,   բացի   այդ   էլ  1990-ից  գտնվել  եմ    նրա    հրամանատարության  տակ   էր  Բորյան    մի   ժամանակ  ,,Գարեգին  Նժդեհ  ,, ջոկատի   հրամանատարն   Էր,  այնուհետև   դարձավ    ,,Հատուկ  Գնդում ,,  վաշտի   հրամանասար   մենք   միասին  էինք  անցկացրել մեր    մարտական  արշավները: Մենք   գրկախառնվեցինք  Բարսեղի   հետ

-- Վարդանիկ    իսկ   Ջիվանշիրովը    եկե՞լ  է  թէ   ոչ ,--  հարցրեց    նա,   Արթուր  Ջիվանշիրյանը   տանկային    գումատակի   շտաբի  պետն  Էր:  ,, Հատուկ    գնդում,,  նա   ժամանակին   եղել   է   Բարսեղի   տեղակալը։  Նա   Էլ   պետք է  շուտով  եկող    շարասյան    հետ   գար   Ստեփանակերտ։  Ես   պատասխանեցի   Բորիայի  բոլոր   հարցերին,   նա     բավարարվելով    իմ  բոլոր   պատասխաններից   կարգադրեց,  որ     շտապ    հասնեմ   Ստեփանակերտ    գտնեմ    ռեմբատը    և   այնտեղ   դատարկեմ     բերածս    դիզելային    վաոելիքը   և   յուղը:   Բորիայի   հրաժեշտ   տալով   մենք   նստեցինք   մեքենան   և   հեռացանք:    Եղանակը    պայծառ  էր    և    գարնան     տպավորություն   էր   թողնում:  Գորիսի    բարձունքից    երևում    էր    ներքևում    փռված    քաղաքը, սրածայր    գագաթներով    լեռները    կարծես   ուս-ուսի    տված    պատնեշում     Էին    փոքրիկ    քաղաքը։  Մարտիկը    դժգոհ   էր,  նա   հաշվի   էր   առել,   որ   Գորիսից   կարող   է    բեռնատարը   բեռնաթափելուց    հետո    պետք  Է   վերադառնար   Երևան,  նա  քթի  տակ   մրթմռթալով    հայհոյոմ   էր   իր   բախտը :
--
Ի՞նչ    էս    մռութներդ   կիտել,   մի   ժամվա   ճանապարհ   է   ափսոսում   ես  

 

                                            2   

BORIA  KAGRAMANYAN
BORIA KAGRAMANYAN

ընկերներիդ   համար   քշես,   դու   գիտես   որ   նրանք   ճակատ  են  գնում,   և   ոչ   թէ   ուտել    խմելու , -- բարկացա   ես, --  եթե   ուզում    ես   մեքենան   թող   ես  ինքս   կվարեմ,   դու   վերադարձիր  Երևան,, -- իմ   խոսքերը    կարծես   ազդեցություն   թողեց   Մարտիկի   վրա:

-- Չէ   ստարշինա   ջան,   բա՜   ես   էդ   տղեն   եմ,--  արդարացավ   նա, --  ընկերոջս   համար   կյանքս   էլ  կտամ.

 Մարտիկը   խոսակցության   թեման   փոխեց,   որպեսզի   մեղմի  իմ  բարկությունը:  Ճանապարհին   խոսում   էինք   Պողոսյան   Արտավազդի  մասին,  որին    հանդիպել   էինք    Ճանապարհին` Վայքում:   Արտավազդը   մեր  գումարտակի   տղաներից   էր    որը,   մի   քանի   օր   առաջ   էր   դուրս   եկել  Երևանից,  որպեսզի   Հոկտեմբերյանից    ստացած   նոր      Տ-72  տանկը  հասցնի   Գորիս,   սակայն   Վայքում  քարշակի   վառելիքը   վերջացել   էր    և   մնացել   էր   ճանապարհին: -- հիմա   Վայքում   մնացած   տանկը   ի՞նչպես   է   հասնելու   Գորիս,  մենք   էլ   գոնե   մի  քիչ   վառելիք   չթողեցինք,-- անհանգստացավ  Մարտիկը, 

 -- Ոչինչ   մեր     ետևից    եկող   շարասյունից   կվերցնեն, -- հանգստացրի    ես                         

 Ինչքան  մոտենում   էինք   Ղարաբաղին   եղանակը   ավելի   էր   տաքանում,  դրա   հետ   մեկտեղ   բարձրանում   էր   և  մարդու  տրամադրությունը;

Ստեփահակերտը  մեզ   դիմավորեց   իր   պայծառ   եղանակով,  այստեղ   այնքան   տաք   էր   եղանակը, որ   մարդիկ   անց   ու  դարձ   էին   անում   առանց   վերարկու: Անսպասելի   էր   Երևանի   այդ   սարսափելի   սառնամանիքից   հետո   այստեղ   տեսնել   այդպիսի   եղանակ,  Ստեփանակերտը   ապրում   էր   իր   առօրիայով,   մարդիկ   սպասում   էին   դիմավորելու  Ամանորը:

 Մեզ    հաջողվեց   հարց   ու   փորձով   գտնել   գործարանը,   որը   գտնվում   էր  Ստեփանակերտի   արվարձաններից   մեկում:   Գյուղտեխնիկայի   վերանորոգման  գործարանում  ,,Ռեմբատում,,  մեզ     դիմավորեցին   մեր  գումարտակի   տղանները,  ամենից   շատ   ուրախ   էր    իմ   հին   մարտական   ընկերը  Սամվել  Սմբուլյանը,   տղաները   շրջապատել  էին  ու   տարբեր  հարցեր   էին   տալիս,  ամենից   շատ   նրանց   հետաքրքրում  էր   թէ   երբ   է   գալու  գումարտակի  հրամանատարը  Արթուր   Ավանեսովը,  բոլորի   հարցերին   պատասխանելուց   հետո  տղաները   ցրվեցին   իրենց  տեխնիկաների  մոտ,  միայն   ինձ   մոտ   մնաց   Սմբուլյան   Սամվելը,     բեռնատարը   բեռնաթափելուց   հետո  վարորդը` Մարտինը   պետք   է   վերադառնար   Երևան,     ես    մի   կողմ   քաշեցի  նրան: 

-- Լսի՞ր   եղբայր   ես   կթողնեմ   մի   հիսուն    լիտր   նավթ    գոնե   կարող   ես   կեսը   հասցնել   մորս,    թող    գոնե    այս  մի    քիչը     թեթևացնի   այս   ցուրտ   ձմեոը,  նրա

  միակ    հույսը   նավթավառն  է, -- Մարտիկը    միանգամից   համաձայնվեց

-- Հարց   չկա   Ստարշինա  ջան, --  իրար     հրաժեշտ    տալուլց    հետո    բեռնատարը

    դուրս    եկավ  գործարանից   և   ուղվեց   դեպի  Երևան

-- Սամվել   ջան  հիմա     խնդրում    եմ   ինձ   ծանոթացրա  թէ   ով   որտեղ  Է,   ինչով    են զբաղվստծ  մեր   տղաները

-- Լսում   եմ   պարոն    թիկունքի     պետ   ժպտալով     պատասխանեց   Սամվելը, --  այ  այն    անկյունում     կանգնած    Է    իմ    տանկը    իմ   մեխանիկը  Դավթյան  Միտյան    Է  հիմա   նա    ռեմոնտնիկները   Է   օգնում,  իսկ   մյուսը ,-- նա    մատնացույց    արեց     գործարանի   մյուս    անկյունում    կանգնած    մեր    գումարտակի    տանկերից    մեկը,   որ   վրա   բաղմաթիվ   արհեսաավորներ    Էին    աշխատում, --  Համոյի   և   Ֆելոյի    տանկն   է     

 

                                                       3 

համարյա    թէ աշխատանքներն    ավարտվել   է   ինչպես     տեսնում    ես   գործը    թափով    աոաջ    է    գնում։

-- Սամ     իսկ   որտե՞ղ   են    մեր   ԲՄՊ-ները    հարցրեցի   ես

---  ԲՄՊ-ների   կեսը     վերանորոգել    են,    մնացել    է   միայն   երկուսը,

--  Ընկեր   Սմբուլյան,   մոռացա   ասել,  որ   կինդ    զանգահարել     էր    զորամաս,   աստեղ գալուց   առաջ   հեռախոսով    խոսեցի    հետը,   ասաց   որ    իր   կողմից   համբուրեմ     քեզ, -- ասելով    մոտեցա  և    համբուրեցի նրան:
Գործարանում    աշխատանքային   եռուզեռ   էր     այստեղ   Խորհրդային    տարիներին       վերանորոգում    էին  գյուղ   տեխնիկա,   իսկ   Ղարաբաղյան   պատերազմի    ժամանակ   գործարանն   անցել   Էր  ռազմական    կարգավիճակի   և  վերանորոգում   Էին    շարքից    դուրս   եկած  ռազմական տեխնիկան`  հրանոթները   տանկերը   և  ,, Գրադ,,   կայանքներ:   Գործարանի  տարածքում    ցրված    Էին   ռազմական    տեխնիկայի   մնացորդներ    և  կմախքներ,  որոնք    ադրբեջանական    բանակի    խփված    զրահամեքենաներն    Էին    մարտադաշտում    թողած: Ստեփանակերտում    վերանորոգելուց    հետո   տեխնիկան   ուղարկվում   էր   ռազմաճակատ: Գործարանը   աշխատում   էր  գիշեր-ցերկ,    որպեսզի    հասցնեն   բավարարել  ռազմաճակատում   զգացվելիք   տեխնիկայի   պահանջը    երեք  հերթափոխով   իրագործվող   աշխատանքի  արդյունքները   իզուր     չէին,    քանի    է   որ   կարճ    ժամանակում    վերանորոգվում  էին  զրահատեխնիկան   և  ուղարկվում    Էր     մարտադաշտ,   բանվորկան    անձնակազմի     համար   կար    բոլոր  պայմանները`    հանգստանալու   և   սնվելու    համար:   ճաշարանը կարողանում   Էր    նման    դժվարին     պայմաններում   որակալ   ճաշատեսակներով   ապահվվել   բանվորական     անձնակազմին   և   գործարանի    հյուրերին:   Արդեն   իրենց  գործի   մեջ   հմտացած     մասնագետները    կարճ    ժամանակահատվածում    ոտքի    Էին   կանգեցնում   շարքից   դուրս   եկած   տեխնիկան  և   ուղարկում    էին   ճակատ:   Գործարանը    աշխատում    էր    գիշեր-ցերեկ:  Բանվորական   անձնակազմը  և  նրանց   ղեկավարող   անձնակազմր   բարյացկամ   էին    մեր  տղաների  հանդեպ,   լուծելով   նրանց    տեղավորման   և   սննդի   հարցերը:  Աշխատանքները   լավ   էր   կազմակերպված,   տանկերը  առանձին   էին    սպասարկվում    իսկ  հետևակի   մարտական   մեքենաները   առանձին։  Մեկ   տեխնիկայի   վրա   աշխատում   Էին  տասնյակ    մասնագետներ    և   հաշված   ժամերում    կարողանում   Էին  գտնէլ  անսարքությունը   և   այն    արագութեամբ    Էլ    վերանորոգել:    Խորհրդային   մի   գեներալ  տեսնելով,   որ     գործարանը   ջանք    չի   խնայում     աշխարանքում   հայտնել    Է    իր   հիացմունքը,     ասելով    որ   այն   աշխատանքը,   որը   կատարվում   է   այդ   գործարանում    միայն    տանկաշինական    գործարանները    կարող   են   կատարել  այնպիսի    աշխատանք   ինչպիսին    այստեղ   Է,   դեռ    ավելին   այստեղ    սպասարկվումը   ավելի   արագ   է  կատարվում,   քան   Ռուսաստանում։ Գործարանի   անձնակազմը   հպարտությամբ   Էր    հիշում   այդ    գեներալի    ասած    հիացմունքի   խոսքերը։   Գործարանում    կատարվում    Էր  այնպիսի     աշխատանք    ինչպիսին    Է   տանկի   աշտարակի   մոնտաժումն   ու   ապամոնտաժումը   այդպիսի   բարդ   աշխատանք   միայն   տանկաշինական   գործարանների  որակյալ     մասնագետներ    կկարողանաին   լուծել   քանի,    որ   այդ   աշխատանքն   իրակցվում  Է   բարդ   սարքավորումների   միջոցով:   Սամվելի    հետ   թափառում   Էինք  գործարանի   տարածքում   խփված    տանկերի   գերեզմանոցում    և    զրուցում   Սամվելը   մոտեցավ   մի   խփված    տանկի,   որի  աշտարակը   մեկ   բթամատի   չափսով   անցք   էր   բացված ,   մատը    պարզելով    անց֊քին    ասաց.

 

 

                                                                4 

-- Տես   այս   փոքրիկ   անցքը   ,, ֆագոտի,,  (հակատանկային    ղեկավարող   հռթիո)  է    որը   3  վարկյանի    ընթացքում   հսկա    տանկը  կարող   է  դարձնել   այ  այսպիսի   մետաալոմ  -- ասաց    նա   և   ձեռքով      հարվածելով    տանկին,  -- լսիր    ի՞նչը    քեզ   ստիպեց   գալ    այստեղ    չէ   որ   դու  կարող    էիր  մնալ  և   քո   օջախում    անցկացնեիր    Ամանօրը,  քո   նեկայությունը    այստեղ  այնքան   էլ   պարտադիր   չէ

-- Սամ    գի՞տես   ես   չէի   կարող   մնալ    քանի,   որ   իմ   ընկերները`   դու   և  Բորյան
 
այստեղ   էիք

-- Շնորհակալություն   Վարդան   ջան   ես  այդպես   էլ   կարծում  էի,   և  համոզված   եմ    որ   եթե    պետք   լինի    կյանաքդ   չես   խնայի   ընկերոջդ    համար,  առաջին  տարին   չէ   որ   միասին   ենք,  -- Սամվելը    ,, Գարեգին  Նժդեհ ,,    ջոկատի   ամենալուրջ   տղաներից    էր     1990  թվականից    գրեթէ   միշտ    միասին    էինք    մեկնել   մարտական    աոաջադրանքի    և   միշտ    անբաժան    էին   իրարից,    լիներ    դա   Երևանում   թե  Ղարաբաղում։   1991  թվականին   Սամվելը    ամուսնանում   է    և    դեռ   մեղրամիսի    մեջ   էր   երբ    մեր   ջոկատի    հետ   միասին   ինքնը   էլ   մեկնեց    ՇաՀումյանի     շրջան   ԼՂՀ ։    Սամվելը     արծվաքիթ   մեծ   խոր    ընկած    աչքերով   25  ամյա   երիտասարդը     այնքան    բարիություն   էր   ցուցաբերում    դեպի    դիմացինը,   որ  ակամայից     դիմացինը    նույնպես    բարիանում    էր:  Սամվել    Սմբուլյանի   և   Մարինեի    ամուսնությունից    որոշ    ժամանակ    անց    ծնվում   է  նրանց   առաջնեկը`  Լիլիթը,   որը    դաոնում    է   երիտասարդ   մոր    միակ     մխիթարութեան    սփոփիչը,   քանի   որ   Սամվելը   միշտ   կամ   սահմանում   էր   կամ   Ղարաբաղում։  

Գործարանում    աշխատանքը    շարունակվում    էր ,   երեկոյան     ժամերին    ես   Սամվելը    և   Սարգիսը   շրջում     Էինք    Ստեփանակերտի     փողոցներով   մեկ-մեկ   էլ   այցելում   մեր    ծանոթներին,   երբ    մութն   ընկենում    Էր    վերադառնում   Էին   մեզ  տրամադրված   հանրակցարան,   որտեղ   քնելուց   առաջ   երկար    ժամանակ    լսվում    Էր    գումարտակի     տղաների   կատակներն    ու    բարձր    ծիծաղը    և   դա    տևում    Էր   այնքան    ժամանակ   մինչև   մեկը  մյուսին    ծաղրելուց    հոգնում    և   քուն   Էին    մտնում : 

  Փոքրիկ    սենյակում     բարձր   ծիծաղից    հետո   տիրում    Էր    անափ    լռություն  ,  չհաշվա ծ   մեկումեկ    լսվող   Մուրադի    և   Ռոբերտ   Բագրատունյանի     խռմփոցը,   որը   ընդհատվում   Էր     տղաներից   որևէ   մեկի     միջամտությունից    հետո   միայն:  Երկու   օր   անց    վերջին    տանկի     հետ  Գորիսից   Ստեփանակերտ   ժամանեց    նաև  Բորիա   Ղահրամանյանը,   նույն    0րը   Ստեփանակերտ  հասավ    նաև   Երևանից   դուրս  եկած   մեր   գումարտակի   շարասյունը    Արթուր  Ավանեսովի      և   Ջիվանշիրյանի   գլխավորությամբ,   գումարտակը     համարյա   թե   լրիվ    կազմով   Էր,  չհաշված    մի   քանիսին,  որոնք    հրաժարվել    էին    մեկնել     ռազմաճակատ:                                                 

Դեկտեմբերի  31-ն    էր   Ամանորին   մնացել   էր   ընդամենը   մի   քանի   ժամ,  մենք`  ես  Սամվելը   և   Սարգսյան   Սարգիսը   որոշեցինք   նշել   Նոր  Տարին  իմ  ընկերուհիներից   մեկի`  Նաիրայենց   տանը:

   Նաիրայենք   բնակվում   էին   Ստեփանակերտի   գլխավոր   փոստատան  շենքում,  նրա   հայրն  և   մայրը   խնդրել   էին   որ   ամպայման   այդ  տոնական   երեկոն   լինենք   իրենց  տանը  և  դա  առիթ   էր,   որ  գոնե   դիմավորել   այդ   օրը   նորմալ   պայմաններում:  Բոլորս   նստել   էինք  տոնական   սեղանի   շուրջը,  սեղանը  բացված    էր   հյուրասենյակում,   բոլորի   տրամադրությունը   շատ   բարձր  էր,   չնայած   երևում   էր   որ   տան   տերերը   քիչ   անհանգստացած   էին,   իմանալով   որ   մի   քանի   օրից   մենք  

 

                                                    5 

մեկնելու   ենք   ռազմաճակատ,   իսկ   ինչպես   ասում   են ,,   այնտեղ   մեղր   ու   կարագ  չեն   բաժանում,, Ղարաբաղյան    ճոխ   հյուրասիրությունը   ինչպես   միշտ  աննկարագրելի   էր,  մենք   երկար   չմնացինք,   մինչ  հեռուստատեսությամբ   բոլորս   նայում   էինք   Վեհափառի   տոնական   կոչը,   և   սպասում    էինք    թէ   ժամացույցի   սլաքները   երբ   կնշեն   1994  թվականի   մուտքը:  

Մենք   հրաժեշտ  տվեցինք    տան   տերերին   և   դուրս   եկանք   փողոց,   Ստեփանակերտի   փողոցները,   չնանած    տոնական   այդ    ուշ    ժամին    բավական  մարդաշատ  էին,   եղանակնել   զարմանալի  տաք   էր `   աշնանային,  ժողովուրդը   խումբ առ խումբ   շարժվում    էին   Ստեփանակերտի    կենտրոնական    հրապարակ,   որտեղ   իրենց   էր    սպասում   Նոր   Տարվա    զարդարված   եղևնին:  Մայրաքաղաքի    գլխավոր   հրապարակը   մարդաշատ   էր,   բարձր   լսվում   էր   երաժշտությունը,  ժողովրդի  տրամադրությունը    բարձր    էր    և    չէր   նկատվում,   որ   պատերազմող    երկրում  էինք    ապրում:  Հայաստանի   Հանրապետության  նախագահի   ելույթից   հետո   ժամացույցի   սլաքները    ավետեցին   նոր   տարվա   մուտքը,   Ստեփանակերտը   թնդաց   ավտոմատների   կրակահերթից   լուսարձակ   փմփուշտները   զիգզագ  էին   նկարում   երկնքում:  Հրավառ  հռթիռների   այդ  տարափի   ներքո   ժողովուրդը   բղավում   էր  և   ծափահարում,   դա   հոգեբանական   մի   մեծ  ցույց    էր   Հայաստանին,  որ   կռվի  մեջ   կարող   ենք   տոնել   այսպես   տոնական,    ձևով: 

Հրապարակի    բազմության   մեջ   հանդիպեցինք   Բարսեղին    և    Ջիվանշիրյան   Արթուրին,    որոնք    մեզ   նման   որոշել   էին    թափառել     Ստեփանակերտի  փողոցներում,   Քաղաքը   լուսավորված    էր  ամբողջությամբ  ,Բոլորը   դիմավորում   էին   Ամանորը:   Երկար    թափառելուց   հոգնած   բոլորս   վերադարձանք   գործարանի   հանրակացարան,   Գործարանի   ղեկավարները   մեր  համար   տոնական   սեղաններ   էին   բացել,   Տղաներից   մի   քանիսը   ձանձրույթից   քնել   էին,    այդ   տարի   մենք   ևս     հերթական   անգամ   նշեցինք   տոնական   օրը   ընտանիքից   հեռու,   արդեն   քանի   Նոր   Տարի   է ,  որ   նշում   էինք   այսպես,   անշուք,  հարազատներից   հեռու:

  Հունվարի  3 ին   գումարտակի   զրահատեխնիկան   պատրաստ  էր  ամբողջությամբ,  չհաշված  մեկ   տանկից,  և   արդենե    ժանակն    Էր    որպեսզի   մարտական   միավորները   բավարարեր    ճակատում    զգացվելիք պահանջը   և   հրաման    տրվեց,   որ   գումարտակի    զրահատեխնիկան   շարժվի    Մարտակերտի   շրջան,   որտեղ   գտնվում   էին   մեր  բրիգադի  հետևակային   և   հրետանային  գումարտակները:

  Հունվարի 3 ն   Էր,  տեխնիկան   շարասյուն   կազմած   սպասում    Էր   Ավանեսովի    հրամանին    է   չվերանոգված  տանկը   պետք   էր  մնար  գործարանում   մինչև    ամբողջությամբ   վերանորոգվեր։   Տանկի   հետ  մնում   էր    նաև    անձնակազմը`  Սամվելը   Սմբուլյանը,  Դավթյան  Միտյան    և    զամպատխը`   Բարսեղը : Մնացող  տղաներին    հրաժեշտ   տալով  շարասյունը   կազմված   թվով    9   թեթև   հետևակային  մարտական   մեքենաներից   ԲՄՊ1<ՄՄ/ շարժվեց    դեպի   Դրմբո:   Գումարտակի    Տ-72  տանկերը   իրենց   անձնակազմներով    քարշակներով   մեկնել   էին  դեռևս   գիշերը:   Մարտական  մեքենաների   շարասյան   առջևից    գնում   Էր   հրմանատրական   մարտական   մեքենան   / ԿՇԵՄ /,   որի    անձնազմում   Էր   տանկային   գումարտակի   կապի   ծառայության   պետը` Գերասիմ    Գասպարյանը,  45  ամյա   սպիտակահեր   այդ   մարդը   20  տարի    Սոչիում    ապրելուց    հետո   տեղափոխվել   Էր   Երևան    Նա   առաջին    կամավորական     բրիգադի    հետևակայինների   հետ   93-ի   հունվարին  մասնակցել     էր  Սարսանգի   ջրամբարի  մատույցներում   տեղի   ունեցած   կատաղի   

 

                                                6

ԲԱՐՍԵՂ  ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԲԱՐՍԵՂ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

մարտերին,    Գերասիմը   նստած   էր   ՄՄ ղեկին,   իսվ    աշտարակին    բազմել   Էր   29 ամյա   գումարտակի   հրամանատար՝ ոուսախոսԱրթուր   Ավանեսովը,    երիտասարդ    ավագ   լեյտենանտը:  Նա   Ռուստաստանում  թողնելով   ծնողների   եկել   էր   Հայաստան   իր   ծառայությունը   հարենիքին    մատուցելու  է   չնայած    որ   Ավանեսովի   ծնողները  բնիկ  Մարտակերտի  Մաղավուզ  գյուղից  էին : 

  Հրամանատարական   ԿՇԵՄ  Ի  ետևից   գնում   Էր    իմ   տեխնիկան   ինձ,  հետ անձնակազմում    Էր    աբարանցի   40 -ամյա    Սերգեյ    Իսրաելյանը,   նա    ժամանակին    ծառայել   Էր   Հատուկ   գնդի   ապարանյանվաշտում   մասնակացություն    Է ունեցել    Շահումյանի   և   Լաչինի    մարտերին,    բայց     նա    այս   անգամ    մեկնում   Էր   ոազմաճակատ   առաջին    անգամ    շփվելով    ռազմական  տեխնիկայի   հետ։   Մեր   տեխնիկային    հետևում   Էր  Սահակյան   Աշոտի   և   Թովմասյան  Սերգեյի    ՀՄՄ  Երկուսն    Էլ    առաջին      անգամ    Էին    մեկնում   մարտադաշտ,    հետևաբար    էին    շփվել  մարտական  տեխնիկայի   հետ   Աշոտը    ժամանակին   լինելով   վարորդ   կարողանում   էր   տիրապետել  տեխնիկայի  ղեկին,  Նա  50 տարեկան      ուրախ   բնավորության    տեր,   բայց   քչախոս  մարդ   էր,   և   շատ   էր   տարբերվում   իր  մյուս   ընկերոջից `  Թովմասյան  Սերգեյից   ,,Ալի-Բաբա ,,   բարձրահասակ   ուրախ   բնավորության  տեր   սպիտակխառն    մազերով,   կորացած   մեջքով   մի   զվարճալի  կատակասեր   մարդ    էր  երկար   և   իրարից    առանձնացված    նոսր    ատամնա   շարը,    շրթունքները     կամարող   բարակ   բեղերի    հետ,   նրան    նմանելի    Էին   դարձնոսմ   հեքիաթների    կաշեյքին , նրա   կատակասեր   բնավորության   համար   էլ   տղաները    նրան   Ալի-Բաբա    մականունն   Էին կնքել:   Նա   պարզ   էր   և   մանկան   նման   միամիտ   չնայած   նրա  40  տարիներին    միամտության   շնորհիվ   նա    շատ   ընկերասեր   էր   և   հավատարիմ,   բացի   այս   ամենից   նա  կակզում    Էր    և    տղաները   այդ   թերության   համար    նրան   ծաղրում   Էին   իմանալով,   որ  նա   չի    նեղանում   չնայած   Սերգեյին  բոլորն  Գումարտակում  սիրում  և  հարգում   էին։   Երրորդ    մեքենայի    ետևից   գալիս    Էր   Ասատրյան  Գևորգի   և   Մարտիրոսյան   Վոլոդյայի   մարտական   մեքենան ։   26  ամյա   վարորդը` Գևորգն   գնչուական  արտաքինով   պարծենկ    և   շատախոս    երիտասարդ   Էր  բաղաձայն   երգերը    համարյա   թէ      անպակաս   Էին    նրա    շրթունքներից   Գևորգի    հետ   լավ    զույգ   Էր   կաղմել     նրա   նշանաոուն  ՝ Մարտիրոսյանը   Վոլոդիան ,  որը    գումարտակի    ամենաուրախ և  կատակասեր   մարդն  էր   նա   ծնունդով    Հրազդանի  շրջանի  Ախտա  գյուղից  էր    և   գումարտակի   նշանաոուներից   ամենափորձառուն։   Վոլոդաի    ՄՄ-ի    ետևից    գնում    էր    ապարանցի    Վաղոյի    և   Սամվել   Սիմոնյանի     մարտական    մեքենան:  Ապարանցին    շիկահեր    Էր   արտաքինով   նման  Էր     ռուսի     իսկ   Սամվելը    /ճուտը /    երիտասարդ   Էր   և   շատ    պարծենկոտ:   Շարասյան   վերջին   մարտական  մեքենան   վարում    էր    Սարգսյան    Սարգիսը   նա   գումարտակի    ամենափորձված  մեխանկնեից   էր:  Նա   29-ամյա   ճարպիկ    և   արագաշարժ    երիտասարդ    էր,    իսկ   նրա  նշանառուն     Մարտիրոսյան    Բաղդասարը    ճիշտ    նրա    հակապատկերը,  համեստ   քչախոս    դանդաղաշարժ   25-ամյա     երիտասարդ     էր   նրա   կլորավուն    դեմքի   վրա կիսախուփ    աչքերը    նրան   դարձնում     էին  ավելի    խղճուկ   և  միամիտ :  Նա    ընկերասեր  էր    և   հավատարիմ։ 

 Գումարտակի    շարասյունն    սահմանափակվում էր   ՈԻրալ   բեռնատար   մեքենայով,  որի    վարորդը   Ավետիսյան   Հայկն    էր /Տարզան /: 

 

                                         7

sevagir
MARTAKERT.pdf
Adobe Acrobat документ 191.8 KB
SEVAGIR
martakert2.pdf
Adobe Acrobat документ 134.9 KB
ՍԱՄՎԵԼ ՍՄԲՈՒԼՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՍՄԲՈՒԼՅԱՆ
ԱՐՏԱՎԱԶԴ  ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՐՏԱՎԱԶԴ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴԱՎԹՅԱՆ  ՄԻՏՅԱ
ԴԱՎԹՅԱՆ ՄԻՏՅԱ
ԳՐԻՑ ՅՈՒՐԱ
ԳՐԻՑ ՅՈՒՐԱ
ՍՊԱՐՏԱԿ  ԱՎԱԳՅԱՆ
ՍՊԱՐՏԱԿ ԱՎԱԳՅԱՆ
ՍԱՐԳԻՍ  ՍԱՐԳՍՅԱՆ
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ԳԱԳԻԿ  ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
ՌՈԲԵՐՏ  ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ
ՎԱՀԱԳ  ԵՂԱԶԱՐՅԱՆ
ՎԱՀԱԳ ԵՂԱԶԱՐՅԱՆ
ՀԵՆՐԻԿ  ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԵՆՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱՐԴԿԵՍ  ԱՖԴԱԼՅԱՆ
ՎԱՐԴԿԵՍ ԱՖԴԱԼՅԱՆ
ԼԵՎՈՆ  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ  ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԺԵՆՅԱ ՍԱՐՈՅԱՆ
ԺԵՆՅԱ ՍԱՐՈՅԱՆ

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ>>>>