ՇԱՀՈՒՄՅԱՆ-2 մաս

ՇԱՀՈՒՄՅԱՆ-1մաս տես նախորդ էջում...>>>>>>>

manasi shen
manasi shen

Մենք վազում էինք փողոցով, Թաթուլը շտապեցնում էր, սակայն ինքը հևասպառ էր լինում, չէր հասցնում մեր ետևից:

Թաթու՛լ որտե՞ղ է հրդեհը, — բարկացավ Մուշեղը, — դու՛, ասա որտե՞ղ է մենք կգնանք մինչև դու հասնես

Ներքին թաղի փոքրիկ փողոցի խաչմերուկից թեքվելով ձախ նեղ փողոցով անցանք, դեպի գետակը: Գետի վրա գցված երկաթե փոքրիկ կամուրջ էր միայն հետիոտնի համար, գետակը այնքան էլ մեծ չէր, ավելի ճիշտ ջրառատ առու էր հիշեցնում:

Հատելով կամրջակը ճանապարհը նեղ արահետով մագլցում էր Մանասի Շենի վերին թաղ: Այստեղ արդեն իրարանցում էր, գյուղացիները ամեն մեկը մի դույլ ձեռքին շտապում էր հրդեհի վայրը: Մենք ետևում թողնելով հևասպառ Թաթուլին առաջ անցանք, վազում էինք ողջ հանդերձանքով, զինված հոգով և կամքով: Գյուղացիները նույնիսկ այդ պահին նկատելով մեզ սիրալիր ժպտում էին և ողջունում:

Հասնելով հրդեհին ամիջապես գործի անցանք, կատաղած հրդեհը ընկել, էր այգիների ցախե չոր ցանկապատների վրա և արագ տարածվելով ողջ երկանքով սպառնում էր հարևան տներին: Գյուղացիներր կենդանի մի երկար շղթա էին կազմել և իրար փոխանցելով ջրով լի դույլերը, հասցնում էին կրակը մարողներին: Մենք մտանք շղթայի մեջ, շղթան ձգվում էր, նորանոր մարդիկ էին գալիս և միանում կենդանի շղթային: Գյուղացիները ժրաջան մեղվի նման մի քանի շարքով կանգնել էին և իրար փոխանցելով ջրով լի դույլերը հասցնում էին մեզ, մենք արդեն կրակի առաջին իսկ շարքում էինք, կես ժամից ավելի տևեց կրակի հետ կռիվը, վերջիվերջո հաջողվեց մարել: Գյուղացիների համերաշխությունը արդյունքի շնորհիվ կատաղած կրակը նահանջեց, եթե այդ ամենը չլիներ կրակը կարող էր հասնել հարևան տներին, և այն ժամանակ ավելի ուշ կլիներ ինչ որ բան անել: Մարված կրակի սպիտակ ծխի քուլանները վկայում էիր պարտված կրակի նահանջը: Մի քանի երիտասարդ գյուղացիներ ջրով լի դույլերով շրջում էին այրված ցանկապատի երկանքով համոզվելով, որ վերջիվերջո կրակը չի կարող բռնկվել նորեն: Բոլորը ուրախ աղաղակներով շնորհավորում էին մեկը մյուսին, գյուղի ժողովուրդը մեծից փոքր այնտեղ էր, նրանք առանձին նախանձով էին նայում մեր ջոկատի տղանների վրա, հպարտ էին, որ մենք իրենց կողքին էինք, նույնիսկ շատերը մոտենում էին և շնորհակալություն հայտնում մեզանից: Իսկ գյուղի փոքրիկները շրջապատել էին մեզ և կարծես թե նորություն էինք նրանց համար:

Բարև ձեզ տղաներ, — մեզ մոտեցող երիտասարդը պարզեց, — Սմբատը առաջինը սեղմեց  նրա ձեռքը, — շնորհակալ եմ. — հերթով մոտենալով սեղմեց  տղաների ձեռքերը,

Տղե՛րք   ծանոթացեք Վարդանի հետ, — ներկայացրեց   Թաթուլը, — նա այս   գյուղի   ինքնապաշտպանական   ջոկատի   հրամանատարն է:

 

                                                                                      51 

  

  

   

( Վարդան Մալխասյան Իջևանից 1956) Լայնաթիկունք գանգրահեր թավ մորուքով մարդու բարբառից կարելի էր կռահել, որ նա տեղացի չէ, նա ձեռքը պարզեց ինձ,

Վարդան. — ներկայացա ես,

Էլի՛ Վարդա՛ն, — ուրախացավ նա,

Այո՛ մենք երկու Վարդան ունենք, — ուրախ ասաց Թաթուլը և մատնացույց արեց Քասախի ջոկատի Վարդանին,

Դա լավ է՜, — ուրախ ասաց նա, — դէ՛ տղաներ, եկեք գնանք շտաբ, այնտեղ հանգիստ կարող ենք զրուցենլ. — առաջարկեց Վարդանը:

Կրակը ամբողջությամբ մարված էր:

Գյուղի այդ բարձրադիր հատվածից գեղեցիկ տեսարան էր բացվում: Հսկող բարձրությունից պարզ երևում էր շրջակա ողջ տարածքը, անգամ տեսանելի էր Կովկասյան լեռնաշղթայի հսկա լեռնազանգվածները: Մանասի Շենի վերին հատվածը գտնվում էր լեռնալանջին և շրջակա տարածքին իշխում էր իր բարձրությունից, ներքըում հսկա հարթավայրն էր իր այգիներով և բոստաններով, Կարաչինարի և Շեֆեկի ողջ տարածքը կարծես ձեռքի ափի մեջ լիներ:

Մենք քայլեցինք դեպի գյուղի շտաբ: Գյուղի ինքնապաշտպանության շտաբը գտնվում էր գյուղի կենտրոնում էր` որտեղ և գտնվում էր Մանասի Շենի բուժ-կետը, որի հարևան սենյակներից մեկում տեղավորված էր այդպես ասած « Վարդանի շտաբը »: Ինչպես ներկայացրեց Թաթուլը` Մալխասյան Վարդանը ծնունդով Իջևանցի էր սակայն Մանասի Շենի փեսա էր, ևբավականին ժամանակ է ինչ եկել էր գյուղ, նա լավ ճանաչում էր գյուղացիներից շատերին: Վարդանը մեզ հրավիրեց փոքրիկ սենյակը, և առաջարկեց նստել սեղանի շուրջը, նա սկսեց պատմել մեզ գյուղի և իր նորաստեղծ ինքնապաշտպանական ջոկատի մասին: Նա խոսում էր դանդաղ, կարծես մտածում էր իր ասածի վրա, որպեսզի հանկարծ սխալ թույլ չտա, բացի այդ երևի փորձում էր մեր աչքին ավելի խորհրդավոր երևալ: Նրա կարծես պաշտոնական կեցվածքի մեջ էր, և նայելով իմ ընկերների դեմքներին կարծես նրանց դուրը չէր եկել նման կեցվածքը:

Ներս մտավ բարձրահասակ մի մարդ, Վարդանը ոտքի կանգնեց և ողջունեց նրան, և ժպիտը դեմքին ծանոթացրեց իր հյուրին:

Ծանոթացեք տղերք ջան, այս գյուղի կոլխոզի նախագահն է, — պաշտոնական ներկայացրեց նա, ( Բուդաղյան   ՀայրապետՊատվականի01/11/1947 )

Հայրապետ Բուդաղյան. — ներկայացավ նա, անցնելով հերթով և ձեռքով սկսեց ողջունեց մեզ, — տղաներ շատ շնորհակալություն օգնության համար, — քաղաքավարի ասաց նա, — դէ՜ հիմա ասացեք թե ինչպե՞ս էք տեղավորվել...

Չենք դժգոհում, — պատասխանեց Թաթուլը, Մուշեղը խիստ հայացքով նայում էր Վարդանին, կարելի էր   կռահել, որ Մալխասյան Վարդանը նրադուրը    չէր   եկել:

Իջևանցի   Վարդանը պատմում էր գյուղում իր արած գործերից, թե ինչպես էր   կազմակերպել երիտասարդ տղաներից ինքնապաշտպանական   ջոկատը, կարողացել էր քչից-շատից գյուղի երիտասարդներին   համախմբել իր շուրջը կազմակերպելով այդպես ասած    ինքնապաշտպանական ջոկատ, այդ թվում երիտասարդ աղջիկներից   կազմակերպվել   էր գթության քույրերի   մի ջոկատ, Մանասի Շենի   բուժքույր  ( Նելլի   Զաքարյանի)   օգնությամբ ինչքան ինձ է հայտնի գթության   քույրերի այդ     խմբակը առաջիներից մեկն էր Ղարաբաղում, դա այնքան լավ մտաղահաղացում էր, որ մեզ անգամ զարմացրեց:



                                                                                               52

 

 

   

Չնայած Մալխասյան Վարդանի ինքնապաշտպանական ջոկատը համալրված էին բավականին երիտասարդներ, սակայն նրանք զենք և զինամթերք չունեին, եղածը ընդամենը մի քանի որսորդական հրացաններն էին, որոնք անգամ զինամթերք չունեին և մի քանի ինքնաշեն հրացանները, որոնք անմեն պահին կարող էին շարքից դուրս գալ, այնուամենայնիվ փաստը այն էր, որ այդ ինքնաշեն միավորները մարտի համար պիտանի չէին, սակայն կարող էին ինչ որ առումով հասկացնել թշնամուն, որ գյուղում զենք կա, և հարկ եղած դեպքում կարող էին անգամ պատասխան տալ:

Վարդանը պատմում էր, թե ինչպես նա մի քանի անգամ Հայաստանից մարդասիրական օգնություն է բերել գյուղի ժողովրդի համար և ամենակարևորը որ վստահում էր, որ իր ձեռքով է բաժանել գյուղացիներին բերած օգնությունը:

Բավականին ուշ էր, և փոքրիկ սենյակում վառվեց էլեկտրական լամպը լուսավորելով ներկաների դեմքները: Սենյակից դուրս` պատշգամբում կանգնած էին մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էր նաև մեր ծանոթ` Սամվել Ավագյանը:

Սամվելը ևս գյուղի ինքնապաշտպանական ջոկատում էր: Ինչպես իմացանք Գյուղի նախագահը` Հայրապետ Բուդաղյանը հանձնարարել էր Մանասի Շենի գյուղացիներին, որպեսզի հերթափոխով հոգան մեր խմբի սննդամթերքի կազմակերպումը:

Բավականին ուշ էր երբ դուրս եկանք գյուղի շտաբից և նեղ արահետով սկսեցինք իջնել գյուղի ներքին թաղը: Գյուղում աղմկում էր հիդրոշարժիչի հռնդյունը, որը խախտելով գյուղի գիշերային անդորրը հոսանք էր մատակարարում գյուղի բնակիչներին: Սաղարթախիտ այգիների մեջից տեղ-տեղ երևում էին աղոտ լամպերի լույսը, որոնք վառվում էին հարևան տների բակում, կարելի էր գուշակել, որ այդ հարևանները ևս օգտվում են գեներատորի հոսանքից:

Ի տարբերություն Մանասի Շենի և Կարաչինարի Շեֆեկի փողոցները լուսավոր էին, վառվում էին գյուղի փողոցային բոլոր լապտերները, կարծես ազերիները փորձում էին հայերին հոգեբանական ճնշումով պատժեին:

Անցնելով փոքրիկ կամուրջով մտանք Ներքին թաղ: Թաղի բնակիչները նստած էին խաչմերուկի նստարանին և կարծես մեզ էին սպասում: Ռուբեն դային նրանց մեջ էր:

Բարև ժողովու՜րդ, առաջինը բարևեց Թաթուլը,

Պարի օր ծեզ, բոլորը միաձայն բարևեցին, ամբողջությամբ մրոտ ու կեղտոտ դեմքներիս կարծես նկատեցին մեր հոգնածությունը:

 

                                                                                       53

ԳևՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳևՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ

   

Տղերք եթե օզո՞մ էք լղանաք եկեք, քինանք մեր տօն, բաղնիք օնինք, կլողանաք հաց կոտինք հետո նոր կքինաք, առաջարկեց տարեց գյուղացիներից մեկը,

Չէ՜, շատ շնորհակալ ենք, թող մնա հետո, ասաց Թաթուլը, տղաները քայլերը ուղղեցին դեպի Զարմիկի տուն:

Հարկավոր էր գիշերապահներ նշանակել արդեն վտանգավոր էր և մութ:

Առաջին գիշերապահների հերթափոխը ընդունել էին Հակոբյան Գևորգը և Վարդան Վարդանյանը, տղաները կանգնել էին իրենց թաքստոցում և հսկում էին իրենց տեղամասը: Ինչպես տղաները ասացին դեռ առավոտյան նրանք գետի մոտ մետաղալարերից թակարդներ էին դրել, ազդանշանային թակարդները հնարավորություն կտար իմանալ ազերի հետախույզների անցանկալի գիշերային այցերը: Գետակը ինչպես միշտ աղմկում էր, ինչպես պարզվեց հենց Զարմիկի այգու հարևանությամբ` գետակի վրա գտնվում էր Մանասի Շենի ջրաղացը, և դա համար էլ, ջրաղացով անցնող ջուրը աղմուկով հոսում, այն տպավորությունն էր թողնում, թե փոքրիկ ջրվեժ է: Գետակը աղմկում էր խլացնելով գիշերային անդորրը և փորձելով անհանգստացնել մեր գիշերապահներին:

Մանասի Շենի ջրաղացի հետ կապված էին մի շարք հետաքրքիր պատմություններ, որի մասին հետագայում կանդրադառնամ, հիշատակելով այդ պատմությունները:

Գիշերային լռության մեջ` գետակի միապաղաղ խշշոցին, ձայնակցում էին ճռռիկների նվագախումբը, խոտերի վրա կանաչավուն փոքրիկ լույսերով իրենց ներկայությունն մասին հայտնում էին լուսատիտիկները: Ես առաջին անգամ էի այդքան շատ լուսատիտիկներ տեսնում,

Մուշեղը խոնհարվեց և խոտերի վրայից վերցրեց լուսատու միջատին, սակայն լույսը ամիջապես մարեց, կարծես թե վախից լույսը հանգավ, նա նորից զգուշությամբ ցած դրեց միջատին, զարմանալին այն էր, որ նորից սկսեց լուսավորել, երևի զգալով իր անվտանգ վիճակը նորից սկսեց լուսավորել:

Մի տես է՜. զարմացավ Մուշեղը, Ճիշտն ասած ես կյանքում առաջին անգամ եմ այդքան լուսատիտիկներ տեսնում…

Մուշեղ ջան ճիշտն ասած ես նույնպես, համաձայնվեցի ես,

Սեղանին դրված նավթե լամպը, լուսավորում էր փոքրիկ խորդանոցի պատերը, տղաներից մի քանիսը արդեն մեկնվել էին մահճակալներին և հոգնածությունից քնել էին: Այդպես էլ քնում էինք հանդերձանքով և կոշիկներով, միայն հազվադեպ էր պատահում երբ սահմանի վրա կոշիկները հանում էինք, և դա հասկանալի պատճառներով, քանի որ ամեն վարկյանին անակնկալը անպակաս էր, և այդ փոքրիկ միամիտ քայլը կարող էր ճակատագրական լիներ, ոչ միայն մեր համար, այլև ամբողջ գյուղի:

 

                                                                                            54  

 

Այդպես էր զինվորի անմխիթար վիճակը, այդ տարիների ընթացքում ես և իմ ընկերները զրկված լինելով ոչ միայն ընտանիքի ջերմությունից և հանգստից, այլև կարոտ էինք մնացել նորմալ անկողնուց, մահճակալին քնելը դարձել էր մեզ համար միայն հաճելի երազանք:

Լուսնյակը երեկվա նման լուսավորում էր շրջապատը, երևում էր մեր գիշերապահ Վարդանի անհանգիստ և սթափ դեմքը, նա լսողությունը լարած հետևում էր շրջապատի ձայներին:

Հեռվից մեկ-մեկ լսվում էր երկար ավտոմատային կրակահերթերը, ձայնից կարելի էր գուշակել, որ դրանք Շեֆեկից չեն գալիս, երևի մեկ այլ ադրբեջանական գյուղից, որտեղ հնարավորին է ՕՄՕՆ-ականները հերթական խրախճանք էին անում:

Տեղացիների ասելով եղել են դեպքեր երբ Շեֆեկի թուրքերը բողոքել են Բաքվից եկած էմիսարների դեմ, որոնք իրենց ասելով եկել էին որպեսզի սեպ խփեն հայ և ազերի հարևան գյուղացիների միջև, սակայն դա պետական պաշտոնյաների կազմակերպված ծրագիր էր և ոչ մեկ չէր կարող դրա դեմը առնել, ուստի չնայած հասկանալի էր, որ կաին շատերը որոնք ցանկանում էին տիրել հարուստ հայ գյուղացու ստեղծած բարիքները:

Շահումյանի այդ բնությունը գեղեցկության մեջ կարելի էր զգալ թե ինչպես է օրհնված այդ երկրի հողն ու ջուրը: Աստծո կողմից որպես պարգև` այս ամենը տրվել էր Շահումյանցուն իր բարիության և առատաձեռնության համար, կարծես ցանկանալով վարձահատույց լինել մի ժողովրդի, որոնք տեսել են տառապանք ու չարչարանք: Չնայած այդ առատաձեռնությանը, Երկնային Տերը նաև տվել է մի չարակամ հարևան, որը դարեր շարունակ ցանկացել է իր յաթաղանով վերցնել հայ շինականի ստեղծած բերքն ու բարիքը:

Չնայած այդ ամենի հեղինակը հենց մեր հայ դավաճանների ձեռքի գործն էր, հենց այն հայ դավաճան մելիքների, որոնք իրենց անձնական շահից տրվելով օտար քոչվոր խաշնարած ցեղերին թույլ տվեցին բնակվելու իրենց բնաշխարհում, որոնք հետագայում պետք է աչք տնկեին հենց այդ երկիր իրական տերերի ունցածին` մշակույթին և պատմությանը և անգամ պատմական հերոսներին: « Քյորօղլիին »

Ես հետագայում կանդրադառնամ այդ պատմական անցքերին: Շահումյանցին գրեթե ողջ պատմության ընթացքում պատերազմելով իր թուրք ու քոչվոր հարևան հետ, պահպանել է իր գոյությունը ` իր հայությունը: Հաշվի առնելով ներկա քաղաքակա-տնտեսական վիՃակը 1988 թվականից սկսած շրջանը գտնվում էր շրջապատման մեջ, այնուամենայնիվ ժողովուրդը ապրում էր հարուստ և առատ վայելելով իրենց հողի հարստությունը, իրենց աշխատանքով ստեղծած բերքն ու հարստությունը, պատրաստ էր կիսել հարևանի կամ ծանոթի հետ:

 

 

                                                                                    55 

Հիշում եմ դեռևս 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Երևանում բազմիցս տեսել եմ Լեռնային Ղարավաղի Շահումյանից ժամանած բեռնատարների քարավանը, որոնք մարդասիրական օգնություն էին հասցրել Երկրաշարժի աղետյալներին: Բանը այն էր, որ անգամ իրենք լինելով պաշարված և սովի մատնված իրենց չնչին եղած հացը կիսում էին իրենց աղետյալ հայրենակիցների հետ: Ինչքան մեծ հայրենասիրություն և անձնազոհություն, հիմա մենք այստեղ էինք որպեսզի ամեն գնով ապացուցեինք Շահումյանցի մեր հայրենակիցներին որ հայաստանցի մարդու նվիրվածությունը պակաս չէ նրանցից: Մեր ջոկատի վրա դրված էր մի մեծ պատասխանատվություն և մենք հասկանում էինք դա:

Մանասի Շենը դրախտային գողտրիկ այդ գյուղը իրոք հմայիչ էր իր օդով ու ջրով, գյուղը ամբողջությամբ փռված էր սարալանջին և կարծես իր դիրքով հսկում էր շրջապատը, գյուղի աղբյուրները սառնորակ էին և ջրառատ, փոքրիկ գետակը, որը սկիզբ էր առնում լեռներից հոսելով փոքրիկ ձորակով, աղմուկով անցնում էր գյուղի մեջտեղով: Ինչպես լսել էինք գետակի ջուրը ոռոգման համար հասանելի էր միայն գյուղի ներքին թաղին, բնակիչներից միայն մի քանիսին, Ռուբեն դային էր ասում, որ փոքրիկ գետակի ջրից օգտվում է միայն ինքը, քանի որ ինքնահոս ջուրը միայն ներքին թաղի այգիներին է հասանելի, իսկ վերին թաղի բնակիչների դժվարին էր գետակի ջուրը հասցնել լանջերին փռված այգիներին: Շեֆեկի ազերիները ժամանակին օգտվել են փոքրիկ գետակի ջրերից, հենց այն ջրբաժանը, որտեղ գետակի ջուրը փոխելով հունը հոսում էր Շեֆեկի այգիններին գտնվում էր հենց այն Մանասի-Շենը ջրաղացի հարևանությամբ, սակայն գյուղի բնակիչները ազերիների շրջափակումից հետո փոխել էին գետակի ջրի ուղղությունը և ջրազրկել Շեֆեկի այգիները: Հայերի ջրազրկումից հետո Շեֆեկի խաղողի այգիները մասամբ չորացել էին, նկատվում էին չորացած վազերի մեռած այգիները: Ինչպես ասացի Մանասի-Շենը հարուստ էր իր աղբյուրներով սակայն ամենաճանաչվածը աղբյուրը` «Աքլին աղբյուրի» գտնվում էր գետակի հարևանությամբ` հենց այն երկաթե հետիոտն կամուրջից ոչ հեռու, ներքին թաղի ժողովուրդը խմելու ջուրը բերում էին դույլերով նույն աղբյուրից, իսկ կաին գուղացիներ, որոնք իրենց բակերում անգամ ջրհորներ ունեին: Այդ աղբյուրների մասին մանրամասը կպատմեմ քիչ ավելի ուշ:

Վարդա՛ն քնած չէ՞ս. շշնջաց Մուշեղը, ես պարկած տեղից ուղղվեցի և նստեցի,

Չէ՜ ի՞նչ կա…

Դու տեսա՞ր է՛դ Մալխասյան Վարդանի դեմքը, կամաց շշնջաց նա,

Ի՞նչ կա որ. զարմացա ես,

 

 

                                                                                                          56

 

Որ Ճիշտն ուզում ես իմանալ, հենց առաջին հայացքից նա դուրս չեկավ, դեմքը ծամածռեց նա,

Եվ ի՞նչ դուրդ չեկավ որ, — զարմացա ես, — և հետո, քեզ ի՞նչ...

Է՛ն որ, ինձ թվում է որ սա՛ հավայի չի եկել էստեղ, եզրակացրեց նա, երևի մի բան է արել Հայաստանում և ոստիկաններից է փախել եկել է եստեղ, որպեսզի այստեղ իրեն չգտնեն…

Է՛դ ինչի՞ց եզրակացրեցիր որ. զարմացա ես, համ էլ ե՞րբ դարձար միլիցեքի՛ն պաշտպան, ի՞նչ է է՛դ ո՞ր ոստիկանն է, որ ժողովրդի մասին մտածել է...

Է՛ն, որ հայրենասեր մարդը այդպիսին չի լինում, ես ծիծաղեցի, ես գրազ եմ գալիս, որ դա այդպես է, շարունակեց Մուշեղը, եթե վաղը հարցնենք նրան թե Ավարայրի ճակատամարտը երբ է եղել` որ թվականին նա չի կարող պատասխանել, էդպիսի մարդկանց ես կիլոմետրի վրայից եմ զգում, բարկացած ավելացրեց նա,

Ա՛յդ ինչու՞ նրան հիշեցիր, նրա հոգսը քե՞զ են տվել. հանգստացրեցի ես,

Ինչի՞ չէ ո՜ր, բորբոքվեց նա, սուտ հայրենասերների անունից գալիս են ու է՛ս խեղճ միամիտ ժողովրդին հայրենասիրություն են քարոզում:

Եղբա՛յր  եթե  դու՛ է՛դ   մարդուն չգիտես, ինչու՞ ես դատում առանց ճանաչելու...

Դէ՛  լա՜վ,   ժամանակը   ցույց  կտա, ես ճիշտ եմ   թե   սխալ. նեղացավ նա,

Իմ  դուրն  էլ   չեկավ, լսվեց Վալերի ձայնը, մենք շուռ եկանք նրա կողմը,

Ինչ  է  Է՛դ  քնած  չէ՞ս, զարմացա ես,

Չէ՛ ձեր  զրույցն  էի  լսում, կամաց   ասաց նա,

Ամոթ   չլինի   հարցնել,  թե   դու՛ ինչու՞   չհավանեցիր  է՛դ  խեղճ մարդուն, հարցրեցի ես,

Է՛ն   որ...

Կմկմաց  նա:

Վալե՛ր  եթե  դեմ չե՞ս մի բան հարցնեմ, աչքով արեցի Մուշեղին, նա խորամանկ   ժպտաց, դու՛ կարո՞ղ ես ասել, թե ո՞ր թվականին է եղել   Ավարայրի ճակատամարտը...

Հարցրեցի ես, Վալերը առանց երկար մտածելու պատասխանեց,

451 Թվականին, մայիսի 26-ին. մենք  ծիծաղեցինք, էդ  ինչի՞ որ, ինձ  էիք   փորձում, խորամանկ  ժպտաց նա,

Չէ՜, Վարդան   ջան   ինչպես   պարզ   է  Վալերը  մեծ հայրենասեր է. կատակեց Մուշեղը,  մենք ծիծաղեցինք:

Կարող  եմ  ասել  անգամ թե  քանի  զոհ  ենք տվել, — շարունակեց Վալերը, — եթե  հիշողությունս   չի   դավաճանում   1036   նահատակ...

Մենք   ծիծաղեցինք:

Լեռներից   փչող   մեղմ   զեփյուռը շոյելով ծառների կատարները հեռանում   էր   դեպի   Գերամբոյի  հարթավայրերը: 

Գյուղը խոր  քնի  մեջ էր, կարծես   թե  պատերազմ   չկար, և  չէր  էլ  եղել:

 

 

                                                                                      57 

 

 

Առավոտյան մոտ  էր ես  Վալերիկի  մարտական հերթապահությունը էինք, հսկում էինք  բակը և գյուղի սահմանագիծը: 

Քեզ ասացի,  որ  հանգստանաս, բարկացավ Վալերիկը, այս երկու գիշեր է ինձ հետ ես պոստի կանգնում, հերիք չէ քո տեղն ես կանգնում, ինձ հետ ևս կանգնում ես, դժգոհեց նա, նա նեղվում էր կարծես հոգուն մի ծանր քար դրած լինեին:

Վալեր ջան քեզ ասացի որ թուրքերի ռազվետկան միշտ աշխուժանում է լուսաբացին, այնպես որ ինչպես ասում են երկու աչքը լավ է, սակայն չորս աչքը ավելի լավ է, ես երիտասարդ եմ չքնելը ինձ չի անհանգստացնում, մի ժամ շուտ կամ ուշ ինձ համար էական նշանակություն չունի…

Վարդան ջան սիրտս ծխել է ուզու՜մ. տխուր ասաց նա,

Ա՜խ իսկ իմ սիրտն էլ աղջիկ է ուզու՜մ, նույն տոնով գանգատվեցի ես, մենք ծիծաղեցինք, Վալեր ջան հիմա չէս կարող ծխել եղբայր, մի երկու ժամ համբերի, մինչև հերթափոխը փոխենք: Գիտե՞ս շատ դեպքեր են եղել, որ թուրքի դիպուկահարները առիթից օգտվելով մերոնցից շատերին հենց իրենց միամտության կամ հիմարության պատճատով գետին են տապալել:   Եթե ուզում ես իմանալ ծխախոտի լույսը մթության մեջ մեկ կիլոմետրից անգամ նկատելի է, մեկ էլ տեսար թխկացրեց   ուղիղ ճակատիդ:

Լա՜վ կհամբերեմ, համաձայնվեց նա, լսի՛ր, աղջիկ ասացիր հիշեցի, Ռուբենի աղջիկը լավի՞կն է չէ՞...

Այո՛ լավիկն է, համաձայնվեցի ես, բայց դեռ երեխա է` տասնչորս տարեկան է...

Բայց ի՞նչ կապ ունի, կմեծանա չէ՞. զարմացավ նա,

Էհ Վալեր ջան մինչև՜ մեծանա՜. ծոր տվեցի ես.

Է՛դ ինչու՞, դու՛ այդպես շտապու՞մ ես. — մենք ծիծաղեցինք,

Չէ՜ Վալեր ջան, շտապելու ի՞նչ ունեմ, համ էլ մինչև պատերազմը չվերջանա ինչ ամուսնանալ...

Դէ՜ ուրեմն ավելի լավ. ուրախացավ նա, դրանից լավ, համեստ, ընտանիքի հալալ կաթնակեր, որտեղից ես գտնելու, բախտը ինքը քեզ բերել է ու գցել ձեռքդ…

Վալեր ջան իրոք, որ լավիկն է, դուրս շատ եկավ, լուրջ ասացի ես, բայց խնդրում եմ տղաներին ոչ մի խոսք չասես այդ մասին, նա սկսեց ծիծաղել, փորձում էր երկու ձեռքով փակել բերանը, որպեսզի չաղմկի,

Այդ ի՞նչ ասացի որ, զարմացա ես, իմ կարծիքով ես ծիծաղալու բան չասացի, ուղղակի դու մեր տղերքին գիտես իզուր տեղը խոսալու են նրանց էլ առիթ է պետք…

Է՜հ միամի՜տ ջան, ուրախ ասաց նա և գրկեց ինձ, երեկվանից տղերքը ծրագրեր են կազմում քո ու Մարգարիտայի համար...

Ի՞նչ ծրագիր. զարմացա ես, նա կարծես ինչ որ գաղտնիք ուներ հայտնելու, սակայն խոսւափում էր, նա նայեց կողքերը և կամաց շշնջաց,

Տղերքին թվում է, որ Ռուբեն դային ուզում է իր աղջկան Շահումյանից հանել, և նա հաստատ մեզ է խնդրելու, որպեսզի օգնենք, այսինքն գնալուց մեզ հետ տանենք, երեկ մի քանի անգամ սեղանի շուրջը նստած նամյոկ արեց, որ « սահմանի վրա ենք, աղջիկ երեխա է վտանգավոր է թուրքի բերանն ենք »:

Դէ՜. ծոր տվեցի ես,

Է՛լ, ի՞նչ դէ՜, որ հանկարծ մեզ խնդրի Ռուբեն դային, մենք էլ չենք մերժելու, դէ՜ դու կտանես ձեր տուն, կտեղավորես թող ձեր դպրոցում էլ սովորի ուսում առնի, մինչև տարիքը հասնի…

Բայց Վալեր մի մոռացի որ Մարգարիտա՛ն դեռ տասնչորս տարեկա՞ն է, զարմացա ես,

Ա՛յ, տղա մի երկու տարի չե՞ս համբերի՛, խորամանկ ժպտաց նա, մենք ծիծաղեցինք:

Լա՛վ դա թողնենք մի կողմ, իսկ ամոթ չլինի հարցնել, իսկ առանց ինձ ի՞նչ որոշումներ էք կայացնում, բարկացած տոնով հարցրեցի նրան,

Լա՜վ, եթե չես  ուզում  տանել  ձեր  տուն ապա ես կտանեմ մեր տուն, արդարացավ նա, մի երկու տարի հետո կգաս մեր տանից էլ հարս կտանես, լուրջ դեմքով ասաց նա, մենք ծիծաղեցինք:

Արդեն երկնակամարում լուսացել էր գյուղի արթուն աքաղաղներից մի քանիսը արդեն ավետում էին  լուաբացը, մեր հանգստացող տղաները հանգցրել  էին սեղանին դրված նավթե լամպը: Լսվեց մոտեցող մեքենայի  շարժիչների  ձայնը, տարօրինակ էր, այդ ձայնը, որը  գնալով  մոտենում էր, ես արագ  բացեցի դարպասը և դուրս եկա փողոց: 

 

                                                                                          58 

Շեֆեկի կողմից մեզ էր մոտենում մի բեռնատար, նա կարծես չէր շտապում, գալիս էր շատ հանգիստ, անցնելով Մանասի Շենի սահմանագիծը շարունակում էր երթը, մի քանի մետր էր մնացել, որպեսզի հասներ մեր դարպասներին:

Ես մի երկար կրակահերթ ուղղեցի օդ և ավտոմատի փողը ուղղեցի բեռնատարի վրա, վարորդը ամիջապես արգելակեց, իրենց դիմաց կանգնած ավտոմատավորը կատակ չէր անում, վարորդը և ուղևորը ձեռքերը բարձրացրած սարսափած հայացքով ինձ էին նայում:

Стойте ! не опускат руки,բարձր կարգադրեցի ես, выходите из машины...

հրամայեցի ես վարորդը և կողքի նստած ուղևորները ձեռքները բարձրացրած զգույշ իջան մեքենայից: Վալերիկը շփոթված էր, կանգնել էր և չէր հասկանում թե ինչ էր կատարվում, лежать՛ на землю, руки за головой, եղավ հաջորդ հրահանգը:

Նրանք ամիջապես պարկեցին գետին, անսպասելի հյուրերի արտաքինից երևում էին, որ ռուսներ էին, նույնիսկ « Զիլ » բեռնատարի պետ համարիշներից երևում էր որ Կրասնադարի բեռնատար է: Նրանք պարկել էին գետին ձեռքները դրած գլխների ետևը սպասում էին հրահանգի, բեռնատարի վարորդը վախից լացում էր և քթի տակ մրթմռթում,

Брат, брат, աղերսում էր նա, տղաները արագ հասան մեզ, Վալերիկը այդպես շփոթված էր, որ չգիտեր թե ինչ անել, առաջինը Մուշեղը հասավ, ավտոմատը ուղղելով հերթական զոհերին հարցրեց,

Վարդան ի՞նչ է ովքե՞ր են...

Չգիտեմ Շեֆեկից են գալիս. բացատրեցի ես, անկոչ եկվորները մեր տղաների նշանառության տակ էին, ես զգույշ մոտեցա սարսափած գերիներին և սկսեցի խուղարկել պարկած վարորդին, ест՛ь оружия, խիստ տոնով հարցրեցի նրանց,

Нет брат, нет брат, վարորդը վախից ցնցվում էր, դեմքի կարմրությունից քիչ էր մնում դեմքը պայթեր: Սմբատը խուզարկում էր մյուս ուղևորին, նրանց մոտ զենք և զինամթերք չհայտնաբերեցինք, սկսեցինք խուզարկել բեռնատարը, ոչինչ չկար, միայն երևում էր, որ եկվորները երկար ճանապարհ էին անցել, բեռնատարում հացի փշրանքները և սննդի մնացորդները այդ էին վկայում: «Գերիներին» բերեցինք տուն, իսկ Վալերիկը բեռնատարը բերեց և կանգնեցրեց մեր տան դարպասի դիմաց` փողոցի վրա:

Մուշեղը խիստ տոնով հարցաքննում էր «գերիններին», մեր անկոչ հյուրերը սարսափած էին, մանավանդ երբ տեսնում էին Մուշեղի խիստ հայացքը, ավելի սարսափած էր, բեռնատարի ուղղևորը, նա վախենում էր անգամ հայացքը բարձրացնել, մտածելով, որ կարող է շարժել տղաների բարկությունը:

 

 

                                                                                       60

Քիչ հետո փողոցի վրա հավաքվել էին Մանասի Շենի ողջ ժողովուրդը, լսել էին, որ ձերբակալել ենք Շեֆեկից եկող անկոչ հյուրերին: Ռուբենը և Սամվելը առաջիններից էին որ, համարձակվեցին մեր դարպասներից ներս մտնել:

Ինչ լավ է որ եկաք, ուրախացավ Թաթուլը, Սամվե՛լ ջան խնդրում եմ շտապ գնա շտաբ, Վարդանին ասա թող կապնվեն շրջկենտրոն և հայտնի, որ Շեֆեկից եկող մեքենա ենք բռնել...

Սամվելը առանց հարցնելու շտապ հեռացավ, Ռուբեն դային ծանր քայլերով ձեռնափայտին հենվելով մոտեցավ և բարևեց տղաներին:

Տղաները « գերիները » նստեցրել էին բակի կենտրոնում դրված աթոռների վրա: Հարցաքննումից հետո պարզվում է, որ մեր անկոչ հյուրերը Ադրբեջանի տարածքով առանց խոչնդոտի հասել են մինչև Շեֆեկ, և այնտեղից էլ փորձել են մտնել Կարաչինար, քանի որ Շահումյան տանող մայրուղին փակված էր, թե ազերիների կողմից և թե մեր, նրանք էլ որոշել են շրջանցել և անցնել Մանասի Շենով, նրանց նպատակն էր հասնել մինչև Ռուս Պարիս, որպեսզի օգնեին իրենց հարազատներին, տեղափոխելու Կրասնադարի երկրամաս: Եկողները ռուս մալականներ էին չնայած նրանց դեմքներին մազ-մորուք չկար, ինչպես սովորաբար ունենում էին մալականներ, սակայն դեմքների արևից խանձված կարմիր մաշկը դա էր վկայում:

Նրանց ահաբեկված վիճակը հասկանում էինք բոլորս և փորձում էինք ավելի մեղմ լինել նրանց հետ:

Տեսնու՞մ ես եղբայր Ռուբեն, ուրախ ասաց Վալերը, մեր Վարդանն է բռնել դրա՛նց...

Երևի Վալերը ցանկանում էր Ռուբենի աչքին ինձ հերոսի ներկայացնել,

Հա՜ տեսնում եմ, քթի տակ ժպտաց նա, մի դրանց հարցրեք թե որդեղան գիդան է՛ս մեր շենի ճանապարհը. լուրջ հարցրեց Ռուբենը,

Вы откуда узнали про эту дорогу? խիստ հարցրեց Գևորգը,

Нам милиционеры показали дорогу. վախեցած պատասխանեց վարորդը,

Կարծես հասկանալի է դառնում, երևի թուրքերը հարմար զոհ են գտել, ուրախացավ Գևորգը, թուրքերը երևի ուզեցել են փորձել, թե արդյոք այս ճանապարհը ականապատված է թե ոչ, բոլորը սկսեցին ծիծաղել, միայն « գերիներն» էին սարսափած աչքերով ուշադիր հետևում էին տղաների ցանկանալով դեմքների արտահայտությունից պարզել թե ինչու ենք ծիծաղում:

Ամեն ինչ պարզ էր դառնում, նրանք անմեղ քաղաքացիներ էին, որոնց ազերիները մահվան էին դատապարտել, ուղարկելով այդ մահվան ճանապարհով:  

 

 

                                                                                         61 

 

Քասախի Վարդանը կռահեց նրանց վիճակը, փորձեց թուլացնել նրանց լարվածությունը, նա ռուսերեն սկսեց բացատրել թե ինչպես են ազերիները խորամանկության գնացել ուղարկելով նրանց այդ Ճանապարհով:

Դարպասները բացվեց և բակ մտավ գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարը` Վարդանը Մալխասյանը նրա հետ էր նաև Սամվելը, նա ուրախ մոտեցավ և ողջունեց մեզ,

Տղերք ինչպես տեսնում հյուրեր ունե՛ք, — սրամտեց Վարդանը,

Վարդա՛ն դու՛ զանգեցի՞ր շրջկենտրոն, հարցրեց Թաթուլը,

Այո՛, Թաթուլ ջան, զանգել եմ, քիչ հետո Շահենը այստեղ կլինի, շատ չի ուշանա, պատասխանեց նա, տեսնում եմ լավ բեռնատար էք որսացել, — իր գոհունակությունը հայտնեց նա,

Դրսում հետաքրքրասեր գյուղացիների քանակը ավելանում էր, բոլորն էլ անհամբեր սպասում էին մի բացատրության: Սամվելը համառոտ բացատրում էր գյուղացիներին ներսում կատարված իրավիճակը, հետո ներս մտավ և եկավ նստեց Ռուբենի կողքին: Թաթուլը Վարդանին պատմում էր թե ինչպես ենք բռնել անկոչ եկվորներին, ամեն ինչ պարզվել էր, թե ինչպես ազերիները նորից իրենց խորամանկությունը գործի էին դրել, բաց չթողնելով նման լավ հնարավորությունը, անմեղ մարդկանց ուղարկել մահվան բերան, միայն թե համոզվելու` արդյոք այդ ճանապարհը ականապատված է թե ոչ, և արդյոք մեր կողմից հսկվում է ճանապարհը թե ոչ: Այնպես որ միամիտ զոհերի բախտները իրոք որ բերել էր, կարևորը որ ճանապարհը ականապատված չէր, կամ էլ բախտները բերել էր, որ գիշերով չէին փորձել անցնել այդ ճանապարհը, թե չէ հաստատ կհայտնվեին մեր կրակի տակ և այնտեղից հազիվ  թե  կարողանաին ողջ դուրս գալ:

Մեր « գերիները»  քիչ   հանդարտվել էին,  զգալով  որ   թշնամաբար չենք տրամադրված, նույնիսկ տղաները նրանց խմելու ջուր էին տվել, նրանք պատմել էին, թե ինչպես են գիշերել Շեֆեկում բեռնատարի մեջ, իսկ հետո առավոտյան ազերի ոստիկաների ցուցումով բռնել էին Մանասի Շենի ճանապարհը:

Դրսում դարպասների մոտ` բեռնատարի կողքին կանգնեց « ուազիկ» մեքենան, բացվեց տան դարպասը և ներս մտավ կլորավուն կազմվածքով մի մարդ, և մեկ երիտասարդ, Վարդանը` գյուղի ջոկատի հրամանատարը շտապեց նրան ընդառաջ:

Բարև   ձե՜զ, քաղաքավարի ողջունեց նա, մոտենալով հերթով սկսեց   սեղմել  մեր    ձեռքերը, և  ներկայանալ: Նա    Շահեն Հովասափյանն էր  ինչպես  շրջանում    էին ասում    «Փոքր» Շահենն էր, նա   Շահումյանի    շրջանի   գործկոմ   խորհուրդի  նախագահի   տեղակալն    էր,  ինչպես     ասում  են     Շահեն  Մեղրյանի    տեղակալը:  

 

 

                                                                                  62 

 

 

Մալխասյան Վարդանը արագ և համառոտ պատմեց թե ինչպես է կատարվել ռուսների ձերբակալումը, Շահենը լուռ լսում էր նայելով անմեղ մալականներին, որոնք հասկացել էին որ եկվորը ինչ որ կարևոր մարդ է: Ինչպես ասաց Վարդանը, Շահեն Հովասափյանը ժամանակին եղել էր շրջանի ավտոձեռնարկության ղեկավարը, հետո վերջին իրադարձությունների ընթացքում սկսել էր կատարել Մեղրյան Շահենի տեղակալի պաշտոնը:

Մեղրյան Շահենը լինելով վերջին տարիներին որպես շրջանի ղեկավար իր վրա էր վերցրել     թե   շրջանի ինքնապաշտպանության հարցը և   թե   տնտեսական    դժվարին   պարտականությունները: Մեղրյան    Շահենը  ( Մեղրյան    Շահենը    Զինավորի03/01/1952) ծնունդով Գյուլիստանցի էր, նրա համագյուղացին էր` նրա տեղակալը Շահեն Հովասափյանը, և շրջանում որպեսզի    տարբերեն նրանց, ժողովուրդր   Մեղրյան   Շահենին    անվանում     էին   « Մեծ Շահեն », իսկ նրա   ընկեր  և   տեղակալ ` Հովասափյան   Շահենին  անվանում էին   «Փոքր   Շահեն»:  ( Շահեն   Վարդգեսի    Հովասափյանի)

Ամեն ինչ  պարզելուց հետո,   « Փոքր » Շահենը վերցնելով մեր գերիներին ուղևորվեցին շրջկենտրոն, իրենց հետ տանելով նաև մալականների բռնագրավված բեռնտարը: Մուշեղի և տղաների խիստ պահանջով   ջոկատի    հրամանատար`   Վարդանը   Մալխասյանը, որը մինչ այդ ոչինչ չէր ձեռնարկել այդ ճանապարհի անցանելիությունը խոչընդոտելու համար, կամ փակելու, հիմա գյուղացիների օգնությամբ Զարմիկի տան առջև գցած բեռնատարի կմախքը տրակտորի օգնությամբ քաշ տվեցին մինչև ազերիների գյուղի և Մանասի Շենի հատման գիծը: Այդպիսով փակելով Շեֆեկից եկող ճանապարհը, հիմա Շեֆեկից եկող տեխնիկաներին կամ մեքենաներին համեմատաբար դժվար կլինել անցնել այդ արգելափակոցով:

Գյուղացիների տրամադրությունը բարձր էր, քանի որ մեր ծառայության երկրորդ օրն էր, որ կարողացանք ցույց տալ մեր զգոնությունը, մենք համոզեցինք, որ հսկում ենք իրենց գյուղի սահմանը և ապացուցում էինք որ կարող են մեզ վստահել:

Այդպես հայ գյուղացու հոգում արթնանում է հավատը և վստահությունը, նրանց դեմքներից նկատվում էր, որ հավատում և վստահում էին, առավոտվա միջադեպը բերնեբերան անցնելով տարածվեց ողջ շրջանում, առհասարակ ինչպես իմացանք ժամանակին շրջանը ունեցել է տեղական հայալեզու մամուլ, սակայն իրավիճակի բարդացումից հետո տեղական թերթերը չէին տպագրվում, սակայն շրջանում ավելի լավ էր գործում բանավոր ինֆորմացիայի տարածումը, բերնեբերան փոխանցված լուրը ամիջապես տեղ էր հասնում: Հնարավորին էր նաև լուրերի տարածմանը նպաստում էին ծանր քաղաքական վիճակը շրջանում, ամենուրեք հայկական գյուղերի վրա ազերիների կատարած բռնությունների լուրերը ամիջապես տեղ էին հասնում, երևի զգոնեության նպատակով էր դա, գյուղացիները մեկը մյուսին արագ հասցնում էր իր լսած կամ տեսածը:

 

 

                                                                                 63

Հնարավորին էր նաև լուրերի տարածմանը նպաստում էին ծանր քաղաքական վիճակը շրջանում, ամենուրեք հայկական գյուղերի վրա ազերիների կատարած բռնությունների լուրերը ամիջապես տեղ էին հասնում, երևի զգոնեության նպատակով էր դա, գյուղացիները մեկը մյուսին արագ հասցնում էր իր լսած կամ տեսածը:

Ես և Մուշեղը սպառազինված դուրս եկանք բակից, դրսում դարպասների մոտ մեզ էր սպասում Մանասի Շենցի` Սամվելը, որը երեկ մեզ տարել էր ցույց տալու տեղանքը: Մենք ողջունեղինք Սամվելին և միասին քայլեցինք նեղ փողոցով, Մանասի Շենեում ինչպես միշտ լսվում էր փողոցի մանուկների ճիչն ու աղմուկը: Երեխաները վազվզում էին և խաղում փողոցում, մեզ նկատելով մանուկների խումբը վազեց ընդառաջ, առաջևինց գալիս էր երեկվա կապուտաչյա համարձակ փոքրիկը, նրանք շրջապատեցին մեզ, նույն մանկիկը երեկվա համարձակությամբ կանգնեց նայելով աչքերիս ու հարցրեց.

Հինչա՞ քո անումը

Վարդան, ներկայացա ես, զգուշությամբ ցանկացա գրկել, նա փոխեց դեմքի արտահայտությունը և խեղճ նայելով ասաց,

Վարդան մի պատրոն տու լի՜. նա երկարացրեց այդ բառը, կարծես աղերսում էր, այնքան քաղցր էր հնչում և գեղեցիկ, նրա ընկերները սկսեցին ձայնակցել, ես գրկեցի փոքրիկ Նելլին և քայլեցինք առաջ, մանուկների խումբը աղմուկով հետևում էր մեզ հասնելով փողոցի խաչմերուկին ցած դրեցի նրան,

Սիրու՛ն ջան, լուրջ տոնով ասացի ես, երեկ քեզ մի հատ պատրոն տվեցի չէ՞...

Ըհը՜, լուրջ պատասխանեց նա,

Իսկ դու այդ պատրոնը ի՞նչ արեցիր...

Տյու՛ ըսեցիր վէչ վար ես պահեմ, անմեղ ասաց նա, երևում էր մանկիկի հնարամիտ և խելացի մտածելու ունակությունը, առանց քաշվելու և վարանելու պատասխանում էր տվածս հարցերին, տվել եմ մաման, վար պահի, ավելացրեց նա, մենք ծիծաղեցինք:

Ապրե՜ս, Նելլի ջան, խրախուսեցի ես, համբուրելով ճակատը, հանելով պահեստատուփից մեկ փամփուշտ տվեցի նրան, սա էլ կպահես, որ հետո նորից ինձ տաս...

Լյավ, ուրախ ասաց նա և վազեց փողոցով, նրա խաղընկերները կարծես թե բավարվեցին այդ մեկ   փամփուշտով  վազեցին նրա ետևից: Սամվելի   ասելով   Նելլին   Այակուլի աղջիկն  էր,   (Զաքարյան    Նելլի Ասատուրի    31/08/1986) (Ասատուրի   Նազարի  Զաքարյան     8/08/1959 ) նրա մայրը` Ասյան էր: Ասատուրը գյուղում բեռնատարի վարորդ էր, իսկ Ասյան Մանասի Շենի դպրոցի մանկավարժներից: (Ասյա  Մելիքի  Զաքարյան /Մակարյան28/12/1959 )

 

 

                                                                                                      64

 

   

Պա՜ մհեկ դիբա վերդե՞ղ էք օզում քինաք. հարցրեց Սամվելը,

Սամվել ջան , որտե՞ղ էր երեկվա հրդեհը, հարցրեցի ես,

Պաժա՞ռը, տիյերի թաղումը, կմկմաց նա,

Դէ՛ այնտեղ էլ ուզում ենք գնալ, բացատրեցի ես,

Մենք փողոցի խաչմերուկից թեքվեցինք աջ և քայլեցինք գետի կողմը, գետակի ափով նկատեցինք եկող աղջիկների խումբը, որոնք դույլերը ձեռքին գալիս էին աղբյուրից, ես կանգնեցի, տեսարանը շատ գեղեցիկ էր, թե գետակը թե շրջապատի կանաչը և թե աղջիկները:

Ըղբյուրան են կյալիս, բացատրեց Սամվելը,

Սամվել այնտե՛ղ աղբյուր կա՞. զարմացած հարցրեց Մուշեղը,

Հա՜, ընդեղ « Աքլին » աղպյունա մենք ընդղա ենք ճյուր պիրում, բացատրեց Սամվելը: Աղջիկների խումբը հասավ մեզ սիրալիր ողջունեցին և անցան, երևիբոլորն էլ ներքին թաղից էին: Մենք անցնելով երկաթե կամրջով սկսեցինքբարձրանալ թեք լանջով դեպիՄանասի Շենիվերին թաղ: Սամվելը պատմում էր «Աքլինաղբյուրի » մասին, աղբյուրի պատմությունը կապված էր տեղաբնակ« Աքլի » Արտուշայի հետ, չնայած որ մինչ այդ մենք Եսայան Ռաֆիկենց տանը տեսել էինք ջրհոր, կարելի էր գուշակել, որ բացի լեռնային աղբյուրներից, գյուղում կաին նաև ջրհորներ: Ինչպես հետագայում իմացանք գյուղի անգամ շրջանի ամեն աղբյուր իր առանձին անունը ուներ օրինակ `Առվի աղբյուրը, Ալեքսանի բաղի տակի աղբյուրը, Մոշա աղբյուրը, Աքլին աղբյուրը, Ջրաղացի դռնե աղբյուրը Առվի ձորի ձախ կողմին, Գոսունց աղբյուրը և այլն:

Քանի որ հիշատակեցի Ռաֆիկի անունը կցանկանաի ավելի մանրամասնպատմել նրա մասին թե ինչ լսել էինք հարևաններից: Եսայան Ռաֆիկի այն մարդն էր, որը մեզ դիմավորել էր Գյուլիստանում և առաջինը նրանց տանն էինք հյուրնկալվել, հետաքրքիրը այն էր, որ Եսայան Ռաֆիկին բացի իր «Ափո » մականունից, գյուղում նրան «ՄաֆիոզԱփո » էին ասում, դա երևի նրանից էր, որՌաֆիկը երևի շրջանի ամենախելացի և ճարպիկ մարդկանցից մեկն էր,(Եսայան Ռաֆիկ Բենիկի 23/01/1958) դեռևս1988 թվականին երբ շրջանում տնտեսական և քաղաքական ծանր վիճակ էր, Ռաֆիկը առաջիներից մեկն էր, որ բացեց շրջանի առաջին կոպերատիվներից մեկը, (Արագած) որը զբաղվում էր կենցաղային սարքերի վերանորոգման գործով, իսկ մինչ դա Ինջիում, ՂարաբաղիևՇահումյանի շրջանի սահմանային գոտում եղել էր « Ասֆալտ զավոդի » (ասֆալտիգործարանի) հիմնադիրներից մեկը: Ռաֆիկը աշխատասերև ժրաջան մի անձնավորություն էր 1998 թվականին երբ ազերիները հոսանքազրկել էին ողջ շրջանը, Ռաֆիկի ջանքերով եռաֆազ հիդրոշարժիչը, բերվում է Մանասի Շեն և տեղադրվում ներքին թաղում, որպեսզի քչից շատից կարողանա լույսով ապահովվել գյուղի բնակիչներին:    Ահա այսքանը Եսայան Ռաֆիկի մասին, ընթացքում մանրամասն կանդրադառնամ նրանց ընտանիքի պատմությանը: 

 

 

                                                                               65

Հասնելով գյուղի մեծ խաչմերուկին, որը երևի Մանասի Շենի կենտրոնն էր համարվում, կանգնեցինք և սկսեցինք զննել շրջապատը, զարմանալին այն էր, որ երեկ մթության պատճառով չէինք նկատել փոքրիկ հին եկեղեցին, որը առանձնացած բնակելի տներից կարծես սգում էր իր անմխիթար վիճակը, ( իջևանցիՎարդանի) Գյուղի շտաբը գտնվում էր եկեղեցու մոտակայքում, եկեղեցու անտաշ քարի պատերից կարելի էր գուշակել, որ բավականին հին կոթող է, միայն կառույցի տանիքից կարելի էր կռահել, որ վերանորոգված է եղել, փոքրիկ բազիլիկ եկեղեցին ավելի ճիշտ մատուռի տպավորություն էր թողնում, քան եկեղեցու: Կամարաձև մուտքի մոտ` գետնին թափված քիմիական նյութի կանաչավուն գույնից կարելի էր եզրակացնել, որ եկեղեցին նպատակին չի ծառայում, այդ էր համոզում նաև փայտե դռան վրայի կախովի մեծ կողպեքը:

Սամվել սա՛ ի՞նչ է. հարցրեց Մուշեղը,

Կոլխոզին սկլադն ա ( склад ), տարօրինակ անտարբերությամբ ասաց նա,

Իսկ ի՞նչ կա այնտեղ պահված, բարկացած հարցրեց Մուշեղը,

Մենք պտտվում էինք եկեղեցու շուրջը, դռան վրա փոքրիկ խաչաքանդակները և հայերեն գրված տառերը կարծես թե ցանկացել են ժամանակին ջնջել, սակայն ինչպես պարզ էր դառնում, էր հնարավոր չի եղել ջնջել նախորդ դարերի մեր հայ վարպետների գործը, որը մնացել էր որպեսզի ապացուցեր գյուղի հայկականությանը: (Սուրբ Մանաս 1860 թվական) Եկեղեցու ետևի մասում` մեծ ուռենու տակ, նստած էին տարիքավոր գյուղացիները մեզ տեսնելով ոտքի կանգնեցին և սիրալիր ողջունեցին, երևի դա նրանց հիմնական հավաքատեղին էր, գյուղամեջի ուռենու ստվերում նստում էին, մեջքները դեմ տալիս եկեղեցու անտաշ պատին և զրուցում էին առօրիայից և քաղաքականությունից:

Մենք մեր սև հանդերձանքներով, սպառազինված ոտքից գլուխ` նռնակներով և ավտոմատով ավելի խորհրդավոր էինք երևում նրանց աչքին, մանավանդ երբ մաքուր սափրված վիճակում էինք, ի տարբերություն շրջանում եղած մյուս ֆիդայիններին որոնք թավ բեղ-մորուսով էին:

Աստված ծեզ պահի, շշնջաց մի տարեց գյուղացի, նրա ճակատի կնճիռների խոր ակոսները և ճերմակ մազերը նրան ավելի խորհրդավոր էր դարձնում, նրա հագին ևս կաշվե մաշիկներ էր ինչպես Ռուբեն դայու հագին, Մուշեղը մոտեցավ նրանց ժպտաց,

Շնորհակալ եմ հայրիկ, ասաց նա և սկսեց ձեռքով ողջունել բոլորին, ես հետևեցի նրան: Ծերունիները կարծես թե շոյված զգացին, մեր հեռանալուց հետո կարոտած աչքերով նայում էին մեր ետևից, երևի օրվա քննարկումների նոր նյութ տվեցինք նրանց:

 

 

                                                                                    66

    — Սա՛մ  ձեր  գյուղի  ջոկատի    հրամանատարը`  Վարդանը  ( Վարդանը   Մալխասյան)  ինչքա՞ն    ժամանակ  է  այստեղ` գյուղում,  հարցրեցի   ես,

 Մի տարի է,  միանգամից պատասխանեց նա:

Գյուղի շտաբի դիմաց հավաքված երիտասարդները ուշադիր հետևում էին մեզ: Հետաքրքիրը այն էր, որ գյուղի շտաբը չգիտես ինչու գյուղացիները անվանում էին «Վարդանի շտաբ »երևի նրանից էր, որ շատերին խորթ էր Վարդանը, կամ էլ այստեղի սովորությունն է այսպես:

Սա՛մ ջան մի տե՛ս Վարդանը շտաբու՞մ է, — խնդրեց Մուշեղը, — եթե շտաբում է կմտնենք, եթե ոչ, տեղյակ պահի ջահելներին երբ որ Վարդանը գա, ամիջապես թող մեզ գտնի, շտապ գործ ունենք նրա հետ...

Սամվելը շտաբ չմտավ միայն մոտեցավ և հարցրեց պատշգամբում կանգնած իրենց համագյուղացի երիտասարդներին, փոխանցեց Մուշեղի պատվերը և վերադարձավ: Երևում էր Վարդանը շտաբում չէր, Մուշեղի մռայլ տրամադրությունից կարելի էր գուշակել, որ բարկացած է, եկեղեցու ցավալի վիճակի համար նա երևի մեղադրում էր  Վարդանին,  նա լռում   էր, իսկ ես  էլ չէի փորձում հարցնել, սպասում   էի որպեսզի  ինքը  արտահայտվի:

Մենք շարունակեցինք ճանապարհը, գյուղի փողոցներով բարձրանալով դեպի բարձրունք «Սլյումանց թաղը»: Քիչ հետո կանգնած էինք երեկվա հրդեհված հատվածում, շրջապատի բարձրությունից երևում էր ողջ տարածքը, կարելի էր ասել անգամ տարածաշրջանը, գյուղից դեպի հարավ երևում էին Մանսի Շենի գերեզմանոցները, իսկ դրանից ավելի վերև վեր էր խոյանում անտառապատ լեռների կանաչավուն հսկա լեռնազանգվածները: Բնության այդ գեղեցիկ հրաշքը հմայում էր տեսնողին, և իզուր չէր, որ այդ բնությունը կերտել էր շահումյանցու աշխատասիրության, առատաձեռնության ու բարի բնավորությունը:

Անտառների կանաչ զանգվածների ներկայությունը և հաճելի թարմ օդը մարդուն կարծես անմահություն էր պարգևում, և դա մենք զգացինք ամիջապես, Մուշեղի բարկությունը կարծես թե անցավ:

Մենք կանգնել էինք բարձրունքին և հմայվում էինք տեսարանով:

Դիմացը փռված էր հսկա գյուղը, ավելի ճիշտ գյուղերը, քանի որ Մանասի-Շենի գերիշխող բարձրունքից կարելի էր այդ տպավորությունը ստանալ: Սամվելը կակազելով բացատրում էր թե ինչպես է ձգվում հայկական և ադրբեջանական գյուղերի սահմանագիծը: Հսկա գյուղը, որի մասին ասացի իրականում մի քանի գյուղերի միացություն էր, որը այնքան սերտ և մոտ էին իրար, որը մի ամբողջական մեծ գյուղի տպավորություն էր թողնում:

 

 

                                                                                   67  

 

 

Այդ գյուղերից երեքը հայաբնակ գյուղեր էին, դրանցից էր`(Ղարաչինարը, Ալջղալա) Կարաչինարը, Մանասի-Շենը (Ենիքենդ) Գաղթութ (Ղափիքյանդ) և չորրորդ գյուղը` դա ադրբեջանաբնակ Շեֆեկ գյուղն էր, որը սեպի պես խրվել էր հայկական երեք գյուղերի մեջտեղում: Հայկական գյուղերից միայն Մանասի Շենն էր, որ բազմել էր լեռնալանջի իշխող բարձրության վրա, չհաշված, որ Գաղթութի մի որոշ մաս գտնվում էր համեմատաբար բարձրունքի վրա: Մանասի Շենի ներքին թաղը գտնվում էր նույն հարթության վրա ինչ Կարաչինարը և Շեֆեկը: Մանասի Շենի այս իշխող բարձրությունից պարզ երևում էր, Շահումյանից Գերամբոյ տանող մայրուղին, որը անցնելով Շեֆեկով և Զեյվայով հասնում էր Ադրբեջանական Կասում-Իսմաիլով (Գերամբոյ) շրջկենտրոնին: Զեյվա գյուղը, որը գտնվում էր Շեֆեկից չորս կիլոմետր դեպի արևելք նույնպես ադրբեջանաբնակ էր, սակայն վարչական տարածքով պատկանում էր Շահումյանի շրջանին: Մանասի Շենի այդ բարձրունքներից տեսանելի էր հարթավայրում փռված ադրբեջանական ողջ տարածքները, անգամ երևում էր Կովկասյան լեռնաշղթայի երկար ձյունածածկ լեռնազանգվածները, որոնց ոտքերի տակ փայլատակում էր Քուռ գետի ջրերը: Զարմանալի էր, ամեն ինչ կարծես ձեռքի ափի մեջ լիներ, նույնիսկ նկատելի էր (Գերամբոյ) Կասում-Իսմաիլովի բարձրահարկ շենքերը, մենք հեռադիտակով նայում էինք և զննում հեռվում երևացող անկարագրելի տեսարանները: Մանասի Շենի այդ բարձրունքով էր անցնում Շահումյանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ Ճանապարհը, որը անցնելով մոտակա լեռնալանջերով հասնում էր մինչև Ղարաբաղի` Մարտակերտի շրջանիԹալիշ գյուղը, որի շատ հայտնի գյուղ է և բազմիցս Հայոց պատմության մեջ հիշատակվել է մեր հայ մատենագիրների կողմից, այդ մասին մանրամասն կանդրադառնամ հետագայում:

Մուշեղի հետ հմայված նայում էինք շրջապատին էինք իսկ Սամվելը հարցական հայացքով զարմցած մեզ էր հետևում չկարողանալով կռահել մեր հիացական դեմքերի արտահայտությունը, քիչ հեռվում երևում էր Մանասի Շենի կոլտնտեսությանը պատկանող անասնագոմերը, ինչպես Սամվելը պատմեց` գյուղի ֆերմայի 140 խոշոր եղջուրավոր անասունները թուրքերը մի քանի ամիս առաջ էին գողացել, անգամ հայաստանցի հինգ ֆիդայիններ, որոնք ցանկացել են ետ բերել գյուղի գողացված անասունները, բայց այդ փորձը անհաջողությամբ է ավարտվում, ազերիներին հաջողվում է ռուսների օգնությամբ գերևարել այդ տղաներին և տանելով Գերամբոյ խոշտանգելով սպանում են նրանց: Միայն շրջանի ղեկավարների ջանքերով և բանակցություններով հաջողվում է ետ վերցնել նրանց խոշտանգված դիակները: Սամվելը պատմում էր այն անցքերի մասին, որոնք կատարվել էին ոչ վաղ անցիալում, այդ լուրերը և դեպքերի մասին գիտեին համարիա թե բոլորը, այնպես, որ լուրերի ճշմարտության վրա կասկած լինել չէր կարելի:

 

 

                                                                                       68

Մենք թողնելով դիտակետը սկսեցինք քայլել ճանապարհով, որը տանում էր գյուղի հանդերը, դա վերին թաղի վերջին փողոցն էր: Ինչպես ասել էին նախորդում Մանասի Շենում ապրել են 26 ից ավելի տարբեր գերդաստաններ օրինակ` Բոզունք, նրանք կոչվել են նաև Բոզյաններ, Հարությունյաններ, Գևորգյաններ, Աբրահամյաններ, Եսայաններ, Զաքարյաններ և այլն: Այստեղ «Սլյումանց թաղում» և այս փողոցի վրա էին բնակվում հիմնականում Եսայանների գերդաստանը: Մանասի-Շենի վերին թաղի հատվածում էին բնակվում, Սուլումանց գերդաստանը մի թևում ապրում էին Զաքարանց գերդաստանը, իսկ նրանց միջև կենտրոնական մասում Ազարյանների:

Հասնելով փողոցի վերջին տանը ճանապարհը շարունակվում էր դեպիլանածիր դաշտերը, դաշտամիջի ճանապարհից դեպի ներքև` հարթավար ձգվում էր ասֆալտապատ մարուղին, որը զուգահեռ ձգվելով շարունակվում էր մինչև Զեյվա: Հարթավայրի կենտրոնուն ընկած էր Շեֆեկից Զեվա գնացող մայրուղին, մայրուղու և սարալանջի միջև ընկած հարթավարով հոսող գետակը դաշտավարը բաժանում էր երկու մասի, որի մի մասը պատկանում էր Շեֆեկին, իսկ մուս մասը Մանասի Շենին: Այդպիսով ՄանասիՇենի փոքրիկ գետակը, Զարմիկի այգու մոտով անցնելով շարունակում էր իր ընթացքը, ընթանալով մայրուղու հետ զուգահեռ և հասնում մինչև Զեյվա:

Ես կանգնեցի և ուշադրի սկսեցի հետևել Շեֆեկին, հեռադիտակը մոտեցնելով աչքերիս: Հեռվում Շեֆեկի մուտքի մոտ` մայրուղու վրա մետաղական կոնստրուկցիայի հավաքովի մի շինության առջև կանգնած ադրբեջանական միլիցիայի մեքենաները, այնտեղ բավականին աշխույժ անցուդարձ կար:

Սամվել ջան իսկ ի՞նչ կա այնտեղ, մատնացույց անելով նրան,

Սա թօրքերի պավելիոնն ա, կմկմաց նա,

Սամվել իսկ պավելիո՛նն ի՞նչ է, զարմացա ես,

Դէ՜ նրանց ճաշարանն ա լի՜, բացատրեց նա, այդպես ասած պավելիոնից քիչ հեռու կանգնած էր թրթուրավոր քարշակը, որի վրա հարմարացրած էր խոշոր տրամաչափի գնդացիր: Այդ քարշակների մասին արդեն տեղյակ էի, բանը այն է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Մոսկովյան Կենտրոնական հեռուստատեսության « Վեստի » ծրագիրը ցուցադրեց այդ քարշակները և հետաքրքիրը այն էր, որ ադրբեջանցիները ներկայացնում էիր այդ ամենը, թե իբր հայերն են դրանք ուղարկել Սիբիրից և միայն Ադրբեջանցի ոստիկաների օպերատիվ աշխատանքի շնորհիվ Գերամբոյի երկաթգծի կայարանում կարողացել են բռնագրավվել են այդ անօրինական քարշակները, և հիմա ինչպես պարզվում է այդ քարշակներից երկուսը գտնվում էր մեր հարևան Շեֆեկում:

 

 

                                                                               69  


   

Մեր և պավելիոնի միջև ընկած հեռավորությունը հազիվ թե 500 մետր լիներ, այնպես, որ ամեն ինչ լավ տեսանելի էր անզեն աչքով: Պավելիոնի մոտ հավաքվածները մեզ նկատեցին, մենք ողջ հասակով կանգնած հետևում էինք նրանց անց ու դարձին:

Մեզ նկատել են, ասաց Մուշեղը, ես հեռադիտակը մեկնեցի նրան:

Ազերի օմոնականները կարծես թե մեկը մյուսին իմաց էին տալիս, որոնք հերթով դուրս էին գալիս ճաշարանից և ուշադիր նայում հայկական բարձրունքում կանգնած զինված անծանոթներին: Մենք չէինք փորձում թաքնվել, հանգիստ, առանց խուճապի հետևում էինք, նրանք կարծես թե չէին փորձում ոչինչ ձեռնարկել: Պավելիոնից քիչ հեռու մայրուղու մի հատվածում վեր էր խոյանում հսկա մետաղյա կոթողը, որը ձգվում էր երկինք, ծայրամասին գնբեթավորվում էր մզկիթի նման, գագաթին կիսալուսնի նշան էր, որը խորհրդանշում էր նրանց մահմեդական հավատը: Կոթողը արևի ճառագայթների տակ փայլատակում էր, կարելի էր կռահել, որ ցինկից կամ մեկ այլ մետաղից:

Սամ ջան իսկ սա՛ ի՞նչ է, մատնացույց արեցի կոթողը,

Էդ՛ նոր են սարքալ, մեկ տարան էվելա, ասաց Սամվելը,

Երևի որ հայերին ասեն որ սա՛ մեր հողն է, ենթադրեց Մուշեղը, սակայն հետաքրքիրը դա չէր, ինչպես Սամվելը պատմեց հուշարձանի պատմությունը և առանց մեկնաբանելու կամ ներկայացնելու անիմաստ կլիներ շարունակելը, քանի որ այդ պատմության մեջ բացահայտումները շատ արժեքավոր են:

1988 թվականին Սումգայիթում կատարված փետրվարյան ջարդերի ժամանակ Շեֆեկցի երիտասարդների մասնակցությունը փաստը արձանագրում եմ այս տողերում, չնայած Սումգայիթյան դեպքերը առաջին չէին և ոչ էլ վերջինը: Քանի որ դեռևս դրանից էլ շուտ 50-60 թվականներին Ադրբեջանի այդ հակահայկական մոլուցքը եղել է միշտ, այդ դեպքերի մասին կանդրադառնամ հետագայում, միայն կնշեմ 1987 թվականին ազերիների բացահայտ գործողությունները և բռնի տեղահանության ձգտումները Հայկական Չարդախլու գյուղում մի քանի ամիս շարունակված բռնությունների հասցրին նրան, որ 200-ից ավելի ադրբեջանցիներ միլիցիայի ջոկատների հետ միասին հարձակվեցին հայկական գյուղի վրա, և դա այն ժամանակ երբ Սովետական մամուլը լռեց, միայն մի քանի տեղական թերթեր անդրադարձան այդ թեմային, սակայն դա անօգուտ:

Եվ այդ դեպքերը հիմք   ծառայեցին,    որպեսզի տեղի հայ ազգաբնակչությունը 1987   թվականի ամռան ու աշնան սկզբներին նամակ են   ուղարկում   Մոսկվա:   Գորբաչովյան դեմոկրատիայի պայմաններում  «гласность»  հիմունքների  վրա կազմակերպում են ստորագրահավաք և հավաքած ստորագրությունների հիման վրա տեղի մարզային  խորհուրդը    1988-թվականի  փետրվարի   20-ին որոշում է ընդունում դուրս գալ Ադրբեջանական ՍՍՀ-ի  կազմից և վերամիավորվել  Հայկական ՍՍՀ-ին:   Դէ  այդ  որոշումներին   էլ նախորդած  Գանձակի  և Սումգայիթյան ողբերգական դեպքերը   հայտնի է:

 

 

                                                                             70

 

 

Որպեսզի նորից չկրկնեմ բոլորիս հայտնի դեպքերի մանրամասնությունները, կցանկանաի միայն արձանագրել այն փաստը, որ Շեֆեկցի ազերի երիտասարդների մասնակցությունը այդ ջարդերին անհերքելի է փաստ է: Սումգայիթյան կոտորածներից հետո, Շեֆեկցի « հերոսները » վերադառնում են գյուղ և սկսում են հպարտանալ Սումգայիթում կատարած իրենց « հերոսություններով » և «սխրագոծություններով»: Բարբարոս ազերիների հպարտության խոսքը մեծ ազդեցություն է թողնում Կարաչինարցի Ֆրունզիկի որդու` Մովսեսի վրա, նա վիրավորված և նվաստացած որոշում է վրեժխնդիր լինել: (Մովսես   Ֆրունզիկի  Սարգսյան 1959)Այդպիսով Մովսեսը թուրք այդ « ընկերներին » հրավիրում է ուտել խմելու է բնության գրկում, դէ ոճրագործները չկասկածելով Մովսեսի կեղծ մտքերի վրա, սիրով համաձայնվում են և ընդում են առաջարկը:

Պատիվ տվող` Մովսեսը տանում է նրանց Թալիշի անտառներում գտնվող Հոռեկա վանքը և ինչպես մեզ պատմողը ասաց` « Ղոշա լուլաով » երկփողանի որսորդական հրացանով սպանում է նրանց, իսկ մարմինները թաղում է այնտեղ` անտառում և վերադառնում:

Որոշ ժամանակ հետո Մովսեսի գաղտնիքը բացահայտվում է, նրան ամիջապես ադրբեջանական միլիցիան ձերբակալում է և տանում *(Գերամբոյ) Կասում-Իսմաիլով, սակայն Մովսեսին հաջողվում է փախնել այնտեղից: Բայց կարևորը այն է, որ Շեֆեկի ազերիները ի հիշատակ իրենց գյուղի այդ երկու ոճրագործների նրանց հերոսական հիշատակի պատվին բարձրացնում են հենց այն թիթեղյա հուշակոթողը, որը կարծես ի ցույց հայերի, որ արժանացնում են նրանց « հերոսական» արարքը:

Սակայն պատմելով այդ մոռացված պատմության մասին կարծում չպետք է մոռանալ Մովսեսին, որը դարձավ մեր ժամանակների նոր Սողոմոն Թեհլերյան, որի հերոսության մասին այդպես էլ չենք հիշում:

Մենք վերադարձանք Մանասի Շենի շտաբ, նույն խաչմերուկի մեծ ուռենու շվաքում նստած ալևորները կրկին ողջունեցին մեզ « մեդպունկտի » մոտ հավաքվածները ասացին որ գյուղի ջոկատի հրամանատար` Վարդանը դեռ չի վերադարձել, մենք շնորհակալություն հայտնելով շարունակեցինք ճանապարհը:

Սամվել ջան, իսկ այ՛ս ճանապարհը ու՞ր է տանում, հետաքրքրվեցի ես,

Ղարաչինար, կմկմաց նա,

Իսկ այսպես ներքին թաղ ճանապարհ կա՞...

Հա կա, ուրախ ասաց նա, մենք նախընտրեցինք այդ ճանապարհը և քայլեցինք առաջ, գյուղի եկեղեցուց ոչ հեռու գտնվում էր գյուղի դպրոցը, որի հարևանությամբ նույն բակում էլ գտնվում գյուղի մանկապարտեզ: Դպրոցի միահարկանի էր փայտե սյան վրա ամրացրած ցուցանակը հայատառ էր` «Ենիքենդի ութամյա միջնակարգ դպրոց » շրջապատի տարօրինակ ամայությունը վկայում էր, որ մանկապարտեզը և դպրոցը չեն գործում:

 

 

                                                                                      71

 

 

Իմ աչքից չվրիպեց դպրոցի պատշգամբի փայտյա սյուներից մեկի վրա կախված զանգը, բացելով դպրոցի փայտե ցանկապատի դռնակը մտա բակ, լայնարձակ բակը մաքուր էր և կոկիկ, դպրոցի ինչպես ասացի մեկհարկանի էր տանիքը պահող փայտե սյուներից երևում է ր որ բավականին հին շինություն է, լայնարձակ պատուհաններով Զարմիկի տան պատշգամբի նման էին, կարելի էր պատկերացնել, որ այստեղ ձմեռները այնքան էլ խիստ չեն լինում ինչպես լինում է Հայաստանում:

Ես մոտեցա սյունից մեկի վրա կախ ընկած պղնձե զանգին, և քաշեցի լեզվակից կապած պարանը, զանգի ձայնը աղաղակեց ողջ գյուղում տարածելով իր արձագանքը:

Մի՛ տես է՜, ուրախ բացականչեցի ես, փոքրիկ է բայց ինչ ձայն ունի...

Հը՜, դուրդ եկա՞վ, ուրախ կանչեց Մուշեղը,

Շատ գեղեցիկ է, համաձայնվեցի ես, իրոք որ գեղեցիկ գործ էր զարդաքանդակներից, երևում էր, որ բավականին հին գործ է, հնարավոր էր նույն եկեղեցու զանգը լիներ, անցավ մտքովս, սակայն հայտնի պատճառներից ելնելով հիմա կախված է դպրոցի սյունին, երևի անցյալ դարավերջին այս փոքրիկ զանգը գյուղի հավատացիալներին է կանչել եկեղեցի, իսկ վերջին տասնամյակներին գյուղի մանուկներին է դպրոց հրավիրել, հիմա փոքրիկ զանգը կախված էր լքված, նրա լեզվակը լռել էր այն ժամանակից ի վեր երբ սկսվեց այս ազգամիջյան խառնաշփոթը: Ադրբեջանական և հայկական բախումներից հետո ամեն ինչ լռեց, չհաշված հայ ազգի ողբը դարավոր, նույնիսկ այս անլեզու, բայց լեզվակով առարկան, ողբում է իր սգավոր վիճակը:

Մենք շարունակեցինք ճանապարհը: Ճանապարհը անցնելով « Պռավին կամուրջով » ձգվում էր դեպի Կարաչինար: Մենք անցանք կամուրջը և շեղվեցինք աջ տանող ճանապարհով սկսեցինք իջանել ձորակը և շարունակեցինք Ներքին թաղի փողոցով քայլել: Հետաքրքիր ճանապարհորդությունը մեզ շատ բան բացահայտեց, Սամվելի պատմած անցքերը և դեպքերը մեզ հետաքրքիր էին:

Կատարելով մի մեծ շրջան ողջ Մանասի Շենում նորից հայտնվեցինք ներքին թաղում: Սամվելի շունը` Պիրատը մեզ նկատելով պոչը շարժելով ուրախ վազեց ընդառաջ, երևի հասցրել էր կարոտել տիրոջը:

Անդրադառնալով մեր բացահայտումներին ցանկանում եմ ներկայացնել, ձեր ուշադրությանը: Մանասի Շենում մեր և էքսկուրսից ու հետախուզումից պարզեցինք շատ բան, ինչպես պարզ դարձավ, Մանասի Շենը բոլոր քարտեզներում հիշատակվում է որպես « Ենիքենդ » անունով, որը հայերեն « Նոր Շենի » ադրբեջաներեն թարգմանությունն է, սակայն իրականում այդ անվանափոխությունը տեղի է ունեցել 1930-ական թվականից (ЕНИКЕНД Նոր Շեն) հայտնի պատճառներով, անվանափոխումը դա նորմալ երևույթ էր, իսկ այդ հայտնի պատճառների պարզաբանումը ուզում եմ թողնել մեծ վիպասան Րաֆֆուն, որն բազմիցս անգամ եղել է այդ տարածաշրջանում Գյուլիստանի մելիքությունում և Կարաչինարում: Րաֆֆին առհասարակ հստակ և պարզ ներկայացրել է իր հուշագրերում և նոթերում, այդպիսով չշեղվելով թեմայից կցանկանաի վերադառնալ Րաֆֆու հիշատակած տողերին ցանկանալով նույնությամբ արտագրել նրա խոսքերը:

« Թուրքերը տիրելով մեր երկրին աշխատեցին բոլորը ինչ, որ մեզ համար սուրբ էրև նվիրական ջնջել և ոչնչացնել: Աշխատեցին այն բոլորը, որը հային հատուկ էր, որը ազգային էր օտարացնել խորթացնել: Նրանք փոխեցին մեր լեռների, մեր գետերի, մեր հովիտների, մեր գյուղերի անունները: Այդ երկիրը, որը մեր ազգի նախքին օրորոցն էր եղել, նրանք Քուրդիստան կոչեցին: (Րաֆֆի Կայծերէջ287 )   

 

 

                                                                              72

 

Այո այդպես է եղել դարեր շարունակ, միայն կարելի է Մեծ Րաֆֆու թվացանկին ավելացնել նաև մեր սրբատեղերը` եկեղեցիները և վանքերը նույնպես: Չնայած հայկական գյուղերի ադրբեջանական անվանափոխումները, ամեն հայկական գյուղ իր անվան գեղեցիկ առասպելը և պատմությունները ունեին, սակայն դրանց հետագայում կանդրադառնամ, այդպիսով այդ շրջագայությունից պարզ դարձավ գյուղի հնարավորությունները, և աշխարագրական դիրքը: Մանասի Շենից` այսինքն Ենիքենդ դեպի հյուսիս հարթավայր էր, որտեղ և գտնվում էր ադրբեջանաբնակ Շեֆեկ գյուղը, (Շեֆեկ անվանումը թարգմանված հայերեն տարբերակով կոչվում է Պայծառ Արևածագ) Սակայն գյուղը տասնամյակներ առաջ կոչվել է Մոլավալաթ, (Մոլեն եկավ գնաց)Մանասի Շենից դեպի արևմուտք գտնվում էր Կարաչինարը (Արջաղուլա): Կարաչինարի անվան հետ կապված պատմությունները տարբեր և բազմազան, լեգենդներ կաին և դրանցից մեկը այն էր, որ գյուղը գրեթե միշտ ենթարկվելով թուրքերի և ավարառու ցեղերի թալանին, ոտնձգություններին և հալածանքներին, այդ պատճառով շատ քչերն են համաձայնվում բնակություն հաստատել այդ գյուղում, այսինքն մի քանի տարի ապրելով այդտեղ քաշելով դժվարություններ նորից հեռացել են, ժողովուրդը այդ պատճառով էլ կոչել են Գարաչինար, այսինքն եկող գնացող: Կարաչինարի մյուս պատմությունը, դա կապում են Կարա-չինար անվան հետ, որը ադրբեջաներեն թարգանաբար նշանակում է սև չինարի: Այլ պատմություներ ևս կաին սակայն դա կթողնեմ հետագայում: Մանասի Շենը սկիզբ առնելով հարթավայրի Ներքին Թաղից մագլցում էր բլուրների սարալանջերով և բարձրանում էր և իշխում շրջակա տարածքների վրա, ինչպես նկատեցինք, գյուղը ուներ եկեղեցի, որը լքված էր, (Սուրբ Մանասի եկեղեցին1860) ութամյա հայկական դպրոց և մանկապարտեզ, դէ գյուղում կար նաև բուժ կետ (Медпункт) որտեղ և գտնվում էր Վարդանի Մալխասյանին շտաբը:Գյուղում կար նաև կուլտուրայի շենք (Մշակույթի): Մանասի Շենի բնակիչությունը միանշանակ բաղկացած է եղել միայն հայերից անգամ խառը ամուսնություններ չի եղել անգամ: Մանասի-Շենի ժողովուրդը զբաղվել է հողագործությամբ` այգեգործությամբ և անասնաբուծությամբ, անգամ մեղվաբուծությամբ, գյուղը ուներ կոլտնտեսության «Կոլխոզի » կարգավիճակ, որի նախագահը մեզ ծանոթ` Հայրապետ Բուդաղյանն էր: Գյուղի տները կառուցված էին տեղական քարհանքից բերված սպիտակ գիպսաքարից, որով հարուստ էր շրջանը, գյուղի տները մեծամասամբ երկհարկանի և թիթեղապատ տանիքներով: Ինչպես նկատել էի գյուղի տների առաջին հարկերը հիմնականում օգտագործվում էին կամ խոհանոցի կամ նկուղի համար:

Հետաքրքիր մի պատմություն կար գյուղի հետ կապված: Տեղացիները Մանասի Շենը անվանում էին « Խլեզաշեն » այն պատճառով թե գուղացիները իբր թե « Խլեզ » են ուտում, ասինքն մողես են կերել, և այդ պատճառաբանելով գյուղացիներին ասել են « խլեզ » ուտող մողեսակեր: Ինչով էր պատճառաբանված դա այդ մասին կանդրադառնամ հետագաում: Գյուղի սարալանջի բարձրունքից` դեպի հարավ գտնվում էր գյուղի գերեզմանատունը, տեղացիների բարբառով « Հանգիստարանը »: Հանգիստարանի իշխող բարձունքից երևում էր համարիա թե շրջանի ողջ տարածքը, մինչև անգամ շրջանի շրջկենտրոնը` Ներքին Շենը:

 

 

                                                                                             73 

 

Մանասի Շենի բնակիչներից ոմանք տարիներ առաջ լքել են հայրենի գյուղը և հեռացել հաստատվելով Միության տարբեր քաղաքներում` բացի Ադրբեջանի այլ քաղաքներից հաստատվել են Հայաստանում մի մասը Միջին Ասիայում և Ռուսաստանում: Այդպիսով դա էր պատճառը, որ գյուղում բավականին մեծ թիվ էին կազմում լքված տներ: Գյուղի բնակչության կամ հասակավորներ էին կամ կանայք և երեխաներ, երիսարտասարդների թիվը այնքան էլ մեծ չէր, քանի որ շատերը հեռացել էին շրջանից դուրս հոգալու իրենց ընտանիքի ապրուստը վիճակը: Գյուղը շատ հարուստ էր, բացի կոլտնտեսությանը պատկանող այգիներից գյուղացիները ունեին բոստանային հողակտորներ, որտեղ աճեցնում էին բանջարեղեն: Շրջանը աչքի էր ընկնում իր կարմիր և կանաչ լոբու որակով, տեղական աճեցրած բանջարեղենը անկարագրելի համ ու հոտ ուներ, դրանում համոզվել էինք մենք ինքներս: Վերջին տարիների ազգամիջյան դեպքերից հետ ազերիները շրջանը շրջապատումից և բացի հոսանքազրկել էին ողջ շրջանը, այդ թվում դադարեցվել էր շրջան մուտք գործող գազը և այլ կենցաղային անհրաժեշտ առաքումները: Շրջանը հայտնվել էր բառիս բուն ասած` պաշարման մեջ, և գյուղացիները ստիպված անցել էին հին ավանդական եղանակին, փայտե վառարաններով կարողանում էին լուծել թե բնակարանի ջեռուցման, և թե խոհանոցային կարիքները, իսկ վառարանների փայտը բերում էին մոտակա անտառներից, որով շրջանը շատ հարուստ էր: Այդպեսով շահումյանցիները հույսները դնելով փայտի վառարանների վրա պահպանում էին իրենց անկախ վիՃակը: Ալյուր աղալու հարցում բնակիչները օգտվում էին շրջանում գործող մի քանի ջրաղացներից, չունենակով ոչ մի կախվածություն ազերիների հոսանքամատակարարումից: Շրջանի այգիների ու բոստաների հարուստ բերքը բնակիչներին տալիս էր թուզ, ընկույզ, նուռ տարբեր տեսակի միրգը և հատապտուղ, չհաշված, որ մոտակա անտառները հարուստ էին պնդուկի, ընկույզի և հոնի ծառներով: Ինչպես ասել էի Մանասի Շենը տեղացիները բաժանել էին երկու մասի, Ներքին Թաղ, որը ընկած էր հարթավայրի հատվածում, և Տիյերին Թաղ,  ( Վերին    թաղ)   որն կառչել էր լեռնալանջին, չնայած այդ բաժանմանը այս երկու հատվածներն էլ իրենց հերթին բաժանվում էին մի քանի թաղերի, օրինակ` Սուլյամանց Թաղ, Զաքարանց Թաղ, Շենամիջի Թաղ, Գետին են կողմի Թաղ: Մանասի Շենի և Կարաչինարի Ճանապարհի հատվածը կոչվում էր Թոռին կամ Գոսունց թաղ, իսկ ներքին Թաղը անվանում էին Ճղացի Թաղ, նկատի ունենալով երևի ջրաղացի ներկայությունը, կամ Գետին Թաղ: Այս թաղային բաժանումները ոչ միայն վերաբերում էր ՄանասիՇենին այլ նաև շրջանի մնացած գյուղերին:

 

 

 

                                                                                   74 

 

    

Ինչպես ասել էի նախորդում, գյուղում լքված տները բավականին էին և բարունքից նայելով կարելի էր նույնիսկ նկատել բակերի վառարաններից դուրս եկող ծխի սյուները, և հենց այդ ծխի սյուներով կարելի կլիներ հաշվել գյուղում ապրող ծխերի ( ընտանիքների) քանակը, ինչպես արել են երևի հնում մեր նախնիները: Մանասի Շենցիները ժամանակին էլ սերտ կապեր են ունեցել հարևան Շեֆեկի հետ, մանավանդ գյուղի Ներքին Թաղի բնակիչները, քանի որ նրանց ճանապարհը անցել է հենց Շեֆեկի միջով, hաշվի առնելով նաև այն, որ Շեֆեկի բնակիչների մեծ մասը գերազանց տիրապետել են հայերենին:

Օրվա մեծ մասը գյուղի աշխատավոր տղամարդիկ աշխատում էին իրենց բոստաներում և այգիներում, ինչպես Ռուբեն դային, իսկ ավելի տարեց տղամարդիկ, ինչպես ասել էի նախորդում` նստում էին Շենամիջի հսկա ուռենու տակ` թիկն տալով եկեղեցու պատին զրուցում էին առօրիայից և քաղաքականությունից: Շենի կանայք գրեթե միշտ շարժման մեջ էին հոգալով իրենց ընտանիքի կենցաղային հոգսերը: Գյուղի դեռատի օրիորդները և աղջիկները արևի ճառագայթների հետ արթնանալով սկսում էին իրենց մաքրությունը փողոցից վերջացնելով բակի և տան մաքրությունով: Գյուղի փոքրիկ բնակիչները` մանուկները համարիա թե ողջ օրը աղաղակներով վազվզում և խաղում էին փողոցներում, իսկ ցերեկվա շոգին գետակի ջրերում լողանում, համարիա թե անցկացնելով ամբողջ օրը դրսում, անհոգս և ուրախ էին կարծես քաղաքական այդ խաժամուժը նրանց հնարավորություն էր տվել ազատվել դպրոցական դասերից:

Մանասի Շենի տղամարդկանց ամենասիրած զբաղմունքը դա օղի քաշելն էր, շատերը կարծես մրցակցության մեջ էին իրար հետ, մրցում էին թե ում օղին կամ գինին է ավելի լավը, այդ էր պատճառը, որ գյուղում շատ էին հմուտ գինեգործները և օղի քաշողները: Այդ ամենը վերաբերվում է շատ շրջանի գյուղերին սակայն այդ ամենի հետ միասին ամեն գյուղ և թաղ ունի իր յուրահատուկ կոլորիտը և ապրելաձևը, ամեն մի գյուղ տարբերվում է իր առանձնահատություններով: Այդ ամենի մասին մանրամասն կանդրադառնամ քիչ ավելի ուշ:

Շահումյանի շրջանը առհասարակ հանդիսանում էր Ադրբեջանի ամենախոշոր գինեգործական կենտրոններից մեկը: Շահումյանի շրջկենտրոնում` Շահումյանում (Ներքին Շեն) էր գտնվում գինեու գործարան, ( виний забод)սակայն տեղացիները սովորության համաձայն նախընտրում էին տնական գինին և օղին: Մանասի Շենը ուներ նաև մի փոքրիկ խանութ, որտեղից գյուղացիները հաց էին գնում, և այլ մթերքներ, գյուղի խանութ բերվող այդ հացը ամեն օր բերվում էր շրջկենտրոնից, սակաին գյուղացիներից շատերը, հացը թխում էին իրենց տներում` թոնրատանը կամ վառարանի վրա:

 

 

                                                                               75 

 

   

Տեղին է նշել, որ գյուղացիներից շատերի տանը ես տեսել էի թոնրատներ, ի զարմանք ինձ դրանք տարբերվում էին Հայաստանյան թոնրատներից, քանի որ Հայաստանում թոնիրը փորված էր գետնի հարթության վրա, իսկ Շահումյանում թոնիրը գտնվում էր գետնից քիչ ավելի բարձր, ինչպես տեսել էի Վրաստանում և կանայք սովորաբար կանգնած էին թխում հացը: Ինչքան հիշողությունս չի դավաճանում երեխա հասակում այդպիսի մի թոնիր տեսել եմ Դիլիջանում մեր ծանոթներից մեկի տանը:

Նաև շահումյանցու թոնրատան թխվող հացը ևս տարբերվում էր Հայաստանում թխվող ավանդական լավաշից, քանի, որ միշտ սեղանին տեսնում էինք Հայաստանի « Պուրի » հացի տեսակը, հնարավոր էր այստեղ լավաշը այնքան էլ տարածված չէր: Չնայած ինչպես նշել էի նախորդում գյուղերի առանձնահատությունների մասին, ապա հետագայում իմացա որ Շահումյանի Վերի-Շեն գյուղում թոնրատների տարբերությունը նման է Հայաստանի թոնրատներին, այսինքն փորված էին գետնի հարթության վրա, և այնտեղ թխվում է հայկական ավանդական լավաշը: Այնպես որ կարծում եմ մանրամասը կծանոթանանք երբ հասնենք Վերի Շենի գյուղին:

Մանասի Շենի ներքին թաղի   ( Գետին Թաղ )  մասին ամեն ինչ հստակ պարզել էինք: Շենի Ներքին թաղ գնալու համար կար երեք Ճանապարը, որից մեկը` ադրբեջանաբնակ Շեֆեկի միջով էր, որը փակել էինք մենք, մյուս ճանապարհը «Գեղամիջի թաղից » իջնում էր դեպի Գետին թաղը, սակայն այդ ճանապարհով պետք է հաղթահարեին գետակը: Հետիոտնի համար կար երկաթե կամուրջ, սակայն մեքենաները որպեսզի կարողանան մտնել թաղ, պետք է անցնեին գետակի ծանծաղուտ մասով, իսկ մյուս` երրորդ ճանապարհը դա « Պռավին կամուրջի » մոտով եկող ճանապարհն էր, որը համեմատաբար ավելի երկար էր:

Հիշելով նաև Ռուբեն դայու պատմած պատմությունը գյուղի կազմավորման և անվանման մասին ներկայացնում եմ առանց փոփոխման:

Պատմությունը կամ լեգենդը հետևյալն էր: Գլուիստանի Մելիքությունում եղել են երեք եղբայր, իշխանական տոհմից, որոնք եկել էին Արցախի մեկ այլ գավառից, և որոշել են բնակություն հաստատել այժմյան գյուղի տարածքում: Մեծ եղբայրը` Մանասը մնացել է և հաստատվել է գյուղում և գյուղը կոչվել է հենց նրա անունով Մանասի Շեն: Հետագայում ուսումնասիրելով շրջանի պատմությունը և տանելով զուգահեռներ Ռուբեն դայու պատմածների և պատմական աղբյուրներում վկայությունների մեջ հասկանում ես միայն մի բան, որ ավանդության և պատմության փաստերը ինչ որ տեղ խաչվում են: Ես կցանկանաի ներկայացնել այդ պատմութունների շարքը եմ ձեր դատին:

 

 

 

                                                                             76 

 

1780 Թվականին, Գյուլիստանի տոհմի մելիք Աբով Բեգլարյանը, որին ասում էին Մելիք Յուզբաշին ( Յուզբաշի   թարգմանաբար   պարսկերենից նշանակում  է  հարյուրապետ) Մելիք  Աբովը  ուներ երեք զավակ` Ռոստոմ բեկը, Սայի բեկը, և Մանաս բեկը: Մելիք  Աբովը` Հայոց պատմության մեջ բազմիցսհիշատակված հայտնի` Սև Աբովն է, որին 1708 թվականին Պարսկաստանի Նադիր Շահը կողմից շնորհել էր  « Խան » տիտղոսը, այդպիսով նա անվանափոխվելով դարձել է« Ավան Խան »: Իսկ հետագայում Ռուսական Աննա Իվանովնա կայսրուհին իր Ռուսական Կայսրությանը մատուցած ծառայությունների դիմաց « Ավան Խանին » շնորհում էԳեներալի աստիճան: Մի քանի տարի հետո Ռուսական Պետրոս Մեծ կայսեր հրամանով Ավան Խանին շնորհվում է` Վրաստանի Բոլնիցա գավառի նահանգապետի պաշտոնը: Հետագա պատմական անցքերը հաշվի առնելով ևմեզ հասած պատմական մանրամասնությունները բավականին է, ուստի կփորձեմ համառոտ կրճատումով ներկայացնել այն: Աբովն ևմնացած Հայ նշանավոր զորավարները ևքաղաքական գործիչները, որոնց մասին կանդրադառնամ հետագայում, այն հայ ռազմական գործիչներին որոնք կարողացել են ժամանակին սարսափի մեջ պահել իրենց երկրի թշնամիներին, պաշտպանել իրենց երկրիը ևհպատակներին: Այդ հերոսական անհատականություններից շատերը իրենց մահկանացուները կնքեցին դավաճանների ևթշնամինների ձեռքով: Հյուսիսային Արցախի ևԱրցախի պատմության ցավալի էջերը լի են դավաճան, ևշահամոլ իշխանների գործունեությամբ, հետագայում հատվածներով կանդրադառնամ այդ պատմություններին: Այդպիսով 1797-1809  Թվականներին   Գյուլիստանի գավառի Հայ բնակչությունը տասներկու տարուց ավելի  Վրաստանում վտարանդի ապրելուց հետո վերադառնում էհայրենիք, այդ այն բանից հետո երբ Վրաց իշխաների նախանձությունից դրդված դավադրաբար դավաճանելով` թունավորում են  ( 1808  թվականին ) Մելիք Աբովին: Պատմության մեջ վկայություներ կան նաև Մելիք Աբովի որդու` Մանաս Բեկի մասին, որին դավաճանաբար ռուս գեներալ Տոմսովը ձերբակալում էևպահում խիստ հսկողության տակ ևհենց ձերբակալության մեջ էլ նա կնքում էիր մահկանացուն հենց օտարության մեջ` Թիֆլիսում:

Այս պատմական վկայությունների և Ռուբեն դայու պատմած պատմության միջև անցկացած զուգահեռականների մասին ես կվերադրառնամ քիչ ավելի ուշ:    Հյուսիսային Արցախի իշխանական գերդաստանների և պատմական անցքերի մասին վկայել է նաև մեծ վիպասանը` Րաֆֆին, որն էլ ժամանակին եղել է գյուղում և գրի առել անգամ իր հուշերում, դրամասին հետագայում կանդրադառնամ:

Մենք  ներքին  թաղով   շարժվեցինք առաջ, Սամվելիշունը` Պիրատը ուղեկցում էր մեզ:    

 

 

                                                                               77 

 

Մենք Սամվելին հենց իրենց տան առջև հրաժեշտ տվեցինք, քանի որ ողջ ժամանակ մեր ետևից էր ընկած, նա չէր ձանձրանում բացատրել ևպատմել շրջանում կատարված վերջին դեպքերը, այդ թվին պատասխանելով իրեն ուղղված հարցերին:

Ավագյան Սամվելի այդ մեծ ծառայությունները իրոք որ մեզ բավարարեց, ուրախտրամադրությամբ բաժանվեցինք նրանից: Փողոցիվրա դեռ շարունակում էին վազվզել ու խաղալ թաղի փոքրիկները: Մեզտեսնելով վազեցին ընդառաջ, եսգրկեցի փոքրիկ Նելլիին:

Դէ՜ սիրուն ջան չէ՞ս հոգնել, — հարցրեցի նրան,

Չէ, — ուրախ պատասխանեց նա, փոքրիկըկարծես մտերմացել էր ձեռքը գցել էր վզովս և կարծես երկար տարիներ է ինչ ճանաչում է:

Փողոցի վրա կանգնած երիտասարդ կինը մեզ ընդառաջ շտապեց,

Բարև՜ ձեզ, — ողջունեց նա, — Նելլի՛ բա՛ չէ՞ս ամաչում, — նախատեցնա, արդեն հասկանալի էր, որնա փոքրիկի մայրն էր,

Ձեր աղջիկն է՞. — հարցրեցի նրան, նա կարծես ամաչելով գլխով արեց, — այսմեկն է, թե՞ուրիշ երեխաններ էլ ունեք...

Չէ, երեքն են, — պատասխանց նա,

Դէ՜, եթե երե՞քն են, ուրեմնայս գեղեցկուհուն ինձ կվերցնեմ, — կատակեցի ես, մայրը ծիծաղեց,

Նելլի ջան կգա՞ս ինձ աղջիկ տանեմ. — հարցրեցի նրան,

Ըհը՜, — համաձայնվեց նա, մենքծիծաղեցինք:

Թողնելով երեխային մորը և շարունակեցինք քայլել դեպի մեր տուն, մայրըերեխային գրկած նայում էր մեր ետևից,

Վարդա՜ն. — կանչեց մանկիկը, մերետևից, մենք շուռ եկանք, նաձեռքը թափահարելով հրաժեշտ էր տալիս, մենքպատասխանեցինք նույն ձևով:

Վարդան ջան տեսնու՞մ ես ինչ լավ ժողովուրդ են, — գոհասաց Մուշեղը, — բարիեն և շատ հյուրասեր...

Այո՜, եղբայր համամիտ եմ, — համաձայնվեցի ես:

Մենք տան դարպասներից ներս մտանք բակ, տղաներըմեզ էին սպասում, երևիերկար էին սպասել, Թաթուլըբարկացած էր ամիջապես վրա տվեց:

Է՛ս ու՞ր էք չկաք. — նափրփրած էր և բարկացած, — է՛ս, քանի ժամ է ձեզ ենք, սպասում, որպեսզի հաց ուտենք

Լավ ենք անում ուշանում ենք, — կատակեցՄուշեղը, — հայրենիքը ձեր անձնազոհությունը չի մոռանա. — բոլորըծիծաղեցին, Թաթուլը բարկությունից չգիտեր ինչ աներ: Մենքչէինք նկատել թախտին նստած գյուղացուն,

Բարև ծեզի՜, — ողջունեց մեր հյուրը, մենքմոտեցանք և ձեռքով ողջունեցինք նրան,

Ծանոթացե՛ք Միշիկնամին է, — ներկայացրեց Վազգենը, — եկել է, որպեսզի մեզ ճաշի հրավիրի...

Մենք անհարմար զգացինք, խեղճ մարդուն սպասեցնելու համար:

Ամբողջ խմբով Միշիկ ամու առաջնորդությաբ ուղղվեցինք նրանց տուն: Միշիկ ամին մի տարիքով մարդ էր, մեջքը կորացած արագ քայլում էր, կարծես շտապում էր, պարզվեց, որ Միշիկ ամին այնքան էլ հեռու չէր բնակվում, նրա տունը ներքին թաղի փոքրիկ փողոցի խաչմերուկի անկյունային տունն էր:

Մենք երկաթե դարպասներից ներս մտանք, երևում էր, որ այնտեղ վաղուց մեզ էին սպասում: Հսկա թթենու տակ գցված էր սեղանը, որի վրա դրված էր օղու ևգինու շշերը:

Համեցե՜ք, մի համաչեք, — անկեղծ ասաց տան տիկինը, մեզ հրավիրելով սեղանի մոտ: Միշիկի կինը, ևնրա աղջիկը մեզ ընդունեցին ժպիտով: Միշիկ ամին մեզ ծանոթացրեց իր կնոջ` տիկին Գենյաի ևաղջկա` Մարինեի հետ:

 

 

                                                                                        78

 

Անցեք նստեք, — առաջարկեց Միշիկ ամին,

Ձյաձ Միշիկ, իսկ որտե՞ղ կարող եմ լվացվել, — դիմեցի ես, Թաթուլը մի խիստ հայացք   գցեց   վրաս, — ի՞նչ է, չլվացվե՞մ. — բարկացա ես, Միշիկի աղջիկը շփոթվեց, ամիջապես ներս գնաց և քիչ հետո մի սրբիչ ձեռքին վերադարձավ, իսկ մյուս ձեռքին բերում էր ջրով լի դույլը: Տղաները օգտվեցին առիթից, որպեսզի լվացվեն, աղջիկը ձեռքի ամանով ջուր էր լցնում լվացվելու համար, շիկահեր աղջիկը ժպտերես էր և գեղեցիկ, ինչպես պարզ դարձավ, դա Միշիկի փոքր աղջիկն էր` Մարինեն: Հետաքրքիրը այն էր, որ Մարինեն Ռուբենի աղջկա` Մարգարիտայի նման ամոթխած չէր, նույնիսկ ընդհակառակը ավելի ազատ էր և առաջին իսկ հանդիպումից կարողացանք կանխագուշակել նրա պարզ և մաքուր բնավորության գծերը:   Միշիկի կինը` տիկին Գենյան հաճելի կին էր, և ավելի շուտ կարողացավ ընտելանալ մեր տղաներին քան թե Ռուբեն դայու կինը` տիկին Ռուբինան:   Սեղանը ինչպես ասացի սեղանը գցված էր բակի թթենու տակ մենք տեղավորվեցինք սեղանի շուրջը, տան տերը անիջապես լցրեց գինու բաժակները: Տղաները հրաժարվեցին օղուց, քանի որ առջևում գիշերային հերթափոխն էր:   Զնգացին բաժակները, բոլորը խմեցին գավաթների գինին, Միշիկը սեղանին դրել էր իր մառանի ամենաորակյալ և թունդ գինին, և տղաներին զարմացրեց իր համով, բոլորը միաբերան սկսեցին գովել անուշահամ գինու համը: Շատ չէր անցել երբ դարպասներից ներս մտավ Եսայան Ռաֆիկը, ժպիտը երեսին ողջունելով բոլորին նստեց սեղանի մոտ` իմ կողքին: Վերջապես Ռաֆիկից կսկսեմ իմ հարցերը, Ռաֆիկը դարձել էր մեզ հարազատ մարդ և առանց քաշվելու կարելի էր նրանից իմանալ ամեն ինչ, ինչպես ասաց Ռաֆիկը, Միշիկը ամին իր քավորն էր: (Միշիկ Հայկազի Զաքարյան 08/08/ 1936 -21/09/ 2006) հասկանալի էր դարձել, որ գյուղում առհասարակ բոլորը իրար հարազատ էին և բարեկամական կապերով, կապեր ուներն իրար հետ: Միշիկի ամու կինը` տիկին Գենյան (Վարդանյան Գենյա Մովսեսի /Զաքարյան 02/ 03/1939 ) Կարաչինարի միջնակարգ դպրոցի մանկավարժներից էր և մինչև դպրոցների փակվելը, դպրոցում դասավանդում էր աշխատանքի ուսուցում, իսկ նրանց աղջիկը` Մարինեն Միշիկի զույգ աղջիկներից մեկն էր: 19 Ամյա Մարինեի (Զաքարյան Մարինե Միշիկի 1973 ) մյուս զույգ քույրը` Կարինեն ամուսնացած էր և ապրում էր հարևան Կարաչինարում: Միշիկի մասին Ռաֆիկը պատմեց մի հետաքրքիր պատմություն, որը կցանկանաի ներկայացնել: Միշիկ ամու պատմությունը կապված էր հենց այն ջրաղացի հետ, որի մասին ասվել էր նախորդում: Անդրադառնալով Մանասի Շենի` մեր տան մոտ գտնվող ջրաղացի պատմությանը:   Ինչպես հասկանալի էր դառնում այդ դեպքերի և պատմության մ անրամասները, համառոտակի կփորձեմ ներկայացնել: Ժամանակին` դեռևս Հայրենական պատերազմից առաջ, Միշիկի ամու հորեղբայրը` Գարեգին (Բալաբեկ )Զաքարյանը եղել է շրջանում և (Գյանջայում) Գանձակում ամենահայտնի դեմքերից մեկը: Գարեգինը Գանձակի (Կիրովաբադի Բանֆակում) վարժարաններից մեկում լինելով ճանաչված ուսուցիչ միշտ պահել է սերտ կապը հայրենի գյուղի և հարազատների հետ, « Վարժապետը » ժամանակին հայտնի էր նաև իր գրած հոդվածներով տեղական` « Մշակ » և « Մեղու » թերթերի համար: Հետո նա տեղափոխվել է Ուզբեկիստանի Սամարղանդ քաղաքը ու մինչև իր կյանքի վերջը աշխատել է այնտեղ որպես դպրոցի տնօրեն՝ Սամարղանդի դպրոցներից մեկում:

 

                                                                                79

Ուզբեկիստան տեղափոխվելուց առաջ նա գալիս է հայրենի գյուղը` Մանասի Շեն և տեսնում է որ իր եղբոր որդին` Հայկազը ապում է շատ աղքատ և խեղճ, որոշում է օգնել եղբորը որդուն: Նա իր սեփական միջոցներով գյուղում նույն գետակի վրա կառուցել է տալիս մի ջրաղաց և նվիրում եղբորը որդուն: Այդպիով նրա եղբոր որդին` Հայկազը դառնում է իրենց գյուղի « ճղացպանը » (ջրաղացպանը) ինչպես արդեն ասացի hետագայում վարժապետ Գանձակից տեղափոխվում է Միջին Ասիա` Ուզբեկստան և շարունակում իր հայրենասեր գործունեությունը: Հայրենանվեր գործերով աչքի են ընկել ոչ միայն Վարժապետը այլև նրա աղջիկը` Սրբուհին և փեսան` Գրիշան: Նրանք իրենց մասնակցություն ունենալով Հայրենական Մեծ պատերազմին, իրենց լուման են դրել պատերազմի հաթական ավարտին: Գրիշան` որը Վաժապետի փեսան էր նույնիսկ պատերազմի ժամանակ եղել է դիվիզիայի հրամանատար, իսկ Սրբուհին որպես բժշկուհի և եղել է զինվորական հոսպիտալի պետը: Գրիշան պատերազմից հետո աշխատել է Ֆերգանայի շրջաններում, և զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ: Վարժապետին իր ակտիվության և նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ պարգևատրվել է Սովետական Միության Աշխատանքային Հերոսի բարձրագույն կոչումին: Իսկ Մանասի Շենում նրա եղբոր որդին` Հայկազը, որը ինչպես ասացի Մանասի Շենի ջրաղացպանն էր, տեղացիների լեզվով ասած շատ « Զարափաթչի » մի մարդ էր դա նշանակում է, որ նա շատ կատակասեր և հումորով մարդ է եղել: Հայկազը այդպես էլ չի հասցնում վայելել իր ընտանիքի ջերմությունը, սկսվում է պատերազմը, (Հայրենական Մեծ պատերազմը ) և ջրաղացպան Հայկազը ինչպես և շատ հայրենակիցներ մեկնում է ռազմաճակատ, և իր կնոջ` Մարօս տոտայի ուսերին է թողնում բազմանդամ ընտանիքի ծանր հոգսը: Հայկազը այդպես չի հասցնում տեսնել անգամ իր վերջին` հինգերորդ զավակի` Ժորայի ծնունդը: Հայկազը զոհվում է Կրասնոդարի համար մղվող մարտերից մեկի ժամանակ: Այդպիսով Մարուս տոտային ուսերին ընկնում հինգ փոքր երեխաների խնամքը, դրան գումարած նաև իրենց ջրաղացի ծանր աշխատանքը, սակայն պատերազմի տարիներին Ռուսաստանից էվակուացված մի հրեա ընտանիք, որոնք տեղավորվելով Մարուսենց տանը աշխատելով նրանց ջրաղացում շատ թե քիչ թեթևացնում են Ճաղացպան Մարoսի հոգսը: Այդպես էլ տիկին Մարօսը միայնակ մեծացնում է իր հինգ զավակներին: Հետաքրքիրը այն էր, որ մեծ Վարժապետի կառուցած Մանասի Շենի Ջրաղացը, ժողովուրդը տեղացիների լեզվով ասած դառնում է « Հայկազի » կամ «Մարօսի Ճաղաց »:

Չնայած որ Զաքարյան Միշիկի հայրը և մայրը եղել են գյուղի ջրաղացպաններ, այնուամենայնիվ Միշիկ ամին այլ մասնագիտություն էր նախընտրել, նա մարդատար մեքենաների նստատեղերի համար պաստառներ էր կարում և այդպես հոգում էր իր բազմանդամ ընտանիքի հոգսը: Միշիկը ամին ուներ հին աղջիկ և մեկ տղա, աղջիկները բոլորն էլ ամուսնացած էին բացի Մարինեից, իսկ նրա տղան զորակոչվել էր բանակ և ծառայում Սովետական բանակում:

 

                                                                                        80 

 

 

Միշիկը մի կողմից տխուր էր, որ մենակ էր, առանց իր զավակի, սակայն մեկ կողմից ուրախանում էր, որ որդին հեռու է շրջանում կատարվող այդ թոհից ու բոհից:

Միշիկի ամին սիրալիր էր մեզ հետ և տղաները ամիջապես բարեկամացան ոչ միայն նրա հետ այլև` կնոջ և աղջկա: Միշիկը ամին անընդհատ առաջարկում էր ուտել և խմել առանց քաշվելու և ամաչելու, նա մեզ պատմեց, թե ինչպես Բորիայենց խմբի տղաներից երկուսը` այսինքն մեր ջոկատի տղաներից երեքը` Սմբուլյան Սամվելը Ամիրխանյան Արթուրը և Կամսարականը ապրել են իրենց տանը, և այդ ընթացքում նրանք հասցրել էին ընտելանալ մեր ընկերներին, անգամ սկսել էին կարոտել, չնայած որ ընդամենը մի քանի օր առաջ էին մեկնել Երևան: Մեր տղաները այնքան ուշադիր են եղել գյուղացիների հետ, որ  նույնիսկ Մանասի  Շենից  բացի  Կարաչինարում մեծից փոքր այդ մասին գովեստով էին խոսում « Նժդեհի » ջոկատի  և նրա հրամանատար` Բորիայի Ղահրամանյանի  մասին ( Բարսեղ Արամայիսի Ղահրամանյանի), նրա  անունը  դարձել  էր  օրինակ բոլորի համար:  Ինչպես իմացա  Զաքարյան Միշիկին գյուղում ասում   էին  «Դիսին Միշիկ »,  որը տեղական  բարբառով  նշանակում   էր « Փչան », երևի  դա  բացատրվում էր նրանում, որ նա միշտ սիրում էր գովերգել իր  քաշած  օղին կամ գինին: 

Սեղանին դրված համեմունքի բազմազանությունը զարմանալի էր, խորովածը ավելի համեղ էր քան երբևիցե փորձել էի, Միշիկը տղաներին համոզում էր, որպեսզի նորից փորձեն իր քաղցրահամ գինին, սակայն Թաթուլը աչքով-ունքով հասկացնում էր, մեզ որ հրաժարվենք:

Ձյաձ Միշիկ շատ մի խմացրու տղաներին, թե չէ նրանց փոխարեն, ողջ գիշեր ես եմ պոստի կանգնելու, — կատակեցի ես,

Բայց դու՛, ոչ մի բաժակ չխմեցի՞ր, — միամիտ հարցրեց նա, տղաները ծիծաղեցին:

Միշիկի  կինն  ու  աղջիկը  նստել  էին  մեզ հետ  սեղանի   շուրջը, և ուրախ լսում էին  սեղանակիցների   զրույցները:

Ձյաձ Միշիկ  կարո՞ղ է թան ունենաք, — հարցրեցի  նրան, Մարինեն արագ վեր թռավ նստած տեղից և գնաց խոհանոց: Ռաֆիկի ասելով գյուղի ժողովուրդի մի մասը, որոնք անասուններ չեն ունեցել, օգտվել են Կարաչինարի պանրի գործարանի ( маслени завод ) արտադրանքից, և այնտեղից  կարողանում էին անգամ բերել թթվասեր, պանիր և այլ տեսակի կաթնամթերքներ:

 

 

                                                                                     81

                                                              

Մարինեն վերադարձավ թանով փոքրիկ կաթսան ձեռքին:

— Դա՛, թան է՞, — ուրախացավ Սմբատը,

— Մարինե ջան բեր ինձ մոտ, — խնդրեցի ես, նա կաթսան տվեց ինձ, — պարոնայք ինչքան տեսնում եմ, դու՛ք ձեր բաժին գինին խմել էք, այնպես որ ա՛յս թանի նատմամբ ոտնձգություններ չլինեն...

Հայտարարեցի ես,

— Ո՞նց թե, — զարմացավ Վալերը, — բայց Վարդան ջան, դու գիտե՞ս չէ քեզ հարազատը ո՛վ է այստեղ. — խորամանկ ժպտաց նա,

— Լա՜վ, որպես հարազատ մեկ բաժակ կարող եմ տալ. — խոստացա ես,

Տղաները կատակում էին և ուրախանում, տան տերը` Միշիկը ամին գոհ էին, որ կարողացավ տղաների տրամադրությունը բարձրացնել: Տղաները կարծես թե գոհ էին այդ ընտանիքի ջերմ ընդունելությունից և ճոխ հյուրասիրությունից:

Լսվեց բակի երկաթե դարպասների թակոցը, դուռը բացվեց և ներս մտավ գյուղի ինքնապաշտպանության հրամանատարը` Վարդան Մալխասյանը,

— Կարելի՞ է, — քաղաքավարի հարցրեց նա,

— Համեցե՜ք համեցե՜ք, — ուրախ հրավիրեց տան տերը, Միշիկը ոտքի կանգնելով դիմավորեց նոր հյուրին, — նստիր Վարդան ջան, — առաջարկեց նա,

— Չէ՜, Միշիկ ամի, շնորհակալ եմ, լա՜վ կերած խմած եմ. — սակայն առանց վարանելու նստեց սեղանի անկյունին` Ռաֆիկի կողքին, — քիչ առաջ եկա, գնացել էի Ներքին Շեն, տղաները ասացին, որ ինձ եք փնտրել...

Վարդանը քրտինքի մեջ կորել էր, քրտինքը հոսելով ճակատի վրայից ծորում էր թավ մորուքի մեջ, նրա հարցը զարմացրեց մեր տղաներին, նրանք անտեղյակ էին իմ և Մուշեղի այցելություններից:

— Հա՜, մենք ենք հարցրե՛լ, — ասաց Մուշեղը, նրա դեմքից անհետացել էր ժպիտը, կարծես թե քիչ առաջվա ծիծաղողը ինքը չէր, — Վարդանի հետ եկել ձեր շտաբը, քեզ տեսնելու, — նա գլխով ցույց տվեց ինձ, — այսօր առավոտյան անցել ենք գյուղի ողջ սահմանով ու շատ դժգոհ ենք և բարկացած, — Իջևանցու դեմքը այլայլվեց, — ուրեմն Վարդա՛ն դու՛, որպես գյուղի հրամանատա՛ր, քո՛ պարտականությունները լավ չես կատարում: Այնպես, որ տղաներիդ կհավաքես, առավոտյան մենք կգանք և կասենք, թե ինչ է պետք անել գյուղի անվտանգությանը ապահովելու համար…

Մուշեղը խոսում էր շատ խիստ տոնով, սեղանակիցները լրջացել էին, լուրջ էր նաև Վարդանը, կարծես թե հոգեհացի արարողության էր եկել: Մուշեղը ավարտեց իր ճառը, Վարդանը ուշադիր լսեց, խոստացավ սպասել առավոտյան, ներեղություն խնդրելով հրաժեշտ տվեց և հեռացավ, նույնիսկ արջևը դրած թանով լի բաժակը չհասցրեց խմել:

 

 

 

                                                                                        82

 

Տղաները լռում էին, չհասկանալով Մուշեղի այդ տարօրինակ խիստ տոնը արտահայտությունները և սպառնալից ճառը: Միշիկենց տանից դուրս եկանք կուշտ կերած խմած:

Թաթուլը քայլում էր առջևից, երևում էր որ շատ բարկացած է Մուշեղի վրա, ցանկանում էր րոպե առաջ շուտ հասնել մեր տուն, որպեսզի Մուշեղից բացատրություն պահանջեր:

Հասնելով տան մուտքի դարպասներին սկսեց նախատել նրան:

— Մուշե՛ղ, քո՛ արածը արա՞ծ էր, — վրա տվեց նա, — խեղճ մարդուն գյուղացիների մոտ խայտառակ արեցիր...

Տղաները ևս վրդոհված էին, սակայն միայն ես և Մուշեղն էինք հասկանում իրավիճակի լրջությունը: Մուշեղը լռում էր տեսնելով Թաթուլի բարկությունը սկսեց ժպտալ, դա ավելի կատաղեցրեց Թաթուլին,

— Հիմա կնստենք ու կբացատրեմ, — հանգիստ ասաց Մուշեղը, նա հասնելով թախտին, ձեռքերը պարզեց և փռվեց իր ողջ հասակով մեկ,

— Դէ՜ լսու՛մ եմ...

Բարկացավ Թաթուլը, կարծես չէր համբերում, որպեսզի Մուշեղը շունչ առնի, տղաները լռում էին սպասելով նրանից մի հիմնավոր արդարացում լսել, իսկ Մուշեղը կարծես հակառակի պես չէր շտապում բացատրություն տալ:

— Թաթու՛լ ի՞նչ ես տղուն նեղում, — մեջ մտա ես, — եթե ուզում էք իմանալ, ապա Մուշեղը շատ ճիշտ արեց...

— Հիմա էլ սա՛. — դժգոհեց Թաթուլը,

— Տղե՛րք նստեք հանգիստ խոսենք, — առաջարկեցի ես, Մուշեղը չէր շտապում բացատրել, և դա համբերությունից հանում էր Թաթուլին, տղաները լռում էին սպասելով բացատրության: Բոլորը նստեցին սեղանի շուրջը:

— Դէ՜ հիմա կարո՞ղ էք նորմալ մարդավարի բացատրե՛լ թե ի՞նչ է պատահել, — դժգոհեց Սմբատը,

— Ուրե՜մն այսպես պարոնայք. — սկսեցի ես, — արդեն երկու օր է Մուշեղի հետ ոտքի տակ ենք տալիս ողջ գյուղը, և մեր տեսածը սարսափելի էր , գյուղի այդպես կոչված ինքնապաշտպանության հրամանատարը փոխարենը գյուղի պաշտպանությունը կազմակերպի, մարդասիրական օգնություն է բաժանում, և մանկական հանդեսներ է կազմակերպում…

— Այսի՛նքն, ի՞նչ նկատի ունե՛ք, — վրա տվեց Թաթուլը,

— Այսինքն ընկե՛ր Թաթու՛լ, — շարունակեցի ես, — լավ էր որ ինքդներդ մի երկու օր առաջ տեսա թե ինչպես Շեֆեկից եկող բեռնատարը եկավ ու հասավ այստե՛ղ: