ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ձեզ եմ ներկայացնում իմ բանաստեղծությունների այս շարքը որոնք, նվիրված են Հայրենիքին և Ազատությանը, այս ստեղծագործությունների մի մասը գրվել են դեռևս իմ պատանեկության տարիներին, սակայն ոչ մի անգամ չեմ փորձել ներկայացնել    լայն   հասարակությանը` անգամ իմ ընկերներին, սակայն կացանկանաի այն սկսել   մեծն Միքաել Նալբանդյանի բանաստեղծությունը տողերով     Վարդան Հովհաննիսյան 

 

                    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

 

« Ազատությո՞ւն, — ինձ   կրկնեց

Ճակատագիրը   վերեւից. —

Ազատությա՞ն   դու   զինվոր

Կամիս   գրվիլ    այս   օրից:

Օ՛հ,   փշոտ  է   ճանապարհդ,

Քեզ   շատ  փորձանք  կը  սպասե.

Ազատություն   սիրողին

Այս   աշխարհը   խիստ   նեղ   է»

 

Միքայել   Նալբանդյան

 

Ազատությունը,    որ   տրվել    է  քեզ,

Շոյանքներով     է   քո   հոգին   գերում,

Այդքան    միամիտ   հերիք    է   ապրես`

Ա՛յդ    ո՞ր   փրկիչն    է,   որ    կյանք   է   բերում:

 

Երազանք    ունի   ամեն   մի   « փրկիչ »`

Սիրով   կամ   սրով   աշխարհին   տիրել,

Նա   գալիս    է,  որ   աշխարհը   փրկի,

Երբ   անկարող   է   ինքն   իրեն   փրկել:

 

Դու՛,   նվաճիր    քո   ազատությունը,

Ու   ինքդ    քո   դեմ`   մի    ըմբոստացիր,

Թող   երախտիքիդ     ոխերիմ   թույնը`

Քո    հոգու   վրա    պարտքեր    չլինի:

 

Պայքարի   մեջ    է   միշտ   փրկությունը,

Երբ    այդ  « փրկիչը »  դահիճն  է  քո   բիրտ,

Դու՛,   նվաճիր    քո    անկախությունը`

Ազատությունը    թանկ    է  ամենից:

 

Դառն    են    եղել   դարերդ  բոլոր,

Հիշի՛ր   նրանց,  անուն  առ  անուն,

Ազատ   է    ապրում,  նա   մեծ    աշխարհում

Ով    իր   ազատությանը   չի  ստրկանում:

 

12/08/1988թ.   Երեւան   Վ.Հ © VH  

 

 

 

 

                    ՀԱՅԱՍՏԱՆ

 

 

 Ամեն   հայի   սրտի   համար`

Ուրախություն,   իմ   Հայաստա՛ն,

Ճամփաներով   հեռու   եւ   մոտ`

Լույսի   փարոս,  իմ    Հայաստա՛ն:

Զավակներիդ   ձախորդ   օրին

Միշտ    ապավեն,   իմ   Հայաստա՛ն,

Դեպի   գիրկդ    ետ   դարձողին`

Հարազատ   տուն,   իմ   Հայաստա՛ն:

Դարեր   եկան    ու   գնացին,

Դու   միշտ   անպարտ,  իմ   Հայաստա՛ն,

Մեր   Արարատ   սարի    պես   հին`

Հպարտ,  կանգուն,   իմ   Հայաստա՛ն:

 

11/08/1988թ.   Երեւան

 

ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 Մարդ   կա՝   աշխարհն    է   շալակած   տանում,

Մարդ    կա՝    ելել    է    շալակն   աշխարհի...

Պարույր   Սեւակ

 

Թե   ասեմ`  սա´    է   արդարությունը՝

Մեծ  մեղք    կգործեմ    ես    անուղղելի,

Թե   ասեմ`  սա՛    է   կյանքն   ուրախ`

Հաստատ  կթվամ   ինձ    ծիծաղելի:

 

Փողի,   կաշառքի   ժամանակ   է   սա`

Եսասիրության,   շահամոլության,

Զմայլանքն   անցավ,   հանկարծ   ես   տեսա

Էությունն   ամբողջ   այս   խաբեության:

 

Մարդիկ   կան,   որոնք   հրեշ   են   կարծես՝

Դիմակով    ծածկված   սեւ   ուրվականներ,

Սողում   են   նրանք  սեւ   օձերի   պես`

Գտնում,  պղտորում   ուղեղը    մաքուր:

 

Շահամոլության    սարդոստայնը   սեւ

Փակել    է    խիղճը,`   հոգին   մարդկային,

Փակել    է   նույնիսկ   դեմքերը   նրանց`

Ու   շուտով   կհասնի   սիրո   դռներին:

 

Թվում    է`   չկա   ո´չ   սեր,   ո´չ`   հավատ,

Չկա   մարդկությու´ն,   ազգասիրությու´ն...

Խորամանկները   դարձել   են    կավատ,

Փչացածներն    էլ`   կույս    են   ձեւանում:

 

Օ ՜,   ո՛չ,   կներե՛ք,   սխալվում   եմ   ես,

Կա    եւ՛   սեր,   եւ՛   հավատ,   մարդկային   եւ   խիղճ,

Ու   այստեղ   նրանք   իշխում    են   անվիշտ,

Որտեղ   որ   փողն    է`   չարիքն   ընդմիշտ:

 

Փող   եւ   չարիք   ձուլվել   են   իրար,

Չկա   հայրենիք`   կա   միայն   քծնանք:

Ով   քծնում    է,   նա`   հաղթում   է…

Ով   խաբում    է,   նա`   է   շահում:

 

Փողի   համար   պատրաստ   է  միշտ

Կինն   իր   ամուսնուն   ժպտալ,  խաբել,

Սիրո   երդման   երգը   շուրթին`

Անառակ   մարդու   ծոցը   մտնել:

 

Փողի   համար   պատրաստ   է   նա

Հայրենիքն   անգամ   ծախել…

Ծնողներին    իր    սիրելի    դնել   նույնիսկ

Արյունոտ   կոճղին   սեւ    դահիճի:

 

Պատրաստ   է   նա   փողի   համար

Իր   ողջ   ազգը   զոհ   մատուցել,

Սուր    դաշույնները   խրել   անգամ`

Կուրծքը   սիրած   մերձավորի…

 

Հարստությու՜ն,   բա՜րձր   պաշտոն,

Աթո՜ռ,    աթո՜ռ...   Բա՜րձր    աթոռ…

Նա    պատրաստ    է   ամեն    ձեւով`

Իր    մինուճար   զավակների   գլխի   գնով:

 

Լոկ    նվաճել   ու   բարձրանալ   ամեն   ձեւով`

Երազանքի    բարձունքներին   իրեն   սպասող,

Նրա   համար   ստեղծված    են   ինչ-որ   ուզես`

Եւ   մեքենա,   հարստության    եւ   տուն   ու   տեղ:

 

Հանկարծ   տեսան   չտեսները  զուրկ  մեծացած

Վայելքներ    հեքիաթային`   եւ´   հաճույքներ,

Եւ´   աղջիկներ`   լկտի,   պղծված   ու  շնացած,

Եւ´  անառակ   խնջույքի   ճոխ   սեղաններ:

 

ՈՒ   գալիս    է   հերթափոխը   ահա   նրանց`

Զավակները   հենց    այդ   մարդկանց`  իրենց   նման,

Էլ   չեն   բուժվի    այդ   վարակից   մեղսագործված,

Բայց   կպղծեն   դեռ   հոգիներ   թույլ    ու   անկամ:

 

Զարդարվում   են   ու   հագնվում   ինչպես   ուզեն`

Ֆիրմաներով  արդուզարդով  միշտ  նորովի,

Արտաքինից   միշտ   բազմերանգ,

Իսկ   ներքինից`  մռայլ  ու  սեւ…

 

Սովորում    են   ծնողներից   քծնել,  պղծել  եւ  ուրանալ…

Ու   բարձրանալ  պաշտոններով   մինչեւ  վերեւ`

Թե´  ժպիտով,  թե´   կաշառքով,  թեկուզ   լինի   արյան   գնով`

Միայն   հասնել   նպատակին  այդ    բարձունքի:

 

1989 թ.   Երեւան  Վ.Հ © VH  

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

 

 

 

                    « Վերակառուցում »`   ի՞նչ    է     նշանակում

Բացատրեմ    հիմա,    լսի՛ր,   բարեկամ,

Դա    ուրվական    է  Սովետի  երկրում,

Որ   ժողովրդներին    իրար   է   ձուլում:

Ազգերին   այնպես   է   խառնում   իրար`

Գանձակ,  Սումգայիթ,  Տաշքենդ,  Ֆերգանա,

Եւ   արդարացնում   է  հանցագործին   նա`

Կեղծ   ներկայացում   եւ  ճառեր   մեծ-մեծ:

Անցյալն   անցավ,  « նոր » են   նորովի,

Մի   նոր   գաղափար  խաբկանք   է   էլի,

Ու   հավատացինք   մենք   էլ   ազգովին

Գորբաչովյան  « Պերեստրոյկային» :  (վերակառուցում)

 

11/08/1988թ. Երեւան

 

 

ՀԱՅԸ

 

 

Նա    չէր   ուզում   երբեք   ուրիշի   հողեր,

Հարեւանների   հանդեպ   եղել  է   բարի,

Բաքուն   է   կերտել,  Պոլիս   ու   Թիֆլիս:

Ուներ  Վան,  Զեյթուն,  Կարս  եւ  Արդահան,

Կիլիկիա,   Ուտիք,  Աղձնիք   եւ  Արցախ`

Ծովից   ծով  երկիր`  Արմենյան  աշխարհ:

 

15/09/1988թ. Երեւան

 

 

                    ՍՈՒՄԳԱՅԻԹ

 

 

 Դա   երազ    էր    արդյո՞ք,

Թե՞`  ցնորք   եկած   հեռու   անցյալից,

Իրո՞ք,   այդպես   է,   ինչ   տեսնում   եմ   ես,

Թե՞` հուշերից   եկած   մղձավանջ   է   դա,

Գուցե՞`  տեսիլք   է   աչքերիս   առջեւ,

Կամ  գուցե՞`  խաբկանք   չար   երազների,

Չէ՛…  հերիք   է,  կասկածեմ   նորեն

Աչքիս   տեսածը   այդ   սեւ   քաղաքի:

Թալան   ու   ավեր,  ջարդ   եւ   բռնություն`

Սովոր   է   թուրքը   դարերով    այսպես,

Արյունն   ի՞նչ   է`   հասարակ   մի   բան,

Սպանությունն    էլ`   կարծես   խրախճանք:

Այդպես    սկսվեց   կոտորածը    սեւ:

Դու   լավ   լսի՛ր,   բարեկա՛մ,   իմ   գութ,

Մուտքից   հանում   են    կույսին   սեւաչյա՝

Անվանում   լիրբ,   գյավուր,   քրիստոնյա,

Հետո   մորթում    են   ու   հանգիստ   գնում`

Ի՞նչ   է`  սա   էլ   ես   մոռանամ...

Անարգում   կույսին   հենց   եղբոր   առաջ`

Ինչպես  դիմանար   եղբայրը    ջլատված,

Որդուն   են   մորթում,   այրում   անողորմ,

Որ   հետքն   էլ   չառնի   մայրն    անկորով:

 

Մեգաֆոնը   ձեռքին   շրջում    էր   հարբած`

Մեծ   մարդասպանը`  դժոխքից   փախած,

Կոչեր   է   անում   թուրքին    գրգռում`

Հայի  արյունով    խնջույք    են   անում:

Իսկ   օգնության   եկած   բանակը  հզոր

Ոչինչ   չէր   անում`  միայն   նայում   էր.

Լավ   է`   չխառնվել   գործերին    այս    թեժ,

Ո՞վ   է   իմանում`   ինչե՜ր   կլինեն...

Օ՜,   Մուսլիմզադե,   հրե՛շ   ահավոր`

Ինչպես   Սումգայիթյան   մի   օձ   թունավոր,

Շրջում   էիր   հպարտ   քաղաքով   քո   սեւ`

Ջարդեց   ի՛ր,   թալանեցի՛ր,   եւ   չկշտացա՞ր,

Բավարար   չեղավ   զոհերը    հազար,

Ծարավ   ես   նորեն   այդպես   է`  գիտե՛մ.

Ձեր   պապենական   արհեստն   է   դարեր:

 

15/09/1988թ.   Երեւան

 

 

 

 

 

                    ԿՐԵՄԼԻՆ

 

 

Լսե՛ք,   պարոննե՛ր,   կարմիր  Կրեմլի,

Դուք   եք   թշնամին   մեր   մեծ   երկրի.

Տարբեր  ազգերին  միմյանց   դեմ   լարում`

Ինքներդ  կանգնում  ու   հրճվում   թաքուն:

 

« Վերակառուցու՛մ »   ճչում   եք,   գոռում,

Բայց   իրականում`  չեք   վերակառուցում,

Բյուրոկրատական   հոգիներով   ձեր`

Փորում   եք,   քանդում   երկիրը   հիմնովին:

 

Իսկույն   գործերն   իրենց   մոռանում`

Ուրիշ   ազգերին  օգնության   հասնում,

Սառույցն   են   ճեղքում,   ճանապարհ   բացում`

Կապույտ   կետերին  օվկիանին   հասցնում:

 

Եւ  Ղարաբաղի   հարցը  չեն   հիշում`

Էստոնիային   են   մեղավոր   հանում,

Հարցեր    են   քննում   իրենք   իրար   մեջ,

Որոշումներ   են   կայացնում  մե՜ծ-մե՜ծ:

 

Սահմանադրության   կողքով   են   անցնում`

Իրենց   շահերին   չի   համապատասխանում,

Ուզում    են   հիմա   օրենքը   փոխել

Եւ   օրենքի  տակ`  խաբել   ու   գռփել:

 

Ձեռքում   է   նրանց   ղեկը   պետության՝

Եւ  թեքում    են   այնպես,  ինչպես   կամենան,

Արժեք    էլ   չունի   մարդն   այս   երկրում`

Քանի   դեռ    իրենք   են   երկիրն   իշխում:

 

 

26/11/1988թ.   Երեւան

 

 

 

 

 

                    ՊԱՐԵՏԱՅԻՆ   ԺԱՄ

 

 

 

 

 Մթնում    էր…  Կամաց   ձայներն    էին   լռում`

Պարետային    ժամն    էր    իջնում   քաղաքի  վրա,

Հանգիստ   է   ահա    փողոցն   աղմկոտ`

Դատարկ   է    կարծես   քաղաքը   հսկա:

Բայց    եւ    սարսափի   այդ   լռության   մեջ`

Զրահամեքենան   անդորրն    է   խախտում,

Զինվորներն    են    գնում    ու    գալիս`

« Օրենքը »   խախտած    մարդկանց    են   փնտրում:

Եւ    ահա    այդպես    ուղիղ   մեկ   շաբաթ`

Ուղղաթիռները    շարան   ու  շարան

Զորքեր   էին    բերում    անթիվ,  անհամար,

Քաղաքն   էր    լռել,  բայց    պայքարը`  ոչ:

Քաղաքն   այնպես   վախով   էր   լցվել,

Հրեշը`   Կրեմլը,   ոտքի   էր   ելել,

Ծայրահեղականներին   փորձում   են   գտնել,

Բայց  թե   երկրում`  ինչե՞ր    է    լինում...

Լռում    եմ   եղբայր`  ես    էլ    չեմ    խոսում:

 

26/11/1988թ.   Երեւան

 

Այդ   օրերին    Երեւանում    իշխում    էին    Խորհրդային    ռազմական  պաշտոնյանները,     Հայաստանի     Հանրապետությունում  հայտարարված    էր   հատուկ    դրություն     եւ    պարետային     ժամ:

 

 

                  ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻՆ

 

Լսե՛ք,   Հայաստանից   չվող,   կռունկներ   սիրուն,

Հայրենիքից   գաղթող,   մեր   հայրենադարձներ,

Ի՞նչ   է,   երեւի   ծանր   է   ձեզ   համար,

Խորհրդային   օրենքները   դաժան:

Ո՛չ,   չեմ   կարծում   հայս    այս   փոքրիկ,

Թե   գնու՞մ   եք   լոկ   հաճույքի   համար,

Այլ  ոչ    թե   ազգի,   փրկության   համար:

Ուրանում    լեզվին   եւ  հայրենիքին,

Ուրախ   եք   որ    ձեզ, « հարգում   են   սիրում »

Ամերիկյան    պարոններն   այդ   բիրտ:

Իսկ   հայն    ի՞նչ   է,  դուք   չեք    հիշի,

Քանի   որ   չունի    ինքնավարություն,

Ավելորդ    է   անգամ,  հիշելը    նույնիսկ...

Հայոց   երկրի    պատմությունը   հին,

Չեք    հիշի,   գիտեմ,  նույնիսկ   պապերին,

Որոնք   մեռնելով   օտարի   հողում,

Բայց    հոգով,   սրտով,  հայրենի   երկրում:

Չ՛է…  Դու՛ք   այդպես,   չեք   մեռնի   երբեք,

Ամերիկյան   ձեւով    շիրիմ   կմտնեք,

Եւ  որդիները   ձեր,   հայեր  չեն   կոչվի,

Այլ  ամերիկյան  պարոններ   բռի:

Հայրենիքից   չվող,  դու՛ք    հայրենադարձնե՛ր,

Եթե   գնում   եք,   որ   էլի   ետ   գաք,

Բայց   զենքը   ձեռքին,  հավատը   սրտում,

Հայրենիքի   ազատության,  փարոսը   հոգում,

Այն   ժամ   կասեմ   ես, — Բարո՜վ   գնացեք,

Եւ   բարով   ետ   գաք,   ի՛մ    հայրենադարձներ:

 

 

27/11/1988թ.   ք. Երեւան

 

 

 

 

 

              

                        ՊԱՅՔԱՐ

 

 

 Փողփողա՛   դրոշ,  պարծա՛նք  իմ   ազգի,

Գույներդ   փռիր    Հայոց    աշխարհին,

Թո՛ղ   ելնեն    ազգի   արժան   կտրիճներ`

Իրենց   Արցախին  թուրքից   ազատեն:

 

Ե՛կ   եւ   դու՛  շեփոր,  նվագի՛ր   այնպես,

Որ   լսի  անգամ  զավակն   արգանդում,

Վրեժի  բոցով    թող   լույս   աշխարհ   գա  նա,

Որ  ազատության   բերկրանքը   զգա:

 

Բռունցքներ   պարզե՛ք,  հայե՛ր  աշխարհի,

Թո՛ղ   որ    պայքարեն  ազգերը   բոլոր,

Թո՛ղ   բռնապետության  շղթանները   փշրեն,

Որ   ազատությունն   ընդմիշտ   հուրհրա:

 

20/08/1988թ. Երեւան

 

 

 

 

 

 

                        ԻՄ   ԵՂԲԱՅՐ

 

 

 

 Թուրքն   է   նորից   ժանիքը   սրել`

Բռնաբարում    է    ու  մորթում,

Իսկ    դու`   խաբված   եղբայր,

Դահճիդ   հետ    ես    եղբայրանում:

 

Պղծում    է   նա   անցյալը   մեր,

Մեր   ապագան`  հրկիզում,

Նյութին   գերված`  խաբված  եղբայր,

Մայրենիդ    ես    ուրանում:

 

Տե՛ս,   վաղը   շատ   ուշ   կլինի,

Կփոշմանես,  բայց`  ավա՜ղ,

Սակայն,   այն   ժամ    ուշ    կլինի,

Մեղանչելով   առ    Աստված:

 

Ժամն     է`  ելի՛ր    պայքարելու`

Ընդդեմ   ստոր    բռնության,

Հայրենիքդ    քեզ   է   կանչում,

Ու՞մ   ես    սպասում   դու   նստած:

 

Կանգնի՛ր,   որպես    հայ   դյուցազուն,

Ազգին  եղիր   դու  պաշտպան,

Մեր  միությամբ,   միասնությամբ`

Հզոր   ենք   մենք   հավիտյան:

 

Հա՛յ   ենք,  եղբայր,   լավ   իմացի՛ր՝

Արյուն    ունենք   արիական,

Կանգնի՛ր    դու   տեր   գաղափարիդ`

Եղի՛ր   ազգիդ   դու    արժան:

 

30/10/1988թ. Երեւան

 

 

 

                        ԱԶԳԻ   ԶԻՆՎՈՐ

 

 

 

 

 Ես   մի    փոքրիկ   մարդ   հայազգի

Եւ  մի  զինվոր    հայրենիքի`

Կյանքս    կտամ   ազատության՝

Կպայքարեմ   միշտ  հավիտյան:

 

Ե՛կ,   իմ    եղբայր,   միավորվենք,

Դառնա՛նք   բռունցք   միասնական,

Փշրենք   շղթան   նենգ  բռնության`

Թո՛ղ    ազատվի  Մայր   Հայաստան:

 

Ելնե՛նք    ընդդեմ    մեր  թշնամու՝

Պատռենք   կուրծքը    գորշ   բորենու,

Թո՛ղ    որ    սատկի   հրեշն   այդ   նենգ,

Որ   ազատվի    հայը   հավետ:

 

15/11/1988թ.   Երեւան

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ    « ՍՊԻՏԱԿ  ԲԾԵՐ»

 

Վերակառուցումը   հենց   որ   թափ   առավ`

Ծովը   դուրս    եկավ   ժայռոտ   ափերից

Ու  մաքրեց   կեղտոտ   ափերը   մամռոտ:

Եւ   նա   ազատվեց  այդ   մութ   թաղանթից

Ու   հայոց   պատմության  էջերը    ջնջված`

Դուրս   եկան,  ի  լույս,   փակված   զնդանից,

Եւ   պարզ   դարձավ   պատմությունը   կեղծ...

Կեղծված   պատմության   հատորներն   անթիվ,

Շինծու   պատմագետ   նենգ   բոլշեւիկների

Գործերը   վայրագ,  լոզունգները`  պերճ,

Հայոց   պատմության   էջերը    ջնջված

Դարձրեցի՛ք,   ավա՜ղ,  « Սպիտակ   Բծեր »,

Երկու   բառ   միայն`  այն    էլ   հասարակ`

Բավ   է   մենք    կրկնեք    սխալը   անցած...

« Սպիտակ   Բծե՛ր »   դաժան    եք    եղել`

Պատմությունը   մենք   կարող    ենք    հիշել,

Բայց    կորցրածը՝   դժվար   է   գտնել:

 

 

1989թ.   Երեւան

 

 

 

 

 

 

Ղարաբաղին ազատություն գոչելով,

Հայաստանին անկախություն կոչելով,

Երկար բարակ հաչալով,

Նրանք ոհմակ կազմեցին,

Եկան գահին բազմեցին:

ԵՎ ընտրելով հարմար պահ,

Լևոնը դարձավ նախագահ,

Անգետ անփորձ մի դոցենտ,

Հանկարծ դարձավ վարչապետ,

Ժոկո-մոկո Արաքցյան,

Լավ պաշտոններ ստացան,

Հարությունյան Գագիկը,

Իսկույն փոխեց շապիկը,

Նեղացնելով Վանոյին,

Տեղը զիջեցին Երջոյին:

Շամշադինցի ինչ, որ բիջ,

Ոմն Սարդարյան Կտրիճ,

Իր անցյալը ուրացավ,

Փոխ-վարչապետ սա դարձավ,

Մանուչարյան մի Աշոտ,

Քիթ մռութը դեռ Ճաշոտ,

Որպես Ճարտար գործարար,

Կարգվեց Ներք-գործ նախարար:

Իր թուրքերեն խոսալով,

Մեծ նավատորմ տենչալով,

Էս լաբարանտ Եսային,

ՈՒզում էր փրկել հայերին:

Երկար մազեր, սև մորուք,

Դարձնելով սկզբունք,

Նրանք բաշխին իրար մեջ,

Պաշտոնները մինջև վերջ:

Միտք էր անում հայը խեղճ,

Սա է պայքարը՞, մինջև վերջ:

Անմիտ կռիվ մղեցին,

Հին կապերը խզեցին,

Գազից լույսից կտրեցին,

Ազգին սոված թողեցին,

Մեծ-մեծ սարեր խոստացան,

Ինչ էլ դրսից ստացան,

Իրենք կերան կշտացան,

Հիմա էլ պինդ դուք մնացեք,

Քիչ էլ սոված մնացեք,

«ԿկառուցենքՆորՈստան

ԱԶԱ՜ՏԱՆԿԱ՜ԽՀայաստան »

Է՜յ, դու՛ Խաչիկ փրչոտ երես,

Չոր կեղտի պես դուրս ես եկել, ջրի երես,

Քեզ կարծում էս Հայաստանի դու Մայր Թերեզ,

Կոչ ես անում Գթության,

Դու՛ Մայր Խաչիկ Ստամբուլցյան:

Դու՛ Գալստյան Համբարձում,

Քաղաքագլուխ էս քեզ կարծում,

Բայց տգետ էս դու այդ հարցում,

Քեզ պեսներին գյուղերում.

Հա՛ մ հեծնում են, Հա՛ մ  բարձում:

 

24/ 01/ 1992 թ

ԱյսԲանաստեղծությունըարտագրվելէ « Ազատամարտիկինոթատետրից »



 

                          ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 Գարուն    էր    չեկած    ամառ՝

Փուլ    եկավ  երկնակամար,

Ձյուն    մաղեց    մեր    բաց   գլխին,

Ձյուն    մաղեց՝    կրակի՝   պես…

Պարույր    Սեւակ

 

Ես   չեմ    տեսել,  բայց    լսել    եմ`

Ինչեր    եղան   Հայաստանում,

Ինչեր    եղան  Վանում,  Ղարսում,

Ինչեր   եղան    Մուշ-Սասունում:

Ջարդ,  կոտորած,   մահ   ու  ավեր`

Ո՞րն   էր   մեղքը   մի   ողջ   ազգի,

Որ   կոտորվեցին   ու  ջարդվեցան,

Հսկա     ազգ   էր`  մի   բուռ   դարձավ:

 

Պայքարեցին,   ընկան  խոցված

Եւ   կոտորեցին  մի  ողջ   ազգի

Քար   աշխարհի  աչքի   առաջ

Ու  լռեցին  հսկանները...

Մոխրի   մատնեցին  քաղաքները,

Սյունին   մեխին   դյուցազուններին,

Արյան   լճեր   կուտակվեցին

Դժոխքներում   սեւ  Դեր-Զորի:

Մեկ   հատիկ   քաղաք   չմնաց   կանգուն,

Մեկ   հատիկ  օջախ  չմնաց  անզոհ`

Եւ  ամայացավ  Ոստանը   Հայոց:

 

Ու  գառան  նման   քշեցին  նրանց՝

Անապատները   դժոխքի   մահվան:

Պատմածներից   եմ   լսել   ես  այդ

Քշում    էին   նրանց   անապատը  թեժ,

Որ   օձն  անգամ  չէր   սողում   այնտեղ,

Գորշ   ավազներով    այդ   մահաստանի`

Հայի  գանգերից   հազար   բլուրներ,

Գետեր   վարարած`  հայի   արյունից:

 

Եւ  ագռավները   անգղների   հետ

Խնջույք    էին   անում   դիերով   հազար,

Ինչ – որ    չավարտեց   Համիդը   դաժան,

Երիտթուրքերը    ավարտին   սակայն:

Ովքեր,   որ   փրկվել    էին    ջարդերից   դաժան,

Անգութ   սովի    բաժինը   դարձան

Ժանտախտն  էլ    հնձեց   գերանդիով   մահվան`

Մահվան  դժոխքն    էր`   ոչ   թե   Հայաստան:

Եւ   լռեցին   ազգերը   բոլոր`

Գիտակ,   լավ   գիտակ   այդ   կոտորածից՝

Նրանք   լռեցին,   որ    թուրքը   խոսի,

Սակայն   իր    լեզվով`   սուր    յաթաղանի:

 

25/11/1988թ. Երեւան

 

            

                        ԱՍԱԼԱՅԻ   ՏՂԱՆԵՐԻՆ

 

Արյան   կանչով   ելաք   ճամփա

Եւ   քայլեցիք   Գողգոթայով`

Մոնթեների   ձեր    բանակով`

Դամասկոսից   մինչեւ   Փարիզ,

Լիբանանից   մինչեւ   Արցախ:

Թեհլերյանի   ոգու   կանչով

Ելաք    ոտքի,   որ   բյուր   միլիոն

Նահատակի   խնկարկումը   չմոռացվի:

Ու   ձեր   կոչով   զարթնեց   ոգին   մեր   Մեծերի`

Զարթնեց  Դավիթը   մեր    Սասունի,

Զարթնեց   Վարդանն   Ավարայրի`

Դուք   Խենթ   քաջեր  այս   փուչ   դարի:

Եւ   թող   հիմա   մեր   հին   թշնամին

Հայոց   վրեժի   մարտիկներր    քաջ`

Կան  ու   կլինեն   հատուցման   պատրաստ,

Ինչպես  ասում    են,   այս   Գոյապայքարում`

« Կամ   Շահին   մորթում   են,   կամ`   Շահն    է   մորթում »:

 

 

12/02/2010 թ.   Իսպանիա

 

 

 

                 « ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀԻ »

                  ՋՈԿԱՏԻ  ՏՂԱՆԵՐԻՆ

 

 Ելավ   արշավի   բանակը   քնած   եղեռնագործի

ՈՒ   նորից    հոսեց    արյունը   հայի…

Կրկին   տառապանք,   գաղթ   ու   կոտորած`

Նժդեհի    հոգին   նոր   ոգի   առավ,

Եւ   կանգնեցին   ոտքի   ընտրյալներն  ազգի,

Նետվեցին   մարտի   վրեժի   կանչով:

Զարկեցին   եւ   զարկվեցան   այդ   պատերազմում`

Շատ   քաջեր,  ավա՜ղ,   տուն   չվերադարձան`

Եւ  ընկան  մարտում   ու   հերոսացան.

Փա՜ռք   տանք,  միշտ   հիշենք    նահատակներին,

Եւ   չմոռանանք   քաջ   հերոսներին:

 

18/02/2009 թ.  Իսպանիա

 

 

 

                     ՄԱՆԱՍԻ    ՇԵՆ

 

 

 

 

 

 Մութ   ու    խավար   գիշերվա   միջին

Մեկընդմերթ    հաչող   գյուղի   շների   ձայներն   էին   լսվում`

Ու  կամաց   երգող   չինարենիների   օրորը   մեղմիկ,

Եւ  փոքրիկ   գետի   դայլայլը    քաղցրիկ   հեւիհեւ   լսվող`

Ծնունդ   առած   հազար   աղբյուրից`

Բարձրիկ  Մռավի   փեշերից   կանաչ:

Գալիս    էր   վազքով  ու   ձգվում  երկար`

Գնալով   հեռու,   հեռու- հեռունե՜ր:

 

Եւ   գիշերային   երգի   հետ   մեկտեղ

Ջրաղացքարի  ճռռոցն   էր   լսվում`   քա՜ղցր  ու  անուշ,

Եւ   ճռիկների   ճռվռյունը   կամաց`  օրոր    էր   ասում:

Քնած    էր   նույնիսկ   բնությունը...

Լեռներից    փչող   հովիկը   մարմանդ

Իջնելով  կամաց    բարձր   սարերից

Մեղմիկ   շոյելով    չինարենիների   գագաթները   սեգ`

Գնում    էր    հեռու  ու   կորչում    անհետք...

 

Ու   հորիզոնը   ծիրանագույն  լույսով   էր   ներկվում,

Եւ   աքաղաղները   բարձր   ձայներով

Ի   լուր   աշխարհի`  արեւածագի   ժամն   էին   ավետում:

Եւ   արեւելքից   հանգիստ    ու   կամաց

Մեղմիկ    սահելով   ջերմության   աստղը`

Թեւերն   էր   փռում   ողջ   հորիզոնում:

Հաղթելով   անձայն  գիշերին    խաղաղ`

Լույսն   էր   բերում   աշխարհին   Հայոց:

 

Եւ  ճերմակահեր  Մռավա   արքան

Շանթակող   լույսից    նորից    էր   զարթնում,

Ու  ժպտում   մարդկանց   մանկահաս   դեմքով`

Եւ   մաղթում   բարին   աշխարհին   Հայոց:

Ու  Հորովելի   երգը   շուրթերին`

Մանասիշենցու   օրն   էր   սկսվում,

Փառաբանելով  աշխարհն   արարած`

Խաղաղություն   էր   Աստծուց   աղերսում:

 

16/09/1991թ.  ԼՂՀ   Շահումյան  Կարաչինար

 

 

 

 Բանաստեղծությունը   նվիրվում է    Հյուսիսային  Արցախի Շահումյանի շրջանի` Մանասի Շեն գյուղին, որը  1992 թվականին  բռնազավթել է Ադրբեջանական բանակը, և այժմ Շահումյանւ ամբողջ շրջանը իր տասնվեց գյուղերով գտնվում է բռնազավթված տարածքում:

ԼԱՉԻՆ

 

 

 

 

 Դու   կենարար   Ճանապարհին`

 

Դժոխքի    դուռ   հանդիսացար,

 

Քանի՜-քանի՜   ջահելների   ծուխը   մարեց

 

Լաչինի   հովտում   այդ   սոսկալի…

 

 

 

Քանի   փոքրիկ   դու   որբացրիր`

 

Մահվան   հովիտ   սեւ   լեռների,

 

Ձորում   փչող   քամիները   քո  մահաբեր`

 

Տարան   կյանքեր`  բյու՜ր-բյուրավոր:

 

 

 

Լաչի՛ն,   քո   անունով   չարաղետ`

 

Քանի-քանի՜  ընտանիքի   ճրագ   մարեցիր,

 

Սակայն   ինչ   էլ    թե   որ  լինես,

 

Հայ   զինվորն   է   այնտեղ   արթուն:

 

 

 

Քո   հանդերում   արյան  ծարավ`

 

Հայ   ռանչպարի  հորովելի   երգ   կլսվի,

 

Մոխիրներից   ոտքի  կելնես`

 

Հայի   կարոտ`  դու   մեր   Լաչին:

 

 

13/12/1992թ. Երեւան

 

 

 

շահումյան 1991
շահումյան 1991

 

                       ԿԵՆԱՑ

 

 

 

 

 Կուզեմ   հիմա    այս   գրվածքով   ես   ձեզ   պատմել,

Ես   ձեզ   պատմել   այն   քաջերի   սխրանքներից,

Որոնք   թողած   տուն-ընտանիք,  սիրած   աղջիկ,

Որոնք  թողած   երեխաներ,   հայրեր-մայրեր,

Որոնք  զրկված   անուշ   քնից   ու   անկողնուց,

Շահումյանի   մեր   սուրբ   հողում   գիշեր-ցերեկ

Աչքը    անքուն`  պաշտպանում   են   հողն   հայրենի:

Ի՛մ   ժողովուրդ,   մի   մոռացե՛ք  այն   քաջերին,

Որ   զոհաբերած    տուն   ընտանիք,

Պաշտպանում   են   սահմանները   մեր  Հայրենի:

 

20/01/1992թ.  Շահումյան   Կարաչինար

 

 

 

                      ԿԱՐԱՉԻՆԱՐ

 

 

Երբ   երկնակամարում   արեւն   էր   ժպտում,

Հայոց   գյուղերն   են   քնից    արթնանում,

Կենդանանում   էին   ձայներից   մանկանց,

Ու   oջախների  շիթերը   բարակ,   մանր   ծխացող`

Ոլոր   ու   մոլոր    երկինք   էին   ձգվում

Եւ   կորչում    անհետք...

 

Գարնանային   բուրմունքով   լցված,

Նեկտար   հավաքող   ծառերից   ծաղկած,

Ժիր   մեղուների   բզզոցների   պես`

Մանկանց   ձայներն    են   գյուղերում   լսվում...

Եւ  շենի   մոտիկ   արոտատեղից

Հասնում   էր   կամաց    երգը   արտույտի

Ու  հովիվների   կանչերն   ուրախ`  իրարու   կանչող...

Երբ   հովն   էր   իջնում  դաշտերի  վրա,

Արեւմուտքը   հրով    էր   լցվում`  ծիրանի   գույնով,

Դաշտերից   իրենց   տուն   էր  շտապում   հնձվորը   հոգնած,

Գյուղի   նախիրը   դեպ   գյուղն    էր   գալիս,

Հեռու   հանդերի   իր   արոտատեղից,

Ու   աղջիկները   աղբյուր   էին   շտապում.

Մռավից   եկող   սառը   աղբյուրից`

Ծարավ   հնձվորին    ջուր   հասցնելով:

 

ՈՒ   ընկուզենու   շվաքի   ներքո

Ընթրիքահացի,  սեղան   էին   գցում

Ճոխ   ու   առատ  սեղանին   հերթով`

Մեծ   ու   փոքրերով,   սեղան   էին   նստում:

Եւ   կարաչինարցու   մառանում  պահված

Մուսկատի   գինու  տակառն   էին   բացում`

Պատվում   էին   հյուրին   հարազատի  պես`

Գոհանալով   Աստծո   պարգեւած    բերք   ու   բարիքով:

 

3/03/1992թ.   Ք. Երեւան

 

 

 

 

                      ԵՐԱԶԱՆՔ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Կուզեմ   հիմա   տեսնել   այնպես`

Երազանքն   իմ   մտքերի   լուռ   փայփայած,

Կուզեմ   տեսնել   այգածագը  Հայաստանի`

Շահումյանի   հողը   տեսնել`  հանգիստ,  խաղաղ:

Երազում   եմ`  ես   նայելով   աստղափայլին,

Ու  սպասում  երկնային   պատասխանի`

Գեթ  մի   աստղ  թող   որ   ընկնի`

Ի  պատասխան   իմ   երազի...

 

Կուզեի   այս   հողում   երբեք   չլսվեր

Ահեղ   արկերի   հռնդյունը   բամփ,

Ու  շահումյանցու  վախվորած  աչքից

Չքվեր,  վերանար,  աղոտ   հուշ   դառնար`

Սեւ   բեկորները   այս   պատերազմի:

Միշտ   լուսաբացը   խաղաղ  թող  լինի,

Թող   որ   ժպտան  աչքերը   նրանց:

 

Կուզեի`  մանուկները   Շահումյան   հողի

Փամփուշտներ   չուզեն    երբեք   զինվորից,

Այլ   ուրախ    ձայնով  ձեռքերը   պարզած`

Նրանք   մեզ   ասեն`  մի   կոնֆետ   տուր,  լի՜:

Կուզեի   հովիվներն   հոտերը   իրենց   սարերը   քշեին,

Ու   ձայն  տան  սարից-սար՝   բարլօսդ   պարի:

Եւ   այդ   դարավոր   հին   հողում   բերրի`

Ռանչպար  գյուղացին   իր  դաշտը  հերկեր,

Եւ  մաքրեր   հողը   տաք   ու   արյունոտ`

Սեւ  բեկորներից…

 

ՈՒ   վաղ   անցյալի   բեկորներն   այդ

Դրվեին   թանգարան`  հիշեին    թող   նրանց...

Միշտ   որ   հիշեն   այն   զոհվածներին,

Որոնք   կռվեցին    այս    հողի   համար,

Եւ   ամեն   անգամ   հիշելով   նրանց`

Զոհված,   կենդանի   այն   մարտիկներին,

Ու  ամեն   անգամ   նստելիս   սեղան`

Բաժակ   բարձրացնեն,  ի   պատիվ  նրանց,

Նրանց   անմահ  սխրանքի...

 

Կուզեի   տեսնել   այն   տղոցը   քաջ`

Իրենց   օջախը   վերադառնալիս,

Եւ   տատիկներին   օրհնանքը   շուրթին`

Հարց   տային   միշտ   նրանց.

է՛դ,   ու՞ր,   քէ՜   մատա՜ղ...

Ու   նրանք   խրոխտ   ու   հպարտ   ասեին…

Մենք    քինալական   ենք,   որ   էլի   ետ   գանք,

Այս   անգամ   արդեն`  առանց   « թվանքի »:

 

Կուզեի   այդ   կռվից   հերոսի   նման.

Տուն   վերադառնային   հաղթական   երգով:

Ու   զինվորին   քաջ   դարձնեին   փեսացու,

Եւ   հնչեր   երգը`  բարձր   եւ   ուրախ…

Ելնե՛նք   սարերը,   սարերը   Սասնա,

Ելնե՛նք,   որ   հայոց    զորքը   զորանա...

Եւ   օջախներում   հավետ   անսասան,

Ազնիվ   զինվորի   սերը   բոցավառ:

 

Թող  հայրը   պատմի  զավակին   կորյուն

Զոհված   ընկերոջ`   քաջ   պատմությունը

Հաղթած   զինվորի   ծիծաղը   զնգուն,

Սուր   նիզակի   պես   խոցի   իր   ձայնով`

Դավաճան   մարդկանց   սրտերը   ծախու

Եւ  հաղթանակի   երգի   հետ   մեկտեղ

Թող   որ   ղողանջեն   զանգերը

Համայն   հայոց    վանքերի`

Կարաչինարից   մինչեւ    Գետաշեն,

Արցախ   աշխարհից   մինչեւ   Հայաստան:

 

Եւ  քաջ   տղերքի   հացի  սեղանին`

Արդար   ռանչպարի  քրտինքով   քաշած

Հոնի   թունդ   օղին,  մուսկատի   գինին   լինի   անպակաս

Եւ  թող   քեֆ   անեն   մինչեւ   լուսաբաց:

Կուզեի   չքնաղ   հայ   օրիորդները

Իրենց  սրտերի   սերը   նվիրեին,   սիրած   զինվորին

ՈՒ    սիրուց   արբած`  մոռանային  նրանք

Չար   պատերազմի   օրերը   դաժան`

Անքուն   գիշերները   Հայոց   սահմանին:

 

Երազանքի   այս   շղարշի   մեջ

Հայոց   մայրերի   դալուկ   դեմքերը

Որոնց  որդիքը   կռվին   եւ  հաղթին,

Ու   ճաշակեցին   հայոց   փորձության   դառը   գավաթը:

Եւ   իմ    երազը   թող   դառնա   ներկա,

Հիշենք   խոսքերը   մեր   հին  պապերի`

« Թող   որը    բարին    է,   Աստված   կատարի »:

 

22/02/1992թ.  Կարաչինար   ԼՂՀ   Շահումյանի   շրջ.

 

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` այս ստեղծագործությունների շարքը Ձեզ եմ ներկայացնում մի հեղափոխական երգերի մի հավաքածու: Տարբեր դարերում և ժամանակներում հայ ազգային հարցով մտահոգվող շատ ազգային գործիչներ` հայ բանաստեղծները և մտավորականներ, որոնք տեսնելով երկրում իշխող հասարակության մեջ տիրող անարդարությունները, փորձել են իրենց ստեղծագործություններով, արտահայտել իրենց բողոքը և դժգոհությունը, սակայն ցույց տալով նաև ճշմարիտ ուղղին և ճանապարհը: Այդպիսի հեղինակներից են Միքաել Նալբանդյանը, Պեշիքթաշյանը, Չարենցը, Սևակը, Շիրազը և շատ-շատ ուրիշներ: Նրանք փորձել են Սլաքավարի պես ուղղություն ցույց տալ մեր ժողովրդին ազնվության և պայքարի գաղափարները երգելով: Այդ ստեղծագործություններ դարձան Հեղափոխական Երկեր կամ Երգեր, իսկ այդպիսի հեղինակները Հեղափոխական Երգիչներ: Սակայն Խորհրդային տարիներին Հայ հեղինակներից քչերն էին համարձակվում գրել այդպիսի ստեղծագործություններ, չհաշված մի քանի անվանի բանաստեղծների, որոնցից էին Չարենցը, Սևակը և Շիրազը: Այդ տարիներին այդպիսի ստեղծագործություններ կոչվում էին հակա-Սովետական և կարող էին անգամ հայտնվել Սիբիրյան աքսորավայրերում: 1988 թվականին` Ղարաբաղյան Շարժման հետ նաև վերածնվեց այդ արգելված ստեղծագործություններ, անգամ օպերայի պատերին օրական փակցվող հազարավոր հայրենասիրական ստեղծագործությունների հետ նաև զգալի տեղ էին զբաղեցնում հեղափոխական ստեղծագործություններ, որոնց հեղինակները այդպես էլ մնացին անհայտ: Ուստի ես լինելով այդ տարիների ուսանող, ինքս ևս ստեղծագործում էի խորհրդային կայսրությունում տիրող այդ բռնի վարչակազմի քաղաքականության դեմ բողոքելով իմ ստեղծագործություններով: Եվ տարիներ հետո վերադառնալով այդ թեմային նորից վերցնելով գրիչը սկսեցի երգել հայրենիքում կատարվող այդ անարդարությունների և բռնությունների դեմ: Ես ինձ չեմ ուզում համեմատել մեր անվանի և ճանաչված հեղափոխական երգիչների հետ, սակայն այս իմ հոգու ճիչն է և խղճի ձայնը:



Հարգանքներով` Վարդան Հովհաննիսյան 06/09/2012  

 

                   ՈՂՋ    ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

« Տեղը   եկավ`  հայ    է   նա,   տեղը    եկավ`   այլազգի,

Իրոք    ո՛չ   այդ   եւ    ո՛չ   այն    է,  այլ   ծնունդ   մի   նոր   ազգի »

 

Ռաֆայել   Պատկանյան

 

 

Թափառել   եմ   ողջ   աշխարհում`

Քանի    ազգեր,   ցեղեր   տեսել,

Սակայն  հայի   սուրբ  օջախի

Նման   երբեք   ես   չեմ   տեսել:

Իսպանացի,   կաթոլիկներ,

Բողոքական,  ֆրանսիացի,

Լյութերներին,   շվեդացի,

Հոլանդացի,  իտալացի,    էլ   հունացի,

Չինացիններ    բուդդայական,

Էլ   հինդուներ   հիմալայական,

Սլավոններ    տարբեր   ցեղի,

Մուսուլմաններ`   պարսիկ,   արաբ,

Էլ`  շիիթներ,   էլ`  սյունիներ,

Քրիստոնյաներ,    մուսուլմաններ,

Սակայն   հայոց   սուրբ    հավատքի

Խորհուրդը   երբեք    ես   չեմ   տեսել:

 

Լավն   ենք   հարկավ   եւ  իմաստուն,

Սակայն   մեր   մեջ   վատը   շատ   է`

Հայի   վատից   վատը   չկա՛...

Խաչագողեր   դրանց   կասեն`

Դավաճան   են    եւ   շա՜տ    նախանձ,

Որ   պատրաստ   են   միշտ   ուրանալ

Կրո՛ն,   պատի՛վ,   անգամ`   ծնող:

Օտարներին    հազար   անգամ

Պատրաստ    են   միշտ   լուռ    խոնհարվել`

Քծնել,   պղծվել,   նվաստանալ,

Սրբությունը   իր   իսկ   ազգի,

Պատրաստ   են   գեթ   մեկ   գրոշով   միշտ  վաճառել:

Հուդաներն   են   հայոց   ազգի,

Որ   ազգություն,  կրոն   չունեն

Ու   եղել   են   միշտ   բեռ   ազգին`

Պատմությունից   մենք   այդ   գիտենք:

 

Ցավոք   սրտի,   շատ   են   մեր   մեջ

Բարեգործի   համբավ   հանած`

Գող,   ավազակ   եւ   ստահակ:

Դավաճան    է   նա  այն  պահին,

Ով   օգնության   ձեռք   չի   մեկնում   յուրայինին:

Պատիվ,  հոգի,  սերը   հարկավ,

Գումարներով  դու   չես   գնի,

Բարեգործի  համբավը   դեռ

Մեղանչանք   չէ   քո   մեղքերին,

Աստծո   առաջ   դու՛  չես   քծնի`

Տերն    է   վկան,   քո՛   գործերի:

 

25/05/2012 թ. Վ.Հ© VH

 

      

 

ԴԱՎԱՃԱ՛Ն     Է    ՆԱ,    ՈՎ     ԼՌՈՒՄ      Է     ԴԵՌ

 

 

«  Այս    դառն   օրերի   մթնում   մահաբեր,

Արնոտ    խնջույքի    այս    սեւ   զնդանում

Դավաճա՛ն    է    նա,   ով    լռում    է    դեռ,

Մատնի՛չ    է,   ով    իր    սուրը    չի    հանում...»

 

Վահան    Տերյան

Դավաճա՛ն    է    նա,   ով   լռում    է   դեռ,

Դավաճա՛ն    է    նա,    ով    ձայն   չի    հանում,

Եւ   այդպես   ահա    լռում   ենք    վախով,

Սակայն   տանելով    բեռը    ստրուկի:

 

Եւ   մեր   լռությամբ   գործում   են   նրանք`

Սատանային   անգամ   ծախելով   հոգին,

Ազգ   ու   հայրենիք,   վաղուց    մոռացված`

Փուչ    ու   դատարկ   փիլիսոփայություն:

 

Շահ   ու   զվարճանք,   քծնում   եւ   պղծում`

Մի   նոր   հավատք   եք    էլի   քարոզում,

Ոգին    հայ   ազգի   Հուդայի   նման

Ծախիք   չարքին`   դարձրիք   ինքասեր:

 

« Գրպանի  գյորա »  ձեր  ոտքն   եք   մեկնում`

Եւ   տրորելով   պատիվն    անճարի,

Ու   մագլցելով   կյանքերի   գնով`

Բարձր   գագաթը   ձեր   պաշտոնների:

 

« Անպատիժ   մեղքը   հանցանք   է   ծնում »`

Եւ   մենք   մոռացանք   խոսքերն   իմաստուն,

Ու   ոտքերի   տակ   ապրելով   այսպես

Մեր   զավակներին   ստրուկ   ենք   դարձնում...

 

Եւ   նեոնների   լույսերի   փայլով,

« Բրենդ   ու   էլիտար »   իրենց   գովազդով,

Շքախմբերով    յուր   թիկնազորի`

Դարձրել   եք   ճիվաղ   մի   ամբողջ   ազգի:

 

Ո՞ր  մեղքի  համար`  կհարցնեք  երեւի,

Որ  այդպես  դարձանք  օտարամոլի,

Պատիվ   ու   նամուս   վաղուց  մոռացած`

Երեկվա   բոզին   հրեշտակ   դարձրած:

 

Սովետների   ժամանակն   անցավ,

Այն   որ   ավելորդ    խոսքերի   համար

Անծայր  Սիբիրի   տափաստաններում`

Վերջին  կարապի   երգն   էին   հիշեցնում:

 

Բիրտ   ու   բռնակալ  նենգ    բոլշեւիկներին,

Եկած   նորերը   հրեշ   ավելի...

Եւ   մեր   պայքարը   մոռացանք,   ավա՜ղ`

Ու   արդարության   քաջերին   անգամ:

 

Ազգովին    ելանք   մեր   սուրբ  պայքարին,

Որ   բռնակալների   ժամանակն    անցնի,

Ու   մեզ    խաբեցին,  խաբում    են   կրկին`

Եւ   մատուցելով   գավաթը   թույնի:

 

Ու   սրա՛նք   եկան`   նրանցից   դաժան,

Որ  անգամ    խոսքը   ցցի   են    հանում,

Պիտակներ   տալով    նենգ   դավաճանի`

Ազգի   « փրկիչ »   են   իրենց   ձեւացնում:

Սակայն  իրենք   են   գույները   փոխում`

Ազգ   ու   դավանանք,   կին   եւ   ընտանիք,

Առնում    են,   ծախում   ինչ   որ    ուզենան,

Ելնում    են    կամաց`   շալակն   աշխարհի...

 

Անտարբեր   ենք   մեր   իսկ   լռությամբ,

Որ   ազատամարտի   հերոսներին    քաջ`

Բախտից    հալածված    եւ   հուսից    զրկված,

Յուր    իշխաններին   գերի    են    դարձած:

 

Այդպես   է    եղբա՛յր   օրենքը   չարի,

Լռում    ենք,   ավա՜ղ,   ծախելով   անգամ

Եկող   ապագան   մեր    իսկ    թոռների`

Կարծու՞մ     եք`   այդպես   ապրելը   հեշտ  է...

 

Անտարբեր   եղանք   չարի  գործերին,

Որ   դառնա   հրե՛շ   մեր   իսկը   բախտի,

Ու   լռում   ենք   քծնելով   այսպես`

Հարուստ,   վաշխառու   նենգ    չինովնիկներին:

 

03/07/2012 թ.  

 

 

 

 

 

 

 

 

Այս   բանաստեղծությունը   նվիրում   եմ`  Հայ   ժողովրդի   մեծ  բարեկամ`  և իմ  լավ  ընկեր`  Խոսե  Անտոնիո  Գուռիարանին

 

         ԽՈՍԵ     ԱՆՏՈՆԻՈ    ԳՈՒՌԻԱՐԱՆԻ

            José    Antonio   Gurriarán.  España

 

Դարձար   որպես  անմեղ    թիրախ,

Տառապեցի՛ր,   դու   մեզ   նման,

Սակայն   հոգում   քո  պարզ   ու մաքուր,

Գտար   ճամփան   ճշմարտության:

 

Դարձար   մարտիկ   նրանց  նման`

Պայքարելով   մինչեւ   վերջ,

Լույս   վառելով   քո   էությամբ

Մութ   խավարում   ողջակեզ:

 

Ու   թակեցիր   դռները   փակ`

Ավետելով   ցավը   մեր,

Դարձար   զինվոր   հայոց   դատի`

Եղբայր   դարձար   դու   մեզ   հետ:

 

Իսպանիայի    հողը    ծնեց

Գաղափարի   մի   ասպետ`

Հա՛յ    է    եղբայր,   դուք    իմացե՛ք,

Խոսե   Անտոնիոն   այսուհետ:

 

26/05/2012 թ. 

 

 

    ՆՎԻՐՈՒՄ     ԵՄ    ԻՄ     ԸՆԿԵՐՈՋԸ`

             ԽԵՍՈՒՍ     ՄՈՒՆՈԶԻՆ

 

Ճակատագիրը  եղավ   դաժան`

Որբանոցում    հայտնվեցիր

Ու   չտեսար  դու   փաղաքշանք`

Դարձար  « մեղքի »  մեծ    բաժին:

 

Պատիժները   ծանր   եղան

Ճանապարհին   քարքարոտ,

Ու   չունեցար  դարդ   լացող`

Տատապանքն   էր   քեզ   կարոտ:

 

Սակայն   կյանքն   էլ   ապագայի

Դարձավ   դատարկ,   փուչ   երազ,

Նորից   հարվա՛ծ   ծեծված  տեղին`

Որբի   բախտն   է,   ի՞նչ   արած:

 

Վշտիդ   դարձա   եղբայր,   ընկեր`

Քո   դարդը   ես   հասկացա,

Սակայն   հեռու,  դաժան   բախտից

Միայնակ   չես,   իմ   ընկեր:

 

Եւ   չգտար   հույսի   ճամփա`

Մահվան   ուղին   փնտրեցիր,

Սակայն   սպասի՛ր,   կա    արահետ`

Հույսն   է,   եղբայր,   իմացի՛ր:

 

Անհատներն   են   հարկավ   փոխում

Ընթացքները   պատմության,

Դու՛   ստրուկ    չե՞ս,   չարյաց   ձեռքին`

Հեղափոխությունը   քեզ    վկա:

 

27/05/2012 թ

 

 

 

 

       Revolución   Española  M-15

   ԻՍՊԱՆԱԿԱՆ    ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

 

 Եկավ   ժամանակը,   ելել   են  ոտքի

 

Հենց   այն    պայքարի   ամբոխները   խենթ,

 

Ոտքերի   կոխան  մի   ողջ   ժողովուրդ

 

Ելան,   որ   փոխեն   ընթացքն   անցյալի:

 

 

 

Ապագան    Ձերն    է,    ելե՛ք   ընդառաջ,

 

Սուտն   ու    խաբկանքը    վայել    չեն   ձեզ.

 

Իբերյան   հողը   ազատ   է   եղել`

 

Շղթան    բռնության   հենց   դուք   եք   կռել:

 

 

 

Դոն  Քիշոտի   պես    ելել    եք    մարտի

 

Հողմաղացները    հրեշ    թվացող,

 

Սակայն    չարիքը    Ձեզի    հոշոտող,

 

Իշխաներդ    են`   օրենքը   պղծող:

 

 

27/05/2012   Վ.Հ © VH 

 

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ     ՆՈԹԱՏԵՏՐ

 

Տեսար    եւ    դու    դառը   օրեր`

Տառապանք    ու    զրկանք,

Սակայն    եղար    դու    անձնուրաց

ՈՒ    լուռ    խաչը    քո   տարար:

 

Վշտին,   ցավին    եղար   եղբայր՝

Ազգին   մատաղ   եղար   դու,

Հայոց   ազգի  վիշտը   մեծ    էր,

Եւ   քո   ուսին   դու   առար:

 

Մատնիչ    այրեր,   պիղծ,    դավաճան`

Քեզ    խոցեցին    ամեն    տեղ,

Դու    լռեցիր,    գիտակցելով

Գաղափարի    քաջ    ընկեր:

 

Հայրենիքն    էր   քո   վտանգված`

Մարտի   դաշտն    էր    քեզ   սպասում,

Տվիր   կռիվ    դու    անհավասար`

Հաղթանակ    էիր    երազում:

 

Որպես   բուրվառ    հայրենիքին`

Դու   այրվեցիր    ինքնակեզ,

Սրտիդ    դաջված    սեւ    էջերը

Շարադրեցիր    տետրիդ    մեջ:

 

 

 

 

 

 

29/05/2012 թ.  Վ.Հ © VH 

 

« Այս    բանաստեղծությունը   նվիրում   եմ    այն   մարդուն,   որը   իմանալով Հայոց   Ժամանակակից   Պատմության   սև   էջերը, հասկանալով, որ հայրենիքին    դավաճանում    են   սեփական   իշխանությունները,   սակայն պատերազմը   և   երկրի  շահը   պահանջում   էր  լռել  և  կատարել ամենասուրբ   գործը`  Պաշտպանել   սեփական   ժողովրդի   անվտանգությունը   և   Հայրենիքը »:   29/ 05 /2012

 

 

ԽՈՆԱՐՀ    ՀԵՐՈՍՆԵՐ

 

Խոնարհ   հերոսներ   մեր   ազատամարտի`

Դուք   ճաշակեցիք   հայոց   փորձության   դառը   գավաթը,

Նետվեցիք   անվախ   ընդդեմ   թշնամու`

Զոհաբերելով   ընտանիքն   անգամ:

Դուք   չվարանեցիք   եւ    ոչ   մի   վարկյան`

Կանգնեցիք   պաշտպան   ապառաժի   պես,

Զարկեցիք,   զարկվաք,   սակայն   մեզ    բերիք

Հայոց    ցնծության   գարունները   վառ,

Տարաք   հաղթանակ   այս   գոյապայքարում,

Մինչդեռ   ժամանակն   այլ   բան   է    ասում,

Երեկվա   վիշտը   մնաց   անցյալում,

Պատերազմի  մասին   իսկ  ո՞վ   է   հիշում...

 

Հերոս   է   ահա   Կամոն   փառապանծ`

« Բլոգ »    է   հիմնել   ազգին   նվիրված:  (KAMOBLOG )

Ժամանակների   այս   հողմապտույտում

Թացն   էլ   չորի   հետ   այրվում    է,  գնում:

Նոր   « հերոսների »   հսկա   բանակում

Երեկվա   քաջին    իսկ   ո՞վ    է    հիշում...

Բարեգործների    անուն   վաստակած

Կերպարներ   ունենք   « ազգին  նվիրված »,

Իսկ   ապառաժը   մեր   ազատամարտի,

Մի   փոշեհատիկի   արժեք   էլ   չունի:

Տեսա՞ր`  ժամանակն    իրենն   ասաց...

Երեկվա   դասալիքը    հերոս    է   հարգված,

Անիվը    պատմության   չես    կարող   շրջել.

Դավաճաններից   չենք   կարող    պրծնել`

Դավաճանը   մեր    խաչն   է   անբաժան`

Դա   ես   չեմ   ասել`  հնուց    է    ասված:

Վախկոտը,   ավա՜ղ,  կեղծ   հերոս   դարձած`

Երկրի   գահին    է   այսօրով   բազմած,

Գեներալներով   ձեր   հերոսացրած`

Շքահանդեսի   առջեւն   են   կանգնած`

Կարծես   երեկվա   մեծ   հաղթանակների

Փառապանծ   հերոսը   հենց    իրենք   լինեն...

 

Միշտ   օտարներին   մատնացույց   արել,

Թե   հայոց    պատմության    էջերն   են   կեղծել,

Ցավոք,  այսօր   այրերը   երկրի

Իրենք   են   գրում   էջերը   ստի,

Հայոց    պատմության   էջերն    են   կեղծում`

Եւ   հերոսացած  անցյալն  են  կերտում:

Իրենց    մասին    էլ   գրքեր   են   գրում`

Ձոներ    եւ    երգեր,   տաղ    ու   շարական,

Հերոս   կարգելով   երեկվա   բոզին`

Խաբում   են    ազգի   եկող   սերունդին,

Ու   իրական   հերոսին,   ավա՜ղ,   տալով    ոտնատակ:

Խոնա՜րհ   հերոսներ,   բարի   եք   այնքան,

Որ   մայրը   թշնամու    հարգում    էր    անգամ,

Որ   ազատամարտի   հերոսի   առջեւ

Գալիս   էր   ծնկի   ու   ձեռքն   համբուրում,

Մինչդեռ   երեկվա    հերոսներն   այսօր`

Դարձել   են   մի   լուռ   թափառ   ճգնավոր:

Երկրիդ   այրերը   Ձեզ   դավաճանեցին

Ու   սուր   դաշույնը   թիկունքդ   խրին,

Ճակատից   հեռու`  առանձնասենյակում,

Իրենց   հերոսական   անցալն   էին    կերտում,

Ու   ժամանակը   իզուր   չեն   վատնել`

Այսօրվա   օրով   « հերոս »    են   դարձել,

Կուրծքը   զարդարել   փառքի   նշանով,

Եւ   հերոսական   սուտ   պատմություններով`

Ինչ   որ   չարեց   բանակը   թուրքի,

Արեցին   դավադիր   այրերը   երկրի:

Խոնարհ    հերոսնե՛ր,   այնքա՜ն    խոնարհ   եք,

Որ    լուռ   ու   անձայն  ձեր   խաչն    եք   տարել,

Պատառն   եք   մուրում` ձեր    իսկ   գոյության,

Սակայն   լռում   եք,  ի   սեր   հայության,

Երկրիդ    այրերը   դարձրին   դավաճան,

Ինչպես   ասում    են`  Հսկան   չի   ընկնում`

Իր   յուրայինի   գնդակն   է   խոցում:

Ու   դուք   խոցվեցիք   լռելով    այդպես`

Քանի   որ   մեր   պատմության  միակ   վկան   եք:

 

31/03/2012 թ. Վ.Հ© VH  

 

 

         

                  ԱՆԼՌԵԼԻ    ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

 

 

 

 

 

 

« — Մի՞   թե   չեմ   կարող,  մարգարե   չեղած,

Քու   գալիք   օրերն   պատմել   քու  դիմաց »

 

Ռաֆայել    Պատկանյան

 

 

Աղետականչ   զանգեր   ղողանջեք,

Ելե՛ք   կտրիճներ,   Հայոց   աշխարհի՝

Քանզի   եկել   է   ժամը   պայքարի՝

Քանի   թշնամին   քեզ   չի   հոշոտել:

Ղողանջե՛ք   զանգեր,   համայն   վանքերի.

Երկրիդ   այրերը   երկիրդ   են   ծախել`

Ողջ    ժողովրդին   դարձնելով    գերի,

Վաղուց   վատնել    են   գանձերը    երկրի,

Եւ   ապարանքներում   իրենց   սեփական`

Խնջույք   են   անում   մեր   արյամբ   ծարավ:

Այդ   ե՞րբ    ենք    եղել   այդպես   հնազանդ,

Որ   հիմա   եղանք    այսպես    հնազանդ...

Մեծ   Ավարայրում   մենք    ըմբոստացանք,

Սարդարապատում`   հաղթանակ   տարանք,

Ղարաբաղյան    այս   գոյապաքարում`

Եղեռնագործին   օտար,   նվաճող,

Քթները   կոտրինք   մենք   կռվի   դաշտում,

Ու  ազատամարտի   քաջ   հերոսներդ`

Հաղթական   փառքով  վերադարձան   տուն:

Իսկ   հիմա   ահա  մեր   իսկ  օջախում,

Երկրիդ   դավաճան   այրերն    են    վխտում:

 

Եւ  քո  թշնամին   այրերդ  են  այսօր,

Որ  ուրանալով  գաղափարը  մեր,

Արյունով   անմեղ  իշխան  են  դարձել,

Որ  անգամ   այսօր   պատառը   հացի

Որբ   դարձած   մանկան   բերնից   են  խլում:

Այն  որբ   մանուկի,  որի   հայրը   քաջ`

Արեգասարի   մարտերում   ընկավ:

Ա՜խ,  թե   ողջ   մնա՜ր...  Կխելագարվեր,

Կկոմիտասվե՛ր   երկրիդ   ցավերից`

Երկրիդ   իշխաններն   ինչե՞ր   են   արել.

Հաղթած  քաջերին`  զնդանը  նետած...

Դավաճանությու՜ն...  Դավադի՛ր   այրե՛ր,

Այդ  ե՞րբ   ենք   այսպես  հնազանդ   եղել...

Ելե՛ք   պատանի   հայ   քաջորդիներ`

Եկել   է   ժամը   ձեր   իսկ   պայքարի,

Հայ   Ազատամարտիկը   ձեզ   է   ժառանգել

Մեր  հաղթած   երկրի   հողն   ու   բարիքը:

Ղողանջե՛ք    զանգեր,  հայոց   աշխարհի,

Քանզի   դավաճան   այրերդ  երկրի`

Կեղծում   են   նաեւ  մեր  պատմությունը:

Դավաճանությու՜ն...  Խորամա՛նկ   այրե՛ր,

Այդ   ե՞րբ   ենք   այսպես    հնազանդ   եղել:

Ելե՛ք   պայքարի,  ժամն    է   հատուցման,

Քանզի  կորցնելու   էլ   ոչինչ    չունենք…

Եւ  ստրկության   շղթաները   այս`

Մենք    ենք   կռել`  մեր   իսկ   լռությամբ:

 

 

 

26/04/2012 թ.  Վ.Հ © VH  

 

               

             «  ՀԱՏՈՒԿ      ԳՆԴԻ  »   ՏՂԱՆԵՐԻՆ

 

 

 

 

 

 

 

«  Հատուկ   Գնդի »   դուք   մարտիկներ`

Հայրենիքի   կոչով    ելաք    ոտքի,

Երբ   վտանգված    էր   մեր   հայրենին...

Ու  դու՛ք   ելաք   պաշտպանելու

Սուրբ   պատիվը    մեր   ազգի:

Հատուկ   էիք   դուք,   հատուկ   այնքան,

Որ   թողեցիք    կյանքն   ուրախ,

Նվիրվելով    Հայրենիքին...

 

Տարաք   անթիվ    դուք    տառապանք`

Ազգի    վրա    դրված   բեռը

Ձեր  ուսերին   դուք   առաք,

Ու   կորցնելով   ճանապարհին,

Եղբայրներին   ձեր    նահատակ`

Սխրանքներով    ձեր   քաջազուն

Պահիք   հողը   մեր    հայրենյաց,

Բողբոջելով,   ծիլեր    տալով`

Քո   վաշտերը   գնդեր   դարձած:

 

Հայոց    Բանակը    վերածնվեց`

Հազա՜ր   փառք    քեզ,  « Հատուկ  Գունդ »,

Որ   մեր   սպասված   հաղթանակի

Դափնիները    բերիք   տուն,

Այսօր    էլ    դեռ    սխրանքները

Քո    քաջերի   առնական`

Օրինակ    են    Հայ   զինվորին,

Որ    սահմանին    են    մեր   կանգնած:

Նահատակված    փառքով   ահա

Քուն    են    մտել    դարավոր,

Քաջ    տղերքը   « Հատուկ Գնդի »`

Հաղթանակին     էին   կարոտ:

Նահատակվին    ի    սեր   ազգի,

Ի   սեր   պատվի   հայրենյաց,

Ու   այդպես   էլ    զոհ    գնացին`

Մարտիրոսվեցին    հավիտյան:

 

Տարիներն    են   ահա    անցել

Պատերազմից    էն   դաժան,

Մի   բուռ    քաջ    է   դեռ   մնացել`

« Հատուկ   Գնդից  »   այն   հսկա:

Ամեն   անգամ   հավաքվում   են

Գնդի   տղերքը    ալեհեր

Եռաբլուրի   պանթեոնում`

Վիշտը   կիսում   իրար   հետ:

 

« Հատուկ  Գունդ »   էր,  դարձավ   հատիկ`

Այն    էլ    հատիկ    ավազի...

Որ  արժեք    էլ   հիմա   չունի,

Ժամանակի    մեջ    այս   չարաբաստիկ:

Ցավոք   սրտի    ես   գրեցի`

Ոչ   պոետ    եմ,   ոչ`   գուսան,

Ո՞վ    ինչ    ուզում   է,  թող   որ   ասի...

Ես    ասացի`   ինչ    տեսա...

Ես   կիսեցի   նրանց    վիշտը

Տառապանքի   ճամփեքի`

Ո՞վ   որ    հայ    է,  կհասկանա...

Հիշե՛նք   նրանց  մենք   կրկին:

 

 

 

 

 

11/04/2012 թ. Վ.Հ© VH  

 

               ՎԵ՛Ր    ԿԱՑ,    ԶԻՆՎՈ՛Ր...

 

 Վե՛ր   կաց    Զինվոր    ու   շուրջդ   նայիր,

Տե՛ս,   քո   երազած   հայրենիքն   այսօր,

Միգուցե՞,   սա՛   էիր   վաղուց   երազել`

Հզոր   է   հիմա   հայրենիքը   մեր:

Դու   գաղափարի   հրով   հրավառ`

Ելար  պայքարի   բռունցքներ   պարզած,

Բռնակալ   երկրիդ   բիրտ   օրենքներին`

Ելար  ընդառաջ    քո   գաղափարով:

Հին   մեր   մոռացված   քայլերգով   հայոց`

Ազատ   հայրենիք՝   հզոր   ու   անկախ,

Երազ   էր   թվում   շատերին   ավաղ,

Բայց    դու   տեսար    ճշմարիտ   ուղին

Ու   հավատացիր   մեր    հաղթանակին:

Պատերազմ  էր,   սով   ու   կոտորած,

Դու՛  եղար  դարման  հայոց  վերքերին:

Եւ  կռվի   դաշտում   մեր   ոսոխի   դեմ`

Քո  կյանքի  գնով  բերիր  մեզ  համար

Հաղթանակն   այդքան   երկար   սպասված:

Վե՛ր   կաց    զինվոր   ու   տե՛ս   այսօր,

Որ   մինուճար    քո    զավակը

Հիասթափված  ամեն   ինչից`

Օտար   երկրի   ճամփան    բռնած`

Հեռանում    է   քո   « Երազած   Հայրենիքից »:

Վե՛ր   կաց   զինվոր   ու   կտեսնես`

Այն   մարտական   քո    ընկերը

Պատերազմում   անդամալույծ`

Մոռացված   ու    ոտնատակ,

Հաց   է    մուրում   սոված,   լքված:

Ննջի՛ր   զինվոր,   քանզի   գիտցի՛ր,

Որ   կմեռնես    երկրորդ   անգամ,

Դու   կմեռնես,   երբ   որ   տեսնես

Ակումբները    գիշերային`

Հայ    աղջկա   մերկապարով,

Իշխաններիդ    արհամարած   օրենք,   պատիվ,

Հայհոյանքով   ու   ժարգոնով:

Դու   կմեռնե՛ս,   երբ   որ   տեսնես

Քո   քաղաքը   դարձած   հարեմ

Պարսիկների   ոտքերի   դեմ:

Լավ    է,   ննջե՜ս   ու   չտեսնես

Համերներով    « լավ »   տղերքին,

Երգիչներիդ`   « մուղամ »   քաշող,

Լեզուն   մորթող    լեզվագետիդ,

Պատմաբանիդ`  սուտ    գրքերով:

Ննջի՜ր   զինվոր,   ու   մոռացիր`

Ինչ   ասացի,   եւ   ինչ   տեսար,

Կգա   օրը,   հետն   էլ   բարին`

Այս   է   դրվածքն   այս   աշխարհքի:

 

 

31/05/2012 թ.  Վ.Հ © VH  

     

            

ՀՀՇ ԻՆ    ԵՎ    ԻՐԵՆՑ    ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ

 

 

 

 

« Ո՛վ    մարդկային   արդարություն,

Թո՜ղ   ես    թքնեմ   քու   ճակատիդ...»

 

Սիամանթո

Ու   ելան   նրանք   բռունցքներ   պարզած`

Մեր  Ազատամարտն  առաջնորդելու,

Ու  վերածնունդի   պայքարի   գովքով,

Դուք   ելաք    ոտքի`   մեզ   ուղեկցելու:

Ղարաբաղագովք   երգը   շուրթերիդ`

Ելաք   ընդառաջ    բյուր   զանգվածներին,

Պղծված   բորենու   կերպարանքով`

Քամելիոնական   ձեր   գունախաղով

Եկաք   բազմեցիք   երկրիս   գահերին,

Անցավ   ժամանակ...

Եւ   մեր   սեւ   օրին`  բերիք   մի   սեւ  դար.

Ձեր   իշխանակալ   ճոխ   խնջույքների

Լի   սեղաններին   բյուր   ու   զանազան`

Իսկույն   մոռացաք   մեր   գաղափարի

Ճանապարհը   շիտակ...

Թո՛ղ   որ   անիծվի   ճամփան   ձեր  եկած

Ղարաբաղականչ   ձեր  պիղծ   շուրթերով,

Խաբի՜ք,  թալանի՜ք,   ծախի՛ք  ու   կերա՛ք`

Տե՞րն    էիք    դո՞ւք    երկրի...

 

Ու   հավաքեցիր  շնագայլերի   մի   ամբողջ   բանակ

Եւ   ամբիոններից   մեծ   դահլիճների`

Շանթահար   ճառով   բարձրաձայնելով

Եւ  Սիոնիզմի   ձե՛ր   գաղափարով,

ՀՀՇ-ի   ձեր   ոհմակներով`

Սպիտակ   եղեռնի   մատնեցիք   նրան:

Ինչ   որ   չավարտեց   դարի   թշնամին,

Դու՛ք,  ավարտեցիք...

Ղարաբաղ   էիք   բարձրաձայնում`

Շահումյանն   էիք   թուրքին   ծախում,

Ձոներ   գրում   դուք    ձեր   մասին

Վարչապետով   բազմագիտակ,

Զորավարով   ձեր   լեգենդար`

Առանձնասենյակում   նախարարական:

Արճճե   արձանիկների   այդ   « ճակատամարտում »`

Տարա՛ք   հաղթանակ...

Նախարարի   գահերին   բազմած`

Բլեյանական   սուտ   պատմաբաններիդ,

Օրերից   մի   օր   կհանեն  կախաղան:

Քո   իսկ   ստեղծած   լիրբ  « կլաններիդ »`

Ամուր   բռունցքի   ուժերից   սեղմված,

Եւրոպանների   թափառ   ճամփեքին`

Ողջ  ազգին   դարձրեցիք   անտուն   ու   թշվառ:

Ձեր  իսկ   վարակած   բիրտ   հոգներով

Եւ   փոխանցված   « էստաֆետներով »`

Իշխանատենչ   ու   ազգադավան,

Եկա՜ք,   պղծեցի՛ք...

Կուսակցական   ձեր   առաջնորդով`

Նախարարո՜վ,   զորավարո՜վ,

Փոխած   դիմակ,   փոխած   գույներ`

Հարմարվելով   ժամանակի   երանգներին,

Կոմսոմոլի   լոզունգները   մի   կողմ   դրած`

Ղարիբներին   երկրից   փախած

Կանչում    ե՛ք   տուն...  Կանչու՛մ   եք   տուն,

Բայց   արի    ու    տես,   որ   ջուր   էլ   չունեք...

Մուրացկանի   պես   փող   ե՛ք   մուրում`

Այստեղ-այնտեղ...  Ու՞մ    եք   խաբում...

Լեքսուսների   շարասյունով`

Շքախմբո՜վ,   թիկնազորո՜վ,

Վարակի   պես   կպել   եք   մեզ`

Ինչպես   տզրուկը   իր   զոհերին:

ԿԳԲ-ի   նկուղներում   քանի՜-քանի՜

Չարենցների   հոշոտեցի՛ք,

Քանի՜-քանի՜   Աբովյաններ   անհայտ   կորան`

Դու՛ք   կորցրեցի՛ք...  Դու՛ք   կորցրիք,

Որ   ճանապարհը   ձեր   չհատեն,

Վանո՜,  Վազգե՜ն,   Խոսրո՜վ,  Բաբկե՜ն`

Ո՞ր  մեկն   ասեմ,   ո՞րին`   հիշե՞մ...

Մահվան   հնձանի   ձեր   գերանդիով

Գոյապայքարի   մեր    հերոսներին

Ինչպե՞ս    հնձեցի՞ք...  Այնպե՛ս   հնձեցիք,

Որ   Հայոց   պատմության

Ու   հաղթանակի   դափնիները   մեծ

Դու՛ք    ձեզնով   անեք...  Նզովյա՜լ    լինեք:

 

 

 

 

 

 

 

 

 

23 /11/2011 թ.  Վ.Հ© VH 

 

 

 

              ՀԱԿԱՆԻՇՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հականիշները  կարծես  կյանքում`

 

Ուղեկցում  են  մեզ  ամենուր,

 

Կյանքն  է  այդպես, դու՛ իմացի՛ր`

 

Հականիշն է մեզ չափանիշ:

 

Միավոր է կարծես չափման`

 

Համեմատում ենք ու կշռում,

 

Ծանր ու թեթեւ ենք մենք անում`

 

Հեռու, մոտիկ, կարճ ու երկար:

 

 

 

Եւ քաղցրահամ եւ դառնահամ,

 

Գեր ու նիհար, սեւ ու սպիտակ,

 

Բուրումնավետ եւ գարշահոտ,

 

Հաստ ու բարակ, անգին, էժան;

 

Լույս ու խավար, գիտուն, անգետ,

 

Շա՜տ են նրանք, եւ բազմազան:

 

Ու դառնում է մեզ ուսուցիչ`

 

Հականիշը հենց մեր կյանքում:

 

 

 

Եւ փնտրում ենք մենք ամենուր`

 

Լավը վատից այդպես զատում,

 

Եւ փորձում ենք գտնել կարծես`

 

Հականիշն է մեզ չափ դառնում:

 

Հականիշնե՛ր` ինչքա՜ն, ինչքա՜ն,

 

Բազմապիսի ու բազմերանգ,

 

Եւ դառնալով մի մե՜ծ նժար`

 

Ու չափելով հոգին անգամ`

 

Ա՛յս մարդկության...

 

 

 

Երկու նժար մեկի ծայրին մենք դնում ենք

 

Ազնիվ մարդուն իր գործերով,

 

Իսկ մյուսի վրա խաբեբային եւ խարդախին`

 

Եւ կշռում ենք հականիշով,

 

Հավատացյալ, հայրենասեր,

 

Ազգադավան, դավանափոխ,

 

Վախկոտ մարդուն հերոսի հետ`

 

Ու կշռելով, հոգիները չարագործի...

 

 

 

Ազնիվ մարդկանց եւ գործերը...

 

Մենք փնտրում ենք այդ երկուսից

 

Միայ՜ն մեկի՛ն...

 

Թե ուզու՞մ ես քեզ ճանաչել`

 

Հականիշի՛ն դու հարցրու առանց քաշվել,

 

Ո՞վ է արդյոք քո ընկերը` հարցրու դու քեզ`

 

Հականիշը քեզ կօգնի գտնել հարցիդ պատասխանը:

 

 

 

« Ընկերով են մեզ ճանաչում »`

 

Հնուց խոսք է մեզ հասած,

 

Դա այդպես է` ես չեմ ասել`

 

Սուրբ գրքում է դա գրված:

 

Մարդիկ հարկավ իրենց կյանքում

 

Ունենում են ընկերներ,

 

Սակայն ո՞վ ես իրականում...

 

Դու՛ հարցրե՞լ ես երբեւէ:

 

 

 

Հականիշով համեմատվի՛ր, չափն է հոգու դու իմացիր,

 

Լա՞վն ես, բարի քո գործերով դու պիտանի,

 

Թե՞ պատիժ ես մարդկանց գլխին`

 

Չար գործերով, քո չարաղետ,

 

Երկու նժար` միայն երկու՛սն, լավ իմացի՛ր...

 

Որտե՞ղ  ես  դու՛, քո  գործերով,

 

Ո՞ր նժարի՛ն` բարու, թե՞ չարի:

 

 

 

28/07/2012 թ. Վ.Հ © VH 

 

 

 

 

 

           ԻՆՉՈՒ՞     Է     ԱՅԴՊԵՍ...

 

Ինչու՞    է   այդպես    աշխարհը    չարացել`

Աստծո   պատվիրանը   վաղուց   մոռացվել,

Սիրի՛ր    ինքդ    քեզ   առաջին  հերթին`

Եւ  ոչ  պաշտո՛նդ   կյանքից   առավել:

 

« Զի   միմյանց    Սիրեք »` պատվիրեց   տերը,

Ու   քարին   դաջեց    խոսքերն    իմաստուն,

Եւ   դաջվեցին   քարին    պատվիրանները`

Չար   մարդկանց    հոգում   փուչ    դատարկություն...

 

Կեղծ   ու   խարդախ   մարդիկ   աշխարհում

Բարձր   ճառելով   ամբիոններից  մեծ`

Խոստումներ   են    տալիս,  շռայլում`  խոսքեր.

Լեզուն   խաբու՛մ   է,   իսկ   միտքը`   երբե՛ք:

 

Եւ   շրջապատում   ժպտում   է   անկեղծ`

Բարի    է   հարկավ   մեծ   ու   մանուկին,

Սակայն    դիմակն   է   օրեցօր   փոխում,

Լեզու՛ն    խաբու՛մ    է,   իսկ    գործը`   երբեք:

 

Չարն   ու   բարին   մեկտեղ    են   ապրում`

Երկվորյակ    քույրեր   անբաժան   այսպես,

Տարբերել    նրանց   հեշտ   չէ   երեւի`

Կյանքի   գաղտնիքը   կասեմ    ես   ձեզի:

 

Ովքեր   խարդախ   են,   շռայլ   են   խոսքով,

Ժպիտն   է   նրա   դեմքից    անպակաս...

« Բարի,   հոգատար   արժանի   հանճար »`

Այդպես   քողարկված   չարիքն   է   գալիս:

 

Ովքեր    արդար   են,  թափանցիկ   մտքով,

Համեստ   են   վարքով,  ու   խոնարհ   մտքով`

Լռելով   այդպես   գործերն   իր   արած`

Մնում   են    կյանքում   լուռ    ու   քողարկված:

 

08/08/2012 թ. Վ.Հ© VH   

 

   

     ԼԻՆԵ՞Լ,    ԹԵ՞   ՉԼԻՆԵԼ

 

Երեկվա   ճիվաղը   գահ   է    բարձրացել

Ու   հոշոտելով   իր   դեմ   կանգնած

Մի   ողջ   ժողովուրդ   վշտերով   բազում`

Լինե՞լ,   կամ    թե`՞  ոչ,   այսպես   է   ասված:

 

Դարձել   է   այսօր   արքայից   արքա`

Տիտղոսներ   տալով   ինքն   իր   անձին,

Ցար   ու   թագավոր   ոչինչ   են   հիմա`

Գահին   է   բազմել   դահիճը   կրկին:

 

Արյան   սանդուղքով   գահին   են   բազմում

Բռնակալ   ու   չար   լքված    ամենքից,

ՈՒ   ինքն   իրենից   վախում   է   կարծես`

Իշխանությո՞ւնը,   թե՞   գահը   կորցնել:

 

Ինչու՞   է   այսպես    կառչում    իր   գահից`

Լավ   հասկանալով   մեղքերն   իր   գործած,

Սակայն   ուղեղով    իր   խղճի    խայթի,

Այդպես   էլ   մեղքը   չընդունեց   իր   նա:

 

Չէ՛,   չէր   կարող   զիջել   այդպես   ամենքին

Այս   աշխարհի   վայելքը    շռայլ`

Վիշտ   ու    տառապանք    հեռու   են   ընդմիշտ,

Քանզի   բազմած   է   գահին   նա   հիմա:

  

 

 

 

 

 

 

08/08/2012 թ. Վ.Հ © VH 

 

 

ՎԵՐՋԻՆ   ՊՈԵՏԸ

 

 

 

 

 

 

Մի՞    թե    վերջին    պոետն    եմ    ես,

Վերջին    երգիչն    իմ    երկրի.

Մա՞հն    է    արդյոք,    թէ    նի՞նջը    քեզ

Պատել,    պայծառ    Նայիրի:

 

Վահան    Տէրեան

 

Սեւակը   տեսավ   ու    լռել    չուզեց

Պղծված     օրենքը    բռնակալների,

Իր    շիտակ    խոսքը    ասեց    ճակատին.

Ո՛վ   արդարություն,

Թող   որ    թքեմ    ես    քո     ճակատին:

Ու   դիպուկ   խոսքը   թիրախին   կպավ,

Եւ   ադամարդու    դիվական   միտքը

Կուլ   տվեց    ագահ    հանճարին    իսկույն,

Եւ   գնաց   վերջին   պոետը   ազգի:

Մեռավ   եւ   ոգին    հայոց     պայքարի,

Եւ    անլռելի    զանգերը,    սակայն

Պիտի    ղողանջեին    լուռ   հոգեհանգստին:

Շիրազն    էլ    գնաց    ետեւից   նրա

ՈՒ   թողեց    մեզ    որբ    ու    անլեզու,

Լռել    է    միտքը,   լռել    է    ոգին`

Մեծերը    չկան`   որբ   ենք   ազգովին,

Սեւակ   եւ    Շիրազ,   ննջում    են    ավա՜ղ,

Չկա    իմաստուն    պոետը    ազգի,

Ով   իր    խոսքով   մարտի    էր    հանում,

Ընդդեմ    բռնակալ,    չար    իշխանների:

 

 

 

20 /08/2012 թ.  Վ.Հ© VH

 

 

 

 

 

ՉԳԻՏԵՄ` ԻՆՉՈՒ

 

 

 

Դարձել     ես   օտար`   չգիտեմ`   ինչու,

Եւ   եկա   քեզ   մոտ   ես   հեռուներից`

Պանդուխտ    ճամփեքով    հայրենի    երկրի,

Սակայն    ամեն   բան   օտար    է   դարձել,

Ինքս    էլ    չիմացա`  որտեղ   եմ     եկել...

Դարձել    ես   օտար`   չգիտեմ`   ինչու,

Հայրենի    քաղաք    իմ    երազների`

Ամեն   ինչ    այստեղ    փոխվել    է   կարծես`

Միգուցե՞   այստեղ    երբեք    չեմ    եղե՞լ:

 

 

 

17/08/2012 թ.  Վ.Հ© VH

 

ՐԱՖՖԻ 

 

Հայոց   մեծության   տիտանների   մեջ

Դու   եղար   հատիկ...

ՈՒ  գաղափարի  ուղղեցույցը  մեր`

Օ՜,  մեծն  Րաֆֆի:

 

Ազատության   ճանապարհը  մեր

Քո   հերոսների   օրինակի  պես,

Սլաքավար   ուղղություն  տվող

Եղար   մեզ   համար`  կյանքի   մեծ  Վարպետ:

 

29/ 05 /2012 թ.

Մտքի   օվկիան  վշտով   լեցուն`

Տիեզերական   մի   մեծություն,

Խոսքդ   ասիր   դու   աշխարհին`

Ու   վառվելով   որպես   բուրվառ,

Համբարձվեցի՛ր,   Պարույր   Սևա՛կ:

 

01/08/2012 թ

 


 

         ԽՈՑՎԱԾ    ՀԵՐՈՍՆԵՐ

 

 

 

 

 

Եկել    եմ    այցի,   զինակից  եղբայր,

Եւ   խոնհարվում  եմ    շիրմաքարիդ   մոտ,

Դու   էլ   հեռացար,  խռովված   սրտով,

Մենակ    մնացինք,   եղբայր   իմ   խռով:

 

Հիշում    եմ   եղբայր    հանդիպումը   մեր,

Առաջին   օրը   հենց   այն   ճամփեքին,

Հայոց   վերքերի   ցավը    մեր   սրտում,

Դարձանք   ընկերներ    մենք   գաղափարի:

 

Եւ  գաղափարը   հայոց   սեւագիր,

Մեզ   միավորեց    մեկ   դրոշի   տակ`

Ազատ   ու   Անկախ   հզոր   հայրենիք,

Երազ   էր   թվում   շատերին    ավա՜ղ...

 

Մահվան   ու   կյանքի   մութ   արահետներով,

Քեզ   հետ   ես   անցա   ճամփան   փորձության,

Մեկտեղ   մենք   կիսինք   պատառը   հացի,

Ու   արշալույսի   տարափը   մահվան:

 

Սակայն   դավադիր   գնդակը   սրտում,

Ընկար    նահատակ    սուրբ    գաղափարի,

Օտարն   է   այսօր   մեր   երկրին    տիրում,

Գարուն   ա   եղբա՛յր,   ու   ձուն   ա   անում:

 

16/06/2013  Վ.Հ © VH  

 

 

 

Բանաստեղծությունը   նվիրվում   է   Հովակիմյան    Հովհաննեսի,  Մոնթե Մելքոնյանին,   Հրաչ   Մուրադյանին,  եւ   շատ   տղաների   հիշատակին,   որոնք   զոհ   գնացին   ՀՀ   իշխանությունների   դավադիր   գնդակից:

 

 

              ՀԱՅ –ՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 Թե   արժեքներիդ   տերը    դու   չեղար,

 

Կորուստով    կլինի    նաեւ    ապագադ,

 

Եւ   դա    կլինի   նզովքը   նրանց,

 

Ազգիդ    մեծերի   ու   քո   նախնյաց:

 

 

 

Եւ   դու   կորցրեցիր   հողեր   տարածքներ,

 

Մշակույթ    արվեստ,   խիղճ    եւ   հավատ,

 

Ու   չսերտեցիր   դասերն   անցյալի `

 

Դավաճաններիդ    դարձնելով   աստված:

 

 

 

Կորուստ    ու    կորուստ,   մոռացված    խոսքեր,

 

Մոռացված    մեծեր,   գործեր,   հերոսներ,

 

Մոռացված    պատգամ,   պատմություն   անցած,

 

Ու   փառաբանված    կեղծ    գեներալներ:

 

 

 

Եւ    դու   մոռացար   քո   դահիճներիդ`

 

Դարձնելով    նրան   սպարապետ   հերոս,

 

Ձոներ   երգեցին    եւ    խոնարհվեցին,

 

Ազգիդ  մտավոր    այրերը    քծնող:

 

 

 

Եւ   դու    համբուրիր    աջդ   ոսոխի`

 

Դառնալով    ստրուկ   ինքդ    քո   վախի,

 

Եւ   նահատակված   սուրբ    մասունքների`

 

Հառաչանքները    դարձնելով   բողոք:

 

 

 

Եւ   քեզ   ձուլեցին   նոր    կաղապարներում,

 

Մի   նոր   սերունդ   իշխանին    հլու,

 

Պոետ   ու   գրող,   երգիչ,   նկարիչ.

 

Իրենց   նույնպես    բազար    են    հանում:

 

 

 

Ծախում    են,   ծախվում   ինչպես   կամենան,

 

Նամուս    եւ    պատիվ    ազգի   մեծերին,

 

Արժեզրկեցին    լեզուն    մաշտոցյան,

 

Եւ   սրբությունը   անցած   դարերի:

 

 

 

Դարձնելով    ստրուկ    գալիք   սերնդին`

 

Ազգին   վերածին    մի   բուռ   ամբոխի,

 

Որը   չգիտի    արժեքն   անցյալի,

 

Եւ   ստրկամիտ   ապրում    է    այսօր:

 

 

 

 

 

 8-11-2013.  Վ.Հ © VH 

 

ԹՈՂ   ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԴ

 

 

 

 

 

 

 

 Եվ քսանամյա քո նոր պատմության,

 

Անկախ բայց կախված անդունդի եզրին,

 

Տառապանքների մի բազում շարան,

 

Կուլ գնացող այս դարաշրջանին:

 

Պիղծ ու կեղտարյուն ելան ընդերքից,

 

Ենիչերների վիժվածքը թորված,

 

Ու գամին սյունին անարգանքի,

 

Հիսուսի նման խաչեցին անձայն:

 

Եվ գործած մեղքը պատիժ մեզ դարձավ,

 

Աղետ, տառապանք, սով ու դառնություն,

 

Պատերազմն հաղթած, բայց պարտված կռվում.

 

Հերոսը ընկավ, սակայն ոչ մարտում:

 

Եվ համբուրեցիր աջը դահիճիդ,

 

ՈՒ աստվածացրիր հերոսի դափնով,

 

Սակայն սխալը անցած դարերի,

 

Չդարձավ քեզ երբեք առաջնորդ:

 

Ու խրատները քո մեծությունների,

 

Տալով ոտատակ՝ առաջ գնացիր,

 

Պիղծ « Առաքյալներիդ » հնազանդ, հլու,

 

Ստրուկին վայել ապրում ես այսօր:

 

Ո՞րն է քո մեղքը, կհարցնես գուցէ,

 

Լավ իմանալով պատասխանը ճիշտ,

 

Սակայն վախով էլ կապրես հարատեւ,

 

Թե որ ստրու՛կ ես, ազատ չես լինի:

 

Ազատությունը պետք է վաստակել,

 

Եվ ոչ թե մուրալ, լացով աղերսել,

 

Բռնակալների օրենքն է այդպես,

 

Թե հնազանդ եղար, ստրուկ կդարձնեն:

 

 

19/05/2014

 

 

ՈՂՋ    ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

«  Տեղը   եկավ`  հայ     է    նա,   տեղը    եկավ`   այլազգի,

Իրոք    ո՛չ    այդ   եւ     ո՛չ    այն    է,  այլ   ծնունդ   մի    նոր    ազգի »

 

Ռաֆայել   Պատկանյան

 

Թափառել    եմ   ողջ    աշխարհում`

Քանի    ազգեր,   ցեղեր    տեսել,

Սակայն  հայի   սուրբ  օջախի

Նման   երբեք   ես   չեմ    տեսել:

Իսպանացի,   կաթոլիկներ,

Բողոքական,  ֆրանսիացի,

Լյութերներին,   շվեդացի,

Հոլանդացի,  իտալացի,    էլ    հունացի,

Չինացիններ    բուդդայական,

Էլ    հինդուներ   հիմալայական,

Սլավոններ    տարբեր   ցեղի,

Մուսուլմաններ`   պարսիկ,   արաբ,

Էլ`  շիիթներ,   էլ`  սյունիներ,

Քրիստոնյաներ,    մուսուլմաններ,

Սակայն   հայոց    սուրբ    հավատքի

Խորհուրդը   երբեք    ես    չեմ   տեսել:

 

Լավն    ենք    հարկավ    եւ  իմաստուն,

Սակայն    մեր   մեջ   վատը   շատ   է`

Հայի    վատից    վատը    չկա՛...

Խաչագողեր   դրանց   կասեն`

Դավաճան   են    եւ    շա՜տ    նախանձ,

Որ    պատրաստ   են   միշտ   ուրանալ

Կրո՛ն,   պատի՛վ,   անգամ`   ծնող:

Օտարներին    հազար   անգամ

Պատրաստ    են   միշտ   լուռ    խոնհարվել`

Քծնել,   պղծվել,   նվաստանալ,

Սրբությունը   իր    իսկ   ազգի,

Պատրաստ   են   գեթ   մեկ   գրոշով    միշտ  վաճառել:

Հուդաներն   են   հայոց   ազգի,

Որ   ազգություն,  կրոն   չունեն

Ու   եղել   են   միշտ   բեռ   ազգին`

Պատմությունից   մենք   այդ   գիտենք:

 

Ցավոք   սրտի,   շատ   են   մեր   մեջ

Բարեգործի   համբավ   հանած`

Գող,   ավազակ   եւ   ստահակ:

Դավաճան    է   նա  այն  պահին,

Ով   օգնության   ձեռք   չի   մեկնում   յուրայինին:

Պատիվ,  հոգի,  սերը   հարկավ,

Գումարներով  դու   չես   գնի,

Բարեգործի  համբավը   դեռ

Մեղանչանք   չէ   քո   մեղքերին,

Աստծո   առաջ   դու՛  չես   քծնի`

Տերն    է   վկան,   քո՛   գործերի:

 

25/05/2012 թ.  

 

 

ԱԿՆ` ԸՆԴ ԱԿԱՆ, ԱՏԱՄ` ԸՆԴ ԱՏԱՄԱՆ

 

 

 

Քո  լռության պատասխանը հիմա,

Դարձավ պատուհաս եկող սերունդին,

Ավաղ ուրացաք արյունը թափված,

Եվ ազնվազարմ քաջ հերոսների:

Ու ի՞նչ շահեցիր կորուստի դիմաց,

Ինքդ պղծեցի՛ր մասունքները սուրբ,

Արժեքներն ազգիդ տալով ոտնատակ.

Գեհնենի հրում այրվում ես այսօր:

Թե հերո՛ս ունեիր, ինչու՞ չկերտեց,

Լուսավոր երկիրը մեր երազների,

Այսօր դարձել ես չքավոր ու խեղճ.

Խավար միջնադար, անկիրթ վայրենի:

ԵՎ անկախությունդ արյունով կերտած,

Քո հերոսները թիկունքից խփված.

Ինչու՞ ուրացար սխրանքը նրանց,

Մոռացար նույնիսկ պատմությունն անցած:

Ազգադավն էլ սպարապետ դարձավ,

Սրբապիղծն էլ սուրբ կաթողիկոս,

Եվ դու ընտրեցիր ճամփան մոլորված,

Լույսի փոխարեն խավարում գամված:

Ու հազարամյակդ եղավ արյունոտ,

Հերոսի կյանքով եկավ հաղթանակ,

Սակայն դավադիր դաշույնը դահճի,

Խրվեց թիկունքը, դափնի փոխարեն:

Երկաթի շերեփի խորհուրդն այսպես,

Ավաղ ջնջեցիր դու քո էջերից,

Ուժեղներին է աշխարհը հարգում,

Տկարն է հավերժ ապրում ոտնակոխ:

Թույլերը երբեք հզոր չեն լինում,

Պիղծ ազգադավն էլ քաջ, հայրենասեր,

Մուկն երբեք առյուծ չի լինում,

Արքա է նույնիսկ արծիվը վանդակում:

Պատիվ ու զավակ մոռացիր կյանքում,

Ստրու՛կ ես դու, էլ ի՞նչ ես ուզում,

Քո զավակները նոքյար են ծնվել,

Օրենքն է այդպես, հո ես չեմ ասել...

Թե բռնակալդ ծարավ է արյան,

Այնժամ հագեցրու ծարավը նրան,

Ինչպես ասում է օրենքը կյանքի,

Ակն` ընդ ական, ատամ` ընդ ատաման:

Խրախճանք սարքիր, ելիր հանդիման,

Թող որ սեփական արյունով խեղդվեն,

Պիղծ ու կեղտարյուն սերունդը նրանց,

Այնժամ դու կլինես ազատ և անկախ:

 

 

 

 

2/06/2014 ՎՀ © VH 

 

 

 

                   ԱՄԵՆ  ԻՆՉ   ՍՈՒՏ    ԷՐ...


 

 

 Լռել է միտքը, լռել է ոգին,

 

Չկա առաջվա կիրքն ու ավյունը,

 

Ամեն ինչ կորավ անցյալի մովում,

 

Դժոխքին, սակայն դրախտ ենք ասում:

 

Մեզ խաբեցին, խաբում են կրկին,

 

Անցյալի դառը օրերը անցան,

 

Կրկին տականքն է մեր գլխին իշխում,

 

Ամեն ինչ սուտ էր, ի՞նչ անկախություն:

 

Լռել է միտքը, լռել է ոգին,

 

Ամեն ինչ սուտ էր, ի՞նչ անկախություն:

 

Պայքարը դարձավ կյանքի սկզբունք,

 

Ամեն ինչ ծախվեց գրոշի գնով,

 

Պատիվ ու նամուս վաղուց մոռացանք,

 

Ստրուկ ենք դարձել սերնդե-սերունդ:

 

Ո՞վ էր, որ գործեց մեղքը առաջին,

 

Քանզի մենք գիտենք անունը նրա,

 

Սակայն մոռացան գործերն ազգադավ,

 

Դավաճանն ավաղ, հերոս է հիմա:

 

 

 

 

07/06/2014 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ

 

 

Եվ  ահեղ ժամին ամեն ինչ խառնվեց,

Ձայնն հայրենյաց մեզ ոտքի հանեց,

Առանց տրտունջի ելան ընդառաջ,

Պայքար էր կռիվ ու երկրաշարժ:

 

ՈՒ մարտիկները մեր գաղափարի,

Ելան ընդառաջ գորշ ժամանակին,

Հողմապտույտ էր, քաոս, պատերազմ,

Գանձակ, Սումգայիթ, Բաքու եւ Արցախ:

 

Եվ մարտադաշտում արյուն էր հեղվում,

Ազնիվ քաջերի կյանքերի գնով,

Հեռու թիկունքում խնջույք էին անում,

Տականքը ազգի դավեր էր հյուսում:

 

ՈՒ պիտի նրանք իրենցով անեին՝

Հայոց քաջերի հաղթանակը վեհ,

Կեղծվեց ամեն ինչ, գլխիվայր շրջվեց,

Հերոսամարտը` պատմությունը մեր:

 

Ուշացանք ավաղ, լռեցինք անձայն,

Քանզի գործեցին մեր լռության դեմ,

Դարձան « հերոսներ » պոռնկորդիներ,

Ինչու՞ լռեցի՛ր... Մի՞թե չգիտեիր...

 

Կեղծված պատմության պատիժը հիմա,

Քեզ կրնկակոխ պիտի հետեւի,

Սերնդե-սերունդ պիտի միշտ ոռնաք,

Քանզի ուրացաք ճշմարիտ ուղին:

 

Մոռացաք լույսը, խավարը ընտրիք,

Կորուստը երբեք չեղավ ուղեցույց,

Սուտը դուք ընտրիք, որպես գաղափար,

Կործանված երկիր, առանց հերոսներ:

 

 

 

 17/06/2014

ԺԱՄԱՆԱԿԸ   ՉԻ ՆԵՐԻ

 

 

 

 

 

 

Երկիր իմ Նաիրի` հայրենի աշխարհ,

Դարերդ բոլոր եղան արյունոտ,

Թե ճանապարհդ եղավ լուսավոր,

Միայն ազատ ապրելու ոգով:

 

Մեկ անգամ է կյանքը շնորհվում մարդուն,

Եվ մենք ենք տերը մեր իսկը բախտի,

Թե դու ընտրել ես ծնկաչոք կյանքը,

Ազատ ապրելը երազ կլինի:

 

Երազներով ոչինչ չես անի`

Թե որ չկա ցանկություն եւ կիրք,

Ազատ է ապրում միշտ պայքարողը,

Իսկ ստրուկն էլ միշտ ուրիշին գերի:

 

Բռնակալները կամավոր երբեք

Իրենց թագն ու գահն չեն տա ուրիշի`

Թե որ մեր ուժով չառնենք նրանից,

Սերնդե-սերունդ միշտ ողբանք պիտի:

 

Պայքար, կռիվ, արյուն ու շառաչ`

Թե որ վախեցար քո կյանքի համար,

Անիմաստ կլինի պայքարդ հարկավ,

Ու քեզ չի ների ժամանակն ավաղ:

 

 

 

23/06/2014 ՎՀ© VH

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ( ԺԱՆՆԱ Դ՛ԱՐԿ )

 

 

 

 

 

 

 Ելար՝  միայնակ  դրոշդ  պարզած,

Արդար ու ազնիվ վեհ գաղափարի,

Քնքուշ աղջիկ էիր, ռազմիկ դու դարձար,

Պայքարն էր ծնել մի նոր Այծեմնիկ։

 

Ու հիմա, ահա, մի նոր մարտակոչ,

Այս անգամ, սակայն ոսոխը ներսից,

Նորից ելել ես դու մարտի պատրաստ,

Տանջահար ազգիդ Ժաննա դ'Արկ եղիր։

 

Բայց դու մնացիր միայնակ այսպես,

Մի բուռ մարդկանցով քեզ հավատարիմ,

Ավա՜ղ, այդպես ոչինչ չի փոխվի,

Քանզի ուրացան քո պայքարը վեհ։

Սուսաննա Մարգարյան, բավ է անունը՝

Ոտքի հանելու բանակը քնած,

Սակայն լռում է անգամ հերոսը,

Ճիվաղն է ելել ընդդեմ հանդիման։

 

Ազգն է մեղավոր, ոչ թե՝ հերոսը,

Որ կորցրեցինք հողն ու պատիվը,

Քանի բռնակալն է երկիրը տիրում,

Հերոսը կմնա միշտ այսպես լքված։

 

ՎՀ 24/09/2014 Իսպանիա

 

 

Հեղինակային    իրավունքների   պաշտպանություն    Սույն   բլոգ-կայքի   հեղինակային   իրավունքները   պատկանում   են  դրա   հեղինակին՝  Վարդան   Հովհաննիսյանին:   Բլոգում   տեղ   գտած   նյութերը  պաշտպանված   են   Հեղինակային    իրավունքով:   Մեջբերումներ   անելիս  հղումը  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  պարտադիր  է:   Հեղինակային    հոդվածների,