ՊՈԵՄՆԵՐ

Այս    ստեղծագործությունը     նվիրվում    է   1919-1920   թվականներին   Խորհրդային   ահաբեկությանը    զոհ    դարձած    հազարավոր   հայ    Հայ   Սպաների    հիշատակին:

29/09/1989 թ.   Երեւան

 

ԽՄԲԱՊԵՏԸ

 

 

 

 

Հազար   իննը   հարյուր   քսան   թվական`

Սեւ   տառերով   պետք   է   հիշել   այն.

Անիծված   տարին   կարմիրով   ներկված,

Չարիքը   բերված   սառը   հյուսիսից`

Կարմիր  Ռուսիայից   այդ   բոլշեւիկյան:

Եւ   կործանող   այդ   ամբոխը   բռի`

Տգետ   ու  անխելք   ոհմակի   նման,

Անգետ  « մուժիկի »  բանակով   դաժան,

Հայ   բոլշեւիկի   հովանու   ներքո`

Ասպատակեցին   հողը   Հայկական:

Ծանր   օրեր    էին`  սով   ու   պատերազմ,

Վանված   իր   երկրից   ու   ժողովրդից`

Նստած   էր   քարին   դյուցազուն  հսկան:

Մտքերի   մեջ   էր`  լուռ   խորհում   էր   նա,

Հոնքերը   խիտ   էին,   հոգին`  ալեկոծ,

Կնճիռները`  խոր,   տանջանքներ  տեսած:

Դունչը   հենել   էր   կոթին   իր   սրի`

Հիշում   անցած   օրերը   գլխի:

 

Բարձրահասակ   էր   ու   լայնաթիկունք,

Բազուկները`  ուժեղ,   կամքը`  հաստատուն,

Տասնվեց   տարին   նոր   էր   ոլորել`

Արդեն   իր   գյուղում   անուն   էր   հանել:

Գյուղում    շատ   ու   շատ   բաներ   էին   պատմում`

Ասում   էին,   թե   նա   մութ   գիշերներում

Մեն-մենակ   թաքուն   սարերն   է   ելնում,

Երկար   ժամանակ  սոված   ու   անքուն`

Իրեն   է   փորձում   ու   սովորեցնում`

Դժվար   ու   դաժան   կյանքին   ֆիդայու:

Նա   լավ   գիտեր   զենքի   հետ   վարվել

Ու   երազել   էր   Ֆիդայի   գրվել:

Եւ   իրականացավ   երազն   իր   սրտի`

Ժամն   էր   պանծալի...

Սասնո  սարերի   գողտրիկ   մատուռում`

Ֆիդայապետի   ու   Աստծո  առջեւ,

Երդում   պետք   է   տար   սուրբ   գրքի   վրա,

Սուրբ   զենքի  վրա`  զոհված   ընկերոջ,

Զենքի,  որ   կռվեց   ֆեդայու   ձեռքին,

Որ   նահատակվեց   ասկյարի   ձեռքով

Նեմրութի    լանջին`  վրեժականչի  խոսքը   շուրթերին:

Երդում   պետք   է   տար   քաջերի   առաջ,

Որ   կյանքի   գնով   տեր   է   պսակին,

Տեր   է   պսակին`  քաջ   Ֆիդայական,

Եւ  տեր   է   եւ   պատվին   մեր   ոտնահարված:

ՈՒ   անցան   անքուն   տասնհինգ  տարիներ,

Պատանին   անցավ   մաղով  փորձության`

Պայքարեց,  կռվեց,   չտեսավ   նույնիսկ

Տուն    եւ    ընտանիք,   հարազատ   օջախ`

Կռվելով   ընդդեմ,   քրդի,   ասկյարի:

Տեսավ   Մեծ   գաղթը,   տեսավ`  կոտորած,

Տեսավ   եւ   որբեր`   սովահար   տանջված,

Ու   մտաբերեց    պատկերները    սեւ`

Հայոց   պատմության...

Աչքի   առաջ   գալիս    էին    անցնում

Զոհված   քաջերի   տեսիլքները    լույս`

Խաչված,   բզկտված   յուր   ընկերների,

Մորթված    մայրերին,   խոցված    այրերին`

Վրե՛ժ,    վրե՛ժ    էր    գոռում

Սիրտը   խռովված    դյուցազուն    քաջի:

Եւ   անցավ   այդպես    դժոխքով   օծված

Տասնհինգ    թվի    չարաղետ    տարին:

Եկավ    գարունը   տասնութ   թվի,

Այժմ   պատանին`  հսկան   դյուցազուն,

Ոչ   թե    հայդուկ    էր   լեռներում    թափառ,

Այլ   խմբապետ   էր`  կուրծքը   զարդարված,

Յուր   սխրանքների   բազում   պարգեւով,

Ոլորված   բեղով,   սպիտակ   ձին   թամբած`

Քայլում   էր   հպարտ   իր   գնդի   առաջ:

Անցավ   շարասյան   առջեւից    նա   լուռ,

Ու   քաշեց   սանձը,   կանգնեց   մեջտեղում,

Լուռ    նայեց    զորքին`  գոռաց   բարձրաձայն.

Հանու՜ն    Անկա՜խ   Հայաստանի,

Պատրա՞ստ   եք   դու՛ք   ելնե՞լ   մարտի,

Անհավասար,   քառապատիկ   տաճկաց   զորքի —:

Թնդաց   երկիրը    հայոց   զորքի   թունդ   գոչյունից,

Եւ   բարձրացավ   փոշու   ամպը`

Նրանց   ոտքի   դոփյուններից:

Շարժվեց   զորքը   դեպի   ճակատը   պատերազմի,

Խմբապետը   սուրը   քաշեց   իր   պատյանից

Ու   բղավեց `  Հանու՜ն   ազգի  ազատության,

Երդվում   եմ   ես   Հայաստանի   եռագույնով,

Այս   ճակատից   ողջ   դուրս   չի   գա   մեր   թշնամին...

Ու   բանակը  հայոց   քաջի   մտավ   կռվի,

Եւ   բախվեցին   մարտադաշտում

Անհավասար   բանակներին   մեր   թշնամու,

Կռվում   էին   հայ   քաջերը   մոռանալով   ամեն  բան`

Թուրք   շատ   էր,  բայց   մենք   հայ   ենք,

Դավաճա՛ն   է,   ով   որ   ընկավ...

Մարտն   ավարտվեց`  կռվի   դաշտում

Աստված    մեզ   էր   պահապան,

Մարտի   դաշտից   պատվով   ելան

Հայ   քաջերը   դյուցազնական:

Ճերմակափայլ    ձիուն   թամբած`

Խմբապետն   էր   միշտ    առաջ...

... Հանկարծ   սթափվեց   գնդապետը`

Հին   մտքերից   արթնացավ,

Հուշերը    քաղցր   էին,   սակայն    ավա՜ղ,

Իրականությունն    էր   շատ   դաժան.

Իր   ճակատի   գիրն   էր   այդպես

Փորագրված   հավիտյան...

Ելավ,   կանգնեց   նստած  քարից`

Ձգվեց,   կանգնեց   մեր   հսկան,

Տխուր   նայեց  Արարատին,

Խոր   հառաչեց   ու   ասաց.

Չկա՜…  Կործանեց   վիշապը   կարմիր

Անկախ    Հայաստանն  ու   ձգտումները`

Լույս    ապագայի   ճանապարհը   մեր...

Չկա՜…  Չկա՜, — եւ   հառաչեց`

Արցունքներն   աչքերին:

Ու   խաչակնքեց   մորմոքված   սրտով,

Դուրս   քաշեց   նա   իր   պատյանից

Ֆիդայական   մաուզերը

Եւ   մոտեցրեց   իր   ակոսված   լայն   ճակատին:

Գոռաց   զենքը   քաջի   ձեռքին,

Եւ  տապալվեց  մեր   հսկան...

Ընկավ   քաջը   բաց   աչքերով`

Հայացքը   հառած   Մասիսներին:

Եւ   թո՛ղ   իմանա՛   մեր   թշնամին,

Որ   չեն   պարտվում,  այլ`  հաղթում   են...

Որ   չեն   հանձնվում,   այլ`  կռվում    են...

Որ   չեն   մեռնում,  այլ`  ընկնում   են...

Նահատակած    թեկուզ    այսպես`

Միշտ   ապրում    են    Հերոսները   Հայոց   ազգի:

 

29/09/1989 թ. Երեւան

 

 

 

 

 

 

ՆՎԻՐՎՈՒՄ     Է   ԱՌԱՔԵԼՈՑ

ՎԱՆՔԻ   ՎԱՆԱՀՈՐԸ`  ՔՅՈՌՕՂԼԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

« Ակա՛նջ   արեք,   թարիֆ    անեմ    Քյոռօղլու   քաջ    արարքը,

Քյոռօղլուն    շատ    են    սիրել    մեր    պապերը    ու   մեր    հարքը.

Ո՞վ    չգիտի   Քյոռօղլուի    անմահական   գործքն    ու    բարքը,

Մինչ    էս    օրըս    աշուղները    մեջլիսի    մեջ    նըրա   վարքը

Պատմելով`   մոռացնում    են    լըսողներուն    դիփ    աշխարհքը»

Ռաֆայել Պատկանյան

 

Արեւը    սահելով    կամաց,   լանջերով   կանաչ

Հսկա   Մռավի`  բարձրացավ   երկինք,

Եւ   աքաղաղների   ձայները   հեռվից`

Լույս    բարին   մաղթեցին   Արցախ   աշխարհին:

Ժայռի   կատարին   կանգնած   էր   հսկան,

Արծվի   հայացքով   լուռ    նայում    էր   նա`

Մռայլ   հայացքով,   սիրտն    ալեկոծ,

Սեւ   դար   է    եկել   աշխարհին   Հայոց:

Գեղեցիկ   այր   էր    վանքի   աբեղան`

Բազուկներն    ամուր,   հասակը`   հսկա,

Լուռ   կանգնել   էր    նա   մռայլված   հոգով,

Հանդերձանքներում   իր    մենաստանի,

Աստծու    ճգնավոր`  վանական   էր   նա,

Մենաստանում   Սուրբ   Առաքելոց   վանքի:

Լուռ    խաչակնքեց,   աղոթք    մրմնջաց,

Լույսը    բարի՛,    իմ   ժողովրդի,

Իջավ    բարձունքից`   մտքերով    տարված

Մռայլ   աբեղան   Արցախ    աշխարհի,

Քայլերն    ուղղեց   ախոռը   վանքի:

 

Ճերմակ    նժույգը    տեսնելով    նրան`

Թափ   տվեց    բաշը    եւ    աշխուժացավ,

Ասա՞,   իմ    ընկե՛ր,   Քուռկիկ   սիրելի...

Ասաց   աբեղան   ու   շոյեց   նրան,

Հետո   ախոռից   դուրս   բերեց   ձիուն,

Եւ   նորից   նայեց   երկնակամարին,

Ու   լուռ   խաչակնքեց,  աղոթք   մրմնջաց,

Թեթեւ   ոստյունով    թամբեց    ճերմակին,

Սլացավ   նժույգն   իր   հետ   տանելով`

Խրոխտ   հեծվորին...

Ճամփան   երկար   էր  ու  սարսափելի`

Զեփյուռը  կարծես   դարձել  էր   եղբայր,

Մեղմիկ   շոյելով  վարսերը   արձակ   հսկա   հեծվորի`

Պատմում   նրան   վշտերն   անթիվ   Հայ   ժողովրդի:

Թարթառի  ափին   հասավ   աբեղան,

Ձիուն   արձակեց   եւ    հանգիստ   առավ,

Ինքն   էլ   մերկացավ   ու  ջուրը  մտավ:

Տիրոջ   ետեւից   ձին   եւս   մտավ

Փրփրոտ    ջրերը`   սառը   Թարթառի,

Ու   մանկան  նման   խաղ   տալով   ջրում

Միաձուլվեցին`  այր   ու   ձի   դարձան,

Մեկ   մարմին`  մեկ   շունչ...

Հանգստից   հետո   շարունակին   ճանփան:

Ոլորապտույտ    նեղ   ճանապարհին   անցուդարձ  չկար,

Եւ   հեռվից    լսվեց    լաց    ու   աղաղակ`

Օգնության    ձայներ...

Ու   արագացրեց   քայլերը   ձիու   հսկա   աբեղան:

Նեղ   ճանապարհին   խուժան   օսմանցին`

Թալան    էր   անում   դաշտից   տուն   դարձող

Հայ    ռանչպարներին...

Աբեղան    հասավ   հենց   ժամանակին`

Նրան   տեսնելով   լպիրշ   օսմանցին

Իր   սուրը   ձեռքին`  լկտի    հռհռաց,

Ու   դրեց   կրծքին   ընկած   ռանչպարի.

Դե՜,   ասա՛,   գյավու՛ր,

Թա՞նկ    է   քեզ   համար   այս   անասունը...

Խոնարհ   աբեղան   ձեռքը   բարձրացրեց

Ու   այսպես   ասաց…

Սպասի՛ր    զավակս,   հիշի՛ր   Ալլահիդ   խոսքը   սրբազան,

Ո՞ր   խոսքը   հիշե՛մ,   ասա՛,   ինձ   գյավու՛ր...

Ու   յաթաղանը  լկտի   մխրճեց

Կուրծքը    աղերսող`   խեղճ   շինականի:

Աբեղան   ցնցվեց,  ձիուց    ցած   եկավ`

Մանր   քայլերով    մոտեցավ   նրան,

Կայծակի   նման   ետ   շտապեց   նա

Հանդերձանքը   իր   մենաստանի,

Ու   օսմանցու   դեմ    կանգնած   էր   հիմա

Սպառազինված`  ասպետ   քաջարի:

Թալանչիները   մի    պահ   զարմացան,  բայց   չհանձնվին,

Լիրբ   վայնասունով   վրա    տվեցին`

Սրի   մեկ   շարժում,   կայծակի   հարված,

Չորրորդ    օսմանցին   հենց   դա   որ   տեսավ,

Խոնարհվեց    իսկույն   եւ   ծնկի   եկավ:

Խղճա    ինձ   գյավուր   եւ   մի    սպանի,

Ես    գիտեմ   ով    ես,   դու՛,   Մեծ    Քյոռօղլի՜…

Աղաչեց,   լացեց,   պաղատեց   նրան:

Մռայլ   էր    աբեղան`   աչքերն    արյունոտ,

Իսկույն    հանդարտվեց    եւ   խոսեց    կամաց.

Լսի՛ր,    օսմանցի,   ասա՛   քո   ազգին,   որ    Քյոռօղլին   է

Քեզ    կյանք   շնորհել,   ու   ասա   նրանց,

Որ   զենքով   չգան    հայոց   ազգի   դեմ:

Բաշխում   եմ    կյանքդ,   ազատ   ես,   գնա՛...

Այս   գլուխներն   էլ`   սուլթանիդ   պարգեւ,

Ու   թող   դաս   լինի    խուժան   ասկյարին`

Որ   ա՛յս   երկրի    տերը,   Հայ   ազգն   է,   որ   կա...

Մերն   են   լեռները`  Ալլահդ   վկա...

Փրկված   օսմանցին   ահով   սարսափած`

Խուրջինը    դրեց   գլուխները   հատված.

Փա՜ռք,   քո    բազուկին,   որ    խնայեցիր…

Օրհնանքով   խոսեց    օսմանցին   փրկված:

Հսկա   աբեղան  լուռ    խաչակնքեց

Ու   արյունոտ   սուրը    պատյանը   դրեց:

Ռանչպար    գյուղացիք   արցունքներն   աչքերին`

Օրհնում    էին   հսկա    վանքի   հովիվին,

Գնացե՜ք,   խաղաղ,   ձեր   բան   ու   գործին,

Քանի   կենդանի   եմ,   ու   միշտ    ձեր   կողքին,

Անգութ    օսմանցու,   չար   յաթաղանից,

Ձեզ   կպաշտպանեմ...

Եւ   օրհնանքը   տալով,  հեռացան    նրանք,

Տանելով    զոհված,   դին   ռանչպարի:

 

 

Ու ամեն անգամ, վանքի աբեղան,

Իջնում է հեռու, իր մենաստանից,

Թուր ու թվանքով, սարսափ էր տածում,

Անգութ թշնամու, բյուր բանակներին:

Ահա այսպես ավարտեցի, պատմությունը Մե՜ծ հովիվի,

Եւ դարեր են, անցել այդպես, մոռացվել է ամեն ինչ,

Ազգը ավա՜ղ մոռացել է, մենաստանի իր քաջին:

Աբեղան էր հայոց վանքի, Քյորօղլի էր նա դարձել...

Հերոսն էր նա հայոց երկրի ու Արցախ աշխարհի:

Եւ մոռացանք մեր հերոսին, սակայն հիշեց թշնամին,

Օտալելով նրան այսպես, դարձնելով Քյորօղլի

Թե ուզում ենք, որ մեզ հարգեն հզորները աշխարhի`

Պետք է հիշենք պատմությունը անցած դարերի,

Թե տեր չեղանք ունեցածին մեր ազգի,

Օտարները  միշտ  կտանեն`

Այդպես  է  դրվածքը  աշխարհի:

 

 

 

28/03/2009 թ.  Իսպանիա

 

 

 


                  ՊԱՏԵՐԱԶՄ

 

 

 

 

 

 

 Պատերազմ   էր,   դաժան   պատերազմ`

 

Կարծես    երկիրը    դարձել    էր    դժոխք

 

Եւ    կարկուտի    պես   կրակն    էր   թափում`

 

Վառելով    նույնիսկ    քար   ու   ժայռաքերծ:

 

 

 

Պայթում    էին   արկերը   հենց   այն   բարձրունքին,

 

Որտեղ   դասակն   էր   գրոհայինների,

 

Ոռնում   էին   արկերը   սուրալով   այդպես`

 

Փորձում   էին   հայոց  քաջերին  զսպել:

 

 

 

Եւ  խրամատում  լռել   էին  կարծես.

 

Շունչը  մարդկային  դարձել  էր  ստվեր,

 

Լռել  էին  նրանք  խոնհարված  այսպես`

 

Մահն  էր  այստեղ  սավառնում  կրկին:

 

 

 

Ինչպես   ասում  են`  միշտ   պատերազմում

 

Հրանոթի  ձայնից,  մուսան  է  լռում`

 

Թնդանոթն   է  արքան  գորշ   պատերազմների,

 

Որտեղ   հրանոթն   է,  մահն   է`  անխուսափելի:

 

 

 

Արեւածագ   էր,  երբ   ելան  մարտի,

 

Սակայն   որոտը  մահվան  արքայի

 

Չի   լռում  կարծես`  գամել   է  հողին

 

Քաջ   գրոհային,  անվախ  դասակին:

 

Ամեն  պայթունից   բարձրունքն  էր  տնքում

 

Խոր  չսպիացող,  մեծ   խոռոչներից,

 

Ու  բլինդաժը   ցնցվում   էր   վախից`

 

Ահեղ   զարկերից   հզոր  պայթունի:

 

 

 

Թշնամին   գիտե,  համոզված   է   դեռ,

 

Որ   գրոհի   ելած   հայ  մարտիկներից

 

Թեկուզ   երկուսն   էլ   ողջ   մնա   այնտեղ`

 

Իրենց   գրոհը   շարունակեն  պիտի:

 

 

 

Եւ   խրամատում  շարժումն   էր   լռել`

 

Կարծես   Մորփեսի  շունչն   էր  ժամանել,

 

Ու  հավիտյան   քնի   շղարշը  փռած`

 

Լուռ   սպասում   էր  դեռ...

 

 

 

Ճակատից   հեռու   պայթում   են   սրտեր`

 

Մի  սիրած   աղջիկ,  մի   սգավոր  մայր,

 

Մի  ողջ  ընտանիք` մեծով   ու  փոքրով,

 

Աստծուն   աղերսում`  զինվորին  կարոտ:

 

 

 

Հեռու  էին   նրանք   սարսափի   դաշտում`

 

Կենաց   ու   մահվան  կռիվ   էին  մղում,

 

Երդումն   էր  նրանց` « Մա՛հ  կա՛մ  Հաղթանա՛կ »`

 

Բախտը   Հայրենյաց   նրանց   էր  տրված:

 

Եւ  մարտկոցները   լռեցին   կարծես`

 

Մի   խու՜լ   լռությու՜ն   աշխարհում  տիրեց,

 

Խաղաղ   էր   շուրջը`  քամին   էր  լռել,

 

Աշխարհն   էլ  մի   մեծ   վակում   էր   դարձել:

 

 

 

Բլուրն   էլ   խոցված  դարձել   է   կարծես

 

Մի   մեծ   շրիմաքար`  դասակն  էր  այնտեղ...

 

Եւ  մարեց   ծուխը  օջախի  նրանց`

 

Կռիվն   էր   դաժան,  մահն   էր   անբաժան:

 

 

 

Ու  լռության  մեջ  եղավ  բացականչ,

 

Եւ  ելան  քաջեր  գրոհի  պատրաստ,

 

Թնդացին  լեռներ  գոչյունից   նրանց`

 

« Կռի՛վ   եք   ուզու՞մ,   այստե՛ղ   ենք   հիմա »:

 

 

 

Ու   նետվեցին   դեպի  դիրքերը   թշնամու`

 

Երկինք   ու  գետին   նորից   խավարեց,

 

Հայ   մարտիկների  հարվածի  թափից,

 

Թշնամին   վախից   նորից   նահանջեց:

 

 

 

Ու   երեկոյան   ամեն  ինչ  փոխվեց`

 

Խավարը   իջավ,  թշնամին  լռեց,

 

Հայ   մարտիկներից    շատերը   ընկան`

 

Այդպես   հաղթանակը  նրանք    չտեսան:

 

Ողջ   մնացին,  ավա՜ղ,  մի   քանի   քաջեր`

 

Հոգնած    ու   ջարդված  լռում   էին   այսպես,

 

Ու  արեւածագին  նոր   մարտ   էր  սպասվում`

 

Նրանց   էլ   ո՞վ   գիտե,  թե   ինչ   է   սպասում:

 

 

 

Արյունով   ներկվեցին   բլուրներ   տասնյակ,

 

Հայոց   քաջերը   ընկան   նահատակ,

 

« Եռաբլուրն »   էլ   դարձել   է   այսօր,

 

Հայոց   քաջերի  մի  անմահ   կոթող:

 

 

 

Անցան  տարիները   այն  դաժան  օրից,

 

Մի   բուռ   մնացած  ողջ  մարտիկներից

 

Գալիս   են  այստեղ,  ու   լու՜ռ  խոնհարվում`

 

Լռում   են   նրանք`  խոսքեր   չեն   գտնում:

 

 

 

Ու  պատերազմում  այդպես   է   լինում`

 

Հերոս   ու   անվախ   զինվորն   է   լռում,

 

Սակայն   փոխարեն  խոսում   են  նրանք,

 

Որոնք  « հերո՛ս »   են   ձեւանում  ավաղ:

 

 

 

Սական  իմաստուն   մի   խոսք    են  ասում`

 

« Կնկա   փեշի    տակ   կռիվ   են   անում »,

 

« Դատարկ   կարասն   է   միայն   զրնգում »`

 

Այդպես   է  եղբայր...  Կյանքում  է  լինում:

 

 

 

 

09/07/2012 թ.  Վ.Հ © V.H 

 

 

ԹԱԼԻՇԻ    ՀՐԵՇՏԱԿԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս    պատմությունը,  իրական    մի   պատմություն   է:  1992  թվականին ադրբեջանական   զորքերը   խորհրդային    զորամիավորումների    օգնությամբ գրավեցին    Մարտակերտի`   Թալիշ   գյուղը   եւ   հիմնատակ   ավերեցին   այն   միայն    հայկական   զորամիավորումներին   1994   թվականի   գարնանը    հաջողվեց   ազատագրել   Թալիշ   գյուղը,  ես   գրեթե   առաջիններից    էի,   որը   ոտք   դրեց   մոխրակույտ   դարձած   ավերակ   գյուղը,   եւ   այս   ինչ   նկարագրվում   է  ներկայացնում   եմ   ձեր   դատին:

 

Եւ  մտա   ես   գյուղ`  ինչե՞ր   տեսա...

Մեծ   Կոմիտասն   էլ   էր   այդ   նույնը   տեսել,

ՈՒ   մթագնել   էր  հանճարը   նրա...

Ավերակ   մի   գյուղ,  դատարկ   փողոցներ,

Պատերն  այրված`  առանց   տանիքի`

Մոխրակույտերի   մի   հսկա   զանգված:

ՈՒ  ամեն   մի   տան  ավերակ   կույտից`

Խուլ   հառաչանքի  տնքոց    էր   գալիս...

Մահվան   սարսափի   սարսուռն   էր   պատում.

Պատերազմը   դաժան   անցել   էր   հողմով:

Ի՞նչ   էիր   դու՛,  Թալիշ   ու  ի՞նչ   դու   դարձար...

Ու   ժամանակին   ծաղկել   ես   հարկավ.

Հայ   թագավորները   քեզնով   են   ապրել`

Քո   ամառանոցներով   արքայական

Հատիկ   ես   եղել   դարերով   հավետ,

Դրախտիկն   էիր   Հայոց   աշխարհի`

Ի՞նչ   էիր   դու՛   Թալիշ   ու   ի՞նչ   դու   դարձար...

Մոխիր   ես   հիմա`  մահով    ես   լցվել…

Գյուղ    էիր    բազմամարդ`  այգիներով   լի,

Անապատ   դարձար`  չարքերին   գերի:

Մորփեոսն   է   այստեղ   հարատեւ   իշխում,

Հանդերձյալների    քաղաք   ես   դարձել,

Դարձել   ես   դժոխք`  վտանգով   լեցուն,

ՈՒ   հիմա   ահա   այս   ավերակներում

Մահվան  ստվերն   է   քեզ    միշտ   հետեւում:

Ու   գարշահոտ   է   քամին   միշտ   բերում`

Մենակ   ես   կածես   այս   գորշ   աշխարհում:

 

Ու   ամայացած   այս   փողոցներով

Անցնում   եմ   ահա   լուռ   ու   գլխիկոր,

ՈՒ   թվում   է,  թե   ամեն   անկյունից

Դարանակալ   քեզ   է   հետեւում

Մի   անթարթ   հայացք...

Զգում   եմ   ահա   հայացքը   այդ   տաք`

Թշնամի՞ն    է,   արդյո՞ք,   դարան   է   մտել...

Եւ   հետեւում   է   աչքերով   անթարթ

Շրջվում   եմ   արագ... Ու   մի   պահ…

Հանկարծ   մի   մանուկ...

Ու   չքացավ   նա   իմ   տեսադաշտից…

Ավերակներում   գուցե՞   թաքնվեց:

Ու՞մ   զավակն   է   արդյոք   թափառում   այստեղ`

Այս   մեռյալ   գյուղի   ավերակույտում:

Եւ   ես   մոտեցա   տան   ավերակին`

Նույն    հայացքն   էր   շարունակ   ուղեկցում,

Գուցե՞   մանկիկն   է   վախից   թաքնվել

Ու   ինձ   է   հետեւում`   զգույշ   է    գուցե...

Ո՞վ   ես    դու՛   ասա, — հարցրեցի   նրան,

Ե՛կ,   մի    վախենա...

Ու   իմ   հարցումին   չեղավ   պատասխան,

Նորից    հարցրեցի`   նորից    լռություն,

Եւ   անձայն   քայլով   մոտեցա   նրան:

Օ՜,   այ   քեզ   հրա՜շք,   աչքիս   տեսածը   հեքիաթ   կթվա.

Մոխրակույտերում`   մանկան   օրորոց,

Մետաղն   էլ   անգամ   այրվել   էր   հրից:

Ո՞ր   մեղքի՛դ   համար   դու   մոխիր   դարձար...

Բայց   ես   քե՛զ   տեսա...

Որտե՞ղ   ես   փոքրիկ, — ձայնեցի   նրան,

Եւ   քա՜ր   լռություն…

Ու   հարցս   մնաց   առանց   արձագանք:

 

Նույն   հայացքն   անընդհատ   ինձ   էր  հետեւում`

Մանկիկն   է   հաստատ`  վախից   է   լռում...

Նորից   եմ   փորձում   ես   բարեխոսել`

Ու   խու՜լ   լռություն,   վարակում   է   ասես`

Անգամ   բզեզն   էլ   լռել   է   այստեղ,

Թռչուն   էլ   անգամ   այստեղ   չի   երգում`

Տերեւը   ծառի   անձայն   է   շարժվում...  Ցնորվե՞լ   եմ   ես...

Ուրվականները   հայացքով   անթարթ`

Ինձ   են   հետեւում    լուռ    ու   մունջ   անընդհատ,

Սակայն   փոքրիկին   ես   անշուշտ   տեսա...

Մանչուկ   էր   խարտյաշ   երեք   տարեկան,

Բայց   ի՞նչ   է   անում   այստեղ   միայնակ,

Ուրվակա՞ն   է   նա,   թե՞`  ցնորքը   մտքիս...

Սարսափն   էլ   կարծես   դարան   է   մտել`

Մահվան   մրրիկն    է   այստեղով   անցել`

Ուրվականներով   է   Թալիշը   լցվել:

 

Իսկ   մանչուկին    ես   հաստատ   տեսա...

Ուրվականն   այդպիսին   չէր   կարող   լինել...

Կամ   էլ   ո՞վ   գիտե...  Ցնորվե՞լ   եմ    ես...

Ու   միտս   եկավ   Թումանյանը   մեծ`

Լոռեցի   Սաքոն   ու   չարքերը   դեւ.

Բայց   դեռ   ես   մանկուց   կորցրել   եմ   վախը...

Ու   փնտրեցի   ավերակի   մոխրակույտում

Պատասխանը   իմ    տեսիլքի:

Եւ,  ո՜վ,   քեզ   հրա՜շք...

Աչքիս   տեսածը,   թե   պատմեմ   նրան`

Մեղա   էլ   կգա   թշնամին   անգամ:

Եւ   զարդատուփում`  փոքրիկ,   մետաղյա,

Լուսանկարն    էր    հենց   նույն   այն   մանկան:

Ու   նույն   հայացքն   էր   ինչ   որ   ես   տեսա,

Դե՜,   բարեւ   փոքրիկ,   այստե՞ղ   ես,   գիտեմ...

Ու   խոսեցի   ես   ուրվականի   հետ.

Եկել   եմ   ահա   բերելով   ինձ   հետ

Քո   հոգեհացի   պատառը   թողած,

Եկել   եմ   ահա,  որ   լուռ   խնկարկեմ

Ուրվական   դարձած  զոհերի   առաջ:

Երկար   զրուցեցի   ես   մանկիկի   հետ՝

Ես   խոսում   էի,   իսկ   նա՝   լուռ    լսում՝

Հայացքը   նրա    փոխվել   էր    կարծես։

Հրաժեշտ   տվի,   խոստացա   նրան,

Որ   վաղը   նորից   ես    կվերադառնամ։

ՈՒ   պատմեցի   ես    իմ    ընկերներին

Իմ   ու   մանկան   հանդիպումն   անխոչ,

Ու   հուզվեցին   հոգու   խորքում,

Եւ   որոշեցին՝   ինչպես   հարկն    է   քաջ   հերոսին,

Այցի   գնալ   փոքրիկ   մանկան   հոգեհացին։

Առավոտյան   ամբողջ   խմբով ՝   կազմով   պատրաստ,

Սեղան   գցինք   ավերակում   վառված  այդ   տան,

Վառվեցին   մոմեր   ավերակին,

Ու   բաժակները   հրաժեշտի    դատարկվեցին,

Հոգեհացին   փոքրիկ   մանկան

Անմեղ   մարդկանց   մենք   հիշեցինք,

Որոնք   դարձած   ուրվականներ,

Շիրիմներն   են   իրենց   փնտրում...

 

Ճամփինք   նրան   համազարկով,

Որ   խաղաղվի   թափառ   հոգին

Փոքրիկ   մանկան   նահատակված՝

Արձագանքեցին   համազարկով   մեր

Լեռները   բարձրիկ   Արցախ   աշխարհի,

Ու   առվակները   քչքչալով    հոսեցին՝

Ծառերը   քամուց   նորից   խշշացին,

Եւ   հոգիները   Թալիշի   թափառ,   հրաժեշտ   տվին.

Հանգստություն   քեզ,   իմ   փոքրիկ   մանկիկ...

Դրախտը    վաղուց   սպասում   է   քեզ...

 

Ու   ճամփու  դրինք   փոքրիկ  հերոսին,

Եւ   հրեշտակ   դարձած`   երկինք    սավառնեց

Խարտյաշ   մանկիկի   ուրվական   հոգին:

Անցան  շաբաթներ    եւ   զինադադարի   փողերը   հնչեցին`

Եւ   գյուղում   լսվեց   աշխույժ   անցուդարձ:

Ու   ավերակների   մոխրակույտերում

Ռանչպար   գյուղացին   իր   տունը   շինեց:

Թալիշը   պետք   է  ապրի՛   հավիտյան`

Այդպես    էր    պատվիրել   ուրվականը   մանկան:

 

 

 

 

28/04/2012 թ.

 

 

Հեղինակային    իրավունքների   պաշտպանություն    Սույն   բլոգ-կայքի   հեղինակային   իրավունքները   պատկանում   են  դրա   հեղինակին՝  Վարդան   Հովհաննիսյանին:   Բլոգում   տեղ   գտած   նյութերը  պաշտպանված   են   Հեղինակային    իրավունքով:   Մեջբերումներ   անելիս  հղումը  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  պարտադիր  է:   Հեղինակային    հոդվածների,   գրառումների,   լուսանկարների   մասնակի   կամ   ամբողջական  վերարտադրությունն   այլ   կայքերում   կամ  զանգվածայինլրատվամիջոցներում    առանց  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  հղման   արգելվում   է: